1ՀԱՄԲՈՒՐԵՍՑԷ ԶԻՍ ՛Ի համբուրից բերանոյ իւրոյ. զի բարի́ են ոտինք քո քան զգինի,
2եւ հոտ իւղոց քոց քան զամ(ենայն) խունկս։ Ե́ւղ անոյշ հեղեալ էանուն քո. վ(ա)ս(ն) այսորիկ օրիորդք սիրեցին զքեզ,
3եւ ձգեցին զքեզ։ Զհե́տ հոտոյ իւղոց քոց ընթասցուք մեք։ Օրիորդացն պատմէ հարսնն վ(ա)ս(ն) փեսային՝ զոր ինչ շնորհեաց նմա։ Տարա́ւ զիս արքայ ՛ի սենեակ իւր։ Հարսինն պատմեալ որիորդացն. Եւ նոքա ասեն։ Ցնծասցո́ւք՝ եւ ուրա́խ լիցուք մեք ՛ի քեզ. եւ սիրեսցո́ւք զստինս քո քան զգինի։ Օրիորդքն հարսինն բարբառին զանուն փեսային։ Ուղղութի(ւն) սիրեաց զքեզ։ Հարսնն ասէ։
4Սեա́ւ եմ ես եւ գեղեցիկ դստերք ե(րուսաղէ)մի, իբրեւ զվրանս կեդարու, եւ իբրեւ զխորանն սողոմոնի։
5Մի́ հայիք ընդ իս, զի ես սեւացեալ թխացայ։ Քանզի խեթիւ հայեցաւ ընդ իս արեգակն։ Որդիք մօր իմոյ մարտեան ընդ իս, եւ եդին զիս պահապան այգեստանի. զի զայգին իմ ո́չ պահեցի։ Հարսնն ցփեսային ասէ։
6Պատմեա́ ինձ զոր սիրեաց անձն իմ. ո՞ւր հովուես, ո՞ւր հանգուցանես ՛ի միջօրէի. գուցէ լինիցիմ իբրեւ զընկեցեալն յերամակս ընկերաց քոց։ Փեսայն ցհարսնն ասէ։
7Եթէ ո́չ ծանիցես զանձն քո գեղեցիկդ ՛ի կանայս. ելեր դու զհետ գարշապարացն հօտից, եւ արածես զուլս քո ՛ի վրանս հովուաց։
8Երիվարացն իմոց ՛ի կառսն փարաւոնի նմանեցուցի զքեզ մերձաւորդ իմ։ Օրիորդքն ցհարսնն ասեն։
9Քանզի գեղեցկացան ծնօտք քո իբրեւ զտատրակի. պարանոց քո իբրեւ զմանեակս։
10Նմանու(թ)ի́(ւն) ոսկւոյ արասցուք քեզ՝ հանդերձ կիտուածովք արծաթոյ,
11մինչեւ արքա́յ ՛ի գիրկս իւր ընկալցի զքեզ։ Հարսնն ցիւր, եւ ցփեսայն ասէ։ Նարդոս իմ ե́տ զհոտ իւր.
12ծրար ստաշչխին է եղբօրորդին իմ ինձ. ՛ի մէջ ստեանց իմոց հանգիցէ։
13Ողկոյզ նոճոյ է եղբօրորդին իմ ինձ. ՛ի մէջ այգեստանեա́ցն ենգադդայ։ Փեսայն ցհարսնն ասէ։
14Ահա́ւադիկ կաս գեղեցի́կ մերձաւոր իմ. ահա́ւադիկ կաս գեղեցիկ. ա́չք քո աղաւնիք։ Հարսնն ցփեսայն ասէ։
15Ահա́ւադիկ կաս բարենշան եղբօրորդեակ իմ. այլ եւ գեղեցիկ առ գահոյս մեր հովանաւոր։
16Գերանք տանց մերոց մայրք. դարանաւանդք մեր նո́ճք։
1Ես ծաղի́կ դաշտաց՝ շուշան հովտաց։
2Իբրեւ շուշա́ն ՛ի մէջ փշոց. ա́յնպէս մերձաւորդ իմ ՛ի մէջ դստերաց։ Հարսնն ցփեսայն ասէ։
3Իբրեւ խնծորի ՛ի փա́յտս անտառի, ա́յնպէս եղբօրորդիդ իմ ՛ի մէջ ուստերաց։ Ընդ հովանեա́ւ ն(ո)ր(ա) ցանկացայ նստել՝ եւ նստայ. եւ պտուղ ն(ո)ր(ա) քա́ղցր է ՛ի կոկորդի իմում։ Ցօրիորդսն հարսնն ասէ։
4Մուծէ́ք զիս ՛ի տուն գինւոյ, կարգեցէ́ք ՛ի վ(ե)ր(այ) իմ զսէր.
