1Յամսեանն ութերորդի՝ յամի երկրորդի դարեհի արքայի. Եղեւ բան տ(եառ)ն առ Զաքարիա մարգարէ որդի Բարաքեայ, որդւոյ ադդովայ՝ եւ ասէ։
2ԲԱՐԿԱՑԱՒ ՏԷՐ ՛Ի ՎԵՐԱՅ հարցն ձերոց բարկու(թ)ի(ւն) մեծ։
3Եւ ասասցես ցնոսա. ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. դարձարո́ւք առիս՝ ասէ տ(է)ր զօրութե(ան)ց. եւ դարձայց առ ձեզ՝ ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց։
4մի́ լինիք իբրեւ զհարս ձեր, զոր պատուհասէին մարգարէքն առաջինք՝ եւ ասէին. Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. դարձարո́ւք յա(մենայ)ն ճանապարհաց ձերոց չարաց, եւ ՛ի գնացից ձերոց չարաց. եւ ո́չ լուան, եւ ո́չ անսացին լսել ինձ՝ ասէ տ(է)ր։
5Հարքն ձեր ո՞ւր են՝ եւ մարգարէքն. միթէ յաւիտեա՞ն կեցին։
6Բայց զբանս իմ եւ զօրէնս իմ ընկալարո́ւք՝ զոր ե́ս պատուիրեմ հոգւով իմով ծառայից իմոց մարգարէից որ ժամանեցին հարցն ձերոց։ Պատասխանի ետուն՝ եւ ասեն. որպէս կարգեա́ց տ(է)ր ամենակալ առնել ըստ ճանապարհաց մերոց՝ եւ ըստ գնացից մերոց, նոյնպէս եւ արա́ր մեզ։
7՛Ի քսաներորդի եւ չորրորդի մետասաներորդ ամսեանն. որ է ինքն արաց. յերկրորդ ամի դարեհի. եղեւ բա́ն տ(եառ)ն առ զաքարիա մարգարէ բարաքեայ որդւոյ ադովդայ՝ եւ ասէ։
8Տեսի́ ՛ի տեսլեան գիշերոյ, եւ ահա այր մի հեծեալ յաշխէ́տ ձի, եւ կայր ՛ի մէջ երկուց անտառախիտ լերանցն։ եւ զկնի ն(ո)ր(ա) ձիք աշխէտք՝ եւ պիսակք՝ եւ սպիտակք։
9Եւ ասեմ, զի՞նչ են դոքա տ(է)ր։ եւ ասէ ցիս հրեշտակն՝ որ խոսէր յիս. ե́ս ցուցից քեզ զինչ են դոքա։
10Պատասխանի ետ այրն որ կայր ՛ի մէջ լերանցն՝ եւ ասէ ցիս. դոքա́ են չորս առաքեաց տ(է)ր շրջել ընդ երկիր։
11Պատասխանի ետուն հրեշտակին տ(է)ր՝ որ կայր ՛ի մէջ լերանցն՝ եւ ասեն. շրջեցա́ք ընդ ա(մենայ)ն երկիր. եւ ահա ա(մենայ)ն երկիր բնակեալ եւ դադարեալ է։
12Պատասխանի ետ հրեշտակն՝ եւ ասէ. Տ(է)ր ամենակալ, մինչեւ ցե՞րբ ոչ ողորմեսցիս ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի եւ քաղաքացնյուդայ, զորս անտե́ս արարեր այս եւթանասո́ւն երորդ ամ։
13Եւ պատասխանի ետ տ(է)ր ամենակալ հրեշտակին՝ որ խօսէր յիս՝ բանս բարեա́ց՝ եւ բանս մխիթարութե(ան)։
14Եւ ասէ ցիս հրեշտակն որ խօսէր յիս. աղաղակեա́ եւ ասա́։ Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. նախանձեցայ վ(ա)ս(ն) ե(րուսաղէ)մի եւ վ(ա)ս(ն) սիոնի նախանձ մեծ։
15եւ բարկութ(եամ)բ մեծաւ բարկացեալ եմ ՛ի վ(ե)ր(այ) ազգացն՝ որ միանգամայն հարա́ն ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա). փոխանակ զի ես սակաւիկ ինչ բարկացեալ էի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա), եւ նոքա միանգամա́յն հարան ՛ի վ(ե)ր(այ) ՛ի չարիս։
16Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. դարձա́յց առ ե(րուսաղ)էմ զթու(թեամ)բ. եւ տունն իմ վերստին շինեսցի՝ ասէ տ(է)ր ամենակալ. եւ չա́փ ձգեսցի միւսանգամ ՛ի վերայ ե(րուսաղէ)մի։
17Եւ ասէ ցիս հրեշտակն որ խօսէր յիս. աղաղակեա́ եւ ասա́։ ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. դարձեալ զեղցին քաղաքք բարութ(եամ)բ, եւ ողորմեսցի տ(է)ր սիոնի, եւ հաճեսցի միւսանգամ ընդ ե(րուսաղ)էմ։
18Եւ ամբարձի զաչս իմ եւ տեսի, եւ ահա չորք եղջեւրք։
19եւ ասեմ ցհրեշտակն որ խօսէր յիս. զի՞նչ են այդոքիկ տ(է)ր։ եւ ասէ ցիս. ա́յդ եղջեւրք են որ ցրուեցին զյուդայ՝ եւ զի(սրայ)էլ։
20Եւ եցո́յց ինձ տ(է)ր չորս հիւսունս։
21եւ ասեմ. իսկ դոքա զի՞նչ գան գործել։ Եւ ասէ ցիս. ա́յդ եղջեւրք են որ ցրուեցին զյուդայ՝ եւ զի(սրայ)էլ խորտակեցին. եւ ո́չ ոք ՛ի նոցանէ ամբարձ զգլուխ իւր. եւ ելին սոքա սրե́լ զն(ո)ս(ա) ՛ի ձեռս նոցա։ զչորս եղջեւրս՝ զազգս յարուցեալս եղջեւր, ՛ի վերայ երկրի տ(եառ)ն ցրուել զնա։
1Ամբարձի́ զաչս իմ եւ տեսի, եւ ահա այր՝ եւ ՛ի ձեռին իւրում ունէր լար երկրաչափ։
2եւ ասեմ ցնա՝ յո՞վ երթաս։ եւ ասէ ցիս՝ չափե́լ զե(րուսաղէ)մ, եւ տեսանել թէ ո՞րչափ է լայնու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա)՝ եւ ո́րչափ երկայնու(թ)ի(ւն)։
3Եւ ահա հրեշտակն որ խօսէր յիս՝ զտեղի́ առեալ կայր։ եւ այլ հրեշտակ ելանէր ընդ առաջ ն(ո)ր(ա)։
