1ՅԱ́ԿՈՎԲՈՍ ԱՍՏՈՒԾՈՅ եւ տ(եառ)ն յ(իսու)սի ք(րիստո)սի ծառա́յ. երկոտասան ազգացդ որ ՛ի սփի́ւռդ էք՝ ողջո́յն։
2Ամենա́յն ուրախութե(ան) արժանի́ համարիջիք ե́ղբարք, յորժամ պէսպէ́ս փորձու(թ)ե(ան)ց ՛ի մէջ անկանիցիք։
3գիտասջի́ք զի հանդէս ձերոյ հաւատոցն յօրինեալ գործէ զհամբերութի(ւն)։
4Իսկ համբերութի(ւ)ն գո́րծ կատարեալ ունիցի. զի իցէք ողջանդա́մք եւ կատարեալք, եւ ո́չինչ իւիք նուազեալք։
5Ապա թէ ոք ՛ի ձէնջ իցէ նուազեալ յիմաստու(թեն)է, խնդրեսցէ յա(ստուածո)յ՝ որ տայն ամ(ենայն)ի առատապէս՝ եւ ո́չ նախատէ. եւ տացի́ նմա։
6Բայց խնդրեսցէ հաւատովք՝ եւ մի́ երկմտեասցէ. զի որ երկմիտն է՝ նմա́ն է հողմակոծեալ եւ տատանեալ ալեաց ծովու։
7մի́ ակն կալցի մարդն այն առնուլ ինչ յա(ստուածո)յ.
8զի այր երկմիտ՝ առանց հաստատու(թ)ե́(ան) է յամ(ենայն) ճանապարհս իւր։
9Պարծեսցի́ եղբայր խոնարհ ՛ի բարձրութի(ւ)ն իւր,
10եւ որ մեծատունն իցէ ՛ի խոնարհու(թ)ի́(ւն) իւր. քանզի իբրեւ զծաղիկ խոտոյ անցանիցէ։
11Զի ծագեաց արեւ հանդերձ խորշակաւ՝ եւ ցամաքեցո́յց զխոտն, եւ թօթափեցաւ ծաղիկն ն(ո)ր(ա), եւ կորեա́ւ վայելչու(թ)ի(ւն) երեսաց ն(ո)ր(ա). նո́յնպէս եւ մեծատունն հանդերձ շահիւքն իւրովք թարշամնեսցի։
12Երանեա́լ է այր որ համբերիցէ փորձանաց. զի եթէ ընտիր եւս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց տ(է)ր։
13Մի́ ոք որ ՛ի փորձութե(ան) իցէ, ասիցէ՝ թէ յա(ստուածո)յ փորձիմ. զի ա(ստուա)ծ անփո́րձ է չարեաց. փորձէ նա՝ եւ ո́չ զոք։
14իւրաքանչիւրոք փորձի՝ առ ՛ի յիւրո́ցն ցանկութե(ան)ց ձգեալ եւ պատրեալ։
15ապա այնուհետեւ ցանկու(թ)ի(ւ)ն յղացեալ՝ զմե́ղս ծնանի. եւ մեղքն կատարեալ՝ զմա́հ ծնանին։
16Մի́ խաբիք եղբա́րք իմ սիրելիք,
17զի ամ(ենայն) տուրք բարիք եւ ամ(ենայն) պարգեւք կատարեալք՝ ՛ի վերո́ւստ են իջեալ առ ՛ի հօրէ́ն լուսոյ. յորում չի́ք փոփոխումն՝ եւ կա́մ շրջելոյ ստուեր։
18Կամեցեալ ծանա́ւ զմեզ բանիւքն ճշմարտութե(ան)՝ լինել մեզ պտո́ւղ ինչ ստացուածոց նորա.
