1Եւ եղեւ բան տ(եառ)ն առ միքիէ մորստացի. Յաւուրս յովաթամայ, եւ աքազու, եւ եզեկիայ՝ թագաւորաց յուդայ։ Զոր ետես ՛ի վերայ շամրնի եւ ՛ի վերայ ե(րուսաղէ)մի։
2ԼՈՒԱՐՈ́ՒՔ ԺՈՂՈՎՈՒՐԴՔ ա(մենայ)ն. եւ ո́ւնկն դիցէ երկիր՝ եւ ա(մենայ)ն բնակիչք նորա։ եւ եղիցի տ(է)ր ա(ստուա)ծ ՛ի միջի ձերում ՛ի վկայու(թ)ի(ւն). տ(է)ր ՛ի տանէ սրբոյ իւրմէ։
3Զի ահաւասիկ խաղասցէ ՛ի տեղւոջէ իւրմէ. իջցէ եւ հասցէ́ ՛ի վերայ բարձա́նց երկրի.
4եւ շարժեսցին լերինք ՛ի ներքոյ ն(ո)ր(ա). եւ ձորք հալեսցին իբրեւ զմո́մ առաջի հրոյ, եւ իբրեւ զջուր հոսեալ ընդ զառիվայր։
5վ(ա)ս(ն) ամպարշտու(թ)ե(ան)ցն յակովբո́ւ է այն ա(մենայ)ն, եւ վ(ա)ս(ն) մեղա́ց տանն ի(սրայէ)լի։ իսկ արդ ո՞վ է ամպարշտութի(ւն)ն յակովբայ՝ թէ ոչ շամրին, եւ ո՞վ է մեղք տանն յուդայ՝ եթէ ոչ ե(րուսաղ)էմ։
6Եւ եդից զշամրին իբրեւ զտաղաւար մրգապահաց ագարակի, եւ ՛ի տո́ւնկ այգւոյ։ եւ կործանեցից ՛ի խորխորա́տ զվէմս նորա, եւ զհիմունս ն(ո)ր(ա) մերկացուցի́ց։
7Եւ զա(մենայ)ն դրօշեալս ն(ո)ր(ա) կոտորեսցեն, եւ զա(մենայ)ն արձանս ն(ո)ր(ա) այրեսցեն հրով. եւ զա(մենայ)ն կուռս նորա արարից յապականութի(ւն), զի ՛ի կապինաց պոռնկութե(ան) ժողովեաց, եւ ՛ի կապինաց պոռնկութե(ան) ամփոփեաց։
8Վ(ա)ս(ն) այնորիկ կոծեսցի́ եւ ողբասցի, եւ գնասցէ մե́րկ եւ բո́կ. եւ արասցէ կո́ծ իբրեւ զվիշապաց, եւ սուգ իբրեւ զդստերաց համբարեաց։
9զի սաստկացան հարուածք ն(ո)ր(ա). քանզի հասին մինչեւ ՛ի յուդայ, եւ մերձեցան մինչեւ ՛ի դրունս ժողովրդեան իմոյ եւ յ(թ)ե(ան)մ։
10Որ ՛ի գէթդ էք՝ մի́ մեծաբանէք. եւ որ յակարոնդ էք՝ մի́ նորոգէք ՛ի տանէ զկատակութի(ւն). հող ՛ի գլո́ւխ լերուք ՛ի վ(ե)ր(այ) բնակու(թ)ե(ան) ձերոյ։
11Բնակեալն բարութ(եամ)բ ո՞չ ել ՛ի քաղաքաց իւրոց։ բնակիչք սենարայ կո́ծ առէք ՛ի վ(ե)ր(այ) տանն որ մե́րձ է առ նա. բարձցէ́ ՛ի ձէնջ զհարուածս ցաւոց։
12Ո́վ արար սկիզբն բարեաց բնակելոյն ՛ի մէջ ցաւոց. զի իջին չարիք ՛ի տ(եառն)է ՛ի վ(ե)ր(այ) դրանցն ե(րուսաղէ)մի։
