1ՊԱ́ՒՂՈՍ ԵՒ ՏԻՄՈԹէ́ՈՍ, ծառա́յք յ(իսու)սի ք(րիստո)սի՝ ամենայն սրբոց ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, որ են ՛ի կողմանս փիլիպեցւոց, եպիսկոպոսակցօ́ք եւ սարկաւագօք։
2Շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութի́(ւն) յա(ստուածո)յ հօրէ մերմէ, եւ ՛ի տ(եառ)նէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ։
3Գոհանամ զա(ստուածո)յ իմոյ ՛ի վերայ ամենայն յիշատակաց ձերոց։
4յամենայն ժամ, յամենայն խնդրուածս իմ՝ վասն ձե́ր ամենեցուն առնել աղօ́թս խնդութ(եամ)բ.
5վ(ա)ս(ն) հաղորդու(թ)ե(ան) ձերոյ ընդ աւետարանին, յօրէ́ յառաջնմէ մինչեւ ցայժմ։
6Վստա́հ եմ յայդ, թէ որ սկսա́ւն ՛ի ձեզ զգործս բարեաց՝ կատարեսցէ́ մինչեւ յօրն յ(իսու)սի ք(րիստո)սի.
7որպէս իրա́ւ իսկ թուի ինձ խորհել զայս վ(ա)ս(ն) ձե́ր ամենեցուն. վ(ա)ս(ն) ունելո́յ ինձ զձեզ ՛ի սրտի ՛ի կապանս իմում, եւ ՛ի պատասխանատութե(ան) իմում, եւ ՛ի հաստատու(թ)ե(ան) աւետարանին. կցո́րդս ինձ շնորհաց զձե́զ ամենեսին լինել։
8Վկա́յ է ինձ ա(ստուա)ծ, ո(ր)պ(էս) անձկացեալ եմ առ ձեզ ամենեսին գթո́վքն ք(րիստո)սի յ(իսու)սի։
9եւ զայն աղօթս առնեմ. զի սէրն ձեր ե́ւս քան զեւս առաւե́լ լիցի ՛ի գիտութե(ան) եւ յամ(ենայն) իմաստութե(ան).
10ընտրել ձեզ զլաւն, զի իցէք հաստատունք եւ առանց գայթագղութե(ան) ՛ի յաւուրն ք(րիստո)սի.
11լցեա́լ պտղո́վք արդարութե(ան) ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի, ՛ի փառս եւ ՛ի գովեստ ա(ստուածո)յ։
12Կամիմ թէ գիտիցէ́ք եղբարք. զի որ ինչ վասն իմ էր, ե́ւս քան զեւս ՛ի յառաջադիմութի(ւն) աւետարանին եկն.
13մինչեւ կապանաց իմոց յայտնի լինել ՛ի ք(րիստո)ս, յամ(ենայն) հրապարակիս, եւ առ ա́յլս ամենեսեան.
14եւ առ բ(ա)զ(ու)մ եղբարս ՛ի տ(է)ր. որ վստա́հ են կապանօքս իմովք, առաւե́լ եւս համարձակել՝ առանց երկիւղի զբանն ա(ստուածո)յ խօսել։
15Ոմանք առ նախանձո́ւ եւ հակառակութե(ան), եւ ոմանք մտադիւրութ(եա́մ)բ իսկ զք(րիստո)ս քարոզեն.
16եւ ոմանք ՛ի սիրո́յ, քանզի գիտեն եթէ ՛ի պատասխանատու(թ)ի(ւն) աւետարանին կամ.
