1ՊԱՒՂՈՍ ԿԱՊԵԱԼ յիսուսի ք(րիստո)սի, եւ տիմոթէոս եղբայր. փիլեմովնի սիրելւոյ՝ եւ գործակցի́ մերոյ,
2եւ ապփեա́յ քեռ, եւ արքիպպեա́յ զինուորակցի́ մերոյ, եւ առանին եկեղեցւոյդ.
3Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղութի(ւն) յա(ստուածո)յ հօրէ մերմէ՝ եւ ՛ի տ(եառ)նէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ։
4Գոհանա́մ զա(ստուածո)յ իմոյ յամ(ենայն) ժամ, յիշատակեալ յաղօ́թս իմ վասն քո,
5իբրեւ լսեմ զքո հաւատսն եւ զսէր, զոր ունիս առ տ(է)ր յ(իսու)ս՝ եւ առ ամենայն սուրբս։
6զի հաղորդու(թ)ի(ւն) հաւատոցն քոց՝ արգո́յ լինիցի, գիտու(թեամ)բ ամենայն բարութե(ան), որ ՛ի ձե́զ է ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
7Խնդութի(ւն) յո́յժ ընկալայ, եւ մխիթարութի(ւն) ՛ի վերայ սիրոյն քոյ. զի գո́ւթք սրբոց՝ քե́ւ հանգուցեալ են ե́ղբայր։
8Վասն որոյ բազում համարձակութի(ւն) ունիմ ՛ի ք(րիստո)ս, հրաման տա́լ քեզ զարժանն
9վ(ա)ս(ն) սիրոյ։ մանաւանդ թէ աղաչե́մ իսկ այնպիսի լինել՝ ո(ր)պ(էս) եւ պաւղոս ծերացեալ, արդ՝ եւ կապեա́լ եւս յ(իսու)սի ք(րիստո)սի։
10Աղաչեմ զքեզ վասն որդւոյ իմոյ՝ զոր ծնա́յ ՛ի կապանս իմ, զոնեսիմոս.
11որ երբեմն անպիտա́ն էր քեզ. բայց արդ՝ քեզ եւ ինձ պիտանի́.
12զոր յղեցի առ քեզ։ եւ դու՝ զդա́ ընկալջիր, այսինքն է՝ զի́մ աղիս։
13Զոր կամէի առ իս արգելուլ, զի ընդ քո́ ունիցի ինձ սպաս ՛ի կապանս աւետարանին։
14բայց առանց քո կամաց ո́չինչ կամեցայ առնել, զի մի́ բարիքդ քո ՛ի հարկէ լինիցին, այլ կամաւ.
15Եւ թերեւս վ(ա)ս(ն) այնորիկ մեկնեցաւ առ ժամանակ մի, զի յաւիտեա́ն ունիցիս զդա.
16մի́ եւս իբրեւ զծառայ, այլ ՛ի վե́ր քան զծառայ, իբրեւ զեղբա́յր սիրելի,. եթէ ինձ այսպէս, որչափ եւս առաւել քե́զ մարմնով՝ եւ տ(թեամ)բ։
17Եթէ զիս քեզ հաղորդ համարիցիս, ընկա́լ զդա իբրեւ զիս։
18եւ եթէ յանցեալ ինչ իցէ՝ կամ պարտիցի, զայն ի́նձ համարեա́ց։
19Ես պաւղոս գրեցի́ իմով ձեռամբ. եւ հատուցից, զի մի́ ասիցեմ քեզ՝ թէ դու զանձն քո ինձ պարտիս։
20այո́ ե́ղբայր՝ ե́ս քո փոխանակ եղէց ՛ի տ(է)ր. հանգո́ զաղիսդ իմ ՛ի ք(րիստո)ս։
21Յուսացեալ ՛ի հնազանդութի(ւն)դ քո գրեցի́ առ քեզ. քանզի գիտեմ թէ առաւե́լ եւս քան զոր ասեմդ՝ առնիցես։
22Միանգամայն եւ պատրաստեսջի́ր ինձ վա́նս. քանզի յուսամ թէ աղօթի́ւք ձերովք շնորհեցայց ձեզ։
23Ողջո́յն տայ ձեզ եպափրաս գերեկի́ց իմ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. եւ մարկոս, եւ արիստարքոս, եւ դեմաս, եւ ղուկաս՝ գործակի́ցք իմ։
24Շնո́րհք տ(եառ)ն յ(իսու)սի ընդ ոգւոյդ ձերում։