1ՊԵ́ՏՐՈՍ ԱՌԱՔԵԱ́Լ յիսուսի ք(րիստո)սի, ընտրելոց նժդեհից որ ՛ի սփի́ւռս պոնտացւոց, գաղատացւոց, եւ կապադովկեցւոց, եւ ասիացւոց, եւ բիւթանացւոց,
2ըստ կանո́ւխ գիտութե(ան)ն ա(ստուածո)յ հօր, սրբութ(եամ)բ հոգւոյն, ՛ի հնազանդու(թ)ի(ւն) եւ ՛ի հեղումն արեանն յ(իսու)սի ք(րիստո)սի։ Շնո́րհք ընդ ձեզ եւ խաղաղու(թ)ի(ւն) բազմասցի։
3Օրհնեա́լ է ա(ստուա)ծ եւ հայր տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, որ ըստ բազում ողորմու(թ)ե(ան) իւրում ծնաւ զմեզ վերստին ՛ի յոյսն կենդանի. ՛ի ձեռն յարու(թ)ե(ան)ն յ(իսու)սի ք(րիստո)սի ՛ի մեռելոց,
4յանեղծ եւ յանարատ եւ յանթառամ ժառանգութի(ւ)ն՝ որ պահեալ է յերկինս ՛ի ձեզ.
5որ զօրութ(եամ)բն ա(ստուածո)յ պահեալ էիք հաւատովք ՛ի պատրաստեալ փրկու(թ)ի(ւ)ն, յայտնեալ ՛ի յետին ժամանակս։
6որով ուրա́խ լինիջիք, որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեա́լք ՛ի պէսպէս փորձու(թ)ի(ւն)ս։
7Զի հանդէս ձերոց հաւատոցն առաւե́լ քան զոսկի կորստական պատուական է. որ հրով փորձեալ գտաւ, ՛ի գովու(թ)ի(ւն) եւ ՛ի փառս եւ ՛ի պատիւ ՛ի յայտնութե(ա)ն յ(իսու)սի ք(րիստո)սի։
8Զոր ո́չն տեսէք՝ եւ սիրեցէք. ընդ որ այժմ ո́չ հայեցեէալք, բայց հաւատացէք. եւ ուրա́խ էք անճառ եւ փառաւորեալ խնդութ(եամ)բն.
9ընկալեալ զկատարումն հաւատոցն ձերոց զոգւո́ցն փրկու(թ)ի(ւն)։
10Վասն որոյ փրկու(թ)ե(ան) խնդրեցին եւ քննեցին մարգարէքն. որք վ(ա)ս(ն) որոյ ՛ի ձեզ լինելոց էին շնորհքն՝ մարգարէանայի́ն.
11քննէի́ն յորո́ւմ եւ յորպիսի́ ժամանակի գուշակէր ՛ի ն(ո)ս(ա) հոգին ք(րիստո)սի. որ նախ՝ չարչարանա́ցն ք(րիստո)սի վկայէր, եւ յետ այնորիկ՝ զփառա́ցն։
12Որոց եւ յայտնեցա́ւ իսկ. զի ո́չ թէ անձանց, այլ մե́զ մատակարարք լինէին, նոցին՝ որք ա́յժմ պատմեցան, այնոքիւք որք աւետարանեցի́նն ձեզ հոգւովն սրբով որ առաքէրն յերկնի́ց, զոր ցանկային տեսանել գոնեայ ընդ աղօ́տ հրեշտակք։
13Որով պնդեալ զմէջս մտաց ձերոց՝ զուարթացեալք, բովանդակ սպասեցէ́ք հասելոց ձեզ շնորհացն ՛ի յայտնութե(ա)ն յ(իսու)սի ք(րիստո)սի,
14իբրեւ զորդի́ս հնազանդու(թ)ե(ան). մի́ կերպարանեալք առաջին ձեռրովք անգիտութե(ա)ն ցանկութ(եամ)բք։
15Այլ ըստ ս(ր)բ(ո)յն որ կոչեաց զձեզ, եւ դո́ւք սուրբք յամ(ենայն) գնացս ձեր լինիջի́ք։
16վ(ա)ս(ն) որոյ գրեալ է, եթէ եղերո́ւք սո́ւրբ զի ես ս(ուր)բ եմ։
17Եւ եթէ հայր կոչիցէք զայն, որ առա́նց ակնառութե(ա)ն դատի ըստ իւրաքանչիւր գործոց. ապա երկիւղիւ զձերոցն պանդխՑտու(թ)ե(ան) ժամանակդ գնասջի́ք։
18Գիտասջի́ք, զի ո́չ ապականացու արծաթեղինօք՝ եւ ոսկեղինօքն փրկեցարուք ՛ի ձերոց ունայնութե(ան) հայրենատուր գանացիցն.
