1Յիշեա́ տ(է)ր որ ինչ անցք անցին ընդ մեզ. նայեա́ց եւ տե́ս զնախատինս մեր։
2Ժառանգու(թ)ի(ւն) մեր դարձաւ յօտարութի(ւն), եւ բնակու(թ)ի(ւն) մեր ՛ի նշդեհու(թ)ի(ւն)։
3Ո́րբ մնացաք մեք՝ եւ ո́չ գոյր մեր հայր։ մարք մեր իբրեւ այրիք ՛ի ժամանակաց մերոց։
4Զջուր մեր գնո́յ արբաք. եւ փայտն մեր առանց փոխանակի
5եկն ՛ի վ(ե)ր(այ) պարանոցի մերոյ։ Հալածակա́ն եղեաք, եւ ո́չ գտաք հանդիստ։
6Ձեռնաձի́գ եղեն եգիպտացիքն՝ եւ ոչ ասորեստանեայքն յագեցուցանել հացիւ։
7Հարքն մեր մեղան, եւ չի́ք ուրեք ՛ի միջի. եւ մեղք հարցն այն ընդ մեզ ելին։
8ծառայք տիրեցին մեզ. եւ այն որ փրկէրն զմեզ ՛ի ձեռաց ն(ո)ց(ա)՝ չի́ք ՛ի միջի։
9Եկայք համբարս ՛ի ներքս արասցուք յերեսաց սրոյն անապատի։
10մորթք մեր կարկամեցա́ն իբրեւ զթոնիր հնացեալ յերեսաց բարկու(թ)ե(ան) սովոյն։
11Զկանայս խայտառակեցին ՛ի սիոն, եւ զկուսանս ՛ի քաղաքս յուդայ։
12զծերս կախեցին զբութաց, եւ ՛ի պառաւունս ո́չ խնայեցին։
13ընտիր ընտիրք զձայն բարձեալ կականէին, եւ երիտասարդքն զփայտի հարեալ տկարացան։
14ծերք ՛ի գրոց մեկնեցան, եւ ընտիրքն յօրհնութե(ան)ցն լռեցին։
15Լքան յուրախութ(են)է սիրտք մեր, եւ դարձան ՛ի սուգ օրհնու(թ)ի(ւն)ք պարուց մերոց։
16անկաւ պսակն ՛ի գլխոց մերոց. վա́յ մեզ վա́յ մեզ՝ զի աղքատացաք։
17Վ(ա)ս(ն) այսորիկ տուաւ մեզ սիրտ ցաւագին. վ(ա)ս(ն) այսորիկ եւ խաւարեցան աչք մեր
18՛ի վ(ե)ր(այ) լերին սիովնի, զի դարձաւ յապականութի(ւն). եւ աղուէսք մուտ եւ ել առնէին ՛ի սրահս ն(ո)ր(ա)։
19Եւ դու տ(է)ր յաւիտեան կաս, եւ աթոռ քո ազգէ մինչեւ յազգ։
20Ընդէ՞ր մինչեւ ՛ի սպառ մոռացար զմեզ. հարեր թողեր եւ լքցե́ս զմեզ մինչեւ յերկար ժամանակս։
21Դարձո́ զմեզ տ(է)ր՝ եւ դարձցուք։ նորոգեա́ զմեզ տ(է)ր իբրեւ զաւուրսն զառաջինս։
22զի մերժելո́վ մերժեցեր զմեզ. բարկացաւ սրտմտութի(ւն) բարկու(թ)ե(ան) քոյ ՛ի վ(ե)ր(այ) մեր մինչեւ ՛ի սպառ։