1Առած նինուէի։ Գիրք տեսլեան նաւումայ եղկէսացւոյ։
2ԱՍՏՈՒԱԾ ՆԱԽԱՆՁՈ́Տ՝ եւ վրէժխնդիր տ(է)ր, եւ վրէժխնդիր է տ(է)ր բարկութ(եամ)բ. եւ խնդրէ տ(է)ր վրէժ ՛ի հակառակորդաց իւրոց. եւ բառնա́յ ինքն զթշնամիս իւր։
3Տ(է)ր երկայնամիտ՝ եւ մե́ծ է զօրութի(ւն) ն(ո)ր(ա). եւ արդարացուցանելով ո́չ արդարացուցանէ տ(է)ր. վախճանա́ւ եւ շարժմա́մբ է ճանապարհ ն(ո)ր(ա). հողմ երիվար ն(ո)ր(ա), եւ ամպք փոշի ոտի́ց ն(ո)ր(ա)։
4Սաստէ́ ծովու՝ եւ ցամաքեցուցանէ զնա. եւ զա(մենայ)ն գետս աւերէ։ նուազեաց բասանացին եւ կարմելոս. եւ ա(մենայ)ն ծաղիկք լիբանանու պակասեցին։
5Լերինք շարժեցան ՛ի նմանէ, եւ բլուրք սասանեցա́ն. խախտեցա́ւ երկիր յերեսաց ն(ո)ր(ա), եւ համօրէն ա(մենայ)ն բնակիչք ն(ո)ր(ա)։
6Առաջի բարկու(թ)ե(ան) ն(ո)ր(ա) ո́ հանդարտեսցէ, եւ ո՞ կայցէ ընդդէմ բարկու(թ)ե(ան) սրտմտու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։ սրտմտու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) հալէ զիշխանութի(ւն)ս. եւ վէմք խորտակեցան ՛ի նմանէ։
7Քա́ղցր է տ(է)ր որոց սպասեն նմա յաւո́ւր նեղութե(ան). եւ ճանաչէ զերկիւղածս իւր։
8եւ հեղեղաւ ճանապարհաց արասցէ վախճա́ն յարուցելոց ՛ի վ(ե)ր(այ). եւ զթշնամիս ն(ո)ր(ա) խաւա́ր հալածեսցէ։
9Զինչ խորհի́ք զտ(եառ)նէ, կատարած ինքն արասցէ. եւ ո́չ խնդրեսցէ կրկին զնոյն վրէժխնդրու(թ)ի(ւն) ՛ի նեղու(թ)ե(ան)։
10Զի մինչեւ ՛ի հիմն իւրեանց խոպանասցին։ իբրեւ զգեղձ պատեալ կերիցի. եւ իբրեւ զեղէգն լի երաշտու(թեամ)բ։
11՛ի քէն ելցէ խորհուրդ զտ(եառն)է, չարի́ս խորհել հակառակու(թեամ)բ։
12Ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) իշխանաց ջուրց բազմաց՝ ա́յնպէս զատուսցին. եւ լուր քո ո́չ եւս լուիցի։
13Եւ արդ խորտակեցից զգաւազան ն(ո)ր(ա) ՛ի քէն, եւ զկապանս քո խզեցի́ց։
14եւ պատուիրեսցէ վ(ա)ս(ն) քո տ(է)ր. եւ ո́չ եւս սերմանեսցի յանուանէ քումմէ։ ՛ի տանէ ա(ստուծո)յ քումմէ ջնջեցից զդրօշեալս, եւ զձուլածոյսն արարից ՛ի գերեզմա́ն քեզ։
15Զի ահա երա́գ են ՛ի վ(ե)ր(այ) լերանց ոտք աւետարանչին, եւ որ պատմէ զխաղաղու(թ)ի(ւն)։ Տօնեա́ զտօնս քո յուդա. հատո́ զուխտս քո. զի ո́չ եւս յաւելցին անցանել ՛ի հնանալ։ վախճանեցա́ւ՝ մաշեցաւ եւ բարձաւ։
1Քանզի ե́լ որ փչէ ընդ երեսս քո, եւ ապրեցուցանէ ՛ի նեղութ(են)է։ գիտեա́ ճանապարհ, պնդեա́ զմէջ. զօրացի́ր զօրու(թեամ)բ յոյժ։
2զի դարձոյց տ(է)ր զհպարտու(թ)ի(ւն)ն յակովբայ՝ իբրեւ զհպարտութի(ւն)ն ի(սրայէ)լի։ Զի թօթափելով թօթափեցին զն(ո)ս(ա), եւ զո́ւռս ն(ո)ր(ա) ապականեցին
3զզէն զօրու(թ)ե(ան) ն(ո)ր(ա) ՛ի մարդկանէ. զարս հզօրս որ խաղացին ընդ հրոյ. երասանակք կառաց ն(ո)ց(ա) խռովեսցին հեծեալք ՛ի ճանապարհս.
