1Որդւոյ Դաւթի թագաւորի իսրայէլի յե(րուսաղէ)մ. եկկլեսիաստէս։
2Ունայնու(թ)ի(ւն) ունայնութեանց ասաց ժողովօղն։ Ունայնու(թ)ի(ւն) ունայնութեանց ամ(ենայն) ինչ ընդունայն է։
3Զի՞նչ աւելի է մարդոյ յամ(ենայն) վաստակս իւր զոր տաժանի ընդ արեգակամբ։
4Ազգ երթայ եւ ազգ գայ՝ եւ երկիրս յաւիտեան կայ։
5Ծագէ́ արեգակն՝ եւ մտանէ արեգակն եւ ՛ի տեղի իւր ձգի։
6՛Ի ծագել իւրում ելանէ ընդ հարաւ, եւ պատի ընդ հիւսւսիւ, պատելով պատի։ գնայ հողմ, եւ ՛ի շրջանս իւր դառնայ հողմ։
7Ամենայն ուխք ՛ի ծով գնան, եւ ծով ո́չ լնու։ ՛ի տեղի յոր ուխք գնան՝ անդ նոքին դառնան ՛ի գնալ։
8Ամ(ենայն) բան ջանիւ, եւ ո́չ կարասցէ այր խօսել։ ո́չ յագեսցի ակն տեսանելով, եւ ո́չ լցցի ունկն լսելով։
9Զի՞նչ է որ եղեւն, նոյն ինքն որ լինելոցն է. եւ զի՞նչ է որ արարաւն՝ նոյն ինքն որ առնելոցն է։
10Եւ ո́չ է ամ(ենայն) առժամայն ընդ արեգակամբ. զի զոր խօսիցի ոք՝ եւ ասիցէ՝ ահաւասիկ այս նոր է, վաղ իսկ եղեալ է ՛ի յաւիտենից եղելոցն նա́խ քան զմեզ։
11Ո́չ գոյ յիշատակ առաջնոցն. նա եւ ո́չ վերջնոցն որ լինելոց են. ո́չ գոյ յիշատակ ն(ո)ց(ա) ընդ լինելոցսն ՛ի վախճանի։
12Ե́ս եկլէսիաստէս եղէ թագաւոր ՛ի վ(ե)ր(այ) ի(սրաե)լի յե(րուսաղէ)մ.
13եւ ետու զսիրտ իմ խնդրել եւ խորհել իմաստու(թեամ)բ վ(ա)ս(ն) ամ(ենայն)ի որ եղեալ են ընդ արեգակամբ։ Զի զբաղումն չա́ր ետ ա(ստուա)ծ որդւոց մարդկան զբաղել ընդ արեգակամբ։
14Տեսի ես զամ(ենայն) արարեալս որ արարեալ են ՛ի ներքոյ արեգական. եւ ահա ամ(ենայն) ինչ ընդունայնու(թ)ի(ւն) է եւ յօժարու(թ)ի(ւն) ոգւոյ։
15Թիւրեալն՝ ո́չ կարասցէ զարդարել, եւ պակասեալն՝ ո́չ կարասցէ ՛ի թիւ անկանել։
16Խօսեցայ ՛ի սրտի իմում թէ առաւե́լ ես մեծացայ քան զամենեսեան որ էին յառաջ քան զիս յե(րուսաղէ)մ։ Եւ ետու զսիրտ իմ գիտել զիմաստու(թ)ի(ւն) եւ զգիտութի(ւն). եւ յաւելի յիմաստութի(ւն) քան զամենեսեան, որ յառաջ եղեն քան զիս յե(րուսաղէ)մ։
17Եւ սիրտ իմ ետես բազում իմաստու(թ)ի(ւն)՝ եւ գիտութի(ւն). զառակս եւ զիմաստութի(ւն) գիտացի ես. զի սակայն եւ այս յօժարու(թ)ի(ւն) ոգւոյ է։
18Զի բազմու(թ)ի(ւն) իմաստութե(ան) բազմու(թ)ի(ւն) գիտու(թ)ե(ան). եւ որ յոլովեաց ՛ի գիտու(թ)ի(ւն) յաւելցէ ՛ի ցաւս.
1Ասացի ես ՛ի սրտի իմում. ե́կ եւ փորձեցից զքեզ յուրախութե(ան). եւ տեսից ՛ի բարութե(ան)։ եւ ահա եւ այս ինքն ունայնութի(ւն) է։
2Ծաղուն ասացի զբօսանս. եւ ուրախութե(ան)ն զի՞ գործես զայդ։
3Եւ խորհեցայ թէ սիրտ իմ ձգեսցէ իբրեւ զգինի զմարմին իմ։ եւ սիրտ իմ առաջնորդեաց իմաստութ(եամ)բ. եւ զօրանալ յուրախու(թ)ե(ան) մինչեւ տեսից ո՞ր իցէ բարին որդւոց մարդկան զոր արասցեն ՛ի ներքոյ արեգական, ՛ի թիւ աւուրց կենաց իւրեանց։
4Յաճախեցի ինձ արարս, շինեցի ինձ ապարանս, տնկեցի ինձ այգիս։
5Արարի ինձ պարտէզս եւ դրախտս, եւ տնկեցի ՛ի նոսա փայտս ամենաբերս։
6Արարի́ ինձ աւազանս ջուրց արբուցանել ՛ի նոցանէ զանտառախիտս մայրեաց։
7Ստացայ ծառայս եւ աղախնայս՝ եւ ընդոծինք եղեն ինձ։ եւ ստացուածք անդւոց եւ հօտից բազում եղեն ինձ քան զամենեցուն որ յառաջ եղեալ էին քան զիս յե(րուսաղէ)մ։
8Ժողովեցի ինձ արծաթ եւ ոսկի. եւ ստացուածս բազումս զթագաւորաց եւ զգաւառաց։ Արարի ինձ գուսանս եւ երգեցիկս՝ արս եւ կանայս, եւ զփափկութի(ւն)ս որդւոց մարդկան։ արարի ինձ տակառապետս՝ արս եւ կանայս։
9եւ մեծացա́յ առաւել քան զամենեսին որ յառաջ էին քան զիս յե(րուսաղէ)մ, նաեւ իմասաութի(ւն) յաւելաւ ինձ։
10Եւ զամենայն զոր ինչ խնդրեցին աչք իմ, ո́չ զրկեցի ՛ի նոցանէն, եւ ո́չ արգելի զսիրտ իմ յամենայն ուրախութ(են)է։ Զի սիրտ իմ ուրախ եղեւ յամ(ենայն) վաստակս իմ. եւ այս եղեւ բաժին իմ յա(մենայ)ն վաստակոց իմոց։
11Եւ հայեցա́յ ես յամ(ենայն) արարս իմ զոր արարին ձեռք իմ, եւ ՛ի վաստակս զոր վաստակեցայ առնել, եւ ահա ամ(ենայն) ընդունայնու(թ)ի(ւն) է եւ յօժարու(թ)ի(ւն) ոգւոյ. եւ ո́չինչ է առաւելու(թ)ի(ւն) ՛ի ներքոյ արեգական։
