1ՊԱՏԳԱՄՆ ԱՍՏՈՒԾՈՅ, որ եղեւ ՛ի վ(ե)ր(այ) երեմիայի քաղկեայ, ՛ի քահանայի́ց անտի՝ որ բնակեալ էր յանաթովթ յերկրին բենիամինի։
2Առ որ եղեւ բան տ(եառ)ն յաւուրս յովսիայ որդւոյ ամոնայ արքայի հրէաստանի. յերեքտասաներորդի ամի թագաւորու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։
3Եւ եղեւ յաւուրս յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի հրէաստանի, մինչեւ ՛ի վախճան մետասաներորդի ամին սեդեկիայ որդւոյ յովսիայ արքայի յուդայ՝ ցգերու(թ)ի(ւն)ն ե(րուսաղէ)մի, յամսեանն հինգերորդի։
4Եղեւ բա́ն տ(եառ)ն առիս՝ եւ ասէ.
5մինչչեւ ստեղծեալ էիր յորովայնի, գիտե́մ զքեզ. եւ մինչչե́ւ ելեալ էիր յարգանդէ, սրբեցի́ զքեզ. մարգարէ́ ՛ի հեթանոսս եդի́ զքեզ։
6Եւ ասեմ. որ ե́սդ տ(է)ր. տ(է)ր. ահաւասիկ եւ խօսել իսկ ո́չ գիտեմ, զի մանո́ւկ եմ ես։
7Եւ ասէ ցիս տ(է)ր. մի́ ասեր եթէ մանուկ եմ ես. զի առ ամենասեան առ որս առաքեցից զքեզ՝ երթիցե́ս. եւ ըստ ա(մենայ)նի զոր միանգամ պատուիրեցից քեզ՝ խօսեսցի́ս։
8մի́ երկիցես յերեսաց ն(ո)ց(ա)՝ զի ընդ քեզ եմ ՛ի փրկել զքեզ՝ ասէ տ(է)ր։
9Եւ ձգեաց տ(է)ր զձեռն իւր առիս՝ եւ մերձւցոյց ՛ի բերան իմ, եւ ասէ ցիս. ահա ետո́ւ զբանս իմ ՛ի բերան քո։
10ահա́ կացուցի́ զքեզ այսօր ՛ի վ(ե)ր(այ) ազգաց եւ թագաւորութե(ան), խլել եւ բրել, կորուսանել եւ յատակել, շինել եւ տնկել։
11Եւ եղեւ բա́ն տ(եառ)ն առիս՝ եւ ասէ. զի՞նչ տեսանես երեմիա. եւ ասեմ՝ գաւազան ընգուղի́ տեսանեմ ես։
12Եւ ասէ ցիս տ(է)ր. բարւո́ք տեսանես. զի զարթուցեալ եմ ՛ի բանս իմ առնե́լ զն(ո)ս(ա)։
13Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս կրկին անգամ եւ ասէ, զի՞նչ տեսանես. եւ ասեմ, կատսա́ յեռանդան տեսանեմ ես, եւ երեսք ն(ո)ր(ա) յերեսաց հիւսւսոյ։
14Եւ ասէ ցիս տ(է)ր. յերեսա́ց հիւսւսոյ բորբոքեսցին չարիք ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց երկրի։
15զի ահաւասիկ ես միախուռն կոչեցից զա(մենայ)ն թագաւորու(թ)ի(ւն)ս թագաւորու(թ)ե(ան)ց՝ ՛ի հիւսւսոյ երկրէ՝ ասէ տ(է)ր. եկեսցեն եւ արկցեն զիւրաքանչիւր աթոռ ՛ի վ(ե)ր(այ) սեմոց դրանցն ե(րուսաղէ)մի, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն պարսպացն ն(ո)ր(ա) շուրջանակի, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն քաղաքաց հրէաստանի։
16Եւ խօսեցայց դատաստանա́ւ ընդ ն(ո)ս(ա) վ(ա)ս(ն) ա(մենայ)ն չարեաց իւրեանց. զի թողին զիս եւ զոհեցին աստուածո́ց օտարաց, եւ երկի́ր պագին գործոց ձեռաց իւրեանց։
17Եւ դու պնդեա́ զմէջ քո, արի́ եւ ասա́ ն(ո)ց(ա) զա(մենայ)ն զոր միանգամ ես պատուիրեմ քեզ. մի́ երկիցես յերեսաց ն(ո)ց(ա), եւ մի́ զանգիտիցես առաջի ն(ո)ց(ա). զի ընդ քե́զ եմ ես՝ ՛ի փրկել զքեզ ասէ տ(է)ր։
18Բայց ես ահաւադիկ եդի́ զքեզ այսօր իբրեւ զքաղա́ք ամուր. եւ իբրեւ զսիւն երկաթի, եւ իբրեւ զպարիսպ պղնձի ամուր, ա(մենայ)ն թագաւորաց հրէաստանի եւ իշխանա́ց ն(ո)ր(ա), եւ քահանայից ն(ո)ր(ա), եւ ժողովրդեան երկրին։
19Եւ մարտիցեն ընդ քեզ՝ եւ քեզ ինչ ո́չ կարիցեն ստնանել. զի ես ընդ քե́զ եմ ՛ի փրկել զքեզ ասէ տ(է)ր։
1Եւ եղեւ բա́ն տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։
2ե́րթ եւ ընթերցի́ր յականջս որդւոցն ե(րուսաղէ)մի՝ եւ ասասցես։ Ա́յսպէս ասէ տ(է)ր, յիշեցի զքեզ՝ եւ զգութ մանկու(թ)ե(ան) քոյ, եւ զսէր կատարման քոյ՝ ՛ի գալն քեզ զհետ սրբոյն ի(սրայէ)լի։ Ասէ տ(է)ր,
3ս(ուր)բն ի(սրայէ)լի. տ(եառ)ն է սկիզբն արմտեաց ն(ո)ր(ա). ամենեքեան որ ուտեն զնա զղջասցին. չարի́ք հասցեն ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)՝ ասէ տ(է)ր։
4Լուարո́ւք զբան տ(եառ)ն տունդ յակոբայ՝ եւ ա(մենայ)ն ազգ տանդ ի(սրայէ)լի։
5Ա́յսպէս ասէ տ(է)ր. զի՞նչ վնաս գտին յիս հարքն ձեր զի հեռացան յինէն, եւ գնացին զհետ սնոտեաց եւ սնոտի́ եղեն։
6եւ ո́չ ասացին՝ ոեր է տ(է)ր որ եհան զմեզ յերկրէն եգիպտացւոց, եւ առաջնորդեաց մեզ յանապատին, յանբաւ՝ եւ յանկո́խ՝ եւ յանջուր՝ եւ յանպտուղ երկրին եւ ՛ի ստուերս մահու. յերկիր՝ ընդ որ ո́չ անց մարդ, եւ ո́չ բնակեաց ՛ի նմա որդի մարդոյ։
7եւ տարաւ զմեզ ՛ի քերմէլ, ուտել զպտուղ նորա եւ զբարու(թ)ի(ւն)ս։ եւ մտէք եւ պղծեցէք զերկիրն իմ, եւ զժառանգութի(ւն) իմ եդիք ՛ի պղծու(թ)ի(ւն)։
8Եւ քահանայքն ո́չ ասացին՝ ուր է տ(է)ր. եւ վերակացուք օրինաց իմոց ո́չ ծանեան զիս, եւ հովիւքն ամպարշտեցան յիս։ եւ մարգարէքն մարգարէանային բահաղու. եւ զկնի անշահիցն երթային։
9Վ(ա)ս(ն) այնորիկ տակաւին դատեցա́յց ը(ստ) ձեզ՝ ասէ տ(է)ր. եւ ը(ստ) որդի́ս որդւոց ձերոց դատեցայց։
10Արդ անցէ́ք ընդ կղզիս քետիմացւոց եւ տեսէ́ք. եւ ՛ի կեդա́ր առաքեցէք՝ եւ խելամո́ւտ եղերուք յոյժ. եւ տեսէ́ք եթէ եղե́ւ այսպիսի ինչ։
11եթէ փոխեցին ազգքն զաստուածս իւրեանց, եւ նոքա ո́չ են ա(ստուա)ծք. եւ ժողովուրդ իմ փոխեաց զփառս իւր, ուստի ո́չ օգտիցին։
12Յիմարեցա́ն երկինք վ(ա)ս(ն) այսորիկ եւ սոսկացան յոյժ՝ ասէ տ(է)ր։
13զի երկուս չարիս գործեաց ժողովուրդ իմ. զիս թողին զաղբեւրս ջրոյ կենդանւոյ. եւ փորեցին իւրեանց գուբս ծակոտս, որք ո́չ կարացին ունել ջուր։
14Միթէ ծառա՞յ իցէ ի(սրայ)էլ, կամ սարո՞ւկ յակոբ, զի եղեն յաւար.
15՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) գոչեցին առեւծք, եւ ետուն զձայնս իւրեանց, որ արարին զերկիր ն(ո)ր(ա) աւերակ. եւ քաղաքք ն(ո)ր(ա) կործանեցա́ն առ ՛ի չգոյէ բնակչաց։
16եւ որդիք մեմփացւոց եւ տափնացւոց՝ ծանեան զքեզ եւ այպանեցին։
17Ոչ ապաքէն թողո՞ւլն զիս արար քեզ զայդ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ քո. ՛ի ժամանակի ածելոյն զքեզ ը(ստ) անապատն։
18Եւ արդ՝ զի՞նչ կայ քո եւ ճանապարհին եգիպտացւոց, ըմպել քեզ զջուր գեհոնի. եւ զի՞նչ քո եւ ճանապարհին ասորեստանեայց ըմպել զջուրն գետոց։
19Խրատեսցէ́ զքեզ ապստամբութի(ւն)դ քո, եւ չարիք քո կշտամբեսցեն զքեզ. եւ ծանիցես եւ տեսցես, թէ չա́ր եւ դառն է քեզ թողուլն զիս՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ ո́չ հաճեցայ ընդ քեզ՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
20Զի յաւիտենի́ց խորտակեցեր զլուծն քո, եւ խզեցե́ր դու զկապանս քո. եւ ասացեր թէ ո́չ ծառայեցից. այլ գնացից ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն բլրոց բարձանց, եւ ՛ի ներքոյ ա(մենայ)ն հովանաւոր ծառոց՝ եւ անդ չռայելեցա́յց ՛ի պոռնկութի(ւն)։
21Եւ ես տնկեցի զքեզ ո́րթ պտղաբեր ամենեւին ճշմարիտ. զիա́րդ դարձար ինձ ՛ի դառնութի(ւն) ո́րթդ օտարացեալ։
22եթէ լուասցիս բարակաւ, եւ յանճախեսցես քեզ աճառս. սակայն ծրդեա́լ կաս յանիրաւու(թ)ի(ւն)ս քո առաջի իմ՝ ասէ տ(է)ր տ(է)ր։
23Զիա՞րդ ասիցես թէ ո́չ պղծեցայ, եւ զհետ բահաղու ո́չ գանցի. տե́ս զճանապարհս քո ՛ի գերեզմանս, եւ ծանի́ր զինչ գործեցեր։
24Ընդ երեկոյս ձայն լալոյ ն(ո)ր(ա) գուժեա́ց ՛ի ճանապարհս իւր. յաճախեա́ց ՛ի ջուրս անապատի. ըստ ցանկութե(ան) անձին իւրոյ այսակիր եղեւ։ Մատնեցաւ, եւ ո՞ դարձուսցէ զնա. ամենեքեան որ խնդրիցեն զնա ո́չ աշխատեսցին. ՛ի տառապանս ն(ո)ր(ա) գտցես զնա։
25Դարձո́ զսիրտ քո ՛ի խի́ստ ճանապարհէ, եւ զկոկորդ քո ՛ի ծարաւոյ. եւ նա ասէ կարօ́ղ եմ. քանզի սիրէր զօտարոտիս՝ եւ երթայր զհետ ն(ո)ց(ա)։
26Ո(ր)պ(էս) ամաչիցէ́ գող յորժամ ըմբռնիցի, ա́յնպէս ամաչեսցեն որդիքն ի(սրայէ)լի, ինքեանք եւ թագաւորք իւրեանց, եւ իշխանք իւրեանց, քահանայք իւրեանց, եւ մարգարէք իւրեանց։
27Ցփայտն ասացին թէ հա́յր իմ ես դու. եւ քարին՝ թէ դո́ւ ծնար զիս. եւ դարձուցին յիս՝ զթիկունս եւ ո́չ զերեսս իւրեանց։ եւ ՛ի ժամանակի չարեացն իւրեանց ասասցեն՝ արի́ եւ փրկեա́ զմեզ։
28Եւ ո՞ւր են աստուածքն քո զոր արարեր քեզ. յարիցեն եւ փրկեսցեն զքեզ ՛ի ժամանակի չարեաց քոց. զի ը(ստ)ս թուոյ քաղաքացն քոց էին քեզ աստուածքն քո յուդա, եւ ըստ թուոյ անցիցն ե(րուսաղէ)մի զոհէիք բահաղու։
29Արդ՝ ընդէ՞ր խօսիք ընդիս. զի ամենեքեան դուք ամպարշտեցայք, եւ ամենեքեան դուք անօրինեցա́յք յիս՝ ասէ տ(է)ր։
30Զո́ւր հարի զորդիսն ձեր, եւ խրատ դուք ո́չ ընկալարուք, սո́ւր եկեր զմարգարէսն ձեր. իբրեւ առեւծ սատակէր, եւ ո́չ զարհուրեցարուք։
31Լուարո́ւք զպատգամս տ(եառ)ն. ա́յսպէս ասէ տ(է)ր. միթէ անապա՞տ եղէ տանդ ի(սրայէ)լի, կամ աւեր երկիր խոպանացեա՞լ. զի ասաց ժողովուրդ իմ, անտերո́ւնչք շրջեսցուք՝ եւ առ քեզ ո́չ եկեսցուք։
32Միթէ մոռասցի՞ հարսն զզարդ իւր, կամ կոյս զլանջագեղ կամա́ր իւր. բայց ժողովուրդ իմ մոռացաւ զիս զաւուրս անթիւս։
33Զի՞նչ եւս բարի հնարեսցիս ՛ի ճանապարհս քո խնդրել զհաշտութի(ւն). ո́չ այդպէս, այլ եւ դո́ւ իսկ ամզգամեցար պղծել զճանապարհս քո։
34եւ ՛ի ձեռս քո գտաւ արիւն անձանց տնանկաց անմեղաց. ո́չ ՛ի վիհս գտի զն(ո)ս(ա), այլ առ ա(մենայ)ն կաղնեօք։
35եւ ասացեր թէ անմե́ղ եմ, դարձցի́ սրտմտութի(ւն) ն(ո)ր(ա) յինէն։ Ահաւասիկ ե́ս դատեցայց ընդ քեզ, զի ասացեր թէ ո́չ մեղայ։
36զի արհամարհեցեր յոյժ կրկնեալ զճանապարհս քո. եւ յեգիպտոսէ ամաչեսցես՝ ո(ր)պ(էս) ամաչեցերն յասորեստանւոյն։
37զի եւ անտի́ եւս ձեռս ՛ի գլուխ ելցես. զի մերժեա́ց տ(է)ր զյոյսն քո, եւ ո́չ եւս աջողեսցիս ՛ի նմա։
1Եթէ արձակեսցէ այր զկին իւր, եւ գնասցէ́ ՛ի նմանէ՝ եւ լինիցի ա́ռն այլում. եթէ դառնալո́վ դարձցի անդրէն ՛ի նոյն. ո՞չ ապաքէն պղծելով պղծիցի կինն այն։ եւ դու պոռնկեցար ընդ հովիւս բազումս, եւ ո́չ դարձար առիս՝ ասէ տ(է)ր։
2Ամբա́րձ աչս քո յուղղութի(ւն)՝ եւ տե́ս, ո՞ւր ոչ թաթաւեցար ՛ի ճանապարհս քո. նստար դու ն(ո)ց(ա) իբրեւ ագռաւ միայնացեալ թափուր. եւ պղծեցեր զերկիրդ պոռնկու(թեամ)բ քո՝ եւ չարեօք քովք.
3եւ ստացար հովիւս բազումս ՛ի գայթագղութի(ւն) քեզ։ երեսք կնոջ պոռնկի́ եղեն քեզ. անամօթեցար առ ամենեսեան։
4ոչ իբրեւ զտ(է)ր կոչեցեր զիս. հա́յր եւ իշխան կուսու(թ)ե(ան) քո։
5Միթէ յաւիտեա՞ն կայցէ, կամ ՛ի սպա՞ռ պահեսցի. ահա խօսեցար՝ եւ արարեր զայդ ա(մենայ)ն չարիս՝ եւ զօրացար։
6Եւ ասէ ցիս տ(է)ր յաւուրս յովսիայ արքայի. տեսե՞ր զինչ գործեաց բնակիչդ ի(սրայէ)լի. գնա́ց առանձինն ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն լերանց բարձանց՝ եւ ՛ի ներքոյ ա(մենայ)ն անտառախի́ստ ծառոց, եւ ա́նդ պոռնկեցաւ։
7Եւ ասացի յետ ա́յնչափ պոռնկութե(ան) ն(ո)ր(ա). դա́րձ առիս, եւ ո́չ դարձաւ. եւ ետես զցոփութի(ւն) ն(ո)ր(ա) ուխտադրուժն յուդա։
8եւ տեսի թէ յա(մենայ)նի որովք շնացաւ բնակիչն ի(սրայէ)լի ըմբռնեցաւ. արձակեցի́ զնա, եւ ետո́ւ նմա թուղթ ապահարզանի ՛ի ձեռս ն(ո)ր(ա). եւ ո́չ զարհուրեցաւ ուխտադրուժն յուդա քոյր ն(ո)ր(ա). այլ գնաց եւ պոռնկեցաւ եւ նա́։
9Եւ եղեւ յոչինչ պոռնկու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա). եւ շաղախէր զերկիրն, զի շնայր ը(ստ) քարի եւ ընդ փայտին։
10եւ ՛ի վ(ե)ր(այ) այսր ա(մենայ)նի ո́չ դարձաւ առիս ուխտադրուժ քոյր ն(ո)ր(ա) յուդա՝ յա(մենայ)ն սրտէ իւրմէ, այլ ստու(թեամ)բ՝ ասէ տ(է)ր։
11Եւ ասէ ցիս տ(է)ր, արդարացո́յց զանձն իւր ապստամբութի(ւն)ն ի(սրայէ)լի առ ուխտազանցու(թեամ)բն յուդայ։
12Այլ ե́րթ եւ ընթերցի́ր զպատգամս զայսոսիկ ՛ի կողմանս հիւսւսոյ, եւ ասասցես. դա́րձ առիս բնակիչդ ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր. եւ ո́չ հաստատեցից զերեսս իմ ՛ի վ(ե)ր(այ) ձեր, զի ողորմած եմ ես՝ ասէ տ(է)ր. եւ ո́չ պահեցից ձեզ ոխս յաւիտեան։
13Բայց ծանի́ր զանիրաւութի(ւն)ս քո, զի ՛ի տ(է)ր ա(ստուա)ծ քո ամպարշտեցար. եւ տարածեցեր զճանապարհս քո օտարաց ՛ի ներքոյ ա(մենայ)ն անտառախիտ ծառոց. եւ ձայնի իմում ո́չ լուար՝ ասէ տ՝ր։
14Դարձարո́ւք առիս որդիք հեռացեալք՝ ասէ տ(է)ր, զի ես տիրեցից ձեզ. եւ առից զձեզ մի ՛ի քաղաքէ́ եւ երկուս յազգէ, եւ տարա́յց զձեզ ՛ի սիովն։
15եւ տաց ձեզ հովիւ ըստ սրտի իմում. եւ հովուելով հովուեսցեն զձեզ իմաստութ(եամ)բ։
16Եւ եղիցի եթէ բազմանայցէք եւ աճիցէք ՛ի վ(ե)ր(այ) երկրի յաւուրսն յայսոսիկ՝ ասէ տ(է)ր, ո́չ եւս ասիցեն՝ տապանակ կտակարանաց սրբոյն ի(սրայէ)լի. եւ ո́չ անկցի ՛ի սիրտ. եւ ո́չ անուանեսցի ՛ի նմա. եւ ո́չ եւս խնդրեսցի, եւ ո́չ գործեսցի։ Յաւուրսն յայնոսիկ
17եւ ՛ի ժամանակին յայնմիկ կոչեսցեն զե(րուսաղէ)մ աթոռ տ(եառ)ն. եւ ժողովեսցին ա(մենայ)ն ազգք յանուն տ(եառ)ն յ(թ)ե(ան)մ. եւ ո́չ եւս գնասցեն զհետ խորհրդոց սրտից իւրեանց չարաց։
18Յաւուրսն յայնոսիկ ժողովեսցին տունն ի(սրայէ)լի առ տունն յուդայ. եւ եկեսցեն ՛ի միասին ՛ի հիւսւսոյ՝ եւ յա(մենայ)ն գաւապաց յերկիրն յորում ժառանգեցուցի զհարս ն(ո)ց(ա)։
19եւ ե́ս ասեմ, եղիցի́ տ(է)ր։ Զի կարգեցի́ց զձեզ յորդիս, եւ տա́ց ձեզ զերկիրն ընտիր, ժառանգու(թ)ի(ւն) անուանի ա(ստուծո)յ ամենակալի ազգաց. եւ ասացից թէ հա́յր կոչեսցես զիս, եւ ո́չեւս դառնայցես յինէն
20Բայց ո(ր)պ(էս) անգոսնէ կին զամուսին իւր. ա́յնպէս անգոսնեաց զիս տունդ ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր։
21Ձա́յն ՛ի շրթանց գուժեաց՝ լալոյ եւ պաղատանաց որդւոցն ի(սրայէ)լի. զի անիրաւեցան ՛ի ճանապարհս իւրեանց եւ մոռացան զա(ստուա)ծ ս(ուր)բն իւրեանց։
22Դարձարո́ւք որդիք՝ դարձի́ք, եւ ես բժշկեցից զբեկումն ձեր. եւ ասացին, աւասիկ կամք. զի դո́ւ ես տ(է)ր ա(ստուա)ծ մեր։
23արդարեւ՝ սո́ւտ իսկ էին բլուրք եւ զօրութի(ւն)ք բարձանց. բայց ՛ի ձեռն տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ է փրկութի(ւն) տանն ի(սրայէ)լի։
24եւ ամօթ մաշեաց զվաստակս հարցն մերոց ՛ի մանկութ(են)է իւրեանց. զխաշինս ն(ո)ց(ա) եւ զանգեայս, եւ զուստերս եւ զդստերս իւրեանց։
25Ննջեցաք ամօթով մերով, եւ ծածկեցին զմեզ անարգանք մեր. քանզի առաջի ա(ստուծո)յ մերոյ մեղաք մե́ք եւ հարքն մեր ՛ի մանկութ(են)է մինչեւ ցայսօր. եւ ո́չ լուաք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ։
1Եթէ դարձցի́ առիս ի(սրայ)էլ՝ ասէ տ(է)ր տ(է)ր, դարձցի́. եւ եթէ ընկեսցէ զգարշելիս իւր ՛ի բերանոյ իւրմէ. վ(ա)ս(ն) ա(ստուծո)յ ե(րուսաղէ)մի, եւ յերեսաց իմոց երկիցէ։
2եւ երդնուցու՝ թէ կենդանի է տ(է)ր ճշմարտու(թեամ)բ՝ եւ իրաւամբք՝ եւ արդարութ(եամ)բ։ օրհնեսցի́ն նովաւ ազգք, եւ նոքիմբք գովեսցին։
3Զի ա́յսպէս ասէ տ(է)ր ցա́րսդ յուդայ եւ ցբնակիչսդ ե(րուսաղէ)մի։ Հերկեցէ́ք ձեզ հերկս, եւ մի́ սերմանէ́ք ՛ի վ(թ)ե(ան)րայ փշոց։
4թլփատեցարո́ւք ա(ստուծո)յ ձերում, եւ թլփատեցէ́ք զանթլփատու(թ)ի(ւն) սրտից ձերոց արք յուդայ եւ բնակիչք ե(րուսաղէ)մի. գուցէ ելանիցէ իբրեւ զհո́ւր սրտմտութի(ւն) իմ. բորբոքեսցի, եւ ո́չ ոք իցէ որ շիջուցանիցէ յերեսա́ց չար գործոց ձերոց։
5Գո́յժ տուք ՛ի հրէաստան. լո́ւ լիցի յ(թ)ե(ան)մ. եւ ասացէ́ք՝ փո́ղ հարէք ՛ի վերայ երկրին. զաղաղա́կ բարձէք. գոգէ́ք. ժողովեցարո́ւք եւ մտէք ՛ի քաղաքս պարսպաւորս։
6Առէ́ք փոխերո́ւք ՛ի սիովն. փութացարո́ւք՝ մի́ կայք. զի ածից ես չարիս ՛ի հիւսւսոյ, եւ բեկումն մեծ։
7Ե́լ առեւծ ՛ի մորւոյ իւրմէ սատակե́լ զազգս. խաղաց եւ ել ՛ի տեղւոջէ իւրմէ՝ առնել զերկիր քո աւերակ. եւ քաղաքք քո քակտեսցին առ ՛ի չգոյէ բնակչաց ՛ի ն(ո)ս(ա)։
8՛Ի վ(ե)ր(այ) այդորիկ քրձազգա́ծ եղերուք՝ կոծեցարո́ւք, ճի́չ բարձէք. զի ո́չ դարձաւ սրտմտու(թ)ի(ւն) բարկութե(ան) տ(եառ)ն ՛ի ձէնջ։
9Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր. կորիցէ́ սիրտ թագաւորին՝ եւ սիրտ իշխանացն. քահանայքն յիմարեսցին, եւ մարգարէքն զարմասցին։
10Եւ ասեմ, ո́ տ(է)ր տ(է)ր, խաբելով ուրեմն խաբեցեր զժողովուրդն զայն՝ եւ զե(րուսաղէ)մ. զի ասացեր թէ խաղաղու(թ)ի(ւն) եղիցի ձեզ, եւ հասանիցէ սուր մինչեւ յանձինս նոցա։
11՛Ի ժամանակին յայնմիկ ասասցես ցժողովուրդդ ցայդ՝ եւ ցե(րուսաղէ)մ, ա́յս մոլորու(թ)ե(ան) յանապատի։ Ճանապարհ դստեր ժողովրդեան իմոյ՝ ո́չ մաքրութի(ւն) եւ ո́չ ՛ի սրբու(թ)ի(ւն).
12ոգի́ լրութե(ան) ՛ի ն(ո)ց(ա)նէ եկեսցէ ինձ։ Այսուհւտեւ ե́ս խօսեցայց ը(ստ) ն(ո)ս(ա) դատաստանօք իմովք։
13ահա իբրեւ զա́մպ ելցէ՝ եւ իբրեւ զմրրիկ կառք ն(ո)ր(ա). արագագոյն քան զարծուիս երիվարք ն(ո)ր(ա)։ Վա́յ մեզ՝ զի չուառացաք։
14լուա́ ՛ի չարեաց զսիրտ քո ե(րուսաղ)էմ՝ զի ապրեսցի́ս. մինչեւ ցե՞րբ գտանիցին ՛ի քեզ խորհուրդք ցաւոց քոց։
15Զի ձա́յն գուժկանի ՛ի դանայ, եւ լուիցին ցաւք ՛ի լեռնէ եփրեմի։
16գո́յժ արկէք զայս ազգաց. ահաւադիկ հասեալ են յե(րուսաղէ)մ. պատմեցէ́ք թէ գունդք գան յերկրէ հեռաստանէ, ձա́յն ետուն ՛ի քաղաքս հրէաստանի.
17իբրեւ պահապանք ագարակի շուրջ պատեցան զնովաւ։ Զի անփոյթ արարեր զինէն՝ ասէ տ(է)ր։
18Ճանապարհք քո եւ գնա́ցք քո արարին քեզ զայդ ա(մենայ)ն. ա́յդ իսկ է չարու(թ)ի(ւն) քո՝ եւ դառնու(թ)ի(ւն), զի եհաս ՛ի սրտի քում։
19Որովա́յն իմ, որովայն իմ ցաւէ́, եւ ճաշակելիք սրտի իմոյ հեծէ́. սիրտ իմ գելու, եւ անձն իմ ո́չ դադարեսցէ. զի ձայն փողո́յ լուաւ անձն իմ, զգո́յժ պատերազմի եւ զթշուառութե(ան)։
20Բեկո́ւմն ՛ի վ՝ր բեկման. բողո́ք բարձէք, զի թշուարացաւ ա(մենայ)ն երկիր յանկարծակի. չուառացաւ խորանն, եւ քակտեցան փեղկք խորանի իմոյ։
21Մինչեւ յե՞րբ տեսանիցեմ փախստականս. լսիցեմ զձայն փողոյ։
22զի իշխանք ժողովրդեան իմոյ զիս ո́չ ծանեան. զի որդիք անմիտք են, եւ ո́չ հանճարեղք. իմաստունք են ՛ի չա́ր գործել, եւ զբարի ինչ առնել ո́չ գիտասցին։
23Հայեցայ յերկիր՝ եւ ահա թափուր, եւ ո́չ ինչ գոյր, եւ յերկինս՝ եւ ո́չ էր լոյս ն(ո)ց(ա)։
24տեսի զլերինս՝ եւ կային յերերի, եւ զա(մենայ)ն բլուրս խպովեալս։
25հայեցայ՝ եւ ահա ո́չ գոյր մարդ. եւ ա(մենայ)ն թռչունք երկնից սարսեցին։
26տեսի՝ եւ ահա աւերա́կ էր կարմելոս, եւ ա(մենայ)ն քաղաքք ն(ո)ր(ա) հրձիգք. յերեսաց տ(եառ)ն, եւ յերեսաց բարկու(թ)ե(ան) սրտմտութե(ան) ն(ո)ր(ա) ապականեցան։
27Ա́յսպէս ասէ տ(է)ր. աւերեսցի երկիր ա(մենայ)ն. եւ վախճան ո́չ արարից։
28՛ի վ(ե)ր(այ) այսր ա(մենայ)նի սո́ւգ առցէ երկիր՝ եւ խաւարեսցին երկինք ՛ի վերուստ. զի խօսեցայ՝ եւ ո́չ զղջացայց, դիմեցի՝ եւ ո́չ դարձայց ՛ի ն(ո)ց(ա)նէն։
29՛Ի ձայնէ հեծելոց եւ ՛ի գրկալիր աղեղանց խուսեաց աշխարհն ա(մենայ)ն, եւ սորեցին յայրս, եւ թաքեան յանտառս, եւ ելին ՛ի քարանձաւս։ ա(մենայ)ն քաղաքք լքա́ն՝ եւ ո́չ բնակէր ՛ի ն(ո)ս(ա) մարդ։
30Եւ դու թշուառական զի՞ գործեսցես. եթէ կարմիր զգեցցիս, եւ զարդու ոսկւով զարդարեսցիս, եւ ամասցես ծիրանիս յաչս քո. ՛ի զո́ւր են զարդարանքն քո։ մերժեցին զքեզ հոմանիքն քո, եւ խնդրեն զքեզ։
31Զի զձայն իբրեւ զերկանց անդրանկածնի լուայ զհեծութե(ան) քոյ. ձա́յն դստեր սիոնի մեղկասցի, եւ լքցէ զձեռս իւր։ Վա́յ ինձ, զի պակասեաց անձն իմ ՛ի վերայ սպանելոցն։
1Ընթացարո́ւք յա́յսկոյս եւ յայնկոյս ընդ ճանապարհս ե(րուսաղէ)մի. եւ տեսէ́ք եւ ծաներո́ւք, եւ խնդրեցէ́ք ՛ի հրապարակս ն(ո)ր(ա) եթէ գտանիցէք այր մի որ առնիցէ զիրաւունս, եւ խնդրիցէ հաւատս. եւ եղէց ն(ո)ց(ա) քաւիչ՝ ասէ տ(է)ր։
2Եթէ ասիցեն կենդանի է տ(է)ր. թէպէտ եւ սո́ւտ իսկ երդնուցուն։
3Տ(է)ր տ(է)ր աչք քո ՛ի հաւատս. տանջեցեր զն(ո)ս(ա), եւ ն(ո)ց(ա) ո́չ ցաւեաց. վախճանեցեր զն(ո)ս(ա), եւ ո́չ կամեցան ընդունել զխրատ։ կործրացուցին զերեսս իւրեանց քան զվէմ, եւ ո́չ կամեցան դառնալ։
4Եւ ես ասացի՝ թերեւս աղքա́տք իցեն. վ(ա)ս(ն) այնորիկ ո́չ կարացին իմանալ զճանապարհս տ(եառ)ն, եւ զիրաւունս ա(ստուծո)յ։
5երթայց առ հարուստսն՝ եւ խօսեցայց ընդ ն(ո)ս(ա), թէ նոքա գիտացին զճանապարհ տ(եառ)ն եւ զիրաւունս ա(ստուծո)յ։ եւ նոքա աւանիկ առհասարա́կ խորտակեցին զլուծն, եւ խղեցին զսամետէս։
6Վ(ա)ս(ն) այնորիկ եհար զն(ո)ս(ա) առեւծ յանապատի, եւ գա́յլ մինչեւ ՛ի տունս նոցա սատակեաց զնոսա։ զարթեաւ ինծ ՛ի վ(ե)ր(այ) քաղաքաց ն(ո)ց(ա), եւ ամենեքեան որ ելանիցեն ՛ի ն(ո)ց(ա)նէ՝ անկցին գէ́շ. զի յաճախեցին զամպարշտու(թ)ի(ւն)ս իւրեանց, զօրացան յապստամբու(թ)ե(ան) իւրեանց։
7Ո՞րովք այսոքիւք հաշտեցայց ը(ստ) քեզ։ որդիքն քո թողին զիս, եւ երդնուին ՛ի չաստուածսն. յագեցուցի զն(ո)ս(ա)՝ եւ շնային, եւ ՛ի պոռնկանո́ցս օթեվանս առնէին։
8ձիք մատակախանձք եղեն, իւրաքանչիւր ՛ի կին ընկերի իւրոյ վրընջէին։
9Միթէ ՛ի վ(ե)ր(այ) այսր ա(մենայ)նի ո՞չ առնիցեմ այցելու(թ)ի(ւն)՝ ասէ տ(է)ր. կամ յազգէ այնպիսւոյ ո՞չ խնդրէ վրէժ անձն իմ։
10Ելէ́ք ՛ի մարտկոցս ն(ո)ր(ա) եւ կործանեցէ́ք. բայց վախճան մի́ առնիցէք։ թողէ́ք զհիմունս նորա՝ զի տ(եառ)ն են։
11Զի արհամարհելով արհամարհեցի́ն զիս տունն ի(սրայէ)լի՝ եւ տունն յուդայ, ասէ տ(է)ր։
12ստեցի́ն տ(եառ)ն իւրեանց, եւ ասեն ո́չինչ է այդ. եւ ո́չ եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) մեր չարիք, եւ զսո́ւր եւ զսով ո́չ տեսցուք։
13Մարգարէքն մեր էին ՛ի հողմն, եւ բան տ(եառ)ն ո́չ գոյր ՛ի ն(ո)ս(ա)։ ա́յնպէս եղիցի ն(ո)ց(ա)։
14Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ. փոխանակ զի խօսեցայք զբանդ զայդ՝ ահաւասիկ ես ետու զբան իմ ՛ի բերան քո հո́ւր, եւ զժողովուրդդ զայդ փայտ. եւ կերիցէ́ զն(ո)ս(ա)։
15Զի ահաւասիկ ես ածից ՛ի վ(ե)ր(այ) ձեր ա́զգ ՛ի հեռաստանէ տունդ ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր, ա́զգ որ առաջին. ա́զգ որ յաւիտենից. ազգ որոյ ո́չ լսիցես զլեզուս ն(ո)ր(ա), եւ ո́չ իմանայցես զխօսս ն(ո)ր(ա)։
16Կապարճք ն(ո)ր(ա) իբրեւ զգերեզմանս բա́ց են. ամենեքին զօրաւորք։
17եւ կերիցեն զհունձս ձեր՝ եւ զհաց. եւ կերիցեն զուստերս ձեր՝ եւ զդստերս. եւ կերիցեն զոչխար եւ զարջառ ձեր. եւ կերիցեն զայգիս եւ զթզենիս ձեր եւ զձիթենիս։ եւ կասեսցեն զամուր ամուր քաղաքս ձեր. եւ յորս դուքն պանծացեալ էք՝ սրով սատակեսցեն։
18Եւ եղիցի յաւուր յայնմիկ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ քո. ո́չ արարից զձեզ ՛ի վախճան։
19եւ եղիցի յորժամ ասիցեն՝ վ(ա)ս(ն) է՞ր արար տ(է)ր ա(ստուա)ծ մեր մեզ զայս ա(մենայ)ն, ասիցես ցն(ո)ս(ա). փոխանակ զի թողէք զիս՝ եւ ծառայեցէք աստուածոց օտարաց յերկրի ձերում, նո́յնպէս ծառայեսջիք օտարաց յերկրի՝ որ ո́չ ձեր իցէ։
20Պատմեցէ́ք զայդ ՛ի տուն յակոբայ, եւ լսելի́ լիցի ՛ի տուն յուդայ, եւ ասացէ́ք.
21լուարո́ւք զայս ժողովուրդք յիմար եւ անմիտ, որոց աչք են եւ ո́չ տեսանեն, եւ ականջք եւ ո́չ լսեն։
22Եթէ յինէն ո՞չ երկնչիցիք՝ ասէ տ(է)ր, կամ յերեսաց իմոց ո՞չ սարսիցէք. որ կարգեցի զաւազ սահման ծովու. հրաման յաւիտենական՝ եւ ո́չ անցցէ զնովաւ. խռովեսցի՝ եւ ո́չ կարասցէ ելանել. գոչեսցեն ալիք ն(ո)ր(ա)՝ եւ ո́չ անցանեն զնովաւ։
23Եւ ժողովրդեանս այսորիկ եղեւ սիրտ անհնազանդ՝ եւ անհաւան. թիւրեցան՝ եւ անցին գնացին։
24եւ ո́չ ասացին ՛ի սիրտս իւրեանց. երկիցուք ՛ի տ(եառ)նէ ա(ստուծո)յ մերմէ. որ տայ մեզ զանձրեւ զկանուխ եւ զանագան, ըստ ժամանակի լրութե(ան) հրամանի հնձոց՝ եւ պահեսցէ զմեզ։
25Անօրէնութի(ւն)ք մեր վրիպեցուցին զայն, եւ մեղք մեր մերժեցին զբարու(թ)ի(ւն)ս ՛ի մէնջ։
26զի գտան ՛ի մէջ ժողովրդեան իմոյ ամպարիշտք. եւ որոգայթս իբրեւ զվարմս հաւորսաց կանգնեցին ապականե́լ զմարդիկ։
27եւ ըմբռնէին իբրեւ զորոգայթս անկեալս լի́ թռչնովք. ա́յնպէս լի են տունք ն(ո)ց(ա) նենգութ(եամ)բ։ Վ(ա)ս(ն) այսորիկ ստուարացան մեծացան՝
28գիրացան եւ պարարտացան, եւ անցին զբանիւք իմովք ՛ի չարութի(ւն). դատաստան արդար ո́չ դատեցան. զիրաւունս որբոյն՝ ո́չ իրաւացուցին. եւ զդատաստան այրւոյն՝ ո́չ դատեցան։
29Միթէ ՛ի վ(ե)ր(այ) այսր ա(մենայ)նի ո՞չ առնիցեմ այցելու(թ)ի(ւն)՝ ասէ տ(է)ր. կամ յազգէ այնպիսւոյ ո՞չ խնդրիցէ վրէժ անձն իմ։
30Յիմարութի(ւն)ք եւ արհաւիրք եղեն ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
31մարգարէք սո́ւտ մարգարէանան, եւ քահանայք ծա́փ հարկանեն ն(ո)ց(ա). եւ ժողովուրդ իմ սիրեա́ց զայն. եւ զի՞նչ գործիցէք առ յապայ։
1Զօրացարո́ւք որդիք բենիամինի ՛ի մէջ ե(րուսաղէ)մի. փո́ղ հարէք ՛ի թեկու(թեն)է, եւ ՛ի վ(ե)ր(այ) բեթաքարմայ առէ́ք նշան. զի չարիք կարկառեալ գան ՛ի հիւսւսոյ, եւ բեկումն մե́ծ
2եղիցի գեղեցկին եւ փափկացելոյն։ եւ բարձցի́ բարձրու(թ)ի(ւն) քո դուստր սիովնի։
3Եկեսցեն ՛ի նա հովիւք եւ խաշինք իւրեանց, եւ կանգնեսցեն շուրջ զնովաւ զխորանս իւրեանց. եւ հովուեսցեն իւրաքանչի́ւր ձեռամբ։
4Պատրաստեցարո́ւք ՛ի վերայ ն(ո)ց(ա) ՛ի պատերազմ. արի́ք եւ ելցուք ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ՛ի նոջօրէի։ վա́յ մեզ՝ զի տի́ւն կարճատեաց, եւ հասին մեզ ստուերք երեկորւոյ։
5Արի́ք եւ ելցուք գիշերի, եւ ապականեսցուք զհիմունս ն(ո)ր(ա)։
6զի ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց. ջարդեցէ́ք զփայտակերտս ն(ո)ր(ա), արկէ́ք ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի զօր. զի նա́ է քաղաք ամենեւին սուտ. բռնութի(ւն) ՛ի մէջ նորա։
7Զոր օրինակ ցրտացուցանէ գուբ ջուր իւր, ա́յնպէս եւ նա ցրտացուցանէ զչարիս իւր։ ամպարմտու(թ)ի(ւն)՝ եւ չարութի(ւն) լուիցի ՛ի միջի ն(ո)ր(ա), յանդիման իւր հանապազ։ Ցաւովք եւ տանջանօք
8խրատեսցիս ե(րուսաղ)էմ, գուցէ երբէք վերասցի անձն իմ ՛ի քէն. գուցէ երբէք արարից զքեզ անապա́տ երկիր՝ ուր ո́չ ոք երբէք բնակեցաւ։
9Զի ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց. կթեցէ́ք՝ կթեցէ́ք. ճռաքաղ արարէք զմնացորդսդ ի(սրայէ)լի, եւ անդրէն կրկնեսջիք ո(ր)պ(էս) կթօղ յոճ իւր։
10Արդ՝ ընդ ո՞ւմ խօսեցայց, եւ ո՞ւմ եդից վկայու(թ)ի(ւն)՝ եւ լուիցէ. ահաւադիկ անթլփատ են ականջք ն(ո)ց(ա), եւ ո́չ կարեն լսել։ ահա բան տ(եառ)ն եղեւ ն(ո)ց(ա) ՛ի նախատինս, եւ ո́չ եւս ախորժեսցեն զնա։
11Եւ ես զբարկութի(ւն) իմ լցի եւ արգելի, եւ ո́չ վախճանեցի զն(ո)ս(ա)։ հեղի́ց ՛ի վ(ե)ր(այ) տղայոց արտաքուստ, եւ ՛ի ժողովս երիտասարդաց ՛ի միասին. զի ա́յր եւ կին առհասարակ ըմբռնեսցին. ծեր՝ հանդերձ կատարելովն աւուրբք ընկրկեսցին։
12Եւ ըմբռնեսցին տունք ն(ո)ց(ա) ՛ի ձեռս օտարաց. ա́նդք եւ կանայք ն(ո)ց(ա) ՛ի միասին։ զի ձգեցից զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց երկրին այնորիկ՝ ասէ տ(է)ր։
13Զի ՛ի փոքունց ն(ո)ց(ա) մինչեւ ցմեծամեծս, ամենեքեան կատարեցին զանօրէնութի(ւն)ս. ՛ի քահանայէ մինչեւ ՛ի սո́ւտ մարգարէ, ամենեքեան արարին ստութի(ւն)։
14Եւ բժշկեցին զհարուածս դստեր ժողովրդեան իմոյ ընդ արհամարհանս. եւ ասէին՝ խաղաղութի(ւն), խաղաղութի́(ւն). եւ ո՞ւր է խաղաղութի(ւն)։
15Յամօ́թ եղեն զի պակասեցան. եւ ո́չ ո(ր)պ(էս) ամաչեցեալք ամաչեցին, եւ զանարգանս իւրեանց ո́չ առին ՛ի միտ։ վ(ա)ս(ն) այնորիկ անկցին ՛ի կործանումն իւրեանց. եւ ՛ի ժամանակի այցելութե(ան) իւրեանց սատակեսցին, ասէ տ(է)ր։
16Ա́յսպէս ասէ տ(է)ր. կացէ́ք ՛ի ճանապարհս եւ դիտեցէ́ք, եւ հարցէ́ք զյաւիտենական շաւղաց տ(եառ)ն. եւ տեսէ́ք ո՞ր է ճանապարհ բարի, եւ գնացէ́ք ընդ նա, եւ գտջիք սրբու(թ)ի(ւն) անձանց ձերոց։ եւ ասացին թէ ո́չ երթիցուք։
17կացուցի ՛ի վ(ե)ր(այ) ձեր դէտս, լուարո́ւք բարբառոյ փողոյն. եւ ասեն, ո́չ լուիցուք։
18վասն այնորիկ լուան ազգք, եւ որ հովուէին զհօտս ՛ի ն(ո)ս(ա)։
19Լո́ւր երկիր, ահաւադիկ ես ածից ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ այդորիկ չարի́ս, ըստ պտղոյ ապստամբութե(ան) իւրեանց. զի բանից իմոց ո́չ անսացին, եւ զօրէնս իմ մերժեցին։
20Ընդէ՞ր է այդ զի բերես ինձ խունկս ՛ի սաբայ, եւ կինամոմոն յերկրէ հեռաստանէ։ ողջակէղքն ձեր՝ չե́ն ընդունելի, եւ զոհք ձեր ինձ ո́չ քաղցրացան։
21Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւադիկ ես տա́ց ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ այդորիկ ա́խտ, եւ ախտասցին ՛ի նմին, հարք եւ որդիք ՛ի միասին. դրացին եւ ընկեր իւր կորիցեն։
22Ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւադիկ զօր գայ ՛ի հիւսւսոյ, ազգ մեծ. թագաւորք բազումք զարթիցեն ՛ի ծագաց երկրէ,
23աղեղնաւորք եւ տիգաւորք. ազգ ժպի́րհ եւ անողորմ. ձայն ն(ո)ր(ա) իբրեւ զձայն ծովու յարուցելոյ. կառօք եւ երիվարօք ճակատեսցի, եւ լաստեսցի իբրեւ զհուր ՛ի պատերազմ ՛ի վ(ե)ր(այ) քո դուստր սիովնի։
24լուաք զլուր ն(ո)ց(ա)՝ եւ լքան ձեռք մեր. նեղութի(ւն)ք կալան զմեզ իբրեւ երկունք ծննդականի։
25Մի́ ելանէք յանդս, եւ ընդ ճանապարհս մի գնայք. զի սուր թշնամեաց շուրջ պատեալ է։
26Դո́ւստր ժողովրդեան իմոյ քո́ւրձ զգեցի́ր. մոխիր տարածեա́. ա́ռ զսուգ սիրելւոյ, եւ կոծեա́ կոծ ողորմ. զի յանկարծակի եկեսցէ թշուառութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) քո։
27Փորձի́չ ետու զքեզ ժողովրդոց պաշարելոց, եւ գիտասջի́ր ՛ի փորձել ինձ զճանապարհս դոցա։
28ամենեքեան անհնազանդք գնան կամակարութ(եամ)բ. իբրեւ զպղինձ եւ զերկաթ՝ ամենեքեան ապականեալք։
29Պակասեցի́ն փուքք ՛ի հրոյ. պակասեաց կապար. զո́ւր աշխատի արծաթագործն, եւ նոցա չարիքն ո́չ հալեցան։
30արծաթ խոտա́ն կոչեցէք զն(ո)ս(ա), զի խոտեաց զնոսա տ(է)ր։ լուարո́ւք զպատգամս տ(եառ)ն ա(մենայ)ն հրէաստան։
1Պատգամն որ եղեւ առ երեմիա ՛ի տ(եառն)է՝ եւ ասէ։
2Կա́ց ՛ի դրան տանն տ(եառ)ն՝ եւ ընթերցի́ր անդ զբանս զայս, եւ ասասցես։ լուարո́ւք զբան տ(եառ)ն ա(մենայ)ն հրէաստան որք մտանէք ընդ դրունսդ ընդ այդոսիկ երկիրպագանել տ(եառ)ն։
3Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց՝ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ուղի́ղ արարէք զճանապարհս ձեր՝ եւ զգնացս, եւ բնակեցուցից զձեզ ՛ի տեղւոջս յայսմիկ։
4եւ մի́ յանձնապաստա́ն լինիք ՛ի բանս ստու(թ)ե(ան). զի ամենեւին ո́չ օգնեսցեն ձեզ՝ որ ասեն՝ տաճա́ր տ(եառ)ն է։
5Թէ ուղղելով ուղղիցէք զճանապարհս ձեր եւ զգնացս. եւ եթէ առնելով առնիցէք իրաւունս ՛ի մէջ ա́ռն եւ ընկերի իւրոյ։
6եւ զե́կն եւ զո́րբն եւ զայրին ո́չ յաղթահարիցէք. եւ արիւն անպա́րտ ո́չ հեղուցուք ՛ի տեղւոջդ յայդմիկ. եւ զհետ աստուածոց օտարաց ո́չ երթիցէք չարի ձերում։
7Բնակեցուցից զձեզ ՛ի տեղւոջդ յայդմիկ, յերկրի զոր ետու հարցն ձերոց յաւիտենից մինչեւ յաւիտեանս։
8Ապա թէ դուք յանձնապաստա́ն իցէք ՛ի բանս ստութե(ան), ուստի ո́չ ինչ օգտիցիք։
9եւ գողանայցէք, եւ սպանիցէք, եւ շնայցէք, եւ երդնուցուք սուտ, եւ արկանիցէք խունկս բահաղու, եւ երթիցէք զհետ աստուածոց օտարաց. զորս ո́չ գիտիցէք, ստո́ց՝ ուստի եւ չա́ր լինիցի ձեզ։
10Եւ գայցէք կայցէք առաջի իմ ՛ի տանս յայսմիկ՝ յորոյ վ(ե)ր(այ) կոչեցեալ է անուն իմ. եւ ասիցէք, մերժեցաք յառնելոյ զա(մենայ)ն գարշելիսն զայնոսիկ։
11Միթէ այրս աւազակա՞ց եղեւ տունդ իմ. յորոյ վ(ե)ր(այ) կոչեցեալ է անուն իմ այդր առաջի ձեր. եւ ես ահաւասիկ տեսի́ ասէ տ(է)ր։
12զի չոգայք ՛ի տեղին իմ ՛ի սելով, ուր բնակեցուցի զանուն իմ ա́նդ զառաջինն. եւ տեսէք զինչ արարի ընդ նա յերեսաց չարեաց ժողովրդեան իմոյ ի(սրայէ)լի։
13Եւ արդ փոխանակ զի արարէք զայդ ա(մենայ)ն գործս՝ ասէ տ(է)ր. եւ խօսեցայ ընդ ձեզ ընդ առաւօտս խօսելով՝ եւ ո́չ լուարուք ինձ. կոչեցի́ զձեզ՝ եւ ո́չ ետուք ինձ պատասխանի։
14եւ արարից ընդ տունդ ընդ այդ՝ յորոյ վ(ե)ր(այ) կոչեցեալ է անուն իմ, յոր դուքդ ապաստա́ն էք։ եւ ընդ տեղիդ զոր ետու ձեզ եւ հարցն ձերոց. ո(ր)պ(էս) արարի́ ընդ սելով։
15եւ ընկեցից զձեզ յերեսաց իմոց՝ ո(ր)պ(էս) ընկեցի զեղբարս ձեր՝ զա(մենայ)ն զաւակն եփրեմեան։
16Եւ դու մի́ կար յաղօթս ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ այդորիկ, եւ մի́ խնդրեր ՛ի վերայ դոցա ողորմութի(ւն). եւ մի́ աղաչեր՝ եւ մի́ անկանիր առաջի իմ վասն դոցա. զի ո́չ լսեմ քեզ։
17Եթէ ո՞չ տեսանես զինչ գործեն դոքա ՛ի քաղաքս յուդայ եւ ՛ի ճանապարհս ե(րուսաղէ)մի։
18որդիք ն(ո)ց(ա) փա́յտ քաղեն եւ հարքն ն(ո)ց(ա) հրատս արկանեն, եւ կանայք ն(ո)ց(ա) հա́յս հարկանեն, առնել կարկանդակս զօրութե(ան)ց երկնից. եւ նուիրեն նուէրս աստուածոց ոտարաց, զի բարկացուցանիցեն զիս։
19Միթէ զի՞ս բարկացուցանիցեն՝ ասէ տ(է)ր. եւ ո՞չ զանձինս, զի ամաչեսցեն երեսք ն(ո)ց(ա)։
20Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահա զբարկու(թ)ի(ւն) եւ զսրտմտու(թ)ի(ւն) իմ հեղից ՛ի վերայ տեղւոյդ այդմիկ, ՛ի վ(ե)ր(այ) մարդոյ եւ անասնոյ, եւ ՛ի վ(ե)ր(այ) փայտի́ ագարակի. եւ ՛ի վ(ե)ր(այ) արդեանց երկրի։ բորբոքեսցի եւ ո́չ շիջցի։
21Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. զողջակեզս ձեր ժողովեցէ́ք հանդերձ զոհիւք ձերովք, եւ կերայք մի́ս։
22զի ո́չ խօսեցայ ը(ստ) հարսն ձեր, եւ ո́չ պատուէր ետու ն(ո)ց(ա) յաւուրն յորում հանի զն(ո)ս(ա) յերկրէն եգիպտացւոց՝ վ(ա)ս(ն) բանի ողջակիզաց եւ զոհից։
23Այլ զա́յս բան պատուիրեցի ն(ո)ց(ա)՝ եւ ասեմ. լուարո́ւք ձայնի իմում, եւ ես եղէց ձեզ յա(ստուա)ծ. եւ դուք եղիջիք ինձ ՛ի ժողովո́ւրդ, եւ գնասջիք յա(մենայ)ն ճանապարհս իմ զոր պատուիրեցի ձեզ, զի բարի́ լինիցի ձեզ։
24Եւ ո́չ լուան ինձ, եւ ո́չ անսաց ունկն ն(ո)ց(ա). այլ գնացին ըստ խորհրդոց սրտից իւրեանց չարաց. եւ եղեն յե́տս եւ ո́չ յառաջ,
25յօրէ յորմէ ելին հարքն ն(ո)ց(ա) յերկրէն եգիպտացւոց մինչեւ ցայսօր։ Եւ արդ՝ առաքեցի առ ձեզ զա(մենայ)ն ծառայս իմ զմարգարէս, ՛ի տուէ՝ եւ ընդ առաւօտս առաքեալ։
26եւ ո́չ լուան ինձ, եւ ո́չ անսաց ունկն ն(ո)ց(ա). եւ խստացուցին զպարանոցս իւրեանց առաւե́լ քան զհարց իւրեանց։
27Եւ ասասցես ցն(ո)ս(ա) զբանս զայս, եւ ո́չ լուիցեն քեզ. եւ կոչեսցես զն(ո)ս(ա)՝ եւ ո́չ տայցեն քեզ պատասխանի։
28եւ ասասցես առ ն(ո)ս(ա). ա́յս ա́զգ է որ ո́չ լուան ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրեանց. եւ ո́չ ընկալան զխրատ։ պակասեցի́ն հաւատք, եւ բարձաւ ճշմարտութի(ւն) ՛ի բերանոց ն(ո)ց(ա)։
29Կարեա́ զհերս քո եւ ՛ի բա́ց ընկեա. եւ ա́ռ զողբս ՛ի շրթունս. զի խոտեաց տ(է)ր՝ եւ մերժեաց զազգն որ առնէր զայս։
30Զի արարին որդիքն յուդայ չա́ր առաջի իմ՝ ասէ տ(է)ր։ կարգեցին զգարշելիսն իւրեանց ՛ի տանն յորոյ կոչեցեալ էր անուն իմ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) պղծե́լ զնա.
