1ՊԱՒՂՈՍ ԱՌԱՔԵԱ́Լ յիսուսի ք(րիստո)սի, կամօքն ա(ստուածո)յ, եւ տիմոթէոս եղբայր.
2առ կողոսացիս սո́ւրբս եւ հաւատացեալս եղբարս ՛ի ք(րիստո)ս։
3Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղութի(ւն) յա(ստուածո)յ հօրէ մերմէ։
4Գոհանա́մ զա(ստուածո)յ եւ զհօրէ տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, յամ(ենայն) ժամ վ(ա)ս(ն) ձեր աղօթս առնեմ. իբրեւ լուաք զհաւատսն ձեր՝ որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս տ(է)ր մեր, եւ զսէրն որ ընդ ամ(ենայն) սուրբս ունիք։
5վասն յուսոյն որ պահի ձեզ յերկինս. զորմէ լուարուք բանիւն ճշմարտութե(ան)՝ աւետարանին,
6որ եհաս առ ձեզ. որպէս ընդ ամ(ենայն) աշխարհ աճէ́ եւ պտղաբերէ́, որպէս եւ ՛ի ձերում միջի. յօրէ յորմէ լուարուք եւ ծանեա́յք զշնորհսն ա(ստուածո)յ ճշմարտու(թեամ)բ.
7որպէս եւ ուսարուք յեպափրեայ սիրելւոյ, ծառայակցէ մերմէ, որ է հաւատարի́մ վ(ա)ս(ն) ձեր՝ պաշտօնեայ յ(իսու)սի.
8որ եւ պատմեաց մեզ զձեր սէրն հոգւով։
9վասն այնորիկ եւ մեք յօրէ յորմէ լուաք, ո́չ դադարեմք վասն ձեր աղօթս առնել. եւ խնդրուա́ծս մատուցանել. զի լնուցո́ւք զգիտութի(ւն) կամաց ն(ո)ր(ա), ամ(ենայն) իմաստութ(եամ)բ եւ հոգեւոր հանճարով.
10գնա́լ ձեզ արժանի տ(եառ)ն յամ(ենայն) հաճութե(ան), յամ(ենայն) գործս բարու(թ)ե(ան), պտղաբերք եւ աճեցո́ւնք գիտութ(եամ)բն ա(ստուածո)յ.
11ամենայն զօրու(թեամ)բ զօրացեալք ըստ զօրութե(ան) փառաց ն(ո)ր(ա). յամ(ենայն) համբերութի(ւն) եւ երկայնմտութի(ւն). ուրախութ(եա́մ)բ
12գոհանալ զհօրէ, որ կոչեացն զմեզ ՛ի մասն վիճակի սրբոցն ՛ի լոյս.
13որ փրկեացն զմեզ յիշխանութ(են)է խաւարի, եւ փոխեաց զմեզ յարքայութի(ւն) որդւո́յն իւրոյ սիրելւոյ։
14որով ունիմք զփրկութի(ւն) արեա́մբն նորա, եւ զթողութի(ւն) մեղաց մարմնո́վն նորա։
15Որ է պատկեր աներեւութի(ւն)ն ա(ստուածո)յ, անդրանի́կ ամ(ենայն) արարածոց։
16զի նովա́ւ հաստատեցաւ ամ(ենայն), որ ինչ յերկինս՝ եւ որ ինչ յերկրի, որ երեւին՝ եւ որ ո́չն երեւին. եթէ աթոռք, եթէ տէրութի(ւն)ք, եթէ պետութի(ւն)ք, եթէ իշխանութի(ւն)ք. ամ(ենայն) ինչ նովաւ՝ եւ ՛ի նո́յն հաստատեցաւ։
17եւ նա́ եւ յառա́ջ քան զամ(ենայն), եւ ամ(ենայն) ինչ նովա́ւ եկաց բովանդակ։
18Եւ նա է գլուխ մարմնոյ եկեղեցւոյ. որ է սկիզբն, անդրանի́կ ՛ի մեռելոց. զի եղիցի ինքն յամ(ենայն)ի յառաջացեա́լ։
19զի ՛ի նմա հաճեցաւ ամ(ենայն) լրումն ա(ստուա)ծութե(ա)ն բնակել.
