1Բան տ(եառ)ն որ եղեւ առ ովսէէ որդի երէայ. Յաւուրս ոզիայ, եւ յովաթամու, եւ աքազու, եւ եզեկիայ՝ թագաւորաց յուդայ. եւ յաւուրս յերոբովամայ որդւոյ յովասայ թագաւորի ի(սրայէ)լի։
2ՍԿԻԶԲՆ ԲԱՆԻՑ ՏԵԱՌՆ առ ովսէէ։ Եւ ասէ տ(է)ր ցովսէէ. գնա ա́ռ դու քեզ կին պոռնկութե(ան), եւ որդի́ս պոռնկութե(ան). զի պոռնկելով պոռնկեսցի երկիր ՛ի տ(եառն)է։
3Եւ չոգա́ւ ա́ռ զգոմեր՝ դո́ւստր դաբելայիմայ։ եւ յղացաւ՝ եւ ծնաւ նմա որդի։
4Եւ ասէ ցնա տ(է)ր. կոչեա́ զանուն ն(ո)ր(ա) յիզրայէլ։ քանզի սակաւիկ մեւս եւս խնդրեցից զարիւնն յիզրայէլի ՛ի տանէն յէուայ։ եւ դադարեցուցի́ց զթագաւորու(թ)ի(ւն) տանն ի(սրայէ)լի։
5եւ եղիցի յաւուր յայնմիկ խորտակեցի́ց զաղեղն ի(սրայէ)լի ՛ի ծործորն յիզրայելի։
6Յղացա́ւ միւսանգամ, եւ ծնաւ դուստր։ եւ ասէ ցնա. կոչեա́ զանուն ն(ո)ր(ա) չողորմեալ. զի ո́չ եւս յաւելից ողորմել տա́նն ի(սրայէ)լի. այլ ընդդէ́մ կացից ն(ո)ց(ա) հակառակու(թեամ)բ։
7Բայց որդւոցն յուդայ ողորմեցա́յց, եւ փրկեցից զն(ո)ս(ա) տ(թեամ)բ ա(ստուծո)վ իւրեանց. եւ ո́չ փրկեցից զն(ո)ս(ա) եղեղամբ, եւ ո́չ սրով, եւ ո́չ պատերազմաւ. ո́չ կառօք, եւ ո́չ երիվարօք, եւ ո́չ հեծելօք։
8եւ մեկնեաց ՛ի ստենէ զչողորմեալն։ Դարձեալ յղացաւ եւ ծնաւ որդի։
9եւ ասէ՝ կոչեա́ զանուն ն(ո)ր(ա)՝ ո́չ ժողովուրդ իմ. զի դուք չէ́ք ժողովուրդ իմ. եւ ես ո́չ ինչ եմ ձեր։
10Եւ էր թիւ որդւոցն ի(սրայէ)լի իբրեւ զաւա́զ ծովու անչափ եւ անթիւ։ եւ եղիցի ՛ի տեղւոջ յորում ասացաւ՝ ո́չ ժողովուրդ իմ դուք, ա́նդ կոչեսցին նոքա որդիք ա(ստուծո)յ կենդանւոյ։
11Եւ ժողովեսցին որդիքն յուդայ եւ որդիքն ի(սրայէ)լի ՛ի միասին. եւ դիցեն իւրեանց իշխանութի(ւն) մի. եւ ելցեն յերկրէ անտի. զի մե́ծ է օրն յեզրայելի։
1Ասացէ́ք ցեղբայր ձեր՝ ժողովուրդ իմ. եւ ցքոյրն չողորմեալ։
2դատեցարո́ւք ընդ մօրն ձերում, դատեցարո́ւք։ զի այն ո́չ է իմ կին, եւ ես ո́չ եմ այր ն(ո)ր(ա). եւ բարձից զպոռնկութի(ւն) ն(ո)ր(ա) յերեսաց իմոց, եւ զշնու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) ՛ի միջոյ ստեանց իւրոց։
3Զի արարից զնա մերկ, եւ կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. եւ եդից զնա իբրեւ զանապատ, եւ կարգեցից զնա իբրեւ զերկի́ր անջուր, եւ սպանից զնա ՛ի ծարաւոյ։
4եւ որդւոց ն(ո)ր(ա) ո́չ ողորմեցայց, զի որդիք պոռնկութե(ան) են։
5Զի պոռնկելով պոռնկեցաւ մայր ն(ո)ց(ա), եւ յամօթ արար որ ծնաւն զն(ո)ս(ա)։ զի ասաց՝ երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր, եւ զհանդերձ, եւ զկտաւ իմ, եւ զգինի իմ, եւ զձէթ իմ, եւ զա(մենայ)ն ինչ որ պիտո́յ է ինձ։
6Վասն այնորիկ ե́ս փակեցից զճանապարհս ն(ո)ր(ա) պատնիշօք, եւ առականեցից զճանապարհս ն(ո)ր(ա), եւ զշաւիղս իւր մի́ գտցէ։
7եւ ընթասցի զհետ հոմանեաց իւրոց, եւ մի́ հասցէ ն(ո)ց(ա). խնդրեսցէ զն(ո)ս(ա)՝ եւ մի́ գտցէ զն(ո)ս(ա)։ եւ ասասցէ՝ երթայց եւ դարձայց առ այրն իմ առաջին, զի յայնժա́մ բարի էր ինձ քան արդ։
8Եւ նա ո́չ գիտաց՝ թէ ես ետու նմա զցորեանն, եւ զգինին, եւ զձէթն, եւ բազմացուցի նմա արծաթ։ եւ նա արար արծաթեղէնս, եւ ոսկեղէնս յաճախեա́ց բահաղու։
9Վ(ա)ս(ն) այնորիկ դարձուցից՝ եւ առից զցորեանն իմ ՛ի ժամանակի իւրում՝ եւ զգինին իմ, եւ զձէթն ՛ի ժամանակի իւրեանց. եւ զերծի́ց ՛ի նմանէ զհանդերձ իմ, եւ զկտա́ւ իմ. զի մի́ ծածկեսցէ զծանականս իւր։
10Եւ արդ յայտնեցից զպղծութի(ւն) ն(ո)ր(ա) առաջի հոմանեաց իւրոց. եւ ո́չոք հանիցէ զնա ՛ի ձեռաց իմոց։
11եւ դարձուցից զա(մենայ)ն բարեկենդանու(թ)ի(ւն)ս ն(ո)ր(ա), եւ զտօնս ն(ո)ր(ա), եւ զամսագլուխս ն(ո)ր(ա), եւ զշաբաթս ն(ո)ր(ա), եւ զա(մենայ)ն վաճառս ն(ո)ր(ա)։
12եւ ապականեցից զայգիս ն(ո)ր(ա)՝ եւ թզենիս ն(ո)ր(ա). զոր միանգամ ասաց՝ թէ կապէ́նք ի́մ են այս՝ որ ետուն ինձ հոմանիքն իմ. եւ եդի́ց զայն ՛ի վկայու(թ)ի(ւն)։ եւ կերիցեն զայն գազանք անապատի՝ եւ թռչունք երկնից՝ եւ սողունք երկրի։
