1ՊԱՒՂՈՍ ԱՌԱՔԵԱԼ յիսուսի ք(րիստո)սի կամօքն ա(ստուածո)յ, ը(ստ) աւետեա́ց կենացն որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս.
2տիմոթեայ որդւոյ սիրելւոյ, շնորհք ողորմութի(ւն), եւ խաղաղութի(ւն) յա(ստուածո)յ հօրէ՝ եւ ՛ի ք(րիստո)սէ յ(իսու)սէ տ(եառ)նէ մերմէ։
3Շնո́րհ ունիմ ա(ստուածո)յ զոր պաշտեմն ՛ի նախնեաց մտօք սրբովք, իբրեւ զի անպակա́ս ունիմ զքէն յիշատակ յաղօթս իմ։ զցայգ եւ զցերեկ
4ցանկացեա́լ եմ տեսանել զքեզ, յիշատակեալ զարտասուսն քո, զի լցա́յց ուրախութ(եամ)բ.
5զմտաւ ածեալ զանխի́ղճ հաւատսն որ են ՛ի քեզ. որ յառաջագոյն բնակեցաւ ՛ի հանո́յ քում լաւոդեայ, եւ ՛ի մօր քում եւնիկեայ. հաստատեա́լ եմ թէ եւ ՛ի քե́զ է։
6վասն որոյ յիշեցուցանեմ քեզ արծարծե́լ զշնորհսն ա(ստուածո)յ՝ որ են ՛ի քեզ ՛ի ձեռնադրութ(են)է իմմէ։
7Զի ո́չ ետ մեզ ա(ստուա)ծ հոգի վհատութե(ան), այլ զօրութե(ա́ն). եւ սիրոյ, եւ զգաստութե(ան)։
8մի́ այսուհետեւ ամօթ համարիցիս զվկայութի(ւն)ն տ(եառ)ն մերոյ, եւ մի́ զիս զկապեալ նորա. այլ կցո́րդ լեր չարչարանաց աւետարանին՝ ը(ստ) զօրու(թ)ե(ան)ն ա(ստուածո)յ,
9որ փրկեացն զմեզ, եւ կոչեաց ՛ի կոչումն սուրբ. ո́չ ը(ստ) գործոց մերոց, այլ ըստ իւրում յառաջադրու(թ)ե(ան)ն, եւ շնորհացն որ տուաւ մեզ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս՝ յառաջ քան զժամանակսն յաւիտենից։
10Բայց յայտնեցա́ւ այժմիկ՝ յերեւել փրկչին մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի. որ խափանեաց զմա́հ՝ եւ լուսաւո́ր արար զկեանս եւ զանեղծութի(ւն) ՛ի ձեռն աւետարանին.
11որոյ եդայ ես քարո́զ եւ առաքեալ՝ եւ վարդապետ հեթանոսաց։
12Վ(ա)ս(ն) որոյ եւ զայս չարչարանս կրեմ, այլ ո́չինչ ամօթ համարիմ. քանզի գիտե́մ յո հաւատացեալն եմ. եւ հաստատեալ եմ, թէ կարօղ է զաւանդն իմ պահե́լ յաւուրն յայն։
13Ունիցի́ս օրինակ ողջմտութե(ան) բանիցն զորս յինէն լուար, հաւատո́վք եւ սիրով որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
14զբարւոք աւանդն պահեսջի́ր ՛ի ձեռն հոգւոյն ս(ր)բ(ո)յ ՛ի մեզ բնակելոյ։
15Զա́յս գիտասջիր՝ զի մեկնեցան ՛ի մէնջ ամենեքին՝ որ էին յասիա, որոց սակի́ են փիգելո́ս եւ հերմոգենէս։
16տացէ ա(ստուա)ծ ողորմութի(ւն) տանն ոնեսիփորայ. զի բազո́ւմ անգամ հանգոյց զիս, եւ զկապանս իմ ո́չ ամօթ համարեցաւ.