4եւ խռովեսցին ՛ի հրապարակս. տեսիլ ն(ո)ր(ա) իբրեւ զլամբարաց հրոյ, եւ իբրեւ զփայլակն յայսկո́յս եւ յա́յնկոյս ընթանան։
5Յիշեսցեն մեծամեծք ն(ո)ր(ա)՝ եւ փախիցեն ՛ի տուէ. եւ կասեսցին ՛ի ճանապարհս իւրեանց. եւ փութասցին ՛ի պարիսպս, եւ պատրաստեսցեն զառաջապահս իւրեանց։
6Դրունք քաղաքաց բացան. եւ կործանեցան արքունիք։
7եւ ստացուածք յայտնեցան։ Ինքն ելանէր, եւ նաժիշտք իւր առաջի գային, իբրեւ զաղաւնիս ՛ի սրտից իւրեանց մնչէին։
8Եւ ջուրք նինուէի իբրեւ զջուրս աւազանի. եւ նոքա փախեան ՛ի քէն՝ եւ ո́չ կալան զտեղի. եւ ո́չոք էր որ հայէր։
9յափշտակէին զարծաթ. յափշտակէին զոսկի. եւ ո́չ գոյր չափ զարդու ն(ո)ր(ա)։ ծանրացա́ն քան զա(մենայ)ն սպասք ն(ո)ր(ա) ցանկալիք։
10Թօթափումն եւ ձգտումն եւ սոսկումն սրտի՝ եւ լքումն ծնգաց. եւ երկունք ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն միջոյ. եւ երեսք ամենեցուն իբրեւ զայրեցած պուտան։
11Ո՞ւր են մայրիք առիւծուցն եւ որսք կորեանց ն(ո)ց(ա). ուր չոգա́ւ առեւծն մտանել, կորիւն առիւծուն՝ եւ ոչո́ք էր որ զարհուրեցուցանէր։
12Առեւծ՝ որսացա́ւ բաւական կորեանց իւրոց, եւ հեղձո́յց կորեանց իւրոց. եւ ելից զմայրիս իւր որսով, եւ զբնակու(թ)ի(ւն) իւր յափշտակութ(եամ)բ։
13Ահաւասիկ ե́ս ՛ի վ(ե)ր(այ) քո՝ ասէ տ(է)ր ամենակալ, եւ այրեցից ծխով զբազմութի(ւն) քո՝ եւ կերիցէ սուր զառեւծս քո. եւ բարձից յերկրէ զորս քո. եւ ո́չ եւս ուիցին գո́րծք քո։
1Ո́ քաղաք արեանց, ամենեւին սուտ՝ լի́ անիրաւութ(եամ)բ. որոյ զննեսցի որսդ։
2Ձա́յն հարուածոյ, ձա́յն շարժման անուոյ, շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց
3փայլի́ւն զինու, շողալ սուսերի. թաւալագլոր խաղալ վիրաւորաց, եւ ո́չ գոյր չափ ազգաց ն(ո)ց(ա)։ եւ տկարասցին ՛ի մարմինս իւրեանց
4՛ի բազում պոռնկու(թեն)է։ Պոռնի́կ գեղապանձ. գլուխ կախարդաց, որ վաՃառէ́ր զազգս ՛ի պոռնկութե(ան) իւրում, եւ զտոհմս կախարդանօք իւրովք։
5Ահաւասիկ ե́ս ՛ի վ(ե)ր(այ) քո՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ. եւ յայտնեցից զյետուստ քո, եւ արկից զերեսօք քովք. եւ ցուցից ազգաց զամօթ քո, եւ թագաւորու(թ)ե(ան)ց զանարգանս քո։
