1ԲԱԶՈ́ՒՄ ՄԱՍԱՄԲՔ, ԵՒ բազում օրինակօք կանխաւ խօսեցաւ ա(ստուա)ծ ընդ հարսն մեր մարգարէիւք.
2՛ի վախճան աւուրցս այսոցիկ՝ խօսեցաւ ը(ստ) մեզ որդւո́վն, զոր եդ ժառանգ ամենայնի. որով եւ զյաւիտեանսն արար։
3Որ է լոյս փառաց՝ եւ նկարագի́ր էութե(ան) նորա. որ կրէ́ զամենայն բանիւ զօրու(թ)ե(ան) ոիրոյ. սրբու(թ)ի(ւն) մեղաց մերոց արարեալ, նստա́ւ ընդ աջմէ մեծութե(ա)ն ՛ի բարձունս։
4Այնչափ առաւել եղեալ քան զհրեշտակս, որչափ լա́ւ եւս քան զնոսա անուն ժառանգեաց։
5քանզի ցո՞ երբէք ասաց ՛ի հրեշտակաց. որդի իմ ես դու, ես այսօր ծնայ զքեզ։ եւ դարձեալ՝ թէ ես եղէց նմ(ա) ՛ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի։
6Այլ յորժամ միւսանգամ մուծցէ զանդրանիկն յաշխարհ, ասէ. երկի́ր պագցեն նմա ամենայն հրեշտակք ա(ստուածո)յ։
7Այլ առ հրեշտակսն ասէ. ո́ արար զհրեշտակս իւր հոգիս, եւ զպաշտօնեայս իւր բոց հրոյ։
8Իսկ ցորդին ասէ. աթո́ռ քո ա(ստուա)ծ յաւիտեա́նս յաւիտենից. գաւազան ուղղութե(ան) գաւազան արքայութե(ան) քոյ։
9սիրեցեր զարդարու(թ)ի(ւն), եւ ատեցեր զանօրէնութի(ւն). վասն ա́յսորիկ օծ զքեզ ա(ստուա)ծ ա(ստուա)ծ քո իւղով ուրախութե(ան)՝ առաւե́լ քան զընկերս քո։
10եւ դու տ(է)ր իսկզբանէ զերկիր հաստատեցեր. եւ գործք ձեռաց քոց երկի́նք են։
11նոքա կորնչին՝ եւ դու կաս եւ մնա́ս. ամենեքեան իբրեւ զձորձս մաշեսցին,
12իբրեւ զվերարկու. դալարեսցես զն(ո)ս(ա) իբրեւ զհանդերձ, եւ դալարեսցին. բայց դու նո́յն իսկ ես՝ եւ ամք քո ո́չ պակասեսցեն։
13Ցո՞ երբէք ասաց ՛ի հրեշտակաց. նի́ստ ընդ աջմէ իմմէ, մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց։
14Ոչ ապաքէն ամենեքեան հոգիք են հարկաւո́րք՝ որ ապաքին ՛ի սպասաւորութի(ւն) վասն այնոցիկ՝ որ ժառանգելոցն են զփրկութի(ւն)։
1Վասն այսորիկ պա́րտ է մեզ առաւել եւս ունկնդի́ր լինել բանիցն ասացելոց, զի մի́ երբէք նուազեսցուք։
2Զի եթէ որ ՛ի ձեռն հրաշտակաց խօսեցաւ բանն, հաստատո́ւն եղեւ, եւ ամենայն յանցաւորութի́(ւն) եւ անհնազանդութի́(ւն) ընկալաւ զպատիժ պատուհասի.
3մեք՝ զի՞արդ ապրեսցուք հեղդացեալք յայնպիսի փրկութ(են)է, որ սկի́զբն առ խօսելոյ ՛ի տ(եառ)նէ. եւ ՛ի ձեռն ա́յնոցիկ որ լուա́նն՝ ՛ի մե́զ հաստատեցաւ.
4վկայեալ յա(ստուածո)յ նշանօք եւ արուեստիւք, եւ պէսպէ́ս զօրու(թեամ)բք, եւ մասամբք հոգւոյն ս(ր)բ(ո)յ՝ ըստ իւրո́ց կամաց։
5զի ո́չ եթէ հրեշտակաց հնազանդեցոյց զհանդերձեալ աշխարհն, վ(ա)ս(ն) որոյ եւ մե́քս խօսիմք։
6Վկայեա́ց ոք ուրեք՝ եւ ասէ. զի՞նչ է մարդ՝ եթէ յիշեսցես զնա, կամ որդի մարդոյ՝ թէ այց արասցես նմա։
7փո́քր մի խոնա́րհ արարեր զնա քան զհրեշտակս. փառօք եւ պատո́ւով պսակեցեր զնա, եւ կացուցեր զնա ՛ի վերայ ձեռակերտաց քոց։
8զամ(ենայն) ինչ հնազա́նդ արարեր ՛ի ներքոյ ոտից նորա։ Արդ՝ ՛ի հնազանդեցուցանելն զամ(ենայն), ո́չինչ եթող անհնազանդ ՛ի նմանէ. բայց այժմ ո́չ եւս տեսանեմք հնազանդեալ նմա զամենայն։
9Այլ զփոքր մի խոնարհեալ քան զհրեշտակս, տեսանեմք զյ(իսու)ս՝ վ(ա)ս(ն) չարչարանա́ց մահուն, փառօք եւ պատուով պսակեալ. զի շնորհօ́քն ա(ստուածո)յ վ(ա)ս(ն) ամենեցուն զմահ ճաշակեսցէ։
10Զի վայել է́ր իսկ նմա, վ(ա)ս(ն) որոյ ամ(ենայն)՝ եւ որով ամ(ենայն), բ(ա)զ(ու)մ որդիս ՛ի փառս ածել՝ եւ զառաջնորդ փրկութե(ան) ն(ո)ց(ա) չարչարանօ́ք կատարել։
11Զի որ սրբէն եւ որ սրբին, ՛ի միոջէ́ էին ամենեքեան. վ(ա)ս(ն) որոյ ո́չ ամօթ համարի եղբարս անուանել զն(ո)ս(ա), եւ ասել.
12պատմեցից զանուն քո եղբարց իմոց, եւ ՛ի մէջ եկեղեցւոյ օրհնեցից զքեզ։
13եւ դարձեալ՝ թէ ես եղէց յուսացեա́լ ՛ի նա։ եւ դարձեալ՝ ահաւասիկ ես եւ մանկունք իմ զոր ե́տ ինձ ա(ստուա)ծ·
14Արդ՝ որովհետեւ մանկունք հաղորդեցին արեան եւ մարմնոյ, եւ ինքն իսկ մերձաւորութ(եամ)բ կցո́րդ եղեւ նոցունց. զի մահուն իւրով խափանեսցէ զայն որ զիշխանու(թ)ի(ւն) մահուն ունէր, ա́յսինքն է՝ զսատանայ.
15եւ ապրեցուսցէ́ զայնոսիկ որ մահուն երկիւղիւ հանապազ կէին վտարանգեալք ՛ի ծառայու(թ)ի(ւն)։
16Քանզի ո́չ երբէք զհրեշտակաց բուռն հարկանէ. այլ զզաւակէ́ն աբրահամու բուռն հարկանէ։
17ուստի պարտ իսկ էր նմա ամենայնիւ եղբարց նմանել. զի ողորմած լինիցի, եւ հաւատարիմ քահանայապետ յա(ստուա)ծակո́յս կողմանէ անտի, առ ՛ի քաւելո́յ զմեղս ժողովրդեանն։
18Զի որով ինքն չարչարեցաւ՝ զփորձ առեալ, կարօղ է եւ փորձանաւորացն օգնական լինել։
1Ուստի եղբա́րք սուրբք՝ երկնաւո́ր կոչմանն բաժանորդք, նայեցարո́ւք ընդ առաքեալն եւ ընդ քահանայապետ խոստովանու(թ)ե(ան) մերոյ ընդ յ(իսու)ս ք(րիստո)ս.
2որ հաւատարիմ է արարչին իւրոյ, ո(ր)պ(էս) եւ մովսէ́ս յամ(ենայն) տան նորա։
3զի առաւե́լ եւս փառաց քան զմովսէս արժանի եղեւ. որչափ առաւել պատիւ ունիցի քան զտունն՝ տանն առնելին։
4զի ամ(ենայն) տուն կազմի յումէ կազմի. իսկ որ զամենայնն արար, ա(ստուա)ծ է։
5Մովսէս՝ հաւատարի́մ է յամ(ենայն) տան ն(ո)ր(ա)՝ իբրեւ զծառայ, առ ՛ի վկայութ(են)է́ բանից ասացելոց։
6այլ ք(րիստո)ս իբրեւ որդի́ ՛ի վերայ տա́ն իւրոյ. որոյ տունն՝ մե́ք իսկ եմք. միայն թէ զհամարձակու(թ)ի́(ւն) եւ զպարծանս յուսոյն՝ մինչեւ ՛ի վախճան հաստատո́ւն ունիցիմք։
7Վ(ա)ս(ն) որոյ ա́յսպէս ասէ հոգին ս(ուր)բ. այսօր եթէ ձայնի ն(ո)ր(ա) լուիցէք.