19գիտասջի́ք ե́ղբարք իմ սիրելիք։
20զի բարկութի(ւն) մարդոյ զարդարու(թ)ի(ւն) ա(ստուածո)յ ո́չ գործէ։
21Որով ՛ի բա́ց թօթափեալ զամ(ենայն) աղտեղութի(ւն) եւ զյաւելուածս չարեաց, հեղութ(եամ)բ ընդունիջի́ք զբանն ընտաբոյս. որ կարօղն է կեցուցանե́լ զոգիս ձեր։
22լինիջի́ք առնելի́ք բանին, եւ մի́ լսելիք միայն համարեսջիք յանձինս։
23Զի եթէ ոք լսօղ միա́յն իցէ բանին՝ եւ ոչ առնելի, նման է նա մարդոյ որ պշուցեալ հայիցի́ ընդ երեսս իւր՝ որ ծնանիցին ՛ի հայելւոջ.
24զի հայեցեալ ետես զինքն, եւ զա́նց արար, եւ անդէն մոռացա́ւ թէ որպիսի ոք էր։
25Իսկ որ յառեալ ՛ի կատարեա́լ օրէնս ազատութե(ա)ն հայիցի. եւ ՛ի նմին կացցէ, ո́չ եղեւ նա լսօղ մոռացութե(ա)ն, այլ առնելի́ գործոյն։ նա՝ յառնելն իւրում լիցի երանելի́։
26Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, եւ ո́չ սանձահարեսցէ զլեզու իւր, այլ զբաղեցուցանիցէ զսիրտն իւր, այնպիսուոյն վայրապա́ր է կրօնաւորու(թ)ի(ւ)ն։
27Կրօնաւորութի(ւն) սո́ւրբ եւ անարատ՝ առ ՛ի յա(ստուածո)յ եւ ՛ի հօրէ՝ ա́յս է, այցելո́ւ լինել որբոց եւ այրեաց ՛ի նեղութե(ան) իւրեանց, անարա́տ պահել զանձն յաշխարհէ։
1Եղբա́րք իմ, մի́ աչառանօք ունիցիք զհձաւատսն տ(եառ)ն մերոյ յ(իսու)սի ք(րիստո)սի, որ տ(է)րն է փառաց։
2Եթէ մտցէ ՛ի ժողովուրդ ձեր այր՝ որ ունիցի մատանի́ ոսկի եւ հանդերձս պայծառս, մտանիցէ անդր եւ աղքա́տ ոք ՛ի հանդերձս աղտեղիս,
3հայիցիք ընդ ա́յն՝ որ ունիցի զհանդերձսն պայծառս. եւ ասիցէք՝ եթէ դու նի́ստ աստ պատուո́վ. եւ ցաղքատն ասիցէք՝ եթէ յո́տն կաց այտի. կամ թէ՝ եկ նի́ստ առ պատուանդանիս իմում։
4ո՞չ խղճիցէք յանձինս, եւ լինիցիք դատաւորք չարացն խորհրդոց։
5Լուարո́ւք ինձ եղբա́րք իմ սիրելիք. ոչ ապաքէն ա(ստուա)ծ ընտրեաց զաղքա́տս աշխարհիս, որ են մեծատո́ւնք հաւատովք, եւ ժառանգաւորք արքայու(թ)ե(ան)ն՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց։
6եւ դուք անարգէ́ք զաղքատս։ Ոչ մեծատո́ւնք յաղթահարեն զձեզ՝ եւ նոքա́ քարշեն զձեզ ՛ի դատաստան։
7ո́չ ն(ո)ք(ա) հայհոյեն զբարւոք անունն՝ որ կոչեցեալ է ՛ի վերայ ձեր։
8Ապա թէ զօրէնսն կատարիցէք զարքունական ըստ գրոց, եթէ սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո, բարւո́ք առնէք։
