1ՈՐ ԷՐՆ Ի ՍԿԶԲԱՆԷ. զորմէ լուա́քն, որում ականատե́սն իսկ եղեաք. ընդ որ հայեցա́քն, եւ ձե́ռք մեր շօշափեցին ՛ի վերայ բանի́ն կենաց։
2Եւ կեանքն յայտնեցա́ն, եւ տեսա́ք. եւ վկայե́մք, եւ պատմե́մք ձեզ զյաւիտենական կենացն, որ էրն առ հօր՝ եւ երեւցաւ մեզ։
3Զոր տեսա́քն եւ լուաք՝ պատմե́մք եւ ձեզ, զի եւ դուք հաղորդութի(ւն) ունիցիք ընդ մեզ. եւ մեր հաղորդութի(ւ)ն իցէ ընդ հօ́ր եւ ընդ որդւոյ իւրում յ(իսու)սի ք(րիստո)սի։
4Եւ զայս գրեմք ձեզ, զի ձեր ուրախութի(ւ)ն կատարեալ իցէ։
5Եւ ա́յս են աւետիք զոր լուաք առ ՛ի նմանէ՝ եւ պատմե́մք ձեզ. զի ա(ստուա)ծ լո́յս է, եւ խաւար ՛ի նմա չի́ք, եւ ո́չ մի։
6Եթէ ասիցեմք՝ եթէ հաղորդու(թ)ի(ւն) ունիմք ընդ նմա, եւ ՛ի խաւարի շրջիցիմք, ստեմք՝ եւ ո́չ առնեմք զճշմարտութի(ւ)ն։
7Իսկ եթէ ընդ լոյս գնայցեմք՝ ո(ր)պ(էս) նա ՛ի լոյս է, հաղորդութի(ւն) ունիմք ը(նդ) միմեանս. եւ արիւնն յ(իսու)սի որդւոյ նորա սրբեսցէ́ զմեզ յամ(ենայն) մեղաց։
8Եթէ ասիցեմք՝ եթէ մեղս ինչ մեք ո́չ ունիմք, զանձինս խաբեմք. եւ ճշմարտու(թ)ի(ւն) ՛ի մեզ ո́չ գոյ։
9Ապա եթէ խոստովան լիցիմք զմեղս մեր, հաւատարի́մ է նա՝ եւ արդա́ր՝ առ ՛ի թողուլ մեզ զմեղս մեր, եւ սրբե́լ զմեզ յամ(ենայն) անիրաւու(թեն)է։
10Եթէ ասիցեմք՝ եթէ ոչի́նչ մեղաք, սո́ւտ առնեմք զնա. եւ բանն ն(ո)ր(ա) ո́չ է ՛ի մեզ։
1Որդեա́կք իմ, զայս գրեմ ձեզ՝ զի մի́ մեղիցէք. եւ եթէ մեղիցէ ոք, ունիմք բարեխօ́ս առ ա(ստուա)ծ զյ(իսու)ս ք(րիստո)ս՝ զարդարն եւ զանարատ։
2եւ նա́ է քաւու(թ)ի(ւն) մեղաց մերոց. եւ ոչ եթէ մերոցն միայն՝ այլ ամ(ենայն) աշխարհի։
3Եւ յայսմիկ գիտեմք՝ եթէ ծանեաք զնա, եթէ զպատուիրա́նս ն(ո)ր(ա) պահիցեմք։
4Որ ասիցէ՝ եթէ ծանեայ զնա, եւ զպատուիրանս ն(ո)ր(ա) ո́չ պահիցէ, սուտ է, եւ ճշմարտութի(ւն) ՛ի նմա ո́չ գոյ։
5Իսկ որ պահէ զբան ն(ո)ր(ա), արդարեւ ՛ի նմա́ է կատարեալ սէրն ա(ստուածո)յ։ այսուիկ ճանաչեմք՝ եթէ ՛ի նմա եմք։
6Որ ասիցէ ՛ի նմա բնակել, այնպէս պարտի գնալ՝ որպէս նա́յն գնաց։
7Սի́րելիք՝ ո́չ եթէ նո́ր պատուիրան ինչ գրեմ ձեզ, այլ զհին պատուիրանն՝ զոր իսկզբանէ ունեաք. եւ հին պատուիրան՝ բանն է զոր լուարուք։
