1ԳԻՐՔ ԲԱՆԻՑ ՏՈՎԲԻԹԱՅ որդւոյ տովբեղեայ. որդւոյ անանիելեայ։ որդւոյ անաւեղայ. որդւոյ գաբայեղայ. ՛ի զաւակէ սասիէղայ. յազգէ նեփթաղիմայ։
2Որ գերեցաւն յաւուրս ենեմեսարու թագաւորին ասորեստանեայց ՛ի թեզբուէ. որ է ընդ աջմէ կողմանցն նեփթաղիմայ ՛ի գալիլեայ ՛ի վերայ ասէի։
3Ե́ս տուբիթ զճանապարհս ճշմարտութե(ան) գնացի, եւ յարդարութե(ան) զա(մենայ)ն աւուրս կենաց իմոց. եւ ողորմութի(ւն)ս բազումս արարի ես եղբարց իմոց՝ եւ ազգին իմում որ ընդիսն էին յերկրին ասորեստանեայց ՛ի նինուէ։
4Եւ յորժամ էի ես ՛ի գաւառին իմում յերկիրն ի(սրաէ)լի, եւ մինչդեռ մանուկն էի, ա(մենայ)ն ազգն նեփթաղիմայ հօրն իմոյ մերժեցա́ն ՛ի բա́ց եղեն ՛ի տաճարէն ե(րուսաղէ)մէ. զոր ընտրեալն էր յա(մենայ)ն ազգացն ի(սրաէ)լի զոհե́լ յա(մենայ)ն տոհմս. եւ սրբեցաւ տաճարն բնակութե(ան) բարձրելոյն, եւ շինեցաւ յա(մենայ)ն աւուրս յաւիտենից։
5Եւ ա(մենայ)ն ազգքն որք ապստամբք էին՝ ՛ի զոհելն բահաղու երնջուն, եւ տունն նեփթաղիմայ հօրն իմոյ։
6Եւ ես միայն երթեայի բազում անգամ յե(րուսաղէ)մ ՛ի տօնս տարեկանաց, ո(ր)պ(էս) եւ գրեալ է ամ(ենայն) ի(սրաէ)լի հրամանա́ւ յաւիտենից. զպտուղս եւ զտասանօրդս զարդեանց, եւ զպատարագսն զոր ունէին. եւ տայի զայն քահանայիցն որդւոցն ահարոնի, առաջի սեղանոյն յա(մենայ)ն արդեանցն։ Եւ զտասանորդսն տայի որդւոցն ղեւեայ, որք պաշտօնեայքն էին յե(րուսաղէ)մի։
7եւ զերկրորդ տասանորդսն ժողովէի եւ վաճառէի, եւ երթայի ծախէի զայն ա(մենայ)ն յե(րուսաղէ)մ ըստ ա(մենայ)ն տարեկանի։
8եւ զերրորդն տայի́ որոց արժա́ն էր. ո(ր)պ(էս) պատուիրեաց դերուրա մայր հօրն իմոյ. զի ո́րբ մնացեալ էի ես ՛ի հօրէն իմմէ·
9Եւ յորժամ եղէ́ այր՝ առի ես ինձ կին ՛ի զաւակէ հայրենի իմոյ, եւ ծնայ ես ՛ի նմանէ զտուբի։
10Եւ յորժամ գերի́ վարեցայ ՛ի նինուէ, ա(մենայ)ն եղբարք իմ եւ ա́զգ իմ ուտէին ՛ի հացէ անտի հեթանոսաց.
12եւ ես պահեցի́ զանձն իմ, զի մի́ կերայց քանզի յիշէի ես զա(ստուա)ծ յա(մենայ)ն անձնէ իմմէ։
13Եւ ե́տ ինձ բարձրեալն շնորհս՝ եւ գեղեցկութի(ւն) առաջի նեմեսարայ, եւ էի ն(ո)ր(ա) վաճառական.
15երթայի ես ՛ի մարս։ եւ եդի ես ՛ի պահեստի առ գաբայէղայ եղբօրն գուրիայ, ՛ի հռագա յերկիրն մարաց՝ արծաթոյ քանքարս տասն։
18Եւ յորժամ մեռաւ նեմեսար, եւ թագաւորեաց սենեքերիմ որդի ն(ո)ր(ա) փոխանակ ն(ո)ր(ա). եւ զի էր խռո́վ յամս ն(ո)ր(ա), ո́չ եղեւ ինձ երթալ յերկիրն մարաց։
19Եւ յաւուրս նեմեսարայ ողորմութի(ւն)ս բազումս առնէին ես եղբարց իմոց.
20զհա́ց իմ տայի քաղցելոց, եւ զձորձ իմ մերկոց. եւ զոր տեսանէի ես յազգէն իմմէ թէ մեռեալէր, եւ ընկենուին զնա արտաքոյ պարսպին, եւ ե́ս թաղէի։ եւ կամ թէ յորժամ սոանանէր զոք սենեքերիմ արքայ՝
21յորժամ եկն փախստական ՛ի հրէաստանէ. դողանայի́ եւ թաղէի զն(ո)ս(ա). վ(ա)ս(ն) զի զբազո́ւմս կոտորեաց սրտմտութ(եամ)բ իւրով, եւ յետոյ խնդի́ր արար մարմնոց դիականցն, եւ ո́չ եգիտ։
22Եւ եմուտ միոմն ՛ի նինուէացւոց անտի, եւ իմացուցանէր թագաւորին վ(ա)ս(ն) իմ զդիակունսն թաղելոյ. եւ թաքեայ, զի գիտացի́ ես եթէ խնդրէն սպանանել զիս. եւ զահի́ հարեալ փախստեայ գնացի։ եւ յափշտակեցան ա(մենայ)ն ինչք իմ՝
23եւ ո́չ մնաց բնա́ւ ինչ, բայց միայն կա́յ կինն իմ. եւ տուբի՝ որդին իմ։
24Եւ ո́չ անցին աւուրք յիսուն. մինչեւ սպանին զնա երկոքին որդիքն իւր. եւ փախեան նոքա ՛ի լերինս հայոց։ Եւ թագաւորեաց ասորդան որդի ն(ո)ր(ա) ընդ ն(ո)ր(ա). եւ կարգեաց նա զաքիաքարոս զանայէլ որդի եղբօր իմոյ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն իշխանաց թագաւորութե(ա)ն իւրոյ, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն տա́ն իւրոյ։ եւ աղաչեաց աքիաքարոս զթագաւորն վ(ա)ս(ն) իմ,
25եւ եկին դարձուցանել զիս. եւ եկի́ ես ՛ի նինուէ։ Եւ էր աքիաքարոս տակառապետ, եւ ա(մենայ)ն գիր համարոյ ելի́ մտի́ տան թագաւորին՝ ՛ի ձեռին ն(ո)ր(ա). եւ կացոյց զնոսա քերդոյն երկրո́րդ իւր. եւ է́ր նա եղբօրորդի իմ։ եւ յորժամ եկի ես ՛ի տունն իմ, եւ ետուն ինձ զաննա կինն իմ, եւ զտուբի զորդին իմ։
1Եւ ՛ի տօնին մեծի որ է սո́ւրբն յեւթներորդ շաբաթուն, արարին ինձ ճա́շ մեծ. եւ բազմեցայ ուտել եւ ըմպել։
2եւ տեսի́ ես առաջի իմ խորտիկս բազմապատիկս, եւ ասեմ ես ցորդին իմ. ե́րթ ա́ծ դու յեղբարցն մերոց յաղքատաց զորս եւ գտանես, եւ ես մնա́մ քեզ։
3Եւ եկն՝ եւ ասէ. հա́յր, մի́ոմն յազգէս մերմէ՝ որոյ թափեալ են ոտք ն(ո)ր(ա), եւ անկեալ պճղունք ն(ո)ր(ա). եւ կա́յ ՛ի հրապարակի անդ մեռեա́լ։
4եւ իմ մինչչե́ւ էր ճաշակեալ՝ չոգայ առի́ զնա եւ բերի ՛ի տուն իմ մինչեւ եմուտ արեգակն.
5եւ ընդ երեկս լուացայ եւ ուտէի զհացն իմ տրտմութ(եամ)բ։
6Եւ յիշեցի́ ես զմարգարէութի(ւն)ն ամովսայ՝ ո(ր)պ(էս) եւ ասացն. դարձցի́ն տարեկանքն ձեր ՛ի սուգ, եւ ա(մենայ)ն ուրախութի(ւն)ք ձեր ՛ի տրտմու(թ)ի(ւն)։ եւ լացի յոյժ։
7եւ յորժամ եմուտ արեգակն, փորեցի եւ թաղեցի զնա։
8Եւ մերձաւորքն իմ ա́յպն առնէին՝ եւ ասէին, արդ ո՞չ եւս երկնչի մեռանել վասն իրացն այսոցիկ. զի վ(ա)ս(ն) որոյ հալածեցաւն. դարձեալ եկեալ թաղէ՞ զդիակունսն։
9Եւ ՛ի նմին գիշերի դարձա́յ իբրեւ թաղեցին.