17եւ ոմանք առ հեստու(թ)ե(ան) զք(րիստո)ս պատմեն, այլ ո́չ սրբու(թեամ)բ. քանզի համարին նեղութի(ւն)ս յարուցանել ՛ի վերայ կապանաց իմոց։
18Բայց այս զի՞նչ է. որով օրինակաւ եւ իցէ́, եթէ պատճառանօք՝ եւ եթէ ճշմարտութ(եամ)բ, ք(րիստո)ս պատմի́. եւ ընդ այս խնդա́մ՝ այլ եւ ուրախ եւս եղէց։
19զի գիտեմ եթէ այս պահի́ ինձ փրկութի(ւն) ՛ի ձերոց խնդրուածոց, եւ ՛ի պարգեւաց հոգւոյն յ(իսու)սի ք(րիստո)սի,
20ըստ ակնկալու(թ)ե(ան) եւ յուսոյն իմոյ. զի մի́ իւիք յամօթ եղէց. այլ ամ(ենայն) համարձակութ(եամ)բ՝ ո(ր)պ(էս) յամ(ենայն) ժամ. եւ այժմ մեծասցի́ ք(րիստո)ս ՛ի մարմնի իմում, եթէ կենօք՝ եւ եթէ մահու։
21Զի ինձ կեա́նք ք(րիստո)ս է, եւ մեռանել շա́հ։
22ապա եթէ կեանքս մարմնոյ՝ այս ինձ պտուղ գործոյ է. եւ զի́նչ ընտրեցից, զայն ո́չ գիտեմ։
23նեղեա́լ եմ յերկոցունց՝ զցանկա́լն, ելանել եւ ընդ ք(րիստո)սի լինել, առաւե́լ լաւ համարիմ.
24եւ կալ մնալ աստէն ՛ի մարմնի, կարեւոր եւս վ(ա)ս(ն) ձեր։
25Եւ զայս յուսացեալ գիտեմ, եթէ կացից՝ եւ մնացի́ց ամենեցուն ձեզ, ՛ի ձեր զարգանա́լ եւ խրա́խ լինել ՛ի հաւատս։
26զի պարծանք ձեր առաւե́լ լինիցին ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս ինեւ ՛ի միւսանգամ գալստեան իմում առ ձեզ։
27Միայն թէ արժանի́ աւետարանին գնայցէք։ զի եթէ գայցեմ, եւ տեսանիցեմ զձեզ. եւ եթէ հեռի́ իցեմ, եւ լսիցե́մ զձէնջ. զի հաստատո́ւն կայցէք ՛ի մի հոգի, եւ միո́վ շնչով նահատակիցիք ՛ի հաւա́տս աւետարանին.
28եւ մի́ զանգիտիցէք։ եւ մի́ իւիք ՛ի հակառակորդաց անտի. որ է նոցա հանդէ́ս կորստեան, եւ ձերոյ՝ փրկու(թ)ե(ան)։
29Եւ այդ՝ յա(ստուածո)յ է, որ ձեզ շնորհեցաւ վասն ք(րիստո)սի, ո́չ միայն ՛ի նա հաւատալ՝ այլ եւ վասն նորա չարչարե́լ.
30զնո́յն պատերազմ ունել՝ զոր յի́սն տեսէք, եւ այժմ լսէ́ք յինէն։
1Արդ՝ եթէ մխիթարու(թ)ի(ւն) ինչ իցէ ՛ի ք(րիստո)ս, եթէ սփոփու(թ)ի(ւն) սիրոյ, եթէ հաղորդու(թ)ի(ւն) հոգւոյ, եթէ գթութի(ւն) եւ ողորմութի(ւն).
2լցէ́ք զխնդու(թ)ի(ւն)ս իմ. զնո́յն խորհիջիք, զնո́յն սէր յանձին ունիջիք, համաշո́ւնչք, միախորհո́ւրդք.
3մի́ ինչ ըստ գրգռութե(ան), եւ մի́ ինչ ըստ սնապարծու(թ)ե(ան). այլ խոնարհութ(եա́մ)բ զմիմեանս լա́ւ համարել առաւել քան զանձինս.
