1Պատգամք ամովսայ որ եղեն յակկարիմ թեկուայ, զորս ետես ՛ի վերայ ե(րուսաղէ)մի. Յաւուրս ողիայ արքայի հրէաստանի, եւ յաւուրս յարոբովամայ որդւոյ յովասայ արքայի ի(սրայէ)լի։ Երկուք ամօք յառաջ քան զգետնաշարժն. եւ ասէ։
2ՏԷՐ ՛Ի ՍԻՈվՆԷ ԲԱՐԲԱՌԵՑԱՒ, եւ յե(րուսաղէ)մէ ետ զձա́յն իւր. եւ սո́ւգ առին արօտք հօտից. եւ ցամաքեցա́ն բարձունք կարմելայ։
3Եւ ասէ́ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) երիցն անօրէնութե(ան)ցն դամասկեայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) չորիցն՝ ո́չ դարձայց ՛ի նմանէ։ փոխանակ զի կտրէին զյղիս գաղաադացւոց սղոցօք երկաթեօք։
4Եւ առաքեցից հո́ւր ՛ի տունն ազայելի, եւ կերիցէ զհիմունս որդւոյ ադերայ։
5եւ խորտակեցից զնիգս դամասկեայ. եւ սատակեցից զբնակիչս դաշտացն աւնայ. եւ կոտորեցից զազգն յարանց խառանու. եւ գերեսցի ժողովուրդն ասորւոց՝ ասէ տ(է)ր·
6Ա́յսպէս ասէ տ(է)ր, ՛ի վ(ե)ր(այ) երից ամպարշտութե(ան)ցն գազայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) չորիցն՝ ո́չ դարձայց ՛ի նոցանէն. փոխանակ զի գերեցին զգերու(թ)ի(ւն) սողոմոնի արգելուլ յեդովմ։
7Եւ առաքեցից հո́ւր ՛ի վերայ պարսպացն գազայ, եւ կերիցէ զհիմունս ն(ո)ր(ա)։
8եւ սատակեցից զբնակիչս յազովաայ, եւ բարձցի́ ազգն յասկաղոնէ. եւ ածի́ց զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) ակկարոնի, եւ կորիցեն մնացորդք այլազգեացն ասէ́ տ(է)ր տ(է)ր։
9Ա́յսպէս ասէ տ(է)ր. ՛ի վ(ե)ր(այ) երից ամպարշտու(թ)ե(ան)ցն ծուրայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) չորիցն՝ ո́չ դարձայց ՛ի նմանէ։ փոխանակ զի արգելին զգերու(թ)ի(ւն)ն սողոմոնի յեդոմ, եւ ո́չ յիշեցին զուխտ եղբարց։
10Եւ առաքեցից հո́ւր ՛ի վ(ե)ր(այ) պարսպացն ծուրայ, եւ՝ կերիցէ́ զհիմունս ն(ո)ր(ա)։
11Ա́յսպէս ասէ տ(է)ր. ՛ի վ(ե)ր(այ) երից ամպարշտու(թ)ե(ան)ցն եդոմայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) չորիցն՝ ո́չ դարձայց ՛ի նոցանէ։ փոխանակ զի հալածեա́ց սրով զեղբայր իւր, եւ ապականեաց զեղբայր յերկրի. եւ յափշտակեաց ՛ի վկայութի(ւն) զսոսկո́ւմն իւր. եւ զյանդգնու(թ)ի(ւն) իւր պահեաց ՛ի հակառակու(թ)ի(ւն)։
12Եւ առաքեցից հո́ւր ՛ի թեման, եւ կերիցէ հուր զհիմունս պարսպաց ն(ո)ր(ա)։
13Այսպէս ասէ տ(է)ր. ՛ի վ(ե)ր(այ) երից ամպարշտութե(ան)ց որդւոցն ամոնայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) չորիցն՝ ո́չ դարձայց ՛ի ն(ո)ց(ա)նէ։ փոխանակ զի հերձոյին զյղիս գաղաադացւոց,զի ընդարձակեսցեն զսահմանս իւրեանց։
14Բորբոքեցից հո́ւր ՛ի վ(ե)ր(այ) պարսպացն հռաբայ, եւ կերիցէ́ զհիմունս ն(ո)ր(ա) աղաղակաւ յաւուր պատերազմի. եւ շարժեսցի յաւուր վախճանի իւրոյ։
15եւ գնասցեն ՛ի գերու(թ)ի(ւն) թագաւորք ն(ո)ց(ա). քուրմք ն(ո)ց(ա)՝ եւ իշխանք ն(ո)ց(ա) ՛ի միասին, ասէ տ(է)ր տ(է)ր։
1Ա́յսպէս ասէ տ(է)ր. ՛ի վ(ե)ր(այ) երից ամպարշտու(թ)ե(ան)ցն մովաբու, եւ ՛ի վ(ե)ր(այ) չորիցն՝ ո́չ դարձայց ՛ի նմանէն։ փոխանակ զի այրեցին զոսկերս թագաւորացն եդովմայեցւոց ՛ի մոխրե́լ։