8մի́ խստացուցանէք զսիրտս ձեր իբրեւ ՛ի դառնու(թ)ե(ան)ն՝ յաւո́ւրն փորձութե(ան) յանապատի.
9ուր փորձեցին զիս հարքն ձեր. քննեցին զիս՝ եւ տեսին զգիրծս իմ զքառասուն ամ.
10վ(ա)ս(ն) որոյ տաղտկացայ ազգա́ւն այնուիկ, եւ ասացի. միշտ մոլորեա́լ են սրտիւք. եւ նոքա ո́չ ծանեան զճանապարհս իմ.
11որպէս երդուայ ՛ի բարկութե(ա́ն) իմում թէ́ մտցեն ՛ի հանգիստ իմ։
12Տեսէ́ք ե́ղբարք՝ գուցէ́ երբէք լինիցի յումեք ՛ի ձէնջ սի́րտ չար անհաւատութե(ան)՝ ապստա́մբ լինել յա(ստուածո)յ կենդանւոյ։
13այլ մխիթարեցէ́ զմիմեանս զօ́րհանապազ՝ մինչդեռ այսօրդ առաջի կայ. զի մի́ ոք խստասցի ՛ի ձէնջ՝ խաբէութ(եամ)բ մեղաց։
14Քանզի բաժանորդք եղեաք ք(րիստո)սի. միայն թէ՝ զսկիզբն հաստատութե(ա)ն մինչեւ ՛ի վախճան պինդ կալցուք,
15յասելն, այսօր եթէ ձայնի ն(ո)ր(ա) լուիցէք՝ մի́ խստացուցանեք զսիրտս ձեր իբրեւ ՛ի դառնութե(ա)ն։
16Քանզի ոմանք լուան՝ եւ դառնացուցին, այլ ո́չ ամենեքեան որ ելեալ էին յեգիպտոսէ ՛ի ձեռն մովսիսի։
17Յումէ՞ տաղտկացաւ զքառասուն ամն. ոչ ապաքէն յանցուցելոցն. որոց ոսկե́րքն անկան յանապատի անդ։
18Ո՞ւմ երդուաւ չմտանել ՛ի հանգիստն իւր, եթէ ոչ անհաւատի́ցն։
19եւ տեսանեմք, զի ո́չ կարացին մտանել՝ վ(ա)ս(ն) անհաւատութե(ա)ն։
1Երկիցո́ւք այսուհետեւ, գուցէ ՛ի թողուլ զաւետիսն՝ ՛ի մտանելոյ ՛ի հանգիստ ն(ո)ր(ա), գտանիցի ոք ՛ի ձէնջ նուազեա́լ։
2քանզի եմք աւետարանեալք՝ ո(ր)պ(էս) եւ նոքայն. այլ ն(ո)ց(ա) ո́չինչ օգնեաց լուր բանին՝ չամոքելո́ցն ՛ի հնազանդու(թ)ի(ւն) հաւատոց։
3Այլ մեք մտանե́մք ՛ի հանգիստն, որք հաւատացաքս՝ ո(ր)պ(էս) եւ ասացն, թէ ո(ր)պ(էս) երդուայ ՛ի բարկու(թ)ե(ան) իմում, թէ́ մտցեն ՛ի հանգիստ իմ. թէպէտ եւ արդիւնքն իսկզբանէ աշխարհի լիեալ էին։
4քանզի ասէ ուրեք վ(ա)ս(ն) աւուրն եւթներորդի այսպէս. եւ հանգեա́ւ ա(ստուա)ծ յաւուրն եւթներորդի յամ(ենայն) գործոց իւրոց.
5եւ աստ՝ դարձեալ ասէ՝ թէ́ մտցեն ՛ի հանգիստ իմ։
6Եւ արդ՝ քանզի արգելա́ն ոմանք մտանել ՛ի նա, եւ որք յառաջագոյն աւետարանեա́լն էին՝ չմտին վ(ա)ս(ն) անհաւանու(թ)ե(ան)ն։
7դարձեալ ա́յլ օր սահմանէ՝ զայսօ́րն ՛ի դաւթի, եւ ասէ՝ յետ այնչափ ժամանակաց, ո(ր)պ(էս) յառաջագո́յն ասաց, այսօր եթէ ձայնի ն(ո)ր(ա) լուիցէք՝ մի́ խստացուցանէք զսիրտս ձեր։
8զի եթէ զն(ո)ս(ա) յիսովայ հանգուցեա́լ էր, ապա վասն այլո́յ աւուր ո́չ խօսէր յետ այնորիկ։
9Արդ ուրեմն նուազեա́լ է շաբաթո́ւմն ժողովրդեանն ա(ստուածո)յ։
10զի որ եմուտ ՛ի հանգիստն ն(ո)ր(ա), եւ նա́ հանգեաւ յիւրո́ց գործոց անտի. որպէս եւ ա(ստուա)ծ յիւրայոցն։
11Փութասցո́ւք այսուհետեւ մտանե́լ յայն հանգիստ. զի մի́ ոք ընդ նովին օրինակաւ անհաւանու(թ)ե(ան)ն անկանիցի։
12զի կենդանի է բանն ա(ստուածո)յ՝ եւ ազդօղ՝ եւ հատո́ւ քան զամ(ենայն) սուր երկսայրի, եւ անցանէ́ մինչեւ ցորոշումն շնչոյ՝ եւ ոգւոյ՝ եւ յօդից՝ եւ ուղղոյ. եւ քննի́չ է մտա́ց՝ եւ խորհրդոց սրտից։
13Եւ չի́ք արարած աներեւոյթ յերեսաց նորա. այլ ամ(ենայն) ինչ մերկապարանո́ց կայ առաջի աչա́ց ն(ո)ր(ա)՝ զորմէ մեր բանքս են։
14Ունիմք այսուհետեւ քահանայապե́տ մեծ՝ անցեա́լ ընդ երկինս,զյ(իսու)ս որդի ա(ստուածո)յ. պինդ կալցուք զխոստովանու(թ)ի(ւն)ն։
15քանզի ո́չ եթէ ունիմք քահանայապետ, որ չիցէ կարօղ չարչարակի́ց լինել տկարութե(ան) մերոյ. այլ փո́րձ է ամենայնիւ, ըստ նմանութե(ան), առա́նց մեղաց։
16Մատիցո́ւք այսուհետեւ համարձակութ(եամ)բ առաջի աթոռոյ շնորհա́ցն ն(ո)ր(ա). զի ընկալցուք զողորմութի(ւն), եւ գտցուք շնո́րհս ՛ի դէպ ժամանակի՝ օգնականութե(ան)։
1Զի ամենա́յն քահանայապետ ՛ի մարդկանէ́ առել, վասն մարդկան կայ յա(ստուա)ծակո́յս կողմն անդր. զի մատուսցէ պատարագս, եւ զո́հս վ(ա)ս(ն) մեղաց։
2չափո́վ չարչարակից կարօղ է լինել՝ տգիտա́ց եւ մոլորելոց. քանզի եւ ինքն իսկ տկարութ(եամ)բ զգածեա́լ է։
3Վասն այնորիկ հա́րկ է՝ ո(ր)պ(էս) վ(ա)ս(ն) ժողովրդեանն, նոյնպէս եւ ը(ստ) անձի́ն մատուցանել պատարագս վասն մեղաց։
4Եւ ո́չ եթէ անձամբ ոք առնու պատիւ. այլ կոչեցեա́լն յա(ստուածո)յ՝ ո(ր)պ(էս) եւ ահարոն։
5նոյնպես եւ ք(րիստո)ս, ո́չ եթե անձին ինչ շուք եդ լինե́լ քահանայապետ. այլ որ խօսեցաւն առ նա, թէ որդի́ իմ ես դու, եւ այսօ́ր ծնայ զքեզ։
6ո(ր)պ(էս) եւ ՛ի միւսումն ասէ. դո́ւ ես քահանայ յաւիտեա́ն ըստ կարգին մելքիսեդեկի։
7Որ յաւուրս մարմնո́յ իւրոյ՝ աղօթս եւ պաղատանս առ ա́յն որ կարօղն էր ապրեցուցանել զնա, ուժգի́ն գոչմամբ եւ արտասուօք մատուցանէր. եւ լսելի լինէր առ լաւու(թ)ե(ան)ն։
8թէպէտ եւ որդի է, ուսաւ ՛ի չարչարանաց անտի զհնազանդութի(ւն)։
9Եւ իբրեւ կատարեցաւ՝ եղեւ ամ(ենայն) հնազանդելոց իւրոց պատճառք փրկու(թ)ե(ան)ն յաւիտենից.
