1ՊԱՒՂՈՍ ԱՌԱՔԵԱԼ յիսուսի ք(րիստո)սի, ըստ հրամանի փրկչին մերոյ ա(ստուածո)յ, եւ յ(իսու)սի ք(րիստո)սի յուսո́յն մերոյ.
2տիմոթեայ որդւոյ սիրելւո́յ հաւատովք։ Շնորհք, ողորմու(թ)ի(ւն), խաղաղու(թ)ի́(ւն) յա(ստուածո)յ հօրէ՝ եւ ՛ի տ(եառ)նէ մերմէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ։
3Որպէս աղաչեցի զքեզ կա́լ յեփեսոս, մինչ երթային ՛ի մակեդովնիա. զի պատուէր տացես ոմանց չլինե́լ օտարուսմունս,
4եւ չհայե́լ յառասպելս եւ ՛ի տոհմաթիւս անչափս. որ մանաւանդ խնդի́րս յուզեն, եւ ո́չ զտնտեսու(թ)ի́(ւն) ա(ստուածո)յ հաւատովք։
5Քանզի գլուխ պատուիրանին՝ սէ́ր է, ՛ի ս(ուր)բ սրտէ, եւ ՛ի մտաց բարեաց, եւ յանկեղծաւո́ր հաւատոց։
6յորոց ոմանք վրիպեցան խոտորեալք յունայնութի(ւն) բանից։
7կամին լինել վարդապե́տք որինաց. ինքեանք ո́չ իմանան զինչ խօսին, եւ ո́չ վ(ա)ս(ն) որոց պնդեալն են։
8Գիտեմք՝ եթէ բարւո́ք են օրէնք, եթէ ոք զն(ո)ս(ա) օրինօ́ք կրեսցէ։
9բայց զա́յս գիտասցէ՝ զի ՛ի վ(ե)ր(այ) արդարոց օրէնք ո́չ կան, այլ ՛ի վ(ե)ր(այ) անօրինա́ց եւ անհնազանդից, ամպարշտա́ց եւ մեղաւորաց, անսրբո́ց եւ պղծոց, զհայր եւ զմայր անարգողա́ց, մարդասպանա́ց,
10պոռնկա́ց, արուագիտա́ց, մարդելուզա́ց, ստո́ց, ստերդմա́նց. եւ եթէ ա́յլ ինչ իցէ հակառակ ողջամիտ վարդապետութեանս.
11որ ըստ աւետարանի փառաց երանելւո́յն ա(ստուածո)յ է, որում եղէ ես հաւատարիմ։
12Շնո́րհ ունիմ այնմիկ՝ որ զօրացոյցն զիս ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս ՛ի տ(է)ր մեր. զի հաւատարի́մ համարեցաւ կարգե́լ ՛ի սպասաւորութի(ւն).
13որ յառաջագոյն հայհոյի́չն էի՝ եւ հալածիչ եւ թշնամանիչ. այլ գտի ողորմուի, զի զայն յանգիտութե(ա́ն) եւ յանհաւանութե(ան) գործէի։
14եւ առաւե́լ եղեն շնորհք տ(եառ)ն մերոյ հաւատո́վքն եւ սիրով՝ որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
15Հաւատարի́մ է բանս, եւ ամ(ենայն) ընդունելութե(ան) արժանի է. զի յ(իսու)ս ք(րիստո)ս եկն յաշխարհ փրկել զմեղաւորս, որոց գլուխն ե́ս եմ։
16այլ վ(ա)ս(ն) այնորիկ գտի ողորմութի(ւն), զի նախ յի́ս եցոյց յ(իսու)ս ք(րիստո)ս զամ(ենայն) երկայնմտու(թ)ի(ւն), յօրինակ այնոցիկ որ հաւատալոցն իցեն ՛ի նա՝ ՛ի կեանսն յաւիտենից։
17Այլ թագաւորին յաւիտենից՝ անեղծի եւ աներեւութի, միոյն ա(ստուածո)յ՝՝ փառք, եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։
18Զա́յս պատուիրան աւանդե́մ քեզ որդեա́կ իմ տիմո́թէոս, ըստ կանխելոյ ՛ի քեզ մարգարէու(թ)ե(ան)ցն. զի դու զինուորիցիս նոքօք զգեղեցիկ զինուորու(թ)ի(ւն)ն.