31եւ շինեցին բագին տափեթայ, որ է ՛ի ձոր որդւոցն ենովմայ, այրել զուստերս եւ զդստերս իւրեանց ՛ի հուր. զոր ո́չ հրամայեցի ն(ո)ց(ա), եւ ո́չ զմտաւ ածի ՛ի սրտի իմում։
32Վ(ա)ս(ն) այնորիկ ահա աւուրք եկեսցեն՝ ասէ տ(է)ր, եւ ո́չ եւս ասասցեն բագին տափեթայ, եւ ձո́ր որդւոցն ենովմայ, այլ ձոր կոտորելոց, եւ թաղեսցեն ՛ի տափեթն առ ՛ի տեղւոյն չբաւելոյ։
33Եւ եղիցին դիակունք ժողովրդեանդ այդորիկ՝ ՛ի կերակուր թռչնոց երկնից՝ եւ գազանաց երկրի. եւ ո́չոք իցէ որ հալածիցէ։
34Եւ բարձի́ց ՛ի քաղաքացն յուդայ եւ յանցիցն ե(րուսաղէ)մի զձայն խրախճանաց, եւ զձայն ցնծացելոց. զձա́յն հարսին, եւ զձայն փեսայի. զի յանապա́տ եղիցի երկիրն։
1՛Ի ժամանակին յայնմիկ՝ ասէ́ տ(է)ր, հանցեն զոսկերս թագաւորացն յուդայ՝ եւ զոսկերս իշխանաց ն(ո)ց(ա), եւ զոսկերս քահանայից, եւ զոսկերս մարգարէից, եւ զոսկերս բնակչացն ե(րուսաղէ)մի՝ ՛ի գերեզմանաց իւրեանց։
2եւ ցամաքեցուսցեն յարեւու, եւ ընդ լուսնով, եւ ընդ ա(մենայ)ն աստեղբք, եւ առաջի ա(մենայ)ն զօրութե(ան)ց երկնից զոր սիրեցինն՝ եւ որոց ծառայեցինն, եւ որոց զհե́տն գնացին, եւ յորս ապաստան լինէին, եւ երկի́ր պագանէին ն(ո)ց(ա)։ ո́չ կոծեսցին, եւ ո́չ լայցեն, այլ ՛ի նշաւա́կ եղիցին ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի։
3զի ախորժեցին զմահ՝ եւ ո́չ զկեանս։ Եւ զմնացորդս որ մնացեալ իցեն յազգէ անտի չարէ. ընդ ա(մենայ)ն տեղիս մնացելոցն ուր եւ մերժեցից զն(ո)ս(ա) անդր՝ ասէ́ տ(է)ր զօրութե(ան)ց։
4Եւ ասասցես ցն(ո)ս(ա). ա́յսպէս ասէ տ(է)ր. միթէ որ գլորին՝ ո՞չ յառնիցէ. կամ որ խոտորին՝ ո՞չ եւս դառնայցէ։
5արդ՝ ընդէ՞ր խոտորեցաւ ժողովուրդդ այդ եւ ե(րուսաղ)էմ՝ խոտորումն ժպիրհ. եւ պնդեցան կամօք իւրեանց՝ եւ ո́չ կամցեան դառնալ։
6Ո́ւնկընդիք եւ լուարո́ւք, ո́չ այդպէս խօսին. եւ ո́չ գոյ մարդ որ զղջանայ ՛ի վ(ե)ր(այ) չարեաց իւրոց, եւ ասէ թէ զինչ գործեցի. կասեաց ընթացօղն յընթացից իւրոց՝ իբրեւ զձի́ ընդ քիրտն մտեալ ՛ի խըխնջել իւրում։
7Արդ՝ արսինն յերկինս ծանեաւ զժամանակ իւր. տատրակ եւ ծիծա́ռն թռչունք վայրի՝ պահեցին զժամանակս մտից իւրեանց. եւ ժողովուրդ իմ ո́չ ծանեաւ զիրաւունս տ(եառ)ն։
8Զիա՞րդ ասիցէք՝ թէ իմաստունք եմք, եւ օրէնք ա(ստուծո)յ են ՛ի մեզ. վ(ա)ս(ն) այդորիկ զո́ւր եղեւ սուտ վիճակն դպրացն։
9յամօթ եղեն իմաստունքն. զարհուրեցա́ն եւ պարտեցան. զի զբան տ(եառ)ն անարգեցին. զի՞նչ իմաստութի(ւն) իցէ ՛ի ն(ո)ս(ա)։
10Վ(ա)ս(ն) այնորիկ տա́ց զկանայս նոցա այլոց, եւ զագարակս ն(ո)ց(ա) օտա́ր ժառանգաց. զի ՛ի փոքու(թեն)է մինչեւ ՛ի մեծամեծս ն(ո)ց(ա) ա(մենայ)ն ոք ագահէ́ զագահութի(ւն). ՛ի մարգարէէ մինչեւ ցքահանայն՝ ա(մենայ)ն ոք առնէ անիրաւութի(ւն)։
11Եւ բժշկէին զբեկումն դստեր ժողովրդեան իմոյ ընդ արհամարհանս. եւ ասէին խաղաղութի(ւն) խաղաղու(թ)ի(ւն), եւ ո́չ գոյր խաղաղու(թ)ի(ւն)։
12Ամաչեսցեն զի արարին զպղծու(թ)ի(ւն). սակայն եւ այնպէս ո́չ ամաչեցին ամօթով, եւ զպատկառանս ո́չ առին ՛ի միտ։ վ(ա)ս(ն) այնորիկ անկցին ընդ անկեալսն ՛ի ժամանակի այցելութե(ան) իւրեանց, եւ տկարասցին՝ ասէ տ(է)ր։
13Եւ ժողովեսցեն զարդիւնս իւրեանց՝ ասէ տ(է)ր. չի́ք խաղող յայգիս ն(ո)ց(ա), եւ ո́չ թուզ ՛ի թզենիս ն(ո)ց(ա). եւ տերեւն թօթափեցաւ. ետու ն(ո)ց(ա)՝ եւ ա́նց զնոքօք։
14Արդ մեք՝ զի՞ նստիցեմք, այլ ժողովեցարո́ւք՝ եւ մտցուք ՛ի քաղաքս ամուրս, եւ ա́նդր անկցուք. զի տ(է)ր ա(ստուա)ծ մեր ընկէց զմեզ, եւ արբոյց մեզ ջուր դառնութե(ան), զի մեղաք առաջի ն(ո)ր(ա)։
15Ժողովեցա́ք ՛ի խաղաղութի(ւն), եւ ո́չ գոյր բարու(թ)ի(ւն)։ ՛ի ժամանակի բժշկութե(ան)՝ եւ ահա տագնա́պ։
16՛Ի դանա́յ լուիցուք զձայն երագու(թ)ե(ան) երիվարաց ն(ո)ր(ա). ՛ի ձայնէ խըխնջելոց հեծելոց ն(ո)ր(ա) շարժեցաւ երկիր ա(մենայ)ն. եկեսցէ եւ կերիցէ զերկիր լրիւ իւրով, զքաղաքս եւ զբնակիչս ն(ո)ր(ա)։
17Քանզի ես աւասիկ արձակե́մ ՛ի ձեզ օձս կոտորիչս, յորս ո́չ մտանիցեն թովչութիք, եւ հարկանիցեն զձեզ՝ ասէ տ(է)ր.
18եւ յանբժշկական ցաւս սրտից ձերոց տարակուսելոց։
19Ահա ձա́յն գուժի դստեր ժողովրդեան իմոյ յերկրէ́ հեռաստանէ. միթէ տ(է)ր ո՞չ գուցէ ՛ի սիովն. կամ թագաւո́ր անդ՝ ո՞չ իցէ. ընդէ՞ր բարկացուցին զիս դրօշելովք իւրեանց, եւ սնոտւովք օտարոտւովք։
20Անցի́ն հունձք, ա́նց ամառն. եւ մեք ո́չ փրկեցաք։
21՛Ի վ(ե)ր(այ) բեկման դստեր ժողովրդեան իմոյ խորտակեցա́յ. խաւարեցա́յ տարակուսանօք. յաղթահարեցին զիս երկունք իբրեւ ծննդականի։
22Միթէ դեղ ո՞չ գուցէ ՛ի գաղաադ, կամ բժիշկ ո՞չ կայցէ անդ. ընդէ՞ր ո́չ եղեւ բժշկութի(ւն) դստեր ժողովրդեան իմոյ։
1Ո́ տայր զգլուխս իմ ջուր, եւ զաչս իմ աղբեւրս արտասուաց. եւ լայի զժողովուրդս զայս զտիւ եւ զգիշեր, եւ զվիրաւորեալս դստեր ժողովրդեան իմոյ։
2Ո́ տայր ինձ յանապատի դո́յղն օթեւանս. եւ թողուի զժողովուրդ իմ, եւ գնայի ՛ի դոցանէ. զի ամենեքեան շնան՝ առհասարակ ժողովուրդք արհամարհողաց։
3Եւ լարեցին զլեզուս իւրեանց իբրեւ զաղեղն։ ստութի(ւն)՝ եւ ո́չ հաւատք զօրացան ՛ի վ(ե)ր(այ) երկրի. զի ՛ի չարեաց ՛ի չարիս ելին, եւ զիս ո́չ ծանեան՝ ասէ տ(է)ր։
4Իւրաքանչիւր յընկերէ իւրմէ զգո́յշ լերուք, եւ յեղբա́րս ձեր մի́ յուսայք։ Զի ա(մենայ)ն եղբայր՝ խաբելով խաբէ, եւ ա(մենայ)ն բարեկամ նեղու(թեամ)բ գնայ։
5Իւրաքանչիւր զբարեկամ իւր այպանեն, եւ ճշմարտութի(ւն) ո́չ խօսին. ուսաւ լեզու ն(ո)ց(ա) խօսել ստութի(ւն). զրկեցին, եւ ո́չ դադարեցին
6ժողովել վաշխս ՛ի վ(ե)ր(այ) վաշխից, եւ նեղութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) նենգութե(ան)ց. եւ ո́չ կամեցան զիս ճանաչել՝ ասէ տ(է)ր։
7Վ(ա)ս(ն) այնորիկ այնորիկ այսպէս ասէ տ(է)ր՝ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. ահաւադիկ ես ջեռուցից զն(ո)ս(ա), եւ փորձեցից զն(ո)ս(ա). զի արարից յերեսաց չարեաց դստեր ժողովրդեան իմոյ
8բալի́ստր խոցոտիչ։ լեզուք ն(ո)ց(ա) նենգաւորք. եւ բանք բերանոյ նոցա ընդ ընկերի իւրում խօսին զխաղաղու(թ)ի(ւն), եւ ՛ի սրտի իւրում ունին զթշնամութի(ւն)։
9Միթէ ՛ի վ(ե)ր(այ) այսոցիկ ո՞չ արարից այցելութի(ւն)՝ ասէ տ(է)ր. կամ յազգէ այնպիսւոյ ո՞չ խնդրեսցէ վրէժ անձն իմ։
10կո́ծ առէք ՛ի վ(ե)ր(այ) լերանց, եւ ձայնս ՛ի վ(ե)ր(այ) բլրոց անապատի. ողբացէ́ք, քանզի պակասեցին առ ՛ի չգոյէ մարդկան անցաւորաց, եւ ո́չ լուան զձայնս ստացուածոց. ՛ի թռչնոց երկնից մինչեւ ցանասունս յիմարեցա́ն եւ գնացին։
11Եւ տաց զե(րուսաղէ)մ ՛ի գերու(թ)ի(ւն) եւ ՛ի բնակութի(ւն) վիշապաց. եւ զքաղաքս յուդայ եդից յապականու(թ)ի(ւն), առ ՛ի չգոյէ բնակչաց։
12Ո՞վ է այր իմաստուն՝ եւ ՛ի մի́տ առցէ զայս, եւ առ ո՞ւմ բան բերանոյ տ(եառ)ն, պատմեսցէ մեզ թէ վ(ա)ս(ն) է՞ր կորեաւ երկիր. լքա́ւ իբրեւ զանապատ առ ՛ի չգոյէ անցաւորաց։
13Եւ ասէ ցիս տ(է)ր, վ(ա)ս(ն) թողլոյն դոցա զօրէնս իմ զոր եդի առաջի աչաց ն(ո)ց(ա), եւ ո́չ լուան ձայնի իմում։
14եւ գնացին զհետ հաճոյից սրտից իւրեանց չարաց, եւ զհետ կռոցն զոր ցուցին ն(ո)ց(ա) հարքն ն(ո)ց(ա)։
15Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց՝ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւասիկ ես ջամբե́մ ժողովրդեանդ այդորիկ վտանգ. եւ արբուցանեմ դոցա ջո́ւր դառնու(թ)ե(ան)։
16եւ ցրուեցից զդոսա ընդ ազգս զորս ո́չ գիտացին դոքա, եւ ոչ հարքն իւրեանց. եւ արձակեցից ՛ի վ(ե)ր(այ) դոցա սո́ւր, մինչեւ սատակեցից զդոսա նովաւ։
17Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. զմտա́ւ ածէ́ք՝ եւ կոչեցէ́ք զձայնարկուս՝ եւ եկեսցեն. եւ առ իմաստուն կանայս առաքեցէ́ք, եւ ճչեսցեն։
18եւ ստիպեսցեն, եւ առցեն ո́ղբս ՛ի վ(ե)ր(այ) ձեր. եւ իջուսցեն աչք ձեր արտասուս, եւ արտեւանունք ձեր բղխեսցեն ջուր։
19Զի ձա́յն ողորմ գուժեաց ՛ի սիովն. զիարդ թշուառացա́ք, ամաչեցաք յո́յժ, զի լքա́ք զերկիր, եւ ընկեցա́ք զբնակու՝իս մեր։
20Լուարո́ւք կանայք զպատգամս տ(եառ)ն ա(ստուծո)յ, եւ ընկալցին ականջք ձեր զբանս բերանոյ ն(ո)ր(ա). եւ արդ՝ ուսուցե́ք դստերաց ձերոց ձայնս. եւ կին՝ ընկերի իւրում ո́ղբս։
21զի ե́լ մահ ընդ պատուհանս ձեր, եւ եմո́ւտ յերկիր ձեր. ջնջել զտղայս արտաքո́ւստ, եւ զերիտասարդս ՛ի հրապարակաց։
22Ա́յսպէս ասէ տ(է)ր. եղիցին դիակունք մարդկան նշաւա́կ ընդ երեսս դաշտաց երկրի ձերոյ, եւ իբրեւ զխոտ զկնի հնձողի. եւ ո́չ ոք իցէ որ ժողովիցէ։
23Ա́յսպէս ասէ տ(է)ր, մի́ պարծեսցի իմաստունն յիմաստութի(ւն) իւր, եւ մի́ պարծեսցի հզօրն ՛ի զօրութի(ւն) իւր, եւ մի́ պարծեսցի մեծն ՛ի մեծու(թ)ի(ւն) իւր.
24այլ ա́յն պարծիցի՝ որ պարծիցի́ իմանալ եւ ճանաչե́լ զիս, թէ ես եմ տ(է)ր ա(ստուա)ծ. որ առնեմ զիրաւունս եւ զողորմու(թ)ի(ւն), եւ զարդարութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) երկրի. եւ ՛ի նո́յնս են կամք իմ՝ ասէ տ(է)ր։
25Ահա աւուրք եկեսցեն ասէ տ(է)ր, եւ արարից ա́յց ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն թլփատելոց յանթլփատու(թ)ե(ան) իւրեանց.
26՛ի վ(ե)ր(այ) եգիպտոսի, եւ ՛ի վ(ե)ր(այ) յուդայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) եդոմայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) որդւոցն ամովնայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) որդւոցն մովաբու, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն յապաւելոցն զերեսօք բնակչա́ց անապատի։ զի ա(մենայ)ն ազգ անթլփատ են մարմնով. եւ ա(մենայ)ն ի(սրայ)էլ անթլփա́տ են սրտիւք իւրեանց։
1Լուարո́ւք զպատգամս զոր խօսեցաւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ձեր՝ տունդ ի(սրայէ)լի։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր ըստ ճանապարհաց հեթանոսաց մի́ ուսանիք, եւ ՛ի նշանաց երկնից մի́ զարհուրիք. զի նոքա երկնչին յերեսաց ն(ո)ց(ա)։
3Զի ա(մենայ)ն կուռք հեթանոսաց սնոտի́ք են. փայտ յանտառէ հատեալ, գործք ձեռաց հիւսանց։
4ձոյլ արծաթոյ եւ ոսկւոյ զարդարեալք. ուռամբք եւ բեւեռօք հաստատեցին զնոսա՝ զի ո́չ շարժեսցին. արծա́թ ճախարակեայ, արծաթ ՛ի գործ արկեալ ՛ի թարշշէ, եւ ոսկի եկեալ ՛ի մեմփաթայ։
5Եւ ձեռն ոսկերչի գործեաց գործ ճարտարաց. կապուտակ եւ ծիրանի զգեցուցանեն ն(ո)ց(ա). եւ ո́չ գնասցեն, այլ բառնալով բարձցին. եւ ո́չ քայլ մի ոտին փոխեսցեն, եւ ո́չ ինքնին ՛ի կրելիսն ամբարձցին։ մի́ երկնչիք ՛ի նոցանէ, զի ո́չ չար առնեն, եւ բարի իսկ ո́չ գոյ ՛ի ն(ո)ս(ա)
6Չի́ք ոք իբրեւ զքեզ տ(է)ր. մե́ծ ես՝ եւ մե́ծ է անուն քո զօրութ(եամ)բ։
7ո՞ ոչ երկիցէ ՛ի քէն թագաւոր ազգաց. զի քե́զ իսկ վայելէ. զի յա(մենայ)ն իմաստունս հեթանոսաց, եւ յա(մենայ)ն թագաւորս ն(ո)ց(ա) ո՞վ է իբրեւ զքեզ։
8Եւ միանգամայն այրեսցին, եւ տկարասցին սիրտք սնոտեաց. զի փա́յտ են։
9եւ արծա́թ ընտի́ր եկեալ ՛ի թարշշայ, եւ ոսկի ՛ի սովփաթայ, գործ ճարտարա́ց ա(մենայ)ն, եւ ձեռաց ոսկերչաց. կապուտա́կ եւ ծիրանի հանդերձք ն(ո)ց(ա). գո́րծ իմաստնոց ա(մենայ)ն։
10Այլ տ(է)ր ա(ստուա)ծ մեր ճշմարիտ. է ա(ստուա)ծ կենդանի, եւ թագաւոր յաւիտենական. եւ ՛ի սրտմտութ(են)է ն(ո)ր(ա) շարժեսցի́ երկիր՝ եւ ո́չ հանդարտեսցեն ազգք բարկու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։
11Եւ ա́յսպէս ասասջիք ցն(ո)ս(ա). աստուածք որ զերկինս եւ զերկիր ո՞չ արարին՝ կորիցե́ն յերկրէ, եւ ՛ի ներքոյ երկնիցս այսոցիկ։
12Տ(է́)ր է՝ որ արար զերկիր զօրութ(եամ)բ իւրով, եւ կանգնեաց զտիեզերս իմաստութ(եամ)բ իւրով. եւ խորհրդով իւրով ձգեաց զերկինս։
13եւ ՛ի տալոյ զձայն իւր՝ լնո́ւ բազմու(թ)ի(ւն) ջուրցն յերկինս. հանէ զամպս ՛ի ծագաց երկրէ՝ եւ զփայլատակունս իւր յանձրեւս արար. հանէ զհողմս յշտեմարանաց իւրոց։
14Յիմարեցաւ ա(մենայ)ն մարդ ՛ի գիտութ(են)է. յամօ́թ եղեն ա(մենայ)ն ոսկերիչք դրօշելովք իւրեանց. զի սո́ւտ ձուլեցին, եւ չի́ք շունչ ՛ի նոսա.
15սնոտի́ են՝ եւ գործք խաբէու(թ)ե(ան)։ ՛ի ժամանակի այցելութե(ան) իւրեանց կորիցեն։
16Այլ ո́չ այնպիսի ինչ է բաժինն յակովբայ. զի որ ստեղծն զա(մենայ)ն՝ նա́ է բաժին ն(ո)ր(ա). եւ ի(սրայ)էլ գաւազան ժառանգու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։ Տ(է)ր զօրութե(ան)ց անուն է ն(ո)ր(ա)։
17ժողովեա́ ՛ի բացուստ զզօրութի(ւն) քո բնակեալդ ՛ի մէջ ընտրելոց։
18Ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւասիկ ես քարընդոտնե́մ զբնակիչս երկրիդ այդորիկ նեղու(թեամ)բ. եւ նեղեցի́ց զն(ո)ս(ա) զի մի́ գտցին։
19Վա́յ ՛ի վ(ե)ր(այ) բեկման քոյ, զի ցաւագի́ն են հարուածք քո։ եւ ասեմ, արդարեւ ա́յդ իսկ են վէրք իմ, եւ եհաս յիս։
20խորանն իմ չուառացաւ, կորեաւ. եւ ա(մենայ)ն խորանափեղկք իմ քակտեցա́ն. որդիք իմ եւ խաշինք իմ ո́չ ուրեք էին, եւ ո́չ եւս գոյ տեղի խորանի իմոյ, եւ ո́չ տեղի խորանափեղկաց իմոց։
21Զի հովիւքն անմտացան, եւ զտ(է)ր աչ խնդրեցին. վ(ա)ս(ն) այնորիկ ո́չ իմացան ա(մենայ)ն արօտականքն, եւ ցրուեցան։
22Ձայն գուժի եկեսցէ, եւ շարժումն մե́ծ յերկրէ հիւսւսոյ, կարգել զքաղաքս յուդայ յապականու(թ)ի(ւն)՝ եւ ՛ի դադարս ջայլամանց։
23Գիտե́մ տ(է)ր՝ զի ո́չ մարդոյ է ճնապարհ իւր. եւ ո́չ այր գնասցէ, եւ յաջողեսցէ զճանապարհս իւր։
24Խրատեա́ զմեզ տ(է)ր. բայց իրաւա́մբք, եւ մի́ ցասմամբ. զի մի́ սակաւաւո́րս արասցես զմեզ։
25Հե́ղ զբարկութի(ւն) քո ՛ի վ(ե)ր(այ) հեթանոսաց որ ո́չ գիտեն զքեզ, եւ ՛ի վերայ ազգաց որ զանուն քո ո́չ կարդացին. զի կերան զյակովբ՝ եւ սպառեցին զնա. եւ վախճանեցին զնա, եւ զարօտս ն(ո)ր(ա) աւերեցին։
1Բանն որ եղեւ առ երեմիա՝ ՛ի տ(եառն)է եւ ասէ։
2Լուարո́ւք զբան ուխտիս այսորիկ, եւ խօսեցարո́ւք ընդ արսդ յուդայ՝ եւ ընդ բնակիչսդ ե(րուսաղէ)մի։
3Եւ ասասցես ցն(ո)ս(ա). ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. Անիծեա́լ լիցի մարդն որ ո́չ լուիցէ բանից ուխտիս այսորիկ։
4զոր պատուիրեցի հարցն ձերոց, յաւուր յորում հանի զնոսա յերկրէն եգիպտացւոց՝ ՛ի հնոցէ երկաթոյն. եւ ասեմ, լուարո́ւք ձայնի իմում, եւ արարէք զայդ ըստ ա(մենայ)նի զոր ինչ պատուիրեմ ձեզ. եւ եղիջիք ինձ ՛ի ժողովո́ւրդ, եւ ես եղէց ձե́զ յա(ստուա)ծ։
5Եւ հաստատեցից զերդումն իմ զոր արդուայ հարցն ձերոց, տա́լ ն(ո)ց(ա) զերկիրն որ բղխէ զմեղր եւ զկաթն. ո(ր)պ(էս) եւ այսօր։ Պատասխանի́ ետու՝ եւ ասեմ, այո́ տ(է)ր՝ եղիցի։
6Եւ ասէ ցիս տ(է)ր. ընթերցի́ր զա(մենայ)ն զբանսդ զայդոսիկ ՛ի քաղաքսդ յուդայ՝ եւ արտաքոյ ե(րուսաղէ)մի, եւ ասասցես. լուարո́ւք զպատգամ ուխտիդ այդորիկ, եւ արարէ́ք զդոսա։
7Զի վկայու(թեամ)բ եդի զվկայութի(ւն) հարցն ձերոց՝ յաւուրն հանելոյ իմոյ զն(ո)ս(ա) յերկրէն եգիպտացւոց, եւ մինչեւ ցայսօր. կանխել ընդ առաւօտս՝ եւ դնել վկայութի(ւն)՝ եւ ասել, լուարո́ւք ձայնի իմում, եւ ո́չ լուան։
8Եւ խոտորեցուցին զլսելիս իւրեանց, եւ գնացին այր ըստ յօժարութե(ան) սրտից իւրեանց ՛ի չարիս։ եւ ածից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զա(մենայ)ն բանս ուխտիս այսորիկ՝ զոր պատուիրեցի ն(ո)ց(ա) առնել՝ եւ ո́չ արարին։
9Եւ ասէ ցիս տ(է)ր. գտա́ւ կնճիռն յարսդ յայդոսիկ՝ եւ ՛ի բնակիչսդ ե(րուսաղէ)մի։
10դարձան յանիրաւութի(ւն)ս հարցն իւրեանց առաջնոց, որք ո́չ կամեցան լսել բանից իմոց. եւ ահաւադիկ երթան զհետ աստուածոց օտարաց ծառայե́լ ն(ո)ց(ա)։ եւ ցրեցին տունն ի(սրայէ)լի եւ տունն յուդայ զուխտն իմ, զոր ուխտեցի ընդ հարս նոցա։
11Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւադիկ ես ածի́ց ՛ի վ(ե)ր(այ) դոցա չարիս, յորոց ո́չ կարասցեն ելանել. եւ աղաղակեսցեն առիս՝ եւ ո́չ լուայց ն(ո)ց(ա)։
12Եւ գնասցեն քաղաքք յուդայ՝ եւ բնակիչք ե(րուսաղէ)մի, եւ աղաղակեսցեն առ դիսն իւրեանց որոց արկանէին խունկս. եւ փրկելով ո́չ փրկեսցեն զնոսա ՛ի ժամանակի չարեաց իւրեանց։
13Զի ըստ թուոյ քաղաքացն քոց էին դիքն քո յուդայ, եւ ըստ թուոյ անցիցն ե(րուսաղէ)մի կարգեցէք բագինս եւ սեղանս ամօթոյ, արկանել խո́ւնկս բահաղու։
14Եւ դու՝ մի́ կար յաղօթս վասն ժողովրդեանդ այդորիկ, եւ մի́ աղաչեր վասն դոցա խնդրուածովք, եւ պաղատիր, զի ո́չ լսեմ ՛ի ժամանակի յորում կարդասցեն առիս՝ ՛ի ժամանակի չարեա́ց իւրեանց։
15Զի ընդ սիրելին ասեմ՝ զի ՛ի ներքս ՛ի տաճարին իմում արա́ր գարշելիս. միթէ աղօ՞թք, եւ մի́ս նուիրեալ՝ անոցուցանիցեն ՛ի քէն զչարիս քո. կամ թէ այնպիսեօ՞ք ապրիցիս։
16Ձիթենի գեղեցիկ վարսաւոր տեսլեամբ կոչեաց տ(է)ր զանուն քո.՛ի ձայնէ թլփատութե(ան) ն(ո)ց(ա). մե́ծ է նեղու(թ)ի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) քոյ, անպիտանացա́ն ոստք քո։
17Եւ տ(է)ր ա(ստուա)ծ զորութե(ան)ց որ տնկեաց զքեզ՝ խօսեցաւ ՛ի վ(ե)ր(այ) քո չարի́ս փոխանակ չարեաց տանն ի(սրայէ)լի, եւ տանն յուդայ։ զի արարին անձամբ անձանց ՛ի բարկացուցանե́լ զիս, յարկանել ն(ո)ց(ա) խունկս բահաղու։
18Տ(է)ր ծանո́ ինձ եւ ծանեայց. յայնժամ տեսի զգործս ն(ո)ց(ա)։
19Ես իբրեւ զգառն անմե́ղ վարեալ ՛ի սպանդ չար, եւ ասեն. եկա́յք արկցուք փա́յտ ՛ի հաց ն(ո)ր(ա), եւ ջնջեսցուք զնա յերկրէն կենդանեաց. եւ անուն ն(ո)ր(ա) մի́ եւս յիշեսցի։
20Տ(է)ր զօրութե(ան)ց որ ընտրե́ս զիրաւունս, եւ քննե́ս զերիկամունս եւ զսիրտս, տեսից առ ՛ի քէն զվրէժխնդրութի(ւն) առ ՛ի նոսա. զի քե́զ յայտնեցի զիրաւունս իմ։
21Վասն այնորիկ ա́յսպէս ասէ տր ՛ի վ(ե)ր(այ) արանցն անաթովթայ որ խնդրեն զանձն քո, եւ ասեն մի́ մարգարէանար վ(ա)ս(ն) մեր, ապա թէ ոչ՝ մեռանի́ս ՛ի ձեռաց մերոց։
22Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց. ահաւասիկ ես ա́յց արարից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա). երիտասարդք ն(ո)ց(ա) սրո́վ մեռցին, եւ ուստերք եւ դստերք ն(ո)ց(ա) սովո́վ վախճանեսցին։
23Եւ մնացորդք ո́չ եղիցի ն(ո)ց(ա). զի ածից չարի́ս ՛ի վերայ բնակչացն անաթովթայ յա(մենայ)նի́ այցելութե(ան) նոցա։
1Արդա́ր ես դու տ(է)ր, եւ մատուցից առաջի քո աղե́րս. բայց խօսեցայց զիրաւո́ւնս։ զի՞ է զի ճանապարհք ամպարշտաց յաջողեալ են, եւ երջանկացան ամենեքեան որ արհամարհէին զարհամարհանս։
2Տնկեցեր զն(ո)ս(ա)՝ եւ արմատացա́ն. ծնան որդիս՝ եւ արարին պտո́ւղ։ մե́րձ ես դու տ(է)ր ՛ի բերանս ն(ո)ց(ա), եւ հեռի ես յերիկամանց ն(ո)ց(ա)։
3Եւ դու տ(է)ր գիտես զիս. տեսեր զիս՝ եւ փորձեցեր զսիրտ իմ առաջի քո։ ժողովեա́ զն(ո)ս(ա) իբրեւ զոչխար ՛ի սպանումն, եւ նուիրեա́ զն(ո)ս(ա) յաւուր սպանման նոցա։
4Մինչեւ յե՞րբ սո́ւգ ունիցի երկիր, եւ խո́տ ա(մենայ)ն վայրի ցամաքեսցի́. ՛ի չարեաց բնակչաց երկրին ապականեցան անասուն եւ թռչուն։ զի ասացին թէ ո́չ տեսցէ ա(ստուա)ծ զճանապարհս մեր։
5Ոտք քո ընթանան՝ եւ լքուսցեն զքեզ. զի՞արդ կազմիցիս երիվարօք։ իսկ արդ՝ յերկի՞րդ խաղաղութե(ան) յուսացեալ ես. զի՞ գործիցես ՛ի վերանալ յորդանան գետոյ։
6Քանզի եւ եղբարքն քո՝ եւ տուն հօր քոյ. եւ նոքա դաւաճանեցին զքեզ, եւ նոքին աղաղակեցին զկնի քո, կուտեցա́ն ՛ի վ(ե)ր(այ) քո. մի́ հաւատար ն(ո)ց(ա) զի խօսեսցին զքէն չարու(թ)ի(ւն)։
7Լքի́ զտուն իմ. թողի́ զժառանգութի(ւն) իմ. ետո́ւ զսիրելին անձին իմոյ ՛ի ձեռս թշնամեաց իւրոց։
8եղեւ ժառանգութի(ւն) իմ ինձ իբրեւ առեւծ յանապատի. ե́տ ՛ի վ(ե)ր(այ) իմ զբարբառ իւր, վ(ա)ս(ն) այնորիկ ատեցի զնա։
9Միթէ որջ բորենւո՞յ իցէ ժառանգութի(ւն) իմ ինձ, կամ ա́յրք շուրջ զնովաւ, շրջեցարուք ժողովեցէ́ք զա(մենայ)ն գազանս անապատի՝ եւ եկեսցեն ուտե́լ զն(ո)ս(ա)։
10Հովիւք բազումք ապականեցին զայգի իմ. եղծի́ն զբաժին իմ։ արարին զվիճակն իմ ցանկալի́ յանապատ անկոխ. եդաւ յապականութի(ւն) կորստեան։ Վ(ա)ս(ն) իմ ապականեցաւ ապականութ(եամ)բ ա(մենայ)ն երկիր. զի ո́չ ընդ հուպ արարի հատուցանել. զի ո́չ գոյ մարդ որ դնէ ՛ի սրտի։
11Ընդ ա(մենայ)ն ելս անապատի անցի́ն չուառացեալք. զի սուր տ(եառ)ն կերիցէ́ ՛ի ծագաց մինչեւ ՛ի ծագս երկրի, եւ ո́չ գոյ խաղաղու(թ)ի(ւն) ա(մենայ)ն մարմնոյ։
12ցորեան սերմանեցէք, եւ փո́ւշ հնձեսջիք. եւ վիճակքն ձեր ո́չ եղիցին ձեզ յօգուտ։ Յամօ́թ լերուք ՛ի պարծանաց ձերոց՝ ՛ի նախատանաց առաջի տ(եառ)ն։
13զի ա́յսպէս ասէ տ(է)ր, վ(ա)ս(ն) ա(մենայ)ն դրացեացդ չարաց որ մերձենան ՛ի ժառանգու(թ)ի(ւն) իմ, զոր բաշխեցի ժողովրդեան իմում ի(սրայէ)լի։ Ահաւասիկ ես կորզեցի́ց զն(ո)ս(ա) յերկրէն իւրեանց, եւ զտունն յուդայ հանից ՛ի միջոյ ն(ո)ց(ա).
14եւ եղիցի յետ հանելոյն զն(ո)ս(ա). դարձա́յց եւ ողորմեցայց ն(ո)ց(ա). եւ բնակեցուցից զն(ո)ս(ա)՝ իւրաքանչիւր ՛ի ժառանգու(թ)ե(ան) իւրում, եւ իւրաքանչիւր յերկրի իւրում։
15Եւ եղիցի եթէ ուսանելով ուսանիցին զճանապարհ ժողովրդեան իմոյ, երդնուլ յանուն իմ թէ կենդանի́ է տ(է)ր. ո(ր)պ(էս) ուսուցին զժողովուրդն իմ երդնուլ ՛ի բահաղ. եւ շինեսցին ՛ի մէջ ժողովրդեան իմոոյ։
16Եւ եթէ ո́չ դառնայցեն՝ ջնջեցի́ց զազգն զայն, եւ բարձի́ց կորստեամբ ասէ տ(է)ր։
1Ա́յսպէս ասէ տ(է)ր. գնա́ եւ ստացի́ր քեզ սփածանելի կտաւի, եւ ա(ստուա)ծ զմիջով քո. եւ ընդ ջուր մի́ անցանիցես։
2Եւ ստացայ սփածանելի ըստ բանին տ(եառ)ն, եւ ածի́ զմիջով իմով։
3Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս կրկին անգամ՝ եւ ասէ։
4ա́ռ զսփածանելիդ զոր ատացա́ր ՛ի միջոյ քումմէ. եւ արի́ գնա յափն եփրատու, եւ թաքուսցես զդա անդ ՛ի ծակ վիմի։
5եւ չոգա́յ եւ թաքուցի զնա յեփրատ, ո(ր)պ(էս) պատուիրեաց ինձ տ(է)ր։
6Եւ եղեւ յետ բազում աւուրց՝ ասէ ցիս տ(է)ր. արի գնա յափն եփրատայ, եւ առցես անտի զսփածանելին զոր հրամայեցի քեզ անդ թաքուցանել։
7Եւ գնացի յափն եփրատ գետոյ, փորեցի եւ առի զսփածանելին ՛ի տեղւոջէ անդ ուր թաղեցի զնա. եւ ահա ապականեալ էր սփածանելին, եւ ահա չէ́ր ինչ իմիք պիտանացու։
8Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝
9եւ ասէ. ա́յսպէս ասէ տ(է)ր. ա́յդպէս ապականեցից զհպարտու(թ)ի(ւն) յուդայ եւ զհպարտու(թ)ի(ւն) ե(րուսաղէ)մի։
10Զքաղաքն եւ զժողովուրդն իմ չար՝ որք ո́չ կամէին լսել բանից իմոց. որք գնա́ն ըստ յօժարութե(ան) սրտից իւրեանց չարաց, եւ երթան զհետ աստուածոց օտարաց ծառայե́լ ն(ո)ց(ա)՝ եւ երկի́ր պագանել։ եւ եղիցին իբրեւ զսփածանելիդ զայդ՝ որ ոչ եմիք է́ պիտանացու։
11Զի զոր օրինակ մեծանի սփածանելի զմիջով մարդոյ, նո́յնպէս մածուցի զինեւ զա(մենայ)ն տունդ ի(սրայէ)լի, եւ զա(մենայ)ն տունդ յուդայ՝ ասէ տ(է)ր. լինե́լ ինձ ժողովուրդ անուանի, եւ ՛ի պարծանս եւ ՛ի փառս. եւ ո́չ անսացին ինձ։
12Եւ ասասցես ժողովրդեանդ զպատգամսդ զայդ. ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ա(մենայ)ն տիկ գինւով լցցի։ եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ. միթէ չգիտիցե՞մք գիտելով. եթէ ա(մենայ)ն տիկ գինւով լցցի։
13Եւ ասասցես ցն(ո)ս(ա). ա́յսպէս ասէ տ(է)ր. ահա ես լնո́ւմ զա(մենայ)ն բնակիչս երկրիդ այդորիկ, եւ զթագաւորս որդիս դաւթի որ նստին յաթոռ ն(ո)ր(ա), եւ զքահանայս եւ զմարգարէս, եւ զյուդա եւ զա(մենայ)ն բնակիչս ե(րուսաղէ)մի արբեցութ(եամ)բ։
14Եւ ցրուեցից զդոսա՝ զայր եւ զեղբայր իւր, զհայր եւ զորդիս իւրեանց ՛ի միասին՝ ասէ տ(է)ր. ո́չ գթացայց եւ ո́չ խնայեցից, եւ ո́չ ողորմեցայց ապականել զդոսա։
15Լուարո́ւք եւ ունկնդի́ր լերուք, եւ մի́ հպարտանայք՝ զի տ(է)ր խօսեցաւ։
16Տո́ւք տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերում փառս, մինչչե́ւ խաւարեալ եւ գայթագղեալ ոտից ձերոց ՛ի վ(ե)ր(այ) խաւարին լերանց։ ա́կն ունիցիք լուսոյ, եւ անդ ստուերք մահու. եւ դնիցիք ՛ի խաւարի։
17Եւ եթէ ո́չ լսիցէք նմա՝ գաղտադողի լայցեն անձինք ձեր յերեսաց թշնամեաց, եւ արտասուալի́ց իցէք արտասուօք. եւ իջուսցեն աչք ձեր արտասուս, զի խորտակեցա́ւ հօտն տ(եառ)ն։
18Ասացէ́ք ցթագաւորն եւ ցբռնաւորսն, թէ կորացարո́ւք եւ նստարո́ւք. զի անկա́ւ ՛ի գլխոց ձերոց պսակ փառաց ձերոց։
19փակեցան քաղաքք որ ընդ հարաւակողմն, եւ ո́չ ոք էր որ բանայր. գերեցաւ յուդա զվախճանեալ գերու(թ)ի(ւն), զկատարեալն հատուցմանց։
20Ամբա́րձ զաչս քո ե(րուսաղ)էմ, եւ տե́ս զարձակեալսդ ՛ի հիւսւսոյ. ո՞ւր է հօտն որ տուավ զքեզ, խաշինք փառաց քոց.