10եւ անուանեցա́ւ յա(ստուածո)յ քահանայապետ յաւիտենի́ց ը(ստ) կարգին մելքիսեդեկի։
11Վասն որոյ՝ բ(ա)զ(ու)մ են մեզ բա́նք, եւ դժուարապատում ՛ի մեկնել. քանզի խօթամի́տք եղերուք լսելեօք։
12փոխանակ զի պա́րտ էր ձեզ լինել վարդապե́տս վ(ա)ս(ն) ժամանակին։ դարձեա́լ պիտո́յ է ձեզ ուսանել՝ թէ զի՞նչ են նշանագի́րք սկզբան բանիցն ա(ստուածո)յ. եւ եղերուք կարօ́տք կաթին, եւ ո́չ հաստատուն կերակրոյ։
13Զի ամ(ենայն) որ կաթնկե́ր է՝ տգէտ է բանին արդարու(թ)ե(ան), քանզի տղա́յ է։
14այլ կատարելո́ցն է հաստատուն կերակուր. որոց՝ վասն ՛ի չափսն հասանելոյ, կաշակելիքն կիրթ են ընտրութե(ան) բարւոյ եւ չարի։
1Վասն որոյ թողեալ զբան սկզբանն ք(րիստո)սի, ՛ի կատարո́ւմն եկեսցո́ւք. մի́ միւսանգամ հիմն արկանել ապաշխարութե(ան)՝ ՛ի մեռելոտի գործոց անտի, եւ հաւատո́ցն որ յա(ստուա)ծ,
2եւ մկրտութե(ան)ցն վարդապետու(թ)ե(ան), եւ ձեռնադրութե(ա́ն) ձեռաց, եւ յարութե(ա́ն) մեռելոց, եւ դատաստանին յաւիտենից։
3Եւ արդ՝ արասցո́ւք զայն՝ եթէ ա(ստուա)ծ հրամայեսցէ։
4քանզի անհնա́ր է միանգամ մկրտելոցն, որ ճաշակեցին յերկնաւո́ր պարգեւացն, եւ հաղորդք եղեն հոգւոյն ս(ր)բ(ո)յ,
5եւ զգեղեցի́կ բանին ա(ստուածո)յ ճաշակս ճաշակեցին, եւ զզօրութի(ւն)ս հանդերձելո́յ աշխարհին,
6եւ կործանեսցին. միւսանգամ նորոգե́լ յապաշխարութի(ւն). եւ վերստին ՛ի խա́չ հանել անձանց զորդին ա(ստուածո)յ, եւ դարձեալ խայտարակել։
7Քանզի երկիր որ ըմպիցէ́ զանձրեւ բազո́ւմ անգամ եկեալ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ ծնանիցի արդիւնս շայեկանս ն(ո)ց(ա)՝ վ(ա)ս(ն) որոյ գործեցին, ընդունի զօրհնու(թ)ի́(ւն) յա(ստուածո)յ։
8իսկ որ բերէ փո́ւշ եւ տատասկ, անպիտան է՝ եւ մե́րձ յանէծս. եւ վախճան ն(ո)ր(ա) յայրումն։
9Բայց հաստատեալ եմ վ(ա)ս(ն) ձեր սի́րելիք՝ ՛ի լա́ւ անդր, եւ որ լի́ն է փրկու(թեամ)բ։ զի թէպէտ եւ այսպէս խօսիմք.
10ո́չ եթէ անիրա́ւ ինչ է ա(ստուա)ծ՝ մոռանալ զգո́րծս ձեր՝ եւ զսէրն զոր ցուցէք յանուն ն(ո)ր(ա). զի պամտէիք զսուրբսն՝ եւ պաշտէ́ք.
11եւ մեք ըղձանա́մք, զի իւրաքանչիւրոք ՛ի ձէնջ զնո́յն փոյթ ցուցանիցէ ՛ի հաստատու(թ)ի(ւն) յուսոյն մինչեւ ցվախճան.
12զի մի հիւանդամիտք լինիցիք։ Նմանօ́ղք եղերուք այնոցիկ որ հաւատովքն եւ երկայնմտութ(եամ)բ ժառանգեցին զաւետիսն։
13զի աբրահամու խոստացեալ զաւետիսն ա(ստուածո)յ՝ քանզի յա́յլ ոք ՛ի մեծ ո́չ գոյր երդնուլ,
14յանձն իւր երդուաւ, եւ ասէ. այո՝ օրհնելո́վ օրհնեցից զքեզ, եւ բազմացուցանելո́վ բազմացուցից։
15եւ այնպէս երկայնամիտ եղեալ՝ եհաս աւետեացն։
16Ապաքէն մարդիկ որ ինչ ՛ի վե́ր է քան զինքեանս՝ յա́յն երդնուն. եւ ամ(ենայն) հակառակութե(ան) ն(ո)ց(ա) վճիռ ՛ի հաստատութի(ւն), երդումնն է։
17որով առաւե́լ եւս կամեցեալ ա(ստուածո)յ՝ ցուցանել ժառանգաւորաց աւետեա́ցն զհաստատութի(ւն) խորհրդոյն իւրոյ, միջնորդեաց երդմա́մբ։
18Զի երկու անփոփոխելի́ իրօքն՝ որովք անհնա́ր իցէ ստել ա(ստուածո)յ, հաստատո́ւն մխիթարութի(ւն) ունիցիմք. որք ապաստա́ն եղեաք բո́ւռն հարկանելզհանդերձեալ յուսոյն.
19զոր իբրեւ զխարի́սխ հաստատուն եւ անմա́րժ ունիցիմք անձա́նց մերոց. որ եւ մտանիցէ ՛ի ներքին կողմն վարագուրին,
20ուր կարապետն մեր յ(իսո́ւ)ս եմուտ վ(ա)ս(ն) մեր, ըստ կարգին մելքիսեդեկի, եղեւ քահանայապետ յաւիտենից։
1Քանզի այս մելքիսեդեկ՝ թագաւո́ր էր սաղիմայ, քահանա́յ ա(ստուածո)յ բարձրելոյ. որ ե́լ ընդարաջ աբրահամու, յորժամ դարձեա́լ գայր ՛ի կոտորածէ թագաւորացն՝ եւ օրհնեա́ց զնա.
2որում եւ տասանո́րդս յամ(ենայն)է ետ աբրահամ. նախ՝ թարգմանի թագաւո́ր արդարու(թ)ե(ան), ապա թագաւո́ր սաղիմայ՝ որ է թագաւո́ր խաղաղութե(ան).
3անհա́յր՝ անմա́յր՝ չհամարեա́լ յազգս, որոյ ո́չ սկիզբն աւուրց, եւ ո́չ կատարած կենաց. նմանեալ որդւոյն ա(ստուածո)յ՝ կայ մնայ քահանայ մշտնջենաւոր։
4Արդ՝ տեսէ́ք որպիսի ոք էր սա. որում եւ աբրահամ տասանո́րդս ետ յաւարէ անտի՝ նահապե́տն։
5եւ որք յորդւոցն ղեւեայ զքահանայու(թ)ի(ւն)ն առնուն, պատուէ́ր ունին տասանորդել զժողովուրդն՝ ը(ստ) օրինացն. այսինքն է՝ զեղբա́րս իւրեանց. թէպէտ եւ ելեալ իցեն յերանացն աբրահամու։
6Իսկ չհամարեա́լն յազգս ՛ի նոցանէ՝ տասանորդեա́ց զաբրահամ. եւ զնա որ զաւետիսն ընկալեալ էր՝ օրհնեա́ց։
7զի առանց ամ(ենայն) հակառակութե(ան), նուազն ՛ ի լաւէ́ անտի օրհնեսցի։
8Եւ աստ մա́րդք մահկանացուք տասանո́րդս առնուն. բայց անդ վկայեցաւ թէ կենդանի́ է։ եւ ո(ր)պ(էս) բանից կա́րգ է ասել.