19ունիցիս հաւա́տս՝ սրբո́վք մտօք. զոր ոմանց մերժեալ յանձա́նց իւրեանց՝ նաւակոծեցա́ն ՛ի հաւատսն.
20որոց սակի են հիմենո́ս եւ աղէքսանդրոս. զորս մատնեցի սատանայի, զի խրատեսցին չհայհոյե́լ։
1Եւ արդ՝ աղաչեմ նախ քան զամ(ենայն), առնել աղօ́թս, խնդրուածս, պաղատանս, գոհութի(ւն)ս վասն ամ(ենայն) մարդկան.
2մանաւանդ վ(ա)ս(ն) թագաւորա́ց եւ ամ(ենայն) իշխանաց։ զի խաղաղութ(եա́մ)բ եւ հանդարտութ(եամ)բ վարեսցուք զկեանս մեր, ամ(ենայն) ա(ստուա)ծպաշտութ(եամ)բ եւ սրբութ(եամ)բ։
3Զի ա́յն է բարի եւ ընդունելի առաջի փրկչին մերոյ ա(ստուածո)յ.
4որ զամ(ենայն) մարդիկ կամի́ զի կեցցեն՝ եւ ՛ի գիտու(թ)ի(ւն) ճշմարտութե(ան) եկեսցեն։
5Զի մի է ա(ստուա)ծ, եւ մի միջնո́րդ ա(ստուածո)յ եւ մարդկան՝ մա́րդ յ(իսու)ս ք(րիստո)ս.
6որ ետ զանձն փրկա́նս ընդ ամենեցուն, վկայութի(ւն) ժամանակաց իւրոց,
7յոր եդայ եւ քարո́զ եւ առաքեալ։ ճշմարի́տ ասեմ ՛ի ք(րիստո)ս՝ եւ ո́չ ստեմ, եղէ վարդապե́տ հեթանոսաց հաւատո́վք եւ ճշմարտութ(եամ)բ։
8Կամիմ զի արք կայցեն յաղօ́թս յամ(ենայն) տեղիս. բառնայցեն զս(ուր)բ ձեռս ՛ի վեր առանց բարկութե(ա́ն) եւ երկմտութե(ան)։
9Նոյնպէս եւ կանայք ՛ի զա́րդ խոնարհութե(ա́ն), ակնածութ(եա́մ)բ եւ զդատութ(եամ)բ զարդարել զանձինս. մի́ ՛ի հաւսս ոսկեմանս ընդելզեա́լս մարգարտով, կամ ՛ի հանդե́րձս պաճուճեալս.
10այլ որպէս վայել է կանանց՝ զա(ստուա)ծպաշտութի(ւն) յանձն առելոց գործո́վք բարութե(ան)։
11Կին մարդ՝ ցածութ(եամ)բ ուսցի́, ամ(ենայն) հնազանդութբ։
12այլ ուսուցանել կնոջ մարդոյ ո́չ հրամայեմ, եւ ո́չ ճոխաբան լինել քան զայր մարդ. այլ ՛ի լռու(թ)ե(ան) կալ։
13զի ադամ նա́խ ստեղծաւ՝ եւ ապա́ եւա։
14եւ ադամ ո́չ պատրեցաւ՝ այլ կինն պատրեցաւ եւ յանցեաւ.
15բայց կեցցէ́ վ(ա)ս(ն) որդեծնութե(ա)ն, եթէ կայցեն ՛ի հաւատս եւ ՛ի սէր, եւ ՛ի սրբութի(ւն) պարկեշտութե(ան)։
1Հաւատարի́մ է բանս. եթէ ոք եպիսկոպոսութ(են)է ցանկայ, բարւո́յ գործոյ ցանկայ։
2Պա́րտ է եպիսկոպոսին անարա́տ լինել միո́յ կնոջ այր, հե́զ, ցա́ծ. պարկե́շտ, հիւրասէ́ր, ուսուցի́չ։
3մի́ թշնամանօղ, մի́ հարկանօղ, այլ հանդա́րտ. մի́ կռուօղ, մի́ արծաթասէր.