8Դարձեալ նո́ր պատուիրան գրեմ ձեզ՝ որ է ճշմարտի́ւ ՛ի նմա́ եւ ՛ի ձեզ. զի խաւարն անցանէ, եւ լոյսն ճշմարիտ արդէն իսկ երեւի։
9Որ ասէ եթէ ՛ի լոյսն իցէ՝ եւ զեղբայր իւր ատիցէ, սո́ւտ է՝ եւ ՛ի խաւարի́ է տակաւին։
10Որ սիրէ զեղբայր իւր, ՛ի լո́յս բնակէ՝ եւ գայթագղութի(ւն) ՛ի նմա չի́ք։
11Իսկ որ ատեայ զեղբայր իւր՝ ՛ի խաւարի́ է, եւ ընդ խաւա́ր շրջի. եւ ո́չ գիտէ յո́ երթայ, զի խաւարն կուրացո́յց զաչս ն(ո)ր(ա)։
12Գրեմ ձեզ ո́րդեակք, զո թողեա́լ են ձեզ մեղքն ձեր՝ վասն անուան նորա։
13Գրեմ ձեզ հա́րք, զի ծանեա́յք դուք զայն՝ որ իսկզբանէն։ Գրեմ ձեզ ե́րիտասարդք, զի յաղթեցէք դուք չարին։
14Գրեցի ձեզ մա́նկունք, զի ծանեա́յք դուք զհայրն։ Գրեցի ձեզ հա́րք, զի ծանեա́յք դուք զայն որ իսկզբանէն։ Գրեցի ձեզ ե́րիտասարդք, զի էք դուք հզօրացեա́լք, եւ բանն ա(ստուածո)յ ՛ի ձեզ բնակէ, եւ յաղթեցէք դուք չարին։
15Մի́ սիրէք զաշխարհս, եւ մի́ որ ինչ յաշխարհի է։
16եթէ ոք սիրէ զաշխարհ, ո́չ է ՛ի նմա սէր հօր։ Զի ամ(ենայն) որ ինչ յաշխարհի է՝ ցանկութի(ւն) է մարմնոյ, եւ ցանկութի(ւն) է աչաց, եւ ամպարտաւանութի(ւն) աստի կենացս. որ չէ́ առ ՛ի հօրէ՝ այլ յաշխարհէ́ աստի է։
17եւ աշխարհս անցանէ՝ եւ ցանկութի(ւ)ն. իսկ որ առնէ զկամս ա(ստուածո)յ՝ մնա́յ ՛ի յաւիտեան։
18Ո́րդեակք յետին ժամանակ է, եւ ո(ր)պ(էս) լուարուք՝ եթէ նե́ռն գալոց է, եւ արդէն իսկ նեռինք բ(ա)զ(ու)մք եկեալ են, որով մարթեմք իմանալ՝ եթէ յետին ժամանակ է։
19Առ ՛ի մէնջ ելին, այլ ո́չ էին ՛ի մէնջ. զի եթէ ՛ի մէնջ էին՝ ապա առ մե́զ մնային. այլ զի յայտնի լինիցին՝ եթէ ո́չ էին ամենեքեան նոքա ՛ի մէնջ։
20Եւ դուք օծու(թ)ի(ւն) ունիք առ ՛ի սրբոյն, եւ գիտէ́ք ամենեքին։
21Ո́չ գրեցի ձեզ՝ եթէ ո́չ գիտէք զճշմարտու(թ)ի(ւ)ն, այլ եթէ գիտէ́ք զնա. եւ եթէ՝ զի ամ(ենայն) ստութի(ւն) ո́չ է ՛ի ճշմարտութ(են)է անտի։
22Իսկ ո՞ իցէ սուտ, եթե ոչ՝ որ ուրանայ եթէ յ(իսու)ս չէ́ ք(րիստո)սն։ նա́ իսկ է նեռն, որ ուրանայ զհայր եւ զորդի։
23Ամենայն որ ուրանայ զորդի, եւ ո́չ զհայր ընդունի. որ խոստովանի զորդի, նա եւ զհա́յր ընդունի։
24Դուք՝ զոր լուարուքն իսկզբանէ՝ ՛ի ձե́զ բնակեսցէ. զի եթէ ՛ի ձեզ բնակեսցէ́ զոր իսկզբանէն լուարուք, եւ դուք յորդին եւ ՛ի հայր բնակեսջիք։
