1ՊԱՒՂՈՍ ԱՌԱՔԵԱԼ յիսուսի ք(րիստո)սի կամօքն ա(ստուածո)յ, եւ տիմոթէոս եղբայր. եկեղեցւոյդ ա(ստուածո)յ որ է ՛ի կորնթոս՝ սրբովքդ ամենեքումբք՝ որ են յամ(ենայն) կողմանս աքայեցւոց։
2Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղութի́(ւն) յա(ստուածո)յ հօրէ մերմէ, եւ ՛ի տ(եառ)նէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ։
3Օրհնեա́լ է ա(ստուա)ծ եւ հայր տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի. հայր գթութե(ան)ց, եւ ա(ստուա)ծ ամ(ենայն) մխիթարութե(ան).
4որ մխիթարէ́ն զմեզ յամ(ենայն) նեղու(թ)ի(ւն)ս մեր. առ ՛ի կարօղ լինելո́յ մեզ մխիթարել զայնոսիկ, որ յամ(ենայն) նեղութի(ւն)սն իցեն, մխիթարութ(եամ)բն որով մե́ք մխիթարիմք յա(ստուածո)յ։
5զի ո(ր)պ(էս) առաւելա́ն չարչարանքն ք(րիստո)սի ՛ի մեզ, նո́յնպէս եւ ՛ի ձեռն ք(րիստո)սի առաւե́լ լիցի եւ մխիթարութի(ւն)ն մեր։
6Զի եթէ նեղիմք, վ(ա)ս(ն) ձերո́յ մխիթարութե(ան) եւ փրկութե(ան), եւ եթէ մխիթարիմք, վ(ա)ս(ն) ձերո́յ մխիթարու(թ)ե(ան). որ յաջողեալն է համբերութ(եամ)բ նոցին չարչարանաց, զոր եւ մե́քն չարչարիմք.
7եւ յոյսն մեր հաստատո́ւն է վ(ա)ս(ն) ձեր. քանզի գիտեմք՝ եթէ ո(ր)պ(էս) կցորդ ե́մք չարչարանացն, նոյնպէս եւ մխիթարու(թ)ե(ան)ն։
8Քանզի ո́չ կամիմ տգէտ լինել ձեզ ե́ղբարք՝ վ(ա)ս(ն) նեղութե(ան) մերոյ եղելոյ յասիա. զի առաւել քան զկար մեր ծանրացաք, մինչեւ անյո́յս լինելոյ մեզ եւ ՛ի կենաց։
9Այլ անձամբ յանձինս զվճի́ռ մահու ընկալաք. զի մի́ յանձինս ապաստան իցեմք, այլ յա(ստուա)ծ որ յարուցանէ զմեռեալս.
10որ յայնպիսի մահուանէ փրկեաց զմեզ՝ եւ փրկեսցէ́.
11քանզի յուսացեալ եմք, եթէ տակաւին փրկեսցէ́ օգնականու(թեամ)բ աղօթից ձերոց վ(ա)ս(ն) մեր։ Զի ՛ի բազմադէմ շնորհացն՝ որ ՛ի մեզ, բազմօք յաճախեսցեն գոհու(թ)ի(ւն)քն վ(ա)ս(ն) մեր։
12Քանզի պարծանք մեր ա́յս են. վկայու(թ)ի(ւն) մտաց մերոց. զի սրբու(թեամ)բ եւ ստուգու(թեամ)բ ա(ստուածո)յ, եւ ո́չ մարմնեղէն իմաստու(թեամ)բ, այլ շնորհօքն ա(ստուածո)յ շրջեցաք յաշխարհի. բայց առաւել եւս առ ձե́զ։
13Քանզի ո́չ եթէ ա́յլ ազգ ինչ գրեմք առ ձեզ, այլ զոր ընթեռնուցո́ւքն՝ եւ գիտա́կ լինիցիք. քանզի յուսամ, թէ մինչեւ ՛ի վախճան գիտիցէք.
14ո(ր)պ(էս) եւ խելամո́ւտ եղէք մեզ փոքր ՛ի շատէ։ զի պարծա́նք ձեր եմք՝ ո(ր)պ(էս) եւ դուք մեր, յաւուրն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի։
15Եւ յայս ապաստան, կամէի նախ առ ձե́զ գալ. զի դուք կրկին շնորհս ընդունիջիք.
16եւ ՛ի ձէնջ երթա́լ ՛ի մակեդովնիա. եւ դարձեալ ՛ի մակեդովնիայ գալ առ ձեզ, եւ ՛ի ձէնջ յուղարկել ՛ի հրէաստան։
17Իսկ եթէ զայս խորհեցայ՝ մի թէ՝ թեթեւութ(եամ)բ՞ ինչ գնացի. եւ կամ զոր խորհիմս, ըստ մարմնո՞յ ինչ խորհիցիմ, այլ զի եղիցի́ յինէն կողմանէ, այսն՝ այո́, եւ ոչն՝ ոչ։
18Հաւատարի́մ է ա(ստուա)ծ. զի բանն մեր որ առ ձեզ եհաս՝ ո́չ է այո, եւ ոչ։
19քանզի որդին ա(ստուածո)յ յ(իսու)ս ք(րիստո)ս, որ ՛ի ձեզ մեւք քարոզեցաւ, ինեւ եւ սիղուանոսի́ւ եւ տիմոթէիւ, ո́չ եղեւ այո եւ ոչ. այլ այսն ՛ի նմին եղեւ։
20զի որչափ աւետիքն ա(ստուածո)յ են ՛ի նմ(ա) այսն. վ(ա)ս(ն) որոյ եւ նովին ամէնն մեւք ՛ի փառս ա(ստուածո)յ։
21Այլ որ հաստատեացն զմեզ ձեւք հանդերձ ՛ի ք(րիստո)ս, եւ օ́ծ զմեզ, ա(ստուա)ծ է.
22որ եւ կնքեաց զմեզ, եւ ետ զառհաւատչեայ հոգւոյն ՛ի սիրտս մեր։
23Այլ ես վկայ զա(ստուա)ծ կոչեմ անձին իմոյ. զի վ(ա)ս(ն) խնայելո́յ ՛ի ձեզ՝ ո́չ եւս եկի ՛ի կորնթոս. զի ո́չ եթէ տիրեմք հաւատովքս, այլ գործակի́ց եմք շնորհացդ ձերոց. քանզի հաւատո́վք հաստատեալ կայք։
1Բայց զայս եւեթ ընտրեցի, զի մի́ միւսանգամ տրտմութ(եամ)բ եկից առ ձեզ։
2զի եթէ ես տրտմեցուցանե́մ զձեզ. եւ ո՞վ է որ ուրախ առնիցէ զիս, եթէ ոչ որ տրտմեցին յինէն։
3Եւ զայս գրեցի, զի մի́ յորժամ գայցեմ տրտմութի(ւն) ինչ կրիցեմ, ուստի արժանիդ իցէ ինձ ուրախ լինել։ յուսացեալ եմ ՛ի ձեզ ամենեսին, զի իմ ուրախու(թ)ի(ւն)ս՝ ձե́ր ամենեցուն է։
4զի ՛ի բ(ա)զ(ու)մ վշտաց եւ ՛ի նեղու(թեն)է սրտի գրեցի առ ձեզ բ(ա)զ(ու)մ արտասուօք. ո́չ զի տրտմեցիք, այլ զի զսէրն իմ գիտասջի́ք, զոր ունիմ առաւելապէս առ ձեզ։
5Ապա թէ ոք տրտմեցոյց, ո́չ եթէ զիս տրտմեցոյց, այլ փոքր ՛ի շատէ, զի մի́ ծանրացայց ամենեցուն ձեզ։
6շա́տ է այնպիսւոյն պատուհասն այն, որ ՛ի բազմաց անտի է։
7Այսուհետեւ նմին հակառակ, մանաւանդ շնորհե́լ ձեզ նմա՝ եւ մխիթարել. զի մի́ յառաւե́լ տրտմու(թեն)էն ընկղմեսցի այնպիսին։
8վ(ա)ս(ն) որոյ աղաչեմ զձեզ, հաստատել ՛ի նա զսէրն։
9Վասն այնորիկ իսկ եւ գրեցի. զի զչա́փ առից զձեր, եթէ յամ(ենայն)ի հպատակ իցէք։
10զի եթէ ումեք շնորհիցէք՝ եւ ե́ս. քանզի եւ ե́ս եթէ շնորհիցեմ, զոր ինչ շնորհիցե́մն՝ վ(ա)ս(ն) ձե́ր ՛ի դէմս ք(րիստո)սի.