12Եւ հայեցայ ես տեսանե́լ զիմաստու(թ)ի(ւն), եւ զբօսանս, եւ զանզգամութի(ւն), եթէ ո՞վ է մարդ որ երթիցէ զհետ խորհրդոյն զոր ինչ արար։
13Եւ տեսի ես եթէ է առաւելութի(ւն) իմաստու(թ)ե(ան) քան անմտութե(ան). ո(ր)պ(էս) է առաւելու(թ)ի(ւն) լուսոյ քան զխաւարի։
14Իմաստնոյն աչք իւր ՛ի գլուխ իւրում, եւ որ անմիտն է՝ ընդ խաւար գնայ։ Եւ գիտացի ես թէ պատահար մի́ պատահելոց է ամենեցուն ն(ո)ց(ա)։
15Եւ ասացի ես ՛ի սրտի իմում. թէ ո(ր)պ(էս) պատահարն անզգամին՝ եւ ինձ պատահեսցէ նոյն, եւ ընդէ՞ր իմաստնացայ։ Եւ զաւելորդս խօսեցայ ՛ի սրտի իմում. զի եւ ա́յս իսկ ունայնու(թ)ի(ւն) է։ զի անզգամն ՛ի յաւելորդաց անտի խօսի։
16վ(ա)ս(ն) զի ո́չ գոյ յիշատակ իմաստնոյն ընդ անզգամի յաւիտեան. զի արդարեւ իսկ յաւուրցն որ գալոց են ամ(ենայն) ինչ մոռացօնք են։ եւ զիա՞րդ մեռանիցի իմաստունն ընդ անմտին։
17Եւ ատեցի ես զկեանս իմ. զի չար էր ինձ արարածն, որ արարեալն էր ՛ի ներքոյ արեգական. զի ամ(ենայն) ինչ ունայնու(թ)ի(ւն) է եւ յոժարու(թ)ի(ւն) ոգւոյ.
18Եւ ատեցի ես զամ(ենայն) վաստակս իմ զոր ջանացայ ը(ստ) արեգակամբ, զի թողում ես զնա մարդոյ՝ որ լինելոց է յետ իմ։
19Եւ ո՞վ գիտէ՝ իմաստուն լինիցի թէ անմիտ. եւ կամ իշխելո՞ց իցէ ամ(ենայն) վաստակոցն իմոց զոր եսն վաստակեցի, եւ յորս իմաստնացայ ընդ արեգակամբ։ սակայն եւ այս ունայնու(թ)ի(ւն) է։
20Եւ դարձայ ես հրաժարեալ սրտիւ իմով, յամ(ենայն) վաստակոց իմոց զոր վաստակեցի ընդ արեգակամբ։
21Զի է́ մարդ՝ զի վաստակ ն(ո)ր(ա) իմաստութ(եամ)բ եւ գիտութ(եամ)բ եւ արու(թեամ)բ. եւ մարդ՝ որ ո́չինչ վաստակեաց ՛ի նոյն՝ տացի՞ նմա մասն ն(ո)ր(ա)։ սակայն եւ այս ընդունայնու(թ)ի(ւն) է եւ չարութի(ւն) մեծ։
22Զի՞ լինի մարդոյն յամ(ենայն) վաստակս իւր, եւ ՛ի յօժարու(թ)ե(ան) սրտի իւրոյ՝ յորում ինքն ջանայ ՛ի ներքոյ արեգական։
23Զի ամ(ենայն) աւուրք ն(ո)ր(ա) ցաւոց, եւ տրտմու(թ)ե(ան) զբօսանք իւր, եւ գիշերի ո́չ ննջէ սիրտ ն(ո)ր(ա)։ սակայն եւ այս ընդունայնութի(ւն) է։
24Եւ ո́չ գոյ բարի ինչ մարդոյ, բայց զոր ուտեն՝ եւ ըմպէն. եւ եցոյց անձին իւրում բարիս ՛ի վաստակս իւր։ Սակայն եւ զայն տեսի́ զի ՛ի ձեռանէ ա(ստուծո)յ է.
25քանզի ո՞վ իցէ որ ուտիցէ եւ ըմպիցէ առանց ն(ո)ր(ա)։
26Զի մարդոյ բարւոյ՝ ետ զիմաստութի(ւն) եւ զգիտութի(ւն)՝ եւ զուրախութի(ւն)։ եւ մեղանչականին ետ զբազում եւ, յաճախել եւ ժողովել, եւ տալ բարւոյն առաջի երեսաց ա(ստուծո)յ։ Սակայն եւ այն ունայնու(թ)ի(ւն) է՝ եւ յօժարու(թ)ի(ւն) ոգւոյ։
1Ամենեցուն ժամանակ է՝ եւ ժամ ամ(ենայն) իրաց ՛ի ներքոյ երկնից։
2Ժամանակ ծնանելոյ, եւ ժամանակ մեռանելոյ։ Ժամանակ տնկելոյ, եւ ժամանակ խլելոյ զանկեալն։
3Ժամանակ սպանանելոյ, եւ ժամանակ բժշկելոյ։ Ժամանակ քակելոյ, եւ ժամանակ շինելոյ։
4Ժամանակ լալոյ, եւ ժամանակ ծիծաղելոյ։ Ժամանակ կոծելոյ, եւ ժամանակ կաքաւելոյ։
5Ժամանակ ցրելոյ քարինս, եւ ժամանակ ժողովելոյ քարինս։ Ժամանակ գիրկս արկանելոյ, եւ ժամանակ հեռանալոյ ՛ի զիրկս արկանելոյ։
6Ժամանակ խնդրելոյ, եւ ժամանակ կորուոանելոյ։ Ժամանակ պահելոյ, եւ ժամանակ արտաքս հանելոյ։
7Ժամանակ պատառելոյ, եւ ժամանակ կարկատելոյ։ Ժամանակ լռելոյ, եւ ժամանակա́խօսելոյ։
8Ժամանակ սիրելոյ, եւ ժամանակ ատելոյ։ Ժամանակ պատերազմի, եւ ժամանակ խաղաղու(թ)ե(ան)։
9Արդ՝ զի՞նչ առաւելու(թ)ի(ւն) է այնմ որ առն է որով ինքն ջանայ։
10Տեսի ես զա(մենայ)ն զբաղումն զոր ետ ա(ստուա)ծ որդւոց մարդկան զբաղնուլ ՛ի նմա։
11Ամենայն ինչ զոր գործեաց բարի է ՛ի ժամանակի իւրում։ նա՝ եւ զամ(ենայն) յաւիտեանս ետ ՛ի սիրտս ն(ո)ց(ա). զի մի́ գտցէ մարդ զարարածն զոր արար ա(ստուա)ծ իսկզբանէ մինչ ցկատարած։
12Գիտացի՝ թէ ո́չ գոյ բարի ՛ի ն(ո)ս(ա)՝ եթէ ո́չ ուրախ լինել՝ եւ գործել բարիս ՛ի կեանս իւրում.