9թէ աբրահամա́ւ եւ ղեւի́ իսկ որ զտասանորդսն առնոյր, տասանորդեցա́ւ։
10զի դե́ռեւս յերանս հօր իւրոյ էր՝ յորժամ ընդարա́ջ եղեւ նմա մելքիսեդեկ։
11Իսկ արդ՝ եթէ կատարումնն ՛ի ձեռն ղեւտացւո́ց քահանայու(թ)ե(ան)ն էր, քանզի ժողովուրդն յա́յն օրէնս գրեցա́ւ, զի՞նչ պիտոյ էր ըստ կարգին մելքիսեդեկի այլո́ւմ քահանայի յառնել, եւ ոչ ասել՝ եթէ ըստ կարգին ահարովնի։
12Այլ ՛ի փոփոխե́լ քահանայութե(ա)ն, հա́րկ էր եւ օրինացն փոփոխումն լինել։
13զի զորմէ ա́յսպէս ասի, յայլմէ ազգէ́ կալաւ հաղորդու(թ)ի(ւն), յորմէ ո́չ ոք երբէք եղեւ հաղորդ սեղանոյն։
14Արդ՝ յա́յտ իսկ է, թէ յազգէ́ յուդայ ծագեաց տ(է)ր մեր. յորմէ ազգէ վ(ա)ս(ն) քահանայից մովսէս ինչ ո́չ ճառեաց։
15Եւ ե́ւս առաւել յայտ է՝ թէ ըստ նմանու(թ)ե(ա́ն) մելքիսեդեկի՝ յառնելոց է այլ քահանայ.
16որ ո́չ ըստ մարմնաւո́ր պատուիրանին եղեւ, այլ ըստ զօրու(թ)ե(ա́ն) կենացն անվախճանից։
17քանզի վկայեցաւ, թէ դո́ւ ես քահանայ յաւիտեան ըստ կարգին մելքիսեդեկի։
18Արհամարհութի(ւն) լինէր առաջին պատուիրանին, վ(ա)ս(ն) նորին տկարութե(ա)ն եւ անշահու(թ)ե(ան).
19քանզի ոչինչ կատարումն գործեցին օրէնքն, եւ մուտ ազնուական յուսոյն՝ որով մերձենամք առ ա(ստուա)ծ։
20եւ այնչափ, զի ո́չ առանց երդման. զի են ոմանք՝ որ առանց երդման են կացեալ քահանայք։
21Բայց սա՝ երդմա́մբ, ՛ի ձեռն այնորիկ որ ասացն ՛ի նա. երդուաւ տ(է)ր՝ եւ ո́չ եւս զղջասցի, դու ես քահանայ յաւիտեան։
22եւ այնչափ լաւագո́յն ուխտի եղեւ երաշխաւոր յ(իսու)ս։
23Եւ բ(ա)զ(ու)մ են կացեալ քահանայք, վ(ա)ս(ն) մահու արգել լինելոյ ՛ի մշտնջենաւորել։
24Իսկ սա՝ վ(ա)ս(ն) յաւիտեան կելոյ՝ առանց անցանելոյ ունի զքահանայութի(ւն)ն։
25ուստի եւ կենդանի́ առնել համօրէն կարօղ է՝ զմատուցեալսն նովաւ առ ա(ստուա)ծ. քանզի միշտ կենդանի́ է՝ լինել բարեխօս վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա)։
26Զի այսպիսի́ իսկ եւ վայել է́ր մեզ քահանայապետ, ս(ուր)բ, անմեղ, անարա́տ, զատեա́լ ՛ի մեղաւորաց, եւ բարձրացեա́լ քան զերկինս.
27որում ո́չ հանապազ հա́րկ է ո(ր)պ(էս) այլոց քահանայապետիցն, նախ՝ վ(ա)ս(ն) իւրեանց մեղացն պատարա́գս մատուցանել, եւ ապա́ վ(ա)ս(ն) ժողովրդեանն։ Իսկ սա՝ զայն միանգամա́յն կատարեաց, զի զանձն իւր, մատոյց պատարագ։
28օրէնքն զմարդի́կ կացուցանեն քահանայապետս զգածեա́լս տկարութ(եամ)բ. իսկ բա́նն երդման յետ օրինացն՝ զորդի որ յաւիտեան կատարեա́լ է
1Եւ բանից գլո́ւխ խօսիցս, այսպիսի ունիմք քահանայապետ, որ նստա́ւ ընդաջմէ մեծութե(ա)ն աթոռոյն յերկինս,
2սրբութե(ան)ցն պաշտօնեայ, եւ խորանին ճշմարտու(թ)ե(ան)՝ զոր տ(է)րն կանգնեաց՝ եւ ո́չ մարգ։
3Զի ամ(ենայն) քահանայապետ վ(ա)ս(ն) մատուցանելո́յ զզոհս եւ զպատարագս կայ. ուստի հա́րկ է եւ նմա́ ունել զոր մատուցանիցէ։
4Զի թէ է́ր յերկրէ, թերեւս չէ́ր իսկ քահանայ. զի գոյի́ն որ մատուցանէին ըստ օրինացն պատարագ.
5որք առակա́ւ եւ օրինակա́ւ պաշտէին երկնաւորա́ցն. ո(ր)պ(էս) եւ հրամայեցաւ մովսիսի՝ յորժամ գործելո́ց էր զվրան ժամուն. տեսջի́ր՝ ասէ, արասցե́ս զամ(ենայն) ըստ օրինակին որ ցուցաւ քեզ ՛ի լերինն։
6Բայց արդ՝ առատագո́յն եւս պաշտաման եհաս յ(իսու)ս, որչափ լաւագո́յն եւս ուխտի է́ միջնորդ՝ որ ՛ի յառաւե́լ աւետիսն օրինադրեցաւ։
7Զի եթէ առաջինն անարա́տ էր, ապա երկրորդին տեղի ո́չ խնդրէր։
8Նա՝ աւասիկ բամբասէ́ զն(ո)ս(ա)՝ եւ ասէ. ահաւասիկ աւուրք եկեսցեն՝ ասէ տ(է)ր, եւ կատարեցից ՛ի վերայ տա́նն ի(սրաէ)լի եւ ՛ի վերայ տանն յուդայ՝ ուխտ նո́ր.
9ո́չ ըստ ուխտին զոր եդի ընդ հարս ն(ո)ց(ա)՝ յաւուրն յորում առի ՛ի ձեռն՝ հանե́լ զն(ո)ս(ա) յերկրէն եգիպտացւոց. եւ զի նոքա ո́չ կացին յուխտին իմում, եւ ես անփո́յթ արարի զնոցանէ՝ ասէ տ(է)ր ամենակալ։
10Այլ ա́յս է ուխտն զոր եդից տանդ ի(սրաէ)լի յետ աւուրցն այնոցիկ՝ ասէ տ(է)ր. տաց զօրէնս իմ ՛ի մի́տս ն(ո)ց(ա), եւ ՛ի սիրտս ն(ո)ց(ա) գրեցից զն(ո)ս(ա). եւ եղէց ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ, եւ նոքա եղիցին ինձ ՛ի ժողովուրդ։
11Եւ ո́չ եւս ուսուցանիցեն իւրաքանչիւր զքաղաքակից իւր, եւ իւրաքանչիւր զեղբայր իւր, եւ ասիցեն թէ ծանի́ր զտ(է)ր. զի ամենեքի́ն ծանիցեն զիս ՛ի փոքրկանց մինչեւ ցմեծամեծս ն(ո)ց(ա)։
12զի քաւի́չ եղէց անօրէնու(թ)ե(ան)ց ն(ո)ց(ա). եւ զմեղս ն(ո)ց(ա)՝ եւ զանօրէնու(թ)ի(ւն)ս այլ ո́չ եւս յիշեցից։
13Արդ՝ ասելո́վն նոր, հնացո́յց զառաջինն. եւ որ հնանա́յն եւ ծերանայ՝ մե́րձ է յապականութի(ւն)։
1Ունե́լ ունէր եւ առաջինն՝ իրաւունս պաշտաման յա́յնժամ զաշխարհակա́ն սրբութի(ւն)ն։
2Զի խորա́նն առաջին հանդերձեցաւ ա́յսպէս. յորում աշտանակն, եւ սեղանն, եւ հա́ցն նուիրաց՝ որ սրբու(թ)ի(ւն)ն կոչէր։
3եւ յետ երկրորդ վարագուրին խորա́նն որ կոչէր սրբու(թ)ի(ւն) սրբու(թ)ե(ան)ց.
4յորում կայր բուրվառն ոսկի, եւ ա́րկղն կտակարանաց պատեալ ներքոյ եւ արտաքոյ ոսկւով. յորում սափո́րն ոսկի լի́ մանանայիւ, եւ գաւազա́նն ահարոնի որ ծաղկեցաւ, եւ տախտա́կք կտակարանացն.
5եւ ՛ի վերայ ն(ո)ր(ա) քրովբէքն փառաց՝ որ հովանի ունէին ՛ի վերայ քաւութե(ա)ն. վ(ա)ս(ն) որոյ՝ ո́չ է այժմ ասել մի ըստ միոջէ։
6Եւ այն ամ(ենայն) իբրեւ ա́յնպէս հանդերձեալ կայր, յառաջին խորանն յամենայն ժամ մտանէին քահանայքն զպաշտամունսն կատարել.