13Եւ խնդրեցից ՛ի նմանէ վրէժ զաւուրցն բահաղիմայ՝ յորս զոհէր ն(ո)ց(ա)։ դնէր գինդս, եւ արկանէր զքառամանեակս իւր, եւ երթայր զհետ հոմանեաց իւրոց. եւ զիս մոռացեալ էր՝ ասէ տ(է)ր։
14Վ(ա)ս(ն) այնորիկ ահաւասիկ ես ստերիւրեցի́ց զնա, եւ կարգեցի́ց զնա իբրեւ զանապատ. եւ խօսեցա́յց ՛ի սիրտ նորա։
15եւ տաց նմա զստացուածս իւր անտի. եւ զծործորն աքովրայ՝ բանալ զմիտս ն(ո)ր(ա). եւ խոնարհեսցի անդ ըստ աւուրց տղայու(թ)ե(ան) իւրոյ, ե́ւ ըստ աւուրց ելանելոյ ն(ո)ր(ա) յերկրէն եգիպտացւոց։
16Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր. կոչեսցէ զիս ա́յր իմ, եւ ո́չ կոչեսցէ զիս բահաղիմ։
17եւ բարձից զանուանս բահաղիմայ ՛ի բերանոյ ն(ո)ր(ա). եւ մի́ եւս յիշեսցին անուանք ն(ո)ց(ա)։
18Եւ եդից ն(ո)ց(ա) ուխտ յաւուր յայնմիկ հանդերձ գազանօք անապատի՝ եւ թռչնովք երկնից՝ եւ սողնօք երկրի. եւ զաղեղն, եւ զսուսեր, եւ զճակատամարտ խորտակեցի́ց յերկրէ. եւ բնակեցուցից զքեզ յուսով։
19եւ խոսեցայց զքեզ ինձ յաւիտեան. եւ խօսեցայց զքեզ ինձ արդարութ(եամ)բ՝ եւ իրաւամբք՝ եւ ողորմութ(եամ)բ՝ եւ գթու(թեամ)բք։
20եւ խօսեցայց զքեզ ինձ հաւատովք. եւ ծանիցես զտ(է)ր։
21Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր. լուա́յց ես երկնից. եւ երկինք լուիցեն երկրի։
22եւ երկիր լուիցէ ցորենոյ եւ գինւոյ եւ ձիթոյ, եւ նոքա լուիցեն յեզրայելի։
23եւ սերմանեցից զնա ինձ ՛ի վ(ե)ր(այ) երկրի։ Եւ ողորմեցայց չողորմելոյն։
24եւ ասացից ցոչ ժողովուրդ իմ, ժողովո́ւրդ ի́մ ես դու. եւ նա ասասցէ, տ(է)ր ա(ստուա)ծ իմ ես դու։
1Եւ ասէ ցիս տ(է)ր դարձեալ. ասէ՝ ե́րթ դու եւ սիրեա́ կին մի որ սիրիցէ զչարու(թ)ի(ւն)՝ եւ իցէ շո́ւն։ ո(ր)պ(էս) սիրեաց ա(ստուա)ծ զորդիսն ի(սրայէ)լի, եւ նոքա հայէին յաստուածս օտարս, եւ սիրէին կտապս չամչեղէնս։
2Եւ վարձեցա́յ ես հնգետասան արծաթոյ, եւ քոռի́ միոջ գարւոյ եւ մարո́ւ միոջ գինւոյ։
3եւ ասե́մ ցնա. աւո́ւրս բազումս նստցես դու ինձ՝ եւ ո́չ եւս պոռնկեսցիս, եւ ո́չ եւս եղիցես առն այլում։
4Զի աւո́ւրս բազումս նստցին որդիքն ի(սրայէ)լի առա́նց թագաւորի՝ եւ առանց իշխանի՝ եւ առանց պատարագաց՝ եւ առանց սեղանոյ՝ եւ առանց քահանայու(թ)ե(ան)՝ եւ առանց յայտնու(թ)ե(ան)ց։
5Եւ յետ այնորիկ դարձցին որդիքն ի(սրայէ)լի, եւ խնդրեսցեն զտ(է)ր ա(ստուա)ծ իւրեանց, եւ զդաւիթ արքա́յ իւրեանց. եւ զօրասցին ՛ի տ(է)ր՝ եւ ՛ի բարութի(ւն)ս ն(ո)ր(ա) յաւո́ւրս կատարածի։
1Լուարո́ւք զբանս տ(եառ)ն որդի́ք ի(սրայէ)լի. զի դատաստա́ն տ(եառ)ն է ընդ բնակիչս երկրի. զի ո́չ գոյ ՛ի ն(ո)ս(ա) ճշմարտութի(ւն), եւ ո́չ ողորմու(թ)ի(ւն), եւ ո́չ գիտութի(ւն) ա(ստուծո)յ ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
2Անէ́ծք եւ ստու(թ)ի(ւն) եւ սպանութի(ւն), եւ գողու(թ)ի(ւն)՝ եւ շնու(թ)ի(ւն) հեղեալ ՛ի վ(ե)ր(այ) երկրի. եւ արիւն ընդ արիւնս խառնեն։
3Վ(ա)ս(ն) այնորիկ սո́ւգ առցէ երկիր. եւ նուազեսցի ա(մենայ)ն բնակչօք իւրովք, եւ գազանօք անապատի, եւ սողնովք երկրի, եւ թռչնովք երկնից. եւ ձկունք ծովու պակասեսցին։
4զի ո́չոք իցէ որ դատիցէ՝ եւ ո́չ այն որ յանդիմանեսցէ։ Բայց ժողովուրդ իմ իբրեւ զքահանայն հակառակօղ։
5եւ տկարասցին ՛ի տուէ. եւ տկարասցի եւ մարգարէն ընդ քեզ։ գիշերոյ նմանեցուցի զմայրն քո։
6նմանեցաւ ժողովուրդ իմ այնմիկ՝ յորում ո́չ գոյր գիտու(թ)ի(ւն)։ Զի դու զգիտու(թ)ի(ւն) մերժեցեր, մերժեցից եւ ե́ս զքեզ զի մի́ քահանայասցիս ինձ։ եւ մոռացար զօրէնս ա(ստուծո)յ քոյ, մոռացայց եւ ես զորդիսն քո։
7Ըստ բազմու(թ)ե(ան) իւրեանց՝ նոյնպէս եւ մեղա́ն ինձ. զփառս ն(ո)ց(ա) յանարգութի(ւն) հասուցից։