13քանզի ամ(ենայն) մարդ՝ որ ուտիցէ եւ ըմպիցէ, եւ տեսանիցէ բարի յամ(ենայն) վաստակս իւր, այն պարգեւ ա(ստուծո)յ է։
14Գիտացի՝ թէ զամ(ենայն) զոր արար ա(ստուա)ծ՝ այն կայ յաւիտեան. ՛ի ն(ո)ս(ա) ոչինչ յաւելուլ, եւ ՛ի ն(ո)ց(ա)նէ ոչինչ գոյ պակասեցուցանել։ եւ արար ա(ստուա)ծ, զի երկիցեն յերեսաց ն(ո)ր(ա)։
15Որ ինչ եղեւն այն ահա կայ, եւ որ ինչ լինելոցն էր՝ ահա եղեւ. եւ ա(ստուա)ծ խնդրեսցէ զհալածեալն։
16Դարձեալ տեսի ՛ի ներքոյ արեգական տեղի դատաստանի՝ եւ անդ ամպարիշտ. եւ տեղի արդարոյ՝ եւ անդ բարեպաշտ։
17Եւ ասացի ես ՛ի սրտի իմում, թէ զարդարն եւ զամպարիշտն դատի́ ա(ստուա)ծ. զի ժամանակ է ամ(ենայն) իրաց, եւ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) արարածոց ժամ եւ ժամանակ։
18Ա́նդ ասացի ես ՛ի սրտի իմում վ(ա)ս(ն) խօսից որդւոց մարդկան՝ եթէ դատի զն(ո)ս(ա) ա(ստուա)ծ. եւ զի ցուցցէ եթէ նոքա անասունք են.
19Սակայն եւ ՛ի մէջ ն(ո)ց(ա) պատահար է որդւոց մարդկան։ եւ պատահար է անասնոց, եւ պատահար յամենեսին ՛ի ն(ո)ս(ա)։ Ո(ր)պ(էս) մահ սորա՝ նոյնպէս եւ մահ ն(ո)ր(ա)։ եւ շունչ է յամենեսին։ եւ զի՞նչ առաւելութի(ւն) եղեւ մարդոյ քան զանասնոյ, եւ ոչինչ. զի ամ(ենայն) ինչ ընդունայն է։
20Ամենայն ՛ի մի տեղի երթայ. ամ(ենայն) եղեւ ՛ի հողոյ, եւ ամ(ենայն) դառնայ ՛ի հող։
21Եւ ո՞վ գիտէ զոգի որդւոց մարդկան՝ թէ ելանէ ՛ի վեր, եւ զշունչ անասնոց՝ թէ իջանէ ՛ի խոնարհ յերկիր։
22Եւ տեսի զի ո́չ գոյ բարի։ բայց թէ ուրախ լիցի մարդ յարարածս իւր. զի այն է բաժին ն(ո)ր(ա)։ զի ո՞վ ածիցէ զնա տեսանել զայն ինչ որ յետ ն(ո)ր(ա) լինիցի.
1Դարձայ եւ տեսի ես զամ(ենայն) զրպարտութիւնս որ լինին ընդ արեգակամբ, եւ ահա արտասուք զրպարտելոցն. եւ ո́չոք էր որ մխիթարէր զնոսա. եւ ՛ի ձեռս զպարտչաց նոցա բռնու(թ)ի(ւն)ք։
2Եւ գովեցի́ ես զամ(ենայն) մեռեալսն որ յառաջագոյն մեռան.քան զկենդանիսն՝ որ ցայժմ կենդանի իցեն։
3Եւ քան զնոսա երկոսին լաւ այն է որ չե́ւեւս իցէ լեալ. որ ո́չ ետես զամ(ենայն) արարածն չար որ արարաւ ՛ի ներքոյ արեգական։
4Եւ տեսի ես զամ(ենայն) վաստակս, եւ զամ(ենայն) չարութի(ւն) արարածոցն. զի նախանձ առն ՛ի մերձաւորէ իւրմէ։ սակայն եւ այն ունայնու(թ)ի(ւն) է եւ յօժարու(թ)ի(ւն) ոգւոյ։
5Անզգամն բուռն եհար զբազկաց իւրոց, եւ եկեր զմարմին իւր։
6Լաւ է բուռն մի́ հանգստեամբ, քան զլիու(թ)ի(ւն) երկուց բռանց՝ ջանալով եւ յօժարութեամբ ոգւոյ.
7Դարձայ ես եւ տեսի ընդունայնութի(ւն) ՛ի ներքոյ արեգական։
8Զի մի է, եւ ո́չ կրկին. եւ որդի եւ եղբայր ո́չ գոյ ն(ո)ր(ա). եւ ո́չ է վախճան ամ(ենայն) վաստակոյ ն(ո)ր(ա). եւ սակայն ակն ն(ո)ր(ա) ո́չ յագի մեծութ(եամ)բ։ Եւ արդ՝ ո՞ւմ ջանամ ես, եւ զլանամ զանձն իմ ՛ի բարութ(են)է։ զի եւ այն ընդունայնութի(ւն) է՝ եւ զբաղումն չար։
9Լաւ են երկու քան զմի, որոց գոն վարձք բարի ՛ի վաստակս ն(ո)ց(ա)։
10Զի եթէ գլորիցի մին՝ կանգնեսցէ զնա ընկեր իւր. եւ վայ միումն յորժամ գլորիցի, եւ ո́չ գուցէ մեւս՝ որ յարուցանիցէ զնա։
11Զի եթէ ննջիցեն երկու՝ ջեռուցանեն զմիմեանս. եւ մին՝ զիա՞րդ ջեռնուցու։
12Եւ եթէ բռնացի մին՝ երկուքն կայցեն ընդդէմ ն(ո)ր(ա)։ եւ առասան երեքկին՝ ո́չ վաղվաղակի խզեսցի։
13Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն՝ քան զթագաւոր ծեր եւ անմիտ։ որ ո́չ իմացաւ հայել եւս
14եթէ ՛ի տանէ կապանաց ելանիցէ թագաւորել։ նա եւ ՛ի թագաւորու(թ)ե(ան) իւրում եղեւ աղքատ։
15Տեսի ես զամ(ենայն) կենդանիս որ գնան ՛ի ներքոյ արեգական, հանդերձ երիտասարդաւն երկրորդաւ որ յարիցէ փոխանակ ն(ո)ր(ա)։
16Ո́չ գոյ կատարումն ամ(ենայն) ժողովրդեանն, ամենեցուն որք եղեն յառաջ քան զն(ո)ս(ա)։ Նա եւ յետ ինքն ո́չ լինին ուրախ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). զի եւ այն ինքն ունայնու(թ)ի(ւն) է եւ յօժարու(թ)ի(ւն) ոգւոյ։
17Զգուշացիր ոտին քում որով երթայցես ՛ի տուն ա(ստուծո)յ։ եւ մերձ լեր ՛ի լսել.