13Շաչիւն կառաց՝ եւ դրընդիւն երիւարաց. բնակիչք լաքիսայ, նա́ է առաջնորդ մեղաց դստեր սիոնի. զի ՛ի քե́զ գտան ամպարշտութի(ւն)քի(սրայէ)լի։
14Վ(ա)ս(ն) այնորիկ տացէ արձակեալս մինչեւ ժառանգութի(ւն) ՛ի գեթայ, զտունս սնոտիս, ՛ի նանի́ր եղեն թագաւորացն ի(սրայէ)լի։
15մինչեւ ցժառանգիչս քո ածցեն բնակիչդ լաքիսայ ժառանգու(թեամ)բ. մինչեւ յոդողամ հասցէ փառք դստեր սիոնի։
16Գերծի́ր եւ կտրեա́ ՛ի վերայ փափուկ որդւոցն քոց։ լայնեա́ զխղումն քո իբր զարծուոյ՝ զի գերեցան ՛ի քէն։
1Եղեն խորհել զվաստակս, եւ գործեն զչարի́ս յանկողինս իւրեանց. եւ ընդ այգ ընդ լոյսն զնոյն կատարէին. զի ո́չ ամբարձին զձեռս իւրեանց առ ա(ստուա)ծ։
2Ցանկային անդոց, եւ յափշտակէին զորբս, եւ զտունս բռնադատէին։ յափշտակէին զայր՝ եւ զտուն ն(ո)ր(ա), զայր՝ եւ զժառանգութի(ւն) ն(ո)ր(ա)։
3Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւասիկ ես խորհիմ ՛ի վ(ե)ր(այ) ազգիդ այդորիկ չարի́ս՝ ուստի ո́չ համբառնայցէք զպարանոցս ձեր, եւ ո́չ գնայցէք կանգուն յանկարծակի. զի ժամանակ չա́ր է։
4Յաւուր յայնմիկ առից ՛ի վ(ե)ր(այ) ձեր առակ. ողբասցեն ո́ղբս ձայնիւ՝ եւ ասասցեն, թշուառութ(եա́մ)բ թշուառացաք։ մասն ժողովրդեան իմոյ լարո́վ չափեցաւ. եւ ո́չ ոք էր որ արգելոյր զնա դարձուցանել։ անդք մեր բաժանեցան.
5վ(ա)ս(ն) այնորիկ ո́չ ոք իցէ որ արկանիցէ լարաբաժին ՛ի վիճակ։ Յեկեղեցւոջ տ(եառ)ն
6մի́ լայք արտասուօք, եւ մի́ արտասուեսցեն ՛ի վերայ այդորիկ. զի ո́չ մերժեսցէ զնախատինս։
7Որ ասաց՝ թէ տունի(սրայէ)լի բարկացո́յց զոգի տ(եառ)ն.եթէ այս գնացք ն(ո)ր(ա) իցեն, ո́չ են բարւոք բանք ն(ո)ր(ա) ընդ նմա. եւ ո́չ ուղիղ գնացեալ է առաջի իմ ժողովուրդ իմ։
8՛ի թշնամու(թ)ի(ւն) հակառակեցաւ ընդդէմ խաղաղութե(ան) իւրոյ։ Զմորթ ն(ո)ր(ա) մորթեսցեն բառնա́լ զյոյս, զբեկումն պատերազմի
9վ(ա)ս(ն) այնորիկ առաջնորդք ժողովրդեան իմոյ անկցին ՛ի տանց փափկու(թ)ե(ան)ց իւրեանց. վ(ա)ս(ն) չարու(թ)ե(ան) գնացից իւրեանց մերժեցան։ Մերձեցարո́ւք ՛ի լերինսն յաւիտենից։
10Յո́տն կաց եւ գնա́, զի ո́չ գոյ քեզ այդր հանգիստ։ վ(ա)ս(ն) պղծութե(ան) ապականեցայք ապականութ(եամ)բ.