4եւ ասէ ցնա. ընթա́ եւ խօսեա́ց ընդ երիտասարդին ընդ այնմիկ՝ եւ ասասցես. Պտղալի́ց շինեսցի ե(րուսաղ)էմ ՛ի բազմութ(են)է մարդոյ եւ անասնոյ՝ ՛ի մէջ ն(ո)ր(ա)։
5եւ ես եղէ́ց նմա պարիսպ հրեղէն շուրջանակի. եւ ՛ի փառս բնակեցայց ՛ի միջի ն(ո)ր(ա)։
6Ո́ ո́, փախերո́ւք յերկրէ հիւսւսոյ՝ ասէ տ(է)ր. զի ՛ի չորից հողմոց երկնից ժողովեցից զձեզ՝ ասէ տ(է)ր։
7՛ի սիոն դիմեալ ապրեցարուք բնակիչք դստեր բաբելոնի։
8Զի ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. Զփառաց զկնի արձակեաց զիս յազգսն՝ որ կողոպտեցին զձեզ։ զի որ մարձենա́յ ՛ի ձեզ՝ ո(ր)պ(էս) որ ընդ հարկանիցի́ ընդ բի́բ ական իւրոյ։
9Զի ահաւասիկ ես ածից զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա). եւ եղիցին յաւա́ր ծառայեցուցիչքն ն(ո)ց(ա)։ եւ ծանիջիք թէ տ(է)ր ամենակալ առաքեաց զիս։
10Խնդա́ եւ ուրա́խ լեր դուստր սիոնի.զի ահա ես եկից եւ բնակեցա́յց ՛ի միջի քում՝ ասէ տ(է)ր։
11եւ ապաւինեսցին ազգ բազումք ՛ի տ(է)ր յաւուր յայնմիկ. եւ եղիցի́ն նմա ժողովուրդ, եւ բնակեսցին ՛ի միջի քում. եւ ծանիցես՝ թէ տ(է)ր ամենակալ առաքեաց զիս առ քեզ։
12Եւ ժառանգեսցէ տ(է)ր զյուդայ զբաժին իւր յերկրին սրբու(թ)ե(ան), եւ հաճեսցի́ միւսանգամ ընդ ե(րուսաղ)էմ։
13եւ երկիցէ ա(մենայ)ն մարմին յերեսաց տ(եառ)ն. զի զարթուցեալ է ՛ի յամպոց սրբոց իուրոց։
1Եւ եցոյց ինձ տ(է)ր զյեսու քահանայ մեծ, զի կա́յր առաջի հրեշտակին տ(եառ)ն։ եւ սատանայ կա́յր ընդաջմէ ն(ո)ր(ա) հակառակել ընդ նմա։
2Եւ ասէ տ(է)ր ցսատանայ. սաստեսցէ́ ՛ի քեզ տ(է)ր՝ սատանայ, եւ սաստեսցէ տ(է)ր ՛ի քեզ՝ որ ընտրեացն զե(րուսաղէ)մ։ ո՞չ ապաքէն դա աւադիկ իբրեւ զխանձող մի զերծեալ ՛ի հրոյ։
3Եւ յեսու՝ էր զգեցեալ հանդերձս աղտեղիս, եւ կա́յր առաջի հրեշտակին տ(եառ)ն։
4պատասխանի ետ՝ եւ ասէ ցայնոսիկ որ կային առաջի ն(ո)ր(ա). ՛ի բա́ց արարէք զհանդերձս աղտեղիս ՛ի նմանէ։ եւ ասէ ցնա, ահա բարձի́ ՛ի քէն զանօրէնութի(ւն)ս քո. եւ ագուցէ́ք դմա պճղնաւոր։
5եւ դի́ք խոյր սուրբ ՛ի գլուխ դորա։ եւ եդին խոյր սուրբ ՛ի գլուխ նորա։ եւ զգեցուցին նմա հանդերձս։ Եւ հրեշտակ տ(եառ)ն կայր.
6եւ դնէր վկայութի(ւն) հրեշտակն տ(եառ)ն ընդ յեսուայ՝ եւ ասէր։
7Ա́յսպես ասէ տ(է)ր ամենակալ. եթէ ՛ի ճանապարհս իմ գնասցես, եւ զհրամանս իմ պահեսցես, դո́ւ դատեսցիս զտուն իմ։ եւ եթէ պահեսցես զսրահս իմ, տա́ց քեզ որ շրջիցին ՛ի մէջ դոցա որ կանգ աւադիկ։
8Բայց լո́ւր յեսու քահանայ մեծ, դո́ւ եւ մերձաւորք քո որ նստինդ առաջի քո. զի արք կիւսահմա́յք են։ Զի ահաւասիկ ես ածեմ զծառայ իմ զծագումն։
9զի զվէմն զոր ետու առաջի երեսաց յեսուայ, ՛ի վ(ե)ր(այ) վիմին եւթն աչք են։ ահաւասիկ ես փորեցից խորխորատ՝ ասէ տ(է)ր ամենակալ. եւ շօշափեցից զա(մենայ)ն անօրէնու(թ)ի(ւն)ս երկրին այնորիկ յաւուր միում։
10Յաւուր յայնմիկ ասէ տ(է)ր ամենակալ, կոչեսջիք ամենեքեան զընկեր իւր ընդ որթով եւ ընդ թզենեաւ։
1Եւ դարձա́ւ հրեշտակն որ խօսէր ցիս. եւ զարթո́յց զիս՝ զոր օրինակ յորժամ զարթնուցու ա́յր ՛ի քնոյ իւրմէ.
2եւ ասէ ցիս. զի՞նչ տեսանես դու։ եւ ասեմ, տեսանեմ ահա՝ աշտանակ ոսկի ձոյլ, եւ գո́ւնդ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ եւթն ճրագ ՛ի վ(ե)ր(այ) նորա, եւ եւթն բերանք ճրագացն որ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։
3եւ երկու ձիթենիք ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). մի ընդ աջմէ գնդին լուցելոյ, եւ մի ընդ ահեկէ։
4Հարցի, եւ ասեմ ցհրեշտակն որ խօսէր ցիս. զի՞նչ են այդոքիկ տ(է)ր։
5պատասխանի ետ հրեշտակն որ խօսէր ցիս՝ եւ ասէ ցիս. ո՞չ գիտես զինչ են այդոքիկ։ եւ ասեմ, ո́չ տ(է)ր։
6Պատասխանի́ ետ հրեշտակն եւ ասէ ցիս։ ա́յս բան տ(եառ)ն է առ զորաբաբէլ։ ասէ, ո́չ զորու(թեամ)բ մեծաւ եւ ո́չ ուժգնութ(եամ)բ, այլ հոգւով իմով ասէ տ(է)ր ամենակալ։
7Ո՞վ ես դու լեառն մեծ կանգնեալ առաջի զորաբաբիլի։ եւ հանի́ց զվէմն ժառանգութե(ան) զհաւասարութի(ւն) շնորհաց շնորհել նմա։
8Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։
9ձեռք զորաբաբիլի հիմն արկին տանդ այդմիկ, եւ ձեռք ն(ո)ր(ա) կանգնեսցեն զդա։ եւ ծանիցես՝ թէ տ(է)ր ամենակալ առաքեաց զիս առ քեզ։
10Քանզի ո՞վ է որ անգոսնեաց զաւուրս փոքունս՝ եւ խնդայցէ։ եւ տեսցեն զվէմն անագեայ ՛ի ձեռին զորաբաբիլի։ ա́յս են եւթն աչքն որ հային ընդ ա(մենայ)ն երկիր։