4մի́ զանձանց եւ եթ գիտել, այլ իւրաքանչիւրոք զընկերին։
5Զա́յն խորհեսցի իւրաքանչիւրոք ՛ի ձէնջ, որ եւ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս.
6որ ՛ի կերպարանս ա(ստուածո)յ է, ոչինչ յափշտակութի(ւն) համարեցաւ զլինելն հաւասար ա(ստուածո)յ.
7այլ զանձն ունայնացո́յց զկերպարանս ծառայի առեալ՝ ՛ի նմանութի(ւն) մարդկան եղեալ, եւ կերպարանօք գտեալ իբրեւ զմարդ։
8խոնարհեցո́յց զանձն, լիեալ հնազանդ մահո́ւ չափ, եւ մահու խաչի́։
9Վասն որոյ եւ ա(ստուա)ծ զնա առաւե́լ բարձրացոյց. եւ շնորհեաց նմ(ա) անուն՝ որ ՛ի վե́ր է քան զամ(ենայն) անուն։
10զի յանուն յ(իսու)սի ք(րիստո)սի ամ(ենայն) ծունր կրկնեսցի, երկնաւորաց եւ երկրաւորաց, եւ սանդարամետականաց.
11եւ ամ(ենայն) լեզու խոստովան լիցի, թէ տ(է)ր է յ(իսու)ս ք(րիստո)ս ՛ի փառս ա(ստուածո)յ հօր։
12Այսուհետեւ սիրելի́ք իմ ո(ր)պ(էս) յամ(ենայն)ի հնազանդեցարուք, մի միայն ՛ի գալստեան իմում, այլ առաւե́լ եւս ա́յժմ՝ յորժամ հեռի́ս եմ ՛ի ձէնջ, ահիւ եւ դողու(թեամ)բ զանձա́նց փրկու(թ)ի(ւն) գործեցէ́ք։
13զի ա(ստուա)ծ է որ յաջողէ ՛ի մեզ զկամելն եւ զառնելն վ(ա)ս(ն) հաճութե(ան)։
14Զամ(ենայն) ինչ գործեցէք առանց տրտնջելոյ եւ քրթմնջելոյ.
15զի եղիջիք անբիծք եւ անարատք՝ որդիք ա(ստուածո)յ, անմե́ղք ՛ի մէջ կամակոր եւ խեղաթե́ւր ազգին։ յորոց միջի երեւիցիք իբրեւ լուսաւո́րք աշխարհի.
16զբա́նն կենաց ունել յանձինս՝ ՛ի պարծա́նս ինձ յաւուրն ք(րիստո)սի. զի ո́չ ընդունա́յն ինչ ընթացայ, եւ ո́չ ընդունայն վաստակեցի։
17Այլ թէպէտ եւ նուիրիմ ՛ի վերայ պատարագի եւ պաշտաման հաւատոցն ձերոց, խնդամ եւ ուրախակից եմ ամենեցուն ձեր.