17այլ իբրեւ եկն ՛ի հռովմ, պնդագո́յնս խնդրեաց զիս՝ եւ եգիտ։
18տացէ նմա տ(է)ր ողորմութի́(ւն) գտանել ՛ի տ(եառ)նէ յաւո́ւրն յայնմիկ. եւ որչափ ինչ միանգամ յեփեսոս սպա́ս կալաւ ինձ, զայն դո́ւ ինքնին քաջ գիտես։
1Այլ դու որդեա́կ իմ զօրացի́ր շնորհօքն՝ որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
2եւ զոր լուար յինէն բազում վկայիւք, զայն աւանդեսցե́ս հաւատարիմ մարդոց, որք բաւակա́ն իցեն եւ զա́յլս ուսուցանել։
3Վշտակի́ց լեր իբրեւ զբարւոք զինուոր ք(րիստո)սի յ(իսու)սի։
4Ո́չ ոք զինուորեալ աստէն ը(ստ) կեանս աշխարհիս պատաղի, եթէ զօրավարին հաճո́յ լինիցի։
5եւ եթէ մարտիկ ոք իցէ՝ ո́չ պսակի եթէ ոչ ը(ստ) օրինին մարտիցէ։
6եւ հողագործին աշխատելոյ, պարտ է նախ ՛ի պտղոյն վայելել։
7Իմա́ց զինչ ասեմս. տացէ́քեզ տ(է)ր իմաստութի́(ւն) յամենայնի։
8Յիշեա́ զք(րիստո)ս յ(իսու)ս յարուցեալ ՛ի մեռելոց՝ ՛ի զաւակէ դաւթի, ըստ աւետարանիս իմում.
9յորում չարչարիմ կապանօք չափ իբրեւ զչարագործ. այլ բանն ա(ստուածո)յ՝ ո́չ եթէ կապեալ իցէ։
10Վասն այնորիկ ամ(ենայն)ի համբերեմ վ(ա)ս(ն) ընտրելոցն, զի եւ ն(ո)ք(ա) փրկութե(ա)ն հասանիցեն՝ որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս երկնաւոր փառօքն հանդերձ։
11Հաւատարի́մ է բանս. զի եթէ ընդ նմա մեռաք. ը(ստ) նմին եւ կեցցո́ւք.
12եթէ համբերեմք, ընդ նմին եւ թագաւորեսցո́ւք. եւ եթէ ուրանամք՝ եւ նա́ ուրանայ զմեզ.
13եւ եթէ չհաւատամք, նա հաւատարի́մ մնայ, ուրանալ զանձն իւր ո́չ կարէ։
14Զայս յո́ւշ արասջիր՝ վկայութի(ւն) եդեալ առաջի ա(ստուածո)յ. մի́ բանակռի́ւ լինել յոչինչ պէտս ՛ի կործանումն լսողաց։
15Փութացի́ր զանձն քո ընտի́ր կացուցանել առաջի ա(ստուածո)յ, մշակ առանց ամօթո́յ. ուղի́ղ համառօտել զբանն ճշմարտութեան։
16Այլ ՛ի պղծոց եւ ՛ի սնոտի խօսից մերժեսջի́ր. զի առաւել յառաջ գայցեն յամպարշտութի(ւն)ս.
17եւ բանք ն(ո)ց(ա) իբրեւ զքաղցկե́ղ ճարակ գտանեն. որոց սակի́ են հիմենոս՝ եւ փիլետոս.
18որք վրիպեցան ՛ի ճշմարտութ(են)էն, եւ ասեն՝ եթէ յարու(թ)ի(ւն) մեռելոց արդէն իսկ եղեալ է. եւ կործանեն զհաւատս ոմանց։
19այլ հաստատուն հիմն ա(ստուածո)յ կայ եւ ունի́ զկնի́քս զայս, թէ ծանեաւ տ(է)ր զայնոսիկ՝ որ ի́ւրն են. եւ ՛ի բա́ց լիցի յանիրաւու(թեն)է՝ ամ(ենայն) որ անուանէ զանուն տ(եառ)ն։
20Այլ ՛ի տա́ն մեծի ո́չ միայն են անօթք ոսկեղէնք եւ արծաթեղէնք, այլ եւ փայտեղէնք եւ խացեղէնք. են որ ՛ի պատուի́ են, եւ են որ յանարգութե(ան)։
21եթէ ոք սրբեսցէ զանձն իւր յայնպիսեա́ց անտի, եղիցի անօթ պատուական, սրբեալ եւ պիտանի́ տ(եառ)ն իւրում՝ յամենայն գործս բարութե(ան) պատրաստեալ։
22Այլ յերիտասարդական ցանկութե(ան)ցն փախի́ր. եւ ե́րթ զհետ արդարութե(ան), զհաւատոց. զսիրո́յ, զխաղաղութե(ա́ն), զսրբու(թ)ե(ան), ը(ստ) այնոսիկ որ կարդան զանուն տ(եառ)ն սուրբ սրտիւք։
23Այլ ՛ի յիմա́ր եւ յանխրատ խնդրոց հրաժարեա. գիտասջի́ր՝ թէ անտի ծնանին կռիւք։
24բայց ծառայի տ(եառ)ն ո́չ է պարտ կռուել, այլ հեզ լինել առ ամենեսեան, ուսուցի́չ, անոխակալ։
25հանդարարտութ(եամ)բ խրատել զհակառակօղսն. թերեւս տացէ նոցա ա(ստուա)ծ ապաշխարութի(ւն)՝ ՛ի գիտութի(ւն) ճշմարտութե(ան).