5հաստատեցէ́ք զիս իւղով. կուտեցէ́քհաստատեցէ́ք զիս իւղով. կուտեցէ́ք յիս խնձոր. զի խանդակա́թ եմ ես սիրով։
6Ձա́խ ն(ո)ր(ա) ընդ գլխով իմով. եւ աջ ն(ո)ր(ա) պւատեսցէ զինեւ։ Հարսնն ցօրիորդսն ասէ։
7Երդմնեցուցանեմ զձեզ դստերք ե(րուսաղէ)մի ՛ի զօրութի(ւն)ս եւ յուժգնու(թ)ի(ւն)ս անդաստանի, եթէ յառնիցէք՝ զարթուսջի́ք զսէրն մինչեւ կամեսցի։ Լուաւ զձայն փեսային եւ ասէ։
8Ձա́յն եղբօրորդւոյ իմոյ. ահաւասիկ սա եկն վազս առնու ՛ի վ(ե)ր(այ) լերանց՝ խաղաղացեալ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց։
9Նման է եղբօրորդին իմ այծեման կամ որթուց եղանց ՛ի վ(ե)ր(այ) լերանց բեթելայ։ Հարսնն նշա́ն տայ օրիորդացն զփեսայէն, եւ ասէ։ Ահա́ւասիկ սա եկաց յայնկոյս որմոյն մերոյ, կարկառեալ ընդ պատուհանս, հայեցեալ ընդ վանդակապատն։
10Պատասխանի́ տայ եղբօրորդին իմ ինձ՝ եւ ասէ, արի́ եկ մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ։
11Զի ահա ձմեռն անց. անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան.
12ծաղիկք երեւեցան յերկրի մերում. ժամանակ եհաս յատանելոյ՝ ձայն տատրակի լսելի́ եղեւ յերկրի մերում։
13Թզենի արձակեաց զբողբոջ իւր. որթք մեր ծաղկեալք ետո́ւն զհոտ իւրեանց։ Արի́ եկ մերձաւոր իմ, գեղեցի́կ իմ,
14աղաւնի իմ՝ եւ եկ դու աղաւնեակ իմ ընդ հովանեաւ վիմիդ առ պատուարաւ պարսպիդ։ Երեւեցո́ ինձ զերեսս քո, եւ լսելի́ արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է՝ եւ տեսիլ քո գեղեցիկ։ Ցօրիորդսն փեսայն ասէ զաիյս ինչ։
15Կալարո́ւք մեզ աղուեսունս մանրկունս զապականիչս այգեաց. եւ որթք մեր ծաղկեսցեն։ Հարսն ասէ զայս ինչ։
16Եղբօրորդին իմ ինձ՝ եւ ես նմա́ որ հովուէն ՛ի մէջ շուշանաց՝
17մինչեւ տիուն լուսաւորեսցէ՝ եւ ստուերքն շարժեսցին։ Դարձի́ր նմանեա́ց դու եղբօրորդի իմ այծեման կամ որթուց եղանց ՛ի վերայ լերանց խնկաբերաց։
1Յանկողնի իմում ՛ի գիշերի խնդրեցի զոր սիրեաց անձն իմ, խնդրեցի զնա՝ եւ ո́չ գտի. կոչեցի՝ եւ ո́չ ետ ինձ ձայն։
2Յարեա́յց եւ շրջեցայց ընդ քաղաքն ը(նդ) փողոցս եւ ընդ հրապարակս՝ եւ խնդրեցի́ց զոր սիրեաց անձն իմ։ Խնդրեցի զնա՝ եւ ո́չ գտի. կոչեցի զնա՝ եւ ո́չ ետ ինձ ձայն։
3Գտին զիս պահապանքն որ շրջէին ը(նդ) քաղաքն։ Հարսնն ցպահապանսն ասէ։ միթէ զոր սիրեաց անձն իմ տեսէ՞ք։
4Իբրեւ սակաւ մի անցի ը(նդ) ն(ո)ս(ա), գտի́ զոր սիրեաց անձն իմ։ Գտեալ զփեսայն ասէ։ Կալա́յ զնա, եւ ո́չ թողի զնա, մինչեւ տարայց զնա ՛ի տուն մօր իմոյ, եւ ՛ի սենեակ յղացելոյն զիս։ Զօրիորդսն երդմնեցուցանէ երկրորդ անգամ հարսնն։
5Երդմնեցուցից զձեզ դստերք ե(րուսաղէ)մի ՛ի զօրու(թ)ի(ւն)ս եւ ՛ի հաստատու(թ)ի(ւն)ս ագարակի, եթէ յառնիցէք զարթուսջիք զսէրն մինչեւ կամեսցի։ Փեսայն վ(ա)ս(ն) հարսինն ասէ։
6Ո՞վ է սա որ ելեալ գայ յանապատէ՝ իբրեւ զծուխ ծառացեալ բարձրացեալ, զմուռս եւ կնդրուկ յամ(ենայն) փոշւոյ իւղագործաց։ Օրիորդքն ասացին զա́յս ինչ։
7Ահա գահոյք սողոմոնի. վաթսուն սպառազղէնք շուրջ զնովաւ ՛ի քաջացն ի(սրայէ)լի.
