1Ա́ՅՍ ԵՆ ՊԱՏԳԱՄՔ՝ ԶՈՐ խօսեցաւ մովսէս ը(ստ) ա(մենայ)ն ի(սրաէ)լի յայնկոյս յորդանանու յանապատին յարեւմուտս՝ մերձ ՛ի ծովն կարմիր, ՛ի մէ́ջ փառանտիփողայ, եւ ղոբանայ, եւ հանգրուանացն եւ ոսկեկայ,
2մետասանօրեա́յ ճանապարհ ՛ի քորեբայ ցլեա́ռն սէիր մինչեւ ցկադէսբառնեայ։
3Եւ եղեւ ՛ի քառասներորդո́ւմ ամի, յամսեանն մետասաներորդում, որ օր մի́ էր ամսոյն։ Խօսեցա́ւ մովսէս ընդ ա(մենայ)ն որդիսն ի(սրաէ)լի. ըստ ա(մենայ)նի ո(ր)պ(էս) պատուիրեաց նմա տ(է)ր առ ն(ո)ս(ա).
4յետ հարկանելո́յ զսեհոն արքայ ամովրհացւոց զբնակեալն յեսեբոն, եւ զովգ՝ արքա́յ բասանու զբնակեալն յաստարո́վթ եւ յեդրային.
5յա́յն կոյս յորդանանու յերկրին մովաբու. սկսաւ մովսէս մեկնե́լ զօրէնս զայսոսիկ՝ եւ ասէ։
6Տ(է)ր ա(ստուա)ծ մեր խօսեցա́ւ ընդ մեզ ՛ի քորէբ՝ եւ ասէ. շա́տ լիցի ձեզ բնակելդ ՛ի լերինս յայսմ.
7դարձարուք եւ չուեցէ́ք դուք աստի, եւ մտանիցէք ՛ի լեառնն ամովրհացւոց, եւ առ ամենեսին որ շուրջ բնակեա́լ իցեն զարաբացւովք ՛ի լերինս եւ ՛ի դաշտս, ընդ հարա́ւ եւ ընդ ծովեզրն քանանացւոց, եւ յաներն լիբանանու՝ մինչեւ ցգե́տն մեծ ցգետն եփրատ։
8Տեսէ́ք զի ահա մատնեցի առաջի ձեր զերկիրն, մտէ́ք ժառանգեցէ́ք զերկիրն՝ զոր երդուայ ես հարցն ձերոց, աբրահամու եւ սահակայ եւ յակոբայ. տա́լ ն(ո)ց(ա) եւ զաւակի ն(ո)ց(ա) յետ ն(ո)ց(ա) զերկիրն՝ որ բղխէ զկաթն եւ զմեղր։
9Եւ խօսեցայ ընդ ձեզ ՛ի ժամանակին յայնմիկ՝ եւ ասեմ։
10Ո́չ կարեմ միայն հանդարտել ձեզ. տ(է)ր ա(ստուա)ծ մեր բազմացոյց զձեզ. եւ ահաւասիկ է́ք դուք այսօր իբրեւ զաստեղս երկնից բազմու(թեամ)բ։
11տ(է)ր ա(ստուա)ծ հարցն մերոց յաւելցէ́ ՛ի ձեզ ե́ւս քան որչափ էքդ հազարապատիկ, եւ օրհնեսցէ́ զձեզ՝ ո(ր)պ(էս) եւ խօսեցաւ ընդ ձեզ։
12Եւ զի՞արդ կարիցեմ միայն կրել զաշխատու(թ)ի(ւն) ձեր, եւ զաղխս ձեր, եւ զհակառակու(թ)ի(ւն)ս ձեր։
13արդ՝ տո́ւք ՛ի ձէնջ ձեզ արս իմաստունս, եւ խորհրդականս, եւ հանճարեղս ՛ի վ(ե)ր(այ) ցեղից ձերոց. եւ կացուցի́ց ՛ի վ(ե)ր(այ) ձեր իշխանս ձեզ։
14Եւ պատասխանի́ տուեալ ասացէք ցիս. բարւո́ք է բանդ զոր խօսեցար առնել։
15Եւ առի́ ՛ի ձէնջ զցեղապետսն, արս իմաստունս եւ հանճարեղս, եւ խորհրդականս. եւ կացուցի զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) ձեր, առաջնո́րդս, հազարապե́տս, եւ հարիւրապետս, եւ յիսնապե́տս, եւ տասնապետս, եւ ատենադպիրս դատաւորացն ձերոց։
16Եւ պատուիրեցի դատաւորացն ձերոց ՛ի ժամանակին յա́յնմիկ՝ եւ ասեմ։ Լուարո́ւք ատենի ՛ի մէջ եղբարց ձերոց. եւ դատեցարո́ւք արդարու(թեամ)բ ՛ի մէջ առն եւ եղբօր իւրոյ. եւ ՛ի մէջ եկին իւրոյ.
17եւ մի́ առնուցուս ակն ՛ի դատաստանի, ըստ փոքուն եւ ըստ մեծին դատիցիս. եւ մի́ խորշիցիս յերեսաց մարդոյ. զի դատաստանն ա(ստուծո)յ է. եւ բա́ն ինչ որ ծանրագոյն քան զձեզ իցէ, հասուսջի́ք առ իս՝ եւ լուայց։
18Եւ պատուիրեցի ձեզ ՛ի ժամանակին յայնմիկ զա(մենայ)ն բանս՝ զոր առնիցէք։
19Եւ չուեալ ՛ի քորեբայ շրջեցաք ընդ ա(մենայ)ն անապատն ընդ մե́ծ եւ ընդ ահագին, զոր դո́ւք իսկ տեսէք, զճանապարհ լերինն ամովրհացւոց. ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր ա(ստուա)ծ մեր մեզ, եւ եկաք մինչեւ ցկադէսբառնեայ։
20Եւ ասացի ցձեզ. եկայք մինչեւ ցլեառն ամովրհացւոց՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ մեր տացէ́ ձեզ.
21տեսէ́ք՝ զի տ(է)ր ա(ստուա)ծ մեր մատնեա́ց առաջի երեսաց ձերոց զերկիրն. ելէք եւ ժառանգեցէ́ք՝ ո(ր)պ(էս) ասաց տ(է)ր ա(ստուա)ծ հարցն մերոց ձեզ. մի́ երկնչիցիք՝ եւ մի́ զանգիտիցէք։
22Եւ մատեա́յք առիս ամենեքեան՝ եւ ասացէք. առաքեսցուք յառաջագոյն քան զմեզ ա́րս, եւ դիտեսցեն մեզ զերկիրն. եւ պատմեսցեն մեզ զհանգամանս ճանապարհին ընդ որ ելանիցեմք անդր, եւ զքաղաքացն յորս մտանիցեմք։
23Եւ հաճո́յ թուեցաւ առաջի իմ բանն. եւ առի ՛ի ձէնջ երկոտասան այր, այր մի ը(ս)տ ցեղի։
24եւ գնացին ելին ՛ի լեառնն, եւ հասին մինչեւ ՛ի ձո́րն ողկուզի, եւ լրտեսեցի́ն զնա.
25եւ առին ՛ի ձեռս իւրեանց ՛ի պտղոյ երկրին, եւ իջին առ մեզ՝ եւ բերին մեզ զրո́յց. ասեն, բարի́ է երկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ տալոց է մեզ։
26Եւ ո́չ կամեցայք ելանել, եւ հեստեցէք բանին տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ.
27եւ տրտնջեցէք ՛ի վրանս ձեր եւ ասացէք, առ ատելութե(ան) տ(եառ)ն եհան զմեզ յերկրէն եգիպտացւոց, մատնե́լ զմեզ ՛ի ձեռս ամովրհացւոց, սատակել զմեզ.
28արդ՝ յո՞ ելանիցեմք։ Եւ եղբարք ձեր զանգիտեցուցին զսիրտս ձեր՝ եւ ասեն. ազգ մե́ծ եւ բազում, եւ զօրագո́յն է քան զմեզ, եւ քաղաքք մեծամեծք եւ պարսպաւորք մինչեւ յերկինս. այլ եւ որդիս սկայից տեսաք մեք անդ։
29Եւ ասացի ցձեզ՝ մի́ զանգիտիցէք եւ մի́ զարհուրիք ՛ի նոցանէ.
30տ(է)ր ա(ստուա)ծ մեր որ երթայ առաջի երեսաց ձերոց, նա́ տայ պատերազմ ընդ նոսա փոխանակ ձեր. ըստ ա(մենայ)նի զոր արա́ր ձեզ յերկրին եգիպտացւոց առաջի աչաց ձերոց.
31եւ յանապատիս յա́յսմիկ զոր տեսէք։ զի սնո́յց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո, ո(ր)պ(էս) սնուցանիցէ ոք զորդի իւր, ըստ ա(մենայ)ն ճանապարհին զոր գնայցէք՝ մինչեւ եկիք ՛ի տեղիս յայս։
32Եւ ՛ի բանիս յայսմիկ ո́չ հաւատացէք տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ,
33որ երթայ առաջի ձեր ՛ի ճանապարհիդ, ընտրել ձեզ զտեղին. առաջնորդել ձեզ հրո́վ ՛ի գիշերի, ցուցանել ձեզ ճանապարհ ընդ որ գնայցէք. եւ ամպով ՛ի տուէ։
34Եւ լուաւ տ(է)ր զձայն բանիցն ձերոց. եւ բարկացեալ երդուաւ՝ եւ ասէ։
35թէ́ տեսանիցէ ոք յարանցդ յայտցանէ զերկիրն բարի՝ զոր երդուայ տա́լ հարցն նոցա,
36բայց քաղէբ որդի յեփոնեայ, նա́ տեսցէ զնա. եւ նմա́ տաց զերկին յոր եհաս եւ որդւոցն ն(ո)ր(ա), վ(ա)ս(ն) յարելոյ ն(ո)ր(ա) ՛ի տ(է)ր։
37Եւ ի́նձ բարկացաւ տ(է)ր վ(ա)ս(ն) ձեր՝ եւ ասէ. եւ դու մի́ մտցես անդր.
38այլ յեսու որդի նաւեայ սպասաւոր քո, նա́ մտցէ անդր. զնա́ զօրացո, զի նա́ ժառանգեցուսցէ զնա ի(սրաէ)լի։
39Եւ ծնունդք եւ որդիք ձեր զորոց ասացէք թէ յափշտակութի(ւն) լինիցին, եւ ա(մենայ)ն մանուկ մատաղ որ ո́չ գիտիցէ այսօր զբարի կամ զչար, նոքա́ մտցեն անդր. եւ նոցա́ տաց զնա, եւ նոքա ժառանգեսցեն զնա։
40Եւ դուք դարձարո́ւք եւ չուեցէք յանապատն ընդ ճանապարհ կարմիր ծովուն։
41Եւ պատասխանի́ ետուք ինձ եւ ասացէք. մեղա́ք առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ. ելցո́ւք մեք՝ տացուք պատերազմ ո(ր)պ(էս) պատուիրեաց մեզ տ(է)ր ա(ստուա)ծ մեր. եւ առեալ իւրաքանչիւր զգործի պատերազմի իւրոյ՝ գումարեցա́յք ելէք ՛ի լեառնն։
42Եւ ասէ ցիս տ(է)ր. ասա́ ցն(ո)ս(ա), մի́ ելանէք եւ մի́ մարտնչիք՝ զի չե́մ ընդ ձեզ, գուցէ́ խորտակիցիք առաջի թշնամեաց ձերոց։
43Եւ խօսեցա́յ ընդ ձեզ՝ եւ ո́չ լուարուք ինձ, եւ անցէք զբանիւ տ(եառ)ն. եւ անսաստեցէք ելէք ՛ի լեառնն։
44Եւ ելեալ ամովրհացին՝ որ բնակեալն էր ՛ի լերինն յայնմիկ ընդդէմ ձեր՝ հալածեա́ց զձեզ, ո(ր)պ(էս) պատիցի մեղու, եւ խոցոտեցի́ն զձեզ ՛ի սէիրայ մինչեւ ցհերմա։
45եւ նստեալ լայիք առաջի տ(եառ)ն. եւ ո́չ լուաւ տ(է)ր ձայնի ձերում, եւ ո́չ անսաց ձեզ։
46Եւ նստայք ՛ի կադէս աւուրս բազումս. որչափ աւուրս երբեմն նստայք անդր։
1Եւ դարձաք չուեցաք յանապատն ընդ ճանապարհ կարմիր ծովուն. զոր օրինակ խօսեցա́ւ տ(է)ր ընդիս. եւ պատեցաք զսէի́ր լերամբ աւուրս բազումս։
2Եւ ասէ ցիս տ(է)ր.
3շա́տ լիցի ձեզ պատել զլերամբդ. արդ՝ դարձարո́ւք ընդ կողմն հիւսւսոյ։
4եւ ժողովրդեանդ պատուէ́ր տուր՝ եւ ասասցես. Դուք աւադիկ անցանէք առ սահմանօք եղբարց ձերոց՝ որդւոց եսաւայ, որ բնակեալ են ՛ի սէիր. եւ երկնչիցի́ն ՛ի ձէնջ։
5Եւ զգուշանայցէ́ք յոյժ. մի́ գրգռիցիք ընդ ն(ո)ս(ա) ՛ի պատերազմ, զի ո́չ տաց ձեզ յերկրէ նոցա՝ եւ ո́չ քայլ մի ոտին. քանզի վիճակա́ւ ետու եսաւայ զլեառնն սէիր։
6Կերակուրս գնեսջի́ք ՛ի նոցանէ եւ կերիջիք եւ ջուր չափո́վ արծաթոյ առջիք ՛ի նոցանէ՝ եւ արբջիք։
7Զի տ(է)ր ա(ստուա)ծ մեր օրհնեաց զքեզ յա(մենայ)ն գործս ձեռաց քոց։ Ծանի́ր զիա́րդ անցեր ընդ անապատն մե́ծ եւ ահագին. ահա քառասո́ւ ամ տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ քե́զ է. եւ ո́չ իւիք կարօտեցար։
8Եւ անցա́ք առ եղբարբք մերովք որդւովքն եսաւայ բնակելովքն ՛ի սէիր, առ ճանապարհաւն արաբացւոց յեդոմայ, եւ ՛ի գասիոնդաբերայ։ Եւ դարձեալ անցաք ընդ ճանապա́րհ անապատին մովաբու.
9եւ ասէ́ ցիս տ(է)ր. մի́ թշնամանիցէք ընդ մովաբացիսն, եւ մի́ գրգռիցէք ընդ նոսա ՛ի պատերազմ. զի ո́չ տաց ձեզ յերկրէն ն(ո)ց(ա) ՛ի վիճակ. քանզի որդւոցն ղովտա́յ ետու զսէիր ՛ի ժառանգու(թ)ի(ւն)։
10Եւ ոմմի́նքն նախ բնակեալ էին ՛ի նմա՝ ա́զգ մեզ եւ բազում եւ հզօր, ո(ր)պ(էս) ենակիմք
11ընդ ռափայի́նսն համարիցին, նոյնպէս եւ նոքա իբրեւ զենակիմս. եւ մովաբացիք անուանեն զնոսա ոմմի́նս։
12Եւ ՛ի սէիր նախ բնակեա́լ էր քոռեցին. եւ որդիքն եսաւայ կորուսին զն(ո)ս(ա), եւ սատակեցին զնոսա յերեսա́ց իւրեանց, եւ բնակեցա́ն փոխանակ ն(ո)ց(ա). զորօրինակ արա́ր ի(սրա)էլ զերկիր ժառանգու(թ)ե(ան) իւրոյ՝ զոր ե́տ ն(ո)ց(ա) տ(է)ր։
13Եւ արդ՝ արի́ք չուեցէ́ք եւ անցէ́ք ընդ ձորն զարեդ։
14Եւ աւուրք որչափ անկա́ն մեզ ՛ի գնալն մեզ ՛ի կադէսբառնեայ, մինչեւ անցա́ք ընդ ձորն զարեդ, երեսուն եւ ութ ամ. մինչեւ անկա́ւ ա(մենայ)ն ազգ արանց պատերազմողաց ՛ի բանակէ անտի, որպէս երդուաւ ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ.
15եւ ձեռն ա(ստուծո)յ էր ՛ի վերայ ն(ո)ց(ա) սատակե́լ զնոսա ՛ի բանակէն մինչեւ անկան։
16Եւ եղեւ իբրեւ անկան ա(մենայ)ն արք պատերազմօղք մեռեալք ՛ի միջոյ ժողովրդեանն,
17խօսեցա́ւ տ(է)ր ընդիս՝ եւ ասէ։
18Դու անցանես այսօր առ սահմանօք մովաբու ՛ի սէիր.
19եւ մօտ հասանիցէք յորդիսն ամոնայ, մի́ թշնամանիցիք ընդ նոսա, եւ մի́ գրգռիցէք ընդ նոսա պատերազմ. զի ո́չ տաց ձեզ զերկիր որդւոցն ամոնայ ՛ի վիճակ. քանզի որդւոցն ղովտա́յ ետու զն(ո)ս(ա) վիճակաւ։
20Երկիր որ ռափնայ համարեսցի. քանզի նախ՝ ռափա́յնք բնակէին ՛ի նմա. եւ ամոնացիք անուանեն զն(ո)ս(ա) զոմզոմի́նս,
21ազգ մեծ եւ բազում եւ զօրաւոր իբրեւ զենակիմսն. եւ կորո́յս զն(ո)ս(ա) տ(է)ր յերեսաց ն(ո)ց(ա). եւ ժառանգեցին եւ բնակեցին փոխանակ ն(ո)ց(ա)։
22Ո(ր)պ(էս) արար որդւոցն եսաւայ բնակելոց ՛ի սէիր, զորօրինակ սատակեա́ց տ(է)ր զքոռեցին յերեսաց ն(ո)ց(ա), եւ ժառանգեցին եւ բնակեցին փոխանակ նոցա մինչեւ ցայսօր։
23Եւ խեւացիքն որ բնակեալ էին յարիովթ մինչեւ ցգազայ. եւ գամիրքն որ ելեալ էին ՛ի գամրաց՝ սատակեցին զն(ո)ս(ա), եւ բնակեցա́ն փոխանակ նոցա։
24Արդ՝ արի́ք չուեցէ́ք եւ անցէ́ք ընդ ձորն առնովնայ, ահա մատնեցի́ ՛ի ձեռս քո զսեհոն արքայ եսեբոնայ զամովրհացի. եւ զերկիր ն(ո)ր(ա) սկսիր ժառանգե́լ. եւ գրգռե́լ ընդ նմա պատերազմ։
25Յօրէ յայսմանէ սկսիր տա́լ զա́հ եւ զերկիւղ քո առաջի ա(մենայ)ն ազգաց որ են ՛ի ներքոյ երկնից. զի որք լսիցեն զանուանէ քումմէ՝ խռովեսցին, եւ երկո́ւնք կալցին զն(ո)ս(ա) յերեսաց քոց։
26Եւ առաքեցի հրեշտակս յանապատէն կեդմովթայ առ սեհոն արքայ եսեբոնայ բանի́ւք խաղաղութե(ան), եւ ասեմ.
27անցի́ց ը(ստ) երկիր քո, զճանապարհա́յն գնացից. ո́չ խոտորեցայց յաջ եւ ո́չ յահեակ։
28Կերակուր՝ արծաթո́յ վաճառեսցես ինձ եւ կերայց. եւ ջուր՝ արծաթո́յ վաճառեսցես ինձ եւ արբից. բայց զի ոտի́ւք եւ եթ անցից.
29որպէս արարի́ն ինձ որդիքն եսաւայ բնակեալքն ՛ի սէիր, եւ մովաբացիքն բնակեալք յարոէր. մինչեւ անցի́ց ը(ստ) յորդանան յերկիրն զոր տ(է)ր ա(ստուա)ծ տացէ մեզ։
30Եւ ո́չ կամեցաւ սեհոն արքայ եսեբոնայ անցանել մեզ առ նովաւ. զի խստացո́յց տ(է)ր ա(ստուա)ծ մեր զոգի ն(ո)ր(ա), եւ կարծրացո́յց զսիրտ նորա՝ զի մատնեսցի ՛ի ձեռս քո յաւուրն յայնմիկ։
31Եւ ասէ ցիս տ(է)ր. ահա́ սկսեա́լ եմ մատնե́լ առաջի երեսաց քոց զսեհոն արքայ եսեբոնի զամովրհացի՝ եւ զերկիրն ն(ո)ր(ա). սկսի́ր վիճակաւ ժառանգել զերկիրն ն(ո)ր(ա)։
32Եւ ել սեհոն արքայ եսեբոնի ընդդէմ մեր, ինքն եւ ժողովուրդ իւր պատերազմաւ ՛ի սիասա́ր.
33եւ մատնեաց զն(ո)ս(ա) տ(է)ր ա(ստուա)ծ մեր ՛ի ձեռս մեր. եւ հարա́ք զնա եւ զորդիս ն(ո)ր(ա), եւ զա(մենայ)ն ժողովուրդ ն(ո)ր(ա).
34եւ յաղթեցա́ք ա(մենայ)ն քաղաքացն ն(ո)ր(ա) ՛ի ժամանակին յայնմիկ. եւ սատակեցա́ք զա(մենայ)ն քաղաքս ն(ո)ր(ա) մի ըստ միոջէ, եւ զկանայս ն(ո)ց(ա), եւ զմանկունս իւրեանց. եւ ո́չ թողաք ՛ի նոցանէ ապրեալ։
35Բայց զի զխաշի́նսն ածաք յաւարի, եւ զկապուտ քաղաքացն զոր առաք յարոերայ.
36որ է ա́ռ եզերբ ձորոյն առնովնայ։ եւ զքաղաքն որ է ՛ի ձորն, մինչեւ ցսահմանս գաղաադու. եւ ո́չ էր քաղաք որ ապրեցաւ ՛ի մէնջ. այլ զա(մենայ)ն մատնեաց տ(է)ր ա(ստուա)ծ մեր ՛ի ձեռս մեր։
37Բայց յերկիր որդւոցն ամոնայ յոր ո́չ մերձեցաք՝ զա(մենայ)ն արուարձանս ձորոյն յաբովկայ, եւ զա(մենայ)ն քաղաքսն լեռնականս՝ ո(ր)պ(էս) պատուիրեա́ց մեզ տ(է)ր ա(ստուա)ծ մեր։
1Եւ դարձա́ք ելաք ընդ ճանապարհն բասանու. եւ ել ովդ արքայ բասանու ընդդէմ մեր. ինքն եւ ա(մենայ)ն ժողովուրդ ն(ո)ր(ա) պատերազմա́ւ ՛ի սեգրային։
2Եւ ասէ ցիս տ(է)ր. մի́ երկնչիցիս ՛ի նմանէ. զի ՛ի ձե́ռս քո մատնեցի զնա, եւ զա(մենայ)ն ժողովուրդ ն(ո)ր(ա), եւ զա(մենայ)ն երկիր ն(ո)ր(ա). եւ արասցես նմա որպէս արարեր սեհոնի արքայի ամովրհացւոց՝ որ բնակեալ էր յեսեբոն։
3Եւ մատնեաց զնա տ(է)ր ա(ստուա)ծ մեր ՛ի ձեռս մեր. եւ զովգ արքայ բասանու, եւ զա(մենայ)ն ժողովուրդն նորա. եւ հարա́ք զնա մինչ ո́չ թողուլ նմա զաւակ։
4Եւ յաղթեցա́ք ա(մենայ)ն քաղաքացն ն(ո)ր(ա) ՛ի ժամանակի յայնմիկ. եւ ո́չ էր քաղաք՝ զոր ո́չ առաք ՛ի նոցանէ. վաթսուն քաղաք զա(մենայ)ն շուրջ զգաւառաւն արբովկայ թագաւորին ովգայ ՛ի բասան.
5ա(մենայ)ն քաղաքք ամուրք բարձրապարիսպք, դրամբք եւ դռնափակօք. թո́ղ զքաղաքսն արձակաքաղաքս փերեզացւոց բազո́ւմս յոյժ։
6Եւ սատակեցաք զն(ո)ս(ա)՝ ո(ր)պ(էս) արարաք զսեհոն արքայ եսեբոնի. եւ սատակեցաք զա(մենայ)ն քաղաքս մի ըստ միոջէ, եւ զկանայս եւ զմանկունս. եւ ո́չ թողաք մազապուր։
7եւ զա(մենայ)ն զանասուն եւ զկապուտ քաղաքացն ածաք մեզ յաւար։
8Եւ առա́ք ՛ի ժամանակի յայնմիկ զերկիրն ՛ի ձեռաց երկուց թագաւորացն ամովրհացւոց. որ էին յայնկոյս յորդանանու, յառնովնայ մինչեւ ցահերմոն։
9եւ փիւնիկեցիք անուանեցին զահերմոն սանիովր. եւ ամովրհացին անուանեաց զնա սանիր։
10Ամենայն քաղաքք միսովրայ, եւ ա(մենայ)ն գաղաադ, եւ ա(մենայ)ն բասան, մինչեւ ցեղքա, եւ ցեդրային. քաղա́քք թագաւորու(թ)ե(ան) էին ովգայ ՛ի բասան։
11Զի ո́վդ միայն արքայ բասանու մնա́ց յռափայնոց անտի. եւ գահոյք ն(ո)ր(ա) գահոյք երկաթիք. եւ ահա է այն յամրոցի́ որդւոցն ամոնայ՝ ինն կանգուն երկայնութի(ւն) ն(ո)ր(ա) եւ չորք կանգուն լայնութի(ւն) ն(ո)ր(ա), սկայի́ց կանգնով։
12Եւ զերկիրն զայն ժառանգեցաք ՛ի ժամանակի յայնմիկ, յարոերայ որ է առ եզերբ ձորոյն առնովնայ։ Եւ զկէս ձորոյն գաղաադու եւ զքաղաքս ն(ո)ր(ա) ետու ռուբինի եւ գադայ.
13եւ զաւելորդն գաղաադու եւ զա(մենայ)ն բասան՝ զթագաւորու(թ)ի(ւն)ն ովգայ՝ ետու կիսոյ ցեղին մանասէի. եւ զա(մենայ)ն գաւառն արբովկայ, եւ զա(մենայ)ն բասանն, որ երկիր ռափայնոցն համարիցի։
14Եւ յայիր՝ որդի մանասէի ա́ռ զա(մենայ)ն գաւառն արբովկայ մինչեւ ցսահմանս գարգասեայ եւ ոմքատեայ. եւ անուանեաց զնա յիւր անուն, զբասան՝ աւովթիէր, մինչեւ ցայսօր ժամանակի։
15Եւ մաքիրայ ետու ցգաղաադ.
16եւ ռուբինի եւ գադայ ետու ՛ի գաղաադէ, մինչեւ ՛ի ձորն առնովնայ, ընդ մէջ ձորոյն սահման մինչեւ ցարբոկ, ձո́րն սահման որդւոցն ամոնայ.
17եւ արաբիա, եւ յորդանան սահման է նմա ՛ի քենէրեթայ մինչեւ ցծովն արաբիայ ծովն աղի։ յասերովթայ յարեւելից փասգայ։
18Եւ պատուիրեցի́ ձեզ ՛ի ժամանակին յայնմիկ՝ եւ ասեմ. տ(է)ր ա(ստուա)ծ մեր ետ ձեզ զերկիրս զայս ՛ի վիճակ. վառեցարո́ւք անցէ́ք առաջի եղբարց ձերոց՝ որդւոցն ի(սրաէ)լի ա(մենայ)ն զօրաւոր։
19Բայց կանայք ձեր եւ մանկունք ձեր, եւ անասուն ձեր, գիտե́մ զի անասուն բազում է ձեր, բնակեսցեն ՛ի քաղաքս ձեր՝ զոր ետու ձեզ,
20մինչեւ զետեղեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ մեր զեղբարս ձեր, ո(ր)պ(էս) եւ զձեզ. զի ժառանգեսցեն եւ նոքա զերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ մեր տացէ ն(ո)ց(ա) յայնկոյս յորդանանու. եւ դարձջի́ք այսրէն յիւրաքանչիւր ժառանգու(թ)ի(ւն) իւր՝ զոր ետու ձեզ։
21Եւ յեսուայ պատուիրեցի ՛ի ժամանակին յայնմիկ՝ եւ ասեմ. ա́չք ձեր իսկ տեսին զա(մենայ)ն զոր արար տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ երկուս թագաւորսն ընդ այնոսիկ. նո́յնպէս արասցէ տ(է)ր ընդ ա(մենայ)ն թագաւորու(թ)ի(ւն)ս՝ յորոց վ(ե)ր(այ) դիմեսցես դու.
22մի́ զանգիտիցէք. զի տ(է)ր ա(ստուա)ծ մեր ինքնին պատերազմեսցի փոխանակ ձեր։
23Եւ աղաչեցի զտ(է)ր ա(ստուա)ծ ՛ի ժամանակին յայնմիկ՝ եւ ասեմ.
24տ(է)ր՝ տ(է)ր, դո́ւ սկսար ցուցանել ծառայի քում զսաստկութի(ւն) քո եւ զզօրութի(ւն) քո, զձեռն հզօր եւ զբազուկ բարձր. քանզի ո՞վ է ա(ստուա)ծ յերկինս կամ յերկրի՝ որ առնիցէ որպէս դո́ւ արարեր ըստ զօրութե(ան) քում։
25Արդ՝ անցեա՞լ տեսից զերկիրն բարի՝ որ է յա́յնկոյս յորդանանու, զլեա́ռնն բարի զերկրորդն լիբանան։
26Եւ անտե́ս արար զիս տ(է)ր վ(ա)ս(ն) ձեր, եւ ո́չ լուաւ ինձ. եւ ասէ ցիս տ(է)ր. շա́տ լիցի քեզ՝ մի́ եւս յաւելուցուս խօսել զբանդ զայդ։
27Ե́լ ՛ի կատար կոփածոյիդ, եւ հայեցեալ աչօք քովք ընդ ծովակողմն, եւ ընդ հիւսւսի, եւ ընդ հարաւ, եւ ընդ արեւելս. տե́ս աչօք քովք. քանզի ո́չ անցանիցես ընդ այդ յորդանան։
28Եւ պատուիրեա́ յեսուայ եւ զօրացուսցե́ս զնա, եւ մխիթարեսցե́ս զնա. զի նա́ անցցէ առաջի ժողովրդեան իմոյ այդորիկ. եւ նա́ ժառանգեցուսցէ դոցա զերկիրն զոր տեսեր։
29Եւ նստա́ք ՛ի հովիտսն մերձ ՛ի տուն փոգովրայ։
1Եւ այժմ իսրայէլ՝ լո́ւր իրաւանց եւ դատաստանաց, զոր ես ուսուցանեմ քեզ այսօր առնել. զի կեցջիք, եւ մտանիցէք ժառանգել զերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ մեր տացէ ձեզ։
2Մի́ յաւելուցուք ինչ ՛ի բանն՝ զոր ես պատուիրեմ ձեզ, եւ մի́ հատանիցէք ՛ի նմանէ։ պահեսջիք զհրամանս տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ զոր ե́ս պատուիրեմ ձեզ։
3Աչք ձեր տեսին՝ զոր ինչ արա́ր տ(է)ր ընդ բելփեգովր. զի ա(մենայ)ն մարդ որ չոգաւ զհետ բելփեգովրայ՝ սատակեա́ց զնա տ(է)ր ա(ստուա)ծ մեր ՛ի ձէնջ։
4Բայց դուք՝ որ յարեցայք ՛ի տ(է)ր ա(ստուա)ծ ձեր, կենդանի́ էք դուք ամենեքեան յաւուրս յայսմիկ։
5Տեսէ́ք զի ուսուցի ձեզ զիրաւո́ւնս եւ զդատաստանս՝ ո(ր)պ(էս) պատուիրեաց ինձ տ(է)ր առնե́լ զայն յերկրին յորում դուք մտանիցէք ժառանգել զնա։
6Եւ պահեսջի́ք եւ արասջի́ք. զի ա́յն է իմաստութի(ւն) ձեր եւ հանճա́ր առաջի ա(մենայ)ն ազգացն, որ լսիցեն զա(մենայ)ն իրաւունս զայսոսիկ եւ ասիցեն. ահա ժողովուրդ իմաստո́ւն եւ հանճարե́ղ ա́զգս այս մեծ։
7Քանզի ո՞վ իցէ ազգ մեծ՝ որոյ իցէ ա(ստուա)ծ մօտ ՛ի ն(ո)ս(ա). ո(ր)պ(էս) տ(է)ր ա(ստուա)ծ մեր յամենայնի՝ որովք կարդասցուք առ նա.
