1Առած զոր ետես Ամբակում մարգարէ։
2ՄԻՆՉԵՒ ՅԵ՞ՐԲ ՏԷՐ աղաղակիցեմ, եւ ո́չ լուիցես. գոչիցեմ առ քեզ զրկեալ՝ եւ ո́չ փրկիցես։
3Ընդէ՞ր ցուցեր ինձ աշխատութի(ւն)ս եւ վաստակս, տեսանել զթշուառու(թ)ի(ւն) եւ զամպարշտութի(ւն)։ Առաջի իմ եղեւ դատաստան, եւ առնոյր դատաւորն կաշառս։
4վ(ա)ս(ն) այնորիկ ցրուեցան օրէնք, եւ իրաւունք ՛ի գլուխ ո́չ ելանեն. զի ամպարիշտն յաղթահարէ զարդարն. վ(ա)ս(ն) այնորիկ ելանէր դատաստանն թեւր։
5Տեսէ́ք արհանարհոտք՝ եւ հայեցարո́ւք, եւ զարմացարո́ւք զարմանս՝ եւ եղծարո́ւք. զի գործ մի գործե́մ ես յաւուրս ձեր, որում ո́չ հաւատայցէք՝ թէպէտ եւ ոք պատմեսցէ ձեզ։
6Զի ահա ես զարթուցանեմ զքաղդէացիս, զազգ դառն եւ զերագ, որ գնայ ընդ լայնութի(ւն) երկրի ժառանգել զխորանս որ ո́չ իւր են։
7ահե́ղ եւ երեւելի եւ դատաստան ն(ո)ր(ա) յանձնէ իւրմէ եղիցի. եւ առած իւր յինքենէ ելցէ։
8Վաղեսցեն առաւել քան զինծս երիվարք ն(ո)ց(ա). երագո́ւնք քան զգայլս արաբացւոց։ ասպատակեսցեն սպառազէնք ն(ո)ր(ա), եւ դիմեսցեն ՛ի հեռաստանէ. եւ սլասցին իբրեւ զարծուիս յօժարութ(եամ)բ ՛ի վ(ե)ր(այ) կերակրոյ։
9Կատարած ամպարշտաց հասցէ՝ դարձելոցն ընդդէմ երեսաց ն(ո)ր(ա)։ կուտեսցէ զգերի իբրեւ զաւազ։
10եւ ինքն ընդ թագաւորս փափկասցի. եւ բռնաւորք խաղալիկք ն(ո)ր(ա)։ եւ ինքն ընդ ա(մենայ)ն ամուրս խաղալո́վ խաղասցէ. եւ կուտեսցէ հողակոյտս, եւ կալցի́ զնա։
11Յայնժամ փոխեսցին միտք ն(ո)ր(ա), անցցէ եւ հաճեսցի́. այս զօրութի(ւն) ա(ստուծո)յ իմոյ է։
12Ոչ ապաքէն դո́ւ ես իսկզբանէ տ(է)ր ա(ստուա)ծ մեր. եւ մի́ մեռցուք՝ տ(է)ր ՛ի դատաստա́ն եդիր զնա. եւ ստեղծեր զիս յանդիմանել զխազ ն(ո)ր(ա)։
13Ս(թեամ)բ է ակն քո ՛ի տեսանելոյ զչարիս, եւ հայել յաշխատու(թ)ի(ւն)ս ո́չ կարասցես։ Զմէ՞ հայեցար յարհամարհոտս եւ ստունգանեցեր, ՛ի կլանել ամպարշտի զարդարն։
14եւ առնիցես զմարդիկ իբրեւ զձկո́ւնս ծովու. եւ իբրեւ զսողո՞ւնս որոց ո́չ գոյ առաջնորդ։
15զվախճան կարթիւ կորզեաց, եւ ձգեաց զնա ցանցիւ իւրով. եւ ժողովեաց զնա ուռկանօք իւրովք։ Վ(ա)ս(ն) ա́յնորիկ ուրա́խ եղիցի եւ ցնծասցէ սիրտ ն(ո)ր(ա).