19այլ պատուակա́ն արեամբն ք(րիստո)սի, իբրեւ անբիծ եւ անարատ գառին։
20որ յառաջծանօ́թ էր նախ քան զիսկզբանէ աշխարհի։ Եւ երեւեցա́ւ ՛ի վախճան ժամանակաց վ(ա)ս(ն) ձեր.
21որք նովաւ հաւատացէք յա(ստուա)ծ, որ յարոյց զնա ՛ի մեռելոց, եւ ետ նմա փառս. զի հաւատքն ձեր եւ յոյս իցիցեն յա(ստուա)ծ։
22Զանձինս ձեր սրբե́լ հնազանդութ(եամ)բ ճշմարտութե(ան) հոգւոյն, յեղբայրսիրու(թ)ե(ան) առանց կեղծաւորու(թ)ե(ան), ՛ի սուրբ սրտէ սիրե́լ սերտիւ զմիմեանս։
23Ծնեալք ՛ի վերստին ո́չ յապականու(թ)ե(ան) սերմանէն. այլ յանապականացուէ́ն, կենդանի եւ մշտնջենակա́ն բանիւն ա(ստուածո)յ։
24Քանզի ամենայն մարմին իբրեւ զխո́տ է. եւ ամենայն փառք մարդոյ իբրեւ զծաղի́կ խոտոյ. խոտն ցամաքեցաւ՝ եւ ծաղիկն թօթափեցաւ։
25եւ բան տ(եառ)ն մնա́յ յաւիտեան. ա́յսինքն է, բա́նն որ ՛ի ձե́զ աւետարանեցաւ։
1՛Ի բաց թօթափել այսուհետեւ զամ(ենայն) չարու(թ)ի́(ւն) եւ զամ(ենայն) նենգութի(ւն), եւ զկեղծաւորու(թ)ի(ւն)ս, եւ զնախանձ, եւ զամ(ենայն) չարախօսու(թ)ի(ւն).
2իբրեւ զարդի́ ծնեալ մանկունս խօսունս, եւ անխարդա́խ կաթինն փափաքիցէք. զի նովա́ւ աճիցէք ՛ի փրկու(թ)ի(ւն)։
3եթէ ճաշակեցէք՝ զի քաղցր է տ(է)ր։
4Առ որ մատուցեա́լ էք ՛ի վէմն կենդանի, որ թէպէտ ՛ի մարդկանէ անարգեալ, այլ առ ՛ի յա(ստուածո)յ ընտրեալ եւ պատուակա́ն է։
5եւ դուք իբրեւ զվէմս կենդանիս շինի́ք տաճար հոգեւոր՝ յանարատ քահանայու(թ)ի(ւն), մատուցանել զհոգեւո́րն պատարագս՝ հաճոյ ա(ստուածո)յ, ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի։
6Քանզի կայ իսկ ՛ի գրի. եթէ ահաւասիկ դնեմ ՛ի Սիոն վէ́մ ընտիր, գլուխ անկեան պատուակա́ն, եւ որ ՛ի նա հաւատասցէ՝ մի́ ամաչեսցէ։
7Ձեզ այսուհետեւ հաւատացելոցդ՝ վէմ պատուկա́ն։ իսկ անհաւատիցն, վէ́մն զոր անարգեցին շինօղքն. նա եղեւ գլուխ անկեան.
8եւ վէմ գլորմա́ն եւ վէմ գայթագղու(թ)ե(ան), որ գայթագղին ապստամբեա́լք ՛ի բանէն՝ յոր եւ եդան։
9Այլ դուք ազդ էք ընտի́րք, թագաւորու(թ)ի(ւն), քահանայու(թ)ի(ւն). ազգ սո́ւրբ. ժողովուրդ սեպհակա́ն. ո(ր)պ(էս) զի զձեր առաքինու(թ)ի(ւն)սն նուիրիցէ́ք այնմ, որ զձեզ ՛ի խաւարէն կոչեաց յիւր սքանչելի́ լոյսն։
10որք երբեմն չժողովուրդ. բայց արդ ժողովո́ւրդ ա(ստուածո)յ. որք չողորմեալք, այժմ ողորմութի(ւն) գտէք։
11Սի́րելիք՝ աղաչեմ, իբրեւ զպանդուխտս եւ զնժդեհս ՛ի բա́ց մերժել ՛ի մարմնաւոր ցանկութե(ան)ցն, որ զինուորի́ն ընդդէմ ոգւոց.