8եւ ո՞ր ազգ մեծ՝ որոյ իցեն իրաւունք եւ դատաստանք արդա́րք, ըստ ա(մենայ)նի իրաւանցս այսոցիկ՝ զոր ե́ս տամ այսօր առաջի ձեր։
9Հայեա́ց ՛ի քեզ եւ զգո́յշ լեր անձին քում յոյժ. մի́ մոռանայցես զա(մենայ)ն բանս զայսոսիկ՝ զոր տեսին աչք քո. եւ մի́ մերժեսցին ՛ի սրտէ քումմէ զա(մենայ)ն աւուրս կենաց քոց. եւ խելամո́ւտ արասցես որդւոց քոց, եւ որդւո́ց որդւոց քոց,
10զօրն յորում կացէք դուք ՛ի քորէբ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ յաւուրն եկեղեցւոյ. յորժամ ասաց ցիս տ(է)ր, թէ եկեղեցացւոյ առիս զժողովուրդդ, եւ լուիցե́ն զպատգամս իմ զոր ուսուցից երկնչե́լ յինէն զա(մենայ)ն աւուրս՝ որչափ կենդանի́ իցեն դոքա ՛ի վ(ե)ր(այ) երկրի, եւ ուսուսցե́ն զորդիս իւրեանց։
11Եւ մատուցեալ կայիք դուք առ ստորոտով լերինն. եւ լեառնն բորբոքէր հրով մինչեւ յերկինս, եւ խաւա́ր եւ մէգ եւ մառախո́ւղ էր։
12Եւ խօսեցաւ տ(է)ր ընդ ձեզ ՛ի միջոյ հրոյն. զձայն պատգամացն լուարուք դուք, ՛ի նմանու(թ)ի(ւն) ինչ ո́չ տեսէք. բայց միայն զբարբա́ռն։
13Եւ պատմեա́ց ձեզ զուխտն իւր զոր պատուիրեաց ձեզ առնել, զտա́սն պատգամսն։ եւ գրեաց զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) երկուց քարեղէն տախտակաց։
14Եւ պատուիրեաց ինձ ՛ի ժամանակին յայնմիկ՝ ուսուցանե́լ իրաւունս ձեզ եւ դատաստանս. եւ առնե́լ ձեզ զն(ո)ս(ա) յերկրին յոր դուք մտանիցէք ժառանգե́լ զնա։
15Եւ զգուշացարուք յոյժ անձանց ձերոց. զի նմանու(թ)ի(ւն) ինչ ո́չ տեսէք յաւուրն յայնմիկ՝ յորում խօսեցաւ ընդ ձեզ տ(է)ր ՛ի քորէ́բ լերինն ՛ի միջո́յ հրոյն։
16Մի́ անօրինիցիք, եւ առնիցէք ձեզ դրօշեալս նմանու(թ)ի(ւն) ա(մենայ)ն պատկերի. նմանութի(ւն) արուակա́ն կամ իգական։
17նմանութի(ւն) ա(մենայ)ն անասնոց՝ որ իցեն յերկրի. նմանու(թ)ի(ւն) ա(մենայ)ն հաւու թռչնոյ, որ թռչիցին ՛ի ներքոյ երկնից։
18նմանութի(ւն) ա(մենայ)ն սողնոց՝ որ սողին ՛ի վ(ե)ր(այ) երկրի. նմանու(թ)ի(ւն) ա(մենայ)ն ձկանց՝ որ իցեն ՛ի ջուրս ՛ի ներքոյ երկրի։
19Եւ մի́ հայեցեալ ընդ երկինս տեսանիցես զարեգակն եւ զլուսին եւ զաստեղս, եւ զա(մենայ)ն զարդ երկնից, եւ մոլորեալ երկի́ր պագանիցես ն(ո)ց(ա), եւ պաշտիցես զն(ո)ս(ա). զոր բաժանեաց տ(է)ր ա(ստուա)ծ ա(մենայ)ն ազգաց որ ՛ի ներքոյ երկնից.
20եւ զձեզ ա́ռ ՛ի ձեռն ա(ստուա)ծ, եւ եհա́ն զձեզ յերկաթեղէն հնոցէն յեգիպտոսէ, լինել նմա ժողովուրդ վիճակա́ւ, ո(ր)պ(էս) եւ յաւուր յայսմիկ։
21Եւ տ(է)ր բարկացաւ ինձ վ(ա)ս(ն) բանիցն ասացելոց ՛ի ձէնջ, եւ երդուաւ զի մի́ անցից ընդ այդ յորդանան. եւ զի մի́ մտանիցեմ յերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ ՛ի ժառանգութի(ւն)։
22Եւ արդ՝ ես աւասիկ մեռանի́մ յերկրիս յայսմիկ, եւ ոչ անցանեմ ընդ յորդանան. բայց դուք անցանէ́ք եւ ժառանգէ́ք զերկիրն բարի։
23Զգո́յշ լերուք գուցէ մոռանայցէք զուխտն տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ՝ զոր ուխտեա́ց ընդ ձեզ, եւ առնիցէք ձեզ դրօշեալ նմանութի(ւն) յա(մենայ)նէ՝ յորոց պատուիրեա́ց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
24Զի տ(է)ր ա(ստուա)ծ քո հո́ւր ծախիչ է. ա(ստուա)ծ նախանձո́տ։
25Եւ եթէ ծնանիցիս որդի́ս, եւ զորդիս որդւոց քոց, եւ յամիցէք յերկրին. եւ անօրինիցիք, եւ առնիցէք դրօշեալ նմանութի(ւն) ա(մենայ)նի. եւ առնիցէք չա́ր առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ բարկացուցանե́լ զնա։
26Ունիմ ձեզ վկա́յս այսօր զերկինս եւ զերկիր, զի կորստեամբ կորնչիցի́ք յերկրէն, յոր դուք անցանէք ընդ յորդանան ժառանգե́լ զնա։ եւ ո́չ բազմացուցանիցէք զժամանակս աւուրց ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). այլ սատակելով սատակեսջի́ք։
27Եւ ցրուեսցէ́ տ(է)ր զձեզ ընդ ա(մենայ)ն ազգս. եւ մնայցէք սակա́ւք թուով ՛ի մէջ ազգացն՝ յորս տարցի զձեզ տ(է)ր անդր։
28Եւ պաշտիցէք անդ զաստուածս օտարս զձեռագործս մարդկան. զփայտեղէնս եւ զքարեղէնս. որք ո́չ տեսանիցեն եւ ո́չ լսիցեն, եւ ո́չ ուտիցեն, եւ ո́չ հոտոտիցեն։
29Եւ խնդրիցէք անդ զտ(է)ր ա(ստուա)ծ ձեր. եւ գտանիցէք յորժամ խնդրիցէք զնա յա(մենայ)ն սրտէ ձերմէ, եւ յա(մենայ)ն անձնէ ձերմէ, ՛ի նեղութե(ան) ձերում.
30եւ գտանիցե́ն զքեզ ա(մենայ)ն բանքս այսոքիկ ՛ի վախճանի աւուրց։ Եւ դարձցի́ս դու առ տ(է)ր ա(ստուա)ծ քո, եւ լուիցե́ս ձայնի ն(ո)ր(ա).
31զի ա(ստուա)ծ ողորմա́ծ է, ո́չ թողցէ զքեզ եւ ո́չ սատակեսցէ զքեզ. եւ ո́չ մոռասցի զուխտ հարցն քոց, զոր երդուաւ նոցա։
32Հարցէ́ք զաւուրսն զառաջինս զեղեալս յառաջագոյն քան զձեզ. յօրէ յորմէ հաստատեաց ա(ստուա)ծ զմարդ ՛ի վ(ե)ր(այ) երկրի. ՛ի ծագաց երկրի մինչեւ ՛ի ծագս երկնից, եթէ եղեա՞լ իցէ ըստ բանիս մեծի այսորիկ։ եթէ ազգեա՞լ իցէ լուր այսպիսի։
33եթէ լուաեա՞լ իցէ ազգի զձայն ա(ստուծո)յ կենդանւոյ բարբառելոյ ՛ի միջոյ հրոյ։ ո(ր)պ(էս) լուա́ր դու՝ եւ կեցեր։
34եթէ յօժարեա՞լ իցէ ա(ստուծո)յ մտանե́լ առնուլ իւր ա́զգ ՛ի միջոյ ազգի, փորձութ(եամ)բ եւ նշանօք եւ արուեստիւք եւ պատերազմաւ, հզօ́ր ձեռամբ եւ բա́րձր բազկաւ, եւ մեծամեծ տեսլեամբք. ըստ ա(մենայ)նի զոր արար տ(է)ր ա(ստուա)ծ մեր յեգիպտոս՝ յանդիման քո́ իսկ տեսանելով։
35Զի գիտասցես թէ տ(է)ր նա́ է ա(ստուա)ծ, եւ չի́ք այլ ոք բա́ց ՛ի նմանէ։
36Յերկնի́ց լսելի եղեւ բարբառ ն(ո)ր(ա) խրատել զքեզ. եւ յերկրի եցո́յց քեզ զհուր իւր զմեծ, եւ զպատգամս ն(ո)ր(ա) լուար ՛ի միջոյ հրոյ,
37վասն սիրելոյ ն(ո)ր(ա) զհարսն քո։ Եւ ընտրեաց զզաւակ նոցա յետ ն(ո)ց(ա) զձեզ քան զա(մենայ)ն ազգս. եւ եհան զձեզ ինքնի́ն զօրու(թեամ)բ իւրով մեծաւ յեգիպտոսէ.
38սատակել քեզ զազգս մեծամեծս եւ հզօրագո́յնս քան զքեզ յերեսաց քոց. տանե́լ զքեզ եւ տա́լ քեզ զերկիր ն(ո)ց(ա) ՛ի ժառանգութի(ւն). ո(ր)պ(էս) ունի́ս իսկ այսօր։
39եւ ծանիցե́ս այսոր եւ դարձցիս մտօք. զի տ(է)ր ա(ստուա)ծ քո՝ նա́ է ա(ստուա)ծ յերկինս ՛ի վեր եւ յերկիր ՛ի խոնարհ. եւ չի́ք ա́յլ ոք բաց ՛ի նմանէ։
40Եւ պահեսցե́ս զիրաւունս ն(ո)ր(ա), եւ զպատուիրանս ն(ո)ր(ա) զոր ե́ս պատուիրեմ քեզ այսօր, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո. եւ երկայնակեա́ց լինիցիս յերկրին՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ տացէ քեզ զա(մենայ)ն աւուրս։
41Յայնժամ զատոյց մովսէս երիս քաղաքս յայնկոյս յորդանանու յարեւելից կողմանէ,
42փախչե́լ անդր սպանողին, որոք սպանանիցէ զընկեր իւր եւ ո́չ գիտութ(եամ)բ. եւ ինքն ո́չ ատեայր զնա յերէկն եւ յեռանդ, անկցի́ ՛ի մի ՛ի քաղաքացն այնոցիկ՝ եւ կեցցէ։
43Զբոսոր յանապատին, ՛ի դաշտին յերկրին ռուբինի. եւ զռամովթ ՛ի գաղաադ զգադայ. եւ զգաւղովն ՛ի բասա́ն զմանասէի։
44Եւ ա́յս օրէն է՝ զոր ե́դ մովսէս առաջի որդւոցն ի(սրաէ)լի։
45Եւ ա́յս են վկայութի(ւն)ք եւ իրաւունք եւ դատաստանք, զոր խօսեցաւ մովսէս ընդ որդիսն ի(սրաէ)լի յելանե́լ նոցա յերկրէն եգիպտացւոց.
46յա́յն կոյս յորդանանու. ՛ի ձորն որ է մերձ ՛ի տուն փեգովրայ. յերկրին սեհոնի արքայի ամովրհացւոց՝ որ բնակեա́լ էր յեսեբոն. զորս եհա́ր մովսէս եւ որդիքն ի(սրաէ)լի յելանել իւրեանց յերկրէն եգիպտացւոց։
47Եւ ժառանգեցի́ն զերկիրն նոցա. եւ զերկիր ովգայ թագաւորին բասանու. զերկո́ւց թագաւորացն ամովրհացւոց՝ որ էին յա́յն կոյս յորդանանու ընդ արեւելս։
48յարոերայ՝ որ է́ առ եզե́րբ ձորոյն առնովնայ, մինչեւ ցլեառնն սեհոնի՝ որ է́ առ հերմոն։
49Զա(մենայ)ն զարաբիա՝ որ է յա́յնկոյս յորդանանու ընդ արեւելս, մինչեւ ցծո́վն արաբացւոց ՛ի ներքոյ ասեդովթայ կոփածոյին։
1Եւ կոչեա́ց մովսէս զա(մենայ)ն ի(սրա)էլ՝ եւ ասէ ցն(ո)ս(ա)։ Լո́ւր ի(սրա)էլ զիրաւունս եւ զդատաստանս՝ զոր ես խօսիմ յականջս ձեր յաւուր յայսմիկ. եւ ուսջիք զն(ո)ս(ա), եւ զգո́յշ լիջիք առնե́լ զն(ո)ս(ա)։
2Տ(է)ր ա(ստուա)ծ մեր ուխտեաց մեզ ո́ւխտ ՛ի քորէբ։
3ո́չ եթէ հարցն ձերոց ուխտեաց տ(է)ր զուխտն զայն, այլ ձե́զ. եւ դուք ամենեքին կենդանի́ էք այսօր։
4Դէ́մ յանդիման խօսեցաւ տ(է)ր ընդ ձեզ ՛ի լերինն ՛ի միջոյ հրոյն.
5եւ ես կացի́ ՛ի մէջ տ(եառ)ն եւ ձեր ՛ի ժամանակին յայնմիկ, պատմե́լ ձեզ զպատգամսն տ(եառ)ն. զի զարհուրեցա́յք յերեսաց հրոյն՝ եւ ո́չ ելէք ՛ի լեառնն։ Ասէ,
6Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ քո որ հանի զքեզ յերկրէն եգիպտացւոց ՛ի տանէ ծառայութե(ան)։
7Մի́ լինիցին քեզ աստուածք օտարք առաջի աչաց իմոց.
8եւ մի́ առնիցես դու քեզ դրօշեալ, եւ մի́ զնմանութի(ւն) ա(մենայ)նի՝ որինչ յերկինս ՛ի վեր, եւ որինչ յերկիր ՛ի խոնարհ, եւ որինչ ՛ի ջուրս ՛ի ներքոյ երկրի.
9մի́ երկիրպագանիցես ն(ո)ց(ա), եւ մի́ պաշտեսցես զնոսա. զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ քո, ա(ստուա)ծ նախանձո́տ. հատուցանեմ զմեղս հարանց որդւո́ց իւրեանց, յերիս եւ ՛ի չորս ազգս ատելեաց իմոց։
10եւ առնեմ զողորմութի(ւն) ՛ի հազար ազգս սիրելեաց իմոց, եւ որոց պահիցեն զհրամանս իմ։
11Մի́ առնուցուս զանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ՛ի վերայ սնոտեաց. զի ո́չ սրբեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո զայն, որ առնուցու զանուն ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) սնոտեաց։
12Զգուշասջի́ր աւուրն շաբաթու սրբել զնա. ո(ր)պ(էս) եւ պատուիրեա́ց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
13զվե́ց օր գործեսցես՝ եւ արասցես զա(մենայ)ն գործ քո։
14Յաւուրն եւթներորդի շաբա́թ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. մի́ գործեսցես ՛ի նմա զա(մենայ)ն գործ քո, դո́ւ եւ ո́ւստր քո եւ դուստր քո, եւ ծառա́յ քո եւ աղախի́ն քո. ե́զն քո եւ էշ քո, եւ ա(մենայ)ն անասուն քո. եւ եկն որ ՛ի ներքոյ դրանց քոց։ զի հանգիցէ ծառայն քո եւ աղախին քո ո(ր)պ(էս) եւ դո́ւ։
15եւ յիշեսցե́ս դու զի ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. եւ եհան զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո անտի հզօ́ր ձեռամբ եւ բա́րձր բազկաւ. վ(ա)ս(ն) այսորիկ պատուիրեա́ց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո պահե́լ զօրն շաբաթուց եւ սրբե́լ զնա։
16Պատուեա́ զհայր քո եւ զմայր քո, ո(ր)պ(էս) պատուեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո. զի բարի́ լինիցի քեզ. եւ երկայնակեա́ց լինիցիս ՛ի վ(ե)ր(այ) երկրին՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ։
17Մի́ շնայցես։
18Մի́ սպանանիցես։
19Մի́ գողանայցես։
20Մի́ վկայիցես զընկեր քումմէ վկայութի(ւն) սուտ։
21Մի́ ցանկանայցես կնոջ ընկերի քոյ. եւ մի́ ցանկանայցես տա́ն ընկերի քոյ, եւ մի́ անդոյ նորա, եւ մի́ ծառայի ն(ո)ր(ա), եւ մի́ աղախնոյ ն(ո)ր(ա). եւ մի́ եզին ն(ո)ր(ա), եւ մի́ իշոյ ն(ո)ր(ա), եւ մի́ ա(մենայ)ն անասնոյ ն(ո)ր(ա). եւ մի́ ա(մենայ)նի զինչ ընկերի́ քոյ իցէ։
22Զա́յս պատգամս խօսեցաւ տ(է)ր ընդ ժողովրդեանն ձերում ՛ի լերինն ՛ի միջո́յ հրոյն. ուր խաւա́րն եւ մէ́գ եւ մառախո́ւղ էր, մեծաւ բարբառով, եւ ո́չեւս յաւել։ եւ գրեա́ց զնոսա ՛ի վ(ե)ր(այ) երկուց քարեղէն տախտակացն՝ եւ ե́տ ցիս։
23Եւ եղեւ իբրեւ լուայք զբարբառն ՛ի միջոյ հրոյն, եւ լեառն բորբոքեա́լ էր հրով։ եւ մատուցեալ առիս իշխանաց ցեղիցն ձերոց եւ ծերակուտին ձերոյ, ասէին.
24ահա եցո́յց մեզ տ(է)ր ա(ստուա)ծ զփառս իւր եւ զմեծութի(ւն) իւր, եւ զբարբառ նորա լուա́ք ՛ի միջոյ հրոյ։ Յաւուր յա́յնմիկ տեսաք՝ եթէ խօսիցի́ ա(ստուա)ծ ընդ մարդոյ՝ եւ կեցցէ։
25եւ արդ՝ մի́ մեռցուք. զի մի́ սատակեսցէ զմեզ հուրս այս մեծ։ եթէ յաւելուցո́ւմք մեք լսել զձայն տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ միւսանգամ, եւ մեռանիցի́մք։
26Զի ո՞ ոք մսեղի իցէ որ լուաւ զձայն ա(ստուծո)յ կենդանւոյ բարբառելոյ ՛ի միջո́յ հրոյ որպէս մեքս՝ եւ կեցցէ։
27Մատի́ր դու, եւ լո́ւր՝ զորինչ ասիցէ տ(է)ր ա(ստուա)ծ մեր, եւ դո́ւ խօսեսցիս ընդ մեզ զա(մենայ)ն ինչ զոր խօսիցի տ(է)ր ա(ստուա)ծ մեր ընդ քեզ. եւ լուիցո́ւք եւ արասցուք։
28Եւ լուաւ տ(է)ր զբարբառ բանիցն ձերոց խօսելոյ ընդիս, եւ ասէ ցիս տ(է)ր. լուա́յ զբարբառ բանից ժողովրդեանն զոր խօսեցան ընդ քեզ։ Ուղի́ղ խօսեցան զա(մենայ)ն,
29ո́ տացէ լինել ա́յնպէս սրտից ն(ո)ց(ա) ՛ի ն(ո)ս(ա), երկնչե́լ յինէն, եւ պահե́լ զպատուիրանս իմ զա(մենայ)ն աւուրս. զի բարի́ լինիցի նոցա եւ որդւո́ց ն(ո)ց(ա) յաւիտեան։
30Արդ ե́րթ ասա́ ցնոսա. դարձարո́ւք դուք ՛ի տունս ձեր։
31եւ դո́ւ ա́ստ կա́ց առիս, եւ խօսեցա́յց ը(ստ) քեզ զպատուիրանս եւ զիրաւունս, եւ զդատաստանս զոր ուսուցանիցե́ս ն(ո)ց(ա). եւ արասցե́ն յերկրին՝ զոր ես տա́ց ն(ո)ց(ա) ՛ի ժառանգութի(ւն)։
32Զգո́յշ լերուք առնելոյ. որպէս պատուիրեա́ց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ մի́ խոտորիցիս յա́ջ եւ մի́ յահեակ,
33ըստ ա(մենայ)ն ճանապահին՝ զոր պատուիրեաց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ մեր գնալ. զի հանգուսցէ́ զքեզ՝ եւ բարի́ արասցէ քեզ. եւ երկայնօրեա́յք լինիցիք յերկրին զոր ժառանգիցէք։
1Եւ ա́յս են պատուիրանք եւ իրաւունք եւ դատաստանք՝ զոր պատուիրեա́ց ձեզ տ(է)ր ա(ստուա)ծ մեր, ուսուցանել զձեզ՝ առնել ա́յնպէս յերկրին յոր դո́ւք մտանիցէք ժառանգել։
2Զի երկնչիցի́ք ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ մերմէ, պահել զա(մենայ)ն իրաւունս ն(ո)ր(ա), եւ զպատուիրանս ն(ո)ր(ա) զոր ես պատուիրեմ ձեզ այսօր։ դո́ւ եւ որդի́ք քո, եւ որդի́ք որդւոց քոց, զա(մենայ)ն աւուրս կենաց քոց. զի երկայնօրեա́յք լինիցիք։
3Եւ լո́ւր ի(սրա)էլ եւ զգո́յշ լեր առնելոյ. զի բարի́ լինիցի քեզ, եւ բազմանայցէ́ք յոյժ, ո(ր)պ(էս) խոստացաւ ա(ստուա)ծ հարցն քոց տա́լ քեզ զերկիրն որ բղխէ զկաթն եւ զմեղր։ Ա́յս են իրաւունք եւ դատաստանք՝ զոր պատուիրեաց մովսէս որդւոցն ի(սրաէ)լի յանապատին, յելանել ն(ո)ց(ա) յերկրէն եգիպտացւոց։
4Լո́ւր ի(սրա)էլ, տ(է)ր ա(ստուա)ծ մեր՝ տ(է)ր մի է։
5եւ սիրեսցես զտ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն սրտէ քումմէ, եւ յա(մենայ)ն անձնէ քումմէ, եւ յա(մենայ)ն զօրութ(են)է քումմէ։
6Եւ եղիցին պատգամքս այսոքիկ զոր ես պատուիրեմ քեզ այսօր ՛ի սրտի́ քում եւ յանձին քում։
7եւ իմացուսցե́ս զայս որդւոց քոց. եւ խօսեսցի́ս սոքօք, ՛ի նստե́լ ՛ի տան, եւ ՛ի գնալ ՛ի ճանապարհի, եւ ՛ի ննջել եւ ՛ի յառնել։
8Եւ արկցե́ս զսոսա նշա́ն ՛ի ձեռին քում. եւ եղիցի անշա́րժ առաջի աչաց քոց։
9եւ գրեսցես զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) սեմո́ց տանց քոց, եւ ՛ի դրունս քո։
10Եւ եղիցի յորժամ տանիցի զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յերկրին զոր երդուաւ տ(է)ր հարցն քոց աբրահամու, եւ սահակայ, եւ յակոբայ տա́լ քեզ քաղաքս մեծամե́ծս եւ գեղեցի́կս զոր ո́չ շինեցեր։
11Եւ տունս լի́ ա(մենայ)ն բարութ(իւն)մբք զոր ո́չ լցեր, եւ ջրհորս փորեալս զոր ո́չ փորեցեր. եւ այգիս եւ ձիթենիս զորս ո́չ տնկեցեր։
12եւ ուտիցես եւ յագիցիս։
13Զգո́յշ լինիջիր անձին քում. գուցէ́ մոռանայցես զտ(է)ր ա(ստուա)ծ քո, որ եհան զքեզ յերկրէն եգիպտացւոց ՛ի տանէ́ ծառայութե(ան)։ ՛Ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ երկիցե́ս, եւ զնա միա́յն պաշտեսցես, եւ ՛ի նա́ յարեսցիս, եւ յանո́ւն ն(ո)ր(ա) երդնուցուս։
14Մի́ երթայցէք զհետ աստուածոց օտարաց, եւ զհետ աստուածոց ազգացն որ շուրջ զձեւք իցեն։
15Զի ա(ստուա)ծ նախանձո́տ, տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի միջի քում. գուցէ́ բարկացեալ սրտմտիցի տ(է)ր ա(ստուա)ծ քո սատակե́լ զքեզ յերեսաց երկրէ։
16Մի́ փորձեսցես զտ(է)ր ա(ստուա)ծ քո՝ որպէս փորձեցէք ՛ի փորձութե(ա)ն։
17Պահելով պահեսցես զպատուիրանս տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, զվկայութի(ւն)ս եւ զիրաւունս զոր պատուիրեաց քեզ.
18եւ արասցե́ս զբարի́ն եւ զհաճոյսն առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. զի քեզ բարի́ լինիցի, եւ մտցե́ս եւ ժառանգեսցես զերկիրն բարի՝ զոր երդուաւ տ(է)ր հարցն մերոց.
19հալածել զա(մենայ)ն թշնամիս յերեսաց քոց, որպէս եւ խօսեցաւ։
20Եւ եղիցի յորժամ հարցանիցէ́ զքեզ վաղիւ որդին քո եւ ասիցէ. զի՞նչ են վկայութի(ւն)քն եւ իրաւունք եւ դատաստանք՝ զոր պատուիրեաց տ(է)ր ա(ստուա)ծ մեր մեզ։
21Եւ ասասցե́ս ցորդին քո. ծառայք էաք փարաւոնի յեգիպտոս, եւ հան զմեզ տ(է)ր ա(ստուա)ծ անտի հզօր ձեռամբ եւ բարձր բազկաւ.
22եւ ե́տ տ(է)ր նշանս եւ արուեստս մեծամեծս եւ չարաչարս յերկրին եգիպտացւոց, ՛ի փարաւոն եւ ՛ի տո́ւն ն(ո)ր(ա) առաջի մեր.
23եւ զմեզ եհան անտի, զի ածցէ ա́յսր՝ տա́լ մեզ զերկիրս զայս զոր երդուաւ տա́լ հարցն մերոց։
24Եւ պատուիրեաց մեզ տ(է)ր առնե́լ զա(մենայ)ն իրաւունս զայսոսիկ. երկնչե́լ ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ մերմէ, զի բարի́ լիցի մեզ զա(մենայ)ն աւուրս. զի կեցցո́ւք որպէս եւ այսօր։
25Եւ ողորմածութի(ւն) եղիցի մեզ, եթէ զգուշասցուք առնել զա(մենայ)ն պատուիրանս զայսոսիկ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, որպէս եւ պատուիրեա́ց մեզ։
1Եւ եթէ տարցի զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յերկիրն՝ յոր դո́ւ մտանիցես ժառանգել, եւ բարձցէ́ զազգսն մեծամեծս եւ զբազումս յերեսաց քոց։ Զքետացին, եւ զգերգեսացին, եւ զամովրհացին, եւ զքանանացին, եւ զփերեզացին, եւ զխեւացին, եւ զյեբուսացին. եւթն ազգս մեծամեծս եւ զօրագո́յնս քան զձեզ։
2Եւ մատնեսցէ́ զնոսա տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի ձեռս քո. հարցե́ս զն(ո)ս(ա), եւ եղծանելով եղծցե́ս զնոսա. մի́ դնիցես ընդ ն(ո)ս(ա) ուխտ, եւ մի́ ողորմեսցիս ն(ո)ց(ա)։
3Եւ մի́ առնիցէք խնամու(թ)ի(ւն) ընդ նոսա. զդուստր քո մի́ տացես ուստեր ն(ո)ր(ա), եւ զդուստր ն(ո)ր(ա) մի́ առնուցուս ուստեր քում.
4զի մի́ ապստամբեցուցանիցէ զորդին քո յինէն, եւ պաշտիցէ զաստուածս օտարս. եւ բարկասցի́ սրտմտութ(եամ)բ տ(է)ր ՛ի ձեզ, եւ սատակեսցէ́ զձեզ վաղվաղակի։
5Այլ ա́յսպէս արասջիք ն(ո)ց(ա)։ զբագինս ն(ո)ց(ա) կործանեսջի́ք, եւ զարձանս նոցա փշրեսջի́ք, եւ զանտառս ն(ո)ց(ա) կոտորեսջի́ք, եւ զդրօշեալս ն(ո)ց(ա) այրեսջի́ք հրով։
6Զի ժողովուրդ սո́ւրբ ես դու տ(եառ)ն ա(ստուծո)յ քում. եւ զքե́զ ընտրեաց տ(է)ր ա(ստուա)ծ քո, լինել նմա ժողովուրդ սեպհական քան զա́զգս ա(մենայ)ն որ ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի։
7Ո́չ զի բազում էք դուք քան զա(մենայ)ն ազգս, հաճեցա́ւ տ(է)ր ը(ստ) ձեզ՝ եւ ընտրեաց զձեզ. զի դուք սակաւո́ր էք քան զա(մենայ)ն ազգս։
8այլ վասն սիրելո́յ զձեզ տ(եառ)ն, եւ պահելո́յ զերդումնն զոր երդուաւ հարցն ձերոց, եհա́ն զձեզ տ(է)ր հզօր ձեռամբ եւ բարձր բազկաւ. եւ փրկեա́ց զձեզ ՛ի տանէ ծառայութե(ան), ՛ի ձեռաց փարաւոնի արքային եգիպտացւոց։
9Եւ ծանիցե́ս զի տ(է)ր ա(ստուա)ծ քո նա է ա(ստուա)ծ, ա(ստուա)ծ հաւատարիմ։ Որ պահէ զուխտ եւ զողորմութի(ւն) սիրելեաց իւրոց, եւ որոց պահեն զպատուիրանս ն(ո)ր(ա) ՛ի հազա́ր ազգս.
10եւ հատուցանէ ատելեաց իւրոց յանդիման սատակե́լ զն(ո)ս(ա). եւ ո́չ յամեցուսցէ յատելեաց, այլ յանդիման հատուսցէ ն(ո)ց(ա)։
11Եւ պահեսցես զպատուիրանս եւ զիրաւունս եւ զդատաստանս՝ զոր ես պատուիրեմ քեզ առնել։
12Եւ եղիցի յորժամ լուիցէք զա(մենայ)ն իրաւունս զայսոսիկ, եւ պահիցէ́ք եւ առնիցէք զնոսա, պահեսցէ́ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո զուխտն եւ զողորմու(թ)ի(ւն)՝ որպէս երդուաւ հարցն մերոց։
13Եւ սիրեսցէ́ զքեզ եւ օրհնեսցէ́ զքեզ, եւ բազմացուսցէ́ զքեզ. եւ օրհնեսցէ́ զծնունդս որովայնի քոյ՝ եւ զպտուղ երկրի քոյ. եւ զցորեան քո, եւ զգինի քո, եւ զեւղ քո. զանդեայս արջառոց քոց, եւ զհօտս ոչխարաց քոց, յերկրին զոր երդուաւ տ(է)ր հարցն քոց տա́լ զնա քեզ։
14Օրհնեալ լիցիս դու քան զազգս ա(մենայ)ն. մի́ լիցի ՛ի ձեզ ամուլ, եւ անծնունդ, եւ մի́ յանասուն քո։
15եւ բարձցէ́ ՛ի քէն տ(է)ր զա(մենայ)ն ախտ, եւ զա(մենայ)ն ցաւս չարաչարս եգիպտացւոցն զորս տեսերն եւ զորս գիտացեր. եւ մի́ ածցէ զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) քո, այլ ածցէ́ զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց քոց, եւ ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն ատելեաց քոց։
16Եւ կերիցես զա(մենայ)ն զկապուտ ազգացն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ. եւ մի́ խնայեսցէ ա́կն քո ՛ի նոսա, եւ ո́չ պաշտեսցես զդիս ն(ո)ց(ա). զի խո́չ է այն քեզ։
17Ապա թէ ասիցես ՛ի մտի քում. զի բազո́ւմ է ազգն այն քան զիս, զիա՞րդ կարացից սատակել զնոսա։
18Մի́ երկնչիցիս ՛ի նոցանէ. յիշելով, յիշեսցես զորինչ արար տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ փարաւոն եւ ընդ ծառայս նորա, եւ ընդ ա(մենայ)ն եգիպտացիսն.