26եւ սթափեսցի́ն յորոգայթից սատանայի, որսացեա́լք ՛ի նմանէ ՛ի նորա կամսն։
1Զա́յս գիտասջիր, եթէ յաւուրս յետինս եկեսցեն ժամանակք չա́րք.
2զի եղիցին մարդիկ անձնասէ́րք, արծաթասէ́րք, հպա́րտք, ամբարտաւա́նք, հայհոյի́չք, անհաւանք ծնողաց, անշնո́րհք, անսո́ւրբք,
3աննուէ́րք, անգո́ւթք, բանսարկո́ւք, անժո́յժք, վէ́սք, անբարեսէրք,
4մատնի́չք, յանդգո́ւնք, ամպարհաւա́ճք. ցանկասէրք՝ մանաւանդ քան ա(ստուա)ծասէրք.
5որ ունիցին զկերպարա́նս ա(ստուա)ծպաշտութե(ան), եւ ՛ի զօրութ(են)է անտի ն(ո)ր(ա) ուրացեա́լ իցեն. եւ խորշեսջի́ր ՛ի նոցանէ։
6զի ՛ի նոցանէ են՝ որ մտանեն տանէ ՛ի տուն, եւ գերեն զկանայս շեղջակուտեալս մեղօք, վարեալս ՛ի պէսպէ́ս ցանկութի(ւն)ս.
7որ յամ(ենայն) ժամ ուսանին, եւ երբէք ՛ի գիտութ(իւն)Ի ճշմարտու(թ)ե(ան) ո́չ հասանեն։
8Այլ ո(ր)պ(էս) յանէսն եւ յամրէս հակառակ կացին մովսիսի. նո́յնպէս եւ սոքա հակառակ կան ճշմարտութե(ա)ն. մարդք ապականեա́լք մտօք, անպիտանք ՛ի հաւատս։
9այլ ո́չ երբէք գայցեն յառաջ ՛ի լա́ւ անդր. քանզի անմտութի(ւն) սոցա յայտնի́ լիցի ամենեցուն, որպէս եւ նոցայն իսկ եղեւ։
10Այլ դու զհե́տ եկիր վարդապետու(թ)ե(ան) իմոյ, առաջնորդութե(ան), յօժարու(թ)ե(ան), հաւատո́ց, երկայնմտութե(ան), սիրո́յ, համբերութե(ան),
11հալածանա́ց, չարչարանա́ց. որպիսիք եղեն ինձ յանտիոք, եւ յիկոնիոն, եւ ՛ի լիւստրոս. որպիսի հալածանաց համբերի, եւ յամ(ենայն)է փրկեա́ց զիս տ(է)ր։
12Եւ ամենեքին որ կամիցին ա(ստուա)ծպաշտութ(եամ)բ կեալ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, ՛ի հալածա́նս կացցեն։
13այլ մա́րդք չարք եւ կախարդք, յառաջ եկեսցեն ՛ի չար անդր. մոլորեալք՝ եւ մոլորեցուցանիցեն։
14Այլ դու՝ հաստատո́ւն կաց յոր ուսարդ, եւ հաւատարի́մ եղեր. գիտե́ս ուստի ուսար.
15զի ՛ի մանկութենէ́ զգիրս սուրբս գիտես, որ կարօղ են իմաստուն առնել զքեզ ՛ի փրկութի(ւն)՝ ՛ի ձե́ռն հաւատոցն որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
16Ամենա́յն գիրք ա(ստուա)ծաշունչք եւ օգտակարք, ՛ի վարդապետութի(ւն) են՝ եւ ՛ի յանդիմանութի(ւն), եւ յուղղութի(ւն), եւ ՛ի խրա́տ արդարութե(ան).
17զի կատարեալ իցէ մարդն ա(ստուածո)յ, յամենայն գործս բարութե(ան) հաստատեալ։
1Զա́յս վկայութի(ւն) դնեմ առաջի ա(ստուածո)յ, եւ յ(իսու)սի ք(րիստո)սի, որ դատելո́ց է զկենդանիս եւ զմեռեալս ՛ի յայտնութե(ա́ն) իւրում եւ յարքայու(թ)ե(ան).