18նոյնպէս եւ դուք խնդացէ́ք՝ եւ ուրախակի́ց եղերուք ինձ։
19Բայց յուսամ ՛ի տ(է)ր յ(իսու)ս, զտիմոթէոս վաղվաղակի արձակել առ ձեզ. զի եւ ինձ սրտի դեւր լինիցի, յորժամ գիտիցեմ ինչ զձէնջ։
20զի ո́չ զոք ունիմ համաշունչ, եթէ ընտանեբա́ր հոգայցէ վ(ա)ս(ն) ձեր։
21զի ամենեքին զանձանց խնդրեն, եւ ո́չ զյ(իսու)ս ք(րիստո)ս։
22Բայց զփորձ ն(ո)ր(ա) գիտէք եւ դուք, զի իբրեւ որդի հօ́ր ծառայաց ընդ իս յաւետարանին։
23արդ՝ զսա ակնունիմ արձակե́լ, ո(ր)պ(էս) նոյնհետայն զանձնէ ստուգեցից։
24այլ յուսացեալ եմ ՛ի տ(է)ր՝ թէ եւ ե́ս իսկ ընդ հուպ եկից։
25Բայց լա́ւ համարեցայ զեպափրոդիտոս զեղբայր եւ զգործակից եւ զինուորակից իմ, զձե́ր առաքեալ, եւ զպաշտօնեայ իմոց պիտոյից՝ առաքել առ ձեզ։
26քանզի եւ ի́նքն իսկ յոյժ անձկացեալ է տեսանել զամենեսին զձեզ. եւ հոգայր, զի ձեր լուեալ էր թէ խօթացա́ւ։
27եւ արդարեւ խօթացաւ մե́րձ ՛ի մահ. այլ ա(ստուա)ծ ողորմեցա́ւ նմա. ո́չ նմա միայն, այլ եւ ինձ. զի մի́ տրտմութի(ւն) ՛ի վերայ տրտմութե(ան) կրիցեմ։
28Արդ՝ փութապէս յղեցի զնա, զի տեսեալ զնա միւսանգամ ուրա́խ լինիցիք. եւ ես առանց տրտմութե(ա́ն) եղէց։
29Ընկալջի́ք զնա ՛ի տ(է)ր ամ(ենայն) խնդութ(եամ)բ, եւ զայնպիսիսն առ պատուակա́նս ունիջիք։
30զի վ(ա)ս(ն) գործո́յ տ(եառ)ն մինչեւ ՛ի մահ մերձեցաւ, դո́ւն գործեալ ոգւովք չափ. զի լցցէ́ զձեր պակասութի(ւն) իմոյ ապասաւորութե(ա)ն։
1Այսուհետեւ եղբա́րք իմ, ուրա́խ լերուք ՛ի տ(է)ր. զնոյն գրել առ ձեզ՝ ինձ ոչ դանդաղելի է, եւ ձեզ կարի́ զգուշալի։
2Զգո́յշ եղերուք ՛ի շանց անտի. զգո́յշ եղերուք ՛ի չար մշակաց անտի. զգո́յշ եղերուք ՛ի կրճատութ(են)է անտի։
3զի թլփատութի(ւն)ն մե́ք եմք, որ հոգւովն ա(ստուածո)յ պաշտեմք, եւ պարծիմք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, եւ ո́չ ՛ի մարմին պարծացեալ եմք։
4Թէպէտ եւ ես իսկ զնոյն վստահու(թ)ի(ւն) ունի́մ եւ ՛ի մարմնի, եթէ ոք համարիցի ա́յլազգ վստահ լինել ՛ի մարմին, առաւել եւս ես.
5թլփատու(թեամ)բ ութօրեայ. յազգէ ի(սրաէ)լի, ՛ի ցեղէ բենիամինի. եբրայեցի́ յեբրայեցւոյ. ըստ օրինացն փարիսեցի́.
6ըստ նախանձայոյզ լինելոյ՝ հալածէի́ զեկեղեցին. ը(ստ) արդարու(թ)ե(ան) օրինացն լիեալ անարա́տ։
7Այլ որ ինչ ինձ շա́հն էր, զայն վնաս համարիմ վ(ա)ս(ն) ք(րիստո)սի։
8այլ եւ համարիմ իսկ զամ(ենայն) վնաս՝ վ(ա)ս(ն) առաւել գիտութե(ա)ն յ(իսու)սի ք(րիստո)սի տ(եառ)ն մերոյ։ վ(ա)ս(ն) որոյ յամ(ենայն)է զրկեցայ՝ եւ համարիմ կղկղանս, զի զք(րիստո)ս շահեցայց,
9եւ գտա́յց ՛ի նմա. իբրեւ ո́չ եթէ զի́մ ինչ արդարութի(ւն)՝ որ յօրինաց անտի է ունիցիմ, այլ զհաւատո́ցն ք(րիստո)սի, որ յա(ստուածո)յ արդարութի(ւն)ն է.
