1Առած բանի տ(եառ)ն ՛ի վ(ե)ր(այ) ի(սրայէ)լի ՛ի ձեռն հրեշտակի իւրոյ։
2սիրեցի́ զձեզ ասէ տ(է)ր։ ասացէք՝ ի՞ւ սիրեցեր զմեզ։ Ո՞չ եղբայր էր եսաւ յակոբու՝ ասէ տ(է)ր. եւ սիրեցի զյակոբ.
3եւ զեսաւ՝ ատեցի, եւ կարգեցի զսահմանս ն(ո)ր(ա) յապականու(թ)ի(ւն), եւ զժառանգութի(ւն) ն(ո)ր(ա) ՛ի դաշտ անապատի։
4Զի թէ ասիցէ եդոմ, թէ ահա կործանեցաւ՝ դարձցո́ւք եւ շինեսցուք զքաղաքս աւերեալս. ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. նոքա շինեսցեն, եւ ես կործանեցի́ց. եւ կոչեսցին նոքա սահմանք անօրէնութե(ան). եւ ժողովուրդ ընդ որում տացէ պատերազմ տ(է)ր մինչեւ ցյաւիտեան։
5եւ աչք ձեր տեսցեն. եւ դուք իսկ ասասջիք եթէ բարձրացա́ւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) սահմանաց ի(սրայէ)լի։
6Որդի փառաւո́ր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի́ ՛ի տ(եառ)նէ իւրմէ. իսկարդ՝ եթէ հա́յր եմ ես՝ ո՞ւր է փառքն իմ. եւ եթէ տ(է)ր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ տ(է)ր ամենակալ։ Դուք քահանայք որ բամբասէք զանուն իմ, եւ ասէք՝ ի՞ւ բամբասեցաք զանուն քո։
7զի մատուցանէք ՛ի սեղան իմ հա́ց պղծութե(ան). եւ ասացէք, ի՞ւ պղծեցաք զն(ո)ս(ա)։ յասելն ձեր թէ սեղան տ(եառ)ն արհամարհեալ է, եւ զորինչ դնի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։
8Զի թէ մատուցանիցէք զկոյրն ՛ի պատարագ՝ չիցէ՞ չար. եւ եթէ մատուցանիցէք զկաղն կամ զհիւանդոտն՝ չիցէ՞ չար։ աղէ՝ մատո́ զնա իշխանին քում, թէ ընդունիցի՞ զքեզ, կամ թէ առնուցո՞ւ քեզ ակն, ասէ տ(է)ր ամենակալ։
9Եւ այժմ աղաչեցէ́ք զերեսս ա(ստուծո)յ ձերոյ՝ եւ հաշտեցուցէ́ք զնա. ՛ի ձեռաց ձեռոց եղեւ այդ։ եթէ առի՞ց ինչ ՛ի ձէնջ ակնառութ(եամ)բ, ասէ տ(է)ր ամենակալ։
10Զի եւ ձեզ դրունք փակեսցին, եւ մի́ մերձենայք ՛ի սեղան իմվայրապար։ զի ո́չ են կամք իմ ՛ի ձեզ՝ ասէ տ(է)ր ամենակալ. եւ զպատարագս ո́չ ընկալայց ՛ի ձեռաց ձերոց։
11Զի յարեւելից մինչեւ ՛ի մուտս արեւու փառաւորեա́լ է անուն իմ ՛ի մէջ ազգաց. եւ յա(մենայ)ն տեղիս մատչին խունկք անուան իմոյ, եւ պատարագ ս(ուր)բ. զի մե́ծ է անուն իմ ՛ի հեթանոսս՝ ասէ տ(է)ր ամենակալ։
12Եւ դուք պղծեցէք զնա՝ յասելն ձեր՝ թէ սեղան տ(եառ)ն պի́ղծ է, եւ կերակուրն որ դնի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)՝ արհամարհեալ է.