10եւ ննջեցի ես պղծեալ առ որմոյ դաւթին եւ զերեսս իմ ո́չ ծածկեցի։
18Եւ ո́չ գիտէի թէ ճնճղուկք նստէին յառաստաղս անդ. եւ աչօք բացօք ՛ի վեր հայէի, եւ ծրտէին ծագքն ջերմաջերմ յաչս իմ։ եւ երթեալ իմ առ բժիշկս ո́չ ինչ օգնէին ինձ։ եւ աքիաքարոս դառմանէր զիս ռոճկօք իւրովք, մինչեւ չոգա́յ ես յեղմայիդայ։
19Եւ կինն իմ մանէ́ր եւ գործէր ձեռօք իւրովք՝ եւ տայր տերանցն։
20եւ նոքա տային զվարձս ն(ո)ր(ա). եւ յաւելին եւ ետուն նմա ո́ւլ մեւս եւս։
21եւ յորժամ եկն նա առ իս, սկսաւ կագե́լ ընդիս. եւ ասեմ ես ցնա, ուստի՞ բերեր դու զուլդ զայդ, մի՞թէ գողունի́ է, տո́ւր անդր ցտեարս իւր. զի ո́չ են ինձ օրէն ուտել զգողունի։
22եւ ասէ կինն իմ, պատի́ւ ետուն ինձ վ(ա)ս(ն) վարձուց իմոց։ եւ ես անհաւատացի նմա, այլ ստիպէի տա́լ ցտեարս իւր. եւ ես իբրեւ զամօթի հարկանէի ՛ի նմանէ։ եւ նա ասէ ցիս. ո՞ւր են արդ ողորմութի(ւն)քն քո եւ արդարու(թ)ի(ւն)քն. զի ահաւասիկ յայտնի́ եղեն քեզ։
1Եւ ես տրտմեցա́յ եւ լացի. եւ յարեա́յ կացի յաղօթս զայրագին սրտիւ.
2եւ ասեմ. Արդա́ր ես դու տ(է)ր՝ եւ ա(մենայ)ն գործք քո, եւ ա(մենայ)ն ճանապարհք քո ողորմութի(ւն) եւ զդատաստանս՝ եւ զճշմարիտն եւ զարդարն դատես մինչեւ յաւիտեան։
3նայեա́ առ իս եւ յիշեա́ զիս, եւ մի́ հատուցաներ ինձ ը(ս)տ մեղս իմ, եւ ը(ս)տ չարիս իմ, եւ հարց իմոց որք մեղան առաջի քո։
4զի անցի́ն նոքա զպատուիրանօք քովք, ետուր զմեզ ՛ի յափշտակութի(ւն) եւ ՛ի գերութի(ւն) եւ ՛ի մահ, եւ յառակս նախատանաց ընս ա(մենայ)ն հեթանոսս ուր եւ ցրուեալքս եմք։ Եւ արդ այժմ տ(է)ր՝ բազո́ւմ են իրաւունք ճշմարտու(թ)ե(ան) քոյ
5զոր արարեր ընդիս եւ ընդ հարս մեր. զի ո́չ արարաք զպատուիրանս քո, եւ ո́չ եւս գնացաք ճշմարտու(թեամ)բ առաջի քո։
6արդ՝ արա́ ընդ իս ըստ հաճու(թ)ե(ան) կամաց քոց. եւ տո́ւր հրաման առնուլ զոգի́ իմ, զի եղէց արձակեալ ՛ի հոգւոյս՝ եւ եղէ́ց հող. վասն զի լա́ւ է ինձ մեռանել քան զայս կեանս իմ. զի նախատինս սո́ւտ լուայ, եւ տրտմու(թ)ի(ւն) բազո́ւմ է յիս. արձակեա́ զիս ՛ի վշտաց իմոց ՛ի տեղին յաւիտենից, եւ մի́ դարձուցաներ զերեսս քո յինէն։
7Քանզի եւ ՛ի նմին իսկ աւուր էր լուեալ ն(ո)ր(ա) զիրսն, որ էր անցեալ ընդ սարրա ը(ստ) դուստրն հռագուելայ. որ էր յեկբատանս ՛ի մարաց գաւառին։
8զի նախատէին զաղջիկն աղախնայք հօրն իւրոյ զոր էր տուեալ արանց եւթն. եւ ազմոդ՝ ե́ւս դեւն չար սպանանէ́ր զն(ո)ս(ա), մինչչեւ մրձեցեալ էին ՛ի նա ըստ օրինի արանց եւ կանանց։ եւ նախատէին զնա աղախնայքն եւ ասէին. ո՞չ իմանաս՝ զի հեղձուցանես զարսդ քո, ահա եւթն այր առեր, եւ ոչ ՛ի միո́ւմ ո́չ վայելեցեր.
9արդ զմեզ զի՞ տանջես, ընդէ՞ր եւ ոչ դո́ւ ընդ ն(ո)ս(ա) կորեար. զի ո́չ տեսանէաք մեք զզաւակ քո մինչեւ յաւիտեան։
10Զայս իբրեւ լուաւ աղջիկն՝ տրտմեցա́ւ յոյժ, եւ կամէր խեղդե́լ զինքն։ եւ ասէ́ր՝ մի եմ ես միամօր հօրն իմում. արդ եթէ առնե́լ զայս՝ նախատինս առնե́մ նմա, եւ իջուցանեմ ես զծերու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) ցաւօք ՛ի դժոխս։
11Եւ կա́յր նա յաղօթս ընդ պատուհանն որ էր ընդդէմ ե(րուսաղէ)մի։ եւ ասէր.
13Օրհնեալ ես դու տ(է)ր ա(ստուա)ծ իմ. եւ օրհնեալ է անունդ քո սուրբ եւ պատուակա́ն մինչեւ յաւիտեան։
14եւ արդ տ(է)ր՝ բոլորով սրտիւ իմով աղաչեցի զքեզ.
15եւ ասացի հրաժարե́լ հոգւո́յս ՛ի մարմնոյս իմմէ. զի մի́ եւս յաւելից լսել զնախատինսն.
16զի դու տ(է)ր գիտես զի սո́ւրբ եմ ես յա(մենայ)ն մեղաց կուսու(թեամ)բս իմով։
17եւ ո́չ է իմ աղտեղեալ զանուն իմ եւ զանուն հօր իմոյ, եւ միամօր եմ ես հօր իմոյ. եւ ո́չ գոյ որդի որ ժառանգէ զսա, եւ ո́չ իւր եղբայր մերձաւոր, եւ ո́չ եղբօրորդի՝ զի պահեցից ես զանձն իմ նմա կնութե(ան). զի ահաւասիկ կորեան իմ եւթն այր, արդ զի՞նչ օգուտ է ինձ բնաւ կեալ։ արդ եթէ ո́չ կամիս զմեռանելս տ(է)ր՝ նայեա́ առ իս՝ եւ ողորմեա́ ինձ. զի մի́ եւս լուայց ես զնախատինսն։
24Եւ լսելի́ եղեն աղօթք երկոցունն առաջի մեծին հռափայելայ։
25եւ առաքեցաւ նա բժշկել զերկոսեան.տուբիթայ՝ կեղեւել զլուսնն յաչաց նորա. եւ զսառայի զդստերն հռագուելի հանել զազմոդ դեւն, եւ տալ զնա կին տուբիայ որդւոյ տուբիթայ. վ(ա)ս(ն) զի տուբիայ ա́նկ իսկ էր ժառանգել զնա։ Եւ ՛ի նմին ժամանակի դարձա́ւ տուբիթ եւ եմուտ ՛ի տունն իւր. եւ սառա դուստրն հռագուելայ է́ջ ՛ի վերնատանէ իւրմէ։
1Եւ յաւուր յայնմիկ յիշեաց զարծաթն, զոր եդ առ գաբայելայ ՛ի հռագիւս քաղաքի յերկրին մարաց։ եւ ասէ նա ՛ի միտս իւր. ես խնդրեցի մա́հ անձինս իմոյ, ընդէ՞ր ո́չ կոչեմ զտուբիա զորդին իմ, եւ ցուցանեմ նմա զա(մենայ)ն մինչչե́ւ մեռեալ իցեմ։
2Եւ կոչեաց զնա եւ ասէ ցնա. որդեա́կ իմ.
3եթէ մեռանիցիմ ես՝ թաղեսջի́ր զիս՝ եւ մի́ անարգիցես, եւ կամ անտես առնիցես զմայրս քո. այլ պատուեսցե́ս զսա զա(մենայ)ն աւուրս կենաց քոց, եւ արասցես սմա զա(մենայ)ն ինչ որ հաճո́յ է սմա, եւ մի տրտմեցուցանե́ս զսա.