20եւ նովա́ւ հաշտեցուցնել զամ(ենայն) ՛ի նոյն։ արար խաղաղութի(ւն) արեամբ խաչին իւրոյ. որ ինչ յերկրի՝ եւ որ ինչ յերկինս։
21Եւ զձեզ՝ որ երբեմն օտարացեալքն էիք, եւ թշնամի́ք խորհրդովք ՛ի գործսն չարութե(ան).
22այժմ աւադիկ հաշտեցոյց անդամովք մարմնոյ իւրոյ, ՛ի ձեռն մահուան իւրոյ յանդիման կացուցանել զձեզ ս(ուր)բս՝ եւ անբիծս՝ եւ անարա́տս առաջի ն(ո)ր(ա).
23եթէ կայցէք ՛ի հաւատսն արմատացեալք, եւ հաստատեալք, եւ անշարժք ՛ի յուսոյ աւետարանին, զոր լուարուք քարոզելոյ ընդ ամենայն արարածս ՛ի ներքոյ երկնից. որոյ եղէ ես պաւղոս պաշտօնեայ։
24Եւ արդ՝ ուրա́խ եմ ՛ի չարչարա́նս իմ վ(ա)ս(ն) ձեր. եւ լնո́ւմ զպակասու(թ)ի(ւն) նեղու(թ)ե(ան)ցն ք(րիստո)սի ՛ի մարմնի իմում, վ(ա)ս(ն) մարմնո́յ ն(ո)ր(ա), որ է եկեղեցի.
25որոյ եղէ ես պաւղոս պաշտօնեայ, ըստ տնտեսութե(ա)ն ա(ստուածո)յ որ տուեա́լ է ինձ ՛ի ձեզ, կատարել զբանն ա(ստուածո)յ.
26զխորհուրդն որ ծածկեա́լ էր ՛ի հաւիտեա́նցն եւ յազգաց. որ ա́յժմ յայտնեցաւ սրբոց իւրոց։
27Որոց կամեցաւ ա(ստուա)ծ ցուցանել, թէ զի՞նչ է մեծութի(ւն) փառաց խորհրդո́յն ն(ո)ր(ա) ՛ի հեթանոսս. որ է ք(րիստո)ս ՛ի ձեզ, յո́յս փառաց.
28զոր մե́քն քարոզեմք. եւ խրատեմք զամենայն մարդ, եւ ուսուցանեմք զամենայն մարդ ամենայն հոգեւոր իմաստութ(եամ)բ. զի կացուսցուք զամենայն մարդ կատարեա́լ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս.
29յոր եւ աշխատիմ պատերազմեալ ըստ աջողութե(ան) նորա, որ աջողեա́լ է յիս զօրութ(եամ)բ։
1Կամիմ զի գիտիցէ́ք դուք՝ ո́րպիսի ճգնու(թ)ի(ւն)ս ունիմ յանձին վ(ա)ս(ն) ձեր՝ եւ վ(ա)ս(ն) լաւոդիկեցւոցն, եւ որոց չիցէ́ տեսեալ զերեսս իմ մարմնով։
2զի մխիթարեսցի́ն սիրտք ն(ո)ց(ա)՝ տեղեկացեալք սիրով. եւ յամ(ենայն) մեծութի(ւն) լրութե(ան) իմաստու(թ)ե(ան)՝ ՛ի գիտութի(ւն) խորհրդոյն ա(ստուածո)յ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս.
3յորում ամ(ենայն) գա́նձք իմաստութե(ան) եւ գիտութե(ան) ծածկեալ կան։
4Այլ զայս ասեմ, զի մի́ ոք զձեզ զառանցուսցէ պատիր բանիւք։
5զի թէպէտ եւ մարմնով հեռի եմ, այլ հոգւով ընդ ձեզ եմ. խնդա́մ՝ իբրեւ տեսանեմ զկարգն ձեր, եւ զհաստատու(թ)ի(ւն) հաւատոցն ձերոց որ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
6Արդ՝ ո(ր)պ(էս) ընկալարուք զք(րիստո)ս յ(իսու)ս զտ(է)ր, նովին գնասջի́ք,
7արմատացեա́լք՝ եւ շինեալք ՛ի նա, եւ հաստատեալք ՛ի հաւատս, ո(ր)պ(էս) ուսարուքն՝ առաւելեա́լք ՛ի նմին գոհութ(եամ)բ։
8Զգո́յշ լերուք, մի́ ոք իցէ որ զձեզ կողոպտիցէ ճարտարամտութ(եամ)բ՝ եւ սնոտի խաբէութ(եամ)բ, որք ըստ մարդկան աւանդութե(ան)՝ եւ ըստ տարերց աշխարհիս, եւ ո́չ ըստ յ(իսու)սի ք(րիստո)սի.