11զի մի́ զրկիցիմք ՛ի սատանայէ. քանզի չե́մք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա։
12Այլ իբրեւ հասի ես ՛ի տրովադա յաւետարանն ք(րիստո)սի, եւ դուռն բա́ց էր ինձ ՛ի տ(է)ր,
13ո́չ ետու հանգիստ հոգւոյ իմում. քանզի ո́չ գտի ես անդ զտիտոս զեղբայր իմ. այլ հրաժարեա́լ ՛ի նոցանէ՝ գնացի ՛ի մակեդովնիա։
14Այլ ա(ստուածո)յ շնորհքն որ յամ(ենայն)ի հռչակ հարկանէ զմէնջ ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս, եւ զհոտ գիտու(թ)ե(ան)ն իւրոյ յայտնի́ առնէ մեւք յամ(ենայն) տեղիս։
15զի հոտ անո́յշ եմք ք(րիստո)սի առ ա(ստուա)ծ՝ ՛ի մէջ փրկելոցն, եւ ՛ի մէջ կորուսելոցն.
16ոմանց հո́տ մահուանէ ՛ի մա́հ, եւ ոմանց հոտ կենդանու(թեն)է ՛ի կեանս. եւ առ այս՝ ո՞ բաւական իցէ։
17Ք(ան)զի ո́չ եմք իբրեւ զայլսն, որ վաճառական լինել բանին ա(ստուածո)յ. այլ իբրեւ ՛ի հաստատու(թեն)է՝, այլ իբրեւ յա(ստուածո)յ առաջի ա(ստուածո)յ, ՛ի ք(րիստո)ս խօսիմք։
1Սկսանիմք այսուհետեւ վերստի́ն զանձինս ընծայեցուցանել. թէպէտ եւ ո́չ պիտոյ իցեն մեզ, որպէս ոմանց թո́ւղթք ընծայու(թ)ե(ան) առ ձեզ, կ(ա)մ ՛ի ձէնջ։
2Այլ թուղթք մեր դո́ւք էք՝ գրեալ ՛ի սիրտս մեր, ծանուցե́ալ եւ ընթերցեալ։ յամ(ենայն) մարդկանէ
3յայտնեալք, զի էք թուղթք ք(րիստո)սի, պաշտեցեալ ՛ի մէնջ. եւ գրեալ ո́չ մրով, այլ հոգւո́վն ա(ստուածո)յ կենդանւոյ. ո́չ ՛ի տախտա́կս քարեղէնս, այլ ՛ի տախտակս սրտի մարմնեղէնս։
4Յո́յս մի այսպիսի ունիմք ՛ի ձե́ռն ք(րիստո)սի առ ա(ստուա)ծ.
5իբր ո́չ եթէ անձա́մբ բաւակա́ն եմք խորհել ինչ իբրեւ ՛ի մէնջ. այլ բաւականութի(ւն)ն մեր՝ յա(ստուածո)յ է,
6որ եւ բաւակա́նս արար զմեզ՝ պաշտօնեայս նորո́ց կտակարանացս, ո́չ գրով, այլ հոգւո́վ. զի գիրն սպանանէ, այլ հոգին կեցուցանէ́։
7Զի եթէ պաշտօն մահու գրո́վ դրոշմեալ ՛ի տախտա́կսն քարեղէնս. եղեւ փառօք, զի մի́ կարասցեն հայել որդիքն ի(սրաէ)լի յերե́սն մովսիսի, վ(ա)ս(ն) փառաց երեսաց ն(ո)ր(ա)՝ որ խափանելոցն էր.
8որչափ եւս առաւել պաշտօ́ն հոգւոյն եղիցի փառօք։
9Զի եթէ պաշտօն դատապարտու(թ)ե(ան)ն փառօք էր, որ՞չափ ե́ւս առաւել պաշտօն արդարու(թ)ե(ան)ն փառօք։
10քանզի ո́չ եթէ փառաւորի́ փառաւորեա́լն յայսմ մասին, վ(ա)ս(ն) առաւելու(թ)ե(ան) փառացն։
11Զի եթէ որ խափանելո́ցն էր՝ այն փառօ́ք էր, որչափ եւս առաւել որ գալո́ցն է՝ փառօք իցէ։
12Եւ արդ՝ զի ունիմք այսպիսի յոյս, բազո́ւմ համարձակու(թեամ)բ վարեսցո́ւք.
13եւ ո́չ ո(ր)պ(էս) մովսէս արկանէր քող ՛ի վ(ե)ր(այ) երեսաց իւրոց, վ(ա)ս(ն) չհայելոյ որդւոցն ի(սրաէ)լի ՛ի վախճան խափանելոցն։
14Այլ կուրացան միտք ն(ո)ց(ա). քանզի մինչեւ ցայսօր ժամանակի, նո́յն քող ձգեալ կայ ՛ի վերայ ընթերցուածոց հին կտակարանացն. եւ ո́չ վերանայ, զի ք(րիստո)սիւ խափանելոց է։
15Այլ մինչեւ ցայսօր յորժամ ընթերնուն զմովսէս, նո́յն առագաստ կայ ՛ի վերայ սրտից ն(ո)ց(ա)։
16այլ յորժամ դարձցին առ տ(է)ր, ապա́ վերասցի առագաստն։
17Զի տ(է)ր հոգին է. ուր հոգի տ(եառ)ն է, անդ ազատութի́(ւն) է։
18Բայց մեր ամենեցուն բացաւ երեսօք զփառսն տ(եառ)ն իբրեւ ընդ հայելի տեսեալ, ՛ի նո́յն պատկեր նորոգիմք՝ փառաց ՛ի փառս. որպէս եւ տ(եառ)ն հոգւոյ։
1վասն այսորիկ ունիմք զպաշտօնս զայս, ո(ր)պ(էս) եւ գտաք զողորմու(թ)ի(ւն), եւ ո́չ ձանձրանամք.
2այլ հրաժարեցա́ք ՛ի գաղտնեաց ամօթոյն. զի մի́ գնասցուք խորամանգու(թեամ)բ, եւ մի́ նենգեսցուք զբանն ա(ստուածո)յ. այլ յայտնութե(ան) ճշմարտութե(ա)ն ընծայեցուսցուք զանձինս մեր առ ամ(ենայն) միտս մարդկան առաջի ա(ստուածո)յ։
3Ապա թէ իցէ եւս ծածկեալ աւետարանն մեր, ՛ի մէջ կորուսելո́ցն է ծածկեալ.
4որոց աստուած աշխարհիս այսորիկ կուրացոյց զսիրտս անհաւատիցն, զի մի́ ծագեսցէ ՛ի ն(ո)ս(ա) լուսաւորու(թ)ի(ւն) աւետարանի փառացն ք(րիստո)սի. որ է պատկե́ր աներեւութին ա(ստուածո)յ։
5զի ո́չ եթէ զանձինս քարոզեմք, այլ զք(րիստո)ս յ(իսու)ս զտ(է)ր, եւ զմեզ ծառայս ձեզ վ(ա)ս(ն) ք(րիստո)սի։
6Զի ա(ստուա)ծ որ ասաց ՛ի խաւարէ լո́յս ծագել. որ եւ ծագեա́ց իսկ ՛ի սիրտս մեր ՛ի լուսաւորութի(ւն) գիտութե(ան) փառցն ա(ստուածո)յ ՛ի դէմս յ(իսու)սի ք(րիստո)սի։
7Այսուհետեւ ունիմք զգանձս զայս յամանս խեցեղէնս. զի առաւելու(թ)ի(ւն) զօրու(թ)ե(ան)ն իցէ յա(ստուածո)յ, եւ ո́չ ՛ի մէնջ։
8յամենայնի նեղեալք, այլ ո́չ նուազեալք. կարօտեալք, այլ ո́չ տարակուսեալք.