21զի՞նչ տացես պատասխանի ՛ի ժամանակի յորում պահանջիցեն ՛ի քէն. դո́ւ իսկ ուսուցեր զն(ո)ս(ա) ուսումն՝ տիրել ՛ի վ(ե)ր(այ) քո։ Ո՞չ ահա երկունք ունիցին զքեզ իբրեւ կնոջ ծննդականի։
22եւ եթէ ասիցես ՛ի սրտի քում, թէ ընդէ՞ր պատահեաց ինձ այս. վ(ա)ս(ն) բազմութե(ան) անիրաւու(թ)ե(ան) քոյ՝ յայտնեցաւ յետուստ քո խայտառակեալ զկրկունս քո։
23Եթէ փոխիցէ հնդիկ զմորթ իւր, եւ ինծ զխայտուցս իւր. եւ դուք կարօղ լինիցիք գործել զբարիս ուսեալք զչարիս։
24եւ ցրուեցից զն(ո)ս(ա) իբրեւ զխռիւ հողմակոծեալ յանապատի։
25Ա́յգ է վիճակ քո՝ եւ մասն չհաւանելդ ձեզ ինձ։ զի մոռացար զիս եւ յուսացար ՛ի ստու(թ)ի(ւն)ս։
26եւ ես մերկացից զյետուստ քո, եւ արկից զգլխով քո եւ զերեսօք, եւ երեւեսցին անարգանք քո։
27շնութի(ւն) եւ վրընջիւն քո, եւ օտարանալն յինէն պոռնկու(թեամ)բ քով։ ՛Ի բագինս եւ յանդս տեսի զգարմելիս քո։ Վա́յ քեզ ե(րուսաղ)էմ՝ զի ո́չ սրբեսցիս զկնի իմ. մինչեւ ցե՞րբ իցէ քեզ այդ։
1Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա վ(ա)ս(ն) երաշտու(թ)ե(ան) անձրեւի։
2Սո́ւգ առ հրէաստան, եւ դրունք ն(ո)ր(ա) թափո́ւր եղեն. խաւարեցան ՛ի վերայ երկրի, եւ աղաղակն ե(րուսաղէ)մի բարձրացաւ։
3եւ մեծամեծք ն(ո)ց(ա) առաքեցին զերիտասարդս իւրեանց զջրոյ. եկին ՛ի ջրհորս, եւ ո́չ գտին ջուր. դարձուցին ունայն զամանս իւրեանց։ Ամաչեցին յամօթ եղեն՝ եւ ծածկեցին զգլուխս իւրեանց։
4եւ գործ երկրին պակասեաց. զի ո́չ եղեւ անձրեւ ՛ի վերայ երկրի։ յամօթ եղեն մշակք, ծածկեցին զգլուխս իւրեանց։
5եղինք ՛ի վայրի ծնան, եւ թողին զծնունդս զի ո́չ գոյր բանջար։
6եւ ցիռք ՛ի դաշտս ծծեցին զօդս իբրեւ զվիշապս. եւ սորեցին աչք իւրեանց զի ո́չ գոյր խոտ։
7Եթէ մե́ղք մեր հակառակ կացին մեզ. դու տ(է)ր արա́ վ(ա)ս(ն) անուանդ քոյ. զի բազում են մեղք մեր առաջի քո. քե́զ մեղաք
8ակնկալութի(ւն)դ ի(սրայէ)լի։ Տ(է)ր փրկեա́ զմեզ ՛ի ժամանակի չարեաց. ընդէ՞ր եղեր իբրեւ զպանդուխտ յերկրի. կամ իբրեւ զբնակ երկրի որ դառնայցէ յօթեվանս։
9Միթէ իցե́ս իբրեւ զմարդ որ ննջէ՞. կամ իբրեւ զայր որ ո́չ կարէ ապրեցուցանել։ եւ դու ՛ի միջի մերում ես տ(է)ր, եւ անուն քո կոչեցեալ է ՛ի վերայ մեր. մի́ մոռանար զմեզ։
10Ա́յսպէս ասէ տ(է)ր ժողովրդեանդ այդմիկ. ա́յնպէս սիրեցին շարժել զոտս իւրեանց՝ եւ ոչ խնայեցին. եւ ա(ստուա)ծ ո́չ հաճեցաւ ընդ նոսա. արդ յիշեսցէ զանիրաւութի(ւն)ս ն(ո)ց(ա), եւ ա́յց արասցէ մեղաց ն(ո)ց(ա)։
11Եւ ասէ ցիս տ(է)ր. մի́ կար յաղօթս վ(ա)ս(ն) ժողովրդեանն այնորիկ ՛ի բարիս։
12զի թէ պահեսցեն, ո́չ լուայց խնդրուածոց ն(ո)ց(ա). եւ եթէ մատուսցեն ողջակէզս եւ զոհս՝ ո́չ հաճեցայց ընդ այն. զի սրով եւ ս ովով եւ մահուամբ սպառեցից զն(ո)ս(ա)։
13Եւ ասեմ. ո́վ՝ որ եսդ տ(է)ր տ(է)ր. ահա մարգարէքն ասեն ն(ո)ց(ա)՝ թէ ո́չ տեսջիք զսուր, եւ սով՝ ո́չ եղիցի ՛ի միջի ձերում. զի ճշմարտութի(ւն) եւ խաղաղութի(ւն) տացի ՛ի վ(ե)ր(այ) երկրի, եւ ՛ի տեղւոջդ յայդմիկ։
14Եւ ասէ́ ցիս տ(է)ր. սո́ւտ մարգարէանան մարգարէքն յանուն իմ. ո́չ առաքեցի զն(ո)ս(ա), եւ ո́չ պատուիրեցի ն(ո)ց(ա), եւ ո́չ խօսեցայ ը(ստ) ն(ո)ս(ա). զի տեսիլս սուտս, եւ ըղձու(թ)ի(ւն)ս, եւ հմայս, եւ զկամս սրտից իւրեանց մարգարէանան նոքա ձեզ։
15Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) մարգարէիցն, որ մարգարէանան յանուն իմ, եւ ես ո́չ առաքեցի զն(ո)ս(ա) եւ ո́չ պատուիրեցի ն(ո)ց(ա). որ ասեն՝ թէ սուր եւ սով ո́չ եղիցի յերկրիս յայսմիկ։ յա́խտ ծիւրական մահու՝ եւ ՛ի սուր եւ ՛ի սով սպառեսցին մարգարէքն այնոքիկ,
16եւ ժողովուրդն որոց նոքայն մարգարէանան։ եւ եղիցին ընկեցեալս յանցս ե(րուսաղէ)մի՝ յերեսաց սրոյ եւ սովո́յ, եւ ո́չ ոք իցէ որ թաղիցէ զն(ո)ս(ա). ինքեանք՝ եւ կանայք իւրեանց, եւ ուստերք եւ դստերք ն(ո)ց(ա). եւ հեղից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զչարիս իւրեանց։
17Եւ ասասցե́ս ցն(ո)ս(ա) զա́յս բան. իջուցէ́ք ընդ աչս ձեր արտասուս ՛ի տուէ եւ ՛ի գիշերի, եւ մի́ պակասեսցին. զի բեկմա́մբ մեծաւ բեկաւ կոյս դուստր ժողովրդեան իմոյ, եւ ցաւագին հարուածովք յոյժ։
18Եթէ ելի́ց ՛ի դաշտ՝ ահա վիրաւո́րք սրոյ, եւ եթէ մտից ՛ի քաղաք՝ ահա ցա́ւք սովոյ. զի մարգարէ եւ քահանայ գնացին յերկիր զոր ո́չ գիտէին։
19Միթէ խոտելով խոտեցե՞ր զյուդայ, կամ վերանալով վերացա՞ւ անձն քո. ընդէ՞ր հարեր զմեզ, եւ ո́չ գոյ մեր բժշկութի(ւն). ա́կն կալաք խաղաղութե(ան), եւ ո́չ գոյր բարութի(ւն). ժամանակի բժշկութե(ան)՝ եւ ահա խռովու(թ)ի(ւն)։
20Ծանեա́ք տ(է)ր զմեղս մեր, եւ զանիրաւու(թ)ի(ւն)ս հարց մերոց. զի մեղա́ք առաջի քո։
21դադարեա́ վ(ա)ս(ն) անուանդ քոյ. մի́ կորուսաներ զաթոռ փառաց քոց։ յիշեա́, մի́ ցրեր զուխտն քո որ ընդ մեզ։
22Միթէ իցէ՞ ՛ի կուռս հեթանոսաց՝ որ տեղասցէ. կամ թէ երկինք տայցե՞ն զլրութի(ւն) իւրեանց. ոչ ապաքէն դո՞ւ ես նոյն տ(է)ր ա(ստուա)ծ մեր, եւ ակնկալցուք քեզ զի դու արարեր զայս ա(մենայ)ն։
1Եւ ասէ ցիս տ(է)ր, եթէ կացցեն մովսէս եւ սամուէլ առաջի երեսաց իմոց, ո́չ եղիցի անձն իմ ը(ստ) ն(ո)ս(ա). ՛ի բա́ց արձակեա զժողովուրդդ զայդ յերեսաց իմոց՝ եւ ելցե́ն։
2Եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ՝ յո՞վ ելցուք. ասասցես ցն(ո)ս(ա)՝ ա́յսպէս ասէ տ(է)ր, որք ՛ի մահ՝ ՛ի մահ, եւ որք ՛ի սուր՝ ՛ի սուր, եւ որք ՛ի սով՝ ՛ի սով, եւ որք ՛ի գերութի(ւն)՝ ՛ի գերութի(ւն)։
3Եւ խնդրեցից ՛ի ն(ո)ց(ա)է վրէժս չորիւք օրինակօք՝ ասէ տ(է)ր. զսուր ՛ի սպանանել, եւ զշունս ՛ի պատառել, եւ զթռչունս երկնից՝ եւ զգազանս երկրի՝ յուտել եւ յապականել։
4Եւ մատնեցից զն(ո)ս(ա) ՛ի վտանգ ա(մենայ)ն թագաւորութե(ան)ց երկրի. վ(ա)ս(ն) մանասէի որդւոյ եզեկիայ թագաւորին յուդայ, եւ վ(ա)ս(ն) ա(մենայ)նի զոր արար յե(րուսաղէ)մ։
5Ո՞ խնայեսցէ ՛ի քեզ ե(րուսաղ)էմ, կամ ո՞ տրտմեսցի ՛ի վ(ե)ր(այ) քո, կամ ո՞ դարձցի հարցանել զխաղաղութ(են)է քումմէ։
6զի դու դարձար յինէն՝ ասէ տ(է)ր. եւ յե́տս երթիցես։ Եւ ձգեցից զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) քո, եւ ապականեցի́ց զքեզ. եւ ո́չեւս անսացից ն(ո)ց(ա)։
7եւ ցրեցից ցն(ո)ս(ա) ՛ի սփի́ռս։ ՛ի դրունս ժողովրդեան իմոյ անզաւակեցան. զի կորուսին զժողովուրդ իմ վ(ա)ս(ն) չարեաց իւրեանց, եւ ո́չ դարձան։
8Բազմացան զինեւ չարիք ն(ո)ց(ա) քան զաւազ ծովու. ածի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) մօրն զերիտասարդս։ թշնամու(թ)ի(ւն) ՛ի միջօրէի արկից զնովաւ. եկն յանկարծակի դողումն եւ տագնապ։
9Ունայնացա́ւ եւթնածինն, ձանձրացա́ւ անձն ն(ո)ր(ա). եմուտ նմա արե́ւ զմիջօրէիւ, եղեւ յամօթ եւ ՛ի նախատինս։ զմնացորդս ն(ո)ց(ա) տաց ՛ի սուր առաջի թշնամեաց ն(ո)ց(ա), ասէ տ(է)ր։
10Վա́յ ինձ, վա́յ ինձ մայր իմ. իբրեւ զո՞ ոք ծնար զիս. ա́յր դատափետեալ եւ ձգձգեալ ՛ի դատաստա́ն յա(մենայ)ն երկրի. ո́չ պարտիմ ինչ, եւ ո́չոք պարտի ինչ ինձ. եւ զօրութի(ւն) պակասեաց՝ յանիծանելեաց իմոց։
11Եղիցի տ(է)ր, եւ յաջողեսցի ն(ո)ց(ա) ՛ի բարութի(ւն)ս. եթէ ո́չ կացի առաջի քո, ՛ի ժամանակի չարեաց ն(ո)ց(ա), եւ ՛ի ժամանակի նեղութե(ան) ն(ո)ց(ա) ՛ի բարիս ընդդէմ թշնամւոյ։
12Իցէ՞ թէ ճանաչիցի երկաթ. եւ քաղաքո́րմ պղնձի զօրութի(ւն) քո։
13եւ զգանձս քո տա́ց օտարաց ՛ի փրկանս վ(ա)ս(ն) ա(մենայ)ն մեղաց քոց՝ յա(մենայ)ն սահմանս քո։
14Եւ ծառայեցուցից զքեզ թշնամեաց քոց յերկրի զոր ո́չ գիտիցես. զի հո́ւր վառեալ է ՛ի սրտմտու(թեն)է իմմէ, եւ ՛ի վ(ե)ր(այ) ձեր բորբոքեսցի։
15Դո́ւ գիտես տ(է)ր. յիշեա́ զիս տ(է)ր. ա́յց արա ինձ. անարա́տ արա զիս ՛ի հալածչաց իմոց, եւ մի́ յերկարեր վ(ա)ս(ն) իմ. ծանիր՝ ո՞րչափ առի վ(ա)ս(ն) քո նախատինս
16յարհամարհողաց բանից քոց։ վախճանեա́ զն՝ս, եւ եղիցի բան քո ինձ յուրախու(թ)ի(ւն) եւ ՛ի ցնծութի(ւն) սրտի իմոյ. զի կոչեցեալ է անուն քո ՛ի վ(ե)ր(այ) իմ, տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ։
17Ո́չ նստայց յատենի այպանողաց. այլ սարսեցի յերեսաց ձեռին քո. առանձին նստէի զի լցա́յց դառնութ(եամ)բ։
18Ընդէ՞ր որ տրտմեցուցանեն զիս՝ զօրանան, եւ վէրք իմ սաստիկք՝ ուստի՞ բժշկեցայց։ լինելով եղեւ ինձ իբրեւ զջուր ցուրտ, յորում ո́չ գոյ հաւատ։
19Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. եթէ դարձցիս այսրէն՝ պատսպարեցի́ց զքեզ, եւ առաջի երեսսաց իմոց կացցես։ եւ եթէ հանցես զպատուականն յանարգէ, իբրեւ զբերա́ն իմ եղիցես։ եւ եթէ դարձցին նոքա առ քեզ, եւ ո́չ եւս դու դարձցիս առ ն(ո)ս(ա)։
20տա́ց զքեզ ժողովրդեանդ այդմիկ ՛ի պարիսպ պղնձի ամուր. մարտիցեն ընդ քեզ, եւ ո́չ կարիցեն ստնանել. զի ընդ քե́զ եմ ապրեցուցանել եւ փրկել, ասէ տ(է)ր։
21Եւ զերծուցից զքեզ ՛ի ձեռաց չարաց, եւ փրկեցից զքեզ ՛ի ձեռաց ժանտաց՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի։
2Եւ դու մի́ առնուցուս քեզ կին. եւ մի́ ծնցին քեզ ուստերք եւ դստերք ՛ի տեղւոջդ յայդմիկ։
3Զի ա́յսպէս ասէ տ(է)ր, վ(ա)ս(ն) ուստերաց եւ դստերաց որ ծնանիցին ՛ի տեղւոջդ յայդմիկ, եւ վ(ա)ս(ն) մարց ն(ո)ց(ա) որ ծնանին զն(ո)ս(ա), եւ վ(ա)ս(ն) հարց ն(ո)ց(ա) որ ծնանին զն(ո)ս(ա) յերկրիդ յայդմիկ։
4Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի́ կոծեսցին՝ եւ մի́ թաղեսցին, այլ խայտառա́կ եղիցին ընդ երեսս երկրի. սրո́վ անկցին, եւ սովով սպառեսցին։ եւ եղիցին դիակունք ն(ո)ց(ա) ՛ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։
5Ա́յսպէս ասէ տ(է)ր. յաշխարումն ն(ո)ց(ա) մի́ մտանիցես, եւ ՛ի կոծ ն(ո)ց(ա) մի́ երթիցես, եւ սուգ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) մի́ առնուցուս. զի ՛ի բա́ց արարի զխաղաղու(թ)ի(ւն) իմ ՛ի ժողովրդենէն յայնմանէ՝ ասէ տ(է)ր. եւ զողորմու(թ)ի(ւն)ս եւ զգթութի(ւն)ս։
6Եւ մեռանիցին մեծամեծք եւ փոքունք յերկրին յայնմիկ. մի́ կոծեսցին, եւ մի́ ցտեսցին, եւ մի́ խզեսցին, եւ մի́ լացցին, եւ մի́ թաղեսցին։
7եւ մի́ բեկցի հաց սգոյ ն(ո)ց(ա) ՛ի մխիթարութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) մեռելոյ. եւ մի́ արբուսցեն բաժակ մխիթարու(թ)ե(ան) ՛ի վ(ե)ր(այ) հօր եւ մօր իւրոյ։
8՛Ի տուն ըմպելեաց մի́ մտանիցես նստել ընդ ն(ո)ս(ա)՝ ուտե́լ եւ ըմպել։
9զի ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւասիկ՝ ես խափանեցից ՛ի տեղւոջէդ յայդմանէ առաջի աչաց իմոց՝ եւ ՛ի ձե́ր իսկ աւուրս, զձայն ցնծու(թ)ե(ան) եւ զձայն ուրախու(թ)ե(ան), զձայն փեսայի եւ զձայն հարսին։
10Եւ եղիցի յորժամ պատմեսցե́ս ժողովրդեանն այնմիկ զա(մենայ)ն պատգամսդ զայդոսիկ, եւ ասասցեն զքեզ. ընդէ՞ր խօսեցաւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) մեր զայդ ա(մենայ)ն չարիս մեծամեծս. զի՞նչ անիրաւու(թ)ի(ւն) է ՛ի մեզ, կամ ո՞ր մեղք զոր մեղաք առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ։
11Եւ ասասցես ցն(ո)ս(ա). փոխանակ զի թողին զիս հարքն ձեր՝ ասէ́ տ(է)ր, եւ գնացին զհետ աստուածոց օտարաց, եւ ծառայեցին ն(ո)ց(ա), եւ երկիրպագին ն(ո)ց(ա). եւ զիս թողին, եւ զօրէնս իմ ո́չ պահեցին։
12Եւ դուք անզգամեցայք առնել առաւե́լ քան զհարսն ձեր։ եւ ահաւադիկ դուք երթայք իւրաքանչիւր զհետ հաճոյից սրտից ձերոց չարաց առ ՛ի չլսե́լ ինձ։
13Եւ ընկեցից զձեզ յերկրէդ յայդմանէ յերկիր՝ զոր ո́չ գիտիցէք դուք եւ հարքն ձեր. եւ ծառայեսջիք անդ աստուածոց օտարաց՝ ՛ի տուէ եւ ՛ի գիշերի, եւ ո́չ արասցեն ձեզ ողորմութի(ւն)։
14Վ(ա)ս(ն) այսորիկ ահա աւուրք գա́ն ասէ տ(է)ր.եւ ո́չ եւս ասասցեն՝ կենդանի է տ(է)ր որ եհան զորդիսն ի(սրայէ)լի յերկրէն եգիպտացւոց։
15այլ թէ կենդանի́ է տ(է)ր որ եհան զորդիսն ի(սրայէ)լի յերկրէն հիւսւսոյ, եւ յա(մենայ)ն աշխարհաց ոեր եւ մերժեցան անդ. եւ պատսպարեսցէ զն(ո)ս(ա) անդրէն յերկրին իւրեանց զոր ե́տ հարցն ն(ո)ց(ա)։
16Ահաւասիկ ես առաքեմ ձկնորսս բազումս՝ ասէ տ(է)ր, եւ որսասցեն զն(ո)ս(ա). եւ յետ այնորիկ առաքեցից որսո́րդս բազումս, եւ որսասցեն զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն լերանց՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն բլրոց՝ եւ ՛ի ծակուց վիմաց։
17Զի աչք իմ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն ճանապարհաց ն(ո)ց(ա), եւ ո́չ թաքեան յերեսաց իմոց, եւ ո́չ ծածկեցան անիրաւու(թ)ի(ւն)ք ն(ո)ց(ա) առաջի աչաց իմոց։
18Եւ հատուցից ն(ո)ց(ա) նա́խ կրկին զանիրաւու(թ)ի(ւն)ս ն(ո)ց(ա). եւ զմեղս ն(ո)ց(ա) որովք պղծեցին զերկիր իմ մեռելոտւովք գարշելեացն իւրեանց. եւ անօրէնութ(եամ)բք նոցա՝ որովք լցի́ն զժառանգութի(ւն) իմ։
19Տ(է)ր զօրու(թ)ի(ւն) իմ՝ եւ օգնու(թ)ի(ւն) իմ եւ ապաւէն իմ յաւուր չարեաց։ առ քեզ հեթանոսք եկեսցեն ՛ի ծագա́ց երկրէ եւ ասասցեն. ո(ր)պ(էս) սո́ւտ գործէին հարքն մեր կուռս, եւ ո́չ գոյր օգո́ւտ ՛ի ն(ո)ց(ա)նէ։
20եթէ առնիցէ մարդ անձամբ անձին աստուածս՝ եւ նոքա չե́ն ա(ստուա)ծք։
21Վ(ա)ս(ն) այնորիկ ահաւասիկ ես ցուցից ն(ո)ց(ա) ՛ի ժամանակի յայսմիկ զձեռն իմ, ծանուցից ն(ո)ց(ա) եւ զզօրութի(ւն) իմ. եւ գիտասցեն՝ թէ անուն իմ տ(է)ր է։
1Մեղք յուդայ գրեալ են գրչա́ւ երկաթեաւ, ադամանտեա́յ եղեգամբ. մածեալ է ՛ի տախտակս սրտից ն(ո)ց(ա), եւ յեղջեւրս սեղանոց ձերոց
2՛ի ժամանակի յորում յիշեսցեն որդիք ն(ո)ց(ա) զմեղանս իւրեանց, եւ զանտա́ռս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) ծառոց վարսաւորաց՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց բարձանց,
3եւ ՛ի վ(ե)ր(այ) լերանց վայրի։ զզօրութի(ւն) քո, եւ զա(մենայ)ն գանձս քո բաշխեցի́ց յաւարի։ զբարձունս քո մեղօք յա(մենայ)ն սահմանս քո։
4Եւ լքջիր եւ նկո́ւն լիջիր ՛ի ժառանգու(թեն)է քումմէ զոր ետո́ւ քեզ։ եւ հանի́ց զքեզ ՛ի ձեռս թշնամեաց քոց յերկիր զոր ո́չ գիտիցես. զի հուր վառեա́լ է ՛ի սրտմտու(թ)ե(ան) իմում. մինչեւ յաւիտեա́ն բորբոքեսցի։
5Ա́յսպէս ասէ տ(է)ր. անիծեա́լ լիցի մարդ որ արասցէ զյոյս իւր ՛ի մարդ, եւ ապաստան լինիցի ՛ի մարմին բազկի ն(ո)ր(ա). եւ ապստամբիցէ ՛ի տ(եառն)է սիրտ ն(ո)ր(ա)։
6Եւ եղիցի իբրեւ զմոշավայրի́ յանապատի. եւ մի́ տեսցէ յորժամ գայցէ բարու(թ)ի(ւն). եւ բնակեսցէ յաղտաղտուկս անապատի, յերկի́ր աղտաղտուկ՝ ուր ոչ երբէք բնակիցին։
7Եւ օրհնեա́լ լիցի մարդն որ յուսացաւ ՛ի տ(է)ր, եւ եղիցի տ(է)ր յոյս ն(ո)ր(ա)։
8եւ եղիցի իբրեւ զծառ զուարճացեալ ՛ի գնացս ջուրց. եւ ընդ գնացս ջուրց ձգտեցուսցէ զարմատս իւր. եւ մի́ երկիցէ յորժամ հասանիցէ տօթ։ եւ եղիցի ստեղն ն(ո)ր(ա) անտառացեալ շուրջ զնովաւ. յամէ երաշտութե(ան) մի́ երկիցէ, եւ մի́ կասեսցէ ՛ի տալոյ զպտուղ։
9Խորի́ն է սիրտ քան զա(մենայ)ն, եւ մա́րդ է՝ եւ ո՞վ ծանիցէ զնա։
10Ես տ(է)ր քննեմ զսիրտս՝ եւ փորձեմ զերիկամունս, տա́լ իւրաքանչիւր ըստ ճանապարհաց իւրոց, եւ ըստ պտղոյ գործոց իւրոց։
11Ձա́յն արար կաքաւ. ժողովեա́ց զոր ո́չ իւր ծնեալ։ որ ժողովէ զմեծութի(ւն) առանց իրաւանց, ՛ի կէ́ս աւուրց իւրոց թողցէ զնա, եւ ՛ի վախճանի իւրում եղիցի անզգա́մ։
12Աթո́ռ փառաց բարձրացեալ իսկզբանէ տեղի սրբութե(ան) մերոյ։
13ակնկալութի(ւն) ի(սրայէ)լի տ(է)ր։ ամենեքեան որ թողին զքեզ՝ ամաչեսցեն. հեռացեալքն՝ յերկրի գերեսցին, զի թողին զտ(է)ր զաղբեւր ջրոյ կենաց։
14Բժշկեա́ զիս տ(է)ր՝ եւ բժշկեցա́յց, փրկեա́ զիս տ(է)ր՝ եւ փրկեցա́յց. զի պարծանք իմ դո́ւ ես։
15Ահաւանիկ նոքա ասեն ցիս. ո՞ւր է բան տ(եառ)ն, եկեսցէ́ այսր։
16բայց ես ո́չ ձանձրացայց գալ զկնի քո. եւ աւուր մարդոյ ո́չ ցանկացայ։ դո́ւ իսկ գիտես՝ որինչ ելանէ ընդ շրթունս իմ, առաջի երեսա́ց քոց է։
17Մի́ լինիր ինձ յօտարու(թ)ի(ւն)։ խնայեա́ դու յիս յաւուր չարի։
18յամօ́թ լիցին հալածիչքն իմ, եւ մի́ ես ամաչեցից. զարհուրեսցին նոքա՝ եւ մի́ ես զարհուրեցայց։ ա́ծ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) օր չար, կրկին բեկմամբ բե́կ զն(ո)ս(ա)։
19Ա́յսպէս ասէ ցիս տ(է)ր. ե́րթ կա́ց ՛ի դրունս ժողովրդեան քոյ՝ ը(ստ) որ մտանեն եւ ելանեն թագաւորքն յուդայ, եւ յա(մենայ)ն դրունս ե(րուսաղէ)մի։
20եւ ասասցես ցն(ո)ս(ա). լուարո́ւք զպատգամս տ(եառ)ն թագաւորք յուդայ, եւ ա(մենայ)ն հրէաստան, եւ ա(մենայ)ն բնակիչքդ ե(րուսաղէ)մի որ մտանէք ընդ դրունդ ընդ այդոսիկ։
21Ա́յսպէս ասէ տ(է)ր. զգո́յշ լերուք անձանց ձերոց. եւ մի́ բառնայք բեռինս յաւուր շաբաթուց. եւ մի́ ելանէք ընդ դրունս ե(րուսաղէ)մի,
22եւ մի́ հանէք բեռինս ՛ի տանց ձերոց յաւուր շաբաթուց. եւ զա(մենայ)ն գործ մի́ գործէք. եւ սրբեցէ́ք զօրն շաբաթուց որպէս պատուիրեցի հարցն ձերոց։
23Եւ ո́չ լուան, եւ ո́չ խոնարհեցուցին զունկն իւրեանց. եւ խստացուցին զպարանոցս իւրեանց առաւե́լ քան զհարցն իւրեանց. առ ՛ի չլսելոյ ինձ՝ եւ ընդունելոյ զխրատ։
24Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ինձ՝ ասէ տ(է)ր, չբերել բեռն ընդ դրունս քաղաքիս այսորիկ յաւուր շաբաթուց. եւ սրբել զօրն շաբաթու, չգործե́լ ՛ի նմա զա(մենայ)ն գործ։
25եւ մտցեն ընդ դրունս քաղաքիդ այդորիկ թագաւորք եւ իշխանք՝ որ նստիցին յաթոռն դաւթի. եւ ելանիցեն ՛ի կառս եւ յերիվարս իւրեանց, եւ իշխանք ն(ո)ց(ա)՝ արք յուդայ եւ բնակիչք ե(րուսաղէ)մի. եւ բնակեսցի́ քաղաքդ այդ յաւիտեան։
26Եւ եկեսցեն ՛ի քաղաքացն յուդայ շուրջանակի յե(րուսաղէ)մ, եւ ՛ի բենիամինէ, եւ ՛ի դաշտականաց, եւ ՛ի լեռնակողմանց, եւ ՛ի կողմանց հարաւոյ բերել ողջակէղս՝ եւ խունկս՝ եւ մաննա՝ եւ կնդրուկ. մատուցանելով օրհնու(թ)ի(ւն) ՛ի տան տ(եառ)ն։
27Ապա թէ ո́չ լուիցէք ինձ սրբել զօրն շաբաթուց՝ չբառնալ բեռինս եւ մտանել ընդ դրունս ե(րուսաղէ)մի յաւուր շաբաթուց. վառեցից հո́ւր ՛ի դրունս ն(ո)ր(ա), եւ կերիցէ շուրջ զե(րուսաղէ)մաւ, եւ մի́ շիջցի։
1Բանն որ եղեւ առ երեմիա ՛ի տ(եառն)է՝ եւ ասէ։
2արի́ էջ ՛ի տուն բրտին, եւ ա́նդ լուիցես զբանս իմ։
3Իջի́ ՛ի տուն բրտին, եւ ահա նա գործէր ՛ի վերայ վիմաց։
4Եւ անկաւ աման մի՝ զոր ինքն գործէր ՛ի կաւոյն՝ ՛ի ձեռաց ն(ո)ր(ա). եւ դարձեալ արար զնա ա́յլ աման, ո(ր)պ(էս) հաճոյ եղեւ առաջի ն(ո)ր(ա) առնել։
5Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։
6եթէ իբրեւ զբրուտդ զայդ ո՞չ կարիցեմ առնել ձեզ տունդ ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր։ ահաւադիկ իբրեւ զկաւդ ՛ի ձեռս բրտիդ, ա́յդպէս էք ՛ի ձեռս իմ տունդ ի(սրայէ)լի։
7Եթէ վախճա́ն խօսեցայց ՛ի վերայ ազգի՝ կամ թագաւորու(թ)ե(ան)ց, բառնալ զն(ո)ս(ա)՝ եւ քակել եւ կորուսանել։
8եւ դարձցի ազգն այն ՛ի չարեաց իւրեանց զոր խօսեցայ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա). զղջացայց եւ ես ՛ի վ(ե)ր(այ) չարեացն զոր խորհեցայ առնել ն(ո)ց(ա)։
9Եւ եթէ վախճան խօսեցայց ազգի եւ թագաւորու(թ)ե(ան)՝ շինե́լ եւ տնկել։
10եւ արասցեն չարիս առաջի իմ, չլսե́լ բարբառոյ իմոյ. զղջացայց եւ ե́ս ՛ի վ(ե)ր(այ) բարեացն զոր խօսեցայ առնել ն(ո)ց(ա)։
11Եւ արդ՝ խօսեա́ց ընդ արսդ յուդայ՝ եւ ընդ բնակիչսդ ե(րուսաղէ)մի, եւ ասասցես. ա́յսպէս ասէ տ(է)ր, ահաւասիկ ես նիւթե́մ ՛ի վ(ե)ր(այ) ձեր չարիս, եւ խորհիմ ՛ի վ(ե)ր(այ) ձեր խորհուրդ։ արդ դարձցի́ իւրաքանչիւրոք ՛ի ճանապարհէ իւրմէ չարէ. եւ ուղի́ղ արարէք զգնացս ձեր եւ զճանապարհս ձեր։
12Եւ ասեն՝ քաջացարուք, զհետ ապստամբութե(ան)ց մերոց գնասցուք, եւ իւրաքանչիւրոք զհաճո́յս սրտի իւրոյ չարի արասցուք։
13Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպես ասէ տ՝ր։ արդ՝ ա́ղէ հարցէ́ք ընդ ազգս՝ ո՞վ ոք լուաւ այնպիսի արհաւիրս զոր արար յոյժ կո́յսդ ի՝լի։
14Միթէ պակասեսցե՞ն ստինք ՛ի վիմէ, կամ ձի́ւն ՛ի լիբանանէ. կամ թէ դառնայցե՞ն ջուրք բռնուբ ՛ի սաստկու(թեն)է հողմոյ։
15Զի մոռացաւ զիս ժողովուրդ իմ. տարապարտո́ւց արկին խունկս. եւ տկարասցին ՛ի ճանապարհս իւրեանց ՛ի վիճակս յաւիտենից. ելանել ՛ի շաւիղս որ ո́չ իցէ ճանապարհ գնալոյ
16կարգել զերկիր ն(ո)ց(ա) յապականու(թ)ի(ւն) եւ ՛ի շչիւն յաւիտենից. ամենեքին որ անցանեն ընդ այն՝ զարմասցի́ն, եւ շարժեսցեն զգլուխս իւրեանց։
17Իբրեւ հո́ղմ տապախառն ցրուեցից զնոսա առաջի թշնամեաց իւրեանց, ՛ի պարանոցս եւ ո́չ յերեսս։ ցուցից նոցա զօր կորստեան իւրեանց։
18Եւ ասացին. եկա́յք խորհեսցուք խորհուրդ ՛ի վ(ե)ր(այ) երեմիայի́. զի ո́չ կորնչին օրէնք ՛ի քահանայէ, եւ խորհուրդ յիմաստնոց, եւ բան ՛ի մարգարէէ։ եկա́յք եւ հարցուք զնա լեզուաւ, եւ ո́չ լուիցուք զա(մենայ)ն բանս ն(ո)ր(ա)։
19Լո́ւր ինձ տ(է)ր, եւ անսա բարբառոյ իրաւանց իմոց։
20իցէ՞ թէ հատուցանիցի չար փոխանակ բարւոյ. զի խորհեցան ՛ի միասին բանս զանձնէ իմմէ, եւ զտանջանս իւրեանց թաքուցին։ յո́ւշ լիցի քեզ ՛ի կալն իմում առաջի քո, խօսել վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա) բարու(թ)ի(ւն), դարձուցանել զսրտմտու(թ)ի(ւն) քո ՛ի նոցանէ։
21վ(ա)ս(ն) այնորիկ տո́ւր զորդիս ն(ո)ց(ա) ՛ի սո́վ, եւ ժողովեա́ զն(ո)ս(ա) ՛ի ձեռս սրոյ. եղիցին կանայք ն(ո)ց(ա) անորդիք եւ այրիք, եւ արք ն(ո)ց(ա) եղիցին կոտորեալք մահուամբ, եւ երիտասարդք ն(ո)ց(ա) անկեալք սրով ՛ի պատերազմի։
22Եղիցի գո́յժ ՛ի տունս ն(ո)ց(ա). զի ածիցես ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) յանկարծակի աւաղակս։ զի բանս ՛ի գո́րծ արարին ունե́լ զիս, եւ որոգայթս թաքուցին ինձ։
23Եւ դու տ(է)ր գիտացեր զա(մենայ)ն խորհուրդս ն(ո)ց(ա) զինէն ՛ի մահ. մի́ քաւեսցես զանօրէնու(թ)ի(ւն)ս ն(ո)ց(ա), եւ զմեղս ն(ո)ց(ա) յերեսաց քոց մի́ ջնջեսցես։ եղիցի հիւանդութի(ւն) ն(ո)ց(ա) առաջի քո. ՛ի ժամանակի սրտմտութե(ան) քո արա́ ՛ի նոսա։
1Յայնժամ ասէ́ ցիս տ(է)ր. ե́րթ ստացիր քեզ կո́ւժ մի ստեղծալ ՛ի կաւոյ, եւ ածցես ՛ի ծերոց ժողովրդեանն, եւ ՛ի ծերոց քահանայիցն։
2եւ ելցես ՛ի գերեզմանս որդւոցն ն(ո)ց(ա)՝ որ է առաջի մտից դրանն քարսիդեայ, եւ ընթերցցես անդ զա(մենայ)ն զբանս զոր խօսեցայց ընդ քեզ։
3Եւ ասասցե́ս ցն(ո)ս(ա). լուարո́ւք զպատգամ տ(եառ)ն թագաւորք յուդայ, եւ արք հրէաստանի, եւ բնակիչք ե(րուսաղէ)մի։ Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւադիկ ես ածի́ց ՛ի վ(ե)ր(այ) տեղւոյդ այդորիկ չարի́ս. ո(ր)պ(էս) զի ա(մենայ)նի որ լսիցէ՝ հնչեսցեն ականջք իւր.
4փոխանակ զի թողին զիս, եւ օտարացուցին զտեղիս զայս յինէն. եւ արկանէին ՛ի սմա խունկս աստուածոց օտարաց, զորս ո́չ գիտէին ինքեանք եւ հարք իւրեանց։ Եւ թագաւորքն յուդայ լցին զտեղիս զայս արեամբ անմեղաց։
5եւ շինեցին բագինս բահաղու, այրե́լ զորդիս իւրեանց հրով՝ ողջակէզս բահաղու. զոր ո́չ պատուիրեցի եւ ո́չ խօսեցայ, եւ ո́չ ածի զմտաւ ՛ի սրտի իմում։
6Վ(ա)ս(ն) այդորիկ ահա աւուրք գա́ն ասէ տ(է)ր. եւ ո́չ եւս կոչեսցի անուն տեղւոյդ այդորիկ գլորումն, եւ գերեզման որդւոցն ենովմայ, այլ ձո́ր կոտորածի։
7Եւ խափանեցից զխորհուրդն յուդայ, եւ զխորհուրդն ե(րուսաղէ)մի ՛ի տեղւոջն յայնմիկ. եւ արկից զն(ո)ս(ա) տապա́ստ սրով առաջի թշնամեաց իւրեանց, եւ ՛ի ձեռս խնդրողաց անձանց ն(ո)ց(ա). եւ տա́ց զդիակունս ն(ո)ց(ա) ՛ի կերակուր թռչնոց երկնից, եւ գազանաց երկրի։
8Եւ կարգեցից զքաղաքն զայն յապականութի(ւն) եւ ՛ի շչիւն. ա(մենայ)ն որ անցանէ ընդ նա տրտմեսցի́. եւ շչեսցէ́ ՛ի վերայ ա(մենայ)ն հարուածոց ն(ո)ր(ա)։
9Եւ կերիցեն զմարմինս ուստերաց՝ եւ զմարմինս դստերաց իւրեանց, եւ իւրաքանչիւր զմարմին ընկերի իւրոյ, ՛ի նեղութե(ան) եւ ՛ի պաշարման զոր պաշարեցին զն(ո)ս(ա) թշնամիք իւրեանց՝ որք խնդրէին զանձինս ն(ո)ց(ա)։
10Եւ խորտակեսցես զկուժն առաջի արանցն որ ելանիցեն ընդ քեզ,
11եւ ասասցես ցն(ո)ս(ա)։ Ա́յսպէս ասէ ցիս տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. ա́յդպէս խորտակեցից զժողովուրդդ զայդ՝ եւ զքաղաքդ, ո(ր)պ(էս) խորտակի աման խեցեղէն, որ ո́չ կարիցէ միւսանգամ բժշկել. եւ ՛ի տափէ́թ թաղեսցին առ ՛ի չգոյէ́ տեղի թաղելոյ։
12Ա́յսպէս արարից տեղւոյդ այդմիկ՝ ասէ տ(է)ր, եւ բնակչա́ցդ որ ՛ի դմա. տա́ց զքաղաքդ զայդ ՛ի գլորո́ւմն։
13եւ եղիցի տունք ե(րուսաղէ)մի եւ տունք թագաւորացն յուդայ՝ իբրեւ զտեղի́ սպանելոց. վասն պղծութե(ան)ց զոր արարին յա(մենայ)ն տունս, յորս արկանէին խունկս ՛ի վ(ե)ր(այ) տանեաց իւրեանց՝ ա(մենայ)ն զօրութե(ան)ց երկնից, եւ նուիրէին նուէրս աստուածոց օտարաց։
14Եւ ե́կն երեմիա ՛ի գլորմանէն տափեթայ՝ ուր առաքեաց զնա տ(է)ր անդ մարգարէանալ. եւ եկա́ց ՛ի սրահի տանն տ(եառ)ն. եւ ասէ ցա(մենայ)ն ժողովուրդն։
15ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. Ահաւասիկ ես ածեմ ՛ի վ(ե)ր(այ) քաղաքիդ այդորիկ, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն քաղաքաց դորա՝ եւ աւանաց զա(մենայ)ն չարիս զոր խօսեցայ ՛ի վ(ե)ր(այ) դորա, զի խստացուցին զպարանոցս իւրեանց չլսել բանից իմոց։
1եւ լուաւ պասքովր որդի եմմերայ քահանայ, եւ ինքն էր հրամանատար եւ իշխան տանն տ(եառ)ն, յերեմիայէ ՛ի մարգարէանալն զբանս զայսոսիկ։
2Եւ եհա́ր պասքովր զերեմիա մարգարէ, եւ արգել զնա ՛ի վերնադրանդն. որ էր ՛ի դրանն բենիամինի, ՛ի վերնատանն որ էր ՛ի տան տ(եառ)ն։
3Եւ եղեւ ՛ի վաղիւ անդր, եհա́ն պասքովր զերեմիա ՛ի վերնադրանդէ անտի։ եւ ասէ ցնա երեմիա. ո́չ պասքովր կոչեաց զանուն քո տ(է)ր, այլ գերի́ թափառական։
4Զի ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւադիկ ես տա́ց զքեզ ՛ի գերու(թ)ի(ւն) հանդերձ ա(մենայ)ն բարեկամօք քովք, եւ անկցին ՛ի սուր թշնամեաց իւրեանց. եւ աչք քո տեսցեն։ եւ զքեզ եւ զա(մենայ)ն տունդ յուդայ տա́ց ՛ի ձեռս թագաւորին բաբելացւոց. եւ գերեսցեն զն(ո)ս(ա) ՛ի բաբելոն, եւ կոտորեսցեն զն(ո)ս(ա) սրով։
5Եւ տաց զամ(ենայն) զօրու(թ)ի(ւն)ս քաղաքիդ այդորիկ. եւ զա(մենայ)ն վաստակս դորա, եւ զա(մենայ)ն պատիւ դորա, եւ զա(մենայ)ն գանձս թագաւորին յուդայ, տա́ց ՛ի ձեռս թշնամեաց իւրեանց. եւ յափշտակեսցեն եւ առցեն զնոսա եւ տարցին ՛ի բաբելոն։
6Եւ դո́ւ պասքովր՝ եւ ա(մենայ)ն բնակիչք տան քոյ, երթիջիր գերի́ ՛ի բաբելոն, երթիցես եւ ա́նդ մեռանիցիս, եւ ա́նդ թաղեսցիս. դո́ւ եւ ա(մենայ)ն բարեկամք քո՝ որոց մարգարէացա́րն ստու(թ)ի(ւն)։
7Խաբեցեր զիս տ(է)ր, եւ խաբեցա́յ, յաղթահարեցե́ր եւ զօրացա́ր. եղէ ՛ի կատականս. զօր ա(մենայ)ն հանի ՛ի գլո́ւխ այպանեալ։
8զի դառնու(թեամ)բ բանից իմոց արարից ա́յպն զարհամարհութի(ւն), եւ ՛ի չուառու(թեն)է բողոք բարձից. զի եղեւ ինձ բան տ(եառ)ն ՛ի նախատինս եւ ՛ի կատակա́նս զօրհանապազ։
9Եւ ասացի՝ ո́չ անուանեցից զանուն տ(եառ)ն, եւ ո́չեւս խօսեցայց յանուն ն(ո)ր(ա)։ Եւ եղեւ ՛ի սրտի իմում իբրեւ զհո́ւր վառեալ, բորբոքեալ ընդ ոսկերս իմ. եւ լքա́յ յա(մենայ)ն կողմանց, եւ ո́չ կարեմ հանդարտել։
10Զի լուայ զպարսաւանս բազմաց շուրջ զինեւ միահամուռն ժողովելոց. թէ արի́ք եւ յարիցուք ՛ի վ(ե)ր(այ) նորա ա(մենայ)ն արք բարեկամք դորա. հնարեցարո́ւք նմա հնարս, թերեւս խաբեսցի՝ եւ յաղթեսցուք նմա. եւ խնդրեսցուք զվրէժ մեր ՛ի նմանէ։
11Եւ տ(է)ր ընդ ի́ս էր իբրեւ զպատերազմօղ՝ եւ զօրացուցանէր. վ(ա)ս(ն) այնորիկ հալածեցին, եւ իմանալ զհնարս ո́չ կարէին. յամօթ եղեն յոյժ, զի ո́չինչ իմացան. անարգանք ն(ո)ց(ա) յաւիտենից մի́ մոռասցին։
12Եւ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց որ կշռես զիրաւունս՝ եւ քննես զսիրտս եւ զերիկամունս, տեսի́ց առ ՛ի քէն զվրէժխնդրու(թ)ի(ւն) վերայ ն(ո)ց(ա). զի առ քեզ յայտնեցի զաղերս իմ։
13Օրհնեցէ́ք զտ(է)ր. գովեցէ́ք զնա, զի փրկեաց զանձն տնանկի ՛ի ձեռաց չարաց։
14Անիծեա́լ լիցի օրն յորում ծնայ, եւ օրն յորում ծնաւ զիս մայր իմ, մի́ եղիցի ուխտադրութի(ւն)։
15Անիծեա́լ լիցի մարդն որ ետ աւետիս հօր իմոյ, եւ ասէ՝ թէ ծնաւ քեզ արո́ւ մանուկ. եւ ուրախութ(եամ)բ ուրա́խ առնէր զնա։
16Եւ եղիցի մարդն այն իբրեւ զքաղաքս՝ զոր կործանեաց տ(է)ր սրտմտու(թեամ)բ՝ եւ ո́չ զղջացաւ։ լուիցէ́ դոյժ ընդ առաւօտս եւ աղաղակ ՛ի միջօրեայ ժամանակի։
17Զի ո́չ սպան զիս անդէն յարգանդի, եւ լինէր ինձ մայրն իմ գերեզման. եւ արգանդ յղու(թ)ե(ան) յաւիտենից։
18Ընդէ՞ր է ինձ այս. զի ելի յարգանդէ տեսանել զցաւս եւ զվաստակս, եւ վախճանեցան ամօթով աւուրք իմ։
1Բան որ եղեւ առ երեմիա ՛ի տ(եառն)է. յորժամ առաքեաց առ նա սեդեկիա զպասքովր որդի մելքեայ, եւ զսոփոնիա որդի մասերայ զքահանայ՝ եւ ասէ։
2Հա́րց վ(ա)ս(ն) մեր զտ(է)ր. զի նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց եհա́ս ՛ի վ(ե)ր(այ) մեր. թերեւս արասցէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) մեր՝ ըստ ա(մենայ)ն իւրոցն սքանչելեաց, եւ դարձուսցէ́ ՛ի մէնջ։
3Եւ ասէ ցն(ո)ս(ա) երեմիա. ա́յսպէս ասացէ́ք ցսեդեկիա։
4Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւադիկ ես դարձուցանեմ զզէնս ձեր ՛ի պատերազմի՝ զոր ունիք ՛ի ձեռս ձեր, որով դուք պատերազմիք ընդ արքային բաբելացւոց՝ եւ ը(ստ) քաղդեացիս որք պաշարեցին զձեզ արտաքոյ պարսպացդ։ եւ ժողովեցից զն(ո)ս(ա) ՛ի մէջ քաղաքիդ այդորիկ։
5Եւ տաց պատերազմ ե́ս իսկ ընդ ձեզ՝ վերացեալ ձեռամբ՝ եւ բարձրացեալ բազկաւ, սրտմտու(թեամ)բ եւ բարկութ(եամ)բ եւ մեծա́ւ ցասմամբ։
6եւ հարից զա(մենայ)ն բնակիչս քաղաքիդ այդորիկ, զմարդ եւ զանասուն մեծա́ւ մահուամբ՝ եւ մեռցին։
7Եւ յետ այնորիկ՝ այսպէս ասէ տ(է)ր. մատնեցից զսեդեկիա արքայ յուդայ՝ եւ զծառա́յս իւր եւ զժողովուրդ՝ որ մնացեալ իցէ ՛ի քաղաքիդ յայդմիկ, ՛ի մահուանէ, եւ ՛ի սրոյ, եւ ՛ի սովոյ, ՛ի ձեռս նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց, եւ ՛ի ձեռս թշնամեաց իւրեանց, եւ ՛ի ձեռս որ խնդրէին զանձինս դոցա. եւ կոտորեսցե́ն զդոսա ՛ի բերան սրոյ, եւ ո́չ խնայեցից ՛ի դոսա, եւ ոչ ողորմեցայց դոցա, եւ ո́չ գթացայց ՛ի դոսա։
8Եւ ցժողովուրդն ասասցես. ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւադիկ ես եդի առաջի երեսաց ձերոց զճանապարհս կենաց, եւ զճանապարհ մահու։
9Որ նստցի ՛ի քաղաքիդ յայդմիկ՝ սրով եւ սովով եւ մահու մեռցի. եւ որ ելանէ՝ կացցէ առաջի քաղդէացւոցն, որոց պաշարեալն է զձեզ՝ կեցցէ́. անձն իւր ինքեա́ն պարգեւ լիցի եւ կեցցէ́։
10Զի հաստատեցի զերեսս իմ ՛ի վ(ե)ր(այ) քաղաքիդ այդորիկ ՛ի չարիս՝ եւ ո́չ ՛ի բարիս՝ ասէ տ(է)ր։ ՛ի ձեռս թագաւորին բաբելացւոց մատնեսցի, եւ այրեսցէ́ զդա հրով։
11Տո́ւն արքայիդ յուդայ
12եւ տո́ւն դաւթի, լուարո́ւք զպատգամ տ(եառ)ն. Ա́յսպէս ասէ տ(է)ր դատեցարուք ընդ առաւօտս դատաստան, եւ իրաւացուցէ́ք իրաւունս. փրկեցէ́ք զյափշտակեալն ՛ի ձեռաց զրկողին իւրոյ, զի մի́ բորբոքեսցի իբրեւ զհուր բարկութի(ւն) իմ. վառեսցի՝ եւ ո́չ ոք իցէ որ շիջուցանիցէ յերեսաց անիրաւու(թ)ե(ան) գնացից ձերոց։
13Ահաւադիկ ե́ս ՛ի վ(ե)ր(այ) քո որ բնակեալդ ես ՛ի ծործորս դաշտականս տիւրոսի՝ ասէ տ(է)ր։ որք ասէին՝ ո՞ զարհուրեցուսցէ զմեզ, կամ ո՞ մտանիցէ ՛ի բնակութի(ւն)ս մեր։
14Եւ արարից այցելու(թ)ի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) ձեր, ըստ չարու(թ)ե(ան) գնացից ձերոց՝ ասէ տ(է)ր. եւ վառեցից զհուր յանտառս ն(ո)ր(ա) եւ կերիցէ շուրջ զնովաւ զա(մենայ)ն։
1Ա́յսպէս ասէ տ(է)ր. ե́րթ եւ է́ջ ՛ի տուն թագաւորին յուդայ, եւ խօսեսցի́ս անդ զբանդ զայդ,
2եւ ասասցես. Լո́ւր զպատգամս տ(եառ)ն թագաւորդ յուդայ, որ նստիս յաթոռ դաւթի. դո́ւ եւ ծառայք քո եւ ժողովուրդ քո, որ մտանեն ընդ դրունս ընդ այնոսիկ։
3Ա́յսպէս ասէ տ(է)ր. արարէ́ք իրաւունս եւ արդարութի(ւն). փրկեցէ́ք զյափշտակեալն ՛ի ձեռաց զրկողին իւրոյ, զպանդուխտն, եւ զորբն, եւ զայրին, մի́ բռնադատէք՝ եւ մի́ ամպարշտէք. եւ արիւն անպարտ մի́ հեղուցուք ՛ի տեղւոջդ յայդմիկ։
4Զի թէ առնելով առնիցէք զբանդ զայդ՝ մտցեն ընդ դրունս տանդ այդորիկ թագաւորք որ նստիցին յաթոռ դաւթի. եւ ելանիցեն ՛ի կառս եւ յերիվարս, ինքն եւ ծառայք իւր՝ եւ ժողովուրդ իւր։
5Ապա թէ ո́չ առնիցէք զբանսդ զայդոսիկ, յա́նձն իմ երդուայ՝ ասէ տ(է)ր, զի յաւերակ եղիցի տունդ այդ։
6Զի ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) տա́ն թագաւորիդ յուդայ. գաղաադ՝ դո́ւ ես ինձ գլուխ լիբանանու. եթէ ո́չ եդից զքեզ յաւերակ եւ ՛ի քաղաքս չբնակեալս։
7Եւ հանից ՛ի վ(ե)ր(այ) քո սատակիչս՝ զայր եւ զտապար իւր, եւ կոտորեսցեն զընտիր մայրից քոց, եւ արկցեն ՛ի հուր։
8Եւ անցցեն ազգք բազումք ընդ մէջ քաղաքիդ այդորիկ, եւ ասասցեն իւրաքանչիւր ցընկեր իւր. ընդէ՞ր արար տ(է)ր ա(ստուա)ծ այդպէս զայդ՝ քաղաքիդ մեծի։
9Եւ ասասցեն. փոխանակ զի թողին զուխտ տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրեանց, եւ երկիրպագին աստուածոց օտարաց՝ եւ ծառայեցի́ն ն(ո)ց(ա)։
10Մի́ լայք զմեռեալն՝ եւ մի́ ողբայք զնա. այլ լացէ́ք լալով ՛ի վ(ե)ր(այ) այնորիկ որ ելանիցէ՝ եւ այլ ո́չ դառնայցէ, եւ ո́չ տեսցէ զերկիր ազգի իւրոյ։
11Զի ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) սելլենեայ որդւոյ յովսիայ, որ թագաւորեաց փոխանակ յովսիայ հօր իւրոյ. որ ե́լ ՛ի տեղւոջէդ յայդմանէ, եւ ո́չ եւս դարձցի անդրէն։
12զի ՛ի տեղւոջ յորում գերեցին զնա՝ անդ մեռցի, եւ զերկիրդ զայդ ո́չ եւս տեսցէ։
13Ո́հ, որ շինէ զտուն իւր՝ եւ ոչ արդարու(թեամ)բ, եւ զվերնայարկս իւր՝ եւ ո́չ իրաւամբք. եւ ՛ի մերձաւորէ իւրմէ գործի նմա գործ ձրի, եւ զվարձս իւր ո́չ հատուցանէ նմա։
14Զի շինեցեր քեզ տուն պատշաճօղ՝ վերնատուն հովանոց, յօրինեալ պատուհանիւք, տախտակամածս ՛ի մայրից, ծեփեալ նաւթիւ։
15Միթէ թագաւորեսցես՝ զի զայրացար ՛ի մայրակերտս հօր քոյ. մի́ կերիցեն եւ մի́ արբցեն, զի զիրաւունս եւ զարդարութի(ւն) եւ զբարու(թ)ի(ւն) ո́չ ծանեան։
16եւ ո́չ արարին իրաւունս տնանկին, եւ զաղքատն ո́չ իրաւացուցին։ ո՞չ այն իսկ է չճանաչելն զիս՝ ասէ տ(է)ր։
17Ահաւադիկ ո́չ իսկ են քո աչք. եւ սիրտ քո ո́չ է ՛ի բարու(թ)ի(ւն), այլ յագահութի(ւն), եւ ՛ի հեղուլ զարիւն անպարտ, եւ յանիրաւութի(ւն)՝ եւ յառնել սպանումն։
18Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի յուդայ. զայրդ մի́ կոծեսցեն, եւ մի́ ասասցեն՝ վա́յ վա́յ եղբայր. մի́ կոծեսցեն՝ եւ ասասցեն վա́յ վա́յ տէր. վա́յ վա́յ սիրելի։
19զթաղո́ւմն իշոյ թաղեսցի. նեխեալ ընկեսցի արտաքոյ դրանն ե(րուսաղէ)մի։
20Ե́լ ՛ի լիբանան՝ եւ գուժեա́, եւ ՛ի բասան տաջիր զձայն քո. աղաղա́կ բարձ յայնկոյս ծովուն, զի խորտակեցան ՛ի միասին ա(մենայ)ն հոմանիք քո։
21Խօսեցա́յ ընդ քեզ ՛ի սխալելն քում. եւ ասացեր թէ ո́չ լուայց քեզ։ ա́յդ է ճանապարհ քո ՛ի մանկու(թեն)է քումմէ, զի ո́չ լուար բարբառոյ իմոյ։
22Զա(մենայ)ն հովիւս քո հո́ղմք արածեսցեն, եւ ա(մենայ)ն հոմանիք քո ՛ի գերու(թ)ի(ւն) գնասցեն. զի յայնժամ ամաչեսցես եւ անարգեսցիս յա(մենայ)ն սիրելեաց քոց։
23բնակեալդ ՛ի լիբանան՝ ամրացեալդ ՛ի մէջ մայրից, հեծեծեսցե́ս ՛ի հասանել քեզ ցաւոց եւ երկանց իբրեւ ծննդականի։
24Կենդանի́ եմ ես՝ ասէ տ(է)ր, եթէ լինլելով լինիցի յեքոնիա որդի յովակիմայ արքայի յուդայ՝ կնիք յաջոյ ձեռին իւրում, եւ անտի́ կորզեցից զքեզ։
25եւ մատնեցից զքեզ ՛ի ձեռս խնդրողաց անձին քոյ, եւ ՛ի ձեռս այնոցիկ յորոց զարհուրէիր յերեսաց ն(ո)ց(ա). եւ ՛ի ձեռս նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց, եւ ՛ի ձեռս քաղդէացւոց։
26եւ ընկեցից զքեզ՝ եւ զմայր քո յերկիր օտար՝ յոր ո́չ իջեր, եւ ա́նդ մեռջիք։
27Եւ յերկիրս յոր ուխտադի́ր լինիցին ոգւովք իւրեանց դառնալ այսրէն, մի́ դարձցին։
28զի անկա́ւ ինքն եւ զաւակ իւր. եւ եղեւ տարագիր բերանն արհամարհեալ. թօթափեալ անարգեցաւ այրն յեքոնիա իբրեւ զաման մի́ անպիտան. անկաւ յերկիր զոր ո́չ գիտէր։
29Երկի́ր, երկի́ր, երկի́ր, լո́ւր զպատգամս տ(եառ)ն։
30Ա́յսպէս ասէ տ(է)ր՝ գրեա́ զայրդ զայդ՝ ա́յր տարագիր. զի մի́ աճեսցէ յաւուրս իւր, եւ մի́ աճեսցէ ՛ի զաւակէ դորա այր՝ որ նստիցի յաթոռն դաւթի իշխան տանն յուդայ։
1Ո́ հովիւք. որ կորուսին՝ եւ ցրեցին զխաշինս արօտի քոյ, ասէ տ(է)ր։
2Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի, ՛ի վերայ հովուացդ որ հովուեն զժողովուրդ իմ. դուք ցրուեցէք զխաշինս իմ, եւ մերժեցէք զն(ո)ս(ա), եւ ո́չ յանձանձեցէք զն(ո)ս(ա)։ Արդ՝ ահաւասիկ ես խնդրեցից զվրէժս ՛ի ձէնջ, ըստ չարու(թ)ե(ան) գնացից ձերոց՝ ասէ տ(է)ր։
3եւ ես ընկալայց զմնացորդս ժողովրդեան իմոյ յա(մենայ)ն երկրէ ոեր մերժեցից զն(ո)ս(ա) անդր, եւ հաստատեցից զն(ո)ս(ա) յարօտս իւրեանց. աճեսցեն եւ բազմասցի́ն։
4եւ յարուցից հովիւս որ հովուեսցեն ն(ո)ց(ա). եւ ո́չ եւս երկիցեն, եւ ո́չեւս զարհուրեսցին, եւ ո́չ լիցին անտես՝ ասէ տ(է)ր։
5Ահա աւո́ւրք գան՝ ասէ տ(է)ր. եւ յարուցից դաւթի ծագո́ւմն արդարութե(ան). եւ թագաւորեսցէ թագաւոր, եւ ՛ի մի́տ առցէ. եւ արասցէ իրաւունս եւ արդարութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
6Յաւուրս ն(ո)ր(ա) փրկեսցի́ յուդա, եւ ի(սրայ)էլ բնակեսցէ յուսո́վ. եւ ա́յս է անուն նորա զոր կոչեսցէ նմա տ(է)ր՝ յովսեդեկ ՛ի մարգարէս արդարու(թ)ի(ւն) մեր։
7Վ(ա)ս(ն) այդորիկ ահա աւուրք գան ասէ տ(է)ր. եւ ո́չ եւս ասասցեն՝ եթէ կենդանի́ է տ(է)ր՝ որ եհան զտունն ի(սրայէ)լի յերկրէն եգիպտացւոց,
8այլ թէ կենդանի́ է տ(է)ր՝ որ եհան զա(մենայ)ն զաւակ ի(սրայէ)լի յերկրէն հիւսւսոյ, եւ յա(մենայ)ն աշխարհաց ուր մերժեաց զն(ո)ս(ա) անդր. եւ պատսպարեցո́յց զն(ո)ս(ա) անդրէն յերկի́ր իւրեանց։
9՛Ի վ(ե)ր(այ) մարգարէից բեկա́ւ սիրտ իմ յիս. շարժեցա́ն ա(մենայ)ն ոսկերք իմ. եւ եղէ իբրեւ զայր մի աղճատեալ, եւ իբրեւ զայր մի չարալլուկ ՛ի գինւոյ, յերեսաց տ(եառ)ն՝ եւ յերեսաց մեծ վայելչութե(ան) փառաց ն(ո)ր(ա)։
10Զի լցա́ւ երկիր շնացողօք. զի յերեսաց երդման սո́ւգ առ երկիր. ցամաքեցա́ն արօտք անապատի. եւ եղեն ընթացք ն(ո)ց(ա) ՛ի չարու(թ)ի(ւն)։ Եւ ուժգնութի(ւն) նոցա ո́չ այնպէս։
11զի մարգարէ եւ քահանայ պղծեցան, եւ ՛ի տան իմում գտի զչարիս ն(ո)ց(ա)՝ ասէ տ(է)ր։
12Վ(ա)ս(ն) այնորիկ եղիցի ճանապարհն նոցա նոցին ՛ի գայթագղութի(ւն)։ ՛ի միգի́ գայթագղեսցին՝ եւ կործանեսցին ՛ի նմին. զի ածից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) չարի́ս յամի այցելու(թ)ե(ան) իւրեանց՝ ասէ տ(է)ր։
13Եւ ՛ի մարգարէսն շամրնի տեսի անօրէնութի(ւն). մարգարէացան ՛ի ձեռն բահաղու, եւ մոլորեցուցին զժողովուրդ իմ զի(սրայ)էլ։
14Եւ ՛ի մարգարէսն ե՝մի տեսի արհաւիրս. զի շնային եւ երթային զհետ ստու(թ)ե(ան)ց, եւ օգնական լինէին ձեռաց չարաց, առ ՛ի չդառնալոյ իւրաքանչիւր ումեք ՛ի ճանապարհէ իւրմէ չարէ։ եղե́ն ինձ ամենեքին իբրեւ զսոդոմ, եւ բնակիչք ն(ո)ր(ա) իբրեւ զգոմոր։
15Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ՛ի վ(ե)ր(այ) մարգարէիցն. ահաւադիկ ես ջամբեցից դոցա ցա́ւս, եւ արբուցից դոցա ջո́ւր դառնու(թ)ե(ան). զի ՛ի մարգարէիցն ե(րուսաղէ)մի ել պղծութի(ւն) ընդ ա(մենայ)ն երկիր։
16Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց. մի́ լսէք բանից մարգարէիցն որ մարգարէանան ձեզ. զի զրաբանե́ն դոքա զձեզ. զտեսիլս սրտից իւրեանց խօսին, եւ ո́չ ՛ի բերանոյ տ(եառ)ն.