19զփորձանս մեծամեծս զոր տեսին աչք քո. զնշանս եւ զարուեստս մեծամեծս, զձեռնն հզօր՝ եւ զբազուկն բարձր. որպէս եհա́ն զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո անտի, նո́յնպէս արասցէ տ(է)ր ա(ստուա)ծ մեր ընդ ա(մենայ)ն ազգսն յորոց դու երկնչիցիս յերեսաց նոցա։
20Եւ զձիաստա́ցն առաքեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի նոսա, մինչեւ սատակեսցին մնացորդքն եւ թաքուցեալքն ՛ի քէն։
21Մի́ զանգիտիցես յերեսաց նոցա. զի տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի միջի́ քում է, մե́ծ եւ հզօր.
22եւ ծախեսցէ́ տ(է)ր ա(ստուա)ծ քո զազգսն զայնոսիկ յերեսաց քոց առ սակաւ սակաւ։ Ո́չ կարասցես սատակե́լ զնոսա վաղվաղակի. զի մի́ լիցի երկիրն աւերակ, եւ բազմանայցեն ՛ի վերայ քո գազանք անապատի։
23Եւ մատնեսցէ́ն զնոսա տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի ձեռս քո, եւ կորուսցէ́ զնոսա կորստեամբ մեծաւ. մինչեւ սատակեսցէ զնոսա։
24Եւ մատնեսցէ́ զթագաւորս նոցա ՛ի ձեռս ձեր. եւ կորուսջի́ք զանուն նոցա ՛ի տեղւոջէն յայնմանէ. եւ մի́ ոք կացցէ ընդդէմ քո, մինչեւ սատակեսցես զնոսա։
25Զդրօշեալ դից ն(ո)ց(ա) այրեսցե́ս հրով, եւ մի́ ցանկանայցես արծաթոյ եւ ոսկւոյ ՛ի նոցանէ, եւ մի́ առնուցուս քեզ. եւ մի́ յանցանիցես նովաւ. զի գարշելի́ է այն տ(եառ)ն ա(ստուծո)յ քում։
26Եւ մի́ տանիցիս զգարշելին ՛ի տուն քո, եւ լինիցիս ՛ի նզովս իբրեւ զնոյն. այլ գարշելո́վ գարշեսցես, եւ պղծելով պղծեսցե́ս զն(ո)ս(ա)՝ զի նզովեա́լ է։
1Ամենայն պատուիրանաց զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, զգո́յշ լինիջիք առնելոյ. զի կեցցէք եւ բազմապատիկք լինիցիք, եւ մտանիցէք ժառանգիցէ́ք զերկիրն զոր երդուաւ տ(է)ր հարցն մերոց։
2Եւ յիշեսցե́ս զա(մենայ)ն ճանապարհ զոր ած զքեզ տ(է)ր ը(ստ) անապատն. զի լլկեսցէ́ զքեզ՝ եւ փորձիցէ́ զքեզ, եւ ճանաչիցէ թէ զինչ կայցէ ՛ի սրտի քում, եթէ պահեսցես զպատուիրանս ն(ո)ր(ա) եւ թէ ոչ։
3Եւ չարչարեա́ց զքեզ, եւ սովաբե́կ արար զքեզ, եւ կերակրեաց զքեզ մանանայիւն զոր ո́չ գիտէիր, եւ ո́չ գիտէին հարքն քո. զի յա́յտ արասցէ քեզ թէ ո́չ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ա(մենայ)ն բանիւ, որ ելանէ́ ՛ի բերանոյ ա(ստուծո)յ՝ կեցցէ մարդ։
4Հանդրձք քո՝ ո́չ մաշեցան ՛ի քէն, եւ ոտք քո ո́չ փապարեցին զայն ամս քառասուն։
5եւ ծանիցե́ս ՛ի սրտի քում։. թէ ո(ր)պ(էս) ա́յր ոք՝ որ խրատէ զորդի իւր, ա́յնպէս տ(է)ր ա(ստուա)ծ քո խրատեսցէ զքեզ։
6Եւ պահեսցե́ս զպատուիրանս տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. գնա́լ ՛ի ճանապարհս ն(ո)ր(ա), եւ երկնչե́լ ՛ի նմանէ։
7Զի տ(է)ր ա(ստուա)ծ քո տարցի զքեզ յերկիրն բարի եւ յաղթ. ուր վտա́կքն ջրոց, եւ աղբեւրք անդնդոց բղխէն ը(ստ) դա́շտս եւ ընդ լերինս.
8երկիր ցորենոյ, եւ գարւոյ, եւ գինւոյ, այգեա́ց եւ նռնենեաց. երկիր ձիթենեաց, իւղո́յ եւ մեղու։
9երկիր՝ յորում ո́չ աղքատու(թեամ)բ կերիցես զհաց քո, եւ ո́չ կարօտանայցես իմիք ՛ի նմա։ Երկիր՝ որոյ քարինք իւր երկաթ, եւ ՛ի լերանց ն(ո)ր(ա) հատանիցես պղինձ։
10եւ կերիցե́ս եւ յագիցիս. եւ օրհնեսցե́ս զտ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի վերայ երկրին բարութե(ան) զոր ե́տ քեզ։
11Հայեա́ց յանձն քո. գուցէ́ մոռանայցես զտ(է)ր ա(ստուա)ծ քո, չպահե́լ զպատուիրանս նորա եւ զդատաստանս եւ զիրաւունս ն(ո)ր(ա)՝ զոր ե́ս քեզ պատուիրեմ։
12Գուցէ́ յորժամ ուտիցես եւ յագիցիս, եւ տունս գեղեցիկս շինեսցես, եւ բնակեսցե́ս ՛ի նոսա.
13եւ բազմանայցէ́ արջառ եւ ոչխար քո. եւ յաճախիցէ քեզ արծաթ եւ ոսկի, եւ ա(մենայ)ն ինչ որ քո́ իցէ՝ բազմանայցէ։
14հպարտանայցե́ս ՛ի սրտի քում, եւ մոռասցի́ս զտ(է)ր ա(ստուա)ծ քո՝ որ եհան զքեզ յերկրէն եգիպտացւոց ՛ի տանէ ծառայութե(ան).
15եւ ած զքեզ ընդ անապատն մեծ եւ ընդ ահագին. ուր օձն խածանէր, եւ կարի́ճ. եւ ծարաւ, եւ ո́չ գոյր ջուր. եւ եհա́ն քեզ յապառաժ վիմէ աղբեւր ջուրց։
16Որ կերակրեաց զքեզ մանանայի́ւն յանապատին, զոր ո́չ գիտէին հարքն քո. զի չարչարեսցէ́ զքեզ, եւ փորձեսցէ́ զքեզ. եւ բարի արասցէ քեզ ՛ի վախճանի քում։
17Մի́ ասիցես ՛ի սրտի քում, թէ զօրութի(ւն) իմ, եւ ուժգնութի(ւն) ձեռին իմոյ արար ինձ զզօրութի(ւն)ս զայս մեծ.
18այլ յիշեսցե́ս զտ(է)ր ա(ստուա)ծ քո. զի նա́ տայ քեզ ոյժ առնել զօրութի(ւն). զի հաստատեսցէ́ զուխտն իւր զոր երդուաւ հարցն քոց, ո(ր)պ(էս) եւ այսօր։
19Եւ եղիցի եթէ մոռանալով մոռասցի́ս զտ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ երթայցես զհետ աստուածոց օտարաց, եւ պաշտիցե́ս զնոսա, եւ երկի́ր պագանիցէք ն(ո)ց(ա). Ունիմ ձեզ վկայս այսօր զերկինս եւ զերկիր, զի կորստեա́մբ կորնչիցիք։
20ո(ր)պ(էս) եւ ազգքն զորս տ(է)ր կորուսցէ յերեսաց ձերոց, ա́յնպէս կորնչիջի́ք. փոխանակ զի ո́չ լուարուք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ։
1Լո́ւր իսրայէլ. դու անցանե́ս այսօր ընդ յորդանան մտանե́լ ժառանգել զազգսն մեծամեծս եւ զզօրագոյնս քան զձեզ. եւ քաղաքս մեծամե́ծս եւ պարսպեալս մինչեւ յերկինս.
2զժողովուրդն մեծ եւ զբազում եւ զյաղթանդա́մ, զորդիսն ենակայ զոր դո́ւ իսկ գիտես. եւ լուա́ր եթէ ո́վ կացցէ ընդդէմ որդւոցն ենակայ։
3Եւ ծանիցե́ս այսօր՝ զի տ(է)ր ա(ստուա)ծ քո նա́ ինքն երթայցէ առաջի քո, որ Հո́ւր ծախիչ է. նա́ սատակեսցէ զն(ո)ս(ա), եւ նա́ կործանեսցէ զն(ո)ս(ա) առաջի երեսաց քոց. եւ սատակեսցէ́ զն(ո)ս(ա) եւ կորուսցէ́ զն(ո)ս(ա) վաղվաղակի. ո(ր)պ(էս) եւ ասաց քեզ տ(է)ր։
4Մի́ ասիցես ՛ի սրտի քում ՛ի ծախել զն(ո)ս(ա) տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ՝ յառաջոյ քումմէ, թէ վ(ա)ս(ն) արդարութե(ան) իմոյ ած զիս տ(է)ր ժառանգել զերկիրս զայս բարի. զի ո́չ վ(ա)ս(ն) արդարու(թ)ե(ան) քոյ՝ այլ վ(ա)ս(ն) ամպարշտութե(ան) ազգացն այնոցիկ սատակեսցէ զնոսա տ(է)ր ա(ստուա)ծ քո՝ յառաջոյ քումմէ։
5Քանզի ո́չ վ(ա)ս(ն) արդարութե(ան) քոյ, եւ ո́չ վ(ա)ս(ն) անբծութե(ան) սրտի քոյ մտանես ժառանգել զերկիր ն(ո)ց(ա), այլ վ(ա)ս(ն) անօրէնութե(ան) ազգացն այնոցիկ տ(է)ր ա(ստուա)ծ քո սատակեսցէ́ զն(ո)ս(ա) յերեսաց քոց. եւ զի հաստատեսցէ զուխտն զոր երդուա́ւ տ(է)ր հարցն մերոց աբրահամո́ւ եւ սահակայ եւ յակոբայ։
6Եւ ծանիցե́ս այսօր զի ո́չ վ(ա)ս(ն) արդարութե(ան) քոյ տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ զերկիրն բարի ժառանգել. զի ժողովուրդ խստապարանո́ց ես։
7Յիշեա́ մի́ մոռանայցես ո՞րչափ բարկացուցեր զտ(է)ր ա(ստուա)ծ քո յանապատին. յօրէ յորմէ ելէք յերկրէն եգիպտացւոց, մինչեւ եկիք ՛ի տեղիս յայս, խեռութ(եամ)բ վարէիք ՛ի տ(եառ)նակողմն կոյս։
8Եւ ՛ի քորէբ՝ բարկացուցէք զտ(է)ր, եւ բարկացաւ տ(է)ր սատակե́լ զձեզ.
9յելանելն իմում ՛ի լեառն առնուլ զտախտակսն քարեղէնս, զտախտա́կսն ուխտին զոր ուխտեա́ց տ(է)ր ընդ ձեզ։ Եւ եղէ ՛ի լերինն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. հաց ո́չ կերայ եւ ջուր ո́չ արբի.
10եւ ետ ինձ տ(է)ր զերկոսին տախտակսն քարեղէնս, գրեա́լս մատամբն ա(ստուծո)յ. եւ ՛ի ն(ո)ս(ա) գրեալ էին ա(մենայ)ն պատգամքն՝ զոր խօսեցաւ տ(է)ր ընդ ձեզ ՛ի լերինն յաւուրն եկեղեցւոյ։
11Եւ եղեւ յետ քառասուն աւուր տուընջեան եւ քառասուն գիշերոյ, ե́տ ինձ տ(է)ր զերկուս տախտակսն քարեղէնս, տախտա́կս ուխտի.
12եւ ասէ ցիս տ(է)ր. Արի́ է́ջ վաղվաղակի աստի, զի անօրինեցաւ ժողովուրդն քո զոր հաներ յերկրէն եգիպտացւոց. անցի́ն անդրէն զճանապարհաւն զոր պատուիրեցեր ն(ո)ց(ա), եւ արարին իւրեանց ձուլածոյս։
13Եւ ասէ ցիս տ(է)ր. խօսեցայ ընդ քեզ մի́անգամ եւ երկիցս՝ եւ ասեմ. տեսի́ զժողովուրդդ զայդ, եւ ահա ժողովուրդ խստապարանո́ց է.
14Թո́յլ տուր ինձ սատակել զդոսա, եւ ջնջեցի́ց զանուն դոցա ՛ի ներքոյ երկնից. եւ արարից զքեզ յազգ մե́ծ եւ ՛ի հզօր՝ եւ ՛ի բազո́ւմ. առաւե́լ քան զայդ։
15Եւ դարձեալ իջի ՛ի լեռնէ անտի, եւ լեառնն բորբոքէր հրով, եւ երկու տախտակքն յերկոսին ՛ի ձեռս իմում։
16Եւ տեսեալ եթէ մեղա́յք առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, եւ արարէք ձեզ ձուլածոյս, եւ անցէք զճանապարհաւն զոր պատուիրեաց տ(է)ր։
17եւ առեալ զերկոսին տախտակսն ՛ի ձեռաց իմոց, խորտակեցի́ յանդիման ձեր։
18Եւ աղաչեցի առաջի տ(եառ)ն կրկին անգամ իբրեւ զառաջինն, զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. հաց ո́չ կերայ՝ եւ ջուր ո́չ արբի. վ(ա)ս(ն) ա(մենայ)ն մեղաց ձերոց զոր մեղայք, առնել զչա́ր առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ. բարկացուցանե́լ զնա։
19եւ զահի́ հարեալ եմ վ(ա)ս(ն) բարկութե(ա)ն եւ սրտմտութե(ա)ն. զի բարկացա́ւ տ(է)ր ՛ի վերայ ձեր սատակել զձեզ։ եւ լուաւ ինձ տ(է)ր ՛ի ժամանակի յայնմիկ։
20Եւ ահարոնի բարկացա́ւ տ(է)ր յոյժ սատակե́լ զնա. եւ արարի աղօթս եւ վ(ա)ս(ն) ահարոնի ՛ի ժամանակի յայնմիկ։
21եւ զմեղսն ձեր զոր արարէք զորթն, առի եւ այրեցի զնա հրով. եւ կոտորեցի եւ խորտակեցի զնա յոյժ, մինչեւ եղեւ մանր իբրեւ զփոշի, եւ ընկեցի զփոշին ՛ի վտակն որ իջանէ́ր ՛ի լեռնէ անտի։
22Եւ ՛ի հրայրեա́ցսն, եւ ՛ի փորձութե(ա)ն, եւ ՛ի գերեզմա́նս ցանկու(թ)ե(ա)ն բարկացուցէք զտ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
23Եւ յորժամ առաքեաց զձեզ տ(է)ր ՛ի կադէսբառնեայ, ասէ՝ ելէ́ք եւ ժառանգեցէք զերկիրն զոր տալո́ց եմ ձեզ. հեստեցէք բանին տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ, եւ ո́չ հաւատացէք նմա, եւ ո́չ լուարուք ձայնի տ(եառ)ն։
24զի հեստեա́լ կայիք ՛ի տ(եառ)նակողմանն, յօրէ յորմէ ծանուցաւ ձեզ։
25Եւ աղաչեցի առաջի տ(եառ)ն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր, զորս աղաչեցին. քանզի ասաց տ(է)ր սատակե́լ զձեզ.
26եւ կացի յաղօթս առ տ(է)ր՝ եւ ասեմ. տ(է)ր տ(է)ր, թագաւո́ր աստուածոց. մի́ սատակեր զժողովուրդ քո եւ զբաժին քո՝ զոր փրկեցեր զօրութ(եամ)բ քո մեծաւ. զորս հաներ յեգիպտոսէ զօրութ(եամ)բ քո մեծաւ, եւ կարօղ ձեռամբ, եւ բա́րձր բազկաւ։
27Յիշեա́ դու զաբրահամ եւ զիսահակ եւ զյակոբ՝ զծառայս քո, որոց երդուար քեւ։ մի́ հայիր ՛ի խստութի(ւն) ժողովրդեանդ այդորիկ, եւ յամպարշտութի(ւն)ս եւ ՛ի մեղս դոցա։
28Գուցէ́ խօսիցին բնակիչք երկրին ուստի հաներ զմեզ, եւ ասիցեն. առ ՛ի չկարելո́յ տ(եառ)ն տանել զնոսա յերկիրն զոր խոստացաւ նոցա, եւ առ ատե́լ զն(ո)ս(ա) տ(եառ)ն՝ եհան զնոսա կոտորե́լ զնոսա յանապատին։
29Եւ սոքա ժողովո́ւրդ քո եւ ժառանգու(թ)ի(ւն) քո՝ զոր հաներ յերկրէն եգիպտացւոց զօրութ(եամ)բ քո մեծաւ՝ եւ բա́րձր բազկաւ։
1՛Ի ժամանակին յայնմիկ ասա́ց ցիս տ(է)ր. Կոփեա́ դու քեզ երկուս տախտակս քարեղէնս իբրեւ զառաջինսն, եւ ե́լ ՛ի լեառնն. եւ արասցես դու քեզ տապանակ փայտեղէն.
2եւ գրեցի́ց ՛ի տախտակսն զնոյն պատգամս՝ որ էին յառաջին տախտակսն զորս դո́ւն խորտակեցեր. եւ դիցես զն(ո)ս(ա) ՛ի նե́րքս ՛ի տապանակին։
3Եւ արարի տապանակ յանփուտ փայտից. եւ կոփեցի երկուս տախտակս քարեղէնս իբրեւ զառաջինսն. եւ ելի́ ՛ի լեառնն, եւ երկու տախտակքն յերկոսին ՛ի ձեռս իմում։
4Եւ գրեա́ց յերկոսին տախտակսն ը(ս)տ առաջին գրոյն զտա́սն պատգամսն զոր խօսեցաւ ը(ստ) ձեզ տ(է)ր ՛ի լերինն ՛ի միջոյ հրոյն. եւ ետ զն(ո)ս(ա) ցիս տ(է)ր։
5Եւ դարձա́յ իջի ՛ի լեռնէ անտի, եւ եդի զտախտակսն ՛ի նե́րքս ՛ի տապանակին. եւ էին ա́նդ որպէս եւ պատուիրեաց ինձ տ(է)ր։
6Եւ որդիքն ի(սրաէ)լի չուեցին ՛ի բերովթայ որդւոցն յակիմայ ՛ի սադիայ. եւ ա́նդ մեռաւ ահարոն եւ անդրէ́ն թաղեցաւ։ եւ քահանայացաւ եղիազա́ր որդի ն(ո)ր(ա) ընդ ն(ո)ր(ա)։
7Անտի չուեցին ՛ի գադգադ, եւ ՛ի գադգադայ յետակա́յ յերկիր վտակաց ջուրց։
8Յայնմ ժամանակի զատոյց տ(է)ր զցեղն ղեւեայ բառնալ զտապանա́կ ուխտին տ(եառ)ն, կա́լ առաջի տ(եառ)ն՝ պաշտել եւ աղօթս մատուցանել յանուն ն(ո)ր(ա) մինչեւ ցա́յսօր։
9Վասն այնորիկ ո́չ գոյ ղեւտացւոցն բաժին եւ ժառանգութի(ւն) ՛ի մէջ եղբարց իւրեանց. զի տ(է)ր ինքնին է մասն եւ ժառանգութի(ւն) ն(ո)ց(ա)՝ ո(ր)պ(էս) եւ ասաց նոցա։
10Եւ ես կացի ՛ի լերինն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. եւ լուաւ ինձ տ(է)ր ՛ի ժամանակին յայնմիկ. եւ ո́չ կամեցաւ սատակել զձեզ։
11Եւ ասէ ցիս տ(է)ր. գնա́ չուեա́ առաջի ժողովրդեանդ այդորիկ. եւ մտցեն եւ ժառանգեսցեն զերկիրն զոր երդուայ հարցն դոցա տա́լ դոցա։
12Եւ արդ՝ ի(սրա)էլ, զի՞նչ խնդրէ ՛ի քէն տ(է)ր ա(ստուա)ծ քո. այլ երկնչե́լ ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ. եւ գնա́լ յա(մենայ)ն ճանապարհս ն(ո)ր(ա), եւ սիրե́լ զնա. եւ պաշտե́լ զտ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն սրտէ քումմէ, եւ յա(մենայ)ն անձնէ քումմէ։
13եւ պահե́լ զպատուիրանս տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, եւ զիրաւունս ն(ո)ր(ա)՝ զոր ես պատուիրե́մ քեզ այսօր, զի բարի́ լիցի քեզ։
14Ահաւասիկ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ երկի́նք՝ եւ երկնի́ց երկինք, եւ երկիր եւ ա(մենայ)ն որ է́ ՛ի ն(ո)ս(ա)։
15բայց ը(ստ) հարսն ձեր յառաջագոյն հաճեցաւ տ(է)ր սիրել զն(ո)ս(ա), եւ ընտրեա́ց զզաւակ նոցա յետ նոցա զձե́զ քան զազգս ա(մենայ)ն ըստ աւուրս ըստ այսմիկ։
16Եւ թլփատեցէ́ք զխստասրտութի(ւն) ձեր, եւ զպարանոցս ձեր մի́ եւս խստացուցանէք։
17զի տ(է)ր ա(ստուա)ծ մեր, նա́ է ա(ստուա)ծ աստուծոց՝ եւ տ(է)ր տերանց. ա(ստուա)ծ մեծ եւ հզօր եւ ահաւոր. որ ո́չ աչառի երեսաց, եւ ո́չ առնու կաշառ։
18Առնէ իրաւունս եկի́ն եւ որբոյ եւ այրւո́յ. սիրէ́ զնժդեհն, տա́լ նմա հաց եւ հանդերձ։
19Եւ սիրեցէ́ք զպանդուխտն, զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին եգիպտացւոց։
20՛Ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ երկիցե́ս, եւ զնա́ պաշտեսցես, եւ ՛ի նա́ յարեսցիս, եւ յանուն ն(ո)ր(ա) երդնուցուս։
21զի նա́ է պարծանք քո, եւ նո́յն ա(ստուա)ծ քո, որ արա́ր ՛ի քեզ զմեծամեծսն եւ զփառաւորս՝ զոր տեսին աչք քո։
22Եւթանասուն ոգւովք իջին հարքն քո յեգիպտոս, եւ արդ ահա արա́ր զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո իբրեւ զաստեղս երկնից բազմութ(եամ)բ։
1Եւ սիրեսցես զտ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ պահեսցե́ս զպահպանութի(ւն)ս ն(ո)ր(ա), եւ զիրաւունս ն(ո)ր(ա), եւ զպատուիրանս ն(ո)ր(ա), եւ զդատաստանս ն(ո)ր(ա) զա(մենայ)ն աւուրս կենաց քոց։
2Եւ ծանիջի́ք այսօր, եթէ ո́չ վ(ա)ս(ն) որդւոց քոց՝ որք ո́չ գիտեն եւ ո́չ տեսին զխրատ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ զմեծամեծս ն(ո)ր(ա), զձեռն հզօր, եւ զբազուկ բարձր.
3զնշանս ն(ո)ր(ա) եւ զարուեստս՝ զոր արար ՛ի մէջ եգիպտոսի, ՛ի փարաւոն արքայ եգիպտացւոց, եւ յա(մենայ)ն երկիր ն(ո)ր(ա)։
4Եւ զորինչ արա́ր ընդ զօրսն եգիպտացւոց. զկառս ն(ո)ց(ա) եւ զերիվարս իւրեանց. ո՞(ր)պ(էս) ծփեաց զջուրս կարմիր ծովուն ՛ի վ(ե)ր(այ) երեսա́ց ն(ո)ց(ա), ՛ի յարձակել ն(ո)ց(ա) զկնի մեր. կորո́յս զնոսա տ(է)ր մինչեւ ցայսօ́ր ժամանակի։
5եւ զորինչ արա́ր ձեզ յանապատի անդ, մինչեւ եկիք ՛ի տեղիս յայս։
6Եւ զորինչ արար ընդ դաթան եւ ընդ աբիրոն՝ ընդ որդիս եղիաբու որդւոյ ռուբինի. որոց բացեալ երկիր զբերան իւր եկո́ւլ զն(ո)ս(ա), եւ զտունս նոցա, եւ զվրանս ն(ո)ց(ա). եւ զա(մենայ)ն ինչս ն(ո)ց(ա) ընդ նոսա ՛ի միջոյ ա(մենայ)ն ի(սրաէ)լի։
7զի ձե́ր իսկ աչք տեսին զա(մենայ)ն զգործս տ(եառ)ն զմեծամեծս զոր արա́ր ՛ի ձեզ մինչեւ ցայսօր։
8Եւ պահեցէ́ք զա(մենայ)ն պատուիրանս ն(ո)ր(ա) զոր ե́ս պատուիրեմ ձեզ այսօր. զի կեցէք եւ բազմապատիկք լինիցիք. եւ մտանիցէք ժառանգիցէ́ք զերկիրն, յոր դուք անցանէք ընդ յորդանան ժառանգե́լ զնա։
9Զի երկայնօրեա́յք լինիցիք ՛ի վ(ե)ր(այ) երկրին զոր երդուաւ տ(է)ր հարցն ձերոց տա́լ ն(ո)ց(ա), եւ զաւակի́ ն(ո)ց(ա) յետ ն(ո)ց(ա), երկիր՝ որ բղխէ զկաթն եւ զմեղր։
10Քանզի երկիրն յոր մտանելոց էք ժառանգել զնա, ո́չ իբրեւ զերկիրն եգիպտացւոց է՝ ուստի ելէք դուք անտի. յորժամ սերմանեն սերմանս, եւ ոռոգանեն ոտիւք իբրեւ զպարտէզ բանջարոյ։
11Այլ երկիրն յոր դուք մտանելոց էք ժառանգել, երկիր լեռնային եւ դաշտական է. յանձրեւո́յ երկնից ըմպէ ջուր.
12երկիր՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո դարմանէ զնա, հանապա́զ աչք տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), իսկզբանէ տարւոյն մինչեւ ցկատարո́ւմն տարւոյն։
13Եւ եթէ լսելով լուիցես ա(մենայ)ն պատուիրանաց ն(ո)ր(ա) զոր ե́ս պատուիրեմ քեզ այսօր, սիրե́լ զտ(է)ր ա(ստուա)ծ քո եւ պաշտե́լ զնա յա(մենայ)ն սրտէ քումմէ, եւ յա(մենայ)ն անձնէ քումմէ։
14Տացէ́ անձրեւ երկրին ձերում ՛ի ժամանակի իւրում զկանո́ւխ եւ զանագան. եւ ժողովեսցես զցորեան քո եւ զգինի քո եւ զեւղ քո։
15եւ տացէ խո́տ յանդս քո անասնոյ քում. եւ կերիցես եւ յանգեսցիս։
16Հայեցարո́ւք յանձինս ձեր, գուցէ́ յուլանայցեն սիրտք ձեր եւ յանցանիցէք, եւ պաշտիցէք զաստուածս օտարս. եւ երկի́ր պագանիցէք ն(ո)ց(ա)։
17Եւ սրտմտեալ բարկանայցէ տ(է)ր ՛ի վերայ ձեր, եւ արգելուցո́ւ զերկինս՝ եւ ո́չ լինիցի անձրեւ, եւ երկիր ո́չ տացէ զպտուղ իւր. եւ կորնչիցի́ք արագարագ յերկրէն բարութե(ան)՝ զոր ե́տ ձեզ տ(է)ր։
18Եւ դիջիք զբանս զայս ՛ի սիրտս ձեր, եւ յանձինս ձեր, եւ արկջիք զն(ո)ս(ա) նշանս ՛ի ձեռս ձեր. եւ եղիցին անշա́րժ առաջի աչաց ձերոց։
19Եւ ուսուսջի́ք որդւոց ձերոց խօսել զսոսա ՛ի նստել ՛ի տան, եւ ՛ի գնա́լ ՛ի ճանապարհի, եւ ՛ի ննջել եւ ՛ի յառնել։
20Եւ գրեսջի́ք զնոսա ՛ի վ(ե)ր(այ) սեմոց տանց ձերոց եւ ՛ի դրունս ձեր։
21զի բազմօրեա́յք լինիցիք, եւ աւուրք որդւոց ձերոց ՛ի վ(ե)ր(այ) երկրին՝ զոր երդուաւ տ(է)ր հարցն քոց տա́լքեզ, ըստ աւուրց երկնից ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
22Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ա(մենայ)ն պատուիրանացս այսոցիկ՝ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր առնել, սիրե́լ զտ(է)ր ա(ստուա)ծ քո. գնա́լ ՛ի ճանապարհս ն(ո)ր(ա)՝ եւ յարե́լ ՛ի նա։
23Մերժեսցէ́ տ(է)ր զազգսն զայնոսիկ յերեսաց ձերոց, եւ ժառանգեսջի́ք զազգս մեծամեծս եւ հզօրագոյն քան զձեզ։
24Ամենայն տեղի ուր կոխիցեն գնացք ոտից ձերոց՝ ձե́զ լիցին, յանապատէ անտի մինչեւ ցաներն լիբանանու. եւ ՛ի գետոյն մեծէ́ գետոյն եփրատայ մինչեւ ցծո́վն արեւմտից եղիցին սահմանք ձեր։
25Եւ ո́չ ոք դառնայցէ ընդդէմ ձեր, զա́հ եւ զերկիւղ ձեր արկցէ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր ՛ի վ(ե)ր(այ) երեսաց ա(մենայ)ն երկրին զոր կոխիցէք, ո(ր)պ(էս) խօսեցաւ ընդ ձեզ տ(է)ր։
26Եւ ես ահաւասիկ տա́մ այսօր առաջի ձեր օրհնու(թ)ի(ւն)ս եւ անէծս.
