1ՅԵՐԻՑՈՒ Է ԱՌ ԳԱՅԻՈՍ սիրելի. զոր ե́սդ սիրե́մ ճշմարտութ(եամ)բ։
2Սի́րելի՝ վասն ամենայն իրաց քոց աջողութե(ան) եւ առողջու(թ)ե(ան)՝ աղօթս առնեմ. ո(ր)պ(էս) է́ իսկ յաջողութի(ւն) անձինդ քո։
3Յոյժ ուրախ եղէ ՛ի գալ եղբարց, եւ լինել վկայ քոյո́յ ճշմարտու(թ)ե(ան)դ, ո(ր)պ(էս) գնասդ դու ճշմարտութ(եամ)բ։
4Մեծ եւս ինչ ուրախութի(ւն) քան զայս ո́չ ունիմ, զի լսեմ եթէ իմ որդեակքն ճշմարտութ(եամ)բ գնան։
5Սի́րելի՝ հաւատարի́մ գործես զայդ, զոր եթէ առնիցես առ եղբարս՝ զդոյն եւ առ օտա́րս.
6որք վկայեցին քո́ սիրոյդ առաջի եկեղեցւոյ. որոց բարիս արարեալ յուղարկե́ս արժանիս ա(ստուածո)յ։
7զի վ(ա)ս(ն) աուանն ելին, եւ ո́չինչ յումեքէ առնուն զհեթանոսականացն։
8Մեք այսուհետեւ պարտիմք ընդունե́լ զայնպիսիսն, զի գործակի́ցք լիցուք ճշմարտութե(ա)ն։
9Գրեցի ինչ եկեղեցւոյն. այլ որ յառաջադէմն ՛ի նոցանէ դիոտրեփէս, ո́չ ընդունի զմեզ։
10Վասն այսորիկ եթէ եկից՝ յիշեցուցի́ց զգործս ն(ո)ր(ա) զոր առնէ, բանիւք չարօք շատխօսու(թ)ե(ան) առնէ զմեզ աշխա́տ։ եւ ոչ այսոքիւք շատացաւ, ո́չ ինքն ընդունի զեղբարս, եւ զայնոսիկ որ ընդունին՝ արգելո́ւ. նա՝ եւ յեկեղեցւո́յ եւս հանէ։
11Սի́րելի՝ մի́ լիցիս նմանօղ չարի՝ այլ բարւո́յ. զի որ զբարին առնէ՝ յա(ստուածո)յ է. եւ որ զչարիս գործէ՝ նա ո́չ ետես երբէք զա(ստուա)ծ։
12Զդեմետրեայ վկայեա́լ է յամենեցունց, եւ յեկեղեցւոյն՝ եւ ՛ի ճշմարտութ(են)էն, եւ մե́ք վկայեմք. եւ դու գիտես զի ճշմարի́տ է մեր վկայութի(ւ)ն։
13Բազո́ւմ ինչ ունէի գրել քեզ. այլ ո́չ կամիմ քարտիսիւ եւ դեղով գրել։
14զի ակն ունիմ ՛ի մօտո́յ իսկ տեսանել զքեզ, եւ բերան ՛ի բերա́ն խօսել ը(նդ) քեզ։
15Խաղաղութի(ւն) ընդ քեզ։ Ողջո́յն տան քեզ սիրելիք։ Ողջո́յն տաջիր սիրելեաց մերոց իւրաքանչի́ւր յանուանէ։