4եւ յիշեսցես դու զի բազում ճգունս կրեաց վ(ա)ս(ն) քո՝ յորժամ էի́ր դու յորովայնին։
5եւ յորժամ մեռանիցի՝ տաղեսցես ընդիս ՛ի նմի́ն շիրմի։
6Եւ յիշեա́ դու տ(է)ր ա(ստուա)ծ քո զա(մենայ)ն աւուրս կենաց քոց. եւ մի́ մեղանչիցես դու, եւ կամ անցանիցես զպատուիրանօք ն(ո)ր(ա). այլ առնիցես զարդարութի(ւն) յա(մենայ)ն ՛ի կեանս քո. եւ մի́ գնասցես դու ՛ի ճանապարհս անիրաւութե(ան). զի յորժամ առնիցես դու զճշմարտութի(ւն)՝ յաջողեսցի́ն ա(մենայ)ն գործք քո. եւ ամենեցուն որոց գործեն զարդարու(թ)ի(ւն)։
7Յընչից քոց առնիցես զողորմութի(ւն)ս. եւ մի́ ագահիցէ ակն քո յորժամ առնիցես զողորմութի(ւն)ն. եւ մի́ դարձուցանիցես զերեսս քո յա(մենայ)ն աղքատոյ. եւ ՛ի քէն ո́չ դարձուսցէ տ(է)ր ա(ստուա)ծ զերեսս իւր։
8Որչափ եւ իցէ́ քո՝ ըստ նմին բազմու(թ)ե(ան) արասցես զողորմու(թ)ի(ւն)սն.
9եթէ սակա́ւ իցէ քո՝ ըստ սակաւին, եւ մի́ յապաղիցես առնել զողորմու(թ)ի(ւն)սն.
10զի գանձս բարիս գանձեսցես քեզ յաւուրն կենաց քոց.
11զի ողորմու(թ)ի(ւն)ք փրկեն ՛ի մահուանէ. եւ ո́չ տան մտանել ՛ի խաւարն։
12պարգեւք բարի́ք են ողորմութի(ւն)ք ամենեցուն որ առնեն զնա առաջի ա(ստուծո)յ։
13Եւ զգո́յշ լինիջիր դու անձին քում ՛ի պոռնկութ(են)է. եւ առնուցո́ւս դու կին՝ ՛ի զաւակէ́ հարց քոց. եւ մի́ առնուցուս դու կին՝ յազգէ օտարէ. զի որդիք մարգարէի́ց եմք՝ նոյ, աբրահամու, սահակայ, եւ յակոբու հարցն մերոց առաջնոց։ յիշեա́ դու որդեակ՝ զի սոքա ամենեքեան առին կանայս յեղբա́րց իւրեանց, եւ օրհնեցան յորդիս իւրեանց. եւ զաւակ ն(ո)ց(ա) ժառանգեսցէ զերկիր։ Եւ դու որդեակ՝ սիրեսցե́ս զեղբարս քո, եւ մի́ դարձուսցես զերեսս քո, եւ մի́ դարձուցանիցես զսիրտ քո յեղբարց քոց, յորդւոց եւ ՛ի դստերաց ժողովրդեան քոյ, առնուլ քեզ ՛ի ն(ո)ց(ա)նէ կին։
14Վ(ա)ս(ն) զի յամբարտաւանութ(են)է՝ կորուստ եւ խռովութի(ւն) յոյժ. եւ ՛ի պղծութ(են)է՝ պակասու(թ)ի(ւն) եւ կարօտու(թ)ի(ւն) մեծ. զի պղծութի(ւն) է մա́յր սովոյ։
15Եւ վարձք վարձկանի քոյ առ քեզ մի́ ագցին, այլ հատուսցե́ս դու առժամայն. եթէ ծառայեսցես դու ա(ստուծո)յ՝ հատուսցէ քեզ ՛ի բարիս։ զգո́յշ լինիջիր դու որդեակ յա(մենայ)ն գործս քո, եւ լե́ր դու խրատեալ յա(մենայ)ն կեանս քո։
16եւ զոր դու ատես՝ ումեք մի́ առնիցես։ Գինի արբեցու(թ)ե(ան) մի́ ըմպիցես. եւ մի́ երթայցես դու արբեալ ՛ի ճանապարհ։
17՛ի հացէ́ քումմէ տացե́ս քաղցելոց, ՛ի հանդերձէ քումմէ մերկոց. եւ ա(մենայ)ն որ յաւելուցուն քեզ՝ առնիցես ողորմութի(ւն)։
18սփռեսցե́ս դու զհացն քո ՛ի վ(ե)ր(այ) գերեզմանա́ց արդարոց, եւ մի տացես զայն մեղաւորաց։
19Խորհուրդ՝ յա(մենայ)ն մարդոյ խնդրեսցես. եւ մի́ արհամարհեսցես զա(մենայ)ն խորհուրդս պիտանեաց։
20Եւ յա(մենայ)ն ժամ օրհնեսցես դու զտ(է)ր ա(ստուա)ծ քո, եւ ՛ի նմանէն խնդրեսցես դու՝ ո́(ր)պ(էս) ուղղեսցին ճանապարհք քո, եւ ա(մենայ)ն խորհուրդք քո եւ գնա́ցք քո յաջողեսցին. զի ա(մենայ)ն խորհուրդ մարդոյ ոչի́նչ են. այլ տ(է)ր ինքնին տայ զխորհուրդս բարեացն, եւ զորս կամի խոնարհեցուսցէ ո(ր)պ(էս) եւ հաճոյ է նմա։ Եւ արդ որդեա́կ իմ, յիշեսցե́ս դու զա(մենայ)ն զպատուիրանս իմ զոր պատուիրեմ ես քեզ. մի́ ջնջեսցին նոքա ՛ի սրտէ քումմէ։
21Եւ արդ՝ ես ցուցանեմ քեզ զտասն քանքար արծաթոյն զոր եդի́ ես ՛ի պահ առ գաբայելայ որդւոյ գաբրիայ, ՛ի հռագա́ւ յերկրին մարաց։
23Եւ մի́ երկնչիցիս որդեակ զի աղքատացաք յոյժ. գան քո բազում ինչք եւ ստացուածք՝ եթէ երկնչիցիս դու յա(ստուծո)յ, եւ ՛ի բա́ց լինիցիս յա(մենայ)ն մեղաց. եւ արասցես դու զհաճոյս առաջի նորա։
1Եւ պատասխանի ետ տուբիա՝ եւ ասէ ցնա. հա́յր՝ արարի́ց զա(մենայ)ն ինչ զոր պատուիրեցեր ինձ։
2այլ ես զիա՞րդ կարացից գտանել զարծաթն, զի ո́չ գիտեմ զայրն։
3Եւ ե́տ նմա զգիր առնն որում կայր գանձն յաւանդի։
4եւ ասէ ցնա. խնդրեա́ դու քեզ այր որ եկեսցէ́ ը(ստ) քեզ. եւ ես տաց զվարձս ն(ո)ր(ա)՝ մինչեւ կենդանիս եմ, եւ երթիցես առցես զարծաթն։
5եւ գնաց տուբի խնդրե́լ ընդ իւր վարձաւոր։ Եւ եգի́տ նա զհռափայէլ հրեշտակ։
6եւ նա ո́չ գիտէր ո՞վ իցէ նա։
7եւ ասէ ցնա տուբիա. կարե՞ս գալ դու ընդիս ՛ի հռագաւ յերկիրն մարաց. եւ կամ ե՞ս դու տեղեակ խելամո́ւտ տեղեացն։
8Ասէ ցնա հրեշտակն. եկի́ց ես ընդ քեզ, եւ ճանապարհին տեղեա́կ եմ, եւ ճանաչեմ զգաբայէլ զեղբայրն մեր։
9Եւ ասէ ցնա տուբիա. մնա́ դու վայրիկ մի աստէն՝ մինչեւ մտից հարցի́ց ես զհայրն իմ։ եւ ասէ ցնա՝ ե́րթ, եւ մի́ յամիցես։
10Եւ եմո́ւտ պատմեաց հօրն, ահաւասիկ գտի́ ընկեր որ գայ ընդիս։ եւ ասէ ցնա հայր իւր. կոչեա́ դու զնա առ իս զի գիտացից թէ յորմէ՞ ազգէ է նա, եւ կամ թէ հաւատարի՞մ է գալ ը(ստ) քեզ։
11եւ նա կոչեաց զնա ՛ի ներքս. եւ ողջոյն ետուն միմեանց։
16Եւ ասէ ցնա տովբիթ. եղբայր՝ յորմէ՞ ցեղիցն մերոց ես դու՝ պատմեա́ ինձ։
17եւ ասէ ցնա. զազգատո́հմ իմ խնդրես՝ թէ վարձաւոր որ երթայ ը(ստ) որդւոյդ քում։ եւ ասէ ցնա տովբիթ, կամի́մ եղբայր՝ գիտե́լ զազգն քո եւ զանուն։