11հալածեցա́յք առանց ուրուք հալածելոյ։ Ա́յս սուտ յարեաւ՝ կաթեա́ց ՛ի քեզ գինի եւ արբեցու(թ)ի(ւն). եւ եղիցի ՛ի կաթուածոյ անտի ժողովրդեանս այսմիկ։
12Ժողովելո́վ ժողովեսցի յակոբ ամենեքումբք հանդերձ, եւ ընդունելով ընկալցի զմնացորդս ի(սրայէ)լի. եւ ՛ի միասին արարից զդա́րձ ն(ո)ց(ա)։ իբրեւ ոչխարք ՛ի նեղութե(ան). իբրեւ հօտք ՛ի մէջ մակաղատեղի իւրեանց. վարեսցին ՛ի մարդկանէ ընդ խրամ,
13զի առաջի երեսաց ն(ո)ց(ա) խրամատեսցին. եւ անցին ը(ստ) դուռն, եւ ելին ընդ նա։ ել եւ թագաւորն առաջի երեսաց ն(ո)ց(ա). եւ տ(է)ր առաջնորդեսցէ ն(ո)ց(ա)։
1Եւ ասասցէ. լուարո́ւք իշխանք տանն յակոբայ, եւ մնացորդք տանն ի(սրայէ)լի։ Ո՞չ ձե́ր է գիտել զիրաւունս.
2որ ատեա́յքդ զբարիս, եւ խնդրէք զչարիս. զերծանէք զմորթ ն(ո)ց(ա) ՛ի նոցանէ, եւ զմարմին ն(ո)ց(ա) յոսկերաց իւրեանց։
3Զոր օրինակ կերա́ն զմարմինս ժողովրդեան իմոյ, եւ զմորթ ն(ո)ց(ա) մորթեցին ՛ի նոցանէն. եւ զոսկերս ն(ո)ց(ա) փշրեցին։ եւ յօշեցին զմարմինս ն(ո)ց(ա) իբրեւ ՛ի կաթսայս, եւ զմիս ն(ո)ց(ա) իբրեւ ՛ի պուտանս։
4Նո́յնպէս աղաղակեսցեն առ տ(է)ր՝ եւ ո́չ լուիցէ ն(ո)ց(ա). եւ դարձուսցէ զերեսս իւր ՛ի նոցանէն ՛ի ժամանակին յայնմիկ. փոխանակ զի չարչարեցին զն(ո)ս(ա) ՛ի գործս իւրեանց։
5Ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) մարգարէիցն՝ որ մոլորեցուցանեն զժողովուրդ իմ. որ խածանեն ատամամբք իւրեանց, եւ քարոզեն նմա զխաղաղութի(ւն). եւ ո́չ տուաւ ՛ի բերան ն(ո)ց(ա). եւ յարուցին ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) պատերազմ։
6Վ(ա)ս(ն) այնորիկ գիշե́ր լիցի ձեզ ՛ի տեսլենէ, եւ նսեմասցի ձեզ յղձութ(են)է. մտցէ արեգակն ՛ի վ(ե)ր(այ) մարգարէիցն, եւ խաւարեսցի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) տիւ։
7Եւ ամաչեսցեն երազատեսքն, եւ ծա́ղր կայցեն իղձքն. եւ բամբասեսցեն զնոսա ամենեքեան. զի ո́չոք իցէ որ լսիցէ ն(ո)ց(ա)։
8Բայց ես լցա́յ հոգւով զօրութ(եամ)բ տ(եառ)ն, դատաստանաւ եւ զօրութ(եամ)բ. պատմել յակոբու զամպարշտութի(ւն)ս ն(ո)ր(ա), եւ ի(սրայէ)լի զմեղս ն(ո)ր(ա)։
9Լուարո́ւք զայս առաջնորդք տանդ յակոբայ, եւ մնացորդք տանդ ի(սրայէ)լի. որ անարգէք զիրաւունս, եւ թիւրէք զա(մենայ)ն ուղորդս։
10որ շինէք զսիոն արեամբ, եւ զե(րուսաղէ)մ անիրաւութ(եամ)բ։
11Առաջնորդք ն(ո)ր(ա) կաշառօք դատէին, եւ քահանայք ն(ո)ր(ա) վարձուք տային պատասխանի. եւ մարգարէք ն(ո)ր(ա) արծաթո́վ պատմէին զըղձութի(ւն)ս. եւ ՛ի տ(է)ր ապաստան լինէին եւ ասէին, ո՞չ ապաքէն տ(է)ր ը(ստ) մե́զ է՝ եւ ո́չ եկեսցէ ՛ի վ(ե)ր(այ) մեր չարիք։