12զվարս ձեր ՛ի մէջ հեթանոսաց պարկեշտս ցուցանել. զի որով բամբասիցեն զձեզ իբրեւ զչարագործս, ՛ի բարւոք գործոցն ձերոց գիտեալ՝ փառաւո́ր առնիցեն զա(ստուա)ծ յաւուրն այցելութե(ան)։
13Հնազա́նդ լերուք ամ(ենայն) մարդկեղէն ստեղծուածոյ վ(ա)ս(ն) տ(եառ)ն. եթէ թագաւորի՝ իբրեւ առաւե́լ ումեք,
14եթէ դատաւորաց՝ իբրեւ ՛ի նմանէ առաքելոց ՛ի վրէժխնդրու(թ)ի(ւն) չարագործացն, եւ ՛ի գովութի(ւն) բարեգործացն։
15Զի այսպէս են կամք ա(ստուածո)յ. բարեգործացն պապանձեցուցանե́լ զանզգամ մարդոց զանդիտութի(ւն)։
16Իբրեւ զազատս լինել, եւ մի́ իբրեւ պատրուակ չարութե(ան) ունել զազատութի(ւ)ն, այլ իբրեւ ա(ստուածո)յ ծառայք։
17զամենեսեան պատուեցէ́ք. զեղբայրսիրութի(ւն) սիրեցէ́ք. յա(ստուածո)յ երկերո́ւք. զթագաւորս պատուեցէ́ք։
18Ծառայք հնազա́նդ լինել յամ(ենայն)ի երկիւղիւ տերանց, ո́չ միայն բարերարացն եւ հեղոցն, այլ եւ կամակորա́ցն։
19զի եւ այս ճշմարիտ շնո́րհք յա(ստուածո)յ են, եթէ բարւոք ինչ մտօք տանիցի́ ոք վշտաց յանիրաւի։
20Քանզի զի՞նչ երախտիք իցեն, եթէ յորժամ մեղանչիցէ́ք՝ տանջիցիք եւ համբերիցէք. այլ եթէ զբարիս գործիցէք՝ չարչարիցիք՝ եւ հաբերիցէք, այն շնորհք յա́(ստուածո)յ են։
21քանզի ՛ի դոյնս իսկ կոչեցարուք։ Զի եւ ք(րիստո)ս վ(ա)ս(ն) ձեր մեռաւ, եւ ձեզ եթող օրինա́կ՝ զի զհետ երթայցէք հետոց ն(ո)ր(ա)։
22Որ ո́չն արար մեղս, եւ ո́չ գտաւ նենգու(թ)ի(ւն) ՛ի բերան ն(ո)ր(ա).
23որ բամբասեալ՝ եւ ո́չ փոխարէն բամբասէր. չարչարեալ՝ եւ ո́չ պահէր ապառնալիս. բայց իրաւա́մբք մտանէր դատաւորին.
24որ զմեր մեղսն իւրով մարմնովն վերացո́յց ՛ի խաչափայտն. զի լիցուք զերծեա́լք ՛ի մեղաց անտի, եւ իցեմք արդարու(թ)ե(ան)ն կենակիցք։ որոյ վիրօքն բժշկեցա́ք։
25Քանզի էիք իբրեւ զոչխարս մոլորեալս. այլ այժմ դարձարո́ւք առ հովիւն եւ տեսուչ ոգւոց ձերոց։
1Սոյնպէս եւ կանայք հնազա́նդ լինել արանց իւրեանց. զի եթէ իցեն նոքա ապստա́մբք ՛ի բանէ անտի, յաղագս կանանց գնացից, եւ առանց բանին իսկ շահեսցին,
2դիտե́լ երկիւղիւ զձեր պարկեշտ գնացս։
3Որոց լինիցի́ ո́չ արտաքուստ հիւսիւք եւ ոսկեհո́ւռ ծամակալօք՝ կամ պաճուճեալ զգեստուք զարդ.