8ամենեքեան սուսերաւորք հմուտք պատերազմի, այր իւրաքանչիւր սուր յազդեր յարհաւորաց գիշերոյ։
9Արար իւր գահաւորակ արքայ սողոմոն ՛ի փայտից լիբանանու։
10զսիւնս ն(ո)ր(ա) գործեաց արծաթիս, զկոնք ն(ո)ր(ա) ոսկի, եւ զձեղուն ն(ո)ր(ա) ծիրանի, զմէջ ն(ո)ր(ա) ականակապ. տարածեալ զսէրն ՛ի դստերացն ե(րուսաղէ)մի։
11Ելէ́ք հայեցարո́ւք դստերք սիոնի յարքայ սողոմոն ՛ի պսակն որով պսակեաց զնա մայր իւր յաւուր փեսայու(թ)ե(ան) իւրոյ, եւ յաւուր ուրախութե(ան) սրտի իւրոյ։
1Ահաւադիկ կաս գեղեցիկ մերձաւո́ր իմ՝ ահաւադիկ կաս գեղեցիկ. աչք քո աղաւնիք բա́ց ՛ի լռու(թեն)էդ քումմէ։ Վա́րսք քո իբրեւ զերամակս այծից որք երեւեցան ՛ի գաղաադէ։
2Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց որք ելանեն ՛ի լուալեաց։ ամենեքեան երկուորիք են, եւ անորդի ո́չ գոյ ՛ի ն(ո)ս(ա)։
3Իբրեւ զթել որդան են շրթունք քո. եւ խոսք քո գեղեցիկ։ իբրեւ զկեղեւ նռան են այտք քո՝ բա́ց ՛ի լռու(թեն)էդ քումմէ։
4Իբրեւ զաշտարակն դաւթի պարանոց քո՝ որ շինեալն է ՛ի թալպիովթ. հազար վահանք կախեալ են զնմանէ, եւ ամ(ենայն) նետք սպառազինաց։
5Երկո́ւ ստինք քո իբրեւ զերկուս ուլս երկուորիս այծեման, որ արածիցին ՛ի մէջ շուշանաց,
6մինչեւ տիւն նուաղեսցէ, եւ ստուերքն շարժեսցին։ Գնացի́ց ես ինձէն ՛ի լեառն զմըռնենեաց, եւ ՛ի բլուրն կնդրկի։
7Ամենեւին գեղեցիկ ես մերձաւոր իմ, եւ արատ ինչ ո́չ գոյ ՛ի քեզ։
8Ե́կ ՛ի լիբանանէ հարսն, ե́կ այսր ՛ի լիբանանէ։ եկեսցես եւ անցցես ՛ի գլխոյ հաւատոց՝ ՛ի կատարէ սանիրայ եւ հերմոնի, ՛ի մայրեաց առիւծուց, եւ ՛ի լերանց ընծուց։
9Սրտակա́թ արարեր զմեզ քոյր մեր հարսն. սրտակա́թ արարեր զմեզմ միով ակամբ քով, եւ միով քառամանեկաւ պարանոցի քոյ։
10Քանզի գեղեցկացան ստինք քո քոյր իմ հարսն. քանզի գեղեցկացան ստինք քո ՛ի գինւոյ, եւ հոտ հանդերձից քոց քան զամ(ենայն) խունկս։
11Մե́ղր կաթեցուցանեն շրթունք քո քոյր իմ հարսն. մեղր եւ կա́թն ՛ի ներքոյ լեզուի քոյ, եւ հոտ հանդերձից քոց իբրեւ զհո́տ կնդրկի։