8զմեղս ժողովրդեան իմոյ կերիցեն, եւ անօրէնութ(եամ)բք իւրեանց առցեն զանձինս իւրեանց։
9Եւ եղիցի ո(ր)պ(էս) ժողովուրդն՝ նոյնպէս եւ քահանայն։ եւ խնդրեցից վրէ́ժ ՛ի նմանէ. ըստ ճանապարհաց ն(ո)ր(ա) եւ ըստ խորհրդո́ց նորա հատուցից նմա։
10Կերիցեն՝ եւ մի́ յագեսցին. պոռնկեցան՝ եւ մի́ յաջողեսցին. զի տ(է)ր թողին, անխտի́ր լինել ՛ի պոռնկութի(ւն)։
11եւ զգինի եւ զարբեցու(թ)ի(ւն) ընկալաւ սիրտ ժողովրդեան իմոյ։
12՛Ի քուայս հարցանէին՝ եւ գաւազանօք ն(ո)ր(ա) պատմէին նմա։ այսո́վ պոռնկութե(ան) մոլորեցան, եւ պոռնկեցան յա(ստուծո)յ իւրեանց։
13՛Ի գլուխս լերանց զոհէին՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց զենուին, ՛ի ներքոյ կաղնեաց՝ եւ կաղամախեաց՝ եւ վարսաւոր ծառոց. զի հաճո́յ թուէր հովանին։ Վասն այնորիկ պոռնկեսցին դետերք ձեր, եւ շնասցին հարսունք ձեր։
14եւ ո́չ արարից ա́յց դստերաց ձերոց՝ յորժամ պոռնկեսցին, եւ հարսանց ձերոց՝ յորժամ շնասցին. զի նոքա ընդ պոռնի́կս թաթաւէին, եւ ընդ նուիրեալսն զոհէին. եւ ժողովուրդն քո որ ո́չ իմանայր զայն՝ խառնակէր ընդ պոռնիկս։
15Բայց դու ի(սրայ)էլ մի́ տգէ́տ լինիր. եւ յուդա՝ մի́ մտանէք ՛ի գաղգաղայ, եւ մի́ ելանէք ՛ի տուն ովնայ. եւ մի́ երդնուցուք ՛ի տ(է)ր կենդանի։
16Զի իբրեւ երինջ լծընկէ́ց եղեւ ինձ ի(սրայ)էլ։ արդ՝ արածեսցէ զն(ո)ս(ա) տ(է)ր իբրեւ զգառն յանդորրու։
17Հաղո́րդ կռոց եփրեմ. ե́դ անձին իւրում գայթաղու(թ)ի(ւն). ցանկացան կռոցն քանանացւոց. ամենեքեան սիրեցին զգինի՝ թողէ́ք նմա։
18Պոռնկեցա́ն պոռնկութ(եամ)բ. սիրեցին զանարգու(թ)ի(ւն) ՛ի հպարտու(թեն)է ն(ո)ր(ա)։
19մրրիկ հողմոյ շնչեսցէ ՛ի թեւս ն(ո)ր(ա). եւ ամաչեսցեն ՛ի սեղանոց իւրեանց։
1Լուարո́ւք զայս քահանայք, եւ անսացէ́ք տունդ ի(սրայէ)լի. եւ տուն թագաւորիդ ունկնդի́ր լերուք։ քանզի ընդ ձե́զ է դատաստան. զի որոգայթ եղերուք գիտանոցին, եւ իբրեւ զվա́րմ ձգեալ ՛ի գլո́ւխ գահաւանդի՝
2զոր որսորդք յո́րս հաստատեցին։ Ե́ս եմ խրատիչ ձեր։
3եւս ծանեայ զեփրեմ, եւ ի(սրայ)էլ ո́չ է ՛ի բացեայ յինէն. քանզի այժմ պոռնկեցա́ւ եփրեմ, եւ պղծեցա́ւ ի(սրայ)էլ։
4Ո́չ ետուն զխորհուրդս իւրեանց դառնալ առ ա(ստուա)ծ իւրեանց. զի ա́յս պոռնկութե(ան) է ՛ի ն(ո)ս(ա). եւ զտ(է)ր ո́չ ծանեան։
5եւ խոնարհեսցի հպարտութի(ւն) ի(սրայէ)լի յերե́սս ն(ո)ր(ա). եւ ի(սրայ)էլ եւ եփրեմ տկարասցին յանօրէնութի(ւն)ս իւրեանց. տկարասցի եւ յուդայ ընդ ն(ո)ս(ա)։
6Յորձիւք եւ պատարագօք երթիցեն խնդրել զտ(է)ր, եւ մի́ գտցեն զնա. զի խո́յս ետ ՛ի նոցանէ։
7զի զտ(է)ր թողին. քանզի որդիք օտա́րք ծնան ն(ո)ց(ա). արդ՝ այժմ կերիցէ́ զն(ո)ս(ա) երեւիլ, եւ զվիճակս ն(ո)ց(ա)։
8Փո́ղ հարէք ՛ի վ(ե)ր(այ) բլրոց. գոչեցէ́ք ՛ի վ(ե)ր(այ) բարձանց. քարո́զ կարդացէք ՛ի տուն ովնայ. թէ յիմարեցաւ բենիամին,
9եւ եփրեմ եղեւ յապականու(թ)ի(ւն)։ յաւուրս յանդիմանութե(ան) ՛ի մէջ ազգաց ի(սրայէ)լի ցուցի́ զհաւատարմութի(ւն)ս։
10Եղեն իշխանք յուդայ՝ ո(ր)պ(էս) որ փոփոխեն զսահմանս. ՛ի վ(ե)ր(այ) նոցա հեղից իբրեւ զջո́ւր զասպատակ իմ։
11Զրկեաց եփրեմ զոսոխ իւր, եւ կոխեաց զիրաւունս. զի սկսաւ երթա́լ զհետ սնոտեաց։
12եւ ես իբրեւ զխռո́վ եղէց եփրեմի, եւ իբրեւ զխայթո́ց տանն յուդայ։
13Ետես եփրեմ զա́խտ իւր, եւ յուդա զցաւս իւր. եւ գնաց եփրեմ առ ասորեստանեայս, եւ առաքեաց հրեշտակս առ արքայն յարիմայ. եւ նա ո́չ կարաց փրկել զձեզ, եւ ո́չ հանգուցանել զձեզ ՛ի ցաւուց։
14Զի ե́ս եմ իբրեւ յաւազ ՛ի վ(ե)ր(այ) եփրեմի, եւ իբրեւ զառեւծ ՛ի վ(ե)ր(այ) տանն յուդայ. եւ յարձակեցայց եւ յափշտակեցից զն(ո)ս(ա). առից, եւ ո́չոք իցէ որ փրկիցէ։
15գնացից եւ դարձա́յց ՛ի տեղի իմ, մինչեւ ապականեսցին։ Եւ խնդրեսցեն զերեսս իմ։
1՛Ի նեղութե(ան) իւրեանց։ կանխեսցեն առիս եւ ասասցեն. Դարձցո́ւք եւ երթիցո́ւք առ տ(է)ր ա(ստուա)ծ մեր։