2եւ դու քարոզեա́ զբանն, հա́ս ՛ի վ(ե)ր(այ) ժամու եւ տարաժամու, յանդիմանեա́, սաստեա́, մխիթարեա́, ամ(ենայն) երկայնմտութ(եամ)բ եւ վարդապետու(թեամ)բ։
3Քանզի եկեսցէ ժամանակ՝ զի ողջմտութե(ան) վարդապետու(թ)ե(ան)ն ո́չ անսայցեն. այլ ըստ իւրաքանչի́ւր ցանկութե(ան)ց կուտեսցեն իւրեանց վարդապե́տս՝ ը(ստ) մարմաջելոյ լսելեա́ց իւրեանց.
4եւ ՛ի ճշմարտու(թեն)է անտի դարձուցանիցեն զլսելիս՝ եւ յառասպե́լս կործանեսցին։
5Այլ դու՝ զուա́րթ կաց յամ(ենայն)ի, ճգնեա́ց, զգործս աւետարանչի գործեա́. զպաշտօնդ քո կատարեալ կալ։
6Զի ես՝ այսուհետեւ նուիրեա́լ եմ, եւ ժամանակ դարձի իմոյ հասեա́լ կայ։
7զբարւոք պատերազմ պատերազմեցա́յ, զընթացսն կատարեցի, զհաւատսն պահեցի́։
8Այսուհետեւ կայ մնայ ինձ արդարու(թ)ե(ան) պսակն, զոր հատուսցէ́ ինձ տ(է)ր յաւուր յայնմիկ արդարն դատաւոր. ո́չ միայն ինձ, այլ եւ ամենեցո́ւն որ սիրեցին զյայտնութի(ւն) ն(ո)ր(ա)։ Փութասջի́ր գա́լ առ իս վաղվաղակի.
9զի դեմաս եթող զիս՝ եւ սիրեաց զաշխարհ, եւ գնա́ց ՛ի թեսաղոնիկէ.
10կրեսկէս՝ ՛ի գալիլեա. տիտոս ՛ի դալմատիա́.
11ղուկաս միայն է ը(ստ) իս։ Զմարկոս առեալ ընդ քեզ ածիցես, զի է ինձ պիտանի ՛ի սպասաւորութի(ւն)։
12զտիւքիկոս առաքեցի́ յեփեսոս։
13Զփիլոնն թողի́ ՛ի տրովադայ առ կառպիոսի։ յորժամ գայցես՝ բերջի́ր եւ զգիրսն, մանաւանդ զմատեանսն։
14Աղէքսանդրոս բ(ա)զ(ու)մ չարչարանս եցոյց ինձ. հատուսցէ́ նմ(ա) տ(է)ր ը(ստ) գործս ն(ո)ր(ա)։
15յորմէ եւ դո́ւ անձնապա́հ լինիջի́ր. զի շա́տ հակառակ եկաց բանից մերոց։
16Յառաջնում ատենին, ո́չոք ինձ ՛ի թիկունս եկաց, այլ ամենեքին թողին զիս. մի́ համարեսցի նոցա այն։
17այլ տ(է)ր օգնեա́ց ինձ եւ զօրացո́յց զիս, զի ինե́ւ քարոզութի(ւն)ն հաստատեսցի, եւ լուիցեն ամ(ենայն) հեթանոսք. եւ ապրեցա́յ ե́ս ՛ի բերանոյ առիւծուն։
18Փրկեսցէ́ զիս տ(է)ր յամ(ենայն) գործոց չարեաց, եւ զերծուսցէ́ զիս յարքայու(թ)ի(ւն) իւր որ յերկինս է։ որում փա́ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն։
19Ողջո́յն տաջիր պրիսկեա́յ եւ ակիւղեայ, եւ ոնիսիփորայ տանն։
20Երաստոս մնաց ՛ի կորնթոս։ զտրոփիմոս թողի́ ՛ի մելիտոս հիւանդագին։
21Փութասջի́ր յառա́ջ քան զձմեռն գալ։ Ողջո́յն տան քեզ եւբուղոս եւ պուդես եւ զինոս եւ կղաւդիա, եւ եղբարք ամենեքեան։
22Տ(է)ր յ(իսու)ս ք(րիստո)ս ընդ ոգւոյդ քում։ Շնո́րհք ընդ քեզ։