10հաւատովք ճանաչե́լ զնա, եւ զզօրու(թ)ի(ւն) յարութե(ան) ն(ո)ր(ա), եւ զհաղորդու(թ)ի(ւն) չարչարանաց ն(ո)ր(ա), կերպարանակի́ց լինել մահու ն(ո)ր(ա).
11թէ ո(ր)պ(էս) հասից ՛ի մեռելոցն յարու(թ)ի(ւն)։
12Իբր ո́չ եթէ արդէն առեալ իցէ, կամ արդէն կատարեալ իցեմ. զհետ մտեա́լ եմ թէ հասի́ց, մանաւանդ թէ ըմբռնեալ իսկ իցեմ ՛ի քսէ յ(իսու)սէ։
13Ե́ղբարք՝ եւ ո́չ համարիմ զանձն իմ թէ հասեալ իցեմ. բայց մի ինչ է, զի զառ ՛ի յետոյսն մոռացեալ է, եւ ՛ի յառաջադէ́մսն նկրտեալ եմ.
14ուշ եդեալ ընթանամ ՛ի կէտ կոչմանն ա(ստուածո)յ, ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
15Այսուհետե́ւ որ միանգամ կատարեալքդ էք, զա́յս խորհեցարո́ւք. եւ եթէ ա́յլ ազգ ինչ խորհիցիք, սակայն եւ զա́յն ա(ստուա)ծ ձեզ յայտնեսցէ։
16Բայց յոր ժամանեցա́քս՝ զայն խորհել, եւ սմին կանոնի միաբան լինել։
17նմանօ́ղք ինձ եղիջիք ե́ղբարք, եւ գիտասջի́ք զայնպիսիսն որ այնպէ́սն գնայցեն, ո(ր)պ(էս) ունիքդ զմեզ ձեզ օրինակ։
18Զի բազո́ւմք գնան, զորոց բ(ա)զ(ու)մ անգամ ասէի ձեզ. բայց ա́րդ՝ եւ լալով իսկ ասեմ զթշնամեաց խաչին ք(րիստո)սի.
19որոց կատարածն կորո́ւստ է. որոց ա(ստուա)ծ որովայնն իւրեանց է, եւ փա́ռք ամօթն իւրեանց, որք զերկրաւո́րս եւ եթ խորհին։
20Այլ մեր առաքինութի(ւն) յերկինս է, ուստի եւ փրկչի́ն ա́կն ունիմք՝ տ(եառ)ն յ(իսու)սի ք(րիստո)սի.
21որ նորոգեսցէ զմարմին խոնարհու(թ)ե(ան) մերոյ, կերպարանակի́ց լինել մարմնոյ փառաց ն(ո)ր(ա), ը(ստ) զօրու(թ)ե(ան)ն՝ առ ՛ի կարօղ լինելոյ հնազանդեցուցանե́լ ը(ստ) իւրեւ զամ(ենայն)։
1Այսուհետեւ եղբա́րք իմ սիրելիք եւ անձկալիք, ուրախութի(ւն) իմ եւ պսակ. ա́յսպէս հաստատո́ւն կածէք ՛ի տ(է)ր՝ սի́րելիք։
2ղեւոդիա աղաչեմ, եւ զսիւնտիք աղաչեմ զնոյն խորհել ՛ի տ(է)ր։
3Այո́ աղաչեմ եւ զքեզ՝ մտերի́մ իմ եւ լծակից, եւ դու օգնակա́ն լինիջիր նոցա՝ որք յաւետարանին նահատակեցան ընդ իս կղեմա́ւ հանդերձ, եւ այլովք գործակցօ́ք իմովք. որոց անուանքն ՛ի դպրու(թ)ե(ան) կենաց։
4Ուրա́խ լերուք ՛ի տ(է)ր յամ(ենայն) ժամ. դարձեալ ասեմ՝ ուրա́խ լերուք։
5հեզու(թ)ի(ւն) ձեր յայտնի լիցի ամ(ենայն) մարդկան. տ(է)ր մերձ է։