13եւ ասէիք թէ այն յաշխատութ(են)է́ է։ եւ փչեցի́ց զայն արտաքս՝ ասէ տ(է)ր ամենակալ։ Եւ եթէ մատուցանիցէք ինձ յափշտակեալն՝ եւ զկաղն՝ եւ զվտիտս պատարագ, եթէ ընկալա՞յց զն(ո)ս(ա) ՛ի ձեռաց ձերոց՝ ասէ տ(է)ր ամենակալ։
14Անիծեա́լ լիցի մարդն որ կարօղ իցէ, եւ կայցէ ՛ի խաշին ն(ո)ր(ա) ո́րձ. եւ ուխտ իւր յանձին իւրում. եւ մատուցանիցէ տ(եառ)ն զարատաւորն. զի թագաւոր յաղթօղ եմ ես՝ ասէ տ(է)ր ամենակալ. եւ անուն իմ երեւելի́ ՛ի մէջ ազգաց։
1Եւ արդ՝ ա́յս պատուէր է իմ առ ձեզ քահանայքդ։
2եթէ ո́չ լսիցէք՝ եւ ո́չ դնիցէք ՛ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում՝ ասէ տ(է)ր ամենակալ. առաքեցից ՛ի վ(ե)ր(այ) ձեր անէծս, եւ անիծի́ց զօրհնու(թ)ի(ւն)ս ձեր՝ եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութի(ւն)ս ձեր. եւ մի́ եղիցի ՛ի միջի ձերում. զի դուք ո́չ եդիք ՛ի սրտի ձերում։
3Ահաւասիկ ես որոշեցից ձեզ թե́կն, եւ ցանեցից զապաւառն ընդ երեսս ձեր, զապաւառն տօնից ձերոց, եւ բարձից զձեզ նովաւ։
4եւ ծանիջիք՝ եթէ ե́ս առաքեցի առ ձեզ զպատուէրդ զայդ՝ լինել ուխտի իմոյ առ ղեւտացիսն, ասէ տ(է)ր ամենակալ։
5Ուխտն իմ որ ընդ նմա՝ կենա́ց եւ խաղաղութե(ան). ե́ս ետու նմա երկեւղ՝ երկնչել յինէն, եւ յերեսաց անուան իմոյ խորշել։
6օրէնք ճշմարտու(թ)ե(ան) էին ՛ի բերան ն(ո)ր(ա), եւ անօրէնութի(ւն) ո́չ գտաւ ՛ի շրթունս ն(ո)ր(ա). խաղաղութ(եամ)բ եւ ուղղութ(եամ)բ գնաց ընդիս. եւ զբազումս դարձոյց յանիրաւութ(են)է։
7Զի շրթունք քահանային զգուշասցին գիտու(թ)ե(ան). եւ օրէնս խնդրեսցեն ՛ի բերանոյ ն(ո)ր(ա). զի հրեշտա́կ տ(եառ)ն ամենակալի է։
8Իսկ դուք խոտորեցարուք ՛ի ճանապարհէ. եւ տկարացուցէք զբազումս օրինօքն. եւ ապականեցէք զուխտն ղեւեայ՝ ասէ տ(է)ր ամենակալ։
9եւ ես ետու զձեզ արհամարհեալս եւ լքեալս ընդ ա(մենայ)ն ազգս, փոխանակ զի ո́չ պահեցէք զճանապարհս իմ. այլ ա́կն առնուիք օրինօքն։
10Ոչ ապաքէն մի՞ հայր է ամենեցուն ձեր. ո՞չ մի ա(ստուա)ծ հաստատեաց զձեզ։ զի՞ է զի թողէք իւրաքանչիւր զեղբայր իւր, պղծել զուխտ հարցն ձերոց։
11Լքա́ւ յուդայ, գարշելիք գործեցան յի(սրայէ)լի եւ յ (թ)ե(ան)մ. զի պղծեաց յուդայ զսրբու(թ)ի(ւն)ս տ(եառ)ն ՛ի ձեռաց այնոցիկ զոր սիրեացն. եւ հարա́ւ յաստուածս օտարս
12Սատակեսցէ́ տ(է)ր զմարդն որ առնիցէ զայն մինչեւ նկո́ւն լիցի ՛ի հարկացն յակոբայ. եւ ՛ի մատուցանելեացն պատարագաց տ(եառ)ն ամենակալի։
13Եթէ արժա՞ն ինչ իցէ միւսանգամ հայե́լ ՛ի պատարագս ձեր, կամ առնուլ ընդունելութի(ւն) ՛ի ձեռաց ձերոց։
14Եւ ասացէք՝ բա́յ ընդէ՞ր։ զի տ(է)ր ե́դ ուխտ ՛ի մէջ քո, եւ ՛ի մէջ կնոջ մանկութե(ան) քոյ զոր թողերն. եւ նա էր ամուսին եւ կին ուխտի քոյ։
15եւ ո́չ այլոք արար եւ հատո́ր ոգւոյ նորա է։ եւ ասացէք՝ թէ զի՞նչ այլինչ խնդրէ ա(ստուա)ծ՝ եթէ ո́չ զաւակ։ Զգուշացարո́ւք յոգիս ձեր, եւ զկին մանկութե(ան) քոյ մի́ թողուր.