27օրհնութի(ւն)՝ եթէ լսիցէք պատուիրանաց տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ՝ զոր ես պատուիրե́մ ձեզ այսօր։
28Եւ անէծս՝ եթէ ո́չ լուիցէք պատուիրանաց տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ, զոր ես պատուիրեմ ձեզ այսօր. եւ մոլորիցիք ՛ի ճանապարհէն զոր ես պատուիրեցի ձեզ, երթալ պաշտել զաստուածս օտարս՝ զորս ո́չ ճանաչիցէք։
29Եւ եղիցի յորժամ տարցի զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յերկիրն յոր անցանես ընդ յորդանան ժառանգե́լ զնա. եւ տացես դու զօրհնութի(ւն)ն ՛ի լերինն գարիզին, եւ զանէծս ՛ի լերինն գեբալ։
30Ոչ ապաքէն յա́յն կոյս յորդանանո́ւ է այն՝ յետոյ ճանապարհին արեւմտից յերկիրն քանանացւոց. որոյ նիստն ը(ստ) արեւմուտս է մե́րձ ՛ի գաղգալ, առ կաղնեաւն բարձու։
31Եւ դուք անցանէք ընդ յորդանան մտանել ժառանգել զերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ տալո́ց է քեզ ՛ի ժառանգութի(ւն) զա(մենայ)ն աւուրս. եւ ժառանգեսջի́ք զնա՝ եւ բնակեսջի́ք ՛ի նմա։
32Եւ զգուշասջի́ք առնել զա(մենայ)ն հրամանս ն(ո)ր(ա), եւ զդատաստանսզայսոսիկ զոր ես տա́մ առաջի ձեր այսօր։
1Եւ ա́յս են հրամանք եւ դատաստանք՝ զոր զգուշանայցէք առնե́լ յերկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ հարցն ձերոց տալո́ց է ձեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն). զա(մենայ)ն աւուրս՝ զորս կեցէք դուք ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
2Կորուսանելո́վ կորուսջի́ք զա(մենայ)ն տեղիսն՝ յորս պաշտեցին ՛ի նոսա ա(մենայ)ն ազգքն զդիս իւրեանց, յորս դու ժառանգիցէք զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) լերանց բարձանց, եւ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց, եւ ՛ի ներքոյ վարսաւոր ծառոց։
3եւ կործանեսջի́ք զբագինս նոցա. եւ փշրեսջի́ք զարձանս ն(ո)ց(ա). եւ կոտորեսջի́ք զանտառս նոցա. եւ զդրօշեալս դից ն(ո)ց(ա) այրեսջի́ք հրով։ Եւ կորուսջի́ք զանուանս ն(ո)ց(ա) ՛ի տեղւոջէն յայնմանէ։
4եւ մի́ առնիցէք նոյնպէս տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերում։
5Այլ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր ՛ի միո́ւմ ՛ի ցեղից ձերոց, անուանել զանո́ւն իւր եւ կոչե́լ ՛ի նմա, խնդրեսջի́ք եւ մտջիք անդր։
6Եւ մատուսջի́ք զողջակէզս ձեր, եւ զզոհս ձեր, եւ զտասանորդս ձեր, եւ զպտուղս ձեր, եւ զուխտս ձեր, եւ զկամայականս ձեր, եւ զխոստովանու(թ)ի(ւն)ս ձեր, եւ զանդրանիկս արջառոյ եւ ոչխարի ձերոյ։
7Եւ կերիջի́ք առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ. եւ ուրա́խ լինիջիք ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)նի յոր մխիցէք զձեռս ձեր. դո́ւք եւ տունք ձեր. ո(ր)պ(էս) օրհնեա́ց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
8Մի́ առնիցէք զա(մենայ)ն ինչ զոր այսօր մեք աստ ո́չ առնեմք, իւրաքանչիւր զհաճոյն առաջի իւր։
9Քանզի ո́չ հասէք ՛ի հանգիստն եւ ՛ի ժառանգու(թ)ի(ւն)ն, զոր տ(է)ր ա(ստուա)ծ մեր տալո́ց է ձեզ, մինչեւ ցայսօր։
10Եւ անցջի́ք ընդ յորդանան եւ բնակեսջի́ք յերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ մեր ժառանգեցուսցէ ձեզ. եւ հանգուսցէ́ զձեզ յա(մենայ)ն թշնամեաց ձերոց որ շուրջ զձեւք իցեն, եւ բնակեսջի́ք զգուշութ(եամ)բ։
11Եւ եղիցի տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ մեր կոչե́լ զանուն իւր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), ա́նդ մատուսջիք զա(մենայ)ն զոր ես պատուիրե́մ ձեզ այսօր, զողջակէզս ձեր, եւ զզոհս ձեր, եւ զտասանորդս ձեր, եւ զպտուղս ձեռաց ձերոց. եւ զգահամունս ձեր. եւ զա(մենայ)ն զընտիրս պատարագաց ձերոց զոր ուխտիցէք ա(ստուծո)յ ձերում։
12Եւ ուրա́խ լինիջիք առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, դո́ւք եւ ուստերք ձեր, եւ դստերք ձեր, եւ ծառա́յք ձեր, եւ աղախնա́յք ձեր. եւ ղեւտացին որ ՛ի դրունս ձեր. զի ո́չ գոյ ն(ո)ց(ա) բաժին եւ ոչ ժառանգութի(ւն) ը(ստ) ձեզ։
13Զգո́յշ լեր անձին քում. գուցէ́ մատուցանիցես զողջակէզս քո յա(մենայ)ն տեղւոջ զոր տեսանիցես.
14այլ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո իւր, ՛ի միում ՛ի քաղաքաց քոց. ա́նդ մատուցանիցես զողջակէզս քո, եւ ա́նդ արասցես զա(մենայ)ն՝ զոր ես պատուիրեմ քեզ այսօր։
15Այլ եւ ըստ ա(մենայ)ն ցանկութե(ան) քում զենցե́ս եւ ուտիցես միս ըստ օրհնութե(ան) տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, զոր ե́տ քեզ յա(մենայ)ն քաղաքս. անսուրբն որ ՛ի քեզ եւ սուրբն ՛ի միասի́ն կերիցեն զայն. իբրեւ զայծեամն եւ զեղջերու։
16բայց արիւն մի́ ուտիցէք, այլ յերկի́ր հեղուցուք զնա իբրեւ զջուր։
17Մի́ ժտիցես ուտել ՛ի քաղաքս քո զտասանորդս ցորենոյ քոյ եւ զգինւոյ քոյ եւ զիւղոյ քոյ, զանդրանիկս արջառոյ քոյ եւ զոչխարի. եւ զա(մենայ)ն ուխտ զոր ուխտիցէք, եւ զխոստովանութի(ւն)ս ձեր, եւ զպտուղս ձեռաց ձերոց։
18Այլ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ կերիցես զայն՝ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ՝ իւր. դո́ւ եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայն քո եւ աղախին քո, եւ եկն որ ՛ի քաղաքս քո. եւ ուրա́խ լինիցիս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)նի՝ յոր մխիցես զձեռն քո։
19Զգո́յշ լեր անձին քում, գուցէ́ թողուցուս զղեւտացին զա(մենայ)ն ժամանակս քո՝ որչափ եւ կեցցե́ս ՛ի վ(ե)ր(այ) երկրին։
20Եւ եթէ ընդարձակեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո զսահմանս քո ո(ր)պ(էս) եւ խոստացաւ քեզ, եւ ասիցես թէ կերայց միս. եթէ ցանկանայցէ անձն քո ուտել միս, ըստ ա(մենայ)ն ցանկու(թ)ե(ան) անձին քոյ կերիցե́ս միս։
21Ապա թէ հեռագոյն իցէ ՛ի քէն տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանել զանուն իւր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). եւ զենուցուս յարջառոյ քումմէ եւ յոչխարէ քումմէ՝ յորոց տացէ́ քեզ ա(ստուա)ծ. զորօրինակ պատուիրեցի քեզ, կերիցե́ս ՛ի քաղաքս քո ը(ս)տ ցանկութե(ան) անձին քոյ.
22որպէս ուտիցի այծեամն եւ եղջերու, ա́յնպէս կերիցես եւ զայն. անսուրբն ՛ի քեզ եւ սուրբն նո́յնպէս կերիցեն։
23Զգո́յշ լեր չուտելոյ զարիւն, զի արիւն նորա է́ շունչ իւր. մի́ ուտիցես շունչ ը(ստ) մսոյ.
24յերկի́ր հեղուցուս զնա իբրեւ զջուր.
25եւ մի́ ուտիցես զնա. զի բարի́ լինիցի քեզ, եւ որդւոց քոց յետ քո. եթէ արասցես զբարին եւ զհաճոյ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
26Բայց զսրբութի(ւն)սն քո որ լինիցին քեզ, եւ զուխտսն քո զոր ուխտիցես. առեալ եկեսցես ՛ի տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո իւր. կոչել զանուն իւր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։
27Եւ արասցե́ս զողջակէզսն քո, զմիսն հանցես ՛ի վերայ սեղանոյ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ զարիւն զոհիցն հեղուցուս առ յատակաւ սեղանոյն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ զմիսն կերիցե́ս։
28Զգոյշ լեր եւ լուր. եւ արասցե́ս զա(մենայ)ն զբանս զոր ես պատուիրեմ քեզ. զի բարի́ լինիցի քեզ, եւ որդւոց քոց յաւիտեան։ եւ արասցես զբարի́ն եւ զհաճոյն առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
29Եւ եթէ սատակեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո զազգսն յերեսաց քոց. յորումդու մտանելոց ես ժառանգել զերկիր ն(ո)ց(ա). եւ ժառանգեսցե́ս զն(ո)ս(ա), եւ բնակեսցե́ս յերկրի ն(ո)ց(ա)։
30Զգո́յշ լեր անձին քում, գուցէ́ խնդրիցես երթալ զհե́տ ն(ո)ց(ա) յետ սատակելոյ զնոսա յերեսաց քոց։ մի́ քննիցես զդիս նոցա՝ եւ ասիցես. զիա՞րդ առնիցեն ազգքն այսոքիկ դիցն իւրեանց՝ զի եւ ե́ս արարից տ(եառ)ն։
31Մի́ առնիցես նոյնպէս տ(եառ)ն ա(ստուծո)յ քում. զի զգարշելիսն զոր ատեա́յ տ(է)ր՝ արարին դիցն իւրեանց. զի զուստերս իւրեանց եւ զդստերս իւրեանց՝ այրե́ն հրով դիցն իւրեանց։
32Ամենայն բանի զոր ես պատուիրեմ քեզ այսօր՝ զգուշանայցե́ս առնելոյ. մի́ յաւելուցուս ՛ի նա, եւ մի́ հատանիցես ՛ի նմանէ։
1Եւ եթէ յառնիցէ́ ՛ի միջի քում մարգարէ կամ երազահա́ն երազոց, եւ տացէ քեզ նշա́ն կամ արուեստ.
2եւ լինիցի նշանն կամ արուեստն զոր խօսեցաւ առ քեզ, եւ ասիցէ երթիցուք պաշտեսցուք զաստուածս օտարս՝ զորս ո́չ ճանաչիցէք։
3Մի́ լսիցէք բանից մարգարէին այնորիկ, կամ երազահանին երազոց. զի փորձէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ ճանաչել, թէ սիրիցէ՞ք զտ(է)ր ա(ստուա)ծ մեր յա(մենայ)ն սրտէ ձերմէ՝ եւ յա(մենայ)ն անձնէ ձերմէ։
4Զկնի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ երթիջիք, եւ ՛ի նմանէ երկնչիջիք, եւ զպատուիրանս ն(ո)ր(ա) պահեսջիք, եւ ձայնի́ ն(ո)ր(ա) լուիջիք, եւ ՛ի նա́ յարեսջիք։
5Եւ մարգարէն այն կամ երազահանն երազոց՝ մեռցի́. զի խօսեցաւ ապստամբեցուցանե́լ զքեզ ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ՝ որ եհան զքեզ յերկրէն եգիպտացւոց, որ փրկեացն զքեզ յերկրէն ծառայութե(ան). մերժե́լ զքեզ ՛ի ճանապարհէն՝ զոր պատուիրեաց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո գնա́լ ընդ նա. եւ բարձցե́ս զչարն ՛ի միջոյ ձերմէ։
6Եւ եթէ աղաչեսցէ զքեզ եղբայր քո առ ՛ի հօրէ կամ առ ՛ի մօրէ քումմէ, կամ ուստր քո, կամ դուստր քո, կամ կին ծոցոյ քոյ, կամ բարեկամ հանգո́յն անձին քոյ, գա́ղտ՝ եւ ասիցէ. երթիցո́ւք պաշտեսցո́ւք զաստուածս օտարս, զորս ո́չ ճանաչիցես դու եւ հարք քո.
7յաստուածոց ազգացն որ շուրջ զձեւք իցեն, ՛ի մերձաւորացն քոց կամ ՛ի հեռաւորաց, ՛ի ծագա́ց երկրին մինչեւ ՛ի ծագս երկրին։
8Մի́ հաւանիցիս նմա, եւ մի́ լուիցես նմա, եւ մի́ խնայեսցէ ակն քո ՛ի նա, եւ մի́ գթասցիս ՛ի նա, եւ մի́ ծածկեսցես զնա։
9Պատմելով պատմեսցե́ս զնմանէ. ձեռք քո նա́խ լիցին ՛ի նա սպանանել զնա, եւ ապա́ ձեռն ա(մենայ)ն ժողովրդեանն.
10եւ քարկոծեսցե́ն զնա քարամբք եւ մեռցի։ զի խնդրեաց ապստամբեցուցանե́լ զքեզ ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ. որ եհա́ն զքեզ յերկրէն եգիպտացւոց ՛ի տանէ ծառայու(թ)ե(ան)։
11Եւ լուեալ ա(մենայ)ն ի(սրաէ)լի զարհուրեսցի́. եւ ո́չ եւս յաւելուցուն առնել ըստ բանին այնորիկ չարի ՛ի միջի ձերում։
12Եւ եթէ լսիցես ՛ի միում ՛ի քաղաքացն՝ զորս տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ բնակե́լ անդ. ասել
13եթէ ելին արք անօրէնք ՛ի մէնջ. եւ ապստամբեցուցի́ն զա(մենայ)ն բնակիչս քաղաքին իւրեանց. եւ ասեն, երթիցուք եւ պաշտեսցո́ւք զաստուածս օտարս՝ զորս ո́չ գիտիցէք.
14եւ քննեսցե́ս եւ հարցանիցե́ս եւ յուզեսցես յոյժ. եւ ահա ստո́յգ եւ հաւաստեաւ իցէ բանն, եւ եղեալ իցէ գարշու(թ)ի(ւն)ն ՛ի ձեզ.
15կոտորելով կոտորեսջի́ք զա(մենայ)ն բնակիչս երկրին այնորիկ կոտորմամբ սրոյ. եւ նզովելով նզովեսջի́ք զնա, եւ զա(մենայ)ն ինչ որ ՛ի նմա, եւ զանասուն ն(ո)ց(ա) ՛ի բերա́ն սրոյ։
16Եւ զա(մենայ)ն կապուտ ն(ո)ր(ա) ժողովեսցես յելս ն(ո)ր(ա). եւ այրեսցե́ս հրով զքաղաքն, եւ զա(մենայ)ն զաւա́ր ն(ո)ր(ա) համօրէն առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ եղիցի աւերա́կ յաւիտեան, եւ ո́չ եւս շինեսցի։
17Եւ մի́ կռուիցի ՛ի ձեռին քում ՛ի նզովից ն(ո)ր(ա). զի դարձցի́ տ(է)ր ՛ի բարկութ(են)է սրտմտութե(ան) իւրոյ։ եւ տացէ քեզ ողորմութի(ւն), եւ ողորմեսցի́ քեզ եւ բազմացուսցէ́ զքեզ. զոր օրինակ երդուաւ տ(եառ)ն հարցն քոց։
18Եթէ լսիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, պահել զա(մենայ)ն պատուիրանս ն(ո)ր(ա), զոր ես քեզ պատուիրեմ այսօր. առնել զբարի́ն եւ զհաճոյ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
1Զի որդիք էք դուք տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ։
2զի ժողովուրդ ես դու սո́ւրբ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ զքեզ ընտրեաց տ(է)ր ա(ստուա)ծ քո լինել նմա ժողովուրդ սեպհական յամենայն ազգաց որ ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի։
3Մի́ ուտիցէք զա(մենայ)ն գարշելիս։
4Ա́յս անուանք են զորս ուտիցէք. արջառ, եւ ոչխար ՛ի հօտից, եւ նոխազ յայծեաց,
5զեղջերու եւ զայծեամն, եւ զգոմէ́շ եւ զխարբուզ, եւ զայծքաղ, եւ զյամոյր, եւ զանալութ։
6եւ զա(մենայ)ն անասուն զթաթահերձ, եւ զկճղակաբաշխ, եւ զորոճո́ղ յանասնոց ուտիցէք։
7Եւ զայն մի́ ուտիցէք որ որոճեն, եւ թաթահե́րձ՝ եւ կճղակաբաշխ ո́չ իցեն։ Ուղտ, եւ նապաստակ, եւ ճագար, զի որոճեն, եւ կճղակահերձ ո́չ են, անսո́ւրբք իցեն նոքա ձեզ։
8եւ խոզ, զի թաթահերձ եւ կճղակաբաշխ է, եւ որոճէ ո́չ, անսուրբ իցէ նա ձեզ։ ՛ի մսոյ նոցա մի́ ուտիցէք, եւ ՛ի մեռեալ նոցա մի́ մերձենայցէք։
9Եւ ա́յս են զոր ուտիցէք յա(մենայ)նէ՝ որ ՛ի ջուրս են. ա(մենայ)նի որոյ իցեն թեւք եւ թեփ, ուտիցէ́ք։
10եւ ա(մենայ)նի որոյ ո́չ իցեն թեւք եւ թեփ մի́ ուտիցէք. անսո́ւրբ իցեն նոքա ձեզ։
11Զամենայն հաւ սուրբ ուտիցէ́ք։
12եւ ա́յս է զոր ո́չ ուտիցէք ՛ի նոցանէ. զարծուի, եւ զկորճ, եւ զանգղ,
13եւ զգետարծուի, եւ զցին, եւ որ ինչ նմա́ն է նոցա։
14եւ զորի, եւ որինչ նման իցէ նմա։
15եւ զջայլեամն, եւ զբու, եւ զճայ,
16եւ զարագիլ, եւ զփոր, եւ զհողամաղ,
17եւ զքաջահաւ, եւ զսոխակ, եւ զագռաւ,
18եւ զհաւալուսն, եւ զքաղադր, եւ որինչ նմա́ն է նոցա, եւ զյոպոպ, եւ զչիղջ։
19Եւ ամենայն սողուն ՛ի թռչնոց անսո́ւրբ լիցի ձեզ. եւ մի́ ուտիցէք ՛ի նոցանէ։
20Եւ զա(մենայ)ն թռչուն սո́ւրբ՝ կերիջի́ք։
21Եւ զա(մենայ)ն մեռելոտի մի́ ուտիցէք. այլ պանդխտին որ է ՛ի քաղաքս քո տացե́ս զնա՝ եւ կերիցէ, կամ վաճառեսցե́ս օտարոտւոյն. զի ժողովուրդ սո́ւրբ ես դու տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
22Տասանո́րդս տասանորդեսցես յա(մենայ)ն արմտեաց սերմանց քոց, զարմտիս անդոց քոց ա́մ ըստ ամէ։
23Եւ կերիցե́ս զայն առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանե́լ զանուն իւր ՛ի վերայ ն(ո)ր(ա). ա́նդ մատուսցես զտասանորդս ցորենոյ քոյ, եւ զգինւոյ քոյ, եւ զիւղոյ քոյ, եւ զանդրանիկս արջառոյ քոյ, եւ զոչխարի քոյ. զի ուսցիս երկնչել ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ զա(մենայ)ն աւուրս։
24Ապա թէ հեռի́ իցէ ՛ի քէն ճանապարհն, եւ ո́չ կարիցես տանել զայն. վասն զի հեռի́ իցէ ՛ի քէն տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանե́լ զանուն իւր անդ։ Զի օրհնեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո.
25վաճառեսցես զայն արծաթոյ, եւ առցե́ս զարծաթն ՛ի ձեռին քում, եւ երթիցես ՛ի տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո.
26եւ տայցես զարծաթն ընդ ա(մենայ)նի որում ցանկանայցէ անձն քո, արջառո́յ, կամ ոչխարի, կամ գինւոյ, կամ ցքւոյ, կամ ա(մենայ)նի որում ցանկանայցէ անձն քո. եւ կերիցես ա́նդ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ ուրա́խ լինիցիս դու եւ ուստր քո,
27եւ ղեւտացին որ ՛ի քաղաքս քո, մի́ թողուցուս զնա, զի ո́չ գոյ նորա բաժին եւ ո́չ ժառանգու(թ)ի(ւն) ընդ քեզ։
28Յետ երից ամաց հանիցե́ս զա(մենայ)ն տասանորդս տրտմեաց քոց, եւ յամի յայնմիկ դիցե́ս զա́յն ՛ի քաղաքս քո.
29եւ կերիցէ́ ղեւտացին։քանզի ո́չ գոյ ն(ո)ր(ա) բաժին եւ ժառանգութի(ւն) ընդ քեզ. եւ եկն, եւ որբ, եւ եւ այրի ՛ի քաղաքս քո, կերիցեն եւ յագեսցին. զի օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն գործս քո զոր առնիցես։
1Յեւթն եւթներորդ ամի արասցես թողութի(ւն)։
2Եւ ա́յս իցէ հրաման թողու(թ)ե(ա)ն։ թողցե́ս զա(մենայ)ն պարտս քո զոր պարտիցի քեզ ընկե́ր քո. եւ մի́ պահանջիցես յընկերէ եւ յեղբօրէ քումմէ. զի թողութի(ւն) կոչեցեալ է տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
3Յօտարոտւոյն պահանջիցե́ս որ ինչ իցէ քո առ նմա. բայց եղբօրն քում թողութի(ւն) արասցես զպարտուցն քոց։
4Եւ մի́ լինիցի ՛ի միջի քում կարօտեալ. զի օրհնելով օրհնեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յեկրին՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տալո́ց է քեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն) ժառանգե́լ զնա։
5Եւ եթէ լսելով լուիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, պահե́լ եւ առնե́լ զա(մենայ)ն պատուիրանս զոր ես պատուիրեմ քեզ այսօր.
6զի տ(է)ր ա(ստուա)ծ քո օրհնեա́ց զքեզ, որպէս եւ խոստացա́ւ քեզ. եւ տացես փո́խ ազգաց բազմաց, եւ դու ո́չ առնուցուս փոխ. եւ տիրեսցես ազգաց բազմաց, եւ քեզ մի́ տիրեսցեն։
7Եւ եթէ լինիցի ՛ի միջի քում կարօտեալ յեղբարց քոց, ՛ի միում ՛ի քաղաքաց քոց յերկրին զոր տացէ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո. մի́ դարձուցանիցես զսիրտ քո, եւ մի́ կծկիցես զձեռն քո յեղբօրէ քումմէ կարօտելոյ։
8այլ ընդարձակելո́վ արձակեսցես նմ(ա) զձեռն քո, եւ տալով տացե́ս նմա փոխ որչա́փ եւ խնդրիցէ ՛ի կարօտու(թ)ե(ան) իւրում։
9Զգո́յշ լեր անձին քում, գուցէ լինիցի բա́ն ծածուկ անօրէնու(թ)ե(ան) ՛ի սրտի քում. եւ ասիցես, մե́րձ է ամն եւթներորդ՝ ա́մն թողութե(ան). եւ չարակնեսցէ́ ակն քո ՛ի վ(ե)ր(այ) եղբօր քո կարօտելոյ, եւ ո́չ տայցես նմա. եւ բողոքեսցէ զքէն առ տ(է)ր. եւ լինիցին քեզ այն մե́ղք մեծամեծք։
10Այլ պարգեւելով պարգեւեսցես նմա, եւ տալով տացե́ս նմա փոխ՝ որչափ եւ պիտո́յ իցէ։ եւ մի́ տրտմիցի́ս ՛ի սրտի քում զկնի տրոցն քոց նմա. զի վասն բանին այնորիկ օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն ՛ի գործս քո. եւ յա(մենայ)նի յորինչ եւ մխեսցես զձեռն քո.
11զի ո́չ պակասէ կարօտեալ յարկրէ։ Վ(ա)ս(ն) ա́յնորիկ ես պատուիրեմ զբանս զայս եւ ասեմ. ընդարձակելով արձակեսցե́ս զձեռն քո յաղքատ եւ ՛ի տառապեալ եղբա́յր քո որ իցէ յերկրին քում։
12Եւ եթէ վաճառեսցի քեզ եղբայր քո եբրայեցի, կամ կին եբրայեցի, ծառայեսցէ քեզ զվե́ց ամ. եւ յամին եւթներորդի արձակեսցե́ս զնա ազա́տ ՛ի քէն։
13Եւ յորժամ արձակեսցե́ս զնա, ո́չ արձակեսցես զնա ունայն.
14այլ հանդերձելով հանդերձեսցես զնա յոչխարաց քոց. ՛ի ցորենոյ քումմէ, եւ ՛ի հնձանէ քումմէ. ո(ր)պ(էս) եւ օրհնեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո՝ տացե́ս նմա։
15Եւ յիշեսցե́ս, զի եւ դու ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. եւ փրկեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո անտի։ վասն ա́յնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։
16Ապա թէ ասիցէ ցքեզ. ո́չ ելանեմ ՛ի քէն. զի սիրեա́ց զքեզ եւ զտուն քո. զի բարի́ իցէ նմա առ քեզ։
17առցես հերիւն, եւ ծակեսցես զունկն ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) սեմոց դրանն, եւ եղիցի քեզ ստրո́ւկ յաւիտեան. եւ զաղախին քո նո́յնպէս արասցես։
18Եւ մի́ խիստ թուեսցի առաջի քո յորժամ արձակեսցես զնոսա ազա́տս ՛ի քէն. զի ամի ամի վարձո́ւք վարձկանի ծառայեա́ց քեզ զվեց ամ. եւ օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)նի զինչ եւ գործեսցես։
19Զա(մենայ)ն անդրանիկս որ ծնանիցին յանգեայս քո եւ ՛ի հօտս քո, զարուսն ՛ի նոցանէ սրբեսցե́ս տ(եառ)ն ա(ստուծո)յ քում։ Ո́չ գործեսցես անդրանկաւ եզին քոյ, եւ մի́ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։
20ամ յամէ կերիցես զնա առաջի տ(եառ)ն ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո, դո́ւ եւ տուն քո։
21Եւ եթէ արատաւո́ր իցէ, կամ կաղ, կամ կոյր, եւ կամ ա(մենայ)ն արատ չա́ր զինչ եւ գուցէ́ ՛ի նմա, մի́ զենցես զնա տ(եառ)ն ա(ստուծո)յ քում.
22այլ ՛ի քաղա́քս քո կերիցես զնա. անսո́ւրբն ՛ի քեզ՝ եւ սո́ւրբն նո́յնպէս կերիցեն, իբրեւ զայծեամն կամ զեղջերու։
23Բայց զարիւն մի́ ուտիցես, յերկիր հեղուցուս զնա իբրեւ զջուր։
1Զգուշասջի́ր ամսոյն կանխոց, եւ արասցես զատի́կ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. զի յամսեանն կանխոց ելէք յեգիպտոսէ ՛ի գիշերի։
2Եւ զենցես զզատիկն տ(եառ)ն ա(ստուծո)յ քում. ոչխարս եւ արջառս, ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանել զանուն իւր անդ։
3Մի́ ուտիցէք ընդ նմա խմորուն, զեւթն օր բաղա́րջ կերիցես ընդ նմա, հա́ց չարչարանաց. քանզի տագնապաւ ելէք յեգիպտոսէ. զի յիշեցէ́ք դուք զօրն ելից ձերոց յերկրէն եգիպտացւոց՝ զա(մենայ)ն աւուրս կենաց ձերոց։
4Եւ մի́ եւս երեւեսցի ՛ի քեզ խմոր յա(մենայ)ն սահմանս քո զեւթն օր. եւ մի́ ագցի ՛ի մսոյն զոր զենուցուս յերեկորեայ յաւուրն առաջնոյ ցայգ։
5Եւ մի́ ժտեսցես զենուլ զզատիկն ՛ի միում ՛ի քաղաքաց քոց՝ զորս տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ.
6այլ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանե́լ զանուն իւր ՛ի նմա, ա́նդ զենցես զզատիկն առ երեկս ընդ արեւմուտս, ՛ի ժամանակին յորում ելե́ր յեգիպտոսէ։
7Եփեսցես եւ խորովեսցե́ս, եւ կերիցե́ս ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ դարձցիս ՛ի վաղիւն երթիցես ՛ի տուն քո։
8զվե́ց օր կերիցես բաղարջ, եւ յաւուրն եւթներորդի ե́լք տօն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. մի́ գործեսցես ՛ի նմա զա(մենայ)ն գործ, բայց որինչ գործիցի́ անձին։
9Եւթն եւթներորդս համարեսցիս քեզ, ՛ի սկսանելոյ մանկաղի քոյ յոճ, սկսանիցիս համարե́լ եւթն եւթներորդս.
10եւ արասցես տօն եւթներորդաց տ(եառ)ն ա(ստուծո)յ քում, որչափ կարօ́ղ իցէ ձեռն քո ըստ ընչի́ն զոր տացէ քեզ՝ որպէս զիարդ օրհնեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
11Եւ ուրա́խ լիցիս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, դո́ւ եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո, եւ աղախին քո. եւ ղեւտացին որ ՛ի քաղաքս քո. եւ եկն եւ որրբն եւ այրին որ ՛ի ձեզ. ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ անուանե́լ զանուն իւր անդ։
12Եւ յիշեսցե́ս զի ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. եւ զգուշասցիս եւ արասցես զպատուիրանս զայսոսիկ։
13Տօ́ն տաղաւարահարա́ց արասցես զեւթն օր. ՛ի ժողովել քեզ ՛ի կալոյ քումմէ եւ ՛ի հնձանէ քումմէ։
14Եւ ուրա́խ լիցես ՛ի տօնի քում. դո́ւ եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո. եւ ղեւտացին, եւ եկն եւ որբն եւ այրին որ իցեն ՛ի քաղաքս քո։
15զեւթն օր տօնեսցես տ(եառ)ն ա(ստուծո)յ քում, ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի նմա։ Եւ եթէ օրհնեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն արմտիս քո, եւ յա(մենայ)ն գործս ձեռաց քոց, եւ լինիցիս ուրա́խ։
16Զերիս ժամանակս ՛ի տարւոջ յանդիմա́ն լիցի ա(մենայ)ն արու քո՝ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր։ ՛Ի տօնի բաղարջակերացն. եւ ՛ի տօնի եւթներորդացն. եւ ՛ի տօնի տաղաւարահարացն։ եւ ո́չ երեւեսցիս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քում ունայնաձեռն.
17իւրաքանչիւր ըստ կարի́ ձեռաց իւրոց՝ ըստ օրհնութե(ան) տ(եառ)ն ա(ստուծո)յ քո զոր ե́տ քեզ։
18Դատաւո́րս եւ ատենադպի́րս կացուսցես յա(մենայ)ն քաղաքս քո՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ՝ ըստ ցեղի́ց. եւ դատեսցե́ն զժողովուրդն դատաստան արդար.
19եւ մի́ աչառիցեն երեսաց. եւ մի́ առնուցուն կաշառս։ Քանզի կաշառ՝ կուրացուցանէ́ զաչս իմաստնոց. եւ ապականէ զբանս արդարոց։
20Արդարու(թեամ)բ արասցես զիրաւունս, զի կեցէք, եւ մտանիցէք ժառանգել զերկիրն զոր տ(է)ր ա(ստուա)ծ տացէ ձեզ։
21Մի́ տնկեսցես քեզ անտառս զա(մենայ)ն փայտի առ սեղանով տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
22Եւ մի́ արասցես ինչ քեզ ձաւնի։ Եւ մի́ կանգնեսցես քեզ արձան զոր ատեաց տ(է)ր ա(ստուա)ծ քո։
1Եւ մի́ զոհիցես տ(եառ)ն ա(ստուծո)յ քում արջառ կամ ոչխար՝ յորում իցէ արատ ինչ, ըստ ա(մենայ)ն արատաւո́ր բանի. զի պի́ղծ է այն առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
2Եւ եթէ գտցի ՛ի միջի քում, ՛ի միում ՛ի քաղաքացն զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ, ա́յր կամ կին՝ որ առնիցէ զչա́ր առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, անցանել զուխտիւ ն(ո)ր(ա).