7բայց յերկրորդն՝ մի́անգամ ՛ի տարւոջն քահանայապետն. եւ զայն ո́չ առանց արեան, զոր մատուցանէր վ(ա)ս(ն) իւր, եւ վ(ա)ս(ն) ժողովրդեա́նն անգիտութե(ան)։
8Զայս ցուցեալ հոգւոյն ս(ր)բ(ո)յ՝ մինչչե́ւ յայտնեալ էր ճանապարհի սրբութե(ան)ցն. քանզի դեռ առաջին խորանն ունէ́ր զհաստատութի(ւն).
9որ է առակ ժամանակին որ առաջի կայր. յորում պատարագքն եւ զոհք մատչէին, որք ո́չ կարէին ըստ միտս կատարել զպաշտօնեայսն. բայց միայն կերակրովք եւ ըմպելեօք,
10եւ պէսպէ́ս մկրտութ(եամ)բք՝ մարմնոյ արդարութի(ւն)քն. որ մինչեւ ՛ի ժամանակս ուղղութե(ա)ն ՛ի վերայ կային։
11Այլ ք(րիստո)ս եկեալ քահանայապե́տ հանդերձելո́ցն բարեաց, մեծաւն եւ կատարելով՝ եւ անձեռագործ խորանաւն, ա́յս ինքն է՝ որ ո́չ յայսց արարածոց,
12եւ ո́չ արեամբ նոխազաց եւ զուարակաց. այլ իւրո́վ արեամբն եմուտ միանգամ ՛ի սրբութի(ւն)սն յաւիտենակա́նս գտեալ զփրկութի(ւն)։
13Զի եթէ արիւն ցլուցն եւ նոխազաց՝ եւ մոխիր երնջոցն ցանեալ՝ զպղծեալսն սրբէր առ ՛ի մարմնոյ սրբու(թեն)է.
14ո՞րչափ եւս առաւել արիւնն ք(րիստո)սի, որ ՛ի ձեռն հոգւոյն յաւիտենականի մատոյց զանձն անարատ պատարագ ա(ստուածո)յ. սրբեսցէ́ զխիղճ մտաց ձերոց ՛ի մեռելոտի́ գործոց անտի՝ պաշտել զա(ստուա)ծ կենդանի։
15Եւ վ(ա)ս(ն) այնորիկ նորո́յ ուխտիս է միջնորդ. զի յորժամ մա́հ լինիցի՝ ՛ի փրկու(թ)ի(ւն) վ(ա)ս(ն) առաջին ուխտին յանցանաց, զաւետի́ս առցեն հրաւիրե(ա)լքն ՛ի ժառանգու(թ)ի(ւն)ն յաւիտենից։
16Քանզի ուր կտակ է, հա́րկ է զմա́հ ՛ի մէջ բերել զկտակագրին։
17զի կտակ՝ յետ մահո́ւ հաստատուն է։ ապա թէ ոչ՝ զիա՞րդ իցէ հաստատուն, մինչ կտակագիրն կենդանի́ է։
18ուստի եւ ո́չ առաջինն առանց արեան նորոգէր։
19Քանզի իբրեւ պատմեցան ամ(ենայն) պատուիրանք օրինացն ՛ի մովսիսէ ժողովրդեանն, առեալ զարիւն ցլուցն եւ նոխազացն, ջրով՝ եւ բրդով՝ կարմրով՝ եւ զոպայիւ, զկտակարանօ́քն իսկ եւ զամ(ենայն) ժողովրդեամբն որոկեաց,
20եւ ասէ. ա́յս է արիւն կտակին՝ զոր պատուիրեաց ձեզ ա(ստուա)ծ։
21եւ զխորանա́ւն, եւ զամ(ենայն) կահիւ ապասուն նո́յնպէս որոկեաց զարիւնն։
22եւ գրեթէ ամ(ենայն) ինչ արեամբն սրբէր ըստ օրինացն. եւ առանց հեղման արեան չլինէր թողու(թ)ի(ւն)։
23Ապա հարկ էր օրինաւորացն՝ այնպիսեօ́քն սրբել. եւ բուն իսկ երկնաւորացն՝ առաւե́լ եւս պատարագօք քան՝զնոյնս։
24զի ո́չ եթէ ՛ի ձեռագործ սրբութի(ւն)ս եմուտ ք(րիստո)ս՝ յօրինակս ճշմարտու(թ)ե(ան)ն. այլ ՛ի բո́ւն իսկ յերկինս, յանդիմա́ն լինել երեսացն ա(ստուածո)յ վ(ա)ս(ն) մեր։
25Ո́չ զի բ(ա)զ(ու)մ անգամ մատուցանիցէ զանձն պատարագ՝ ո(ր)պ(էս) քահանայապետն որ մտանէր ՛ի սրբութի(ւն) սրբու(թ)ե(ան)ցն ամի ամի արեամբ օտարաւ.
26ապա թէ ոչ՝ պարտ էր նմա բ(ա)զ(ու)մ անգամ չարչարել իսկզբանէ աշխարհի. բայց արդ՝ աւասիկ, նիանգամ ՛ի կատարած յաւիտեանց՝ յանարգու(թ)ի(ւն) մեղաց իւրով պատարագաւն յայտնեալ է։
27Եւ զոր օրինակ կայ մնայ մարդկան միանգամ մեռանել, եւ յետ այնորիկ դատաստան.
28նոյնպէս եւ ք(րիստո)ս միանգամ մատուցեալ պատարագ առ ՛ի բառնալոյ զմեղս բազմաց. իսկ յերկրորդումն առանց մեղա́ց յայտնեսցի այնոցիկ՝ որ ակն ունիցին նմա հաւատո́վք ՛ի փրկւոթի(ւն)։
1Քանզի զստուեր հանդերձելո́ց բարեացն ունէին օրէնքն, եւ ո́չ զնո́յն կերպարանս իրացն. ամի ամի զնո́յն պատարագս մատուցանեն ցանդ, որք ո́չ են կարօղ զմատուցեալսն կատարել.
2ապա թէ ոչ՝ դադարէին ՛ի մատուցանելոյ, վ(ա)ս(ն) եւ ո́չ մի ինչ այնուհետեւ խիղճ մտաց ունելոյ՝ պաշտօնէիցն մի́անգամ սրբեցելոց.
3այլ անդէն ՛ի նմին ՛ի յիշատա́կս մեղացն կային ամի ամի։
4քանզի ո́չ կարէր արիւն նոխազացն եւ ցլուցն բառնալ զմեղս։
5Վ(ա)ս(ն) որոյ ՛ի մտանել իւրում յաշխարհ՝ ասէ. զզոհս եւ զպատարագս ո́չ կամեցար, բայց մարմին հաստատեցեր ինձ.
6ը(ստ) ողջակէղս եւ ը(ստ) վ(ա)ս(ն) մեղացն ո́չ հաճեցար։
7յայնժամ ասացի՝ թէ ահաւասիկ եկի. ՛ի ճառս գրոց գրեա́լ է վ(ա)ս(ն) իմ, առնել զկամս քո ա(ստուա)ծ։
8Վերագոյնն ասէ, թէ ընդ զոհս, եւ ընդ պատարագս, եւ ընդ ողջակէղս, եւ ը(ստ) վ(ա)ս(ն) մեղացն ո́չ հաճեցար, եւ ո́չ կամեցար, որք ը(ստ) օրինացն մատչէին։
9ապա ասէ՝ ահա́ւասիկ գամ առնել զկամս քո ա(ստուա)ծ։ մերժէ զառաջինն, զի զերկրո́րդն հաստատեսցէ։
10որով կամօք եւ մե́ք սրբեցաք՝ ՛ի ձեռն պատարագի մարմնոյն յ(իսու)սի ք(րիստո)սի միանգամ։
11Եւ ամ(ենայն) քահանայապետ կայ հանապազո́րդ ՛ի պաշտաման. եւ զնո́յն պատարագս մաատուցանէ բազո́ւմ անգամ, որք ո́չ երբէք կարօղ են բառնալ զմեղս։
12իսկ սա՝ զմին վ(ա)ս(ն) մեղաց մատոյց պատարագ. եւ մշտնջենաւո́ր նստաւ ը(ստ) աջմէ ա(ստուածո)յ։
13եւ այսուհետեւ ակն ունի՝ մինչեւ դիցի́ն թշնամիք իւր ՛ի ներքոյ ոտից իւրոց։
14քանզի միո́վ պատարագաւ կատարեա́ց զսրբեալսն ՛ի մշտնջենաւո́րս։
15Այլ վկայէ մեզ եւ հոգի́ն ս(ուր)բ՝ յետ ասելոյ յառաջագոյն,
16թէ այս է ուխտն՝ զոր եդից ընդ հարս ն(ո)ց(ա), յետ աւուրցն այնոցիկ՝ ասէ տ(է)ր. տա́ց զօրէնս իմ ՛ի միտս նոցա, եւ ՛ի խորհուրդս նոցա գրեցից զնոսա։
17ապա ասէ՝ թէ զմեղս ն(ո)ց(ա) եւ զանօրէնութի(ւն)ս նոցա՝ այլ ո́չ եւս յիշեցից։
18իսկ ուր թողութի(ւն) է, ո́չ եւս պիտոյ է վ(ա)ս(ն) մեղաց պատարագ։
19Ունիմք այսուհետեւ ե́ղբարք՝ համարձակութի(ւն) ՛ի մուտս սրբու(թ)ե(ան)ցն արեամբն յ(իսու)սի.
