1Բանն որ եղեւ առ սոփոնիա քուսեայ, որդւոյ գողգողիայ,ամարեայ՝ եզեկիայ՝ յաւուրս յովսիայ որդւոյ ամովնայ արքայի յուդայ։
2ՊԱԿԱՍԵԼՈՎ ՊԱԿԱՍԵՍՑԷ ա(մենայ)ն յերեսաց երկրէ՝ ասէ տ(է)ր։
3Պակասեսցէ մարդ եւ անասուն։ պակասեսցեն թռչունք երկնից, եւ ձկունք ծովու. եւ տկարասցին ամպարիշտք. եւ բարձից զանօրէնս յերեսաց երկրէ՝ ասէ́ տ(է)ր։
4Եւ ձգեցից զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) յուդայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն բնակչաց ե(րուսաղէ)մի. եւ բարձի́ց ՛ի տեղւոջէդ յայդմանէ զանուն բահաղու։ եւ զանուն քրմացն հանդերձ քահանայիւքն,
5որ երկի́ր պագանեն ՛ի տանիս զօրութե(ան)ց երկնից. եւ որք երդնուին յանուն տ(եառ)ն՝ արքային իւրեանց, եւ որք խոտորէին ՛ի տ(եառն)է.
6եւ որք ո́չ խնդրէին զտ(է)ր. եւ որք ո́չ ՛ի տ(եառ)ն կո́ղմն լինէին։
7Երկերո́ւք յերեսաց տ(եառ)ն ա(ստուծո)յ. զի մերձ է օ́ր տ(եառ)ն. զի պատրաստեաց տ(է)ր զզոհս իւր, եւ հրաւիրեաց զկոչնականս իւր։
8եւ եղիցի յաւուր զոհի տ(եառ)ն՝ խնդրեցի́ց զվրէժ յիշխանաց՝ եւ ՛ի տանէ թագաւորին, եւ յա(մենայ)նէ որ զգեցեալ են զհանդերձս օտարս։
9Եւ խնդրեցից վրէժ յայտնապէս յամենեցունց առաջի դրանդեացն յաւուր յայնմիկ. որք լնույն զտուն տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրեանց ամպարշտութ(եամ)բ եւ նենգու(թեամ)բ։
10Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր. ձա́յն աղաղակի ՛ի դրանէ խոցոտելոցն, եւ դոյժ յերկրորդ դրանէն. եւ բեկումն մե́ծ ՛ի բլրոց։
11Ողբացէ́ք բնակիչք կոտորելոց. զի նմանեցաւ ա(մենայ)ն ժողովուրդդ քանանացւոց։ սատակեցան ամենեքեան որ հպարտացեալ էին արծաթով։
12Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ քննեցից զե(րուսաղէ)մ ճրագաւ, եւ խնդրեցից վրէժ յարանցն որ արհամարհեցին զպահպանու(թ)ի(ւն)ս իւրեանց։ որ ասէին ՛ի սիրտս իւրեանց. ո́չ բարի ինչ առնէ տ(է)ր, եւ ո́չ չար։
13Եւ եղիցի զօրութի(ւն) ն(ո)ց(ա) ՛ի յափշտակու(թ)ի(ւն), եւ տունք ն(ո)ց(ա) յապականու(թ)ի(ւն)։ շինեսցեն տունս եւ մի́ բնակեսցեն ՛ի նմա. տնկեսցեն այգիս եւ մի́ արբցեն զգինի ն(ո)ց(ա)։
14Զի մե́րձ է օր տ(եառ)ն մեծն, մե́րձ է եւ արագ յոյժ։ ձա́յն աւուր տ(եառ)ն խի́ստ եւ դառն։ կարգեալ զօրաւոր։