3եւ երթեալ պաշտիցեն զաստուածս օտարս, եւ երկիր պագանիցեն ն(ո)ց(ա). Արեգական, կամ լուսնի, կամ ա(մենայ)նի որ իցէ ՛ի զարդուէ երկնից. զորս ո́չ հրամայեցի
4եւ պատմեցի քեզ։ եւ քննեսցես յոյժ, եւ ահա ճշմարտի́ւ լեալ իցէ բանն, եւ եղեա́լ իցէ պղծութի(ւն)ն այն ՛ի մէջ ի(սրաէ)լի։
5Հանցե́ս զայրն զայն, կամ զկին՝ որ արարին զբանն չար, ՛ի դրունս ձեր. եւ քարկոծեցէ́ք զն(ո)ս(ա) քարամբք եւ մեռցի́ն։
6Երկո́ւք եւ երիւք վկայիւք մեռցի որ մեռանիցին, եւ մի́ մեռցի միով վկայիւ։
7Եւ ձեռն վկայիցն եղիցի նախ ՛ի նա սպանանե́լ զնա, եւ ապա́ ձեռն ա(մենայ)ն ժողովրդեանն։ եւ բարձցե́ս զչարն ՛ի միջոյ ձերմէ։
8Եւ եթէ վրիպեսցէ́ ՛ի քէն բա́ն ՛ի դատաստանի, ՛ի մէջ արեան եւ արեան. եւ ՛ի մէջ դատաստանի եւ դատաստանի, եւ ՛ի մէջ գրգռութե(ան) եւ գրգռու(թ)ե(ան), եւ ՛ի մէջ հակառակութե(ան) եւ հակառակութե(ան). բա́ն դատաստանի ՛ի քաղաքս քո. եւ յարուցեալ ելցե́ս ՛ի տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանել զանուն իւր անդ։
9Եւ երթայցես առ քահանա́յսն եւ ղեւտացի́ս, եւ առ դատաւորն որ լինիցի յաւուրսն յայնոսիկ. եւ քննեալ պատմեսցեն քեզ զդատաստանն։
10Եւ արասցե́ս ըստ հրամանին զոր պատմեսցեն քեզ որք ՛ի տեղւո́յն իցեն՝ զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ զգուշասջի́ր յոյժ առնել ըստ ա(մենայ)նի ո(ր)պ(էս) օրինադրեսցի քեզ։
11ըստ օրինա́ցն եւ ըստ դատաստանի զոր արասցեն քեզ՝ արասցես. եւ մի́ խոտորեսցիս ՛ի բանէն զոր պատմեսցեն քեզ, մի́ յաջ եւ մի́ յահեակ։
12Եւ մարդ ոք՝ որ առնիցէ հպարտու(թեամ)բ առ ՛ի չլսելո́յ քահանային՝ որ կայցէ պաշտել յանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. կամ դատաւորին որ իցէ յաւուրսն յայնոսիկ՝ մեռցի́ մարդն այն. եւ բարձցե́ս զչարն յի(սրա)էլէ։
13եւ ա(մենայ)ն ժողովրդեանն լուեալ երկիցէ́, եւ մի́ եւս ամպարշտեսցի։
14Եւ եթէ մտանիցես յերկիրն զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ, եւ ժառանգեսցե́ս զնա, եւ բնակեսցե́ս ՛ի նմա. եւ ասիցես, կացուցի́ց ՛ի վ(ե)ր(այ) իմ իշխան ո(ր)պ(էս) եւ այլ ազգք որ շուրջ զինեւ են։
15Կացուցանելո́վ կացուսցես ՛ի վ(ե)ր(այ) քո իշխան՝ զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո։ յեղբարց քոց կացուսցես քեզ իշխան. եւ մի́ իշխեսցես կացուցանել քեզ զայր օտար որ չիցէ́ եղբայր քո.
16զի մի́ յաճախեսցէ իւր երիվարս, եւ մի́ դարձուսցէ զժողովուրդն յեգիպտոս։ զի տ(է)ր ասաց. թէ մի́ եւս յաւելուցուք դառնալ ընդ նոյն ճանապարհ։
17Եւ մի́ յաճախեսցէ իւր կանայս, զի մի խոտորեսցի սիրտ ն(ո)ր(ա). եւ արծաթ եւ ոսկի մի́ կարի յաճախեսցէ իւր։
18Եւ եղիցի յորժամ նստցի յիշխանու(թ)ե(ան) իւրում, գրեսցե́ս նմա զերկրորդումն օրինացս այսոցիկ ՛ի մատենի։
19եւ ՛ի քահանայիցն ղեւտացւոց լիցի́ առ նմա. եւ ընթերցցի́ զսա զա(մենայ)ն աւուրս կենաց իւրոց. զի ուսցի́ երկնչել ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ, պահե́լ զա(մենայ)ն պատուիրանս զայսոսիկ, եւ առնե́լ զիրաւունս զայսոսիկ։
20Զի մի́ հպարտանայցէ սիրտ ն(ո)ր(ա) ՛ի վերայ եղբարց իւրոց, զի մի́ անցանիցէ զպատուիրանօքս յաջ կամ յահեակ. զի երկայնակեա́ց լիցի յիշխանու(թ)ե(ան) իւրում, ինքն եւ որդիք իւր ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի։
1Եւ մի́ լինիցի քահանայիցն ղեւտացւոց ղեւեայ բաժին եւ ժառանգու(թ)ի(ւն) ընդ որդւոցն ի(սրաէ)լի։ Երախայրի́քն տ(եառ)ն վիճակ ն(ո)ց(ա). զա́յն կերիցեն
2եւ վիճակ մի́ լիցի ն(ո)ց(ա) ՛ի մէջ եղբարց իւրեանց. զի տ(է)ր է վիճակ ն(ո)ց(ա). ո(ր)պ(էս) ասաց ն(ո)ց(ա)։
3Եւ ա́յս են իրաւունք քահանային ՛ի ժողովրդենէ անտի, որք զենուցուն զենլիս. եթէ արջա́ռ իցէ, եւ եթէ ոչխար, տացէ քահանային զերին եւ զծնօտսն եւ զխաղցոցն։
4Եւ զպտուղս ցորենոյ քոյ, եւ զգինւոյ քոյ, եւ զիւղոյ քոյ. եւ զպտուղ կտրոց խաշանց քոց տացես ն(ո)ց(ա).
5զի զնա́ ընտրեաց տ(է)ր յա(մենայ)ն ցեղիցն քոց կալ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, պաշտե́լ եւ օրհնել յանուն ն(ո)ր(ա). նա́ եւ որդիք իւր զա(մենայ)ն աւուրս։
6Ապա թէ եկեսցէ ղեւտացին ՛ի մի ՛ի քաղաքացն քոց յա(մենայ)ն որդւոցն ի(սրաէ)լի, ուր իցէ ինքն բնակեալ. եւ եկեսցէ́ ըստ ցանկութե(ան) անձին իւրոյ, ՛ի տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր.
7պաշտել զանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրոյ. իբրեւ զա(մենայ)ն եղբարսն իւր ղեւտացիս որ կացցեն անդ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ,
8կերիցէ́ զմասնն հասեալ, բայց իւրաքանչիւր յազգական վաճառին։
9Եւ եթէ մտանիցես յերկիրն զոր տ(է)ր ա(ստուա)ծ տացէ քեզ. մի́ ուսանիցիս առնել ըստ գարշելեաց ազգացն այնոցիկ։
10Մի́ գտանիցի ՛ի քեզ՝ որ ածիցէ զուստր իւր կամ զդուստր իւր զբոցով. եւ դիւթիցէ դիւթութի(ւն), եւ հմայիցէ, եւ հաւահա́րց լինիցի.
11եւ կախարդիցէ կախարդանօք, եւ վհուկ, եւ նշանագէտ լինիցի առ ՛ի զմեռեալս հարցանելոյ։
12Քանզի պի́ղծ է տ(եառ)ն ա(մենայ)ն որ առնէ զայն. զի վ(ա)ս(ն) այսպիսի գարշելեաց սատակեսցէ զն(ո)ս(ա) տ(է)ր ՛ի քէն։
13Կատարեա́լ լինիցիս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ.
14զի ազգքն այնոքիկ զորս դո́ւ ժառանգելոց ես, նոքա́ հնայից եւ դիւթու(թ)ե(ան)ց անսան. բայց քեզ ո́չ այնպէս ետ հրաման տ(է)ր ա(ստուա)ծ քո։
15Մարգարէ́ յեղբարց քոց իբրեւ զի́ս յարուսցէ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո, նմա́ լուիջիք
16ըստ ա(մենայ)նի՝ զոր խնդրեցեր ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ. ՛ի քորէբ յաւուրն եկեղեցւոյ, ասէիք՝ ո́չ եւս յաւելուցումք լսել զձա́յն տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ. եւ զհո́ւրդ զայդ զմեծ ո́չ եւս տեսցուք, զի մի́ մեռանիցիմք։
17Եւ ասէ ցիս տ(է)ր. ուղի́ղ է ա(մենայ)ն ինչ զոր խօսեցան։
18Մարգարէ́ յարուցից ն(ո)ց(ա) յեղբարց իւրեանց իբրեւ զքեզ, եւ տա́ց զպատգամս իմ ՛ի բերան ն(ո)ր(ա), եւ խօսեսցի́ ընդ նոսա ո(ր)պ(էս) եւ պատուիրեցից նմա։
19եւ մարդ՝ որ ո́չ լուիցէ զոր խօսիցի մարգարէն յանուն իմ, ե́ս խնդրեցից զվրէժ ՛ի նմանէ։
20Բայց մարգարէն, եթէ ամպարշտեսցի խօսե́լ յանուն իմ բան ինչ զոր ես ո́չ հրամայեցի խօսել. եւ կամ թէ խօսիցի յանուն աստուածոց օտարաց, մեռցի մարգարէն այն։
21Ապա թէ ասիցէք ՛ի սրտի. զիա՞րդ գիտասցուք զբանն զոր ո́չ խօսեցաւ տ(է)ր։
22Զոր ինչ խօսիցի մարգարէն յանուն տ(եառ)ն՝ եւ ո́չ լինիցի բանն եւ ո́չ դիպիցի, ա́յն բան է զոր ո́չ խօսեցաւ տ(է)ր։ ամոարշտութ(եամ)բ խօսեցաւ մարգարէն, մի́ թողուցուք նմա։
1Եւ եթէ սատակեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո զազգսն՝ զորոց տ(է)ր ա(ստուա)ծ տացէ քեզ զերկիրն նոցա. եւ ժառանգեսցե́ս զնա, եւ բնակեսցե́ս ՛ի քաղաքս եւ ՛ի տունս ն(ո)ց(ա)։
2երի́ս քաղաքս զատուսցես քեզ ՛ի միջոյ երկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ։
3Նկատեսցես քեզ զճանապարհն, եւ ը(ստ) երի́ս բաժանեսցես քեզ զսահմանս երկրին քոյ. զոր բաժանեսցէ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ եղիցի անդ ապաստա́ն ա(մենայ)ն սպանողի։
4Ա́յս սահման եղիցի ա(մենայ)ն սպանողի որ փախչիցի անդ՝ եւ ապրեսցի։ Որ ոք հարկանիցէ զընկեր իւր ակամայ. եւ նա́ ո́չ ատեայր զնա յերէկն եւ յեռանդ։
5եւ որ ոք մտանիցէ ընդ ընկերի իւրում ՛ի մայրի հարկանել փայտ. եւ ամբառնայցէ զձեռն իւր փայտատաւն հարկանել փայտ, եւ անկանիցի երկաթն ՛ի մեղեխէ́ անտի, եւ դիպիցի́ ընկերին եւ մեռանիցի, փախիցէ́ նա, եւ անկցի ՛ի մի ՛ի քաղաքացն այնոցիկ եւ կեցցէ́։
6Զի մի́ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին, մինչդեռ այրիցի սիրտ ն(ո)ր(ա). եւ հասանիցէ նմա՝ եթէ հեռագո́յն իցէ ճանապարհն, եւ հարկանիցէ́ զանձն ն(ո)ր(ա). եւ նմա չէ́ դատաստան մահու. զի ո́չ ատեայր զնա յերէկն եւ յեռանդն։
7Վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ զբանս զայս՝ եւ ասեմ. երի́ս քաղաքս զատուսցես քեզ։
8Եւ եթէ ընդարձակեսցէ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո զսահմանս քո ո(ր)պ(էս) եւ երդուա́ւ տ(է)ր հարցն քոց. եւ տացէ քեզ տ(է)ր զա(մենայ)ն երկիրն՝ զոր խոստացաւ տալ հարցն քոց։
9եւ եթէ լուիցես առնել զամենայն պատուիրա́նս զայսոսիկ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրե́լ զտ(է)ր ա(ստուա)ծ քո, եւ գնա́լ յամենայն ճանապարհս ն(ո)ր(ա) զամենայն աւուրս։ Եւ յաւելցես քեզ ա́յլ եւս երիս քաղաքս յայնս յերիսն.
10եւ մի́ հեղցի արիւն անպարտ յերկրին քում, զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ ՛ի ժառանգութի(ւն). եւ մի́ ոք լիցի ՛ի միջի քում պարտական արեան։
11Եւ եթէ լինիցի այր որ ատիցէ́ զընկեր իւր, եւ դարա́ն գործիցէ նմա, եւ յարիցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ հարկանիցէ զանձն ն(ո)ր(ա) եւ մեռցի. եւ փախչիցի ՛ի մի ՛ի քաղաքացն այնոցիկ.
12առաքեսցեն ծերակոյտ քաղաքի ն(ո)ր(ա) եւ առցե́ն զնա անտի, եւ մատնեսցեն զնա ՛ի ձեռս մերձաւորի արեանն եւ մեռցի́։
13Եւ մի́ խնայեսցէ ակն քո ՛ի նա. եւ սրբեսցես զարիւն անպարտ ՛ի միջոյ ի(սրաէ)լի, եւ բարի́ լիցի քեզ։
14Մի́ փոխեսցես զսահմանս ընկերի քոյ՝ զոր հաստատեցին հարք քո ՛ի ժառանգու(թ)ե(ան) քում, զոր ժառանգեսցես յերկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ́ քեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն)։
15Ո́չ հաստատեսցի մի վկայ վկայել զմարդոյ ըստ ա(մենայ)ն մեղաց զոր մեղանչէ։ ՛Ի բերանոյ երկուց եւ երի́ց վկայից հաստատեսցի́ ա(մենայ)ն բան։
16Եւ եթէ կացցէ յառաջ սո́ւտ վկայ զմարդոյ, եւ չարախօսեսցէ զնմանէ ամպարշտու(թ)ի(ւն) ինչ.
17կացցեն երկոքին արքն որոց հակառակութի(ւն)ն իցէ, առաջի տ(եառ)ն, եւ առաջի քահանայիցն եւ առաջի դատաւորացն որ իցեն յաւուրսն յայնոսիկ.
18եւ քննեսցե́ն դատաւորքն ճշմարտութ(եամ)բ. եւ ահա վկայ անիրա́ւ վկայեաց զանիրաւութի(ւն). եւ եկաց հակառա́կ եղբօր իւրում.
19արասջիք նմա ո(ր)պ(էս) խորհեցաւ չա́ր առնել ընկերի իւրում. եւ բարձէ́ք զչարն ՛ի միջոյ ձերմէ։
20Եւ այլոցն լուեալ՝ զահի հարկանիցին, եւ մի́ եւս յաւելուցուն առնել ըստ բանին այնմիկ չարի ՛ի միջի ձերում.
21մի́ խնայեսցէ ակն քո ՛ի նա։ Անձն ընդ անձին. ա́կն ընդ ական. ատա́մն ընդ ատաման. ձե́ռն ընդ ձեռին. ո́տն ընդ ոտին։
1Եւ եթէ ելանիցես ՛ի պատերազմ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց քոց. եւ տեսանիցես երիվա́րս եւ հեծեալս, եւ ազգ բազում քան զքեզ. մի́ երկնչիցիս ՛ի նոցանէ, զի տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ քե́զ է՝ որ եհան զքեզ յերկրէն եգիպտացւոց։
2Եւ եղիցի յորժամ մերձենայցես ՛ի պատերազմ. մատուցեալ քահանայն խօսեսցի ընդ ազգին.
3եւ ասասցէ ցնս։ լո́ւր ի(սրա)էլ, դուք դիմեալ երթայք այսօր ՛ի պատերազմ աւադիկ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց ձերոց. մի́ լքանիցին սիրտք ձեր, եւ մի́ երկնչիցիք. եւ մի́ զարհուրիցիք, եւ մի́ խուսիցէք յերեսաց նոցա.
4զի տ(է)ր ա(ստուա)ծ մեր երթայ առաջի ձեր ընդ ձեզ, տա́լ պատերազմ վ(ա)ս(ն) ձե́ր ընդ թշնամիս ձեր, ապրեցուցանել զձեզ։
5Եւ խօսեսցին դպիրքն ընդ ժողովրդեանն, եւ ասասցեն. Ա́յր ոք՝ որոյ շինեալ իցէ տուն նորաշէն, եւ ո́չ իցէ արարեալ նմա նաւակատիս, գնասցէ եւ դարձցի ՛ի տուն իւր. գուցէ́ մեռանի ՛ի պատերազմի, եւ ա́յլ այր առնիցէ նմա նաւակատիս։
6Եւ այր ոք՝ որոյ տնկեալ իցէ այգի, եւ չիցէ́ ուրախ լեալ ՛ի նմանէ, գնասցէ եւ դարձցի́ զնդրէն ՛ի տուն իւր. գուցէ մեռանիցի ՛ի պատերազմի, եւ ա́յլ այր ուրախ լինիցի ՛ի նմանէ։
7Եւ այր ոք՝ որոյ խօսեալ իցէ կին, եւ չիցէ́ առեալ զնա, գնասցէ́ եւ դարձցի ՛ի տուն իւր. գուցէ́ մեռանիցի ՛ի պատերազմի, եւ ա́յլ այր առնուցու զնա։
8Եւ յաւելցեն դպիրքն խօսել ընդ ժողովրդեանն՝ եւ ասասցեն. ա́յր ոք որ երկնչիցի, եւ վատասի́րտ սրտիւ իցէ, գնասցէ́ եւ դարձցի ՛ի տուն իւր. զի մի́ զանգիտեցուսցէ զսիրտ եղբօր իւրոյ իբրեւ զիւրն։
9Եւ եղիցի յորժամ դադարեսցեն դպիրքն ՛ի խօսելոյ ընդ ժողովրդեանն, կացուսցեն իշխանս զօրուն առաջնո́րդս ժողովրդեանն։
10Եւ եթէ մերձենայցես ՛ի քաղաք տալ պատերազմ ը(ստ) նմա, կոչեսցես զն(ո)ս(ա) ՛ի խաղաղու(թ)ի(ւն)։
11եւ եղիցի եթէ տայցի ա(մենայ)ն ժողովուրդն որ գտանիցին ՛ի նմա հարկատո́ւք եւ հնազանդեա́լք քեզ։
12Ապա թէ ո́չ հնազանդեսցին քեզ, եւ արասցեն ընդ քեզ պատերազմ, պաշարեսցե́ս զնա։
13եւ մատնեսցէ́ զնա տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի ձեռս քո. եւ հարցես զա(մենայ)ն արու ն(ո)ր(ա) կոտորմամբ սրոյ.
14բա́ց ՛ի կանանց եւ ՛ի կահուէ եւ յա(մենայ)ն անասնոյ. եւ զա(մենայ)ն ինչ զինչ եւ գտանիցի ՛ի քաղաքին, եւ զա(մենայ)ն աղխ՝ առցե́ս քեզ յաւարի. եւ կերիցե́ս զա(մենայ)ն զաւար թշնամեաց քոց՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ։
15Նո́յնպէս արասցես ը(ստ) ա(մենայ)ն քաղաքս ը(ստ) յո́յժ հեռաւորս, որ ո́չ ՛ի քաղաքաց ազգացն այնոցիկ իցեն։
16Բայց ՛ի քաղաքաց ազգացն այնոցիկ՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ զերկիր նոցա ՛ի ժառանգութի(ւն), մի́ ապրեցուցանիցէք ՛ի նոցանէ զա(մենայ)ն շնչաւոր,
17այլ նզովելով նզովեսջի́ք զն(ո)ս(ա). զքետացին, եւ զամովրհացին, եւ զքանանացին, եւ զփերեզացին, եւ զխեւացին, եւ զյեբուսացին, եւ զգերգեսացին. զոր օրինակ պատուիրեա́ց տ(է)ր ա(ստուա)ծ քո։
18զի մի́ ուսուցանիցեն ձեզ առնել զա(մենայ)ն գարշելութի(ւն)ս իւրեանց, զոր արարին դիցն իւրեանց. եւ մեղանչիցէք առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ։
19Եւ եթէ նստեալ պաշարեսցես զքաղաք՝ աւուրս բազումս մարտնչել ը(ստ) նմա յառնուլ զնա, մի́ հարկանիցես զծառատունկ ն(ո)ր(ա) արկանելով ՛ի նմա երկաթ. այլ կերիցե́ս ՛ի նմանէ, եւ զնա մի́ հարկանիցես։ միթէ մա՞րդ իցի ծառատունկն որ յանդի ա́նդ իցէ՝ մտանել յերեսաց քոց ՛ի պատնէշ։
20Այլ զփայտ զոր գիտիցես թէ չիցէ́ պտղաբեր, զա́յն հարցես եւ կոտորեսցես. եւ շինեսցես պատնէշ շուրջ զքաղաքաւն որ տա́յցէ ը(ստ) քեզ պատերա́զմ մինչեւ մատնեսցի։
1Եւ եթէ գտանիցի վիրաւոր յեկրի քում զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ ժառանգել, եւ անկեալ դնիցի ՛ի դաշտի. եւ ո́չ գիտիցեն զայն որ խոցեացն զնա.
2ելցէ́ ծերակոյտն քո, եւ դատաւորքն քո, եւ չափեսցեն շուրջ զվիրաւորաւն զվայրս քաղաքացն։ Եւ եղիցի քաղաք որ հո́ւպ իցէ ՛ի վիրաւորն.
3առցէ ծերակոյտ քաղաքին այնորիկ երինջ մի յարջառոց՝ որ ը(ստ) գործ չիցէ́ մտեալ, եւ լուծ չիցէ́ ձգեալ.
4եւ իջուսցեն ծերակոյտ ժողովրդեանն զերինջն ՛ի ձո́ր մի ապառաժ ուր չիցէ́ գործեալ, եւ ո́չ սերմանեալ. եւ կարթակոտո́ր արասցեն զերինջն ՛ի ձո́ր անդր։
5Եւ մատիցեն քահանայքն ղեւտացիք՝ զի զնոսա́ ընտրեաց տ(է)ր ա(ստուա)ծ քո կա́լ առաջի իւր եւ օրհնե́լ յանուն ն(ո)ր(ա). եւ ըստ բերանո́յ ն(ո)ց(ա) վճարեսցի ա(մենայ)ն հակառակութի(ւն) եւ ա(մենայ)ն գրգռութի(ւն)։
6Եւ ա(մենայ)ն ծերակոյտ քաղաքին այնորիկ որ հո́ւպ իցէ ՛ի վիրաւորն, լուասցեն զձեռս իւրեանց ՛ի վերայ գլխոյ երնջուն կարթահարելոյ ՛ի ձորն.
7եւ պատասխանի տուեալ ասասցեն. ձեռք մեր ո́չ հեղին զարիւն զայս, եւ աչք մեր ո́չ տեսին.
8քաւեա́ զժողովուրդ քո զի(սրա)էլ, զոր փրկեցեր տ(է)ր. զի մի́ եկեսցէ արիւնս անպարտ ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեան քոյ ի(սրաէ)լի։ եւ քաւեսցի́ ՛ի նոցանէ արիւնն.
9եւ բարձցե́ս դու զարիւնն անպարտ ՛ի ձէնջ։
10Եւ եթէ ելանիցես ՛ի պատերազմ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց քոց, եւ մատնեսցէ զնոսա տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի ձեռս քո, եւ աւերեսցես զաւար ն(ո)ց(ա),
11եւ տեսանիցես յաւարին՝ կին գեղեցիկ տեսլեամբ, եւ ցանկասցի́ս նմա. եւ առցես զնա քեզ կնու(թ)ե(ան).
12եւ տարցիս զնա ՛ի տուն քո, եւ գերծե́ս զգլուխ ն(ո)ր(ա).
13եւ սրբեսցես զըղընգունս ն(ո)ր(ա), եւ հանցես զհանդերձ գերութե(ան) ն(ո)ր(ա). եւ նստցի ՛ի տա́ն քում, եւ լացցէ զհայր եւ զմայր իւր զաւարս ամսոյ միոյ. եւ ապա́ մտցես առ նա, եւ բնակեսցես ընդ նմա. եւ եղիցի կին քո։
14Եւ եղիցի եթէ ո́չ հաճեսցիս ընդ նա, արձակեսցես զնա ազա́տ. եւ վաճառելով մի́ վաճառեսցես զնա արծաթոյ. եւ մի́ անարգեսցես զնա՝ քանզի լլկեցեր զնա։
15Եւ եթէ լինիցին ա́ռն միում երկու կանայք. եւ լինիցի ՛ի նոցանէ մին սիրելի եւ մեւսն ատելի. եւ ծնանիցին նմա որդիս՝ սիրելի́ն եւ ատելին, եւ լինիցի որդի անդրանիկ ատելւոյն։
16եւ եղիցի յաւուր յորում ժառանգեցուցանիցէ́ որդւոց իւրոց զինչս իւր, մի́ իշխեսցէ անդրանկացուցանել զորդի սիրելւոյն, անտես արարեալ զորդի ատելւոյն զանդրանիկ։
17այլ զանդրանիկ ատելւոյն ծանիցէ տա́լ նմա կրկին յա(մենայ)նէ որ ինչ գտանիցի ն(ո)ր(ա). զի նա́ է սկիզբն որդւոց ն(ո)ր(ա), եւ նմա ա́նկ է անդրանկութի(ւն)ն։
18Եւ եթէ իցէ ուրուք որդի խե́ռ եւ անզգամ, եւ ո́չ լսիցէ ձայնի հօր եւ մօր իւրոյ. եւ խրատիցեն զնա՝ եւ ո́չ անսայցէ ն(ո)ց(ա).
19կալցի́ն զնա հայր եւ մայր ն(ո)ր(ա), եւ տարցին զնա առ ծերակոյտ քաղաքին իւրեանց, եւ ՛ի դուռն տեղւոյն իւրեանց.
20եւ ասասցեն ցարս քաղաքին իւրեանց. Որդի́ս մեր այս՝ խե́ռ է եւ անզգամ, եւ ո́չ լսէ ձայնի մերում. հանկանակո́ղ է եւ արբշիռ։
21Եւ քարկոծեսցեն զնա արք քաղաքին ն(ո)ր(ա) քարամբք՝ եւ մեռցի։ եւ բարձջի́ք զչարն ՛ի միջոյ ձերմէ։ եւ լուեալ այլոցն՝ զահի́ հարկանիցին։
22Եւ եթէ հասանիցեն ումեք մե́ղք մահապարտութե(ան)՝ եւ մեռանիցի, կախեսջի́ք զնա զփայտէ.
23եւ մի́ ագանիցի մարմին ն(ո)ր(ա) ՛ի փայտին. այլ թաղելով թաղեսջի́ք զնա ՛ի նմին աւուր։ Զի անիծեալ յա(ստուծո)յ է ա(մենայ)ն՝ որ կախիցի զփայտէ։ եւ մի́ պղծիցէք զերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ́ քեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն)։
1Գուցէ́ տեսեալ զարջառ եւ զոչխար եղբօր քո մոլորեալս ՛ի ճանապարհի, եւ անտե́ս առնիցես զն(ո)ս(ա), այլ դարձուցանելով դարձուսցե́ս զն(ո)ս(ա) եւ ածցե́ս առ եղբայր քո։
2Ապա թէ չիցէ մօտ եղբայրն քո առ քեզ, եւ ո́չ ճանաչիցես զնա. ժողովեսցես զն(ո)ս(ա) ՛ի տուն քո. եւ եղիցին առ քեզ, մինչեւ խնդրեսցէ զն(ո)ս(ա) եղբայր քո, եւ տացես ցնա։
3Նո́յնպէս արասցես զէշ նորա, նո́յնպէս արասցես զհանդերձ ն(ո)ր(ա), նո́յնպէս արասցես եւ զա(մենայ)ն կորուստ եղբօր քոյ. որինչ կորնչիցի ՛ի նմանէ եւ գտանիցես՝ մի́ իշխեսցես անտես առնել զայն։
4Գուցէ́ տեսանիցես զէշ եղբօր քոյ, կամ զեզն ն(ո)ր(ա) անկեալ ՛ի ճանապարհի, եւ զանց առնիցես զնոքօք. այլ յարուցանելով յարուսցե́ս ընդ նմա։
5Մի́ եղիցի հանդերձ առնացի զկանամբք. եւ մի́ զգեցցի այր զգեստ կանացի. զի պի́ղծ է տ(եառ)ն ա(ստուծո)յ քում ա(մենայ)ն որ առնէ զայն։
6Եւ եթէ դիպեսցիս բունոյ հաւուց առաջի քո ՛ի ճանապարհի, եթէ ՛ի ծա́ռ եւ եթէ ՛ի գետնի, ձագուց կամ ձուոց, եւ մայրն ջեռեալ նստցի ՛ի վ(ե)ր(այ) ձագուցն կամ ձուոց. մի́ առնուցուս զմայրն հանդերձ որդւովքն։
7արձակելո́վ արձակեսցես զմայրն, եւ զորդիսն առցե́ս քեզ. զի բարի́ լիցի քեզ, եւ բազմօրեա́յ լինիցիս ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
8Եւ եթէ շինեսցես տուն նորաշէն. արասցես պսա́կ շուրջ զտանեօքն։ եւ մի́ սպանումն գործեսցես ՛ի տան քում, զի մի́ անկանիցի որ անկանելոցն իցէ ՛ի նմա։
9Մի́ վարեսցես զայգի քո այլ եւ այլ. զի մի́ սրբեսցին արմտիքն եւ սերմնն զոր սերմանիցես ընդ բերից այգւոյն քոյ։
10Մի́ վարեսցես զէշ եւ զեզն ՛ի միասին։
11Մի́ զգենուցուս այլայլախառն, զասր եւ զկտաւ ՛ի միասին։
12Ծո́պս մանուածոյս արասցես ՛ի վերայ չորեցունց տտնոց հանդերձից քոց, զոր եւ զգենուցուս։
13Եւ եթէ առնուցու ոք կին՝ եւ ամուսնասցի ընդ նմա, եւ ատեսցէ զնա.
14եւ դիցէ ՛ի վ(ե)ր(այ) պատճառս բամբասական բանից. եւ անուն չա́ր հանիցէ զնմանէ՝ եւ ասիցէ. զկինս զայս առի, եւ մերձեցեալ ՛ի սա ո́չ գտի զկուսու(թ)ի(ւն) սորա։
15Եւ առեալ հայր եւ մայր աղջկանն, հանցեն զկուսութի(ւն)ս աղջկանն առ ծերակոյտն ՛ի դուռն։
16եւ ասասցէ հայր աղջկանն ցծերակոյտն. զդուստրս իմ զայս ետու ա́ռնդ այդմիկ կնու(թ)ե(ան).
17եւ ատեցեալ զսա՝ դնէ ՛ի վ(ե)ր(այ) պատճառս բամբասաւո́ր բանից՝ եւ ասէ. ո́չ գտի զկուսութի(ւն) դստեր քո, եւ ահաւասի́կ կուսու(թ)ի(ւն)ք դստեր իմոյ. եւ բացցեն զհանդերձն առաջի ծերոց քաղաքին այնորիկ։
18Եւ առցէ ծերակոյտ քաղաքին այնորիկ զայրն զայն, եւ խրատեսցեն զնա.