25Եւ ա́յս են աւետիքն՝ զոր աւետարանեաց նա մեզ՝ զկեա́նսն յաւիտենականս։
26Զայս գրեցի ձեզ, զի մի́ ոք զձեզ մոլորեցուցանիցէ։
27եւ դուք օծու(թ)ի(ւ)ն՝ զոր ըկալարուք ՛ի նմանէ, բնակեսցէ ՛ի ձեզ. եւ չէ́ ինչ պիտոյ՝ եթէ ոք զձեզ ուսուսցէ, այլ ո(ր)պ(էս) զի նորա օծութի(ւ)ն ուսուցանիցէ զձեզ վ(ա)ս(ն) ամ(ենայն)ի. եւ ճշմարի́տ է՝ եւ չէ́ սուտ. եւ որպէս ուսոյցն զձեզ, կա́յք ՛ի նմ(անէ)։
28Եւ այժմ ո́րդեակք՝ կացէ́ք ՛ի նմին. զի եթէ յայտնեսցի, ունիցիմք համարձակութի(ւն), եւ մի ամաչեսցուք ՛ի նմանէ ՛ի գալստեան ն(ո)ր(ա)։
29Զի եթէ գիտիցէք՝ եթէ արդա́ր է նա, իմասջի́ք եթէ ամ(ենայն) որ առնէ զարդարութի(ւն)՝ առ ՛ի նմանէ́ է ծնեալ։
1Տեսէ́ք՝ որպիսի սէր շնորհեաց մեզ հայր. զի որդիք ա(ստուածո)յ կոչեսցուք մեք։ վ(ա)ս(ն) այսորիկ աշխարհ ո́չ ճանաչէ զմեզ, քանզի ո́չ ծանեաւ զնա։
2Սի́րելիք՝ այժմ որդի́ք ա(ստուածո)յ եմք, եւ չե́ւ եւս է յայտ՝ եթէ զի́նչ լինելոց եմք. գիտեմք՝ զի յորժամ նա յայտնեսցի՝ նմա́ն նմա լինալոց եմք, զի տեսանելո́ց եմք զնա՝ ո(ր)պ(էս) եւ է́ն։
3Եւ ամ(ենայն) որ ունի զայս յոյս յանձին՝ սրբէ́ զանձն իւր՝ ո(ր)պ(էս) եւ նայն ս(ուր)բ է։
4Ամենայն որ զմեղս գործէ, նա՝ եւ զանօրէնութի(ւն) առնէ, եւ ինքն իսկ մեղքն անօրէնու(թ)ի(ւն) է։
5եւ գիտեմք՝ զի նա յա́յն սակս յայտնեցաւ՝ զի զմեղս բարձցէ́, եւ ՛ի նմա մեղք ո́չ են։
6Ամենայն որ ՛ի նա է հաստատեալ, ո́չ մեղամչէ. եւ ամ(ենայն) որ մեղամչէ, ո́չ ետես զնա՝ եւ ո́չ ծանեաւ զնա։
7Մա́նկունք մի́ ոք զձեզ խաբեսցէ. որ առնէ զարդարութի(ւն), արդա́ր է՝ ո(ր)պ(էս) եւ նայն արդար է։
8Եւ որ առնէ զմեղս՝ ՛ի սատանայէ́ է, զի իսկզբանէ́ սատանայ մեղանչէ։ վ(ա)ս(ն) այսորիկ յայտնեցաւ որդին ա(ստուածո)յ՝ զի լուծցէ զգործս սատանայի։
9Ամենայն որ յա(ստուածո)յ է ծնեալ՝ մեղս ո́չ առնէ, զի սերմն ն(ո)ր(ա) ՛ի նմա́ մնայ. եւ ո́չ կարէ մեղանչել, զի յա́(ստուածո)յ է ծնեալ։
10ա́յսուիկ յայտնի են ՛ի միմեանց որդիք ա(ստուածո)յ՝ եւ որդիք սատանայի։
11զի ա́յս է պատուիրանն զոր լուարուք իսկզբանէ, զի սիրեսցո́ւք զմիմեանս։
12Ո́չ ո(ր)պ(էս) կայէնն ՛ի չարէ անտի էր՝ եւ սպա́ն զեղբայրն իւր, եւ յո՞ր սակս սպան զնա. զի իւր գործքն չար էին, եւ եղբօրն բարի́։