17Ասեն ապստամբելոցն ՛ի բանէն տ(եառ)ն, թէ խաղաղութի(ւն) եղիցի ձեզ. եւ ամենեցուն որ գնան ըստ կամաց իւրեանց, եւ ա(մենայ)նի որ գնայ ըստ մոլորու(թ)ե(ան) սրտի իւրոյ, ասեն՝ ո́չ եկեսցէ ՛ի վ(ե)ր(այ) քո չար։
18Զի ո՞վ եկաց ՛ի հաստատութե(ան) տ(եառ)ն, եւ ետես եւ լուաւ զբան ն(ո)ր(ա)։ Ո՞վ ունկն եդ բանի իմում՝ եւ լուաւ։
19ահաւադիկ մարժումն ՛ի տ(եառն)է, եւ բարկութի(ւն) մրրկեալ շարժմամբ եկեսցէ ՛ի վերայ ամպարշտաց։ եկեսցէ
20եւ մի́ դարձցի սրտմտութի(ւն) տ(եառ)ն, մինչեւ արասցէ եւ հաստատեսցէ զյօժարութի(ւն) սրտի ն(ո)ր(ա). յետին ժամանակս իմասցին զայն իմանալով։
21Ո́չ առաքեցի զմարգարէսն՝ եւ նոքա ընթանային. ո́չ խօսեցայ ընդ ն(ո)ս(ա), եւ նոքա մարգարէանային։
22Եթէ կացեալ էիր ՛ի հաստատութե(ան) իմում. եւ լուուցեալէր զբանս իմ ժողովրդեան իմում, եւ դարձուցեալէր զն(ո)ս(ա) ՛ի ճանապարհաց իւրեանց չարաց, եւ ՛ի գնացից ն(ո)ց(ա) չարաց։
23Ա(ստուա)ծ մերձաւո́ր եմ ես՝ ասէ տ(է)ր, եւ ո́չ ա(ստուա)ծ հեռաւոր։
24եթէ թաքիցէ մարդ ՛ի թաքստեան, եւ ես ո́չ տեսից զնա՝ ասէ տ(է)ր։ միթէ զերկինս եւ զերկիր ես ո՞չ լնում ասէ տ(է)ր։
25Լուա́յ զինչ խօսին մարգարէքն՝ զոր մարգարէանային յանուն իմ սուտ. եւ ասէին, երա́զ երազեցա́ւ ինձ։
26Մինչեւ յե՞րբ լինիցի ՛ի սրտի մարգարէիցդ որ մարգարէանան ստու(թ)ի(ւն)։ եւ ՛ի մարգարէանալ զկամս սրտից իւրեանց, խորհին
27մոռանալոյ ժողովրդեան իմոյ զօրէնս իմ երազօք իւրեանց՝ զոր պատմէին իւրաքանչիւր ընկերի́ իւրում. զոր օրինակ մոռացան հարքն դոցա զանուն իմ ՛ի ձեռն բահաղու։
28Մարգարէն յորում երա́զն իցէ՝ պատմեսցէ́ զերազն իւր. եւ յորում բանն իմ իցէ՝ պատմեսցէ զբանն իմ ճշմարտութ(եամ)բ։ Զի՞նչ է յարդ առ ցորենաւ՝ ասէ տ(է)ր։
29ո՞չ ապաքէն բանք իմ իբրեւ զհո́ւր են՝ ասէ տ(է)ր, եւ իբրեւ զմուրճ որ հատանէ զվէմ։
30Վ(ա)ս(ն) այդորիկ ահա ես ՛ի վ(ե)ր(այ) մարգարէիցդ՝ ասէ տ(է)ր. որք գողանան զբանս իմ իւրաքանչիւր յընկերէ իւրմէ։
31ահաւասիկ ես ՛ի վ(ե)ր(այ) մարգարէիցդ՝ ասէ տ(է)ր. որք մերժեն զմարգարէս ՛ի լեզուոյ, եւ նիրհեն զնիրհս իւրեանց։
32Ահաւասիկ ես ՛ի վ(ե)ր(այ) մարգարէիցդ, որ մարգարէանան երազս ստու(թ)ե(ան)՝ ասէ տ(է)ր. եւ պատմեն զայն. եւ մոլորեցուցանեն զժողովուրդն իմ ստու(թեամ)բ իւրեանց. եւ ես ո́չ առաքեցի զն(ո)ս(ա), եւ ո́չ պատուիրեցի ն(ո)ց(ա). եւ օգտութի(ւն) ինչ ո́չ օգտեսցեն ժողովրդեանդ այդմիկ՝ ասէ տ(է)ր։
33Եւ եթէ հարցանիցէ զքեզ ժողովուրդդ այդ, կամ մարգարէ՝ կամ քահանայ՝ եւ ասասցէ. զի՞նչ է առածդ տ(եառ)ն. եւ ասասցես ցն(ո)ս(ա), դո́ւք էք առածն. եւ կործանեցի́ց զձեզ ասէ տ(է)ր։
34Եւ մարգարէ՝ եւ քահանայ՝ եւ ժողովուրդ՝ որ ասիցեն առած տ(եառ)ն. եւ խնդրեցից զվրէժ ՛ի մարդոյն յայնմանէ՝ եւ ՛ի տանէ ն(ո)ր(ա)։
35Զի՞ ոչ նո́յնպէս ասիցէք իւրաքանչիւր ցընկեր իւր, եւ իւրաքանչիւր ցեղբայր իւր՝ թէ զի՞նչ պատասխանի արար տ(է)ր. եւ զի՞նչ խօսեցաւ տ(է)ր։
36եւ առած տ(եառ)ն մի́ եւս անուանէք. զի առած տ(եառ)ն եղիցի մարդոյ բա́նն նորա. եւ դարձուցանիցէք զբանս ա(ստուծո)յ կենդանւոյ՝ տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց ա(ստուծո)յ մերոյ։
37Այլ այդպէս ասասջիք ցմարգարէն. զի՞նչ արար քեզ պատասխանի տ(է)ր, եւ զի՞նչ խօսեցաւ տ(է)ր։
38Եթէ առած տ(եառ)ն ասիցէք. վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. փոխանակ զի ասիցէք զբանդ առած տ(եառ)ն, եւ ես ո́չ առաքեցի առ ձեզ՝ ասել. մի́ ասիցէք առած տ(եառ)ն։
39Վ(ա)ս(ն) այդորիկ ահաւասիկ ես առից զձեզ առի́ւ. եւ կործանեցից զձեզ, եւ զքաղաքդ զոր ետու ձեզ եւ հարցն ձերոց յերեսաց իմոց։
40եւ տա́ց ՛ի վ(ե)ր(այ) ձեր նախատինս յաւիտենից, եւ անարգանս յաւիտենից՝ որ ո́չ մոռասցին։
1Եւ եցո́յց ինձ տ(է)ր երկուս կողովս թզոյ, որ կային առաջի տաճարին տ(եառ)ն. յետ գերելոյն նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց զյեքոնիա որդի յովակիմայ արքայի յուդայ, եւ զիշխանս յուդայ, եւ զարուեստագէտսն, եւ զկալանաւորակապսն, եւ զմեծամեծս յ(թ)ե(ան)մէ. եւ տարաւ զն(ո)ս(ա) ՛ի բաբելոն։
2Կողովն մի էր յոյժ քաղցր թզոյ՝ իբրեւ զկանխահաս թզոյ. եւ կողովն երկրորդ՝ ժանտահա́մ թզոյ, որ ո́չ ուտիցի ՛ի ժանտութ(են)է իւրմէ։
3Եւ ասէ ցիս տ(է)ր՝ զի՞նչ տեսանես երեմիա. եւ ասեմ թո́ւզ թո́ւզ քաղցր, եւ առաւե́լ քաղցր. եւ թո́ւզ ժանտ՝ եւ առաւե́լ ժանտ, որ ո́չ ուտիցի ՛ի ժանտու(թեն)է իւրմէ։
4Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա, եւ ասէ։
5Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. երբ զթուզդ քաղցր, ա́յդպէս ծանեայ զգերեալսդ յուդայ՝ զորս առաքեցի ՛ի տեղւոջէդ յայդմանէ յերկիրն քաղդեացւոց ՛ի բարու(թ)ի(ւն)։
6եւ հաստատեցի́ց զաչս իմ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) ՛ի բարու(թ)ի(ւն). եւ պատսպարեցի́ց զն(ո)ս(ա) ՛ի սո́յն երկիր. եւ շինեցից զն(ո)ս(ա), եւ ո́չ քակեցից. եւ տնկեցից զն(ո)ս(ա) եւ ո́չ խլեցից։
7Եւ տա́ց նոցա սիրտ ճանաչել զիս՝ թէ ե́ս եմ տ՝ր. եւ եղիցին ինձ ՛ի ժողովուրդ, եւ ես եղէց ն(ո)ց(ա) յա(ստուա)ծ։ զի դարձցին առիս յա(մենայ)ն սրտէ իւրեանց։
8Եւ իբրեւ զթուզդ ժանտ որ ո́չ ուտի ՛ի ժանտութ(են)է իւրմէ. ա́յսպէս ասէ տ(է)ր՝ ա́յդպէս մատնեցից զսեդեկիա արքայ յուդայ, եւ զմեծամեծս ն(ո)ր(ա), եւ զմնացորդս ե(րուսաղէ)մի, եւ զմնացորդս երկրիդ այդորիկ, եւ զբնակեալսն յեգիպտոս։
9Եւ տա́ց զն(ո)ս(ա) ՛ի ցրումն ընդ ա(մենայ)ն ազգս եւ թագաւորու(թ)ի(ւն)ս երկրի, եւ ՛ի նախատինս, եւ յառակ, եւ յատելութի(ւն), եւ յանէծս, եւ յա(մենայ)ն տեղիս ուր մերժեցից զն(ո)ս(ա) ա́նդր։
10Եւ առաքեցից ՛ի դոսա սով եւ սուր եւ մա́հ, մինչեւ պակասեսցին յերկրէդ զոր ետու դոցա եւ հա́րց իւրեանց։
1Բանն որ եղեւ առ երեմիա վ(ա)ս(ն) ժողովրդեանն յուդայ, յամին չորրորդի յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի յուդայ. ա́յն ամ առաջին էր նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց։
2Զբանն զոր խօսեցաւ երեմիա մարգարէ առ ա(մենայ)ն ժողովուրդն յուդայ, եւ առ բնակիչս ե(րուսաղէ)մի՝ եւ ասէ։
3Յերեքտասաներորդէ ամէ յովսիայ որդւոյամովնայ արքայի յուդայ մինչեւ ցայսօր. այս քսանեւերե́ք ամք, զի եղեւ բան տ(եառ)ն առիս, եւ խօսեցայ ընդ ձեզ կանխեալ ընդ առաւօտս եւ ասէի, եւ ո́չ լուարուք։
4Եւ առաքեցի առ ձեզ զծառայս իմ զմարգարէս ընդ առաւօտս արձակեալ, եւ ո́չ լուարուք, եւ ո́չ անսացէք ակընջօք ձերովք լսել։
5Ասէի՝ դարձարո́ւք իւրաքանչիւր ՛ի ճանապարհէ իւրմէ չարէ, եւ ՛ի գնացից ձերոց չարաց. եւ բնակեսջիք յերկի́րդ զոր ետու ձեզ՝ եւ հարց ձերոց յաւիտենից մինչեւ ցյաւիտեանս։
6եւ մի́ երթայք զհետ աստուածոց օտարաց ծառայե́լ ն(ո)ց(ա)՝ եւ երկի́ր պագանել։ եւ մի́ բարկացուցանէք զիս գործովք ձեռաց ձերոց չարչարե́լ զձեզ։
7Եւ ո́չ լուարուք ինձ՝ ասէ տ(է)ր. զի բարկացուցանիցէք զիս գործովք ձեռաց ձերոց չարչարե́լ զձեզ։
8Վասն այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր զօրուտթեց. զի ո́չ հաւատեցէք բանից իմոց,
9ահաւասիկ ես առաքեմ, եւ առի́ց զա(մենայ)ն ազգս հիւսւսոյ՝ ասէ տ(է)ր, եւ զնաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց զծառայ իմ. եւ ածից զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) երկրիդ այդորիկ՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց դորա, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն ազգաց որ շուրջ զդովաւ. եւ աւերեցից զդոսա, եւ տա́ց զդոսա յապականութի(ւն) եւ ՛ի շչիւն՝ եւ ՛ի նախատինս յաւիտենից։
10եւ կորուսից ՛ի դոցանէ զձայն ուրախու(թ)ե(ան) եւ զձայն ցնծութե(ան), եւ զձայն փեսայի եւ զձայն հարսին. զձայն երկանի եւ զլոյս ճրագի։
11Եւ եղիցի ա(մենայ)ն երկիրդ այդ յաւերակ եւ յապականու(թ)ի(ւն). եւ ծառայեսցեն ազգացն այնոցիկ՝ եւ արքային բաբելացւոց զեւթանասուն ամ։
12եւ ՛ի կատարել ամացն իւթանասնից, խնդրեցից զվրէժս ՛ի թագաւորէն բաբելացւոց. եւ յազգէն յայնմանէ՝ ասէ տ(է)ր, ըստ անօրէնութե(ան)ց ն(ո)ց(ա), եւ յերկրէն քաղդեացւոց. եւ եդից զն(ո)ս(ա) յապականու(թ)ի(ւն) յաւիտենական։
13Եւ ածի́ց ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն երկրին այնորիկ զա(մենայ)ն բանս իմ զոր խօսեցայ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա)՝ ըստ ա(մենայ)ն գրելոցս ՛ի գիրս յայսմիկ։ Զոր մարգարէացա́ւ երեմիա ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն ազգաց,
14զի ծառայեցին ՛ի մէջ ն(ո)ց(ա)։ քանզի եւ նոքա ազգք բազումք՝ եւ թագաւորութի(ւն)ք մեծամեծք են. եւ հատուցից ն(ո)ց(ա) ըստ անօրէնու(թ)ե(ա)ն ն(ո)ց(ա). եւ ըստ գործոց ձեռաց ն(ո)ց(ա)։
15Զի ա́յսպէս ասէ ցիս տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ա́ռ զբաժակ գինւոյս անապակիս այսորիկ ՛ի ձեռաց իմոց, եւ արբուսցես զդա ա(մենայ)ն ազգաց առ որս առաքեմ զքեզ։
16արբցեն՝ եւ քամեսցեն՝ եւ մոլեսցին յերեսաց սրոյն, զոր ես առաքեցից ՛ի մէջ դոցա։
17Եւ առի́ զբաժակն ՛ի ձեռանէ տ(եառ)ն, եւ արբուցի́ ա(մենայ)ն ազգաց առ որս առաքեա́ց զիս տ(է)ր։
18ե(րուսաղէ)մի, եւ քաղաքացն յուդայ, եւ թագաւորաց նորա, եւ իշխանաց նր. դնել զն(ո)ս(ա) յաւերակ՝ եւ յանապատ՝ եւ ՛ի շչիւն, եւ յանէ́ծս ըստ աւուրս ըստ ա́յսմիկ։
19Եւ փարաւոնի արքայի եգիպտացւոց, եւ ծառայից ն(ո)ր(ա), եւ մեծամեծաց ն(ո)ր(ա), եւ ա(մենայ)ն ազգի ն(ո)ր(ա).
20եւ ա(մենայ)ն խառնիճաղանճ զօրաց ն(ո)ր(ա), եւ ա(մենայ)ն թագաւորաց կղզւոյն, եւ ա(մենայ)ն թագաւորաց երկրին այլազգեաց՝ ասկաղոնի եւ գազայ, եւ ակկարովնի, եւ մնացորդացն ազովտայ.
21եւ եդոմայ, եւ մովաբացւոցն, եւ որդւոցն ամովնայ։
22Եւ ա(մենայ)ն թագաւորացն տիւրոսի, եւ ա(մենայ)ն թագաւորացն սիդովնացւոց. եւ թագաւորաց կղզւոյն որ յա́յն կոյս ծովուն.
23եւ դեդանայ, եւ թեմանայ, եւ բովկայ. եւ ա(մենայ)ն յապաւելոցն զերեսօք։
24Եւ ա(մենայ)ն թագաւորացն արաբացւոց, եւ ա(մենայ)ն թագաւորաց խառնաղանճից. օթագելոցն յանապատին։
25եւ ա(մենայ)ն թագաւորացն զամբրեայ, եւ ա(մենայ)ն թագաւորացն ելամայ, եւ ա(մենայ)ն թագաւորացն պարսից։
26Եւ ա(մենայ)ն թագաւորացն հիւսւսոյ արեւելից. մերձաւորաց եւ հեռաւորաց իւրաքանչիւր առ եղբօր իւրում եւ ա(մենայ)ն թագաւորաց երկրի, որ ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի։ եւ թագաւորն սիսակ արբցէ́ յետ ամենեցուն։
27Եւ ասասցես ցն(ո)ս(ա). ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. արբէ́ք եւ արբեցարո́ւք, յիմարեցարո́ւք, եւ կործանեցարո́ւք. եւ մի́ կանգնեսջիք յերեսաց սրոյն զոր եսն առաքեցից ՛ի մէջ ձեր։
28Եւ եղիցի յորժամ ո́չ կամիցին ընդունել զբաժակն ՛ի ձեռանէ քումմէ ըմպել, ասասցես ցն(ո)ս(ա). Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց՝ ըմպելով արբջի́ք։
29զի ահա ՛ի քաղաքէն յորում կոչեցեալ է անուն իմ, ՛ի նմա́ արարից սկիզբն չարչարելոյ. եւ դո́ւք սրբելով սրբիցի՞ք. ո́չ սրբեսջիք. զի սո́ւր կոչեցի ես ՛ի վ(ե)ր(այ) ամենեցուն որ բնակեալ են յերկրի, ասէ տ(է)ր զորու(թ)ե(ան)ց։
30Եւ դու մարգարէասցիս ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զա(մենայ)ն զպատգամս զայսոսիկ, եւ ասասցես ցն(ո)ս(ա). Տ(է)ր ՛ի բարձանց ՛ի սրբութ(են)է իւրմէ տացէ́ հրաման. տացէ́ զձայն իւր. զբա́ն հրամանի ՛ի տեղւոջէ́ իւրմէ։ եւ նոքա իբրեւ կթօղք տացեն պատասխանի ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն բնակչաց երկրին,
31թէ եկն սատակումն ՛ի կողմանէ երկրին. զի դատաստան տ(եառ)ն է ՛ի մէջ ազգաց, եւ դատեսցի ինքն զա(մենայ)ն մարմին. եւ ամպարիշտք տուան ՛ի սուր՝ ասէ տ(է)ր։
32Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. ահաւադիկ չարիք գան յազգէ ՛ի վ(ե)ր(այ) ազգի, եւ մրրի́կ մեծ ելցէ ՛ի ծագաց երկրէ։
33եւ եղիցին վիրաւո́րք ՛ի տ(եառն)է յաւուր տ(եառ)ն. ՛ի կողմանէ մինչեւ ցկողմ երկրին. մի́ կոծեսցին եւ մի́ ժողովեսցին, ը(ստ) երեսս դաշտին իբրեւ զա́ղբ ընկեսցին։
34Գուժեցէ́ք հովիւք եւ աղաղակեցէ́ք, եւ կոծեցարո́ւք խոյք մաքեաց. զի կատարեցան աւուրք ձեր ՛ի սպանումն, եւ ՛ի ցրումն ձեր. կործանեսջիք իբրեւ խո́յք ընտիրք։
35եւ կորիցէ փախուստ ՛ի հովուաց. եւ փրկութի(ւն) ՛ի խոյո́ցն մաքեաց։
36Ձա́յն գուժի հովուաց, եւ աղաղակ խոյոցն մաքեաց. զի սպառեաց տ(է)ր զարօտս ն(ո)ց(ա)։
37Եւ դադարեսցէ գեղեցկութի(ւն) խաղաղու(թ)ե(ա)ն յերեսաց բարկութե(ան) սրտմտութե(ան) տ(եառ)ն։
38Թողի́ն իբրեւ առեւծ զմորի իւր. եւ եղեւ երկիր ն(ո)ց(ա) յանապատ, յերեսաց բարկու(թ)ե(ան) սրտմտու(թ)ե(ան) սրոյն մեծի, եւ յերեսաց բարկութե(ան) սրտմտութե(ան) նորա։
1Ի սկզբան թագաւորու(թ)ե(ան) յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի յուդայ. եւ ղեւ բանս այս ՛ի տ(եառն)է՝ եւ ասէ։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր։ կա́ց ՛ի սրահի́ տանն տ(եառ)ն, եւ մարգարէասցիս ա(մենայ)ն տանն յուդայ ոյք գայցեն երկիրպագանել ՛ի տանն տ(եառ)ն. զա(մենայ)ն բանսդ զոր կարգեցի առ քեզ մարգարէանալ ն(ո)ց(ա), մի́ հատանիցես ինչ ՛ի բանիցդ։
3Թերեւս լուիցեն, եւ դարձցին իւրաքանչիւր ՛ի ճանապարհէ իւրմէ չարէ. եւ մեղմացա́յց ես ՛ի չարեացն զոր խորհիմ ես առնել ն(ո)ց(ա) վ(ա)ս(ն) չարութե(ան) գնացից ն(ո)ց(ա)։
4Եւ ասասցես ցն(ո)ս(ա). ա́յսպէս ասէ տ(է)ր՝ եթէ ո́չ լսիցէք ինձ գնալ յօրէնս իմ զոր ետու յանդիման ձեր,
5լսե́լ բանից ծառայից իմոց մարգարէից՝ զոր ես առաքեցի առ ձեզ կանխաւ. եւ առաքեցի՝ եւ ո́չ լուարուք։
6եւ արարից զտունդ զայդ իբրեւ զսելովմ, եւ զքաղաքս տաց յանէ́ծս ա(մենայ)ն ազգաց երկրի։
7Եւ լուան քահանայքն եւ սուտ մարգարէքն՝ եւ ա(մենայ)ն ժողովուրդն ՛ի խօսել երեմիայի զբանս զայսոսիկ ՛ի տանն տ(եառ)ն։
8Եւ եղեւ ՛ի դադարել երեմիայի ՛ի խօսիցն՝ ըստ ա(մենայ)նի զոր հրամա́ն ետ նմա տ(է)ր խօսել առ ա(մենայ)ն ժողովուրդն։ կալան զնա քահանայքն եւ սուտ մարգարէքն եւ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եւ ասեն. մահո́ւ մեռցիս.
9զի մարգարէացար յանուն տ(եառ)ն, եւ ասացեր՝ թէ իբրեւ զսելովմ եղիցի տունս այս, եւ քաղաքս աւերեսցի ՛ի բնակչաց։ եւ կուտեցաւ ժողովուրդն ՛ի վ(ե)ր(այ) երեմիայի ՛ի տան տ(եառ)ն։
10Եւ լուան իշխանքն յուդայ զբանս զայսոսիկ, եւ ելին ՛ի տանէ թագաւորին ՛ի տունն տ(եառ)ն. եւ նստան առաջի դրանն տ(եառ)ն նորոյ։
11Եւ ասեն քահանայքն եւ սուտ մարգարէքն ցիշխանսն՝ եւ ցա(մենայ)ն ժողովուրդն. դատաստան մահո́ւ է առնդ այդմիկ, զի մարգարէացաւ զքաղաքէս զայսմանէ, ո(ր)պ(էս) ձերովք իսկ ակնջօք լուարուք։
12Եւ ասէ երեմիա ցամանեսին ցիշխանսն եւ ցա(մենայ)ն ժողովուրդն։ տ(է)ր առաքեաց զիս մարգարէանալ ՛ի վ(ե)ր(այ) տանդ այդորիկ՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) քաղաքիս զա(մենայ)ն բանսդ զոր լուարուք։
13եւ արդ՝ ուղղեցէ́ք զճանապարհս ձեր՝ եւ զգործս ձեր, եւ լուարո́ւք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ. եւ մեղմասցի́ տ(է)ր ՛ի չարեացն ձերոց՝ զոր խօսեցաւ ՛ի վ(ե)ր(այ) ձեր։
14եւ ես աւասիկ կա́մ ՛ի ձեռս ձեր, արարէ́ք ընդիս ո(ր)պ(էս) եւ ձեզ օգո́ւտ եւ լա́ւ իցէ։
15Բայց գիտելով գիտասջի́ք՝ զի թէ սպանանէք դուք զիս՝ արիւն անպա́րտ արկանէք ՛ի վ(ե)ր(այ) ձեր, եւ ՛ի վ(ե)ր(այ) քաղաքիս այսորիկ, եւ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց սորա։ զի ճշմարտու(թեամ)բ առաքեաց զիս տ(է)ր առ ձեզ՝ խօսել յականջս ձեր զա(մենայ)ն բանս զայսոսիկ։
16Եւ ասեն իշխանքն եւ ա(մենայ)ն ժողովուրդն ցքահանայս եւ ցսո́ւտ մարգարէսն. ո́չ է դատաստան մահու առնդ այդորիկ. զի յանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ խօսեցաւ առ մեզ։
17Յոտն կացին արք ՛ի ծերոց երկրին, եւ ասեն ցա(մենայ)ն ժողովս ժողովրդոցն։
18Միքիէ մորստացի մարգարէանայր յաւուրս եզեկիայ արքայի յուդայ. խօսեցաւ ընդ ա(մենայ)ն ժողովրդեանն յուդայ՝ եւ ասէ. Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. սիո́վն իբրեւ զագարակ արօրադիր լիցի, եւ ե(րուսաղ)էմ՝ իբրեւ զհիղս մրգապահաց, եւ լեառն տանդ՝ եղիցի́ իբրեւ զանտառ մայրւոյ։
19Միթէ սպանանելով սպա՞ն զնա եզեկիա արքայ յուդայ՝ եւ ա(մենայ)ն հրէաստան. ոչ ապաքէն զահի́ հարան ՛ի տ(եառն)է, եւ խնդրեցին յերեսաց տ(եառ)ն. եւ դադարեաց տ(է)ր յա(մենայ)ն չարեացն զոր խօսեցաւ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։ Եւ մեք արարաք չարիս մեծամեծ յանձինս մեր։
20եւ ա́յր մի մարգարէանայր յանուն տ(եառ)ն, ուրիա որդի սամեայ ՛ի կարիաթարիմայ. եւ մարգարէացաւ ՛ի վ(ե)ր(այ) քաղաքիս այսորիկ, եւ ՛ի վ(ե)ր(այ) երկրիս այսորիկ ըստ ա(մենայ)ն բանից երեմիայի։
21Եւ լուաւ արքայ յովակիմ, եւ ա(մենայ)ն զօրաւորք իւր, եւ ա(մենայ)ն իշխանք զա(մենայ)ն բանս ն(ո)ր(ա). եւ խնդրէին սպանանե́լ զնա։ եւ լուաւ ուրիա, երկեաւ՝ եւ փախեաւ եւ գնաց յերկիրն եգիպտացւոց։
22եւ առաքեաց արքայ յովակիմ արս յեգիպտոս. զեղնաթան որդի աքովբերայ եւ ա́րս ընդ նմա յեգիպտոս։
23եւ հանին զնա անտի՝ եւ ածին առ արքայն յովակիմ, եւ սպանին զնա սրով. եւ ընկէց ՛ի շիրիմ որդւոց ժողովրդեան իւրոյ։
24Բայց ձե́ռն աքիկամայ որդւոյ սափանայ՝ էր ընդ երեմիայի. զի մի́ մատնեսցի ՛ի ձեռս ժողովրդեանն սպանանել զնա։
1Ի սկզբան թագաւորութե(ա)ն յովակիմայ որդւոյ յովսիայ՝ արքայի յուդայ. եղեւ բանս այս առ երեմիայ ՛ի տ(եառն)է՝ եւ ասէ։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր ցիս. արա́ դու քեզ կապանս եւ անուրս՝ եւ ա́րկ ընդ պարանոց քո։
3եւ առաքես զայն առ թագաւորն եդովմայեցւոց, եւ առ թագաւորն մովաբացւոց, եւ առ թագաւոր որդւոցն ամովնայ, եւ առ թագաւորն տիւրոսի, եւ առ թագաւորն սիդոնացւոց, ՛ի ձեռն հրեշտակաց նոցա որ գա́ն յե(րուսաղէ)մ առ սեդեկիա արքայ յուդայ։
4եւ պատուիրեսցես նոցա ասել ցտեարս իւրեանց. Ա́յսպես ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ա́յսպէս ասասջիք ցտեարսն ձեր։
5ե́ս արարի զերկիր, եւ զմարդիկ, եւ զանասուն, եւ որ ինչ ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի, զօրու(թեամ)բ իմով մեծաւ, եւ բազկաւ իւրով բարձու. եւ տաց զնա՝ ում եւ կա́մ իցէ առաջի աչաց իմոց։
6Եւ արդ ե́ս եմ որ ետու զա(մենայ)ն երկիր ՛ի ձեռս նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց ծառայի իմոյ. նաեւ զգազանս անապատի ՛ի գործ արկանել, եւ ետո́ւ նմա ՛ի ծառայու(թ)ի(ւն)։
7ծառայեսցեն նմա ա(մենայ)ն ազգք, եւ որդւոց ն(ո)ր(ա), եւ որդւոց որդւոց ն(ո)ր(ա), մինչեւ եկեսցէ ժամանակ բարկութե(ան) երկրի ն(ո)ր(ա), եւ ն(ո)ր(ա). եւ ծառայեսցեն նմա ազգ բազումք եւ թագաւորք մեծամեծք։
8Եւ եղիցի՝ ազգ եւ թագաւորութի(ւն) որ ո́չ ծառայեսցեն նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց, եւ որք միանգամ ո́չ մուծցեն զպարանոցս իւրեանց ընդ լծով արքային բաբելացւոց. սրո́վ եւ սովո́վ եւ մահուամբ արարից այցելութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) ազգին այնմիկ՝ ասէ տ(է)ր. մինչեւ սատակեսցին ՛ի ձեռաց ն(ո)ր(ա)։
9Եւ դուք մի́ լսէք մարգարէից ձերոց, եւ ըղձութե(ան)ց ձերոց, եւ երազոց ձերոց, եւ կիւսից ձերոց, եւ հաւահմայից ձերոց, եւ կախարդաց ձերոց. որք ասեն ձեզ թէ ո́չ հարկիցէք արքային բաբելացւոց.
10զի սո́ւտ մարգարէանան դոքա ձեզ՝ առ ՛ի հեռացուցանելոյ զձեզ յերկրէդ ձերմէ. եւ ցրուեցի́ց զձեզ եւ կորիջի́ք։
11Եւ ազգ որ մուծանիցէ զպարանոց իւր ընդ լծով արքային բաբելացւոց, եւ կայցեն նմա ՛ի հարկի՝ թողի́ց զնա յերկրի իւրում՝ ասէ տ(է)ր. գործեսցէ զնա, եւ բնակեսցէ́ ՛ի նմա։
12Եւ առ սեդեկիա արքայ յուդայ խօսեցայ ըստ ա(մենայ)ն բանիցս այսոցիկ, եւ ասեմ. մուծէ́ք զպարանոցս ձեր ընդ լծով արքային բաբելացւոց, եւ ծառայեցէ́ք նմա եւ ազգի ն(ո)ր(ա)՝ եւ կեցջի́ք։
13Եւ ընդէ՞ր մեռանիք դուք, եւ ժողովուրդ քո, սրով եւ սովով եւ մահուամբ. ո(ր)պ(էս) եւ խօսեցաւ տ(է)ր առ ազգ՝ որ ո́չ ծառայիցէ արքային բաբելացւոց։
14Մի́ լսէք բանից մարգարէիցն որ ասեն ձեզ՝ թէ մի́ հարկիք արքային բաբելացւոց. զո́ւր մարգարէանան նոքա ձեզ։
15Զի́ ոչ առաքեցի զն(ո)ս(ա)՝ ասէ տ(է)ր։ եւ նոքա մարգարէանան յանուն իմ սո́ւտ, առ ՛ի կորուսանելոյ զձեզ. եւ կորիցէք դուք եւ մարգարէքդ՝ որ մարգարէանան ձեզ տարապարտուց ստու(թեամ)բ։
16Եւ ցքահանայս եւ ցա(մենայ)ն ժողովուրդն՝ զոր խօսեցայ ասասցես. Ա́յսպէս ասէ տ(է)ր. մի́ լսէք բանից մարգարէիցն որ մարգարէանան ձեզ՝ եւ ասեն. ահա սպաս տան տ(եառ)ն դարձցի ՛ի բաբելոնէ այժմ ընդ հուպ։ զո́ւր մարգարէանան ձեզ. եւ ես ո́չ առաքեցի զն(ո)ս(ա)։
17Մի́ լսէք ն(ո)ց(ա). այլ ծառայեցէ́ք արքային բաբելացւոց՝ եւ կեցջիք։ եւ ընդէ՞ր լինիցի քաղաքդ աւերակ։
18Եթէ մարգարէ́ք իցեն, եւ իցէ բան տ(եառ)ն առ ն(ո)ս(ա), եկեսցեն եւ յանդիմա́ն լիցին ինձ։ Զի ա́յսպէս ասէ տ՝ր. եւ մնացեալ սպասն զոր ո́չ առ արքայն բաբելացւոց՝ յորժամ գերեաց զյեքոնիա յե(րուսաղէ)մէ, ՛ի բաբելոն երթիցէ՝ ասէ տ(է)ր զօրութե(ան)ց։ Այլ վ(ա)ս(ն) չերթալոյ սպասուցն մնացելոց ՛ի տան տ(եառ)ն եւ ՛ի տան թագաւորին յուդայ յե(րուսաղէ)մէ ՛ի բաբելոն։
19Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց վ(ա)ս(ն) սեանցն, եւ վ(ա)ս(ն) ծովուն, եւ վ(ա)ս(ն) մեքենովթիցն, եւ մնացորդաց սպասուցն՝ որ մնացին ՛ի քաղաքիդ յայդմիկ.
20զոր ո́չ առ նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց, ՛ի գերելն իւրում զյեքոնիա որդի յովակիմայ արքայի յուդայ յե(րուսաղէ)մէ ՛ի բաբելովն, եւ զա(մենայ)ն ազատսն յուդայ եւ զե(րուսաղէ)մի։
21Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց՝ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. վ(ա)ս(ն) սպասուցն մնացելոց ՛ի տան տ(եառ)ն, եւ ՛ի տան թագաւորին յուդայ եւ յե(րուսաղէ)մ։
22՛Ի բաբելո́վն երթիցեն եւ ա́նդ եղիցին՝ մինչեւ յօրն յորում ա́յց արարից ն(ո)ց(ա)։ ա́յսպէս ասէ տ(է)ր. հանի́ց զնոսա, եւ դարձուցից ՛ի տեղիդ յայդ։
1Եւ եղեւ յամին յայնմիկ իսկզբան թագաւորութե(ա)ն սեդեկիայ արքայի յուդայ. յամին չորրորդի՝ յամսեանն հինգերորդի. ասէ ցիս անանիա որդի ազովրայ սուտ մարգարէ ՛ի գաբաւովնէ, ՛ի տան առաջի քահանայիցն եւ ա(մենայ)ն ժողովրդեանն։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. խորտակեսցի́ լուծ արքային բաբելացւոց
3յետ ա́յլ եւս երկուց ամաց աւուրց. եւ ես դարձուցից ՛ի տեղիդ յայդ զա(մենայ)ն սպաս տանն տ(եառ)ն, զոր միանգամ ա́ռ նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց ՛ի տեղւոջէդ յայդմանէ, եւ տարա́ւ ՛ի բաբելովն։
4Եւ յեքոնիա որդի յովակիմայ արքայի յուդայ, եւ զա(մենայ)ն գերու(թ)ի(ւն) հրէաստանի որք մտին ՛ի բաբելոն՝ դարձուցից ես ՛ի տեղիս յայս՝ ասէ տ(է)ր, եւ զյեքոնիա, եւ զգերու(թ)ի(ւն)ն յուդայ.զի խորտակեցից զլուծ արքային բաբելացւոց։
5Եւ ասէ երեմիա մարգարէ ցանանիա սուտ մարգարէ, առաջի քահանայիցն եւ առաջի ա(մենայ)ն ժողովրդեանն որ կային ՛ի տան տ(եառ)ն.
6արդարեւ ա́յդպէս արասցէ տ(է)ր. հաստատեսցէ զբանսդ քո զոր մարգարէացար, դարձուցանել զսպաս տա́նդ այդորիկ, եւ զա(մենայ)ն գերին ՛ի բաբելոնէ ՛ի տեղիս յայս։
7Բայց լուարո́ւք զպատգամս տ(եառ)ն՝ զոր ես ասեմ յականջս ձեր, եւ յականջս ա(մենայ)ն ժողովրդեանդ։
8Մարգարէք որ եղեն յառաջ քան զիս՝ եւ զքեզ՝ յաւիտենից, եւ մարգարէացան ՛ի վ(ե)ր(այ) բազում աշխարհաց եւ մեծամեծ թագաւորու(թ)ե(ան)ց, ՛ի պատերազմ, եւ ՛ի չարիս, եւ ՛ի մահ։
9մարգարէ որ մարգարէանայ խաղաղու(թ)ի(ւն)՝ եւ լիցի́ բան մարգարէին, ծանիցեն զմարգարէն զոր առաքեաց ն(ո)ց(ա) տ(է)ր հաստատու(թեամ)բ։
10Եւ ա́ռ անանիա մարգարէ առաջի ա(մենայ)ն ժողովրդեանն զանուրսն ՛ի պարանոցէ երեմիայ մարգարէի՝ եւ խորտակեաց։
11Եւ ասէ անանիա առաջի ա(մենայ)ն ժողովրդեանն. ա́յսպէս ասէ տ(է)ր. ա́յդպէս խորտակեցից զլուծ նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց, յետ երկուց ամաց աւուրց ՛ի պարանոցէ ա(մենայ)ն ազգաց։
12Եւ գնաց երեմիա մարգարէ զճանապարհս իւր։ Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա յետ խորտակելոյն անանիայ մարգարէի զանուրսն ՛ի պարանոցէ երեմիա մարգարէի, եւ ասէ.