6Մի́ ինչ հոգայք. այլ ամ(ենայն) աղօթիւք եւ խնդրուածովք, գոհութ(եամ)բ, խնդրուածք ձեր յայտնի́ լիցին առ ա(ստուա)ծ։
7եւ խաղաղութի(ւն)ն ա(ստուածո)յ՝ որ ՛ի վեր է քան զամ(ենայն) միտս, պահեսցէ́ զսիրտս ձեր եւ զմիտս ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
8Այսուհետեւ ե́ղբարք՝ որ ինչ ճշմարտու(թեամ)բ է, որ ինչ պարկեշտու(թեա́մ)բ, որ ինչ արդարու(թեամ)բ, որ ինչ սրբու(թեամ)բ, որ ինչ սիրով, որ ինչ համբաւ բարեաց, որ ինչ քաջութ(եամ)բ, որ ինչ գովու(թեամ)բ, զա́յն խորհիջի́ք։
9զոր ուսարուքն եւ ընկալարուք, եւ լուայք եւ տեսէք յիս, զա́յն արարէք. եւ ա(ստուա)ծ խաղաղութե եղիցի ընդ ձեզ։
10Ուրախ եղէ ես ՛ի տ(է)ր յոյժ. զի եւ դուք զմտաւ ածէք հոգա́լ ինչ վ(ա)ս(ն) իմ, ո(ր)պ(էս) եւ հոգայի́քն. բայց բարբարեիք իմն է։
11իբր ո́չ առ կարօտու(թ)ե(ան) ինչ ասեմ. զի ես ուսա́յ՝ որովք կարեմ բաւական լինել։
12Գիտե́մ նուազել, գիտե́մ առաւելուլ. յամենայնի ամենեւին խելամո́ւտ եմ, եւ յագել, եւ քաղցենալ. եւ առաւելուլ, եւ նուազե́լ։
13յամենայնի կարօ́ղ եմ, այնու՝ որ զօրացոյցն զիս։
14բայց բարւոք արարէք զի կցորդ եղերուք ինձ ՛ի նեղութե(ան)ս։
15Գիտէ́ք եւ դուք փի́լիպեցիք, զի ՛ի սկզբան աւետարանին իբրեւ ելի ես ՛ի մակեդովնիա. եւ ո́չ մի եկեղեցի հաղորդեաց ինձ յաղագս տալոյ եւ առնլոյ, բայց միայն դո́ւք.
16զի եւ ՛ի թեսաղոնիկ՝ միանգամ եւ երկիցս զպէտս իմ ետուք բերել։
17Իբր ո́չ եթէ խնդրեմ զտուրսն, այլ խնդրեմ զպտուղն որ յաճախէ ՛ի բան ձեր։
18Այլ իմ առեա́լ զամ(ենայն), եւ առաւելեա́լ եմ. ընկալայ՝ եւ լի́ եմ ՛ի ձեռն եպափրոդիտեայ, որ է ՛ի ձէնջ հոտ անուշից, պատարագ ընդունելի՝ հաճոյ ա(ստուածո)յ։
19Եւ ա(ստուա)ծ իմ լի́ արասցէ զամ(ենայն) պէտս ձեր, ըստ իւրում մեծու(թ)ե(ան)ն՝ փառօք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
20Այլ ա(ստուածո)յ եւ հօր մերում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։
21Ողջո́յն տաջիք ամ(ենայն) սրբոց՝ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
22Ողջո́յն տան ձեզ որ ընդ իս են եղբարք։
23Ողջո́յն տան ձեզ ամենայն սուրբք. մանաւանդ որ ՛ ի տանէ կայսե́ր են։
24Շնորհք տ(եառ)ն յ(իսու)սի ընդ ոգւոյդ ձերում. ամէն։