19եւ տուժեսցեն ՛ի նմանէ հարեւր սիկղ. եւ տացե́ն հօր աղջկանն, փոխանակ զի եհան անուն չա́ր զկուսէն ի(սրա)էլացւոյ.. եւ նորին լիցի կին. եւ մի́ իշխեսցէ արձակել զնա զա(մենայ)ն ժամանակս։
20Ապա թէ ճշմարի́տ իցէ բանն, եւ ո́չ գտցի կուսութի(ւն)ք աղջկանն.
21հանցեն զաղջիկն առ դուրս հօր իւրոյ, եւ քարկո́ծ արասցեն զնա արք քաղաքին իւրոյ՝ եւ մեռցի. զի արա́ր անզգամութի(ւն) ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի, պոռնկել ՛ի տան հօր իւրոյ. եւ բարձջի́ք զչարն ՛ի ձէնջ։
22Եւ եթէ դտցի այր շնացեալ ընդ առնակնոջ, սպանջի́ք զերկոսեան, զայրն շնացեալ ընդ կնոջն՝ եւ զկինն.եւ բարձջի́ք զչարն յի(սրա)էլէ։
23Եւ եթէ եղիցի աղջիկ կոյս խօսեցեալ առն. եւ գտանիցէ զնա ա́յր ոք ՛ի քաղաքի եւ ննջեսցէ ը(ստ) նմա։
24հանջիք զերկոսին ՛ի դուռն քաղաքին իւրեանց, եւ քարկոծեսցեն զն(ո)ս(ա) քարամբք եւ մեռցին. զաղջիկն՝ զի ո́չ բողոքեաց ՛ի քաղաքին, եւ զայրն՝ որ լլկեաց զկին ընկերի իւրոյ. եւ բարձջի́ք զչարն ՛ի միջոյ ձերմէ։
25Ապա թէ ՛ի դաշտի գտցէ այր զաղջի́կ ոք՝ խօսեալ առն, եւ բռնաբա́ր ննջեսցէ ընդ նմա. սպանջի́ք զայրն որ ննջեաց ը(ստ) նմա.
26եւ աղջկանն մի́ ինչ առնիցէք. զի ո́չ է աղջկանն վնաս մահու. զի ո(ր)պ(էս) յառնիցէ մարդ ՛ի վ(ե)ր(այ) ընկերի իւրոյ՝ եւ սպանանիցէ զնա, ա́յնպէս է իրն.
27զի ՛ի բացի́ եգիտ զնա. եւ բողոքեաց աղջիկն խօսեալ, եւ ո́չոք էր որ օնգէր նմա։
28Եւ եթէ գտանիցէ ոք զաղջիկ կոյս՝ որ չիցէ́ խօսեալ առն, եւ բռնաբար ննջեսցէ ը(ստ) նմա.
29տացէ́ այրն որ ննջեաց ը(ստ) նմա՝ հօր աղջկանն յիսուն երկդրամեան արծաթոյ, եւ նորա́ լիցի կին. եւ մի́ իշխեսցէ արձակել զնա զա(մենայ)ն ժամանակս իւր։
30Մի́ առցէ այր զկին հօր իւրոյ, եւ մի́ յայտնեսցէ զծածուկս հօր իւրոյ։
1Մի́ մտցէ մալեալն եւ կրճատեալն յեկեղեցի ա(ստուծո)յ։
2Մի́ մտցէ պոռնկորդի յեկեղեցի ա(ստուծո)յ։
3Մի́ մտցէ ամոնացի եւ մովաբացի յեկեղեցի տ(եառ)ն, մինչեւ ցտասն ազգ մի́ մտցեն յեկեղեցին տ(եառ)ն, եւ մինչեւ ցյաւիտեան։
4Վ(ա)ս(ն) զի ո́չ ելին ը(ստ) առաջ ձեր հացիւ եւ ջրով ՛ի ճանապարհի ելանելոյն ձերոյ յեգիպտոսէ։ Եւ զի ՛ի վարձո́ւ կալան վ(ա)ս(ն) քո զբաղաամ որդի բէովրայ ՛ի միջագետաց անիծանել զքեզ.
5եւ ո́չ կամեցաւ տ(է)ր ա(ստուա)ծ քո լսել բաղաամու, եւ դարձոյց տ(է)ր ա(ստուա)ծ քո զանէծսն յօրհնութի(ւն)ս. զի սիրեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
6Մի́ խօսեսցիս ընդ նոսա խաղաղութ(եամ)բ զա(մենայ)ն աւուրս քո մինչեւ ցյաւիտեան։
7Մի́ գարշեցուցանիցես զեդոմայեցին, զի եղբայր քո է։ Մի́ գարշեցուցանիցես զեգիպտացին, զի պանդուխտ էիր յերկրի ն(ո)ր(ա)։
8Եթէ լինիցին նորա որդիք՝ յերրորդ ազգի՝ մտցեն յեկեղեցի տ(եառ)ն։
9Եւ եթէ ելանիցես ՛ի պատերազմի բանակե́լ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց քոց, զգո́յշ լինիջիր յա(մենայ)ն բանէ չարէ։
10Եթէ իցէ ՛ի քեզ այր՝ որ չիցէ սուրբ ՛ի ցայգու(թ)ե(ան) բղխմանէ, ելցէ́ արտաքոյ բանակին, եւ մի́ մտցէ ՛ի բանակն.
11եւ ընդ երեկսն լուասցէ́ զմարմին իւր ջրով, եւ ընդ մտանե́լ արեւուն մտցէ́ ՛ի բանակն։
12Եւ տեղի յա́յտ լիցի քեզ արտաքոյ բանակին, եւ ելցե́ս դու արտաքս.
13եւ ցի́ց լինիցի զգօտւոյ քումմէ. եւ եղիցի յորժամ նստիցիս արտաքս, փորեսցե́ս նովաւ, եւ ածեալ ծածկեսցե́ս զաղտեղու(թ)ի(ւն) քո։
14Զի տ(է)ր ա(ստուա)ծ քո շրջի ընդ բանակն քո փրկե́լ զքեզ, եւ մատնել զթշնամիս քո առաջի երեսաց քոց։ եւ եղիցի բանակն քո սո́ւրբ, եւ ո́չ երեւեսցի ՛ի միջի քում աղտեղու(թ)ի(ւն) իրացն. եւ դառնայցէ́ ՛ի քէն։
15Մի́ մատնեսցես զծառայ տ(եառ)ն իւրում, որ յաւելուցու ՛ի քեզ ՛ի տ(եառ)նէ իւրմէ։
16ընդ քեզ բնակեսցէ́ եւ ը(ստ) քե́զ զետեղեսցի յա(մենայ)ն տեղւոջ ուր եւ հաճոյ իցէ նմա. եւ մի́ նեղիցէք զնա։
17Մի́ լինիցի բո́զ ՛ի դստերաց ի(սրաէ)լի. եւ մի́ պոռնիկ յուստերաց ի(սրաէ)լի։ Մի́ լինիցի ձաւնի ՛ի դստերաց ի(սրաէ)լի, եւ մի́ նուիրեալ ոք յուստերաց ի(սրաէ)լի։
18Մի́ տարցիս զկապէնս պոռնկի. եւ մի́ զշա́ն ոխուրս ՛ի տուն ա(ստուծո)յ քոյ յա(մենայ)ն ուխտս. զի պի́ղծ են առաջի ա(ստուծո)յ քոյ երկոքեան։
19Մի́ տացես եղբօր քում արծաթ վաշխիւ. եւ մի́ զկերակուր շարիատիւ, եւ մի́ տոկոսեօք։
20զա(մենայ)ն ինչ փո́խ տայցես օտարին՝ եւ եղբօր քում. զի օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն ՛ի գործս քո ՛ի վ(ե)ր(այ) երկրին՝ յոր մտանելո́ց ես ժառանգել զնա։
21Եւ եթէ ուխտիցես ուխտ տ(եառ)ն ա(ստուծո)յ քում, մի́ յամեսցես հատուցանել զայն. զի պահանջելով պահանջեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի քէն. եւ լինիցի քեզ ՛ի մեղս։
22Ապա թէ ո́չ կամիցիս ուխտել՝ չլինիցի քեզ մեղք։
23Որ ինչ ելանէ ընդ շրթունս քո, զգո́յշ լինիջիր եւ արասցե́ս ո(ր)պ(էս) ուխտեցեր ա(ստուծո)յ քում, զտուրսն զոր խոստացար բերանով քով։
24Եւ եթէ մտանիցես ՛ի հունձս ընկերի քոյ, քաղեսցե́ս ձեռօք քովք զհասկն. եւ մանգաղ մի́ արկանիցես յոճ ընկերի քոյ։
25Եւ եթէ մտանիցես յայգի ընկերի քոյ, կերիցե́ս խաղող մինչեւ ցյագել անձին քոյ. բայց յամանս մի́ ամանայցես։
1Եւ եթէ առնուցու ոք կին, եւ մտանիցէ առ նա. եւ եղիցի եթէ ո́չ գտցէ շնորհս առաջի ն(ո)ր(ա), զի եգիտ ՛ի նմա ի́րս անարգու(թ)ե(ան), գրեսցէ́ նմա գի́ր ապահարզանի եւ տացէ́ ՛ի ձեռս ն(ո)ր(ա), եւ արձակեսցէ զնա ՛ի տանէ իւրմէ։
2Եւ եթէ գնացեալ լինիցի ա́ռն այլում։
3եւ ատիցէ զնա այրն վերջին, գրեսցէ նմա գի́ր մեկնելոյ, եւ տացէ ՛ի ձեռս նորա. եւ արձակեսցէ զնա ՛ի տանէ իւրմէ։ Ապա թէ մեռանիցի́ այրն ն(ո)ր(ա) վերջին՝ որ ա́ռ զնա կնութե(ան).
4մի́ կարասցէ այրն առաջին որ արձակեաց զնա՝ դառնալ առնուլ զնա իւր կնութե(ան), յետ պղծելոյն նորա. զի պի́ղծ է այն առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ մի́ պղծէք զերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ տացէ ձեզ ՛ի ժառանգութի(ւն)։
5Եւ եթէ առնուցու ոք կին նորոգ, մի́ մտցէ ՛ի պատերազմ. եւ մի́ անկցին ՛ի վերայ ն(ո)ր(ա)՝ եւ մի́ մի ինչ իրք. այլ անպա́րտ լիցի ՛ի տան իւրում. եւ ուրա́խ արասցէ զկին իւր զոր առ։
6Մի́ գրաւեսցես զվերին եւ զներքին երկան. զի զոգի́ս գրաւէ այնպիսին։
7Եթէ ըմբռնեսցի ա́յր ոք մարդագող յեղբարց իւրոց յորդւոցն ի(սրաէ)լի, եւ բռնաբարեալ վաճառեսցէ զնա. մեռցի́ գողն, եւ բարձջի́ք զչարն ՛ի միջոյ ձերմէ։
8Զգո́յշ լեր անձին քում յարածէ բորոտու(թ)ե(ան). զգո́յշ լինիջիր՝ առնե́լ ըստ ա(մենայ)ն օրինին զոր պատմիցեն ձեզ քահանայքն ղեւտացիք. զորօրինակ պատուիրեցի ձեզ զգուշանա́լ առնելոյ։
9Յիշեցէ́ք՝ զոր ինչ արար տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ մարիամ ՛ի ճանապարհի ելանելոյն ձերոյ յեգիպտոսէ։
10Եւ եթէ պարտելո́վ պարտիցի ընկեր քո զինչ եւ իցէ, մի́ մտանիցես ՛ի տուն նորա գրաւել ինչ գրաւ.
11այլ արտաքո́յ կայցես. եւ ա́յրն առ որում պարտքն քո իցեն՝ հանցէ́ զգրաւն արտաքս։
12Եւ եթէ աղքատ իցէ այրն, մի́ ագցի ը(ստ) գրաւաւն իւրով.
13դարձուցանելո́վ դարձուսցես զգրաւ ն(ո)ր(ա) ընդ մտանել արեւու. եւ ննջեսցէ́ հանդերձիւն իւրով, եւ օրհնեսցէ́ զքեզ. եւ եղիցի քեզ յողորմածութի(ւն) առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
14Մի́ զլասցիս զվա́րձս տնանկին՝ եւ զկարօտելոյ յեղբարց քոց, կամ յեկաց քաղաքաց քոց.
15նո́յն օրին հատուսցես զվարձս ն(ո)ր(ա). եւ մի́ մտանիցէ արեգակն ՛ի վ(ե)ր(այ) այնորիկ, զի տնա́նկ է, եւ ա́յն է յոյս ն(ո)ր(ա). եւ մի́ բողոք հարկանիցէ զքէն առ տ(է)ր. եւ մի́ լինիցի այն քեզ ՛ի մեղս։
16Մի́ մեռցին հարք ը(ստ) որդւոց. եւ մի́ որդիք մեռանիցին ը(ստ) հարց. իւրաքանչիւր ոք ՛ի մեղս իւր մեռանիցի։
17Մի́ կոտորիցես զիրաւունս զեկին, եւ զորբոյ, եւ զայրւոյ։ եւ մի́ գրաւեսցես զձորձս այրւոյն.
18քանզի ծառա́յ էիր դու յերկրին եգիպտացւոց, եւ փրկեա́ց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո անտի. վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։
19Եւ եթէ հնձեսցես զհունձս յանդի քում, եւ մոռասցի որա́յ յանդի քում, մի́ դառնայցես անդրէն առնուլ զնա, աղքատին, եւ եկին, եւ այրւո́յ եւ սրբոյ եղիցի այն. զի օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն ՛ի գործս ձեռաց քոց։
20Եւ եթէ կթեսցես զայգի քոյ, մի́ ճռաքաղ առնիցես զկնի քո. եկին, եւ որբոյ, եւ այրւո́յ եղիցի այն։ եւ յիշեսցե́ս զի ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. վ(ա)ս(ն) ա́յնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։
21Եւ եթէ կթեսցես ձէթ, մի́ դարձցիս անդրէն պտղաքաղ առնել զկնի քո. եկին, եւ որբոյ, եւ այրւո́յ եղիցի այն։
22եւ յիշեսցես զի եւ դու ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. վ(ա)ս(ն) ա́յնորիկ ես պատուիրեմ քեզ առնե́լ զբանս զայս։
1Եւ եթէ լինիցի հակառակութի(ւն) ՛ի մէջ մարդկան, մատիցեն յատեան եւ դատեսցին. եւ արդարացուսցեն զարդարն, եւ պարտաւորեսցե́ն զամպարիշտն։
2Եւ եղիցի եթէ արժանի իցէ գանի ամպարիշտն, նստուսցեն զնա առաջի դատաւորացն, եւ հարցե́ն զնա առաջի ն(ո)ց(ա) ըստ ամպարշտու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)՝
3թուով քառասո́ւն. եւ այլ մի́ յաւելուցուն. ապա թէ յաւելուցուն հարկանել զնա աւելի́ քան զայն, անարգութի(ւն) լիցի եղբօրն քում առաջի քո։
4Մի́ կապեսցես զցռուկ եզին կալոտւոյ։
5Եւ եթէ բնակեսցեն եղբարք ՛ի միասին, եւ մեռանիցի մի ոք ՛ի նոցանէ, եւ զաւակ ո́չ իցէ ն(ո)ր(ա). մի́ լինիցի կին մեռելոյն արտաքոյ ա́ռն ումեք՝ որ մերձաւոր չիցէ́ նորա. այլ եղբայր ա́ռն իւրոյ մտցէ առ նա, եւ առցէ զնա ի́ւր կնութե(ան). եւ բնակեսցէ́ ընդ նմա։
6եւ եղիցի մանուկն որ ծնանիցի՝ հաստատեալ յանո́ւն վախճանելոյն. եւ մի́ ջնջեսցի անուն ն(ո)ր(ա) յի(սրա)էլէ։
7Ապա թէ ո́չ կամիցի այրն առնուլ զկին եղբօր իւրոյ, ելցէ́ կինն ՛ի դո́ւռն անդր առ ծերակոյտն՝ եւ ասասցէ. ո́չ կամի եղբայր առն իմոյ կանգնել զանուն եղբօր իւրոյ ՛ի մէջ ի(սրաէ)լի։
8Եւ կոչեսցեն զնա ծերակոյտ քաղաքին իւրոյ, եւ խօսեսցին ընդ նմա. եւ նա կացցէ եւ ասիցէ, ո́չ կամիմ առնուլ զդա։
9Եւ մատուցեալ կին եղբօր ն(ո)ր(ա) առաջի ծերոցն, հանցէ զկօշիկ մի յոտանէ ն(ո)ր(ա). եւ թքցէ́ ը(ստ) երեսս ն(ո)ր(ա), եւ պատասխանի́ տուեալ ասասցէ. ա́յսպէս արասցեն առն, որ ո́չ շինիցէ զտուն եղբօր իւրոյ։
10Եւ կոչեսցի անուն ն(ո)ր(ա) ՛ի մէջ ի(սրաէ)լի տո́ւն բոկացելոյ։
11Եւ եթէ կռուեսցին արք ընդ միմեանս, այր ը(ստ) եղբօ́ր իւրում. եւ մատուցեալ կին միոյ ՛ի նոցանէ թափել զայր իւր ՛ի ձեռաց այնորիկ որ հարկանիցէն զնա, եւ ձգեալ զձեռն բո́ւռն հարկանիցէ զերկուորեաց ն(ո)ր(ա).
12հատցե́ս զձեռն, եւ մի́ խնաեյսցէ ՛ի նա ակն քո։
13Մի́ լինիցի յամանի քում կշիռ եւ կշիռ, մեծ կամ փոքր։
14եւ մի́ լինիցի ՛ի տան քում չափ եւ չափ, մեծ կամ փոքր։
15Կշիռ ստո́յգ եւ արդա́ր եղիցի քեզ. եւ չա́փ ստոգյ եւ արդար եղիցի քեզ. զի բազմօրեա́յ եղիցս ՛ի վ(ե)ր(այ) երկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն)։
16զի պիղծ է տ(եառ)ն ա(ստուծո)յ քում ա(մենայ)ն որ առնէ զայն, եւ ա(մենայ)ն որ առնէ զանիրաւութի(ւն)։
17Յո́ւշ լիցի քեզ զոր արա́րն քեզ ամաղէկ ՛ի ճանապարհի ելանելոյն քոյ յեգիպտոսէ.
18զի́արդ ընդդէմ եկաց քեզ ՛ի ճանապարհին՝ եւ կրկատեա́ց զվերջն քո, եւ զաշխատեալսն զկնի քո, եւ դու քաղցեալ եւ աշխատեալ էիր. եւ ո́չ երկեաւ յա(ստուծո)յ։
19Եւ եղիցի յորժամ հանգուցանիցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն թշնամեաց քոց որ շուրջ զքե́ւ իցեն յերկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ վիճակա́ւ ՛ի ժառանգու(թ)ի(ւն), ջնջեսցե́ս զանուն ամաղեկայ ՛ի ներքոյ երկնից, եւ մի́ մոռասցիս։
1Եւ եղիցի եթէ մտանիցես յերկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն) եւ ժառանգեսցե́ս զնա, եւ բնակեսցես ՛ի նմա։
2Առցես զառաջինս պտղոց զերկրին քոյ տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ. եւ արկցե́ս ՛ի կողոփ. եւ գնասցե́ս ՛ի տեղին՝ զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ անուանել զանուն իւր անդ։
3Եւ երթիցես առ քահանա́յն, որ կայցէ յաւուրսն յայնոսիկ, եւ ասասցե́ս ցնա։ Գոհանա́մ այսօր զտ(թեն)է ա(ստուծո)յ իմմէ, զի մտի յերկիրն զոր երդուաւ տ(է)ր հարցն մերոց տա́լ մեզ։
4եւ առցէ́ քահանայն զկողոփն ՛ի ձեռաց քոց. եւ դիցէ́ զնա առաջի սեղանոյն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
5Եւ պատասխանի տուեալ, ասասցե́ս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։ Զասորիս եթող հա́յր իմ եւ էջ յեգիպտոս, եւ պանդխտեցա́ւ անդ սակա́ւ ինչ թուով, եւ եղեւ անդ յա́զգ մեծ. եւ բազմացաւ անդ յո́յժ յոյժ.
6եւ չարչարեցին զմեզ եգիպտացիք, լլկեցին զմեզ եւ եդին ՛ի վ(ե)ր(այ) մեր գո́րծ խստու(թ)ե(ան)։
7Եւ աղաղակեցաք առ ա(ստուա)ծ հարցն մերոց. եւ լուաւ ձայնի մերում, եւ ետես զտառապանս մեր եւ զաշխատու(թ)ի(ւն) մեր. եւ զնեղու(թ)ի(ւն).
8եւ եհան զմեզ տ(է)ր յեգիպտոսէ ինքնին զօրու(թեամ)բ մեծաւ, եւ հզօր ձեռամբ, եւ բարձր բազկաւ, եւ մեծամեծ տեսլեամբք, եւ նշանօք եւ արուեստիւք.
9եւ ած զմեզ ՛ի տեղիս յայս. եւ ե́տ մեզ զերկիրս զայս. երկիր՝ որ բղխէ զկա́թն եւ զմեղր։
10Եւ արդ աւասիկ բերի́ զպտուղ արդեանց երկրին զոր ե́տ ինձ տ(է)ր, երկիր՝ որ բղխէ զկաթն եւ զմեղր։ Եւ երկի́ր պագցես անդ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
11եւ ուրա́խ լիցիս անդ յա(մենայ)ն բարու(թ)ի(ւն)սն՝ զոր ետ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո, եւ տա́ն քում. դո́ւ եւ ղեւտացի́ն եւ պանդուխտն որ ՛ի քեզ։
12Եւ եթէ կատարեսցես տասանորդել զա(մենայ)ն տասանորդս երկրի քոյ. յամին երկրորդի կրկին տասանորդեսցիս ղեւտացւոյն, եւ եկին, եւ որբոյ, եւ այրւոյ. եւ կերիցեն ՛ի քաղաքս քո եւ յագեսցին։
13Եւ ասասցես առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, սրբեցի́ ՛ի բաց զսրբու(թ)ի(ւն)սն ՛ի տանէ իմմէ. եւ ետու զայն ղեւտացւոյն, եւ եկին, եւ որբոյ, եւ այրւոյ, ը(ս)տ ա(մենայ)ն պատուիրանաց տ(եառ)ն ա(ստուծո)յ՝ զոր պատուիրեալ էր ինձ. ո́չ անցի զպատուիրանաւ քով եւ ո́չ մոռացայ։
14եւ ո́չ կերայ ՛ի վիշտս ՛ի նոցանէ. եւ ո́չ ընծայեցի ՛ի նոցանէ պղծոյն. եւ ո́չ ետու ՛ի նոցանէ մեռելոյ։ Լուա́յ ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ իմոյ. եւ արարի́ ո(ր)պ(էս) պատուիրեցեր ինձ։
15Արդ՝ հայեա́ց ՛ի սրբոյ բնակու(թեն)է քումմէ յերկնից, եւ օրհնեա́ զժողովուրդ քո զի(սրա)էլ, եւ զերկիրն զոր ետուր ն(ո)ց(ա). ո(ր)պ(էս) երդուար հարցն մերոց, տա́լ մեզ զերկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր։
16Յաւուր յայնմիկ պատուիրեաց մեզ տ(է)ր ա(ստուա)ծ մեր առնել զա(մենայ)ն իրաւունս զայսոսիկ, եւ զդատաստանս. եւ պահեսջի́ք եւ արասջի́ք զսոսա յա(մենայ)ն սրտէ ձերմէ, եւ յա(մենայ)ն անձնէ ձերմէ։
17Զտ(է)ր ա(ստուա)ծ քո ընտրեա́ այսօր լինել քեզ ա(ստուա)ծ, եւ գնասջի́ք ՛ի ճանապարհս ն(ո)ր(ա), եւ պահեսջի́ք զիրաւունս եւ զդատաստանս ն(ո)ր(ա)՝ լսե́լ ձայնի նորա։
18Եւ տ(է)ր ընտրեաց զքե́զ այսօր լինե́լ նմա ժողովուրդ սեպհական՝ ո(ր)պ(էս) եւ խոստացաւ քեզ. պահել զա(մենայ)ն պատուիրանս ն(ո)ր(ա).
19եւ լինել քեզ ՛ի վե́ր քան զա(մենայ)ն ազգս. ո(ր)պ(էս) արա́ր զքեզ անուանի եւ բարգաւա́ճ եւ փառաւոր՝ լինել քեզ ժողովուրդ սո́ւրբ տ(եառ)ն ա(ստուծո)յ քում. ո(ր)պ(էս) եւ խոստացաւ քեզ։
1Եւ պատուիրեա́ց մովսէս եւ ծերակոյտն ի(սրաէ)լի՝ եւ ասեն. պահեցէ́ք զա(մենայ)ն պատուիրանս զոր ես պատուիրեմ ձեզ այսօր։
2Եւ եղիցի յաւուր յորում անցանիցես ը(ստ) յորդանան, յերկիրն զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ. եւ կանգնեսցես անդ քարինս մեծամեծս, եւ բռեսցե́ս զն(ո)ս(ա) բռով։
3եւ գրեսցե́ս ՛ի վ(ե)ր(այ) քարանցն զա(մենայ)ն պատգամս զօրինացս այսոցիկ, յորժամ անցանիցէք ընդ յորդանան, ՛ի ժամանակի իբրեւ մտանիցէք յերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ հարցն ձերոց տացէ́ քեզ, երկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր. ո(ր)պ(էս) խոստացաւ տ(է)ր ա(ստուա)ծ հարց քոց տա́լ քե́զ։
4Եւ եղիցի յորժամ անցանիցէք ընդ յորդանան. կանգնեսջիք զքարինս զայնոսիկ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր՝ ՛ի լերինն գեբաղ, եւ բռեսջի́ք զն(ո)ս(ա) բռով։
5Եւ շինեսցե́ս անդ սեղա́ն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. սեղա́ն ՛ի քարանց. եւ մի́ հպեսցի ՛ի նոսա երկաթ։
6բոլորա́կ վիմօք շինեսցես զսեղանն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ հանցե́ս ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ողջակէզս տ(եառ)ն ա(ստուծո)յ քում։
7Եւ զենցե́ս անդ զենումն փրկու(թ)ե(ան) տ(եառ)ն ա(ստուծո)յ քում. եւ կերիցես եւ յագեսցի́ս անդ. եւ ուրա́խ լիցիս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ.
8եւ գրեսցե́ս ՛ի վ(ե)ր(այ) քարանցն զա(մենայ)ն զօրէնս զայսոսիկ յայտնապէ́ս յոյժ։
9Եւ խօսեցա́ւ մովսէս, եւ քահանայքն՝ եւ ղեւտացիք՝ ընդ ա(մենայ)ն ի(սրաէ)լի եւ ասեն. լո́ւռ լեր եւ լո́ւր ի(սրա)էլ։ Յաւուր յայսմիկ եղեր ժողովուրդ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ.
10եւ լուիցե́ս ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ արասցե́ս զա(մենայ)ն պատուիրանս նորա եւ զիրաւունս ն(ո)ր(ա)՝ զոր ես պատուիրեմ զեք այսօր։
11Եւ պատուիրեա́ց մովսէս ժողովրդեանն յաւուր յայնմիկ՝ եւ ասէ։
12Սոքա́ կացցեն օրհնել զժողովուրդն ՛ի լերինն գարիզին, յորժամ անցանիցէք ընդ յորդանան։ Շմաւոն. ղեւի. յուդայ. իսաքար. յովսէփ. եւ բենիամին։
13Եւ սոքա́ կացցեն ՛ի վերայ անիծիցն ՛ի լերինն գեբաղ։ Ռուբէն. գադ. ասեր. զաբուղոն. դան. եւ նեփթաղիմ։
14Եւ պատասխանի տուեալ ղեւտացւոցն՝ ասիցե́ն մեծաձայն ա(մենայ)ն ի(սրաէ)լի։
15Անիծեա́լ լիցի մարդն, որ արասցէ դրօշեալս եւ ձուլածոյ. զի պի́ղծ է տ(եառ)ն ձեռագործ ճարտարի, եւ դնիցէ զնա ՛ի թաքստեան։ Եւ պատասխանի տուեալ ժողովրդեանն, ասասցեն՝ եղիցի́։
16Անիծեա́լ որ անարգեսցէ զհայր իւր կամ զմայր իւր։ Եւ ասասցէ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եղիցի́։
17Անիծեա́լ որ խոտորիցէ զիրաւունս՝ եկին եւ որբոյ եւ այրւոյ։ Եւ ասասցէ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եղիցի։
18Անիծեալ՝ որ փոխեսցէ զսահմանս ընկերի իւրոյ։ Եւ ասասցէ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եղիցի́։
19Անիծեալ՝ որ մոլորեցուսցէ զկոյրն ՛ի ճանապարհի։ Եւ ասասցէ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եղիցի́։
20Անիծեալ՝ որ ննջեսցէ ընդ կնոջ հօր իւրոյ. զի յայտնեաց զաներեւոյթս հօր իւրոյ։ Եւ ասասցէ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եղիցի́։
21Անիծեալ՝ որ ննջեսցէ ը(ստ) ամենայն անասնոյ։ Եւ ասասցէ ա(մենայ)նժողովուրդն՝ եղիցի́։
22Անիծեալ՝ որ ննջեսցէ ընդ քե́ռ իւրում, որ առ ՛ի հօրէ իցէ, կամ առ ՛ի մօրէ։ Եւ ասասցէ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եղիցի́։
23Անիծեալ՝ որ հարկանիցէ զընկեր իւր նենգու(թեամ)բ։ Եւ ասասցէ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եղիցի́։
24Անիծեալ՝ որ առնուցու կաշառ հարկանել զանձն արեան արդարոյ։ Եւ ասասցէ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եղիցի́։
25Անիծեալ ա(մենայ)ն մարդ որ ո́չ կացցէ յամենայն բանս օրինացս այսոցիկ՝ առնել զսոսա։ Եւ ասասցէ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եղիցի́։
1Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, զգուշանա́լ եւ առնել զա(մենայ)ն պատուիրանս ն(ո)ր(ա), զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, տացէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի վեր քան զա(մենայ)ն զագս երկրի.
2եւ եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) քո ա(մենայ)ն օրհնութի(ւն)քս այսոքիկ. եւ գտցե́ն զքեզ, եթէ լուիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
3Օրհնեալ լիցիս դու ՛ի քաղաքի, եւ օրհնեա́լ յանդի։
4Օրհնեա́լ լիցին ծնունդք որովայնի քոյ, եւ արա́րք երկրի քոյ, անդեա́յք արջառոց, եւ հօտք ոչխարաց քոց։
5Օրհնեա́լ լիցին շտեմարանք քո, եւ համբա́րք քո։
6Օրհնեա́լ լիցիս դու յելանել եւ ՛ի մտանե́լ քում։
7Մատնեսցէ́ տ(է)ր ա(ստուա)ծ քո զթշնամիս քո եւ զհակառակորդս քո խորտակեալս առաջի երեսաց քոց։ ը(ստ) մի ճանապարհ ելցեն առ քեզ, եւ ը(ստ) եւթն ճանապարհ փախիցեն յերեսաց քոց։
8Առաքեսցէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) քո օրհնութի(ւն), ՛ի շտեմարանս քո, եւ յա(մենայ)ն ինչ ուր մխեսցես զձեռն քո ՛ի վ(ե)ր(այ) երկրին՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ։
9Կանգնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո իւր ժողովուրդ սո́ւրբ. ո(ր)պ(էս) երդուաւ հարցն քոց. եթէ լուիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, եւ գնասցես ՛ի ճանապարհս ն(ո)ր(ա)։
10եւ տեսցեն ա(մենայ)ն ազգք երկրի զի անուն տ(եառ)ն կոչեցեալ է ՛ի վ(ե)ր(այ) քո. եւ երկիցեն ՛ի քէն։
11Եւ բազմացուսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի բարու(թ)ի(ւն)ս, ծննդեա́մբք որովայնի քոյ, եւ արդեա́մբք երկրի քոյ, եւ ծննդեամբք խաշանց քոց. ՛ի վ(ե)ր(այ) երկրին զոր երդուա́ւ տ(է)ր հարցն քոց տալ քեզ, ըստ աւուրց երկնից ՛ի վերայ երկրի։
12Բացցէ́ քեզ տ(է)ր զգանձսն բարու(թ)ե(ան) իւրոյ զերկինս, տալ անձրե́ւ ՛ի ժամանակի իւրում երկրին քոյ, օրհնե́լ զա(մենայ)ն գործս ձեռաց քոց. եւ տացե́ս փոխ ազգաց բազմաց, եւ դու ո́չ առնուցուս փոխ.