13Եւ մի́ ինչ զարմանայք ե́ղբարք, եթէ աշխարհ զձեզ ատեայ։
14Մեք գիտեմք՝ զի փոխեցաք ՛ի մահուանէ ՛ի կեա́նս, քանզի սիրե́մք զեղբարս. իսկ որ ոչն սիրէ, անդէ́ն ՛ի մահուն կայ։
15Ամենայն որ ատեայ զեղբայր իւր՝ մարդասպա́ն է. եւ գիտէք՝ զի ամ(ենայն) մարդասպան ո́չ ունի զկեանս յաւիտենականս յանձին հաստատեալ։
16Այսուիկ գիտացաք զսէրն. զի նա՝ զա́նձն իւր եդ ՛ի վերայ մեր. եւ մեք վասն եղբա́րց մերոց պարտիմք դնել զանձինս։
17Որ ունիցի́ զկեանս ինչ զաշխարհիս, եւ տեսանիցէ́ զեղբայր իւր կարօտեալ իւիք, եւ փակիցէ զգութս իւր առ ՛ի նմանէ, զի՞արդ սէրն ա(ստուածո)յ ՛ի նմա իցէ բնակեալ։
18Ո́րդեակք՝ մի́ բանիւք եւ լեզուօք սիրեսցուք, այլ արդեամբք եւ ճշմարտու(թեամ)բ։
19եւ ա́յսուիկ լիցուք ծանուցեալք՝ եթէ ՛ի ճշմարտու(թեն)է́ անտի իցեմք. եւ առաջի ն(ո)ր(ա) արասցուք հանդէ́ս սրտից մերոց։
20Եթէ ըստգտանիցե́ն զմեզ սիրտք մեր, այլ ա(ստուա)ծ մեծ է քան զսիրտս՝ եւ գիտէ́ զամ(ենայն)։
21Սի́րելիք՝ եթէ սիրտք մեր զմեզ ո́չ ըստգտանիցեն, համարձակութի(ւն) ունիմք առ ա(ստուա)ծ։
22եւ զոր ինչ հայցեմք՝ առնո́մք ՛ի նմանէ. զի զպատուիրանս ն(ո)ր(ա) պահեմք, եւ զհաճո́յս առաջի ն(ո)ր(ա) առնեմք։
23Եւ ա́յս է պատուիրան ն(ո)ր(ա), զի հաւատասցո́ւք յանուն որդւոյ նորա յ(իսու)սի ք(րիստո)սի, եւ սիրեսցուք զմիմեանս, ո(ր)պ(էս) եւ ե́տ մեզ պատուէր։
24Եւ որ պահէ զպատուիրանս ն(ո)ր(ա), ՛ի նմա́ է հաստատեալ՝ եւ նա ՛ի սմա. եւ յայսմանէ գիտեմք եթէ բնակէ́ ՛ի մեզ ՛ի հոգւոյ անտի զոր ետ մեզ։
1Սի́րելիք՝ մի́ ամ(ենայն) հոգւոյ հաւատայք, այլ ընտրեցէ́ք զհոգիսն եթէ յա(ստուածո)յ իցեն. զի բ(ա)զ(ու)մ սուտ մարգարէք ելեալ են յաշխարհ։
2եւ մեք այսուիկ ճանաչեմք զհոգին ա(ստուածո)յ։ Ամենայն հոգի որ խոստովանի զյ(իսու)ս ք(րիստո)ս մարմնով եկեալ, յա́(ստուածո)յ է նա.
3եւ ամ(ենայն) հոգի որ ո́չ խոստովանի զյ(իսու)ս ք(րիստո)ս մարմնով եկեալ, չէ́ նա յա(ստուածո)յ. եւ այս նեռինն է, զորմէ լուարուքն եթէ գալոց է, եւ արդէն իսկ յաշխարհի է։
4Դուք յա́(ստուածո)յ էք ո́րդեակք, եւ յաղթեցէք ն(ո)ց(ա). զի մե́ծ է ու ՛ի ձեզդ է, քան զայն որ յաշխարհին է.
