1ԶԻԱ՞ՐԴ ԶԱՏԱՒ, ՆՍՏԱՒ միայնացեալ քաղաքն բազմաժողով, եւ եղեւ իբրեւ կին մի այրի լցեալ տրտմու(թեամ)բ ՛ի մէջ հեթանոսաց։ իշխանն աշխարհի եղեւ հարկատու։
2Լալո́վ ելաց ՛ի գիշերի, եւ արտասուք իւր ՛ի վերայ ծնօտից իւրոց. եւ ո́չ գտաւ մխիթարիչ նմա յայնմ աւուր ՛ի սիրելեաց իւրոց։ ա(մենայ)ն բարեկամք ն(ո)ր(ա) անարգեցին զնա. եւ եղեն նմա իբրեւ թշնամիք։
3Վարեցա́ւ ՛ի գերութի(ւն) յուդայ, ՛ի բազում տառապանս։ ՛ի նեղու(թ)ե(ան), ստրկու(թ)ե(ան), ծառայու(թ)ե(ան). նստաւ ՛ի մէջ հեթանոսաց, եւ ո́չ եգիտ հանգիստ։ ա(մենայ)ն հալածիչք իւր հասի́ն նմա ՛ի մէջ թշնամեաց իւրոց։
4Սո́ւգ առին ճանապարհք սիոնի. զի ո́չ գոյր երթեւեկ տօնից տարեկանաց ն(ո)ր(ա). ա(մենայ)ն դրունք ն(ո)ր(ա) եղեն յապականու(թ)ի(ւն)։ եւ քահանայք նորա հաչեն՝ հառաչեն՝ եւ յոգո́ց հանեն։ կուսանք ն(ո)ր(ա) ՛ի գերութի(ւն) վարեցան. եւ ինքն դառնացեալ յանձն իւր։
5Եւ եղեն նեղիչք ն(ո)ր(ա) ՛ի գլուխս, եւ թմնամիք ն(ո)ր(ա) յուրախու(թ)ի(ւն). զի տ(է)ր կորացոյց զնա վ(ա)ս(ն) բազում ամպարշտու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։ տղայք ն(ո)ր(ա) վարեցան ՛ի գերութի(ւն) առաջի նեղչաց ն(ո)ր(ա)։
6Բարձա́ւ ՛ի դստերացն սիոնի ա(մենայ)ն վայելչու(թ)ի(ւն) ն(ո)ց(ա)։ եղեն իշխանք ն(ո)ց(ա) իբրեւ խոյք, որոց ո́չ գտանէր ն(ո)ց(ա) ճարակ։ ետուն զցանկալի ցանկաի ինչս իւրեանց կերակրոց. զի հանգուսցեն զանձինս իւրեանց։ երթային եւ ո́չ ՛ի միտս իւրեանց՝ առաջի նեղչաց ըստ վարել հալածչացն։
7Յիշեա́ց ե(րուսաղ)էմ զօր տառապանաց, եւ զօր անջատման իւրոյ. թախծեցաւ ընդ ա(մենայ)ն ցանկալի ինչս որ ստացեալ էր իսկզբանէ։ յանկանել ժողովրդեանն ՛ի ձեռս թշնամեացն, եւ ո́չոք էր որ օգնէր նմա։ տեսին ատելիք ն(ո)ր(ա), ո́տն հարին եւ մեծաղեցա́ն ՛ի վ(ե)ր(այ) գերու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։
8Մե́ղս մեղաւ ե(րուսաղ)էմ, վ(ա)ս(ն) այսորիկ ա(մենայ)ն գովիչք ն(ո)ր(ա) կոր ՛ի գո́ւխ առնէին զնա. զի տեսին զանարգանս ն(ո)ր(ա). զի նա ինքնին յետս դարձեալ յոգոց ելանէր։
9Պղծու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) առաջի ոտից իւրոց, եւ ո́չ յիշեաց նա զյետինս իւր. իջոյց արտասուս մեծամեծս, եւ ո́չոք էր որ մխիթարէր զնա։ տե́ս տ(է)ր զտառապանս իմ, զի բարձացան թշնամիք իմ ՛ի վ(ե)ր(այ) իմ։
10Զձեռն իւր ձգեաց նեղիչն ՛ի վ(ե)ր(այ) ցանկալեաց իմոց։ տեսի ես զհեթանոսս զի մտին ՛ի սրբութի(ւն) քո. որոց պատուիրեցեր թէ մի́ մտցեն ՛ի տեղի ժողովրդոց քոց։