16բայց եթէ առ ատել արձակեսցես՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի։ ծածկեսցէ ամպարշտութի(ւն) զխորհուրդս քո՝ ասէ տ(է)ր ամենակալ. զգո́յշ լերուք յոգիս ձեր, եւ մի́ թողուցուք։
17Որ բարկացուցանէք զա(ստուա)ծ բանիւք ձերովք, եւ ասէք ի՞ւ բարկացուցաք զնա։ յասելն ձեր թէ ա(մենայ)ն որ զչար գործէ՝ բարւո́ք թուի առաջի տ(եառ)ն, եւ ընդ ա́յն իսկ հաճեցաւ նա. եւ ո՞ւր է ա(ստուա)ծ արդարութե(ան)։
1Ահա ես առաքեմ զհրեշտա́կ իմ, եւ տեսցէ զճանապարհս իմ առաջի իմ. եւ յանկարծակի́ եկեսցէ ՛ի տաճար իւր տ(է)րն զոր դուք խնդրէք, եւ հրեշտակն ուխտի զոր դուք կամիք։ Ահաւադիկ գա́յ ասէ տ(է)ր ամենակալ։
2եւ ո՞վ ժուժկալեսցէ աւուր մտի ն(ո)ր(ա), եւ կամ ո՞ հանդարտեսցէ յայտնութե(ան) ն(ո)ր(ա)։ զի նա մտցէ իբրեւ զբո́ց հալոցի, եւ իբրեւ զաճառ լուալեաց։
3Եւ նստցի սրբել եւ ձուլել իբրեւ զարծաթ եւ իբրեւ զոսկի. եւ սրբեսցէ զորդիս ղեւեայ. եւ հալեսցէ զն(ո)ս(ա) իբրեւ զոսկի եւ իբրեւ զարծաթ. եւ եղիցի տ(եառ)ն մատուցանել զպատարագս արդարու(թեամ)բ։
4Եւ հաճո́յ եղիցի տ(եառ)ն պատարագն յուդայ եւ ե(րուսաղէ)մի. ո(ր)պ(էս) յաւուրսն յաւիտենից, եւ ո(ր)պ(էս) յամսն առաջինս։
5Եւ հասի́ց ՛ի վ(ե)ր(այ) ձեր դատաստանաւ. եւ եղէց վկայ արա́գ ՛ի վ(ե)ր(այ) կախարդաց եւ կանանց շնացելոց, եւ ՛ի վ(ե)ր(այ) այնոցիկ ոյք երդնուցուն յանուն իմ ստու(թեամ)բ. եւ որոց հատանիցեն զվարձս վարձկանի, եւ որ յաղթահարեն զայրիս՝ եւ կռփեն զորբս, եւ խոտորիցեն զիրաւունս պանդխտին. եւ որ ո́չ երկնչիցին յինէն՝ ասէ տ(է)ր ամենակալ։
6Զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր, եւ ո́չ փոխիմ. եւ դուք որդիք յակոբու՝
7ո́չ կացէք ՛ի բաց ՛ի մեղաց հարցն ձերոց. խուսափեցէք յօրինաց իմոց, եւ ո́չ պահեցէք զն(ո)ս(ա)։ Դարձարուք առիս՝ եւ ես դառնամ առ ձեզ՝ ասէ տ(է)ր ամենակալ։ եւ ասացէք՝ ի՞ւ դարձցուք։
8Իցէ՞ թէ խաբիցէ մարդ զա(ստուա)ծ. զի դուք խաբեցէք զիս, եւ ասացէք՝ ի́ւ խաբեցաք զքեզ։ Զի տասանորդք եւ պտուղք առ ձե́զ են։
9եւ շարակնելով շարակնէք՝ եւ խաբէք զիս։
10Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ա(մենայ)ն ՛ի շտեմարանս ձեր ժողովեցէք. եւ եղիցի յափշտակու(թ)ի(ւն) տանց ձերոց։ դարձարո́ւք այդուիկ՝ ասէ տ(է)ր ամենակալ. եթէ ո՞չ բացից ձեզ զպատուհանս երկնից, եւ զեղից ձեզ զօրհնու(թ)ի(ւն) իմ մինչեւ ՛ի շատանալ։