12Վ(ա)ս(ն) այդորիկ ՛ի ձե́ր սակս, սիոն արօրադի́ր լիցի, եւ ե(րուսաղ)էմ իբրեւ զտաղաւար մրգապահաց, եւ լեառն տաճարին յանտա́ռ մայրւոյ։
1Եւ եղիցի յաւուրս յետինս յայտնի́ լեառն տ(եառ)ն. պատրաստեալ ՛ի գլուխս լերանց։ եւ բարձրասցի́ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց, եւ փութասցին ՛ի նա ժողովուրդք բազումք։
2եւ երթիցեն ազգք բազումք եւ ասիցեն. եկա́յք ելցուք ՛ի լեառն տ(եառ)ն՝ եւ ՛ի տուն ա(ստուծո)յ յակոբայ, եւ ցուցցեն մեզ զճանապարհս ն(ո)ր(ա)՝ եւ գնասցուք ՛ի շաւիղս ն(ո)ր(ա)։ Զի ՛ի սիոնէ ելցեն օրէնք, եւ բան տ(եառ)ն յե՝մէ։
3եւ դատեսցի ՛ի մէջ ժողովրդոց բազմաց, եւ յանդիմանեսցէ զազգս հզօրս մինչեւ ցհեռաւորս. եւ կոտորեսցեն զսուսերս իւրեանց ՛ի խոփս, եւ զգեղարդունս իւրեանց ՛ի մանգաղս։ եւ ո́չ եւս առցէ ազգ յազգի վերայ սուր, եւ ո́չ եւս ուսանիցին պատերազմել։
4Եւ հանգիցէ իւրաքանչիւր ընդ որթով իւրով՝ եւ ընդ թղենեաւ իւրով, եւ ո́չոք իցէ որ զարհուրեցուցանիցէ. զի բերա́ն տ(եառ)ն ամենակալի խօսեցաւ զայս։
5Եթէ ա(մենայ)ն ժողովուրդք գնասցեն իւրաքանչիւր ՛ի ճանապարհս իւրեանց. այլ մեք գնասցուք յանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ մերո́յ յաւիտեա́նս եւ առ յապայ։
6Յաւուր յայնմիկ ասէ տ(է)ր, ժողովեցից զմանրեալն, եւ զհեպացեալն ընկալա́յց՝ եւ զորս մերժեցին։
7եւ արարից զբեկեալն ՛ի զաւակ, եւ զմանրեալնյա́զգ հզօր. եւ թագաւորեսցէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) ՛ի լերինն սիոնի յայսմհետէ մինչեւ յաւիտեան։
8Եւ դու աշտարա́կ հօտի, մթին դուստր սիոնի, ՛ի վ(ե)ր(այ) քո եկեսցէ եւ մտցէ առաջին իշխանու(թ)ի(ւն) թագաւորութե(ան) ՛ի բաբելոնէ դստե́ր ե(րուսաղէ)մի։
9Եւ արդ ընդէ՞ր ծանեար զչար. միթէ թագաւոր ո՞չ գոյր քո, կամ թէ խորհուրդն քո կորեա՞ւ. զի սաստկացան երկունք քո իբրեւ զծննդականի։
10երկնեա́ եւ զօրացի́ր, եւ մերձեա́ դուստր սիոնի իբրեւ զծննդական։ Զի այժմ ելցե́ս ՛ի քաղաքէ, եւ բնակեցուցի́ց զքեզ ՛ի դաշտի. եւ հասցես մինչեւ ՛ի բաբելոն. եւ անտի փրկեսցէ զքեզ՝ եւ անտի ապրեցուսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի ձեռաց թշնամեաց քոց։
11Եւ արդ ժողովեցան ՛ի վ(ե)ր(այ) քո ազգք բազումք. որք ասէին՝ եկայք ոտնահա́ր լոցուք, եւ տեսցեն աչք մեր ՛ի վ(ե)ր(այ) սիոնի։
12Եւ նոքա ո́չ գիտացին զխորհուրդ տ(եառ)ն. եւ ո́չ ՛ի միտ առին զկամս ն(ո)ր(ա)։ զի ժողովեաց զն(ո)ս(ա) իբրեւ զօրան ՛ի կալ.
