2ՊԱՒՂՈՍ ԾԱՌԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ, եւ առաքեալ յ(իսու)սի ք(րիստո)սի, ըստ հաւատոց ընտրելո́ցն ա(ստուածո)յ, եւ ՛ի գիտութի́(ւն) ճշմարտութե(ան), որ ընդ ա(ստուա)ծպաշտութե(ա)ն է.
3յուսով կենա́ցն յաւիտենից, զոր խոստացաւ անսո́ւտն ա(ստուա)ծ յառա́ջ քան զժամանակս յաւիտենից.
4բայց յայտնեաց իւրո́վք ժամանակօք զբանն իւր քարոզութ(եամ)բ, որոյ եղէ ես հաւատարիմ, ըստ հրամանի փրկչին մերոյ ա(ստուածո)յ։
5Տիտոսի որդւոյ սիրելւոյ ըստ հասարակա́ց հաւատոց, շնորհք, եւ խաղաղութի(ւն) յա(ստուածո)յ ՛ի հօրէ՝ եւ ՛ի ք(րիստո)սէ յ(իսու)սէ փրկչէ́ մերմէ։
6Վասն այնորիկ իսկ թողի զքեզ ՛ի կրիտէ, զի որ ինչ միանգամ պակաս իցէ՝ ուղղեսցե́ս, եւ կացուսցես ը(ստ) քաղաքաց երիցունս, որպէս եւ ես քեզ պատուիրեցի։
7եթէ ոք անարա́տ իցէ, միո́յ կնոջ այր, որդեակս ունիցի հաւատացեալս, եւ ոչ յամբաստանու(թ)ի(ւն) անառակութե(ան), կամ անհնազանդս։
8Զի պա́րտ է եպիսկոպոսին անարա́տ լինել, ո(ր)պ(էս) եւ ա(ստուածո)յ անտեսի. մի́ յանդուգն, մի́ բարկացօղ, մի́ թշնամանօղ, մի́ հարկանօղ, մի́ զաւշաքաղ.
9այլ՝ հիւրասէ́ր, բարեսէ́ր, ցա́ծ, արդա́ր, սո́ւրբ ժուժկա́լ.
10վերակացո́ւ լինել, հաւատարիմ բանին վարդապետու(թ)ե(ան). զի կարօղ իցէ եւ մխիթարել ողջմտութ(եամ)բ վարդապետութեանն, եւ զհակառակորդսն կշտամբե́լ։
11Քանզի բ(ա)զ(ու)մք են անհնազանդք, զրախօ́սք, եւ մտախա́բք. մանաւանդ որ ՛ի թլփատու(թեն)է անտի են.
12զորս պա́րտ է ըմբերանե́լ. որք զամ(ենայն) տունս կործանեն, եւ ուսուցանեն՝ զոր չէ́ արժան, վասն զաւշաքաղութե(ան)։
13Ասաց ոմն ՛ի նոցանէ՝ իւրեանց իսկ մարգարէ, կրէտացիք հանապազասո́ւտք, չարաճճի́ք, դատարկապո́րտք։
14եւ ստոյգ է վկայութի(ւն)ս այս։ վ(ա)ս(ն) որոյ կշտամբեսցե́ս զնոսա խստագոյնս, զի առողջասցին ՛ի հաւատս.
15եւ մի́ հայեսցին ՛ի հրեական առասպելս, եւ ՛ի պատուէրս մարդկան զառածելոցն ՛ի ճշմարտու(թեն)է։
16Ամենայն ինչ սո́ւրբ է սրբոց, այլ պղծոցն եւ անհաւատից՝ ոչի́նչ է սուրբ. այլ պղծեալ են միտք եւ խորհուրդք ն(ո)ց(ա)։
17խոստանան գիտել զա(ստուա)ծ, եւ գործովք իւրեանց ուրանա́ն. պիղծք եւ անհաւատք, եւ յամենայն գործս բարեաց անպիտանք։
1Այլ դու խօսեա́ց որ ինչ վայել է ողջամի́տ վարդապետութեանդ։
2Ծերոց զդա́ստս լինել, պարկեշտս, ցածո́ւնս, ողջամի́տս ՛ի հաւատս, ՛ի սէ́ր, ՛ի համբերու(թ)ե(ան), ՛ի ժուժկալու(թ)ե(ան)։
3Պառաւանց նոյնպէս ՛ի զգաստութե(ան), ՛ի սո́ւրբ վայելչու(թ)ե(ան), մի́ բանսարկուս, մի́ գինեմոլս, այլ բարեխրա́տս.
4զի զգաստացուսցեն զմանկամարդսն՝ այրասէ́րս լինել, որդեսէրս.