11Պատասխանի́ ետու եւ ասեմ ցնա. իսկ զի՞նչ են երկու ձիթենիքն որ կան ընդ աջմէ́ եւ ընդ ահեկէ աշտանակին։
12եւ հարցի կրկին՝ եւ ասեմ ցնա. զի՞նչ երկու ոստք ձիթենեացն որ ՛ի ձեռս երկուց ճրագաբերանացն ոսկեաց, արկանելեաց, եւ ՛ի վեր հանելեաց զճաշակսն ոսկիս։
13Եւ ասէ ցիս. ո՞չ գիտես զինչ են այդոքիկ. եւ ասեմ, ո́չ տ(է)ր։ Եւ ասէ ցիս. դոքա́ են որդիք պարարտու(թ)ե(ան)՝ որ կան առաջի տ(եառ)ն ամենայն երկրի։
1Եւ դարձայ ամբարձի զաչս իմ եւ տեսի, եւ ահա գերանդի թռուցեալ։
2եւ ասէ ցիս՝ զի՞նչ տեսանես. եւ ասեմ, գերանդի թրուցեալ տեսամեն ես. քսա́ն կանգուն յերկայնութի(ւն), եւ տա́սն կանգուն լայնութի(ւն)։
3Եւ ասէ ցիս. ա́յդ են անէծք որ ելանեն ՛ի վ(ե)ր(այ) երեսաց ա(մենայ)ն երկրի։ զի ա(մենայ)ն գողոյ վրէժ մահո́ւչափ, դովա́ւ խնդրեսցի, եւ ա(մենայ)ն ստերդման վրէժ մահո́ւչափ՝ դովաւ խնդրեսցի։
4Եւ հանից զդա՝ ասէ տ(է)ր ամենակալ, եւ մտցէ ՛ի տունս գողոց, եւ ՛ի տունս որոց երդնուցուն սո́ւտ յանուն իմ, եւ բնակեսցէ ՛ի մէջ տան ն(ո)ր(ա), եւ վախճանեսցէ զնա. եւ զփայտ ն(ո)ր(ա)՝ եւ զքարինս ն(ո)ր(ա)։
5Եւ ել հրեշտակն որ խօսէր յիս, եւ ասէ ցիս, հայեա́ց աչօք քովք՝ եւ տե́ս զայն որ ելանէն։
6եւ ասեմ՝ զի՞նչ է։ եւ ասէ ցիս. ա́յդ է չափ որ ելանէ. եւ ասէ այդ է անիրաւութի(ւն) ն(ո)ց(ա) ընդ ա(մենայ)ն երկրի։
7Եւ ահա կշի́ռ մի կապարեայ ամբարձեալ՝ եւ կին մի նստէր ՛ի մէջ չափոյն։
8եւ ասէ. ա́յդ է անիրաւու(թ)ի(ւն)։ եւ ընկէց զնա ՛ի մէջ չափոյն եւ ընկէց զվէմն կապարեայ ՛ի բերան նորա։
9Եւ ամբարձի զաչս իմ եւ տեսի, եւ ահա երկու կանայք ելանէին, եւ հողմ ՛ի թե́ւս ն(ո)ց(ա). եւ էին թեւք ն(ո)ց(ա) իբրեւ զթեւս յոպոպոյ. եւ ամբարձին զչափն ընդ երկիր եւ ընդ երկինս։
10Եւ ասեմ ցհրեշտակն որ խօսէր յիս. յո՞ տանին նոքա զչափն։
11եւ ասէ ցիս. շինե́լ նմա տուն յերկրին բաբելացւոց, եւ պատրաստել։ եւ դիցեն զնա անդ՝ ՛ի վ(ե)ր(այ) պատրաստութե(ան) իւրոյ։
1Դարձա́յ ամբարձի զաչս իմ եւ տեսի, եւ ահա չո́րք կառք ելանէին ՛ի միջոյ երկուց լերանց. եւ լերինք էին լերինք պղնձիք։
2՛Ի կա́ռսն առաջինս ձի́ք աշխէտք, եւ ՛ի կա́ռսն երկրորդս ձի́ք սեաւք.
3եւ ՛ի կառսն երրորդս ձի́ք սպիտակք. եւ ՛ի կառսն չորրորդս ձի́ք պէսպէս պիսակք։
4Պատասխանի ետու, եւ ասեմ ցհրեշտակն որ խօսէր յիս. զի՞նչ են այդոքիկ տ(է)ր։
5Պատասխանի ետ հրեշտակն՝ որ խօսէր յիս՝ եւ ասէ. դոքա́ են չորք հողմք երկնից, որ ելանեն կալ առաջի տ(եառ)ն ա(մենայ)ն երկրի։
6Յորում էին ձիքն սեաւք, ելանէին ը(ստ) երկիր հիւսւսոյ. եւ սպիտակքն ելանէին զհետ ն(ո)ց(ա). եւ պիսակքն ելանէին ընդ երկիր հարաւոյ.
7եւ հայէին շրջել ընդ ա(մենայ)ն երկիր։ եւ ասէ, գնացէ́ք եւ շրջեցարո́ւք ընդ երկիր։ եւ շրջեցան ը(ստ) երկիր։
8Եւ աղաղակեաց՝ եւ ասէ ցիս. ահա որ ելանեն ընդ երկիր հիւսւսոյ, հանգուցին զսրտմտութի(ւն) իմ յերկրին հիւսւսոյ։
9Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։
10ա́ռ դու ինձ ՛ի գերու(թեն)է անտի յիշխանաց, եւ ՛ի պիտանեաց ն(ո)ր(ա), եւ ՛ի գիտնոց ն(ո)ր(ա). եւ մտցես յաւուր յայնմիկ ՛ի տուն յովսիայ որդւոյ սոփոնիայ՝ որ եկեալ է ՛ի բաբելոնէ։
11Եւ առցես ոսկի եւ արծաթ, եւ արասցես պսակ, եւ դիցես ՛ի գլուխ յեսուայ յովսեդեկեայ քահանայի մեծի։
12եւ ասասցես ցնա։ Այսպէս ասէ տ(է)ր ամենակալ, ահա այր՝ եւ ծագումն անուն ն(ո)ր(ա), եւ ՛ի ներքոյ իւրմէ ծագեսցէ. եւ շինեսցէ զտուն տ(եառ)ն։
13եւ նա́ առցէ զքաջու(թ)ի(ւն). նստցի եւ տիրեսցէ ՛ի վ(ե)ր(այ) աթոռոյ իւրոյ. եւ եղիցի քահանայն ընդաջմէ ն(ո)ր(ա), եւ խորհուրդ խաղաղութե(ան) եղիցի ՛ի մէջ երկոցունց։
14Եւ պսակդ եղիցի այնոցիկ՝ որ ակն ունին. եւ պիտանեաց նորա, եւ որոց ճանաչեն զնա, եւ ՛ի շնորհս որդւոյ սոփոնիայ, եւ յերգս տան տ(եառ)ն։
15Եւ հեռաւորք ՛ի նոցանէ եկեսցեն եւ շինեսցեն զտո́ւն տ(եառ)ն. եւ ծանիջիք թէ տ(է)ր ամենակալ առաքեաց զիս առ ձեզ։ եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ։
1Եւ եղեւ յամին չորրորդի դարեհի արքայի, եղեւ բան տ(եառ)ն առ զաքարիա. որ օր չորք էին ամսոյն իններորդի, որ է քասղեւ։
2Եւ առաքեա́ց ՛ի բեթելայ սարասար՝ եւ աբուսադ՝ թագաւորք եւ արք իւրեանց աղաչել զտ(է)ր.