13եւ իշխեսցե́ս ազգաց բազմաց, եւ քեզ՝ մի́ իշխեսցեն։ Հաստատեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի գլուխ եւ ո́չ ՛ի վերջ. եւ եղիցիս ՛ի վե́ր, եւ ո́չ ՛ի խոնարհ. եթէ լուիցես պատուիրանաց տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, զոր ես պատուիրեմ քեզ ա́յսօր պահել եւ առնել։
14Եւ ո́չ անցանիցես զա(մենայ)ն բանիւք զոր ես պատուիրեմ քեզ այսօր՝ ո́չ յաջ եւ ո́չ յահեակ. երթալ զհետ աստուածոց օտարաց պաշտել զնոսա։
15Եւ եղիցի եթէ ո́չ լուիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, պահե́լ եւ առնել զա(մենայ)ն պատուիրանս ն(ո)ր(ա) զոր ես պատուիրեմ քեզ այսօր, եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) քո անէծք այսոքիկ՝ եւ հասցեն քեզ։
16Անիծեա́լ լիջիր դու ՛ի քաղաքի, եւ անիծեա́լ յանդի։
17Անիծեա́լ շտեմարանք քո եւ համբարք քո։
18Անիծեա́լ ծնունդք որովայնի քոյ եւ արդիւնք երկրի քոյ, եւ անդեա́յք արջառոց քոց, եւ հօտք ոչխարաց քոց։
19Անիծեա́լ լիջիր դու ՛ի մտանել՝ եւ անիծեա́լ յելանել։
20Առաքեսցէ́ քեզ տ(է)ր զնուազութի(ւն) եւ զկարօտու(թ)ի(ւն). եւ ծախս ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)նի յոր մխեսցես զձեռն քո, եւ զոր ինչ առնիցես. մինչեւ սատակեսցէ́ զքեզ տ(է)ր, մինչեւ կորուսցէ զքեզ վաղվաղակի վ(ա)ս(ն) չարութե(ան) գնացից քոց՝ զի թողե́ր դու զիս։
21Խանծեցուսցէ տ(է)ր ՛ի քեզ զմահ, մինչեւ սատակեսցէ զքեզ տ(է)ր յերկրէն յոր դու մտանելոց ես ժառանգել զնա։
22Հարցէ́ զքեզ տ(է)ր տարակուսանօք, եւ ջերմամբ, եւ սարսռով, եւ խեթիւք, եւ երկիւղիւ, եւ խորշակաւ, եւ գունով. եւ հալածեսցեն զքեզ մինչեւ կորուսցեն զքեզ։
23Եւ եղիցին ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ քոյ երկինք պղնձի́, եւ երկիր ՛ի ներքոյ քո երկաթի́։
24Տացէ́ տ(է)ր զանձրեւ երկրի քոյ փոշի́. եւ հո́ղ յերկնից իջցէ ՛ի վ(ե)ր(այ) քո. մինչեւ սատակեսցէ զքեզ եւ կորուսցէ զքեզ։
25Տացէ́ զքեզ տ(է)ր ՛ի պարտու(թ)ի(ւն) առաջի թշնամեաց քոց. ընդ մի ճանապարհ ելցես ՛ի վերայ ն(ո)ց(ա), եւ ընդ եւթն ճանապարհ փախիցես յերեսաց ն(ո)ց(ա). եւ եղիցիս ցրուեալ ընդ ա(մենայ)ն թագաւորութի(ւն)ս երկրի։
26եւ եղիցին մեռեալք ձեր կերակո́ւր թռչնոց երկնից եւ գազանա́ց երկրի. եւ ո́չ ոք իցէ որ ընդոստուցանիցէ։
27Հարցէ́ զքեզ տ(է)ր կեղով եգիպտացւոցն, եւ թանչի́ւք, եւ զայրացեալ քոսով՝ եւ մնով. զի մի́ կարասցես բժշկել։
28Հարցէ́ զքեզ տ(է)ր յիմարու(թեամ)բ, եւ շլացութ(եամ)բ, եւ ապշու(թեամ)բ մտաց.
29եւ խարխափեսցե́ս ՛ի մէջօրէի ո(ր)պ(էս) խարխափիցէ կո́յր ՛ի խաւարի։ Եւ եթէ ո́չ ուղղեսցես զճանապարհս քո, եղիցիս յայնժամ զրկեալ եւ յափշտակեալ զա(մենայ)ն աւուրս. եւ ո́չ ոք իցէ որ օգնիցէ քեզ։
30Առնուցուս կին՝ եւ ա́յլ այր հանիցէ զնա ՛ի քէն։ շինեսցես տուն՝ եւ մի́ բնակեսցես ՛ի նմա։ տնկեսցես այգի՝ եւ մի́ կթեսցես զնա։
31Արջառ քո՝ սպանեալ առաջի քո, եւ մի́ կերիցես ՛ի նմանէ։ էշ քո՝ յափշտակեա́լ ՛ի քէն, եւ մի́ դարձցի առ քեզ։ ոչխար քո՝ մատնեա́լ թշնամեաց քոց, եւ ո́չ ոք իցէ որ օգնիցէ քեզ։
32Ուստերք քո եւ դստերք քո՝ մատնեա́լք ազգի օտարի, եւ աչք քո կըկոցեա́լ հայիցին ՛ի նոսա, եւ ո́չ հասանիցէ ձեռն քո։
33Զբերս երկրի քոյ, եւ զա(մենայ)ն վաստակս քո կերիցէ́ ազգ, զոր դու ո́չ գիտիցես։ Եւ եղիցես զրկեալ եւ խորտակեալ զա(մենայ)ն աւուրս։
34եւ եղիցես յիմարեալ վասն տեսլեանց աչաց քոց՝ զոր տեսանիցես։
35Հարցէ́ զքեզ տ(է)ր չարաչար կեղով ՛ի ծունկս եւ ՛ի սրունս. եւ ո́չ կարասցես բժշկել ՛ի թաթից ոտից քոց մինչեւ ցգլուխ քո։
36Տարցի́ զքեզ տ(է)ր եւ զիշխանսն զոր կացուսցես ՛ի վ(ե)ր(այ) քո՝ յազգ որ ո́չ գիտիցես դու՝ եւ ո́չ հարք քո. եւ պաշտեսցե́ս անդ զաստուածս օտարս, զփայտեղէնս եւ զքարեղէնս.
37եւ եղիցես յառա́կ եւ ՛ի ցոյց եւ ՛ի զրոյց ՛ի մէջ ա(մենայ)ն ազգաց՝ յոր տանիցի զքեզ տ(է)ր անդր։
38Սերմն բազո́ւմ հանցես յանդի, եւ սակա́ւ ժողովեսցես. զի կերիցէ զայն մարախ։
39Այգի́ս տնկեսցես եւ գործեսցես, եւ գինի ո́չ արբցես,եւ մի́ ուրախ լիցիս ՛ի նմանէ. զի կերիցէ զայն՝ ո́րդն։
40Եւ եղիցին ձիթենիք յա(մենայ)ն սահմանս քո, եւ իւղով ո́չ օծցիս, զի թափեսցի́ն ձիթենիքն քո։
41Ուստերս, եւ դստերս ծնցիս, եւ ո́չ լինիցին քո. քանզի երթիցեն ՛ի գերու(թ)ե(ան)։
42Զա(մենայ)ն ծառատունկ քո եւ զարդի́ւնս երկրի քոյ հարցէ́ թրթուր։
43Եկն որ ՛ի քեզ իցէ, ելցէ քան զքեզ վե́ր ՛ի վեր, եւ դու իջցես վա́յր ՛ի վայր։
44նա տացէ́ քեզ փոխ, եւ դու ո́չ տացես նմա փոխ։ նա́ եղիցի գլո́ւխ, եւ դու եղիցես վե́րջ։
45Եւ եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) քո անէծքս այսոքիկ, եւ հալածեսցեն զքեզ. եւ հասցեն քեզ մինչեւ սատակեսցեն զքեզ, եւ մինչեւ կորուսցեն զքեզ։ զի ո́չ լուար ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, պահե́լ զպատուիրանս ն(ո)ր(ա) եւ զիրաւունս ն(ո)ր(ա) զոր պատուիրեա́ց քեզ։
46Եւ եղիցին ՛ի քեզ նշա́նք եւ արուեստք, եւ ՛ի զաւակի քում մինչեւ ցյաւիտեան.
47փոխանակ զի ո́չ պաշտեցեր զտ(է)ր ա(ստուա)ծ քո ուրախու(թեամ)բ եւ ճշմարիտ սրտիւ։ վ(ա)ս(ն) բազմու(թ)ե(ան)դ ամենեցուն
48պաշտեսցե́ս զթշնամիս քո՝ զորս առաքեսցէ ՛ի վ(ե)ր(այ) քո տ(է)ր, ՛ի սով եւ ՛ի ծարաւ եւ ՛ի մերկու(թ)ի(ւն)՝ եւ ՛ի նուազութե(ան) ա(մենայ)նի։ եւ դիցէ անո́ւր երկաթի ՛ի պարանոցի քում մինչեւ սատակեսցէ́ զքեզ։
49Ածցէ ՛ի վ(ե)ր(այ) քո ազգ ՛ի հեռաստանէ ՛ի ծագաց երկրի իբրեւզխոյանա́լ արծուոյ. ա́զգ՝ զորոյ ո́չ լսիցես զձայն ն(ո)ր(ա).
50ազգ՝ ժպի́րհ երեսօք. որ ո́չ աչարիցէ երեսաց ծերոց, եւ ո́չ ողորմեսցի տղայոյ.
51եւ կերիցէ́ զծնունդս խաշանց քոց, եւ զարդի́ւնս երկրի քոյ. եւ ո́չ թողուցու քեզ ցորեա́ն, դինի́, ե́ւղ, զանգեա́յս արջառոց քոց, եւ զհօ́տս ոչխարաց քոց մինչեւ կորուսցէ զքեզ։
52Եւ նեղեսցէ զքեզ յա(մենայ)ն քաղաքս քո, մինչեւ կործանեսցին պարիսպք քո բարձրացեալք եւ ամուրք՝ յորս դուն յուսացեալ իցես յա(մենայ)ն երկրին քում։ եւ նեղեսցէ́ զքեզ յա(մենայ)ն քաղաքս քո՝ զորս ետ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
53Եւ կերիցե́ս զծնունդս որովայնի քոյ. զմիս ուստերաց քոց եւ զդստերաց քոց՝ զոր ե́տ քեզ տ(է)ր, յանձկութե(ան) քում եւ ՛ի նեղու(թ)ե(ան) քում, որով նեղեսցէ́ զքեզ թշնամին քո։
54Գիրգն որ ՛ի քեզ եւ փափուկն յոյժ, չարակնեսցէ́ յեղբայր իւր եւ ՛ի կին ծոցոյ իւրոյ, եւ ՛ի մնացեալ որդիսն՝ որ մնայցեն նմա,
55տա́լ միում ՛ի նոցանէ ՛ի մարմնոյ որդւոց իւրոց յորոց ուտիցէ. վ(ա)ս(ն) չմնացելոյն նմա ինչ. յանձկութե(ա)ն քում եւ ՛ի նեղութե(ան), որով նեղիցեն զքեզ թշնամիքն քո յա(մենայ)ն քաղաքս քո։
56Եւ գիրգն որ ՛ի քեզ եւ փափուկն յոյժ որոյ ո́չ իցէ ոտին իւրոյ առեալ զփո́րձ գնալոյ ՛ի վ(ե)ր(այ) երկրի վ(ա)ս(ն) փափկու(թ)ե(ան) իւրոյ եւ գրգութե(ան), չարակնեսցէ յա́յր ծոցոյ իւրոյ։ եւ զուստրն իւր, եւ զդուստր.
57եւ զա́ղտն ելեալ ՛ի միջոյ իւրմէ, եւ զծնունդն զոր ծնանիցի՝ խորովեսցէ ՛ի նոցանէ՝ եւ կերիցէ. եւ վ(ա)ս(ն) նուազութե(ա)ն յա(մենայ)նէ թաքուսցէ յանձկու(թ)ե(ա)ն եւ ՛ի նեղութե(ա)ն. որով նեղիցէ զքեզ թշնամին յա(մենայ)ն քաղաքս քո։
58Եւ եթէ ո́չ լուիցէք առնել զա(մենայ)ն բանս օրինացս այսոցիկ, զգրեալս ՛ի գիրս յայսմիկ, երկնչե́լ ՛ի պատուական եւ ՛ի սքանչելի́ անուանէ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ.
59նորանշա́ն արասցէ տ(է)ր զհարուածս քո, եւ զհարուածս զաւակի քոյ, զհարուածս մեծամեծս եւ զարմանալիս, եւ զցաւս չարաչարս եւ զկարեւորս։
60Եւ ածցէ́ ՛ի վ(ե)ր(այ) քո զա(մենայ)ն ախտս չարաչարս զեգիպտացւոցն՝ յորմէ սոսկայի́րն յերեսաց ն(ո)ց(ա), եւ մխեսցի́ն ՛ի քեզ։
61Եւ զա(մենայ)ն հիւանդութի(ւն)ս. եւ զա(մենայ)ն հարուածս գրեալս ՛ի գիրս օրինացս այսոցիկ, ածցէ́ տ(է)ր ՛ի վերայ քո՝ մինչեւ սատակեսցէ զքեզ։
62եւ մնասջիք թուով սակա́ւք. փոխանակ զի էիք դուք իբրեւ զաստեղս երկնից բազմու(թեամ)բ. եւ ո́չ լուարուք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձեր։
63Եւ եղիցի ո(ր)պ(էս) ուրախ եղեւ ՛ի ձեզ տ(է)ր բարի́ առնել ձեզ, եւ բազմացուցանել զձեզ, նո́յնպէս ուրախ լինիցի տ(է)ր ՛ի ձեզ՝ սատակել զձեզ. եւ բարձջի́ք յերկրէն յոր մտանելոց էք ժառանգել զնա։
64Եւ ցրուեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ ա(մենայ)ն ազգս, ՛ի ծագա́ց երկրի մինչեւ ՛ի ծագս երկրի. եւ ծառայեսցե́ս անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց՝ զորս ո́չ գիտէիր դու եւ հարք քո։
65Այլեւ յազգսն յայնոսիկ ո́չ հանգուսցէ զքեզ, եւ ո́չ լինիցի կա́յ թաթից ոտից քոց. եւ տացէ քեզ անդ սի́րտ տրտմեալ, եւ աչս սորեալս, եւ անձն հարեալ։
66Եւ եղիցին Կեանք քո կախեա́լ առաջի աչաց քոց, եւ զարհուրեսցի́ս զցայգ եւ զցերեկ. եւ ո́չ հաւատասցեն կենացն քոց։
67Ընդ առաւօտս ասիցես՝ թէ ե՞րբ լինիցի երեկոյ. եւ ը(ստ) երեկոյս ասիցես՝ թէ ե՞րբ լինիցի առաւօտ, ՛ի զարհուրանա́ց սրտի քոյ զոր երկնչիցիս, եւ ՛ի տեսլեանց աչաց քոց զոր տեսանիցես։
68Եւ դարձուսցէ զքեզ տ(է)ր անդրէն յեգիպտոս նաւօք հազարաւոր զօրօք. եւ ընդ ճանապարհ ը(ստ) նոյն՝ ո́չ յաւելուցուք տեսանել զնա. եւ վաճառեսջի́ք անդ թշնամեաց ձերոց ՛ի ծառա́յս եւ յաղախնայս. եւ ո́չ ոք իցէ որ գնիցէ։
1Ա́յս բա́նք են ուխտին զոր պատուիրեաց տ(է)ր մովսիսի. հաստատել որդւոցն ի(սրաէ)լի յերկրին մովաբու. թո́ղ զայն ուխտ՝ զոր ուխտեաց ն(ո)ց(ա) ՛ի քորէբ։
2Եւ կոչեաց մովսէս զա(մենայ)ն որդիսն ի(սրաէ)լի՝ եւ ասէ́ ցնոսա։ Դուք ձեզէ́ն տեսէք զա(մենայ)ն ինչ զոր արա́ր տ(է)ր յեգիպտոս առաջի ձեր, ը(ստ) փարաւոն եւ ը(ստ) ծառայս ն(ո)ր(ա), եւ ը(ստ) ա(մենայ)ն երկիր ն(ո)ր(ա)։
3Զփորձանսն մեծամեծս՝ զոր տեսին աչք ձեր. զնշանսն եւ զարուեստս մեծամեծս զայնոսիկ, զձեռն հզօր, եւ զբազուկ բարձր։
4Եւ ո́չ ետ ձեր տ(է)ր ա(ստուա)ծ ձեր սի́րտ գիտելոյ, եւ աչս տեսանելոյ. եւ ականջս լսելոյ մինչեւ ցայսօր։
5եւ ած զձեզ զքառասո́ւն ամ ը(ստ) անապատն։ Ո́չ հնացան ձորձք ձեր, եւ ո́չ մաշեցան կօշիկք յոտից ձերոց։
6Հաց ո́չ կերայք, եւ գինի եւ ցքի ո́չ արբէք. զի ծանիջիք թէ ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր.
7եւ եկիք մինչեւ ՛ի տեղիս յայս։ Եւ ել սեհոն թագաւոր եսեբոնայ, եւ ովդ թագաւոր բասանու ընդդէ́մ մեր պատերազմաւ. եւ հարա́ք զն(ո)ս(ա),
8եւ առա́ք զերկիր ն(ո)ց(ա). եւ ետու զնա ՛ի ժառանգութի(ւն) ռուբինի եւ գադայ եւ կիսոյ ցեղին մանասէի։
9Եւ զգուշասջի́ք առնել զա(մենայ)ն բանս ուխտիս այսորիկ. զի իմանայցէ́ք զա(մենայ)ն զոր առնիցէք։
10Դուք կա́յք աւադիկ այսօր ամենեքեան առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ. ցեղապե́տք ձեր, եւ ծերակոյտ ձեր, եւ դատաւո́րք ձեր, եւ ատենադպիրք ձեր, եւ ա(մենայ)ն այր ի(սրաէ)լի,
11եւ կանայք ձեր, եւ որդիք ձեր, եւ եկն որ ՛ի միջի ձերում բնակէ. եւ ՛ի փայտակոտորէ́ ձերմէ մինչեւ ցջրբե́ր ձեր։
12Յանցանել ձեր զուխտիւ տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ, եւ զնզովիւք ն(ո)ր(ա) զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո ուխտէ́ քեզ այսօր։
13զի կացուսցէ զքեզ իւր ժողովուրդ, եւ նա եղիցի քեզ ա(ստուա)ծ՝ ո(ր)պ(էս) եւ ասաց. եւ զոր օրինակ երդուաւ հարցն քոց՝ աբրահամու եւ սահակայ եւ յակոբու։
14Եւ ո́չ ձեզ միայն ուխտեմ ես զուխտս զայս, եւ զնզովս զայսոսիկ,
15այլ եւ որոց ա́ստ ը(ստ) մեզ իցեն այսօր առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, եւ որոց չիցեն ընդ մեզ այսօր։
16Զի դուք ինքնին գիտէք՝ ո(ր)պ(էս) բնակեցայք յերկրին եգիպտացւոց, եւ ո՞րպէս անցաք ը(ստ) մէջ ազգացն. ը(ստ) որս անցէք դուք.
17եւ տեսէք զգարշելի́ս նոցա եւ զկո́ւռս իւրեանց, զփա́յտն եւ զքար, զարծա́թն եւ զոսկի. որ է́ առ նոսա։
18Մի́ ոք իցէ ՛ի ձէնջ ա́յր կամ կին, կամ ա́զգ, կամ ցեղ՝ որոյ միտք իւր խոտորեա́լ իցեն ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ իւրմէ, երթա́լ պաշտել զդիս ազգացն այնոցիկ։
19եւ եղիցի եթէ լուիցէ զպատգամս նզովիցս այսոցիկ, եւ խոկասցի ՛ի սրտի իւրում՝ եւ ասիցէ, քաւութի(ւն)ք եղիցին ինձ. զի եթէ ես ըստ մոլորու(թ)ե(ան) սրտի իմոյ գնայցեմ. զի մի́ կորուսանիցէ մեղաւորն զանմեղն։
20Եւ ո́չ հաճեսցի ա(ստուա)ծ ներել նմա այլ յայնժամ բորբոքեսցի́ բարկութի(ւն) ն(ո)ր(ա), եւ նախանձ ն(ո)ր(ա) ՛ի մարդն յայն. եւ հասցե́ն նմա ա(մենայ)ն նզովք ուխտիս այսորիկ, գրեա́լք ՛ի գրի օրինացս այսոցիկ. եւ ջնջեսցէ́ տ(է)ր զանուն ն(ո)ր(ա) ՛ի ներքոյ երկնից.
21եւ զատուսցէ́ զնա տ(է)ր ՛ի չարիս յա(մենայ)ն որդւոցն ի(սրաէ)լի. ըստ ա(մենայ)ն նզովի́ց ուխտիս գրելոյ ՛ի գիրս օրինացս այսոցիկ։
22Եւ ասիցեն ազգքն միւս՝ եւ որդիքն ձեր որ յարիցեն յե́տ ձեր, եւ օտարոտին որ գայցէ յերկրէ հեռաստանէ՝ տեսանիցեն զհարուածս երկրին այնորիկ. եւ զախտս ն(ո)ց(ա) զոր առաքեաց տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա).
23զծըծումբն եւ զա́ղն այրեցեալ, յա(մենայ)ն ՛ի հող ն(ո)ր(ա) մի́ սերմանեսցի եւ մի́ բուսցի, եւ մի́ ելցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ա(մենայ)ն դեղ դալար։ Ո(ր)պ(էս) կործանեցան սոդոմ եւ գոմոր, ադամա́ եւ սեբոյիմ, զորս կործանեաց տ(է)ր սրամտութ(եամ)բ եւ բարկութ(եամ)բ։
24Եւ ասասցեն ա(մենայ)ն ազգքն. ընդէ՞ր արար տ(է)ր այնպէս երկրին այնմիկ, զի՞նչ իցէ սրտմտու(թ)ի(ւն) մեծ բարկութե(ա)ն այնորիկ։
25Պատասխանի́ տացեն եւ ասասցեն. զի թողին զուխտն ա(ստուծո)յ հա́րց իւրեանց, զոր ուխտեաց հարցն ն(ո)ց(ա), յորժամ եհա́ն զն(ո)ս(ա) յերկրէն եգիպտացւոց.
26եւ գնացեալ պաշտեցին զաստուածս օտարս, եւ երկի́ր պագին ն(ո)ց(ա) զոր ո́չն ճանաչէին, եւ ո́չ բաժանեաց ն(ո)ց(ա)·
27եւ բարկացաւ տ(է)ր սրտմտու(թեամ)բ ՛ի վ(ե)ր(այ) երկրին այնորիկ, ածե́լ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ը(ս)տ ա(մենայ)ն նզովից ուխտիս գրելոյ ՛ի մատենի օրինացս այսոցիկ։
28Եւ եբա́րձ զն(ո)ս(ա) տ(է)ր յերկրէ իւրեանց, բարկութ(եամ)բ եւ սրտմտութ(եամ)բ եւ զայրացմամբ մեծա́ւ յոյժ. եւ մերժեաց զն(ո)ս(ա) յերկիր օտար մինչեւ ցայժմ։
29Ծածուկքն տ(եառ)ն ա(ստուծո)յ մերում, եւ յայտնիքն մե́զ եւ որդւոց մերոց յաւիտեան՝ առնել զա(մենայ)ն պատգամս օրինացս այսոցիկ։
1Եւ եղիցի եթէ հասանիցէ́ ՛ի վ(ե)ր(այ) քո ա(մենայ)ն պատգամքս այսոքիկ, կամ օրհնու(թ)ի(ւն)ք կամ անէծք զորս ետու առաջի երեսաց քոց, եւ կալցիս ՛ի սրտի քո ընդ ա(մենայ)ն ազգսն ուր ցրուեսցէ զքեզ տ(է)ր անդ։
2Եւ դարձցիս առ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ լուիցե́ս ձայնի ն(ո)ր(ա) ըստ ա(մենայ)նի զոր ես պատուիրեմ քեզ այսօր, յա(մենայ)ն սրտէ քումմէ եւ յա(մենայ)ն անձնէ քումմէ։
3եւ բժշկեսցէ́ տ(է)ր զմեղսն քո, եւ ողորմեսցի́ քեզ։ Եւ դարձեալ ժողովեսցէ́ զքեզ յա(մենայ)ն ազգաց՝ ուր ցրուեսցէ զքեզ տ(է)ր անդր։
4եթէ իցէ ցրումն քո ՛ի ծագա́ց երկրի մինչեւ ՛ի ծա́գս երկրի, եւ անտի́ ժողովեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո.
5եւ անտի́ առցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո, եւ ածցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յերկիրն զոր ժառանգեցին հարք քո. եւ ժառանգեսցե́ս զնա՝ եւ բարի́ եղիցի քեզ, եւ բազմապատի́կ արասցէ զքեզ քան զհարս քո։
6Եւ պարուրեսցէ́ տ(է)ր զսիրտ քո եւ զսիրտ զաւակի քոյ. սիրել զտ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն սրտէ քումմէ եւ յա(մենայ)ն անձնէ քումմէ. զի կեցցես դո́ւ եւ զաւակ քո։
7Եւ տացէ տ(է)ր ա(ստուա)ծ քո զնզովս զայս ՛ի թշնամի́ս քո, եւ յատելի́ս քո որք հալածեցինն զքեզ։
8եւ դու դարձցի́ս եւ լուիցե́ս ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ արասցես զպատուիրանս ն(ո)ր(ա) զոր ե́ս պատուիրեմ քեզ այսօր։
9Եւ աճեցուսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն գործս ձեռաց քոց, ծննդո́վք որովայնի քոյ, եւ արդեամբք երկրի քոյ, եւ ծննդովք անասնոց քոց։ Զի դարձցի́ ՛ի քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ուրա́խ լինել քեւ ՛ի բարուիս՝ որպէս ուրա́խ եղեւ հարբքն քովք։
10Եթէ լուիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, պահե́լ եւ առնել զա(մենայ)ն պատուիրանս ն(ո)ր(ա) եւ զիրաւունս ն(ո)ր(ա), եւ զդատաստանս ն(ո)ր(ա), զգրեալս ՛ի գրի օրինացս այսոցիկ. եթէ դարձցիս առ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն սրտէ քումմէ՝ եւ յա(մենայ)ն անձնէ քումմէ։
11Զի պատուիրանքս այս՝ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, ո́չ ծանրաբե́ռն ինչ է, եւ ո́չ հեռի́ ՛ի քէն։
12Ո́չ յերկինս՝ թէ ասիցես. ո́վ ելանիցէ մեզ յերկինս եւ առնուցու զնա՝ եւ լուիցուք եւ արասցուք։
13Եւ ո́չ յա́յնկոյս ծովու է, թէ ասիցես ո՞վ անցանիցէ յայնկոյս ծովու՝ եւ առնուցու առ մեզ զնա, եւ լսելի արասցէ մեզ՝ եւ արասցուք։
14Մե́րձ է բանն առ քեզ յոյժ, ՛ի բերա́ն քո եւ ՛ի սրտի́ քում, եւ ՛ի ձեռս քո́ է առնել զնա։
15ահաւասիկ ետու այսօր առաջի երեսաց քոց զկեա́նս եւ զմահ, զբարի́ եւ զչար։
16Եւ եթէ լուիցես պատուիրանաց տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ՝ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրե́լ զտ(է)ր ա(ստուա)ծ քո. գնա́լ ՛ի ճանպարհս ն(ո)ր(ա), պահե́լ զիրաւունս եւ զպատուիրանս ն(ո)ր(ա), եւ զդատաստանս ն(ո)ր(ա), կեցցէ́ք եւ բազո́ւմք լինիցիք. եւ օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն երկրին յոր մտանելո́ց ես ժառանգել զնա։
17Եւ եթէ փոխեսցի սի́րտ քո, եւ ո́չ լուիցես, եւ մոլորեալ երկի́ր պագանիցես աստուածոց օտարաց, եւ պաշտեսցես զնոսա.
18պատմե́մ քեզ այսօր, զի կորստեա́մբ կորնչիցիք. եւ ո́չ լինիցիք բազմօրեայք ՛ի վ(ե)ր(այ) երկրին՝ յոր դո́ւք անցանէք ընդ յորդանան ժառանգել զնա։
19Ունիմ ձեզ վկայ ա́յսօր զերկինս եւ զերկիր. զկեա́նս եւ զմահ ետու առաջի երեսաց ձերոց, զօրհնու(թ)ի(ւն)ս եւ զանէծս. եւ ընտրեա́ զկեա́նս, զի կեցցե́ս դու եւ զաւակ քո.
20սիրե́լ զտ(է)ր ա(ստուա)ծ քո, եւ լսե́լ ձայնի ն(ո)ր(ա), եւ ունե́լ զնմանէ. զի ա́յն են կեանք քո, եւ երկայնութի(ւն) աւուրց քոց. բնակե́լ յերկրին զոր երդուա́ւ տ(է)ր հարցն քոց. աբրահամու եւ սահակայ եւ յակոբայ՝ տա́լ նոցա։
1Եւ կատարեա́ց մովսէս խօսե́լ զա(մենայ)ն զբանս զայսոսիկ առ ա(մենայ)ն որդիսն ի(սրաէ)լի։
2Եւ ասէ ցն(ո)ս(ա). հարիւր եւ քսա́ն ամաց եմ ես այսօր, եւ ո́չ եւս կարեմ ելանել եւ մտանել. քանզի տ(է)ր ասաց ցիս, թէ ո́չ անցանիցես ը(ստ) այդ յորդանան։
3Տ(է)ր ա(ստուա)ծ քո երթայ առաջի երեսաց քոց. նա́ սատակեսցէ զազգսն զայնոսիկ յերեսաց քոց, եւ ժառանգեսցե́ս զն(ո)ս(ա). եւ յեսո́ւ երթայ առաջի երեսաց քոց՝ ո(ր)պ(էս) խօսեցաւ տ(է)ր։
4Եւ արասցէ տ(է)ր ը(ստ) ն(ո)ս(ա) ո(ր)պ(էս) արար ը(ստ) սեհոն եւ ը(ստ) ովգ, ը(ստ) երկոսին թագաւորսն ամովրհացւոց որ էին յայնկոյս յորդանանու, եւ ը(ստ) երկիր ն(ո)ց(ա).
