1Որ եղեւ յաւուրս Ոզիայ
2ԵՒ ԵՂԵՒ ԲԱՆ ՏԵԱՌՆ ԱՌ յովնան ամաթեայ՝ եւ ասէ։
3արի́ եւ գնա́ ՛ի նինուէ քաղաք մեծ, եւ քարոզեսջի́ր անդ զի ե́լ աղաղակ չարութե(ան) ն(ո)ր(ա) առիս։
4Եւ յարեաւ յովնան փախչել ՛ի թարսիս յերեսաց տ(եառ)ն։ էջ ՛ի յոպպէ եւ եգի́տ նաւ որ երթայր ՛ի թարսիս. ե́տ գինս՝ եւ եմո́ւտ ՛ի նա նաւե́լ ընդ ն(ո)ս(ա) ՛ի թարսիս յերեսաց տ(եառ)ն։
5Եւ տ(է)ր յարոյց հողմ ՛ի ծովուն՝ եւ եղեւ մրրիկ մեծ ՛ի ծովուն։ եւ նաւն ՛ի վտանգի կայր ՛ի խորտակել։
6Եւ երկեա́ն նաւավարքն երկեւղ մեծ, եւ աղաղակէին առ իւրաքանչիւր աստուածս իւր։ եւ ընկեցին զկարասին որ էր ՛ի նաւին ՛ի ծով անդր՝ զի թեթեւացուսցեն յինքեանց։ Եւ յովնան իջեալ ՛ի խորշ մի նաւին՝ ննջէ́ր եւ խորդայր։
7մատեաւ առ նա նաւապէտն՝ եւ ասէ. զի՞նչ է այդ՝ զի խորդասդ, արի́ կարդա́ զտ(է)ր ա(ստուա)ծ քո. թերեւս ապրեցուսցէ զմեզ ա(ստուա)ծ՝ եւ մի́ կորիցուք։
8Եւ ասեն իւրաքանչիւր ցշնկեր իւր. եկա́յք արկցուք վիճակս՝ եւ գիտասցուք, վ(ա)ս(ն) ո՞յր են չարիքս այս ՛ի վերայ մեր։ արկին վիճակս՝ եւ ել վիկակնյովնանու։
9Եւ ասեն ցնա. պատմեա́ մեզ, վ(ա)ս(ն) է՞ր են չարիքս այս մեզ. զի՞նչ արուեստ է քո. ուստի՞ գաս՝ կամ յո՞ երթաս, յորմէ՞ աշխարհէ ես՝ կամ յորմէ՞ ժողովրդենէ։
10Ասէ ցն(ո)ս(ա). ծառա́յ տ(եառ)ն եմ ես, եւ զտ(է)ր ա(ստուա)ծ երկնից պաշտեմ որ արա́ր զծով եւ զցամաք։
11Եւ երկեան արքն երկեւղ մեծ։ եւ ասեն ցնա. զի՞նչ գործեցեր զայդ։ զի գիտացին թէ յերեսաց տ(եառ)ն փախուցեալ էր, քանզի պատմեաց ն(ո)ց(ա)։
12եւ ասեն ցնա. զի́նչ արասցուք քեզ՝ եւ դադարեսցէ ծովս ՛ի մէնջ։ զի ծովն առաւել եւս խռովեալ էր՝ եւ յարուցանէր մրրի́կ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։ Եւ ասէ ցնոսա յունան. առէ́ք ընկեցէ́ք զիս ՛ի ծովդ՝ եւ դադարեսցէ ՛ի ձէնջ ծովդ։ զի գիտեմ ես եթէ վ(ա)ս(ն) ի́մ է մրրի́կս այս մեծ ՛ի վ(ե)ր(այ) ձեր։
13Եւ ջանային արքն դարձուցանե́լ զնաւն ՛ի ցամաք՝ եւ ո́չ կարէին. զի ծովն ե́ւս քան զե́ւս խռովէր եւ սաստկանա́յր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։
14Աղաղակեցին առ տ(է)ր՝ եւ ասեն, քա́ւ լիցի տ(է)ր. մի́ կորիցուք վասն անձին առնս այսորիկ. մի́ ածեր ՛ի վ(ե)ր(այ) մեր արիւն արդար, զի դու տ(է)ր ո(ր)պ(էս) կամեցար՝ եւ արարեր։
15Եւ առին զյովնան եւ ընկեցին ՛ի ծովն. եւ դադարեա́ց ծովն ՛ի խռովութ(են)է իւրմէ։
16եւ երկեան արքն երկեւղ մեծ ՛ի տ(եառն)է։ զենին զոհս տ(եառ)ն՝ եւ ուխտեցին ո́ւխտս։
1Եւ հրամա́ն ետ տ(է)ր կիտին մեծի կլանել զյովնան։ եւ էր յովնան ՛ի փո́ր կիտին զերիս տիւս եւ զերիս գիշերս։
2Եւ եկա́ց յովնան յաղօթս առ տ(է)ր ա(ստուա)ծ ՛ի փոր կիտին.