12Պարտէ́զ փակեալ քոյր իմ հարսն, պարտէզ փակեալ եւ աղբեւր կնքեալ։
13Պատգամաւորու(թ)ի(ւն) քո դրախտ նռնենեաց հանդերձ պտղովք մրգաբերաց։ Կիպրոս հանդերձ նարդոսիւ։
14Նարդոս եւ քրքում խունկեղէգն եւ կինամոմոն, հանդերձ ամ(ենայն) ծառօք լիբանանու։ Զըշմուռս եւ հալուէ, հանդերձ ամ(ենայն) գլխաւոր խնկօք։
15Աղբեւր բուրաստանաց եւ ակն ջրոյ կենդանւոյ՝ բղխեալ ՛ի լիբանանէ։
16Արի́ հիւսւիսի եւ ե́կ հարաւ, շնչեա́ ՛ի պարտէզ իմ, եւ բուրեսցին խունկք իմ։
1Իջցէ եղբօրորդի իմ ՛ի պարտէզ իւր. եւ կերիցէ զպտուղս ծառոց իւրոց։ փեսայն ցհարսն ասէ։ Մտի́ ՛ի պարտեզ իմ քոյր իմ հարսն, կթեցի́ զմուռս իմ հանդերձ խնկօք իմովք. կերայ զհաց իմ մեղու իմով. արբի զգինի իմ կաթամբ իմով։ Կերա́յք մերձաւորք իմ եւ արբէ́ք, եւ արբեցարո́ւք եղբօրորդիք իմ։
2Ես ննջեմ, եւ սիրտ իմ արթո́ւն կայ։ Հարսնն զգայ զփեսային բախել զդուռնն։ Ձա́յն եղբօրորդւոյ իմոյ բախէ ՛ի դրանն։ Փեսայն ասէ։ Բա́ց ինձ քո́յր իմ, մերձաւո́ր իմ, աղաւնի́ իմ, կատարեա́լ իմ. զի գլուխ իմ լցաւ ցզօղով, եւ վարսք իմ ՛ի շաղի́ց գիշերոյ։ Հարսնն ասէ զայս ինչ։
3Մերկացա́յ զպատմուճան իմ, զի՞արդ ագանիցիմ զնա. լւացի զոտս իմ, զի՞արդ աղտեղացուցից զն(ո)ս(ա)։
4Եղբօրորդին իմ ձգեաց զձեռն իւր ընդ պատուհանն, եւ որովայն իմ խռովեցա́ւ ՛ի նա։
5Յարեա́յ ես ՛ի բանալ եղբօրորդւոյ իմոյ։ Ձեռք իմ կաթեցուցին զմուռս. եւ մատունք իմ զմուռս լցեալս
6՛ի վ(ե)ր(այ) ձեռաց փակաղակին։ Բացի́ ես եղբօրորդւոյ իմոյ. եղբօրորդի իմ անց, եւ ոգի իմ ե́լ ընդ բանի ն(ո)ր(ա)։ Խնդրեցի զնա՝ եւ ո́չ գտի. կոչեցի զնա՝ եւ ո́չ ետ ինձ ձայն։
7Գտին զիս պահապանքն որ շրջէին ՛ի քաղաքին։ հարին եւ վիրաւորեցին զիս. հանին յինէն զխլայն իմ պահապանք պարսպացն։
8Երդմնեցուցից զձեզ դստերք ե(րուսաղէ)մի՝ ՛ի զօրութի(ւն)ս եւ ՛ի հաստատութի(ւն)ս ագարկի, եթէՏԵ գտանիցէք զեղբօրորդին իմ պատմեսջի́ք նմա, եթէ կաթոգին եմ ես ՛Ի սէր քո։ Դստերքն ե(րուսաղէ)մի եւ պահապանք պարսպացն հարցանեն զհարսն։