11Ա(մենայ)ն ժողովուրդք յոգո́ց ելանէին ՛ի խնդի́ր հացի. տային զա(մենայ)ն ցանկալի ինչս իւրեանց ՛ի գինս հացի. զի դարձուսցեն զանձինս իւրեանց յինքեանս։ տե́ս տ(է)ր եւ հայեա́ց. զի եղէ ես անարգեալ եւ արհամարհեալ։
12Ձեզ ասեմ, ձեզ ասեմ անցաւորք ճանապարհաց՝ դաարձա́յք հայեցարո́ւք եւ տեսէ́ք, թէ իցե՞ն երբէք ցաւք ըստ ցաւոց լեալ՝ որ ՛ի վ(ե)ր(այ) իմ հասին։ բարբառեցաւ յիս տ(է)ր, եւ կորացոյց զիս յաւուր բարկու(թ)ե(ան) եւ սրտմտութե(ան) իւրոյ։
13՛Ի բարձանց իւրոց առաքեաց հո́ւր յոսկերս իմ. ցա́նց ձգեաց ոտից իմոց, եւ դարձոյց զիս յետս իմ. արար յապականութի(ւն) զանձն իմ,զօրհանապազ ՛ի տառապանս տրտմութե(ան)։
14Կանխեա́ց տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ամպարշտու(թ)ե(ան) իմոյ, եւ արկ զինեւ զձեռն իւր։ ծանրացո́յց զլուծ իւր ՛ի վերայ պարանոցի իմոյ. տկարացաւ զօրու(թ)ի(ւն) իմ։ մատնեաց զիս տ(է)ր ՛ի ձեռս ցաւոց իմոց, եւ ո́չ կարեմ հանդարտել։
15Ջնջեա́ց ՛ի միջոյ իմմէ զընտիր ընտիր զօրուց իմոց։ կոչեաց ՛ի վ(ե)ր(այ) ընտրելոց իմոց ժամանակ բեկման։ հնծա́ն եհար տ(է)ր կուսի դստերն յուդայ։
16վ(ա)ս(ն) այսորիկ ես ահաւասիկ ՛ի լալ մատուցեալ եմ։ Ակն իմ իջոյց արտասուս. զի հեռի եղեն յինէն մխիթարիչք իմ, որ դաձուցանէ զանձն իմ յիս։ մատնեցան որդիք իմ յապականութի(ւն) զի զօրացան թշնամիք իմ։
17Տարածեաց սիովն զբազուկս իւր առ ա(ստուա)ծ, եւ ո́չոք էր որ մխիթարէր զնա. շուրջ զնովաւ նեղիչք ն(ո)ր(ա)։ եղեւ ե(րուսաղ)էմ աղտեղեալ իբրեւ կին մի ՛ի մէջ ն(ո)ց(ա)։
18Արդա́ր է տ(է)ր ա(ստուա)ծ. զի ես դառնացուցի զնա։ լուարո́ւք զայս ա(մենայ)ն ժողովուրդք եւ տեսէ́ք զցաւս իմ։ օրիորդք իմ եւ երիտասարդք իմ վարեցան ՛ի գերու(թ)ի(ւն)։
19Կոչեցի ես զսիրելիսն իմ, եւ նոքա արհամարհեցի́ն զիս. քահանայք իմ եւ երիցունք իմ աստէ́ն ՛ի քաղաքիս սատակեցան։ խնդրեցին կերակուր զի դարձուսցեն զոգիս իւրեանց, եւ ո́չ գտաւ։
20Տե́ս տ(է)ր զի նեղեալ եմ. ոսկերք իմ խռովեցան, սիրտ իմ գելա́ւ յիս, եւ ես գտայ դառնացեալ. արտաքուստ ժառանգեաց զիս սուր, ո(ր)պ(էս) եւ մա́հ ՛ի ներքուստ։
21Լուարո́ւք լուարո́ք զայս. զի ես հեծեմ հառաչեմ, եւ ոչո́ք է որ մխիթարէ զիս. ա(մենայ)ն թշնամիք իմ լուան զչարիս իմ, եւ ո́տն հարին ինձ. զի դո́ւ արարեր զօրն զայն, եւ դո́ւ կոչեցեր զժամանակն զայն. եւ եղեւ ինձ վա́յ վա́յ։