3եւ ասէ. ՛Ի նեղութե(ան) իմում աղաղակեցի առ տ(է)ր ա(ստուա)ծ իմ. եւ լուաւ ինձ յորովայնէ դժոխոց աղաղակի իմում. լո́ւր տ(է)ր ձայնի իմում։
4ընկեցեր զիս ՛ի խո́րս սրտից ծովու, եւ գետք պաշարեցին զիս։ Ա(մենայ)ն զբօսանք քո եւ ալիք քո անցին ՛ի վ(ե)ր(այ) իմ.
5եւ ասացի՝ թէ մերժեցա́յ յաչաց քոց։ արդ՝ իցէ՞ թէ յաւելից հայել ՛ի տաճար ս(ուր)բ քո։
6հեղան զինեւ ջուրք մինչեւ յոգիս. անդունդք անհնարինք պամարեցին զիս։ Եմո́ւտ գլուխ իմ
7ընդ փապարս լերանց։ իջի յերկիր որոյ նիգք իւր աղխք յաւիտենից, ելցեն յապականութ(են)է կեանք իմ։
8Առ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ իմ ՛ի նուազել հոգւոյ իմոյ կարդացի, զտ(է)ր յիշեցի. եւ եկեսցեն աղօթք իմ ՛ի տաճար ս(ուր)բ քո։
9Որ պահէին զունայնու(թ)ի(ւն) եւ զստու(թ)ի(ւն)՝ զողորմութի(ւն)ս իւրեանց թողին։
10այլ ես ՛ի ձայն օրհնութե(ան) եւ խոստովանու(թ)ե(ան)՝ մատուցի́ց քեզ պատարագ զոր ուխտեցի, եւ հատուցից փրկութե(ան) տ(եառ)ն։
11Եւ հրամայեցա́ւ ՛ի տ(եառն)է վիշապ ձկանն՝ եւ եթուք զնա ՛ի ցամաք։
1Եւ եղեւ բան տ(եառ)ն առ յովնան երկրո́րդ անգամ եւ ասէ.
2արի́ գնա ՛ի նինուէ քաղաք մեծ, եւ քարոսջի́ր ՛ի նա ըստ առաջին քարոզու(թ)ե(ա)ն զոր խօսեցայ առ քեզ։
3Յարեա́ւ յովնան եւ գնա́ց ՛ի նինուէ, ո(ր)պ(էս) խօսեցաւ ընդ նմա տ(է)ր։ եւ նինուէ էր քաղաք մե́ծ ա(ստուծո)յ, իբրեւ գնաց երից աւուրց ճանապարհի։
4Եւ սկսաւ յովնան մտանել ՛ի քաղաքն իբրեւ աւուր միոջ գնաց ճանապարհի. քարոզեա́ց եւ ասէ, ա́յլ եւս երեք աւուրք՝ եւ նինուէ կործանեսցի։
5Եւ հաւատացին արք նինուէացիք յա(ստուա)ծ, եւ քարոզեցին պահս՝ եւ քո́ւրձ զգեցան ՛ի մեծամեծաց մինչեւ ցփոքունս իւրեանց։
6Էհաս բանն առ թագաւորն նինուէացւոց. յարեա́ւ յաթոռոյ իւրմէ՝ եւ մերկացաւ զպատմուճան իւր. զգեցա́ւ քուրձ՝ եւ նստաւ ՛ի վ(ե)ր(այ) մոխրոյ։
7Եւ քարոզեցաւ եւ պատմեցաւ ՛ի նինուէ, ՛ի թագաւորէն եւ ՛ի մեծամեծաց իւրոց. թէ մա́րդ եւ անասուն՝ խաշն եւ արջառ՝ մի ինչ ճաշակեսցեն՝ եւ մի́ ճարակեսցին, եւ մի́ ջուր արբցեն։
8Եւ զգեցան քուրձ մա́րդ եւ անասուն, եւ աղաղակեցին առ ա(ստուա)ծ սրտի մտօք. եւ դարձա́ն յիւրաքանչիւր ճանապարհաց իւրեանց չարաց, եւ յանօրէնութ(են)է որ ՛ի ձեռս իւրեանց.