4այլ ծածո́ւկ սրտին մարդն. անեղծութ(եամ)բ հնազանդութե(ան) եւ հանդարտութե(ան) հոգւոյն, որ է առաջի ա(ստուածո)յ բազմապատիկ։
5Քանզի ա́յսպէս երբեմն եւ կանայք՝ որ յուսացեալ էին յա(ստուա)ծ, զարդարէին զանձինս հնազանդե́լ իւրեանց արանց։
6Ո(ր)պ(էս) եւ սարրայ՝ զի հնազանդ էր աբրահամու. եւ տէ́ր իւր կոչէր զնա. որոյ եղերուքն դուք որդիք։ բարեգո́րծք էին, եւ ո́չ կասկածէին՝ եւ ո́չ ՛ի միոջէ ինչ երկիւղէ։
7Սոյնպէս եւ արք իմաստու(թեամ)բ՝ բնակեսցեն ընդ նոսա. իբրեւ տկար անօթոյ առնիցեն պատիւ կանանց՝ եւ իբրեւ ժառանգակցա́ց շնորհացն կենաց. զի մի́ խափան լիցին աղօթիցն ձերոց։
8Եւ գլուխ ամ(ենայն)ի, զի համամի́տք իցէք, համակարի́ք, եղբայրասէ́րք՝ ազնուագո́ւթք, խոնա́րհք։
9Մի́ չար փոխանակ չարի հատուցանել, կամ բամբասանս ընդ բամբասանաց. այլ զնորին հակառակն՝ օրհնե́լ, զի յաա́յս իսկ կոչեցարուք՝ զի զօրհնու(թ)ի(ւն)ն ժառանգիցէք։
10Զի որ կամի զկեանս սիրել, եւ զաւուրս իւր տեսանել ՛ի բարու(թ)ե(ան), լռեցուսցէ́ զլեզու իւր ՛ի չարու(թեն)է, եւ զշրթունս իւր ՛ի չխօսելո́յ զնենգութի(ւն)։
11խոտորեսցի́ ՛ի չարէ, եւ արասցէ զբարի́. խնդրեսցէ́ զխաղաղութի(ւն), եւ երթիցէ́ զհետ ն(ո)ր(ա)։
12զի աչք տ(եառ)ն ՛ի վերայ արդարոց, եւ ականջք ն(ո)ր(ա) յաղօթս ն(ո)ց(ա). երե́սք տ(եառ)ն ՛ի վերայ չարագործաց։
13Եւ ո՞ իցէ որ չարչարիցէ զձեզ, եթէ դուք բարւոյն նախանձաւորք լինիցիք։
14Այլ թէ եւ չարչարիցիք եւս վ(ա)ս(ն) արդարու(թ)ե(ան), երանելի́ էք. բայց յերկիւղէ ն(ո)ց(ա) մի́ երկնչիցիք, եւ մի́ խռովեսջիք։
15այլ զտ(է)ր զնոյն եւ զք(րիստո)ս՝ սո́ւրբ ունիջիք ՛ի սիրտս ձեր։ Պատրաստք իցէք տալ պատասխանի ամ(ենայն)ի որ խնդրիցէ զբա́նն՝ որ է վ(ա)ս(ն) յուսոյն ձերոյ։
16այլ հեղութ(եամ)բ եւ երկիւղիւ ունիցի́ք բարս քաղցո́ւնս. զի որով չարախօսիցեն զձէնջ՝ յամօ́թ լիցին, որք բամբասեն զձեր բարւոք գնացս ՛ի ք(րիստո)ս։
17Զի լա́ւ է բարեգործաց, եթէ կամիցին ըստ ա(ստուածո)յ կամացն չարչարել՝ քան չարագործացն։
18զի եւ ք(րիստո)ս մի անգամ վ(ա)ս(ն) մեղաց ՛ի վերայ ձե́ր մեռաւ, արդարն ՛ի վերայ անարդարոց. զի զձեզ մերձեցուսցէ́ առ ա(ստուա)ծ։ զի թէպէտ եւ մեռաւ մարմնով, այլ կենդանի́ է հոգւով։
19Որով եւ ոգւոցն որ էին ՛ի բանտին, երթեալ քարոզեա́ց,
20երբեմն ապստամբելոցն, յորժամ ներէ́ր ն(ո)ց(ա) ա(ստուածո)յ երկայնմտութի(ւ)ն յաւուրս նոյի յորս տապանն կազմէր. յորս նուազունք՝ ա́յս ինքն, ոգիք իբրեւ ո́ւթ ապրեցան ՛ի ջրոյն։
21Որ եւ զձե́զ ըստ նմին օրինակի, կեցուսցէ մկրտութի(ւ)ն. ո́չ զմարմնոյ աղտն ՛ի բաց ընկելով, այլ զբարւո́ք մտաց հանդէս առ ա(ստուա)ծ, ՛ի ձեռն յարու(թ)ե(ան)ն յ(իսու)սի ք(րիստո)սի.