13ե́րթ խօսեա́ց ընդ անանիայ՝ եւ ասասցես. Այսպէս ասէ տ(է)ր. անուրս փայտեղէնս խորտակեցեր, եւ արարից ընդ այնր անուրս երկաթիս։
14զի ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. լո́ւծ երկաթի եդի ՛ի վ(ե)ր(այ) պարանոցի ա(մենայ)ն ազգացդ այդոցիկ՝ հարկել նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, եւ ծառայեսցեն նմա. նա՝ եւ զգազանս անապատի ետու նմա։
15Եւ ասէ երեմիա մարգարէ ցանանիա մարգարէ· արդ՝ լո́ւր անանիա, ո́չ առաքեաց զքեզ տ(է)ր, եւ դու ՛ի զո́ւր յուսացուցեր զժողովուրդդ զայդ ՛ի նանրութի(ւն)ս։
16Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահա ես արձակեցից զձեզ յերեսաց երկրիդ. եւ ՛ի սմին տարւոջ մեռջի́ր դու, զի խոտորումն խօսեցար ՛ի տ(եառ)նէ։
17Եւ մեռաւ անանիա մարգարէ յամին յայնմիկ, յամսեանն եւթներորդի։
1Եւ ա́յս բանք են թղթոյն զոր առաքեաց երեմիա մարգարէ յե(րուսաղէ)մէ առ ծերս գերու(թ)ե(ա)ն, եւ առ քահանայս, եւ առ սուտ մարգարէսն։ Թուղթ ՛ի բաբելոն առ գերին, եւ առ ա(մենայ)ն ժողովուրդն զորս գերեաց նաբուքոդոնոսոր յե(րուսաղէ)մէ ՛ի բաբելովն։
2յետ տանելոյ յեքոնիայ արքայի, ՛ի տիկնոջն, եւ ներքինեաց, եւ իշխանաց յուդայ յե(րուսաղէ)մէ. եւ ա(մենայ)ն ազատաց, եւ արուեստագիտաց, եւ կալանաւորակապաց յե(րուսաղէ)մէ։
3՛Ի ձեռն ելարեայ որդւոյ սափանայ, եւ գամարեայ որդւոյ քեղկեայ. զորս առաքեաց սեդեկիա արքայ առ նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց ՛ի բաբելոն. եւ ասէ։
4Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի, վ(ա)ս(ն) գերութե(ան)դ որ գերեցաւ յե(րուսաղէ)մէ ՛ի բաբելովն։
5տո́ւնս շինեցէ́ք՝ եւ բնակեցէ́ք. դրա́խտս տնկեցէ́ք, եւ կերա́յք զպտուղս ն(ո)ց(ա).
6առէ́ք կանայս, եւ եղիցին ուստերք եւ դստերք. եւ առէ́ք կանայս ուստերաց ձերոց, եւ զդստերս ձեր տո́ւք արանց, եւ ծնցին ուստերս եւ դստերս. եւ բազմասջի́ք այդր, եւ մի́ նուազեսջիք։
7Եւ կեցջիք խաղաղու(թեամ)բ յերկրիդ յոր գերեցի զձեզ այդր, եւ աղօ́թս արարէք ՛ի վ(ե)ր(այ) դոցա առ տ(է)ր. զի ՛ի դոցա խաղաղու(թ)ե(ա)ն եղիցի եւ ձեզ խաղաղութի(ւն)։
8Զի ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. մի́ հրապուրեսցեն զձեզ սուտ մարգարէքդ ձեր որ ՛ի միջի ձերում են, եւ ըղձապատումքդ ձեր. եւ մի́ անսայք երազոց ձերոց զոր դուք տեսանէք։
9զի սո́ւտ մարգարէանան դոքա ձեզ յանուն իմ. եւ ես ո́չ առաքեցի՝ ասէ տ(է)ր։
10Զի ա́յսպէս ասէ տ(է)ր. յորժամ մերձիցի լնուլ բաբելոնի եւթանասուն ամ, ա́յց արարից ձեզ. եւ հաստատեցից ՛ի վ(ե)ր(այ) ձեր զբանս իմ զբարիս, դարձուցանել զձեզ ՛ի տեղիս յայս։
11Զի ես գիտեմ զխորհուրդս զոր խորհիմ, եւ խորհեցայց ՛ի վ(ե)ր(այ) ձեր՝ ասէ տ(է)ր, խորհուրդ խաղաղութե(ան)՝ եւ ո́չ չարութե(ան). տաց ձեզ յետ այդորիկ յո́յս։
12եւ կարդասջիք առիս. եւ երթիջիք եւ յաղօթս կացջիք առիս, եւ ես լուայց ձեզ։
13Եւ խնդրեսջիք զիս՝ եւ գտջիք. զի խնդրիցէք զիս յա(մենայ)ն սրտէ ձերմէ։
14եւ երեւեցա́յց ձեզ ասէ տ(է)ր. եւ դարձուցից զգերութի(ւն) ձեր, եւ ժողովեցից զձեզ յա(մենայ)ն ազգաց, եւ յա(մենայ)ն տեղեաց ուր ցրուեցի զձեզ անդր՝ ասէ տ(է)ր. եւ դարձուցից զձեզ ՛ի տեղիդ՝ ուստի գերեցի́ զձեզ այտի։
15զի ասիցէք՝ թէ կացոյց տ(է)ր ՛ի մեզ մարգարէս ՛ի բաբելոն։
16Զի ա́յսպէս ասէ տ(է)ր ցթագաւորդ որ նստի յաթոռ դաւթի. եւ ցա(մենայ)ն ժողովուրդդ որ բնակեալ է ՛ի քաղաքիդ յայդմիկ։ Եղբարք ձեր որ ո́չ ելին ընդ ձեզ ՛ի գերու(թ)ի(ւն)։
17ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. ահաւասիկ ես առաքե́մ ՛ի ն(ո)ս(ա) սո́վ եւ սո́ւր եւ մահ, եւ արարից զդոսա իբրեւ զթուզ ժանտ սուարի́մ որ ո́չ ուտիցի ՛ի ժանտութ(են)է իւրմէ։
18Եւ հալածեցից զն(ո)ս(ա) սրով եւ սովով եւ մահուամբ. եւ տա́ց զն(ո)ս(ա) ՛ի շարժումն ա(մենայ)ն թագաւորութե(ան)ց երկրի. ՛ի նզովս եւ յապականու(թ)ի(ւն)՝ եւ ՛ի շչիւն եւ ՛ի նախատինս՝ ՛ի մէջ ա(մենայ)ն ազգաց ուր ցրուեցից զն(ո)ս(ա) անդր։
19Փոխանակ զի ո́չ լուան բանից իմոց՝ ասէ տ(է)ր. զի առաքեցի առ ն(ո)ս(ա) զծառայս իմ զմարգարէս կանխեալս եւ առաքեալ, եւ ոչ լուարուք՝ ասէ տ(է)ր։
20Եւ դուք լուարո́ւք զբան տ(եառ)ն ա(մենայ)ն գերիդ՝ զոր առաքեցի յե(րուսաղէ)մէ ՛ի բաբելովն։
21Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի, ՛ի վ(ե)ր(այ) աքիաբայ որդւոյ ուղկեայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) սեդեկիայ որդւոյ մաասայ՝ որ մարգարէացա́ն ձեզ յանուն իմ զուր. ահաւսիկ ես տաց զն(ո)ս(ա) ՛ի ձեռս նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, եւ սատակեսցէ զն(ո)ս(ա) առաջի աչաց ձերոց։
22Եւ առցեն ՛ի նոցանէն անէծս ՛ի մէջ ա(մենայ)ն գերու(թ)ե(ա)ն յուդայ որ է ՛ի բաբելովն՝ եւ ասասցեն. արասցէ́ զքեզ տ(է)ր՝ որպէս արար սեդեկիայ եւ աքիաբայ, զորս տապակեաց արքայն բաբելացւոց ՛ի հուր։
23Վ(ա)ս(ն) զի գործեցին զանօրէնու(թ)ի(ւն)ս յի(սրայէ)լի, եւ շնային ընդ կանայս քաղաքայնոց իւրեանց. եւ խօսէին պատգամս յանուն իմ սուտ, զոր ո́չ հրամայեցի ն(ո)ց(ա). եւ ես ինձէ́ն իրագէտ եւ վկա́յ եմ ասէ տ(է)ր։
24Եւ ցսամեա ելիմացի ասասցես։
25Այսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. փոխանակ զի առաքեցեր դու յանուն իմ թուղթս առ ա(մենայ)ն ժողովուրդն յե(րուսաղէ)մ, եւ ես ո́չ առաքեցի զքեզ յանուն իմ։ եւ առ սոփոնոա որդի մաասայ քահանայ՝ եւ առ ա(մենայ)ն քահանայսն ասել,
26թէ տ(է)ր ետ զքեզ քահանայ փոխանակ յովիդայեայ քահանայի, լինել վերակացու ՛ի տան տ(եառ)ն ա(մենայ)ն մարդոյ որ մարգարէանայ, եւ ՛ի վերայ ա(մենայ)նի որ պատմէ ըղձութի(ւն). եւ տացես զն(ո)ս(ա) յարգելան ՛ի վերնադրանդն։
27Եւ արդ՝ ընդէ՞ր ո́չ արարէք պատուհաս երեմիայի անաթովթացւոյ՝ որ մարգարէանայ ձեզ։
28զի առաքեաց առ մեզ ՛ի բաբելովն եւ ասէ, թէ հեռի́ է ժամանակն. շինեցէ́ք տունս՝ եւ բնակեցէ́ք, տնկեցէ́ք դրախտս՝ եւ կերայք զպտուղս ն(ո)ց(ա)։
29Եւ ընթերցաւ սոփոնիա քահանայ զթուղթն յականջս երեմիայի մարգարէի։
30Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիայ՝ եւ ասէ.
31առաքեա́ առ ա(մենայ)ն գերին՝ եւ ասասցես. ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) սամեայ ելիմացւոյ. փոխանակ զի մարգարէացաւ ձեզ սամեայ՝ եւ ես ո́չ առաքեցի զնա. եւ յուսացո́յց զձեզ ՛ի նանրու(թ)ի(ւն)։
32Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւասիկ ես արարից հանդէս ՛ի վ(ե)ր(այ) սամեայ եղիմացւոյ, եւ ՛ի վ(ե)ր(այ) ազգի դորա. եւ ո́չ եղիցի դորա մարդ ոք՝ որ նստիցի ՛ի միջի ձերում տեսանել զբարու(թ)ի(ւն) զոր ես արարից ձեզ՝ ասէ տ(է)ր. զի խոտորո́ւմն խօսեցաւ ՛ի տ(եառն)է։
1Բա́նն որ եղեւ առ երեմիա ՛ի տ(եառն)է ասել։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. գրեա́ դու քեզ զա(մենայ)ն զբանս զոր ետու քեզ հրաման ՛ի մատենի։
3Զի ահա աւուրք գան ասէ տ(է)ր, եւ դարձուցի́ց զգերութի(ւն) ժողովրդեան իմոյ ի(սրայէ)լի եւ զյուդայ՝ ասէ տ(է)ր. եւ դարձուցից զդոսա յերկրիդ՝ զոր ետու հարցն նոցա, եւ տիրեսցեն դմա։
4Եւ ա́յս բանք են զոր խօսեցաւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ի(սրայէ)լի եւ յուդայ։
5ա́յսպէս ասէ տ(է)ր, ձա́յն ահի լուիջիք, եւ զձա́յն ահեղ գուժի, յորմէ դողայցեն մէջք. եւ փրկութի(ւն) եւ խաղաղու(թ)ի(ւն) ո́չ իցէ։
6Հարցէ́ք եւ տեսէ́ք՝ եթէ ծնա́ւ երբէք արու. զի տեսի զա(մենայ)ն այր՝ եւ ձեռք իւր ՛ի վերայ միջոյ իւրոյ իբրեւ ծննդականի, եւ գանձան երեսք ա(մենայ)ն ՛ի գո́յն դալնկան.
7զի մե́ծ է օրն այն, եւ չի́ք այնպիսի. եւ անհնարին նեղու(թեամ)բ է ժամանակն յակովբայ, եւ ապրեսցի ՛ի նմանէ։
8Եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր զօրութե(ան)ց, խորտակեցի́ց զլուծն ՛ի պարանոցէ ն(ո)ց(ա), եւ զկապանս ն(ո)ց(ա) խզեցից. եւ ո́չ եւս կայցեն նոքա ՛ի հարկի օտարաց։
9այլ հարկասցին տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրեանց, եւ զդաւիթ արքայ իւրեանց յարուցից ն(ո)ց(ա)։
10Բայց դու մի́ երկնչիր ծառայ իմ յակովբ՝ ասէ տ(է)ր, եւ մի́ զարհուրեսցիս ի(սրայ)էլ. զի ահաւասիկ ես փրկեցից զքեզ ՛ի հեռաստանէ, եւ զզաւակ քո յերկրէ գերու(թ)ե(ան) ն(ո)ց(ա). եւ դարձցի յակովբ՝ եւ դադարեսցէ, եւ բարկեցի́կ լիցի. ոչո́ք իցէ որ զարհուրեցուսցէ։
11Զի ընդ քեզ ե́մ ես՝ ասէ տ(է)ր՝ ՛ի փրկե́լ զքեզ. զի արարից նուազու(թ)ի(ւն) ՛ի մէջ ազգաց, յորս ցրուեցի́ց զքեզ անդր. եւ քեզ ո́չ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ո́չ քաւեցից զքեզ։
12Ա́յսպէս ասէ տ(է)ր. սաստկացուցի զբեկումն քո, եւ ցաւագի́ն են հարուծք քո.
13ո́չոք է որ դատի զդատաստանս քո։ ՛ի ցաւս քո բժշկեցար, եւ օգուտ ո́չ եղեւ քեզ։
14ա(մենայ)ն բարեկամք քո մոռացա́ն զքեզ, եւ ո́չ հարցանիցեն զքէն. զի զհարուածս թշնամւոյ հարի զքեզ՝ խրատ սաստիկ։ վ(ա)ս(ն) ա(մենայ)ն անիրաւու(թ)ե(ան)ց քոց, բազմացան մեղք քո։
15Զի՞ գոչես ՛ի վ(ե)ր(այ) բեկման քոյ, սակայն ո́չ արարից քեզ վախճան. բո́ւռն են ցաւք քո. վ(ա)ս(ն) բազմութե(ան) անօրէնու(թ)ե(ան) քոյ սաստկացան. մե́ղք քո արարին քեզ զայդ։
16Վ(ա)ս(ն) այդորիկ ամենեքին որ ուտէին զքեզ՝ կերիցին. եւ ա(մենայ)ն թշնամիք քո կերիցեն զմարմինս իւրեանց. վ(ա)ս(ն) բազում անիրաւու(թ)ե(ան)ց քոց որ յաճախեցին. եւ մեղք քո արարին քեզ զայդ։ եւ եղիցին ապականիչք քո յապականութի(ւն), եւ զա(մենայ)ն աւարառուս քո տաց յաւա́ր։
17Զի ածից զբժշկութի(ւն) քո ՛ի ցաւագին վիրաց քոց, եւ բժշկեցից զքեզ՝ ասէ տ(է)ր։ զի ցրուեալ կոչեցար սիովն, եւ դո́յն է որս ձեր. զի որ խնդրիցէ ո́չ գտանիցէ զն(ո)ս(ա)։
18Ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւասիկ ես դարձուցից զվտարանգութի(ւն) յարկացն յակովբայ, եւ գերութե(ա)ն ն(ո)ր(ա) ողորմեցա́յց. եւ շինեսցի քաղաքն ՛ի բարձրու(թ)ե(ան) իւրում. եւ տաճարն ը(ստ)ս իրաւանց իւրոց կանգնեսցի։
19եւ ելցեն ՛ի դոցանէ երգիչք եւ ձա́յն խաղալկաց, եւ բազմացուցից զդոսա՝ եւ մի́ նուազեսցին. տարածեցից զդոսա՝ եւ մի́ նուազեսցին։
20Եւ մտանիցեն դոքա իբրեւ զառաջինն, եւ վկայու(թ)ի(ւն)ք դոցա կանգո́ւն կայցեն առաջի աչաց իմոց։ Եւ հանդէ́ս արարից ՛ի վերայ նեղչաց դոցա։
21եւ եղիցին բռնագոյնք քան զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա). եւ իշխան դոցա ՛ի դոցանէ ելցէ։ Եւ ժողովեցից զդոսա, եւ դարձցին առ իս։ զի ո́վ է այն որ ետ զսիրտ իւր դառնալ առ տ(է)ր, ասէ տ(է)ր։
22Եւ եղիջիք ինձ ՛ի ժողովուրդ, եւ ես եղէ́ց ձեզ յա(ստուա)ծ։
23զի բարկութի(ւն) տ(եառ)ն ե́լ ցասմամբ. ե́լ բարկութի(ւն) մրրկեալ ՛ի վ(ե)ր(այ) ամպարշտաց։
24եկեսցէ՝ եւ մի́ դարձցի բարկութի(ւն) սրտմտութե(ան) տ(եառ)ն՝ մինչեւ արասցէ եւ կատարեսցէ զյօժարութի(ւն) սրտի իւրոյ ՛ի վախճանի աւուրց։ Եւ ծանիջիք զայն
1՛Ի ժամանակի յայնմիկ՝ ասէ տ(է)ր։ եւ եղէց յա(ստուա)ծ ազգիդ ի(սրայէ)լի, եւ դոքա եղիցին ինձ ՛ի ժողովուրդ։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր. գտին տապ յանապատի անդ, սատակելովքն հանդերձ սուսերաւ։ Երթա́յք՝ մի́ սատակէք զի(սրայ)էլ.
3բացէ ՛ի բաց տ(է)ր երեւեցաւ նմա. սէ́ր յաւիտենական սիրեցի զքեզ, վ(ա)ս(ն) այնորիկ ձգեցի զքեզ ՛ի գթութի(ւն)։
4Դարձեալ շինեցի́ց զքեզ, եւ շինեսջիր կոյսդ ի(սրայէ)լի. դարձեալ առցես զթմբուկ քո՝ եւ ելցես ը(ստ) ժողովս խաղալկաց։
5Դարձեալ տկեսջիք այգիս ՛ի լերին սամարեայ. տնկեսջիք տունկս՝ եւ օրհնեսջիք։
6զի հասեալէ օր կոչման հրաւիրակի ՛ի լերինս եփրեմի. արի́ք եւ ելցո́ւք ՛ի սիովն առ տ(է)ր ա(ստուա)ծ մեր։
7Ա́յսպէս ասէ տ(է)ր. ցնծու(թ)ի(ւն) առնել յակովբայ. ուրա́խ լերուք՝ եւ գոչեցէք ՛ի վ(ե)ր(այ) գլխոց ազգաց. լսելի́ արարէք՝ օրհնեցէ́ք եւ ասացէ́ք. փրկեա́ց տ(է)ր զժողովուրդ իւր, զմնացորդս ի(սրայէ)լի։
8Ահաւսիկ ես ածից զն(ո)ս(ա) յերկրէ հիւսւսոյ, եւ ժողովեցից զն(ո)ս(ա) ՛ի ծագաց երկրէ ՛ի տօնն պասեք. եւ ծնցին որդիս ՛ի բազմութի(ւն) յոյժ ՛ի միջի ն(ո)ց(ա). կո́յրն կաղն յղին եւ ծնեալն՝ միահամուռ ժողովուրդ մեծ. դարձցին այսր։
9լալո́վ ելին. եւ մխիթարութ(եամ)բ ածից զն(ո)ս(ա), հանգուցանե́լ ՛ի վ(ե)ր(այ) ջուրց վտակաց, ընդ ճանապարհ ուղիղ՝ եւ մի́ մոլորեսցին ՛ի նմա. զի եղէ ի(սրայէ)լի ՛ի հա́յր, եւ եփրեմ անդրանիկ իմ է։
10Լուարո́ւք զպատգամս տ(եառ)ն ազգք, եւ պատմեցէ́ք ՛ի կղզիս հեռաւորս՝ եւ ասացէ́ք. որ հոսեացն զի(սրայ)էլ՝ ժողովեսցէ զնա, եւ պահեսցէ զնա իբրեւ տուարածական զհօտ իւր։
11զի փրկեաց տ(է)ր զյակովբ, եւ ապրեցոյց զնա ՛ի ձեռաց բռնաւորաց ն(ո)ր(ա)։
12Եկեսցեն եւ ուրա́խ լիցին՝ եւ ցնծասցեն ՛ի լերին սիովնի։ եկեսցեն ՛ի բարու(թ)ի(ւն)ս տ(եառ)ն՝ յերկիր ցորենոյ եւ գինւոյ՝ եւ արդեանց եւ խաշանց, արջառոյ եւ ոչխարի. եւ եղիցին անձինք ն(ո)ց(ա) իբրեւ զծառ պտղալից, եւ ո́չ եւս քաղցիցեն։
13Յայնժամ ցնծասցեն կոյսք ՛ի ժողովս երիտասարդաց. եւ ծերք խնդասցեն. եւ դարձուցից զսուգ ն(ո)ց(ա) ՛ի խնդութի(ւն), եւ ուրա́խ արարից զն(ո)ս(ա) ՛ի տրտմու(թեն)է իւրեանց։
14Զմայլեցուցից եւ արբեցուցի́ց զանձինս քահանայից որդւոցն ղեւեայ, եւ ժողովուրդ իմ լցցի իմովքն բարութ(եամ)բք՝ ասէ տ(է)ր։
15Ա́յսպէս ասէ տ(է)ր. ձա́յն ՛ի հռամայ լսելի եղեւ՝ ողբումն եւ լալումն եւ գուժումն. ռաքել լա́յր զորդիս իւր, եւ ո́չ կամէր մխիթարել ՛ի վ(ե)ր(այ) որդւոց իւրոց՝ զի ո́չ գոյն։
16Ա́յսպէս ասէ տ(է)ր. դադարեսցէ́ անձն քո ՛ի լալոյ, եւ աչք քո յարտասուաց. զի գո́ն վարձք գործոց քոց՝ ասէ տ(է)ր, եւ դարձցին յերկրէ թշնամեաց։
17եւ եղիցի յոյս վախճանի քոյ՝ ասէ տ(է)ր, բնակաւոր որդւոց քոց ՛ի սահմանս ն(ո)ց(ա)։
18լսելով լուայց զողբումն եփրեմի։ Խրատեցեր զիս տ(է)ր եւ խրատեցայց, եւ ո́չ ուսայ իբրեւ զընջո́ւղ տրմուղ. դարձո́ զիս եւ դարձայց՝ զի դու ես տ(է)ր ա(ստուա)ծ իմ։
19Եւ յետ գերութե(ան) իմոյ ապաշաւեցի, եւ յետ իմանալոյն իմոյ յոգոց հանէի՝ ՛ի վ(ե)ր(այ) աւուր ամօթոյն իմոյ. եւ ցուցի́ քեզ թէ առի նախատինս ՛ի մանկութ(են)է իմմէ։
20Եւ թէ որդի սիրելի́ իցէ իմ եփրեմ մանո́ւկ գրգանաց, փոխանակ զի բանք իմ ե́ն ՛ի նմա. յիշելով յիշեցից զնա միւսանգամ. վասն այնորիկ փութացայ յաղագս նորա. ողորմելով ողորմեցայց նմա՝ ասէ տ(է)ր։
21Մատի́ր անձամբ անձին արա́ դու քեզ սիոն պատուհաս. ընկեա́ զսիրտ քո ՛ի թիկունս. գնա́ զճանապարհ. դարձի́ր կոյսդ ի(սրայէ)լի, դարձի́ր անդրէն ՛ի քաղաքս քո զգացեալ։
22Մինչեւ յե՞րբ թափառիցիս դո́ւստր անարգեալ. զի հաստատեաց տ(է)ր զփրկութի(ւն) ՛ի ձեռատունկն. նո́ր փրկութ(եամ)բ շրջիցին մարդիկ։
23Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. դարձեալ ասասցեն զբանս զայս յերկրին յուդայ՝ եւ ՛ի քաղաքս ն(ո)ր(ա), յորժամ դարձուցից զգերութի(ւն)ս ն(ո)ր(ա). օրհնեա́լ է տ(է)ր յարդար եւ ՛ի սուրբ լերին իւրում։
24Եւ բնակիչքն հրէաստանի ա(մենայ)ն քաղաքօքն իւրեանց եւ գործաւորօքն, յղփասցին հօտիւքն։
25Զի արբուցի զա(մենայ)ն անձն ծարաւի, եւ զա(մենայ)ն անձն քաղցեալ լցուցի։
26վ(ա)ս(ն) այնորիկ զարթեայ եւ տեսի, եւ քուն իմ քաղցրացա́ւ ինձ։
27Ահա աւուրք գան ասէ տ(է)ր. եւ սերմանեցի́ց զտունն ի(սրայէ)լի, եւ զտունն յուդայ ՛ի զաւա́կ մարդկան եւ ՛ի զաւա́կ անասնոյ։
28եւ եղիցի զոր օրինակ զարթուցեալէի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) ՛ի խլե́լ եւ ՛ի կործանե́լ, ՛ի քակե́լ եւ ՛ի կորուսանել՝ եւ ՛ի չարչարել, նո́յնպէս զարթեայց ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)՝ ՛ի շինել եւ ՛ի տնկել՝ ասէ տ(է)ր։
29Յաւուրսն յայնոսիկ մի́ եւս ասիցեն՝ թէ հարքն աղո́խ կերան, եւ որդւոց ատամունք առին։
30այլ իւրաքանչիւր ՛ի մե́ղս իւր մեռցի. ա(մենայ)ն մարդ որ ուտիցէ զաղոխն՝ նորին ատամունքն առցին։
31Ահաւասիկ աւուրք գա́ն ասէ տ(է)ր. եւ ուխտեցից տանդ ի(սրայէ)լի եւ տանդ յուդայ ո́ւխտ նոր։
32Ո́չ ըստ ուխտին զոր ուխտեցի ընդ հարս ն(ո)ց(ա)՝ յաւուր յորում առի զձեռանէ ն(ո)ց(ա) հանել զնոսա յերկրէն եգիպտացւոց։ զի նոքա ո́չ կացին յուխտին իմում, եւ ես անփո́յթ արարի զնոցանէ՝ ասէ տ(է)ր։
33Այլ ա́յս է ուխտն զոր ուխտեցից տանդ ի(սրայէ)լի. յետ աւուրցն այնոցիկ ասէ տ(է)ր, տա́ց զօրէնս իմ ՛ի միտս ն(ո)ց(ա), եւ ՛ի սիրտս ն(ո)ց(ա) գրեցից զն(ո)ս(ա). եւ եղէց ն(ո)ց(ա) յա(ստուա)ծ, եւ նոքա եղիցին ինձ ՛ի ժողովուրդ։
34Եւ մի́ եւս ուսուցանիցեն իւրաքանչիւր զընկեր իւր, եւ իւրաքանչիւր զեղբայր իւր ասել՝ թէ ծանի́ր զտ(է)ր. զի ամենեքին ծանիցեն զիս ՛ի փոքրկանց ն(ո)ց(ա) մինչեւ ՛ի մեծամեծս՝ ասէ տ(է)ր. զի քաւիչ եղէց անօրէնու(թ)ե(ան)ց ն(ո)ց(ա), եւ զմեղս ն(ո)ց(ա) ո́չ եւս յիշեցից։
35Ա́յսպէս ասէ տ(է)ր՝ որ ետ զարեգակն ՛ի լոյս տուընջեան հաստատու(թեամ)բ, զլուսին եւ զաստեղս ՛ի լոյս գիշերոյ, եւ աղաղակ ՛ի ծովու, եւ գոչեն ալիք ն(ո)ր(ա). տ(է)ր ամենակալ անո́ւն է ն(ո)ր(ա)։
36Եթէ դադարեսցեն օրէնքս այս յերեսաց իմոց՝ ասէ տ(է)ր. ապա եւ ազգն ի(սրայէ)լի դադարեսցէ ՛ի լինելոյ յա́զգ առաջի աչաց իմոց զա(մենայ)ն աւուրս։
37Ա́յսպէս ասէ տ(է)ր, եթէ վերասցին երկինք ՛ի բարձունս, եւ եթէ խոնարհեսցին յատակք երկրի ՛ի խոնարհ. եւ ո́չ խոտեցից զա(մենայ)ն ազգդ ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր՝ վ(ա)ս(ն) ա(մենայ)նի զոր արարին։
38Ահա աւուրք գան ասէ տ(է)ր. եւ շինեսցի քաղաք տ(եառ)ն յաշտարակէ անտի անամայելի եւ մինչեւ ՛ի դուռն անկեանն։
39Եւ ելցէ տակաւին կասկած. եւ չափ ն(ո)ր(ա) յանդիման ն(ո)ց(ա) մինչեւ ցբլուրն գարեբայ. եւ բոլորեսցի շուրջանակի յընտիր ընտիր վիմաց։
40Եւ ա(մենայ)ն ձորն փաքադիմայ եւ մոխրոցն, եւ ա(մենայ)ն սարեմովթն, մինչեւ ՛ի ձորն կեդրոնի, մինչեւ ցանկիւն դրանն ասպաստանացն արեւելից՝ սրբութի(ւն) տ(եառ)ն։ եւ մի́ եւս խլեսցին, եւ մի́ եւս քակեսցին մինչեւ յաւիտեան։
1Բանն որ եղեւ ՛ի տ(եառ)նէ առ երեմիա, յամին տասներորդի սեդեկիայ արքայի յուդայ. ա́յն ամ ութուտասն էր նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց։
2Եւ յա́յնժամ զօր արքային բաբելացւոց պաշարեաց զե(րուսաղէ)մ։ եւ երեմիա մարգարէ կայր ՛ի կալանս ՛ի սրահի բանտին՝ որ էր յապարանս թագաւորին յուդայ։
3յոր արգելն զնա սեդեկիա՝ եւ ասէ, ընդէ՞ր դու մարգարէանաս եւ ասես. ա́յսպէս ասէ տ(է)ր, ահաւասիկ ես տամ զքաղաքդ զայդ ՛ի ձեռս թագաւորին բաբելացւոց՝ եւ առցէ զդա։
4եւ սեդեկիա արքայ յուդայ մի́ ապրեսցի ՛ի ձեռաց քաղդեացւոցն. զի մատնելով մատնեսցի ՛ի ձեռս թագաւորին բաբելացւոց. եւ խօսեսցի բերան ՛ի բերան ընդ նմա, եւ աչք դորա զաչս ն(ո)ր(ա) տեսցեն։
5եւ ՛ի բաբելովն մտցէ սեդեկիա, եւ անդ նստցի մինչեւ ա́յց արարից դմա՝ ասէ տ(է)ր։ զի՞ մարտնչիք ընդ քաղդէացիսն՝ ուստի ո́չինչ յաջողիցիք։
6Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա՝ եւ ասէ։
7Ահաւադիկ անամայէլ որդի սելովմայ հօր եղբօր քոյ գա́յ առ քեզ՝ եւ ասէ, ստացի́ր դու քեզ զագարակն իմ, որ է յանաթովթ. զի քե́զ իսկ է անկ ըստ մերձաւորու(թ)ե(ան) առնո́ւլ ՛ի ստացուած։
8Եւ եկն առիս անամայէլ որդի սելովմայ հօր եղբօ́ր իմոյ, ը(ստ)ս բանի տ(եառ)ն ՛ի սրա́հ բանտին՝ եւ ասէ ցիս. ստացի́ր զագարակն իմ որ է յանաթովթ յերկրին բենիամինի. զի քե́զ պարտ է ստանալ զժառանգութի(ւն)ն. եւ դո́ւ իսկ երիցագոյն ես։ Եւ գիտացի՝ թէ բան տ(եառ)ն է։
9եւ ստացայ զագարակն յանամայելայ որդւոյ հօր եղբօր իմոյ՝ որ է յանաթովթ. եւ կշռեցի նմա արծաթ եւթն սիկղ եւ տասն արծաթոյ.
10եւ գրեցի մուրհակս եւ կնքեցի. եւ կացուցի վկայս, եւ կշռեցի զարծաթն ՛ի կշիռս։
11Եւ առի զմուրհակ ստացուածոյն զկնքեալն՝ ը(ստ)ս հրամանի եւ ըստ իրաւանց՝ եւ զարձակն։
12եւ ետու զմուրհակ ստացուածոցն ցբարուք որդի ներեայ որդւոյ մաասայ առաջի անամայելի որդւոյ հօրեղբօր իմոյ, եւ առաջի այնոցիկ որ կային անդ. եւ գրեցին ՛ի մուրհակի ստացուածոցն առաջի ա(մենայ)ն հրէից՝ որ նստէին ՛ի սրահի բանտին։
13Եւ պատուիրեցի բարուքայ առաջի ն(ո)ց(ա) եւ ասեմ։
14Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ա́ռ զմուրհակդ զայդ զմուրհակ ստացուածոց զկնքեալն, եւ զմուրհակն արձակ, եւ դիցես ՛ի խեցեղէն ամանի, զի կացցէ աւուրս բազումս։
15Զի ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. դարձեալ ստասցին տունս եւ ագարակս՝ եւ այգիս յերկրիդ յայդմիկ։
16Եւ կացի յաղօթս առ տ(է)ր, յե́տ տալոյն զմուրհակ ստացուածոյն ցբարուք որդի ներեայ. եւ ասեմ։
17Որ ե́սդ տ(է)ր տ(է)ր. դու արարեր զերկինս եւ զերկիր զօրու(թեամ)բ քո մեծաւ՝ եւ բազկա́ւ քով բարձու։ զի ո́չ ինչ է բան որ ծածկեցի ՛ի քէն։
18առնես զողորմու(թ)ի(ւն) ՛ի հազար դար. եւ հատուցանես զմեղս հարց ՛ի ծոց որդւոց իւրեանց յետ նոցա։ Ա(ստուա)ծ մե́ծ եւ հզօր. տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց անուն ն(ո)ր(ա).
19մե́ծդ խորհրդովք՝ եւ զօրաւո́ր գործովք։ Ամենակալ մեծանունդ տ(է)ր. աչք քո բա́ց են յա(մենայ)ն ճանապարհս որդւոց մարդկան, տա́լ իւրաքանչիւր ըստ ճանապրհի իւրում, եւ ըստ պտղոյ գնացից իւրեանց։
20Որ արարեր նշանս եւ արուեստս յերկրին եգիպտացւոց՝ մինչեւ ցա́յսօր ՛ի մէջ ի(սրայէ)լի, եւ ՛ի մէջ ծննդոց երկրի, եւ արարեր քեզ անուն իբրեւ յաւուր յայսմիկ։
21եւ հաներ զժողովուրդ քո զի(սրայ)էլ յերկրէն եգիպտացւոց՝ նշանօք եւ արուեստիւք, հզօր ձեռամբ՝ եւ բա́րձր բազկաւ, եւ մեծամեծ տեսլեամբք։
22Եւ ետուր ն(ո)ց(ա) զերկիրս զայս զոր երդուար հարցն ն(ո)ց(ա)՝ տա́լ ն(ո)ց(ա) զերկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր։
23եւ մտին եւ ժառանգեցին զնա։ եւ ո́չ լուան ձայնի քում, եւ ըստ հրամանաց քոց ո́չ գնացին. ըստ ա(մենայ)նի զոր պատուիրեցեր ն(ո)ց(ա) առնել, եւ ո́չ արարին։ եւ արարին ՛ի պատահել իւրեանց ա(մենայ)ն չարեացս այսոցիկ։
24Եւ արդ՝ ահա հասեալ է զօր ՛ի քաղաքս առնո́ւլ զսա. եւ մատնեցաւ քաղաքս ՛ի ձեռս քաղդեացւոցն որ տա́ն ընդ սմա պատերազմ յերեսաց սրոյ եւ սովոյ եւ մահու. ո(ր)պ(էս) եւ խօսեցա́ր նոյնպէս եւ եղեւ՝ զոր դո́ւ իսկ տեսանես։
25Եւ դու տ(է)ր ասե́ս ցիս, ստացի́ր քեզ ագարակ արծաթոյ. եւ գրեցին մուրհակ եւ կնքեցի, եւ կացուցի վկա́յս. եւ քաղաքս մատնեցաւ ՛ի ձեռս քաղդեացւոցն։
26Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։
27ահա ես տ(է)ր ա(ստուա)ծ ա(մենայ)ն մսեղեաց. միթէ թաքչիցի՞ ա(մենայ)ն բան յինէն։
28Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. մատնելով մատնեսցի քաղաքդ ՛ի ձեռս քաղդեացւոցն, եւ ՛ի ձեռս նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, եւ առցէ զդա։
29Եւ եկեսցեն քաղդեացիքն պատերազմել ընդ քաղաքիդ, եւ այրեսցեն զդա հրով. եւ հրձի́գ արասցեն զտունս յորս արկանէին խունկս ՛ի վերայ տանեաց ն(ո)ց(ա) բահաղու, եւ զոհէին զոհս աստուածոց օտարաց վ(ա)ս(ն) զի́ս դառնացուցանելոյ։
30որդիքն ի(սրայէ)լի՝ եւ որդիքն յուդայ միա́յն գործէին զչարիս առաջի աչաց իմոց ՛ի մանկու(թեն)է իւրեանց։ Բայց որդիքն ի(սրայէ)լի բարկացուցին զիս գործովք ձեռաց իւրեանց՝ ասէ տ(է)ր։
31՛Ի բարկութի(ւն) եւ ՛ի սրտմտու(թ)ի(ւն) էր ինձ քաղաքդ այդ, յորմէ օրէ շինեցի զդա մինչեւ ցա́յսօր. ջնջել զդա յերեսաց իմոց
32վ(ա)ս(ն) ա(մենայ)ն չարեաց որդւոցն ի(սրայէ)լի եւ որդւոցն յուդայ՝ զոր արարին ՛ի դառնացուցանել զիս, ինքեանք եւ թագաւորք իւրեանց, եւ մեծամեծք իւրեանց, եւ քահանայք իւրեանց, եւ մարգարէք իւրեանց, արք յուդայ եւ բնակիչք ե(րուսաղէ)մի։
33Դարձուցին յիս զթիկունս եւ ո́չ զերեսս. եւ ուսուցի զնոսա ընդ առաւօտս. ուսուցի եւ ո́չ անսացին ընդունել զխրատ։
34եւ եդին զպղծութի(ւն)ս իւրեանց ՛ի տան՝ յորոյ վ(ե)ր(այ) կոչեցեալ է անուն իմ։
35Եւ առ պղծու(թ)ե(ան) իւրեանց շինեցին բագինս բահաղու ՛ի ձո́ր որդւոցն ենովմայ, մատուցանել զուստերս եւ զդստերս իւրեանց մողոքայ. զոր ո́չ պատուիրեցի ն(ո)ց(ա)։ եւ ո́չ անկաւ ՛ի սիրտ իմ առնել ն(ո)ց(ա) զպղծութի(ւն)ն զայն առ ՛ի յանցուցանելոյ զյուդայ։
36Եւ արդ՝ ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի, վ(ա)ս(ն) քաղաքիդ այդորիկ՝ զորմէ դու ասացեր թէ մատնեցաւ ՛ի ձեռս նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, ՛ի սուր՝ եւ ՛ի սո́վ՝ եւ ՛ի գերութի(ւն)։
37Ահա ես ժողովեցից զն(ո)ս(ա) յա(մենայ)ն երկրէ, ուր ցրուեցից զն(ո)ս(ա) անդր բարկութ(եամ)բ եւ սրտմտութ(եամ)բ իմով, եւ ցասմամբ մեծաւ։ եւ դարձուցից զն(ո)ս(ա) ՛ի տեղիս յայս, եւ նստուցից զն(ո)ս(ա) յուսով։
38եւ եղիցին ինձ ՛ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յա(ստուա)ծ։
39եւ տաց նոցա սիրտ այլ, եւ ճանապարհ մի՝ երկնչել յինէն զա(մենայ)ն աւուրս ՛ի բարու(թ)ի(ւն) իւրեանց, եւ որդւոց իւրեանց յետ ն(ո)ց(ա)։
40Եւ ուխտեցից նոցա ո́ւխտ յաւիտենական, զոր ո́չ դարձուցից յետս առնել ն(ո)ց(ա) բարի. եւ զերկեւղ իմ տաց ՛ի սիրտս ն(ո)ց(ա) առ ՛ի չապստամբելոյ ն(ո)ց(ա) յինէն։
41եւ ա́յց արարից բարի առնել ն(ո)ց(ա). եւ տնկեցից զնոսա յերկրիս յայսմիկ հաւատովք, ա(մենայ)ն սրտիւ իմով՝ եւ ա(մենայ)ն անձամբ իմով։
42Զի ա́յսպէս ասէ տ(է)ր. ո(ր)պ(էս) ածի ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ այդորիկ զա(մենայ)ն չարիս մեծամեծս. նո́յնպէս ածից ՛ի վ(ե)ր(այ) դոցա բարիս՝ զոր խօսեցայ ՛ի վ(ե)ր(այ) դոցա։
43Եւ ստասցին միւսանգամ ագարակս յերկրիս յայսմիկ, զորմէ դուդ ասացեր թէ անապա́տ է ՛ի մարդոյ եւ յանասնոյ, եւ մատնեցան ՛ի ձեռս քաղդեացւոցն։
44եւ ստասցին ագարակս արծաթոյ։ եւ գրեսցեն մուրհակս. եւ կնքեսցես, եւ կացուսցես վկայս յերկրին բենիամինի՝ եւ շուրջ զե(րուսաղէ)մաւ. եւ ՛ի քաղաքս յուդայ, եւ ՛ի քաղաքս լերինն, եւ ՛ի քաղաքս սեփելայ, եւ ՛ի քաղաքս նագեբայ. զի դարձուցից զգերու(թ)ի(ւն)ս ն(ո)ց(ա)՝ ասէ տ(է)ր։
1Եւ եղեւ բա́ն տ(եառ)ն առ երեմիա երկրորդ անգամ. եւ նա՝ կա́յր տակաւին կապեալ ՛ի սրահի բանտին՝ եւ ասէ։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր՝ որ արար զերկիրդ եւ ստեղծ զդա՝ կանգնել զդա. տ(է)ր անուն է նորա։
3կարդա́ առ իս, եւ տա́ց քեզ պատասխանի, եւ պատմեցից քեզ մեծամեծս եւ զօրաւորս՝ զոր ո́չ գիտիցես։
4Զի ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. վ(ա)ս(ն) տանց քաղաքիդ այդորիկ, եւ վ(ա)ս(ն) ապարանից արքայիդ յուդայ, քակելոց է ՛ի մահարձանս՝ եւ ՛ի մարտկոցս
5եկելոցն մարտնչել ընդ քաղդէացիս. եւ լնուլ զն(ո)ս(ա) դիակամբք մարդկան, զորս հարի բարկութ(եամ)բ իմով եւ սրտմտութ(եամ)բ, եւ դարձուցից զերեսս իմ ՛ի նոցանէ վ(ա)ս(ն) ա(մենայ)ն չարու(թ)ե(ան)ց ն(ո)ց(ա)։
6Ահաւասիկ ես ածից զսպիսն ՛ի բժշկութի(ւն), եւ բժշկեցից զն(ո)ս(ա), եւ յայտնեցից ն(ո)ց(ա) զհնչիւն խաղաղու(թ)ե(ան) եւ զհաւատս։
7եւ դարձուցից զգերութի(ւն)ն յուդայ եւ զգերու(թ)ի(ւն)ն ե(րուսաղէ)մի. եւ շինեցից զն(ո)ս(ա) իբրեւ զառաջինն։
8եւ սրբեցից զն(ո)ս(ա) յա(մենայ)ն անիրաւու(թ)ե(ան)ց իւրեանց՝ զոր անիրաւեցան յիս. եւ ո́չ եւս յիշեցից զմեղս ն(ո)ց(ա) զոր մեղան առիս՝ եւ ապստամբեցան յինէն։
9Եւ եղիցին ինձ յուրախու(թ)ի(ւն) եւ յօրհնութի(ւն)՝ եւ ՛ի մեծարանս առաջի ա(մենայ)ն ժողովրդոց երկրի, որք լսիցեն զա(մենայ)ն բարութի(ւն)ս՝ զոր ե́ս արարից դոցա. եւ երկիցեն՝ եւ դառնայցեն ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն բարութե(ան)ցն, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն խաղաղու(թ)ե(ան)ցն զոր ես արարից դոցա։
10Ա́յսպէս ասէ տ(է)ր. դարձեալ լուիցի ՛ի տեղւոջդ յայդմիկ՝ զորմէ դուքդ ասէք թէ աւերա́կ է ՛ի մարդոյ եւ յանասնոյ. ՛ի քաղաքս յուդայ՝ եւ արտաքոյ ե(րուսաղէ)մի յաւերակսն, առ ՛ի չգոյէ մարդկան, եւ առ ՛ի չգոյէ բնակչաց, եւ առ ՛ի չգոյէ անասնոց։
11ձայն ուրախութե(ան), եւ ձայն ցնծութե(ան). ձա́յն փեսայի, եւ ձայն հարսին. որք ասիցեն՝ գոհացարո́ւք զտ(եառն)է ամենակալէ զի քա́ղցր է զի յաւիտեան է ողորմ ն(ո)ր(ա)։ բերցեն պատարագս օրհնութե(ան) ՛ի տուն տ(եառ)ն. զի դարձուցից զգերութի(ւն) երկրիդ այդորիկ՝ ըստ առաջնոյն՝ ասէ տ(է)ր։
12Ա́սպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց. դարձեալ եղիցի յաւերակ տեղւոջդ առ ՛ի չգոյէ մարդոյ եւ անասնոյ, եւ յա(մենայ)ն քաղաքս դորա վանք հովուաց, եւ մակաղատեղք խաշանց
13՛ի քաղաքս լեռնականս, եւ ՛ի քաղաքս սեփեղայ, եւ ՛ի քաղաքս նագեբայ, եւ յերկրին բենիամինի, եւ շուրջ զե(րուսաղէ)մաւ, եւ ՛ի քաղաքս յուդայ. դարձեալ անցանիցեն խաշինք ընդ ձեռն թուողի՝ ասէ տ(է)ր։
14Ահա աւուրք գան՝ ասէ տ(է)ր, եւ հաստատեցի́ց զբանս իմ բարի զոր խօսեցայ ՛ի վ(ե)ր(այ) տանդ ի(սրայէ)լի, եւ ՛ի վ(ե)ր(այ) տանդ յուդայ։
15Յաւուրս յայնոսիկ՝ եւ ՛ի ժամանակին յայնմիկ ծագեցից դաւթի ծագո́ւմն արդարութե(ան), որ առնիցէ իրաւունս եւ արդարու(թ)ի(ւն) յերկրի։
16յաւուրսն յայնոսիկ փրկեսցի յուդայ, եւ ե(րուսաղ)էմ բնակեսցէ յուսով։ եւ ա́յս է անուն՝ զոր կոչեսցէ նմա տ(է)ր. արդարութի(ւն) մեր։
17Զի ա́յսպէս ասէ տ(է)ր. մի́ պակասեսցէ դաւթի այր՝ որ նստիցի յաթոռ տանն ի(սրայէ)լի։
18եւ քահանայիցն ղեւտացւոց՝ մի́ պակասեսցէ այր յերեսաց իմոց՝ մատուցանել ողջակէզս, եւ զոհել զոհս, եւ արկանել խունկս զա(մենայ)ն աւուրս։
19Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա մարգարէ՝ եւ ասէ։
20Ա́յսպէս ասէ տ(է)ր. եթէ խափանիցէք զուխտ իմ զտուընջեան, եւ զուխտ իմ զգիշերոյ. զի մի́ լինիցի տիւ եւ գիշեր ՛ի ժամանակի իւրեանց,
21ապա եւ ուխտն իմ որ ընդ դաւթի ծառայի́ իմոյ է՝ խափանեսցի, չլինել նմա որդի որ թագաւորեսցէ յաթոռ ն(ո)ր(ա)։ եւ ՛ի քահանայիցն ղեւտացւոց պաշտօնէից իմոց։
22Զոր օրինակ ո́չ թուին զօրու(թ)ի(ւն)ք երկնից, եւ ո́չ չափի աւազ ծովու. նո́յնպէս բազմացուցից զզաւակն դաւթի ծառայի իմոյ, եւ զղեւտացիսն զպաշտոնեայս իմ։
23Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա՝ եւ ասէ.