2Առաքեցի́ց հուր ՛ի վ(ե)ր(այ) մովաբու, եւ կերիցէ հուր զհիմունս քաղաքաց ն(ո)ր(ա). եւ մեռցի ՛ի տկարու(թ)ե(ան) մովաբ, աղաղակաւ եւ ձայնիւ փողոյ։
3եւ սատակեցից զդատաւո́ր ՛ի նմանէ, եւ զա(մենայ)ն իշխանս նորա կոտորեցից ընդ նմին՝ ասէ տ(է)ր։
4Ա́յսպէս ասէ տ(է)ր. ՛ի վ(ե)ր(այ) երից ամպարշտու(թ)ե(ան)ց որդւոցն յուդայ, եւ ՛ի վ(ե)ր(այ) չորիցն՝ ո́չ դարձայց ՛ի նմանէն։ փոխանակ զի մերժեցին զօրէնս տ(եառ)ն, եւ զհրամանս ն(ո)ր(ա) ո́չ պահեցին. եւ մոլորեցուցին զն(ո)ս(ա) սնոտեօք իւրեանց զոր արարին, զորոց զհե́տ գնացին հարքն ն(ո)ց(ա)։
5Առաքեցից հո́ւր ՛ի վ(ե)ր(այ) հրեաստանի՝ եւ կերիցէ́ զհիմունս ե(րուսաղէ)մի։
6Ա́յսպէս ասէ տ(է)ր. ՛ի վ(ե)ր(այ) երից ամպարշտու(թ)ե(ան)ցն ի(սրայէ)լի, եւ ՛ի վ(ե)ր(այ) չորիցն՝ ո́չ դարձայց ՛ի նմանէ։ փոխանակ զի վաճառեցին զարդա́րն արծաթոյ, եւ զտնանկն ընդ կօշկաց։
7որ կոխեն զհող երկրի. եւ կռփէին զգլուխս աղքատաց, եւ զճանապարհս խոնարհաց թիւրէին։ եւ հայր եւ որդի առ մի բոզ մտանէին, զի պղծեսցեն զանուն ա(ստուծո)յ իւրեանց։
8Եւ զձորձս իւրեանց առագա́ստ ձգէին ընդ ինքեանս՝ եւ ընդ սեղանն. եւ գինի զրպարտու(թ)ե(ան)ց ըմպէին ՛ի տա́ն աստուծոյ իւրեանց։
9Բայց ես բարձի́ զամովրհացին յերեսաց ն(ո)ր(ա). որոյ բարձրութի(ւն) իւր բարձրու(թ)ի(ւն) մայրի, եւ հզօր էր իբրեւ զկաղնի. եւ բարձի́ զպտուղ ն(ո)ր(ա) ՛ի վերուստ, եւ զարմատս ն(ո)ր(ա)՝ ՛ի ներքուստ։
10Եւ ես հանի զձեզ յերկրէն եգիպտացւոց, եւ շրջեցուցի զձեզ յանապատ ամս քառասուն՝ ժառանգեցուցանել զերկիրն ամովրհացւոց։
11Եւ առի́ յորդւոց ձերոց ՛ի մարգարէս,եւ յերիտասարդաց ձերոց յուխտաւորս. միթէ ո՞չ իցեն այդ որդիք ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր։
12Եւ արբուցանէիք ուխտաւորացն իմոց ըմպել գինի, եւ մարգարէիցն պատուիրէիք զի մի́ մարգարէասցին։
13Վ(ա)ս(ն) այդորիկ ահաւասիկ ես հոլովեցուցանեմ ՛ի ներքոյ ձեր՝ զոր օրինակ հոլովի սայլ լի օրանաւ։
14եւ կորիցէ փախուստ յընթացողէն. եւ որ զօրաւորն իցէ մի́ զօրասցի ՛ի զօրու(թ)ե(ան) իւրում, եւ պատերազմօղն մի́ զօրասցի ՛ի զօրու(թ)ե(ան) իւրում, եւ պատերազմօղն մի́ ապրեցուսցէ զանձն իւր։
15եւ աղեղնաւորն՝ մի́ կարասցէ ունել զդէմ։ եւ որ արագն իցէ ոտիւք՝ մի́ ապրեսցի, եւ հեծեալն՝ մի́ ապրեցուսցէ զանձն իւր։
16եւ մի́ գտցի սիրտ իւր ՛ի զօրութի(ւն)։ մերկն հալածեսցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր։
1Լուարո́ւք զպատգամս զայս զոր խօսեցաւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ձեր տունդ ի(սրայէ)լի. եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն ազգաց զորս հանի յերկրէն եգիպտացւոց։
2Բայց զձեզ ընտրեցի յա(մենայ)ն ազգաց երկրի. վ(ա)ս(ն) այնորիկ ՛ի ձէնջ խնդրեցից զվրէժ ա(մենայ)ն չարեա́ց ձերոց։
3Թէ գնասցե՞ն ամենեւին երկու ՛ի միասին, թէ ոչ ճանաչիցեն զմիմեանս։
4եթէ գոչիցէ՞ առեւծ յանտառէ՝ եւ ո́չ իցէ որս արարեալ ն(ո)ր(ա)։ եթէ տայցէ՞ կորիւն առիւծու զձայն իւր ՛ի մայրւոյ իւրմէ, եւ ո́չ ինչ իցէ յափշտակեալ ն(ո)ր(ա)։