5ցածունս, սո́ւրբս, անարա́րս, բարեգո́րծս, հնազա́նդս իւրեանց արանց. զի մի́ բանն ա(ստուածո)յ եւ վարդապետու(թ)ի(ւն)ն՝ հայհոյեսցի։
6Զերիտասարդս նոյնպէս աղաչեսջի́ր՝ ցածո́ւնս լինել,
7ամենեցո́ւն զանձն օրինակ կացուցանել՝ գործոց բարութե(ան), վարդապետու(թեամ)բ զանեղծութի́(ւն) ունել, զսրբու(թ)ի́(ւն), զպարկեշտու(թ)ի(ւն),
8զբանն ողջմտութե(ան), անպարսա́ւ լինել, զի որ հակառակորդն իցէ՝ յամօթ լիցի, եւ մի́ ինչ ունիցի ասել զմէնջ չարութի(ւն)։
9Ծառայից՝ իւրեանց տերանցն հնազանդ լինել՝ եւ հաճո́յս յամենայնի, մի́ հակառակօղս,
10մի́ հատուս. այլ զամ(ենայն) հաւատս ցուցանել բարութ(եամ)բ, զի զվարդապետու(թ)ի(ւն) փրկչին մերոյ ա(ստուածո)յ զարդարեսցեն յամենայնի։
11Քանզի երեւեցաւ շնորհն ա(ստուածո)յ փրկի́չ ամ(ենայն) մարդկան.
12որ խրատէն զմեզ, զի ուրասցո́ւք զամպարշտու(թ)ի(ւն), եւ զաշխարհակա́ն ցանկու(թ)ի(ւն)ս։ զգաստութ(եամ)բ, եւ արդարութ(եամ)բ, եւ ա(ստուա)ծպաշտութ(եամ)բ կեցցուք յաշխարհիս.
13եւ ա́նկալցուք երանելի յուսոյն, եւ յայտնու(թ)ե(ան) փառաց մեծին ա(ստուածո)յ՝ եւ փրկչին մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի.
14որ ետ զանձն վ(ա)ս(ն) մեր, զի փրկեսցէ զմեզ յամ(ենայն) անօրէնութ(են)է, եւ սրբեսցէ́ իւր ժողովուրդ սեպհական՝ նախանձաւոր գործոց բարութե(ան)։
15Զա́յդ խօսեաց՝ եւ մխիթարեա́ եւ յանդիմանեա́ ամենայն սաստիւք. զի մի́ ոք իցէ որ զքեզ արհամարհիցէ։
1Եւ յո́ւշ արասջիր ն(ո)ց(ա), իշխանութե(ան)ց եւ պետու(թ)ե(ան)ց հնազա́նդ լինել՝ եւ հպատա́կ կալ. եւ ամ(ենայն) գործոց բարու(թ)ե(ան) պատրա́ստ գտանել.
2մի́ զոք հայհոյել, անկռիւս լինել, հե́զս, զամ(ենայն) ցածութի(ւն) առ ամենա́յն մարդիկ ցուցանել։
3Զի եաք երբեմն եւ մեք ամիտք, անհաւա́նք, մոլորեա́լք. ծառայեա́ք ցանկութե(ան)ց եւ պէսպէ́ս անառակու(թ)ե(ան)ց. չարութ(եամ)բ՝ եւ նախանձո́ւ շրջէաք, ատեցեալք՝ եւ զմիմեա́նս ատէաք։
4Իսկ յորժամ քաղցրութի(ւն) եւ մարդասիրութի(ւն) փրկչին մերոյ ա(ստուածո)յ յայտնեցաւ,
5ո́չ ՛ի գործոց արդարութե(ան) զոր արարաք մեք, այլ ըստ իւրում ողորմութե(ան) ապրեցոյց զմեզ ՛ի ձեռն աւազանին միւսանգամ ծննդեանն, եւ նորոգութեամբ հոգւոյն ս(ր)բ(ո)յ.
6զոր եհեղ ՛ի մեզ առատու(թեամ)բ ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի փրկչին մերոյ,
7զի արդարացեալք շնորհօքն՝ եղիցուք ժառանգաւո́րք յուսով կենացն յաւիտենականաց։
8Հաւատարի́մ է բանս, եւ ՛ի սո́յն կամիմ զքեզ հաստատուն լինել, զի փո́յթ արասցեն բարեաց գործոց վերակացո́ւ լինել հաւատացեալքն յա(ստուա)ծ. զի ա́յն է բարի եւ օգտակար մարդկան։
9Այլ զյիմարու(թ)ե(ան) խնդիրս՝ եւ զտոհմաթիւս, եւ զհեռ, եւ զօրինական կռիւս ՛ի բա́ց մերժեսջիր. զի անօգո́ւտք են՝ եւ սնոտիք։
10Յառնէ հերձուածողէ՝ յետ մի́անգամ եւ երկիցս խրատելոյ՝ հրաժարեսջի́ր.
11գիտասջի́ր զի թիւրեա́լ է այնպիսին, եւ մեղամչէ́ անձամբ զանձն դատապարտեալ։
12Այլ յորժամ յղեցից առ քեզ զարտեմայ, կամ զտիւքիկոս, փութասջի́ր գալ առ իս ՛ի նիկոպաւլիս. զի ա́նդ եդի ՛ի մտի ձմերել։
13եւ զզենոն՝ զօրինակա́ն դպիր՝ եւ զապաւղոս՝ փութո́վ արձակեսջի́ր, զի մի́ ինչ պակասիցէ ն(ո)ց(ա)։
14Ուսցի́ն եւ մե́րքն եւս՝ բարեաց գործոց վերակացո́ւ լինել ՛ի պէտս կարեւորս. զի մի́ անպտուղք լինիցին։
15Ողջո́յն տան քեզ որ ը(ստ) ի́ս են ամենեքին։ Ողջո́յն տուր սիրելեաց մերոց հաւատովք։ Շնորհք ը(ստ) ձեզ ամենեսին։