13կանգնեա́ց եւ կա́ս զն(ո)ս(ա) դուստր սիովնի։ Զի զեղջիւրս քո արարից երկաթիս, եւ զկճղակս քո պղնձիս. եւ մանրեսցես զժողովուրդս բազումս, եւ փշրեսցես նոքօք զազգս. եւ մատուսցես տ(եառ)ն զբազմու(թ)ի(ւն) ն(ո)ց(ա), եւ զզօրու(թ)ի(ւն) ն(ո)ց(ա) տ(եառ)ն ամենակալի։
1Արդ պաշարեսցի դուստրն ցանգով. զի նեղու(թ)ի(ւն) կարգեաց ՛ի վերայ ձեր. զաւազանաւ հարցեն զծնօտս ազգաց ի(սրայէ)լի։
2Եւ դո́ւ բեդղահէմ տուն եփրաթայ սակաւաւոր՝ իցե́ս լինել ՛ի հազարաւո́րս յուդայ։ ՛ի քէ́ն ելցէ ինձ լինել իշխան ի(սրայէ)լի. եւ ելք ն(ո)ր(ա) իսկզբանէ աւուրց աշխարհի։
3Վ(ա)ս(ն) այնորիկ տացէ զն(ո)ս(ա) մինչեւ ՛ի ժամանա́կ ծննդականին. ծնցի՝ եւ մնացորդք եղբարց ն(ո)ր(ա) դարձցին առ որդիսն ի(սրայէ)լի։
4Եւ կացցէ́, եւ տեսցէ́ եւ հովուեսցէ́ հօտի իւրոյ զօրու(թեամ)բ տ(եառ)ն, եւ ՛ի փառս անուան տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրեանց հաստատեսցին։ Զի այժմ մեծասցին մինչեւ ՛ի ծա́գս երկրի.
5եւ եղիցի նմա խաղաղու(թ)ի(ւն). յորժամ եկեսցէ ասորեստանեայն յերկիր ձեր՝ եւ յորժամ հասցէ յաշխարհ ձեր։ յարուսցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) եւթն հովիւ՝ եւ ո́ւթ վարիչ մարդկան։
6եւ հովուեսցեն զասորեստանեայն սրով. եւ զերկիրն նեբրովթայ ՛ի պատնիշի իւրում։ եւ փրկեսցէ զքեզ յասորեստանւոյն՝ յորժամ եկեսցէ յերկիր ձեր. եւ յորժամ հասցէ ՛ի վ(ե)ր(այ) սահմանաց ձերոց։
7Եւ եղիցի մնացորդքն յակոբայ ՛ի հեթանոսս ՛ի մէջ ազգաց բազմաց՝ իբրեւ զցօղ անկեալ ՛ի տ(եառ)նէ, եւ իբրեւ զգառինս ՛ի վ(ե)ր(այ) սիզոյ, ո(ր)պ(էս) զի ժողովեսցէ եւ մի́ մի. եւ մի́ մնասցէ ՛ի մէջ որդւոց մարդկան։
8Եւ եղիցին մնացորդքն յակոբայ ՛ի հեթանո́սս ՛ի մէջ ազգաց բազմաց իբրեւ զառեւծ՛ի մէջ խաշին յանտառի, եւ իբրեւ զկորիւն առիւծու՝ ՛ի մէջ հօտից խաշանց. զոր օրինակ յորժամ անցեալ զատուցանիցէ́ եւ յափշտակիցէ՝ եւ ո́չ ոք իցէ որ թափիցէ։
9Բարձրասցի́ ձեռն քո ՛ի վ(ե)ր(այ) նեղչաց քոց, եւ ա(մենայ)ն թշնամիք քո սատակեսցին։
10Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր. սատակեցից զերիվարս քո ՛ի միջոյ քումմէ, եւ կորուսից զկառս քո.