2զի նա եհար զմեզ՝ եւ նո́յն բժշկեսցէ. վիրաւորեաց՝ եւ պատեսցէ զմեզ։
3եւ ողջացուսցէ́ զմեզ՝ յետ երկուց աւուրց, եւ յաւո́ւրն երրորդի յարիցուք եւ կեցցուք առաջի ն(ո)ր(ա). եւ ծանիցուք եւ զհե́տ երթիցուք ճանաչել զտ(է)ր։ Իբրեւ զառաւօտ պատրաստական գտցուք զնա. եւ եկեսցէ մեզ իբրեւ զանձրե́ւ կանուխ եւ զանագան յերկրի։
4Զի՞նչ արարից ընդ քեզ եփրեմ, եւ կամ զի՞նչ անցուցից ընդ քեզ յուդայ. զի ողորմու(թ)ի(ւն) ձեր իբրեւ զամպ վաղորդայնի, եւ իբրեւ զցօղ առաւօտու որ անցանէ։
5Վ(ա)ս(ն) այնորիկ հնձեցի զմարգարէս ձեր, եւ կոտորեսցի́ զնոսա բանիւ բերանոյ իմոյ. եւ իրաւունք քո իբրեւ զլոյս ծագեսցեն։
6Զի զողորմութի(ւն) կամիմ, ե́ւ ո́չ զպատարագ. եւ զգիտու(թ)ի(ւն) ա(ստուծո)յ՝ քան զողջակէզս։
7եւ նոքա եղեն իբրեւ զմա́րդ ոք որ անցանէ զուխտիւ։ արդ արհամարհեաց զիս
8գաղաադ քաղաք որ առնէ սնոտիս, եւ խռովէ զջուրս։
9եւ զօրութի(ւն) քո իբրեւ զառն աւազակի։ Թաքուցին քահանայք զճանապարհս. սպանին զսիկիմ, զի զանօրէնու(թ)ի(ւն) գործեցին
10՛ի տանն ի(սրայէ)լի։ Տեսի զարհաւիրս. արդ պոռնկեցաւ եփրեմ, եւ պղծեցաւ ի(սրայ)էլ
11եւ յուդա սկի́զբն արար կթոց. ՛ի դարձուցանել ինձ զգերութի(ւն) ժողովրդեան իմոյ։
1՛Ի բժշկել ինձ զի(սրայ)ել։ եւ յայտնեսցին չարիքն եփրեմայ եւ չարիքն շամրնի, զի արարին ստու(թ)ի(ւն)։ գո́ղ մտցէ առ նա, եւ աւազակ մերկացուսցէ ՛ի ճանապարհս ն(ո)ր(ա)։
2զի մրմնջեցեն ՛ի միասին, ո(ր)պ(էս) մրմնջեն ՛ի միտս իւրեանց։ զա(մենայ)ն չարիս ն(ո)ց(ա) յիշեցի։ արդ՝ պաշարեցին զն(ո)ս(ա) խորհուրդք ն(ո)ց(ա). յանդիման երեսաց իմոց եղեն։
3Չարեօք իւրեանց ուրա́խ արարին զթագաւորն, եւ ստութ(եամ)բ իւրեանց զիշխանս։
4Ամենեքին շնացեալք, իբրեւ զթոնիր վառեալ յեփել, բորբոքեա́լ ՛ի բոցոյ՝ եւ ՛ի զանգուածոյ ճարպոյ. մինչեւ խմորեսցին նոյն
5աւուրք թագաւորաց ձերոց։ սկսան իշխանք զայրանալ ՛ի գինւոյ. եւ ձգեցին զձե́ռս իւրեանց ՛ի ժանտագործս։
6զի բորբոքեցան իբրեւ զհնոց սիրտք ն(ո)ց(ա) յանիծանել զն(ո)ս(ա)։ Զգիշերն ա(մենայ)ն քնով յանգեցաւ եփրեմ. եղեւ առաւօտ՝ եւ բորբոքեցա́ն իբրեւ զբոց հրոյ։
7Ամենեքին ջեռան իբրեւ զհնոց վառեալ, եւ հո́ւր եկեր զդատաւորս ն(ո)ց(ա). ա(մենայ)ն դատաւորք նոցա անկան, եւ ո́չ ոք էր ՛ի նոցանէ որ կարգայր առիս.
8Եփրեմ ընդ ժողովուրդս խառնակէր. եւ եղեւ եփրեմ նկան չդարձուցեալ։
9կերան օտարք զզօրութի(ւն) ն(ո)ր(ա)՝ եւ նա ո́չ գիտաց։ Ծաղկեցին ալիք ն(ո)ր(ա), եւ նա ո́չ զգաց։
10եւ խոնարհեսցի հպարտու(թ)ի(ւն)ն ի(սրայէ)լի յերեսս ն(ո)ր(ա)։ եւ ո́չ դարձան առ տ(է)ր ա(ստուա)ծ իւրեանց, եւ ո́չ խնդրեցին զնա յա(մենայ)նի յայսմիկ։
11Եւ էր եփրեմ իբրեւ զաղաւնի անմիտ՝ որոյ ո́չ իցէ սիրտ. յեգիպտոԷ́ս խրախուսէին, եւ առ ասորեստանեայս գնացին։
12Ո́ւրեւ երթայցեն՝ արկի́ց ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զվարմ իմ, եւ իբրեւ զթռչունս երկնից իջուցից զն(ո)ս(ա). եւ խրատեցից զն(ո)ս(ա) համբաւով նեղութե(ան) ն(ո)ց(ա)։
13Վա́յ ն(ո)ց(ա) զի վաղեցին զինեւ. եւ եղո́ւկ են՝ զի ամպարշտեցան յիս։ Ե́ս փրկեցի զն(ո)ս(ա) եւ նոքա բամբասեցին զիս սուտ,
14եւ ո́չ աղաղակեցին առիս սիրտք ն(ո)ց(ա)։ այլ ողբացին յանկողինս իւրեանց. եւ ՛ի վ(ե)ր(այ) ցորենոյ եւ գինւոյ ցտէին. խրատեցան ինեւ՝
15եւ ես զօրացուցի զբազուկս ն(ո)ց(ա). եւ ՛ի վ(ե)ր(այ) իմ խորհեցան չարութի(ւն)։
16Դարձան յոչինչ, եւ եղեն իբրեւ զաղեղն լարեալ։ անկցին ՛ի սո́ւր իշխանք ն(ո)ց(ա), վ(ա)ս(ն) անխրատու(թ)ե(ան) խստու(թ)ե(ան) լեզու(թ)ի(ւն) իւրեանց. զի այս անզգամու(թ)ի(ւն) ն(ո)ց(ա) յերկրին եգիպտացւոց։
1՛ի ծոցս ն(ո)ց(ա) իբրեւ զերկիր, եւ իբրեւ զարծուի ՛ի վերայ տանն տ(եառ)ն. փոխանակ զի անցին զուխտիւ իմով, եւ յօրէնս իմ ամպարշտեցան։
2Առի́ս աղաղակեսցեն, ա(ստուա)ծ՝ ծանեաք զքեզ.