6եւ ընկեցից ՛ի վ(ե)ր(այ) քո զպղծութի(ւն)ս եւ զաղտեղու(թ)ի(ւն)ս քո. եւ արարից զքեզ խայտառա́կ։
7Եւ եղիցի ա(մենայ)ն որ տեսանիցէ զքեզ՝ զիջանիցէ́ եւ ասիցէ. եղո́ւկ դու նինուէ, ո՞վ իցէ որ հեծիցէ վ(ա)ս(ն) քո. ուստի՞ խնդրեսցուք քեզ մխիթարութի(ւն)։
8Պատրաստեա́ բաժին՝ կազմեա́ ջնար վիճակդ ովնայ. որ բնակեալ է ՛ի մէջ գետոց, եւ ջո́ւրք շուրջ զնովաւ. որոյ սկիզբն ծիվ՝ եւ ջուրք պարիսպ նորա։
9Եթւովպացիք եւ եգիպտոս զօրութի(ւն) ն(ո)ր(ա), եւ չի́ք չափ փախստեան ն(ո)ր(ա). եւ լիբէացիք եղեն օգնականք նորա։
10Սակայն եւ նա յողդողդեալ գերի́ գնայցէ. եւ զտղայս ն(ո)ր(ա) զքարի́ հարցեն, իսկզբան ճանապարհաց ն(ո)ր(ա). եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն պատուականաց ն(ո)ր(ա) վիճա́կս արկանիցեն։ եւ ա(մենայ)ն մեծամեծք ն(ո)ր(ա) ձեռակապովք կապեսցին։
11Եւ դու արբցես եւ յիմարեսցիս. եւ խնդրեսցես քեզ ոտնկայ ՛ի թշնամեաց քոց։
12եւ ա(մենայ)ն ամուրք քո իբրեւ զգիտակ թզոյ, որ թէ շարժեսցի՝ անկցի́ ՛ի բերան ուտելեաց։
13Ահա ազգք քո իբրեւ զկանայս են ՛ի քեզ. թշնամեաց քոց բացցին բանալով դրունք երկրին քոյ, եւ կերիցէ հուր զնիգս քո։
14Լի́ց քեզ ջուր պաշարման, եւ պնդեա́ զամուրս քո. մո́ւտ ՛ի կաւ՝ եւ կոխեա́ ընդ յորդի։ եւ պնդեա́ քան զաղիւս։
15ա́նդ կերիցէ զքեզ հուր, եւ սատակեսցէ զքեզ սուր. եւ կերիցէ զքեզ իբրեւ զմարախ, եւ ծարաւեսցի իբրեւ զջորեակ։
16Բազմացուցեր զվաճառս քո իբրեւ զաստեղս երկնից։ դիմեա́ց ջորեակ՝ եւ թռեաւ,
17խաղաց իբրեւ զգրուիճ. եւ խառնիճաղանջն քո իբրեւ զմարախ մածեալ զցանգով յաւուր ցրտոյ։ ծագեա́ց արեւ՝ եւ խաղաց, եւ ոչ ծանեաւ զտեղի իւր։ Վա́յ ն(ո)ց(ա)։
18նիրհեցին հովիւք քո. թագաւորն ասորեստանեայց կոտորեաց զզօրս քո. չուեաց ազգ քո ՛ի լերինս, եւ ո́չոք էր որ մնայր։
19Թարտխեցա́ն վէրք քո, եւ չի́ք բժշկութի(ւն) բեկման քում. ամենեքին որ լուան զգոյժ քո՝ ծա́փս հարցեն ՛ի վերայ բեկման քոյ. քանզի յո՞յր վերայ ո́չ չոգաւ չարութի(ւն) քո հանապազ։