3եւ ասել ցքահանայսն որ էին ՛ի տան տ(եառ)ն ամենակալի եւ ցմարգարէսն։ եթէ մո՞ւտ այդր յամսեանն հինգերորդի սրբու(թ)ի(ւն). քանզի առնէին զայն զա́մս բազումս։
4Եւ եղեւ բան տ(եառ)ն զօրութե(ան)ց առիս՝ եւ ասէ։
5խօսեա́ց ընդ ժողովրդեան երկրիդ՝ եւ ը(ստ) քահանայս՝ եւ ասասցես, եթէ պահիցէք եւ կոծիցէք ՛ի հինգերորդս կամ յեւթներորդս ամսոց։ ահա եւթանասուն ամ. միթէ պա՞հս պահիցէք ինձ։
6եւ եթէ ուտէք եւ ըմպէք, ո՞չ ապաքէն դուք ուտէք եւ ըմպէք։
7Ո՞չ այս բանք են զոր խօսեցաւ տ(է)ր ՛ի ձեռս մարգարէիցն իւրոց առաջնոց՝ մինչդեռ շէ́ն էր ե(րուսաղ)էմ եւ ՛ի բարութե(ան), եւ քաղաքք ն(ո)ց(ա) շուրջանակի. եւ լեռնայի́նքն եւ դաշտայինքն բնակեալէին։
8Եւ եղեւ բան տ(եառ)ն առ զաքարիա՝ եւ ասէ։
9ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. Դատաստան արդա́ր դատեցարուք, եւ ողորմութի(ւն) եւ գթութի(ւն) արարէ́ք իւրաքանչիւր եղբօր իւրոյ։
10զայրին եւ զորբն եւ զպանդուխտն՝ եւ զտնանկն մի́ յաղթահարէք. եւ ոխս չարեաց ընկերի իւրում մի́ ոք կալցի ՛ի սիրտս ձեր։
11Եւ ո́չ հաւանեցան անսալ. այլ ետուն զթիկունս իւրեանց ՛ի յիմարու(թ)ի(ւն), եւ ծանրացուցին զականջս իւրեանց առ ՛ի չլսել։
12եւ զսիրտս իւրրեանց կարգեցին անհնազանդս, առ ՛ի չլսելոյ օրինաց իմոց եւ բանից զոր առաքեաց տ(է)ր ամենակալ հոգւո́վ իւրով ՛ի ձեռն մարգարէիցն առաջնոց. եղեւ բարկու(թ)ի(ւն) մեծ ՛ի տ(եառ)նէ ամենակալէ։
13Եւ եղիցի զոր օրինակ խօսեցաւն՝ եւ ո́չ լուան նմա. նո́յնպէս աղաղակեսցեն՝ եւ ո́չ լուիցէ ն(ո)ց(ա), ասէ տ(է)ր ամենակալ։
14Եւ հանից զն(ո)ս(ա) ընդ ա(մենայ)ն ազգս զորս ո́չ գիտիցեն. եւ երկիրդ ապականեսցի զկնի ն(ո)ց(ա), զի ո́չոք իցէ որ ելանիցէ՝ եւ դառնայցէ. եւ եդին զերկիրն ընտիր՝ յապականութի(ւն)։
1Եւ եղեւ բան տ(եառ)ն ամենակալի առիս, եւ ասէ. Ա́յսպէս
2ասէ տ՝ր ամենակալ. նախանձեցայ վ՝ս ե(րուսաղէ)մի եւ վ(ա)ս(ն) սիոնի նախա́նձ մեծ. եւ բարկութ(եամ)բ մեծաւ նախանձեցայ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա)։
3Ա́յսպէս ասէ տ(է)ր. դարձա́յց ՛ի սիոն՝ եւ բնակեցայց ՛ի մէջ ե(րուսաղէ)մի. եւ կոչեսցի ե(րուսաղ)էմ քաղա́ք ճշմարիտ, եւ լեառն տ(եառ)ն ամենակալի՝ լեա́ռն սուրբ։
4Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ դարձեալ նստցին ձերք եւ պառաւունք ՛ի հրապարակս ե(րուսաղէ)մի. իւրաքանչիւր ցո́ւպ ՛ի ձեռին իւրում ՛ի բազմութ(են)է աւուրց։
5եւ հրապարակք քաղաքին լցցին պատանեկօք եւ աղջկամբք՝ որ խաղայցեն ՛ի հրապարակս ն(ո)ր(ա)։
6Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. եթէ տկարանայցէ ինչ առաջի մնացորդաց ժողովրդեանդ այդորիկ յաւուրս յայսոսիկ. միթէ եւ առաջի՞ իմ տկարանայցէ, ասէ տ(է)ր ամենակալ։
7Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. ահաւասիկ ես փրկեմ զժողովուրդ իմ յերկրէ արեւելից՝ եւ յերկրէ արեւմտից։
8եւ ածից զն(ո)ս(ա)՝ եւ բնակեցուցից ՛ի մէջ ե(րուսաղէ)մի. եւ եղիցին ինձ ժողովո́ւրդ, եւ ես եղէց ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ ճշմարտու(թեամ)բ՝ եւ արդարու(թեամ)բ։
9Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. զօրասցի́ն ձեռք ձեր որ լսէքդ յաւուրս յայսոսիկ զբանս զայս ՛ի բերանոց մարգարէիցն, յօրէ յորմէ արկէք հիմն տան տ(եառ)ն ամենակալի. եւ տաճարս յորմէ հետէ շինեցաւ։
10Զի յառաջ քան զաւուրսն զայնոսիկ՝ վարձք մարդկան՝ ո́չ էին յօգուտ. եւ վարձք անասնոց ո́չ էին յարգի. եւ ելողի եւ մտողի ո́չ էր խաղաղութի(ւն) ՛ի նեղութ(են)է. եւ առաքեցից զա(մենայ)ն մարդիկ իւրաքանչիւր առ ընկեր իւր։
11Եւ արդ՝ ո́չ ըստ աւուրցն առաջնոց առնե́մ ես մնացորդաց ժողովրդեանդ այդորիկ՝ ասէ տ(է)ր ամենակալ.
12այլ ցուցից խաղաղու(թ)ի(ւն)։ այգի՝ տացէ զպտուղ իւր, եւ երկիր՝ տացէ զարատիս իւր, եւ երկինք տացեն զցօղ իւրեանց։ եւ ժառանգեցուցից մնացորդաց ժողովրդեան իմոյ զայն ա(մենայ)ն։
13Եւ եղիցի ո(ր)պ(էս) էիքն յանէծս ՛ի մէջ ազգաց տունդ յուդայ՝ եւ տունդ ի(սրայէ)լի. նոյնպէս ապրեցուցից զձեզ՝ եւ եղիջիք յօրհնութի(ւն)։ Քաջալերեցարո́ւք՝ եւ զօրասցին ձեռք ձեր։
14զի ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. ո(ր)պ(էս) խորհեցայ չարչարե́լ զձեզ, ՛ի բարկացուցանել զիս հարցն ձերոց, ասէ տ(է)ր ամենակալ,
15եւ ո́չ զղջացայ. նոյնպէս պատրաստեալ եւ խորհեալ եմ յաւուրս յայսոսիկ՝ բարի́ ապնել ե(րուսաղէ)մի՝ եւ տանդ յուդայ։ քաջալերեցարո́ւք.