5Նոքա յաշխարհէ են, վ(ա)ս(ն) այնորիկ յաշխարհէ խօսին, եւ աշխարհ լսէ́ ն(ո)ց(ա)։
6Մեք յա́(ստուածո)յ եմք, որ զա(ստուա)ծ ճանաչէ լսէ մեզ, եւ որ չէ́ յա(ստուածո)յ՝ ո́չ լսէ մեզ։ այսուիկ ճանաչեմք զհոգին ճշմարտու(թ)ե(ան), եւ զհոգին խաբէու(թ)ե(ան)։
7Սի́րելիք, սիրեսցո́ւք զմիմեանս, զի սէր յա́յ է. եւ ամ(ենայն) որ սիրէ՝ յա́(ստուածո)յ է ծնեալ, եւ ճանաչէ́ զա(ստուա)ծ։
8եւ որ ո́չն սիրէ՝ ոչ ճանաչէ զա(ստուա)ծ, զի ա(ստուա)ծ սէ́ր է։
9Եւ զի յայսմ երեւեցաւ սէրն ա(ստուածո)յ ՛ի մեզ, զի զորդին իւր միածին առաքեա́ց ա(ստուա)ծ յաշխարհ, զի եղիցուք նովաւ կենդանի́ք։
10Յայսմ է սէրն. ո́չ զի մեք սիրեցաք զա(ստուա)ծ, այլ զի նա́ սիրեաց զմեզ, եւ առաքեաց զորդի́ն իւր ՛ի քաւութի(ւն) մեղաց մերոց։
11Սի́րելիք՝ եթէ ա(ստուա)ծ այսպէս սիրեաց զմեզ, ապա եւ մե́ք պարտիմք զմիմեանս սիրել։
12Զա(ստուա)ծ ուրուք երբէք չի́ք տեսեալ. եթէ սիրեսցուք զմիմեանս՝ ա(ստուա)ծ ՛ի մե́զ բնակէ, եւ սէր ն(ո)ր(ա) ՛ի մեզ կատարեալ է։
13այսուիկ գիտեմք եթէ մեք ՛ի նա եմք բնակեալ՝ եւ նա ՛ի մեզ, զի ՛ի հոգւո́յն իւրմէ ետ մեզ։
14Եւ մեք տեսաք եւ վկայեմք, զի հայր առաքեա́ց զորդի իւր փրկիչ աշխարհի։
15Որ ոք խոստովանեսցի՝ եթէ յ(իսու)ս է որդի ա(ստուածո)յ, ա(ստուա)ծ ՛ի նմա́ բնակէ՝ եւ նա յա́(ստուա)ծ։
16եւ մեք հաւատացաք, եւ ծանեա́ք զսէրն ա(ստուածո)յ՝ զոր ունի առ մեզ։
17Յայսմիկ է կատարեալ սէրն ն(ո)ր(ա) ը(նդ) մեզ. զի համարձակութի(ւն) ունիմք յաւուրն դատաստանի։ զի ո(ր)պ(էս) եւ նայն է, նո́յնպէս եւ մեք եմք յաշխարհի յայսմիկ։
18Եւ երկիւղ ո́չ գոյ ՛ի սէր, այլ սէրն կատարեալ ՛ի բա́ց մերժէ զերկեւղն. զի երկիւղ ընդ տանջանօ́ք է. իսկ որ երկնչին, չէ́ կատարեալ ՛ի սէրն։
19Մեք սիրեսցո́ւք զա(ստուա)ծ, վ(ա)ս(ն) զի նա́ նախ սիրեաց զմեզ։
20Եթէ ոք ասիցէ՝ եթէ սիրեմ զա(ստուա)ծ, եւ զեղբայր իւր ատիցէ, սո́ւտ է։ որ ո́չ սիրէ զեղբայր իւր զոր տեսանէ, զա(ստուա)ծ զոր ո́չն ետես՝ զի՞արդ կարիցէ սիրել։
21եւ զայս պատուէ́ր ունիմք առ ՛ի նմանէ, զի որ սիրէ զա(ստուա)ծ՝ սիրէ́ նա եւ զեղբայր իւր։
1Ամենայն որ հաւատայ՝ եթէ յ(իսու)ս է ք(րիստո)սն, յա́(ստուածո)յ է ծնեալ. եւ ամ(ենայն) որ սիրէ զծնօղն, սիրէ́ եւ զծնեալն ՛ի նմանէ։
2Այսուիկ ճանաչեմք՝ եթէ սիրրեմք զորդին ա(ստուածո)յ, յորժամ զա(ստուա)ծ սիրեսցուք՝ եւ զպատուիրանս ն(ո)ր(ա) արասցուք։
3քանզի ա́յս է սէրն ա(ստուածո)յ, եթէ զպատուիրա́նս ն(ո)ր(ա) պահեսցուք. եւ պատուիրանքն ն(ո)ր(ա) չե́ն ինչ ծանունք։