11Եւ զգուշացա́յց ՛ի կերակրոց ձերոց, եւ ո́չ ապականեցից զպտուղ երկրի ձերոյ. եւ մի́ վատեսցէ ո́րթ ձեր յայգւոջ՝ ասէ տ(է)ր ամենակալ։
12Եւ երանիցեն ձեզ ա(մենայ)ն ազգք. զի եղիցիք դուք ինձ երկիր կամաց, ասէ տ(է)ր ամենակալ։
13Ծանրացուցէ́ք ինձ զբանս ձեր. ասէ տ(է)ր։
14եւ ասացէք՝ ի՞ւ բամբասեցաք զքեզ. զի ասէիք՝ թէ զո́ւր է ա(մենայ)ն՝ որ ծառայէ ա(ստուծո)յ. եւ զի՞նչ աւելի է զի պահեցաք զպահպանու(թ)ի(ւն)ս ն(ո)ր(ա). եւ զի գնացաք պաղատանօք առաջի տ(եառ)ն ամենակալի։
15Եւ արդ մեք երանեմք այլո́ց. եւ բարեշէն են ամենեքին, որ գործեն զանօրէնութի(ւն), եւ ընդդէմ դարձան ա(ստուծո)յ եւ կեցին։
16Զա́յս տրտնջեցին երկիւղածքն տ(եառ)ն իւրաքանչիւր ընդ ընկերի́ իւրում։ եւ անսա́ց տ(է)ր. եւ լուա́ւ եւ գրեաց գիր յիշատակի առաջի երկիւղածա́ց տ(եառ)ն, եւ որոց սարսեն յանուանէ ն(ո)ր(ա)։
17Եւ եղիցին ինձ՝ ասէ տ(է)ր ամենակալ, յաւուր յորում ե́ս արարից փրկութի(ւն), եւ փայփայեցի́ց զն(ո)ս(ա)՝ ո(ր)պ(էս) փայփայէ հայր զորդի զբարւոք ծառայեալն նմա։
18Եւ դարձջիք եւ տեսջիք ՛ի մէջ արդարոյն եւ ՛ի մէջ անօրինին, եւ ՛ի մէջ ծառայելոյն ա(ստուծո)յ՝ եւ ՛ի մէջ չծառայելոյն։
1Զի ահա եկեսցէ օր տ(եառ)ն բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զն(ո)ս(ա). եւ եղիցին ա(մենայ)ն այլազգիք, եւ ա(մենայ)ն որ գործեն զանօրէնութի(ւն) եղէ́գն. եւ վառեսցի զնոքօք օրն որ գալոց իցէ, ասէ տ(է)ր ամենակալ. եւ մի́ մնասցէ ն(ո)ց(ա) արմատ եւ մի́ ուռ։
2Եւ ծագեսցէ́ ձեզ երկիւղածաց անուան իմոյ արեգա́կն արդարութե(ան), եւ բժշկու(թ)ի(ւն) ՛ի թեւս ն(ո)ր(ա). եւ ելջիք եւ խայտասջիք իբրեւ ո́րթք արձակեալք ՛ի կապոյ։
3եւ կոխեսջիք զանօրէնս, եւ եղիցին մոխի́ր ՛ի ներքոյ ոտից ձերոց յաւուրն զոր ե́ս արարից՝ ասէ տ(է)ր ամենակալ։
4Յիշեցէ́ք զօրէնսն մովսիսի ծառայի իմոյ. ո(ր)պ(էս) պատուիրեցի նմա ՛ի քորէբ, զամենայն զհրամանս եւ զիրաւունս։
5Եւ ահա ե́ս առաքեմ առ ձեզ զեղիա տեզբացի. մինչչեւ եկեալ է օր տ(եառ)ն մեծի եւ երեւելւոյ։
6որ պատրաստեսցէ զսիրտս հօր առ որդի, եւ զսիրտս առն առ ընկեր իւր, գուցէ́ եկեալ հարկանիցեմ զերկիր միանգամայն։