9հալածեալք, այլ ո́չ լքեալք. չարչարեալք, այլ ո́չ սատակեալք։
10յամ(ենայն) ժամ զմահն յ(իսու)սի ՛ի մարմինս մեր կրեսցուք, զի եւ կեանքն յ(իսու)սի ՛ի մարմինս մեր յայտնեսցին։
11Քանզի միշտ մեք որ կենդանիքս եմք, ՛ի մա́հ մտանիմք վ(ա)ս(ն) յ(իսու)սի. զի եւ կեանքն յ(իսու)սի յայտնի́ լիցին ՛ի մահկանացու մարմինս մեր։
12այսուհետեւ մահ ՛ի մեզ զօրանայ, եւ կեանք ՛ի ձե́զ։
13Արդ՝ ունիմք զնո́յն հոգի հաւատոց, ո(ր)պ(էս) եւ գրեալ է. հաւատացի՝ վ(ա)ս(ն) որոյ եւ խօսեցայ։ եւ մեք հաւատամք՝ վ(ա)ս(ն) որոյ եւ խօսիմք իսկ։
14Զայս գիտեմք՝ եթէ որ յարոյցն զյ(իսու)ս, եւ զմեզ ընդ յ(իսու)սի յարուսցէ, եւ յանդիմա́ն կացուսցէ ձեւք հանդերձ։
15քանզի ամ(ենայն) ինչ վ(ա)ս(ն) ձե́ր է. զի շնորհք յաճախեալք ՛ի բազմաց գոհու(թեն)է անտի, առաւելեսցի́ն ՛ի փառս ա(ստուածո)յ։
16Վասն որոյ եւ ո́չ ձանձրանամք. այլ թէպէտ եւ արտաքին մարդս մեր ապականի, այլ ներքին մարդս մեր նորոգի́ օրըստօրէ.
17զի առժամա́յն յաճախու(թ)ի(ւն) թեթեւ նեղութե(ան)ս մերոյ ՛ի յաւիտենակա́ն առաւելութի(ւն), զմեծութի́(ւն) փառացն գործէ ՛ի մեզ։
18քանզի ո́չ գիտեմք զերեւելիսս, այլ զաներեւոյթսն. զի երեւելիքս առժամանակ մի են, եւ աներեւոյթքն յաւիտենականք։
1Քանզի գիտեմք՝ զի եթէ երկրաւոր տաճար շինուածոյս մերոյ քակտեսցի, շինած յա(ստուածո)յ ունիմք, տաճար առանց ձեպագործի́ յաւիտենական՝ յերկինս։
2եւ ընդ այս տաղակամք. քանզի զբնակութի(ւն)ն երկնից փափագեմք զգենուլ.
3միայն թէ յորժամ զգենուցումքն, ո́չ մերկ գտանիցիմք։
4Քանզի որ եմք ընդ յարկա́ւս ընդ այսուիկ, տաղակա́մք ծանրացեալք. զի ո́չ կամիմք մերկանալ, այլ զայն ՛ի վերայ այսր զգենուլ. զի ընկղմեսցի́ մահկանացուս ՛ի կենաց անտի։
5Այլ որ յաջողէն մեզ ՛ի սոյն, ա(ստուա)ծ է. որ ետ մեզ զառհաւատչեա́յ հոգւոյն։
6Արդ՝ համարձակիմք յամ(ենայն) ժամ, եւ գիտեմք եթէ որչափ յամեմք ՛ի մարմնի աստ, օտարանա́մք ՛ի տ(եառ)նէ։
7զի հաւատո́վք գնամք, եւ ո́չ կարծեօք։
8Այլ համարձակիմք, եւ առաւե́լ եւս հաճեալ եմք ելանել ՛ի մարմնոյ աստի՝ եւ մտանել առ ա(ստուա)ծ։
9վ(ա)ս(ն) որոյ եւ առատանամք. զի եթէ յամիցեմք՝ եւ եթէ ելանիցեմք, հաճո́յ եւ եթ իցեմք նմա։
10Քանզի ամենեցո́ւն մեզ յանդիման լինել կայ առաջի ատենին ք(րիստո)սի. զի ընկալցի իւրաքանչիւր իւրո́վ մարմնով, զոր ինչ գործեաց յառաջ՝ եթէ բարի, եւ եթէ չար։
11Իսկ արդ՝ զա́հ տ(եառ)ն գիտելով չափ, զմարդկան ինչ զմի́տս հաճե́մք. սակայն առաջի́ ա(ստուածո)յ յայտնելոց եմք. բայց ես յուսամ եւ ՛ի ձե́ր միտս յայտնի լինել։
12Իբր ո́չ եթէ միւսանգամ զանձինս ինչ ընծայեցուցանեմք ձեզ, այլ պատճա́ռս տամք ձեզ պարծանաց վ(ա)ս(ն) մեր. զի ունիցիք առ այնոսիկ որ առ ա́չսն պարծիցին, եւ ո́չ սրտիւք։
13զի եթէ առանցա́ք ինչ, այն ա(ստուածո)յ է. եւ եթէ զգաստանամք, այն ձե́ր է։
14Զի սէ́րն ք(րիստո)սի ստիպէ զմեզ, քննե́լ զայս. զի եթէ մին փոխանակ ամենեցո́ւն մեռաւ, ապա ուրեմն ամենեքեա́ն մեռեալ էին.
15եւ ՛ի վերայ ամենեցուն մեռաւ, զի որ կենդանի́քն իցեն, մի́ անձանց իցեն կենդանիք, այլ ա́յնմ որ ՛ի վերայ նոցա́յն մեռաւ, եւ յարեաւ։
16Այսուհետեւ մեք ո́չ զոք գիտեմք մարմնով. զի թէպէտ եւ գիտէա́ք մարմնով զք(րիստո)ս, այլ արդ ո́չ եւս նո́յնպէս գիտեմք։
17բայց եթէ ինչ ՛ի ք(րիստո)ս նո́ր արարած իցէ. զի հինն անց, եւ արդ նո́ր եղեւ։
18Այլ ամ(ենայն) ինչ յա(ստուածո)յ՝ որ հաշտեցոյցն զմեզ ընդ իւր ՛ի ձեռն ք(րիստո)սի. եւ ետ մեզ զպաշտօնն հաշտութե(ան)։
19Եւ քանզի ա(ստուա)ծ էր, ք(րիստո)սիւ զաշխարհս հաշտեցուցանել ընդ իւր, եւ չհամարե́լ ն(ո)ց(ա) զմեղս իւրեանց, եւ եդ ՛ի մեզ զբանն հաշտութե(ան)։
20արդ՝ վ(ա)ս(ն) ք(րիստո)սի պատգամաւորի́մք ո(ր)պ(էս) եւ ա(ստուածո)յ բարեխօսու(թեամ)բ մեւք։ աղաչե́մք վ(ա)ս(ն) ք(րիստո)սի հաշտեցարո́ւք ընդ ա(ստուածո)յ։
21զի զայն՝ որ ո́չն գիտէր զմեղս, վ(ա)ս(ն) մեր մե́ղս արար. զի մեք եղիցուք նովաւ արդարութի́(ւն) ա(ստուածո)յ։
1Գործակի́ց եմք ձեր՝ եւ աղաչեմք. մի́ ընդունայն զշնորհսն ա(ստուածո)յ ընդունել ձեզ։
2զի ՛ի ժամանակի ընդունելու(թ)ե(ան)՝ ասէ, լուայ քեզ, եւ յաւուր փրկութե(ան) օգնեցի́ քեզ։ Ահա́ւասիկ ժամանակ ընդունելի. ահա օ́ր փրկութե(ան)։
3մի́ եւ մի́ իւիք տայցէք պատճառս, զի մի́ արատեսցի պաշտօնն.