20զոր նորոգեաց մեզ ճանապարհ նորո́գ եւ կենդանի ՛ի ձեռն վարագուրին, այսինքն է՝ մարմնո́յն իւրոյ
21եւ քահանա́յ մեծ ՛ի վերայ տանն ա(ստուածո)յ.
22մատիցո́ւք ճշմարի́տ սրտիւք, լրու(թեա́մ)բ հաւատոց, լուացեալ զսիրտս ՛ի խղճէ չարեաց՝ եւ մկրտեալ զմարմին ՛ի ջուրն սրբութե(ան)։
23պինդ կալցուք զխոստովանութի(ւն) անշարժ յուսոյն, զի հաւատարի́մ է որ խոստացաւն։
24Եւ զգուշասցո́ւք միմեանց յորդորմա́մբք սիրոյ եւ գործոց բարեաց.
25եւ մի́ թողցուք զժողովս միմեանց, ո(ր)պ(էս) սովոր են ոմանք. այլ մխիթարեսցուք, եւ այնչափ ե́ւս առաւել՝ որչափ տեսանիցէ́ք զօրն մերձեալ։
26Զի կամակար մտօք եթէ յանցանիցեմք յետ ընդունելութե(ան) գիտու(թ)ե(ան) ճշմարտու(թ)ե(ան)ն՝ այնուհետեւ ո́չ եւս պիտոյ է վ(ա)ս(ն) մեղաց պատարագ.
27այլ ահե́ղ ակնկալութի(ւն) դատաստանին, եւ նախանձ հրոյն որ ուտիցէ զհակառակորդսն։
28Արհամարհեալ ուրուք զօրէնսն մովսիսի, առանց ողորմութե(ան)ց՝ առ երկուք կամ երիւք վկայիւք մեռանէր.
29իսկ ո՞րչափ սաստիկ պատժոց արժանի համարիցիք զայն, որ զորդին ա(ստուածո)յ առ ոտն եհար. եւ զարիւն նորո́յ ուխտին խառնակ համարեցաւ՝ որով սրբեցաւն, եւ զհոգին շնորհաց թշնամանեաց։
30Այլ գիտեմք զայն որ ասացն. իմ են վրէժխնդրութի(ւն)ք եւ ե́ս հատուցից՝ ասէ տ(է)ր. եւ դարձեալ՝ թէ, դատի տ(է)ր զժողովուրդ իւր։
31Ահ մեծ է անկանել ՛ի ձեռս ա(ստուածո)յ կենդանւոյ։
32Արդ՝ յիշեցէք զաւո́ւրսն զառաջինս, յորս լուսաւորեալք բազո́ւմ ճգնաց եւ չարչարանա́ց համբերէք.
33մերթ՝ ՛ի նախատինս եւ ՛ի նեղու(թ)ի(ւն)ս խայտառակեալք, մերթ կցո́րդք այնպիսեաց վաստակաւորացն լինել։
34քանզի եւ ը(ստ) կապեալս չարչարեցարուք, եւ զյափշտակութի(ւն) ընչի́ց ձերոց խնդու(թեամ)բ ընկալարուք. քանզի գիտէիք թէ լաւագո́յն եւս ստացուածս ունիք անձանց յերկինս, ուր կանն եւ մնան։
35Արդ մի́ մերժէք ՛ի ձէնջ զհամարձակութի(ւն)ն ձեր, յորում կայ մեծա́ց վարձուց հատուցումն.
36պիտո́յ է ձեզ համբերութի(ւն). զի զկամս ա(ստուածո)յ արարեալ հասջի́ք աւետեացն։
37զի փոքր մեւս եւս քան որչափ, որ գալո́ցն իցէ՝ եկեսցէ եւ ո́չ յամեսցէ։
38զի արդարն իմ ՛ի հաւատո́ց կեցցէ. եւ եթէ յերկմի́տս ոք իցէ, ո́չ հաճեսցի ընդ նա անձն իմ։
39Բայց մեք ո́չ եթէ երկմտութ(եա́մ)բ եմք ՛ի կորուստ. այլ հաւատովք ՛ի փրկութի(ւն) հոգւոց։
1Զի՞նչ են հաւատք, եթէ ոչ՝ յուսացելո́ց իրաց հաստատութի(ւն), եւ յանդիմանութի́(ւն) որոց ո́չն երեւին։
2զի նովա́ւ վկայեցան առաջինքն։
3Հաւատո́վք իմանամք հաստատեալ զյաւիտեանսն բանիւ ա(ստուածո)յ, յաներեւութի(ւն)ց զերեւելի́սս եղեալ։
4Հաւատո́վք լաւ պատարագս հաբէլ քան զկայէն մատուցանէր ա(ստուածո)յ, որով վկայեցաւ իսկ արդար լինել. զի ՛ի վերայ պատարագա́ցն եղեւ վկայութի(ւն) նմա յա(ստուածո)յ. զի թէպէտ եւ մեռաւ ՛ի նմին, սակայն տակաւին խօսի́։
5Հաւատո́վք ենովք փոխեցաւ, զի մի́ զմահ ճաշակեսցէ. եւ ո́չ ուրեք գտանէր, քանզի փոխեա́ց զնա ա(ստուա)ծ. եւ յառաջ քան զփոխելն ն(ո)ր(ա)՝ վկայեցաւ հաճո́յ լինել ա(ստուածո)յ։
6բայց առանց հաւատոց՝ անհնա́ր է հաճոյ լինել. այլ հաւատալ արժա́ն է այնմ որ մերձենայ առ ա(ստուա)ծ՝ թէ է́ ա(ստուա)ծ. եւ որ խնդրեն զնա՝ լինի պարգեւատո́ւ,
7Հաւատո́վք առեալ հրաման նոյի՝ վ(ա)ս(ն) չեւեւս երեւելեացն՝ զահի́ հարեալ կազմէր զտապանն ՛ի փրկութի(ւն) տան իւրոյ, որով դատեցաւ զաշխարհ. եւ հաւատո́ցն արդարութե(ան) եղեւ ժառանգաւոր։
8Հաւատո́վք՝ որ աբրահամն կոչեցաւ՝ ունկնդի́ր եղեւ ելանել ՛ի տեղին զոր առնլոց էր ՛ի ժառանգութի(ւն). ել գնաց՝ եւ ո́չ գիտէր յով երթիցէ։
9Հաւատո́վք պանդխտեցաւ յերկիրն աւետեաց՝ իբրեւ յօտարութե(ան). խորանօ́ք բնակեաց սահակաւ եւ յակովբաւ հանդերձ՝ ժառանգակցօք նոցին աւետեաց։
10քանզի ակն ունէր հիմա́մբք հաստատելոյ քաղաքին, որոյ ճարտարապետ եւ արարիչ ա(ստուա)ծ է։
11Հաւատո́վք եւ ինքն սառա՝ որ ամուլն էր, զօրու(թ)ի(ւն) առնլոյ զսե́րմն որդեծնութե(ան) ընդունէր, եւ ՛ի տարաժամ հասակի ծնանէր. ք(ան)զի հաւատարի́մ համարեցաւ զայն որ խոստացաւն։
12վասն որոյ եւ ՛ի միոջէն ծնանէին, եւ այն ՛ի յանցեա́լ ժամանակի, իբրեւ զաստեղս երկնից բազմու(թեամ)բ, եւ իբրեւ զաւա́զ առ ափն ծովու առանց թուոյ։
13Ըստ հաւատոց մեռան ամենեքին սոքա, եւ չե́ւեւս ընկալեալ զաւետիսն. այլ ՛ի հեռուստ տեսին զնոսա՝ եւ ցնծացա́ն, եւ խոստովա́ն եղեն՝ եթէ օտա́րք եւ պանդուխտք են յերկրի։
14զի որք զայնպիսիսն խօսին, յայտ առնեն՝ եթէ գաւա́ռ իմն խնդրեն։
15զի եթէ զայն յիշէին ուստի ելինն, գո́յր ժամանակ դառնալոյ անդրէն։
16նա՝ աւանիկ ազնուականի́ իմն ցանկացեալ են, ա́յս ինքն է՝ երկնաւորին. վասն որոյ ո́չ ամօթ համարի ա(ստուա)ծ, կոչել նոցա ա(ստուա)ծ. քանզի պատրաստեաց ն(ո)ց(ա) քաղաք։
17Հաւատո́վք մատոյց աբրահամ ՛ի փորձու(թ)ե(ան) իւրում զիսահակ պատարագ. եւ զմիամօրն մատուցանէր, որոյ զաւետիսն ընկալեալ էր.