15օր բարկութե(ան) օրն այն. օր նեղու(թ)ե(ան) եւ վտանգի. օր թշուառութե(ան) եւ ապականութե(ան). օր խաւարի եւ միգի. որ ամպոյ եւ մառախղոյ։
16օր փողոյ եւ աղաղակի ՛ի վ(ե)ր(այ) ամուր քաղաքաց, եւ ՛ի վ(ե)ր(այ) անկեանց բարձանց։
17Եւ նեղեցից զմարդիկ, եւ գնասցեն իբրեւ զկոյրս. զի տ(եառ)ն մեղան, եւ առին զանուն ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) սնոտեաց. որք ո́չինչ կարասցեն օգնել ն(ո)ց(ա)։ եւ հեղցէ զարիւն ն(ո)ց(ա) իբրեւ զհող, եւ զմարմինս ն(ո)ց(ա) իբրեւ զաղբ։
18Արծաթ ն(ո)ր(ա) եւ ոսկի մի́ կարասցեն փրկել զն(ո)ս(ա) յաւուր բարկութե(ան) տ(եառ)ն. եւ հրով նախանձու ն(ո)ր(ա) մաշեսցի ա(մենայ)ն երկիր։ զի վախճան եւ տագնա́պ արասցէ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն բնակչաց երկրի։
1Ժողովեցարո́ւք եւ խնդրեցէ́ք ա́զգք անխրատք։
2մինչե́ւ եղեալ իցէք իբրեւ զծաղիկ անցաւոր, մինչչե́ւ եկեալ իցէ օր բարկութե(ան) սրտմտու(թ)ե(ան) տ(եառ)ն։
3Խնդրեցէ́ք զտ(է)ր ա(մենայ)ն խոնարհք երկրի։ իրաւունս արարէ́ք եւ զարդարութի(ւն) խնդրեցէ́ք. եւ տո́ւք պատասխանի ն(ո)ց(ա), զի ծածկեսջիք յաւուր բարկութե(ան) տ(եառ)ն։
4Զի գազա յափակեալ լիցի. եւ ասկաղոն յապականութի(ւն). եւ ազովտոս ՛ի միջօրէի կործանեսցի եւ ակկարոն յարմատոյ խլեցի։
5Վա́յ որ բնակեալդ էք ՛ի վիճակս ծովու բնակիչք կրետացւոց։ Պատգամ տ(եառ)ն ՛ի վ(ե)ր(այ) ձեր քանան՝ երկի́րդ այլազգեաց. եւ կորուսից զձեզ ՛ի բնակութ(են)է։
6եւ եղիցի կրետ՝ ճարակք հօտից, եւ դոմք խաշանց։
7Եւ եղիցի վիճակ ծովուն մնացորդաց տա́նն յուդայ, եւ ՛ի նոսա́ ճառակեսցին. եւ ՛ի տունս ասկաղոնայ առ օ́թ դադարեսցեն յերեսաց որդւոցն յուդայ. զի ելեալ է ն(ո)ց(ա) յա́յց տ(է)ր ա(ստուա)ծ իւրեանց. եւ դարձո́յց զգերութի(ւն) ն(ո)ց(ա)։
8Լուա́յ զնախատինս մովաբու, եւ զկռփանս որդւոցն ամոնայ որովք նախատէին զժողովուրդ իմ, եւ մեծաբանէին ՛ի վ(ե)ր(այ) սահմանաց իմոց։
9Վս այնորիկ կենդանի́ եմ ես՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ զօրու(թ)ե(ան)ց՝ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. զի մովաբ՝ իբրեւ զսոդոմ եղիցի, եւ որդիքն ամոնայ իբրեւ զգոմոր. եւ դամասկոս լքեալ իբրեւ զշեղջ կալոյ՝ եւ ապականեալ յաւիտեան։ մնացորդք ժողովրդեան իմոյ յափշտակեսցեն զն(ո)ս(ա), եւ մնացորդք ազգի իմոյ ժառանգեսցեն զն(ո)ս(ա)։