4այլ յամ(ենայն)ի ընծայեցուցէ́ք զանձինս ձեր իբրեւ զպաշտօնեա́յս ա(ստուածո)յ՝ համբերու(թեամ)բ բազմաւ, ՛ի նեղութի(ւն)ս, ՛ի վի́շտս, ՛ի չարչարա́նս,
5՛ի գանս, ՛ի բա́նտս, ՛ի խռովութի(ւն)ս, յաշխատութի(ւն)ս, ՛ի հսկմո́ւնս, ՛ի պահս,
6՛ի սրբու(թ)ե(ան), ՛ի գիտու(թ)ե(ան), յերկայնմտու(թ)ե(ան), ՛ի քաղցրութե(ան), ՛ի հոգի́ սուրբ, ՛ի սէ́ր առանց կեղծաւորութե(ան),
7՛ի բա́նս ճշմարտու(թ)ե(ան), ՛ի զօրութե(ան) ա(ստուածո)յ. վ(ա)ս(ն) զինո́ւն արդարու(թ)ե(ան)՝ որ ընդ աջմէն եւ ընդ ահեկէն է.
8փառօ́ք եւ անարգու(թեամ)բ, գովու(թեամ)բ եւ պարսաւանօք, իբրեւ մոլարք՝ եւ ճշմարի́տք, իբրեւ անծանօթք՝ եւ ծանուցեա́լք,
9իբրեւ մահկանացուք՝ եւ ահա́ւասիկ կենդանի եմք, իբրեւ խրատեալք՝ եւ ո́չ մահապարտեալք.
10իբրեւ տրտմեալք, եւ հանապազ ուրա́խ եմք. իբրեւ տնանկք՝ եւ զբազո́ւմս մեծացուցանեմք. իբրեւ ոչինչ ունիցիմք, եւ զամ(ենայն) ինչ ունիմք։
11Բերանք մեր բացեալ են առ ձեզ՝ կորնթացիք. եւ սիրտք մեր ընդարձակեա́լք։
12ո́չինչ նեղիք ՛ի մէնջ, բայց եթէ ՛ի գութս ձեր նեղիցիք.
13արդ՝ զնոյն հատուցումն իբրեւ ը(ստ) որդեակս ունիմ. ընդարձակեցարո́ւք եւ դուք.
14եւ մի́ լինիք լծակիցք անհաւատից։ քանզի զի՞նչ հաղորդու(թ)ի(ւն) է արդարու(թ)ե(ան). ընդ անօրէնու(թ)ե(ան). եւ կամ զի՞նչ հաւասարու(թ)ի(ւն) է լուսոյ ընդ խաւարի.
15եւ կամ զի՞նչ միաբանու(թ)ի(ւն) է ք(րիստո)սի ընդ բելիարայ. կամ զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին.
16կամ զի՞նչ նմանութի(ւն) է տաճարի ա(ստուածո)յ՝ մեհենաց։ Ապաքէն դուք տաճար ա(ստուածո)յ կենդանւոյ էք. ո(ր)պ(էս) ասաց ա(ստուա)ծ, թէ բնակեցա́յց ՛ի ն(ո)ս(ա), եւ գնացից ՛ի ն(ո)ս(ա). եւ եղէց ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ, եւ ն(ո)ք(ա) եղիցին իմ ժողովուրդք։
17Վ(ա)ս(ն) որոյ ելէք ՛ի միջոյ ն(ո)ց(ա) եւ մեկնեցարուք, ասէ տ(է)ր. եւ ՛ի պիղծս մի մերձենայք.
18եւ ես ընկալայց զձեզ. եւ ես եղէց ձեզ ՛ի հա́յր, եւ դուք եղիջիք ինձ յուստերս եւ ՛ի դստերս, ասէ տ(է)ր ամենակալ։
1Իսկ որովհետեւ զայս աւետիս ունիմք սի́րելիք, սրբեսցո́ւք զանձինս մեր յամ(ենայն) պղծութ(են)է մարմնոյ եւ հոգւոյ. կատարեսցո́ւք զսրբութի(ւն) ահի́ւն ա(ստուածո)յ։
2Տարա́յք մեզ, զի ո́չ ումեք մեղաք, եւ ո́չ զոք եղծաք, եւ ո́չ զոք զրկեցաք։
3Ո́չ եթէ ՛ի դատապարտութի(ւն) ինչ ասեմ. քանզի յառաջ իսկ ասացի, եթէ ՛ի սրտի մերում կայք՝ ՛ի կեա́լ եւ ՛ի մեռանե́լ ընդ ձեզ։
4Բազո́ւմ համարձակութի(ւն) է ինձ առ ձեզ. բազո́ւմ պարծանք են ինձ վ(ա)ս(ն) ձեր. լի եմ մխիթարու(թեամ)բ. առաւելեա́լ եմ ուրախութ(եամ)բ յամ(ենայն) նեղու(թ)ի(ւն)ս մեր։
5Քանզի յորժամ հասաք մեք ՛ի մակեդոնիա , եւ ո́չ միով իւիք հանգիստ գտաւ մարմնոյ մերում, այլ յամ(ենայն)ի նեղեալք. քանզի արտաքոյ մարտք՝ եւ ՛ի ներքոյ արհաւի́րք։
6Այլ որ մխիթարէն զխոնարհս, մխիթարեա́ց զմեզ ա(ստուա)ծ ՛ի գալստեանն տիտոսի։
7ո́չ միայն ՛ի գալստեան նորա, այլ եւ ՛ի մխիթարութե(ա)ն զոր մխիթարեցաւ նա ՛ի ձեզ, ՛ի պատմել մեզ զանձուկն ձեր, զողբո́ւմն ձեր, զնախանձն ձեր վ(ա)ս(ն) իմ, մինչեւ առաւել ուրախ լինել ինձ։
8Զի թէ եւ տրտմեցուցի զձեզ թղթովն՝ ո́չ զղջանամ, թէպէտ եւ զղջացեալ էի։ քանզի տեսանեմ՝ զի թուղթն այն թէ առ ժամանակ մի տրտմեցոյց զձեզ.
9արդ ուրա́խ եմ, ո́չ զի տրտմիցիք՝ այլ զի յապաշխարութի(ւն) տրտմեցարուք. քանզի տրտմեցայք դուք ըստ ա(ստուածո)յ. զի մի́ իւիք զրկիցիք ՛ի մէնջ։
10Զի որ ըստ ա(ստուածո)յն տրտմութի(ւն) է, ապաշխարու(թ)ի(ւն) ՛ի փրկութի(ւն) առանց զղջանալո́յ գործէ. իսկ աշխարհի տրտմու(թ)ի(ւն)՝ մա́հ գործէ։
11Արդ՝ նոյն իսկ որ ըստ ա(ստուածո)յն տրտմեցարուք, ո́րչափ ինչ փոյթ գործեաց ՛ի ձեզ, կամ աղերս, կամ սաստ, կամ երկեւղ. կամ անձուկ, կամ նախանձ, կամ վրէժխնդրու(թ)ի(ւն). քանզի յամ(ենայն)ի ընծայեցուցէք զանձինս ձեր՝ ս(ուր)բս լինել յիրիդ յայդմիկ։
12Ապա ուրեմն՝ թէ եւ գրեցի ես առ ձեզ, ո́չ վ(ա)ս(ն) ա́յնորիկ որ զրկեացն, եւ ո́չ վ(ա)ս(ն) ա́յնորիկ որ զրկեցաւն. այլ վ(ա)ս(ն) յայտնի́ լինելոյ փութոյն ձերոյ որ վ(ա)ս(ն) մեր՝ առ ձեզ առաջի ա(ստուածո)յ։
13Վասն այնորիկ մխիթարեա́լ եմք ՛ի վերայ մխիթարու(թ)ե(ան)ն մերոյ. առաւե́լ եւս խնդացաք ՛ի վերայ խնդութե(ա)ն տիտոսի. քանզի հանգուցեա́լ էր հոգի ն(ո)ր(ա) ՛ի ձէնջ ամենեցունց։
14զի զինչ եւ պարծեցայ առ նմա վ(ա)ս(ն) ձեր, ո́չ ամաչեցի. այլ որպէս զամ(ենայն) ճշմարտութ(եամ)բ խօսեցաք ը(ստ) ձեզ, նո́յնպէս եւ պարծանքն մեր առ տի́տոս ճշմարի́տ եղեն։
15Նա՝ եւ գութք նորա առաւե́լ եւս են ՛ի ձեզ. քանզի յիշեցուցանէր մեզ զամենեցուն զձեր հնազանդու(թ)ի(ւն). թէ ո(ր)պ(էս) ահի́ւ եւ դողութ(եամ)բ ընկալարուք զնա։
16Եւ արդ ուրա́խ եմ, զի յամ(ենայն)ի համարձա́կ եմ առ ձեզ։
1Ցուցանեմ ձեզ ե́ղբարք զշնորհսն ա(ստուածո)յ, որ տուեալ են եկեղեցեացն մակեդովնացւոց.