11եւ սատակեցից զքաղաքս երկրի քո, եւ բարձից զա(մենայ)ն ամուրս քո. եւ բարձից զա(մենայ)ն կախարդու(թ)ի(ւն)ս քո ՛ի ձեռաց քոց. եւ հարցուկք ո́չ եղիցին ՛ի քեզ։
12Ջնջեցից զդրօշեալս քո, եւ զարձանս քո ՛ի միջոյ քումմէ. եւ ո́չ եւս երկիրպագցեն գործոց ձեռաց քոց։
13եւ կոտորեցից զանտառսդ ՛ի միջոյ քումմէ, եւ ապականեցից զքաղաքս քո,
14եւ արարից բարկութ(եամ)բ եւ սրտմտու(թեամ)բ վրէժխնդրու(թ)ի(ւն) ՛ի մէջ ազգաց։ փոխանակ զի ո́չ լուան։
1Լուարո́ւք զայս զոր ասաց տ(է)ր. արի́ եւ դատեա́ց ընդ լերինս եւ բլուրք լուիցեն ձայնի քում։
2Լուարո́ւք բլուրք զդատաստան տ(եառ)ն, եւ ձորք եւ հո́ւնք երկրի. զի դատաստա́ն է տ(եառ)ն ընդ ժողովրդեան իւրում. եւ ընդ ի(սրայէ)լի յանդիմանեսցի։
3Ժողովուրդ իմ զի՞ արարի քեզ, կամ ի՞ւ տրտմեցուցի զքեզ, կամ ի՞ւ նեղեցի զքեզ. տո́ւր ինձ պատասխանի։
4Փոխանակ զի հանի զքեզ յերկրէն եգիպտացւոց, եւ ՛ի տանէ ծառայու(թ)ե(ան) փրկեցի́ զքեզ. եւ առաքեցի առաջի քո զմովսէ́ս եւ զահարոն եւ զմարիամ։
5Ժողովուրդ իմ յիշեա́ զինչ խորհեցաւ վ(ա)ս(ն) քո բաղա́կ թագաւոր մովաբացւոց. եւ զի՞նչ ետ նմա պատասխանի բաղաամ որդի բէովրայ. ՛ի վիճակացն մինչեւ ցգաղգաղ. զի ծանիցի արդարու(թ)ի(ւն) տ(եառ)ն։
6Ի՞ւ կանխեցից առ տ(է)ր. ապաւինեցա́յց յա(ստուա)ծ իմ բարձրեալ, եթէ կանխեցից առ նա ողջակիզօք, եւ որթովք տարեւորօք։
7եթէ իցէ՝ ընկալցի՞ տ(է)ր ը(ստ) հազարաւորս խոյոց, կամ ընդ բիւրաւորս նոխազաց պարարտաց. եթէ տա́ց զանդրանիկս իմ վ(ա)ս(ն) ամպարշտութե(ան)ց, եւ զպտուղ միջոյ իմոյ վ(ա)ս(ն) մեղաց անձին իմոյ։
8Պատմեցա́ւ քեզ ո́վ մարդ՝ զի՞նչ է բարի, կամ զի՞նչ խնդրէ ՛ի քէն տ(է)ր. բայց առնե́լ զիրաւունս, եւ սիրել զողորմու(թ)ի(ւն). եւ պատրա́ստ լինել երթալոյ զկնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
9ձայն տ(եառ)ն ՛ի վ(ե)ր(այ) քաղաքի կոչեսցի, եւ ապրեցուսցէ զերկիւղածս անուան ն(ո)ր(ա)։ Լո́ւր ազգ, ո́ հանդերձեսցէ զքաղաք,
10եթէ ոչ հուր, եւ տուն անօրինի որ գանձէ զգանձս անօրէնս, եւ հպարտու(թեամ)բ անիրաւութե(ան)։
11Եւ իցէ՞ թէ արդարասցի կաշառովք անօրէնն, եւ պայուսակա́ւ կշռոց նենգութե(ան).