16այս բանք են զոր առնիցէք։ Խօսեցարո́ւք զճշմարտութի(ւն) իւրաքանչիւր ընկերի իւրում։ եւ դատաստան՝ խաղաղուտ(թ)ե(ան) եւ արդա́ր դատեցարուք ՛ի դրունս ձեր։
17եւ իւրաքանչիւր չար ընկերի իւրում մի́ խորհիք ՛ի սիրտս ձեր. եւ զերդումն սուտ՝ մի́ սիրէք. զի զա́յն ա(մենայ)ն ատեցի՝ ասէ տ(է)ր ամենակալ։
18Եւ եղեւ բան տ(եառ)ն ամենակալի առիս՝ եւ ասէ։
19ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. Պահքն չորրորդք՝ եւ պահքն հինգերորդք. պահքն եւթներորդք՝ եւ պահքն տասներորդք՝ եղիցին տանդ յուդայ ՛ի խնդու(թ)ի(ւն) եւ յուրախութի(ւն) եւ ՛ի տօնս բարութե(ան)ց. եւ ուրախ լիջիք, եւ ճշմարտութի(ւն) եւ զխաղաղութի(ւն) սիրեցէ́ք։
20Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. դարձեալ եկեսցեն ժողովուրդք բազումք, եւ բնակիչք քաղաքաց բազմաց։
21եւ ժողովեսցին բնակիչք միոյ ՛ի միւս քաղաք, եւ ասասցեն երթիցո́ւք աղաչել զերեսս տ(եառ)ն, եւ խնդրել զերեսս ա(ստուծո)յ ամենակալի՝ երթա́յց եւ ես։
22եւ եկեսցեն ժողովուրդք բազումք խնդրե́լ զերեսս տ(եառ)ն ամենակալի յ(թ)ե(ան)մ.եւ հաշտեցուցանել զերեսս տ(եառ)ն։
23Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ՝ յաւուրսն այնոսիկ, եթէ բո́ւռն հարկանիցեն արք տասն յա(մենայ)ն լեզուաց ազգաց, բո́ւռն հարկանիցեն զդրօշակէ առն հրէի եւ ասասցեն, երթիցո́ւք մեք ընդ քեզ, զի լուաք թէ ա(ստուա)ծ ընդ քե́զ է։
1Առած բանի տ(եառ)ն յերկի́ր սեդրաք, եւ ՛ի դամասկոս զո́հ ն(ո)ր(ա)։ զի տ(է)ր տեսանէ զմարդիկ՝ եւ զա(մենայ)ն ազգս ի(սրայէ)լի։
2Եւ յեմաթ ՛ի սահմանս ն(ո)ր(ա). տիւրո́ս եւ սիդոն՝ զի արհամարհեցին յոյժ։
3եւ շինեաց տիւրոս ամուրս իւր. եւ գանձեաց զարծաթ իբրեւ զհող, եւ զոսկի իբրեւ կաւ ճանապարհաց։
4վ(ա)ս(ն) այնորիկ տ(է)ր ժառանգեսցէ զնա, եւ ամասցէ ՛ի ծով զզօրու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա). եւ նա հրո́վ ծախեսցի։
5Տեսցէ ասկաղոն եւ երկնիցէ́. եւ գազա՝ մորմոքեսցի յոյժ. եւ ակկարոն՝ զի յամօթ եղեւ ՛ի վ(ե)ր(այ) յանցանաց իւրոց. եւ կորիցէ թագաւոր ՛ի գազայ։ եւ ակկարոն մի́ բնակեսցէ։
6Եւ բնակեսցեն այլազգիք յազովտոս։ եւ քակեցից զհպարտութի(ւն) այլազգեաց.
7եւ բարձից զարիւն ն(ո)ց(ա) ՛ի բերանոյ ն(ո)ց(ա), եւ զգարշելիս ն(ո)ց(ա) ՛ի միջոյ ատամանց ն(ո)ց(ա). եւ մնասցեն եւ նոքա ա(ստուծո)յ մերում. եւ եղիցին իբրեւ զհազարապետս ՛ի մէջ յուդայ. եւ ակկարոն իբրեւ զեբուսացին։
8Եւ կացուցից տա́ն իմոյ պաշտպան՝ առ ՛ի չանցնելոյ եւ չդառնալոյ. եւ մի́ եւս եկեսցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) որ հալածեսցէ զն(ո)ս(ա)։ զի այժմ տեսի́ աչօք իմովք։
9Ուրա́խ լեր յոյժ դուստր սիոնի, քարոզեա́ դուստր ե(րուսաղէ)մի. ահա թագաւոր քո գա́յ առ քեզ, արդար եւ փրկիչ, նոյն հեղ՝ եւ հեծեալ ՛ի վ(ե)ր(այ) իշոյ՝ եւ յովանակի նորոյ։
10եւ սատակեսցէ զկառս յեփրեմայ, եւ զերիվարս յե(րուսաղէ)մէ. եւ խորտակեսցի աղեղն պատերազմօղ. եւ բազմու(թ)ի(ւն) եւ խաղաղու(թ)ի(ւն) յազգաց. եւ տիրեսցէ ջրոց ՛ի ծովէ մինչեւ ՛ի ծով, եւ ՛ի գետոց մինչեւ ՛ի ծագս երկրի։
11Եւ դու արեամբ ուխտի քոյ արձակեցեր զկապեալս քո յանջրդի գբոյ։
12եւ նստջիք յամուրս կապեալք ժողովրդեանդ. եւ փոխանակ միոյ աւուր պանդխտութե(ան) քոյ կրկին հատուցից քեզ։
13Զի լարեցից զքեզ ինձ յուդայ իբրեւ զաղեղն։ լցի́ եւ զեփրեմ։ եւ զարթուցի́ց զորդիս քո սիոն ՛ի վ(ե)ր(այ) որդւոցն յունաց։ եւ շօշափեցից զքեզ իբրեւ զսուսեր պողովատիկ պատերազմողի։
14Եւ տ(է)ր եղիցի վերակացո́ւ ն(ո)ց(ա). եւ ելցէ իբրեւ զփայլակն նետ ն(ո)ր(ա). եւ տ(է)ր տ(է)ր ամենակալ փո́ղ հարցէ, եւ գնասցէ́ շարժմամբ սպառնալեաց իւրոց.