10Եւ ա́յն ն(ո)ց(ա) փոխանակ հպարտութե(ան) ն(ո)ց(ա). զի նախատեցին եւ մեծաբանեցին ՛ի վ(ե)ր(այ) տ(եառ)ն ամենակալի։
11Երեւեսցի́ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա), եւ սատակեսցէ զա(մենայ)ն աստուածս ազգաց. եւ երկի́ր պագցեն նմա իւրաքանչիւր ՛ի տեղւոջէ իւրեանց՝ ա(մենայ)ն կղզիք ազգաց։
12Եւ դուք եթովպացիք հարեա́լք սուսերի իմոյ էք։
13եւ ձգեցից զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) հիւսւսոյ, եւ սատակեցից զասորեստանեայն, եւ եդից զնինուէ յապականութի(ւն). անջրդի իբրեւ զանապատ։
14եւ արածեսցին ՛ի միջի ն(ո)ր(ա) հօտք եւ ա(մենայ)ն գազանք երկրի, եւ գետնառեւծք՝ եւ ոզնիք ՛ի յարկս ն(ո)ր(ա) բնակեսցեն. եւ գազանք գոչեսցեն ՛ի նկո́ւղս ն(ո)ր(ա). եւ սակռուք ՛ի դրունս ն(ո)ր(ա). քանզի իբրեւ զմա́յր է բարձրութի(ւն) ն(ո)ր(ա)։
15Ա́յս քաղաք վրիժագործ բնակեալ յուսով. որ ասէր ՛ի սրտի իւրում, ե́ս եմ, եւ ո́չ եւս ոք իցէ յետ իմ։ զի՞արդ եղեւ յապականութի(ւն) ճարա́կ գազանաց. ա(մենայ)ն որ անցանիցէ ընդ նա, չփեսցէ եւ շարժեսցէ զգլուխ իւր։
1Ո́վ երեւելիդ փրկեալ քաղաք յովնանու.
2ո́չ լուաւ ձայնի, եւ ո́չ ընկալավ զխրատ. ՛ի տ(է)ր ո́չ յուսացաւ, եւ առ ա(ստուա)ծ ո́չ մերձեցաւ։
3Իշխանք նորա իբրեւ առիւծունք գոչեսցեն, եւ դատաւորք ն(ո)ր(ա) իբրեւ զգայլս արաբացւոց, որ ո́չ թողուն ինչ ՛ի վաղիւ։
4Մարգարէք ն(ո)ր(ա) այստկիրք, արհամարհօղք. քահանայք ն(ո)ր(ա) պղծեն զսրբու(թ)ի(ւն)ս, եւ ամպարշտեն յօրէնս։
5Այլ տ(է)ր արդա́ր է ՛ի միջի ն(ո)ր(ա), եւ ո́չ արասցէ անիրաւութի(ւն)։ ընդ առաւօտս կանխաւ տացէ զիրաւունս իմ ՛ի լոյս, եւ ո́չ թաքիցէ. եւ ո́չ ծանիցէ զանիրաւու(թ)ի(ւն) ՛ի պահանջել։
6եւ ո́չ ՛ի սպառ զանօրէնութի(ւն)ս. ապականու(թեամ)բ կործանեսցէ զամբարտաւանս։ Ապականեցան անկիւնք ն(ո)ց(ա). աւերեցից զճանապարհս ն(ո)ր(ա), ամենեւին մի́ եւս գնա́լ ընդ ն(ո)ս(ա)։ պակասեսցին քաղաքք ն(ո)ց(ա) առ ՛ի չգոյէ բնակչաց։
7Ասացի թէ երկերո́ւք յինէն՝ եւ ընկալարո́ւք զխրատ. եւ ո́չ սատակեսջիք յերեսաց ն(ո)ր(ա) ըստ ա(մենայ)նի որչափ ինչ առից վրէժ ՛ի նմանէ։ Պատրաստեա́ կանխեաց ընդ առաւօտս. պակասեցան ա(մենայ)ն ճիռք ն(ո)ր(ա).