12ուստի զտունս իւրեանց լցին ամպարշտութ(եամ)բք. եւ բնակիչք ն(ո)ր(ա) խօսեցան անիրաւու(թ)ի(ւն). եւ լեզուք ն(ո)ց(ա) մեծաբանեցին ՛ի բերանս իւրեանց։
13Եւ ես հարի զքեզ ապականութ(եամ)բ վ(ա)ս(ն) մեղաց քոց։
14Դու կերիցես եւ մի́ յագեսջիր. եւ մերժեցի́ զքեզ. եւ ըմբռնեսցիս՝ եւ մի́ ապրեսցիս. եւ որ միանգամ ապրեսցին ՛ի սո́ւր մատնեսցին։
15Դու սերմանեսցես՝ եւ ո́չ հնձեսցես։ դու կթեսցես ձէթ՝ եւ մի́ օծցիս իւղով. եւ գինի՝ եւ մի́ արբցես գինի։
16Եւ ապականեսցին անօրէնք ժողովրդեան իմոյ, եւ ա(մենայ)ն գործք տանն աքաաբու։ եւ գնացէք ըստ խորհրդոց ն(ո)ր(ա). զի մատնեցից զձեզ յապականութի(ւն), եւ զբնակիչս քո ՛ի շչիւն, եւ զնախատինս ժողովրդոց ընկալջիք։
1Վա́յ ինձ, զի եղեւ իբրեւ զհասկաքա́ղ ՛ի հունձս, եւ իբրեւ զճռաքա́ղ ՛ի կութս. եւ ո́չ գոյր ողկոյզ յառաջին բերոյն ուստի ուտէի։
2Վա́յ անձին իմում. զի կորեա́ւ երկիւղած յերկրէ. եւ ո́չ գոյ ուղիղ ՛ի մէջ մարդկան. ամենեքին արեամբ դատին. իւրաքանչիւր զընկեր իւր նեղելով նեղեն։
3զձեռս իւրեանց պատրաստեն ՛ի չար։ Իշխանն խնդրէ, եւ դատաւորն խօսի բանս խաղաղութե(ան) ըստ ցանկու(թ)ե(ան) անձին իւրոյ։
4եւ հանից զբարու(թ)ի(ւն) ն(ո)ց(ա) իբրեւ զցեց որ ուտէ եւ շրջի ՛ի վ(ե)ր(այ) կանոնի յաւուր այցելութե(ան)։ Վա́յ վա́յ, վրէժխնդրութի(ւն)ք քո եկին հասին. արդ եղիցին լալիք ն(ո)ց(ա)։
5Մի́ հաւատայք սիրելեաց, եւ մի́ յուսայք յիշխանս. եւ յանկողնակցէ քումմէ զգո́յշ լեր պատմել ինչ նմա։
6Զի որդի՝ անարգէ զհայր, եւ դուստր՝ յարիցէ ՛ի վ(ե)ր(այ) մօր իւրոյ. նու՝ ՛ի վ(ե)ր(այ) ակեսրի իւրոյ, եւ թշնամիք առն՝ ընտանիք իւր։
7Այլ ես տ(եառ)ն ակն կալայց. սպասեցից ա(ստուծո)յ փրկչի իմոյ, եւ լուիցէ́ ինձ տ(է)ր ա(ստուա)ծ իմ։
8Մի́ ոտնհա́ր լինիր ինձ թշնամի իմ. զի գլորեցայ՝ միւսանգա́մ կանգնեցայց. զի թէ նստայց ՛ի խաւարի՝ տ(է)ր է իմ լոյս։