2զի մեծա́ւ հանդիսիւ նեղու(թ)ե(ան)՝ առաւելու(թ)ի(ւն) խնդութե(ա)ն նոցա, եւ ծանր աղքատութի(ւն)ն ն(ո)ց(ա) առաւե́լ եղեւ ՛ի մեծութի(ւն) առատու(թ)ե(ան) նոցա։
3զի ըստ կարի ն(ո)ց(ա) վկայեմ, եւ աւելի́ քան զկար.
4ինքնակա́մ բ(ա)զ(ու)մ աղաչանօք աղաչէին զշնորհսն, եւ զհաղորդու(թ)ի(ւն) պաշտամանն որ ՛ի սուրբսն՝ տա́լ ցմեզ։
5Ո́չ որչափ ա́կն ունէաք, այլ եւ զանձինս եւս ետուն, նախ՝ տ(եառ)ն եւ ապա մե́զ կամօքն ա(ստուածո)յ.
6աղաչել զտիտոս, զի ո(ր)պ(էս) սկսաւն յառաջագոյն, նոյնպէս եւ կատարեսցէ́ ՛ի ձեզ եւ զա́յդ եւս շնորհս։
7Այլ ո(ր)պ(էս) յամ(ենայն)ի առաւել էք հաւատովք, եւ բանիւ, եւ գիտու(թեամ)բ, եւ ամ(ենայն) փութով, եւ որ ՛ի մէնջ ՛ի ձեզ սէրն է, զի եւ յա́յդմ եւս շնորհի առաւե́լ լինիցիք։
8ո́չ ո(ր)պ(էս) հրաման տալոյ ասեմ. այլ վ(ա)ս(ն) այլոց փութոյ, եւ վ(ա)ս(ն) ձերոյ սիրոյ՝ զմտերմու(թ)ի(ւն)դ փորձեմ։
9քանզի գիտէ́ք զշնորհսն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի. զի վ(ա)ս(ն) ձեր աղքատացաւ, որ մեծատունն էր, զի դուք նորա́ աղքատու(թեամ)բն մեծասջիք։
10Եւ խրա́տ մի յայսմիկ տամ. զի ա́յն իսկ յօգո́ւտ է ձեզ. որք ո́չ միայն զառնելն, այլ՝ եւ զկամե́լն յառաջագոյն սկսայք ՛ի հերո́ւն հետէ։
11բայց արդ՝ եւ զառնե́լն իսկ կատարեցէ́ք. զի ո(ր)պ(էս) յօժարու(թ)ի(ւն)ն ՛ի կամա́ց է, նո́յնպէս եւ առնելն ըստ գոյն։
12զի եթէ յօժարու(թ)ի(ւն)ն առաջի կայ, ըստ գոյին ընդունելի է, եւ ո́չ եթէ ըստ չգոյին։
13Զի ո́չ եթէ այլոց հանգիստ կամիցիմ, եւ ձեզ նեղութի(ւն)։
14այլ հաւասարու(թեամ)բ յայժմու ժամանակիս, ձեր առաւելու(թ)ի(ւն)դ ՛ի նոցա́ պակասու(թ)ի(ւն)ն. զի եւ ն(ո)ց(ա) առաւելութի(ւն)ն եղիցի ՛ի ձերո́ւմ պակասութե(ան)դ. զի եղիցի հաւասարութի(ւն), ո(ր)պ(էս) եւ գրեա́լ է.
15թէ որ բազո́ւմն առ՝ ո́չ առաւելաւ. եւ որ սակաւն՝ ո́չ նուազեցաւ։
16Բայց շնորհք ա(ստուածո)յ՝ որ արկ զնո́յն փոյթ վ(ա)ս(ն) ձեր ՛ի սիրտ տիտոսի.
17զի զաղաչա́նսն ընկալաւ, եւ փութացաւ յօժարագո́յնս դիմեաց գա́լ առ ձեզ։
18եւ առաքեցաք ընդ նմա զեղբայրն, որոյ գովու(թ)ի(ւն)ն յաւետերանի́ անդ է՝ ընդ ամ(ենայն) եկեղեցիս։
19Եւ ո́չ այսչափ միայն, այլ եւ ձեռնագրեալ յեկեղեցեաց անտի, նշդեհակի́ց մեր եղեւ ՛ի շնորհս յայսոսիկ, որ պաշտին ՛ի մէնջ ՛ի փառս տ(եառ)ն, եւ ՛ի մեր յօժարութի(ւն)։
20Բայց զայս խղճեաք իսկ, թէ գուցէ՞ արատ ինչ ոք դնիցէ ՛ի հաստատութե(ան)ս յայսմիկ՝ որ պաշտեցաւս ՛ի մէնջ։
21Քանզի խորհիմք զբարիս՝ ո́չ միայն առաջի տ(եառ)ն, այլ եւ առաջի մարդկա́ն։
22եւ առաքեցա́ք ը(ստ) ն(ո)ս(ա) զեղբայրն մեր՝ զոր ընտրեցաք ՛ի բազո́ւմ իրս, բազում անգամ պինդ գտեալ. եւ առաւե́լ եւս այժմ պնդագոյն յուսով մեծավ ՛ի ձեզ։
23Բայց եթէ վ(ա)ս(ն) տիտոսի ինչ բանք են, ի́մ հաւասար է, եւ ձեր գործակից։ եւ եթէ եղբարք մեր առաքեալքն եկեղեցւոյ, եւ փա́ռք ք(րիստո)սի։
24Եւ արդ՝ զհանդէս սիրո́յ ձերոյ՝ եւ զմերոյ պարծանաց վասն ձեր. ՛ի դոսա́ ցուցչի́ք յանդիման ամենայն եկեղեցեաց։
1Այլ վասն պաշտամանն որ ՛ի սուրբսն է, աւելի́ է ինձ եւ գրել առ ձեզ։
2զի գիտեմ զյօժրութի(ւն) ձեր, զոր վ(ա)ս(ն) ձեր պարծեցեալ եմ ՛ի մեջ մակեդովնացւոցն, թէ աքայեցիքն ՛ի հերո́ւն հետէ պատրաստ են. եւ ձեր նախանձն զբազո́ւմս յորդորեաց։
3եւ առաքեցաք զեղբարսն, զի մի́ պարծանքն մեր որ վ(ա)ս(ն) ձեր՝ ընդունայն լինիցի ՛ի մասինդ յայդմիկ։ այլ ո(ր)պ(էս) ասէի իսկ, պատրաստագոյնք գտանիջի́ք.