9Զի՞նչ է եղբօրորդին քո յեղբօրորդեաց՝ գեղեցիկդ ՛ի կանայս. զի՞նչ է եղբօրորդին քո յեղբօրորդեաց, զի ա́յդպէս երդմնեցուցեր զմեզ։ Հարսնն նշա́ն տայ զեղբօրորդւոյն զինչ ոք էրն։
10Եղբօրորդին իմ սպիտա́կ է եւ կարմիր՝ ընտրեալ ՛ի բիւրուց։
11Գլո́ւխ ն(ո)ր(ա) յոսկւոյ կեփազեայ. վարսք ն(ո)ր(ա) կռածոյք սեա́ւ իբրեւ զագռաւ։
12Աչք ն(ո)ր(ա) իբրեւ զաղաւանիս ՛ի վ(ե)ր(այ) լիութե(ան) ջրոց, լուացեալ կաթամբ, նստեալ ՛ի վ(ե)ր(այ) ջրոց լրութե(ան)։
13Ծնօտք ն(ո)ր(ա) իբրեւ զտաշտս խնկոց բուրեն զանուշահոտութի(ւն)Ի իւղագործաց։ շրթունք ն(ո)ր(ա) շուշանք՝ բուրեն զմուռս լիու(թ)ե(ան)։
14Ձեռք ն(ո)ր(ա) ոսկիք ճախարակեայք՝ լցեալ ակամբք թարսսայ։ որովա́յն ն(ո)ր(ա) տախտակ փղոսկրեայ ականակապ յականց շափիղայ։
15Սրո́ւնք նորա սիւնք մարմարեայք հաստատեալք ՛ի վ(ե)ր(այ) ոսկեաց խարսխաց։ Տտեսիլ ն(ո)ր(ա) իբրեւ զընտիր եղեւնափֆայտից լիբանանու։
16Կոկորդ ն(ո)ր(ա) լի́ քաղցրու(թեամ)բ. եւ ամենեւին ցանկալի։ Ա́յն է եղբօրորդին իմ, եւ ա́յն է մերձաւոր իմ՝ դստե́րք ե(րուսաղէ)մի։ Հարցանեն դստերքն ե(րուսաղէ)մի՝ ո՞ւր անց եղբօրորդի ն(ո)ր(ա). ա́յսինքն է՝ հարսինն։
17Յո՞ գնաց եղբօրորդին քո գեղեցիկդ ՛ի կանայս. յո՞ր կողմն գիտեաց եղբօրորդին քո՝ եւ խնդրեսցուք եւ մեք զնա ընդ քեզ։
1Եղբօրորդին իմ էջ ՛ի պարտէզ իւր ՛ի տաշտս խնգոց. հովուել ՛ի բուրաստանս՝ եւ ժողովել շուշանս։
2Ես եղբօրորդւոյ իմոյ՝ եւ եղբօրորդին իմ ինձ որ հովուէն ՛ի մէջ շուշանաց։ Փեսայն ցհարսնն ասէ։
3Բարենշա́ն ես մերձաւոր իմ իբրեւ զհաճութի(ւն), գեղեցի́կ իբրեւ զե(րուսաղէ)մ, զարմանալի յօրինեալ։
4Դարձո́ զաչս քո յինէն, վ(ա)ս(ն) զի դոքա սրարբեցուցին զիս։ վարսք քո իբրեւ զերամակս այծից որք երեւեցան ՛ի գաղաադէ։
5Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց որք ելանեն ՛ի լուալեաց. ամենեքին երկուորիք են, եւ անծնունդ ո́չ գոյ ՛ի ն(ո)ս(ա)։
6Իբրեւ զթել կարմիր շրթունք քո, եւ խզօսք քո գեղեցիկք։ իբրեւ կեղեւ նռան այտք քո՝ բա́ց ՛ի լռու(թեն)էդ քումմէ։
7Վաթսո́ւն են թագուհիք, եւ ութսո́ւն հարճք. եւ օրիորդք որոց ո́չ գոյ թիւ։