5ո(ր)պ(էս) սատակեցաք զն(ո)ս(ա)։ Եւ մատնեսցէ́ զն(ո)ս(ա) տ(է)ր առաջի ձեր. եւ արասջիք ը(ստ) ն(ո)ս(ա) ո(ր)պ(էս) պատուիրեցի́ ձեզ։
6Քա́ջ լեր եւ զօրացի́ր, մի́ երկնչիր եւ մի́ զանգիտեր, եւ մի́ զարհուրեսցիս յերեսաց ն(ո)ց(ա). զի տ(է)ր ա(ստուա)ծ քո ինքնի́ն է որ երթայցէ յառաջագոյն ընդ ձեզ ՛ի միջի ձերում. ո́չ թողցէ զքեզ՝ եւ ո́չ ը(ստ) վայր հարկանիցէ։
7Եւ կոչեա́ց մովսէս զյեսու՝ եւ ասէ ցնա առաջի ա(մենայ)ն ի(սրաէ)լի. քա́ջ լեր եւ զօրացի́ր. քանզի դո́ւ մտանելոց ես առաջի երեսաց ժողովրդեանդ այդորիկ, յերկիրն զոր երդուաւ տ(է)ր հարցն ձերոց տալ ն(ո)ց(ա). եւ դո́ւ ժառանգեցուսցես զն(ո)ս(ա)։
8եւ տ(է)ր որ երթալո́ց է ընդ քեզ, ո́չ թողցէ զքեզ, եւ ո́չ ընդ վայր հարցէ. մի́ երկնչիր եւ մի́ զանգիտեր։
9Եւ գրեա́ց մովսէս զա(մենայ)ն բանս օրինացս այսոցիկ ՛ի մատենի. եւ ետ զայն ցքահանայսն ցորդիսն ղեւեայ, որ բառնայի́ն զտապանակ ուխտին տ(եառ)ն, եւ ցծերս որդւոցն իսրայէլի։
10Եւ պատուիրեաց նոցա մովսէս յաւուր յայնմիկ եւ ասէ։ յետ եւթն ամի ժամանակի տարւոյն թողու(թ)ե(ան) ՛ի տօնի տաղաւարահարացն,
11՛ի գումարել ա(մենայ)ն ի(սրաէ)լի յանդիման լինելոյ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր՝ ընթերնուցուք զօրէնս զայս առաջի ի(սրաէ)լի յականջս ն(ո)ց(ա),
12եկեղեցացուցեալ զժողովուրդն, զա́րս եւ զկանայս եւ զմանկունս, եւ զեկն որ ՛ի քաղաքս ձեր. զի լուիցեն, եւ ուսանիցին երկնչել ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ մերմէ. եւ ուսցին առնե́լ պատգամս օրինացս այսոցիկ։
13Եւ որդիք նոցա որ ոչ գիտիցեն, լուիցե́ն եւ ուսցին երկնչե́լ ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ մերմէ զա(մենայ)ն աւուրս որչափ եւ կեցցեն նոքա ՛ի վերայ երկրին՝ յոր դուք անցանելոց էք ընդ յորդանան ժառանգել զնա։
14Եւ ասէ տ(է)ր ցմովսէս. ահա մերձեցա́ն աւուրք մահուան քոյ. կոչեա́ զյեսու՝ եւ կացէ́ք առաջի դրան խորանին վկայութե(ան), եւ հրաման տաց նմա։ Եւ գնացին մովսէս եւ յեսու ՛ի խորանն վկայու(թ)ե(ան), եւ կացին ՛ի դրան խորանին վկայութե(ան)։
15եւ էջ տ(է)ր սեամբ ամպոյ, եւ եկաց առ դրան խորանին վկայութե(ան). եւ եկաց սիւն ամպոյն առ դրան խորանին։
16Եւ ասէ տ(է)ր ցմովսէս. ահաւասիկ դու ննջեսցես ընդ հարս քո. եւ յարուցեալ ժողովուրդդ այդ պոռնկեսցի́ զհետ աստուածոց օտարաց երկրին յոր մտանիցէ դա́ ՛ի նոսա, եւ թողուցուն զիս. եւ ցրիցե́ն զուխտն իմ զոր ուխտեցի ընդ դոսա։
17Եւ բարկացա́յց դոցա սրտմտութ(եամ)բ յաւուր յայնմիկ, եւ լքի́ց զդոսա, եւ դարձուցի́ց զերեսս իմ ՛ի դոցանէ, եւ եղիցին կերակո́ւր թշնամեաց, եւ գտցեն զդոսա չարի́ք բազումք եւ նեղութի(ւն)ք. եւ ասասցեն յաւուր յայնմիկ. քանզի չէ́ տ(է)ր ա(ստուա)ծ մեր ընդ մեզ, գտին զմեզ չարիքս այսոքիկ։
18Եւ ես դարձուցանե́լով դարձուցից զերեսս իմ ՛ի նոցանէ յաւուր յայնմիկ. վասն ա(մենայ)ն չարեացն զոր արարին. զի դարձան յաստուածս օտարոտիս։
19Եւ արդ գրեցէ́ք զբանս օրհնութե(ան)ս այսորիկ. եւ ուսուսջի́ք զդա որդւոցն ի(սրաէ)լի, եւ արկջի́ք զդա ՛ի բերան ն(ո)ց(ա)։ զի եղիցի ինձ օրհնութի(ւն)դ այդ ՛ի վկայու(թ)ի(ւն) ՛ի մէջ որդւոցդ ի(սրաէ)լի.
20քանզի տարա́յց զդոսա յերկիրն բարի զոր երդուայ հա́րց ն(ո)ց(ա), երկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր, եւ կերիցեն եւ լցեալ յագեսցի́ն. եւ դառանյցեն յաստուածս օտարոտիս, եւ պաշտիցե́ն զնոսա, եւ զայրացուցանիցեն զիս. եւ ցրիցեն զուխտն իմ զոր ուխտիցի ն(ո)ց(ա).
21եւ ընդդէ́մ կացցէ ն(ո)ց(ա) օրհնու(թ)ի(ւն)դ այդ՝ յանդիմա́ն լինել վկայ։ եւ մի́ մոռասցի ՛ի բերանոց ն(ո)ց(ա), եւ ՛ի բերանոյ զաւակի ն(ո)ց(ա). քանզի գիտեմ զչարու(թ)ի(ւն) ն(ո)ց(ա) զոր արարին աստ այսօր, յառաջ քան զտանելն իմ զն(ո)ս(ա) յերկրին բարութե(ան) զոր երդուայ հարցն նոցա։
22Եւ գրեա́ց մովսէս զօրհնութի(ւն)ս զայս յաւուր յայնմիկ, եւ ուսոյց զսա որդւոցն ի(սրաէ)լի։
23Եւ պատուիրեաց մովսէս յեսուայ որդւոյ նաւեայ՝ եւ ասէ. քա́ջ լեր՝ եւ զօրացի́ր. զի դո́ւ տանելոց ես զորդիսն ի(սրաէ)լի յերկիրն զոր խոստացաւ տա́լ ն(ո)ց(ա) տ(է)ր, եւ նա եղիցի ընդ քեզ։
24Եւ իբրեւ կատարեա́ց մովսէս գրել զա(մենայ)ն զբանս օրինացս այսոցիկ ՛ի մատենի մինչեւ իսպառ։
25եւ պատուիրեաց ղեւտացւոցն որ կրէին զտապանակ ուխտին տ(եառ)ն. ասէ։
26Առեալ զմատեա́ն օրինացդ այդոցիկ՝ դնիցէ́ք ՛ի կողմանէ տապանակի ուխտին տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ. եւ եղիցի́ անդ ը(ստ) քեզ ՛ի վկայու(թ)ի(ւն)։
27Զի ես գիտեմ զհեստութի(ւն) քո եւ զխի́ստ պարանոց քո. զի մինչդեռ ես ը(ստ) ձեզ կենդանի́ եմ այսօր, դառնացուցիչք էք ա(ստուա)ծակողմանն, ո՞րպէս ոչ ապաքէն եւ յե́տ մահուան իմոյ։
28Արդ ժողովեցէ́ք առիս զցեղապե́տս եւ զծերս ձեր, եւ զդատաւորս ձեր, եւ զատենադպիրս ձեր. զի խօսեցա́յց յականջս ն(ո)ց(ա) զա(մենայ)ն զբանս զայսոսիկ. եւ կալայց ձեզ վկա́յ զերկինս եւ զերկիր։
29Քանզի գիտեմ եթէ յետ վախճանի իմոյ անօրինելո́վ անօրինիցէք, եւ խոտորիցիք ՛ի ճանապարհէն զոր պատուիրեցի ձեզ. եւ պատահիցե́ն ձեզ չարիքն ՛ի վախճանի աւուրց։ քանզի առնիցէք չա́ր առաջի տ(եառ)ն, բարկացուցանե́լ զնա գործովք ձեռաց ձերոց։
30Եւ խօսեցաւ մովսէս յականջս ա(մենայ)ն եկեղեցւոյն ի(սրաէ)լի զբանս օրհնութե(ան)ս այսորիկ մինչեւ ՛ի սպառ։
1Նայեցարո́ւք երկինք եւ խօսեցայց, եւ լուիցէ́ երկիր զպատգամս բերանոյ իմոյ։
2ակնկալեսցի́ իբրեւ զանձրեւ բարբա́ռ իմ. եւ իջցէ́ իբրեւ զցօղ պատգամք իմ։ իբրեւ զանձրեւ ՛ի վ(ե)ր(այ) սիզոյ, եւ իբրեւ զտեղատարա́փ ՛ի վ(ե)ր(այ) խոտոյ։
3զի զանո́ւն տ(եառ)ն կարդացի. տո́ւք օրհնութի(ւն) տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ։
4Ա(ստուա)ծ որոյ ճշմարի́տ են գործք ն(ո)ր(ա). եւ ա(մենայ)ն ճանապարհք ն(ո)ր(ա) իրաւամբք։ ա(ստուա)ծ հաւատարի́մ է, եւ ո́չ գոյ ՛ի նմա անիրաւու(թ)ի(ւն). արդա́ր եւ անարատ է տ(է)ր։
5մեղան՝ եւ ո́չ նմա որդիք արատայ, ա́զգ թիւր եւ խոտորեալ։
6Զա՞յդ տ(եառ)ն հատուցանէք այդպէս, ժողովուրդ յիմար՝ եւ ո́չ իմաստուն։ ո՞չ նա է հա́յրն որ ստացաւ զքեզ, արա́ր զքեզ՝ եւ հաստատեաց զքեզ։
7Յո́ւշ լիցին քեզ աւուրքն յաւիտենից. իմացարո́ւք զաման ազգա́ց յազգս։ հա́րց ցհարսն քո՝ եւ պատմեսցեն քեզ. եւ ցծերս քո՝ եւ ասասցեն քեզ։
8յորժամ բաժանեա́ց բարձրեալն զազգս ա(մենայ)ն. ո(ր)պ(էս) սփռեաց զորդիսն ադամայ։ Կացոյց սահմանս ազգաց ը(ս)տ թուոյ որդւոց ա(ստուծո)յ։
9Եղեւ բաժին տ(եառ)ն ժողովուրդ իւր յակոբ, եւ վիճա́կ ժառանգութե(ան) իւրոյ ի(սրա)էլ։
10Բաւական եղեւ նմա յանապատի, ՛ի ծարա́ւ տօթոյ յանջրդի պաշտպանեա́ց զնա։ եւ խրատեաց եւ պահեաց զնա իբրեւ զբի́բ ական.
11իբրեւ զարծուի ՛ի ծածկել զբո́յն իւր, եւ ՛ի ձագս իւր գթացաւ։ տարածեաց զթեւս իւր եւ ընկալա́ւ զնա. եւ բարձեալ բերէ́ր զնա ՛ի վերայ միջնողանց իւրոց։
12Տ(է)ր միայն ածէր զն(ո)ս(ա), եւ ո́չ գոյր ընդ նոսա աստուա́ծ օտար։
13եհան զն(ո)ս(ա) ՛ի զօրութի(ւն) երկրի. կերակրեա́ց զնոսա արդեամբք անդաստանաց։ գինեցոյց մե́ղր ՛ի վիմէ, եւ ե́ւղ յապառաժ վիմէ։
14Կոգի կովուց եւ կա́թն մաքեաց, հանդերձ ճարպով գառանց խոյոց որդւոց ցլո́ւց եւ նոխազաց։ ընդ ճարպոյ երիկամանց ցորենոյ, եւ զարիւն խաղողոյ ըմպէին գինի։
15Եկեր յակոբ՝ եւ յագեցաւ, յօրացա́ւ եւ յանկուշեա́ց սիրելին։ գիրացա́ւ ստուարացա́ւ եւ լայնացաւ, եւ եթող զտ(է)ր ա(ստուա)ծ զարարիչ իւր. եւ ապստամբեա́ց յա(ստուծո)յ փրկչէ իւրմէ։
16Բարկացուցին զիս օտարոտւովք, եւ գարշելեօք իւրեանց դառնացուցին զիս։
17զոհեցի́ն դիւաց եւ ո́չ ա(ստուծո)յ. դից՝ զորս ո́չ գիտէին, նո́րք եւ առժամայնք եկեալ, զորս ո́չ գիտէին հարք ձեր։
18Թողեր զա(ստուա)ծ՝ որ ծնաւ զքեզ, մոռացա́ր զա(ստուա)ծ զկերակրիչն քո։
19ետե́ս տ(է)ր եւ նախանձեցաւ, եւ սրտմտեցա́ւ վ(ա)ս(ն) բարկութե(ան) ուստերաց եւ դստերաց իւրոց.
20եւ ասաց. դարձուցից զերեսս իմ ՛ի նոցանէ, եւ ցուցի́ց ն(ո)ց(ա) զինչ լինելոց իցէ ՛ի վախճանի աւուրց։ զի ազգ թիւր են, որդիք՝ յորս ո́չ գոն հաւատք։
21Նոքա նախանձեցուցին զիս չաստուածովք, եւ բարկացուցին զիս կռո́վք իւրեանց։ եւ ես նախանձեցուցի́ց զն(ո)ս(ա) չազգա́ւ, եւ անմիտ ժողովրդեամբ բարկացուցից զնոսա։
22Զի հո́ւր բորբոքեալ է ՛ի բարկու(թեն)է իմմէ. այրեսցէ́ մինչեւ ՛ի դժոխս ներքինս։ կերիցէ́ զերկիր եւ զարմտիս ն(ո)ր(ա). բորբոքեսցէ զհիմունս լերանց։
23Կուտեցի́ց ՛ի ն(ո)ս(ա) չարիս, եւ զնե́տս իմ սպառեցի́ց ՛ի ն(ո)ս(ա)։
24մաշեալք սովով եւ կերակրո́վ թռչնոց. լա́րս առանց բժշկու(թ)ե(ան), եւ ժանի́ս գազանաց առաքեցից ՛ի ն(ո)ս(ա), սրտմտու(թեամ)բ քարշե́լ զն(ո)ս(ա) ը(ստ) երկիր։
25Արտաքուստ անզաւակեսցէ զն(ո)ս(ա) սուր, եւ ՛ի շտեմարանաց երկե́ւղ։ զերիտասարդն հանդերձ կուսի́ւն. եւ զստնգիացն հանդերձ հաստատելով ծերով։
26Ասացի բա́մ ցրեցից զն(ո)ս(ա). դադարեցուցի́ց ՛ի մարդկանէ զյիշատակս նոցա։
27թէ ո́չ վ(ա)ս(ն) բարկութե(ան) թշնամեաց, զի մի́ երկայնակեացք լինիցին. եւ զի մի́ բարձրասցին հակառակորդքն, եւ ասիցեն, թէ ձեռն մեր բարձր՝ եւ ո́չ տ(է)ր արար զայս ա(մենայ)ն։
28Զի ազգ խորհրդակորո́յս են. եւ ո́չ գոյ ՛ի ն(ո)ս(ա) իմաստու(թ)ի(ւն).
29եւ ոչ խորհեցան ՛ի միտ առնուլ զայս. արդ ընկալցին առ յապա ժամանակս։
30Զիա՞րդ հալածեսցէ մի զհազարս, եւ երկուք շարժեսցեն զբեւրս. եթէ ոչ ա(ստուա)ծ վաճառեաց զն(ո)ս(ա)։
31Զի ո́չ են իբրեւ զա(ստուա)ծ մեր աստուածք ն(ո)ց(ա). եւ թշնամիք մեր վատախորհո́ւրդք։
32զի յորթո́յ սոդոմայ է որթ ն(ո)ց(ա), եւ ուռ ն(ո)ց(ա) ՛ի գոմորայ։ Խաղող ն(ո)ց(ա) խաղող լեղի́, եւ ողկոյզ ն(ո)ց(ա) դառնու(թ)ի(ւն)։
33սրտմտու(թ)ի(ւն) վիշապաց գինի ն(ո)ց(ա). եւ սրտմտու(թ)ի(ւն) իժից առա́նց բժշկու(թ)ե(ան)։
34Ո՞չ ապաքէն այս ա(մենայ)ն ժողովեալ է առիս, եւ կնքեա́լ կայ ՛ի գանձի իմում։
35յաւուր վրէժխնդրութե(ան) հատուցից, ՛ի ժամանակի յորում սխալեցի́ ոտն ն(ո)ց(ա). զի մե́րձ է օր բարկութե(ան) ն(ո)ց(ա), եւ հասեա́լ պատրաստեալ կայ ձեզ։
36Զի դատեսցէ́ տ(է)ր զժողովուրդ իւր. եւ ՛ի ծառայս իւր մխիթարեսցի։ զի ետես զն(ո)ս(ա) լուծեալս եւ լքեալս եւ մատնեալս ՛ի գերութի(ւն)։
37Եւ ասա́ց տ(է)ր՝ ո՞ւր են աստուա́ծք ն(ո)ց(ա), յորս յուսացեալ էին ՛ի նոսա.
38զորոց զճա́րպ զոհից ն(ո)ց(ա) ուտէիք, եւ ըմպէիք զգինի նուիրաց ն(ո)ց(ա). յարիցեն օգնեսցե́ն ձեզ, եւ եղիցին ձեր թիկունք։
39Տեսէ́ք տեսէ́ք զի ե́ս եմ, եւ չի́ք այլ ոք բա́ց յինէն։ ե́ս սպանանեմ եւ ե́ս կեցուցանեմ, հարկանեմ եւ բժշկեմ. եւ ո́չ ոք իցէ որ հանիցէ ՛ի ձեռաց իմոց։
40Զի ամբարձից յերկինս զձեռս իմ, եւ երդուա́յց յաջ իմ, եւ ասացից. կենդանի́ եմ ես յաւիտեան։
41զի սրեցից իբրեւ զփայլակն զսուսեր իմ, եւ կալցի́ զդատաստանաց ձեռն իմ, եւ հատուցի́ց զվրէժս թշնամեաց իմոց. եւ ատելեաց իմոց հատուցից։
42արբեցուցի́ց զնետս իմ յարենէ, եւ սուր իմ կերիցէ́ միս յարենէ վիրաւորաց գերու(թ)ե(ան) ՛ի գլխոց իշխանաց թշնամեաց։ ուրա́խ լերուք երկինք հանդերձ նովաւ, եւ երկիրպագցեն նմա ա(մենայ)ն որդիք ա(ստուծո)յ։
43Ուրա́խ լերուք ազգք ընդ ժողովրդեան ն(ո)ր(ա), եւ զօրացուսցեն զնա ա(մենայ)ն հրեշտակք ա(ստուծո)յ։ զի խնդրի́ վրէժ արեան որդւո́ց ն(ո)ր(ա). եւ խնդրեսցէ́ վրէժ՝ եւ հատուսցէ դատաստանս թշնամեաց, եւ ատելեա́ցն հատուսցէ. եւ սրբեսցէ տ(է)ր զերկիր ժողովրդեան իւրոյ։ Եւ գրեա́ց մովսէս զօրհնու(թ)ի(ւն)ս զայս յաւուր յայնմիկ, եւ ուսո́յց զսա որդւոցն ի(սրաէ)լի։
44Եւ եմուտ մովսէս ՛ի ժողովուրդն, եւ խօսեցաւ զա(մենայ)ն բանս օրինացս այսոցիկ յականջս ժողովրդեանն, ինքն եւ յեսու որդի նաւեայ։
45Եւ կատարեաց մովսէս խօսել ը(ստ) ա(մենայ)ն ի(սրաէ)լի.
46եւ ասէ ցն(ո)ս(ա). զգո́յշ լերուք սրտիւք ձերովք ա(մենայ)ն բանիցս այսոցիկ, զորոց ե́ս դնեմ վկայութի(ւն) ընդ ձեզ այսօր. զոր պատուիրիցէ́ք որդւոց ձերոց, պահե́լ եւ առնել զա(մենայ)ն բանս օրինացս այսոցիկ։
47զի ո́չ եթէ բան ինչ ընդունա́յն իցէ ձեզ. զի սա́ է կեա́նք ձեր. եւ վ(ա)ս(ն) այսր բանի երկայնօրեա́յք լինիցիք ՛ի վերայ երկրի՝ յոր դո́ւք անցանէք ընդ յորդանան ժառանգե́լ զնա։
48Եւ խօսեցա́ւ տ(է)ր ընդ մովսիսի ՛ի նմին աւուր՝ եւ ասէ.
49ե́լ դու ՛ի լեառն նաբարի ՛ի լեառն նաբաւ, որ է յերկրին մովաբու յանդիման երեքոյի. եւ տե́ս զերկիրն զոր ե́ս տաց որդւոցն ի(սրաէ)լի ՛ի կալուածս։
50Եւ վախճանեա́ց անդէն ՛ի լերինն յոր ելանիցես, եւ յաւելի́ր ՛ի ժողովուրդ քո, զորօրինակ մեռա́ւ ահարոն եղբայր քո ՛ի հո́վր լերինն, եւ յաւելա́ւ առ ժղվ(ե)ր(այ)դ իւր.
51փոխանակ զի հեստեցէք բանի իմոյ ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի ՛ի վ(ե)ր(այ) ջուրցն հակառակու(թ)ե(ան) ՛ի կադէս՝ յանապատին ՛ի սին. զի ո́չ սրբեցէք զիս ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի։
52Յանդիման տեսցե́ս զերկիրն՝ եւ ա́նդր մի́ մտանիցես։
1Ա́յս է օրհնու(թ)ի(ւն) զոր օրհնեաց մովսէս այրն ա(ստուծո)յ զորդիսն ի(սրաէ)լի յառա́ջ քան զվախճանե́լն իւր.
2եւ ասէ. տ(է)ր ՛ի սինայէ եկեսցէ, եւ երեւեցաւ մեզ ՛ի սէիրայ, եւ փութացաւ ՛ի լեռնէն փառանու. բիւրաւորօ́քն ՛ի կադէսայ, յաջմէ ն(ո)ր(ա) հրեշտակք իւր ընդ իւր.
3եւ խնայեաց ՛ի ժողովուրդ իւր։ եւ ա(մենայ)ն սրբեալք ՛ի ներքոյ ձեռին քոյ, եւ նոքա ընդ քե́ւ են։
4Եւ ընկալա́ւ ՛ի պատգամաց ն(ո)ր(ա) օրէնս, զոր պատուիրեաց մեզ մովսէս, զժառանգու(թ)ի(ւն) ժողովոյն յակոբայ.
5եւ եղիցի իշխան ՛ի մէջ սիրեցելոյն, գումարելո́ց իշխանաց ժողովրդոց, հանդերձ ցեղի́ւքն ի(սրաէ)լի։
6Կացցէ́ ռուբէն եւ մի́ մեռցի, եւ եղիցի բազմաւո́ր թուով։
7Եւ զա́յս ասէ զյուդայէ. Լո́ւր տ(է)ր ձայնի յուդայի. եւ ՛ի ժողովուրդ ն(ո)ր(ա) եկեսցես. եւ ձե́ռք ն(ո)ր(ա) ընտրեսցեն նմա. եւ օգնակա́ն ՛ի թշնամեաց եղիցես նմա։
8Եւ զղեւեայ ասէ. Տո́ւք ղեւեայ զյայտնութի(ւն) ն(ո)ր(ա), եւ զճշմարտու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) ա́ռնն անարատի. զորս փորձեցին փորձանօք, եւ բամբասեցին զնա ՛ի վերայ ջրոցն հակառակու(թ)ե(ան)։
9որ ասէր ցհայր իւր եւ ցմայր իւր՝ թէ ո́չ տեսի զքեզ. եւ զեղբարս իւր ո́չ ծանեաւ, եւ զորդիս իւր ո́չ գիտաց. զգուշացաւ բանից քոց, եւ զուխտ քո պահեաց։
10պատմեսցեն զիրաւունս քո յակոբայ, եւ զօրէնս քո ի(սրաէ)լի. դիցեն խունկս ՛ի բարկութե(ան) քում հանապազ ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյ քոյ։
11օրհնեա́ տ(է)ր զօրհնու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա), եւ ընկա́լ զգործս ձեռաց ն(ո)ր(ա)։ խորտակեա́ զմէջս ՛ի վ(ե)ր(այ) յարուցելոց թշնամեաց ն(ո)ր(ա). եւ ատելիք նորա մի́ կանգնեսցին։
12Եւ զբենիամինէ ասէ. Սիրեցեալն ՛ի տ(թեն)է բնակեսցէ յուսով, եւ ա(ստուա)ծ հովանի́ լիցի նմա զա(մենայ)ն աւուրս. եւ ՛ի մէջ ուսոց ն(ո)ր(ա) հանգեաւ։
13Եւ զյովսեփայ ասէ. Յօրհնութե(ան) տ(եառ)ն երկիր ն(ո)ր(ա), ՛ի ժամանակաց երկնի́ց եւ ՛ի ցօղոյ, եւ յանդնդոց աղբիւրա́ց ՛ի ներքուստ.
14՛ի ժամանակի արդեանց արեգական փոփոխմանց, եւ ՛ի գումարելոյ առ միմեանս ամպոց.
15՛ի գագաթա́նց լերանց իսկզբան, եւ ՛ի գլխոց բլրոց մշտնջենաւորաց։
16Եւ ը(ս)տ ժամանակի́ երկրի լրու(թ)ե(ան), եւ ընդունելու(թ)ի(ւն)ք երեւեցելոյն ՛ի մորենւոջն եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) գլխոյն յովսեփայ՝ եւ ՛ի վերայ գագաթա́ն փառաւորելոյն ՛ի մէջ եղբարց։
17անդրանիկ ցլու գե́ղ ն(ո)ր(ա), եւ եղջեւրք միեղջերոյ եղջեւրք նորա. խեթկեսցէ́ նոքօք զազգս միանգամայն մինչեւ ցծա́գս երկրի։ ա́յս են բիւրաւորք եփրեմի. եւ սոքա́ հազարաւորք մանասէի։
18Եւ զզաբուղոնէ ասէ. ուրա́խ լեր զաբուղոն յե́լս քո։ Եւ զիսաքարայ ասէ. ՛ի բնակութի(ւն)ս ն(ո)ց(ա) ազգք սատակեսցին,
19եւ անդր կոչեսջիք եւ զոհեսջիք զո́հ արդարու(թ)ե(ան). զի զմեծու(թ)ի(ւն) ծովու դիեցուսցէ́ քեզ. եւ զշահավաճառաց առ ծովեզե́ր բնակելոց։
20Եւ զգադայ ասէ. օրհնեա́լ որ ընդարձակեաց գադայ, հանգեաւ իբրեւ զառեւծ. եւ խորտակեա́ց զբազուկս, եւ զիշխանս,
21եւ ետես զիշխանութի(ւն) իւր. զի ա́նդ բաժանեցաւ երկիր իշխանաց ժողովրդովք հանդերձ ազգապետօք ազգաց ցեղիւքն ի(սրաէ)լի, զարդարու(թ)ի(ւն) տ(եառ)ն արար, եւ զդատաստա́ն իւր ընդ ի(սրաէ)լի։
22Եւ զդանայ ասէ. դան՝ կորիւն առիւծու, եւ յարձակեսցի́ ՛ի բասանայ։
23Եւ զնեփթաղիմայ ասէ. նեփթաղիմ յագո́ւրդ ընդունելութե(ան)ց, եւ լցցի́ օրհնու(թեամ)բ ՛ի տ(թեն)է, եւ զծո́վ եւ զհարա́ւ ժառանգեսցէ։
24Եւ զասերայ ասէ. օրհնեա́լ յորդւոց ասեր, եւ եղիցի ընդունելու(թ)ի(ւն) եղբարց, եւ մխեսցէ յե́ւղ զոտն իւր.
25եւ երկա́թ եւ պղի́նձ եղիցին կօշիկք ն(ո)ր(ա). ըստ աւուրց քոց եւ զօրու(թ)ի(ւն) քո։
26Ո́չ գոյ իբրեւ զա(ստուա)ծ սիրեցելոյն, որ ելանէ յերկինս օգնականն քո, եւ մեծամեծա́րն հաստատութեան.
27եւ ծածկոյթ ա(ստուծո)յ իշխանութեան. եւ ՛ի զօրութ(են)է բազկաց մշտնջենաւորաց. եւ մերժեսցէ́ յերեսաց քոց զթշնամին, եւ ասասցէ թէ կորի́ր։
28եւ բնակեսցէ իսրայէլ յուսով առանձինն յերկրին յակոբայ, ՛ի մէջ ցորենոյ եւ գինւոյ. եւ երկինք՝ նմա համբարա́կ ցօղոյ։
29Երանեալ ես դու իսրայէլ ո́ նմանեսցէ քեզ ժողովուրդ ընտրեալ ՛ի տն(թեն)է. պաշտպանեսցէ́ քեզ օգնականն քո, եւ սո́ւր պարծանք քո. եւ եկեսցեն թշնամիք քո, եւ դո́ւ ելցես ՛ի վերայ պարանոցի նոցա։
1Եւ ե́լ մովսէս յարաբո́վթ մովաբայ, ՛ի լեառն նաբաւ, ՛ի կատարն փոգովրայ, որ է յանդիման երեքոյի. եւ եցո́յց նմա տ(է)ր զա(մենայ)ն երկիրն գաղաադու մինչեւ ցգան.
2եւ զա(մենայ)ն երկիրն նեփթաղիմայ, եւ զա(մենայ)ն երկիրն եփրեմի, եւ մանասէի, եւ զա(մենայ)ն երկիրն յուդայ մինչեւ ցծո́վն վերջին.
3եւ զանապատն, եւ շուրջ զերեքոյիւ, եւ զքաղաքսն արմաւենեաց մինչեւ ցսեգովր։
4Եւ ասէ տ(է)ր ցմովսէս. ա́յս է երկիրն զոր երդուայ աբրահամու եւ սահակայ եւ յակոբայ՝ եւ ասեմ. զաւակի́ քում տաց զդա. ցուցի́ աչաց քոց, եւ անդր մի́ մտցես։
5Եւ վախճանեցաւ մովսէս ծառայ տ(եառ)ն յերկրին մովաբու ը(ս)տ բանի տ(եառ)ն։
6եւ թաղեցին զնա ՛ի գայի մերձ ՛ի տունն փոգրովրայ. եւ ո́չ ոք գիտաց զգերեզման նորա մինչեւ ցայսօր։
7Եւ մովսէս էր ամաց հարեւր եւ քսանից ՛ի վախճանելն իւրում. եւ ո́չ վատեցին աչք նորա, եւ ո́չ խորշոմեցան ծնօտք ն(ո)ր(ա)։
8Եւ լացին որդիքն ի(սրաէ)լի զմովսէս յռաբովթ մովաբու առ յորդանանու յանդիման երեքոյի աւուրս երեսուն։ եւ կատարեցան աւուրք սգոյ լալեացն մովսիսի։
9Եւ յեսու որդի նաւեայ՝ լցա́ւ հոգւով իմաստու(թեամ)բ. զի ե́դ մովսէս զձեռն իւր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). եւ հնազանդեցան նմա որդիքն ի(սրաէ)լի, եւ արարին որպէս պատուիրեա́ց տ(է)ր մովսիսի։
10Եւ ո́չ եւս եկաց մարգարէ յի(սրաէ)լի իբրեւ զմովսէս, այր զոր ծանեա́ւ տ(է)ր դէմ յանդիման։
11ա(մենայ)ն նշանօք եւ արուեստիւք զոր առաքեա́ց տ(է)ր առնել յերկրին եգիպտացւոց, ՛ի փարաւոն եւ ՛ի ծառայս նորա, եւ յա(մենայ)ն երկիր ն(ո)ր(ա) զնշանս մեծամեծս.
12զձեռն հզօր եւ զբազուկ բարձր՝ զոր արա́ր մովսէս առաջի որդւոցն ի(սրաէ)լի։