4գուցէ́ յորժամ գայցեն ընդ մեզ մակեդովնացիքն, եւ գտանիցեն զձեզ անպատրա́ստս, եւ ամաչեսցուք մեք. զի մի́ ասասցուք՝ թէ դուք, ՛ի մասինդ յայդմիկ պարծանաց։
5Արդ՝ կարեւո́ր համարեցայ աղաչել զեղբարս, զի յառաջագոյն եկեսցեն առ ձեզ, եւ յառաջագոյն պատմեսցեն զյառաջագոյն խոստացեալ օրհնու(թ)ի(ւն)ն ձեր ՛ի պատրաստի ունել. այնպէս իբրեւ զօրհնու(թ)ի(ւն), եւ մի́ իբրեւ զագահութի(ւն)։
6Քանզի զայդ որ սերմանէ ճժդելով՝ ճժդելով եւ հնձեսցէ. եւ որ սերմանէ առատու(թեամ)բ՝ առատութ(եա́մ)բ եւ հնձեսցէ,
7իւրաքանչիւր ո(ր)պ(էս) եւ յօժարեսցի ոք սրտիւ, մի́ առ հարկի եւ տրտմու(թ)ե(ան). քանզի զտուրս զուարթառա́տս սիրէ ա(ստուա)ծ։
8Այլ կարօ́ղ է ա(ստուա)ծ զամ(ենայն) շնորհս առաւելուլ ՛ի ձեզ. զի յամենայնի յամ(ենայն) ժամ զամ(ենայն) բաւականութի(ւն) ընկալեալ, առաւելուցո́ւք յամ(ենայն) գործս բարութե(ան),
9ո(ր)պ(էս) եւ գրեալ է. սփռեաց եւ ետ տնանկաց՝ արդարութի(ւն) ն(ո)ր(ա) մնա́յ յաւիտեան։
10Այլ այն որ պարգեւէ սերմն սերմանահանաց՝ եւ հաց ՛ի կերակուր, պարգեւեսցէ́ եւ բազմացուսցէ զսերմանիս ձեր, եւ աճեցուսցէ́ զարդիւնս արդարու(թ)ե(ան) ձերոյ.
11յամ(ենայն)ի́ մեծացեալք ամ(ենայն) առատու(թեամ)բ, որ յօրինէն մեւք գոհութի(ւն) ա(ստուածո)յ։
12Զի պաշտօն հարկիս այսորիկ՝ ոչ միայն առ ՛ի լնուլ զպակասու(թ)ի(ւն) ս(ր)բ(ո)ցն է, այլ առաւելո́ւլ բազմօք գոհու(թ)ի(ւն) ա(ստուածո)յ.
13հանդիսիւ պաշտամանս այսորիկ. փառաւորե́լ զա(ստուա)ծ ՛ի վ(ե)ր(այ) հնազանդու(թ)ե(ան) խոստովանութե(ան) ձերոյ յաւետարանն ք(րիստո)սի. եւ առատութ(եամ)բ հաղորդութե(ա)ն ՛ի ն(ո)ս(ա) եւ յամենեսին։
14եւ ն(ո)ց(ա) աղօթք վ(ա)ս(ն) ձե́ր քանզի անձկացեալ են առ մեզ վ(ա)ս(ն) առաւել շնորհացն ա(ստուածո)յ՝ որ ՛ի մեզ։
15Այլ շնորհք ա(ստուածո)յ ՛ի վ(ե)ր(այ) անապատում պարգեւա́ցն ն(ո)ր(ա)։
1Այլ ես իսկ պաւղոս աղաչե́մ զձեզ հեղութ(եամ)բ եւ հանդարտու(թեամ)բն ք(րիստո)սի, որ յանդիման ձեզ իբրեւ տառապեա́լ մի եմ ՛ի միջի ձերում. բայց ՛ի հեռո́ւստ համարձակիմ առ ձեզ։
2Աղաչեմ, զի մի́ ՛ի մօտո́յ եւ եթ համարձակիցի́մ վստահու(թեամ)բ. կամ համարիցիմ յանդգնե́լ ՛ի վերայ ոմանց, որ կարծեն զմէնջ եթէ ըստ մարմնո́յ գնայցեմք։
3զի թէպէտ եւ մարմնով գնամք, այլ ո́չ եթէ ըստ մարմնո́յ զինուորիմք։
4Զի զէն զինուորութե(ան) մերոյ ո́չ է մարմնաւոր, այլ զօրաւո́ր յա(ստուածո)յ, առ ՛ի քակելո́յ զամուրս. զխորհուրդս քակե́մք,
5եւ զամ(ենայն) բարձրու(թ)ի(ւն) հպարտացեալ ՛ի վերայ գիտութե(ա)ն ա(ստուածո)յ. եւ գերեմք զամ(ենայն) միտս ՛ի հնազանդու(թ)ի(ւն) ք(րիստո)սի.
6եւ ՛ի պատրաստի́ ունիմք խնդրել զվրէժ յամ(ենայն) անհնազանդու(թ)ե(ան), յորժամ ձե́ր եւս հնազանդու(թ)ի(ւն)դ կատարեսցի։
7Ըստ իւրաքանչիւր երեսաց գիտեսջի́ք։ եթէ ոք վստա́հ յանձն իցէ ք(րիստո)սի լինել, զա́յն խորհեսցի́ դարձեալ ՛ի միտս իւր. թէ որպէս նայն ք(րիստո)սի է, նո́յնպէս եւ մեք։
8զի թէ առաւե́լ եւս պարծեցայց վ(ա)ս(ն) իշխանութե(ան)ս մերոյ՝ զոր ե́տ մեզ տ(է)ր, ՛ի շինել՝ եւ ո́չ ՛ի քակե́լ զձեզ, ո́չինչ ամաչեցից։
9զի մի́ թուեցայց իբրեւ ա́հ ինչ արկանել ձեզ թղթովքս։
10Ասիցէ՞ք, թո́ւղթքս ծանո́ւնք են եւ սաստիկք. բայց տեսիլ մարմնոյ տկար, եւ բանն արհամարհեալ.
11զա́յս խորհեսցի այնպիսին, զի որպիսի́ք եմք բանի́ւք թղթո́ցդ ՛ի հեռուստ, նո́յնպիսիք եւ ՛ի մօտոյ արդեա́մբք։
12Քանզի ո́չ իշխեմք կշռե́լ եւ հաւասարե́լ զանձինս մեր ոմանց, որ զանձինս իւրեանց ձե́զ ընծայեցուցանեն. այլ անձա́մբ յանձինս՝ զանձինս չափեն եւ ՛ի կշռել անձա́մբ յանձինս, ո́չ առնուն ՛ի միտ։
13Այլ մեք ո́չ եթէ յանչա́փս ինչ պարծեսցուք. այլ ըստ չափո́յ կանոնին. զոր բաժանեա́ց մեզ ա(ստուա)ծ չափով՝ հասանել մինչեւ առ ձեզ։
14իբր ո́չ եթէ հասու ինչ չիցե́մք ՛ի ձեզ, եւ ձկտեցուցանիցե́մք զանձինս. քանզի մինչեւ առ ձե́զ հասաք աւետարանա́ւն ք(րիստո)սի։
15եւ ո́չ յանչափս ինչ պարծիմք օտա́ր վաստակօք։ Բայց յո́յս մի ունիմք զաճմանն հաւատո́ց ձերոց, այդրէն ՛ի ձե́զ մեծանալոյ, ըստ կանոնիս մերոյ՝ յառաւելու(թ)ի(ւն).
16՛ի վե́ր եւս քան զձեզ աւետարանել. ո́չ օտար կանոնաւ ՛ի պատրաստականս ինչ պարծել։
17Զի որ պարծիցին ՛ի տ(է)ր պարծեսցի։
18Զի ո́չ եթէ որ զանձն իւր ընծայեցուցանէ, նա́ է ընտրեալ. այլ զոր տ(է)րն ընծայեցուցանէ։
1Լա́ւ էր եթէ ներէի́ք փոքր մի եւ իմում անզգամութե(ան)ս. այլ եւ անսացէ́ք իսկ։
2նախանձեցուցանե́մ զձեզ ՛ի նախանձն ա(ստուածո)յ. զի խօսեցայց զձեզ ա́ռն միում, իբրեւ զկո́յս մի ս(ուր)բ՝ յանդիմա́ն կացուցանել ք(րիստո)սի։
3Բայց երկնչիմ, գուցէ́ ո(ր)պ(էս) օ́ձն խաբեաց զեւա խորամանգու(թեա́մ)բ իւրով՝ ապականեսցի́ն միտք ձեր ՛ի միամտու(թեն)էն որ ՛ի ք(րիստո)ս։
4զի եթէ որ գալոցն իցէ ա́յլ ք(րիստո)ս քարոզիցէ́ զոր մեքն ո́չ քարոզեցաք, կամ ոգի ոտա́ր առնուցուք՝ զոր ո́չ առէք, կամ աւետարան օտա́ր՝ զոր ո́չ ընկալարուք, բարւո́ք անսայիք ն(ո)ց(ա)։
5Բայց ես ա́յսպէս համարիմ, թէ ո́չինչ իւիք պակաս իցեմ քան զլա́ւ առաքեալսն։
6թէպէտ եւ տգէ́տ եւս իցեմ բանիւ, այլ ո́չ եթէ գիտութ(եամ)բ. սակայն յամ(ենայն)ի́ յայտնեցաք զանձինս ամենեւին առ ձեզ։
7Եւ եթէ վնա՞ս ինչ գործեցի՝ զի զա́նձն խոնարհեցուցի. եւ այն՝ զի դուք բարձրասջիք. զի ձրի́ զաւետարանն ա(ստուածո)յ աւետարանեցի ձեզ։
8զա́յլ զեկեղեցիս կողոպտեցի́. առեալ թոշակ ՛ի ձե́ր սպասաւորու(թ)ի(ւն)։
9Եւ յորժամ եկի առ ձեզ. թէպէտ եւ պակասեա́ց ինչ, ո́չ զոք ՛ի ձէնջ ձանձրացուցի, զի զպակասու(թ)ի(ւն)ն իմ լցին եղբարքն եկեալք ՛ի մակեդովնացւոց. եւ յամենայնի առանց ծանրանալոյ ձեզ զա́նձն իմ պահեցի՝ եւ պահեցից։
10զի գո́յ յիս ճշմարտութի(ւն)ն ք(րիստո)սի։ Զի պարծանքս այս ո́չ արգելցին յինէն ՛ի կողմա́նս աքայեցւոց։
11Ընդէ՞ր. իբրու թէ ո՞չ սիրիցեմ զձեզ. զայն ա(ստուա)ծ գիտէ.