4զի իւրում տանն իսկ բարւո́ք վերակացու լիեա́լ իցէ. որդեակս ունիցի որ ՛ի հնազանդու(թ)ե(ան) կայցեն՝ ամ(ենայն) պարկեշտութ(եամ)բ։
5Ապա թէ ոք իւրում տանն վերակացու չգիտիցէ լինել, զի՞արդ եկեղեցւոյ ա(ստուածո)յ խնամակալ լիցի։
6Մի́ մատաղատունկ, զի մի́ հպարտացեալ ՛ի դատաստանս սատանայի անկանիցի։
7այլ պա́րտ է նմա վկայութի(ւն) բարի եւ յարտաքնո́ցն ունել. զի մի́ ՛ի նախատինս անկանիցի՝ եւ յորոգայթս սատանայի։
8Նոյնպ(է)ս եւ զսարկաւագունս պարկեշտս. մի́ երկբանս, մի́ գինեսէրս, մի́ զաւշաքաղս.
9այլ ունիցին զխորհուրդս հաւատոցն սո́ւրբ մտօք։
10ինքեանք նախ փորձեսցին, եւ ապա ՛ի պաշտօնն մոտիցեն, զի անարա́տք իցեն։
11նոյնպէս եւ կանայք ն(ո)ց(ա) պարկե́շտք. մի́ չարախօսք, հե́ղք՝ հաւատարիմք յամ(ենայն)ի։
12Սարկաւագ լինիցի́ն միո́յ կնոջ արք, որոց որդւոց իւրեանց բարւոք վերակացու լիեալ իցեն, եւ տանց իւրեանց.
13զի որ բարւոքն պաշտիցեն, աշտիճան բարի անձանց իւրեանց շահին, եւ բազո́ւմ համարձակութի(ւն) ՛ի հաւատսն՝ որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
14Զայս գրեմ առ քեզ, զի ակն ունիմ՝ ՛ի մօտո́յ գալ։
15ապա թէ յամեցից, զի գիտասցե́ս, թէ ո(ր)պ(էս) պարտ իցէ քեզ ՛ի տան ա(ստուածո)յ շրջել. որ է եկեղեցի́ ա(ստուածո)յ կենդանւոյ, սիւն եւ հաստատու(թ)ի́(ւն) ճշմարտու(թ)ե(ան)։
16Եւ յայտնի իսկ մե́ծ է խորհուրդն ա(ստուա)ծպաշտութե(ան). որ երեւեցա́ւ մարմնով, արդարացա́ւ հոգւով, յայտնեցա́ւ հրեշտակաց, քարոզեցա́ւ ՛ի հեթանոսս, հաւատարի́մ եղեւ յաշխարհի, եւ վերացա́ւ փառօք։
1Այլ հոգին ս(ուր)բ յայտնապէ́ս ասէ, թէ ՛ի ժամանակս յետինս՝ քակեսցի́ն ոմանք ՛ի հաւատոցն. եւ հայեսցին յա́յսս մոլորութե(ան), եւ ՛ի վարդապետու(թ)ի(ւն)ս դիւաց՝
2կեղծաւորութ(եամ)բ. ստաբա́նք, խարեա́լք իւրեանց խղճիւն մտաց.
3որ արգելուցուն յամուսնանալոյ, եւ մեկնիցե́ն ՛ի կերակրոց՝ զոր ա(ստուա)ծ հաստատեաց ՛ի վայելել հաւատացելոց, եւ ոյք հասեալ իցեն ՛ի ճշմարտութե(ա)ն վ(ե)ր(այ)։
4զի ամ(ենայն) արարածք ա(ստուածո)յ բարի́ են, եւ չի́ք ինչ խոտան. մանաւանդ որ գոհութ(եամ)բ ընդունիցին.
5զի սրբի́ բանիւն ա(ստուածո)յ՝ եւ աղօթիւք։
6Զայս խրատ տուեալ եղբարց, բարւո́ք պաշտօնեայ լինիցիս ք(րիստո)սի յ(իսու)սի, սնանիցի́ս բանիւք հաւատոց, եւ բարւոք վարդապետու(թեամ)բն, զորոյ զհե́տ իսկ եղեր։
7Այլ ՛ի պիղծ բանից՝ եւ յառասպելա́ց պառաւանց հրաժարեսջի́ր։ Բայց կրթեա́ զանձն քո յա(ստուա)ծպաշտու(թ)ի́(ւն).