3զի ի(սրայ)էլ դարձաւ ՛ի բարեաց. հալածեցին զթշնամի։
4Անձամբ թագաւորեցին՝ եւ ո́չ ինեւ. տիրեցին եւ ո́չ ցուցին ինձ. զարծաթ իւրեանց եւ զոսկի արարին իւրեանց կուռս զի սատակեսցին։
5Խորտակեա́ զորթն քո շամրին. բարկացաւ սրտմտութի(ւն) իմ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). մինչեւ յե՞րբ ոչ կարասցեն սրբել յի(սրայէ)լի։
6եւ զայն հեւսն գործեաց՝ եւ ո́չ է ա(ստուա)ծ. քանզի մոլորեցուցիչ է ո́րթն քո շամրին։
7զի խորշակահար սերմանեցին, եւ կործանումն ն(ո)ց(ա) ընկալցի զայն։ Որայ ն(ո)ց(ա) ո́չ արասցէ զօրու(թ)ի(ւն) խիւսոյ. թէ եւ առնիցէ զայն՝ օտա́րք կերիցեն։
8Ընկղմեցա́ւ ի(սրայ)էլ. արդ ա́յժմ եղեւ ՛ի մէջ ազգաց իբրեւ զանօթ անպիտան։
9զի գնացին առ ասորեստանեայս։ զուարթացաւ առանձինն եփրեմ, սիրեաց զկաշառս.
10վ(ա)ս(ն) այնորիկ մատնեսցին ՛ի մէջ ազգաց։ Բայց ա́յժմ ընկալայց զն(ո)ս(ա)՝ եւ դադարեսցեն փոքր մի յօծանելոյ թագաւո́րս եւ իշխանս։
11Զի յաճախեաց եփրեմ սեղանս. եւ եղեն նմա ՛ի մեղս սեղա́նք սիրեցեալք։
12Գրեցից ՛ի վերայ ն(ո)ց(ա) բազմութի(ւն). եւ կրօնք ն(ո)ր(ա) յօտարոտի́ս համարեցան։
13Սեղանքն սիրեցեալք։ զի թէպէտ եւ զոհեսցեն զոհս, եւ ուտիցեն զմիսն՝ տ(է)ր ո́չ ընկալցի զայն։ արդ յիշեսցէ զանիրաւու(թ)ի(ւն)ս ն(ո)ց(ա), եւ զանօրէնու(թ)ե(ան)ց ն(ո)ց(ա) վրէ́ժ խնդրեսցէ։ զի նոքա յեգիպտոս դարձան, եւ ՛ի մէջ ասորեստանեայց պղծութի(ւն)ս կերիցեն։
14Մոռացա́ւ ի(սրայ)էլ զարարիչ իւր, եւ շինեցին մեհեանս. եւ յաճախեաց յուդայ քաղաքս պարսպաւորս. եւ առաքեցից հուր ՛ի քաղա́քս նորա, եւ կերիցէ́ զհիմունս նոցա։
1Մի́ խնդար ի(սրայ)էլ, եւ մի́ ուրախ լինիր ո(ր)պ(էս) ժողովուրդք երկրի. զի պոռնկեցա́ր յա(ստուծո)յն քումմէ։ սիրեցեր զկաշառս ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն կալոց ցորենոյ։
2կա́լք եւ հնծանք զն(ո)ս(ա) ո́չ ծանեան, եւ գինի ստեա́ց ն(ո)ց(ա)։
3Ո́չ բնակեցին յերկրի տ(եառ)ն. բնակեսցէ եփրեմ յեգիպտոս. եւ ՛ի մէջ ասորեստանեայց պի́ղծս կերիցեն։
4Ո́չ նուիրեցին տ(եառ)ն գինի, եւ ո́չ քաղցրացուցին նմա. զոհք ն(ո)ց(ա) իբրեւ զհա́ց սգոյ եղիցի ն(ո)ց(ա). ամենեքեան որ ուտիցեն ՛ի նմանէ պղծեսցին. զի հա́ցն իւրեանց անձանց իւրեանց լիցի, եւ մի́ մտցէ ՛ի տուն տ(եառ)ն։
5Զինչ գործիցէք յաւուրս տարեկանի՝ եւ յաւուրս տօնի տ(եառ)ն։
6վ(ա)ս(ն) այնորիկ ահա գնասցեն ՛ի թշուառութի(ւն) եգիպտացւոց. եւ ընկալցի զն(ո)ս(ա) մեմփիս, եւ թաղեսցէ զն(ո)ս(ա) մաքմաս։ զարծաթ ն(ո)ց(ա) կորո́ւստ ժառանգեսցէ, եւ յարկս ն(ո)ց(ա) փո́ւշ բուսցի։
7Հասեա́լ են իրաւունք վրէժխնդրու(թ)ե(ան) քոյ. հասեալ են աւուրք հատուցման քոյ. եւ չարչարեսցի ի(սրայ)էլ իբրեւ զմարգարէ յիմարեալ, իբրեւ զա́յր մի այսակիր. ՛ի բազմութ(են)է անիրաւու(թ)ե(ան)ց քոց յաճախեաց մոլորու(թ)ի(ւն)։
8Դէ́տ է եփրեմ ընդ ա(ստուծո)յ մարգարէ՝ որոգայթ գայթագղու(թ)ե(ան) յա(մենայ)ն ճանապարհս ն(ո)ր(ա). մոլորու(թ)ի(ւն) տան ա(ստուծո)յ տնկեցին։
9ապականեցան ըստ աւուրցն բարձանց. յիշեսցէ́ զանօրէնու(թ)ի(ւն)ս ն(ո)ց(ա), եւ վրէժ խնդրեսցէ մեղաց ն(ո)ց(ա)։
10Իբրեւ զխաղո́ղ յանապատի գտի զի(սրայ)էլ. եւ իբրեւ զգիտակ ՛ի թղենւոջ վաղահատուկ տեսի զհարս ն(ո)ց(ա)։ նոքա մտին ՛ի բելփեգո́վր, եւ օտարացան յամօթ իւրեանց. եւ եղեն գարշելիքն իբրեւ զսիրեցեալս։
11Եփրեմ իբրեւ զհա́ւ թռեաւ. եւ փառք ն(ո)ց(ա) ՛ի տոկոսեաց՝ եւ յերկանց՝ եւ յղու(թ)ե(ան)ց։
12թէպէտ եւ սնուսցեն զորդիս իւրեանց, անզաւակեսցին ՛ի մարդկանէ. քանզի վա́յ է ն(ո)ց(ա)։ մարմին իմ ՛ի նոցանէ́։
