1ՊԱՒՂՈՍ ԵՒ ՍԻՂՈՒԱՆՈՍ, եւ տիմոթէոս. եկեղեցւոյդ թեսաղոնիկեցւոց՝ յա(ստուա)ծ հայր մեր, եւ ՛ի տ(է)ր յ(իսու)ս ք(րիստո)ս։
2Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղու(թ)ի(ւն)։ Գոհանամք զա(ստուածո)յ յամենայն ժամ վասն ձե́ր ամենեցուն՝ յիշատա́կ առնել յաղօթս մեր անդադար.
3յիշել զձեր գո́րծն հաւատոց, եւ զվաստակ սիրոյ՝ եւ զհամբերու(թ)ե(ան) յուսոյ տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի՝ առաջի ա(ստուածո)յ եւ հօ́ր մերոյ։
4Գիտէ́ք եղբարք սիրեցեա́լք յա(ստուածո)յ՝ զընտրու(թ)ի(ւն)ն ձեր.
5զի աւետարանն մեր՝ ո́չ եղեւ առ ձեզ միայն բանիւ, այլ եւ զօրութ(եամ)բ՝ եւ հոգւո́վ սրբով, եւ լրութ(եամ)բ բազմաւ. որպէս եւ գիտէք իսկ, թէ որպիսիք եղեաք ՛ի միջի ձերում վասն ձեր։
6Եւ դուք նմանեալք մեզ՝ եւ տ(եառ)ն, ընկալա́յք զբանն ՛ի բազո́ւմ նեղու(թ)ե(ան)՝ խնդութ(եամ)բ հոգւոյն ս(ր)բ(ո)յ.
7լինել ձեզ օրինակ ամենայն հաւատացելոց որ են ՛ի մակեդովնիա՝ եւ յաքայիա։
8Զի ՛ի ձէնջ հնչաց բանն ա(ստուածո)յ. ո́չ միայն ՛ի մակեդովնիա եւ յաքայիա, այլ յամ(ենայն) տեղիս հաւա́տքն ձեր որ առ ա(ստուա)ծ են սփռեցան. զի այսուհետեւ ո́չինչ է պիտոյ մեզ եւ խօսել ինչ։
9զի նոքի́ն իսկ պատմեն վ(ա)ս(ն) մեր, թէ ո՞րպէս եղեւ մեզ մո́ւտ առ ձեզ. եւ ո՞(ր)պ(էս) դարձայք առ ա(ստուա)ծ ՛ի կռո́ց անտի, ծառայել ա(ստուածո)յ կենդանւոյ եւ ճշմարտի.
10եւ ա́կն ունել որդւոյ նորա յերկնից, զոր յարո́յցն ՛ի մեռելոց՝ զյ(իսու)ս, որ փրկելո́ցն է զմեզ ՛ի բարկութ(են)է անտի որ գալոցն է։
1Դուք ինքնին գիտէք ե́ղբարք զմուտն մեր առ ձեզ. զի ո́չ ընդունա́յն ինչ եղեւ.
2այլ յառաջագո́յն չարչարեալք եւ թշնամանեա́լք, ո(ր)պ(էս) եւ դուք իսկ գիտէք ՛ի մէջ փիլիպեցւոց համարձակեցաք ա(ստուածո)վ մերով՝ պատմել ձեզ զաւետարանն ա(ստուածո)յ մեծա́ւ պատերազմաւ։
3Զի մխիթարութի(ւն)ն մեր ո́չ ՛ի մոլորու(թեն)է է, եւ ո́չ ՛ի պղծու(թեն)է, եւ ո́չ նենգութ(եամ)բ.
4այլ ո(ր)պ(էս) ընտրեցա́ք յա(ստուածո)յ հաւատարիմ լինել աւետարանին, նոյնպէս եւ խօսիմք. ո́չ իբրեւ մարդկան հաճոյ լինել, այլ ա(ստուածո)յ որ քննէ զսի́րտս մեր։
5Զի ո́չ երբէք բանիւք ողոքանաց եղեաք առ ձեզ, որպէս եւ դուք իսկ գիտէք. եւ ո́չ ՛ի պատճա́ռս ագահու(թ)ե(ան), ո(ր)պ(էս) եւ ա(ստուա)ծ վկայէ́.