5եթէ անկանիցի՞ թռչուն ՛ի յերկիր առանց որսորդի։ եթէ ճայթիցէ՞ որոգայթ ՛ի վ(ե)ր(այ) երկրի՝ եւ ո́չ ինչ իցէ ըմբռնեալ։
6եթէ հարկանիցի՞ փող ՛ի քաղաքի, եւ ազգն ո́չ խռովեսցի։ եթէ իցե՞ն չարիք ՛ի քաղաքի՝ եւ տ(եառ)ն չիցէ արարեալ։
7Վ(ա)ս(ն) այնորիկ ո́չ արասցէ տ(է)ր ա(ստուա)ծ ի́րս ինչ, եթէ ոչ յայտնեսցէ զխրատն ծառայից իւրոց մարգարէից։
8Առե́ւծ գոչիցէ՝ եւ ո՞վ իցէ որ ո́չ սարսիցէ։ Տ(է)ր ա(ստուա)ծ խօսեցաւ՝ եւ ո՞վ իցէ որ ո́չ մարգարէասցի։
9Պատմեցէ́ք ՛ի գաւառս ասորեստանեայց. եւ ՛ի գաւառս երկրին եգիպտացւոց, եւ ասացէ́ք՝ ժողովեցարո́ւք ՛ի լեառն շամրնի, եւ տեսէ́ք սքանչելիս բազումս ՛ի մէջ ն(ո)ր(ա). եւ զբռնութի(ւն) ՛ի մէջ ն(ո)ր(ա)։
10եւ ո́չ ծանեաւ զլինելոց եղե́ռն իւր՝ ասէ տ(է)ր. որ գանձէին անօրէնու(թ)ի(ւն) եւ թշուառութի(ւն) ՛ի գաւառս իւրեանց։
11Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ցտիւրոս, երկի́րդ որ շուրջ զքե́ւ է՝ աւերեսցի. եւ խորտակեսցի ՛ի քէն ա(մենայ)ն զօրութի(ւն) քո, եւ յափշտակեսցին գաւառք քո։
12Զի ա́յսպէս ասէ տ(է)ր. զոր օրինակ թէ կարասցէ թափել հովիւ ՛ի բերանո́յ առիւծու՝ աքեա́ցս երկուս, կամ բլթա́կ մի ունկան. ա́յնպէս զերծցին որդիքն ի(սրայէ)լի որ բնակեալ են ՛ի սամարիա, դէմյանդիման ազգին, եւ ՛ի մէջ դամասկացւոց։
13Քահանայք լուարո́ւք եւ վկայու(թ)ի(ւն) դի́ք տանդ յակովբայ՝ ասէ տ(է)ր ամենակալ։
14Զի յաւուր յայնմիկ յորժամ խնդրեցից զվրէժ ամպարշտու(թ)ե(ան)ցն ի(սրայէ)լի ՛ի նմանէ, առից վրէժ եւ զսեղանոյն բեթելայ. եւ փշրեսցին եղջեւրք սեղանոյն՝ եւ անկցին յերկիր։
15Եւ խորտակեցից զապարանս թեւաւորս, ՛ի վ(ե)ր(այ) ամարաստուն ապարանիցն. եւ ապականեսցին ապարանքն փղոսկրեայք. եւ բազում եւ այլ ապարանք անկցին՝ ասէ տ(է)ր։
1Լուարո́ւք զբան տ(եառ)ն երինջք բասանու՝ որ էք ՛ի լերինս շամրնի. որ զրկէք զաղքատս, եւ առ ոտն հարկանէք զտնանկն. որ ասէիք ցտեարս ձեր՝ մատուցէ́ք մեզ գինի զի արբցուք։
2Երդնո́ւ տ(է)ր ՛ի սրբու(թ)ի(ւն)ս իւր. եթէ ահա աւուրք եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) ձեր, եւ առցեն զձեզ զինուք, եւ զդոսա որ ը(ստ) ձեզդ են արկցեն ՛ի սա́նս ջեռուցեալս։
3եւ ելանիցէք մերկք միմեա́նց դէմ ը(ստ)դէմ, եւ անկանիցիք ՛ի լերինն ռեմանայ՝ ասէ տ(է)ր։
4Մտէ́ք ՛ի բեթէլ՝ եւ ամպարշտեցայք, եւ ՛ի գաղգաղա յաճախեցէ́ք ամպարշտել. եւ մատուցէ́ք զզոհս ձեր ընդ առաւօտս, եւ յերիր աւուր զտասանորդս ձեր։
5Ընթեռնոյին օրէնս արտաքոյ, եւ կոչէին խոստովանութի(ւն)ս։ պատմեցէ́ք թէ զայս սիրեցին որդիքն ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր։
6Եւ ես արկի́ զձեւք ցաւ ատամանց յա(մենայ)ն քաղաքս ձեր, եւ կարօտու(թ)ի(ւն) հացի յա(մենայ)ն տեղիս ձեր. եւ ո́չ դարձարուք առիս՝ ասէ տ(է)ր։
7Եւ արգելի́ ՛ի ձէնջ զանձրեւ՝ երիւք ամսօք յառաջ քան զկութս. ՛ի մի քաղաք տեղացից, եւ ՛ի միւս քաղաք ո́չ տեղացից. մի վիճակ թացից՝ եւ ՛ի միւս յորում ո́չ տեղացից՝ ցամաքեսցի́։