22որ է́ ընդ աջմէ ա(ստուածո)յ երթեա́լ յերկինս, ՛ի հնազանդել նմա հրեշտակաց եւ իշխանու(թ)ե(ան)ց եւ զօրու(թ)ե(ան)ց։
1Ք(րիստո)սի չարչարե́լն մարմնով վ(ա)ս(ն) մեր, եւ դուք ՛ի նո́յն միտս վառեցարո́ւք. զի որ չարչարի́ մարմնով՝ դադարէ ՛ի մեղաց.
2զի մի́ եւս ըստ մարդկան ցանկութե(ան)ց՝ այլ ըստ կամացն ա(ստուածո)յ կեցցէ զա́յլ եւս ժամանակն։
3Քանզի բաւակա́ն է անցեալ ժամանակն լինելոյ կամացն հեթանոսաց, որք գնացին գիջութ(եամ)բք, ցանկութ(եամ)բք, գինեհարութ(եամ)բք, անառակու(թեամ)բք, արբեցու(թեամ)բք, անօրէն կռապաշտութբք։
4որով օտարացեալք՝ ո́չ ընդ ձեզ վարին. ՛ի նոյն անկարգութե(ան) զեղխութի(ւն), եւ հայհոյեն։
5որ տացեն պատասխանի́ այնմ որ ՛ի պատրաստին ունի դատել զկենդանի́ս եւ զմեռեալս։
6Զի ՛ի սոյն իսկ եւ մեռելոց խոստացեալ է, զի դատեսցին ըստ մարդկան մարմնով, եւ կենդանի́ լիցին ըստ ա(ստուածո)յ հոգւով։
7Ամենեցուն վախճան մերձեալ է. զգաստացարո́ւք այսուհետեւ՝ եւ լերո́ւք զուարթո́ւնք յաղօթս։
8Նա́խ քան զամ(ենայն) սէր սե́րտ ունել ընդ միմեանս. զի սէր՝ ծածկէ́ զբազմութի(ւն) մեղաց։
9Օտարասէ́րք լինել՝ ընդ միմեանս առանց տրտնջելո́յ։
10իւրաքանչիւրոք ո(ր)պ(էս) եւ ընկալաւ շնորհս ինչ՝ ՛ի միմեանս զնոյն մատակարարել, իբրեւ զբարւոք հազարապետս պէսպէ́ս շնորհացն ա(ստուածո)յ։
11Եթէ ոք խօսիցի՝ իբրեւ զա(ստուածո)յ պատգամս. եթէ ոք մատակարարիցէ́ իբրեւ ՛ի զօրութ(են)է զոր շնորհէ ա(ստուա)ծ. զի յամ(ենայն)ի́ փառաւորեսցի ա(ստուա)ծ ՛ի ձեռն յ(իսու)սի ք(րիստո)սի, որում փառք եւ զօրութի(ւն) յաւիտեանս ամէն։
12Սիրելիք՝ մի́ օտարոտի համարել զեռանդն ինչ որ ՛ի փորձու(թ)ի(ւն) ձեզ լինիցի, ո(ր)պ(էս) թէ օտա́ր ինչ իրք ձեզ դիպիցին։
13այլ իբրեւ հաղորդեալք ք(րիստո)սի չարչարանացն՝ ուրա́խ լինիջիք, զի եւ ՛ի յայտնու(թ)ե(ան) փառաց ն(ո)ր(ա) ցնծացեալ բերկեսջիք։
14Իսկ եթէ նախատիցի́ք եւս վասն անուանն ք(րիստո)սի, երանելի́ էք. զի փառացն՝ եւ զօրու(թ)ե(ան) անուն, եւ ա(ստուածո)յ հոգին ՛ի վերայ ձեր հանգուցեալ է։
15Մի́ ոք ՛ի ձէնջ չարչարեսցի իբրեւ զսպանօղ, կամ իբրեւ զգո́ղ, կամ իբրեւ զչարագո́րծ, կամ իբրեւ զօտարատեսո́ւչ։
16Ապա թէ իբրեւ զքրիստոնեայ, մի́ ամաչեսցէ. այլ փառաւո́ր առնիցէ զա(ստուա)ծ անուամբս այսուիկ։