9եւ ասեն՝ ո՞ գիտէ ապաշաւեսցէ ա(ստուա)ծ եւ դարձցի ՛ի բարկութ(են)է սրտմտու(թ)ե(ան) իւրոյ, եւ մի́ կորիցուք։
10Եւ ետես ա(ստուա)ծ զգործս ն(ո)ց(ա), զի դարձա́ն իւրաքանչիւր ՛ի ճանապարհաց իւրեանց չարաց. եւ զղջացա́ւ ա(ստուա)ծ ՛ի վ(ե)ր(այ) չարեացն՝ զոր խօսեցաւ առնել ն(ո)ց(ա)՝ եւ ո́չ արար։
1Եւ տրտմեցա́ւ յովնան տրտմու(թ)ի(ւն) մեծ՝ եւ խռովեցաւ։
2եւ եկաց յաղօթս առ տ(է)ր ա(ստուա)ծ՝ եւ ասէ. Ո́վ տ(է)ր՝ ո՞չ այս ա́յն բանք են իմ մինչ էի անդէն յերկրին իմում. վ(ա)ս(ն) այնորիկ աճապարեցի փախչել ՛ի թարշիշ. զի գիտէի թէ ողորմա́ծ ես դու՝ եւ գթած, երկայնամիտ եւ բազումողորմ, եւ զղջանա́ս ՛ի վ(ե)ր(այ) չարեաց։
3եւ արդ՝ տ(է)ր տ(է)ր՝ ա́ռ զոգի իմ յինէն. զի լա́ւ է ինձ մեռանել՝ քան թէ իցեմ կենդանի։
4Եւ ասէ տ(է)ր ցյունան՝ թէ արդարեւ յո՞յժ տրտմեալ իցես։
5Եւ ել յունան ՛ի քաղաքէ անտի, եւ նստա́ւ յանդիման քաղաքին, եւ արա́ր իւր հովանի, եւ նստաւ ընդ հովանեաւն. մինչեւ տեսանիցէ թէ զի՞նչ լինիցի քաղաքին։
6Եւ հրամա́ն ետ ա(ստուա)ծ,դդմենւոյն եւ ել ՛ի վ(ե)ր(այ) գլխոյն յովնանու՝ լինել նմա հովանի ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ ն(ո)ր(ա). զովացուցանե́լ զնա ՛ի տառապանաց իւրոց։ եւ ուրախ եղեւ յունան ՛ի վ(ե)ր(այ) դդմենւոյ ուրախութի(ւն) մեծ։
7Եւ հրաման ետ ա(ստուա)ծ որդանն՝ առաւօտուն ՛ի վաղիւ անդր. եհար զդդմենին՝ եւ ցամաքեցաւ։
8եւ եղեւ ՛ի ծագել արեւուն հրամայեաց ա(ստուա)ծ հողմո́յ խորշակի տապախառնի, եւ անկաւ արեւն զգլխովն յունանու. եւ կա́յր ՛ի տարակուսի եւ քաղէին ոգիք նորա. եւ ասէր՝ լա́ւ էր ինձ մեռանել քան զայս կեանս իմ։
9Եւ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ցյովնան. թէ արդարեւ յո՞յժ տրտմեալ իցես ՛ի վ(ե)ր(այ) դըդմենվոյն. եւ ասէ՝ յո́յժ տրտմեալ իցեմ մինչեւ ցմահ։
10Եւ ասէ տ(է)ր, դու խնայեցե՞ր ՛ի դըդմենին՝ յոր ո́չ եղեր ինչ աշխատ, եւ ո́չ սնուցեր զնա. որ գիշերի ել, եւ միւս գիշերի կորեա́ւ։
11Ես՝ ո՞չ խնայեցից ՛ի նինուէ քաղաք մեծ. յորում բնակեալ են աւելի́ քան զերկոտասան բե́ւր մարդիկ որ ո́չ ծանեան զաջ եւ զահեակ իւրեանց, եւ անասո́ւն բազում։