13Զեփրեմ ո(ր)պ(էս) տեսի՝ յո́րս կացուցին յանդիման զորդիս իւրեանց. եւ սկսաւ եփրեմ հանել ՛ի խոցոտումն զորդի́ս իւր։
14Տո́ւր նոցա տ(է)ր։ զի՞նչ տացես ն(ո)ց(ա). տո́ւր ն(ո)ց(ա) արգա́նդ անորդի, եւ ստի́նս ցամաքեալս։
15Ա(մենայ)ն չարիք ն(ո)ց(ա) ՛ի գազգաղա. զի ա́նդ ատեցի զն(ո)ս(ա) վ(ա)ս(ն) չարութե(ան) գնացից ն(ո)ց(ա)։ ՛ի տանէ իմմէ մերժեցի́ց զն(ո)ս(ա), եւ ո́չ եւս յաւելից սիրել զն(ո)ս(ա)։ Ա(մենայ)ն իշխանք ն(ո)ց(ա) ապստամբք։
16ախտացան արմատք եփրեմայ. չարացա́ն եւ պտուղ ո́չ եւս տացեն։ զի թէպէտ եւ ծնցին՝ անզաւակեցից զցանկալիս որոայնի́ց նոցա։
17Մերժեսցէ́ զն(ո)ս(ա) ա(ստուա)ծ՝ զի ո́չ լուան նմա, եւ եղիցին մոլորակա́նք ՛ի մէջ ազգաց։
1Այգի́ տաշտաւոր պտղալից ի(սրայ)էլ. ըստ բազմութե(ան) պտղոց ն(ո)ր(ա) յաճախեաց սեղանս. ըստ պարարտութե(ան) երկրի իւրեանց կանգնեցին արձա́նս։
2Բաժանեցին զսիրտս իւրեանց, արդ ապականեսցի́ն։ նա կործանեսցէ զսեղանս ն(ո)ց(ա). թշուառասցին արձա́նք ն(ո)ց(ա)։
3Քանզի այժմ ասասցեն. ո́չ գոյ մեր թագաւոր՝ զի ՛ի տ(եառն)է ո́չ երկեաք. այլ թագաւոր մեզ զի՞ առնիցէ։
4եթէ բանս խօսեսցի՝ պատճառք ստութե(ան) են. ուխտեսցէ ուխտ։ եւ բուսցին իբրեւ զսէ́զ իրաւունք ՛ի կո́րդ ագարակի,
5որթուն տանն ովնայ։ Եւ եղիցին պանդո́ւխտք բնակիչք շամրնի. զի սո́ւգ առ ժողովուրդ ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). եւ ո(ր)պ(էս) դառնացուցին զնա, ոտնհա́ր լիցին ՛ի վ(ե)ր(այ) փառաց ն(ո)ր(ա). զի գերեցա́ն ՛ի նմանէն։
6Եւ զնա յասորեստանեայս կապեա́լս տարցին պատարա́գ արքային յարիմայ։ կաշառօ́ք ընկալցի զեփեմ. ամաչեսցէ́ ի(սրայ)էլ ՛ի խորհուրդս իւր։
7մերժեաց շամրին զթագաւոր իւր՝ իբրեւ զխռիւ յերեսաց ջրոյ։
8եւ բարձցին մեհեանքն ովնայ՝ մեղքն ի(սրայէ)լի։ փուշ եւ տատա́սկ բուսցի ՛ի սեղանս ն(ո)ց(ա). եւ ասասցեն լերանց թէ անկերո́ւք ՛ի վ(ե)ր(այ) մեր, եւ ցբլուրս թէ ծածկեցէ́ք զմեզ։
9Յորմէհետէ բարձո́ւնք են՝ մեղա́ւ ի(սրայ)էլ. անդ առին զտեղի, եւ մի́ հասցէ ն(ո)ց(ա) ՛ի բարձունս։
10պատերա́զմ եկն ՛ի վ(ե)ր(այ) որդւոցն անօրէնութե(ան)ց խրատել զն(ո)ս(ա). եւ ժողովեսցին ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) ազգք, խրատե́լ զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) երկուց անիրաւութե(ան)ց ն(ո)ց(ա)։
11Եփրեմ երինջ կիրթ՝ սիրել զհակառակութի(ւն). բայց ես հասի́ց ՛ի վ(ե)ր(այ) գեղո́յ պարանոցի ն(ո)ր(ա)։ ելի́ց ՛ի վ(ե)ր(այ) եփրեմայ, եւ անփո́յթ արարից զյուդայէ. եւ զօրասցի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) յակովբ։
12Սերմանեցէ́ք ձեզ յարդարու(թ)ի(ւն), եւ հնձեցէ́ք պտուղ կենաց. լուսաւո́ր արարէք ձեզ զլոյս գիտու(թ)ե(ան). խնդրեցէ́ք զտ(է)ր՝ մինչեւ եկեսցեն ձեզ արդիւնք արդարու(թ)ե(ան)։
13Զմէ՞ խլխլեցէք զամպարշտութի(ւն), եւ զանօրէնու(թ)ի(ւն)ս ն(ո)ր(ա) գրգեցէք, եւ կերայք պտուղ ստու(թ)ե(ան). զի յուսացար ՛ի կառս քո ՛ի բազմու(թ)ի(ւն) զօրութե(ան) քոյ։
14Եւ յարիցէ կորուստ ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեան քոյ. եւ ա(մենայ)նպարսպաւորք քո կործանեսցին։ իբրեւ իշխան սաղմանա ՛ի տանէն յերոբովա յաւուրս պատերազմին՝ զմայր առ որդիս հարին,
15նո́յնպէս արասցեն ձեզ տունդ ի(սրայէ)լի։ յերեսաց չարեաց ձերոց ընկեցան։
1Ընդ առաւօտս. ընկեցաւ թագաւորն ի(սրայէ)լի։ Քանզի տղա́յ էր ի(սրայ)էլ, եւ ես սիրեցի զնա, եւ յեգիպտոսէ́ կոչեցի զորդիս ն(ո)ր(ա)։
2Ո(ր)պ(էս) կոչեցի զն(ո)ս(ա)՝ նոյնպէս մերժեցան յերեսաց իմոց. նոքա բահաղիմա́յ զոհէին, եւ դրօշելոց խո́ւնկս արկանէին։