15տ(է)ր ամենակալ պաշտպանեսցէ ն(ո)ց(ա)։ Եւ սպառնեսցեն զն(ո)ս(ա), եւ թաղեսցեն զնոսա քարամբք պարսաքարաց. եւ արբցեն զարիւն ն(ո)ց(ա) իբրեւ զգինի, եւ լցցեն զտաշտս իբրեւ զսեղանն։
16եւ փրկեսցէ զն(ո)ս(ա) տ(է)ր ա(ստուա)ծ ն(ո)ց(ա) յաւուր յայնմիկ՝ իբրեւ զոչխարս զժողովուրդ իւր։ Զի քարինք սուրբք թաւալին յերկրի ն(ո)ր(ա)։
17զի որինչ բարին իցէ՝ նորա է, եւ որինչ լա́ւն նորի́ն. ցորեա́ն երիտասարդաց, եւ գինի անուշարա́ր կուսից։
1Խնդրեցէ́ք ՛ի տ(եառն)է անձրեւ ըս(տ) ժամանակաց՝ զկանո́ւխ եւ զանագան. տ(է)ր արար զզարմանալիս, եւ զանձրեւ ձմերայնոյ տացէ ն(ո)ց(ա) իւրաքանչիւր խո́տ յանդի։
2Զի հարցո́ւկք բարբառեցան աշխատութի(ւն)ս, եւ ըղձապատումք տեսիլս սո́ւտս եւ երա́զս սուտս խօսէին. եւ ՛ի զո́ւր մխիթարէին. վ(ա)ս(ն) այնորիկ ցամաքեցան իբրեւ խաշինք. եւ չարագանեցա́ն. զի ո́չ գոյր բժշկութի(ւն)։
3՛Ի վ(ե)ր(այ) հովուաց բարկացա́ւ սրտմտու(թ)ի(ւն) իմ, եւ ՛ի վ(ե)ր(այ) գառանց այցելութի(ւն) արարից։ եւ ա́յց արասցէ տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ խաշին իւրոյ տա́նն յուդայ. եւ յարդարեսցէ զն(ո)ս(ա) ի́ւր իբրեւ զերիվար գեղեցիկ պատերազմի։
4Եւ ՛ի նմանէ գիտեաց, եւ ՛ի նմանէ յարդարեաց, եւ ՛ի նմանէ աղեղն իւր բարձրութ(եամ)բ. եւ ՛ի նմանէ́ ելցէ ա(մենայ)ն որ հալածիցէ ՛ի նոյն։
5եւ եղիցին իբրեւ զպատերազմօղք՝ որ կոխիցեն զկաւ ՛ի ճանապարհս պատերազմի. եւ ճակատեսցին, զի տ(է)ր ը(ստ) ն(ո)ս(ա) է։ Եւ ամաչեսցեն հեծեալք յերիվարս։
6եւ զօրացուցից զտունն յուդայ, եւ զտունն յովսեփայ ապրեցուցից, եւ բնակեցուցի́ց զն(ո)ս(ա) զի սիրեցի զն(ո)ս(ա). եւ եղիցին ո(ր)պ(էս) թէ չիցեմ դարձեալ ՛ի ն(ո)ց(ա)է. զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ն(ո)ց(ա), եւ լուայց ն(ո)ց(ա)։
7եւ եղիցին իբրեւ զպատերազմօղսն եփրեմի, եւ խնդասցէ սիրտ ն(ո)ց(ա) իբրեւ ՛ի գինւոյ. եւ որդիք նոցա տեսցեն եւ ուրա́խ լիցին, եւ ցնծասցեն սիրտք ն(ո)ց(ա) ՛ի տ(է)ր։
8Ա́զդ արարից ն(ո)ց(ա)՝ եւ ընկալա́յց զն(ո)ս(ա), զի ապրեցուցից զն(ո)ս(ա)՝ եւ բազմասցին ո(ր)պ(էս) էին բազումք։
9եւ սերմանեցից զն(ո)ս(ա) ընդ ազգս. եւ որ հեռաւորքն իցեն՝ յիշեսցեն զիս։ Սնուսցեն զորդիս իւրեանց եւ դարձցին։
10եւ դարձուցից զն(ո)ս(ա) յերկրէն եգիպտացւոց, եւ յասորեստանեա́յց ընկալայց զն(ո)ս(ա), եւ ՛ի գաղաադ եւ ՛ի լիբանան մուծից զն(ո)ս(ա)։ եւ ո́չ պակասեսցէ ՛ի ն(ո)ց(ա)նէ՝ եւ ո́չ մի։
11Եւ անցցեն ընդ ծովն անձուկ, եւ հարցեն զալիս ծովուն. եւ ցամաքեսցին ա(մենայ)ն խորք գետոց. եւ բարձցի́ ա(մենայ)ն հպարտու(թ)ի(ւն) ասորեստանեայց, եւ իշխանութի(ւն) եգիպտացւոց քակեսցի։ եւ զօրացուցից զն(ո)ս(ա) ՛ի տ(է)ր ա(ստուա)ծ ն(ո)ց(ա). եւ յանուն ն(ո)ր(ա) պարծեսցին՝ ասէ տ(է)ր։
1Բա́ց զդրունս քո լիբանան, եւ կերիցէ́ հուր զմայրս քո։
2Ողբասցե́ն սարոյք՝ զի մա́յրք գլորեցան, զի մեծապէ́ս մեծամեծք չուառացան։ ողբացէ́ք կաղնիք բասանու, զի քակեցաւ անտառն տնկախիտ։
3Ձա́յն ողբալոյ հովուաց, զի թշուառացաւ մեծու(թ)ի(ւն) ն(ո)ց(ա). ձա́յն գոչելոյ առիւծուց, զի թշուառացա́ւ բարձրու(թ)ի(ւն) յորդանանու։
4Ա́յսպէս ասէ տ(է)ր ամենակալ. արածեա́ զխաշինս կոտորածի,
5զոր ստացօղքն կոտորէին. եւ վաճառէին զն(ո)ս(ա)՝ եւ ասէին. օրհնեա́լ տ(է)ր՝ եւ մեծացաք. եւ հովուաց ն(ո)ց(ա) ո́չինչ ցաւէր վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա)։
6Վ(ա)ս(ն) այնորիկ ո́չ եւս խնայեցից ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց երկրիդ՝ ասէ տ(է)ր։ եւ ահաւադիկ ես մատնեցից զմարդիկ իւրաքանչիւր ՛ի ձեռս ընկերի իւրոյ, եւ ՛ի ձեռս թագաւորի իւրոյ՝ եւ հարցեն, եւ ո́չ փրկեցից ՛ի ձեռաց ն(ո)ց(ա)։
7եւ հովուեցից խաշինն կոտորելոյ յերկրին քանանացւոց։ Եւ առի́ց ինձ երկուս գաւազանս. զմին՝ կոչեցից գեղեցկու(թ)ի(ւն), եւ զերկրորդն՝ կոչեցից վիճակ։ եւ արածեցից զխաշինսն.
8եւ բարձից զերիս հովիւսն ՛ի միում ամսեան. եւ ծանրասցի անձն իմ ՛ի վերայ ն(ո)ց(ա), քանզի եւ անձինք ն(ո)ց(ա) գոչէին ՛ի վերայ իմ։
9Եւ ասեմ ո́չ հովուեցից ձեզ. որ մեռանելոցն է՝ մեռցի́, եւ որ սատակելոցն է՝ սատակեսցի́. եւ մնացեալքն կերիցեն իւրաքանչիւր զմարմինս ընկերի իւրոյ։
10Եւ առից զգաւազանն իմ զգեղեցիկ, եւ ընկեցի զնա՝ ցրել զուխտ իմ զոր եդի առ ամենայն ժողովուրդս.