8զի մարմնոյ կրթութի(ւն) առ սակա́ւ ինչ օգտակա́ր է. իսկ ա(ստուա)ծպաշտութի(ւն) առ ամ(ենայն) ինչ օգտակա́ր է, եւ զաւետի́ս կենաց ունի՝ զարդի́ս եւ զհանդերձելոյն։
9Հաւատարի́մ է բանս՝ եւ ամ(ենայն) ընդունելու(թ)ե(ան) արժանի է։
10զի ՛ի սո́յն իսկ վաստակիմք՝ եւ նախատինս յանձն առնումք. զի յուսացեա́լ եմք յա(ստուա)ծ կենդանի, որ է փրկիչ ամենայն մարդկան, մանաւանդ հաւատացելոց։
11Պատուէ́ր տաջիր զայդ՝ եւ ուսուցանիջի́ր.
12զի մի́ ոք զքո մանկութի(ւն)դ արհամարհիցէ։ Այլ օրինա́կ լինիջիր հաւատացելոց, բանի́ւք, գնացի́ւք, սիրո́վ, հաւատո́վք, սրբու(թեամ)բ.
13մինչեւ գամ ես։ մի́տ գիր ընթերցուածոց մխիթարու(թ)ե(ան) վարդապետու(թ)ե(ան)։
14մի́ անփոյթ առներ զշնորհա́ցդ որ ՛ի քեզ են, որ տուաւ քեզ մարգարէու(թեամ)բ ՛ի ձեռնադրու(թեն)է երիցութե(ան)։
15Յա́յդ խորհեաց՝ եւ ՛ի դո́յն կանխեսջիր. զի քո յառաջադիմութի(ւն) ամենեցո́ւն յայտնի լիցի։
16զգո́յշ լինիջիր անձին եւ վարդապետութե(ան)դ՝ եւ ՛ի դմին յամեսջիր։ զայդ եթէ առնիցես՝ եւ զանձն ապրեցուսցես, եւ զա́յնոսիկ որ քե́զն լսիցեն։
1Զծերն՝ մի́ պատուհասիցես, այլ մխիթարեսջի́ր իբրեւ զհա́յր, զերիտասարդս իբրեւ զեղբա́րս,
2զպառաւունս իբրեւ զմա́րս, զմանկամարդս իբրեւ զքո́րս, ա́մենայն սրբութ(եամ)բ։
3Զայրիս պատուեա́ որ ստոյգ այրիքն իցեն։
4ապա թէ ոք այրի՝ որդիս եւ թոռունս ունիցի, ուսանիցի́ն՝ նախ իւրեա́նց տանց բարի առնել, եւ զփոխարէնսն հատուցանել ծնողացն. զի ա́յն է բարի՝ եւ ընդունելի առաջի ա(ստուածո)յ։
5Իսկ որ ճշմարտիւ այրին իցէ, եւ մէնացեալ յուսացեա́լ յա(ստուա)ծ, եւ կանխեալ յաղօթս եւ ՛ի խնդրուածս զցայգ եւ զցերեկ։
6Իսկ գիրգ այրին՝ կենդանւո́յն մեռեա́լ է։
7զայս պատուիրեա՝ զի անարա́տք իցեն։
8Իսկ եթէ ոք իւրո́ց, եւ մանաւանդ եւ ընտանեաց խնամ ո́չ տանիցի, ՛ի հաւատոցն ուրացեա́լ է, եւ չա́ր եւս քան զանհաւատսն է։
9Այրի՝ ը(ստ) այրիս անուանեսցի, որ չիցէ́ պակաս ՛ի վաթսնամենի́ց, միո́յ առն կին լիեալ,
10եւ ՛ի գո́րծս բարիս վկայեալ. եթէ մանկո́ւնս սնուցեալ իցէ, եթէ զհեւրս ընկալեալ իցէ, եթէ զսրբոց զոտս լուացեալ իցէ, եթէ նեղելո́ց բաւական լիեալ իցէ, եթէ զամ(ենայն) գործոց բարեաց զհետ երթեալ իցէ։
11Այլ ՛ի մանկամարդա́ց այրեացն հրաժարեա́, զի յորժամ խայտան զք(րիստո)սիւ, ամուսնանա́լ կամին.