3Եւ ես խափանեցի զեփրեմ, եւ ընկալայ զնա ՛ի վ(ե)ր(այ) բաղկաց իմոց. եւ ո́չ գիտացին թէ բժշկեմ զն(ո)ս(ա)
4յապականութ(են)է մարդկան։ ձգեցի զն(ո)ս(ա) կապանօք սիրոյ իմոյ. եւ եղէց ն(ո)ց(ա) ո(ր)պ(էս) ածիցէ ոք ապտա́կ ՛ի ծնօտս նորա. հայեցա́յց ՛ի նա՝ եւ յաղթեցից նմա։
5Բնակեաց եփրեմ յեգիպտոս, եւ ասորեստանեայն թագաւո́ր նմա. զի ո́չ կամեցան դառնալ։
6եւ տկարացաւ սրով ՛ի քաղաքս իւր, եւ դադարեաց ՛ի ձեռս ն(ո)ր(ա), եւ կերիցեն ՛ի խորհրդոց իւրեանց։
7Եւ ժողովուրդ ն(ո)ր(ա) կախեա́լ կայցէ զբնակութ(են)է ն(ո)ր(ա). եւ ա(ստուա)ծ ՛ի վ(ե)ր(այ) պատուականաց ն(ո)ր(ա) բարկասցի́, եւ մի́ բարձրացուսցէ զն(ո)ս(ա)։
8Զի՞նչ անցուցից ընդ քեզ եփրեմ. այլ պաշտպա́ն լինիցիմ քեզ ի(սրայ)էլ. զի՞նչ անցուցից ընդ քեզ եդից զքեզ. իբրեւ զադամայ՝ եւ իբրեւ զսեբոյիմ։ Դարձա́ւ սիրտ իմ ՛ի նոյն. յուզեցա́ւ խնամք իմ։
9եւ ո́չ արարից ըստ բարկու(թ)ե(ան) սրտմտու(թ)ե(ան) իմոյ։ եւ ոչ թողից ջնջել զեփրեմ։ Զի ա(ստուա)ծ եմ ես՝ եւ ո́չ մարդ, ՛ի միջի ձերում ս(ուր)բ. եւ ո́չ մտից ՛ի քաղաք։
10այլ զկնի տ(եառ)ն գնացից։ իբրեւ առեւծ մռնչեսցէ. զի ինքն մռնչեսցէ, եւ յիմարեցուսցէ զորդիս ջուրց։
11Թռիցեն եկեսցեն իբրեւ զհաւ յեգիպտոսէ, եւ իբրեւ զաղաւնիս յերկրէն ասորեստանեայց. եւ պատսպարեցուցից զն(ո)ս(ա) ՛ի տունս իւրեանց՝ ասէ տ(է)ր։
12Պաշարեա́ց զիս ստու(թեամ)բ եփրեմ, եւ ամպարշտու(թեամ)բ տունն ի(սրայէ)լի եւ յուդայ։ արդ ծանեա́ւ զն(ո)ս(ա) ա(ստուա)ծ, եւ ժողովուրդ սուրբ կոչեսցի ա(ստուծո)յ։
1Այլ եփրեմ ա́յս չար՝ զհե́տ եղեւ խորշակի։ զօրհանապազ զնանրու(թ)ի(ւն) եւ զսնոտիս յաճախեաց։ ե́դ ուխտ ընդ ասորեստանեայս՝ եւ եւղ յեգիպտոս տանէր։
2Եւ դատաստան տ(եառ)ն ընդ յուդայ. խնդրել վրէ́ժ ՛ի յակովբայ։ ըս(տ) ճանապարհաց ն(ո)ր(ա) եւ ըստ գնացի́ց ն(ո)ր(ա) հատուսցէ́ նմա։
3Յարգանդի խաբեաց զեղբայր իւր, եւ յաշխատու(թ)ի(ւն)ս իւր զօրացաւ առ ա(ստուա)ծ։
4եւ ժուժկալեաց ը(ստ) հրեշտակին, եւ զօրացաւ։ Լացին եւ խնդրեցին զիս, եւ ՛ի տան իմում գտին զիս ա́նդ պատմեցաւ ն(ո)ց(ա).
5եւ տ(է)ր ա(ստուա)ծ ամենակալ եղիցի յիշատակ ն(ո)ց(ա)։
6Եւ դու յա(ստուա)ծ քո դարձցիս. ողորմութի(ւն) եւ իրաւունս պահեսցես. եւ մերձեսցիս առ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն ժամ։
7Կշիռք անիրաւու(թ)ե(ան) ՛ի ձեռս քանանու, եւ սիրեւց յաղթահարել։
8եւ ասաց եփրեմ, մեծացա́յ գտի հանգիստ անձին իմոյ։ ա(մենայ)ն վաստակք ն(ո)ր(ա) մի́ գտցին նմա, զի վ(ա)ս(ն) անօրէնու(թ)ե(ան)ց յանցեաւ։
9Բայց ես տ(է)ր ա(ստուա)ծ քո որ հանի զքեզ յերկրէ́ն եգիպտացւոց, դարձեալ բնակեցուցից զքեզ ՛ի խորանս՝ ըստ աւուրցն տօնից։
10եւ խօսեցա́յց ը(ստ) մարգարէսն։ Եւ ես տեսի́լս յաճախեցից, եւ ՛ի ձեռս մարգարէից նմանեցայց։
11Եթէ ոչ գաղաագ էր, ապա սո́ւտ էին ՛ի գաղգաղա իշխանքն որ զոհէին. եւ սեղանք ն(ո)ց(ա) իբրեւ զկրայս ՛ի կո́րդ ագարակի։
12Եւ գնա́ց յակովբ ՛ի դաշտն ասորւոց. եւ ծառայեաց ի(սրայ)էլ վ(ա)ս(ն) կնոջ, եւ ՛ի ձեռն կնոջ զգուշացաւ։
13Եւ ՛ի ձեռն մարգարէին եհան տ(է)ր զի(սրայ)էլ յերկրէն եգիպտացւոց, եւ մարգարէի́ւ պահեցաւ։
14Բարկացո́ւյց զիս ի(սրայ)էլ՝ եւ զայրացոյց, եւ արիւն ն(ո)ր(ա) ՛ի վերայ նորա հեղցի։ զնախատինս նորա հատուսցէ նմա տ(է)ր։
1Ըստ բանիցն եփրամայ. իրաւունս առ նա ա(ստուծո)յ ի(սրայէ)լի. եւ ե́դ զայն ՛ի բահաղու՝ եւ մեռաւ։
2Եւ արդ դարձեալ յաւելին ՛ի մեղանչել. եւ արարին իւրեանց ձուլածո́յս յարծաթոյ իւրեանց ՛ի նմանութի(ւն) պատկերի կռոց. գործ ճարտարաց նուիրել ն(ո)ց(ա)։ եւ նոքա ասեն, զոհեցէ́ք մարդիկ, զի պակասեցին որթք։