12զոր առնեմն՝ եւ արարից. զի հատի́ց զպատճառս ա́յնոցիկ՝ որ զպատճա́ռսն կամիցին. զի որով պարծինն, եւ նոքա́ իբրեւ զմեղ գտանիցին։
13Զի այնպիսիքն սո́ւտ առաքեալք, մշա́կք նենգաւո́րք, կերպարանին ՛ի կերպարանս առաքելոց ք(րիստո)սի։
14եւ չե́ն ինչ զարմանք. քանզի եւ ինքն սատանայ կերպարանի ՛ի հրեշտա́կ լուսոյ.
15եւ ո́չինչ է մեծ՝ թէ եւ պաշտօնեայք ն(ո)ր(ա) կերպարանին իբրեւ զպաշտօնեա́յք արդարու(թ)ե(ան). որոց կատարածն եղիցի ըստ գործո́ց իւրեանց։
16Դարձեա́լ ասեմ. մի ոք համարեսցի զիս անզգամ. ապա թէ ոչ, գոնէ՝ իբրեւ զանզգամ ընկալարուք զիս, զի եւ ե́ս փո́քր մի ինչ պարծեցայց։
17եւ զոր խօսիմս, ոչ եթէ ըստ տ(եառ)ն ինչ խօսիմ, այլ իբրեւ անզգամու(թեամ)բ՝ ըստ կարգի ա́յդց պարծանաց։
18Եւ քանզի բազո́ւմք պարծին ըստ մարմնոյ, ո(ր)պ(էս) եւ ես պարծեցայց։
19մտադիւրութ(եամ)բ անսայիք անմտա́ցն՝ ձերո́վդ իմաստու(թեամ)բ։
20քանզի անսա́յք, եթէ ոք խաբէ́ զձեզ, եթէ ոք ծառայեցուցանէ́, եթէ ոք ուտէ́ զձեր, եթէ ոք առնո́ւ ինչ։ եթէ ոք հպարտանա́յ, եթէ ոք զձեզ յանդիման հարկանէ։
21ըստ անարգանա́ցդ ասեմ, իբրեւ թէ մեք տկարացա́ք արդեւք։ յոր ինչ ոք համարձակիցի, անզգամու(թեամ)բ ասեմ, համարձակի́մ եւ ես։
22Եբրայեցի՞ք իցեն, եւ ե́ս. ի(սրա)էլացի՞ք իցեն, եւ ե́ս. զաւակ աբրահամո՞ւ իցեն, եւ ե́ս.
23պաշտօնեայք ք(րիստո)սի՞ իցեն, յանդգնագո́յնս ասացից՝ թէ առաւե́լ եւս ես։ եթէ վաստակօք՝ առաւե́լ, եթէ գանիւք՝ եւս առաւել, եթէ բանտիւ՝ աւելի́ քան զն(ո)ս(ա), եթէ մահուամբք՝ բազո́ւմ անգամ։
24՛ի հրէից, հնգիցս՝ քառասո́ւն միով պակա́ս արբի.
25երիցս ձաղկեցայ. միանգամ քարկո́ծ եղէ. երի́ցս նաւակոծ եղէ. զտի́ւ եւ զգիշեր յանդո́ւնդս տառապեցայ.
26՛ի ճանապա́րհս բ(ա)զ(ու)մ անգամ։ Վի́շտս ՛ի գետոց, վի́շտս յաւազակաց, վի́շտս յազգէ, վիշտս ՛ի հեթանոսաց, վի́շտս ՛ի քաղաքի, վի́շտս յանապատի, վի́շտս ՛ի ծովու, վի́շտս ՛ի սուտ եղբարց։
27՛ի ջա́նս՝ եւ ՛ի վաստակս. ՛ի տքնութի(ւն)ս բ(ա)զ(ու)մ անգամ, ՛ի քա́ղց՝ եւ ՛ի ծարաւ. ՛ի պա́հս բազո́ւմ անգամ. ՛ի ցո́ւրտ եւ ՛ի մերկութե(ան)։
28Թո́ղ զա́յլ նեղութի(ւն)սն. եւ զի հանապազ խուժա́նն ՛ի վերայ իմ կուտէր, եւ հոգք ամենա́յն եկեղեցեաց։
29Ո՞ հիւանդանայ, եւ ո́չ ես հիւանդանամ. ո՞ գայթագղի, եւ ո́չ ես տապանամ։
30Եթէ պարծել ինչ պա́րտ իցէ, զտկարութե(ա)ն պարծեցայց։
31ա(ստուա)ծ եւ հայր տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի գիտէ՝ որ է օրհնեալ յաւիտեանս, զի ո́չ ստեմ։
32՛Ի դամասկոս ազգապե́տն արետա́յ արքայի պահէր զքաղաքն դամասկացւոց ունել զիս.
33եւ ընդ պատուհանն վանդակաւ կախեցայ ընդ պարիսպն, եւ փախեա́յ ՛ի ձեռաց նորա։
1Արդ պարծե́լ ինչ պարտ իցէ. այլ օգնէ ինչ ո́չ։ Բայց եկից ՛ի տեսի́լս եւ յայտնութի́(ւն)ս տ(եառ)ն։
2գիտեմ այր մի ՛ի ք(րիստո)ս յառա́ջ քան զչորեքտասան ամ. եթէ մարմնով՝ ո́չ գիտեմ, եւ եթէ առա́նց մարմնոյ՝ ո́չ գիտեմ, ա(ստուա)ծ գիտէ. յափշտակեա́լ զայնպիսին մինչեւ յերրորդ երկնից։
3եւ դիտե́մ զայնպիսի այր. եթէ մարմնով՝ եւ եթէ առա́նց մարմնոյ՝ ո́չ գիտեմ. ա(ստուա)ծ գիտէ,
4զի յափշտակեցաւ ՛ի դրախտն. եւ լուաւ բա́նս անճառս, զոր ո́չ է պարտ մարդոյ խօսել։
5Վասն այնպիսւո́յն պարծեցայց. այլ վ(ա)ս(ն) անձին ինչ ո́չ պարծեցայց. բա́յց եթէ ՛ի տկարու(թ)ի(ւն)ս։
6զի եթէ եւ կամիցի́մ պարծել, ո́չ եղէց անզգամ. քանզի զարդա́րն ասեմ։ այլ անխայե́մ, գուցէ́ ոք համարիցի́ յիս աւելի, քան զոր տեսանիցէ́ յիս՝ կամ լսիցէ́ յինէն։
7Եւ զի մի́ առաւելու(թեամ)բ յայտնու(թ)ե(ան)ցն հպարտացայց, տուա́ւ ինձ խա́յթ մարմնոյ, հրեշտակ սատա́ն՝ կռփել զիս. զի մի́ հպարտացայց։
8եւ վ(ա)ս(ն) այնորիկ երի́ցս անգամ աղաչեցի զտ(է)ր՝ զի ՛ի բա́ց արասցէ յինէն.