18Եւ ասէ. անուն է իմ ազարիա անանիա որդի մեծի եղբարցն քոց։
19Եւ ասէ ցնա տովբիթ. ո́ղջ եկիր եղբայր՝ եւ մի́ ցասնուր ինձ զի խնդրեցի զազգատոհմն քո գիտել, զի դու եղբա́յր իմ իսկ ես, ՛ի բարի եւ յազնուական յազգէ. զի ճանաչէի եւ ես զանանիա եւ զյաթան՝ եւ զորդիսն, եւ զսեմա, եւ զմեծի. յորժամ երթայաք մեք ՛ի միասին երկի́ր պագանել յե(րուսաղէ)մ, եւ մատուցանե́լ զանդրանիկս եւ զտասանորդս արգեանց. եւ ո́չ մոլորեցան նոքա ըստ մոլորութե(ան) եղբարցն մերոց։ յարմատոյ եւ յազգէ մեծամեծա́ց ես եղբայր։
20Այլ արդ՝ ասա́ դու ինձ, զի՞նչ տայցեմ քեզ վարձս. դրա́մ մի յաւուր, եւ զռոճիկն ո(ր)պ(էս) որդւոյն իմում։
21եւ յաւել եւս ՛ի վարձն քո՝ եթէ ողջու(թեամ)բ դառնայցէք այսրէն։ եւ հաճո́յ թուեցաւ նոցա առնել ա́յսպէս։
22Եւ ասէ ցնա տուբիա. պատրաստեա́ դու որդեակ ՛ի ճանապարհն, եւ յաջողեսցի ձեզ։ եւ պատրաստեաց մանուկն զթոշակ ճանապարհին։ եւ ասէ ցնա հայրն իւր. գնա́ դու որդեակ ընդ առնդ ընդ այդմիկ, այլ որ բնակեալն է յերկինս ա(ստուա)ծ՝ յաջողեսցէ́ զճանապարհն ձեր, եւ հրեշտակն ն(ո)ր(ա) ուղղեկի́ց լիցի ձեզ։
23Եւ ելին գնացին երկոքեան ՛ի միասին, եւ շուն պատանեկին ընդ ն(ո)ս(ա)։ Եւ ասէ մայրն ն(ո)ր(ա) լալով. տուբիթ՝ զի՞ արձակեցեր զորդեակն ՛ի մէնջ. ո՞չ դա́ է ցուպ ծերութե(ան) մերոյ, մտանել եւ ելանել առաջի մեր։
24արծաթ արծաթոյ մի́ ժամանեսցէ. այլ եղիցի փոխանակ որդեկին մերոյ։
25քանզի որ պատրաստեալս է մեզ յա(ստուծո)յ՝ բաւակա́ն է մեզ։
26Եւ ասէ ցնա տուբիթ. մի́ լիցի քեզ տրտմութի(ւն) քո́յր. զի ողջու(թեամ)բ եկեսցէ, եւ աչք քո տեսցեն զնա։
27զի հրեշտակ ն(ո)ր(ա) բարի առաջնորդէ́ ն(ո)ր(ա), եւ աջողեսցէ զճանապարհս ն(ո)ր(ա). եւ դարձցի́ այսրէն ողջութ(եամ)բ։
28Եւ ապա դադարեաց մայրն ՛ի լալոյ անտի։
1Եւ նոքա գնացին ՛ի ճանապարհն։ Եւ եկին ՛ի գետն դկղաթ, եւ հանգեան անդ առ ափամբն։
2եւ պատանեակն էջ լուանա́լ յեզր գետոյն. եւ վազեաց ձուկն մի ՛ի գետոյ անտի, եւ կամէր կլանել զպատանեակն։
4Եւ հրեշտակն ասէ ցպատանեակն. բո́ւռն հար՝ կա́լ զձուկնդ. եւ կալաւ պատանեակն զձուկն, եւ հան զնա ՛ի ցամաք։
5Եւ ասէ ցնա հրեշտակն. բա́ց դու զփոր ձկանդ, եւ հա́ն զսիրտդ եւ զլեարդդ՝ եւ զլեղիդ, եւ դի́ր զգուշութ(եամ)բ։
6եւ արար պատանեակն ո(ր)պ(էս) եւ ասաց ցնա հրեշտակն. եւ զձուկնն խորովեցին եւ կերան. եւ ապա գնացին երկոքեան ՛ի միասին, մինչեւ մօտ եղեն յեկբատանս։
7Եւ ասէ պատանեակն ցհրեշտակն. ազարիա́ եղբայր՝ վ(ա)ս(ն) ո՞յր բարձաք զսիրտս՝ եւ զլեարդս՝ եւ զլեղիս ձկանս։
8Եւ ասէ ցնա՝ սի́րտդ՝ եւ լեարդդ, եթէ զոք ունի դեւ՝ կամ այսն պիղծ, զայս արժա́ն է ծխել առաջի ա́ռն կամ կնոջ, եւ այլ ո́չեւս դիւահարեսցէ.
9եւ լեղիս՝ եթէ ոք ունի զլուսն յաչս իւր, օծանի́ սովաւ եւ բժշկի։
10Եւ իբրեւ մերձեցան նոքա ՛ի հռագուէ,
11ասէ հրեշտակն ցպատանեակն. ե́ղբայր՝ այսօր ունիմք մեք հանգչե́լ առ հռագուելայ, եւ նա ինքն ազգական է քո. եւ է́ ն(ո)ր(ա) դուստր, եւ անո́ւն է նորա սառա. արդ խօսեցա՞յց ես վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա), զի տացէ զնա քեզ կին.
12զի քե́զ ա́նկ է ժառանգութի(ւն) աղջկանն. եւ դու միա́յն ես յազգէ ն(ո)ր(ա), եւ աղջիկն արդարեւ բարւո́ք է, զգա́ստ է եւ իմաստուն։ եւ արդ լո́ւր ինձ,
13եւ խօսեցա́յց ը(ստ) հօր աղջկանն, եւ յորժամ դարձցուք մեք այսրէն ՛ի հռագուացւոց անտի՝ արասցուք քեզ զհարսանիսն. քանզի գիտե́մ ես զհռագուէլ, զի ո́չ տացէ զնա առն օտարի ը(ս)տ օրինացն մովսիսի, որ ո́չ է մերձաւոր արեան. վ(ա)ս(ն) զի եւ զժառանգու(թ)ի(ւն)ն քեզ արժան է առնուլ քան ա(մենայ)ն մարդոյ։
14Յայնժամ ասէ́ պատանեակն ցհրեշտակն. եղբայր ազարիա՝ ի́մ այսպէս լուեալ է վ(ա)ս(ն) աղջկանն, թէ տուեալ է զնա եւթն առն, եւ ամենեքեան նոքա մեռեալեն յառագաստի անդ.
15եւ ես մի́ եմ միամօր հօրն իմում. երկնչիմ գուցէ́ մտանիցեմ, եւ մառանիցի́մ ո(ր)պ(էս) եւ առաջինքն. զի ունի զաղջիկն դե́ւ, եւ սիրէ զնա. որում ո́չ մերձենայ մեղանչել ումեք, բայց միայն որոց մերձենան առնուլ զնա կնութե(ան). արդ եթէ առնե́մ զայս՝ երկնչի́մ գուցէ իջուցանիցեմ ես զհայրն իմ եւ զմայրն իմ ցաւօք ՛ի վ(ե)ր(այ) իմ ՛ի գերեզմանն իւրեանց. եւ որդի այլ ո́չ գոյ որ թաղէ զն(ո)ս(ա)։
16Եւ ասէ ցնա հրեշտակն. ո՞չ յիշես դու զբանս պատուիրանաց հօրն քոյ, առնուլ քեզ կին յազգէ քումմէ. եւ արդ լո́ւր դու ինձ, զի քե́զ եղիցի նա ՛ի կնութի(ւն)։
17եւ վ(ա)ս(ն) դիւին մի́ ինչ հոգար, զի ՛ի գիշերիս յայսմիկ առցես դու զնա քեզ կնութե(ան)։
18Եւ յորժամ մտանիցես յառագա́ստ անդր՝ առցես դու աճիւնախառն կրակ յորում խունկք ծխեալ են, եւ դիցես դու ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ՛ի սրտէ անտի եւ ՛ի լերդէ ձկանն՝ եւ ծխեսցես։
19եւ հոտոտիցէ դեւն, եւ փախիցէ. եւ ո́չ եւս դարձցի անդրէն մինչեւ յաւիտենից։
20Եւ յորժամ մտանիցէք դու եւ աղջիկն ՛ի սենեա́կ անդր, յարիջիք դուք երկոքեան՝ եւ գոչեսջի́ք առ ողորմածն ա(ստուա)ծ լալով մեծաւ. եւ կեցուսցէ́ զձեզ, եւ ողորմեսցի́ ձեզ.
