1ՅԵՐԻՑՈՒ Է ԱՌ ԸՆՏՐԵԱԼ կիւրեայ եւ առ որդեա́կս իւր զոր ե́սդ սիրեմ ճշմարտութ(եամ)բ. եւ ո́չ եթէ ես միայն, այլ եւ ամենեքեա́ն ոյք գիտա́կ են ճշմարտու(թ)ե(ան)ն.
2վ(ա)ս(ն) որոյ ճշմարտութե(ա)ն՝ որ ՛ի մեզ հաստատեալ է, զի եւ ընդ ձե́զ իցէ. եւ դուք յաւիտենի́ց ը(նդ) մեզ իցէք։
3Շնո́րհք, ողորմու(թ)ի(ւն), խաղաղու(թ)ի(ւն) յա(ստուածո)յ ՛ի հօրէ, եւ ՛ի տ(եառ)նէ յ(իսու)սէ ք(րիստո)սէ որդւոյն հօր, ճշմարտութ(եամ)բ եւ սիրով եղիցի ը(նդ) ձեզ։
4Ուրա́խ եղէ յոյժ, զի գտի յորդեկացդ քոց՝ որ գնան ճշմարտութ(եամ)բ, ըստ պատուիրանին զոր առաք ՛ի հօրէ։
5Եւ այժմ աղաչեմ զքեզ կի́ւրեայ. իբրեւ ո́չ եթէ նոր ինչ պատուիրան գրեմ քեզ, այլ զոր իսկզբանէ́ն ունեաք. զի սիրեսցո́ւք զմիմեանս։
6Եւ ա́յս է սէրն, զի գնասցո́ւք ըստ պատուիրանաց նորա։ եւ ա́յս է պատուիրանն, զի ո(ր)պ(էս) լուարուքն իսկզբանէ՝ ըստ նմի́ն գնասջի́ք։
7զի բ(ա)զ(ու)մ մոլորեցուցիչք ելին յաշխարհս. որ ոք ո́չ խոստովանի զյ(իսու)ս եկեալ մարմնով, նա մոլորեցուցի́չ է՝ եւ նե́ռն։
8Զգո́յշ լինիջիք անձանց. զի մի́ կորուսանիցէք զոր վաստակեցէքն, այլ զի առնուցուք բովանդակ զվարձն։
9Ամենայն որ յանցանիցէ՝ եւ ո́չ կայցէ ՛ի վարդապետու(թ)ե(ան)ն ք(րիստո)սի, զա(ստուա)ծ ո́չ ճանաչէ։ որ կայ ՛ի վարդապետութե(ա)ն, նա՝ եւ զորդին եւ զհա́յր ընդունի։
10Եթէ ոք գայցէ առ ձեզ՝ եւ զվարդապետու(թ)ի(ւն)ս զայս ո́չ ունիցի, մի́ ընդունիք զնա ՛ի տուն, եւ մի́ ողջոյն տայցէք նմա։
11որ ասասցէ նմա ողջոյն, կցո́րդ լիցի չարաց գործոց ն(ո)ր(ա)։
12Բազո́ւմ ինչ ունէի գրել առ ձեզ, այլ ո́չ կամեցայ քարտիսիւ եւ դեղով.զի ակն ունիմ ինձէ́ն իսկ գալ առ ձեզ եւ բերան ՛ի բերա́ն խօսել, զի ուրախութի(ւ)ն մեր իցէ կատարեա́լ։
13Ողջո́յն տան քեզ որդիք քեռ քո ընտրելոյ։ Շնո́րհք ընդ ձեզ։