12իսկ զդատաստանս ընդունին, զի զառաջին հաւատսն արհամարհեցին։
13միանգամայն եւ դատարկանձո́ւնք ուսանին, շրջօ́ղք տանէ ՛ի տուն։ եւ ո́չ միայն դատարկք, այլ եւ փասքո́ւսք եւ հետաքրքի́րք. եւ խօսին՝ որ ինչ ո́չ է պիտոյ։
14Կամիմ զմանկամարդացդ՝ ամուսնանա́լ, որդի́ս ծնանել, անարա́րս լինել, եւ մի́ ինչ պատճառս տալ հակառակորդին՝ ՛ի հայհոյութե(ա́ն) աղագս։
15զի անդէ́ն իսկ ոմանք խոտորեցան զկնի սատանայի։
16Եթէ ոք հաւատացեալ՝ այրի́ս ունիցի՝ բաւական լիցի ն(ո)ց(ա), եւ մի́ ծանրասցի եկեղեցւոյն. զի ճշմարի́տ այրեացն բաւական լինիցի։
17Որ բարւոք վերակացու լինին երիցունք, կրկին պատուոյ արժանի եղիցին. մանաւանդ որ աշխատիցին բանիւ, եւ վարդապետու(թեամ)բ։
18քանզի ասէ գիր. մի́ կապեսցես զցռո́ւկ եզին կալոտւոյ. եւ արժանի́ է մշակն վարձո́ւ իւրոյ։
19Զերիցուէ չարախօսու(թ)ի(ւն)՝ մի́ ընդունիցիս, բայց եթէ երկուք՝ եւ երիւք վկայիւք։
20իսկ որ մեղամչենն՝ առաջի ամենեցո́ւն յանդիմանեա́, զի եւ այլքն երկիցե́ն։
21Վկայութի(ւն) դնեմ առաջի ա(ստուածո)յ եւ յ(իսու)սի ք(րիստո)սի՝ եւ ընտրելոց հրեշտակաց, զի զայդ պահեսցե́ս առանց մտահաճութե(ան). մի́ ինչ առնել աչառանօք։
22Ձեռս վաղվաղակի յուրուք վ(ե)ր(այ) մի́ դնիցես, եւ մի́ կցորդ լինիցիս մեղաց օտարաց. զանձն քո սո́ւրբ պահեսջի́ր։
23Այսուհետեւ՝ մի́ ջուր եւեթ ըմպիցես, այլ սակաւիկ մի եւ գինի́ խառնեսջիր, վասն ստամոքսի՝ եւ ստէպ հիւանդութե(ան)ց։
24Են մարդք՝ որոց մեղքն յայտնի են, եւ յառաջագո́յն հասեալ ՛ի դատաստան, եւ են՝ որոց զկնի́ երթան։
25նոյնպէս եւ բարի գործքն՝ յայտնի́ են. եւ որ այլազգ եւս ինչ իցեն՝ թաքչել ո́չ կարեն։
1Որ միանգամ ը(ստ) լծով ծառայու(թ)ե(ան) իցեն, զիւրաքանչիւր տեարս պատուի արժանի́ համարեսցին. զի մի́ անունն ա(ստուածո)յ եւ վարդապետու(թ)ի(ւն)ն հայհոյեսցի։
2Իսկ որ հաւատացեալ տեարս ունիցին, մի́ արհամարհեսցեն, զի եղբարք են. այլ առաւե́լ ծառայեսցեն, զի հաւատացեալքն են եւ սիրո́ւնք. որք զբարերարու(թ)ի(ւն)ն յանձին ունիցին։ զա́յս ուսուցանիջիր՝ եւ մխիթարեսջի́ր։
3Իսկ եթէ ոք ա́յլ ազգ ինչ ուսուցանիցէ, եւ ո́չ անսայցէ ողջմտութե(ան) բանից տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, եւ ըստ ա(ստուա)ծպաշտու(թ)ե(ան) վարդապետութե(ա)ն.