21զի քե́զ էր պատրաստեալ իսկզբանէ իւրմէ, եւ դո́ւ ապրեցուսցես զնա. եւ նա ընդ քե́զ եկեսցէ ՛ի տուն քո, եւ կարծեմ թէ որդիք լինին քո ՛ի նմանէն։
22Եւ իբրեւ լուաւ զայս տուբիա, անկաւ նմա գութ ը(ստ) աղջկանն, եւ ոգի ն(ո)ր(ա) կցեցա́ւ ՛ի սէր ն(ո)ր(ա)։
1Եւ եկին նոքա յեկբատանս, եւ մտին նոքա ՛ի տուն հռագուելայ. եւ ե́լ ընդառաջ ն(ո)ց(ա) սառա, եւ ողջոյն ետ ն(ո)ց(ա)՝ եւ նոքա նմա, եւ տարաւ զնոսա ՛ի տուն։
2Եւ հռագուէլ ասէ ցհեդնա ցկին իւր, տեսանե՞ս զի նմա́ն է պատանեակս տուբիթայ եղբօրորդւոյն իմոյ։
3եհարց ցն(ո)ս(ա) հռագուէլ եւ ասէ. ուստի՞ էք եղբարք։ եւ ասեն ցնա. յորդւոցն նեփթաղիմա́յ եմք որք գերեալն են ՛ի նինուէ։
4Եւ ասէ ցն(ո)ս(ա), ճանաչէ՞ք դուք զտուբիթ զեղբայրն մեր։ եւ ասեն՝ ճանաչեմք։ եւ ասէ ցն(ո)ս(ա), ո́ղջ է։
5եւ նոքա ասեն. ո́ղջ է, եւ կենդանի է։ եւ ասէ տուբիա, հա́յր իմ է։
6Եւ յարուցեալ վաղվաղակի հռագուէլ համբուրեաց զնա, եւ ելաց յոյժ.
7եւ օրհնեաց զնա՝ եւ ասէ ցնա, բարւոյ եւ բարերարի առն որդի։ եւ իբրեւ լուաւ թէ տուբիթայ կացին աչքն, ելա́ց.
8եւ տրտմեցաւ ի́նքն՝ եւ հեդնա կինն իւր, եւ սառա դուստր ն(ո)ց(ա)։ Եւ ընկալան՝ եւ հանգուցին զն(ո)ս(ա) մեծաւ ուրախութ(եամ)բ։
9եւ զենին ն(ո)ց(ա) խո́յ մի ՛ի խաշանց, եւ յօրինեցին եդին առաջի ն(ո)ց(ա) խորտիկս բազումս։ Եւ ասէ տուբիա ցհռափայէլ. եղբա́յր ազարիա՝ արդ խօսեա́ց դու վ(ա)ս(ն) որոյ խօսէիրն դու ՛ի ճանապարհի անդ, զի եղիցի ա́յնպէս։ եւ դարձոյց զբանսն անդրէն առ հռագուէլ։ Եւ ասէ հռագուէլ ցտուբիա, կե́ր ա́րբ եւ ուրա́խ լեր զի քեզ ա́նկ է առնուլ զմանուկն իմ. բայց ասե́մ քեզ զճշմարիտն, ետո́ւ ես զմանուկդ իմ եւթն առն, եւ յորժամ կամէի́ն մտանել առ դա՝ մեռանէին ՛ի նմին գիշերի։ այլ դու այժմ որդեակ իմ ուրա́խ լեր։
10Եւ ասէ տուբիա. ո́չինչ ճաշակեմ ես աստ՝ մինչեւ հաստատէք առիս զիրսդ։
13Եւ ասէ հռագուէլ. եւ ա́ռ զնա քեզ ը(ս)տ օրինաց. զի դու եղբայր ես աղջկանն, եւ քե́զ լիցի.
14այլ ողորմածն ա(ստուա)ծ աջողեսցէ́ ձեզ ՛ի բարիս։
15Եւ կոչեաց նա զսառա զդուստրն իւր, եւ կալաւ նա զձեռանէ ն(ո)ր(ա), եւ ետ զնա տուբիայ կնու(թ)ե(ան)։ եւ ասէ, ահաւասիկ ըստ օրինացն մովսիսի ա́ռ դու զնա. եւ տա́ր դու զնա առ հայր քո։ եւ օրհնեաց զն(ո)ս(ա)։
16Եւ կոչեաց նա զհեդնա զկինն իւր, եւ առեալ նա տա́յր աղջկանն զա(մենայ)ն ինչս զտանն. եւ հաստատէ́ր մուհակօք եւ կնքէր։
17եւ ապա սկսան ուտել եւ ըմպել՝ եւ ուրախ լինել։
18Եւ կոչեաց հռագուէլ զհեդնա զկին իւր՝ եւ ասէ ցնա. քո́յր պատրաստեա́ դու զմեւս սենեակն՝ եւ տա́ր անդր զաղջիկն։
19Եւ արա́ր ո(ր)պ(էս) եւ հրամայեաց նմա, եւ տարա́ւ զնա անդր, եւ ելաց. եւ ջնջէ́ր մաքրէր մայրն զարտասուս աղջկանն.
20եւ ասէր ցնա. քաջալերեա́ց դուստր՝ տ(է)ր երկնից եւ երկրի տացէ́ քեզ ուրախութի(ւն) եւ ցնծութի(ւն), փոխանակ տրտմութե(ան)ս այսորիկ. քաջալերեա́ց դուստր՝ քաջալերեա́ց։
1Եւ իբրեւ կատարեցին նոքա ուտե́լ զընթրիսն, տարա́ն զտուբիա առ աղջիկն։
2Եւ իբրեւ եմուտ, յիշեաց նա զբանսն հռափայելի. եւ ա́ռ նա զաճիւնախառն զկրակն խնգոցն. եւ ե́դ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) զսիրտ ձկանն եւ զլեարդն՝ եւ ծխեաց։ եւ իբրեւ հոտոտեցաւ դեւն զհոտն զայն՝ փախեա́ւ ՛ի վերին կողմն սահմանացն եգիպտոսի.
3եւ կապեաց զնա հրեշտակն։ Եւ իբրեւ մտին յանկողին երկոքին։
4յարեա́ւ տուբիա ՛ի գահոյց անտի՝ եւ ասէ. արի́ եւ դու քոյր՝ եւ կացցուք յաղօթս՝ եւ ողորմեսցի մեզ ա(ստուա)ծ։ Եւ սկսաւ տուբիա կալ յաղօթս։
7եւ ասէ. Օրհնեալ ես դու տ(է)ր ա(ստուա)ծ հարցն մերոց, եւ օրհնեալ է անուն քո ս(ուր)բ՝ եւ փառաւորեալ մինչեւ յաւիտեանս. օրհնեսցե́ն զքեզ երկինք եւ ա(մենայ)ն ստացուածք քո։
8Դո́ւ արարեր զադամ եւ ետուր նմա օգնական զեւա, հաստատութի(ւն) նմա զկինն ն(ո)ր(ա). եւ ՛ի ն(ո)ց(ա)նէն եղեւ ա(մենայ)ն զաւակ մարդկան. դու ասացեր՝ եթէ ո́չ է բարւոք լինել մարդոյն միայն. արասցուք նմա օգնական նման նմա։
9Եւ արդ տ(է)ր՝ ո́չ եթէ վ(ա)ս(ն) պոռնկու(թ)ե(ան) ինչ առնում ես ինձ զքոյրս զայս՝ այլ ճշմարտու(թեամ)բ. նայեա́ց տ(է)ր
10եւ ողորմեա́ց ինձ, զի ՛ի միասին ծերասցուք։ եւ ասէ աղջիկն ընդ նմա։ Եւ ննջեցին երկոքին ՛ի միասին ՛ի գիշերին յայնմիկ։
11Եւ չոգաւ հռագուէլ. եւ փորեաց նմա գերեզման.
12քանզի երկնչէր, եթէ գուցէ եւ նա մեռանիցի։
13Եւ եկն հռագուէլ ՛ի տուն իւր.
14եւ ասէ ցհեդնա ցկին իւր. յղեա́ դու զմի ոք յաղախնա́ց այգի, եւ տեսցէ թէ կենդանի́ է. ապա թէ ոչ՝ թաղեսցո́ւք զնա՝ եւ մի́ ոք գիտասցէ։
15Եւ եմուտ աղախինն, եւ ետես զերկոսեան զի ննջէին։
16եւ ել նա եւ պատմեաց ն(ո)ց(ա)՝ եթէ կենդանի́ են։
17Եւ օրհնեաց հռագուէլ զա(ստուա)ծ՝ եւ ասէ. օրհնեա́լ ես դու տ(է)ր ա(ստուա)ծ յա(մենայ)ն օրհնու(թ)ի(ւն)ս եւ ՛ի փառս քո. եւ օրհնեսցեն զքեզ ա(մենայ)ն սուրբք քո, եւ ա(մենայ)ն ստեղծուածք քո, եւ ընտրեալք քո օրհնեսցեն զքեզ մինչեւ յաւիտեանս։
18Օրհնեա́լ ես դու տ(է)ր ա(ստուա)ծ զի ուրա́խ արարեր զիս, եւ ո́չ անց ընդ իս ո(ր)պ(էս) եւ կարծէին. այլ ըստ բազում ողորմութե(ան)դ քոյ արարե́ր դու ընդ մեզ։
19Օրհնեա́լ ես դու տ(է)ր զի ողորմեցար երկոցունց միամօրուցս. արա́ դու տ(է)ր ընդ սոսա զողորմութի(ւն)ս քո. կատարեա́ դու զկեանս սոցա ողջու(թեամ)բ եւ ուրախու(թեամ)բ։
20Եւ հրամայեաց նա ծառայից իւրոց խնուլ զգերեզմանն։
22եւ արար ն(ո)ց(ա) հարսանիս աւուրս չորեքտասան։
23Եւ ասէ ցնա հռագուէլ. երդմնեցուցանե́մ զքեզ՝ մի́ գնասցես դու աստի մինչեւ կատարեսցին աւուրք չորեքտասան հարսանեացս.
