1ՊԱՒՂՈՍ ԵՒ ՍԻՂՈՒԱՆՈ́Ս եւ տիմոթէոս՝ եկեղեցւոյդ թեսաղոնիկեցւոց՝ յա(ստուա)ծ հա́յր մեր, եւ ՛ի տ(է)ր յ(իսու)ս ք(րիստո)ս։
2Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղութի́(ւն) յա(ստուածո)յ հօրէ մերմէ, եւ ՛ի տ(եառ)նէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ։
3Գոհանա́լ պարտիմք զա(ստուածո)յ յամ(ենայն) ժամ վ(ա)ս(ն) ձեր ե́ղբարք՝ որպէս եւ արժան իսկ է. զի ե́ւս քան զեւս աճեն հաւատքդ ձեր, եւ յաճախէ́ սէր իւրաքանչիւր ձեր ամենեցուն առ միմեանս։
4Որպէս եւ մեզ ձեւք պարծել յեկեղեցի́սն ա(ստուածո)յ՝ վասն համբերութե(ան) ձերոյ եւ հաւատոց՝ յամ(ենայն) հալածանս ձեր եւ ՛ի նեղու(թ)ի(ւն)ս, որում դո́ւքն համբերէք.
5յօրինա́կ արդա́ր դատաստանին ա(ստուածո)յ. արժանի լինել ձեզ արքայութե(ան)ն ա(ստուածո)յ, վասն որոյ եւ զճգնութի(ւն)դ կրէք.
6եթէ պա́րտ է առաջի ա(ստուածո)յ՝ հատուցանել նեղչա́ցն ձերոց նեղութի(ւն).
7եւ ձեզ նեղելոցդ հանգիստ ընդ մեզ՝ ՛ի յայտնու(թ)ե(ան)ն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի, յերկնից հրեշտակօք զօրութե(ան) իւրոյ.
8՛ի բո́ց հրոյ առնուլ զվրէժս յայնցանէ ոյք ո́չ ճանաչեն զա(ստուա)ծ, եւ որ ո́չ հնազանդին աւետարանին տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի։
9Որք տայցեն վրէ́ժս ՛ի սատակումն յաւիտենից՝ յերեսաց տ(եառ)ն՝ եւ ՛ի փառաց զօրու(թ)ե(ան) ն(ո)ր(ա).
10յորժամ գայցէ փառաւո́ր լինել ՛ի մէջ սրբոց իւրոց, եւ սքանչելի ՛ի մէջ ամ(ենայն) հաւատացելոց։ զի հաւատարի́մ եղեւ վկայու(թ)ի(ւն)ն մեր ՛ի վերայ ձեր յաւուր յայնմիկ։
11Յոր եւ աղօթս առնեմք վասն ձեր յամենայն ժամ. զի զձեզ արժանիս արասցէ կոչմանն ձերում ա(ստուա)ծ, մինչեւ լցցէ́ զամենայն հաճու(թ)ի(ւն) բարութե(ան), եւ զգո́րծս հաւատոցն զօրութ(եամ)բ։
12զի փառաւո́ր լիցի անուն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ՛ի ձեզ, եւ դուք ՛ի նմ(ա), ը(ստ) շնորհացն ա(ստուածո)յ մերոյ եւ տ(եառ)ն յ(իսու)սի ք(րիստո)սի։
1Աղաչեմ զձեզ ե́ղբարք՝ վասն գալստեան տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, եւ մերոյ ժողովելոյն առ նա.
2մի́ վաղվաղակի խռովել ձեզ ՛ի մտաց՝ եւ մի́ զարհուրել, մի́ հոգւով, եւ մի́ բանիւ, եւ մի́ թղթովք՝ իբրեւ թէ ՛ի մէնջ. ո(ր)պ(էս) թէ եկեալ հասեալ իցէ օր տ(եառ)ն։
3Մի́ ոք զձեզ խաբեսցէ՝ եւ մի́ իւիք իրօք. զի եթէ ոչ նախ եկեսցէ ապստամբութի(ւն)ն, եւ յայտնեսցի մա́րդն անօրէնութե(ան)՝ որդին կորստեան,
4հակառակորդն հպարտացեա́լ ՛ի վեարայ ամենայնի՝ որ անուանեալ իցէ ա(ստուա)ծ՝ կամ պաշտօն. մինչեւ նստել նմա ՛ի տաճարին ա(ստուածո)յ, եւ ցուցանել զանձն՝ թէ ա(ստուա)ծ իցէ։
5Ո՞չ յիշիցէք՝ զի մինչ առ ձե́զն իսկ էի՝ ասէի զայս։
6եւ արդ դո́ւք ինքնին գիտէք զայն, որ ունին յայտնել նմա յիւրում ժամանակի։
7զի խորհուրդն անօրէնութե(ան) արդէն իսկ զօրանայ. բայց յայնժամ, մինչ ՛ի միջոյ բարձցի́ որ այժմդ ունի։
8եւ ապա́ յայտնեսցի անօրէնն։ զոր տ(է)ր յ(իսու)ս սատակեսցէ հոգւով բերանոյ իւրոյ, եւ խափանեսցէ այտնու(թեամ)բ գալստեանն իւրոյ։
9Որոյ գալուստն ըստ ազդեցութե(ա́ն) սատանայի է. ամ(ենայն) զօրութ(եամ)բ եւ նշանօք եւ արուեստիւք ստո́վք,
10եւ ամ(ենայն) պատրանօք անիրաւութե(ան) ՛ի վերայ կորուսելոցն. փոխանակ զի զսէրն ճշմարտութե(ան) ո́չ ընկալան՝ զի ապրեսցին, եւ վ(ա)ս(ն) այնորիկ առաքեսցէ ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ ազդեցութի(ւն) մոլորութե(ան)՝ հաւատալ ն(ո)ց(ա) ստութե(ա)ն։
11զի դատապարտեսցի́ն ամենեքեան որ ո́չ հաւատացին ճշմարտութե(ա)ն, այլ հաճեցան ընդ անօրէնութի(ւն)ն։
12Այլ մեք պարտիմք գոհանա́լ զա(ստուածո)յ յամ(ենայն) ժամ՝ վասն ձեր եղբարք սիրեցեալք ՛ի տ(եառ)նէ. զի ընտրեաց զմեզ ա(ստուա)ծ իսկզբանէ ՛ի փրկու(թ)ի(ւն)՝ սրբութ(եամ)բ հոգւոյն, եւ հաւատովքն ճշմարտութե(ան).