4զի ամ(ենայն) որ յա(ստուածո)յ ծնեալ է, յաղթէ́ աշխարհի։ Եւ ա́յս է յաղթութի(ւ)ն՝ որ յաղթէ ամխարհի, հաւա́տքն մեր։
5Եւ ո́ իցէ որ յաղթիցէ աշխարհի. եթէ ոչ՝ որ հաւատայցէ եթէ յ(իսո́ւ)ս է որդի́ ա(ստուածո)յ։
6Սա́ է որ ե́կն ջրով եւ հոգւով եւ արեամբ, յ(իսու)ս ք(րիստո)ս. ո́չ ջրով միայն, այլ եւ արեա́մբ եւ ջրով. եւ հոգի́ն է որ վկայէ, զի հոգի́ն իսկ է ճշմարտու(թ)ի(ւն)։
8Սոքա երեքի́ն են որ վկայեն. հոգին, եւ ջուրն, եւ արեւնն. եւ երեքին մի́ են։
9Եթէ զմարդկա́ն ինչ վկայու(թ)ի(ւն) ունիցիմք, ապաքէն ա(ստուծո́)յ վկայու(թ)ի(ւ)ն մե́ծ իցէ։ ա́յս է վկայու(թ)ի(ւն) ա(ստուածո)յ, որ վկայեաց ՛ի վ(ե)ր(այ) որդւոյն իւրոյ։
10Որ հաւատայ յորդի́ն ա(ստուածո)յ, ունի́ յանձին զվկայու(թ)ի(ւն)ս զայս. որ ո́չ հաւատայ որդւո́յ ա(ստուածո)յ, սո́ւտ առնէ զնա. քանզի չհաւատայ վկայու(թ)ե(ան)ն զոր վկայեաց ա(ստուա)ծ ՛ի վ(ե)ր(այ) որդւո́յն իւրոյ։
11Եւ ա́յս իսկ է վկայու(թ)ի(ւ)ն, զի կեա́նս յաւիտենականս ետ մեզ ա(ստուա)ծ. եւ ա́յս են կեանքն, որ յորդին ն(ո)ր(ա) են։
12Որ ընդունի զորդին, ընդունի́ եւ զկեանսն. եւ որ ո́չ ընդունի զորդին ա(ստուածո)յ, եւ ո́չ զկեանսն ընդունի։
13Զայս գրեցի́ ձեզ, զի գիտասջիք եթէ կեա́նս յաւիտենականս ունիցիք. եւ զի հաւատայցէ́ք յանուն որդւոյն ա(ստուածո)յ։
14Եւ ա́յս է համարձակութի(ւ)ն զոր ունիմք մեք առ նա, զի զոր ինչ հայցեսցուք ըստ կամաց ն(ո)ր(ա). լսէ́ մեզ։
15Զի եթէ գիտիցեմք՝ եթէ լսէ հայցուածոցն մերոց, ապա́ գիտեմք՝ եթէ առնումք զհայցուածսն՝ զոր հայցեմք առ ՛ի նմանէ։
16Եթէ ոք տեսցէ զեղբայր իւր մեղուցեալ՝ մեղս որ ո́չ առ ՛ի մահ, խնդրէսցէ́՝ եւ տացէ նմա կեա́նս մեղուցելոյն ո́չ առ ՛ի մահ։ Են մեղք՝ որ մահուչափ են, ո́չ վ(ա)ս(ն) այնորիկ ասեմ եթէ խնդրեսցես։
17ամ(ենայն) անիրաւու(թ)ի(ւն) մե́ղք են. եւ են մեղք որ մահու չափ են։
18Գիտեմք եթէ ամ(ենայն) որ յա(ստուածո)յ է ծնեալ՝ ո́չ մեղանչէ. այլ որ յա́(մենա)յն է ծնեալ՝ պահէ́ զանձն, եւ չարն առ նա ո́չ մերձենայ։
19Գիտեմք եթէ յա(ստուածո)յ եմք, եւ աշխարհ ամ(ենայն) ՛ի չարի́ կայ։
20եւ գիտեմք եթէ որդին ա(ստուածո)յ եկն, եւ ետ մեզ միտս. զի ծանիցո́ւք զճշմարիտն. եւ եմք ՛ի ճշմարտի́ն որդւոյ ն(ո)ր(ա) յ(իսու)սի ք(րիստո)սի։ զի նա́ է ճշմարիտ ա(ստուա)ծ՝ եւ կեանք յաւիտենականք։
21Ո́րդեակք՝ պահեցէ́ք զանձինս ՛ի կռապաշտութ(են)է։