24եւ ապա առցես դու զկէս ընչից իմոց, եւ երթիցես դու եւ աղջիկդ խաղաղութ(եամ)բ առ հայրն քո. եւ զայլն ա(մենայ)ն առնուցուք՝ յորժամ մեռանիցիմք ես եւ կինս իմ։
1Եւ կոչեաց տուբի զհռափայէլ՝ եւ ասէ ցնա. ե́ղբայր ազարիա,
2ա́ռ դու ընդ քեզ պատանի մի, եւ երկուս ուղտս. եւ գնա́ դու ՛ի հռագիւս մարաց առ գաբայէլ, եւ բե́ր դու ինձ զարծաթն անտի, եւ զնա առեալ ը(ստ) քեզ ածցես ՛ի հարսանիսս.
3վ(ա)ս(ն) զի երդուաւ հռագուէլ եթէ ո́չ արձակեմ զքեզ.
4արդ հայրն իմ համարէ զաւուրսս. եւ եթէ յամեմք՝ մեծա́ւ վշտօք ՛ի տրտմութե(ան) լինի։
5Եւ գնա́ց հռափայէլ՝ եւ հանգեաւ առ գաբայելայ, եւ ետ նմա զգիր մուրհակին. եւ եբե́ր նմա զպարսկն կնքօքն հանդերձ, եւ ետ ցնա։
6Եւ կանխեալ ընդ առաւօտսն՝ գնացին նոքա ՛ի հարսանիս անդր։ եւ հաճեցաւ տուբիա ընդ կինն իւր։
1Եւ տուբիթ հայրն ն(ո)ր(ա) զա(մենայ)ն աւուրս խորհէ́ր ՛ի սրտի իւրում։ Յորժամ կատարեցան աւուրք ժամանակելոյն՝ եւ ո́չ եկին.
2եւ ասէ. արդեւք մեռաւ գաբայէլ, եւ ո́չոք ետ նմա զարծաթն. եւ նա ո́չ կամի գալ յամօթոյ։ եւ տրտո́ւմ էր նա յոյժ։
3Եւ ասէ ցնա կինն իւր. կորեա́ւ մանուկն, զի յամեաց ա́յսչափ։
4եւ սկսաւ նա լա́լ եւ սգա́լ զնա.
5եւ ասէ. ո́չ է ինձ պէտս ո́րդեակ իմ եւ ո́չ ինչ. այլ ընդէ՞ր բնաւ թողի զքեզ լոյս աչաց իմոց։
6Եւ ասէ ցնա տուբիթ. լո́ւռ լեր, եւ մի́ հոգար. ո́ղջ է։
7եւ նա ասէ ցնա. դո́ւ լուռ լեր, եւ մի́ խաբեր զիս, զի մանկիկն իմ կորեա́ւ։ Եւ ելանէր զօրհանապազ եւ գա́յր ՛ի ճանապարհն ընդ որ գնացինն ՛ի տուէ հաց ո́չ ուտէր, եւ ՛ի գիշերի ո́չ դադարէր ՛ի սգալոյ զտուբիա զորդին իւր, մինչեւ կատարեցան աւուրք չորեքտասան հարսանեացն, զոր երդուաւ հռագուէլ լինել ն(ո)ց(ա) անդ։
8Եւ ասէ տուբիա ցհռագուէլ. արձակեա́ զիս, զի հայր իմ եւ մայր իմ ո́չ եւս ակն ունին տեսանել զիս ՛ի հոգոց։
9Եւ ասէ ցնա աներն իւր. կա́ց մնա դու աստ առիս, եւ ե́ս յղեցից մանկունս առ հայրն քո, եւ նոքա պատմեսցեն նմա վ(ա)ս(ն) քո։
10եւ ասէ տուբիա. ո́չ է այդպէս, այլ արձակեսցես զիս առ հայր իմ։ Եւ յարեաւ հռագուէլ՝ եւ ետ նմա զսառա զկին ն(ո)ր(ա), եւ զկէս ընչից իւրոց, եւ զծառայ եւ զաղախին եւ զանասուն եւ զարծաթ.
11եւ օրհնեաց զն(ո)ս(ա). եւ արձակեաց եւ ասէ՝ յաջողեսցէ́ ձեզ որդեակ իմ տ(է)ր ա(ստուա)ծ երկնից մինչչե́ւ մեռեալ իցեմ ես։
12Եւ ասէ ցդուստրն իւր. պատուեա́ դու որդեակ իմ զսկեսուրն քո, եւ զսկեսրայրն, քանզի արդ նոքա́ են քո հայր եւ մայր, եւ ՛ի բա́ց լեր դու ՛ի բանից ատելու(թ)ե(ան)ց. եւ համբուրեաց զնա։
13Եւ հեդնաս ասէ ցտուբիա. եղբա́յր սիրելի՝ ողջու(թեամ)բ տարցի զքեզ տ(է)ր ՛ի տուն քո. եւ տացէ́ տեսանել ինձ զաւակ ՛ի սառայէ դստերէս իմմէ. զի բերկրեցա́յց ես առաջի տ(եառ)ն. եւ արդ՝ յա́նձն առնեմ զսա քեզ, եւ յա́նձն լիցի. մի́ տրտմեցուցանիցես զսա յետ այսորիկ։
1Եւ տուբիա երթայր, եւ օրհնէր զա(ստուա)ծ, զի յաջողեաց նմա զճանապարհն ն(ո)ր(ա). օրհնէ́ր հռագուէլ զկինն իւր, եւ նա երթա́յր ընդ ն(ո)ս(ա) մինչեւ մերձեցան նոքա ՛ի նինուե։
2Եւ ասէ հռափայէլ ցտուբիա. արդ ո՞չ գիտես դու եղբայր՝ ո́րպէս թողեր դու զհայրն քո.
3ե́կ յառա́ջ անցցուք մեք քան զկինդ քո, եւ պատրաստեսցուք մեք զտունն։
4եւ ա́ռ դու ՛ի ձեռն քո զլեղի ձկանն։ եւ գնացին նոքա. եւ եկն շունն զկնի նոցա։
5Եւ աննա՝ նստէ́ր եւ սպասէր ըստ սովորու(թ)ե(ա)ն ճանապարհին որդւոյն իւրոյ։
6եւ ետես նա զնա զի գայր, եւ ասէ՝ ահաւասիկ որդին քո գայ. եւ այրն որ ընկե́րն չոգաւ ընդ նմա։
7Եւ ասէ հռափայէլ. գիտե́մ ես զի բանան աչք հօրն քոյ։
8Արդ օ́ծ շուրջ զաչօքն զլեղիդ, եւ նա կսկծեցուսցէ եւ հանցէ զլուսնն յաչաց նորա, եւ տեսանիցէ։
9Եւ ընթացաւ ընդառաջ աննա, եւ անկաւ ՛ի վ(ե)ր(այ) պարանոցի որդւոյն իւրոյ՝ եւ ասէ ցնա. տեսի՞ ես զքեզ որդեակ իմ, արդ՝ այսուհետեւ անհո́գ մեռանիմ։ եւ լացին երկոքին։
10Եւ տուբիթ ելանէր արտաքոյ առ դրունսն, խարխաբէր գլորէր. որդին ընթացաւ առ նա, եւ յարուցանէր կանգնէր զհայրն իւր։
11Եւ ցանէր նա զլեղին յաչս հօրն իւրոյ, եւ ասէր՝ ժուժեա́ հայրիկ եւ համբերեա́։
12եւ իբրեւ եկաց վայր մի, վաղվաղակի կեղեւեցան եւ անկան լուսունքն յաչաց ն(ո)ր(ա).
13եւ ետես նա զորդին իւր, եւ անկա́ւ նա զպարանոցաւ ն(ո)ր(ա)։
14եւ լայր, եւ ասէր. Օրհնեա́լ ես տ(է)ր ա(ստուա)ծ, եւ օրհնեալ է անուն քո յաւիտեանս։ եւ օրհնեալ են ա(մենայ)ն սուրբք քո հրեշտակք։
15զի խրատեցեր՝ եւ ողորմեցար ինձ, զի տեսանե́մ ես զտուբիա զորդի իմ· Եւ եմո́ւտ որդի նորա ՛ի ներքս խնդութ(եամ)բ, եւ պատմեաց նա հօրն իւրում զմեծամեծսն որ եղեն նմա ՛ի մա́րս։
16Եւ ե́լ տուբիթ ընդառաջ նըւոյն իւրոյ խնդութ(եամ)բ, եւ օրհնէր զա(ստուա)ծ առ դրունսն նինուէի, եւ զարմանային ոյք տեսանէին զնա, զի յընթանալն իւրում տեսանէր։
17Եւ տուբիթ գոհանա́յր առաջի ն(ո)ց(ա), թէ ո՞րպէս ողորմեցաւ ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ։ եւ իբրեւ մօտ եղեւ տուբիթ առ հարսնն իւր, օրհնեա́ց զնա եւ ասէ. եկիր ողջութ(եամ)բ դուստր, օրհնեա́լ է ա(ստուա)ծ՝ որ ա́ծդ զքեզ առ մեզ, եւ հա́յրն քո եւ մայրն քո։ եւ եղեւ ուրախութի(ւն) ամենեցուն եղբարցն ն(ո)ր(ա) որք էին ՛ի նինուէի։
18եւ արարին նմա անդ հարսանի́ս աւուրս եւթն։
1Եւ կոչեա́ց տուբիթ զտուբիա զորդին իւր՝ եւ ասէ ցնա. տե́ս արդ որդեակ զվարձս ա́ռնդ որ եկն ը(ստ) քեզ. եւ յաւելուլ յայն արժա́ն է։
2Եւ ասէ ցնա՝ հա́յր, ո́չինչ պակասէ́ ինձ եթէ տա́մ դմա զկէ́ս ընչից իմոց զոր բերին.
3զի զիս ած առ քեզ ո́ղջ, եւ զկինն իմ ողջացո́յց, եւ զարծաթն իմ եբե́ր, եւ զքեզ նո́յնպէս ողջացոյց։
4Եւ ասէ ծերն. յիրաւի́ է տալ նմա։
5Եւ կոչեա́ց նա զհրեշտակն՝ եւ ասէ ցնա. ա́ռ դու զկէսս այնր ա(մենայ)նի զոր բերերն։
6Եւ կոչեաց յայնժամ զնոսա զերկոսին՝ եւ ասէ ցն(ո)ս(ա). Օրհնեցէ́ք դուք զա(ստուա)ծ, եւ խոստովա́ն եղերուք դուք նմա. եւ տո́ւք նմա զփառս. եւ խոստովա́ն եղերուք առաջի ա(մենայ)ն կենդանեաց վ(ա)ս(ն) այդր զոր արա́րդ ը(ստ) ձեզ. զի բարի́ է օրհնել զա(ստուա)ծ, եւ բարձրացուցանել զանուն ն(ո)ր(ա). եւ զպատգամս գործո́ց ա(ստուծո)յ՝ պատուով մեծացուցանել, եւ մի́ յապաղէք խոստովա́ն լինել նմա։
7Զխորհուրդ թագաւորի բարւո́ք է ծածկել, այլ զգործս ա(ստուծո)յ յայտնել փառօք։ Զբարիս գործեսջիք, եւ չար ձեզ ո́չ պատահեսցէ։
8Բարի́ են աղօթք՝ պահօք եւ ողորմութ(եամ)բք եւ արդարու(թեամ)բք. բարի́ է սակաւիկ մի արդարու(թեամ)բ, քան զբազում ինչս անիրաւութ(եամ)բ. բարի́ է առնել զողորմութի(ւն)ս՝ քան դնել զգանձս ոսկւոյ.
9զի ողորմութի(ւն) ՛ի մահուանէ փրկէ, եւ նա ինքն սրբէ յա(մենայ)ն մեղաց. որք առնեն զողորմու(թ)ի(ւն)ս եւ զարդարու(թ)ի(ւն)ս՝ լցցի́ն կենօք.
10եւ ոյք մեղանչենն՝ պատերազմօ́ղք են իւրեանց կենացն։
11Արդ՝ ո́չ ծածկեցից ես ՛ի ձէնջ բա́ն մի. զի ասացի́ իսկ եթէ զխորհուրդս արքայի ծածկել բարիոք է, այլ զգործս ա(ստուծո)յ յայտնե́լ փառօք։
12Յորժամ կացեր դու յաղօթս՝ եւ նուն քո սառա, ե́ս մատուցի զյիշատակս աղօթից ձերոց առաջի սրբոյն։ եւ յորժամ թաղէիր դու զմեռեալսն՝ ե́ս ընդ քեզ էի։
13եւ յորժամ ո́չն դանդաղեցար ՛ի յառնելն եւ թողուլ զճաշն քո, զի երթիցես եւ ամփոփիցես զմեռեալն՝ ո́չ մոռացայ զքեզ յորժամ զբարիսն գործէիր. այլ ը(ստ) քե́զ էի։
14Եւ առաքեաց զիս ա(ստուա)ծ բժշկել զքեզ՝ եւ զնուն քո սառա։
15Ե́ս եմ հռափայէլ յեւթա́նց անտի ՛ի սրբոցն հրեշտակաց՝ որք հանեն մատուցանեն զաղօթս սրբոցն, եւ մտանեն առաջի փառաց սրբոյն։
16Եւ խռովեցան երկոքին՝ եւ անկան ՛ի վերայ երեսաց իւրեանց, զի զահի հարան յոյժ։
17Եւ ասէ ցն(ո)ս(ա)՝ մի́ երկնչիք, խաղաղութի(ւն) լիցի ձեզ՝ եւ զա(ստուա)ծ օրհնեցէք.
18զի ո́չ եթէ իմով ինչ շնորհօք եկի ես, այլ կամօք ա(ստուծո)յ ձերոյ եկի. օրհնեցէ́ք զնա յաւիտեան։
19վ(ա)ս(ն) զի զա(մենայ)ն զաւուրսն զոր յայտնէի́ ես ձեզ. ո́չ կերայ եւ ո́չ արբի, այլ իբրեւ տեսիլ տեսանէիք։
20Եւ արդ՝ այժմ խոստովա́ն եղերուք ա(ստուծո)յ ձերում, զի ելանեմ ես առ ա́յն որ առաքեացն զիս։ եւ գրեցէ́ք դուք զայս ա(մենայ)ն որ եղեւս՝ եւ կատարեցաւ։
21եւ գրեցաւ ՛ի գիրսս։ եւ այլ ո́չ եւս տեսին զնա։
22Գոհանային զգործոյն եւ զմեծամեծացն ա(ստուծո)յ, եւ ո́(ր)պ(էս) երեւեցաւ ն(ո)ց(ա) հրեշտակն տ(եառ)ն։
1Եւ տուբիթ գրեաց զաղօթս ՛ի ցնծու(թ)ի(ւն)՝ եւ ասէ. Օրհնեալ է ա(ստուա)ծ որ կենդանին է յաւիտեանս՝ եւ արքայութի(ւն) ն(ո)ր(ա).
2զի նա հարկանէ́ եւ ողորմի, իջուցանէ ՛ի դժոխս եւ հանէ. եւ ո́չոք է որ փախչի ՛ի ձեռաց նորա։
3Խոստովա́ն եղերուք նմա որդիք ի(սրաէ)լի առաջի ազգաց.
4զի նա́ ցրուեաց զմեզ անդր ՛ի ն(ո)ս(ա)։ յայտնեցէ́ք զմեծութի(ւն)ս ն(ո)ր(ա), բարձրացուցէ́ք զնա առաջի ա(մենայ)ն կենդանեաց, զի նա́ իսկ է տ(է)ր ա(ստուա)ծ մեր. ա(ստուա)ծ հա́յր մեր մինչեւ յա(մենայ)ն յաւիտեանս։
5եւ տանջեսցէ́ զմեզ յա(մենայ)ն յանիրաւութի(ւն)ս մեր. եւ դարձեալ ողորմեսցի́ մեզ, եւ ժողովեսցէ զմեզ յա(մենայ)ն ազգաց յորս եւ ցրուեցաք ՛ի նա բոլորով սրտիւ ձերով՝ եւ յա(մենայ)ն անձնէ, եւ արասջիք դուք առաջի ն(ո)ր(ա) զճշմարտութի(ւն), յա́յնժամ դարձցի́ նա առ ձեզ. եւ մի́ ծածկեսցէ նա զերեսս իւր ՛ի ձէնջ։
6եւ տեսանիցէ́ք դուք՝ զոր առնիցէն ընդ ձեզ. եւ խոստովան եղիջիք դուք նմա ա(մենայ)ն բերանովք ձերովք. եւ օրհնեցէ́ք զտ(է)ր որ արդարն է, եւ բա́րձր արասջիք զթագաւորն յաւիտենից։
7Եւ ես յերկրի գերու(թ)ե(ան)ս իմում գոհացա́յ զնմանէ, եւ ցուցից զզօրութի(ւն) եւ զմեծու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) ազգա́ց մեղաւորաց։ եւ արդ՝ դարձարո́ւք մեղաւորք՝ եւ արարէ́ք զարդարու(թ)ի(ւն) առաջի նորա. զի ո՞վ գիտէ, հաճեսցի՝ եւ ողորմեսցի́ ձեզ։
9Այլ ես զա(ստուա)ծ իմ օրհնեցի́ց՝ եւ անձն իմ զթագաւորն երկնից, եւ ցնծացա́յց ես ՛ի մեծութե(ան) ն(ո)ր(ա)։
10ասասցե́ն զայս ա(մենայ)ն ազգք, եւ խոստովա́ն եղեն նմա յե(րուսաղէ)մ ՛ի քաղաքն սուրբ.