13յոր եւ կոչեաց զձեզ աւետարանաւն մերով ՛ի փրկու(թ)ի(ւն)՝ փառացն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի։
14Այսուհետեւ ե́ղբարք հաստատո́ւն կացէք՝ եւ պինդ կալարուք զաւանդութի(ւն)սն՝ զոր ուսարուք, եթէ բանիւ, եւ եթէ թղթով մերով։
15Այլ ինքն տ(է)ր մեր յ(իսու)ս ք(րիստո)ս, եւ ա(ստուա)ծ հայր մեր, որ սիրեացն զմեզ՝ եւ ետ մեզ մխիթարութի(ւն) յաւիտենի́ց՝ եւ յոյս բարեաց շնորհօք,
16մխիթարեսցէ զսիրտս ձեր, եւ հաստատեսցէ́ յամենայն բանս եւ ՛ի գործս բարութե(ան)։
1Այսուհետեւ ե́ղբարք՝ աղօ́թս արարէք ՛ի վերայ մեր, զի բա́նն տ(եառ)ն ընթանայցէ. եւ փառաւո́ր լինիցի յամ(ենայն) տեղիս՝ ո(ր)պ(էս) եւ առ ձեզդ.
2զի ապրեսցո́ւք յանօրինաց եւ յանզգամա́ց մարդոց. զի ո́չ ամենեցուն են հաւատք։
3Այլ հաւատարիմ է տ(է)ր, որ եւ հաստատեսցէ զձեզ, եւ պահեսցէ ՛ի չարէ անտի։
4Վստա́հ եմք ՛ի ձեզ տէրամբ, թէ զոր պատուիրեցաքն ձեզ, եւ առնէք՝ եւ առնիցէ́ք։
5այլ տ(է)ր ուղղեսցէ́ զսի́րտս ձեր ՛ի սէրն ա(ստուածո)յ՝ եւ ՛ի համբերութի(ւն)ն ք(րիստո)սի։
6Պատուիրեմ ձեզ ե́ղբարք՝ յանուն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, խորշե́լ ձեզ յամ(ենայն) եղբօրէ՝ որ ստահա́կսն գնայցեն. եւ ո́չ ըստ աւանդու(թ)ե(ան)ն զոր ընկալարուք ՛ի մէնջ։
7Զի դուք ինքնին գիտէք՝ թէ ո́(ր)պ(էս) պարտ է ձեզ նմանել մեզ. զի ո́չ երբէք ստահակեցաք առ ձեզ.
8եւ ո́չ ձրի զուրուք հաց կերաք. այլ ջանիւ եւ վաստակով զցայգ եւ զցերեկ գործեաք՝ վ(ա)ս(ն) չծանրանալո́յ ումեք ՛ի ձէնջ։
9ո́չ եթէ չունեա́ք իշխանութի(ւն). այլ զի զանձինս օրինա́կ արասցուք ձեզ նմանօղս լինել մեզ։
10քանզի մինչ առ ձեզն իսկ էաք՝ զայս պատուիրեաք ձեզ, թէ որ ո́չն կամիցի գործել՝ եւ կերիցէ մի։
11Արդ՝ լսեմք զոմանց ՛ի ձէնջ՝ թէ ստահակութեա́մբ գնան. գործ ինչ ո́չ գործեն, այլ յուլացեա́լք հետաքրքի́րք շրջին։
12այնպիսեացն պատուէր տամք՝ եւ աղաչեմք ՛ի տ(է)ր յ(իսու)ս ք(րիստո)ս, զի հանդարտութ(եամ)բ գործեսցեն՝ եւ զիւրեանց հաց կերիցեն։
13այլ դուք ե́ղբարք՝ մի́ ձանձրանայք զբարիս գործել։
14Ապա եթէ ոչ ոք հնազանդեսցի բանիս մերում թղթովդ այդուիկ, դո́ւք նշանակեսջի́ք զնա. եւ մի́ խառնակեսջիք ընդ նմա, զի պատկառեսցէ́։
15բայց մի́ իբրեւ զթշնամի համարեսջիք, այլ խրատեսջի́ք իբրեւ զեղբա́յր։
16Եւ ինքն տ(է)ր խաղաղութե(ան), տացէ ձեզ խաղաղութի(ւն) յամենայն ժամ յամենա́յն իրս։ Տ(է)ր ը(ստ) ամենեսին ընդ ձեզ։
17Ողջոյնս՝ իմոյ ձեռին պաւղոսի է որ է նշանակ յամենայն թուղթս այսպէս գրեմ։
18Շնորհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ընդ ամենեսին ձեզ։