17Զի ժամանա́կ է սկիզբն լինելոյ դատաստանին ՛ի տանէն ա(ստուածո)յ։ զի եթէ նախ ՛ի մէնջ. իսկ զի՞նչ կատարած իցէ այնոցիկ, որ ո́չ հաւանեցան ա(ստուածո)յ աւետերանին։
18Եւ եթէ արդարն հազի́ւ կեցցէ, իսկ ամպարիշտն եւ մեղաւորն ո՞ւր գտանիցի։
19Ո(ր)պ(էս) զի որ չարչարիցին ըստ ա(ստուածո)յ կամացն, հաւատարիմ հաստչին աւանդեսցեն զիւրեանց ոգիս բերերարու(թեամ)բք։
1Զերիցունս այսուհետեւ աղաչեմ՝ իբրեւ զերիցակից՝ եւ վկա́յ չարչարանացն ք(րիստո)սի, որ եւ հանդերձեալ փառացն յայտնելոյ հաղո́րդ.
2արածեցէ́ք որ ՛ի ձեզ հօտդ է ա(ստուածո)յ. վերակացու լինել՝ մի́ իբրեւ ակամայ՝ այլ կամա́ւ ըստ ա(ստուածո)յ. մի́ զաւշաքաղու(թեամ)բ, այլ յօժարութ(եամ)բ.
3մի́ իբրեւ տիրելով վիճակացն, այլ լինել օրինա́կ հօտին։
4զի յերեւել հովուապետին՝ ընդունիջիք՝ զանթառամ փառաց պսակն։
5Սոյնպէս եւ երիտասարդք՝ հնազա́նդ լերուք ծերոց։ ամենեքին ընդ միմեանս՝ զխոնարհութի(ւն) ունիցի́ն. զի ա(ստուա)ծ ամբարտաւանից հակառակ կայ, տայ շնո́րհս խոնարհաց։
6Խոնարհեցարո́ւք ընդ հզօր ձեռամբն ա(ստուածո)յ. զի զձեզ բարձրացուսցէ́ ՛ի ժամանակի։
7զամենայն հոգս ձեր ընկեցէ́ք ՛ի նա, զի նա́ է որ հոգայ վասն ձեր։
8Արթո́ւն լերուք՝ հսկեցէ́ք, զի ոսոխն ձեր սատանայ իբրեւ զառեւծ գոչէ, շրջի եւ խնդրէ՝ թէ գո́վ կլանիցէ։
9որում ՛ի դիմի́ հարկանիցիք հաստատե(ա)լք հաւատովք։ գիտասջի́ք զնոյն անցս չարչարանաց եղբայրութե(ան) ձերոյ յաշխարհի յանձին կատարեալ։
10Եւ ա(ստուա)ծ ամ(ենայն) շնորհաց, որ կոչեաց զձեզ յիւր ՛ի յաւիտենական ՛ի փառսն ք(րիստո)սիւ յ(իսու)սիւ, որում փոքր մի եղերուք չարչարակիցք, նա́ կաղդուրեցուսցէ, կարողացուսցէ, հաստահի́մն արասցէ։
11նմա իշխանութի(ւն) եւ փա́ռք յաւիտեանս։
12՛Ի ձեռն սեղուիանոսի́ հաւատարիմ եղբօր, ո(ր)պ(էս) կարծեմ՝ փոքր ՛ի շատէ գրեցի ձեզ, մխիթարել, եւ ՛ի վերայ սորին վկայե́լ. զի եւ այս ճշմարիտ շնո́րհք յա(ստուածո)յ են՝ յոր հաստատեալ կայցէք։
13Ողջո́յն տայ ձեզ որ ՛ի բաբելոն ընտրելակիցն եկեղեցի է. եւ մարկոս որդի իմ։
14Ողջոյն տաջիք միմեանց ՛ի համբոյր սրբութե(ան)։ Խաղաղութի́ւն ընդ ձեզ ամենեսեան, որ էք ՛ի ք(րիստո)ս յ(իսու)ս. ամէն։