6եւ ո́չ խնդրեցաք զփա́ռս ՛ի մարդկանէ, ո́չ ՛ի ձէնջ՝ եւ ո́չ յայլոց։
7կարօ́ղ էաք ո(ր)պ(էս) ք(րիստո)սի առաքեալս ծանրանալ, այլ եղեաք հե́ղք ՛ի միջի ձերում. ո(ր)պ(էս) դայեակ մի որ սնուցանիցէ մանկունս.
8նո́յնպէս եւ մեք գթայաք ՛ի ձեզ։ հաճոյ թուէր մեզ տալ ձեզ ո́չ միայն զաւետարանն ա(ստուածո)յ, այլ եւ զանձի́նս մեր. քանզի սիրելի́ք մեր եղերուք։
9Յիշեցէ́ք ե́ղբարք՝ զվաստակն մեր եւ զջան. զի զցա́յգ եւ զցերեկ գործեաք վ(ա)ս(ն) չծանրանալո́յ ումեք ՛ի ձէնջ. եւ քարոզեա́ք ձեզ զաւետարանն ա(ստուածո)յ։
10դուք ինքնին վկայէք՝ եւ ա(ստուա)ծ, ո(ր)պ(էս) սրբութ(եամ)բ եւ արդարու(թեամ)բ եւ անբծու(թեամ)բ՝ ձեզ հաւատացելոցդ եղեաք.
11ո(ր)պ(էս) եւ գիտէ́ք իսկ. զի զիւրաքանչիւրոք ՛ի ձէնջ՝ իբրեւ հա́յր զորդիս՝
12մխիթարեաք եւ սփոփեաք, եւ դնեաք վկայու(թ)ի(ւն) գնա́լ ձեզ արժանապէս ա(ստուածո)յ, որ կոչեացն զձեզ յիւր արքայու(թ)ի(ւն)ն եւ ՛ի փառս։
13Վասն այնորիկ եւ մեք գոհանա́մք զա(ստուածո)յ անպակաս, զի առեալ զլուր բանին ա(ստուածո)յ առ ՛ի մէնջ՝ ընկալարուք, ո́չ իբրեւ զբան մարդկան, այլ որպէս ճշմարտիւ զբան ա(ստուածո)յ. որ եւ յաջողեալ իսկ է ՛ի ձեզ հաւատացեալսդ։
14Զի դուք նմանօ́ղք եղերուք ե́ղբարք՝ եկեղեցեացն ա(ստուածո)յ՝ որ են ՛ի հրէաստանի ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. զի զնո́յն չարչարանս չարչարեցայք եւ դուք ՛ի ձերո́ց ազգականաց, ո(ր)պ(էս) եւ նոքայն ՛ի հրէից.
15որք եւ զտ(է)րն յ(իսու)ս սպանի́ն եւ զմարգարէսն, եւ զմեզ հալածեցին, եւ ա(ստուածո)յ յաչա́ց ելին. եւ ամ(ենայն) մարդկան հակառակ եղեն.