18Քանզի պատուական է քան զտուրս անզգամաց՝ զոհ քո. զի ո́չ եթէ գիտակ ինչ են առնելոյ բարիս։
1Մի́ փութար բերանով քով, եւ մի́ վաղվաղեսցէ սիրտ քո հանել բանս առաջի ա(ստուծո)յ. զի ա(ստուա)ծ յերկինս է՝ եւ դու յերկրի. վասն այնորիկ եղիցին բանք քո սակաւք։
2Զի հասանէ երազ ՛ի բազմութի(ւն) փորձութե(ան). եւ ձայն անզգամին ՛ի բազմութե(ան) բանից։
3Եւ ո(ր)պ(էս) ինչ եւ ուխտիցես դու ա(ստուծո)յ, մի́ յամիցես հատուցանել զնա. զի ո́չ են կամք ՛ի ձեռս անզգամաց։ Դու որչափ ուխտիցես՝ հատո.
4զի լաւ է քեզ չուխտել, քան ուխտել եւ ո́չ հատուցանել։
5Մի́ տար զբերան քո առ ՛ի յանցուցանելոյ զմարմին քո։ եւ մի́ ասեր առաջի ա(ստուծո)յ թէ անգիտութի(ւն) է. զի մի́ բարկասցի ա(ստուա)ծ ՛ի բարբառ քո, եւ ապականեսցէ զգործս ձեռաց քոց։
6Զի ՛ի բազմութե(ան) երազոց՝ եւ ընդունայնութե(ան)ց եւ բանից բազմաց. սակայն դու երկիր յա(ստուծո)յ։
7Եթէ զզրպարտու(թ)ի(ւն) տնանկի եւ զյափշտակու(թ)ի(ւն) իրաւանց եւ արդարութե(ան) տեսանիցես յերկրի, մի́ զարմանայցես ՛ի վ(ե)ր(այ) իրացն. զի բարձր ՛ի վ(ե)ր(այ) բարձու պահէ, եւ բարձունք ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա), եւ յաճախութի(ւն) հողոյ։
8՛ի վ(ե)ր(այ) յամ(ենայն)ի է թագաւոր ՛ի վ(ե)ր(այ) անդոյն գործելոյ։ Եւ լիջիր դու հաւատարիմյա(մենայ)նէ ՛ի ծանր յափշտակելոյ անտի։
9Որ սիրէ զարծաթ՝ ո́չ յագեսցի արծաթով. եւ որ սիրեաց ՛ի բազմութե(ան) իւրում զարդիւնս.քանզի եւ այն ունայնութի(ւն) է։
10՛Ի բազմու(թ)ե(ան) արդարութե(ան) յագեցան որք ուտէին զնա. եւ զի՞նչ արւութի(ւն) է նմա առ ՛ի նմանէ, զի սկիզբն տեսանելոյ՝ աչք իւր են։
11Քաղցր քուն է ծառայի՝ եթէ սակաւ եւ եթէ շատ կերիցէ. եւ որում յագին մեծանալով չէ նմա համարձակ ՛ի քուն մտանել։
12է խրատ մի́ զոր տեսի ՛ի ներքոյ արեգական. մեծութի(ւն) պահեալ ումեք առ ՛ի նմանէ չարոյ իւրում։
13եւ կորիցէ մեծութի(ւն) ն(ո)ր(ա)՝ եւ նա ՛ի բազման չարի է։ ծնաւ որդի́ եւ ո́չ գոյ ՛ի ձեռին ն(ո)ր(ա) եւ ոչինչ։
14Որպես ել յորովայն է մօր իւրոյ մերկ, դառնայ երթալ՝ ո(ր)պ(էս) եւ եկեալն էր՝ եւ ոչինչ առցէ ՛ի վաստակոյ իւրմէ, եթէ երթիցէ ՛ի ձեռին իւրում։
15Նա եւ այն իսկ ախտ չար է, զի ո(ր)պ(էս) եկն՝ նոյնպէս եւ երթիցէ. եւ զի՞չ օգուտ իցէ նմա վաստակոց անտի զոր ջանայ նա հողմոյ։
16Զի ամ(ենայն) աւուրք ն(ո)ր(ա) խաւար եւ սուգ. եւ ՛ի բազում սրտմաու(թ)ե(ան) եւ ՛ի հիւանդու(թ)ե(ան) եւ ՛ի բարկու(թ)ե(ան)։
17Արդ աւասիկ զոր տեսի ես՝ բարի է ուտելն եւ ըմպել, եւ տեսանել զքարութի(ւն) յամ(ենայն) վաստակս իւր զոր ջանայցէ ընդ արեգակամբ ՛ի թիւ աւուրց կենաց իւրոց զոր ետ նմա ա(ստուա)ծ. զի այն է բաժին նորա։
18Քանզի ամ(ենայն) մարդ՝ որում ետ նմա աստուած մեծութի(ւն) եւ ինչս, եւ իշխան արար զնա ուտել ՛ի նոցանէ. եւ առնուլ զբաժին իւր, եւ ուրախ լինել ՛ի վաստակս իւր. այն պարգեւ աստուծոյ է։
19Զի ո́չ բազում աւուրս յիշեսցէ զկենաց իւրոց. զի աստուած զբօսացուցանէ զնա յուրախութի(ւն) սրտի իւրոյ։
1՛Ի չարութի(ւն) զոր տեսի ՛ի ներքոյ արեգական, եւ բազում է յոյժ ՛ի վ(ե)ր(այ) մարդոյ։
2Այր մի որում տացէ աստուած մեծութի(ւն)ս եւ ինչ եւ փառս, եւ ոչինչ պակաս իցէ անձին իւրում յամ(ենայն)է որումցանկանայցէ. եւ ո́չ առնիցէ զնա աստուած իշխան ուտել ՛ի նմանէ. զի այր օտար կերիցէ զնա։ եւ այն ընդունայնութի(ւն) է եւ ախտ չար։
3եթէ ծնցի այր հարիւր, եւ ամս բազումս կեցցէ, եւ եւս բազում եղիցին աւուրք ամաց ն(ո)ր(ա). եւ անձն ն(ո)ր(ա) ո́չ յագեսցի ՛ի բարեաց անտի, եւ գերեզման եւս ո́չ գտցի նմա. ես ասացի թէ լաւ է քան զնա վիժածն։
4զի ունայնութեամբ եկն՝ եւ խաւարաւ գնաց, եւ ՛ի խաւարի անուն նորա ծածկեսցի։
5քանզի զարեւ ո́չ ետես՝ եւ ո́չ գիտաց, զի՞նչ է հանգիստ սորա քան զնորա։
6Եւ եթէ եկաց նա զհազար ամաց ելս, եւ զբարութի(ւն) ինչ ո́չ ետես՝ միթէ ո՞չ երթայցէ ամենայն ՛ի մի տեղի։
7Ամենայն ջան մարդոյ ՛ի բերան իւր, եւ սակայն անձն ն(ո)ր(ա) ո́չ յագեսցի։
8Զի՞նչ առաւելութիւն է իմաստնոյն քան զանմտին, զի տնանկն գիտէ երթալ առաջի կենաց իւրոց.