22Մտին չարիքն ա(մենայ)ն առաջի քո, եւ ճռաքա́ղ արարեր դու զն(ո)ս(ա). զոր օրինակ արարեր ճռաքա́ղ զիս ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն մեղաց իմոց. զի բազում եղեն հեծութի(ւն)ք իմ, եւ սիրտ իմ լի́ եղեւ տրտմութ(եամ)բ։
1Զիա՞րդ խաւարեցաւ սրտմտութ(եամ)բ եւ բարկու(թեամ)բ տ(եառ)ն դուստր սիոնի. ընկէց յերկնից յերկիր զփառսն ի(սրայէ)լի, եւ ո́չ յիշեաց զպատուանդան ոտից իւրոց։
2Յաւուր սրտմտու(թ)ե(ան) բարկու(թ)ե(ան) իւրոյ ընկլոյց տ(է)ր յանխնայ զա(մենայ)ն գեղ յակովբայ. քակեաց եւ ո́չ անխայեաց։ զամուրս դստերն յուդայ կործանեաց յերկիր. անարգեաց զիշխանս եւ զթագաւորս ն(ո)ց(ա)։
3Փշրեաց տ(է)ր յաւուր սրտմտու(թ)ե(ան) բարկութե(ան) իւրոյ զա(մենայ)ն եղջեւրս ի(սրայէ)լի, եւ դարձոյց յե́տս զառաջ ն(ո)ր(ա) առաջի թշնամեաց նորա։ հո́ւր պատեաց զյակոբ. հաչեաց եւ մաշեաց զա(մենայ)ն որ շուրջ էր զնովաւ։
4Մո́ւտ ը(ստ) գիրկս իւր իբրեւ զթշնամի. հաստատեա́ց զաջ իւր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ սպան զա(մենայ)ն ցանկալիս դստեր սիոնի։ հեղ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) զսրտմտութի(ւն) բարկու(թ)ե(ան) իւրոյ հրով։
5Եղեւ տ(է)ր իբրեւ թշնամի, եւ կործանեաց ի(սրայ)էլ. կործանեաց զթագաւոր ն(ո)ր(ա), կործանեաց զա(մենայ)ն ամուրս ն(ո)ր(ա). եւ բազմացոյց դստերն յուդայ տառապանս ՛ի վ(ե)ր(այ) տառապանաց։
6Խղեաց իբրեւ զայգի զխորանս նորա, եւ ապականեաց զտօն տարեկանաց ն(ո)ր(ա)։ մոռացաւ տ(է)ր զոր արար սիովն տօնս տարեկանաց եւ զշաբաթս. եւ զայրացո́յց ՛ի մռնչել բարկութե(ան) իւրոյ՝ զթագաւորս եւ զիշխանս եւ զքահանայս։
7Մերժեաց տ(է)ր զսեղան իւր, եւ ՛ի բա́ց ընկէց զսրբու(թ)ի(ւն)ս իւր. կործանեաց զպարիսպ աշտարակեայս տաճարաց նորա։ ձա́յն ետուն՝ գոչեցին ՛ի տան տ(եառ)ն. իբրեւ յաւուրս տօնից տարեկանաց ն(ո)ր(ա)։
8Ընկեցաւ կործանեալ պարիսպ դստեր սիոնի։ չա́փ արկին՝ եւ ո́չ անդրէն դարձուցին զձեռս իւրեանց։ սո́ւգ առին մահարձանք, եւ պարիսպք առհասարակ գողացեալ կործանեցան։
9Կործանեցին յերկիր զդրունս ն(ո)ր(ա), եւ խորտակեցին զնիգս ն(ո)ր(ա). թագաւորք ն(ո)ց(ա) եւ իշխանք ն(ո)ց(ա) ՛ի մէջ հեթանոսաց։ ո́չ գոյին օրէնք եւ մարգարէք. եւ ո́չ էին այնք որ տեսանէին տեսիլս ՛ի տ(եառն)է։
10Իջի́ն հա́րթ եղեն գետնոյ. կարկեցան ձերք դստեր սիոնի. հո́ղ արկին զգլխով իւրեանց. քրձազգա́ծք եղեն. յերկիր կործանեցին զիշխանս կուսանացն ե(րուսաղէ)մի։