11եւ ցրուեսցի յաւուր յայնմիկ։ Եւ ծանիցեն քանանացիքն զխաշինս պահեստի իմոյ. զի բա́ն տ(եառ)ն է։
12եւ ասացի ցն(ո)ս(ա), թէ բարւոք թուի յաչս ձեր՝ տո́ւք զվարձս իմ. ապա թէ ոչ՝ զրո́յց արարէք։
13Եւ կշռեցին զվարձս իմ երեսուն արծաթի։ եւ ասէ ցիս տ(է)ր, ա́րկ դու զայդ ՛ի բովս, եւ քննեա́ թէ փորձ իցէ, ո(ր)պ(էս) եւ ես գտայ փորձ վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա)։ եւ առի́ զերեսուն արծաթին, եւ արկի ՛ի տուն տ(եառ)ն ՛ի բովս։
14Եւ ընկեցի զգաւազանն երկրորդ՝ զվիճակն, ցրել զուխտ իմ ՛ի մէջ յուդայ եւ ՛ի մէջ ի(սրայէ)լի։
15Եւ ասէ ցիս տ(է)ր դարձեալ։ ա́ռ դու քեզ գործի́ հովու(թ)ե(ան) հովուի́ տգիտի։
16զի ահաւասիկ ես յարուցանեմ հովիւ տգէ́տ ՛ի վ(ե)ր(այ) երկրի. զվտտեալն ո́չ յանձանձիցէ, եւ զցրուեալն ո́չ խնդրիցէ, եւ զբեկեալն ո́չ բժշկեսցէ, եւ զողջն ո́չ դարմանեսցէ. եւ զմիս ընտրանացն կերիցէ, եւ զոտս ն(ո)ց(ա) փշրեսցէ։
17Ո́վ տարապա́րտ արօտք՝ որ ընդ վայր հարէք զխաշինս։ սո́ւր ՛ի բազուկ ն(ո)ր(ա)՝ եւ յա́կն իւր աջոյ. բազուկ ն(ո)ր(ա) գօսանելո́վ գօսասցի, եւ ակն իւր աջոյ՝ կուրանալո́վ կուրասցի։
1Առած բանի տ՝ն ՛ի վ(ե)ր(այ) ի(սրայէ)լի։ Ասէ տ(է)ր որ ձգեաց զերկինս՝ եւ արկ հիմունս երկրի. եւ հաստատէ զոգի մարդոյ ՛ի նմա։
2Ահաւասիկ ես դնեմ զե(րուսաղէ)մ իբրեւ զսեամս շարժունս ամ(ենայն) ժողովրդոց որ շուրջ զնովաւ իցեն, եւ ՛ի հրէաստանի եղիցի պաշարումն ե(րուսաղէ)մի։
3Եւ եղիցի յաւուր յաւուր յայնմիկ՝ եդից զե(րուսաղէ)մ իբրեւ զքար մի կոխան ա(մենայ)ն հեթանոսաց. ա(մենայ)ն որ կոխիցէ զնա կատակելո́վ կատակեսցէ, եւ ժողովեսցին ՛ի վ(ե)ր(այ) նորա ա(մենայ)ն ազգք երկրի։
4Յաւուր յայնմիկ ասէ տ(է)ր ամենակալ, հարից զա(մենայ)ն երիվարս տագնապաւ, եւ զհեծեալս ն(ո)ր(ա) յիմարու(թեամ)բ. եւ ՛ի վ(ե)ր(այ) տանն յուդայ բացից զաչս իմ, եւ զա(մենայ)ն երիվարս ազգաց հարի́ց կուրու(թեամ)բ։
5եւ ասասցեն հազարապետք յուդայ ՛ի սիրտս իւրեանց. գտցուք մեք զբնակիչս ե(րուսաղէ)մի ՛ի ձեռն տ(եառ)ն ամենակալի ա(ստուծո)յ ն(ո)ց(ա)։
6Յաւուր յայնմիկ եդից զհազարապետսն յուդայ իբրեւ զխանձողս հրոյ ՛ի մէջ փայտից, եւ իբրեւ զլամպարս հրոյ ՛ի մէջ եղեգան, եւ կերիցեն յաջմէ եւ յահեկէ զա(մենայ)ն ժողովուրդս շուրջանակի։ եւ դարձեալ բնակեսցէ ե(րուսաղ)էմ առանձինն յե(րուսաղ)էմ։
7եւ ապրեցուսցէ տ(է)ր զյարկսն յուդայ որ իսկզբանէն. զի մի́ մեծաբանեսցեն պարծանք տանն դաւթի, եւ հպարտու(թ)ի(ւն) բնակչաց ե(րուսաղէ)մի ՛ի վ(ե)ր(այ) տանն յուդայ։
8Եւ եղիցի յաւուր յայնմիկ պաշտպանեսցէ տ(է)ր ա(մենայ)ն բնակչաց ե(րուսաղէ)մի։ եւ եղիցի որ տկարն իցէ յաւուր յայնմիկ՝ իբրեւ զդաւիթ. եւ տունն դաւթի՝ իբրեւ զտունն ա(ստուծո)յ, իբրեւ զհրեշտակ տ(եառ)ն առաջի ն(ո)ց(ա)։
9Եւ եղիցի յաւուր յայնմիկ խնդրեցից բառնա́լ զա(մենայ)ն ազգս եկեալս ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի։
10եւ հեղից ՛ի վ(ե)ր(այ) տանն դաւթի՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց ե(րուսաղէ)մի հոգի շնորհաց եւ գթութե(ան)։ Եւ հայեսցին առիս փոխանակ կաքաւելոյն. եւ կոծեսցին ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) կո́ծ իբրեւ ՛ի վ(ե)ր(այ) սիրելւոյ. եւ աշխարեսցեն աշխա́ր իբրեւ ՛ի վերայ անդրանկան։
11Յաւուր յայնմիկ սաստկասցի́ կոծ յե(րուսաղէ)մ. իբրեւ զկոծ նռնենեաց կոտորելոց ՛ի դաշտի։
12եւ կոծեսցի երկիր ըստ ազգս ազգաց առանձինն։
13Ա́զգ տանն դաւթի առանձինն, եւ կանա́յք ն(ո)ց(ա) առանձինն. ազգ տանն նաթանայ առանձինն, եւ կանայք ն(ո)ց(ա) առանձինն. ազգ տանն ղեւեայ առանձինն, եւ կանայք ն(ո)ց(ա) առանձինն. ազգ տանն շմաւոնի առանձինն, եւ կանայք ն(ո)ց(ա) առանձինն։
14Ամենայն ազգք մնացեալք առանձինն, եւ կանա́յք ն(ո)ց(ա) առանձինն։
1Յաւո́ւր յայնմիկ եղիցի ա(մենայ)ն տեղի բացեալ տանն դաւթի՝ ՛ի փոփոխումն եւ ՛ի սրսկումն։
2Եւ եղիցի յաւուր յայնմիկ բարձցէ́ տ(է)ր զանուանս կռոց յերկրէ. եւ ո́չ եւս եղիցի յիշատակ ն(ո)ց(ա). եւ զսուտ մարգարէսն՝ եւ զա́յսս պիղծս բարձի́ց յերկրէ։
3Եւ եղիցի թէ մարգարէանայցէ ոք տակաւին, եւ ասասցեն ցնա հայր եւ մայր իւր որ ծնան զնա, մի́ կեցջիր՝ զի սո́ւտ խօսեցար յանուն տ(եառ)ն. եւ խափանեսցեն զնա հայր եւ մայր ն(ո)ր(ա) որ ծնան զնա՝ ՛ի մարգարէանալոյն։
4Եւ եղիցի յաւուր յայնմիկ ամաչեսցեն մարգարէքն յիւրաքանչիւր տեսլենէ ՛ի մարգարէանալն իւրեանց, եւ զգեցցին փեզկս մազեղէնս՝ փոխանակ զի ստեցին։
5Եւ ասասցէ. չե́մ ես մարգարէ՝ այլ այր հողագո́րծ եմ, եւ մա́րդ ծնաւ զիս ՛ի մանկութ(են)է իմմէ։
6Եւ ասացի ցնա. զի՞նչ են վէրքդ այդոքիկ ՛ի մէջ ձեռաց քոց. եւ ասասցէ, զորս վիրաւորեցայ ՛ի տան սիրելւոյ իմոյ։