3Վ(ա)ս(ն) այնորիկ եղիցին իբրեւ զամպ առաւօտու, եւ իբրեւ զցօղ վաղորդայնոյ որ անցանէ. եւ իբրեւ զփոշի հոսեալ ՛ի կալոյ, եւ իբրեւ զծուխ ՛ի պատուհանից։
4Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ քո, որ հաստատեցի զերկինս, եւ հաստատեցի զերկիր, որոյ ձեռք հաստատեցին զա(մենայ)ն զօրս երկնից, եւ ո́չ ցուցի քեզ երթալ զհետ ն(ո)ց(ա). եւ ես հանի զքեզ յերկրէն եգիպտացւոց. եւ ա(ստուա)ծ բա́ց յինէն ո́չ ծանիցես, եւ փրկիչ՝ ո́չ գոյ բա́ց յինէն։
5Ե́ս հովուէի́ քեզ յանապատի յանշէն երկրի,
6ըստ արօտի ն(ո)ց(ա) յագեցան եւ զմայլեցան, եւ հպարտացան սրտիւք իւրեանց. վ(ա)ս(ն) այնորիկ մոռացան զիս։
7Եւ ես եղէց ն(ո)ց(ա) իբրեւ զյովազ, եւ իբրեւ զինծ ՛ի ճանապարհին ասորեստանեայց։
8պատահեցից ն(ո)ց(ա) իբրեւ արջ քաղցեալ, եւ պատառեցի́ց զառագաստ սրտից ն(ո)ց(ա). եւ կերիցեն զն(ո)ս(ա) կորիւնք անտառի. եւ գազա́նք վայրի կեղեքեսցեն զն(ո)ս(ա)։
9Յապականութե(ան) քում ի(սրայ)էլ՝ ո՞վ իցէ որ օգնիցէ քեզ։
10Ո՞ւր է թագաւորն քո, նա́ փրկեսցէ զքեզ. յա(մենայ)ն քաղաքս քո իրա́ւ արասցէ քեզ։ զորմէ ասացերն թէ տո́ւր ինձ թագաւոր եւ իշխան։
11եւ ետու քեզ թագաւոր բարկութ(եամ)բ իմով, եւ կարճեցի սրտմտու(թեամ)բ իմով։
12Ծրա́ր անիրաւութե(ան)ց եփրեմ. եւ ծածկեալ կան մեղքն ն(ո)ր(ա)։
13երկունք իբրեւ ծննդականի հասցեն նմա. դա́ է որդին քո իմաստուն. վասն այնորիկ այժմիկ չկարասցէ հանդարտել ՛ի բեկման որդւոց։
14՛Ի ձերաց դժոխոց ապրեցուցի́ց զն(ո)ս(ա). եւ ՛ի մահուանէ փրկեցի́ց զն(ո)ս(ա)։ Ո՞ւր է յաղթութի(ւն) քո մահ. ո՞ւր է խայթոցք քո դժոխք։ Մխիթարու(թ)ի(ւն) ծածկեալ է յաչաց իմոց.
15քանզի նա ՛ի մէջ եղբարց զատուսցէ։ Ածցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) տ(է)ր հո́ղմ խորշակի յանապատէ. եւ ցմաքեցուսցէ զերակս ն(ո)ր(ա). եւ աւերեսցէ զաղբեւրս ն(ո)ր(ա)։ Սա ցամաքեցուսցէ́ զերկիր ն(ո)ր(ա), եւ զա(մենայ)ն անօթս ն(ո)ր(ա) ցանկալիս։
1Ապականեսցի շամրին զի ընդդէ́մ դարձաւ ա(ստուծո)յ իւրոյ։ ՛ի սո́ւր անկցին. եւ ստնդիա́ցք նորա զքարի́ հարցին, եւ յղիք ն(ո)ր(ա) պայթեսցեն։
2Դա́րձ ի(սրայ)էլ առ տ(է)ր ա(ստուա)ծ քո. զի տկարացա́ր յանօրէնու(թ)ի(ւն)ս քո։
3Առէ́ք ը(ստ) ձեզ բանս՝ եւ դարձարո́ւք առ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր. եւ ասացէ́ք ցնա. կարօ́ղ ես թողուլ զմեղս մեր զի մի́ առնուցուք անիրաւութի(ւն), այլ ընդունիցիք զբարիս. եւ հատուսցուք զպտուղ շրթանց մերոց. եւ վայելեսցեն ՛ի բարութե(ան) սիրտք ձեր։
4Ասորեստանեայն ո́չ փրկէ զմեզ, եւ յերիւարս ո́չ հեծցուք. եւ մի́ եւս ասասցուք աստուա́ծ մեզ զձեռագործս մեր։ զի որ ՛ի քեզդ է՝ ողորմեսցի́ որբոց։
5Բժշկեցից զբնակու(թ)ի(ւն)ս ն(ո)ց(ա). եւ սիրեցի́ց զն(ո)ս(ա) համօրէն. զի դարձա́ւ բարկու(թ)ի(ւն) իմ ՛ի նոցանէ։
6Եւ եղիցի իբրեւ զցօղ ի(սրայէ)լի. եւ ծաղկեսցէ իբրեւ զշուշան. եւ արձակեսցէ զարմատ իւր իբրեւ զլիբանոս։
7արձակեսցին ոստք ն(ո)ր(ա), եւ եղիցին իբրեւ զձիթենի պտղալից. եւ բուրեսցէ հոտ նորա իբրեւ զկնդրկի։
8Դարձցին եւ նստցի́ն ընդ յարկաւ ն(ո)ր(ա), կեցցեն եւ հաստատեսցին ցորենով. եւ ծաղկեսցէ իբրեւ զորթ յիշատակ ն(ո)ր(ա), եւ իբրեւ զգինի լիբանանու եղիցի
9եփրեմայ։ Զի՞ եւս կայ ն(ո)ր(ա) եւ կռոց, ե́ս խոնարհեցուցի զնա, եւ ես զօրացուցից զնա. ե́ս իբրեւ զայգի պտղախայծ՝ յինէ́ն գտաւ պտուղ ՛ի քեզ։
10Ո՞վ է իմաստուն՝ եւ իմասցի զայս. հանճարեղ՝ եւ ծանիցէ զայս։ զի ուղի́ղ են ճանապարք տ(եառ)ն. եւ արդարք գնասցեն ընդ ն(ո)ս(ա). եւ ամպարիշտք տկարասցին ՛ի նոսա։