9իսկ եթէ աչառիցէք, մե́ղս գործէք՝ յանդիմանեալք յօրինացն իբրեւ օրինազանցք։
10Որ ոք զամ(ենայն) օրէնսն պահիցէ, եւ միո́վ իւիք ինչ գթիցէ, եղեւ ամ(ենայն) օրինացն պարտապան։
11Զի որ ասացն՝ թէ մի́ սպանանիցես, ասաց թէ եւ մի́ շնայցես. զի եթէ սպանանիցես ո́չ՝ բայց շնայցես, եաղեր յանցաւո́ր օրինացն։
12Աիյնպ(է)ս խօսեցարո́ւք՝ եւ այնպ(է)ս արարէ́ք, ո(ր)պ(էս) զի ազատու(թ)ե(ան) օրինօք իցէք դատելոց։
13զի անողո́րմ դատաստան լինելոց է այնմ, որ ո́չ առնիցէ զողորմու(թ)ի(ւն). քանզի բարձրի գլո́ւխ պարծի ողորմու(թ)ի(ւն) առ դատաստանաւն։
14Զի՞նչ օգուտ իցէ եղբա́րք իմ եթէ ասիցէ ոք հաւատս ունել՝ եւ գործս ո́չ ունիցի. միթէ կարիոցե՞ն հաւատքն ապրեցուցանել զնա։
15Եթէ եղբայր ոք կամ քոյր՝ իցեն մե́րկք կ(ա)մ կարօտեալ աւո́ւրն կերակրոյ,
16ասիցէ ոք ՛ի ձէնջ ցն(ո)ս(ա). երթա́յք խաղաղու(թեամ)բ՝ ջեռարո́ւք եւ յագեցարո́ւք. եւ տայցէք ո́չ ն(ո)ց(ա) զպէտս մարմնոյն, զի՞նչ օգուտ իցէ։
17սոյնպէս եւ հաւատք՝ եթէ գործս ո́չ ունիցին, մեռեա́լ են առանձինն։
18Այլ թերեւս ասիցէ ոք. եթէ դու հաւատս ունիս՝ եւ ես գո́րծս ունիմ. ցո́յց ինձ զհաւատսն քո առանց գործոց, եւ ես ցուցի́ց քեզ ՛ի գործոց իմոց զհաւատսն։
19Դու հաւատաս՝ զի մի́ է ա(ստուա)ծ, բարւո́ք առնես. եւ դե́ւք հաւատան՝ եւ սարսեն։
20Կամիս գիտել՝ ո́վ մարդ սնոտի, զի հաւատք առանց գործոց դատարկ են։
21Աբրահամ հայր մեր ո՞չ ապաքէն ՛ի գործո́ց արդարացաւ՝ հանեալ ՛ի սեղան զորդին իւր զիսահակ պատարագ։
22Տեսանե՞ս՝ զի հաւա́տքն եղեն գործակից գործոց ն(ո)ր(ա). եւ ՛ի գործոց անտի հաւա́տքն կատարեցան։
23եւ կատարեցաւ գիրն՝ որ ասէ. հաւատաց աբրահամ յա(ստուա)ծ, եւ համարեցա́ւ նմա յարդարու(թ)ի(ւն). եւ կոչեցաւ բարեկա́մ ա(ստուածո)յ։
24Տեսանէ՞ք՝ զի ՛ի գործոց արդարանայ մարդ՝ եւ ո́չ ՛ի հաւատոց միայն։
25Սոյնպէս եւ րախա́բ պոռնիկ՝ ոչ ապաքէն ՛ի գործո́ց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն՝ եւ ընդ ա́յլ ճանապարհ արձակեաց։
26Զօրինակ մարմին առանց հոգւոյ մեռեալ է, սոյնպէս եւ հաւա́տք առանց գործոց մեռեա́լ են։
1Մի́ բազում վարդապետս լինե́լ եղբա́րք իմ, գիտասջի́ք՝ զի մե́ծ դատաստան ընդունելոց եմք.