24ո՞չ տեսանես զինչ խօսի ժողովուրդդ՝ եւ ասեն. եթէ զազգս զերկուս զոր ընտրեաց ա(ստուա)ծ՝ մերժեա́ց զն(ո)ս(ա). եւ զժողովուրդն իմ զայրացուցանեն չլինել միւսանգամ յազգ առաջի ն(ո)ց(ա)։
25Ա́յսպէս ասէ տ(է)ր, եթէ զուխտ իմ զտուընջեան եւ զգիշերոյ՝ եւ զերկնից եւ զերկիր հաստատու(թեամ)բ ո́չ կարգեցի։
26ապա եւ զզաւակն յակովբայ եւ զդաւթի ծառայի իմոյ՝ անարգեցից, չառնուլ ՛ի զաւակէ ն(ո)ր(ա) իշխան ՛ի վ(ե)ր(այ) զաւակին աբրահամու եւ սահակայ եւ յակովբայ։ զի դարձուցի́ց զդարձ նոցա եւ գթացա́յց ՛ի նոսա։
1Բանն որ եղեւ առ երեմիա ՛ի տ(եառն)է։ ե́լ նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց. եւ ա(մենայ)ն զօրականն, եւ ա(մենայ)ն երկիր որ ընդ իշխանութ(եամ)բ ձեռին ն(ո)ր(ա), եւ ա(մենայ)ն ազգք, մարտնչէին ընդ ե(րուսաղէ)մի, եւ ընդ ա(մենայ)ն քաղաքսն յուդայ։ եւ ասէ։
2ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ե́րթ առ սեդեկիա արքայ յուդայ, եւ ասասցես ցնա. ա́յսպէս ասէ տ(է)ր. մատնելով մատնեսցի́ քաղաքդ այդ ՛ի ձեռս արքային բաբելացւոց. եւ առցէ́ զդա, եւ այրեսցէ́ զդա հրով։
3եւ դու՝ ո́չ ապրեսցիս ՛ի ձեռաց ն(ո)ր(ա), այլ ըմբռնելով ըմբռնեսցիս, եւ ՛ի ձեռս ն(ո)ր(ա) մատնեսցիս, եւ աչք քո զաչս ն(ո)ր(ա) տեսցեն, եւ բերան ՛ի բերա́ն խօսեսցիս ընդ նմա. եւ ՛ի բաբելովն երթիցես։
4Արդ լո́ւր զպատգամս տ(եառ)ն՝ սեդեկիա արքայ յուդայ. ա́յսպէս ասէ տ(է)ր վ(ա)ս(ն) քո. ո́չ մեռցիս սրով,
5այլ խաղաղու(թեամ)բ մեռանիցիս։ եւ ո(ր)պ(էս) լացին զհարսն քո զթագաւորսն առաջինս, որ եղեն յառա́ջ քան զձեզ, նոյնպէս լացցեն եւ զքեզ, թէ վա́յ վա́յ տէր, եւ կոծեսցին զքեզ. զի մեծամեծս խօսեցայ՝ ասէ տ(է)ր։
6Եւ խօսեցաւ երեմիա մարգարէ առ սեդեկիա արքայ յուդայ զա(մենայ)ն զբանս զայսոսիկ յե(րուսաղէ)մ։
7Եւ զօր թագաւորին բաբելացւոց մարտնչէր ընդ ե(րուսաղէ)մի, եւ ընդ ա(մենայ)ն քաղաքսն յուդայ ընդ մնացեալսն, ընդ լաքիսայ՝ եւ ընդ ազեկայ. զի նոքա մնացեալ էին ՛ի քաղաքացն՝ յուդայ քաղաքք ամուրք։
8Բանն որ եղեւ առ երեմիա ՛ի տ(եառն)է, յետ կատարելոյ սեդեկիայ արքայի զուխտն ընդ ա(մենայ)ն ժողովրդեանն որ յե(րուսաղէ)մ. կոչե́լ ն(ո)ց(ա) թողութի(ւն),
9արձակե́լ իւրաքանչիւրումեք զծառայ իւր, եւ իւրաքանչիւր զաղախին, զայր եբրայեցի, եւ զկին եբրայեցի ազատս. եւ մի́ ծառայել ա(մենայ)ն առն յազգէ յուդայ՝ եղբօր իւրում։
10Եւ դարձան ա(մենայ)ն մեծամեծք՝ եւ ա(մենայ)ն ժողովուրդն որ մտեա́լ էին յուխտ՝ արձակել իւրաքանչիւր զծառայ իւր, եւ իւրաքանչիւր զաղախին իւր, զայր եբրայեցի եւ զկին եբրայեցի ազատս, եւ ո́չեւս ծառայել ն(ո)ց(ա)։ Լուան եւ արձակեցին։
11եւ յետոյ արձան, եւ դարձուցին անդրէն զծառայս եւ զաղախնայս, զորս արձակեցին ազա́տս. եւ կալան զն(ո)ս(ա) ՛ի ծառայս եւ յաղախնայս։
12Եւ եղեւ բա́ն տ(եառ)ն առ երեմիա ՛ի տ(եառն)է՝ եւ ասէ։
13Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ես եդի ուխտ ընդ հարսն ձեր՝ յաւուր յորում փրկեցի զն(ո)ս(ա) յերկրէն եգիպտացւոց՝ ՛ի տանէ ծառայութե(ան), եւ ասեմ։
14Թէ յորժամ վեց ամ լցցի, արձակեսցես զեղբայրն քո զեբրայեցի՝ որ վաճառեսցի քեզ. եւ գործեսցէ քեզ զվեց ամ, եւ արձակեսցես զնա ազա́տս ՛ի քէն. եւ ո́չ լուան ինձ հարքն ձեր, եւ ո́չ խոնարհեցուցին զունկն իւրեանց։
15Եւ դարձան այսօր առնել զհաճոյս առաջի աչաց իմոց, կոչել իւրաքանչիւր թողութի(ւն) ընկերի իւրում. եւ կատարեցին զուխտն առաջի իմ ՛ի տանն յորոյ վ(ե)ր(այ) կոչեալ է անո́ւն իմ։
16Եւ շրջեցէք եւ պղծեցէք զանուն իմ, դառնա́լ իւրաքանչիւր ՛ի ծառայ իւր, եւ իւրաքանչիւր յաղախին իւր, զորս արձակեցէք ազատս ոգւոց ձերոց. եւ դարձուցէք զն(ո)ս(ա) լինել ձեզ ՛ի ծառայս եւ յաղախնայս։
17Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. դուք ո́չ լուարուք ինձ կոչել արձակո́ւրդ իւրաքանչիւր եղբօր իւրում, եւ իւրաքանչիւր մերձաւորի́ իւրում. ահաւասիկ ե́ս կոչեցից ձեզ արձակուրդ՝ ասէ տ(է)ր, ՛ի սո́ւր՝ եւ ՛ի սով՝ եւ ՛ի մա́հ։
18եւ տա́ց զձեզ ՛ի ցրումն ընդ ա(մենայ)ն թագաւորու(թ)ի(ւն)ս երկրի. եւ տա́ց զարսդ որ անցին զուխտիւ իմով, եւ ո́չ կացին ՛ի բանս ուխտի իմոյ զոր արարին առաջի իմ. զորթն զոր կտրեցին, եւ անցին ը(ստ) մէջ յօշուածոյն ն(ո)ր(ա)՝ զիշխանս յուդայ
19եւ զիշխանս ե(րուսաղէ)մի, եւ զներքինիս, եւ զքահանայս. եւ զա(մենայ)ն ժողովուրդ երկրին՝ որ անցին ընդ մէջ յօշուածոյ որթուն։
20Տա́ց զն(ո)ս(ա) ՛ի ձեռս թշնամեաց ն(ո)ց(ա), եւ ՛ի ձեռս խնդրողաց անձանց ն(ո)ց(ա). եւ արկից զդիակունս ն(ո)ց(ա) կերակուր թռչնոց երկնից՝ եւ գազանա́ց երկրի։
21Եւ զսեդեկիա արքայ հրէաստանի՝ եւ զիշխանս ն(ո)ր(ա) տա́ց ՛ի ձեռս թշնամեաց իւրեանց, եւ ՛ի ձեռս խնդրողաց անձանց ն(ո)ց(ա), եւ ՛ի ձեռս զօրու արքային բաբելացւոց, որ եկեալ հասեալ են ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։
22Ահաւասիկ ես հրաման տաց՝ ասէ տ(է)ր, եւ դարձուցից զն(ո)ս(ա) այդրէն ՛ի քաղաքդ. մարտիցեն ընդ դմա, եւ առցեն զդա, եւ այրեսցեն զդա հրով. եւ զքաղաքսն յուդայ տա́ց յանապատ ՛ի բնակչաց իւրեանց։
1Բանն որ եղե́ւ առ երեմիա ՛ի տ(եառ)նէ՝ յաւուրս յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի յուդայ՝ եւ ասէ։
2Ե́րթ ՛ի տուն ռաքաբիմայ, եւ կոչեա́ զն(ո)ս(ա)՝ եւ ածցես ՛ի տուն տ(եառ)ն ՛ի մի ՛ի սրահից անտի, եւ արբուսցես նոցա գինի։
3Եւ ածի զյեքոնիա որդի երեմայ որդւոյ քարասինեայ, եւ զեղբարս ն(ո)ր(ա), եւ զա(մենայ)ն որդիս ն(ո)ր(ա). եւ զա(մենայ)ն տուն ռաքաբիմայ
4ածի ՛ի տուն տ(եառ)ն, ՛ի դահլիճ որդւոյ անանայ որդւոյ գոդողեայ առն ա(ստուծո)յ. որ էր մերձ ՛ի տուն իշխանաց, ՛ի վ(ե)ր(այ) ապարանիցն մայասայ՝ որդւոյ սելովմայ վտառապահի։
5Եւ եդի առաջի որդւոցն ռաքաբիմայ ամա́ն մի լի գինւով՝ եւ բաժակս. եւ ասեմ ցն(ո)ս(ա), արբէ́ք գինի այտի́։
6Եւ ասեն՝ ո́չ արբցուք գինի. զի յովնադաբ որդի ռեքեբայ հա́յր մեր պատուիրեաց մեզ՝ եւ ասէ. մի́ ըմպիցէք գինի դուք՝ եւ որդիքն ձեր մինչեւ ցյաւիտեան։
7եւ մի́ շինիցէք տունս, եւ մի́ սերմանիցէք սերմանս, եւ մի́ տնկէք այգիս. այլ ՛ի վրա́նս բնակիցէ́ք զա(մենայ)ն աւուրս ձեր, զի կայցէք աւուրս բազումս յերկրիդ յորում շրջիցիք դուք ՛ի դմա։
8Եւ լուա́ք բարբառոյ յովնադաբայ որդւոյ ռեքեբայ հօր մերում՝ ըստ ա(մենայ)նի զոր պատուիրեաց մեզ չըմպել գինի զա(մենայ)ն աւուրս մեր. մեք՝ եւ կանայք մեր՝ եւ ուստերք եւ դստերք մեր։
9եւ ո́չ շինել տունս՝ եւ ո́չ բնակել ՛ի ն(ո)ս(ա). եւ այգիք՝ եւ անդք՝ եւ սերմանիք ո́չ եղեն մեր։
10եւ բնակեցաք վրանօք. եւ լուաք եւ արարաք ըստ ա(մենայ)նի՝ զոր պատուիրեաց մեզ յովնադա́բ հայր մեր։
11Եւ եղեւ իբրեւ ել նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց յերկիրս յայս՝ ասացաք, ելցուք եւ մտցուք յե(րուսաղէ)մ, յերեսաց զօրուն քաղդէացւոց, եւ յերեսաց զօրուն ասորեստանեայց, եւ բնակեսցո́ւք անդ։
12Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։
13ա́յսպես ասէ տ(է)ր զօրութե(ան)ց՝ ա(ստուա)ծ ի՝լի. ե́րթ եւ ասա́ ցարս յուդայ՝ եւ զբնակիչս ե(րուսաղէ)մի. ո՞չ առնուցուք խրատ լսել բանից իմոց՝ ասէ տ(է)ր։
14Կացին ՛ի բանի́ որդիքն յովնադաբայ որդւոյ ռեքեբայ զոր պատուիրեաց որդւոց իւրոց, չըմպե́լ գինի, եւ ո́չ արբին մինչեւ ցա́յսօր. զի լուան պատուիրանի հօրն իւրեանց։ Եւ ես խօսեցա́յ ընդ ձեզ կանխաւ, եւ ո́չ լուարուք ինձ։
15եւ առաքեցի առ ձեզ զա(մենայ)ն ծառայս իմ զմարգարէս կանխեալ եւ առաքեալ. բա́մ դարձարուք իւրաքանչիւր ՛ի ճանապարհէ իւրմէ չարէ, եւ լաւագո́յնս արարէք զիրս ձեր. եւ մի́ երթայք զհետ աստուածոց օտարաց ծառայել նոցա. եւ բնակիցէ́ք յերկրիդ զոր ետու ձեզ եւ հարցն ձերոց. եւ ո́չ խոնարհեցուցէք զունկն ձեր, եւ ո́չ լուարուք ինձ։
16Եւ կացուցին որդիքն յովնադաբայ որդւոյ ռեքեբայ զպատուէր հօրն իւրեանց զոր պատուիրեաց ն(ո)ց(ա). եւ ժողովուրդդ այդ ո́չ լուան ինձ։
17Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւադիկ ես ածից ՛ի վ(ե)ր(այ) յուդայ՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն բնակչաց ե(րուսաղէ)մի զա(մենայ)ն չարիս զոր խօսեցա́յ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա). փոխանակ զի խօսեցայ առ ն(ո)ս(ա)՝ եւ ո́չ լուան. կոչեցի զնոսա՝ եւ ո́չ ետուն ինձ պատասխանի։
18Եւ առ տուն ռեքեբայ ասաց երեմիա. վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. փոխանակ զի լուան որդիք յովնադաբայ որդւոյ ռեքեբայ պատուիրանի հօր իւրեանց. եւ պահեցին զա(մենայ)ն հրամանս ն(ո)ր(ա), առնել ըստ ա(մենայ)նի զոր պատուիրեաց ն(ո)ց(ա) հայրն իւրեանց։
19Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. մի́ պակասեսցէ այր յորդւոցն յովնադաբայ որդւոյ ռեքեբայ յանդիման կալ առաջի իմ զա(մենայ)ն աւուրս երկրիդ։
1Եւ յամին չորրորդի յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի յուդայ, եղեւ բա́ն տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։
2Ա́ռ դու քեզ քարտէս մատենի, եւ գրեա́՛ի նմա զա(մենայ)ն զբանս՝ զոր հրամա́ն ետու քեզ ՛ի վ(ե)ր(այ) ի(սրայէ)լի, եւ ՛ի վ(ե)ր(այ) յուդայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն ազգաց՝ յօրէ յորմէ խօսեցայ ես ընդ քեզ՝ յաւուրցն յովսիայ արքայի յուդայ եւ մինչեւ ցա́յսօր.
3թերեւս լուիցեն տունն յուդայ զա(մենայ)ն չարիս, զոր խորհեալ եմ ես առնել ն(ո)ց(ա)։ զի դարձցին իւրաքանչիւր ՛ի ճանապարհէ իւրմէ չարէ. եւ քաւի́չ եղէց անօրէնութե(ան)ց ն(ո)ց(ա) եւ մեղաց ն(ո)ց(ա)։
4Եւ կոչեաց երեմիա զբարուք որդի ներեայ. եւ գրեաց բարուք ՛ի բերանոյ երեմիայի զա(մենայ)ն բանս տ(եառ)ն՝ զոր հրաման ետ նմա ՛ի քարտիսի մատենին։
5Եւ պատուիրեա́ց երեմիա բարուքայ՝ եւ ասէ. ես ՛ի կալա́նս եմ, եւ ո́չ կարեմ մտանել ՛ի տուն տ(եառ)ն։
6եւ դու մտցես եւ ընթերցցիս ՛ի մատենէդ՝ զոր գրեցեր ՛ի բերանոյ իմոյ զբանս տ(եառ)ն յականջս ժողովրդեանն ՛ի տան տ(եառ)ն յաւուր պահոց. եւ յականջս ա(մենայ)ն յուդայ որ մտանեն ՛ի քաղաքաց իւրեանց՝ ընթերցցիս։
7Թերեւս անկցի գութ ՛ի սիրտ նոցա առաջի տ(եառ)ն, եւ դարձցին իւրաքանչիւր ՛ի ճանապարհաց իւրեանց չարաց. զի մե́ծ է սրտմտութի(ւն) եւ բարկու(թ)ի(ւն) տ(եառ)ն, զոր խօսեցաւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ այդորիկ։
8Եւ արա́ր բարուք որդի ներեայ ը(ստ)ս ա(մենայ)նի՝ զոր պատուիրեաց նմա երեմիա մարգարէ, ընթերցանել ՛ի մատենէն զպատգամս տ(եառ)ն ՛ի տա́ն տ(եառ)ն։
9Եւ եղեւ յամին հինգերորդի յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի յուդայ՝ յամսեանն իններորդի, ժողովեցա́ւ ՛ի պահս առաջի տ(եառ)ն, ա(մենայ)ն ժողովուրդն ե(րուսաղէ)մի, եւ ա(մենայ)ն ժողովուրդն որ գային ՛ի քաղաքացն յուդայ յե(րուսաղէ)մ, եւ տունն յուդայ։
10Եւ ընթերցաւ բարուք ՛ի մատենէն զբանս երեմիայի ՛ի տան տ(եառ)ն, ՛ի սրահին գամարեայ որդւոյ սափանեայ դպրապետի, ՛ի մուտս նորոյ դրանն տան տ(եառ)ն՝ յականջս ա(մենայ)ն ժողովրդեանն։
11Եւ իբրեւ լուաւ միքիա որդի գամարեայ որդւոյ սափանեայ զա(մենայ)ն պատգամս տ(եառ)ն ՛ի մատենէ անտի,
12էջ ՛ի տուն թագաւորին ՛ի դիւա́ն դպրապետին. եւ անդ նստէին ա(մենայ)ն իշխանքն. ելիսամա դպրապետ, եւ գաղիա որդի սամեի, եւ եղնաթան որդի աքոբովրայ, եւ գամարիա որդի սափանեայ, եւ սեդեկիա որդի անանիայ, եւ ա(մենայ)ն իշխանքն։
13Եւ պատմեաց ն(ո)ց(ա) միքիայ զա(մենայ)ն զբանս զոր լուաւ յընթեռնուլ բարուքայ ՛ի մատենէ անտի յականջս ա(մենայ)ն ժողովրդեանն։
14Եւ առաքեցին ա(մենայ)ն իշխանքն առ բարուք զյուդի որդի նաթանայ որդւոյ սելովմայ որդւոյ քուսեայ՝ եւ ասեն. զմատեանն զոր ընթեռնուիր յականջս ժողովրդեանն, ա́ռ ՛ի ձեռս քո եւ ե́կ այսր։ Եւ ա́ռ բարուք որդի ներեայ զմատեանն ՛ի ձեռս իւր՝ եւ է́ջ առ ն(ո)ս(ա)։
15եւ ասեն ցնա. աղէ՝ դարձեալ ընթերցի́ր յականջս մեր. եւ ընթերցա́ւ բարուք յականջս ն(ո)ց(ա)։
16Եւ եղեւ իբրեւ լուան զա(մենայ)ն զպատգամսն, խորհեցան իւրաքանչիւր ընդ ընկերի իւրում՝ եւ ասեն ցբարուք. պատմելով պատմեսցո́ւք արքայի զա(մենայ)ն զբանսդ զայդոսիկ։
17Հարցին զբարուք եւ ասեն. աղէ́ պատմեա́ մեզ, ուստի՞ գրեցեր զա(մենայ)ն բանսդ զայդոսիկ՝ յո՞յր բերանոյ։
18Եւ ասէ ցն(ո)ս(ա) բարուք. ՛ի բերանոյ երեմիայի. նա́ պատմեաց ինձ զա(մենայ)ն զբանս զայսոսիկ, եւ ես գրեցի ՛ի մատենիդ սեւակաւ։
19Եւ ասեն իշխանքն ցբարուք. ե́րթ թաքի́ր՝ դո́ւ եւ երեմիա, եւ մի́ ոք գիտասցէ թէ ո́ւր իցէք։
20Եւ մտին առ արքայ ՛ի սրահ անդր. եւ զմատեանն ետուն պահել ՛ի տան ելիսամայ դպրապետի, եւ պատմեցին արքայի զա(մենայ)ն զբանսն։
21Եւ առաքեաց արքայն զյուդի առնուլ զմատեանն. եւ ա́ռ զայն ՛ի տանէ ելիսամայ դպրապետի, եւ ընթերցաւ յուդի յականջս թագաւորին, եւ յականջս ա(մենայ)ն իշխանացն որ կային շուրջ զթագաւորաւն։
22եւ թագաւորն նստէր ՛ի ձմերատանն յամսեանն իններորդի, եւ կրակարան հրոյ առաջի ն(ո)ր(ա)։
23Եւ եղեւ իբրեւ ընթերցաւ յուդի երիս էջս՝ կամ չորս. եւ կարեա́ց զայն զմելինաւ դպրապետին. եւ ընկէց ՛ի կրակն որ կայր ՛ի վ(ե)ր(այ) կրակարանին, մինչեւ սպառեցաւ ա(մենայ)ն քարտէսն ՛ի հուր կրակարանին։
24Եւ ո́չ խնդրեցին, եւ ո́չ պատառեցին զպատմուճանս իւրեանց թագաւորն եւ ա(մենայ)ն ծառայք իւր որք լուան զա(մենայ)ն զբանսն զայնոսիկ։
25Եւ եղնաթան, եւ գաղեա, եւ գամարիա՝ եդին ՛ի մտի́ արքայի՝ չայրել զքարտէսն. եւ ո́չ անսաց ն(ո)ց(ա)։
26Եւ հրաման ետ արքայ յերեմիելի որդւոյ արքայի, եւ սարեայ որդւոյ եսրիելի, եւ սեմելիայ որդւոյ աբդիելի, ունել զբարուք դպրապետ՝ եւ զերեմիա մարգարէ։ եւ նոքա չոգան թաքեան։
27Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա յե́տ այրելոյ թագաւորին զքարտէսն, եւ զա(մենայ)ն բանս զոր գրեաց բարուք ՛ի բերանոյ երեմիայի։
28Եւ ասէ դարձեալ՝ ա́ռ դու ա́յլ քարտէս՝ եւ գրեա́ ՛ի նմա զամ(ենայն) զբանսն զառաջինս՝ որ էին յառաջնում քարտիսին, զոր այրեաց յովակի́մ արքայ յուդայ։
29Եւ ցյովակիմ արքայ յուդայ ասասցե́ս. ա́յսպէս ասէ տ(է)ր. դու՝ այրեցեր զմատեանն զայն եւ ասացեր, թէ ընդէ՞ր գրեցեր ՛ի նմա՝ եւ ասացեր, մտանելով մտցէ́ արքայն բաբելացւոց. եւ ջնջելով ջնջեսցէ́ զերկիրդ զայդ. պակա́ս արասցէ ՛ի դմանէ զմարդ եւ զանասուն։
30Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) յովակիմայ արքայի յուդայ. մի́ մնասցէ ն(ո)ր(ա) որ նստցի յաթոռն դաւթի, եւ դիակունք նորա եղիցին անկեալ ՛ի տուէ ՛ի տօթի, եւ գիշերի ՛ի ցուրտ.
31եւ այց արարից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ ՛ի վ(ե)ր(այ) ազգի ն(ո)ր(ա), եւ ՛ի վ(ե)ր(այ) ծառայից ն(ո)ր(ա)՝ ըստ անօրէնու(թ)ե(ան)ց ն(ո)ր(ա)։ եւ ածից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց ե(րուսաղէ)մի եւ ՛ի վ(ե)ր(այ) երկրիդ յուդայ զա(մենայ)ն չարիս զոր խօսեցայ ՛ի վ(ե)ր(այ) դոցա, եւ ո́չ լուան։
32Եւ ա́ռ երեմիա ա́յլ քարտէս՝ եւ ետ ցբարուք որդի ներեայ ցդպրապետ. եւ գրեաց ՛ի նմա ՛ի բերանոյ երեմիայի զա(մենայ)ն բանս մատենին զոր այրեաց յովակիմ արքայ յուդայ ՛ի կրակի. եւ ա́յլեւս բանք յաւելան ՛ի նոյն առաւե́լ քան զայնս։
1Եւ թագաւորեաց սեդեկիա որդի յովսիայ փոխանակ յեքոնիայ որդւոյ յովակիմայ, զոր թագաւորեցոյց նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց՝ թագաւորել ՛ի վ(ե)ր(այ) յուդայ։
2Եւ ո́չ լուաւ նա՝ եւ ծառայք իւր, եւ ժողովուրդ երկրին զբանս տ(եառ)ն զոր խօսեցաւ ՛ի ձեռն երեմիայի մարգարէի։
3Եւ առաքեաց արքայ սեդեկիա զյովաքաղ զորդի սելիմայ, եւ զսոփոնիայ որդի մայասեայ զքահանայս առ երեմիա մարգարէ՝ եւ ասէ. կա́ց դու յաղօթս ՛ի վ(ե)ր(այ) մեր առ տ(է)ր ա(ստուա)ծ մեր։
4Եւ երեմիա անց ընդ մէջ ամբոխին՝ եւ եկն, եւ ո́չ արկին զնա ՛ի բանտ։ եւ զօրն փառաւոնի ել յերկրէն եգիպտացւոց. եւ լուան քաղդեացիքն որոց պաշարեալ էր զե(րուսաղէ)մ զլուր ն(ո)ց(ա)՝ եւ ելին յե(րուսաղէ)մէ։
5Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա մարգարէ՝ եւ ասէ։
6Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ա́յսպէս ասասջի́ք ցարքայն յուդայ՝ որ առաքեացն զձեզ առիս խնդրել զիս. ահա զօրն փարաւովնի որ ել ձեզ յօգնականու(թ)ի(ւն)՝ դարձցի́ անդրէն յեգիպտոս.
7եւ քաղդեացիքն դարձցին այսրէ́ն. եւ մարտիցեն ընդ քաղաքիս ընդ այսմիկ, եւ առցեն զսա, եւ այրեսցե́ն զսա հրով։
8Ա́յսպէս ասէ տ(է)ր. մի́ կարծէք յանձինս ձեր՝ թէ ելին գնացին քաղդէացիքն ՛ի մէնջ. չե́ն թափելոց ՛ի ձէնջ։
9թէպէտ եւ զա(մենայ)ն զօրն քաղդեացւոց որ մարտնչէին ընդ ձեզ՝ կոտորիցէք, խոցքն որ մնայցեն ՛ի նոցանէ՝ յիւրաքանչիւր տեղւոջէ յարիցեն եւ այրեսցե́ն հրով զքաղաքդ։
10Եւ եղեւ իբրեւ մերժեցաւ զօր քաղդեացւոցն յե(րուսաղէ)մէ, յերեսաց զօրացն փարաւոնի,
11ե́լ երեմիա յե(րուսաղէ)մէ երթալ յերկիրն բենիամինի, գնե́լ անդ բաժին ՛ի մէջ ժողովրդեանն։
12եւ եկն եհա́ս ՛ի դուռն բենիամինի։ Եւ անդ էր ա́յր մի՝ առ ում մտեալէր ն(ո)ր(ա), անուն սարու որդի սելեմեայ, որդւոյ անանիայ. կալա́ւ զերեմիա մարգարէ՝ եւ ասէ, առ քաղդէացի՞սն փախուցեալ երթաս։
13Եւ ասէ երեմիա. սո́ւտ ասես, չերթա́մ փախուցեալ առ քաղդէացիսն. եւ ո́չ անսաց նմա. եւ կալաւ սարու զերեմիա, եւ ա́ծ առ իշխանսն։
14Եւ զայրացան իշխանքն ՛ի վ(ե)ր(այ) երեմիայի, գան հարին եւ ետուն զնա ՛ի տուն բանտի, յապարանս յովնաթանու դպրապետի. քանզի զնորա́ ապարանսն արարին բանտ։
15Եկն երեմիա ՛ի տուն գբոյն յայերինովթն, եւ նստաւ անդ երեմիա զաւուրս բազումս։
16Առաքեա́ց արքայ սեդեկիա՝ եւ կոչեաց զնա. եւ եհա́րց զնա թագաւորն ՛ի տան իւրում ՛ի ծածուկ՝ եւ ասէ ցնա. եթէ իցէ՞ ինչ պատգամ ՛ի տ(եառն)է։ եւ ասէ երեմիա. այո́, է́. եւ ասէ, ՛ի ձեռս թագաւորին բաբելացւո́ց մատնեսցիս։
17Եւ ասէ երեմիա ցթագաւորն սեդեկիա. զի՞նչ մեղայ քեզ՝ եւ ծառայից քոց՝ եւ ժողովրդեանն. զի տաս դու զիս ՛ի տո́ւն բանտին։
18եւ ո՞ւր են մարգարէքն ձեր որ մարգարէանային եւ ասէին՝ թէ ո́չ է գալոց արքայն բաբելացւոց ՛ի վ(ե)ր(այ) ձեր յերկիրս յայս։
19Եւ արդ՝ լո́ւր. աղաչե́մ տէ́ր իմ արքայ. անկցի́ ողորմ իմ առաջի քո. եւ ընդէ՞ր դարձուցանես զիս ՛ի տուն յովնաթանայ դպրապետի. եւ ա́նդ մեռանիցիմ։
20Հրաման ետ արքայ սեդեկիա, եւ արկին զնա ՛ի տուն բանտի. եւ տային նմա աւուրն նկանա́կ մի հաց արտաքուստ ՛ի հացարանացն, մինչեւ հատա́ւ ամենեւին հաց ՛ի քաղաքէն։ եւ նստաւ երեմիա ՛ի սրահի բանտին։
1Եւ լուաւ սափատիա որդի մատթանայ, եւ գոդողիա որդի պասքովրայ, եւ յովաքաղ որդի սելեմիայ, եւ պասքովր որդի մելքեայ, զբանս երեմիայի՝ զոր խօսէր առ ա(մենայ)ն ժողովուրդն՝ եւ ասէր։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր. որ նստի ՛ի քաղաքիս յայսմիկ՝ մեռցի́ սրով եւ սովով եւ մահուամբ. եւ որ ելանէ առ քաղդէացիսն՝ կեցցէ́, եւ եղիցի նմա անձն իւր ՛ի գիւտս, եւ կեցցէ։
3Զի ա́յսպէս ասէ տ(է)ր. մատնելով մատնեսցի քաղաքդ ՛ի ձեռս զօրու թագաւորին բաբելացւոց, եւ առցեն զդա։
4Եւ ասեն իշխանքն ցթագաւորն. սպանցի́ այրն այն. զի այնո́ւ լուծանէ նա զձեռս արանց պատերազմողաց մնացորդաց քաղաքիս այսորիկ, եւ զձեռս ա(մենայ)ն ժողովրդեանդ, խօսել ընդ դոսա ըստ բանիցդ այդոցիկ. զի այրն այն ո́չ օգտի եւ խաղաղութե(ան) բանս խօսի ընդ ժողովրդեանն՝ այլ չարի́։
5Եւ ասէ արքայ սեդեկիա. ահաւանիկ կա́յ ՛ի ձեռս ձեր. քանզի ոչինչ էր ձեռնհա́ս առ ն(ո)ս(ա)՝ եւ ո́չ իւիք։
6Եւ առին զերեմիա, եւ ընկեցին զնա ՛ի գուբն մելքեայ որդւոյ թագաւորին, որ էր ՛ի սրահի բանտին։ եւ իջուցին զերեմիա պարանօք ՛ի գուբն. եւ ՛ի գբի անդ ջուր ո́չ էր. այլ լոկ տի́ղմ. եւ կա́յր երեմիա ՛ի տղմին։
7Եւ լուաւ աբդամելէք եթէովպացի՝ այր ներքինի, եւ ինքն էր յապարանս թագաւորին, թէ արկին զերեմիա ՛ի գուբն։ եւ արքայ նստէր առ դրան բենիամինի։
8եւ ել առ նա աբդամելէք յապարանից թագաւորին, եւ խօսեցաւ ը(ստ) թագաւորին՝ եւ ասէ։
9տէ́ր արքայ՝ չարի́ս գործեցին արքն այնոքիկ ըստ ա(մենայ)նի զոր արարին երեմիայի մարգարէի, զի արկին զնա ՛ի գուբն, եւ մեռանի́ ՛ի ներքս. չարի́ս գործեցեր սպանանել զայրն ա(ստուծո)յ յերեսաց սովոյս այսորիկ. զի ո́չ գտանի հաց ՛ի քաղաքիս։
10Եւ հրամայեաց թագաւորն աբդիմելեքայ եթւովպացւոյ՝ եւ ասէ. ա́ռ դու ընդ քեզ աստի արս երեսուն, եւ հանէ́ք զմարգարէն ՛ի գբոյ անտի՝ զի մի́ մեռցի։
11Եւ առ աբդիմելէք զարսն ընդ իւր, եւ եկն յապարանս թագաւորին ՛ի գետնափոր տուն գանձին. ա́ռ անտի կապերտս հինս եւ պարանս հինս. եւ ընկէց զայն առ երեմիա ՛ի գուբն։
12եւ ասէ աբդիմելէք եթւովպացի ցերեմիա, գիր զհին կապերտսդ եւ զբուրդսդ ընդ անթովք ձեռաց քոց ՛ի ներքոյ պարանացդ։ եւ արար երեմիա այնպէս։
13եւ ձգեցին զնա պարանօքն, եւ հանին զնա ՛ի գբոյ անտի։ եւ նստաւ երեմիա ՛ի սրահի́ բանտին։։
14եւ առաքեաց արքայ սեդեկիա, եւ կոչեաց առ ինքն զմարգարէն ՛ի տուն ասսաղիսայն, որ էր ՛ի տան տ(եառ)ն։ եւ ասէ ցնա արքայն. հարցանե́մ ինչ ցքեզ բան, մի ՞ իցէ թէ թաքուցանիցես յինէն զբանն։
15Եւ ասէ երեմիա ցթագաւորն. եթէ պատմեցից քեզ՝ ո́չ ապաքէն մահո́ւ սպանանիցես զիս. եւ եթէ տա́ց ինչ քեզ խրատ՝ ո́չ անսաս ինձ։
16Եւ երդուաւ նմա արքայ սեդեկիա գա́ղտ, եւ ասէ՝ կենդանի́ է տ(է)ր որ արար ՛ի մեզ զշունչս զայս, թէ իցէ սպանից զքեզ, կամ թէ եւ մատնեցի́ց ՛ի ձեռս արանցն, որ խնդրեն զանձն քո։
17Եւ ասէ ցնա երեմիա. ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի, եթէ ելանելով ելցես առ զօրավարն արքային բաբելացւոց՝ կեցցէ́ անձն քո, եւ քաղաքս ո́չ այրեսցի հրով, եւ կեցցե́ս դո́ւ եւ տուն քո։
18Ապա թէ ո́չ ելցես առ իշխանս արքային բաբելացւոց, մատնեսցի քաղաքս ՛ի ձեռս քաղդեացւոց, եւ այրեսցեն զդա հրով. եւ դու ո́չ ապրեսցիս ՛ի ձեռաց ն(ո)ց(ա)։
19Եւ ասէ սեդեկիա արքայ ցերեմիա. իմ բանք ինչ են ը(ստ) հրէայսն փախստականս առ քաղդեացիսն, գուցէ́ տացեն զիս ՛ի ձեռս ն(ո)ց(ա), եւ ձաղիցեն զիս։
20Եւ ասէ երեմիա, ո́չ մատնեսցեն զքեզ։ բայց լո́ւր զբանս տ(եառ)ն զոր ես խօսիմ ընդ քեզ, եւ լա́ւ լիցի քեզ՝ եւ կեցցէ́ անձն քո։
21Ապա թէ ո́չ կամիցիս ելանել՝ ա́յս բան է զոր եցոյց ինձ տ(է)ր։
22ահաւադիկ ա(մենայ)ն կանայք որ մնացեալ են ՛ի տան թագաւորիդ յուդայ, հանցի́ն առ իշխանս արքային բաբելացւոց. եւ նոքա ասիցեն, խաբեցի́ն զքեզ՝ եւ յաղթեցին քեզ արք խաղաղարարք, եւ արկցեն ՛ի գայթագղութի(ւն) զոտս քո, եւ դարձցին ՛ի քէն։
23Եւ զա(մենայ)ն կանայս քո եւ զորդիս քո հանցեն առ քաղդեացիսն, եւ դու ո́չ ապրեսցիս ՛ի ձեռաց ն(ո)ր(ա),. զի ՛ի ձեռս թագաւորին բաբելացւոց ըմբռնեսցիս, եւ քաղաքս այրեսցի́ հրով։
24Եւ ասէ ցնա թագաւորն. ա́յր դու՝ մի́ ոք իմասցի ինչ ՛ի բանից այտի յայսցանէ, գուցէ́ մեռանիցիս։
25Եւ եթէ լսիցեն իշխանքն եթէ խօսեցայ ընդ քեզ, եւ գայցեն առ քեզ եւ ասիցեն. պատմեա́ մեզ՝ զի՞նչ խօսեցար ընդ արքայի, մի́ թաքուցաներ ՛ի մէնջ՝ եւ ո́չ սպանցուք զքեզ. եւ կամ թէ զի՞նչ խօսեցաւ ը(ստ) քեզ արքայ
26ասասցե́ս ցն(ո)ս(ա)։ արկի́ գութս առաջի արքայի՝ զի մի́ դարձուսցէ զիս անդրէն ՛ի տուն յովնաթանայ մեռանել ինձ անդ։
27Եւ եկին ա(մենայ)ն իշխանքն առ երեմիա՝ եւ հարցին ցնա. եւ պատմեաց ն(ո)ց(ա) զա(մենայ)ն բանսն զոր պատուիրեաց նմա թագաւորն, եւ լռեցին ՛ի նմանէ զի ո́չ ե́լ ՛ի վեր բանն։
28Եւ նստաւ երեմիա ՛ի սրահի բանտին, մինչեւ ՛ի ժամանակն յորում առաւն ե(րուսաղ)էմ։ Եւ եղեւ յորժամ առաւ երուսաղէմ։
1Յամին իններորդի սեդեկիա արքայի յուդայ՝ յամսեանն տասներորդի. եկն եհաս նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց, ինքն եւ ա(մենայ)ն զօրք իւր յե(րուսաղէ)մ, եւ պաշարեցին զնա։
2Եւ յամին մետասաերորդի սեդեկիայ՝ յամսեանն չորրորդի՝ որ օր ի́նն էր ամսոյն, պատառեցաւ քաղաքն։
3եւ մտին ա(մենայ)ն զօրավարք արքային բաբելացւոց, եւ նստան ՛ի դրանն միջնումն. ներգե́ղ, սարասար, սարմագադ, նաբուսարսեքիմ, ռափսարիս. եւ ներգեղ, սարասար, ռաբմագ. եւ ա(մենայ)ն ա́յլ եւս իշխանք արքային բաբելացւոց։
4Եւ եղեւ իբրեւ ետես զնոսա սեդեկիա արքայ յուդայ, եւ ա(մենայ)ն արք պատերազմօղք. փախեան եւ ելին գիշերի ՛ի քաղաքէ անտի ընդ ճանապարհ բուրաստանին արքունի, ընդ դուռնն որ էր ՛ի մէջ պարսպացն. եւ ելին ընդ ճանապարհն արաբիայ։
5Եւ զհե́տ եղեն ն(ո)ց(ա) զօրք քաղդեացւոցն, եւ հասին սեդեկիայ յարաբովթ երիքովայ. կալան զնա՝ եւ ածին առ նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց ՛ի դեղբաթա յերկիրն եմաթայ։ Եւ խօսեցաւ ընդ նմա դատաստանօք։
6եւ սպա́ն արքայն բաբելացւոց զորդիսն սեդեկիայ ՛ի դեբղաթա առաջի ն(ո)ր(ա)։ եւ զա(մենայ)ն ազատսնյուդայ կոտորեաց արքայն բաբելացւոց։
7եւ զաչսն սեդեկիայ կուրացոյց, եւ կապեաց զնա պղնձի շղթայիւք տանե́լ զնա ՛ի բաբելովն։
8Եւ զտուն թագաւորին եւ զտունս ժողովրդեանն, այրեցին քաղդեացիքն հրով, եւ զպարիսպն ե(րուսաղէ)մի քակեցին։
9եւ զմնացորդս ժողովրդեանն որ մնացին ՛ի քաղաքին, եւ զանկեալսն որ անկան ՛ի նա. եւ զսինլքորս ժողովրդեանն որ մնացին, խաղացո́յց նաբուզարդան դահճապետ ՛ի բաբելոն։
10Եւ յաղքատաց ժողովրդեանն՝ որոց ո́չինչ գոյր, եթո́ղ նաբուզարդան դահՃապետ անդրէն յերկրին յուդայ.եւ ետ ն(ո)ց(ա) այգիս եւ ջրարբիս յաւուր յայնմիկ։
11Եւ ետ պատուիրանաւ նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց զերեմիա ՛ի ձեռս նաբուզարդանայ դահճապետին եւ ասէ.
12ա́ռ զդա՝ եւ ա́կն ած ՛ի վ(ե)ր(այ) դորա, եւ մի́ ինչ արասցես դմա չար. այլ զոր ինչ ասասցէ ցքեզ՝ արասցե́ս դմա։
13Եւ առաքեցին նաբուզարդան դահճապետ, եւ նաբուսազաբան ներքինապետ, եւ ներդեղ եւ սարասար. եւ ռոբոգոմ, եւ ա(մենայ)ն մեծամեծք արքային բաբելացւոց.
14եւ առին զերեմիա ՛ի բանտէ անտի, եւ ետուն ցգոդողիա որդի աքիկամայ՝ որդւոյ սափանայ, եւ հանին զնա ՛ի տունն. եւ ա́նդ նստէր ՛ի մէջ ժողովրդեանն։
15Եւ առ երեմիա եղեւ բա́ն տ(եառ)ն՝ մինչ էր ՛ի նեղութե(ա)ն ՛ի սրահի բանտին՝ եւ ասէ.
16ե́րթ եւ ասա́ ցաբդամելէք եթւովպացի. Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւադիկ ածե́մ ես զբանն իմ ՛ի վ(ե)ր(այ) քաղաքիդ այդորիկ ՛ի չարիս՝ եւ ո́չ ՛ի բարիս։ եւ եղիցի առաջի աչաց քոց յաւուր յայնմիկ։
17Եւ զքեզ փրկեցից յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր, եւ ո́չ տաց զքեզ ՛ի ձեռս արանցն յորոց դու երկնչիս յերեսաց ն(ո)ց(ա)։
18զի ապրեցուցանելով ապրեցուցից զքեզ, եւ ՛ի սուր մի́ անկցիս. եւ եղիցի քեզ անձն քո ՛ի գի́ւտս, զի յուսացար յիս՝ ասէ տ(է)ր։
1Բանն որ եղեւ ՛ի վ(ե)ր(այ) երեմիայի ՛ի տ(եառն)է՝ յետ արձակելոյն զնա նաբուզարդանայ դահճապետի ՛ի հռամա. քանզի առին զնա կապեալ ձեռակապօք ՛ի միջոյ ա(մենայ)ն գերուեն ե(րուսաղէ)մի եւ յուդայ՝ զոր խաղացուցին ՛ի բաբելոն։
2ա́ռ զնա դահճապետն՝ եւ ասէ ցնա։ Տ(է)ր ա(ստուա)ծ բարբառեցաւ զչարիսդ զայդ ՛ի վ(ե)ր(այ) տեղւոյս այսորիկ։
3եւ ած՝ եւ արա́ր տ(է)ր ո(ր)պ(էս) եւ խօսեցաւ. զի մեղայք տ(եառ)ն, եւ ո́չ լուայք ձայնի ն(ո)ր(ա), եւ եղեւ ընդ ձեզ բանդ այդ։
4Եւ արդ՝ ահա այժմ լուծի զքեզ այսօր ՛ի ձեռակապացդ որ էին ՛ի ձեռս քո. եթէ բարւո́ք թուի առաջի քո գա́լ ընդիս ՛ի բաբելոն՝ ե́կ, եւ ածից ՛ի վ(ե)ր(այ) քո ակն։ եւ եթէ չար թուի յաչս քո գա́լ ընդիս ՛ի բաբելոն, դադարեա́ աստէն. ահա ա(մենայ)ն երկիրս առաջի քո է ՛ի բարիս, ուր հաճոյ է քեզ երթալ՝ անդր երթիցես։
5Եւ մինչդեռ ա́ստ եմ, ե́րթ յով եւ կամիս. եւ դարձի́ր առ գոդողիա որդի աքիկամայ որդւոյ սափանայ. զոր կացոյց արքայն բաբելացւոց ՛ի վ(ե)ր(այ) երկրիդ հրէաստանի, եւ բնակեսցե́ս ընդ նմա ՛ի մէջ ժողովրդեանն։ ապա թէ ոչ՝ ըստ ա(մենայ)ն հաճութե(ան) աչաց քոց երթալոյ երթիցես։ եւ ետ նմա դահճապետն նպարակս, եւ պարգեւս՝ եւ արձակեաց։
6Եւ եկն երեմիա առ գոդողիա որդի աքիկամայ ՛ի մասեփա, եւ նստաւ անդ ՛ի մէջ ժողովրդեան երկրին մնացելոց։
7Եւ լուա́ն ա(մենայ)ն զօրավարք զօրաց որ էին ՛ի բացի, ինքեանք եւ զօրք իւրեանց, թէ կացո́յց արքայն բաբելացւոց զգոդողիա որդի աքիկամայ ՛ի վ(ե)ր(այ) երկրին. եւ յա́նձն արար նմա զարս՝ եւ զկանայս, եւ ժողովուրդ բազում. եւ յաղքատաց ժողովրդեան երկրին զորս ո́չ խաղացոյց ՛ի բաբելովն։
8Եկին առ գոդողիա ՛ի մասեփա, իսմայէլ որդի նաթանայ, եւ յովնան եւ յովնաթան որդիք կարէի. եւ սարեա որդի թանաթեմայ, եւ որդիք ովփերի որդւոյ նետոփատայ, եւ յեզոնիա որդի մաքաթայ. ինքեանք եւ արք որ ը(ստ) ն(ո)ս(ա)։
9Եւ երդուաւ ն(ո)ց(ա) գոդողիա որդի աքիկամայ որդւոյ սափանայ, եւ արանցն որ ընդ ն(ո)ս(ա)՝ եւ ասէ. մի́ երկնչիք յերեսաց ծառայիցն քաղդեացւոց, այլ բնակեցէք յերկրիս. եւ հարկեցարո́ւք արքային բաբելացւոց, եւ բարի́ եղիցի ձեզ։
10Եւ ես ահաւասիկ նստիմ ՛ի մասեփա. կա́լ ընդդէմ քաղդեացւոցն որ ելանիցեն ՛ի վ(ե)ր(այ) ձեր։ եւ դուք ժողովեցէ́ք զգինի եւ զմիրգ, եւ ժողովեցէ́ք եւղ յամանս ձեր. եւ բնակեցէ́ք ՛ի քաղաքս ձեր զորս կալայք քաջու(թեամ)բ։
11Եւ ա(մենայ)ն հրէայք որ էին յերկրին մովաբացւոց, եւ ՛ի մէջ որդւոցն ամովնայ, եւ որք յեդովմ՝ եւ որք յա(մենայ)ն երկիր, լուան եթէ թո́ղ արքայն բաբելացւոց մնացորդս ՛ի հրէաստանի. եւ կացոյց ն(ո)ց(ա) վերակացու՝ զգոդողիա որդի աքիկամայ որդւոյ սափանայ,
12դարձան անդրէն ա(մենայ)ն հրէայք յա(մենայ)ն տեղեաց ուր ցրուեցան անդր, եւ եկին յերկիրն յուդայ առ գոդողիա ՛ի մասեփա, եւ ժողովեցին գինի եւ միրգ բազում յոյժ։
13Եւ յովնան որդի կարէի, եւ ա(մենայ)ն զօրավարք զօրացն որ էին ՛ի բացի՝ եկին առ գոդողիա ՛ի մասեփա.
14եւ ասեն ցնա. զայն գիտիցե՞ս զի բայաելիս թագաւոր որդւոցն ամովնայ արձակեա́ց առ իսմայէլ որդի նաթանայ սպանանե́լ զքեզ։ եւ ո́չ հաւատաց ն(ո)ց(ա) գոդողիա որդի աքիկամայ։
15Եւ յովնան որդի կարէի՝ ասէ գաղտ ցգոդողիա ՛ի մասեփա. երթա՞յց սպանից զիսմայէլ որդի նաթանայ, եւ մի́ ոք գիտասցէ։ գուցէ՞ երբէք սպանանիցէ զքեզ, եւ ցրուեսցին հրէայք որ ժողովեալ են առ քեզ. եւ կորնչիցին մնացորդք յուդայ։
16Եւ ասէ գոդողիա որդի աքիկամայ ցյովնան որդի կարէի. մի́ արասցես ը(ստ)ս բանիդ այդորիկ, զո սո́ւտ խօսեցար դու զիսմայելէ։
1Եւ եղեւ յամսեանն եւթներորդի՝ եկն իսմայէլ որդի նաթանայ, որդւոյ ելիսամայ յազգէ թագաւորին, եւ ծառայք թագաւորին, եւ տասն այր ընդ նմա առ գոդողիա որդի աքիկամայ ՛ի մասեփա. եւ կերան հաց ՛ի միասին ՛ի մասեփա։
2Եւ յարեաւ իսմայէլ որդի նաթանայ, եւ տասնեքին արքն որ ընդ նմա, եւ եհար զգոդողիա որդի աքիկամայ որդւոյ սափանայ սրով՝ եւ սպա́ն զնա. զոր կացուցեալ էր արքային բաբելացւոց ՛ի վ(ե)ր(այ) երկրին։
3եւ զա(մենայ)ն հրէայսն որ էին ընդ գոդողիա ՛ի մասեփա, եւ զա(մենայ)ն քաղդեացիս որ անդ գտան զարս պատերազմօղս, կոտորեաց իսմայէլ։
4Եւ եղեւ յերկրորդում աւուր սպանանելոյ անդ զգոդողիա. եւ ոչ ոք գիտէր։
5Եկի́ն արք ՛ի սիւքիմայ, եւ ՛ի սաղեմայ, եւ ՛ի շամրնէ, արք ութսուն. գերծեալ զմօրուս եւ պատառեալ զհանդերձս՝ կործելով, եւ մաննա եւ կնդրուկ ՛ի ձեռս ն(ո)ց(ա) տանել ՛ի տուն տ(եառ)ն։
6Եւ ել իսմայէլ որդի նաթանայ ընդ առաջ ն(ո)ց(ա) ՛ի մասեփա, երթալո́վ երթայր եւ լա́յր։ եւ եղեւ իբրեւ մերձեցաւ ՛ի ն(ո)ս(ա)՝ ասէ ցն(ո)ս(ա). մտէ́ք առ գոդողիա որդի աքիկամայ։
7եւ եղեւ իբրեւ մտին ՛ի մէջ քաղաքին, կոտորեաց զն(ո)ս(ա) իսմայէլ որդի նաթանայ ՛ի մէջ քաղաքին, եւ ամա́ց ՛ի ջրհոր՝ ինքն եւ արքն որ ընդ նմա։
8Եւ արք տասն գտան անդ, եւ ասեն ցիսմայէլ. մի́ սպանաներ զմեզ, զի գոն մեզ գանձք ՛ի բացի, ցորեան եւ գարի՝ մեղր եւ եւղ. եւ զանց արար եւ ո́չ սպան զն(ո)ս(ա) ՛ի մէջ եղբարց իւրեանց։
9Եւ ջրհորն յոր ամաց իսմայէլ զա(մենայ)ն մարմինս արանցն զոր կոտորեաց վ(ա)ս(ն) գոդողիա, ջրհոր մեծ էր՝ զոր արար արքայ ասա յերեսաց բաասայ արքայի ի(սրայէ)լի. զայն ելի́ց իսմայէլ որդի նաթանայ վիրաւորօք։
10Եւ դարձոյց իսմայէլ զա(մենայ)ն ժողովուրդն որ մնացեալ էր ՛ի մասեփա. եւ զդստերս թագաւորին հանդերձ ա(մենայ)ն սինլքորօք ժողովրդեանն որ էին ՛ի մասեփա. զորս յանձնարարեա́լ էր նաբուզարդանայ դահճապետի գոդողիայ որդւոյ աքիկամայ։ եւ կանխեաց իսմայէլ որդի նաթանայ ընդ առաւօտս, եւ գնաց յա́յն կոյս առ որդիսն ամովնայ։
11Եւ լուաւ յովնան որդի կարէի՝ եւ ա(մենայ)ն զօրավարք զօրացն որ ընդ նմա էին՝ զա(մենայ)ն չարիսն զոր գործեաց իսմայէլ որդի նաթանայ։
12ժողովեցին զա(մենայ)ն զօրականն իւրեանց, եւ խաղացին երթալ տալ պատերազմ ընդ իսմայելի որդւոյ նաթանայ. եւ գտին զնա ՛ի վ(ե)ր(այ) ջուրցն բազմաց որ էին ՛ի գաբաւոն։
13Եւ եղեւ իբրեւ տեսին ա(մենայ)ն ժողովուրդն որ էին ընդ իսմայէլի, զյովնան որդի կարէի, եւ զա(մենայ)ն զօրավարս զօրացն որ էին ընդ նմա՝ ուրա́խ եղեն։
14Եւ դարձան առ ն(ո)ս(ա) ա(մենայ)ն ժողովուրդն զոր գերեաց իսմայէլ ՛ի մասեփա, եւ եկին առ յովնան որդի կարէի։
15Բայց իսմայէլ որդի նաթանայ՝ ապրեցաւ ութ արամբք յերեսացն յովնանայ, եւ անկաւ առ որդիսն ամովնայ։
16Եւ առ յովնան որդի կարէի, եւ ա(մենայ)ն զօրավարք զօրացն որ էին ընդ նմա, զա(մենայ)ն մնացորդս ժողովրդեանն զորս թափեաց յիսմայէլ յորդւոյ նաթանայ ՛ի մասեփա։ յետ սպանանելոյն զգոդողիա որդի աքիկամայ զարս հզօրս պատերազմօղս, եւ զկանայս, եւ զայլս, եւ զներքինիս, զոր ա́ռ յերկրէն դաբաւոնացւոց,
17եւ գնաց։ եւ նստան յերկրին բերութքամայ հանդէպ բեթղահէմի, երթալ մտանել յերկիրն եգիպտացւոց։
18յերեսաց քաղդեացւոցն։ քանզի զահի́ հարան յերեսաց ն(ո)ց(ա). զի սպան իսմայէլ զգոդողիա որդի աքիկամայ՝ զոր կացո́յց արքայն բաբելացւոց ՛ի վերայ երկրին։
1Եւ մատեան ա(մենայ)ն զօրավարք զօրացն, եւ յովնան որդի կարէի, եւ յեղոնիա որդի ովսէի, եւ ա(մենայ)ն ժողովուրդն ՛ի փոքուէ մինչեւ ցմեծամեծս։
2եւ ասեն ցերեմիա մարգարէ. անկցի գութ մեր առաջի երեսաց քոց, եւ կա́ց յաղօթս վ(ա)ս(ն) մեր առ տ(է)ր ա(ստուա)ծ քո, եւ վ(ա)ս(ն) մնացորդացս այսոցիկ. զի մնացաք սակա́ւք ՛ի բազմաց. ո(ր)պ(էս) քո աչք տեսանեն զմեզ։
3եւ պատմեսցէ́ մեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո զճանապարհս՝ ընդ որ գնասցուք, եւ զբա́նն զոր արասցուք։
4Եւ ասէ ցն(ո)ս(ա) երեմիա մարգարէ. լուայ՝ ահաւադիկ ե́ս կացից յաղօթս առ տ(է)ր ա(ստուա)ծ մեր վ(ա)ս(ն) բանից ձերոց. եւ եղիցի զոր ինչ բան պատասխանի տացէ տ(է)ր՝ պատմեցի́ց ձեզ, եւ ո́չ թաքուցից ՛ի ձէնջ բան մի։
5Եւ նոքա ասեն ցերեմիա. եղիցի մեզ տ(է)ր ՛ի վկայ արդարեւ հաւատարիմ. եթէ ոչ ըստ ա(մենայ)ն բանի զոր առաքեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո առ մեզ՝ ա́յնպէս արասցուք.