7Զարթի́ր սուր ՛ի վերայ հովուի իմոյ, եւ ՛ի վ(ե)ր(այ) առն ընկերի ն(ո)ր(ա), ասէ տ(է)ր ամենակալ. հարի́ց զհովիւն եւ ցրուեսցին խաշինքն. եւ դարձուցից զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) հովուաց։
8Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր, երկո́ւ մասունք ՛ի նմա սատակեսցին եւ պակասեսցին. եւ երրո́դն մնասցէ ՛ի նմա։
9Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զն(ո)ս(ա) ո(ր)պ(էս) ջեռնու արծաթ. եւ փորձեցից զն(ո)ս(ա) ո(ր)պ(էս) փորձի ոսկի։ նա կարդասցէ́ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից՝ ժողովո́ւրդ իմ է սա. եւ նա ասասցէ՝ տ(է)ր ա(ստուա)ծ իմ ես դու։
1Ահա աւուրք տ(եառ)ն եկեսցեն. եւ բաԺանեսցի աւարն քո ՛ի քեզ։
2եւ ժողովեսցէ զա(մենայ)ն ազգս ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի ՛ի պատերազմ. եւ առցի́ քաղաքն, եւ յափշտակեսցին տունք, եւ պղծեսցին կանայք, եւ ելցէ կէ́ս քաղաքին ՛ի գերութի(ւն). եւ մնացորդք ժողովրդեան իմոյ մի́ սատակեսցին ՛ի քաղաքէ անտի։
3Եւ ելցէ տ(է)ր՝ եւ տացէ պատերազմ ընդ ազգսն ընդ այնոսիկ, իբրեւ յաւուր ճակատու իւրոյ յաւուր պատերազմի։
4Եւ կացցեն ո́տք ն(ո)ր(ա) յաւուր յայնմիկ ՛ի վ(ե)ր(այ) լերինն ձիթենեաց՝ հանդէպ ե(րուսաղէ)մի յարեւելից. եւ պատառեսցի́ լեառնն ձիթենեաց, կէսն ն(ո)ր(ա) յարեւելս, եւ կէսն ն(ո)ր(ա) ՛ի ծով, վիհ մե́ծ յոյժ. եւ խոնարհեսցի կէս լերինն առ հիւսւսի, եւ կէս ն(ո)ր(ա) առ հարաւ։
5եւ կցեսցի́ ձոր լերանց իմոց մինչեւ ցասայէլ. եւ խցցի զոր օրինակ խցաւ յերեսաց շարժմանն՝ յաւուրս ողիայ արքայի յուդայ։
6Եւ եկեսցէ հասցէ տ(է)ր ա(ստուա)ծ իմ եւ ա(մենայ)ն սուրբք ընդ նմա։
7եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ո́չ եղիցի լոյս. եւ ցուրտ եւ պարզ՝
8եղիցի օր մի. եւ օրն այն յայտնի տ(եառ)ն, ո́չ տիւ իցէ՝ եւ ո́չ գիշեր, եւ ընդ երեկս եղիցի լոյս։
9Յաւուր յայնմիկ բղխեսցէ ջուր կենդանի յե(րուսաղէ)մ, կէս ն(ո)ր(ա) ՛ի ծո́վն առաջին, եւ կէս ն(ո)ր(ա) ՛ի ծո́վն որ յետոյ. զամա́ռն եւ զգարուն նոյնպէս եղիցի։
10եւ եղիցի տ(է)ր թագաւոր ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն երկրի։ Յաւուր յայնմիկ եղիցի տ(է)ր մի՝ եւ անուն ն(ո)ր(ա) մի,
11պատել զա(մենայ)ն երկիր, զանապատն՝ ՛ի գաբայ մինչեւ ցռեմոն ընդ կողմն հարաւոյ ե(րուսաղէ)մի։ եւ հռամ ՛ի տեղւո́ջ իւրում կացցէ. ՛ի դրանէն բենիամինի մինչեւ ՛ի տեղի դրանն առաջնոյ. մինչեւ ՛ի դո́ւռն անկեանցն, մինչեւ ցաշտարակն անամայելի, մինչեւ ՛ի հնծանս թագաւորին։
12եւ բնակեսցեն ՛ի նմա, եւ նզովք ո́չ եւս լիցին. եւ բնակեսցէ ե(րուսաղ)էմ յուսով։
13Եւ ա́յս իցեն հարուածք զոր հարցէ տ(է)ր զազգս ա(մենայ)ն որ զօրաժողո́վ եղեն ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի։ հալեսցին մարմինք ն(ո)ց(ա) մինչդեռ կայցեն ՛ի վ(ե)ր(այ) ոտից իւրեանց. եւ ծորեսցին աչք ն(ո)ր(ա) ՛ի կապճաց իւրեանց, եւ լեզուք ն(ո)ց(ա) հալեսցին ՛ի բերանս իւրեանց։
14Եւ եղիցի յաւուր յայնմիկ ահ մե́ծ ՛ի տ(եառն)է ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա). եւ բո́ւռն հարկանիցեն իւրաքանչիւր զձեռանէ ընկերի իւրոյ, եւ խառնեսցէ զձեռն իւր ընդ ձեռն ընկերի իւրոյ։
15եւ յուդայ ճակատեսցի յ(թ)ե(ան)մ. եւ ժողովեսցէ զզօրութի(ւն) ա(մենայ)ն ազգաց շուրջանակի. ոսկի եւ արծաթ՝ եւ հանդերձ բազում յոյժ։
16Եւ ա́յս իցեն հառուածք՝ ձիոց եւ ջորւոց՝ եւ ուղտուց եւ իշուց, եւ ա(մենայ)ն անասնոյ որ իցեն ՛ի բանակսն յայնոսիկ ըս(տ) նմին հարուածոց։
17Եւ եղիցին որ միանգամ մնասցեն յա(մենայ)ն ազգաց եկելոցն ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի, ելանիցեն ամ յամէ երկի́ր պագանել թագաւորին տ(եառ)ն ա(ստուծո)յ ամենակալի, եւ առնել զտօն տաղաւարահարացն։
18Եւ եղիցի որ միանգամ ո́չ ելանիցեն յա(մենայ)ն ազգաց երկրի յ(թ)ե(ան)մ, երկի́ր պագանել թագաւորին տ(եառ)ն ա(ստուծո)յ ամենակալի, եւ սոքա ՛ի ն(ո)ս(ա) յաւելցին։
19Եւ եթէ ազգն եգիպտացւոց ո́չ ելանիցէ եւ գայցէ, եւ ՛ի վ(ե)ր(այ) ն՝ց եղիցին հարուածքն, զոր հարցէ տ(է)ր զա(մենայ)ն ազգսն որ ոչ ելանիցեն առնել զտօն տաղաւարահարացն։
20նո́յն եղիցի ՛ի մեղս եգիպտացւոցն, եւ ՛ի մե́ղս ա(մենայ)ն ազգաց, որ ո́չ ելանիցէ առնել զտօն տաղաւարահարացն։
21Յաւուր յայնմիկ որ ՛ի սանձս ձիոյն՝ իցէ սրբութի(ւն) տ(եառ)ն։
22Եւ եղիցին սանք ՛ի տան տ(եառ)ն՝ իբրեւ զտաչտս առաջի սեղանոյն։
23եւ եղիցի ա(մենայ)ն սան որ յե(րուսաղէ)մ եւ որ ՛ի յուդայ՝ նուիրեալ տ(եառ)ն ամենակալի։ Եւ եկեսցեն ամենեքեան որ մատուցանիցեն պատարագ՝ առնուցո́ւն ՛ի ն(ո)ց(ա)է եւ եփեսցեն նոքօք. եւ ո́չ եւս եղիցի քանանացի ՛ի տան տ(եառ)ն ամենակալի յաւուր յայնմիկ։