8Եւ ժողովեսցին երկու եւ երեք քաղաք ՛ի մի քաղաք ըմպել ջուր, եւ մի́ յագեսցին. եւ ո́չ դարձարուք առիս՝ ասէ տ(է)ր։
9Հարի́ զձեզ տապով, եւ արկի́ զձեւք դալուկն։ եւ յաճախեցէք ՛ի պարտէզս ձեր, եւ յայգիս եւ ՛ի թզենիս ձեր՝ եւ ՛ի ձիթենիս. եւ եկեր թրթուր։ սակայն եւ այնպէս ո́չ դարձարուք առիս՝ ասէ տ(է)ր։
10Առաքեցի ՛ի վ(ե)ր(այ) ձեր մա́հ ՛ի ճանապարհին եգիպտացւոց, եւ կոտորեցի սրով զերիտասարդս ձեր հանդերձ գերու(թեամ)բ երիվարաց ձերոց. եւ ծախեցի զբանակս ձեր հրով բարկու(թ)ե(ան) իմոյ։ սակայն եւ այնպէս ո́չ դարձարուք առիս՝ ասէ տ(է)ր։
11Կործանեցի́ զձեզ՝ ո(ր)պ(էս) կործանեաց ա(ստուա)ծ զսոդոմ եւ զգոմոր. եւ եղերուք իբրեւ զխանձող զերծեալ ՛ի հրոյ։ սակայն եւ այնպէս ո́չ դարձարուք առիս՝ ասէ տ(է)ր։
12Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս արարից զքեզ ի(սրայ)էլ։ բայց զի ա́յսպէս առնելոց եմ քեզ՝ պատրաստեա́ կարդա́լ զանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ի(սրայէ)լի։
13Զի ահաւասիկ ե́ս եմ որ հաստատեմ զերկինս, եւ հաստատեմ զհողմս։
14եւ պատմէ ՛ի մէջ մարդկան զօծեալ իւր. առնէ առաւօտ եւ մէգ, եւ ելանէ ՛ի վ(ե)ր(այ) բարձանց երկրի. տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ անուն է ն(ո)ր(ա)։
1Լուարո́ւք զբանս զայս զոր ես առի́ց ՛ի վ(ե)ր(այ) ձեր ողբս։ Անկա́ւ տունդ ի(սրայէ)լի, եւ ո́չ եւս յաւելուցու յառնել։
2Կոյս ի(սրայէ)լի կործանեցաւ յերկրի իւրում, եւ չի́ք ոք որ կանգնիցէ զնա։
3քանզի ա́յսպէս ասէ տ(է)ր տ(է)ր. ՛Ի քաղաքէ յորմէ ելանէին հազարք՝ մնասցէ հարեւր, եւ յորմէ ելանէին հարեւր՝ մնասցէ տասն տանդ ի(սրայէ)լի։
4Քանզի այսպէս ասէ տ(է)ր առ տունդ ի(սրայէ)լի. խնդրեցէ́ք զիս եւ կեցջիք։
5եւ մի́ խնդրէք զբեթէլ, եւ ՛ի գաղգաղա մի́ մտանէք, եւ ՛ի ջրհորն երդման մի́ ելանէք. զի գաղգաղա գերելով գերեսցի, եւ բեթէլ եղիցի իբրեւ զչեղեալ։
6Խնդրեցէ́ք զտ(է)ր եւ կեցջիք. զի մի́ բորբոքեսցի իբրեւ զհուր տունն յովսեփայ՝ եւ կերիցէ զնա. եւ ոչո́ք իցէ որ շիջուցանիցէ։
7Որ առնէ ՛ի բարձունս իրաւունս, եւ արդարու(թ)ի(ւն) եդ յերկրի։
8որ առնէ զա(մենայ)ն եւ նորոգէ, եւ դարձուցանէ յայգ զստուերս մահու, եւ զտիւ ՛ի գիշե́ր մթացուցանէ։ որ կոչէ զջուրս ծովու՝ եւ հեղու ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի. տ(է)ր ամենակալ անուն է ն(ո)ր(ա)։
9որ բաշխէ զբեկումն ՛ի վ(ե)ր(այ) զօրու(թ)ե(ան), եւ ածէ զթշուառու(թ)ի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) ամրոցաց։
10Ատեցին ՛ի դրունս զյանդիմանիչս, եւ զբանս սուրբս պի́ղծս արարին։
11Վ(ա)ս(ն) այնորիկ փոխանակ զի կռփէիք զաղքատս, եւ կաշառս ընտրանաւ առնոյք ՛ի նոցանէն. ապարանս զարդարեա́լս շինեսջիք՝ եւ մի́ բնակեսջիք ՛ի ն(ո)ս(ա)։ այգիս ցանկալիս տնկեսջիք՝ եւ զգինի ն(ո)ց(ա)՝ մի́ արբջիք։
12զի գիտացի ես զբազում ամպարշտութի(ւն)ս ձեր. եւ սաստի́կ են մեղք ձեր։ Առ ո́տս կոխէիք զարդարն առնլով փոխանակս, եւ խոտորեցուցանէիք զաղքատն ՛ի դրունս։