16եւ վ(ա)ս(ն) նորին զոհեսցէ ուռկանին իւրում, եւ խունկս ծխեսցէ ցանցին իւրում. զի նոքօք պարարեաց զբաժին իւր, եւ կերակուր իւր ընտիր։
17վ(ա)ս(ն) այնորիկ սփռեսցէ զցանցն իւր, եւ միշտ կոտորել զազգս ո́չ խնայեսցէ։
1՛Ի պահո́ւ իմում կացից, եւ ելից ՛ի վ(ե)ր(այ) վիմի. եւ դիտեցից տեսանել զի՞նչ խօսիցի ընդիս, եւ զի́նչ տացէ պատասխանի յանդիմանու(թ)ե(ան) իմոյ։
2Պատասխանի ետ ինձ տ(է)ր՝ եւ ասէ. գրեա́ զտեսիլդ զայդ յայտնապէս ՛ի տախտակս. զի որ ընթեռնուն՝ համարձա́կ ընթեռնուցու։
3զի տակաւին տեսիլդ ՛ի ժամանակս է։ եւ ծագեսցէ ՛ի սպառ՝ եւ ո́չ յունայնու(թ)ե(ան)։ Բայց եթէ անագանեսցի՝ համբե́ր նմա. զի որ գալոցն է եկեսցէ՝ եւ ո́չ անագանեսցի։
4եւ եթէ երկմտեսցէ ոք՝ ո́չ հաճեսցի ընդ նա անձն իմ։ Զի արդարն իմ ՛ի հաւատոց իմոց կեցցէ։
5այլ կարծօղն եւ արհամարհօղն՝ ա́յր ամբարտաւա́ն է՝ եւ ո́չինչ վճարեսցէ։ Որ ընդարձակեաց իբրեւ զդժոխս զանձն իւր, եւ անյա́գ եղեւ իբրեւ զմահ. եւ ժողովեաց առ ինքն զա(մենայ)ն հեթանոսս, եւ զազգս ա(մենայ)ն յի́նքն ամփոփեսցէ։
6Ոչ ապաքէն զայս ա(մենայ)ն առակ՝ զնմանէ́ առակեսցեն. եւ զնա արկցեն յերգ եւ ասասցեն։ վա́յ որ յաճախէ անձին իւրում որ ո́չ իւր իցէ. եւ մինչեւ ցե՞րբ ծանրացուցանէ զանուր իւր ծարու(թեամ)բ։
7զի յանկարծակի́ յարիցեն կերիչք ն(ո)ր(ա), եւ զարթիցեն դաւաճանք ն(ո)ր(ա). եւ եղիցես ն(ո)ց(ա) յափշտակութի(ւն)։
8Զի դո́ւ կողոպտեցեր զազգս բազումս, եւ զքեզ կողոպտեսցեն ա(մենայ)ն մնացորդք ժողովրդոց՝ վ(ա)ս(ն) արեանց մարդկան, եւ ամպարշտու(թ)ե(ան) երկրի եւ քաղաքի՝ եւ ա(մենայ)ն բնակչաց ն(ո)ր(ա)։
9Վա́յ որ ագահէ զագահու(թ)ի(ւն) չար՝ տա́ն իւրոյ, դնել ՛ի բարձունս զբոյն իւր, կորզել ՛ի ձեռաց չարաց։
10Խորհեցա́ր զամօթ տան քոյ. սպառեցեր զազգս բազումս. եւ յանցեա́ւ անձն քո։
11զի քա́ր ՛ի հիմանէ աղաղակեսցէ. եւ ո́րդն ՛ի փայտէ գոչեսցէ զայդ։
12Վա́յ որ շինէ զքաղաք արեամբ, եւ պատրաստէ զքաղաք անիրաւութ(եամ)բ։
13ո՞չ այս ա(մենայ)ն ՛ի տ(եառն)է ամենակալէ է. եւ պակասեսցին ժողովուրդք բազումք ՛ի հրոյ, եւ ազգք բազումք նուազեցան։
14զո լցցի երկիր գիտութ(եամ)բ փառաց տ(եառ)ն իբրեւ զջուրս բազումս որ ծածկեն զծովս։
15Վա́յ որ արբուցանէ ընկերի իւրում հրապո́յրս պղտորս. եւ արբուցանէ զի հայեսցի յայրս ն(ո)ց(ա)։
16զյագուրդ անարգանաց ՛ի փառաց, ա́րբ եւ դու, շարժեա́ց եւ դողա́։ Պաշարեաց զքեզ բաժակ աջո́յ տ(եառ)ն. եւ ժողովեցաւ անարգութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) փառաց քոց։
17զի ամպարշտու(թ)ի(ւն) լիբանանու ծածկեսցէ զքեզ, եւ թշուառու(թ)ի(ւն) գազանաց զարհուրեցուսցէ զքեզ. վ(ա)ս(ն) արեանց մարդկան եւ ամպարշտութե(ան) երկրի եւ քաղաքի՝ եւ ա(մենայ)ն բնակչա́ց նորա։
18Զի՞նչ օգուտ է դրօշեալ զի դրօշեցին զնա. ստեղծին զնա ձուլածոյ, երեւոյթ սուտ։ զի յուսացաւ որ ստեղծն ՛ի ստեղծուածն իւր առնե́լ իւր կուռս անօգուտս։