16եւ արգելոյին զմեզ խօսել հեթանոսաց զի ապրեսցին. զի կատարեսցե́ն զմեղս իւրեանց յամ(ենայն) ժամ. քանզի հասեա́լ է ՛ի վերայ նոցա բարկութի(ւն) մինչեւ ՛ի սպառ։
17Այլ մեք ե́ղբարք՝ թէպէտ եւ ո́րբ մնացաք ՛ի ձէնջ առ ժամանակ մի, երեսօք՝ եւ ո́չ սրտիւք. առաւե́լ եւս փութացաք տեսանել զերեսս ձեր մեծա́ւ ցանկու(թեամ)բ։
18վասն այսորիկ կամեցայ գալ առ ձեզ ես պաւղոս՝ միանգամ եւ երկիցս, եւ խափանեա́ց զմեզ սատանայ։
19Քանզի ո՞վ է մեր յոյս, կամ խնդութի(ւն), կամ պսա́կ պարծանաց մերոց, եթէ ոչ դուք ՛ի տ(է)ր՝ առաջի տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ՛ի նորա գալստեանն։
20զի դուք էք փառք մեր եւ խնդութի(ւն)։
1Վասն որոյ ո́չ եւս ունիմք ժոյժ, զի բարւո́ք թուեցաւ մեզ միայն մնալ յաթէնս։
2եւ առաքեցաք զտիմոթէ́ոս զեղբա́յր մեր եւ զգործակի́ց աւետարանին ա(ստուածո)յ, եւ հօրն ք(րիստո)սի, հաստատել զձեզ՝ եւ մխիթարել վ(ա)ս(ն) հաւատոցն ձերոց։
3Զի մի́ տաղտկայցէք ՛ի նեղութի(ւն)սս յայսոսիկ. քանզի դուք ինքնին իսկ գիտէք, զի ՛ի սոյն կամք։
4քանզի մինչ առ ձե́զն իսկ էաք՝ յառաջագո́յն ասէաք ձեզ, թէ նեղութի(ւն)ք հասանելո́ց են ՛ի վերայ մեր. ո(ր)պ(էս) եւ եղե́ւ իսկ՝ եւ գիտացէք։
5Վասն այնորիկ եւ ես զի ո́չ ունէի ժոյժ՝ առաքեցի գիտէ́լ զհաւատսն ձեր. գուցէ́ արդեւք փորձեա́ց եւ զձեզ փորձիչն, եւ ընդունա́յն լինիցի ջանն մեր։
6Բայց արդ՝ իբրեւ ե́կն տիմոթէոս ՛ի ձէնջ առ մեզ, եւ ե́տ մեզ զաւետիս հաւատոցն ձերոյ, եւ զսիրոյ, զի ունիք ՛ի մտի զյիշատա́կս մեր բարեաց յամ(ենայն) ժամ. եւ ցանկացեալ էք տեսանել զմեզ՝ ո(ր)պ(էս) եւ մեք զձե́զ.
7վասն այսորիկ մխիթարեցա́ք ՛ի ձեզ ե́ղբարք՝ ՛ի վերայ ամ(ենայն) վշտա́ց եւ նեղութե(ան)ց ձերոց, ՛ի ձեռն հաւատոցն ձերոց.
8զի այժմ՝ կենդանի́ եմք՝ եթէ դուք հաստատո́ւն կայցէք ՛ի տ(է)ր։
9Զի՞նչ կարեմք գոհութի(ւն) մատուցանել ա(ստուածո)յ վ(ա)ս(ն) ձեր ՛ի վերայ ամ(ենայն) խնդութե(ա)ն զոր խնդա́մք վասն ձեր առաջի ա(ստուածո)յ մերոյ.
10զցայգ եւ զցերեկ առաւե́լ եւս աղաչեմ՝ տեսանել զերեսս ձեր, եւ հաստատե́լ զպակասութի(ւն) հաւատոցն ձերոց։
11Այլ ինքն ա(ստուա)ծ եւ հա́յր մեր՝ եւ տ(է)ր մեր յ(իսու)ս ք(րիստո)ս՝ ուղղեսցէ́ զճանապարհս մեր առ ձեզ։
12եւ զձե́զ ինքն տ(է)ր բազմապատի́կս եւ առաւե́լս արասցէ սիրով ընդ միմեանս եւ առ ամենեսին՝ ո(ր)պ(էս) եւ մեք ՛ի ձեզ.
13հաստատել զսիրտս ձեր անարա́տս ՛ի սրբութի(ւն) առաջի ա(ստուածո)յ եւ հօր մերոյ՝ ՛ի գալստեա́նն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի՝ հանդերձ ամենայն սրբովք իւրովք։
1Այսուհետեւ ե́ղբարք՝ աղաչեմ զձեզ, եւ մխիթարեմ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. զի ո(ր)պ(էս) ընկալարուք ՛ի մէնջ, թէ ո՞րպէս պարտ իցէ ձեզ գնալ՝ եւ հաճո́յ լինել ա(ստուածո)յ. որպէս եւ գնա́յք իսկ, զի ե́ւս քան զեւս յաւելուցուք ՛ի նոյն։
2Եւ գիտէ́ք՝ թէ որպիսի պատուիրանս տուաք ձեզ ՛ի տ(է)ր յ(իսու)ս։
3զի ա́յս են կամք ա(ստուածո)յ, սրբութի́(ւն) ձեր. ՛ի բա́ց լինել ձեզ ՛ի պոռնկու(թեն)է,
4գիտե́լ իւրաքանչիւրումեք ՛ի ձէնջ զիւր աման ստանալ սրբութ(եամ)բ եւ պատուով.