8վ(ա)ս(ն) այդորիկ սպասեա́ ինձ՝ ասէ տ(է)ր՝ յաւուր յարութե(ան) իմոյ ՛ի վկայու(թ)ի(ւն)։ Զի դատաստանք իմ ՛ի վ(ե)ր(այ) ազգաց յըմբռնել զթագաւորս, ՛ի հեղուլ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զբարկու(թ)ի(ւն) իմ, զա(մենայ)ն բարկութի(ւն) սրտմտութե(ան) իմոյ. զի հրո́վ նախանձու իմոյ մաշեսցի́ ա(մենայ)ն երկիր։
9Զի յա́յնժամ դարձուցից ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդոց լեզու յազգս ն(ո)ց(ա), ՛ի կարդալ ամենեցուն զանուն տ(եառ)ն, ՛ի ծառայել ն(ո)ց(ա) նմա ընդ միո́վ լծով։
10՛ի գետոյն եթւովպացւոց ընկալայց զն(ո)ս(ա) ընդ ցրուեալսն, մատուցանիցեն ինձ պատարագ։
11Յաւուր յայնմիկ ո́չ ամաչեսցես յա(մենայ)ն գործոց քոց, որովք ամպարշտեցեր առիս. զի յայնժամ զերծից ՛ի քէն զչարութի(ւն) ամբարտաւանու(թ)ե(ան) քոյ, եւ ո́չ եւս յաւելցես մեծաբանել ՛ի վ(ե)ր(այ) լերին սրբութե(ան) իմոյ։
12Թողի́ց քեզ ժողովուրդ հեզ եւ խոնարհ, եւ երկիցեն յանուանէ տ(եառ)ն
13մնացորդք ի(սրայէ)լի։ եւ ո́չ արասցեն անիրաւութի(ւն), եւ ո́չ խօսիցին սնոտիս. եւ ո́չ գտցի ՛ի բերան ն(ո)ց(ա) լեզու նենգաւոր. զի նոքա արածեսցեն եւ մակաղեսցին. եւ ո́չ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ զն(ո)ս(ա)։
14Ուրա́խ լեր յոյժ դուստր սիովնի, եւ քարոզեա́ ե(րուսաղ)էմ. ուրա́խ լեր՝ եւ զուրճացի́ր յա(մենայ)ն սրտէ քումմէ դուստր ե(րուսաղէ)մի։
15զի եհան ՛ի քէն տ(է)ր շուրջ զանիրաւու(թ)ի(ւն)ս. փրկեա́ց զքեզ տ(է)ր ՛ի ձեռաց թշնամեաց քոց. թագաւոր ի(սրայէ)լի տ(է)ր ՛ի միջի քում, եւ ո́չ եւս տեսցես զչարիս։
16՛Ի ժամանակին յայնմիկ ասէ տ(է)ր ցե(րուսաղէ)մ. քաջալերեա́ց սիոն՝ մի́ լքցին ձեռք քո։
17Տ(է)ր ա(ստուա)ծ ՛ի քե́զ է հզօրն, փրկեսցէ́ զքեզ. ածցէ́ ՛ի վ(ե)ր(այ) քո ուրախու(թ)ի(ւն), եւ նորոգեսցէ զքեզ սիրով իւրով. եւ ուրա́խ լիցի ՛ի քեզ զուարճու(թեամ)բ իբրեւ յաւուր տօնի։
18եւ ժողովեցից զմանրեալսն քո։ Վա́յ որ նախատիցէ զնա։
19Ահաւասիկ ես առնեմ վ՝ս քո ՛ի ժամանակին յայնմիկ. եւ փրկեցի́ց զճնչեալն, եւ զմերժեալն ընկալա́յց. եւ արարից զնոսա ՛ի պարծանս, եւ անուանի́ս ընդ ա(մենայ)ն երկիր։
20Եւ ամաչեսցեն ՛ի ժամանակին յայնմիկ՝ յորժամ բարի́ արարից ձեզ, եւ ՛ի ժամանակի յորժամ ընկալա́յց զձեզ։ զի տա́ց զձեզ անուանիս եւ ՛ի պարծանս ընդ ամենայն ազգս երկրի. ՛ի դարձուցանե́լ ինձ զգերութի(ւն) ձեր առաջի ձեր՝ ասէ տ(է)ր։