9Լաւ է տեսիլ աչաց քան զգնացեալն ոգւով սակայն եւ այն, ունայնու(թ)ի(ւն) է եւ յօժար(թ)ի(ւն) ոգւոյ։
10Որինչ եղեւն՝ ահա անուն կոչեցեալ է նմա եւ յայտնի եղեւ որպիսի ինչ է մարդ եւ ո́չ կարէ դատել ընդ հզօրին քան զնա։
11Զի են բազում բանք որ յաճախեն զընդունայնութի(ւն)։
1Զինչ առաւելու(թ)ի(ւն) է մարդոյ։ Զի ո՞ գիտէ զինչ բարի է մարդոյ ՛ի կեանս իւրում ՛ի թիւ աւուրց կենաց ընդունայնութեան ն(ո)ր(ա). եւ արար զայն ՛ի ստուեր։ Զի ո՞վ է որ պատմեսցէ մարդոյն զինչ լինելոց է զկնի նորա ընդ արեգակամբ։
2Բարի է անուն բարի՝ քան զողորմու(թ)ի(ւն) բարի, եւ օր մահուան իւրոյ՝ քան զօր ծննդեան իւրոյ։
3Բարի է երթալ ՛ի տուն սգոյ՝ քան երթալ ՛ի տուն արբեցութեան, զի այն ինքն է կատարած ամենայն մարդոյ. եւ որ կենդանի է՝ տացէ բարու(թ)ի(ւն) սիրտ իւր։
4Լաւ է սրտմտու(թ)ի(ւն) քան զծաղր. զի չարութեամբ երեսաց զուարթասցի սիրտ։
5Սիրտ իմաստնոյ ՛ի տան սգոյ, եւ սիրտ անմտի ՛ի տան ուրախութեան։
6Լաւ է լսել զպատուհաս իմաստնոյ, քան լսել մարդոյ զերգս անմտաց։
7Զի ո(ր)պ(էս) ձայն փշոց (թ)ի(ւն) ներքոյ կատսայի այնպէս ծաղր. անմտաց. սակայն եւ այն ընդունայնու(թ)ի(ւն) է։
8Զրպարտու(թ)ի(ւն) ծփեցուցանէ զիմաստունս. եւ կորուսանէ զսիրտ ազնուու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։
9Բարի է կատարած բանից՝ քան զսկիզբն իւրեանց։ բարի է երկայնամիտ՝ քան զհպարտացեալն ոգւով։
10Մի փութայր յոգի քո բարկանալ, զի բարկութի(ւն) ՛ի ծոց անզգամաց հանգիցէ։
11Մի ասիցես զինչ գործեցաւ. զի աւուրքն առաջինք լաւ են քան զաւուրսս զայս. զի ո́չ իմաստութեամբ հարցեր վ(ա)ս(ն) այդորիկ։
12Բարի է իմաստութիւն ընդ ժառանգութեան, եւ յաւելուած որոց տեսանեն զարեգակն.
13զի բնդ հովանեաւ ն(ո)ր(ա) իմաստու(թ)ի(ւն) է իբրեւ զհովանի արծաթոյ։ Եւ առաւելու(թ)ի(ւն) գիտութեան իմաստու(թ)ե(ա)ն կենդանացուսցէ զայն որ առ (թ)ի(ւն) նմանէ։
14Տե́ս զգործս աստուծոյ զի ո՞վ է այն որ կարօղ լինիցի զարդարեալ՝ զոր աստուածն խանգարիցէ։
15Յաւուր բարու(թ)ե(ան) կեցջիր ՛ի բարիս. եւ տե́ս յաւուր չարութեան։ Տե́ս սակայն նմին միաբան։ Զայն արար աստուած վ(ա)ս(ն) խօսեցի́ զի մի գտցէ զմարդ զկնի իւր եւ մի ինչ։
16Զամ(ենայն) ինչ տեսի յաւուրս ունայնու(թ)ե(ան) իմոյ։ է́ արդար կորուսեալ յարդարու(թ)ե(ան) իւրում, եւ է́ ամպարիշտ որ կայ չարութ(եամ)բ իւրով։
17Մի́ կարի արդար լինիր, եւ մի́ ճարտարեր առաւել զի մի թիւրեսցիս։
18Մի́ ամպարշտեր կարի, եւ մի́ լինիր խիստ՝ զի մի́ տարաժամ մեռցիս։
19Բարի է թէ ՛ի կողմն այսոսիկ լինիցիս. սակայն եւ այսմիկ մի́ պղծեր զձեռն քո. զի որ երկնչի յա(ստուծո)յ՝ անցցէ ընդ ամ(ենայն).
20Իմաստու(թ)ի(ւն) օգնեսցէ իմաստնոյն քան զտասն իշխան որ իցեն ՛ի քաղաքի։
21Զի մարդ ո́չ գոյ ՛ի վ(ե)ր(այ) երկրի՝ որ գործէ զբարիս, եւ ո́չ մեղանչիցէ։
22Սակայն յամ(ենայն) բանս զոր խօսիցին ամպարիշտք մի́ դներ ՛ի սրտի քում։ Զի մի լուիցես դու անէծս ՛ի ծառայէ քումմէ՝ որ զքեզ անիծանիցէ։
23Զի բազումս անգամ չարահաւեսցի ընդ քեզ, եւ ՛ի նուագս բազումս չարչարեսցէ զսիրտ քո. սակայն եւ դու մի անիծաներ այլոց.