11Պակասեցին աչք իմ յարտասուաց. խռովեցա́ւ որովայն իմ. յերկի́ր յուծան փառք իմ ՛ի վերայ բեկման դստեր ժողովրդեան իմոյ. ՛ի սատակիլ տղայոց սանդիեցաց ընդ ա(մենայ)ն փողոցս քաղաքին։
12՛Ի մա́րց իւրեանց պահանջէին հաց եւ գինի. ՛ի պակասել թափել հանել զոգիս իւրեանց, ընկեցեալ ցրուեալ կային ՛ի մէջ քաղաքին։
13Զի՞նչ վկայութի(ւն) վկայեցից քեզ կամ զի՞նչ նմանու(թ)ի(ւն) նմանեցուցից զքեզ դուստր ե(րուսաղէ)մի. ո՞վ մխիթարեսցէ զքեզ զօրիորդ դուստր սիոնի. զի ծանրացաւ բաժակ բեկման քոյ. իսկ ո՞վ իցէ որ բժշկեսցէ զքեզ։
14Մարգարէքն տեսին քեզ տեսիլս զո́ւր տարապարտո́ւց եւ անօգուտ. եւ ո́չ յայտնեցին քեզ զանիրաւու(թ)ի(ւն)ս քո, զի դա́րձ լիցի քեզ ՛ի գերու(թեն)է քումմէ։ այլ պատմեցին քեզ առեղծուածս սնոտի, եւ մերժումն ՛ի տեղվոջէ իւրմէ։
15Ծափ զծափի́ հարին ա(մենայ)ն անցաւորք ճանապարհի. շչէին շարժէին զգլուխս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) դստեր սիոնի. ա́յս այն քաղաք է ասէին, պսա́կ փառաց ուրտխու(թ)ե(ան) ա(մենայ)ն երկրի։
16Արար տ(է)ր՝ զոր խօսեցաւ. կատարեաց զբանս իւր զոր պատուիրեաց յաւուրցն առաջնոց. քակեաց, եւ ո́չ անխայեաց. ուրա́խ արար ՛ի վ(ե)ր(այ) քո զթշնամիս քո, եւ բա́րձր արար զեղջեւր նեղչաց քոց։
17Բացին զբերանս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) քո ա(մենայ)ն թշնամիք քո. շչէին եւ կրճտէին զատամունս իւրեանց՝ եւ ասէին, եկա́յք կլցուք զսա. զի այս՝ ա́յն օր է որում ակնունէաք. ահաւասիկ տեսա́ք եւ գտա́ք եւ հասա́ք մեք նմա։
18Գոչեսցե́ն սիրտք նոցա առ պարիսպս դստեր սիոնի. եւ հոսեսցեն իբրեւ զհեղեղ զարտասուս ՛ի տուէ եւ ՛ի գիշերի. մի́ լռեր եւ մի́ դադարեր եւ մի́ տար դուլ՝ ական քում յարտասուաց։
19Արի́ ՛ի խոստովանու(թ)ի(ւն) ՛ի գիշերի, ՛ի սկի́զբն ՛ի գլուխ պահոց քոց. հե́ղ իբրեւ զջուր զսիրտ քո առաջի տ(եառ)ն. համբա́րձ զձեռն քո վ(ա)ս(ն) անձանց տղայոց՝ որ լուծանէին ՛ի սովոյ ՛ի գլուխ ճանապարհաց ելից եւ մտից քոց։
20Տե́ս տ(է)ր եւ հայեա́ց. ո՞ւմ արարեր ա́յսպէս ճռաքաղ, եթէ կերիցեն կանայք զպտուղ որովայնի իւրեանց։ արարեր ճռաքա́ղ. արկեր ՛ի ներքս զխոհակերս, զենուլ ՛ի ներքս ՛ի սրբութե(ան) տ(եառ)ն զտղայս ստնդիայս, զքահանայն եւ զմարգարէն։
21Ննջեցին ՛ի վ(ե)ր(այ) ելիցն ճանապարհաց, առհասարակ ծերն եւ տղայն, կուսան եւ երիտասարդն վարեցա́ն ՛ի գերու(թ)ի(ւն). ՛ի սո́ւր արկեր՝ կոտորեցեր յաւուր բարկութե(ան) քոյ. զեներ, խոհակերեցեր, եւ ո́չ անխայեցեր։