2քանզի բմազո́ւմ ինչ յանցանեմք ամենեքեան։ Եթէ ոք բանիւ ո́չ յանցանիցէ՝ նա́ է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարե́լ զամ(ենայն) մարմին իւր։
3Տե́ս՝ զի ձիոյ սանձս ՛ի բերան դնեմք՝ առ անսալո́յ ն(ո)ց(ա) մեզ, եւ զամ(ենայն) մարմինս ն(ո)ց(ա) նուաճեմք։
4Ահաւասիկ եւ նաւք՝ որպիսի՞ ինչ են, եւ ՛ի սաստիկ հողմոց վարին. եւ փո́քր թեւովն շրջին՝ յո́ր կոյս եւ միտք ուղղչին կամիցին։
5Սոյնպէս եւ լեզու՝ փոքր ինչ անդա́մ է՝ եւ մեծամեծս բարբառի. ահա եւ սակաւ ինչ հուր զորպիսի́ անտառս հրդեհէ։
6եւ լեզու հուր՝ զա́րդ անիրաւութե(ան), լեզու հաստատեալ է յանդամս մեր, որ զամ(ենայն) մարմինն ապականէ, եւ վառէ հրով զանիւ ծննդեան, եւ բորբոքեալ տոչորի́ ՛ի գեհենի։
7Ամենայն բնու(թ)ի(ւն) գազանա́ց, եւ թռչնոց, եւ սողնոց, եւ որ ՛ի ծովու են, հնազանդեա́լ է՝ եւ հնազանդի́ մարդկեղեն բնու(թ)ե(ան)։
8Բայց զլեզու մարդկան ո́չոք կարէ հնազանդել, զչարն եւ զանկարգն՝ եւ զլի́ թունօք մահաբերին։
9Նովաւ օրհնեմք զտ(է)րն եւ զհայր. եւ նովաւ անիծանեմք զմարդիկ որ ըստ նմանութե(ան) ա(ստուածո)յ արարան։
10՛ի նմի́ն բերանոյ ելանեն օրհնութի(ւն)ք եւ անէծք։ ո́չ է պարտ եղբարք իմ այսմ այսպէս լինել։
11Մի թէ՝ աղբե́ւր անտստին ՛ի միոյ ականէ բղխիցէ քաղցր եւ դառն։
12միթէ մա́րթ ինչ իցէ եղբա́րք իմ՝ թզենւոյ ձէ́թ բերել, կամ որթոյ թուզ, եւ ո́չ աղտաղտին տեղւոյ ջուր քաղցր առնել։
13Ո՞վ իցէ իմաստուն եւ հանճարեղ ՛ի ձեզ, ցուցցէ́ ՛ի բարւոք գնացից իւրոց զգործս իւր հեզութ(եամ)բ՝ իմաստու(թ)ե(ան)։
14Ապա թէ նախա́նձ՝ եւ դառնութի(ւն) եւ հակառակութի(ւն) ունիցիք ՛ի սիրտս ձեր, մի́ պարծիք սուտ առնել զճշմարտու(թ)ի(ւն)։
15Ո́չ է իմաստութի(ւն)ս այս իջեալ ՛ի վերուստ. այլ երկրաւո́ր՝ շնչաւոր՝ եւ դիւակա́ն։
16զի ուր հեռ եւ նախանձ, ա́նդ է անկարգու(թ)ի(ւն)՝ եւ ամ(ենայն) իրք չարք։
17Իսկ վերին իմաստութի(ւ)ն, նախ՝ զի սո́ւրբ է, եւ ապա խաղաղարա́ր, հե́ղ, դիւրահաւա́ն, լի́ ողորմութ(եամ)բ եւ պտղովք բարեաց, անխի́ղճ, առանց կեղծաւորութե(ան).