18որում ասացաւն, թէ սահակաւ կոչեսցի քեզ զաւակ.
19եդ ՛ի մտի իւրում, թէ եւ ՛ի մեռելո́ց կարօղ է յարուցանել ա(ստուա)ծ. ուստի եւ յառակս իսկ ընկալաւ զնա։
20Հաւատո́վք վ(ա)ս(ն) հանդերձելոց իրաց՝ օրհնեա́ց իսահակ զյակովբ եւ զիսաւ։
21Հաւատո́վք յակովբ ՛ի մեռանելն իւրում, զիւրաքանչիւրոք յորդւոցն յովսեփու օրհնեաց, եւ երկի́ր եպագ ՛ի ծագ գաւազանի իւրոյ։
22Հաւատո́վք յովսէփ ՛ի վախճանել իւրում յիշեաց զելս որդւոցն իսրայէլի, եւ վ(ա)ս(ն) ոսկերաց իւրոց պատուիրեաց։
23Հաւատովք՝ զմովսէս իբրեւ ծնան, թաքուցաւ ամիսս երիս ՛ի հարց իւրոց. քանզի տեսին կայտառ զմանուկն, եւ ո́չ զանգիտեցին ՛ի հրամանէ թագաւորին։
24Հաւատովք մովսէս իբրեւ աճեաց՝ ուրացաւ կոչել որդի դստերն փարաւոնի։
25լա́ւ համարեցաւ չարչարել ը(ստ) ժողովրդեանն ա(ստուածո)յ, քան առ ժամանակ մի վայելել ՛ի մեղս։
26կարեւո́ր համարեցաւ զնախատինսն ք(րիստո)սի, քան զմեծու(թ)ի(ւն) գանձուցն եգիպտացւոց. զի հայեցեալ ա́կն ունէր վարձուցն հատուցման։
27Հաւատո́վք թողոյր զերկիրն եգիպտացւոց, եւ ո́չ երկնչէր ՛ի ցասմանէ թագաւորին. զի զաներեւոյթսն իբրեւ զտեսեա́լ համբերու(թեամ)բ համարեցաւ։
28Հաւատո́վք արար զզատիկն եւ զհեղումն արեանն. զի մի́ սատակիչն անդրանկաց մերձենայցէ́ ՛ի ն(ո)ս(ա)։
29Հաւատո́վք անցին ընդ ծովն կարմիր՝ իբրեւ ընդ ցամա́ք երկիր. զորոյ զփորձ առեալ եգիպտացւոցն՝ ընկղմեցան։
30Հաւատո́վք պարիսպքն երիքովի անկան, շուրջ եկեալ զնոքօք զեւթն օր։
31Հաւատո́վք րախաբ պոռնիկ ո́չ կորեաւ ընդ անհաւատսն, որոյ ընկալեա́լ էր զլրտեսնն խաղաղութ(եամ)բ։
32Եւ արդ՝ զի՞նչ եւս ասացից. զի չէ́ բաւական ժամանակս պատմելոյ, վասն գեդեովնի́, բարակա́յ, սամփսովնի́, յեփթայա́յ, դավթի, եւ սամուելի́, եւ այլո́ց մարգարէիցն.
33Որք հաւատո́վք պարտեցին զթագաւորու(թ)ի(ւն)ս. գործեցի́ն զարդարութի(ւն). հասին աւետեաց. խցին զբերանս առիւծուց.
34շիջուցի́ն զզօրու(թ)ի(ւն) հրոյ. ապրեցա́ն ՛ի բերանոյ սրոյ. զօրացան ՛ի տկարութ(են)է. եղեն զօրաւորք ՛ի պատերազմի. առին զբանակս օտարաց։
35ընկալան կանայք ՛ի յարութ(են)է զմեռեալս իւրեանց։ Կէսք կոշկոճեցան՝ եւ չե́ւեւս ընկալեալ զփրկութի(ւն), զի լաւագո́յն յարութե(ա)ն հասանիցեն։
36եւ կէսքն զտանջանաց եւ զգանից զփորձ առին, զկապանա́ց եւ զբանտից։
37քարկոծեցա́ն, սղոցեցա́ն, փորձեցա́ն. սպանմա́մբ որոյ մեռան. շրջեցա́ն լաշկամաշկօք՝ եւ մորթովք այծենեօք։ Կարօտեա́լք, նեղեա́լք, չարչարեա́լք.
38զորս ո́չ արժէ աշխարհս. յանապատի մոլորեալք, եւ ՛ի լերինս, եւ յայրս, եւ ՛ի փապարս երկրի։
39Եւ սոքա ամենեքին վկայեալք ՛ի հաւատոցն, չե́ւեւս ընկալան զաւետիսն։
40ա(ստուածո)յ վասն մեր լաւագոյն համարեալ, զի մի́ առանց մեր կատարեսցին։
1Այսուհետեւ եւ մեք՝ որ այսչափ շուրջ զմեւք մածեալ ունիմք զբազմութի(ւն) վկայից, զհպարտութի(ւն) զամ(ենայն) ՛ի բա́ց ընկեսցուք եւ զմեղս կարեւորս. համբերութ(եա́մ)բ ընթասցուք ՛ի պատերազմ որ առաջի կայ մեզ։
2Հայեսցո́ւք ՛ի զօրագլո́ւխն հաւատոց՝ եւ ՛ի կատարիչն յ(իսու)ս. որ փոխանակ ուրախու(թ)ե(ան)ն որ նմա առաջի կայր, յա́նձն առ խաչն, արհամարհեա́ց զամօթն, նստաւ ընդ աջմէ աթոռոյն ա(ստուածո)յ։
3Ա́ղէ՝ ածէ́ք զմտաւ, որ զայսպիսի համբերու(թ)ի(ւն)՝ ՛ի մեղաւորաց հակառակութ(են)է անտի կրեաց. զի մի́ աշխատք լինիցիք անձամբք ձերովք՝ եւ լքանիցիք։
4զի չե́ւեւս արեամբ չափ պատերազմեալք՝ հակառակ կացէք մեղացն,
5եւ մոռացարուք զմխիթարութի(ւն)ն՝ որ ընդ ձեզ իբրեւ ընդ որդեակս խոսի։ Որդեա́կ իմ՝ մի́ լքանիր ՛ի խրատո́ւ տ(եառ)ն. եւ մի́ վհատիցիս յանդիմանեալ ՛ի նմանէ։
6զի որ սիրէ տ(է)ր՝ խրատէ, տանջէ́ զամ(ենայն) որդի զոր ընդունի։
7՛Ի խրատու համբերու(թ)ե(ան) կայք, իբրեւ յորդի́ս մատուցեալ է ՛ի ձեզ ա(ստուա)ծ. ո՞ր որդի է՝ զոր ո́չ խրատիցէ հայր։
8զի եթէ առանց խրատու լինիցիք, որով ամենեքին բաժանորդք եղեն. ապա խո́րթք իցէք՝ եւ ո́չ որդիք։
9Զի եթէ ՛ի մարմնաւոր հարցն մերոց զոր ունիմք խրատիչս՝ պատկառեմք, ո՞րչափ եւս առաւել հնազանդեսցուք հօրն հոգւոց՝ եւ կեցցուք։
10զի սոքա առ սակա́ւ ժամանակս ըստ կամա́ց իւրեանց խրատեն. իսկ նա՝ վ(ա)ս(ն) օգտի, առ ՛ի ընդունելո́յ զսրբու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա)։
11Ամենայն խրատ առ ժամանակն ո́չ ուրախութե(ան) թուի՝ այլ տրտմութե(ա́ն). բայց յետոյ պտո́ւղ խաղաղութե(ան)՝ նովաւ կրթեցելոցն հատուցանէ յարդարութի(ւն)։
12Վասն որոյ զձեռս լքեալս՝ եւ զծունկս կթոտս՝ հաստատեցէ́ք.