13Վ(ա)ս(ն) այնորիկ որ իմաստունն է՝ ՛ի ժամանակին յայնմիկ լռեսցէ, զի ժամանակն չա́ր է։
14Խնդրեցէ́ք զբարի եւ մի́ զչար՝ զի կեցջիք, եւ եղիցի ընդ ձեզ տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ։ զոր օրինակ ասացէքն՝
15թէ ատեցաք զչարիս, եւ սիրեցաք զբարիս։ Հաստատեցէ́ք զիրաւունս ՛ի դրունս ձեր, զի ողորմեսցի տ(է)ր ա(ստուա)ծ մնացորդաց յովսեփայ։
16Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ. յա(մենայ)ն հրապարակս կո́ծ, եւ յա(մենայ)ն ճանապարհս ասասցի վա́յ վա́յ։ կոչեսցի մշակ ՛ի սուգ եւ ՛ի կոծ եւ ՛ի ձայնարկուս։
17եւ յա(մենայ)ն ճանապարհս կոծ. քանզի անցի́ց ընդ մէջ քո՝ ասէ տ(է)ր։
18Վա́յ որ ցանկայ աւուրն տ(եառ)ն. զի՞ կայ ձեր եւ աւուր տ(եառ)ն. եւ նա խաւա́ր է, եւ ո́չ լոյս։
19Զոր օրինակ թէ փախիցէ մարդ յերեսաց առիւծու, եւ պատահեսցէ նմա արջ, եւ փախնուցու ՛ի տուն՝ եւ յեցուսցէ ձեռս իւր յորմն, եւ հարկանիցէ զնա ոձ։
20ո՞չ ապաքէն խաւա́ր է օր տ(եառ)ն՝ եւ ո́չ լոյս. աղջամղջին՝ եւ ո́չ գոյ ՛ի նմա ճաճանչ։
21Ատեցի́ մերժեցի́ զտօնս ձեր. եւ ՛ի տարեկանս ձեր ո́չ հոտոտեցայց։
22զի թէ մատուցանէք զողջակէղս եւ զզոհս ձեր՝ ո́չ ընկալայց, եւ յերեւելիս փրկութե(ան)ց ձերոց ես ո́չ հայեցայց։
23՛Ի բա́ց արա յինէն զձայն երգոց քոց. եւ զնուագս սրընգաց քոց ես ո́չ լուայց։
24եւ յորդեսցեն իբրեւ զջո́ւր իրաւունք, եւ արդարու(թ)ի(ւն) իբրեւ զհեղեղ անհուն։
25Միթէ սպա՞նդ եւ զոհս մատուցէք ինձ յանապատի́ անդ զքառասուն ամ տո́ւնդ ի(սրայէ)լի։
26եւ առէք զվրանն մողոքայ՝ եւ զաստղ աստուածոյն ձերոյ զհռեմփայ, զպատկերս ն(ո)ց(ա) զոր արարէք ձեզ։
27Եւ փոխեցից զձեզ անդր քան զդամասկոս՝ ասէ տ(է)ր, ա(ստուա)ծ ամենակալ անո́ւն է ն(ո)ր(ա)
1Վա́յ որ անգոսնեն զսիոն, եւ յուսացեալ իցեն ՛ի լեա́ռն շամրնի։ կթեցին զիշխանու(թ)ի(ւն)ս ազգաց, եւ մտին ՛ի ն(ո)ս(ա) տունդ ի(սրայէ)լի։
2Անցէ́ք ամենեքին ՛ի քանան՝ եւ տեսէ́ք. եւ անցէ́ք անտի ՛ի մեծն եմա́թ հռաբայ, եւ իջէ́ք ՛ի գէթ այլազգեաց, զօրաւորս քան զա(մենայ)ն քաղաքսն այնորիկ, եթէ իցեն մեծ սահմանք ն(ո)ց(ա) քան զսահմանս ձեր։
3Որ գայքդ յօր չարեաց. որ մերձենայքդ հասանել ՛ի շաբաթս ստութե(ան)ց։
4Որ ննջէ́քդ ՛ի գահոյս փղոսկրեայս, եւ փափկանայք յանկողինս ձեր. եւ ուտէք ուլս ՛ի հօտից, եւ որթս դիեցիկս յանդւոց։
5Որ կայթս հարկանէիք ը(ստ)դէմ սրընդաց. զորս իբրեւ հաստատունս համարեցայք՝ եւ ո́չ անցաւորս։
6եւ ըմպէք պարզեալ գինի. եւ անոյշ իւղով օծանիք. եւ ո́չ ցաւէր ձեզ վասն բեկմանն յովսեփու։
7Վ(ա)ս(ն) այնորիկ արդ ՛ի գերութի(ւն) վարեսցին յիշխանու(թեն)է բռնաւորաց, եւ հատցի խըխընջիւն երիվարացն եփրեմայ։
8Զի երդուա́ւ տ(է)ր յանձն իւր. եւ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ զօրու(թ)ե(ան)ց՝ թէ գարշեցուցից զա(մենայ)ն հպարտութի(ւն)ս յակոբայ, եւ զաշխարհս ն(ո)ր(ա) ատեցից. եւ բարձից զքաղաքս ն(ո)ր(ա) ա(մենայ)ն բնակչօք։
9Եւ եղիցի եթէ մնասցէն տա́ն այր՝ ՛ի տասն միում, եւ մեռանիցին.
