1ՊԱՒՂՈՍ ԱՌԱՔԵԱԼ ՈՉ ՛ի մարդկանէ եւ ո́չ ՛ի ձեռն մարդոյ, այլ ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի, եւ ա(ստուածո)յ հօր՝ որ յարոյց զնա ՛ի մեռելոց.
2եւ որ ընդ իս են եղբարք ամենեքին, եկեղեցեացդ գաղատացւոց։
3Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղութի(ւն) յա(ստուածո)յ ՛ի հօրէ, եւ ՛ի տ(եառ)նէ մերնէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ.
4որ ետ զանձն իւր վասն մեղաց մերոց. զի զմեզ փրկեսցէ́ յաշխարհէ աստի չարէ, ը(ստ) կամացն ա(ստուածո)յ եւ հօր մերոյ.
5որում փա́ռք յաւիտեանս. ամէն։
6Զարմանամ՝ զի այդպէս վաղվաղակի փոփոխիք յայնմանէ որ կոչեացն զձեզ ՛ի շնորհսն ք(րիստո)սի՝ յայլ աւետարան.
7որ ո́չ գոյ այլ. բայց եթէ իցեն ոմանք որ խռովեցուցանիցեն զձեզ, եւ կամիցին շրջել զաւետարանն ք(րիստո)սի։
8Այլ թէ մեք, կամ հրեշտա́կ յերկնից աւետարանեսցէ ձեզ աւելի́ քան զոր աւետարանեցաքն ձեզ. նզովեա́լ լիցի։
9որպէս յառաջագոյնն ասացաք՝ եւ արդ դարձեա́լ ասեմ, եթէ ոք աւետարանեսցէ ձեզ աւելի́ քան զոր առէքն, նզովեա́լ լիցի։
10Արդ՝ մարդկա՞ն հաճոյ լինիցիմ, թէ ա(ստուածո)յ. կամ խնդրիցեմ մարդկա՞ն հաճոյ լինել։ եթէ տակաւին մարդկան հաճոյ լինէի, ապա ք(րիստո)սի ծառայ ո́չ էի։
11Ցուցանե́մ ձեզ ե́ղբարք զաւետարանն, որ աւետարանեցաւ յինէն. զի ո́չ է ըստ մարդոյ.
12քանզի եւ ո́չ ես ՛ի մարդոյ առի, եւ ո́չ ուսայ յումեքէ, այլ ՛ի յայտնութ(են)է́ն յ(իսու)սի ք(րիստո)սի։
13Քանզի լուեա́լ իսկ է ձեր զիմ գնացսն որ երբեմն ՛ի հրէութե(ան) անդ, զի անչա́փ հալածէի զեկեղեցին ա(ստուածո)յ, եւ աւա́ր հարկանէի զնա։
14եւ յառաջադէ́մ էի ՛ի հրէու(թ)ե(ան)ն՝ քան զբ(ա)զ(ու)մ հասակակիցս իմ որ յազգին իմում էին. առաւել նախանձախնդիր էի իմոյ հայրենի աւանդութե(ան)ցն։
15Այլ յորժամ կամեցաւ ա(ստուա)ծ, որոշեաց զիս յորովայնէ մօր իմոյ, եւ կոչեաց ՛ի ձեռն շնորհաց իւրոց,
16յայտնել զորդին իւր ինեւ, զի աւետարանեցի́ց զնա ՛ի հեթանոսս։ անդէն վաղվաղակի ոչի́նչ զգացուցի մարմնոյ եւ արեան.
17եւ ո́չ ելի յե(րուսաղէ)մ առ որ յառաջագոյն քան զիս առաքեալքն էին. այլ չոգայ յարաբիա, եւ դարձեա́լ դարձայ ՛ի դամասկոս։
18Ապա յետ երից ամաց ելի́ յե(րուսաղէ)մ տեսանել զպե́տրոս. եւ եղեւ առ նմ(ա) աւուրս հինգետասան։
19զայլ ոք յառաքելոց անտի ո́չ տեսի, բայց միայն զյա́կովբոս. զեղբայրն տ(եառ)ն։
20Այլ զոր գրեմս առ ձեզ, ահաւասիկ առաջի ա(ստուածո)յ, զի ո́չ ստեմ։
21Ապա եկի ՛ի կողմանս ասորւոց եւ կիւլիկեցւոց։
22եւ յանծանօթս էի երեսօք եկեղեցեացն՝ որ ՛ի թլփատութ(են)է անտի էին ՛ի ք(րիստո)ս։
23Բայց զի լսելով լուեալ էր, թէ որ հալածէրն զմեզ յայնժամ, արդ աւետարանէ́ զհաւատսն՝ զոր երբեմն խախտէր։
24եւ փառաւո́ր առնէին ինեւ զա(ստուա)ծ։
1Ապա յետ ամաց չորեքտասանից, միւս անգամ ե́լի յե(րուսաղէ)մ ընդ բառնաբայ, առեա́լ ը(ստ) իս եւ զտի́տոս։
2եւ ելի ըստ յայտնու(թ)ե(ան)ն, եւ զգացուցի́ ն(ո)ց(ա) զաւետարանն՝ զոր քարոզէի ՛ի հեթանոսս, առանձինն այնոցիկ՝ որ կարծեալքն էին, գուցէ ընդունայն ինչ ընթացեա́լ իցեմ, կամ ընթանայցեմ։
3Այլ եւ ո́չ տիտոս որ ընդ իս ՛ի հեթանոսաց էր, բռնադատեցաւ թլփատե́լ.
4այլ վ(ա)ս(ն) սպրդողաց սո́ւտ եղբարցն, որք սպրդեցին մտանել գիտե́լ զազատութի(ւն)ն մեր՝ զոր ունիմք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. զի զմեզ ծառայեցուսցեն։
5որոց եւ ոչ առժամանակ մի անսացաք հնազանդութե(ա)ն. զի ճշմարտութի(ւն) աւետարանին հաստատեսցի առ ձեզ։
6Բայց զկարծելոցն եթէ իցեն ինչ, որպիսիք ոք երբեմն էին. չէ́ ինչ ինձ փոյթ. քանզի ա(ստուա)ծ ակն մարդկան ո́չ առնու. զի ինձ կարծեալքն այնպիսի ինչ ո́չ զգացուցին.
7այլ զնորին հակառա́կն, իբրեւ տեսին եթէ հաւատացեալ է ինձ աւետարանն անթլփատութե(ան), ո(ր)պ(էս) պետրոսի ՛ի թլփատութե(ան)։
8զի որ յաջողեացն պետրոսի յառաքելութի(ւն) թլփատութե(ա)ն, յաջողեա́ց եւ ինձ ՛ի հեթանոսս։
9Իբրեւ գիտացին զշնորհսն որ տուեալ էին ինձ, յակովբոս. եւ կեփաս, եւ յոհաննէս, որ կարծեալ սիւնքն էին, ձե́ռն ետուն հաւանու(թ)ե(ան) ինձ եւ բառնաբայ. զի մեք ՛ի հեթանոսս, եւ նոքա ՛ի թլփատու(թ)ե(ան)ն.
10բայց միայն զի զաղքա́տսն յիշեսցուք. զոր եւ ե́ս փութացայ զնոյն առնել·
11Այլ յորժամ եկն կեփաս յանտիոք, ընդդէ́մ դարձայ ն(ո)ր(ա). քանզի գո́գ իբրեւ սագտեա́լ իմն էր։
12քանզի մինչչե́ւ եկեալ էին ոմանք առ ՛ի յակովբայ, ընդ հեթանոսս ուտէր անխտիր. իսկ իբրեւ եկին, զատանէր՝ եւ որոշէ́ր զանձն, երկուցեա́լ յայնցանէ որ ՛ի թլփաթու(թեն)է անտի էին։
13եւ կե·ծաւորեցա́ն ընդ նմա եւ ա́յլ հրեայքն. մինչեւ բառնաբաս անգամ խոնարհեցաւ ՛ի նոցա կեղծաւորուտ(թ)ի(ւն)ն։
14Այլ իբրեւ տեսի, թէ ո́չ ուղիղ գնան ՛ի ճշմարտու(թ)ի(ւն) աւետարանին, ասե́մ ցկեփաս առաջի ամենեցուն, եթէ դու որ հրեայդ ես՝ հեթանոսաբա́ր եւ ո́չ հրեաբար կեաս, զի՞արդ ստիպես հեթանոսաց լինել հրեարէն։
15զի մեք բուն հրեայք եմք, եւ ո́չ հեթանոսաց մեղաւորք։
16Զայս գիտեմք, եթէ ո́չ արդարանայ մարդ ՛ի գործոց օրինաց, եթէ ոչ ՛ի հաւատոցն յ(իսու)սի ք(րիստո)սի. եւ մեք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս հաւատացաք, զի արդարասցուք ՛ի հաւատո́ցն ք(րիստո)սի, եւ ո́չ ՛ի գործոց օրինաց. զի ՛ի գործոց օրինաց ո́չ արդարասցի ամենայն մարմին։
17Իսկ եթէ մինչ խնդրիցեմք արդարանալ ՛ի ք(րիստո)ս, եւ գտանիցիմք մեղաւորք. ապաուրեմն ք(րիստո)ս մեղա՞ց պաշտօնեայ եղեւ. քա́ւ լիցի։
18Զի եթէ զոր քակեցին, զնոյն միւսանգամ շինիցեմ. ապա յանցաւո́ր զանձն իմ ես ինձէ́ն երեւեցուցանեմ։
19զի ես օրինօ́ք օրինացն մեռայ, զի ա(ստուածո)յ կեցից, եւ ընդ ք(րիստո)սի ՛ի խա́չ ելից։
20եւ կենդանի եմ այսուհետեւ, ոչ ես՝ այլ կենդանի է յիս ք(րիստո)ս։ Այլ որ այժմս կեամ մարմնով, հաւատո́վք որդւոյն ա(ստուածո)յ կեամ. որ սիրեացն զիս, եւ մատնեաց զանձն վ(ա)ս(ն) իմ։
21եւ ես ո́չ անարգեմ զշնորհսն ա(ստուածո)յ։ զի եթէ յօրինաց անտի́ էր արդարու(թ)ի(ւն), ապա ք(րիստո)ս զո́ւր մեռաւ։
1Ո՞ անմիտ գաղատացիք, ո՞ նախանձ արար զձեզ. որոց գրեթէ առաջի աչա́ց յ(իսու)ս ք(րիստո)ս գրեցաւ ՛ի խաչ ելեալ։
2Զայս միայն կամիմ ուսանել ՛ի ձէնջ. ՛ի գործո՞ց օրինաց զհոգին ընկալարուք՝ թէ ՛ի լրոյ հաւատոց։
3այդչափ անմի՞տ էք. սկսեալ հոգւով՝ եւ արդ մարմնո́վ վախճանիք։
4եւ ա́յնչափ անցք անցին ընդ ձեզ զուր, եթէ իցէ զուր։
5Իսկ արդ՝ որ բաշխեաց ՛ի ձեզ զհոգին, եւ աջողեաց ՛ի ձեզ զզօրու(թ)ի(ւն)ս.՛ի գործո՞ց օրինաց է՝ եթէ ՛ի լրոյ հաւատոց։
6Ո(ր)պ(էս) աբրահամ հաւատաց յա(ստուա)ծ՝ եւ համարեցաւ նմ(ա) յարդարու(թ)ի(ւն)։
7գիտիցէ́ք արդեւք. զի որք ՛ի հաւատոց անտի են, նոքա́ են որդիք աբրահամու։
8Յառաջագոյն գիտէր գիր, եթէ ՛ի հաւատո́ց անտի արդարացուցանէ ա(ստուա)ծ զհեթանոսս, յառաջագոյն խոստացաւ ա(ստուա)ծ աբրահամու. թէ ՛ի քե́զ օրհնեսցին ամենայն ազգք։
9Այսուհետեւ որք ՛ի հաւատոց անտի են, օրհնի́ն ընդ հաւատացելոյն աբրահամու։
10Զի որ միանգամ ՛ի գործոց օրինացն են, ընդ անիծի́ւք են. քանզի գրեա́լ է, թէ անիծեալ ամ(ենայն) մարդ որ ո́չ կացցէ յամ(ենայն) գրեալսն ՛ի գիրս օրինաց՝ առնել զամ(ենայն)։
11Զի օրինօքն ո́չ ոք արդարանայ առաջի ա(ստուածո)յ, այն յա́յտ իսկ է. զի արդարն՝ ասէ ՛ի հաւատո́ց կեցցէ,
12բայց օրէնքն չե́ն ՛ի հաւատոց, այլ որ արասցէ զայն՝ կեցցէ́ ՛ի նոսին։
13Ք(րիստո)ս գնեա́ց զմեզ յանիծի́ց օրինացն, եղեալ վ(ա)ս(ն) մեր անէծք. զի գրեա́լ է, թէ անիծեալ ամ(ենայն) որ կախեա́լ կայցէ զփայտէ.
14զի ՛ի հեթանոսս օրհնութի(ւն)ն աբրահամու եղիցի ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. զի մեք զաւետիս հոգւո́յն ս(ր)բ(ո)յ ընկալցուք հաւատովք։
15Ըստ մարդկութե(ա́ն) ասեմ, եղբարք. ապաքէն զմարդկան հաստատեա́լ կտակ՝ ո́չոք կարէ անարգել, եւ ո́չ այլ հրաման ՛ի վ(ե)ր(այ) ա́յնր տալ։
16իսկ աբրահամու խոստացան աւետիքն, եւ զաւակի́ նորա. եւ ո́չ ասէ զաւակաց՝ իբրեւ բազմաց, այլ իբրեւ զմիոյ, թէ եւ զաւակի́ քում, որ է ք(րիստո)ս։
17Բայց զայս ասեմ, զկտակն յառաջագո́յն հաստատեալ յա(ստուածո)յ ՛ի ք(րիստո)ս. օրէնքն որ յետ չորեքարեւր եւ երեսո́ւն ամի եդան, ո́չ կարեն խախտել առ ՛ի խափանելո́յ զաւետիսն։
18եթէ յօրինաց անտի է ժառանգու(թ)ի(ւն). ապա ո́չ եւս յաւետեացն։ բայց աբրահամու աւետեօ́ք շնորհեաց ա(ստուա)ծ։
19Իսկ զի՞նչ իցեն օրէնք։ յանցուածո́ց վ(ա)ս(ն) յաւելան, մինչեւ եկեսցէ զաւա́կն որում խոստացեալն էր, կարգեալ հրեշտակօք ՛ի ձե́ռն միջնորդի։
20իսկ միջնորդ՝ միոյ ուրուք ո́չ է, բայց ա(ստուա)ծ մի է։
21Իսկ արդ՝ օրէնքն հակառա՞կ ինչ իցեն աւետեա́ցն ա(ստուածո)յ. քա́ւ լիցի։ զի եթէ տուեալ էին օրէնքն՝ որ կարօղ էին կենդանի́ առնել, ապա հաստատ յօրինա́ց անտի է արդարութի(ւն)։
22Այլ փակեցի́ն գիրք զամենեսին ընդ մեղօք, զի աւետիքն ՛ի հաւատո́ց անտի յ(իսու)սի ք(րիստո)սի տացին հաւատացելոց։
23մինչչե́ւ հաւատքն եկեա́լ էին, ընդ օրինօք փակեա́լ պահէա́ք ՛ի հանդեերձեա́լ հաւատսն որ յայտնելոց էին ՛ի մեզ։
24Ապա օրէնքն դաստիարակ եղեն մեզ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, զի ՛ի հաւատոցն արդարասցուք։
25այլ իբրեւ եկին հաւատքն, ո́չ եւս ընդ դաստիարակաւ եմք։
26քանզի ամենեքին որդիք ա(ստուածո)յ էք, հաւատովք ՛ի յ(իսու)ս ք(րիստո)ս։
27Որք միանգամ ՛ի ք(րիստո)ս մկրտեցարուք, զք(րիստո́)ս զգեցեալ էք. զի́ք խտիր,
28ո́չ հրէի, եւ ո́չ հեթանոսի. ո́չ ծառայի, եւ ո́չ ազատի. ո́չ արուի, եւ ո́չ եդի. զի ամենեքեան դուք մի էք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս։
29Ապա եթէ դուք ք(րիստո)սի էք, ուրեմն աբրահամո́ւ զաւակ էք, ըստ աւետեա́ցն՝ ժառանգք։
1Զայս ասեմ. ցորքան ժամանակս ժառանգն տղայ է, չէ́ ինչ առաւել քան զծառայն. թէպէտ եւ տէր իցէ ամենեցուն.
2այլ ընդ հազարապետօ́ք է՝ եւ ընդ դաւարապետօք՝ մինչեւ ՛ի ժամանակակէ́տ հօրն։
3նոյնպէս եւ մե́ք մինչ տղայքն էաք, ընդ տարե́րբք աշխարհիս ՛ի ծառայութե(ա́ն) կայաք։
4Այլ իբրեւ եկն լրումն ժամանակին, առաքեաց ա(ստուա)ծ զորդին իւր՝ որ եղեւ ՛ի կնոջէ, եւ եմուտ ընդ օրինօք.
5զի զն(ո)ս(ա) որ ընդ օրինօքն իցեն, գնեսցէ́. զի մեք զորդեգրու(թ)ի́(ւն) ընկալցուք։
6Եւ զի էք դուք որդիք, առաքեաց ա(ստուա)ծ զհոգի որդւոյն իւրոյ ՛ի սիրտս մեր, որ աղաղակէ աբբա́, հա́յր։
7այսուհետեւ չե́ս ծառայ, այլ որդի. եթէ որդի, եւ ժառա́նգ ա(ստուածո)յ։
8Այլ յայնժամ մինչ ո́չ գիտէիք զա(ստուա)ծ, ծառայէի́ք այնոցիկ՝ որ ո́չն էին ՛ի բնէ́ աստուածք։
9այլ այժմիկ ծաներուք զա(ստուա)ծ, մանաւանդ թէ ծանուցա́յք իսկ յա(ստուածո)յ, զի՞արդ դառնայք միւսանգամ ՛ի տարերս տկարս եւ յաղքատս, որոց մի́ւսանգամ զանձինս ծառայեցուցանել կամիք։
10Զաւո́ւրս խտրէ́ք, եւ զամի́սս, եւ զժամանակս՝ եւ զտարիս։
11երկնչի́մ ՛ի ձէնջ, գուցէ́ թէ ՛ի զո́ւր ինչ վաստակեցի ՛ի ձեզ։
12եղերո́ւք իբրեւ զիս, քանզի եւ ես իբրեւ զձե́զդ էի։ Ե́ղբարք՝ աղաչեմ զձեզ, չիք ինչ ձեր մեղուցեալ առ իս։
13գիտէ́ք դուք՝ զի տկարութ(եամ)բ մարմնոյ աւետարանեցի ձեզ զառաջինն. եւ զփորձանսն որ ՛ի մարմնի իմում էին,
14ոչ անարգեցէք՝ եւ ո́չ անդոսնեցէք. այլ իբրեւ զհրեշտա́կ ա(ստուածո)յ ընկալարուք զիս, իբրեւ զք(րիստո)ս յ(իսու)ս։
15Իսկ արդ՝ ո՞ւր է երանութի(ւն)ն ձեր։ վկա́յ եմ ձեզ, եթէ հնա́ր ինչ էր՝ զա́չս ձեր հանէիք եւ տայիք ինձ։
16արդ՝ զի՞ թշնամի իմն եղէ ձեզ, զի զստո́յգն խօսեցայ։
17Այլ նախանձեցուցանեն զձեզ ո́չ ՛ի բարի. եւ արգելուլ կամին զձեզ, զի նոցա նախանձաւո́րք լինիցիք։
18բայց լա́ւ է նախանձաւո́ր լինել ՛ի բարիս յամ(ենայն)ժամ, եւ ո́չ միայն յորժամ ՛ի ձերում միջի իցեմ։
19Որդեա́կք իմ, զորս դարձեալ վերստին երկնեմ, մինչեւ նկարեսցի́ ք(րիստո)ս ՛ի ձեզ։
20կամէի այժմ գալ առ ձեզ, եւ փոխել զբարբառ իմ. զի տարակուսեա́լ եմ ես վ(ա)ս(ն) ձեր։
21Ասէ՞ք ինչ ինձ՝ որ ը(ստ) օրինօքն կամիք լինել, չիցէ՞ ընթերցէալ ձեր զօրէնս։
22զի գրեալ է՝ թէ աբրահամու երկո́ւ որդիք էին, մի՝ յաղախնոյ անտի, եւ մի՝ յազատէն։
23այլ որ յաղախնոյն էր՝ ըստ մարմնո́յ ծնեալ էր, եւ որ յազատէն՝ ըստ աւետեա́ցն.
24որ է առակ օրինակի։ Զի այս ինքն են՝ երկո́ւ կտակարանք, մի՝ ՛ի լեռնէ սինեայ ՛ի ծառայութի́(ւն) ծնեալ, որ էր հագա́ր։
25քանզի հագար՝ լեառն սինայ է յարաբիա. հաւասա́ր է այսմ երուսաղէմի. զի ծառա́յ է որդւովքն իւրովք հանդերձ։
26Այլ վերինն երուսաղէմ ազա́տ է, որ է մայր մեր ամենեցուն։
27զի գրեա́լ է. ուրա́խ լեր ամուլ որ ոչ ծնանէիր, գոչեա́ եւ աղաղակեա́ որ ոչդ երկնէիր. զի բազո́ւմ են որդիք սկնդկի́դ առաւել քան զարամբւոյն։
28Այլ մեք ե́ղբարք՝ ըստ սահակա́յ աւետեացն որդիք եմք։
29այլ որպէս յայնժամ որ ըստ մարմնոյն ծնեալ էր, հալածէր զայն որ ըստ հոգւոյն, նո́յնպէս եւ այժմ։
30այլ զի՞նչ ասէ գիր. ՛ի բաց հան զաղախնիդ եւ զորդի ն(ո)ր(ա). զի մի́ ժառանգեսցէ որդի աղախնոյն՝ ընդ որդւոյն ազատի։
31Վասն որոյ ե́ղբարք՝ չե́մք որդիք աղախնոյն, այլ ազատին. ազատութ(եամ)բն որով ք(րիստո)ս զմեզ ազատեցոյց։
1Պի́նդ կացէք այսուհետեւ, եւ մի́ միւսանգամ ընդ լծով ծառայութե(ան) մտանէք։
2Ահաւասիկ ես պաւղոս ասե́մ ձեզ. զի եթէ թլփատիք, ք(րիստո)ս ինչ ձեզ ո́չ օգնէ։
3վկայե́մ ամ(ենայն) մարդոյ՝ որ թլփատիցի, թէ պարտակա́ն է զամ(ենայն) օրէնսն կատարել։
4Խափանեա́լ էք ՛ի ք(րիստո)սէ, որ օրինօքն արդարանայք. եւ անկեալ էք ՛ի շնորհաց անտի։
5զի մեք հոգւոյն՝ ՛ի հաւատոց յուսոյն արդարութե(ան) ակն ունիմք։
6զի ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս՝ ո́չ թլփատու(թ)ի(ւն) ինչ կարօղ է, եւ ո́չ անթլփատութի(ւն). այլ հաւա́տք սիրով աջողեալք։
7Բարւո́ք ընթանայիք, ո՞ կասեցոյց զձեզ ճշմարտու(թ)ե(ան)ն չհաւանել։
8զի ա́յն հրապոյրք՝ ո́չ յայնմանէ են որ կոչեացն զձեզ։
9փոքր մի խմոր զամենայն զանգուածն խմորէ։
10Այլ ես յուսացեա́լ եմ ՛ի ձեզ տ(թեամ)բ՝ թէ ո́չ այլ ազգ ինչ խորհիցիք։ եւ որ խռովեցուցանէ զձեզ, կրեսցէ դատաստան՝ ո́ ոք եւ իցէ։
11Այլ ես ե́ղբարք՝ եթէ թլփատու(թ)ի(ւն) քարոզէի, ընդէ՞ր տակաւին հալածիմ։ ապա ուրեմն խափանեա́լ իցէ գայթագղու(թ)ի(ւն) խաչին։
12Երանի́ թէ մօտակտուր իսկ լինէին, որ զձեզն խռովեցուցանէն։
13զի դուք յազատութի(ւն) կոչեցեալ էք։ Ե́ղբարք, միայն զի ազատու(թ)ի(ւն)ն ձեր ո́չ լինիցի ՛ի պատճառս մարմնոյ. այլ սիրո́վ ծառայեցէ́ք միմեանց։
14զի ամ(ենայն) օրէնք ՛ի մի́ բան կատարին. ՛ի սիրեսցեսն զընկեր քո իբրեւ զանձն քո։
15Ապա թէ զմիմեանս խածատիցէք՝ եւ ուտիցէք. զգո́յշ լերուք՝ գուցէ ՛ի միմեանց սատակիցիք։
16Բայց զայս ասեմ. հոգւո́վ գնացէք, եւ զցանկութի(ւն) մարմնոյ մի́ կատարէք։
17զի մարմին ցանկայ հակառա́կ հոգւոյ, եւ հոգի հակառա́կ մարմնոյ. եւ զի սոքա միմեանց հակառա́կ են, մի́ զոր կամիցիքն՝ զայն առնիցէք։
18Իսկ եթէ հոգւո́վ վարիք, ապա չէ́ք ընդ օրինօք։
19զի յայտնի́ են գործք մարմնոյ. ա́յս ինքն են, շնու(թ)ի́(ւն), պոռնկու(թ)ի́(ւն), պղծու(թ)ի́(ւն), գիջու(թ)ի́(ւն).
20կռապաշտութի́(ւն), կախարդութի́(ւն), թշնամու(թ)ի́(ւն), հե́ռ, նախա́նձ, բարկու(թ)ի́(ւն), հակառակու(թ)ի́(ւն)ք, երկպառակութի́(ւն)ք, հերձուա́ծք,
21չարակնութի́(ւն), սպանութի́(ւն)ք, արբեցու(թ)ի́(ւն)ք, անառակութի́(ւն)ք, եւ որ ինչ սոցի́ն նման են։ զոր յառաջագո́յն իսկ ասեմ ձեզ, ո(ր)պ(էս) եւ կանխաւն ասէի, թէ որ զայսպիսի ինչ գործեն, զարքայու(թ)ի(ւն) ա(ստուածո)յ ո́չ ժառանգեն։
22Իսկ պտուղ հոգւոյն ա́յս է. սէ́ր, խնդութի(ւն), խաղաղութի́(ւն), երկայնմտու(թ)ի́(ւն),
23քաղցրու(թ)ի́(ւն), բարու(թ)ի(ւն), հաւա́տք, հեղու(թ)ի́(ւն), ժուժկալուի́։ զայսպիսեաց աստի օրէնքն չեն հակառակ։
24իսկ որ ք(րիստո)սեանքն են, զմարմինս իւրեանց ՛ի խա́չ հանին կարեօքն եւ ցանկու(թեամ)բք հանդերձ։
25Եթէ կեամք հոգւով, ընդ հոգւոյն եւ միաբանեսցո́ւք։
26եւ մի́ լիցուք սնապարծք՝ միմեանց ձայն տալով, եւ ընդ միմեանս նախանձելով։
1Եղբարք, եթէ հանկարծ ըմբռնեսցի ոք ՛ի ձէնջ յինչ եւ իցէ յանցանս, դուք որ հոգեւորդ էք՝ հաստատեցէ́ք զայնպիսիսն հոգւով հեղութե(ան). զգո́յշ լինիցիք անձանց, զի մի́ եւ դուք փորձիցիք։
2զմիմեանց բեռն բարձէ́ք, եւ այնպ(է)ս կատարեցէ́ք զօրէնսն ք(րիստո)սի։
3Եթէ համարիցի ոք լինել ինչ՝ եւ չիցէ, զա́նձն իւր խաբէ։
4զգործ իւր կշռեսցէ իւրաքանչի́ւր ոք, եւ ապա անձի́ն իւրում միայն պարծանս տացէ, եւ մի́ առ ընկերաւն։
5զի իւրաքանչիւր ոք՝ զի́ւր բեռն բառնալոց է։
6հաղորդու(թ)ի(ւն) արասցէ աշակերտն վարդապետին՝ յամ(ենայն) բարութի(ւն)ս։
7Մի́ խաբիք, ա(ստուա)ծ ո́չ արհամարհի։
8զի զոր ինչ սերմանէ մարդ, զնոյն եւ հնձեսցէ́։ որ սերմանէ ՛ի մարմին իւր, ՛ի մարմնոյ անտի հնձեսցէ́ զապականութի(ւն). եւ որ սերմանէ ՛ի հոգին, ՛ի հոգւոյ անտի հնձեսցէ զկեա́նսն յաւիտենից։
9Այլ զբարիս գործել մի́ ձանձրասցուք, զի ՛ի ժամանակի́ իւրում հնձեսցուք առանց լքանելո́յ։
10Այսուհետեւ մինչդեռ ժամանակս ՛ի ձեռս է, գործեսցո́ք զբարի́ս առ ամենեսեան, մանաւանդ առ ընտանի́սն հաւատոյ,
11Տեսէ́ք՝ որպիսի գրով գրեցի առ ձեզ իմով ձեռամբ։
12զի որ միանգամ կամին բարեմարդի́կ լինել մարմնով, նոքա ստիպե́ն զձեզ թլփատե́լ. միայն՝ զի մի́ զխաչին ք(րիստո)սի զհետ երթայցեն։
13քանզի եւ որ թլփատեալքն իսկ են, նոքա զօրէնսն ո́չ պահեն. այլ կամին զի դուք թլփատեսջիք, զի ձերո́վ մարմնովդ պարծեսցին·
14Այլ ինձ՝ քա́ւ լիցի պարծել, բայց միայն ՛ի խաչն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի. որով ինձ աշխարհ ՛ի խաչ ելեալ է, եւ ես աշխարհի։
15Զի ո́չ թլփատու(թ)ի(ւն) ինչ է, եւ ո́չ անթլփատութի(ւն). այլ նո́ր արարածս։
16եւ որ միանգամ այսմ կանոնի միաբան լինին, խաղաղու(թ)ի(ւն) ՛ի վերայ ն(ո)ց(ա) եւ ողորմութի(ւն), եւ ՛ի վերայ իսրայէլի́ն ա(ստուածո)յ։
17Այսուհետեւ աշխա́տ ոք զիս մի́ արասցէ. զի ես զչարչարա́նս ք(րիստո)սի ՛ի մարմնի իմում կրեմ։
18Շնո́րհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի ընդ ոգւոյդ ձերում ե́ղբարք. ամէն։