6եթէ բարի՝ եւ եթէ չար։ եւ ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերում առ որ առաքեմք զքեզ՝ լուիցուք, զի բարի եղիցի մեզ. եւ լուիցուք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ։
7Եւ եղեւ յետ աւուրց տասանց, եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա։
8եւ կոչեաց զյովնան որդի կարէի, եւ զա(մենայ)ն զօրավարս զօրացն որ էին ընդ նմա, եւ զա(մենայ)ն ժողովուրդն ՛ի փոքուէ մինչեւ ցմեծամեծսն.
9եւ ասէ ցն(ո)ս(ա)։ Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ (թ)ի(ւն)լի, առ որ առաքեցէքն զիս արկանել գութս առաջի ն(ո)ր(ա)։
10եթէ նստելով նստիցիք յերկրիս յայսմիկ, շինեցի́ց զձեզ՝ եւ ո́չ քակեցից. տնկեցից զձեզ՝ եւ ո́չ խլեցից. զի մեղմացեալ եմ ՛ի չարեաց զոր ասացի առնել ձեզ։
11Մի́ երկնչիք յերեսաց արքային բաբելացւոց. յորմէ զարհուրեալ էիք յերեսաց ն(ո)ր(ա). մի́ երկնչիք ՛ի նմանէ՝ ասէ տ(է)ր. զի ընդ ձե́զ եմ ես ՛ի փրկել զձեզ, եւ ապրեցուցանել ՛ի ձեռաց ն(ո)ց(ա)։
12եւ արկից զձեւք գութ, եւ ողորմեցայց ձեզ. եւ դարձուցից զձեզ յերկիր ձեր։
13Եւ եթէ ասիցէք՝ ո́չ նստցուք յերկրիս յայսմիկ, եւ ո́չ լուիցուք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ.
14այլ երթիցուք յերկիրն եգիպտացւոց, եւ ո́չ տեսցուք պատերազմ, եւ զձայն փողոյ ո́չ լուիցուք, եւ հացիւ ո́չ քաղցիցուք. եւ ա́նդ բնակեսցուք։
15Եւ արդ վ(ա)ս(ն) այդորիկ լուարո́ւք զպատգամս տ(եառ)ն մնացորդք հրէաստանի։ Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. եթէ դուք տալով տացէք զերեսս ձեր մտանե́լ յեգիպտոս՝ եւ ա́նդ բնակիլ։
16եւ եղիցի սուրն յորմէ երկնչէիք, ա́նդ գտցէ զձեզ յերկրին եգիպտացւոց. եւ սովն յորմէ կասկածէք՝ անդ հասցէ ձեզ յերկրին եգիպտացւոց, եւ ա́նդ մեռանիցիք։
17Եւ եղիցի ա(մենայ)ն արք որք դէ́մ եդին մտանել յերկիրն եգիպտացւոց բնակե́լ անդ, սրո́վ եւ սովով՝ եւ մահուա́մբ սատակեսցին, եւ ո́չ ոք եղիցի ՛ի ն(ո)ց(ա)նէ ապրեալ ՛ի չարեացն զոր ե́ս ածի́ց ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։
18Զի ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ո(ր)պ(էս) կաթեաց սրտմտու(թ)ի(ւն) բարկութե(ան) իմոյ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց ե(րուսաղէ)մի. նոյնպէս կաթեսցէ սրտմտութի(ւն) իմ ՛ի վ(ե)ր(այ) ձեր ՛ի մտանելն ձեր յեգիպտոս։ եւ եղիջիք յանապատ, եւ վտարանդիք, եւ ՛ի նզովս, եւ ՛ի նախատինս. եւ մի́ եւս տեսանիցէք զտեղիս զայս.
19զորմէ խօսեցաւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ձեր, եւ ՛ի վ(ե)ր(այ) մնացորդացն յուդայ՝ թե մի́ մտանիցէք յեգիպտոս։ Բայց այժմ գիտելով գիտասջիք. քանզի վկայու(թ)ի(ւն) դնեմ ձեզ այսօր,
20զի չարի́ս գործեցէք յանձինս ձեր։ զի առաքեցէք զիս առ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր՝ եւ ասացէք, յաղօթս կա́ց վ(ա)ս(ն) մեր առ տ(է)ր ա(ստուա)ծ մեր. եւ ըստ ա(մենայ)նի զոր ինչ խօսեսցի ընդ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ մեր, նոյնպէս պատմեա́ մեզ՝ եւ արասցուք։
21եւ պատմեցի ձեզ այսօր՝ եւ ոչ լուարուք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ, զոր առաքեացն առ ձեզ։
22Եւ արդ՝ գիտասջիք, եթէ սրով եւ սովով՝ եւ մահուամբ սատակեսջիք ՛ի տեղւո́ջն յորում դուք կամիք մտանել բնակել անդ։
1Եւ եղեւ իբրեւ դադարեաց երեմիա ՛ի խօսելոյ ընդ ա(մենայ)ն ժողովրդեանն զա(մենայ)ն բանս տ(եառ)ն ա(ստուծո)յ ն(ո)ց(ա), զորս առաքեաց տ(է)ր ա(ստուա)ծ ն(ո)ց(ա) առ ն(ո)ս(ա)։
2Եւ ասեն՝ յեզոնիա որդի ովսէի, եւ յովնան որդի կարէի, եւ ա(մենայ)ն արք ամբարտաւանք՝ ցերեմիա. սո́ւտ խօսիս դու, ո́չ առաքեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ մեր առ մեզ՝ ասել. թէ մի́ մտանէք յեգիպտոս բնակել անդ։
3այլ բարուք որդի ներեայ գրգռէ́ զքեզ ընդ մեզ, զի տացես զմեզ ՛ի ձեռս քաղդեացւոց կոտորել՝ եւ տանել զմեզ գերի́ ՛ի բաբելովն։
4Եւ ո́չ լուան յովնան որդի կարէի եւ ա(մենայ)ն զօրավարք զօրացն եւ ա(մենայ)ն ժողովուրդն՝ ձայնի տ(եառ)ն բնակել յերկրին յուդայ։
5Եւ ա́ռ յովնան որդի կարէի՝ եւ ա(մենայ)ն զօրավարք զօրացն զա(մենայ)ն մնացորդս յուդայ՝ որ դարձեալ էին յա(մենայ)ն ազգաց՝ ուր ցրուեալ էին անդր, բնակե́լ յերկրին յուդայ։
6զարս եւ զկանայս եւ զմանկտիս, եւ զդստերս թագաւորին, եւ զանձինս որ մնացեալ էին ՛ի նաբուզարդանայ դահճապետէ առ գոդողիա որդի աքիկամայ որդւոյ սափանայ. եւ զերեմիա մարգարէ, եւ զբարուք որդի ներեայ։
7եւ գնացին յերկիրն եգիպտացւոց, վ(ա)ս(ն) չլսելոյ ձայնի տ(եառ)ն. եւ չոգա́ն ՛ի տափնաս։
8Եւ եղեւ բան տ(եառ)ն առ երեմիա ՛ի տափնաս՝ եւ ասէ։
9Ա́ռ դու քեզ քարինս մեծամեծս, եւ թաղեա́ զնոսա յաղիւսադրա́նն թաքըստեան, ՛ի մուտս ապարանիցն փարաւոնի ՛ի տափնաս առաջի արանցդ յուդայ,
10եւ ասասցես ցն(ո)ս(ա). Այսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւասիկ ես առաքեմ՝ եւ ածեմ զնաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց զծառայ իմ, եւ արկցէ զաթոռ իւր ՛ի վերայ քարանցդ այդոցիկ զորս ծածկեցեր. եւ առցէ զզէն իւր զինքեամբ ՛ի վ(ե)ր(այ) դոցա։
11եւ մտցէ հարցէ զերկիրդ եգիպտացւոց, զոր ՛ի մահ՝ ՛ի մահ, եւ զոր ՛ի գերու(թ)ի(ւն)՝ ՛ի գերութի(ւն), եւ զոր ՛ի սուր՝ ՛ի սուր։
12Եւ արկցէ հուր ՛ի տուն աստուածոց ն(ո)ց(ա)՝ եւ այրեսցէ զն(ո)ս(ա), եւ տարցի գերի։ եւ որոնեսցէ զերկիրդ եգիպտացւոց. ո(ր)պ(էս) որոնեսցէ հովիւ զհանդերձս իւր, եւ ելցէ այտի խաղաղու(թեամ)բ։
13եւ խորտակեսցէ զսիւնս արեգ քաղաքի, որ է յերկրիդ եգիպտացւոց, եւ զմեհեանս դից նոցա այրեսցէ́ հրով։
1Բանն տ(եառ)ն որ եղեւ առ երեմիայ, ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն հրէիցն որ բնակեալ էին յերկրին եգիպտացւոց, եւ որք նստէին ՛ի մագդովղ, եւ ՛ի տափնաս, եւ ՛ի մեմփիս, եւ յերկրին պաթուրէս. եւ ասէ։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. դուք ինքնին իսկ գիտէք զա(մենայ)ն չարիս զոր ածի ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն քաղաքացն հրեաստանի. եւ ահա կան աւերակ այսօր ՛ի բնակչաց,
3յերեսաց չարեաց իւրեանց զոր արարին ՛ի դառնացուցանել զիս։ զի գնացին խո́ւնկս արկանել եւ պաշտել զաստուածս օտարս։, զոր ո́չ գիտէիք դուք եւ հարքն ձեր։
4Եւ առաքեցի առ ձեզ զա(մենայ)ն զծառայս իմ զմարգարէս ընդ առաւօտս առաւօտս, եւ ասէի՝ մի́ գործէք զիրս պղծու(թ)ե(ան)դ այդորիկ զոր ատեցի։
5Եւ ո́չ լուան ինձ, եւ ո́չ խոնարհեցուցին զունկն իւրեանց դառնա́լ ՛ի չարեացն իւրեանց՝ չարկանել խունկս աստուածոց օտարաց։
6եւ կաթեաց բարկութի(ւն) սրտմտու(թ)ե(ան) իմոյ, եւ բորբոքեցաւ ՛ի դրունս յուդայ՝ եւ արտաքոյ ե(րուսաղէ)մի, եւ եղեն յաւեր եւ յանապա́տ ո(ր)պ(էս) եւ այսօր։
7Եւ արդ ա́յսպէս ասէ տ(է)ր սաբաւովթ՝ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ընդէ՞ր առնէք դուք չարիս մեծամեծս յանձինս ձեր, սատակել զձեր զայր եւ զկին, եւ զմանուկ ստինդիացս ՛ի միջոյ յուդայ, առ ՛ի չմնալոյ ումեք ՛ի ձէնջ.
8դառնացուցանել զիս գործովք ձեռաց ձերոց, արկանել խունկս աստուածոց օտարաց յերկրիդ եգիպտացւոց, յոր դուք մտէք բնակել այդր. զի սատակիցիք՝ եւ լինիցիք յանէծս եւ ՛ի նախատինս ընդ ա(մենայ)ն ազգս երկրի։
9առ ՛ի չմոռանալոյ ձեզ զչարիս հարցն ձերոց, եւ զչարիս թագաւորացն յուդայ, եւ զչարիս կանանց ն(ո)ց(ա). եւ զչարիս ձեր, եւ զչարիս կանանց ձերոց. զոր արարին յերկիրն յուդայ եւ արտաքոյ ե(րուսաղէ)մի։
10եւ ո́չ դադարեցին մինչեւ ցայսօր, եւ ո́չ երկեան, եւ ո́չ կացին յօրէնս իմ եւ ՛ի հրամանս զոր ետու առաջի երեսաց ձերոց, եւ առաջի երեսաց հարցն ձերոց։
11Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւասիկ ես հաստատեմ զերեսս իմ ՛ի վ(ե)ր(այ) ձեր ՛ի չարիս, սատակե́լ զա(մենայ)ն զյուդայ։
12Եւ առցեն զմնացորդս յուդայ՝ որ գէմ եդին մտանել յերկիրս եգիպտացւոց բնակել աստ, կորուսանե́լ զա(մենայ)ն մնացորդս որ են յեգիպտոս. եւ անկցին ՛ի սուր, եւ սատակեսցին սովով, ՛ի փոքուէ մինչեւ ցմեծամեծս՝ սրով եւ սովով մեռանիցին. եւ եղիցին ՛ի նզովս եւ ՛ի կորուստ՝ եւ յանէծս եւ ՛ի նախատինս։
13Եւ ա́յց արարից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) որ նստին յերկրիդ եգիպտացւոց. ո(ր)պ(էս) արարի ա́յց ե(րուսաղէ)մի սրով եւ սովով եւ մահուամբ։
14եւ ո́չ ոք ապրեսցի ՛ի մնացորդացդ յուդայ, որ բնակեալ են յերկրիդ եգիպտացւոց՝ դառնալ յերկիրն յուդայ որում ա́կն ունէին յանձինս իւրեանց դառնա́լ բնակել անդ. եւ մի́ դարձցին բայց միայն ապրեալքն։
15Եւ պատասխանի ետուն երեմիայի ա(մենայ)ն արք որք գիտէին՝ թէ արկանեն խունկս կանայք իւրեանց աստուածոց օտարաց. եւ ա(մենայ)ն կանայք որք կային անդ ժողովք մեծամեծք, եւ ա(մենայ)ն ժողովուրդն որ բնակեալ էին յերկրին եգիպտացւոց ՛ի պաթուրէս՝ եւ ասեն։
16Բանիդ զոր խօսեցար առ մեզ յանուն տ(եառ)ն՝ ո́չ լուիցուք։
17զի առնելով արասցո́ւք զա(մենայ)ն բան որ ելանէ ՛ի բերանոյ մերմէ. արկանե́լ խունկս տիկնոջն երկնից, եւ նուիրել նմա նուէրս, ո(ր)պ(էս) արարաք մեք եւ հարքն մեր. եւ թագաւորքն մեր, եւ իշխանքն մեր՝ ՛ի քաղաքս յուդայ եւ արտաքոյ ե(րուսաղէ)մի, եւ էաք հացալիցք եւ փափկացեալք. եւ չա́ր ինչ ո́չ տեսանէաք։
18եւ իբրեւ դադարեցաք յարկանելոյ խունկս տիկնոջն երկնից, եւ նուիրելոյ նմա նուէրս, նուազեցաք յա(մենայ)նէ, եւ սրով եւ սովով սատակեցաք։
19Եւ զի մե́ք արկաք խունկս տիկնոջն երկնից, եւ նուիրեցաք նմա նուէրս. միթէ առանց արա՞նց մերոց արարաք նմա հաստեայս եւ կարկանդակս, եւ նուիրեցաք նմա նուէրս։
20Ե́տ պատասխանի երեմիա ա(մենայ)ն զօրաւորաց ժողովրդեանն հանդերձ կանամբքն, եւ ամենայն ժողովրդեանն որ ետուն նմա զայն բանս պատասխանի՝ եւ ասէ։
21Ոչ ապաքէն զխո՞ւնկսն զոր արկանէիք ՛ի քաղաքսն յուդայ եւ արտաքոյ ե(րուսաղէ)մի. դո́ւք եւ հարք ձեր եւ թագաւորքն ձեր եւ իշխանքն ձեր եւ ժողովուրդ երկրին, յիշեաց տ(է)ր՝ եւ անկաւ ՛ի սիրտ նորա։
22եւ ո́չ կարաց տ(է)ր համբերել յերեսաց չարա́ց իրաց ձերոց, եւ գարշելեացն զոր առնէիք. եւ եղեւ երկիրն ձեր յաւերակ, եւ յանապատ, եւ ՛ի նզովս առ ՛ի չգոյէ բնակչաց ո(ր)պ(էս) այսօր. յերեսաց դոցա
23որոց խունկսդ արկանէքդ՝ եւ որովք մեղանչէք տ(եառ)ն. եւ ո́չ լսէք ձայնի տ(եառ)ն. եւ ըստ օրինաց ն(ո)ր(ա) եւ ըստ վկայու(թ)ե(ան)ց, եւ ըստ հրամանաց ն(ո)ր(ա) ո́չ գնայք. վ(ա)ս(ն) այնորիկ գտին զձեզ չարիքդ այդոքիկ ո(ր)պ(էս) եւ այսօրդ։
24Եւ ասէ երեմիա ցա(մենայ)ն ժողովուրդսն, եւ ցա(մենայ)ն կանայսն. լուարո́ւք զպատգամս տ(եառ)ն ա(մենայ)ն յուդայ, որ էք յերկրիս եգիպտացւոց։
25Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. դո́ւք եւ կանայք ձեր խօսեցարուք բերանովք ձերովք, եւ ձեռօք ձերովք վճարեցէք։ ասէք՝ առնելով արասցուք զդաւանու(թ)ի(ւն)ն մեր զոր դաւանեցաք՝ արկանել խունկս տիկնոջ երկնից, եւ նուիրել նուէրս. եւ կալով կացէք ՛ի դաւանու(թ)ե(ա)ն ձերում, եւ առնելով արարէք զուխտն ձեր։
26Վասն այդորիկ լուարո́ւք զպատգամ տ(եառ)ն ա(մենայ)ն յուդայ որ բնակեալդ էք յերկրիդ եգիպտացւոց։ ահաւասիկ երդուայ յանձն իմ մեծ՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ. եթէ կոչեսցի́ եւս անուն իմ ՛ի բերանոյ ա(մենայ)ն առն յուդայ, ասել թէ կենդանի́ է տ(է)ր յա(մենայ)ն երկիրս եգիպտացւոց։
27զի ահաւասիկ ես զարթուցեալ եմ ՛ի վ(ե)ր(այ) դոցա չարչարել զդոսա, եւ ո́չ առնել բարի։ Եւ սատակեսցին ա(մենայ)ն արք յուդայ որ բնակեալ են յերկրիդ եգիպտաւոց սրով եւ սովով, մինչեւ նուազեսցին։
28եւ ապրեալքն ՛ի սրոյ՝ դարձցին յերկրէս եգիպտացւոց յերկիրն յուդայ՝ արք սակա́ւք թուով։ Եւ ծանիցեն ա(մենայ)ն մնացորդքն յուդայ որ բնակեալ են յերկրիդ եգիպտացւոց, թէ ո՞յր բան կայ, ի՞մ թէ ն(ո)ց(ա)։
29եւ ա́յո ձեզ նշանակ՝ ասէ տ(է)ր, եթէ արարից ձեզ ա́յց ՛ի տեղւոջդ յայդմիկ. զի գիտասջիք եթէ կալով կայցեն բանք իմ ՛ի վ(ե)ր(այ) ձեր ՛ի չարիս։
30Ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւասիկ ես տաց զփարաւոն վափառ արքայ եգիպտացւոց ՛ի ձեռս թշնամւոյ իւրոյ, եւ ՛ի ձեռս խնդրողաց անձին իւրոյ. ո(ր)պ(էս) ետու զսեդեկիա արքայ ՛ի ձեռս նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց թշնամւո́յ իւրոյ, եւ խնդրողի անձին ն(ո)ր(ա)։
1Բանն զոր խօսեցաւ երեմիա մարգարէ՝ առ բարուք որդի ներեայ. յորժամ գրեաց զբանսս զայսոսիկ ՛ի մատենի ՛ի բերանոյ երեմիայի, յամին չոորորդի յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի յուդայ Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի՝ ՛ի վ(ե)ր(այ) քո բարուք.
2որ ասացեր թէ վա́յ ինձ, զի յաւել տ(է)ր աշխատու(թ)ի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) ցաւոց իմոց. ննջեցի հեծութ(եամ)բք, եւ հանգիստ ո́չ գտի։
3Ա́յսպէս ասասցես ցնա։ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահա զոր ես շինեցի, ես ինձէն քակեցից, եւ զոր ես տնկեցի, ես ինձէն խլեցից՝ զա(մենայ)ն զերկիրն զայն։
4Եւ դու խնդրես քեզ մեծամե՞ծս. մի́ խնդրեր. զի ահա ես ածից չարիս ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն մարմնոյ՝ ասէ տ(է)ր. եւ տաց քեզ զանձն քո ՛ի գի́ւտս յա(մենայ)ն տեղւոջ ուր եւ երթայցես անդր։
1՛Ի վ(ե)ր(այ) եգիպտոսի։ Բա́նն տ(եառ)ն՝ որ եղեւ առ երեմիա մարգարէ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն ազգացն եգիպտացւոց։
2եւ ՛ի վ(ե)ր(այ) զօրացն փարաւովնի նեքաւովայ արքային եգիպտացւոց, որ էր առ եփրատ գետով ՛ի քարքամիս. զոր եհար նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց. յամին չորրորդի յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի́ հրէաստանի։
3Առէ՞ք զէն եւ վահանս. մատերո́ւք ՛ի պատերազմ։
4կազմեցէ՞ք զերիվարս. հածարո՞ւք սպառազէնք. դի՞ք զսաղաւարտ. առէ՞ք յառաջ զգւղարդունս. զգեցարո՞ւք զզրահս ձեր։
5Իսկ այդ զի՞նչ է։ դա՝ աւադիկ զարհուրեալ իմն են, եւ յետս ընդդէմ շարժին, զի զօրաւորք ն(ո)ց(ա) հարան. ՛ի փախուստ կացին, եւ ո́չ դարձցին ՛ի դոցանէ պատեալքն շուրջանակի՝ ասէ տ(է)ր։
6Մի́ փախիցէ թեթեւն, եւ մի́ ապրեսցի հզօրն. ՛ի կողմանս հիւսւսոյ առ եփրատ գետով տկարացան, կործանեցան։
7Ո՞վ է սա որ իբրեւ զգետ յարուցեալ է, եւ իբրեւ զգետս կուտակեալս ջուր զջուրբք։
8ջուրքն եգիպտացւոց իբրեւ զգե́տ ելանէ, եւ իբրեւ զգետ խռովին ջուրք ն(ո)ր(ա). եւ ասէ, ելի́ց եւ ծածկեցից զերկիր, կորուսից զքաղաքս եւ զբնակիչս ն(ո)ր(ա)։
9Հեծեալք յերիվարս, կազմեցէ́ք կառս, ելէ́ք պատերազմօղք եթւովպացւոց. եւ լիբէացիք վառեալք զինու. եւ լիդացիք ելէ́ք լարեցէ́ք զաղեղունս։
10Զի օրն այն տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, օր վրէժխնդրու(թ)ե(ան) է, առնուլ վրէ́ժ ՛ի թշնամեաց իւրոց. եւ կերիցէ́ սուր եւ յագեսցի, եւ արբեսցի յարենէ ն(ո)ց(ա)։ զի զոհ տ(եառ)ն զօրութե(ան)ց է յերկրէն հիւսւսոյ ՛ի վ(ե)ր(այ) գետոյն եփրատայ։
11Ե́լ ՛ի գաղաադ, եւ առ դե́ղ ռետին կուսի դստերն եգիպտացւոց. ՛ի զո́ւր յաճախեցեր զբժշկութի(ւն)ս քո, եւ օգուտ չի́ք ուստեք քեզ։
12Լուա́ն զգոյժ քո ազգք, եւ աղաղակաւ քով լի́ եղեւ երկիր. զի պատերազմօղ առ պատերազմողի տկարացա́ւ, եւ անկան երկոքեան ՛ի միասին։
13Բանն զոր խօսեցաւ տ(է)ր ՛ի ձեռն երեմիայ մարգարէի ՛ի գա́լ նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, հարկանել զերկիրն եգիպտացւոց։
14Գո́յժ արարէք յեգիպտոս, եւ հնչեցէ́ք ՛ի մագդող, եւ պատուէ́ր տուք ՛ի մեմփիս, ա́զգ արարէք ՛ի սափնաս. թէ արի́ եւ պատրաստեա́ց, զի եկե́ր սուր զուռս քո։
15՛ի փախո́ւստ դարձաւ ցուլն քո ընտիր, ո́չ մնաց՝ զի տ(է)ր լքոյց զնա։
16Եւ բազմու(թ)ի(ւն)ն տկարացաւ, եւ անկան իւրաքանչիւր առ ընկերի իւրում։ եւ ասեն, արի́ք եւ դարձցուք առ իւրաքանչիւր ժողովուրդ մեր, եւ յիւրաքանչիւր աշխարհ իւր՝ յերեսաց յունական սրոյն։
17Կոչեցէ́ք զանուն փառաւովնի արքային եգիպտացւոց՝ սաովն, եւ եբիր, եւ մովեդ։
18Կենդանի́ եմ ես՝ ասէ տ(է)ր, որոյ թագաւոր զօրութե(ան)ց անուն է ն(ո)ր(ա). զի իբրեւ զգահաւանդակ ՛ի լերինս, եւ իբրեւ զկարմելոս ՛ի ծովո́ւ եկեսցէ։
19Հանդերձ գերութե(ան) արա քեզ բնակեալ դուստրդ եգիպտացւոց. զի մեմփիս յապականութի́(ւն) եղիցի, եւ կոչեսցի նմա վա́յ առ չգոյէ բնակչաց ն(ո)ր(ա)։
20երինջ զարդարեալ գեղեցիկ՝ եգիպտոս։ Հա́տ հատաւ ՛ի հիւսւսոյ՝ եկն ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա).
21եւ վարձկանք ն(ո)ր(ա) ՛ի նմա իբրեւ եզինք պարարակք. զի եւ նոքա ՛ի փախո́ւստ դարձան առհասարակ, եւ ո́չ հանդարտեցին. զի օր կորստեան եկն ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա), եւ ժամանակ վրէժխնդրութե(ան)։
22Ձա́յն ն(ո)ր(ա) իբրեւ զօձի́ որ շչիցէ, զի ընդ աւազ գնայցեն։ տապարաւորք եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) իբրեւ զփայտահարս։
23հարէ́ք զանտառս ն(ո)ր(ա)՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ՝ զորոյ ո́չոք առնուցու զչափ. զի բազմասցի առաւել քան զմարախ, եւ ո́չ է ն(ո)ց(ա) թիւ։
24Յամօ́թ եղեւ դուստրն եգիպտացւոց. մատնեցաւ ՛ի ձեռս հիւսւսային զօրացն։
25Ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւասիկ ես խնդրեցից զվրէժ յամովնայ որդւոյ ն(ո)ր(ա). ՛ի փարաւոնէ, եւ յեգիպտացւոց, եւ ՛ի գից ն(ո)ց(ա), եւ ՛ի թագաւորաց ն(ո)ր(ա). եւ ՛ի փարաւովնէ́ եւ ՛ի յուսացելո́ց ՛ի նա։
26եւ մատնեցից զն(ո)ս(ա) ՛ի ձեռս խնդողա́ց անձանց ն(ո)ց(ա), եւ ՛ի ձեռս նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, եւ ՛ի ձեռս ծառայից ն(ո)ր(ա)։ Եւ յետ այնորիկ բնակեսցէ իբրեւ զառաջինն՝ ասէ́ տ(է)ր։
27Բայց դու մի́ երկնչիցիս ծառայ իմ յակոբ. եւ մի զարհուրիցիս ի(սրայ)էլ. զի ահաւասիկ ես զերծուցանեմ զքեզ ՛ի հեռաստանէ, եւ զզաւակ քո ՛ի գերութ(են)է ն(ո)ց(ա)։ եւ դարձցի յակովբ եւ դադարեսցէ, եւ ննջեսցէ. եւ ո́չոք իցէ որ լլկիցէ զնա։
28Եւ դու մի́ երկնչիր ծառայ իմ յակոբ՝ ասէ տ(է)ր. զի ես ընդ քե́զ եմ, թէ արարից վախճան ա(մենայ)ն ազգաց ուր ցրուեցի զքեզ անդր, այլ քեզ ո́չ արարից վախճան։ եւ խրատեցից զքեզ յիրաւունս, եւ քաւելով ո́չ քաւեցից զքեզ։
1՛Ի վերայ Այլազգեաց։ Բանն տ(եառ)ն՝ որ եղեւ առ երեմիա մարգարէ ՛ի վ(ե)ր(այ) այլազգեաց, մինչչե́ւ հարեալ էր փարաւոնի զգազա։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւադիկ ջուրք ելանեն ՛ի հիւսւսոյ, եւ եղիցին հեղեղատք յողողանել, եւ ողողեսցեն զերկիրն լրիւ իւրով, զքաղաքն եւ զբնակիչս ն(ո)ր(ա)։ Բողո́ք բաձցեն մարդիկ, եւ աղաղակեսցեն ա(մենայ)ն բնակիչք երկրին,
3՛ի ձայնէ́ ասպատակի ն(ո)ր(ա), ՛ի զինուց ոտից ն(ո)ր(ա), եւ ՛ի շաչելոյ կառաց ն(ո)ր(ա), եւ ՛ի շառաչելոյ անուոցն ն(ո)ր(ա)։ Եւ ո́չ դարձցին հարք առ որդիս իւրեանց ՛ի լքմանէ ձեռաց իւրեանց՝
4յաւուրն յորում գայցէ կորուսանել զա(մենայ)ն այլազգիսն։ Եւ կորուսից զծո́ւր եւ զծայդան, եւ զա(մենայ)ն մնացորդս օգնականութե(ան) ն(ո)ց(ա)։ եւ սատակեսցէ տ(է)ր զայլազգիս զմնացորդս կղզեացն՝ եւ զգամրաց։
5Հասցէ́ կնգութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) գազայ. կործանեցաւ ասկաղոն, եւ մնացորդքն ենակիմայ։ մինչեւ յե՞րբ կոտորեսցես
6սուրդ տ(եառ)ն. մինչեւ ցե՞րբ ո́չ դադարիցես. դարձի́ր ՛ի պատեանս քո, դադարեա՝ եւ վերացի́ր։
7Զիա՞րդ դադարիցէ. զի տ(է)ր հրամայեաց զնա ՛ի վ(ե)ր(այ) ասկաղովնի, եւ ՛ի վ(ե)ր(այ) ծովեզերեայցն մնացելոց զարթնուլ։
1՛Ի վ(ե)ր(այ) Մովաբու։ Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. վա́յ ՛ի վերայ նաբաւայ, զի կորեաւ։ յամօ́թ եղեւ՝ առաւ կարիաթեմ. յամօ́թ եղեւ մասոգամբ. ՛ի պարտութի(ւն) մատնեցաւ։
2Եւ ո́չ եւս իցեն պարծանք մովաբու յեսեբոն. խորհեցաւ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) չարիս. եկա́յք հարցուք զնա յազգէ եւ լռելով լռեսցէ, զկնի քո շրջեսցի հուր։
3Զի գո́յժ գուժողաց յորովնաիմայ. սատակումն ՛ի բեկումն մեծ
4բեկաւ մովաբ։ գո́յժ տուք ՛ի զոգովր.
5զի լցա́ւ աղովթ լալովք։ ելցէ́ լալով ընդ ճանապարհն որովնայիմայ։ Տագնա́պ եւ գոյժ բեկման լուայ։
6փախերո́ւք՝ եւ ապրեցուցէ́ք զանձինս ձեր. եւ եղիջիք իբրեւ զցիռ յանապատի։
7Քանզի յուսացեալ էիր յամուրս քո. եկեսցեն նեզու(թ)ի(ւն)ք եւ դու ըմբռնեսցիս, եւ ելցէ քամովս ՛ի գերու(թ)ի(ւն), քուրմք ն(ո)ր(ա) եւ իշխանք ն(ո)ր(ա)։ միանգամայն
8հասցէ սատակումն ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն քաղաքաց. եւ մի քաղաք մի́ ապրեսցի, եւ կորիցէ բնակիչ՝ եւ սատակեսցի դաշտականն։ Ա́յսպէս ասէ տ(է)ր.
9տո́ւք նշանակ մովաբու. զի տոչորելով տոչորեսցի, եւ ա(մենայ)ն քաղաքք նորա յանապատ եղիցին առ ՛ի չգոյէ բնակչաց։
10Անիծեա́լ լիցի որ գործէ զգործ տ(եառ)ն հեղգու(թեամ)բ. եւ անիծեա́լ լիցի որ վերացուսցէ զսուր իւր յարենէ ն(ո)ր(ա)։
11Հանգուցեալ էր ՛ի մանկութ(են)է իւրմէ մովաբ. եւ յուսացեալ էր ՛ի փառս իւր. եւ ո́չ թափեալ աման յամանոյ, եւ ո́չ երթեալ ՛ի գերու(թ)ի(ւն). վ(ա)ս(ն) այնորիկ կայր հա́մ ն(ո)ր(ա) ՛ի նմին, եւ հոտ ն(ո)ր(ա) ո́չ պակասեաց։
12Վ(ա)ս(ն) այնորիկ ահա աւուրք գան՝ ասէ տ(է)ր, եւ առաքեցից նմա կորացուցիչս, եւ կորացուսցեն զնա. եւ զանօթս ն(ո)ր(ա) մանրեսցեն, եւ զամանս ն(ո)ր(ա) փշրեսցեն։
13եւ ամաչեսցէ մովաբ ՛ի քամովսայ, ո(ր)պ(էս) ամաչեաց տունն ի(սրայէ)լի ՛ի բեթելայ յուսո́յն իւրեանց։
14Զիա՞րդ ասիցէք թէ հզօրք եմք, եւ արք զօրաւարք պատերազմի։
15կորեաւ մովաբ՝ եւ քաղաք ն(ո)ր(ա) եւ ընտիր երիտասարդք ն(ո)ր(ա) անկան ՛ի սպանումն. ասէ արքայ՝ որոյ տ(է)ր զօրութե(ան)ց անուն է ն(ո)ր(ա)։
16Մե́րձ է ՛ի հասանել օր մովաբու, եւ չարիք ն(ո)ր(ա) արագեն յոյժ։
17խախտեցէ́ք զնա շուրջանակի. ամենեքին ոյք գիտէք զանուն ն(ո)ր(ա), ասացէ́ք՝ զիա՞րդ խորտակեցաւ ցուպն գեղեցիկ, գաւազանն մեծարանաց։
18Է́ջ ՛ի փառաց, եւ նի́ստ ՛ի գիջի ետեղակալ դուստրդ դեբովնայ, Ի կորեաւ մովաբ. եհաս ապականիչ ամրոցաց քոց։
19Կա́ց յանցս ճանապարհաց եւ հայեա́ց՝ որ նստիսդ յարովէր, եւ հա́րց ցփախստականս՝ եւ ցապրեալս, եւ ասասջի́ր զի՞նչ գործեցաւ։
20Յամօ́թ եղեւ մովաբ զի խորտակեցաւ. Ճչեա́ եւ աղաղակեա́ եւ գո́յժ տուր յառնովն՝ թէ կորեաւ մովաբ։
21Եւ դատաստանք հասեալ գոն յերկրին միովրայ, ՛ի քիլովն եւ յասա, եւ ՛ի մովփաթ,
22եւ ՛ի դեբոն, եւ ՛ի նաբաւ, եւ ՛ի տունն դերզաթեմայ։
23եւ ՛ի կարաթեմ, եւ ՛ի տունն գամովղայ, եւ ՛ի տունն մաւովնայ,
24եւ ՛ի կարիաւովթ. եւ ՛ի բոսոր, եւ յա(մենայ)ն քաղաքս երկրիդ մովաբայ ՛ի հեպաւորս եւ ՛ի մերձաւորս։
25Խորտակեցաւ եղջեւրն մովաբու, եւ յանդգնութի(ւն) նորա խորտակեցաւ՝ ասէ տ(է)ր։
26Արբեցուցէ́ք զնա, զի ՛ի վերայ տ(եառ)ն մեծաբանեաց. ծափղծափի́ հարցէ́ մովաբ, եւ եղիցի ՛ի կատակա́նս եւ ինքն։
27Զի ո́չ եթէ ՛ի ծաղր ինչ էր քեզ ի(սրայ)էլ, եւ ՛ի գոզոնս գտան. յորժամ մարտնչէիր ընդ նմա նովա́ւ գերեսցիս։
28Թողին զքաղաքս՝ եւ բնակեցան ՛ի քարածե́րպս բնակիչք մովաբու. եղեն իբրեւ զաղաւնիս բունեալք ՛ի քարածերպս եւ ՛ի բերանս սորոց։
29Լուա́յ զհպարտու(թ)ի(ւն)ն մովաբու. զի հպարտացա́ւ յոյժ բարձրութի(ւն) ն(ո)ր(ա)՝ եւ հպարտու(թ)ի(ւն) իւր՝ եւ ամբարտաւանութի(ւն) իւր։ եւ բարձրացաւ սիրտ ն(ո)ր(ա).