18պտո́ւղ արդարութե(ան) խաղաղութ(եամ)բ սերմանի այնոցիկ՝ որ առնեն զխաղաղութի(ւն)ի́։
1Ուստի́ պատերազմունք՝ եւ ուստի́ կռիւք ՛ի ձեզ. ոչ յայդպիսի ցանկու(թ)ե(ան)ց ձերոց՝ որ զօրացեալ են յանդամս ձեր։
2Ցանկայք, եւ ո́չ ունիք. սպանանէք եւ նախանձիք, եւ ո́չ կարէք հասանել. պատերազմիք կռուիք՝ եւ ո́չ ունիք, վասն զի ո́չ խնդրէք։
3խնդրէք եւ ո́չ առնուք, վ(ա)ս(ն) զի չարաչա́ր խնդրէք. զի անդէն ՛ի ցանկութի(ւն)ս ձեր մաշեսջիք։
4Շնացօղք՝ ոչ գիտէք՝ զի սէր աշխարհիս այսորիկ թշնամութի(ւն) է առ ա(ստուա)ծ։ զի որ ոք կամիցի սիրել զաշխարհ, թշնամի́ առնէ զանձն իւր ա(ստուածո)յ։
5Կամ թէ վայրապա́ր համարիցիք՝ զոր ասէ գիրն առ նախանձ ինչ, որում փափաքէ́ հոգին՝ որ բնակեաց ՛ի մեզ,
6տալ զառաւել շնորհսն։ վ(ա)ս(ն) որոյ ասէ. տ(է)ր ամբարտաւանից հակառակ կայ, տայ շնորհս խոնարհաց։
7Հնազանդեցայք այսուհետեւ ա(ստուածո)յ, եւ կացէ́ք հակառակ չարախօսին, եւ լիցի փախստակա́ն առ ՛ի ձէնջ։
8մերձեցարո́ւք առ ա(ստուա)ծ, եւ մերձեսցի́ առ ձեզ։ Սրբեցէ́ք զձեռս մե́ղաւորք, եւ ուղի́ղ արարէք զսիրտս՝ ե́րկմիտք։
9տառապեցարո́ւք, սգացարո́ւք, եւ լացէ́ք. ծաղր ձեր ՛ի սո́ւգ դարձցի, եւ ուրախութի(ւն) ձեր ՛ի տրտմութի(ւն)։
10խոնարհեցարո́ւք առաջի տ(եառ)ն՝ եւ բարձրացուսցէ́ զձեզ։
11Մի́ բամբասէք զմիմեանս ե́ղբարք. որ բամբասէ զեղբայր իւր, կամ դատի զեղբայր իւր, զօրէնսն դատի. իսկ եթէ զօրէնսն դատիցիս, ո́չ առնելի օրինացն ես՝ այլ դատաւո́ր։
12Մի է օրէնսդիր եւ դատաւոր, որ կարօղն է փրկել եւ կորուսանել։
13դու ո՞ ես՝ որ դատիս զընկերն։
14որք ո́չ գիտէք զվաղիւն,
15որպիսի՞ ինչ իցեն կեանք ձեր. զի իբրեւ զմրրիկ էք, որ առ սակաւ մի երեւեալ՝ եւ ապականեալ։ փոխանակ զի ասէիք՝ եթէ տ(է)ր կամեսցի, կեցցո́ւք եւ արասցուք զայս ինչ՝ կամ զայն։
16եւ արդ՝ պարծիք յամբարտաւանու(թ)ե(ան) ձերում։ ամ(ենայն) ինչ այնպիսի պարծանք՝ չարու(թ)ի(ւն) են։
17Որ ոք գիտիցէ զբարին՝ եւ ո́չ առնիցէ, մե́ղք են նմա։
1Արդ՝ այսուհետեւ մե́ծատունք՝ լացէք եւ ողբացէ́ք ՛ի վերայ թշուառու(թ)ե(ան)ցն, որ գալոց են ՛ի վերայ ձեր։
2Զի մեծութի(ւն)դ ձեր՝ յոչի́նչ է, եւ հանդերձ ձեր կերակո́ւր ցեցոյ։
3եւ արծաթ ձեր եւ ոսկի՝ ժանկահար, եւ ժանկն ն(ո)ց(ա) լիցի ձեզ ՛ի վկայութի(ւն), եւ կերիցէ́ զմարմինս ձեր. իբրեւ զհո́ւր գանձեցէք աւուրցն յետնոց։