4այնպիսին հպարտացեալ է, եւ ոչինչ ո́չ գիտէ. այլ տապի́ ՛ի խնդիրս եւ ՛ի բանս հակառակու(թ)ե(ան). ուստի լինի նախա́նձ, հե́ռ, հայհոյութի(ւն)ք, կարծի́ք, չարեաց,
5խարդախու(թ)ի(ւն)ք ապականելոց մտաց մարդկան, եւ օտարացելոց ՛ի ճշմարտութ(են)է անտի, որք շահավաճա́ռ համարին զա(ստուա)ծպաշտու(թ)ի(ւն)ն. բայց դու՝ մերժեսջի́ր յայնպիսեաց անտի։
6Այլ շահավաճառ մեծ ա(ստուա)ծպաշտութի(ւն)ն է՝ բաւականու(թեա́մ)բ հանդերձ։
7զի ո́չ բերաք ինչ յաշխարհս, եւ ո́չ տանել ինչ կարասցուք։
8այլ ունիմք կերակուր եւ հանդերձս, եւ այնո́ւ շատասցուք։
9Իսկ որք կամինն մեծանալ՝ անկանին ՛ի փորձութի(ւն), եւ յորոգա́յթ, եւ ՛ի բ(ա)զ(ու)մ ցանկու(թ)ի(ւն)ս անմիտս եւ վնասակարս. որք ընկղմեն զմարդիկ ՛ի սատակո́ւմն եւ ՛ի կորուստ։
10Զի արմատ ամենայն չարեաց՝ արծաթսիրութի(ւն) է. որում ոմանց ցանկացեալ վրիպեցա́ն ՛ի հաւատոցն, եւ զանձինս արկի́ն ընդ բազում ցաւովք։
11Այլ դու՝ ո́վ մարդ ա(ստուածո)յ՝ փախի́ր յայնցանէ, եւ ե́րթ զհետ արդարութե(ան), զա(ստուա)ծպաշտու(թ)ե(ան), զհաւատո́ց, զսիրո́յ, զհամբերութե(ան), զհեզու(թ)ե(ան)։
12եւ մարտի́ր զբարւոք մարտն հաւատոց, եւ բո́ւռն հար զկենացն յաւիտենականաց յոր կոչեցարն, եւ դաւանեցեր զբարւո́ք դաւանութի(ւն) առաջի բ(ա)զ(ու)մ վկայից։
13Պատուիրեմ քեզ առաջի ա(ստուածո)յ՝ որ կենդանի առնէ զամ(ենայն), եւ յ(իսու)սի ք(րիստո)սի, որ վկայեաց առաջի պոնտացւոյ պիղատոսի զբարւո́ք դաւանու(թ)ի(ւն)ն.
14պահե́լ քեզ զպատուիրանն, անբիծ՝ անարատ, մինչեւ ՛ի յայտնութի(ւն) տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի.
15զոր յի́ւր ժամանակս ցուցցէ երանելին, եւ միա́յն հզօր, թագաւո́ր թագաւորաց, եւ սէր տերանց.
16որ միա́յն ունի զանմահու(թ)ի(ւն)՝ բնակեալ ՛ի լոյս անմատոյց. զոր ո́չոք ետես ՛ի մարդկանէ, եւ ո́չ տեսանել կարօղ է. որում պատի́ւ եւ զօրութի(ւն) յաւիտեանս. ամէն։
17Մեծատանց որ են յայսմ աշխարհի, պատուէ́ր տաջի́ր՝ մի́ հպարտանալ եւ մի յուսալ ՛ի մեծու(թ)ի(ւն) սնոտի, այլ յա(ստուա)ծ՝ որ տայ մեզ զամ(ենայն) առատապէս ՛ի վայելել,
18զբարի́ս գործել, մեծանա́լ գործովք բարու(թ)ե(ան), առա́տս, սիրո́ւնս, հաղո́րդս լինել.
19գանձել անձանց հիմն բարի́ ՛ի հանդերձեալսն. զի բո́ւռն հարկանիցեն զճշմարիտ կենացն։
20Ո՞վ տիմոթեէ՝ պահեա́ զաւանդն՝ խոտորեալ ՛ի պղծոց եւ ՛ի նորաձա́յն բանից, եւ ՛ի հակառակութ(են)է, եւ ՛ի մոլարանո́ւն գիտութ(են)է.
21զոր ոմանց յանձն առեալ՝ վրիպեցա́ն ՛ի հաւատոց անտի։ Շնորհք ընդ քեզ։