8Մի́ է աղաւնի իմ կատարեա́լ իմ. մի է մօր իւրոյ ընտրեա́լ ծնողի իւրոյ։ տեսին զնա դստերք՝ եւ երանեցին նմա. թագուհիքն եւ հարճք գովեցին զնա։ Դստերքն եւ տագուհիք տեսին զհարսնն, եւ երանեցին նմա։
9Ո՞վ սա որ երեեւալս է իբրեւ զառաւօտ, գեղեցի́կ իբրեւ զլուսին, ընտի́ր իբրեւ զարեգակն. զարմանալիի յօրինեալ։ Փեսայն ցհարսնն ասէ։
10՛Ի պարտէզս ընգուզեացն իջի հաւյել յարդիւնս վտակացն. տեսանե́լ թէ ծաղկեա՞լ իցէ որթ, թէ ծաղկեա՞լ իցէ նոճ, թէ ծաղկեալ իցեն նռնենիք։ հարսնն ցփեսայն ասէ։
11Ա́նդ տաց զստինս իմ քեզ, ո́չ ծանեաւ անձն իմ. ե́դ զիս իբրեւ զկառսոն ամինադաբայ։ Դստերքն եւ թագուհիքն ցհարսնն ասեն։
12Դարձի́ր ոդողոմացիդդ դարձի́ր, դարձի́ր եւ տեսցուք մեք ՛ի քեզ։
1Զի՞նչ տեսանէք յոդողոմացիդ որ դիմեալ գայ իբրեւ զգունդս բանակաց. ք(ան)զի գեղեցկացան գնացք քո կօշկօք դո́ւստր ամինադաբայ։ Ձեւ բարձինց քոց նմա́ն է ուլանց յեռելոց գործոյց ճարտարի։
2Պո́րտ քո թակոյկ ճախարակեայ անպակաս ՛ի գինւոյ խառնելոյ։ որովայն քո՝ իբրեւ զշեղջ ցորենոյ փակեալ շուշանաւ։
3Երկո́ւ ստինք քո՝ իբրեւ երկուս ուլս երկուորիս այծեման։
4պարանոց քո՝ իբրեւ աշտարա́կ փղոսկրեայ։ Աչք քո՝ իբրեւ զծովակն եսեբոնի ՛ի դրունս դստերաց բազմաց։ Ըռնգունք քո՝ իբրեւ զաշտարակն լիբանանու, որ գիտէ հանդէպ դամասկոսի։
5Գլուխ քո ՛ի վերայ քո իբրեւ զկարմելոս։ եւ հեւսք գլխոյ քոյ իբրեւ զծիրանի իբրեւ զթագաւոր, տթա́գ ՛ի գլուխ յասպարէսս։
6Քանի՞ գեղեցկացար՝ եւ քանի՞ քաղցրացար, սէր ՛ի փափկութե(ան) քում։
7Նմանեցաւ մեծու(թ)ի(ւն)Ի քո արմաւենւոյ, եւ ստինք քո ողկուզաց։
8Ասացեր՝ թէ ելի́ց յարմաւենին, բո́ւռն հարից զբարձրութե(ան)ց ն(ո)ր(ա)։ Եւ եղիցին ստինք քո իբրեւ զողկոյզս որթոյ. եւ հոտ ըռնգանց քոց իբրեւ զխնձո́ր.
9եւ կոկորդ քո իբրեւ զգինի ազնիւ։ Երթեալ զհետ եղբօրորդւոյ իմոյ յուղղու(թ)ի(ւն)ս, բաւականեալ շրթամբք իմովք՝ եւ ատամամբք։
10Ե́ս եղբօրորդւոյ իմոյ՝ եւ առ ի́ս դարձ ն(ո)ր(ա)։
11Ե́կ եղբօրորդի իմ ելցուք յագարակս, ագցուք ՛ի շէնս եւ ՛ի պարտէզս.