30եւ ես ծանեայ զգործս ն(ո)ր(ա)։ ոչ ապաքեն ըստ կարի՞ ն(ո)ր(ա) իցեն բազուկք նորա. այլ նա ո́չ այնպէս արար։
31Վ(ա)ս(ն) այնորիկ ճի́չ բարձէք ՛ի վ(ե)ր(այ) մովաբու. գուժեցէ́ք յա(մենայ)ն կողմանց մովաբու. ՛ի վ(ե)ր(այ) արանց խզելոց՝ փետելոց՝ մրելոց։
32եւ մրմնջեսցէ իբրեւ զլալիւնն յազերայ։ լացցուք զքեզ այգիդ սաբեմայ. բարունակք քո ձգեցան ընդ ծով. քաղաքք յազերայ հասին ՛ի վ(ե)ր(այ) մրգոց քոց, եւ ՛ի վ(ե)ր(այ) կթոց քոց եհաս սատակումն։
33Մաշեցա́ւ ուրախու(թ)ի(ւն) եւ ցնծութի(ւն) ՛ի կարմելայ՝ եւ յերկրէն մովաբացւոց։ գինի́ էր ՛ի հնծանս քո. ընդ առաւօտս ո́չ կոխեցին, եւ ընդ երեկս ո́չ հանին զձայն հնծանահարաց։
34յաղաղակէն յեսեբոնայ մինչեւ յելելայ եւ մինչեւ յասսա. քաղաքք ն(ո)ց(ա) ետուն զձայնս իւրեանց ՛ի սեգովրայ մինչեւ յերովնայիմ, եւ գո́յժ ՛ի սալեսայ. զի եւ ջուրն եբերիմիայ ՛ի տապ խորշակի եղիցի։
35Եւ կորուսի́ց զմովաբ՝ ասէ տ(է)ր. որ ելանէր ՛ի բագինս՝ եւ արկանէր խունկս աստուածոց օտարաց։
36Վ(ա)ս(ն) այնորիկ սիրտ իմ ՛ի վ(ե)ր(այ) մովաբու իբրեւ զփող գոչեսցէ. սիրտ իմ ՛ի վերայ արանց առ որմովքն խզելոց իբրեւ զհնչիւն փողոյ. վ(ա)ս(ն) այնորիկ զորինչ ստացաւն՝ կորեաւ ՛ի մարդկանէ։
37Ա(մենայ)ն գլուխք ընդ ա(մենայ)ն տեղիս գերծցին. եւ ա(մենայ)ն մորուք խզեսցին. եւ ա(մենայ)ն ձեռք կոծեսցին. եւ ա(մենայ)ն հասակ քրձազգածք եղիցին։
38Եւ յա(մենայ)ն տանիս մովաբայ եւ ՛ի հրապարակս ն(ո)ր(ա) ամենեւին կո́ծ. զի խորտակեցի զմովաբ իբրեւ զաման՝ որ ո́չ իմիք իցէ պիտանացու՝ ասէ տ(է)ր։
39Զիա՞րդ փոփոխեցաւ. ո́ղբս առէք. զի՞արդ դարձոյց զթիկունս իւր. ամաչեաց եւ եղեւ ՛ի ծաղր եւ ՛ի քէնս ամենեցուն որ շուրջ զնովաւ։
40Զի ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւադիկ իբրեւ զարծու(թ)ի(ւն) դիմեսցէ, եւ տարածեսցէ զձեռս իւր ՛ի վ(ե)ր(այ)մովաբու։
41Առա́ւ կարիաւովթ, եւ ըմբռնեցան ամուրք ն(ո)ր(ա). եւ եղիցի սիրտ զօրաւորացն մովաբայ յաւուր յայնմիկ իբրեւ զսիրտ կանանց յերկունս։
42եւ կորիցէ մովաբ ՛ի բազմու(թեն)է. զի ՛ի վ(ե)ր(այ) տ(եառ)ն մեծաբանեա́ց։
43Վի́հ, եւ ա́հ, եւ որոգայթ ՛ի վերայ քո որ բնակեալդ ես ՛ի մովաբ։
44եւ որ փախիցէ յերեսաց ահին՝ անկցի ՛ի վի́հն. եւ որ եանիցէ ՛ի վհէ անտի՝ ըմբռնեսցի յորոգա́յթն. զի ածից զա(մենայ)ն ՛ի վ(ե)ր(այ) մովաբու յամին յորում հանդէ́ս արարից նմա՝ ասէ տ(է)ր։
45Եւ յարկսն յեսեբոնայ հասին փախուցեաք յորոգայթէն. զի հո́ւր ել յեսեբոնայ, եւ քննեա́ց զորդիսն ամովնայ։
46Վա́յ քեզ մովաբ, կորուսեր զժողովուրդն քամովսայ. զի առա́ն ուստերք ն(ո)ր(ա) եւ դստերք ն(ո)ր(ա) ՛ի գերութի(ւն)։
47եւ դարձուցից զգերութի(ւն)ն մովաբու յաւուրս յետինս՝ ասէ տ(է)ր։
48Մինչեւ ցա́յս վայր են դատաստանք մովաբու։
1՛Ի վ(ե)ր(այ) Որդւոցն ամովնայ։ Ա́յսպէս ասէ տ(է)ր. միթէ որդիք ո՞չ իցեն ի(սրայէ)լի. կամ յանձանձիչս ո՞չ իցէ ն(ո)ց(ա). ընդէ՞ր ամփոփեաց մեղքովմ զգադ. եւ ժողովուրդ սոցա ՛ի քաղա́քս ն(ո)ց(ա) բնակէ։
2Վ(ա)ս(ն) այդորիկ ահա աւուրք գան՝ ասէ տ(է)ր, եւլ ո́ւր արարից յռաբովթ որդւոցն ամովնայ զգո́յժ քաղաքացն. եւ եղիցին յանապա́տ եւ ՛ի կորուստ, եւ բագինք ն(ո)ց(ա) հրո́վ այրեսցին. եւ առցէ ի(սրայ)էլ զիշխանու(թ)ի(ւն) իւր՝ ասէ տ(է)ր։
3Գուժեա́ եսեբոն՝ զի կորեաւ գեհ. բողո́ք բարձէք դստերք հռաբայ. քրձազգա́ծք եղերուք՝ եւ մոլեցարո́ւք. սո́ւգ առէք՝ եւ յա́յսկոյս յայնկոյս ընթացարո́ւք զցանկովք. զի մեղքովմ ՛ի գերութի(ւն) երթիցէ, քուրմք ն(ո)ր(ա) եւ իշխանք ՛ի միասին։
4Զի՞ ցնծայցես ՛ի խորանս քո զեփ, եւ ՛ի դաշտս քո դուստր ժպրհու(թ)ե(ան). որ յուսացեալէիր ՛ի գանձս քո եւ ասէիր՝ ո՞ գայցէ ՛ի վերայ իմ։
5Ահաւասիկ ե́ս ածից ՛ի վ(ե)ր(այ) քո երկեւղ՝ ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց յա(մենայ)ն կողմանց շուրջ զքեւ բնակելոցդ. եւ ցրուեսջիք յիւրաքանչիւր կողմ. եւ ո́չոք իցէ որ ժողովիցէ զթափառականսն։
6Եւ յետ այնորիկ դարձուցից զգերութի(ւն) որդւոցն ամոնայ՝ ասէ տ(է)ր։
7՛Ի վերայ Եդովմայ։ Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. ո́չեւս գոյ իմաստու(թ)ի(ւն) ՛ի թեման. կորեա́ւ խորհուրդ ՛ի հանճարեղաց. գնա́ց իմաստութի(ւն) ն(ո)ր(ա)։
8խաբեցաւ տեղի ն(ո)ր(ա)։ ծանրացուցէ́ք ՛ի նստել բնակիչք դեգանայ, զի դժուարինս արար։ ածի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) ժամանակ՝ յորում ա́յց արարից նմա։
9զի կթողք հասին ՛ի վ(ե)ր(այ) քո, եւ ո́չ թողցեն ՛ի քեզ մնացորդս. իբրեւ գողք գիշերոյ դիցեն զձեռս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։
10Զի ես կործանեցի զեսաւ. եւ յայտնեցի զծածուկս ն(ո)ր(ա), եւ թաքչել ո́չ կարասցեն։ կորեա́ւ զաւակ ն(ո)ր(ա) ՛ի ձեռանէ եղբօր եւ դրացւոյ իւրոյ։
11եւ չի́ք մնալ որբւոյն քում թէ կեցցէ. եւ այրիք ն(ո)ց(ա) յի́ս յուսացան։
12Զի ա́յսպէս ասէ տ(է)ր. ահա որոց ո́չ էր օրէն ըմպել զբաժակն՝ արբին ըմպելով. եւ դու արդարանալով արդարանայցե՞ս. ո́չ արդարասցիս, այլ ըմպելով արբցես։
13Զի յանձն իմ երդուայ՝ ասէ տ(է)ր, թէ յապականու(թ)ի(ւն)՝ եւ ՛ի նախատինս՝ եւ յանապատս, եւ յանէ́ծս եղիցիս ՛ի մէջ բաժնի ն(ո)ր(ա), եւ ա(մենայ)ն քաղաքք ն(ո)ց(ա) եղիցին աւերակք յաւիտեան։
14Լո́ւր լուայ ՛ի տ(եառն)է, եւ հրեշտակս յազգս ազգս արձակեաց. ժողովեցարո́ւք եւ հասէ́ք ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). արի́ք ելէ́ք ՛ի պատերազմ։
15զի ահաւադիկ ես փոքր մեւս եւս՝ եւ տա́ց զքեզ ՛ի մէջ ազգաց արհամարհեալ ՛ի մէջ մարդկան։
16Այպանութի(ւն) քո հասոյց քեզ զայդ. լրբու(թ)ի(ւն) սրտի քոյ արար զքեզ ծակամուտ վիմաց, եւ ա́ռ զզօրու(թ)ի(ւն) բարձրացեալ բլրոյն քոյ. զի եթէ բարձրացուսցես իբրեւ զարծու(թ)ի(ւն) զբոյն քո, եւ անտի́ իջուցից զքեզ՝ ասէ տ(է)ր։
17Եւ եղիցի եդովմ յանապատ. եւ ա(մենայ)ն որ անցանիցէ ը(ստ) նա՝ զարմասցի՝, եւ շչեսցէ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն հարուածոց ն(ո)ր(ա)։
18ո(ր)պ(էս) կործանեցաւ սոդոմ եւ գոմոր եւ բնակիչք ն(ո)ր(ա) ասէ տ(է)ր. եւ մի́ նստցի ՛ի նա մարդ՝ եւ մի́ բնակեսցէ ՛ի նմա որդի մարդոյ։
19Ահաւասիկ իբրեւ զառեւծ ելցէ ՛ի միջոյ յորդանանու ՛ի տեղին եթամմա. զի վաղվաղակի հալածական արարից զն(ո)ս(ա) ՛ի նմանէ. եւ ո՞վ է ընտրեալ ՛ի նմա, եւ ա́յց արարից նմա, կամ ո՞վ ընդդէմ դառնայցէ ինձ. կամ ո՞վ իցէ այն հովիւ որ ընդդէմ կայցէ երեսաց իմոց։
20Վ(ա)ս(ն) այդորիկ լուարո́ւք զխորհուրդ տ(եառ)ն զոր խորհեցաւ ՛ի վ(ե)ր(այ) եդովմայեցւոց, եւ զխորհուրդ ն(ո)ր(ա) զոր խորհեցաւ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց թեմանայ։ Եթէ ո՞չ հարցին յետինք ոչխարացն, բայց եթէ յաւիտեան կայցեն քակտումն ն(ո)ց(ա)։
21՛Ի ձայնէ կործանման ն(ո)ր(ա) շարժեցաւ երկիր. գո́յժ քո եհաս ՛ի ծով կարմիր, եւ լսելի́ եղեւ աղաղակ քո։
22ահաւանիկ իբրեւ զարծուի երեւեսցի, եւ սլասցի, եւ տարածեսցէ զթեւս իւր ՛ի վ(ե)ր(այ) ամրոցացն ն(ո)ր(ա)։ Եւ եղիցի սիրտ զօրաւորացն եդովմայ յաւուր յայնմիկ իբրեւ զսիրտս կանանց յերկունս։
23՛Ի վ(ե)ր(այ) Դամասկոսի։ Յամօ́թ եղեւ եմա́թ՝ եւ արփաթ. զի լուր չարեաց լուան, յիմարեցա́ն ՛ի ծովուն. զայրացան՝ եւ հանգչել ո́չ կարասցեն։
24Լքա́ւ դամասկոս. դարձաւ ՛ի փախուստ եւ կործանեցաւ. դողո́ւմն կալաւ զնա, եւ երկունք ճեպեցին զնա իբրեւ զծննդականի։
25եւ զիա՞րդ է. զի ո́չ թողոյր զքաղաքն իմ, զաւանն զոր սիրեցի։
26Վ(ա)ս(ն) այնորիկ անկցի́ն երիտասարդք ՛ի հրապարակս քո, եւ ա(մենայ)ն արք պատերազմօղք կործանեսցին յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց։
27Ե́ս վառեցից հուր ՛ի պարիսպն դամասկոսի, եւ կերիցէ́ զհրապարակս որդւոցն ադերայ։
28՛ի վ(ե)ր(այ)Կեդարու։ ՛Ի վ(ե)ր(այ) տիկնոջ հանգրուանին զոր եհար նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց։ Ա́յսպէս ասէ տ(է)ր. արի́ք ելէ́ք ՛ի վ(ե)ր(այ) կեդարու, եւ հարէ́ք զորդիսն կեդամայ։
29զխորանս ն(ո)ց(ա) եւ զխաշինս ն(ո)ց(ա). առցե́ն զհանդերձս ն(ո)ց(ա) եւ զա(մենայ)ն կահ եւ զկարասի ն(ո)ց(ա). եւ զուղտերամակս ն(ո)ց(ա) առցեն իւրեանց։ եւ կոչեցէ́ք ՛ի վ(ե)ր(այ) նոցա կորո́ւստ շուրջանակի։
30Փախուցէ́ք սաստիկ. խորեցէ́ք ՛ի նստել բնակիչք հանգրուանիդ՝ ասէ տ(է)ր. զի խորհո́ւրդ խորհեցաւ ՛ի վ(ե)ր(այ) ձեր նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց. խորհեցաւ ՛ի վ(ե)ր(այ) քո խորհուրդ։
31արի ե́լ ՛ի վ(ե)ր(այ) ազգին դադարելոյ որ նստի ՛ի հանգստեան՝ ասէ տ(է)ր. որոց ո́չ դրունք, եւ ո́չ նիգք, առանձին բնակեալք։
32Եւ եղիցին ուղտերամակք ն(ո)ց(ա) յաւար, եւ բազմու(թ)ի(ւն) խաշանց ն(ո)ց(ա) ՛ի կորուստ. եւ հոսեցից ը(ստ) ա(մենայ)ն հողմս զյապաւեալսն առ երեսօք, եւ յա(մենայ)ն կողմանց ն(ո)ց(ա) ածից ն(ո)ց(ա) կործանումն՝ ասէ տ(է)ր։
33Եւ եղիցի հանգրուանն բնակու(թ)ի(ւն) ջայլամանց, եւ անապատ մինչեւ յաւիտեան։ եւ մի́ բնակեսցէ ՛ի նմա մարդ, եւ մի́ նստցի ՛ի նմա որդի հողածնի։
34՛Ի վ(ե)ր(այ) ելամայ։
35Բանն տ(եառ)ն՝ որ եղեւ առ երեմիա մարգարէ վ(ա)ս(ն) ելամայ յիսկզբան թագաւորութե(ա)ն սեդեկիայ արքայի յուդայ՝ եւ ասէ։
36Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւադիկ խորտակեցա́ւ աղեղն ելամայ, իշխանութի(ւն) բռնաւորու(թ)ե(ան) ն(ո)ց(ա)։
37եւ ածից ՛ի վ(ե)ր(այ) ելամայ չորս հողմս ՛ի չորից կողմանց երկնից, եւ ցրուեցից զն(ո)ս(ա) ընդ ա(մենայ)ն հողմս ընդ այնոսիկ. եւ ո́չ իցէ ազգ յոր ո́չ հասանիցեն թափառականքն ելամայ։
38Եւ զարհուրեցուցից զն(ո)ս(ա) առաջի թշնամեաց ն(ո)ց(ա) որք խնդրէին զանձինս ն(ո)ց(ա). եւ ածից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) ըստ բարկութե(ան) սրտմտութե(ան) իմոյ՝ ասէ́ տ(է)ր. եւ արձակեցից զսուր իմ զկնի ն(ո)ց(ա) մինչեւ սպառեսցէ́ զն(ո)ս(ա)։
39Արկից զաթոռ իմ յելամ, եւ կորուսի́ց անտի զթագաւորս՝ եւ զմեծամեծս՝ ասէ տ(է)ր։
40Եւ եղիցի յաւուրս յետինս դարձուցից զգերու(թ)ի(ւն) ելամայ՝ ասէ տ(է)ր։ Իսկզբան թագաւորութե(ան) սեդեկիայ արքայի եղեւ բանս այս ՛ի վ(ե)ր(այ) ելամայ։
1՛Ի վ(ե)ր(այ) Բաբելացւոց։ Բանն զոր խօսեցաւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի, առ երկիրն քաղդեացւոց ՛ի ձեռն երեմիայ մարգարէի։
2Պատմեցէ́ք յազգս՝ եւ լո́ւ արարէք. նշան կանգնեցէ́ք, լսելի́ արարէք. մի́ ծածկիցէք. ասասջի́ք առ բաբելոն. յամօ́թ եղեւ բէլ. փափուկքն աներկեւղք. մատնեցաւ մեովդաք. յամօ́թ եղեն կուռք ն(ո)ր(ա). ամաչեցին գարշելիք ն(ո)ր(ա)։
3Զի ե́լ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ա́զգ ՛ի հիւսւսոյ. նա́ դիցէ զերկիր ն(ո)ր(ա) յապականութի(ւն). եւ ո́չոք իցէ որ բնակիցէ ՛ի նմա ՛ի մարդոյ մինչեւ յանասուն. զի խախտեցան եւ գնացի́ն։
4Յաւուրսն յայնոսիկ, եւ ՛ի ժամանակին յայնմիկ ասէ տ(է)ր՝ եկեսցեն որդիքն ի(սրայէ)լի. ինքեա́նք եւ որդիքն յուդայ ՛ի միասին, շրջեսցին եւ լալով գայցեն առ տ(է)ր ա(ստուա)ծ իւրեանց, խնդրեսցեն
5մինչեւ ՛ի սիոն, հարցցեն զճանապարհէ, ա́յսր դիմեսցեն, եւ եկեսցեն՝ եւ ապաւինեսցին ՛ի տ(է)ր. զի ուխտ յաւիտենի́ց է՝ եւ ո́չ մոռասցին։
6Իբրեւ զոչխարս կորուսեալս եղեւ ժողովուրդ իմ. հովիւք ն(ո)ց(ա) մերժեցին զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) լերանց, մոլորեցուցին զնոսա ՛ի լեռնէ ՛ի բլուր, գնացին մոռացան զմակաղատեղս իւրեանց։
7Ամենեքեան որ գտանէին՝ սատակէին զն(ո)ս(ա)։ թշնամիք ն(ո)ց(ա) ասացին՝ մի́ ներեսցուք ն(ո)ց(ա). փոխանակ զի մեղա́ն տ(եառ)ն։ արօտք արդարութե(ան) է, եւ տ(եառ)ն որ ժողովեաց զհարսն ն(ո)ց(ա)։
8Օտարացարո́ւք ՛ի միջոյ բաբելոնի. եւ յերկրէդ բաբելացւոց ելէ́ք, եւ եղերո́ւք իբրեւ զվիշապս առաջի խաշանց։
9Զի ահաւասիկ եւ յարուցից՝ եւ ածից ՛ի վ(ե)ր(այ) բաբելացւոց զժողովս ազգաց մեծամեծաց յերկրէ հիւսւսոյ, եւ ճակատեսցին զնովաւ. եւ անտի ըմբռնեսցի։ իբրեւ նետ՝ իմաստուն պատերազմողի որ ո́չ դարձցի ունայն։
10Եւ եղիցի երկիրն քաղդեացւոց յաւար. եւ ա(մենայ)ն աւարառուքն ն(ո)ր(ա) յագեսցին՝ ասէ տ(է)ր։ զի ուրա́խ լինէիք եւ պարծէիք յափշտակել զժառանգութի(ւն) իմ։
11զի խայտայիք իբրեւ զուարա́կս ՛ի վ(ե)ր(այ) դալարոյ, եւ ոգորէիք իբրեւ զցուլս։
12Յամօ́թ եղեւ մայրն ձեր յոյժ. մա́յրն որ ՛ի բարութե(ան) էր. ահաւադիկ վախճան ազգաց՝ աւեր, անջուրք, եւ անապատ՝
13՛ի բարկութ(են)է տ(եառ)ն։ եւ մի́ բնակեսցի, այլ եղիցի յապականութի(ւն) առհասարակ։ եւ ա(մենայ)ն որ անցանիցէ ընդ բաբելոն՝ տրտմեսցի, եւ շչեսցէ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն հարուածոց ն(ո)ր(ա)։
14Ճակատեցարո́ւք շուրջ զբաբելոնիւ ա(մենայ)ն աղեղնաւորք. ձի́գ դիք ՛ի նա, եւ մի́խանյէք ՛ի նետս ձեր՝ զի տ(եառ)ն մեղաւ։
15Խրախո́յս բարձէք շուրջ զնովաւ, զի լքա́ն ձեռք իւր. անկա́ն մահարձանք՝ եւ կործանեցան պարիսպք ն(ո)ր(ա)՝ զի վրէժխնդրութի(ւն) յա(ստուծո)յ է. խնդրեցէ́ք վրէժս ՛ի դմանէ. ո(ր)պ(էս) արարն՝ արարէ́ք դմա։
16Սատակեցէ́ք զզաւակ ՛ի բաբելոնէ. եւ առնուցու մանգաղ ՛ի ժամանակի հնձոց. յերեսաց յունական սրոյն իւրաքանչիւր ՛ի ժողովո́ւրդ իւր դարձցին, եւ իւրաքանչիւր յերկի́ր իւր փախիցեն։
17Ոչխար մոլորեալ ի(սրայ)էլ. առեւծք մերժեցին զնա. նա́խ եկեր զնա թագաւորն ասորեստանեայց, եւ յետոյ զոսկերս նորա արքային բաբելացւոց։
18Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւասիկ ես խնդրեցից վրէ́ժ յարքայէն բաբելացւոց եւ յերկրէ́ ն(ո)ր(ա), ո(ր)պ(էս) խնդրեցի վրէժ յարքայեն ասորեստանեայց։
19Եւ պատսպարեցուցից զի(սրայ)էլ անդրէն ՛ի ճարակս իւր. եւ արածեսցի ՛ի կարմելոս, եւ ՛ի բասան, եւ ՛ի լերին եփրեմի, եւ ՛ի գաղաադ. եւ յագեսցին անձինք ն(ո)ց(ա)։
20Յաւուրսն յայնոսիկ, եւ ՛ի ժամանակին յայնմիկ՝ ասէ տ(է)ր, խնդրեսցեն զանիրաւու(թ)ի(ւն)ն ի(սրայէ)լի, եւ ոչեւս իցէ. եւ զմեղս յուդայ՝ եւ ո́չ գտանիցեն. զի քաւի́չ եղէց անիրաւութե(ան)ց ն(ո)ց(ա)
21՛ի վերայ երկրի։ Ե́լ դառնու(թեամ)բ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ ՛ի բնակչաց նորա խնդրեսջիր վրէժս։ սո́ւր եւ ապականու(թ)ի(ւն) զկնի ն(ո)ր(ա)՝ ասէ տ(է)ր. եւ արասջի́ր ըստ ա(մենայ)նի զոր պատուիրեցի քեզ։
22Ձա́յն պատերազմի յերկրէն քաղդէացւոց, եւ բեկումն մեծ։
23զիա՞րդ խորտակեցաւ եւ մանրեցաւ ուռնն ա(մենայ)ն երկրի. զիա՞րդ եղեւ բաբելոն յապականութի(ւն) ՛ի մէջ ազգաց։
24Յարձակեսցին ՛ի վ(ե)ր(այ), եւ ըմբռնեսցիս՝ բաբելոն, եւ ո́չ իմասցիս. գտար եւ ըմբռնեցա́ր, զի տ(եառ)ն ընդդէմ դարձար։
25Եբա́ց տ(է)ր զանձս իւր, եւ եհան զանօթս բարկութե(ան) իւրոյ. զի գործ տ(եառ)ն զօրութե(ան)ց է յերկրին քաղդեացւոց։
26եկին հասին նմա ժամանակք իւր. բացէ́ք զշտեմարանս ն(ո)ր(ա). որոնեցէ́ք զնա իբրեւ զայրս, եւ սատակեցէ́ք զնա. մի́ մնասցեն ն(ո)ց(ա) մնացորդք։
27ցամաքեցուցէ́ք զա(մենայ)ն պտուղս ն(ո)ր(ա), եւ իջցեն ՛ի սպանո́ւմն։ վա́յ ն(ո)ց(ա)՝ զի եկն օր ն(ո)ց(ա), եւ ժամանակ վրէժխնդրու(թ)ե(ան) ն(ո)ց(ա)։
28Ձա́յն փախուցելոց եւ ապրելոց յերկրէն քաղդեացւոց, պատմե́լ ՛ի սիովն զվրէժխնդրու(թ)ի(ւն) ՛ի տ(եառն)է ա(ստուծո)յ մերմէ, զվրէժխնդրու(թ)ի(ւն) տաճարի իւրոյ։
29Պատուէ́ր տուք բազմաց ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի, ա(մենայ)ն աղեղնաւորաց՝ թէ բանակեցարո́ւք զդովաւ շուրջանակի. զի մի́ ոք իցէ որ ապրիցի ՛ի դմանէ. հատուցէ́ք դմա ըստ գործոց իւրոց, ըստ ա(մենայ)նի զոր արար՝ արարէ́ք դմա. զի տ(եառ)ն ընդդէմ դարձաւ, ա(ստուծո)յ սրբոյն ի(սրայէ)լի։
30Վասն այնորիկ անկցին երիտասարդք ն(ո)ր(ա) ՛ի հրապարակս ն(ո)ր(ա), եւ ա(մենայ)ն արք պատերազմօղք ն(ո)ր(ա) անկեալ դնիցին յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր։
31Ահաւսիկ ես ՛ի վ(ե)ր(այ) քո՝ ասէ տ(է)ր զօրութե(ան)ց, ՛ի վ(ե)ր(այ) հպարտիդ. զի հասեա́լէ օր քո՝ եւ ժամանակ վրէժխնդրութե(ան) քոյ։
32եւ տկարասցի հպարտու(թ)ի(ւն) քո, եւ կործանեսցի.եւ ո́չոք իցէ որ յարուցանիցէ զնա· եւ վառեցից հո́ւր յանտառս ն(ո)ր(ա), եւ կերիցէ շուրջ զնովաւ զա(մենայ)ն։
33Ա́յսպես ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. բռնադատեցան որդիքն իսրայէլի եւ որդիքն յուդայ. ամենեքեան որ գերեցին զն(ո)ս(ա), բռնաբարեցին զնոսա, եւ ո́չ կամէին արձակել զն(ո)ս(ա)։
34որ փրկեաց զն(ո)ս(ա) հզօրն. տ(է)ր ամենակալ անուն է ն(ո)ր(ա)։ դատեսցի́ դատաստան ը(ստ) ոսոխս իւր. զի բարձցէ զերկիրն, եւ զայրասի բնակչաց բաբելովնի։
35Սո́ւր ՛ի վ(ե)ր(այ) քաղդեացւոցն՝ ասէ տ(է)ր. եւ ՛ի վ(ե)ր(այ) բնակչացն բաբելովնի, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն մեծամեծաց ն(ո)ր(ա), եւ ՛ի վ(ե)ր(այ) խորհրդակցաց ն(ո)ր(ա)։
36Սո́ւր ՛ի վերայ ըղձութե(ան)ց ն(ո)ր(ա), եւ բարձցին. սո́ւր ՛ի վ(ե)ր(այ) պատերազմողաց ն(ո)ր(ա), եւ լքցին։
37Սո́ւր ՛ի վ(ե)ր(այ) երիվարաց եւ կառաց ն(ո)ր(ա). սո́ւր ՛ի վ(ե)ր(այ) նահատակաց ն(ո)ց(ա), եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն խառնաղանճիցն որ ՛ի մէջ նորա՝ եւ եղիցին իբրեւ զկանա́յս։ Սո́ւր ՛ի վ՝ր գանձուց ն(ո)ր(ա), եւ յափշտակեսցին։
38Սո́ւր ՛ի վ(ե)ր(այ) ջուրց ն(ո)ր(ա), եւ ամաչեսցեն. զի երկիր դրօշելո́ց է. եւ ՛ի վ(ե)ր(այ) կղզեացն որովք պարծէին։
39վ(ա)ս(ն) այնորիկ ճիւա́զք բնակեսցեն ՛ի կղզիսն, եւ բնակեսցեն ՛ի նմա դստերք համբարեաց. եւ մի́ եւս շինեսցի ՛ի սպառ, եւ մի́ եւս բնակեսցէ յաւիտեան.
40ո(ր)պ(էս) սատակեաց ա(ստուա)ծ զերկիրն սոդոմացւոց եւ գոմորացւոց, եւ զսահմանակիցս ն(ո)ր(ա)՝ ասէ տ(է)ր։ եւ մի́ բնակեսցէ անդ մարդ, եւ մի́ պանդխտեսցի ՛ի նմա որդի մարդոյ։
41Ահաւասիկ գո́ւնդ գայ ՛ի հիւսւսոյ, եւ ա́զգ մեծ. եւ թագաւորք բազումք զարթիցեն ՛ի ծագաց երկրէ։
42աղեղն եւ վաղակաւո́ր ՛ի ձեռին իւրում ժպի́րհ է, եւ մի́ ողորմեսցի։ ձա́յն ն(ո)ց(ա) իբրեւ զծով գոչեսցէ. հեծեալք յերիվարս, պատրաստեալք իբրեւ զհուր ՛ի պատերազմ ՛ի վ(ե)ր(այ) քո դո́ւստր բաբելացւոց։
43Լուաւ զլուր ն(ո)ց(ա) արքայն բաբելացւոց, եւ լքան ձեռք ն(ո)ր(ա). նեղու(թ)ի(ւն) տագնապեա́ց զնա, երկունք իբրեւ ծննդականի։
44ահաւադիկ իբրեւ զառեւծ ելցէ ՛ի յորձանացն յորդանանու ՛ի տեղին եթամայ. զի երագերա́գ հալածեցից զնա ՛ի նմանէ. եւ զա(մենայ)ն երիտասարդս յարուցից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։ Զի ո՞վ ոք է իբրեւ զիս. եւ ո՞վ ընդդէմ դառնայցէ ինձ. եւ ո՞վ ոք հովիւ կայցէ հակառակ։
45Վ(ա)ս(ն) այդորիկ լուարո́ւք զխորհուրդ տ(եառ)ն զոր խորհեցաւ ՛ի վ(ե)ր(այ) բաբելովնի, եւ զխորհուրդս ն(ո)ր(ա) զոր խորհեցաւ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց քաղդէացւոց. եթէ ո՞չ ապականեցէք զգառինս հօտից ն(ո)ց(ա). եթէ ոչ ապականիցին ՛ի նոցանէ արօտք։
46զի ՛ի ձայնէ կործանման բաբելոնի շարժեսցի́ երկիր, եւ գոյժ ն(ո)ր(ա) լուիցի́ ՛ի հեթանոսս։
1Այսպէս ասէ տ(է)ր. ահաւասիկ ե́ս յարուցից ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց ն(ո)ր(ա) զսիրտ յարուցելոց, եւ հողմ խորշակի սատակիչ։
2Եւ առաքեցից ՛ի բաբելովն դսրովիչս եւ դսրովեսցեն զնա, եւ ապականեսցեն զերկիր ն(ո)ր(ա). զի վա́յ ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի շուրջանակի յաւուր չարչարանաց իւրոց։
3Լարեսցէ́ որ լարելոցն իցէ զաղեղն իւր, եւ առցէ զանձա́մբ ոյր իցէ զէն։ մի́ խնայէք յերիտասարդս ն(ո)ր(ա), եւ ապականեցէ́ք զա(մենայ)ն զօրութի(ւն) ն(ո)ր(ա)։
4Եւ անկցին վիրաւորք յերկրին քաղդեացւոց, եւ խոցոտեալք շուրջ զնովաւ։
5զո ո́չ եղեւ այրի ի(սրայ)էլ եւ յուդայ յա(ստուծո)յ իւրեանց եւ ՛ի տ(եառն)է ամենակալէ. զի երկիր ն(ո)ց(ա) լցա́ւ անօրէնութ(եամ)բ ՛ի սրբու(թ)ե(ան)ցն ի(սրայէ)լի։
6Փախերո́ւք ՛ի միջոյ բաբելոնի, եւ ապրեցուցէք իւրաքանչիւր զանձն իւր, եւ մի́ կործանիցիք յանիրաւութե(ան)ց ն(ո)ր(ա). զի ժամանակ վրէժխնդրու(թ)ե(ան) է ն(ո)ր(ա) ՛ի տ(եառն)է. զհատուցումն ն(ո)ր(ա) ինքն հատուսցէ։
7Բաժա́կ ոսկի բաբելովն ՛ի ձեռին տ(եառ)ն, որ արբուցանէ զա(մենայ)ն երկիր ՛ի գինւոյ իւրմէ. արբի́ն հեթանոսք. վ(ա)ս(ն) այնորիկ շարժեցան ազգք։
8եւ յանկարծակի կործանեցաւ բաբելովն, եւ խորտակեցաւ։ Ողբ առէք ՛ի վ(ե)ր(այ) դորա. առէ́ք դեղ ՛ի վիրաց դորա, թերեւս բժշկեսցի́։
9Բժշկեցա́ք զբաբելոն, եւ նա ո́չ բժշկեցաւ. թողցո́ւք զնա եւ գնասցո́ք իւրաքանչի́ւր յերկիր իւր. զի մերձեցան մինչեւ յերկինս դատաստանք ն(ո)ր(ա). ամբարձան մինչեւ ցաստեղս։
10եւ ա́ծ տ(է)ր դատաստան ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). եկա́յք՝ եւ պատմեսցո́ւք ՛ի սիոն զգործս տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ։
11Կազմեցէ́ք աղեղունս, լցէ́ք զկապարճս. զի զարթոյց տ(է)ր զոգի թագաւորին մարաց. զի բարկութի(ւն) ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի, եւ ջնջեսցէ զնա. զի վրէժխնդրու(թ)ի(ւն) տ(եառ)ն է, վրէժխնդրութի(ւն) տաճարի ն(ո)ր(ա)։
12՛Ի վ(ե)ր(այ) պարսպացն բաբելոնի կանգնեցէ́ք նշան. կացուցէ́ք պահապանս. զարթուցէ́ք զառաջապահս. պատրաստեցէ́ք զզէնս. զի ձեռն՛ի գործ արար. եւ արասցէ տ(է)ր զոր ինչ խօսեցաւ ՛ի վ(ե)ր(այ) բնակչացն բաբելոնի,
13բնակելոց առ ջուրբքն բազմօք. ՛ի վերայ բազմութե(ան) գանձուց ն(ո)ր(ա). հասեա́լէ վախճան քո. արդարե́ւ ստոյգ ՛ի փոր քո եմուտ։
14Զի երդուաւ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ՛ի բազուկ իւր, թէ լցի́ց զքեզ զօրօք իբրեւ մարախով, եւ բարբառեսցին ՛ի վ(ե)ր(այ) քո որ իջանեն ՛ի քեզ։
15Որ արար զերկինս զօրութ(եամ)բ իւրով, պատրաստեաց զտիեզերս իմաստութ(եամ)բ իւրով. ձգեաց զերկինս հանճարով իւրով։
16եդ ՛ի բարբառ զբազմութի(ւն) ջուրց շառաչմանց յերկինս, եւ հանէ զամպս ՛ի ծագաց երկրէ, եւ զփայլատակունս յանձրեւս արար. եհան զլոյս յըշտեմարանաց իւրոց։
17Յիմարեցա́ւ ա(մենայ)ն մարդ ՛ի գիտութ(են)է. յամօ́թ եղեւ ա(մենայ)ն ոսկերիչ ՛ի դրօշելոց իւրոց, զի սո́ւտ ձուլեցին, չի́ք ոգի ՛ի ն(ո)ս(ա)։
18սնոտի́ են գործքն ձաղանաց. ՛ի ժամանակի այցելու(թ)ե(ան) իւրեանց կորիցեն։
19Ո́չ այնպէս ինչ իցէ բաժինն յակովբայ. զի որ ստեղծ զա(մենայ)ն՝ նա́ է բաժին ն(ո)ր(ա), եւ գաւազան ժառանգու(թ)ե(ան) ն(ո)ր(ա). Տ(է)ր զօրութե(ան)ց է անուն ն(ո)ր(ա)։
20Ցրուեսցե́ս դու ինձ զանօթդ պատերազմիդ, եւ ցրուեցից ես ՛ի քեզ զարդս. եւ բարձից ՛ի միջոյ քումմէ զթագաւորս,
21եւ ցրուեցից ՛ի քեզ զայրուձի ն(ո)ր(ա). եւ ցրուեցի́ց ՛ի վ(ե)ր(այ) քո զկառս եւ զհեծեալս նորա։
22Եւ ցրուեցի́ց ՛ի քեզ զայր եւ զկին. եւ ցրուեցի́ց ՛ի քեզ զծերն եւ զերիտասարդն. եւ ցրուեցի́ց ՛ի քեզ զընտիրն եւ զկոյսն։
23եւ ցրուեցից ՛ի քեզ զհովիւն եւ զհօտ իւր. եւ ցրուեցի́ց ՛ի քեզ զհողագործն եւ զհողագործու(թ)ի(ւն) իւր. եւ ցուեցից ՛ի քեզ զզօրավարս եւ զզօրագլուխս իւր։
24Եւ հատուցից բաբելոնի եւ բնակչաց քաղդեացւոցն ըստ ա(մենայ)նի́ չարեացն ն(ո)ց(ա) զոր արարին ընդ սիոն, առաջի աչաց ձերոց՝ ասէ տ(է)ր։
25Ահաւասիկ ե́ս ՛ի վ(ե)ր(այ) քո լեառնդ ապականիչ՝ ասէ տ(է)ր, որ ապականէիր զա(մենայ)ն երկիր։ եւ ձգեցից զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) քո, եւ թաւալեցուցից զքեզ ՛ի վիմացդ. եւ տա́ց զքեզ ՛ի լեառն այրեցեալ։
26եւ ո́չ եւս առնուցուն ՛ի քէն վէ́մ անկեան՝ եւ վէ́մ հիման. զի յապականութի(ւն) յաւիտենի́ց եղիցես՝ ասէ տ՝ր։
27Առէ́ք նշան ՛ի վ(ե)ր(այ) երկրիդ. փո́ղ հարէք ընդ ազգս ա(մենայ)ն, հրաւիրեցէ́ք ՛ի վ(ե)ր(այ) դորա գունդս։ Պատուէ́ր տուք յինէն այրարատեա́ն թագաւորու(թ)ե(ան)ցն եւ ազքանազեա́ն գնդին. կանգնեցէ́ք զնովաւ նետակալս. ելէ́ք ՛ի վերայ. շարժեցաւ՝ եւ չարչարեցաւ, զի եկն եհաս ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի խորհուրդ տ(եառ)ն։ երիվարք իբրեւ զբազմու(թ)ի(ւն) մարախոյ։
28Հրաւիրեցէ́ք ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) զազգս՝ եւ զթագաւորն մարաց. զզօրաւարս ն(ո)ր(ա), եւ զա(մենայ)ն զօրագլուխս ն(ո)ց(ա) անդր. եւ զա(մենայ)ն երկրի զիշխանութի(ւն)ս։
29գնե́լ զերկիրն բաբելացւոց յապականութի(ւն). զի մի́ լինիցի ՛ի նմա բնակութի(ւն)։
30Կասիցին նահատակքն բաբելոնի ՛ի պատերազմէ. նստցին ՛ի պաշարման. բեկա́ւ զօրութի(ւն) ն(ո)ց(ա), եւ եղեն իբրեւ զկանայս։ հրձի́գ եղեն յարկք ն(ո)ց(ա). խորտակեցան նիգք ն(ո)ց(ա)։
31Փախստեայ փախստէի́ պատահեսցէ. եւ գուժկան գուժկանի́ դիպեսցի, գո́յժ առնել թագաւորին բաբելացւոց, թէ առաւ քաղաքն ն(ո)ր(ա). ՛ի ծագաց ելի́ց իւրոց
32ըմբռնեցան, եւ ժողովք նոցա ՛ի հո́ւր այրեցան. եւ արք պատերազմօղք ՛ի դրո́ւնս դիմեցին։
33Զի ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. տուն բաբելացւոց իբրեւ զօրան վականա́կ կասցի. սակաւիկ մեւս եւս՝ եւ հասցեն հունձք ն(ո)ր(ա)։
34Եկե́ր զիս՝ եհաս ՛ի վ(ե)ր(այ) իմ, բաժանեա́ց զիս նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց. կացո́յց զիս իբրեւ զաման մի ունայն. եկո́ւլ զիս իբրեւ զվիշապ. ելից զկուշտ իւր ՛ի փափկու(թեն)է իմմէ։ մերժեցան վաստակք իմ,
35եւ տառապանք իմ ՛ի բաբելոն գնացին. ասասցէ բնակիչն սիովնի. եւ արիւն իմ ՛ի վ(ե)ր(այ) բնակչացն քաղդէացւոց.ասասցէ ե(րուսաղ)էմ։
36Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր՝ ահաւասիկ ես դատեցա́յց զոսոխն քո, եւ խնդրեցից զվրէժ քո, եւ աւերեցից զծով ն(ո)ր(ա), եւ ցամաքեցուցից զաղբեւրս ն(ո)ր(ա)։
37Եւ եղիցի բաբելոն ՛ի բլուրս՝ բնակու(թ)ի(ւն) վիշապաց, յապականու(թ)ի(ւն) եւ ՛ի շչիւն, եւ մի́ բնակեսցի
38համօրէն։ իբրեւ առիւծունք պատրաստեցան որդիք ն(ո)ց(ա). եւ իբրեւ զկորիւնս առիւծուց։
39՛ի ջերմն խշտեաց իւրեանց տա́ց ն(ո)ց(ա) արհաւիրս, եւ արբուցից զն(ո)ս(ա). զի թմբրեսցին եւ ննջեսցեն քո́ւն յաւիտենից։ եւ մի́ զարթիցեն՝ ասէ տ(է)ր։
40Իջո́ զն(ո)ս(ա) իբրեւ զոչխարս ՛ի սպանումն, եւ իբրեւ զխոյս այծեօք հանդերձ։
41Զիա՞րդ ՛ի պարտութի(ւն)՝ մատնեցար սիսակ, եւ անկար յո́րս պարծանքդ ա(մենայ)ն երկրի։ Զիա՞րդ եղեւ բաբելոն յապականու(թ)ի(ւն) ՛ի մէջ ա(մենայ)ն ազգաց։
42Ե́լ ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի ծովն գոչմամբ ալեաց իւրոց, եւ ծածկեցաւ։
43եղեն քաղաքք ն(ո)ր(ա) յապականու(թ)ի(ւն) յերկիր անջուր եւ յանապատ. եւ մի́ ոք իցէ որ բնակիցէ ՛ի նմա, եւ մի́ հանգիցէ ՛ի նմա որդի մարդոյ։
44Եւ խնդրեցից զվրէժ ՛ի բելայ ՛ի բաբելոն, եւ հանից զոր եկուլն ՛ի բերանոյ ն(ո)ր(ա), եւ մի́ եւս ժողովեսցին առ նա ազգք. նաեւ պարիսպքն բաբելացւոց անկան։
45Ելէ́ք ՛ի միջոյ ն(ո)ց(ա) ժողովուրդ իմ, եւ ապրեցուցէ́ք իւրաքանչիւր զանձինս ձեր ՛ի սրտմտութ(են)է բարկութե(ան) տ(եառ)ն։
46Մի́ երբէք զանգիտիցեն սիրտք ձեր. եւ մի́ երկնչիք ՛ի համբաւաց զոր լսիցէք յերկրին. զի ՛ի նմին տարւոջ մտցէ́ լուրն, եւ յետ այնր տարւոյ՝ ա́յլ լուր, եւ անիրաւու(թ)ի(ւն) յերկրին. առա́կ ՛ի վերայ առակի։
47Վ(ա)ս(ն) այդորիկ ահա աւուրք գան՝ ասէ տ(է)ր, եւ արարից հանդէ́ս ՛ի վ(ե)ր(այ) դրօշելոցն բաբելացւոց, եւ ա(մենայ)ն երկիր ն(ո)ր(ա) ամաչեսցէ, եւ ա(մենայ)ն վիրաւորք ն(ո)ր(ա) անկցին ՛ի միջի ն(ո)ր(ա)։
48եւ ցնծասցեն ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի երկինք եւ երկիր եւ ա(մենայ)ն որ ՛ի ն(ո)ս(ա). զի ՛ի հիւսւսոյ եկեսցեն թշուառացուցիչք նորա՝ ասէ տ(է)ր։
49եւ ՛ի բաբելոն անկցին վիրաւորք ա(մենայ)ն երկրին։
50Ելէ́ք ապրեալք յերկրէդ. մի́ կայք. յիշեցէ́ք զտ(է)ր հեռաւորքդ, եւ ե(րուսաղ)էմ անկցի ՛ի սիրտ ձեր։
51Յամօ́թ եղաք՝ զի լուաք զնախատինս մեր. ծածկեցին անարգանք զերեսս մեր. մտի́ն այլազգիք ՛ի սրբու(թ)ի(ւն)ս մեր ՛ի տան տ(եառ)ն։
52Վ(ա)ս(ն) այդորիկ ահա աւուրք գան՝ ասէ տ(է)ր, եւ խնդրեցից զվրէժ ՛ի դրօշելոց ն(ո)ր(ա), եւ յա(մենայ)ն երկրի անկանիցին վիրաւորք։
53Եւ եթէ բարձասցի բաբելոն իբրեւ զերկինս, եւ եթէ ամրացուսցէ զբարձրութի(ւն) զօրու(թ)ե(ան) իւրոյ. յինէն եկեսցեն նմա սատակիչք՝ ասէ տ՝ր։
54Ձա́յն գուժի ՛ի բաբելոն, եւ բեկումն մեծ յերկրին քաղդեացւոց։
55զի սատակեաց տ(է)ր զբաբելոն, եւ կորո́յս ՛ի նմանէն զձայն մեծ՝ զգոչիւն ալեաց իւրոց, իբրեւ ջուրք բազումք ետուն զբարբառ սատակման ն(ո)ր(ա)։
56Զի եկն ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի թշուառութի(ւն). ըմբռնեցան սպառազէնքն ն(ո)ր(ա).զարհուրեցան աղեղնաւորքն ն(ո)ր(ա)։ Զի ա(ստուա)ծ հատուցի́չ է. ինքն տ(է)ր հատուցանէ նմա զհատուցումն։
57եւ արբեցուսցէ́ արբեցութ(եամ)բ զզօրավարս ն՝ր, եւ զիմաստունս ն(ո)ր(ա). զիշխանս ն(ո)ր(ա)՝ եւ զզօրագլուխս ն(ո)ր(ա), եւ զզօրաւորս ն(ո)ր(ա)։ եւ ննջեսցեն ՛ի քուն յաւիտենից, եւ մի́ զարթիցեն։ ասէ արքայ՝ Տ(է)ր ամենակալ անուն է ն(ո)ր(ա)։
58Այսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. պարիսպն բաբելոնի լայնեցա́ւ. կործանելով կործանեսցի, եւ դրունք ն(ո)ր(ա) բարձունք հրո́վ այրեսցին. եւ ջանասցին ժողովուրդք ընդ այն, եւ ազգ իսկզբան սատակեսցին։
59Բանն զոր պատուիրեաց տ(է)ր երեմիայի մարգարէի ասել ցսարեա որդի ներեայ՝ որդւոյ մաասայ, յորժամ երթայր ՛ի սեդեկիայ արքայէ յուդայ ՛ի բաբելոն, յամին չորրորդի թագաւորութե(ան) ն(ո)ր(ա). եւ սարեա է́ր պարգեւապետ ն(ո)ր(ա)։
60Եւ գրեաց երեմիա զա(մենայ)ն չարիս որ գալոց էին ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի ՛ի մատենի միում. զա(մենայ)ն զբանս զայսոսիկ գրեալս ՛ի վ(ե)ր(այ) բաբելոնի։
61Եւ ասէ երեմիա ցսարեա. յորժամ երթայցես ՛ի բաբելոն, եւ տեսցես՝ եւ ընթեռնուցուս զա(մենայ)ն զբանսդ զայդոսիկ։
62եւ ասասցես, տ(է)ր՝ դո́ւ խօսեցար ՛ի վ(ե)ր(այ) տեղւոյս այսորիկ սատակե́լ զսա. մի́ եւս լինել ՛ի սմա բնակիչ ՛ի մարդո́յ մինչեւ յանասուն. զի յապականու(թ)ի(ւն) յաւիտենից եղիցի։
63Եւ եղիցի յորժամ դադարեսցես յընթեռնլո́յ զմատեանդ զայդ, կապեսցես ՛ի դմա քա́ր եւ ընկեսցես ՛ի մէջ եփրատայ.
64եւ ասասցես՝ ա́յսպէս ընկղմեսցի բաբելոն, եւ մի́ կանգնեսցի ՛ի չարեացն զոր ես ածից ՛ի վ(ե)ր(այ) դորա։ Եւ կացին մինչեւ ցայսվայր բանք երեմիայ մարգարէի։
1Քսան եւ մի ամաց էր սեդեկիա արքայ ՛ի թագաւորել իւրում. եւ մետասան ամ թագաւորեաց յե(րուսաղէ)մ, եւ անուն մօր ն(ո)ր(ա) ամիտաաղ դուստր երեմիա ՛ի ղուբենայ։
2Եւ արար չա́ր առաջի տ(եառ)ն, ո(ր)պ(էս) արար յովակիմ։
3զի ՛ի ցասումն տ(եառ)ն էր ե(րուսաղ)էմ եւ յուդայ. մինչեւ մերժեաց զն(ո)ս(ա) յերեսաց իւրոց։ եւ ապստամբեաց սեդեկիա յարքայէն բաբելացւոց։
4Եւ եղեւ յիններորդի ամի թագաւորու(թ)ե(ան) ն(ո)ր(ա), եւ յամսեանն տասներորդի որ օր տասն էր ամսոյն. ե́կն նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց ա(մենայ)ն զօրօք իւրովք յե(րուսաղէ)մ, եւ պաշարեաց զնա. եւ շինեաց շուրջ զնովաւ պարիսպ առ պարիսպ՝ ՛ի չորեքկուսի վիմաց։
5Եւ եհաս քաղաքն ՛ի նեղու(թ)ի(ւն) մինչեւ յամն մետասաներորդի սեդեկիայ արքայի,
6եւ յամիսն չորրորդ՝ որ օր ինն էր ամսոյն։ եւ զօրացա́ւ սով ՛ի քաղաքին. եւ ո́չ գտանէր հաց ուտելոյ ժողովրդեան երկրին։
7Եւ խրամատեցաւ քաղաքն, եւ ա(մենայ)ն արք պատերազմօղք փախեա́ն, եւ ելին ՛ի քաղաքէ անտի ՛ի գիշերի ընդ ճանապարհ դրանն՝ ընդ պարիսպ եւ ընդ պատուհան, ընդ կողմն պարտիզին արքունի. եւ քաղդեացիքն շուրջ զքաղաքաւն էին։ եւ գնացին ընդ ճանապարհս արաբացւոց։
8Եւ զհետ եղեն զորք թագաւորին քաղդեացւոց, եւ հասին սեդեկիա́յ արքայի յանցս երիքովի. եւ ա(մենայ)ն ծառայք ն(ո)ր(ա) ցրուեցան ՛ի նմանէ։
9Եւ կալան զթագաւորն եւ ածին առ արքայն բաբելացւոց ՛ի գեբլաթա յերկիրն եմաթայ. եւ խօսեցաւ ը(ստ) նմա դատաստանօք։
10եւ կոտորեաց արքայն բաբելացւոց զորդիսն սեդեկիայ յանդիման ն(ո)ր(ա). եւ զա(մենայ)ն իշխանս յուդայ կոտորեաց ՛ի գեբլաթա։
11եւ զաչսն սեդեկիայ կուրացո́յց. եւ կապեաց զնա ձեպակապօք. եւ տարաւ զնա արքայն բաբելացւոց ՛ի բաբելոն, եւ եդ զնա ՛ի տուն աղօրեաց, մինչեւ յօր մահուան իւրոյ։
12Եւ յամսեանն հինգերորդի որ օր տասն էր ամսոյն. ա́յն ամ իննուտա́սն էր նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց. եկն նաբուզարդան դահճապետ որ կայր առաջի արքային բաբելացւոց։
13եւ հրձի́գ արար զտունն տ(եառ)ն, եւ զապարանսն արքունի, եւ զա(մենայ)ն տունս քաղաքին. եւ զա(մենայ)ն ապարանս մեծամեծս այրեաց հրով։
14եւ զա(մենայ)ն պարիսպսն ե(րուսաղէ)մի շուրջանակի՝ ա(մենայ)ն զօրօք քաղդեացւոց քակեցի́ն որ էին ընդ դահճապետին։
15Բայց յաղքատաց ժողովրդեանն եւ ՛ի մնացորդաց, եւ զսինլքորսն որ մնացին ՛ի քաղաքին. եւ զփախստականս որ փախեան առ արքայն բաբելացւոց, եւ զմնացորդս ժողովրդեանն եթո́ղ նաբուզարդան դահճապետ։
16եւ յաղքատաց երկրին եթող նաբուզարդան դահճապետ յայգեդործս եւ յարդիւնարարս։
17Եւ զսիւնսն պղնձիս տան տ(եառ)ն, եւ զխարիսխսն, եւ զծովն պղնձի որ էր ՛ի տան տ(եառ)ն՝ խորտակեցին քաղդէացիքն, եւ խաղացուցին զա(մենայ)ն պղինձն ՛ի բաբելոն։
18Եւ զոտսն եւ զվերնախարիսխսն, եւ զպսակսն, եւ զպաշտոնս, եւ զմսահանսն. եւ զա(մենայ)ն կահ պղնձի որովք առնէին սպաս՝ ա́ռ։
19եւ զապփովթն, եւ զամասարակովթ, եւ զպարզուտսն, եւ զաշտանակսն, եւ զճաշակսն. եւ զտուփսն, որ ոսկի՝ ոսկի, եւ որ զարծաթի՝ արծաթի, ա́ռ դահճապետն։
20Եւ սիւնք երկո́ւ էին, եւ ծով մի. եւ ցուլքն երկոտասան էին որ կային ընդ ծովուն. զորս արար արքայ սողոմոն ՛ի տան տ(եառ)ն. եւ ո́չ գոյր չափ պղնձոյն, եւ ա(մենայ)ն կահին պղնձոյ։
21Եւ սեանցն՝ երեսուն եւ հինգ կանգո́ւն էր բարձրութի(ւն) միո́յ սեան. եւ մանեակ յերկոտասան կանգնոյ շուրջ զնովաւ. եւ թանձրութի(ւն) նորա շուրջ առ չորս մասունս։
22եւ ախաւեղագեսք նորա պղնձիք. եւ բարձրութի(ւն) միոյ ախաւեղագիսին, ՛ի հինգ կանգնոյ։ եւ վանդակապատք եւ նռնաձեւք ՛ի վ(ե)ր(այ) ահաւեղագիսին շուրջ շրջանակաւ՝ ա(մենայ)ն պղնձի։ ըստ նմին օրինակի եւ երկրորդի սեանն, ութ նռնաձեւ, կանգուն առ կանգուն, յերկոտասան կանգնոյ։
23Եւ էին նռնաձեւք իննսուն եւ վեց, ՛ի միոջէ կողմանէ. եւ էին ա(մենայ)ն նռնաձեւքն հարեւր ՛ի վ(ե)ր(այ) վանդակին շուրջանակի։
24Եւ ա́ռ դահճապետն զսարեա զքահանայ զգլխաւորն, եւ զսոփոնիա զերկրորդ, եւ երիս բարապանս։
25եւ ՛ի քաղաքէ անտի ա́ռ ներքինի մի, որ էր ոստիկան արանց պատերազմողաց, եւ եւթն այր անուանի որ կային առաջի թագաւորին՝ գտեա́լս ՛ի քաղաքին. եւ զդպրապետն զիշխան զօրացն, եւ զդպրապետ ժողովրդեանն երկրին, եւ վաթսուն այր ՛ի ժողովրդենէ երկրին՝ որ գտա́ն ՛ի քաղաքին։
26եւ ա́ռ զն(ո)ս(ա) նաբուզարդան դահճապետ, եւ տարաւ առ արքայն բաբելացւոց ՛ի գեբլաթա։
27Եւ եհա́ր զն(ո)ս(ա) արքայն բաբելացւոց, եւ սպան զն(ո)ս(ա) ՛ի գեբլաթա յերկրին եմաթայ։ եւ գերեցաւ յուդայ անդո́ւստ յերկրէ իւրմէ։
28եւ ա́յս ժողովուրդ է զոր գերեաց նաբուքոդոնոսոր արքայ՝ Յամին եւթներորդի ՛ի հրէից երի́ս հազարս եւ քսան եւ երեք։
29եւ յամին ութուտասաներորդի նաբուքոդոնոսորայ, տարան յե(րուսաղէ)մէ ոգիս եւթնահարիւր երեսուն եւ երկուս։
30եւ յամին քսաներորդի եւ երրորդի նաբուքոդոնոսորայ խաղացոյց նաբուզարդան դահճապետ ՛ի հրէից ոգիս եւթնհարիւր քառասուն եւ հինգ։ ընդ ա(մենայ)ն ոգիք չո́րք հազար եւ վեց հարիւր։
31Եւ եղեւ յերեսներորդի եւթներորդի ամի գերութե(ան) յովակիմայ արքայի յուդայ, յերկոտասաներորդ ամսեանն ՛ի քսան եւ ՛ի չորս ամսոյն, բարձրացո́յց ուղմարորգաք արքայ բաբելացւոց՝ յամին յորում թագաւորեաց՝ զգլուխ յովակիմայ արքայի յուդայ. եւ եհա́ն զնա ՛ի տանէն ուր կայր ՛ի պահեստի,
32եւ խոսեցաւ ընդ նմա քաղցրու(թեամ)բ. եւ էարկ զաթո́ռ ն(ո)ր(ա) ՛ի վերոյ քան զաթոռս թագաւորացն որ էին ընդ նմա ՛ի բաբելովն։
33եւ փոխեաց զպատմուճան բանտի ն(ո)ր(ա). եւ ուտէր հա́ց հանապա́զ առաջի ն(ո)ր(ա) զա(մենայ)ն աւուրս որչափ եւ եկեաց։
34Եւ կարգեցա́ւ նմա ռոճիկ հանապազորդ, զոր տային յարքայէն բաբելացւոց օր ըստ օրէ մինչեւ ցօր մահու զամենայն աւուրս կենաց իւրոց։