13եւ զշաւիղս ուղի́ղս արարէք ոտից ձերոց, զի մի́ որ կաղն իցէ գլորիցի, այլ մանաւանդ բժշկեսցի́։
14Զխաղաղութե(ան) զհետ երթա́յք ընդ միմեանս՝ եւ զսրբութե(ան). առանց որոյ ո́չոք տեսանիցէ զտ(է)ր։
15Զգո́յշ լերուք, գուցէ ոք յետնեա́լ գտանիցի ՛ի շնորհացն ա(ստուածո)յ։ մի́ ոք արմատ դառնու(թ)ե(ան) ՛ի վեր երեւեալ նեղիցէ, եւ նովաւ բ(ա)զ(ու)մք պղծիցին։
16Մի́ ոք պոռնիկ եւ պիղծ իբրեւ զեսաւ. որ ընդ միոյ կերակրոյ զանդրանկութի(ւն)սն վաճառեաց։
17գիտէք՝ զի թէպէտ եւ յետոյ կամեցաւ ժառանգել զօրհնութի(ւն)սն, խոտա́ն գտաւ. զի եւ ապաշխարութե(ան) տեղի ո́չ եգիտ. թէպէտ եւ արտասուօ́ք խնդրեաց զնա։
18Զի ո́չ էք մատուցեալ առ լեառն շօշափելի, որ հրովն վառեալ էր, եւ միգով, եւ մառախղով, եւ խաւարաւ, եւ մթով.
19ուր փողն հնչէր եւ բարբառ պատգամացն. ուստի որք լուանն՝ հրաժարեցին, զի մի́ կրկնեսցի առ ն(ո)ս(ա) բանն։
20քանզի ո́չ հանդարտէին հրամանին. թէպէտ եւ գազան մերձենայր ՛ի լեառնն՝ քարկո́ծ լինէր։
21եւ այնպէս ահագին էր տեսիլն, զի եւ մովսէս ասէր, թէ զահի հարեալ եմ եւ դողամ։
22Այլ մատուցեալ էք ՛ի սիովն լեառն, եւ ՛ի քաղաք ա(ստուածո)յ կենդանւոյ յե(րուսաղէ)մ՝ յերկինս, եւ ՛ի բիւրաւո́ր բանակս հրեշտակաց,
23եւ յեկեղեցի́ս անդրանկաց գրելոց յերկինս, եւ առ դատաւո́րն ամենեցուն ա(ստուա)ծ, եւ յոգիս արդարոց կատարելոց.
24եւ ՛ի նորոց կտակարանաց միջնորդն յ(իսու)ս, եւ ՛ի հեղո́ւմն արեան նորա՝ որ առաւել խօսի քան զհաբելին։
25Զգոյշ լերուք՝ գուցէ́ հրաժարիցէք յայնմանէ որ խօսեցաւն. զի եթէ ն(ո)ք(ա) ո́չ կարացին զերծանել, հրաժարեալք յայնմանէ՝ որ յերկրին հրաման տայր. ո՞րչափ եւս առաւել մեք՝ եթէ յերկնաւորէն թիկունս դարձուցանիցեմք։
26Որոյ ձայնն զերկիր շարժեա́ց յայնժամ. եւ այժմ խոստացեալ է՝ եւ ասէ. միւսանգամ շարժեցից ո́չ միայն զերկիր՝ այլ եւ զերկինս։
27այլ միւսանգամն յայտ առնէ զշարժելոցն՝ իբրեւ զեղելոց փոփոխումն, զի հաստատո́ւն կացցեն անշարժքն։
28Վասն որոյ թագաւորութ(իւն)Ի անշարժ ընկալեալ, պի́նդ կալցուք զշնորհսն, որով պաշտեմք զա(ստուա)ծ հաճութ(եամ)բք՝ ահիւ եւ դողութ(եամ)բ.
29քանզի ա(ստուա)ծ մեր հո́ւր ծախիչ է։
1Եղբայրսիրութի(ւն) հաստատեսցի́ առ ձեզ։
2զօտարսիրու(թ)ի(ւն) մի́ մոռանայք. զի այնո́ւ ոմանք յանգէտս ընկալան զհրեշտակս։
3Յո́ւշ լիցին ձեզ կապեալքն, ո(ր)պ(էս) թէ դուք ը(ստ) ն(ո)ս(ա) կապեալք իցէք. եւ չարչարեալքն, ո(ր)պ(էս) թէ եւ դո́ւք իսկ մարմնաւորք էք։
4Պատուական է ամուսնութի(ւն) ամենեւին, եւ սո́ւրբ անկողինք. բայց զշունս եւ զպոռնիկս դատի́ ա(ստուա)ծ։
5Բարք՝ անարծաթասէրք լինիցին, բաւակա́ն համարել որչափ ինչ ՛ի ձեռս իցէ. քանզի ինքն իսկ ասաց. ո́չ թողից զքեզ՝ եւ ո́չ ը(ստ) վայր հարից.
6ո(ր)պ(էս) համարձակ լիցուք ասել. տ(է)ր է իմ օգնական՝ եւ ո́չ երկեայց զի արասցէ ինձ մարդ։
7Յիշեցէ́ք զառաջնորդս ձեր որ խօսեցան ձեզ զբանն ա(ստուածո)յ. հայեցեալք յելս գնացից ն(ո)ց(ա), նմանօ́ղք եղերուք հաւատոցն։
8Յ(իսու)ս ք(րիստո)ս երէկ եւ այսօր, նո́յն եւ յաւիտեանս։
9Յուսմունս պէսպէսս եւ յօտարաձայնս մի́ դանդաչէք. զի լա́ւ է շնորհօք հաստատել զսիրտս, եւ ո́չ կերակրովք. որովք ո́չ ինչ օգտեցան որք այնպէսն գնացին։
10Ունիմք մեք սեղան, ուստի ո́չ ունին իշխանու(թ)ի(ւն) ճաշակել, որք պաշտեն զպաշտօն խորանին։
11Զի որոց անասնոց մատչէր արիւնն ՛ի սրբութի(ւն)սն՝ վ(ա)ս(ն) մեղաց ՛ի ձեռն քահանայապետին, նոցուն մարմինք այրէին արտաքոյ բանակին։
12վ(ա)ս(ն) որոյ եւ յ(իսու)ս՝ զի սրբեսցէ իւրով արեամբն զժողովուրդն, արտաքո́յ դրանն չարչարեցաւ։
13Արդ՝ եկայք ելցո́ւք առ նա արտաքոյ բանակին, առեալ յանձն զնախատինս ն(ո)ր(ա)։
14քանզի ո́չ եթէ ունիմք քաղաք որ աստէն մնալոց է, այլ զհանդերձեա́լսն խնդրեմք։
15Արդ՝ ՛ի ձեռն ն(ո)ր(ա) մատուսցո́ւք պատարա́գ օրհնութե(ան) յամ(ենայն) ժամ ա(ստուածո)յ. ա́յս ինքն է՝ զպտո́ւղ շրթանց խոստովանելոց յանուն ն(ո)ր(ա)։
16Զբարերարու(թ)ի(ւն) եւ զհաղորդու(թ)ի(ւն) մի́ մոռանայք, զի ընդ այնպիսի́ պատարագս հաճի ա(ստուա)ծ։
17Ունկնդի́ր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատա́կ կացէք ն(ո)ց(ա). զի ն(ո)ք(ա) տքնին վ(ա)ս(ն) ոգւոց ձերոց՝ ո(ր)պ(էս) թէ համա́րս տալոց իցեն ը(ստ) ձեր. զի խնդութ(եամ)բ արասցեն զայն՝ եւ մի́ յոգւոց հանելով. զի այն ո́չ յօգուտ ձեր է։
18Աղօթս արարէք վ(ա)ս(ն) մեր. զի հաստատե(ա)լ գիտեմք՝ եթէ բարւո́ք միտս ունիմք. յամ(ենայն)ի կամիմք բարւո́ք գնացս ցուցանել։
19եւ առաւել աղաչեմ՝ զի զայն առնիցէք, զի վաղագո́յն պատսպարեցայց ձեզ։
20Եւ ա(ստուա)ծ խաղաղութե(ան)՝ որ եհան ՛ի մեռելոց զհովիւն հօտից՝ զմեծն արեամբ յաւիտենական ուխտին զտ(է)ր մեր յ(իսու)ս, հաստատեսցէ́ զձեզ ՛ի գործս բարու(թ)ե(ան)՝ առնել զկամս ն(ո)ր(ա). եւ արասցէ ՛ի մե́զ զհաճոյսն առաջի իւր՝՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի. որում փա́ռք յաւիտեանս. ամէն։
21Աղաչեմ զձեզ ե́ղբարք, անսա́լ բանիս մխիթարութե(ան). քանզի սակաւո́ւք գրեցի առ ձեզ։
22եւ ճանաչէ́ք զեղբայրն մեր զտիմոթէոս, զարձակեալն առ ձեզ. ը(ստ) որում, եթէ վաղագոյն գայցէ՝ տեսի́ց զձեզ։
23Ողջո́յն տաջիք ամ(ենայն) առաջնորդաց ձերոց, եւ ամ(ենայն) սրբոց։
24Ողջո́յն տան ձեզ՝ որ ՛ի կողմանս իտալիացւոց են։
25Շնորհք ընդ ամենեսին ձեզ։