12կանխեսցուք յայգիս։ Տեսցուք թէ ծաղկեա՞լ իցէ որթ, թէ ծաղկեա՞լ իցէ նոճ, թէ ծաղկեա՞լ իցէ նռնենի. ա́նդ տաց զստինս իմ քեզ։
13Մանրագո́րք ետուն զհոտ իւրեանց. եւ առ դուրս մեր ամենայն մրգաբերք։ Զնոր առ հնով, զոր ետ ինձ մայր իմ, պահեցի́ քեզ եղբօրորդի իմ։
1Ո́վ տայր քեզ եղբօրորդի իմ գիտել զստինս մօր իմոյ։ Գտեալ արտաքոյ՝ համբուրեցի́ց զքեզ, եւ ո́չ անգոսնեսցես զիս։
1Գիտացի զի մարմին զբօսացուցանէ զմանկու(թ)ի(ւն) բարձրացուսցէ ՛ի շտեմարանս իւր։ թագաւոր մեր ՛ի գահոյս մեր։ իբրեւ արմաւ ոսկեղէն զըմռսալից լցցին տաշտաք մեր։
2Առեալ ածից զքեզ ՛ի տուն մօր իմոյ՝ եւ ՛ի սենեակ յղացելոյն զիս։ արբուցից քեզ ՛ի գինւո́յ իւղագործաց, յօշարակէ́ նռնենեաց իմոց։
2Դարձցի թագաւորն անդրէն ՛ի մանկութի(ւն)։
3Ձա́խ ն(ո)ր(ա) ը(նդ) գլխով իմով, եւ ա́ջ ն(ո)ր(ա) պատեսցի զինեւ։
3Սիրելին ՛ի սենեա́կս մեր. երգեսցո́ւք զսէրն։ Փեսայն ասէ։
4Երդմնեցուցից զձեզ դստերք ե(րուսաղէ)մի ՛ի զօրու(թ)ի(ւն)ս եւ ՛ի հաստատութի(ւն)ս ագարակի, եթէ յառնիցէք զարթուսջի́ք զսէրն մինչեւ կամեսցի։ Դստերքն եւ թագուհիքն ասեն։
4Ե́ս իսկ եմ ՛ի սաղմոսարանին. երգեցի́ց ընդ ընկերս իմ։ երգեսցո́ւք եւ ուրա́խ լիցուք։ Հարսնն եւ դստերքն եւ օրիորդքն ասէն։
5Ո́վ է սա որ ելեալ գայ սպիտակացեալ. յենո́ւ գայ յեղբօրորդի իւր։ Փեսայն ցհարսն ասէ։ ՛Ի ներքոյ խնձորւոյն զարթուցի զքեզ. ա́նդ երկնեաց զքեզ մայր քո. ա́նդ երկնեաց որ ծնաւն զքեզ։
5թագաւոր սիրելի, թէպէտ եւ ծածկեցաք ՛ի տեսլենէ, աչք մեր յսնաւորք։
6Դի́ր զիս իբրեւ զկնիք ՛ի սրտի քում, եւ իբրեւ զմատանի յաջոյ ձեռին քոյ։ զի բո́ւռն է իբրեւ զմահ սէր, եւ խիստ իբրեւ զդժոխս նախանձ։ թռիչք ն(ո)ր(ա) իբրեւ զթռիչս բոցո́յ հրոյ։
6Տ(է)ր արար զքեզ, հաստատեաց զքեզ, պատրաստեա́ց զքեզ յարգանդէ. գեղեցիկդ ՛ի կանայս. մա́յր քո ծնցի մարմին անտխիղծ։ Առ նոյն՝ յայլմէ տեսչութ(են)է, զի ա́յսպէս ունէր։
7Ջուրք բազումք ո́չ կարասցեն զսէր շիջուցանել. եւ գետք ո́չ արգելցեն զնա։ Եթէ տացէ այր զամ(ենայն) զկեանս իւր ընդ սիրոյ, անգդոսնելո́վ անգոսնեսցեն զնա։
8Քոյր մեր փոքրիկ եւ ստինք ո́չ գոյ ն(ո)ր(ա). զի՞նչ արասցուք քեռ մերում յաւուր յորում պատմեսցի նմա։
9Եթէ պարի́սպ իցէ՝ շինեսցո́ւք ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) մահարձանս արծաթիս։ եթէ դուռն իցէ՝ յօրինեսցուք ՛ի նմա տախտակս եղեւնափայտեայս։ Հարսնն համարձակի եւ ասէ։
10Ես եմ պարիսպ՝ եւ ստինք իմ իբրեւ զաշտարակս, ե́ս էի յաչս ն(ո)ր(ա) ո(ր)պ(էս) որ գտանիոցէ զխաղաղութի(ւն)։
11Ա́յգի եղեւ սողոմոնի ՛ի բեելմաւոն. ե́տ զայգին իւր ցպահապանս. բերցէ այր իւրաքանչիւր ընդ պտղոյ ն(ո)ր(ա) հազա́րս արծաթոյ։
12Այգի իմ ինձ առաջի իմ. հազա́րք սողոմոնի, եւ երկերիւր պահապանաց որ պահեն զպտուղ ն(ո)ր(ա)։ Հարսնն ասէ։
13Որ նստիսդ ՛ի պարտէզս ա́յլք անսան քեզ. լսելի́ արա ինձ զբարբառ քո։
14Փախի́ր եղբօրորդի՝ իմ, եւ նմանեա́ց այծեման. կամ որթուց եղանց ՛ի վերայ լերանց խնկաբերաց։