24Զայս ա(մենայ)ն փորձեցի ես իմաստութ(եամ)բ, եւ ասացի́ բա́ իմաստնացայ. եւ նա հեռացաւ յինէն,
25հեռագոյն քան որպէս էրն. եւ զխորու(թ)ի(ւն) խորոց ո՞վ կարասցէ գիտել։
26Շուրջ եկի ես եւ սիրտ իմ, ճանաչել՝ նա եւ խորհել եւ խնդրել զիմաստու(թ)ի(ւն) եւ զհանճար. գիտել զամպարշտի զուրախութի(ւն) եւ զլլկանս եւ զծփանս։
27Եւ գտի ես զնա. եւ ասեմ թէ դառն է քան զմահ կնաւն հանդերձ. որ է որս եւ թակարդ սրտի ն(ո)ր(ա), եւ կապանք ՛ի ձեռս ն(ո)ր(ա)։ Բարին առաջի երեսաց ա(ստուծո)յ զերծցի ՛ի նմանէ, եւ որ մեղաւորն է ըմբռնեսցի ՛ի նմա։
28Ահա զայս ա(մենայ)ն գտի ասէ էկլեսիաստէս. մի́ միոջ գտանել խորհուրդս,
29զոր խնդրեաց անձն իմ, եւ ո́չ գտի. այր մի ՛ի հազարաց գտի։ բայց կին՝ ամենեւին ո́չ։
30Ահա արդ զայ՞ս գտի. զոր արար ա(ստուա)ծ զմարդն ուղիղ, եւ նոքա խնդրեցին զխորհուրդս չարութե(ան)։ ո՞վ գիտէ զիմաստունս՝ եւ ով գիտէ զմեկնու(թ)ի(ւն) բանից։
1Իմաստութի(ւն) առն լուսաւոր առնէ զերեսս իւր. եւ որ ժպիրհն է երեսօք իւրովք ատելի լիցի։
2Բերանոյ թագաւորի զգո́յշ լեր, եւ ՛ի բան երդման ա(ստուծո)յ մի́ վաղվաղիցես։
3Յերեսաց ն(ո)ր(ա) գնասցես, եւ մի́ կացցես ՛ի բանի չարի. զի զամ(ենայն) զորինչ կամիցի՝ արասցէ.
4Իբրեւ զթագաւոր իշխանու(թեամ)բ խօսի. եւ ո՞վ կարէ ասել ցնա՝ թէ զինչ գործեցեր։
5Որ պահէ զպատուիրան՝ ոչ գիտասցէ զբան չարու(թ)ե(ան). եւ ժամանակ իրաւանց ճանաչէ սիրտ իմաստնոց։
6Զի ամ(ենայն) իրաց ժամանակ է եւ իրաւունք. զի գիտու(թ)ի(ւն) մարդոյն բազում է ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)
7Քանզի ոչ գիտէ զինչ լինելոց է. զի ո(ր)պ(էս) ինչ լինելոց իցէ ո́վ պատմեսցէ նմա։
8Ո́չ է մարդ իշխան ոգւոյ՝ արգելուլ զոգի, եւ ո́չ գոյ իշխանութի(ւն) ն(ո)ր(ա) յաւուր մահուան. եւ ո́չ գոյ հրեշտակու(թ)ի(ւն) յաւուր պատերազմի. եւ ո́չ ապրեցուցանէ ամպարշտու(թ)ի(ւն) զմերձաւորս իւր։
9Զամենայն զայս տեսի, եւ ետու զսիրտ իմյամենայն արարածս որ արարեալ են ՛ի ներքոյ արեգական. որում միանգամ իշխան եղեւ մարդն ՛ի վ(ե)ր(այ) մարդոյ չարչարել զնա։
10Եւ ապա տեսի ես ամպարիշտս մուծեալս ՛ի գերեզմանս. եւ ՛ի սրբոց անտի գնացին, եւ սուգ առին ՛ի քաղաքին. զի այսպէս արարին. սակայն եւ այն ընդունու(թ)ի(ւն) է։
11Զի ո́չ գոյ ընդդէմ դառնալ յայնցանէ որ վաղվաղակի գործեն զչար. վասն այնորիկ համարձակեցան սիրտք որդւոց մարդկան յանձինս իւրեանց գործել զչար։
12Որ մեղաւն արար զչարիս, յայսմհետէ եւ ՛ի վաղնջուց։ քանզի գիտեմ եւ ես զինչ է բարին երկիւղածաց աստուծոյ, զի երկնչիցին նոքա յերեսաց ն(ո)ր(ա)։
13Եւ բարի ինչ ո́չ եղիցի ամպարշտի. ո́չ յերկարեսցէ աւուրս ընդ հովանեաւ որ. ո́չ իցէ երկիւղած յաստուծոյ։
14Գոյ ընդունայնութի(ւն) որ եղեալէ ՛ի վ(ե)ր(այ) երկրի։ զի են արդարք՝ որ որոց ժամանեն առ ն(ո)ս(ա) գործք ամպարշտաց. եւ են ամպարիշտք զի հասանեն ն(ո)ց(ա) իբրեւ զգործս արդարոց։ եւ ասացի ես թէ սակայն եւ այն ընդունայնութի(ւն) է։
15Եւ գովեցի ես զուրախու(թ)ի(ւն) զի ո́չ է բարի մարդկան ՛ի ներքոյ արեգական, բաց յուտելոյ եւ յըմպելոյ եւ յուրախ լինելոյ. եւ այն երթայ ընդ նմա ՛ի ջանալ նմա զաւուրս կենաց իւրոց, որչափ ետ նմա աստուած ՛ի ներքոյ արեգական։
16Յոր միանգամ ետու զսիրտ. իմ գիտել զիմաստութի(ւն), եւ տեսանել զզբաղումն որ արարեալ է ՛ի վ(ե)ր(այ) երկրի, զի ՛ի տուէ եւ ՛ի գիշերի քուն յաչս ն(ո)ր(ա) ո́չ է տեսանել
17Եւ տեսի ես զամենայն արարածս աստուծոյ. զի ո́չ կարասցէ մարդ գտանել զարարածն արարեալ ՛ի ներքոյ արեգական. որքան ջանասցի մարդ խնդրել՝ եւ ո́չ գտցէ։ քանզի որչափ ասասցէ իմասաունն գիտել ո́չ կարասցէ գտանել։
1Զի զամենայն զայս ետու ՛ի սիրտ իմ. եւ սիրտ իմ ետես զայս ամենայն։ Որպես արդարքն եւ իմասաունքն, եւ գործք նոցա ՛ի ձեռս աստուծոյ. քանզի սէր եւ զատելութի(ւն) ո́չ գիտէ մարդն։
2Ամենայն ինչ առաջի երեսաց ն(ո)ր(ա) է. եւ ու նայնութիւն է յամենայն մի։ Պատահար է յարդարն եւ յամպարիշտն, ՛ի բարին եւ ՛ի չարն, ՛ի սրբումն եւ ՛ի պղծում, որ մատուցանէ պատարագ՝ եւ որ ո́չն մատուցանէ։ Որպես որ բարին՝ եւ որպես որ մեղանչէն. որպես որ երդնուն՝ եւ որպես որ յերդմանէն երկուցեալ է։
3Ա́յս է որ չարն է յա(մենայ)նի որ արարեալն է ընդ արեգակամբ. զի պատահար է յամենայնի։ Քանզի սիրտ որդւոց մարդկան լի եղեւ չարութեամբ. եւ բազումն ՛ի սիրտս նոցա ՛ի կենդանութեան իւրեանց եւ զկնի նոցա առ մեռեալսն։
4Քանզի ո՞վ են՝ որ հաւասարեն առ ամենայն կենդանիս։ գոյ յոյս թէ շուն որ կենդանի է լաւ է քան զառեւծ մեռեալ։
5Քանզի որ կենդանիքն են՝ գիտեն նոքա թէ մեռանելոց են. եւ մեռեալքն ո́չ են գիտակ եւ ո́չ իմիք։ Եւ ո́չ եւս գոն ն(ո)ց(ա) վարձք՝ զի մոռացաւ յիշատակ ն(ո)ց(ա).