19Վա́յ որ ասէ ցփայտ՝ սթափեա́ց եւ զարթի́ր, եւ ցքարն՝ թէ բարձրացի́ր, եւ նա́ է երեւոյթ առաչօք. եւ նա́ է կռած արծաթոյ եւ ոսկւոյ, եւ ամենեւին շունչ ո́չ գոյ ՛ի ն(ո)ս(ա)։
20Այլ տ(է)ր ՛ի տաճարի́ սրբու(թ)ե(ան) իւրում. եւ երկիցէ յերեսաց ն(ո)ր(ա) ա(մենայ)ն երկիր։
1Աղօթք ամբակումայ մարգարէի երգով։
2Տ(է)ր՝ զլուր քո լուա́յ եւ երկեայ։ տ(է)ր՝ հայեցայ ՛ի գործս քո՝ եւ զարհուրեցայ։ ՛Ի մէջ երկո́ւց գազանաց ծանիցիս. ՛ի մերձենալ ամացն յայտնեսցիս. ՛ի հասանե́լ ժամանակին երեւեսցիս։ ՛ի խռովել անձին իմոյ ՛ի բարկութե(ան) զողորմութի(ւն)ս յիշեսցես։
3Ա(ստուա)ծ ՛ի թեմանայ եկեսցէ, եւ ս(ուր)բն ՛ի հովանաւոր եւ յանտառախիտ լեռնէ։ Հանգիստ։ Ծածկեցին զերկինս փառք ն(ո)ր(ա). օրհնութ(եամ)բ ն(ո)ր(ա) լի́ եղեւ երկիր։
4Ճառագայթք նորա իբրեւ զլոյս եղիցին, եւ եղջեւրք ՛ի ձեռին նորա։
5եւ հաստատեաց զսէր սաստիկ զօրու(թ)ե(ան) իւրոյ։ Առաջի երեսաց ն(ո)ր(ա) գնասցէ բան. եւ ելցէ ՛ի դաշտս զկնի ն(ո)ր(ա)։
6եկաց՝ եւ շարժեցաւ երկիր, հայեցաւ՝ եւ հալեցան ազգք։ լերինք խորտակեցան բռնութ(եամ)բ, եւ բլուրք յաւիտենականք հալեցան։ Զգնացս ն(ո)ր(ա) յաւիտենական
7փոխանակ աշխատու(թ)ե(ան)ց տեսի։ խորանք եթւովպացւոց զարհուրեցան. եւ խորանք երկրին մադիամու։
8Միթէ գետոց բարկասցի́ս տ(է)ր. կամ սրտմտու(թ)ի(ւն) քո ՛ի վ(ե)ր(այ) գետոց, կամ ասպատակ քո ՛ի վ(ե)ր(այ) ծովու։ զի ելցե́ս յերիվարս քո, եւ հեծելութի(ւն) քո փրկու(թ)ի(ւն) է։
9Լարելո́վ լարեսցես զաղեղն քո ՛ի վ(ե)ր(այ) իշխանու(թ)ե(ան) ասէ տ(է)ր։ գետո́ց պատառեցաւ երկիր.
10տեսցեն զքեզ ազգք՝ եւ երկնեսցեն. որ ցանես զջուրս գնացից։ Ետո́ւն անդունդք զձայնս իւրեանց, զբարձրութի(ւն) սաստկութե(ան) իւրեանց։
11բարձաւ արեգակն, եւ լուսին եկաց ՛ի կարգի իւրում։ գնասցեն նետք քո ՛ի լոյս, ՛ի փայլի́ւն փայլատականց զինուց քոց։
12Սպառնալեօք նուազեցուցեր զերկիր. եւ բարկու(թեամ)բ զիջուսցես զազգս։
13ելեր ՛ի փրկութի(ւն) ժողովրդեան քոյ՝ փրկե́լ զօծեալս քոյ. արկեր զգլխով անօրինաց մահ. զարթուցեր զկապանս մինչեւ ցպարանոցս ՛ի սպառ։ Հանգիստ։
14Խորտակեցեր ապշութ(եամ)բ զգլո́ւխս բռնաւորաց. սասանեսցին ՛ի նմա. արձակեսցեն զերասանակս իւրեանց իբրեւ զտնանկ գաղտակեր։
15Հաներ ՛ի ծով զերիվարս քո, պղտորել զջուրս բազումս։
16զգուշացայ եւ զարհուրեցա́ւ սիրտ իմ ՛ի ձայնէ աղօթից շրթանց իմոց։ եմուտ դողումն յոսկերս իմ. եւ խռովեցաւ փո́ր իմ ՛ի ներքուստ։ հանգեա́յց յաւուր նեղու(թ)ե(ան), ելանե́լ ինձ ՛ի ժողովուրդ պանդխտութե(ան) իմոյ։
17Զի թզենի ո́չ տացէ զպտուղ իւր, եւ մի́ եղիցի ծնունդ որթոոյ. ստեսցէ́ բեր ձիթենւոյ, եւ դաշտք մի́ արասցեն զկերակուր։ պակասեսցեն հօտք ՛ի ճարակոյ, եւ ո́չ իցեն եզինք ՛ի մսուրս։
18Այլ ես ՛ի տ(է)ր ցնծացայց, եւ ուրա́խ եղէց յա(ստուա)ծ փրկիչ իմ։
19Տ(է)ր ա(ստուա)ծ զօրութի(ւն) իմ, եւ կարգեսցէ զոտս իմ ՛ի վախճան. եւ հանցէ զիս ՛ի բարձունս յաղթել երգով ն(ո)ր(ա)։