10եւ մնացորդքն առնուցուն զընտանիս իւրեանց, եւ իջանեն հանել զոսկե́րս ն(ո)ց(ա) ՛ի տանէ անտի. եւ ասասցեն ցա́յնոսիկ որք կայցեն առաջի տանն. եթէ ա՞յլ ինչ մնաց ա́յդր առ քեզ։
11եւ նա ասասցէ՝ թէ ո́չ. եւ մի́ ասասցէ թէ լո́ւռ լեր. վ(ա)ս(ն) ա́յնորիկ է՝ զի ո́չ անուանէին զանուն տ(եառ)ն։
12Զի ահաւասիկ տ(է)ր հրամա́ն տացէ, եւ հարցէ զմե́ծ ապարանսն կործանմամբ, եւ զփոքր ապարանս պատառմամբ։
13Իցէ՞ թէ արշաւեսցեն երիվարք ընդ վէմս, կամ հանդարտիցեն ՛ի մէջ մատակաց. զի խոտորեցէք զիրաւունս ՛ի ցասումն, եւ զպտուղ արդարութե(ան) ՛ի դառնութի(ւն)։
14եւ ուրա́խ լինէիք յոչինչ բանս։ Ոյք ասէին՝ եթէ ո́չ զօրու(թեամ)բ մերով եղեն մեզ եղջեւրք։
15Վասն այդորիկ ահաւադիկ ես յարուցից ՛ի վ(ե)ր(այ) ձեր տունդ ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր զօրութե(ան)ց, ազգ մի՝ որ նեղեցեն զձեզ՝ զի մի́ եւս մտանիցէք յեմաթ, եւ մինչեւ ՛ի հեղեղատն արեւմտից։
1Ա́յսպէս եցոյց ինձ տ(է)ր տ(է)ր. եւ ահա ծնունդ մարախոյ գա́յր ը(ստ) առաւօտս. եւ ահա ջորեակ մի գո́վգ արքայ։
2եւ եղիցի եթէ վախճանեսցէ ուտել զխոտերկրին։ Եւ ասեմ՝ տ(է)ր տ(է)ր խնայեա́. քանզի ո՞վ իցէ որ կանգնեսցէ զյակոբ, զի սակաւաւո́ր է։
3ապաշաւեա́ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) այդորիկ։ եւ այդ եւս մի́ լիցի՝ ասէ տ(է)ր։
4Ա́յսպէս եցոյց ինձ տ(է)ր տ(է)ր. եւ ահա կոչեաց դատաստան հրով տ(է)ր տ(է)ր. եւ եկեր զխորս բազումս, եւ եկեր զվիճակն։
5Եւ ասեմ՝ տ(է)ր տ(է)ր դադարեցո́ զայդ. քանզի ո՞վ է որ յարուցանէ զյակոբ, զի սակաւաւո́ր է։
6ապաշաւեա́ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) այդորիկ. եւ այդ եւս մի́ լիցի՝ ասէ տ(է)ր։
7Ա́յսպես եցոյց ինձ տ(է)ր տ(է)ր. եւ ահա այր մի կայր ՛ի վ(ե)ր(այ) ադամանտեա́յ պարսպի, եւ ՛ի ձեռին իւրում ադամանա։
8եւ ասէ ցիս տ(է)ր. զի՞նչ տեսանես ա́մովս։ եւ ասեմ ադամա́նտ։ Եւ ասէ ցիս տ(է)ր. ահաւասիկ ես հաստատեցից ադամանտ ՛ի մէջ ժողովրդեան իմոյ ի(սրայէ)լի, եւ ո́չ եւս յաւելից անցուցանել զնովաւ։
9եւ ապականեսցին բագինք կատակութե(ան), եւ մեհեանք ի(սրայէ)լի աւերեսցին։ եւ յարեայց ՛ի վերայ տանն յերոբովամայ սրո́վ։
10Եւ առաքեաց ամասիա քուրմ բեթելայ առ յերոբովամ արքայ ի(սրայէ)լի՝ եւ ասէ. ժողովս կուտէ ՛ի վ(ե)ր(այ) քո ամովս ՛ի մէջ տանս ի(սրայէ)լի, եւ երկիրս ո́չ կարէ հանդարտել ա(մենայ)ն բանից ն(ո)ր(ա)։
11Զի ա́յսպէս ասէ ամովս.յերոբովամ սրով վախճանեսցի, եւ ի(սրայ)էլ գերելո́վ գերեսցի յերկրէ իւրմէ։
12Եւ ասէ ամասիա ցամովս. տեսանօղդ՝ տո́ւր տեղի, գնա́ յերկիրն հրեաստանի. անդ կեա́ց՝ եւ անդէ́ն մարգարէասջիր։
13՛ի բեթէլ մի́ եւս յաւելուցուս մարգարէանալ՝ զի սրբութի(ւն) թագաւորի է, տո́ւն թագաւորու(թ)ե(ան)։