6եւ սէր իսկ ն(ո)ց(ա) եւ ատելու(թ)ի(ւն) նոցա եւ նախանձն ն(ո)ց(ա)՝ ահա կորեաւ. եւ բաժին իսկ ո́չ գոյ նոցա յաւիտեանս յա(մենայ)նի յայսմիկ՝որ արարեալ են ընդ արեգակամբ։
7Եկ կեր ուրախութեամբ զհաց քո, եւ արբ սրտիւ զուարճացելով զգինի քո. զի արդէն իսկ հաճեցաւ աստուած ընդ գործս քո։
8Յամենայն ժամ եղիցին ձորձք քո սպիտակ, եւ եւղ ՛ի գլխոյ քումմէ մի պակասեսցէ։
9Եւ տես կեանս ընդ կնոջ քո՝ զոր սիրեցեր զամենայն աւուրս կենաց ընդունայնութեան քոյ, որ տուեալ է քեզ ընդ արեգակամբ. ամենայն աւուրք վախճանի քոյ. Զի այն է բաժին քո ՛ի կեանս քո, եւ ՛ի վաստակս զոր վաստակես ՛ի ներքոյ արեգական։
10Զամենայն ինչ որինչ գտցէ ձեռն քո գործել, որչափ ՛ի կարի քում իցէ գործեսջիր. զի ո́չ է խորհուրդ եւ գիտութի(ւն) եւ իմաստու(թ)ի(ւն) ՛ի դժոխս յոր դու երթալոցն ես։
11Դարձեալ եւ տեսի ՛ի ներքոյ արեգական, զի ո́չ թե թեւեաց են ընթացք, եւ ո́չ զօրաւորաց պատերազմն, եւ ո́չ իմաստնոց հաց, եւ ո́չ հանճարեղաց մեծութի(ւն), եւ ո́չ գիտնոց շնորհք։ Զի ժամանակ է, եւ պատահար պատահէ ամենեցուն ն(ո)ց(ա)։
12Քանզի ո́չ իսկ գիտաց մարդն զժամանակ իւր։ Որպես ձկունք որսացեալք ցանցիւք չարեօք, եւ որպես թռչունք որսացեալք ՛ի ծուղակս նոյնպես հարկանին յորոգայթս որդիք մարդկան ՛ի ժամանակի չարի՝ յորժամ հասանիցէ ՛ի վ(ե)ր(այ) նոցա յանկարծակի։
13Սակայն եւ զայս իմաստութի(ւն) մի́ տեսի ՛ի ներքոյ արեգական, եւ մեծ թուի ինձ։
14Քաղաք փոքր՝ եւ իցեն ՛ի նմա արք սակաւք եւ գայցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) թագաւոր մեծ՝ եւ պատիցէ զնա, եւ շինիցէ ՛ի վերա նորա պատնեշս մեծամեծս։
15Եւ գտցի ՛ի նմա այր մի տնանկ իմաստուն՝ եւ ապրեցուցանիցէ զքաղաքն իմաստու(թեամ)բ իւրով. եւ մարդ ո́չ յիշեաց զայն տնանկ։
16Եւ ասացի ես՝ բարի է իմաստութի(ւն) քան զզօրու(թ)ի(ւն). եւ իմաստութի(ւն) տնանկին արհամարհեալ է, եւ բանք ն(ո)ր(ա) ո́չ լինին լսելի։
17Բանք իմաստնոց մեղմով լսին՝ քան զաղաղակ իշխանաց անզգամութեամբ։
18Բարի է իմաստու(թ)ի(ւն) քան զանօթս պատերազմի. եւ յանցաւոր մի́ կորուսանէ զօրու(թ)ի(ւն)ս բազումս։ Լաւ է իմասաուն քան զզէն պատերազմի, եւ ՛ի մեղանչելոյ միոյն կորուսանէ զբարու(թ)ի(ւն) բազումս։
1Ճանճք մեռեալք զազրացուցանեն զեւղս անուշունս։ Պատուական է սակաւիկ ինչ յիմաստութենէ, քան զմեծ փառս անմտութեամբ։
2Սիրտ իմաստնոյ յաջակողմ իւր, եւ սիրտ անմտի ՛ի ձախակողմ իւր։
3Քանզի եւ ՛ի ճանապարհի յորժամ գնայցէ անմիտն, սիրտ ն(ո)ր(ա) կասեսցի. եւ զոր ինչ խորհի՝ աենայն անմտու(թ)ի(ւն) է։
4Եթէ հոգի իշխանին ելցէ ՛ի վ(ե)ր(այ) քո́ մի թողուր զտեղի քո. զի ողոքումն դարձուցանէ զմեղս մեծամեծս։
5է չարու(թ)ի(ւն) զոր տեսի ՛ի ներքոյ արեգական որ իբրեւ յակամայ կամս ել յերեսաց իշխանին։
6Տուաւ անմիտն ՛ի բարձրութի(ւն)ս մեծամեծս. եւ մեծատունք ՛ի խոնարհութե(ան) նստցին։
7Տեսի ես զծառայս հեծեալս ՛ի ձիս, եւ իշխանս զի գնային իբրեւ զծառայս յերկրի։
8Որ փորէ խորխորատ՝ ՛ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ՝ հարցէ զնա օձ։
9Եւ որ բառնայ քարինս՝ նոքիմք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ՝ նովին ճգնեսցի։
10Եթէ անկցի եւս երկաթն՝ եւ նա տրտմեցո́յց զերեսս իւր. եւ զօրութի(ւն)ք զօրացուցանեն, եւ է առաւելութի(ւն) քաջ իմաստութե(ա)ն։
11Եթէ հարցէ օձ ՛ի թովել, ո́չ ինչ է առաւելութիւն թովչին։
12Բանք բերանոյ իմաստնոյ շնորհք. եւ շրթունք անմտի ընկղմեն զնա։
13Սկիզբն բանից բերանոյ նորա։ անմտութի(ւն). եւ վախճան ն(ո)ր(ա) ծուփ չարու(թ)ե(ան)։
14եւ որ անմիտն է յաճախէ զբանս։ Ո́չ գիտէ մարդ զինչ եղեալ է եւ զինչ լինելոց է, զի զկնի ն(ո)ր(ա) ով պատմեսցէ նմա։
15Ջան անմտին չարչարեսցէ զնա. որ ո́չ գիտաց երթալ ՛ի քաղաք։
16Վա́յ քեզ քաղաք որոյ թագաւոր քո մանուկ է, եւ իշխանք քո ընդ առաւօտս ուտեն։
17Երանի́ քեզ երկիր, որոյ թագաւոր քո որդի ազատի է, եւ իշխանք քո ՛ի ժամու ուտեն զօրութ(եամ)բ՝ եւ ո́չ ամաչեսցեն։
18՛Ի վատութեան խոնարհեսցին հեծանաձգութի(ւն)ք. եւ ՛ի դատարկութեան ձեռաց կաթեսցէ տուն։
19՛Ի ծաղր առնեն զհաց, եւ գինի եւ եւղ ուրախ առնեն զկենդանիս. եւ արծաթոյ լուիցէ ամենայն ինչ։
20Սակայն եւ ՛ի մտի քում մի́ անիծաներ թագաւորի, եւ ՛ի շտեմարանս սենեկաց քոց մի́ անիծաներ մեծի. զի թռչունք երկնից հասուցանեն զբարբառ քո, եւ որոց թեւք են պատմեն զբան քո։
1Առաքեայա́ դու զհաց քո ՛ի վ(ե)ր(այ) ջրոց, զի ՛ի բաղմու(թ)ե(ան) աւուրց քոց գտցես զնա.