22կոչեցեր իբրեւ զօր տարեկանաց պանդխտութե(ան) իմոյ շո́ւրջ զինեւ. եւ ոչո́ք էր որ գտանէր յաւուր սրտմտութե(ան) բարկութե(ան) տ(եառ)ն. ապրեալք եւ մնացեալք, ՛ի բախել ՛ի բազմանալ թշնամեաց իմոց ամենեցուն։
1Ա(ստուա)ծ հզօր, հայեաց յաղքատու(թ)ի(ւն) իմ. ՛ի ձեռն գաւազանի սրտմտութե(ան) իւրոյ
2ընկլոյց զիս, եւ ած ՛ի վ(ե)ր(այ) իմ խաւար՝ եւ ո́չ լոյս։
3բայց սակայն դարձոյց ՛ի վ(ե)ր(այ) իմ զձեռն իւր հանապազ։
4Մաշեա́ց զմորթ եւ զմարմին իմ. զոսկերս իմ փշրեաց առհասարակ։
5շինեաց ՛ի վ(ե)ր(այ) իմ, եւ պատեաց զգլխով իմով.
6եւ ջանացաւ նստոյց զիս ՛ի խաւարի իբրեւ զմեռեալ յաւիտենից։
7Կուտեա́ց ՛ի վ(ե)ր(այ) իմ, եւ ո́չ եւս կարեմ խլրտել. ծանրացոյց ՛ի վերայ իմ քան զպղինձ։
8զի թէպէտ եւ ասացի՝ թէ կարդացից եւ աղաղակեցից. փակեա́լ եւ արգելեալ է առաջի իւր զաղօթս իմ։
9Ա́րկ արգել ճանապարհաց իմոց, եւ խից ՛ի խրտուիլ զշաւիղս իմ։
10եղեւ ինձ իբրեւ արջ դարանակալ՝ եւ իբրեւ առեւծ թաքուցեալ
11եմուտ զհե́տ իմ։ հալածեաց եւ եհաս, եւ լքոյց զիս եւ արար զիս յապականու(թ)ի(ւն)։
12Մուտ ընդ գիրկս իւր, եւ ելից զիս նետիւք իբրեւ զնպատակ։
13կտրեաց ընդ մէջ զերիկամունս իմ. արա́ր զի նետալից,
14եւ ծա́ղր ժողովրդեան իմոյ, եւ երգք ն(ո)ց(ա) զօրհանապազ։
15Ջամբեա́ց ինձ լեղի, եւ արբոյց զիս դառնու(թեամ)բ։
16քարալի́ց արար զատամունս իմ, եւ ջամբեաց ինձ մոխիր։
17մերժեա́ց ՛ի խաղաղութ(են)է զանձն իմ. մոռացայ զբարիս։
18կորեաւ յաղթու(թ)ի(ւն) իմ, եւ յո́յս իմ ՛ի տ(եառն)է։
19Յիշեցի́ յաղքատու(թեն)է իմմէ եւ ՛ի հալածանաց իմոց. դառնու(թ)ի(ւն) եւ բարկու(թ)ի(ւն)
20յո́ւշ եղեն ինձ միանգամայն. ձանձրացաւ յիս անձն իմ։
21զա́յս ինչ կարգեցի ՛ի սրտի իմում։ վ(ա)ս(ն) այսորիկ համբերի́ց նմա։
22Ողորմու(թ)ի(ւն)ք տ(եառ)ն անսպա́ռ են, եւ ո́չ նուազեն գթութի(ւն)ք ն(ո)ր(ա)։
23՛ի նորոգումն առաւօտու բազմանայ ճշմարտու(թ)ի(ւն) քո տ(է)ր։
24ասա́ց անձն իմ բայ բաժի́ն իմ է նա. վ(ա)ս(ն) այնորիկ ա́կն կալայց նմա։
25Բարերա́ր է ա(ստուա)ծ ՛ի վ(ե)ր(այ) համբերողաց իւրոց. զի անձն որ խնդրէ զնա՝
26բարի́ է որ համբերէ նմա ճշմարտութ(եամ)բ, եւ հանգչի նա ՛ի փրկու(թ)ե(ան) տ(եառ)ն։
27Բարի́ է մարդոյ առնուլ զլուծ խոնարհու(թ)ե(ան) ՛ի մանկութ(են)է իւրմէ։
28Նստցի միայն լռիկ ՛ի տա́ն իւրում. զի անձամբ իւրով ա́ռ յանձն զլուծ քո։
29Տացէ́ հողոյ զբերան իւր, վ(ա)ս(ն) զի կա́յ յոյս.
30մատուսցէ հարկանելեաց զծնօտս իւր. լցցի́ նախատանօք։
31այլ ո́չ թէ յաւիտեա́ն մերժեսցէ տ(է)ր։
32Որ տառապեցոյց, նոյն ողորմեսցի ըստ բազում ողորմութե(ան) իւրում։
33ոչ ետ պատասխանի ՛ի սրտէ իւրմէ. եւ խոնարհեցոյց զորդիս մարդկան։
34Խոնարհեցուցանել ՛ի ներքոյ ոտից ն(ո)ր(ա) զա(մենայ)ն կապեալս երկրի. մատնել զմա́րդ ՛ի դատաստանի տ(եառ)ն.
35խոտել զիրաւունս առն առաջի երեսաց բարձրելոյն։
36պատժել զմարդ ՛ի դատաստանի տ(է)ր ո́չ տեսանէ։
37Ոչ ասաց՝ թէ այսպէս ասաց տ(է)ր՝ եւ եղեւ. ո́չ պատուիրեաց
38բերան բարձրելոյն. ո́չ ելցեն աստի չարիք՝ եւ ո́չ բարիք։
39զի́նչ տրտնջեսցէ մարդ կենդանի, կամ այր ՛ի սիրոյ եղբօր իւրոյ ՛ի վ(ե)ր(այ) մեղաց իւրոց։
40Քննեցա́ն ճանապարհք մեր, եւ կշտամբեցա́ն. դարձցուք մեք ՛ի տ(է)ր,
41համբարձցուք զձեռս մեր սրտիւք հանդերձ ՛ի բարձունս երկնից։
42մեղա́ք, ամպարշտեցաք. եւ ո́չ հաճեցար ընդ մեզ։
43Յա́յց ելեր սրտմտու(թեամ)բ եւ բարկու(թեամ)բ, եւ հալածեցեր զմեզ. կոտորեցեր եւ ո́չ անխայեցեր։
44փակեցեր ամպօք զերկինս՝ զի մի́ հասցեն աղօթք մեր առ քեզ։
45ընկեցեր մերժեցեր զմեզ. արհամարհեալս եւ անարգեալս արարեր զմեզ ՛ի մէջ զօրաց հեթանոսաց։
46Բացե́ր ՛ի մեզ զա(մենայ)ն բերանս թշնամեաց մերոց։
47ա́հ եւ երկեւղ եկն ՛ի վ(ե)ր(այ) մեր, բեկո́ւմն եւ սատակումն։
48եւ հոսանս ջուրց իջուցին աչք մեր ՛ի վ(ե)ր(այ) բեկման դստեր ժողովրդեան իմոյ։
49Աչք իմ ընկալան՝ եւ ո́չ լռեցից, եւ ո́չ լուայց,
50մինչեւ երեւեսցի՝ եւ տեսցէ տ(է)ր յերկնից։
51ա́կն իմ կաթեսցէ ՛ի վ(ե)ր(այ) անձին իմոյ, քան զա(մենայ)ն դստերս քաղաքաց իմոց։
52Որսալով որսացան զիս իբրեւ հաւորսք թշնամիք իմ. որսացա́ն զիս տարապարտուց.
53հեղձուցին ՛ի գբի զկեանս իմ. եդին վէ́մ ՛ի վ(ե)ր(այ) իմ։
54եւ զեղան ջուրք զգլխով իմով. եւ ասացի բամ ահա մերժեցայ։
55Կարդացի ես զանուն քո տ(է)ր ՛ի գբոյ տառապանաց,
56եւ դու լուա́ր ձայնի իմում. մի́ թաքուցաներ զանուն քո ՛ի խնդրուածոց իմոց. այլ ընդարձակեա́ ինձ եւ փրկեա́ զիս։
57դու յօգնել ինձ մերձեցար, եւ ասացեր բա́մ յորում աւուր կարգասցես առիս, մի́ երկիցես։
58Դատեա́ տ(է)ր զդատաստան անձին իմոյ. փրկեցեր զկեանս իմ։
59տեսեր զխռովու(թ)ի(ւն)ս իմ. դատեցար տ(է)ր զդատաստանս իմ։
60տեսե՞ր զա(մենայ)ն իրաւունս իմ. հայեցար յա(մենայ)ն խորհուրդս իմ։
61Լուա́ր տ(է)ր զնախատինս եւ զա(մենայ)ն խորհուրդս ն(ո)ց(ա) որ զինէն։
62՛ի շրթունս յարուցեալս ՛ի վ(ե)ր(այ) իմ զօրհանապազ։
63զնստելն ն(ո)ց(ա) եւ զյառնել ն(ո)ց(ա) ՛ի միտ առի ես ՛ի խորհրդոց անտի ն(ո)ց(ա)։
64Հայեա́ց ՛ի հպարտութի(ւն) աչաց ն(ո)ց(ա). եւ հատուսցես ն(ո)ց(ա) տ(է)ր զհատուցումն ն(ո)ց(ա) ՛ի գլուխս ն(ո)ց(ա)։
65հատուսցես ն(ո)ց(ա) ըստ պանդխտու(թ)ե(ան) սրտից ն(ո)ց(ա)։
66հալածեսցես զն(ո)ս(ա) սրտմտու(թեամ)բ քով, եւ մաշեսցե́ս զն(ո)ս(ա) բարկու(թեամ)բ քո ՛ի ներքոյ երեսաց երկնից։
1Զիա՞րդ շլացաւ ոսկին. այլագունեաց արծաթն սպիտակ. հալեցան սփռեցան ականք ն(ո)ց(ա) ՛ի գլուխ անցից ճանապարհաց ն(ո)ց(ա)։
2Որդիք սիոնի պատուականք, որ առաւել քան զականս պատուականս. զիա՞րդ համարեցան իբրեւ ամանք խեցեղէնք ձեռագործք որդւոց բրտից։
3Մերկացուցին իբրեւ վիշապք զստինս իւրեանց, եւ դիեցուցին զկորիւնս իւրեանց. եղեն ուստերք ժողովրդեան իմոյ ՛ի տանջանս հարուածոց, զի չի́ք ն(ո)ց(ա) բժշկութի(ւն). եւ տառապեցան իբրեւ ջայլամունք յանապատի։
4Կցեցան լեզուք դիեցիկ մանկանց ՛ի քիմս իւրեանց ՛ի ծարաւս իւրեանց։ տղայք հա́ց խնդրեցին, եւ ո́չ ոք էր որ բրդէր ն(ո)ց(ա)։
5Որ ուտէին զկերակուր՝ եղծան ՛ի վ(ե)ր(այ) անցից ճանապարհաց. որ ՛ի գիրկս գրգեալք եւ գգուեալք էին, գիրկս արկեալ աղբեւաց թաթաւեալ թաւալէին։
6Բազմացա́ւ անիրաւու(թ)ի(ւն) դստեր ժողովրդեան իմոյ, քան զանօրէնութի(ւն)ս սոդոմայ կործանելոյ ՛ի ճեպս ՛ի փոյթս յառնէին. եւ ո́չ ուրեք էր վաստակ ձեռաց իւրեանց։
7Սրբեցան ուխտաւորք ն(ո)ց(ա), իբրեւ զձիւն սպիտակացան. իբրեւ զկա́թն զտեցան, իբրեւ զականս շափիղայ ՛ի հատուցման իւրեանց։
8Թխացա́ն քան զածուխ տեսիլք իւրեանց՝ եւ ո́չ ոք ճանաչէր զն(ո)ս(ա), զի դնէին յանցս ճանապարհաց. մածեալ էր մորթ ն(ո)ց(ա) յոսկերս ն(ո)ց(ա). բրտացա́ն նոքա, եւ եղեն իբրեւ զփայտ չորացեալ։
9Գեղեցի́կ էին վիրաւորքն դիականց անկելոց ՛ի սրոյ, քան զանկեալսն ՛ի սովոյ. երթային վիրաւորք ազգք ազգք յարանց։
10Ձեռք կանանց ողորմածաց եփեցին զմանուկս իւրեանց, եւ եղեւ ն(ո)ց(ա) ՛ի կերակուր, առ ՛ի բեկումն դստեր ժողովրդեան իմոյ։
11Ա́ծ եւ կատարեաց տ(է)ր զսրտմտու(թ)ի(ւն) բարկութե(ան) իւրոյ. եհե́ղ զսրտմտու(թ)ի(ւն) բարկութե(ան) իւրոյ, եւ բորբոքեցոյց հուր ՛ի սիոն, եւ եկե́ր զհիմունս ն(ո)ր(ա)։
12Ո́չ հաւատացին թագաւորք ա(մենայ)ն երկրի որ բնակեալ էին ընդ տիեզերս, եթէ մտցէ թշնամի ընդ դրունս ե(րուսաղէ)մի։
13՛Ի մեղս մարգարէիցն իւրեանց, եւ ՛ի մեղս քահանայիցն իւրեանց, որ հեղոյին զարի́ւն արդարոցն ՛ի միջի իւրեանց։
14Շարժեցա́ն սասանեցան զօրութի(ւն)ք ն(ո)ց(ա) յելս ճանապարհաց. պղծեցան թաթաւեցան յարեան մեռելոտւոց. զի ո́չ կարէին զհանդերձս անարատ հանել ՛ի նոցանէ։
15՛Ի բա́ց կացէք՝ պի́ղծո կարդացէք զն(ո)ս(ա). ՛ի բա́ց կացէք, ՛ի բա́ց կացէք, մի́ մերձենայք՝ զի շարժեցա́ն բորբոքեցան. ասացէ́ք ՛ի հեթանոսս՝ զի մի́ եւս յաւելցին բնակիլ ՛ի ն(ո)ս(ա)։
16Կենդանութ(եամ)բ մերով նուաղեցին աչք մեր յօգնականութ(են)է մերմէ. զի տարապարտո́ւց կացուցեալ էր մեր զն(ո)ս(ա) գէտս ՛ի սնոտիս։
17Երեսք տ(եառ)ն բաժանեալ են ՛ի ն(ո)ց(ա)նէ, եւ ո́չեւս յաւելցի հայել ՛ի ն(ո)ս(ա). երեսք քահանայից ակն ո́չ առին ծերոց. ո́չ ողորմեցան ՛ի վ(ե)ր(այ) տղայոց նոցա։ գէ́տ ակն կալեալ հայէաք յազգս որ ո́չ փրկէին զմեզ.
18որսացան զմեզ, փոքր մեւսեւս սատակել ջնջեալէր զմեզ ՛ի քաղաքաց մերոց։ Հաս ժամ, հասեալ է ժամանակ, կատարեցան աւուրք մեր, լցան ժամանակք։
19թեթեւացան հալածիչք մեր ՛ի վ(ե)ր(այ) լերանց. իբրեւ զարծուիս երկնի́ց ՛ի վ(ե)ր(այ) լերանց բարձանց ճախրեցին, եւ յանապատի ՛ի դարան մտեալ պաշարեցին զմեզ։
20Հոգի երեսաց մերոց տ(է)ր ք(րիստո)ս, պատեցան զնովաւ յապականութե(ան) իւրեանց. մինչդեռ մեք խորհէաք թէ ը(ստ) հովանեա́ւ ն(ո)ր(ա) նստցուք եւ կեցցուք ՛ի մէջ հեթանոսաց։
21Ցնծա́ դու եւ ուրա́խ լեր դուստր եդոմայեցւոց. որ բնակեալդ ես յերկրիդ աւստացւոց։ եկեսցէ բաժակս այս ՛ի վերայ քո. յարիցես եւ արբցես, արբեսցիս եւ անդրէ́ն դարձուսցես։
22Պակասեցին անօրէնութի(ւն)ք քո սիոն, եւ ո́չ եւս յաւելցէ խրատել զքեզ. ա́յց արար անօրէնութե(ան)դ քոյ դուստր եդոմայ. յայտնեաց զամենայն ամպարշտութի(ւն)ս քո։