14Պատասխանի ետ ամովս եւ ասէ ցամասիա. ես ո́չ մարգարէ էի՝ եւ ո́չ որդի մարգարէի, այլ հովի́ւ էի, եւ թութ քաղէի։
15եւ ա́ռ զիս տ(է)ր ՛ի հօտից, եւ ասէ ցիս տ(է)ր. գնա́ դու եւ մարգարէա́ ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեա́ն իմում ի(սրայէ)լի։
16Եւ արդ՝ լո́ւր զպատգամս տ(եառ)ն. դու ասես մի́ մարգարէանար ՛ի վ(ե)ր(այ) ի(սրայէ)լի. եւ մի́ ժողովս ժողովեր ՛ի վ(ե)ր(այ) տանն յակովբու։
17վասն այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր տ(է)ր. կին քո ՛ի քաղաքի́դ պոռնկեսցի. եւ ուստերք քո եւ դստերք քո ՛ի սո́ւր անկցին. եւ երկի́րդ քո լարաբաժին բաժանեսցի. եւ դու յերկրի պղծում վախճանեսցիս. եւ ի(սրայ)էլ գերելո́վ գերեսցի յերկրէ իւրմէ։
1Ա́յսպէս եցոյց ինձ տ(է)ր տ(է)ր, եւ ահա գործի հաւորսաց
2եւ ասէ՝ զինչ տեսանես ամովս։ եւ ասեմ՝ գործի հաւորսաց։ Եւ ասէ ցիս տ(է)ր. հասեա́լ է վախճան ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեան իմոյ ի(սրայէ)լի. եւ ո́չ եւս յաւելցին անցուցանել զնովաւ։
3եւ ողբասցեն յարկք տաճարին յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր. բազումք անկանիցին, եւ յա(մենայ)ն տեղիս արկից լռութի(ւն)։
4Լուարո́ւք զայս, որք նեղէիք զտնանկն ընդ առաւօտս, եւ զրկէիք զաղքատ յերեկորեայ։
5եւ ասէիք՝ ե՞րբ անցցէ ամիսս եւ շահեսցուք, եւ շաբաթս՝ եւ բացցուք զգանձս, եւ առնել զչափ փոքր, եւ մեծացուցանել զկշիռս, եւ առնել կշիռս ստութե(ան)։
6ստանալ արծաթով զաղքատս, եւ զտնանկս ՛ի գնոց կօշկաց. եւ յամենայն ՛ի վաճառս մեր շահեսցուք։
7Երդնո́ւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) հպարտութե(ա)ն յակովբու. թէ ո́չ մոռասցին ՛ի սպառ ա(մենայ)ն գործք ձեր։
8եւ ՛ի վ(ե)ր(այ) այդորիկ խռովեսցի́ երկիր. սո́ւգ առցեն ա(մենայ)ն բնակիչք ն(ո)ր(ա). եւ ելցէ իբրեւ զգետ վախճան ն(ո)ր(ա), եւ իջցէ իբրեւ զգետն եգիպտացւոց։
9Եւ եղիցի յաւուր յայնմիկ ասէ տ(է)ր տ(է)ր՝ մտցէ́ արեգակն ՛ի միջօրէի, եւ խաւարեսցի յերկրի լոյս ՛ի տուէ։
10եւ դարձուցից ՛ի սուգ զտօնս ձեր, եւ զա(մենայ)ն երգս ձեր յողբս։ եւ ածից ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն հասակաց քո́ւրձ. եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն գլխոց կնդու(թ)ի(ւն)։ եւ արարից նմա իբրեւ սուգ սիրելւոյ, եւ որոց ընդ նմա́յն իցեն իբրեւ օր ցաւոց։
11Ահա աւուրք գա́ն ասէ տ(է)ր տ(է)ր. եւ առաքեցից սո́վ յերկիր. ո́չ սով հացի, եւ ո́չ ծարաւ ջրոյ. այլ սով լսելո́յ զբանն տ(եառ)ն։
12Եւ խռովեսցին ջուրք ՛ի ծովէ́ մինչեւ ՛ի ծով, եւ ՛ի հիւսւսոյ մինչեւ յարեւելս. ընթասցին խնդրել զբանն տ(եառ)ն, եւ մի́ գտցեն։
13Յաւուր յայնմիկ նեղեսցին կոյսք գեղեցիկ եւ երիտասարդք ՛ի ծարաւոյ.