5մի ՛ի ցաւս ցանկութե(ան)՝ որպէս եւ ա́յլ հեթանոսք որ ո́չ գիտեն զա(ստուա)ծ։
6Մի́ զանցանել եւ զրկել յերի́դ յայդմիկ զեղբայր իւր. քանզի վրէժխնդիր է տ(է)ր ՛ի վերայ ամ(ենայն)ի այդորիկ. ո(ր)պ(էս) յառաջագո́յն ասացաք ձեզ, եւ եդաք վկայութի(ւն)։
7քանզի ո́չ կոչեաց զմեզ ա(ստուա)ծ ՛ի պղծու(թ)ի(ւն)՝ այլ ՛ի սրբու(թ)ի́(ւն)։
8այսուհետեւ որ անարգէ, ո́չ զմա́րդ անարգէ, այլ զա(ստուա)ծ՝ որ եւ ետ զհոգին ս(ուր)բ ՛ի ձեզ։
9Այլ վ(ա)ս(ն) եղբայրսիրութե(ան)՝ չէ́ ինչ պիտոյ գրել առ ձեզ. զի դուք ինքնին իսկ ա(ստուա)ծուսոյցք էք՝ առ ՛ի զմիմեանս սիրելոյ։
10քանզի եւ առնէ́ք իսկ զգո́յն յամ(ենայն) եղբարս, որ են յամ(ենայն) կողմանս մակեդովնացւոց։ Աղաչեմ զձեզ ե́ղբարք՝ առաւե́լ եւս առաւելուլ եւ առատանալ. հանդարտել,
11եւ գործել զիւրաքանչիւր. եւ գործե́լ ձեռօ́ք ձերովք, ո(ր)պ(էս) եւ պատուիրեցաք ձեզ, զի գնայցէք պարկեշտութ(եամ)բ առ արտաքինսն, եւ մի́ իւիք կարօտեալք իցէք։
12Ո́չ կամիմ ե́ղբարք՝ եթէ տգէտք իցէք վ(ա)ս(ն) ննջեցելոցն. զի մի́ տրտմիցիք ո(ր)պ(էս) եւ այլքն որոց ո́չ գոյ յոյս։
13եթէ հաւատամք՝ եթէ յ(իսու)ս մեռաւ եւ յարեաւ. նոյնպես եւ ա(ստուա)ծ զննջեցեալսն ՛ի ձեռն յ(իսու)սի ածցէ́ ընդ նմա։
14Բայց զայս ասեմք տ(եառ)ն բանիւ. թէ մեք որ կենդանիքս եմք մնացեալք ՛ի գալստեանն տ(եառ)ն ո́չ ժամանեմք ննջեցելոցն։
15զի ինքն տ(է)ր հրամանաւ ՛ի ձայն հրեշտակապետի, եւ ՛ի փող ա(ստուածո)յ իջանէ յերկնից. եւ մեռեալք ՛ի ք(րիստո)ս յարիցեն յառաջագոյն։
16Ապա եւ մեք որ կենդանւոյն մնացեալ իցեմք՝ նոքօ́ք հանդերձ յափշտակեսցուք ամպովք ընդ առաջ տ(եառ)ն յօդս. եւ այնպէս յամ(ենայն) ժամ ընդ տ(եառ)ն լինիցիմք։
17Այսուհետեւ մխիթարեցէ́ք զմիմեանս բանիւքս այսոքիւք։
1Այլ վասն ժամուց եւ ժամանակաց ե́ղբարք՝ չէ́ ինչ պիտոյ գրել առ ձեզ։
2զի դուք ինքնին իսկ ստոյգ գիտէք, թէ օ́ր տ(եառ)ն իբրեւ զգող գիշերի՝ այնպէս հասանէ։
3Յորժամ ասիցեն թէ խաղաղու(թ)ի(ւն) եւ շինութի(ւն) է, յայնժամ յանկարծակի հասցէ ն(ո)ց(ա) սատակումն՝ որպէս եւ ե́րկն յղւոյ, եւ մի ապրեսցեն։
4Այլ դուք ե́ղբարք՝ ո́չ էք ՛ի խաւարի, թէ օրն ձեր իբրեւ զգող ՛ի վերայ հասանիցէ.