9զի ՛ի նմա́ բնակէ ամ(ենայն) լրումն ա(ստուա)ծու(թ)ե(ան)ն մարմնապէս։
10եւ էք դուք նովա́ւ լցեալք. որ է գլո́ւխ ամենայն իշխանութե(ան) եւ պետութե(ան)։
11Որով թլփատեցարուք հաւատովք զանձեռագործ թլփատու(թ)ի(ւն)ն, ՛ի մերկանալ զանդամս մարմնոյ թլփատութ(եամ)բն ք(րիստո)սի։
12թաղեա́լք ընդ նմին ՛ի մկրտութե(ա)ն, որով եւ ընդ նմին յարեա́յք հաւատովք՝ ա(ստուածո)յ ազդեցութե(ա)ն, որ յարոյց զնա ՛ի մեռելոց։
13Եւ զձեզ որ երբեմն մեռեա́լն էիք ՛ի մեղս՝ եւ յանթլփատու(թ)ի(ւն) մարմնոյ ձերոյ, կենդանացո́յց յանձին իւրում. շնորհեաց մեզ զամ(ենայն) յանցանս մեր.
14եւ ջնջեա́ց զձեռագիր մերոյ հակառակու(թ)ե(ան)ն հրամանօքն իւրովք։ որ կայր մեզ հակառակ, եբարձ զայն ՛ի միջոյ՝ եւ բեւեռեա́ց ընդ խաչափայտին։
15մերկեա́ց զիշխանութի(ւն)ս եւ զպետու(թ)ի(ւն)ս. յայտ յանդիմա́ն խայտառակեաց նշաւակեալ զն(ո)ս(ա) յանձին իւրում ՛ի յարութե(ան) իւրում։
16Մի́ ոք այսուհետեւ զձեզ դատեսցի՝ ուտելով կամ ըմպելով. կամ մասամբք տօնից, կամ ամսամտիւք կամ շաբաթուք.
17որ են ստուե́րք հանդարձելոցն. այլ մարմին ք(րիստո)ս է։
18Մի́ ոք զձեզ խաբեսցէ, որ կամիցի խոնարհութ(եամ)բ եւ կրօնիւք հրեշտակաց, զոր չիցէ́ տեսեալ զրահետ վարել՝ տարապարտ հպարտացեալ ՛ի մտաց մարմնոյ իւրոյ.
19եւ ո́չ ունիցի զգլուխն ք(րիստո)ս, ուստի ամ(ենայն) մարմինն յօդիւք եւ խաղալեօք տարաբերեալ եւ խառնեալ՝ աճէ զաճումն ա(ստուածո)յ։
20Եթէ մեռարուք ընդ ք(րիստո)սի ՛ի տարերց աշխարհիս, զի՞ եւս իբրեւ զկենդանիս աստէն յաշխարհի կրօնաւորիք։
21մի́ մերձենար, մի́ ճաշակեր, մի́ հուպ լինիր.
22որ է ամենայն ինչ ՛ի պէ́տս ապականութե(ան), ըստ պատուիրանաց եւ վարդապետութե(ան) մարդկան.
23որ յիմաստութիւն իմն համարէ, ինքնակա́մ կրօնիւք եւ խոնարհութ(եամ)բ, եւ անխայութ(եամ)բ մարմնոյ. եւ ո́չ ՛ի պատիւ ինչ լրութե(ան) մարմնոյ։
1Եթէ յարերուք ընդ ք(րիստո)սի, ապա զվերինն խնդրեցէ́ք, ուր ք(րիստո)սն նստի ընդ աջմէ ա(ստուածո)յ.
2զվերի́նն խորհեցարո́ւք, մի զայս որ յերկրի աստ է։
3քանզի մեռարուք, եւ կեանքն ձեր ծածկեալ են ը(ստ) ք(րիստո)սի յա(ստուա)ծ։
4իսկ յորժամ ք(րիստո)ս յայտնեսցի կեանքն ձեր, յայնժամ եւ դո́ւք ընդ նմա յայտնեսջիք փառօք։
5Սպանէ́ք այսուհետեւ զանդամս ձեր զերկրաւորս. ՛ի բա́ց ընկեցէք զպոռնկութի(ւն), զպղծութի(ւն), զբիծ, զցանկութի(ւն) չարեաց, եւ զագահութի(ւն)՝ որ է կռապաշտութի(ւն).
6վասն որոյ գա́յ բարկութի(ւն) ա(ստուածո)յ ՛ի վերայ որդւոցն անհաւանու(թ)ե(ան),
7որովք եւ դուք երբեմն գնայիք՝ մինչ կենդանիքն էիք ՛ի ն(ո)ս(ա)։
8Արդ՝ ՛ի բա́ց թօթափեցէք եւ դուք զայն ամ(ենայն), զբարկութի(ւն), զսրտմտութի(ւն), զչարութի(ւն), զհայհոյութի(ւն), զխեղկատակութի(ւն) ՛ի բերանոց ձերոց։
9Մի́ ստէք միմեանց. մերկացարո́ւք զհին մարդն գործովքն իւրովք.
10եւ զգեցարո́ւք զնո́րն նորոգեալ ՛ի գիտութի(ւն), ըստ պատկերի արարչին իւրոյ.
11ուր ո́չ է հրեայ, եւ ո́չ հեթանոս, թլփատութի(ւն), եւ անթլփատութի(ւն), խուժ, դուժ, սկիւթացի, ծառայ, ազատ. այլ ամ(ենայն) եւ յամենայնի ք(րիստո)ս։
12Զգեցարո́ւք այսուհետեւ իբրեւ ընտրեալք ա(ստուածո)յ՝ սուրբք եւ սիրեցեալք, զգո́ւթ, զողորմութի(ւն), զքաղցրութի(ւն), զխոնարհութի(ւն), զհեղութի(ւն), զերկայնմտու(թ)ի(ւն),
13ներե́լ միմեանց, շնորհե́լ իրերաց, եթէ ուրուք զումեքէ տրտունջ ինչ իցէ. որպէս ա(ստուա)ծ ք(րիստո)սի́ւ շնորհեաց ձեզ, նոյնպէս եւ դուք։
14Եւ ՛ի վերայ ամենայնի զսէ́րն, որ է զօդ կատարմանն.
15եւ խաղաղութի(ւն)ն ք(րիստո)սի հաստատեսցի ՛ի սիրտս ձեր, յոր եւ կոչեցարուքն միով մարմնով։ Եւ գոհացօ́ղք լինիջիք.
16զի բանն ք(րիստո)սի բնակեսցէ́ ՛ի ձեզ առատապէս. ամենայն իմաստու(թեամ)բ ուսուցանել եւ խրատե́լ զմիմեանս. սաղմոսիւք եւ օրհնութ(եամ)բք, եւ երգովք հոգեւորօք՝ եւ շնորհօք օրհնե́լ ՛ի սիրտս ձեր զա(ստուա)ծ։
17Եւ զամենայն զոր եւ առնիցէք բանի́ւք եւ արդեամբք, զամենայն զոր եւ առնիցէք բանի́ւք եւ արդեամբք, զամենայն յանո́ւն տ(եառ)ն յ(իսու)սի արասջի́ք։ գոհացօ́ղք լինիջիք զա(ստուածո)յ եւ զհօրէ նովաւ։
18Կանայք՝ հնազա́նդ լերուք արանց ձերոց. որպէս եւ վայել է ՛ի տ(է)ր։
19Ա́րք՝ սիրեցէ́ք զկանայս ձեր, եւ մի́ դառնացուցանէք զնոսա։
20Ո́րդիք՝ հնազանդ լերուք ծնողաց ձերոց յամենայնի, զի ա́յն է հաճոյ առաջի տ(եառ)ն։
21Հա́րք՝ մի́ զայրացուցանէք զորդիս ձեր, զի մի́ տրտմեսցին։
22Ծա́ռայք՝ հնազանդ լերուք տերանց ձերոց յամենայնի. մի́ առականէ́ ծառայու(թեամ)բ իբրեւ մարդահաճոյք. այլ միամտութ(եամ)բ սրտի երկնչե́լ ՛ի տ(եառ)նէ։
23զոր ինչ առնիցէք՝ սրտի մտօ́ք գործեսջի́ք իբրեւ տ(եառ)ն, եւ ո́չ իբրեւ մարդկան։
24Գիտասջի́ք զի ՛ի տ(եառ)նէ́ առնուցուք զհատուցումն ժառանգութե(ան) ձերոյ. քանզի տ(եառ)ն ք(րիստո)սի ծառայէք։
25Իսկ ապիրատն ընկալցի́ ըստ իւրում ապիրատութե(ա)ն. զի չիք ակնառութի(ւն) առաջի ա(ստուածո)յ։
1Տեա́րք՝ զիրաւունս եւ զհաւասարու(թ)ի(ւն) ծառայից ձերոց շնորհեցէ́ք. գոտասջի́ք զի եւ ձեր տ(է)ր գոյ յերկինս։
2Աղօթից ստէ́պ կացէք. տքնե́լ ՛ի նմին գոհութ(եամ)բ։
3աղօթս արարէք միանգամայն եւ վասն մեր. զի ա(ստուա)ծ բացցէ́ մեզ դուռն բանին, խօսել զխորհուրդն ք(րիստո)սի, վ(ա)ս(ն) որոյ եւ կապեա́լս կամ.
4զի յայտնի արարից զնա որպէս արժա́ն իցէ ինձ խօսել։
5Իմաստութ(եամ)բ գնասջիք առ արտաքինսն, գնոց առեալ զժամանակս։
6եւ բանն ձեր յամ(ենայն) ժամ լի́ շնորհօք տ(եառ)ն, իբրեւ աղիւ համեմեա́լ լիցի. գիտե́լ ո(ր)պ(էս) արժան իցէ ձեզ իւրաքանչիւրումեք՝ տալ պատասխանի։
7Այլ որ ինչ զինէն իցէ, ցուցցէ́ ձեզ զամ(ենայն) տիւքիկո́ս սիրելի եղբայր՝ եւ հաւատարիմ պաշտօնեայ՝ եւ ծառայակից ՛ի տ(է)ր.
8զոր առաքեցի առ ձեզ դմին իրի, զի գիտասջիք վ(ա)ս(ն) մեր. եւ մխիթարեսցէ́ զսիրտս ձեր.
9ոնեսեմա́ւ հանդերձ եղբարբ հաւատարմաւ եւ սիրելեաւ՝ որ է ՛ի ձէնջ. զամ(ենայն) ինչ ցուցցէ ձեզ՝ որ ինչ աստ է։
10Ողջո́յն տայ ձեզ արիստարքոս գերեկից իմ, եւ մարկոս եղբօրորդի́ բառնաբայ. վ(ա)ս(ն) որոյ առէք պատուէր, եթէ եկեսցէ առ ձեզ՝ ընկալջիք զնա.
11եւ յիսո́ւս որ անուանեալն է յուստոս, որք են ՛ի թլփատութ(են)է անտի։ զի դոքա́ միայն գործակից եղեն ինձ յարքայութե(ա)ն ա(ստուածո)յ, որք եւ եղեն իսկ ինձ մխիթարու(թ)ի(ւն)։
12Ողջո́յն տայ ձեզ եպափրաս՝ որ ՛ի ձէնջ ծառայ յ(իսու)սի ք(րիստո)սի է. յամ(ենայն) ժամ պատերազմեալ վասն ձեր յաղօթս, զի կայցէք կատարեա́լք եւ լցեալք յամ(ենայն) կամս ա(ստուածո)յ։
13վկայեմ նմա, զի բազում աշխատու(թ)ի(ւն) ունի վ(ա)ս(ն) ձեր, եւ վ(ա)ս(ն) լաւոդիկեցւոց, եւ վ(ա)ս(ն) այնոցիկ՝ որ յերապուլի́սն իցեն։
14Ողջո́յն տայ ձեզ ղուկաս բժիշկ՝ եւ սիրելի, եւ դեմաս։
15Ողջո́յն տաջիք եղբարց՝ որ են ՛ի լաւոդիկեայ, եւ նիմփայ, եւ որ առտնին եկեղեցին է ն(ո)ր(ա)։
16եւ յօրժամ ընթեռնուցու առ ձեզ թուղթդ, արասջի́ք զի եւ ՛ի լաւոդիկեցւո́ց եկեղեցւոջն ընթերցցի. եւ զառ ՛ի լաւոդիկեցւոցն՝ զի եւ դո́ւք ընթեռնուցուք։
17եւ ասասջի́ք ցարքիպպոս. զգո́յշ լեր սպասաւորութե(ան)դ, զոր ընկալար ՛ի տ(է)ր, զի զայդ կատարեսցե́ս։
18Ողջոյնդ՝ ձեռի́ն իմոյ պաւղոսի է։ յո́ւշ լիցին ձեզ կապանքս իմ։