11եւ խրատեսցէ́ նա զորդիս ժողովրդեան քոյ, եւ դարձցի́ եւ ողորմեսցի́ որդւոցն արդարոց։
12Գոհասցես դու զտ(թեն)է բարերարէ, եւ օրհնեսցե́ս դու զթագաւորն յաւիտենից. զի դարձեալ զխորանն իւր շինեսցէ́ ՛ի քեզ ուրախութ(եամ)բ։
13եւ բերկրեսցին ՛ի քեզ որ գերեալքն են. եւ սիրեսցեն զքեզ որք չուառացեալքն են յա(մենայ)ն ազգսն յաւիտենից։
14Ազգք բազումք ՛ի հեռաստանէ եկեսցեն. յանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ բարձեալ բերիցեն զպատարագս իւրեանց ՛ի ձեռս իւրեանց, մատուցանե́լ զայն թագաւորին երկնաւորին. եւ տացեն քեզ զուրախութի(ւն) ազգէ մինչեւ յազգ։
16Եւ անիծեա́լ լիցին ա(մենայ)ն ատելիք քո, եւ եկեսցեն օրհնու(թ)ի(ւն)ք ՛ի վերայ սիրելեաց քոց։
17ցնծա́ եւ ուրա́խ լեր դու ՛ի վ(ե)ր(այ) որդւոցն արդարոց. եւ ժողովեսցի́ն նոքա ՛ի միասին, եւ օրհնեսցե́ն զտ(է)ր արդարութե(ան)ց ՛ի միասին։
18Երանեա́լք իցեն որք սիրեսցեն զքեզ, եւ ցնծասցե́ն նոքա ՛ի խաղաղութե(ան) քում. եւ երանի́ իցէ այնոցիկ որք տրտմեցանն ՛ի վ(ե)ր(այ) բեկման քո, զի անդրէն ՛ի քեզ բերկրեսցին, ՛ի տեսանել ն(ո)ց(ա) զփառսն քո. եւ ուրա́խ լիցին մինչեւ յաւիտեանս։
19Անձն իմ օրհնեսցէ զա(ստուա)ծ զթագաւորն մեծ։
21զի շինեսցի ե(րուսաղ)էմ ՛ի քարանց պատուականաց, ՛ի շափիղայ եւ ՛ի սուտակէ, եւ ա́յլ եւս պատուական քարամբք. պարիսպք քո եւ աշտարակք, մարտկոցքն քո յոսկւոյ սրբոյ։
22եւ ա(մենայ)ն հրապարակքն ե(րուսաղէ)մի բիւրեղ եւ գահանակ եւ սարդիոն ակամբք կազմեսցին։
23Եւ ասասցեն յամենայն փողոցս ե(րուսաղէ)մի. ալէլուիա։ եւ օրհնեսցեն՝ եւ ասիցեն. օրհնեալ է ա(ստուա)ծ որ բարձրացո́յց զամենայն աշխարհս յաւիտեանս։
1Եւ իբրեւ դադարեաց տուբիթ յօրհնութե(ա)նէս յայսմանէ։
2եւ էր ինքն ամաց յիսուն եւ ութ՝ յորժամ կացին աչք ն(ո)ր(ա), եւ յետ ամաց ութից՝ բացա́ն միւսանգամ աչք ն(ո)ր(ա)։
3եւ առնէր նա ողորմութի(ւն)ս. եւ յաւե́լ եւս երկնչել ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ, եւ խոստովա́ն լինել նմա։
4Եւ ծերացա́ւ նա յոյժ։
5Կոչեա́ց նա զորդին իւր, եւ զորդի́ որդւոյ իւրոյ՝ եւ ասէ ցնա. որդեակ՝ ա́ռ դու զորդիս քո, զի ահաւասիկ ես ծերացեալ եմ եւ մե́րձ եմ ՛ի մեռանել։ արդ ե́րթ դու յերկիրն մարա́ց որդեակ իմ.
6զի հաւատա́մ ես, ո(ր)պ(էս) եւ խօսեցաւ յունան մարգարէ վ(ա)ս(ն) նինուէի եթէ կործանեսցի́, եւ յերկիրն մարաց եղիցի խաղաղութի(ւն) մինչեւ ՛ի ժամանա́կ մի։ Զի եղբարք մեր ցրուեսցին ՛ի բարի երկրէս, եւ ե(րուսաղ)էմ եղիցի աւերակ եւ անապատ, եւ տունն ա(ստուծո)յ ՛ի նմին հրձի́գ լիցի, եւ յաւե́ր լիցի մինչեւ ՛ի ժամանակս։
7Եւ դարձեալ ողորմեսցի́ ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ. եւ դարձուսցէ զնոսա անդրէն յերկիրն, եւ շինեսցեն նոքա զտունն. ո́չ եթէ ըստ օրինակի առաջնոյն՝ մինչեւ լցցին ժամանակք յաւիտենից։ եւ յետ այսորիկ դարձցին ՛ի գերութ(են)է աստի, եւ շինեսցեն զե(րուսաղ)էմ փառօք՝ եւ մեծաւ պատուով եւ տաճարն ա(ստուծո)յ ՛ի նմին շինեսցի́ յա(մենայ)ն ազգս յաւիտենից, շինուա́ծս փառաւորս ո(ր)պ(էս) եւ խօսեցա́ն զնմանէ մարգարէքն։
8Եւ ա(մենայ)ն հեթանոսք դարձցին ճշմարտութ(եամ)բ երկնչե́լ ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ. եւ կործանեսցեն եւ ՛ի բա́ց մերժեսցեն զկուռս իւրեանց.
9եւ օրհնեսցեն ա(մենայ)ն հեթանոսք զտ(է)ր, եւ ժողովուրդն խոստովան լիցի առ ա(ստուա)ծ իւր։ Եւ բարձրացուսցէ́ տ(է)ր զժողովուրդն իւր. եւ ցնծասցեն ամենեքեան ոյք սիրեն զտ(է)ր ա(ստուա)ծ ճշմարտութ(եամ)բ եւ արդարու(թեամ)բ. եւ արասջի́ք դուք ողորմութի(ւն) հարց ձերոց։
10Եւ արդ՝ որդեակ իմ, գնա́ դու աստի. զի լինելո́վ լինի զոր ասաց մարգարէն յունան։
11Այլ դու պահեսցե́ս զօրէնս եւ զհրամանս. եւ լե́ր դու ողորմած եւ արդար, զի բարի́ լինիցի քեզ։
12եւ թաղեսցես զիս՝ եւ զմայր քո ընդիս, եւ մի́ եւս հանգիցես դու ՛ի նինուէ։ Որդեա́կ իմ, տե́ս դու ո́րպէս արար ադամ աքիաքարայ որ սնո́յց զնա, ո́րպէս ՛ի լուսոյ տարաւ զնա ՛ի խաւար, ո́րչափ չա́ր անցոյց ընդ նա։ այլ աքիաքարոս ապրեցա́ւ, եւ նմա́ հատուցումն անդրէն հատուցաւ, եւ էջ նա փոխանակ ն(ո)ր(ա) ՛ի խաւարն։ եւ մանասէ արա́ր զողորմութի(ւն)ս, եւ ապրեցաւ յաւուր մահու՝ զոր թաքոյցն նմա. եւ ադամ անկաւ յորոգայթ՝ եւ կորեաւ։
13Եւ արդ դու որդեակ իմ, տե́ս, որպիսի́ առնէ ողորմութի(ւն), կամ ո́րպէս փրկէ արդարու(թ)ի(ւն)։ Եւ իբրեւ զայս ասաց, կատարեաց զհոգին ՛ի վ(ե)ր(այ) մահճացն. զի էր նա ամաց հարիւր եւ յիսուն։ եւ թաղեաց զնա որդին իւր լի փառօք՝ եւ բարի́ վախճանաւ։
14եւ յորժամ մեռաւ աննա՝ թաղեաց եւ զնա առ հօրն իւրում։ Եւ գնա́ց տուբիա կնաւ իւրով՝ եւ որդւովք իւրովք հանդերձ յեկբատանս մարաց՝ առ հռագուէլ աներ իւր։
15Եւ ծերացաւ նա պատուով մեծաւ. եւ թաղեա́ց նա զաներն իւր՝ եւ զզոքանչն, փառօք եւ պատուով. եւ ժառանգեաց զտունն նոցա, եւ զտունն տուբիթայ հօրն իւրոյ։
16Եւ մեռաւ նա ամաց հարիւր եւ քսան եւ եւթն, յեկբատանս մարաց։
17եւ մինչչե́ւ մեռեալ էր նա, լուաւ ինքն զկործանմանէն նինուէի՝ զոր գերեաց նաբուքոդոնոսոր ասուերոսն։ եւ ուրա́խ եղեւ տուբիա՝ մինչչե́ւ մեռեալ էր նա, ՛ի վերայ նինուէի. փա́ռս ետ գոհանալով զա(ստուծո)յ. որում փա́ռք յաւիտեանս յաւիտենից։ ամէն։