5զի ամենեքին դուք որդիք լուսո́յ էք, եւ որդիք տունջեան։ չե́մք գիշերոյ՝ չե́մք խաւարի.
6ապա մի́ զքնո́վ անկանիցիմք՝ ո(ր)պ(էս) եւ այլքն. այլ արթո́ւնք եւ զուարթունք եղիցո́ւք.
7Զի որ ննջենն՝ գիշերի́ ննջեն, եւ որ արբենանն՝ գիշերի́ արբենան։
8այլ մեք զի տուընջեան եմք, արթո́ւնք եղիցուք, եւ զգեցցո́ւք զզրահսն հաւատոյ եւ զսիրոյ, եւ դիցո́ւք զսաղաւարտն յուսոյն փրկու(թ)ե(ան)։
9Զի ո́չ ետ զմեզ ա(ստուա)ծ ՛ի բարկութի(ւն), այլ ՛ի փրկու(թ)ի(ւն) կենդանու(թ)ե(ան) ՛ի ձեռն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի.
10որ մեռա́ւն վ(ա)ս(ն) մեր. զի եթէ արթո́ւնք իցեմք՝ եւ եթէ ննջիցեմք, նովա́ւ հանդերձ կեցցուք։
11վ(ա)ս(ն) որոյ մխիթարեցէ́ք զմիմեանս, եւ շինեցէ́ք զիրեա́րս՝ ո(ր)պ(էս) եւ առնէ́քդ իսկ։
12Աղաչեմ զձեզ ե́ղբարք՝ ճանաչել զվաստակաւորս եւ զվերակացո́ւս ձեր ՛ի տ(է)ր, եւ զխրատի́չս ձեր։
13եւ համարեցարո́ւք զն(ո)ս(ա) արժանի́ս առաւե́լ սիրոյ՝ վ(ա)ս(ն) գործո́յ նոցա։ խաղաղու(թ)ի(ւն) արարէ́ք ընդ միմեանս.
14Աղաչեմ զձեզ ե́ղբարք՝ խրատեցէ́ք զստահակս, մխիթարեցէ́ք զկարճամիտս, պատսպարա́ն լերուք տկարաց, երկայնամիտ լերուք առ ամենեսին։
15Զգո́յշ լերուք՝ գուցէ ոք չարի չա́ր հատուցանիցէ. այլ յամ(ենայն) ժամ զբարեաց զհետ երթա́յք՝ առ միմեանս եւ առ ամենեսին։
16Յամ(ենայն) ժամ ուրա́խ լերուք։
17անդադա́ր աղօ́թս արարէք։
18յամենայնի գոհացարո́ւք. զի ա́յս են կամք ա(ստուածո)յ ք(րիստո)սիւ յ(իսու)սիւ ՛ի ձեզ։
19Զհոգին մի շիջուցանէք։
20զմարգարէութի(ւն)ս մի́ արհամարհէք։
21զամենայն ինչ փորձեցէ́ք. զբարին ընկալարո́ւք։
22յամ(ենայն) իրաց չարաց ՛ի բա́ց կացէք։
23Եւ ինքն ա(ստուա)ծ խաղաղու(թ)ե(ան) սո́ւրբ արասցէ զձեզ համօրէնս։ եւ բովանդակ ձե́ր ոգի, եւ շունչ, եւ մարմին՝ անարա́տ ՛ի գալուստ տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի պահեսցի։
24հաւատարիմ է՝ որ կոչեացն զձեզ, որ եւ արասցէ զնոյն։
25Ե́ղբարք՝ աղօթս արարէք եւ ՛ի մեր վ(ե)ր(այ)։
26Ողջո́յն տաջիք եղբարց ամենեցուն ՛ի համբոյր սրբութե(ան)։
27երդմնեցուցանեմ զձեզ ՛ի տ(է)ր, ընթեռնո́ւլ զթուղթդ առաջի ամենայն եղբա́րց սրբոց։
28Շնո́րհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ընդ ձեզ։