9Բարկութե(ան) տ(եառ)ն համբերեցից՝ զի մեղա́յ նմա, մինչեւ արդարացուսցէ զդատաստան իմ, եւ արասցէ ինձ իրաւունս, եւ հանցէ զիս ՛ի լոյս. եւ տեսից զարդարութի(ւն) ն(ո)ր(ա)։
10Եւ տեսցէ զիս թշնամին իմ, եւ ծածկեսցէ զնա ամօթ. որ ասէր ցիս ո՞ւր է տ(է)ր ա(ստուա)ծ քո. աչք իմ տեսցեն ՛ի նա. արդ եղիցի կոխա́ն իբրեւ զկաւ ՛ի ճանապարհի։
11Օր ծեփա́յ աղիւսոյ, եւ ջնջո́ւմն քո եղիցի օրն այն. մերժեսցէ զիրաւունս քո օրն այն։
12Եւ քաղաքք քո եկեսցեն ՛ի պաշարումն՝ եւ յաւար ասորեստանեայց. եւ քաղաքք քո ամուրք՝ ՛ի բաժինս, ՛ի ծուրայ մինչեւ ցգետն, եւ ՛ի ծովէ մինչեւ ցծով, եւ ՛ի լեռնէ մինչեւ ցլեառն։
13եւ եղիցի երկիրն յապականու(թ)ի(ւն) հանդերձ բնակչօքն իւրովք ՛ի պտղոյ գործոց ն(ո)ց(ա)։
14Արածեա́ զժողովուրդ քո գաւազանաւ ցեղի́ցդ քոց, եւ զխաշինս ժառանգու(թ)ե(ան) քոյ որ բնակեալ են առանձինն յանտառի՝ ՛ի մէջ կարմելայ. արածեսցին ՛ի բասան, եւ ՛ի գաղաադ ըստ աւո́ւրցն յաւիտենից։
15Եւ ըստ աւուրց ելիցն քոց յերկրէն եգիպտացւոց, ցուցին ն(ո)ց(ա) սքանչելիս։
16տեսցեն հեթանոսք՝ եւ ամաչեսցեն յա(մենայ)ն զօրու(թեն)է իւրեանց. դիցեն զձեռս ՛ի վ(ե)ր(այ) բերանոց իւրեանց, եւ ականջք ն(ո)ց(ա) խլասցեն։
17Լիզեսցեն զհող իբրեւ օ́ձք որ սողին ընդ երկիր. խռովեսցին ՛ի պաշարման իւրեանց, եւ ՛ի տ(եառն)է ա(ստուծո)յ մերմէ զարհուրեսցին, եւ երկիցեն ՛ի քեն։
18Ո՞վ է ա(ստուա)ծ իբրեւ զքեզ որ բառնայ զանօրէնութի(ւն)ս, եւ զա́նց առնէ զանիրաւու(թեամ)բք մնացորդաց երկրի ժառանգութե(ան) իւրոյ. եւ ո́չ ունի ՛ի վկայութի(ւն) զբարկու(թ)ի(ւն) իւր, զի կամեցօղ ողորմու(թ)ե(ան) է։
19Դարձցի եւ գթասցի ՛ի մեզ. եւ ընկղմեսցէ́ զմեղս մեր, եւ ընկեսցէ ՛ի խորս ծովու զա(մենայ)ն զանօրէնութի(ւն)ս մեր։
20Տացէ ճշմարտութի(ւն) յակովբայ, ողորմու(թ)ի(ւն) աբրահամու. ո(ր)պ(էս) երդուաւ հարցն մերոց՝ ըստ աւուրցն առաջնոց։