9եւ ասէ ցիս. շա́տ են քեզ շնորհք իմ, զի զօրու(թ)ի(ւն) իմ ՛ի տկարութե(ա́ն) կատարի։ եւ արդ՝ լա́ւ եւս լիցի́ ինձ պարծել ՛ի տկարու(թ)ի(ւն)ս, զի բնակեսցէ́ յիս զօրու(թ)ի(ւն)ն ք(րիստո)սի։
10Վասն որոյ հաճեա́լ եմ ընդ տկարու(թ)ի(ւն)ս, ընդ թշնամա́նս, ընդ վի́շտս, ընդ հալածա́նս, եւ ընդ նեղութի́(ւն)ս վ(ա)ս(ն) ք(րիստո)սի. զի յորժամ տկարանամ, յա́յն ժամ զօրանամ։
11Եղէ անզգամ, քանզի դո́ւք ստիպեցէք. զի ինձ պարտ էր ՛ի ձենջ վկայութի(ւն) առնուլ, թէ ոչի́նչ պակաս գտայ քան զլա́ւ առաքեալսն. զի թէպէտ եւ ես ոչինչ եմ.
12սակայն նշանք առաքելո́յ գործեցան ՛ի ձեզ, ամ(ենայն) համբերութ(եամ)բ, նշանօք եւ արուեստիւք՝ եւ զօրութ(եամ)բք։
13եւ արդ զի՞նչ իցէ, որո՞վ պակաս գտայք քան զայլ եկեղեցիս. բայց եթէ այնու, զի ես զձեզ ո́չ ձանձրացուցի. շնորհեցէ́ք ինձ զվնասդ զայդ։
14Ահաւասիկ այս երիցս անգամ պատրաստեալ եմ գալ առ ձեզ. եւ ձեզ բեռն ինչ ո́չ եղէց. զի ո́չ խնդրեմ ինչ զձեր, այլ զձե́զ. քանզի ո́չ պարտին որդիք հարց գանձել, այլ հարք որդւո́ց։
15բայց ես մտադիւրու(թեա́մ)բ ծախեցից եւ ծախեցայց վ(ա)ս(ն) անձանց ձերոց. զի թէպէտ եւ յառաւել սիրոյն զձեզ սակաւ սիրիցեմ։
16Այլ գրեթէ ե́ս ո́չինչ ծանրացայ ձեզ. այլ քանզի խորագէ́տ էի, խելօ́ք կալայ զձեզ։
17մի թէ որովք առաքեցին առ ձեզ, նոքօ́ք ինչ ագահեցի ՛ի ձէնջ։
18աղաչեցի զտիտոս՝ եւ առաքեցի ընդ նմա զեղբայրն։ միթէ ագահեա՞ց ինչ զձեր տիտոս։ ոչ նովի՞ն ոգւով գնացաք. ոչ նովի՞ն շաւղօք շրջեցաք։
19Դարձեալ՝ համարիցիք եթէ յողո́ք անկեալ ինչ ձեզ աղերսիցե՞մք. առաջի ա(ստուածո)յ ՛ի ք(րիստո)ս խօսիմք, զի ամ(ենայն) ինչ սի́րելիք վ(ա)ս(ն) ձերո́յ շինու(թ)ե(ան) է։
20այլ երկնչիմ, գուցէ́ եկեալ՝ ոչ որպիսիս կամիցիմն գտանիցե́մ զձեզ, եւ ես՝ գտանիցի́մ ձեզ՝ ո(ր)պ(էս) եւ դո́ւք ո́չ կամիցիք։ Գուցէ դարձեալ՝ հե́ռ, նախանձ, սրտմտութի(ւն)ք, գրգռու(թ)ի(ւն)ք, չարախօսութի(ւն)ք, քսութի(ւն)ք, հպարտու(թ)ի(ւն)ք, ամբարտաւանութի(ւն)ք, խռովութի(ւն)ք։
21Գուցէ դարձեալ յորժամ գայցեմ՝ նկո́ւն ինչ առնիցէ զիս ա(ստուա)ծ իմ առ ձեզ. եւ սո́ւգ առնուցում վասն բազմաց յառաջագոյն մեղուցելոց, եւ ո́չ ապաշխարելոց՝ ՛ի վերայ պղծութե(ան), եւ պոռնկութե(ան), եւ գիջութեան՝ զոր գործեցին։
1Այս երիցս անգամ գամ առ ձեզ. զի ՛ի բերանոյ երկո́ւց եւ երի́ց վկայից հաստատեսցի ամ(ենայն) բան։
2յառա́ջ ասացի, եւ դարձեալ կանխա́ւ ասեմ, յանդիման երկի́ցս անգամ. եւ այժմ ՛ի բացո́ւստ գրեմ յառաջագոյն յանցուցելո́ցն՝ եւ այլո́ցն ամենեցուն. զի եթէ եկի́ց դարձեալ՝ ո́չ խնայեցից։
3Եթէ զփո́րձ ինչ խնդրէք զք(րիստո)սի, որ ինե́ւս ընդ ձե́զ խօսի. որ հզօրացեա́լն է ՛ի ձեզ, եւ ո́չ տկարացեալ։
4զի թէպէտ եւ խաչեցաւ ՛ի մերմէ́ տկարու(թեն)է, այլ կենդանի́ է զօրութ(եամ)բն ա(ստուածո)յ։ եւ մեք տէպէտ եւ տկարանայցե́մք վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա), այլ կենդանի́ լիցուք ընդ նմա զօրութ(եամ)բն ա(ստուածո)յ։
5Փորձեցէ́ք զանձինս ձեր, եթէ կայցէք ՛ի նոյն հաւատս. քննեցէ́ք զանձինս, եթէ ո́չ գիտէք զանձինս, զի ք(րիստո)ս յ(իսու)ս ՛ի ձեզ է. բայց եթէ անպիտա́նք իցէք։
6այլ ա́կն ունիմ թէ գիտիցէք. զի մեք ո́չ եմք անպիտանք։
7Այլ խնդրե́մք յա(ստուածո)յ՝ զի մի́ ինչ արասցէ ձեզ չար։ ո́չ զի մեք ընտի́րք երեւեսցուք, այլ զի դուք զբարի́ս գիրծիցէք. եւ մեք անպիտանք գտանիցիմք։
8զի ո́չ կարեմք ինչ հակառակ կալ ճշմարտութե(ա)ն. այլ վերակացո́ւ եմք ճշմարտու(թ)ե(ան)ն։
9Խրախ եմք՝ յորժամ մե́ք տկարանայցեմք, եւ դուք զորաւո́րք իցէք. զդո́յն իսկ եւ աղօթս առնեմք զձե́ր հաստատութի(ւն)դ։
10վասն ա́յնորիկ զայս ՛ի հեռո́ւստ գրեմ. զի մի́ յորժամ եկից՝ սաստկութ(եամ)բ վարեցայց՝ ըստ իշխանութե(ան)ս, զոր ե́տ ինձ տ(է)ր ՛ի շինել՝ եւ ո́չ ՛ի քակել։
11Այսուհետեւ ե́ղբարք, ո́ղջ լերուք, հաստատո́ւն կացէք, մխիթարեցարո́ւք, միաբան լերուք, խաղաղութի(ւն) արարէք. եւ ա(ստուա)ծ խաղաղութե(ան) եւ սիրոյ՝ եղիցի ընդ ձեզ։
12Ողջո́յն տուք միմեանց ՛ի համբոյր սրբու(թ)ե(ան)։
13Ողջոյն տան ձեզ սո́ւրբք ամ(ենայն)։
14Շնո́րհք տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, եւ սէրն ա(ստուածո)յ, եւ հաղորդութի(ւն) հոգւոյն ս(ր)բ(ո)յ, ընդ ձեզ ամենեսին, ա́մէն։