4Ահաւասիկ վարձք մշակաց որ գործեն զանդս ձեր՝ առ ձե́զ են. զրկեալն ՛ի ձէնջ աղաղակէ́, եւ բողոք հընձողացն եհա́ս յականջս տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց։
5Փափկացայք ՛ի վերայ երկրի՝ եւ զբօոսա́յք. սնուցէք զսիրտս ձեր՝ իբրեւ աւուր սպանման։
6զրկեցէք սպանէք զարդարն, որ ո́չ կայր ձեզ հակառակ։
7Երկայնամի́տ լերուք եղբա́րք իմ մինչեւ ՛ի գալուստն տ(եառ)ն։ ահա մշակ երկայնամտեա́լ սպասէ պատուական պտղոյն երկրի, մինչեւ առցէ́ զկանուխ եւ զանագան։
8Երկայնամտեցէ́ք եւ դո́ւք, հաստատեցէ́ք զսիրտս ձեր. զի գալուստն տ(եառ)ն մերձեա́լ է։
9Մի́ տրտմեցուցանէք զմիմեանս ե́ղբարք, զի մի́ դատիցիք. ահաւասիկ դատաւորն առ դո́ւրս կայ։
10Օրինա́կ առէք ե́ղբարք՝ չարչարանաց եւ երկայնմտու(թ)ե(ան) զմարգարէսն, որք խօսեցան յանուն տ(եառ)ն։
11Ահաւասիկ երամնե́մք համբերողաց. զհամբերու(թ)ի(ւ)ն յովբայ լուարուք՝ եւ զկատարումն տ(եառ)ն տեսէ́ք. զի բազմագութ է տ(է)ր՝ եւ ողորմա́ծ։
12Յառաջ քան զամ(ենայն) ինչ եղբա́րք իմ, մի́ երդնուցուք, մի́ յերկինս, մի́ յերկիր, մի́ յայլ ինչ երդումն, այլ եղիցի ձեր այոյն՝ այո́. եւ ոչն՝ ո́չ. զի մի́ ՛ի կեղծաւորութի(ւն) ինչ անկանիցիք։
13Վշտանայցէ ոք ՛ի ձէնջ, յաղօ́թս կայցէ. բերկրիցի ոք, սաղմո́ս ասասցէ։
14հիւանդանայցէ ոք ՛ի ձէնջ՝ կոչեսցեն զերիցունս եկեղեցւոյն, եւ արասցեն ՛ի վերայ ն(ո)ր(ա) աղօթքս, օծցե́ն իւղով յանուն տ(եառ)ն.
15եւ աղօթքն հաւատովք՝ փրկեսցէ զաշխատեալսն, եւ յարուսցէ զնա տ(է)ր. եւ եթէ մեղս ինչ իցէ գործեալ՝ թողցին նմա։
16Խոստովա́ն եղերուք միմեանց զմեղս, եւ աղօ́թս արարէք ՛ի վերայ միմեանց, ո(ր)պ(էս) զի բժշկեսջիք. քանզի յո́յժ զօրաւոր են աղօթք արդարոց յօգնականութի(ւն)։
17Եղիայ մա́րդ էր իբրեւ զմեզ չարչարելի́. եւ յաղօթս եկաց, եւ ո́չ տեղեաց յերկիր զերիս ամս եւ զվեց ամիս։
18եւ դարձեալ եկաց յաղօթս՝ եւ ետո́ւն երկինք զանձրեւ՝ եւ բուսոյց երկիր զպտուղ իւր։
19Եղբա́րք իմ, եթէ ոք ՛ի ձէնջ մոլորեսցի ՛ի ճանապարհէ ճշմարտու(թ)ե(ան), եւ դարձուսցէ ոք զնա.
20գիտասցէ́ զի որ դարձուսցէ́ զմեղաւորն ՛ի մոլորու(թ)ե(ան) ճանապարհէն իւրմէ, փրկեսցէ զոգի իւր ՛ի մահուանէ, եւ ծածկեսցէ զբազմու(թ)ի(ւն) մեղաց։