2Տուր բաժինս եւթանց այլ եւ ութից. զի ո́չ գիտես զինչ չարութի(ւն) է ՛ի վերայ երկրի.
3թէ լցցին ամպք անձրեւով ՛ի վ(ե)ր(այ) երկրի հեղուն։ Եթէ անկցի փայտն ՛ի հարաւ՝ եւ կամ ՛ի կողմն հիւսւսոյ ուր անկցի փայտն անդ կացցէ։
4Որ խտրէ զհողմս՝ ո́չ սերմանէ, եւ որ հայի ընդ ամպս՝ ո́չ հնձեսցէ.
5որովք ո́չ է հնար գիտել զինչ է ճանապարհ հողմոյ։ Իբրեւ զոսկերս յարգանդի յղւոյ։ նոյնպէս ո́չ գիտասցես դու զարարածս աստուծոյ զոր ինչ առնիցէ նա զամենայն։
6Ընդ առաւօտս սերմանեսցես դու զսերմն քո, եւ ըստ երեկոյս մի լքցին ձեռք քո. զի ո́չ գիտես՝ ո՞ր պատկանի այս թէ այն, կամ թէ երկոքեան ՛ի միասին՝ բարի իսկ է։
7Քաղցր է լոյս, եւ բարի աչաց տեսանել ընդ արեգա կամբ.
8զի թէ ամս բազումս կեցցէ մարդ, եւ յամենայն ՛ի նոսա ուրախ լինիցի. եւ յիշեսցէ նա զաւուրս խաւարի, զի բազում իցեն. ամենայն ինչ որ գալոցն իցէ ընդունայնու(թ)ի(ւն) է։
9Ուրա́խ լեր երիտասարդ ՛ի մանկութե(ան) քում. եւ զուարճացուսցէ զքեզ սիրտ քո յաւուրս մանկու(թ)ե(ան) քոյ։ Եւ գնաա́ դու ՛ի ճանապարհս սրտի քո անբիծ, եւ ՛ի տեսիլ աչաց քոց. եւ գիտասցես թէ վ(ա)ս(ն) այսր ա(մենայ)նի ածցէ զքեզ աստուած ՛ի դատաստան։
10Եւ ՛ի բա́ց արա զսրտմաու(թ)ի(ւն) ՛ի սրտէ քումմէ, եւ անցո́ զչարու(թ)ի(ւն) ՛ի մարմնոյ քումմէ զի մանկութի(ւն) եւ անմտու(թ)ի(ւն) ընդունայնութի(ւն) է։
1Եւ յիշեայա́դու զայն որ հաստատեացն զքեզ յաւուրս մանկութեան քոյ. մինչեւ հասեալ իցեն աւուրք չարութեան, եւ հասցեն ամք յորս ասասցես ո́չ են կամք իմ ՛ի դոսա։
2Մինչե́ւ խաւարեալ իցեն արեգակն՝ եւ լոյս՝ եւ լուսին՝ եւ աստեղք, եւ դարձցին ամպոք զկնի անձրեւաց։
3Յաւուր յորում շարժեսցին պահապանք տանն, եւ թիւրեսցին արք զօրութեան. եւ դատարկացան աղօրիք զի նուազեցան. եւ խաւարեսցին որք տեսանեն ընդ ծակս։
4Եւ փակեսցեն զդրունս ՛ի հրապարակս ՛ի տկարութենէ ձայն ՛ի աղօրւոյն, եւ յարիցեն ՛ի ձայն հաւուն, եւ նկուն լիցին դստերք երգոց։
5Եւ ՛ի բարձունս հայեսցին, եւ ապշութի(ւն) ՛ի ճանապարհին։ եւ ծաղկեսցի նշին, եւ թանձրասցի մարախն, եւ տարածեսցի կապարն. զի գնաց մարդ ՛ի տուն իւր յաւիտենից, եւ շուրջ եղեն կոծօղք ՛ի հրապարակս։
6Մինչեւ կործանեալ իցէ լար արծաթոյն, եւ խորտակեալ մանեակ ոսկւոյն. եւ մանրեալ սափորն յաղբեւրն, եւ ընկրկեալ անիւն ՛ի գուբն։
7Եւ դարձցի հողն յերկիր ո(ր)պ(է ս) եւ էրն, եւ հոգին դարձցի առ ա(ստուա)ծ որ ետ զնա։
8Ունայնութի(ւն) ունայնու(թ)ե(ան)ց ասաց ժողովօղն, ամ(ենայն) ինչ ընդունայն է։ Եւ աւելի իմն է՝
9զի եղեւ ժողովօղն իմաստուն. զի ուսուցանէր ժողովրդեանն զգիտու(թ)ի(ւն). եւ ունկն քննէ զզարդ առակաց։
10Յոյժ խնդրեաց ժողովօղն գտանել զբանս կամաց, եւ գրել զգիրս ուղղու(թ)ե(ան) բանից ճշմարտու(թ)ե(ան)։
11Բանք իմաստնոց իբրեւ զխթան եզանց. եւ իբրեւ բեւեռք հարեալք ՛ի մուրհակաց տուան ՛ի հովուէ միոջէ.
12եւ աւելորդ ՛ի նոցանէ։ Որդեակ իմ զգո́յշ լեր ՛ի ստանալոյ գիրս բազումս, զի ո́չ գոյ վախճան. եւ վարժ բազում աշխատութի(ւն) է մարմնոյ։
13Եւ վախճան բանիս՝ զամ(ենայն) ինչ լուր. յԱ(աստուծո)յ երկիր՝ եւ զպատուիրանս ն(ո)ր(ա) պահեա́. զի այս է մարդն ամենեւին։
14Զի զամ(ենայն) արարածս ածցէ ա(ստուա)ծ ՛ի դատաստան, յամ(ենայն)ի անտես արարելոցն՝ եթէ բարի եւ եթէ չար։