14ոյք երդնոյին ՛ի քաւութի(ւն)ս շամրնի, եւ ասէին՝ կենդանի́ է աստուած քո դա́ն, եւ կենդանի́ է աստուած քո բերսաբեէ. եւ կործանեսցին, եւ մի́ եւս կանգնեսցին։
1Տեսի́ զտ(է)ր զի կայր ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյ՝ եւ ասէ. բախեա́ զսեղանդ՝ եւ շարժեսցին դրանդիք, եւ կտրեա́ արկ ՛ի գլուխս ամենեցուն. եւ զմնացորդս ն(ո)ց(ա) սրո́վ կոտորեցից. եւ մի́ ապրեսցէ ՛ի նոցանէն փախուցեալն. եւ մի́ զերծցի ՛ի ն(ո)ց(ա)նէ զերծեալն։
2Զի եթէ ծածկեսցին ՛ի դժոխս, անտի́ ձեռն իմ կորզեսցէ զն(ո)ս(ա)։ եւ եթէ ելանիցեն յերկինս, եւ անտի́ իջուցից զն(ո)ս(ա). եւ եթէ թաքիցեն ՛ի բարձունս կարմելայ, եւ անտի́ յուղեցից եւ առից զն(ո)ս(ա)։
3Եւ եթէ ընկեսցին յաչաց իմոց ՛ի խորս ծովու, եւ անդ հրամայեցից վիշապին խայթել զն(ո)ս(ա)։
4եւ եթէ գնայցեն ՛ի գերու(թ)ի(ւն) առաջի թշնամեաց իւրեանց, եւ անդ հրաման տաց սրոյ՝ եւ սատակեսցէ զն(ո)ս(ա)։ Եւ հաստատեցից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զաչս իմ ՛ի չարութի(ւն) եւ ո́չ ՛ի բարութի(ւն)։
5եւ տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ որ մերձենայ յերկիր եւ շարժէ զնա, եւ սո́ւգ առցեն ա(մենայ)ն բնակիչք ն(ո)ր(ա). եւ ելցէ իբրեւ զգե́տ վախճան ն(ո)ր(ա), եւ իջցէ իբրեւ զգետն եգիպտացւոց։
6Որ շինէ յերկինս զհամբառնալ իւր, եւ զաւետիս իւր յերկիր հաստատէ. որ կոչէ զջուրս ծովու՝ եւ հեղու զնա ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի. տ(է)ր ամենակալ անուն է ն(ո)ր(ա)։
7Ոչ ապաքէն իբրեւ զորդիս եթւովպացւոց էք դուք ինձ որդիք ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր։ ո՞չ զի(սրայ)էլ հանի յերկրէն եգիպտացւոց, եւ զայլազգիս՝ ՛ի գամրաց, եւ զասորիս ՛ի բոթորայ։
8Ահաւասիկ աչք տ(եառ)ն ՛ի վ(ե)ր(այ) թագաւորու(թ)ե(ան)դ մեղաւորաց. եւ բարձի́ց զդա յերեսաց երկրէ։ սակայն ՛ի սպառ ո́չ ջնջեցի́ց զտունն յակոբու՝ ասէ տ(է)ր։
9Զի ահաւասիկ ես հրաման տամ, եւ ցրուեցի́ց զձեզ ընդ ա(մենայ)ն ազգս տո́ւնդ ի(սրայէ)լի։ զոր օրինակ հոսի հոսչաւ, եւ մի́ անկցի մանրուած ն(ո)ր(ա) յերկիր։
10Սրո́վ վախճանեսցին ա(մենայ)ն մեղաւորք ժողովրդեան իմոյ. որք ասէին՝ ո́չ մերձեսցին՝ եւ ոչ հասցեն ՛ի վ(ե)ր(այ) մեր չարիք։
11Յաւուր յայնմիկ կանգնեցի́ց զխորանն դաւթի զանկեալն, եւ կանգնեցից զկործանեալս ն(ո)ր(ա). եւ զյատակեալս ն(ո)ր(ա) վերստին կանգնեցից. եւ շինեցից զնա ըստ աւուրցն յաւիտենից։
12Որպէս զի խնդրեսցեն զիս մնացորդք մարդկան. եւ ա(մենայ)ն ազգք յորոց վ(ե)ր(այ) կոչեցեալ է անուն իմ. ասէ տ(է)ր՝ որ առնէ զայս։
13Ահա աւուրք գա́ն ասէ տ(է)ր, եւ հասցեն կալք կթոց, եւ խայծեսցի́ խաղաղ ՛ի հարաւունս. եւ բղխեսցե́ն լերինք զքաղցրութի(ւն), եւ ա(մենայ)ն բլուրք անտառախի́տք եղիցին։
14Եւ դարձուցի́ց զգերու(թ)ի(ւն) ժողովրդեան իմոյ ի(սրայէ)լի, եւ շինեսցեն զքաղաքս ապականեալս եւ բնակեսցեն. եւ տնկեսցեն այգիս, եւ արբցեն զգինի ն(ո)ց(ա)։ արասցեն պարտէզս՝ եւ կերիցեն զպտուղ ն(ո)ց(ա)։
15եւ տնկեցի́ց զն(ո)ս(ա) յերկրի իւրեանց. եւ մի́ եւս մերժեսցին յերկրէ իւրեանց, զոր ետու ես ն(ո)ց(ա)՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ։