1Տեսիլ Եսայայ որդւոյ Ամովսայ. զոր ետես ՛ի վ(ե)ր(այ) հրէաստանի, եւ ՛ի վ(ե)ր(այ) Ե(րուսաղէ)մի։ ՛Ի թագաւորու(թ)ե(ա)ն Ողիայ՝ եւ Յովաթամայ՝ եւ Աքազու՝ եւ Եզեկիայ, որք թագաւորեցին հրէաստանի։
2ԼՈ́ՒՐ ԵՐԿԻՆ ԵՒ Ո́ՒՆԿՆդիր երկիր՝ զի տ(է)ր խօսեցաւ։ Որդիս ծնայ եւ բարձրացուցի, եւ նոքա զիս անարգեցի́ն։
3Ծանեաւ եզն զստացիչ իւր, եւ էշ զմսուր տեառն իւրոյ. եւ ի(սրա)էլ զիս ո́չ ծանեաւ, եւ ժողովուրդ իմ զիս ՛ի միտ ո́չ առ։
4Վա́յ ազգին մեղաւորի. ժողովուրդ որ լի́ է մեղօք, սե́րմն ժանտ, որդիք անօրէ́նք. թողէք զտ(է)ր եւ բարկացուցէք զս(ուր)բն ի(սրայէ)լի։ օտարացա́ն եւ յետս կացին։
5զի՞ եւս յաւելուք վէրս յանօրէնու(թ)ի(ւն)ս։ Ա(մենայ)ն գլուխ ՛ի ցաւս, եւ ամ(ենայն) սիրտ ՛ի տրտմու(թ)ի(ւն)։
6յոտից մինչեւ ցգլուխ՝ չի́ք ՛ի նմա առողջութի(ւն). ո́չ վէրք՝ ո́չ այտումն, ո́չ հարուածք խխայթեալք. չի́ք սպեղանի ՛ի վ(ե)ր(այ) դնել, ո́չ ձէթ՝ եւ ո́չ պատանս։
7Երկիր ձեր՝ աւերակ. քաղաքք ձեր՝ հրձիգք. զաշխարհն ձեր առաջի ձեր օտա́րք կերիցեն, աւերեալ եւ կործանեալ յազգաց օտարաց։
8Լքեա́լ թողցի դուստր սիովնի իբրեւ զտաղաւար յայգւոջ, եւ իբրեւ զհովանի մրգապահաց ՛ի մէջ սեխենեաց. եւ իբրեւ զքաղա́ք պաշարեալ։
9Եւ եթէ ոչ տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց թողեալ էր մեզ զաւակ՝ իբրեւ զսոդոմ լինէաք, եւ գոմորա́յ նմանէաք։
10Լուարո́ւք զբան տ(եառ)ն իշխանք սոդոմածւոց. ո́ւնկն դիք օրինաց ա(ստուածո)յ ժողովուրդք գոմորացւոց։
11Զի՞ կայ՝ ի́մ եւ յաճախելոյ զոհիցդ ձերոց՝ ասէ տ(է)ր. յագեա́լեմ ողջակիզօք խոյոց ձերոց. եւ զճարպս գառանց, եւ զարիւն ցլուց նոխաղաց ո́չ կամիմ։
12եւ ո́չ թէ գայցէք յանդիման լինել ինձ։ Ո՞վ իսկ խնդրեաց զայդ ՛ի ձեռաց ձերոց։ կոխել զգաւիթս իմ մի́ յաճախէք։
13Եթէ մատուցանիցէք ինձ նաշիհ՝ զուր է։ եւ խունկք ձեր պի́ղծ են ինձ. զգլուխս ամսոց ձերոց՝ եւ զշաբաթս՝ եւ զօրն մեծ՝ ո́չ առնում յանձն։
14զպահս եւ զդատարկութի(ւն)ս, եւ զամսագլուխս ձեր, եւ զտօնս ձեր ատեա́ց անձն իմ։ Յագեալ եմ ձեւք, ո́չ եւս ներեցից մեղաց ձերոց։
15յորժամ համբառնայցէք զձեռս ձեր՝ դարձուցի́ց զերեսս իմ ՛ի ձէնջ. եւ եթէ յաճախիցէք յաղօթս՝ ո́չ լուայց ձեզ. զի ձեռք ձեր լի́ են արեամբ։
16Լուացարո́ւք, սրբեցարո́ւք. ընկեցէ́ք զչարիս ձեր յանձանց ձերոց առաջի աչաց իմոց։ դադարեցէ́ք ՛ի չարեաց ձերոց։
17ուսարո́ւք զբարիս գործել։ խնդրեցէք զիրաւունս. փրկեցէ́ք զզրկեալն. դա́տ արարէք որբոյն, եւ տո́ւք իրաւունս այրւոյն։
18Եւ եկայք խօսեցարուք ընդ միմեանս՝ ասէ տ(է)ր. եւ եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ՝ իբրեւ զձիւն սպիտա́կ արարից. եւ եթէ իցեն իբրեւ զորդան կարմիր՝ իբրեւ զա́սր սուրբ արարից։
19Եւ եթէ ախորժեսջիք եւ լուիջիք ինձ՝ զբարութի́(ւն)ս երկրի կերիջիք։
20ապա թէ ոչ կամիցիք լսել ինձ, սո́ւր կերիցէ զձեզ. քանզի բերան տ(եառ)ն խօսեցաւ զայս։
21Զի՞արդ եղեւ պոռնիկ քաղաքն հաւատարիմ սիոն, լի́ հաւատովքն՝ յորում արդարու(թ)ի(ւն) հանգուցեալ էր, եւ արդ՝ սպանօղք են։
22Արծաթ ձեր անփորձ. վաճառականք ձեր խառնեն ջուր ը(նդ) գինի։
23իշխանք ձեր ապստամբք, գողակիցք են գողոք, սիրեն զկաշառս, վրիժագործք. որբոց իրաւունս ո́չ առնեն, եւ դատաստանի այրեաց՝ ունկն ո́չ դնեն։
24Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր տ(է)ր զօրութե(ան)ց հզօրն ի(սրայէ)լի. վա́յ ձեզ հզօրքդ ի(սրայէ)լի, զի ո́չեւս դադարեսցէ բարկութի(ւն) իմ ՛ի հակառակորդաց իմոց. եւ դատաստանօք դատեցայց զթշնամիս իմ։
25Եւ արկից զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) քո. եւ ածից քեզ եռա́նդն ՛ի սրբութի(ւն) ապստամբացդ, եւ զապստամբսդ կորուսից. եւ բարձից ՛ի քէն զամ(ենայն) անօրէնս. եւ զամ(ենայն) ամբարտաւանս խոնարհեցուցի́ց։
26եւ կացուցից ՛ի վ(ե)ր(այ) քո դատաւորս իբրեւ զառաջինն, եւ զխորհրդականս քո ո(ր)պ(էս) իսկզբանէ́ն։ եւ ապա կոչեսջիր դու քաղաք արդարութե(ան)՝ մա́յր քաղաքաց հաւատարիմ սիովն։
27Զի իրաւամբք եւ արդարու(թեամ)բ փրկեսցի գերու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա), եւ ողորմու(թեամ)բ։
28Եւ խորտակեսցի́ն անօրէնք եւ մեղաւորք ՛ի միասին. եւ ոյք թողին զտ(է)ր՝ վախճանեսցին ՛ի միասին։
29Քանզի արդ՝ ամաչեսցեն ՛ի կուռս իւրեանց ընդ որս ինքեանք հաճեալ էին. եւ զգեցցին զամօթ ՛ի դրօշեալս իւրեանց զորս ինքեանքն արարին։ եւ ամաչեսցեն ՛ի պարտէզս իւրեանց որոց ցանկացան։
30Զի եղիցին իբրեւ զբեւեկնի́ տերեւաթափ, եւ իբրեւ զդրախտ որոյ ո́չ գուցէ ջուր։
31Եւ եղիցի զօրու(թ)ի(ւն) ն(ո)ց(ա) իբրեւ զծեծա́ծ վշոյ. եւ գործք ն(ո)ց(ա) իբրեւ զկայծակունս հրոյ. եւ այրեսցին անօրէնք եւ մեղաւորք ՛ի միասին. եւ ո́չ ոք իցէ որ շիջուցանիցէ։
1Բանն որ եղեւ առ Եսայի որդի ամովսայ՝ ՛ի վերայ հրէաստանի եւ ՛ի վերայ ե(րուսաղէ)մի։
2Զի եղիցի յաւուրս յետինս յայտնի́ լեառն տ(եառ)ն. եւ տուն ա(ստուածո)յ ՛ի վ(ե)ր(այ) գլխոց լերանց։ եւ բարձրասցի ՛ի վ(ե)ր(այ) բլրոց. եւ եկեսցե́ն ՛ի նա ամ(ենայն) հեթանոսք։
3Եւ երթիցեն ժողովուրդք բազումք, եւ ասասցեն. եկա́յք ելցուք ՛ի լեառն տ(եառ)ն եւ ՛ի տուն ա(ստուածո)յ յակովբայ. եւ պատմեսցէ մեզ զճանապարհս իւր, եւ գնասցուք ընդ նա։ Զի ՛ի սիոնէ ելցեն օրէնք, եւ բան տ(եառ)ն յե(րուսաղէ)մէ։
4եւ դատեսցի ՛ի մէջ հեթանոսաց, եւ յանդիմանեսցէ զժողովուրդս բազումս։ Եւ ձուլեսցեն զսուսերս իւրեանց ՛ի խոփս, եւ զսուինս իւրեանց ՛ի մանգաղս։ եւ ո́չ առնուցու ազգ յազգի վ(ե)ր(այ) սուր. եւ ո́չեւս ուսանիցին տալ պատերազմ։
5Եւ արդ դու տուն յակոբու՝ եկա́յք երթիցուք ՛ի լո́յս տ(եառ)ն։
6քանզի եթո́ղ նա զժողովուրդ իւր զտունն յակովբայ. զի լցա́ւ իբրեւ զառաջինն աշխարհ ն(ո)ց(ա) հմայիւք իբրեւ զայլազգեաց, եւ որդիք բազումք՝ այլազգիք ծնան ն(ո)ց(ա)։
7Լցա́ւ աշխարհ ն(ո)ց(ա) ոսկւով եւ արծաթով՝ եւ ո́չ էր թիւ գանձուց ն(ո)ց(ա)։ լցա́ւ երկիր ն(ո)ց(ա) երիվարօք՝ եւ ո́չ թիւ կառաց ն(ո)ց(ա)։
8Լցա́ւ երկիր ն(ո)ց(ա) գարշելեօք գործոց ձեռաց իւրեանց, եւ երկի́ր պագին որոց արարին մատունք ն(ո)ց(ա)։
9խոնարհեցաւ մարդ, եւ յերկի́ր կործանեցաւ այր. եւ ո́չ ներեցից ն(ո)ց(ա)։
10Եւ արդ երթա́յք մտէ́ք ընդ վիմօք, եւ թաքերո́ւք յերկրի յերեսաց ահի տ(եառ)ն, եւ ՛ի փառաց զօրու(թ)ե(ան) ն(ո)ր(ա). յորժամ յարիցէ վանել զերկիր։
11Զի աչք տ(եառ)ն բարձո́ւնք են, եւ մարդ տառապեալ։ եւ խոնարհեսցի́ բարձրու(թ)ի(ւն) մարդկան, եւ բարձրասցի տ(է)ր միայն յաւուր յայնմիկ։
12Զի օ́ր տ(եառ)ն զօրութե(ան)ց ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) հպարտից եւ ամբարտաւանից, եւ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) բարձրացելոց եւ վերացելոց, եւ խոնարհեսցին։
13Եւ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) մայրից լիբանանու բարձրացելոց եւ վերացելոյ. եւ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) ծառոց կաղնեաց բասանու։
14եւ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) լերանց բարձանց։ եւ ՛ի վերայ ամ(ենայն) բլրոց բարձրացելոց։
15Եւ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) աշտարակաց բարձրացելոց։ եւ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) պարսպաց բարձրացելոց։
16եւ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) նաւաց ծովու։ եւ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) նադիսի գեղեցկութե(ան) նաւաց։
17Եւ խոնարհեսցի́ ամ(ենայն) մարդ, եւ անկցի́ հպարտու(թ)ի(ւն) մարդկան. եւ բարձրասցի տ(է)ր միայն յաւուր յայնմիկ։
18Եւ զձեռագործս իւրեանց զամ(ենայն) տարցին
19թաքուսցեն յայրս եւ ՛ի ծերպս վիմաց՝ եւ ՛ի սորս երկրի, յերեսաց ահի տ(եառ)ն եւ ՛ի փառաց զօրու(թ)ե(ան) նորա, յորժամ յարիցէ վանել զերկիր։
20Զի յաւուր յայնմիկ հանցէ մարդ զգարշելիս իւր զարծաթեղէնս եւ զոսկեղէնս զոր արարին, երկի́ր պագանել սնոտեաց եւ չղջիկանաց.
21մտանե́լ ՛ի ծակս վիմի հաստատնոյ՝ եւ ՛ի ծերպս վիմաց. յերեսաց ահի տ(եառ)ն՝ եւ ՛ի փառաց զօրութե(ան) ն(ո)ր(ա), յորժամ յարիցէ վանել զերկիր։
22Լռե́լ ձեզ ՛ի մարդոյն յորում գոյ շունչ յռընգունս ն(ո)ր(ա). զի ընդ ո՞ւմ ումեք համարեսցի նա։
1Ահաւասիկ տ(է)ր տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց բարձցէ́ ՛ի հրէաստանէ եւ յե(րուսաղէ)մէ զայր հզօր՝ եւ զկին զօրաւոր, զզօրու(թ)ի(ւն) հացի, եւ զզօրու(թ)ի(ւն) ջրոյ։
2զհսկայն եւ զզօրաւորն, եւ զայր պատերազմօղ, եւ զդատաւոր, եւ զմարգարէ, եւ զքննիչ, եւ զծեր.
3եւ զյիսնապետ, եւ զսքանչելի խորհրդական, եւ զիմաստուն ճարտարապետ, եւ զհաճարե́ղն զունկնդիր։
4Եւ կացուցից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) մանկո́ւնս իշխանս. եւ խաբեբա́յք տիրեսցեն ն(ո)ց(ա)։
5Եւ անկցի́ ժողովուրդն՝ այր ընդ այր, եւ այր ընդ ընկերի իւրում։ ընդ հարցի մանուկն ընդ ծերոյն, եւ անարգն ընդ պատուականին։
6Զի բուռն հարկանիցէ այր զեղբօրէ իւրմէ, կամ զընտանւոյ հօր իւրոյ, եւ ասիցէ. հանդերձք գո́ն քո, լե́ր մեր իշխան. եւ կերակուր մեր ընդ քե́զ լիցի։
7Տացէ́ պատասխանի յաւուր յայնմիկ՝ եւ ասասցէ. ո́չ եղէց իշխան, զի ո́չ գոյ ՛ի տա́ն իմում հաց՝ եւ ո́չ հանդերձ. եւ ո́չ եղէց իշխան ժողովրդեանս ա́յսմիկ։
8Զի լքա́ւ ե(րուսաղ)էմ, եւ հրէաստան կործանեցաւ. եւ լեզուք ն(ո)ց(ա) անօրէնութ(եամ)բ ՛ի տ(թեն)է ապստամբեցին։
9Վ(ա)ս(ն) որոյ խոնարհեցա́ն փառք ն(ո)ց(ա), եւ ամօթ երեսաց ն(ո)ց(ա) ծածկեա́ց զն(ո)ս(ա). զի զամպ փառաց ն(ո)ր(ա) թշնամանեցին. եւ զմեղս իւրեանց իբրեւ զսոդոմացւոցն պատմեցին եւ յա́յտ արարին։ Վա՞յ անձանց ն(ո)ց(ա) զի խորհեցան խորհուրդ չար առանձինն՝
10եւ ասեն. կապեսցո́ւք զարդարն՝ զի դժպհի́ եղեւ մեզ։ Այսուհետեւ զարդիւնս գործոց իւրեանց կերիցեն։
11Վա́յ անօրինին։ չարիք ըստ գործոց ձեռաց իւրոց անցցեն ը(նդ) նա։
12Ժողովո́ւրդ իմ՝ հարկահանք ձեր ճռաքա́ղ առնեն զձեզ, եւ պահանջօղք տիրե́ն ձեզ։ ժողովուրդ իմ որ երանենդ ձեզ՝ խաբեն զձեզ, եւ զշաւիղս ոտից ձերոց խռովեցուցանե́ն։
13Այլ արդ հասցէ́ տ(է)ր ՛ի դատաստան, եւ կացուսցէ յայտնի զժողովուրդ իւր.
14ինքնի́ն տ(է)ր ՛ի դա́տ եկեսցէ ընդ ծերս ժողովրդեան իւրոյ՝ եւ ընդ իշխանս ն(ո)ց(ա)։ դուք զի՞ հրկէ́զ արարէք զայգի իմ, եւ յափշտակութի(ւն) թնանկի́ն է ՛ի տունս ձեր։
15դուք զի՞ զրկէք զժողովուրդ իմ, եւ զերեսս տնանկաց լի́ առնէք ամօթով, ասէ տ(է)ր տ(է)ր զօրութե(ան)ց։
16Ա́յսպէս ասէ տ(է)ր։ փոխանակ զի հպարտացան դստերք սիովնի, եւ գնացին ՛ի բա́րձր պարանոց. յօնիւքն ակնարկէին, եւ ՛ի գնացս իւրեանց քարշէին զստորոտս իւրեանց, եւ ոտիւքն կաքաւէին։
17Եւ խոնարհեցուսցէ ա(ստուա)ծ զիշխանս դստեր սիոնի, եւ մերկասցէ́ տ(է)ր զզարդ ն(ո)ց(ա)
18յաւուր յայնմիկ։ եւ հանցէ տ(է)ր զփառս հանդերձից ն(ո)ց(ա), եւ զպատմուճանս նոցա.
19եւ զհեւսս, զծամակալս, եւ զպսակակալս,
20եւ զմահիկս, եւ զզարդ երեսաց ն(ո)ց(ա). եւ զպատճուճանս զարդու փառաց ն(ո)ց(ա), եւ զքօղէս, եւ զապարանջանս, եւ զմեհեւանդս, եւ զդինգս.
21եւ զմատանիս, եւ զկշտապանակս նոցա, զդիպակս, եւ զճեղանակս։
22Զեզրածիրանին, եւ զմիջնածիրանին, զառտնին արկանելի, եւ զերեւելի լակոնացին։
23զբեհեզն, եւ զերկնագոյն, եւ զկարմիր շղաշատեռն, եւ զճամկաւորն, եւ զոսկեճամուկն, եւ զոսկէտտուն։
24Եւ եղիցի փոխանակ հոտոցն անուշից՝ փոշի́. եւ փոխանակ կամարացն՝ չուա́ն գօտի. եւ փոխանակ ոսկեզարդո́ւ գլխոյն կնդութի(ւն)՝ վ(ա)ս(ն) գործոց քոց. եւ փոխանակ ոսկեհուռ դիպակին՝ քո́ւրձ զգեցցիս։
25Եւ որդիդ քո սիրելի զոր սիրես՝ սրո́վ մեռցի. եւ իշխանք ձեր սրո́վ անկցին։
26եւ թշուառասցին, եւ սո́ւգ զգեցցին սապատք զարդուց ձերոց։ եւ մնասջիր միայն, եւ յերկի́ր կործանեսջիր։
1եւ բուրն հարկանիցեն եւթն կին զառնէ́ միոջէ՝ եւ ասիցեն. հաց՝ զմե́ր կերիցուք՝ եւ հանդերձ՝ զմե́ր զգեցցուք. բայց միայն անո́ւն քո կոչեսցի ՛ի վ(ե)ր(այ) մեր. բա́րձ ՛ի մէնջ զնախատինս մեր։
2Յաւուր յայնմիկ ծագեսցէ ա(ստուա)ծ խորհրդովք փառօք իւրովք յերկիր, բարձրացուցանե́լ եւ փառաւո́ր առնել զմնացորդս ի(սրայէ)լի։
3Եւ մնացօրդքն սիովնի, եւ մնացորդքն ե(րուսաղէ)մի սո́ւրբք կոչեսցին՝ ամենեքեան որ գրեցան յե(րուսաղէ)մ ՛ի կեանս։
4Զի լւասցէ տ(է)ր զաղտն ուստերաց եւ դստերաց սիոնի եւ զե(րուսաղէ)մի. եւ զարիւնն ՛ի բաց սրբեսցէ ՛ի միջոյ ն(ո)ց(ա) հոգւով դատաստանաց, եւ հոգւով այրման։
5Եւ եկեսցէ եւ հասցէ տ(է)ր, եւ եղիցի ամ(ենայն) տեղի լերինն սիոնի, եւ ամ(ենայն) որ շուրջ զնովաւ իցէ՝ հովանի́ ամպոյ ՛ի տուէ. իբրեւ զծուխ եւ զլոյս հրոյ բորբոքելոյ ՛ի գիշերի. ամ(ենայն) փառօք ծածկեսցի։
6Եւ եղիցի հովանի́ ՛ի տօթոյ, եւ յա́րկ ծածկութե(ան) ՛ի խստութ(են)է անձրեւոյ։
1Երգիցից սիրելւոյ այգւոյ իմոյ զերգս սիրելւոյ նորա։
2Ցանգով փակեցի՝ ամրու(թեամ)բ պարսպեցի ձիղաբա́րձ զարդարեցի. եւ տնկեցի որթ սորէկ։ աշտարակ շինեցի ՛ի միջի ն(ո)ր(ա). եւ գո́ւբ հնծան փորեցի ՛ի նմա. եւ մնացի զի բերցէ խաղող, եւ եբեր փո́ւշ։
3Եւ այժմ ա́րք յուդայ եւ բնակիչք ե(րուսաղէ)մի. դա́տ արարէք ընդիս եւ ը(նդ) այգի իմ։
4զի՞նչ առնե́լ էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա. մնացի զի բերցէ խաղող՝ եւ եբեր փուշ։
5Եւ արդ՝ ես ինձէ́ն պատմեցից զինչ արարից ը(նդ) այգի իմ. քակեցի́ց զցանգ ն(ո)ր(ա), եւ եղիցի յափշտակու(թ)ի(ւն). կործանեցից զպարիսպս ն(ո)ր(ա), եւ եղիցի ՛ի կոխումն։
6եւ թողի́ց զայգի իմ. եւ մի́ յատցի, եւ մի́ բրեսցի. եւ բուսցի ՛ի նմա փո́ւշ իբրեւ ՛ի խոպանի։ եւ պատուէ́ր տաց ամպոց իմոց զի մի́ տեղասցեն յայգի իմ։
7Զի այգի տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց՝ տունն ի(սրայէ)լի է. եւ մարդն յուդայ նորատո́ւնկ սիրելի. մնացի զի արասցէ իրաւունս՝ եւ արա́ր անիրաւութի(ւն), եւ ո́չ արդարու(թ)ի(ւն)՝ այլ աղաղա́կ։
8Վա́յ այնոցիկ որ յարեն տուն ՛ի տուն, եւ ագարակ առ ագարա́կ մերձեցուսցեն, զի զընկերին հանիցեն։ միթէ միա՞յն բնակելոց իցէք յերկրի։
9Նա աւանիկ ա́զդ եղեւ յականջս տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց այդ ամ(ենայն)։ Զի եթէ եղիցին տունք բազումք, սակայն յաւե́ր դարձցին. եւ եթէ մեծամեծք եւ գեղեցիկք իցեն, ո́չ ոք իցէ որ բնակիցէ ՛ի ն(ո)ս(ա)։
10Զի ուր գործիցեն տա́սն լուծք եզանց, եղիցի անդ սափո́ր մի. եւ որ սերմանիցէ արդո́ւս վեց, ժողովեսցէ գրիւս երիս։
11Վայ այնոցիկ որ յառնեն ը(նդ) առաւօտս՝ եւ զհե́տ լինին ցքւոյն. որ երեկանա́ն ՛ի նմին. զի գինին իսկ անդէն զնոսին այրէ́։
12Փողովք եւ թմբկաւ եւ քնարաւ, եւ երդովք զգինին ըմպեն. եւ ՛ի գործս տ(եառ)ն ո́չ հային, եւ զգործս ձեռաց ն(ո)ր(ա) ո́չ առնուն ՛ի միտ։
13Այսուհետեւ ՛ի գերու(թ)ի́(ւն) մատնեցաւ ժողովուրդ իմ, վ(ա)ս(ն) չճանաչելոյ ն(ո)ց(ա) զտ(է)ր. եւ բազո́ւմ եղեն դիակունք ն(ո)ց(ա) վ(ա)ս(ն) սովոյ հացի եւ ծարաւոյ ջրոյ։
14Եւ լայնեցի́ն դժոխք զանձինս իւրեանց՝ եւ բացին զբերանս իւրեանց՝ զի մի́ դադարեսցեն։ եւ իջցե́ն փառաւորք՝ եւ մեծամեծք, եւ մեծատունք եւ ժանտագործք ն(ո)ց(ա), եւ զուարճացեալն ՛ի նմա։
15Եւ խոնարհեսցի́ մարդ, եւ անարգեսցի́ այր։ եւ աչք ամբարտաւանք խոնարհեսցին։
16եւ բարձրասցի տ(է)ր զօրութե(ան)ց իրաւամբք, եւ ս(ուր)բն փառաւորեսցի արդարութ(եամ)բ։
17Եւ արածեսցի́ն յափշտակեալքն իբրեւ ցուլք. եւ զաւերակս մնացելոցն գառի́նք կերիցեն։
18Վա́յ այնոցիկ ոյք ձգեն զմեղս իւրեանց իբրեւ երկա́յն պարանաւ. եւ իբրեւ փոկով լծոյ երնջոց զանօրէնու(թ)ի(ւն)ս։
19Ոյք ասեն թէ վաղվաղակի մերձեսցի զոր առնելո́ցն իցէ՝ զի տեսցո́ւք. եւ եկեսցէ խորհուրդ սրբոյն ի(սրայէ)լի՝ զի գիտասցո́ւք։
20Վա́յ այնոցիկ ոյք ասիցեն զչա́րն բարի, եւ զբարի́ն չար. ոյք դնիցեն զլոյսն խաւար, եւ զխաւար լոյս. ոյք դնիցեն զդառն քաղցր, եւ զքաղցրն դառն։
21Վա́յ այնոցիկ որ զանձինս առ իմաստո́ւնս ունիցին, եւ յաչս անձանց իւրեանց խորհրդականս։
22Վա́յ հզօրաց ձերոց որ ըմպեն զգինին, եւ իշխանացդ որ խառնեն զցքին.
23որ արդարացուցանեն զամպարիշտն վ(ա)ս(ն) կաշառոց, եւ զիրաւունս գողանան զարդարոյն։
24Վ(ա)ս(ն) այնորիկ ո(ր)պ(էս) վառի եղէգն ՛ի կայծականց հրոյ, ա́յնպէս այրեսցին ՛ի բորբոքեալ բոցոյ։ եւ արմա́տ ն(ո)ց(ա) իբրեւ զմղեղ եղիցի. եւ ծաղիկ ն(ո)ց(ա) իբրեւ զփոշի́ ելանիցէ։ զի ո́չ կամեցան զօրէնս տ(եառ)ն զօրութե(ան)ց, այլ գրգռեցին եւս զբանս սրբոյն ի(սրայէ)լի։
25Եւ բարկացա́ւ սրտմտու(թեամ)բ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեան իւրոյ, եւ արկ զձեռն իւր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)՝ եւ սատակեաց զն(ո)ս(ա)։ բարկացա́ւ ՛ի վ(ե)ր(այ) լերանց, եւ եղեն դիակունք ն(ո)ց(ա) իբրեւ աղբ զճանապարհաւ։ ՛Ի վ(ե)ր(այ) այսր ամ(ենայն)ի ո́չ դարձաւ սրտմտութի(ւն) ն(ո)ր(ա), այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է։
26Այսուհետեւ ամբարձցէ́ նշան յազգս հեռաւորս, եւ ածցէ զնոսա ՛ի ծագաց երկրի. եւ ահա վաղվաղակի արա́գս ընթասցին, եւ թեթե́ւս հասանիցեն։
27Ո́չ քաղցիցեն, եւ ո́չ վաստակեսցեն, եւ ոչ նիրհասցեն, եւ ո́չ ննջեսցեն, եւ ո́չ լուծցեն զգօտիս ՛ի միջոյ իւրեանց, եւ ո́չ հատցին խրացք կօշկաց ն(ո)ց(ա)։
28Որոց նե́տք իւրեանց սրեալ են, եւ աղեղունք լարեալ։ սմբա́կք երիվարաց ն(ո)ց(ա) իբրեւ զվէմ հաստատուն համարեցան։ անի́ւք կառաց ն(ո)ց(ա) իբրեւ զմրրիկ։
29Դիմեսցե́ն իբրեւ զառիւծունս, եւ հասցեն իբրեւ զկորիւնս առիւծուց. գոչեսցեն՝ եւ յարձակեսցին, եւ հատցեն գազանաբար. եւ ո́չ ոք իցէ որ փրկիցէ զն(ո)ս(ա)։
30Աղաղա́կ արասցէ վ(ա)ս(ն) նոցա յաւուր յայնմիկ, իբրեւ զձայն ծովու ամբոխելոյ ալեօք։ Հայեսցին յերկինս ՛ի վեր՝ եւ յերկիր ՛ի խոնարհ, եւ ահա խաւա́ր խստու(թ)ե(ան) ՛ի տարակուսանս ն(ո)ց(ա)։
1Եւ եղեւ յամին յորում մեռաւ ողիա արքայ, տեսի́ զտ(է)ր նստեալ յաթոռ բարձրութե(ան) եւ վերացելոյ. եւ լի́ էր տունն փառօք ն(ո)ր(ա)։
2Եւ սրոբէք կային շո́ւրջ զնովաւ. վե́ց թեւք միոյ՝ եւ վե́ց թեւք միոյ. երկունք ծածկէին զերեսս իւրեանց, եւ երկունք ծածկէին զոտս իւրեանց, եւ երկունք թռուցեալ։
3Աղաղակէին մի առ մի՝ եւ ասէին. ս(ուր)բ. ս(ուր)բ. ս(ուր)բ. Տ(է)ր զօրութե(ան)ց՝ լի́ է ամ(ենայն) երկիր փառօք ն(ո)ր(ա)։
4Եւ վերացաւ դրանդն ՛ի ձայնէն զոր աղաղակէին, եւ տունն լի́ եղեւ ծխով։
5Եւ ասեմ, վա́յ է ինձ՝ ես ա́յր տառապեալ զի՞արդ կա́մս, հիացեալ։ զի մարդ եմ՝ եւ պի́ղծ շրթունս ունիմ, եւ ՛ի մէջ պղծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ ես. եւ զտ(է)ր զօրութե(ան)ց տեսի աչօք իմովք։
6Եւ առաքեցաւ առ իս մի ՛ի սրովբէից անտի, եւ ՛ի ձեռին իւրում ունէր կայծակն. զոր առեալ ունելեօք ՛ի սեղանոյ անտի, եբեր
7մերձեցո́յց ՛ի բերան իմ, եւ ասէ. ահաւասիկ մերձեցաւ ա́յդ ՛ի շրթունս քո, եւ հանցէ զանօրէնութի(ւն)ս քո, եւ զմեղս քո սրբեսցէ́ ՛ի քէն։
8Եւ լուայ զբարբառ տ(եառ)ն որ ասէր. զո՞ առաքեցից * եւ կամ ո՞վ երթիցէ առ այն ժողովուրդ։ եւ ասեմ, ահաւասիկ ես՝ առաքեա́ զիս։
9Եւ ասէ, ե́րթ եւ ասա́ ցժողովուրդն ցայն. լսելով լուիջիք՝ եւ մի́ իմասջիք, եւ տեսանելով տեսջիք՝ եւ մի́ գիտասջիք։
10Զի թանձրացա́ւ սիրտ ժողովրդեանդ այդորիկ, եւ ակընջօք իւրեանց ծանունս լուան. եւ զաչս իւրեանց կափուցին զի մի́ երբէք տեսանիցեն աչօք, եւ լուիցեն ակընջօք, եւ իմանայցեն սրտիւք, եւ դարձցին՝ եւ բժշկեցից զն(ո)ս(ա)։
11Եւ ասեմ. մինչեւ յե՞րբ տ(է)ր։ եւ ասէ՝ մինչեւ աւերեսցին քաղաքք ՛ի բնակչաց, եւ տունք առ ՛ի չգոյէ́ մարդկան. եւ մնասցէ երկիրդ աւերա́կ։
12Եւ յետ այսորիկ յերկարեսցէ ա(ստուա)ծ մարդկան, եւ բազմասցին մնացեալքն յերկրի։
13Սակայն եւ ՛ի նմանէ́տասանորդեսցեն. եւ դարձեալ եղիցին ՛ի գերու(թ)ի(ւն) եւ յափշտակութի(ւն), իբրեւ զբեւեկնի տերեւաթափ, եւ իբրեւ զկաղին թօթափեալ յիւրաքանչիւր պատենից * զաւակն ս(ուր)բ արձանութի(ւն) ն(ո)ր(ա)։
1Եւ եղեւ յաւուրս աքազու յովաթամայ որդւոյ ողիայ՝ թագաւորին հրէաստանի. ե́լ հռասիմ արքայ արամայ, եւ փակէէ որդի հռովյելայ արքայի ի(սրայէ)լի ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի, տա́լ ընդ նմա պատերազմ. եւ ո́չ կարացին պաշարե́լ զնա։
2Ա́զդ եղեւ ՛ի տուն դաւթի՝ եւ ասէ, միաբանեաց արամ ընդ եփրեմայ. եւ զարհուրեցա́ւ անձն ն(ո)ր(ա), եւ աձնձ ժողովրդեան նորա, զիւրօրինակ շարժեսցի յանտառի ծա́ռ մի ՛ի հողմոյ։
3Եւ ասէ տ(է)ր ցեսայի. ե́լ ընդ առաջ աքազու՝ դու եւ մնացեալ որդին քո յասուբ, հանդէ́պ աւազանին վերին ճանապարհի ագարակին թափչի։
4եւ ասասցե́ս ցնա. զգո́յշ լեր՝ հանդարտեա́, եւ մի́ երկնչիր. եւ մի́ զարհուրեսցի անձն քո յերկուց փայտից խանձողացն ծխելոց. զի յորժամ հասանիցէ բարկութի(ւն) սրտմտութե(ան) իմոյ, դարձեա́լ բժշկեցից։ եւ որդին արամայ՝ եւ որդին ռովմելայ։
5զի խորհեցան խորհուրդ չար* եփրեմ եւ որդին ռովմելայ զքէն՝ եւ ասեն։
6Ելցո́ւք ՛ի հրէաստան՝ խօսեսցո́ւք ը(նդ) ն(ո)ս(ա), դարձուսցո́ւք զն(ո)ս(ա) առ մեզ. եւ կացուսցուք նոցա թագաւոր զորդին տաբելայ։
7Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. մի́ կացցէ խորհուրդն այն, եւ մի́ եղիցի։
8այլ գլուխ արամայ դամասկոս, եւ գլուխ դամասկոսի հռասիմ. եւ ա́յլեւս վաթսուն եւ հինգ ամ, եւ պակասեսցէ թագաւորութի(ւն)ն եփրեմի ՛ի ժողովրդենէ անտի։
9Եւ գլուխ եփրեմայ սոմորովն, եւ գլուխ սոմորովնի որդին ռովմելայ։ եւ եթէ ո́չ հաւատայցէք, եւ ո́չ ՛ի միտ առնուցուք։
10Եւ յաւել տ(է)ր խօսե́լ ընդ աքազու՝ եւ ասէ.
11խնդրեա́ դու քեզ նշան ՛ի տ(եառն)է ա(ստուածո)յ քումմէ ՛ի խորու(թ)ե(ան) կամ ՛ի բարձրու(թ)ե(ան)։
12Եւ ասէ աքազ. ո́չ խնդրեցից՝ եւ ո́չ փորձեցից զտ(է)ր։
13եւ ասէ՝ արդ լուարո́ւք տուն դաւթի. թեթեւ՞ ինչ թուիցի ձեզ աշխատութի(ւն) հասուցանել մարդկան. եւ զի՞արդ հասուցանէք աշխատու(թ)ի(ւն) տ(եառ)ն։
14Վ(ա)ս(ն) այդորիկ տացէ́ ձեզ տ(է)ր ինքնին նշան։ Ահա կո́յսն յղասցի՝ եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն ն(ո)ր(ա) Ե́մմանուէլ։
15իւղ եւ մեղր կերիցէ. մինչչե́ւ ինչ իցէ ծանուցեալ ն(ո)ր(ա). կամ ախորժեալ յառաջագոյն զչարու(թ)ի(ւն), ընտրսցէ́ զբարին։
16Վ(ա)ս(ն) այնորիկ մինչչե́ւ ծանուցեալ իցէ մանկանն զբարի կամ զչար, անարգեսցէ́ զչարն՝ եւ ընտրեսցէ զբարին։ եւ մնասցէ երկիրդ՝ յորմէ գուդ կասկածես յերեսաց երկուց թագաւորացն։
17Այլ ածցէ́ ա(ստուա)ծ ՛ի վ(ե)ր(այ) քո, եւ ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեան քոյ, եւ ՛ի վ(ե)ր(այ) տան հօր քոյ աւուրս՝ որ չե́ւ եւս են եկեալ, յորմէ օրէ եհա́ն եփրեմ ՛ի հրէաստանէ զարքայն ասորեստանեայց։
18եւ եղիցի յաւուր յայնմիկ շարժեսցէ́ տ(է)ր զճանճիւռնն որ տիրեսցէ յայնկոյս գետոյն եգիպտացւոց, եւ զձիաստացն որ է յերկրին ասորեստանեայց։
19Եւ եկեսցեն ամենեքեան, եւ հանգիցեն ՛ի ձորս երկրիդ, եւ ՛ի ծերպս վիմաց, եւ յայրս, եւ յամ(ենայն) փապարս, եւ յամ(ենայն) փայտս։
20Յաւուր յայնմիկ գերծցէ́ տ(է)ր սրովն մեծաւ եւ արբեցելով, յա́յնկոյս գետոյն թագաւորին ասորեստանեայց, զգլո́ւխ եւ զմա́զ ոտից, եւ զմօրուսն սրբեսցէ։
21Եւ եղիցի յաւուր յայնմիկ բուծցէ́ մարդ երինջ մի յարջառոց, եւ մտքիս երկուս.
22եւ եղիցի * ՛ի բազմւոթ(են)է կաթինն՝ կերիցէ եւղ. զի եւղ եւ մեղր կերիցէ ամ(ենայն) որ մնացեալ իցէ յերկրին։
23Եւ եղիցի յաւուր յայնմիկ ամ(ենայն) տեղի՝ ուր իցէ հազա́ր որթ՝ հազա́ր կշռոյ սկեղ. խոպանասցի́ եւ ՛ի փուշ դարձցի։
24նետողք եւ աղեղնաւորք մտանիցեն անդր։ Զի խոպանացեալ եւ փշաբեր եղիցի ամ(ենայն) երկիր,
25եւ ամ(ենայն) լեառնն արօրադի́ր ակօսաբե́կ լիցի. եւ մի́ հասցէ անդր երկեւղ. զի եղիցի ՛ի խոպանէն եւ ՛ի փշոյ՝ յարօտ գառին եւ ՛ի կոխան եզին։
1Եւ ասէ ցիս տ(է)ր, ա́ռ դու քեզ տոմս մի նո́ր մեծ. եւ գրեսցես ՛ի նմա՝ գրչաւ առն ճարտարի, արագարա́գ զաւար հարկանել՝ եւ վաղվաղակի́ զապուռ ժողովել. քանզի հասեալ է։
2Եւ վկա́յս կացուսցես ինձ արս հաւատարիմս, զուրիա քահանայ՝ եւ զզաքարիա որդի բարաքեայ։
3Եւ մերձեցայ առ կինն իմ մարգարէ, եւ յղացաւ եւ ծնաւ որդի։ եւ ասէ ցիս տ(է)ր, կոչեա́ զանուն ն(ո)ր(ա) արագարա́գ կապտեսջիր՝ եւ վաղվաղակի աւա́ր հարկանիջիր։
4քանզի մինչչեւ ծանուցեալ իցէ մանկանն կոչել զհայր կամ զմայր, առցէ զզօրու(թ)ի(ւն) դամսկոսի, եւ զաւար սամարեայ, յանդիման թագաւորին ասորեստանեայց։
5Եւ յաւե́լ եւս խօսել ընդիս տ(է)ր՝ եւ ասէ.
6փոխանակ զի ո́չ ախորժեաց ժողովուրդդ այդ զջուրն սելովայ՝ որ գնայ խաղաղ.* այլ կամեցան առնել իւրեանց թագաւորս զռասիմ զորդին ռոմելայ։
7Վ(ա)ս(ն) այդորիկ ահաւադիկ ածցէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ձեր զջուր գետոյն զհզօրն եւ զյորդ՝ զարքայն ասորեստանի եւ զփառս ն(ո)ր(ա)։ Եւ եկեսցէ́ եւ հասցէ́ յամ(ենայն) ձորս ձեր, եւ ճեմեսցի́ ՛ի վ(ե)ր(այ) պարսպաց ձերոց։
8եւ հանցէ յերկրէդ հրէաստանէ զայր որ կարօղ իցէ ամբառնալ զգլուխ իւր. եւ զզօրաւորն որ կարիցէ գործել ինչ. եւ եղիցի բանակ ն(ո)ր(ա) լնուլ զլայնու(թ)ի(ւն) երկրիդ քո։
9Ընդ մե́զ Ա(ստուա)ծ՝ գիտացէ́ք հեթանոսք՝ եւ պարտեցարո́ւք. լսելի́ արարէք մինչեւ ՛ի ծագս երկրի. հզօրացեա́լքդ պարտեցարուք։ Զի թէպէտ եւ դարձեալ զօրանայցէք՝ դարձեալ ՛ի պարտու(թ)ի(ւն) մատնեսջիք։
10Եւ զոր խորհուրդ եւ խորհիցիք՝ ցրուեսցէ́ տ(է)ր. եւ զոր բան եւ խօսիցիք՝ մի́ հաստատեսցի առ ձեզ. քանզի ը(նդ) մե́զ տ(է)ր ա(ստուա)ծ։
11Ա́յսպէս ասէ տ(է)ր առ այնոսիկ որ զօրու(թեամ)բ ձեռին ն(ո)ր(ա) ընդդէ́մ դառնան ըստ գնացից ճանապարհի ժողովրդեանս այսորիկ եւ ասեն
12թէ ո́չ երբէք խօսիցին խստու(թ)ի(ւն)։ զի ամ(ենայն) զորինչ խօսի ժողովուրդդ այդ՝ խստութի́(ւն) է։ եւ յերկիւղէ ն(ո)ց(ա) մի́ երկնչիցիք, եւ մի խռովիջիք։
13Զտ(է)ր զօրու(թ)ե(ան)ց զնո́յն ս(ուր)բ արարէք, եւ նա́ եղիցի քեզ յերկեւղ։ եւ եթէ ՛ի նա յուսացեալ իցես,
14եղիցի քեզ ՛ի սրբութի(ւն)։ եւ ոտն քո զքարի ո́չ հարկանիցի, եւ գայթագղութի(ւն) քեզ ո́չ պատահիցէ։ Բայց տուն յակովբու յորոգայթ եւ ՛ի ծործո́րս դարանակալաց ե(րուսաղէ)մի։
15վ(ա)ս(ն) այնորիկ տկարասցին ՛ի նմա բազումք. անկցին եւ խորտակեսցին. եւ մերձեսցին ՛ի պաշարումն* մարդիկ որ ՛ի շինութե(ան) իցեն։
16Յայնմ ժամանակի յայտնեսցին որ կնքիցեն զօրէնս, զի մի́ ոք ուսանիցի,
17եւ ասիցէ. կացից մնացից ա(ստուածո)յ որ դարձոյց զերեսս իւր ՛ի տանէն յակովբու, եւ եղէ́ց յուսացեալ ՛ի նա։
18Ահաւասիկ ե́ս եւ մանկունք իմ զոր ետ ինձ ա(ստուա)ծ. եւ եղիցին նշանք եւ արուեստք ՛ի վ(ե)ր(այ) տանն ի(սրայէ)լի, ՛ի սաբաւովթ տ(եառ)նէ՝ որ բնակեալ է ՛ի լերին սիովնի։
19Եւ եթէ ասիցեն ցձեզ. խնդրեցէ́ք զվհուկս եւ զգետնակոչս եւ զրախօս, եւ զորովայնակոչս. ո́չ իբրեւ զազգ ոք որ յա(ստուածո)յ իւրմէ խնդրիցէն։ Զի՞նչ խնդրիծեն վ(ա)ս(ն) կենդանեաց ՛ի մեռելոց անտի։
20զի զօրէնս յօգնականութի(ւն) ետ. զի ասիցեն թէ ո́չ իբրեւ զբանս զայս, վ(ա)ս(ն) որոյ չի́ք կաշառս տալ վասն ն(ո)ր(ա)։
21Եւ եկեսցէ ՛ի վ(ե)ր(այ) ձեր սո́վ խստութ(եամ)բ. եւ եղիցի իբրեւ քաղցիցէք՝ տրտմեսջիք, եւ հայհոյեսջիք զիմխանս եւ զաշխարհ։ Եւ ամբարձցեն զաչս իւրեանց յերկինս ՛ի վեր՝
22եւ հայեսցին յերկիր ՛ի խոնարհ, եւ ահա կարօտութի(ւն)՝ եւ տառապանք՝ եւ խաւար, նեղու(թ)ի(ւն) եւ անձկու(թ)ի(ւն) եւ մութ. զի ո́չոք կարիցէ տեսանել. եւ որ իցէ ՛ի նեղութե(ա)ն՝ մի́ նուազեսցի մինչեւ ՛ի ժամանակն։
1Հա́պա նախ զայդ ա́րբ, վաղվաղակի հե́տ արա. երկիր զաբուղովնի՝ եւ երկիր նեփթաղեմի՝ ճանապարհ ծովու. եւ ա́յլք որ բնակեալ էք զծովեզերբդ, եւ յա́յն կոյս յորդանանու. գալիլեա հեթանոսաց, կողմանք հրէաստանի։
2Ժողովուրդ որ գնայր ընդ խաւար՝ ետես լոյս մեծ. եւ որ բնակեալ էք յաշխարհի եւ ՛ի ստուերս մահու, լո́յս ծագեսցէ ձեզ։
3Զմե́ծ մասն ժողովրդեանդ զոր իջուցեր յուրախու(թ)ի(ւն) քո. եւ ուրա́խ եղիցին առաջի քո ո(ր)պ(էս) ուրախ լինիցին ՛ի հունձս, եւ ո(ր)պ(էս) որ բաժանիցենն զաւար։
4զի վերացա́ւ ՛ի ն(ո)ց(ա)է լո́ւծն՝ որ կայր ՛ի վ(ե)ր(այ), եւ գաւազանն որ ՛ի վ(ե)ր(այ) պարանոցի́ ն(ո)ց(ա)։ Զի զգաւազանն պահանջողաց մերժեաց՝ ո(ր)պ(էս) եւ յաւուրն մադիամու։
5Զի զամ(ենայն) պատմուճան եւ զհանդերձ ժողովեալ նենգու(թեամ)բ, տուգանօ́ք տուժեսցին։ Այլ նոքա կամէին թե հրձի́գ լեալ էին։
6զի մանուկ ծնա́ւ մեր, որդի́ տուաւ մեզ։ որոյ իշխանու(թ)ի(ւն) իւր եղեւ ՛ի վերայ ուսոց իւրոց. եւ անուն կոչեցաւ նմա հրեշտա́կ մեծի́ խորհրդոյ. սքանչելի խորհրդակից. Ա(ստուա)ծ. հզօր. իշխան. հա́յր հանդերձելոյ աշխարհին։
7Եւ ես ածից զխաղաղութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) իշխանաց ն(ո)ր(ա), եւ առողջու(թ)ի(ւն) նմա. մե́ծ է իշխանու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա), եւ խաղաղու(թ)ե(ան) ն(ո)ր(ա) չի́ք սահման։ Յաթոռն դաւթի նստցի, եւ զարքայութի(ւն) ն(ո)ր(ա) յաջողեսցէ. եւ զօրացուսցէ զնա իրաւամբք եւ արդարու(թեամ)բ, յայսմհետէ եւ յաւիտեա́նս ժամանակաց. նախա́նձ տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց արասցէ զայս։
8Մա́հ արձակեաց տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) յակովբայ, եկն եհաս ՛ի վ(ե)ր(այ) ի(սրայէ)լի։
9Եւ ծանիցե́ն ամ(ենայն) ժողովուրդն եփրեմեան՝ եւ որ նստինն ՛ի սամարիա։ որ հպարտու(թեամ)բ եւ ամբարտաւանու(թեամ)բ սրտից խօսեցան՝ եւ ասեն.
10աղիւսք անկան, այլ եկայք վէ́մս տաշեսցուք. զմա́յրս եւ զեղեւնափայտս հարցուք, եւ շինեսցուք մեզ աշտարա́կ։
11Եւ կործանեսցէ ա(ստուա)ծ զյարուցեալսն ՛ի վերայ լերին սիովնի, եւ զթշնամիս յուդայ ցրուեսցէ։
12զասորեստան յելիցն արեւու, եւ զյոյնս ՛ի մտիցն արեւու. ոյք ուտէին զի(սրա)էլ բերանալիր ամ(ենայն) բերանով։ ՛Ի վ(ե)ր(այ) այսր ամ(ենայն)ի ո́չ դարձաւ բարկութի(ւն) ն(ո)ր(ա), այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է։
13Եւ ժողովուրդն ո́չ դարձաւ՝ մինչեւ վիրաւորեցաւ. եւ զտ(է)ր* զօրու(թ)ե(ան)ց ո́չ խնդրեցին։
14Եւ բարձ տ(է)ր յի(սրայէ)լէ զգլուխն եւ զվերջն, զմեծն եւ զփոքր ՛ի միում աւուր։
15Զծերն եւ զակնառուն՝ այն առա́ջն է. եւ զմարգարէն որ զանօրէնու(թ)ի(ւն)ն ուսուցանէր՝ այն վե́րջն է։
16Եւ եղիցի որ երանիցեն ժողովրդեանս այսմիկ՝ մոլորեալք եւ մոլորեցուցանիցեն. ո(ր)պ(էս) զի կլանիցեն զդոսա եւ ապա յայտնեսցին։
17Վ(ա)ս(ն) այսորիկ ՛ի վ(ե)ր(այ) երիտասարդաց ն(ո)ց(ա) ո́չ եղիցի ուրախ ա(ստուա)ծ, եւ սրբո́ց ն(ո)ց(ա) եւ այրեաց մի́ ողորմեսցի. զի ամենեքին անօրէնք են չա́րք, եւ ամ(ենայն) բերան խօսի զանիրաւու(թ)ի(ւն)։ ՛Ի վ(ե)ր(այ) այսր ամ(ենայն)ի ո́չ դարձաւ բարկութի(ւն)ն, այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է։
18Եւ վառեսցի́ իբրեւ զհուր անօրէնութի(ւն), եւ իբրեւ զսէզ չորացեալ այրեսցի́ ՛ի հրոյ, եւ վառեսցի յանտառս մայրեաց. եւ շուրջ զամ(ենայն) բլրովք ն(ո)ց(ա) հո́ւր ճարակեսցի։
19Վ(ա)ս(ն) սրտմտու(թ)ե(ան) բարկու(թ)ե(ան) տ(եառ)ն հրձիգ լիցի երկիրն ամ(ենայն). եւ եղիցի ժողովուրդն այրեցեա́լ իբրեւ ՛ի հրոյ։ Այր՝ եղբօր իւրում մի́ ողորմեսցի։
20այլ խոտորեսցի յաջակողմն իւր առ քաղցի, եւ կերիցէ զձախակողմն իւր, եւ մի́ յագեսցի մարդ՝ ուտելով զմարմինս բազկաց իւրոց. զի կերիցէ մանասէ զեփրեմ, եւ եփրեմ զմանասէ.
21եւ ՛ի միասին պաշարեսցեն զյուդայ։ ՛Ի վ(ե)ր(այ) այսր ամ(ենայն)ի ո́չ դարձաւ բարկութի(ւն), այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է։
1Վա́յ այնոցիկ որ գրեն զչարիս, գրելո́վ գրեն զչարիս իւրեանց։
2խոտորե́ն զդատաստանս աղքատաց, եւ զիրաւունս տնանկաց ժողովրդեան իմոյ յափշտակեն. զի լինիցի ն(ո)ց(ա)՝ այրին ՛ի յափշտակու(թ)ի(ւն), եւ որբն յաւար։
3եւ զի՞նչ գործեսցեն յաւուրն այցելութե(ան)։ Զի նեղութի(ւն) ձեր ՛ի հեռաստանէ́ եկեսցէ. եւ առ ո՞ փախստեայ անկանիցիք ՛ի յօգնականու(թ)ի(ւն)։ եւ ո՞ւր թողուցուք զփառսն ձեր.
4եթէ ոչ մատնեսցի ՛ի գերութի(ւն). եւ ՛ի ներքոյ սպանելոցն մտանիցեն։ ՛Ի վ(ե)ր(այ) այսր ամ(ենայն)ի ո́չ դարձաւ բարկու(թ)ի(ւն)ն, այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է։
5Վա́յ ասորեստանեայցն. գաւազան բարկու(թ)ե(ան) եւ սրտմտութե(ան) իմոյ ՛ի ձեռս ն(ո)ց(ա)։
6զի զբարկութի(ւն) իմ յա́զգ անօրէն արձակեցից. եւ իմում ժողովրդեան կարգեցից առնել զաւար եւ զյափշտակու(թ)ի(ւն)։ կոխա́ն առնել զքաղաքս, եւ դնել զն(ո)ս(ա) ՛ի փոշի́։
7Իսկ նա ո́չ այսպէս ած զմտաւ, եւ ո́չ այսպէս համարեցաւ յանձին. այլ դարձո́յց զմիտս իւր սատակել զազգս ո́չ սակաւս։
8եւ եթէ ասիցեն ցնա. դու միա՞յն իցես իշխան. ասիցէ.
9ո՞չ առի զաշխարհն որ ՛ի վե́ր է քան զբաբելովն, եւ զքաղանէ ուր աշտարակն շինեցաւ։ Առի́ եւ զարաբիա, եւ զդամասկոս,եւ զսամարիա։
10ո(ր)պ(էս) զնոսայն առի ձեռամբ իմով, նո́յնպէս առից եւ զամ(ենայն) իշխանու(թ)ի(ւն)ս։ Ողբացէ́ք դրօշեալք որ յե(րուսաղէ)մ եւ ՛ի սամարիա։
11զի զորօրինակ արարի́ ընդ սամարիա՝ եւ ընդ ձեռագործս իւր, նո́յնպէս արարից ընդ ե(րուսաղ)էմ՝ եւ ընդ կո́ւռս իւր.
12Եւ եղիցի յորժամ կատարեսցէ տ(է)ր առնե́լ զամ(ենայն) ինչ ՛ի լերին սիոնի եւ յե(րուսաղէ)մ, ածցէ́ ՛ի վ(ե)ր(այ) մեծամտին բարկու(թ)ի(ւն). ՛ի վերայ իշխանին ասորեստանեայց, եւ ՛ի վ(ե)ր(այ) հպարտացեալ փառաւորաց աչաց ն(ո)ր(ա)։
13Քանզի ասաց թէ զօրութ(եամ)բ իմով արարից, եւ իմաստութ(եամ)բ խորհրդոց իմոց բարձի́ց զսահմանս ազգաց. եւ առից աւար զզօրութի(ւն) ն(ո)ց(ա)։ շարժեցից զքաղաքս բնակեալս։
14հասի́ց ՛ի վերայ ամ(ենայն) տիեզերաց ձեռամբ իմով իբրեւ ՛ի վ(ե)ր(այ) բունոյ, եւ բարձից իբրեւ զձուս մնացեալս. եւ ո́չ ոք իցէ որ ապրիցէ յինէն, եւ ո́չ որ ընդդէմ դառնայցէ ինձ*, եւ բանայցէ զբերան իւր՝ եւ ճի́կ հանիցէ։
15Այսպէս ասէ տ(է)ր. միթէ վերանայցէ՞ փայտատ առանց փայտահարի, կամ բարձրանայցէ՞ սղոց առանց ուրուք ձգելոյ. նո́յնպէս թէ զգաւազան ոք կամ զփայտ ինչ առնուցու. նա եւ ո́չ այնպէս։
16Այլ առաքեսցէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ՛ի պատիւ քո անարգանս, եւ ՛ի փառս քո հո́ւր վառեալ բորբոքեսցի։
17Եւ եղիցի լոյսն ի(սրայէ)լի ՛ի հուր. եւ սրբեսցէ զն(ո)ս(ա) հրով բորբոքելով, եւ կերիցէ́ իբրեւ զխոտ զանտառն։ Յաւուր յայնմիկ
18շիջցին լերինք եւ բլուրք եւ անտառք. եւ կերիցէ ՛ի շնչոյ մինչեւ ՛ի մարմին։ եւ եղիցի ապրեալն իբրեւ զայն որ ապրեալն իցէ ՛ի բորբոքեալ բոցոյ։
19Եւ մնացեալքն ՛ի նոցանէ թուո́վ եղիցին, եւ մանուկ տղայ գրեսցէ զնոսա։
20Եւ եղիցի յաւուր յայնմիկ ո́չ եւս յաւելցին մնացորդքն ի(սրայէ)լի եւ ապրեալքն յակովբայ. եւ ո́չ եւս ապաստան լինիցին ՛ի զրկիչսն իւրեանց. այլ եղիցին ապաստա́ն յա(ստուա)ծ ս(ուր)բն ի(սրայէ)լի ճշմարտու(թեամ)բ։
21Եւ եղիցին մնացեալք յակովբայ յա(ստուա)ծ զօրացեալ։
22Եւ եթէ եղիցի ժողովուրդն իբրեւ զաւազ ծովու, սակա́ւ ինչ մնացորդք մնասցեն ՛ի նոցանէ. զի բան մի հակիրճ եւ համառօտ արդարու(թեամ)բ,
23զբանն համառօտ արասցէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ընդ ամ(ենայն) տիեզերս։
24Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր՝ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. մի́ երկնչիր ժողովուրդ իմ որ բնակեալդ ես ՛ի սիովն՝ յասորեստանեայց. զի եթէ հարկանիցէ զքեզ գաւազանաւ, քանզի ե́ս ածեմ ՛ի վերայ քո զհարուածսն, ճանաչել քեզ զճանապարհն եգիպտացւոց։
25զի փոքր մի եւս դադարեսցէ բարկու(թ)ի(ւն)ն. բայց սրտամտու(թ)ի(ւն) իմ ՛ի վ(ե)ր(այ) խորհրդո́ց ն(ո)ց(ա)։
26Եւ յարուսցէ տ(է)ր ա(ստուա)ծ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զհարուածս ըստ հարուածոցն մադիամու ՛ի տեղին չարչարանաց. եւ սրտմտութի(ւն) ն(ո)ր(ա) ըստ ճանապարհի ծովուն որ յելիցն եգիպտացւոց։
27Եւ եղիցի յաւուր յայնմ բարձցի երկեւղ ն(ո)ր(ա) ՛ի քէն, եւ լուծ ն(ո)ր(ա) ՛ի պարանոցէ քումմէ. եւ խորտակեսցի́ լուծն յուսոց ձերոց։
28Քանզի հասցէ ՛ի քաղաքն անդէ, եւ անցցէ ՛ի մակեդով եւ ՛ի մաքմա́ս դիցէ զկազմած իւր։
29Եւ անցցէ ընդ ձորս, եւ հասցէ ՛ի վերայ գաբաւոնացւոց. ա́հ առցէ զհռամա զքաղաքն սաւուղի փախիցէ դուստր դաղիմայ։
30Խխնջեա́ ձայնիւ քով, լո́ւր լիցի ՛ի լաիս, լո́ւր լիցի յանաթովթ։
31զարհուրեսցի́ մադեբանա, եւ որ բնակեալ են ՛ի գեբիմ։ մխիթարեսցի
32այսօր ագանել ՛ի ճանապարհին. մխիթարեսցէ ձեռամբ լեառն դուստր սիովնի, եւ բլուրքն որ յե(րուսաղէ)մ։
33Զի ահաւասիկ տ(է)ր, տ(է)ր զօրութե(ան)ց խռովեցուսցէ զփառաւորեալսն զօրութ(եամ)բ. եւ բարձրացեալքն ամբարտաւանութ(եամ)բ՝ խորտակեսցին։
34եւ անկցին բարձունքն սրով. եւ լիբանան բարձամբք իւրովք կործանեսցի́։
1Եւ բղխեսցէ́ գաւազան յարմատոյն յեսսեայ. եւ ելցէ ծաղի́կ յարմատոյ անտի։
2Եւ հանգիցէ ՛ի վ(ե)ր(այ) նորա հոգի́ ա(ստուածո)յ. հոգի իմաստութե(ան) եւ հանճարոյ. հոգի խորհրդո́յ եւ զօրութե(ան). հոգի գիտու(թ)ե(ան) եւ ա(ստուա)ծպաշտու(թ)ե(ան)։
3եւ լցցէ́ զնա հոգի երկիւղի ա(ստուածո)յ։ Ո́չ ՛ի կարծ դատեսցի, եւ ո́չ ըստ խօսից յանդիմանեսցէ։
4Այլ արասցէ իրաւունս տնանկին, եւ յանդիմանեսցէ́ զխոնարհս երկրի։ եւ հարցէ զերկիր բանի́ւ բերանոյ իւրոյ. եւ հոգւով շրթանց իւրոց սատակեսցէ զամպարիշտս։
5Եւ եղիցի արդարու(թ)ի(ւն) ածեալ ընդ մէջ իւր, եւ ճշմարտութ(եամ)բ պատեալ զկողս իւր։
6Եւ ճարակեսցէ́ գայլ ընդ գառին. եւ ինծ՝ առ ուլո́ւ մակաղեսցի. եւ որթ, եւ ցուլ, եւ առեւծ՝ ՛ի միասին ճարակեսցին։ եւ մանուկ մատաղ՝ ածցէ́ զն(ո)ս(ա)։
7Եզն եւ արջ ՛ի միասին ճարակեսցին. եւ որդեակք ն(ո)ց(ա) խա́ռն շրջեսցին։ եւ առեւծ իբրեւ զե́զն յարդ կերիցէ։
8Եւ մանուկ մատաղ ՛ի ծակ իժից եւ ՛ի բոյն կորեա́նց իժից արկցէ́ զձեռն իւր.
9եւ ոչ մեղիցեն, եւ ո́չ կարասցեն հարկանել զոք ՛ի լերին սրբութե(ան) իմոյ. զի լցա́ւ երկիր ամ(ենայն)՝ գիտու(թեամ)բ տ(եառ)ն՝ իբրեւ զջուրս բազումս որ ծածկեն զծովս։
10Եւ եղիցի յաւուր յայնմիկ արմատն յեսսեայ, եւ որ կանգնելոցն է՝ իշխա́ն հեթանոսաց. եւ ՛ի նա́ հեթանոսք յուսասցին։ եւ եղիցի հանգի́ստ ն(ո)ր(ա) պատուով։
11Եւ եղիցի յաւուր յայնմիկ. յաւելցէ տ(է)ր ցուցանել զձեռն իւր. նախանձելի́ս առնել զմնացորդս ժողովրդեան իւրոյ որ մնացեալ իցեն յասորեստանեայց՝ եւ յեգիպտացւոց՝ եւ ՛ի բաբելացւոց՝ եւ յեթւովպացւոց՝ եւ յելամացւոց՝ եւ յելիցն արեւու՝ եւ յարաբացւոց*, եւ ՛ի կղզեաց ծովու։
12Եւ բարձրացուսցէ́ նշան ՛ի հեթանոսս, եւ ժողովեսցէ́ զկորուսեալսն ի(սրայէ)լի. եւ զցրուեալսն յուդայ ժողովեսցէ ՛ի չորից անկեանց երկրի։
13Եւ բարձցի́ նախանձն եփրեմի. եւ թշնամիքն յուդայ կորիցե́ն։ եփրեմ ո́չ նախանձեսցի ընդ յուդայ, եւ յուդայ՝ ո́չ նախանձեսցի ընդ եփրեմայ։
14Եւ թռիցեն նաւք այլազգեաց. եւ առցեն աւար միանգամայն զծովակողմն եւ զարեւելեայսն, եւ զեդովմայեցիսն։ արկցեն զձեռս իւրեանց նախ ՛ի մովաբ. եւ որդիքն ամովնայ յառահագոյն հնազանդեսցին։
15Եւ փլուսցէ́ տ(է)ր զծովն եգիպտացւոց. եւ արկցէ զձեռն իւր ՛ի վ(ե)ր(այ) գետոյն հոգւով սաստկութ(եամ)բ, եւ հարցէ́ զեւթնաձորն. զի համարձակ լիցի գնալ ընդ նա եւ ագելոյն։
16Եւ եղիցի անց մնացելոց ժողովրդեան իմոյ որ յեգիպտոս. եւ եղիցի իսրայէլ որպէս յաւուրսն յորում ե́լ յերկրէն եգիպտացւոց։
1Եւ ասասցես յաւո́ւր յայնմիկ. օրհնեցի́ց զքեզ տ(է)ր. զի բարկացա́ր ինձ, եւ դարձուցեր զսրտմտու(թ)ի(ւն) քո յինէն, եւ ողորմեցա́ր ինձ։
2Ահաւասիկ ա(ստուա)ծ իմ փրկի́չ իմ տ(է)ր, եւ յուսացեա́լ եղէց ՛ի նա՝ եւ ո́չ երկեայց. զի փա́ռք իմ եւ օրհնութի(ւն) իմ տ(է)ր, եւ եղեւ ինձ ՛ի փրկութի(ւն)։
3Եւ առէ́ք ջուր ուրախու(թ)ե(ան) յաղբիւրացն փրկութե(ան)։
4Եւ ասասցես յաւուր յայնմիկ. օրհնեցէ́ք զտ(է)ր. հնչեցէ́ք զանուն ն(ո)ր(ա). պատմեցէ́ք ՛ի հեթանոսս զփա́ռս ն(ո)ր(ա). յիշեցէ́ք զի բարձրացաւ անուն ն(ո)ր(ա)։
5Օրհնեցէ́ք զանուն տ(եառ)ն զի մեծամեծս արար. պատմեցէ́ք զայս ամ(ենայն) երկիր։
6Ցնծացէ́ք եւ ուրա́խ լերուք բնակիչք սիովնի, զի բարձրացաւ ս(ուր)բն ի(սրայէ)լի ՛ի մէջ ն(ո)ր(ա)։
1Տեսիլ բաբելացւոց. Զոր ետես Եսայի որդի ամովսայ։
2՛Ի վ(ե)ր(այ) լերինն դաշտականի առէ́ք նշան։ բարձրացուցէ́ք զբարբառ ձեր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։ մի́ երկնչիք կոչեցէ́ք ձեռամբ. բացէ́ք իշխանք,
3եւ ե́ս տաց հրաման։ Նուիրեալք են՝ եւ ես ածից զն(ո)ս(ա), դիմեա́լ գան սկայք յագեցուցանել զսրտմտութի(ւն) իմ. խնդա́ն՝ գա́ն միանգամայն, եւ թշնամանեն։
4Ձա́յն ազգաց բազմաց ՛ի վ(ե)ր(այ) լերանց՝ ՛ի նմանութի(ւն) ազգաց բազմաց։ ձա́յն թագաւորաց եւ ազանց միահամուռ ժողովելոց։ Տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց հրաման ետ ազգաց սպառազինաց,
5գա́լ յերկրէ հեռաստանէ ՛ի ծագա́ց հիմանց երկնից։ Հասեա́լ է տ(է)ր իւրովք սպառազինօք սատակե́լ զամ(ենայն) տիեզերս։
6Ողբացէ́ք զի մերձ է օր տ(եառ)ն, եւ բեկումն յա(ստուածո)յ հասեալ է։
7վասն այսորիկ ամ(ենայն) ձեռք լքցի́ն, եւ ամ(ենայն) անձն արդոյ դողասցէ́։
8Խռովեսցի́ն հրեշտակք, եւ երկո́ւնք կալցին զն(ո)ս(ա) իբրեւ զկանայս ծննդականս։ փռընկայցե́ն այր ընդ ընկերի՝ եւ զայրասցին. եւ զդէմս իւրեանց ՛ի բոցագոյն դարձուսցեն։
9Զի ահաւասիկ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց հասեալ է անհնարին լի բարկու(թեամ)բ՝ ոխակալու(թեամ)բ սրտմտութ(եամ)բ. առնել զտիեզերս անապատ, եւ զմեղաւորս սատակե́լ ՛ի նմանէ։
10Զի աստեղք երկնից հայկի́ւն հանդերձ, եւ ամ(ենայն) զարդուն երկնից լոյս մի́ տացեն. եւ խաւարեսցի արեգակն ՛ի ծագել իւրում, եւ լուսին մի́ տացէ զլոյս իւր։
11Եւ հրամա́ն տաց ընդ ամ(ենայն) տիեզերս զչարիս, եւ ամպարշտաց զմե́ղս իւրեանց. եւ կորուսից զհպարտու(թ)ի(ւն) զանօրինաց, եւ զբարձու(թ)ի(ւն) ամբարտաւանից խոնարհեցուցի́ց։
12Եւ եղիցին մնացեալքն պատուականք առաւե́լ քան զոսկի անհուր. եւ մարդն պատուակա́ն եղիցի քան զականս սովփերայ։
13Զի երկինք զայրասցի́ն, եւ երկիր սասանեսցի́ ՛ի հիմանց իւրոց, վ(ա)ս(ն) սրտմտու(թ)ե(ան) բարկու(թ)ե(ան) տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց. յաւուր յորում հասեալ իցէ սրտմտու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա)։
14Եւ եղիցին մնացեալքն իբրեւ զայծեա́մն փախուցեալ, եւ իբրեւ զոչխա́րս մոլորեալ. եւ ո́չ ոք իցէ որ ժողովիցէ։ զի մարդն անդրէն ՛ի ժողովուրդ իւր դարձցի, եւ ա́յր իւրաքանչիւր յերկի́ր իւր հալածեսցի։
15Զի որ ըմբռնեսցի՝ ՛ի պարտութի(ւն) մատնեսցի, եւ ժողովեալքն ՛ի սո́ւր անկցին։
16Եւ զորդիս ն(ո)ց(ա)՝ առաջի ն(ո)ց(ա) սատակեսցեն, եւ զտունս ն(ո)ց(ա) աւա́ր հարկանիցեն, եւ զկանայս ն(ո)ց(ա) խայտառակեսցե́ն։
17Ահաւասիկ յարուցանեմ ՛ի վ(ե)ր(այ) ձեր զմարս՝ որ ո́չինչ համարին զարծա́թ եւ զոսկի։
18Զաղեղունս երիտասարդաց խորտակեսցեն, եւ որդւոցն ձերոց մի́ ողորմեսցին, եւ ՛ի մանկունս ձեր ո́չ խնայեսցէ ակն ն(ո)ց(ա)։
19Եւ եղիցի բաբելովն որ փառաւորն կոչի ՛ի թագաւորէն քաղդէացւոց. ո(ր)պ(էս) կործանեա́ց ա(ստուա)ծ զսոդո́մ եւ զգոմոր։
20Եւ ո́չ բնակեսցէ յաւիտեանս ժամանակաց. եւ մի́ մտցեն ՛ի նմա յազգս բազումս, եւ մի́ եւս անցցեն ընդ նա արաբացիք. եւ հովիւք մի́ հանգիցեն ՛ի նմա։
21Այլ անդ հանգիցեն գազա́նք վայրենիք. եւ լցցի́ն տունք ն(ո)ց(ա) աղաղակաւ. եւ ա́նդ հանգիցեն համբարուք, եւ անդ դե́ւք կաքաւեսցեն.
22եւ յուշկապարի́կք բնակեսցեն ՛ի նմա, եւ ոզնիք ձա́գս հանցեն յապարանս ն(ո)ր(ա)։
1Վաղվաղակի հասեա́լ եւ գայ, եւ ո́չ անագանեսցի.* եւ աւուրք ն(ո)ր(ա) մի́ յերկարեսցին։ Եւ ողորմեսցի տ(է)ր յակովբայ, եւ ընտրեսցէ միւսանգամ զի(սրա)էլ. եւ հանգիցէ́ն յերկրի իւրեանց։ եւ յաւելցի́ պանդուխտն ՛ի տունն յակովբայ։
2Ընկալցի́ն զն(ո)ս(ա) հեթանոսք, եւ ածցեն ՛ի տեղիս իւրեանց՝ եւ ժառանգեսցեն։ եւ բազմասցի́ն յերկրին ա(ստուածո)յ ՛ի ծառայս եւ յաղախնայս։ եւ եղիցին գերիք գերեվարք ն(ո)ց(ա), եւ անկցի́ն ՛ի ծառայութ(իւն)Ի որ տիրէին ն(ո)ց(ա)։
3Եւ եղիցի յաւուր յայնմիկ, հանգուսցէ́ զքեզ տ(է)ր ՛ի ցաւոց եւ ՛ի սրտմտու(թեն)է քումմէ. եւ ՛ի ծառայու(թեն)է խստութե(ան) զոր ծառայեցեր ն(ո)ց(ա)։
4Եւ առցես զողբս զայս ՛ի վ(ե)ր(այ) թագաւորին բաբելացւոց, եւ ասասցես յաւուր յայնմիկ. զի՞արդ դադարեալ կայ պահանջօղն, հանգեա́ւ տագնապողն։
5Զի խորտակեա́ց տ(է)ր զլուծ մեղաւորացն՝ զլո́ւծ իշխանացն.
6սատակեաց զազգսն սրտմտու(թեամ)բ. անհնարին հարուածովք բարկու(թեամ)բ յանխնա́յ։
7հանգեա́ւ յուսով երկիր ամ(ենայն), եւ գոչէ́ ուրախութ(եամ)բ։
8Եւ փայտքն լիբանանու ոտնահա́ր եղեն քեզ։ եւ մայրքն լիբանանու ասեն. թէ յորմէ հետէ դու դադարեցեր՝ ո́չ ելին ՛ի մեզ փայտահարք։
9Դժոխք ՛ի ներքուստ դառնացա́ն ՛ի պատահելն քեզ. կանգնեցա́ն միանգամայն հսկայքն ամ(ենայն) որ լեալ էին իշխանք երկրի. որ յարուցին յաթոռոց իւրեանց զամ(ենայն) թագաւորս ազգաց։
10Ամենեքեան պատասխանի́ տացեն քեզ՝ եւ ասասցեն. եւ դո́ւ իբրեւ զմեզ ըմբռնեցար, եւ ընդ մե́զ համարեցար։
11իջին ՛ի դժոխս փառք քո, եւ բազում ուրախու(թ)ի(ւն)ն քո։ ՛ի ներքոյ քոյ մէ́ցս տարածեսցեն, եւ ՛ի վ(ե)ր(այ) քո ո́րդն յարկցի։
12Զի՞արդ անկաւ յերկնից արուեսեակն՝ որ ընդ առաւօտն ծագէր. անկա́ւ յերկիր, խորտակեցա́ւ՝ որ առաքէր առ ամ(ենայն) ազգս։
13Դու ասէիր ՛ի մտի քում. ելի́ց յերկինս, ՛ի վերոյ քան զաստեղս երկնից արկի́ց զաթոռ իմ. նստա́յց ՛ի լերինն բարձու, ՛ի վ(ե)ր(այ) լերանց բարձանց հիւսւսոյ։
14ելից ՛ի վե́ր քան զամպս, եղէ́ց նմանօղ բարձրելոյն։
15Արդ՝ ահաւադիկ ՛ի դժո́խս իջցես եւ ՛ի հիմունս երկրի։
16որք տեսանիցեն զքեզ՝ զարմասցին ՛ի վ(ե)ր(այ) քո եւ ասասցեն. այս այն ա́յր է որ զայրացուցաներ զերկիր, շարժէր զթագաւորս։
17որ առնէր զամ(ենայն) տիեզերս աւերակ, եւ քակէ́ր զքաղաքս ն(ո)ց(ա). գերեաց գերեդարձ ո́չ արար։
18Ա(մենայ)ն թագաւորք ազգաց ննջեցին պատուո́վ. այր իւրաքանչիւր ՛ի տան իւրում։
19եւ դու անկցի́ս ՛ի վերայ լերանց իբրեւ զմեռեալ. գարշելի́ ՛ի մէջ բազում դիականց կոտորելոց սրով՝ իջելոց ՛ի դժոխս։ Իբրեւ զձորձս արեամբ թաթաւեալ որ ո́չ իցէ սուրբ.
20նո́յնպէս եւ դու ո́չ սրբեսցիս. զի ապականեցե́ր զերկիր իմ, եւ զժողովուրդ իմ կոտորեցեր. մի́ մնասցես յաւիտեանս ժամանակաց։ Զաւա́կ չար
21պատրաստեա́ զորդիս քո ՛ի սպանումն վ(ա)ս(ն) մեղաց հարց իւրեանց. զի մի́ յարիցեն եւ ժառանգեսցեն զերկիր, եւ լցցեն զերկիր պատերազմօք։
22Յարեա́յց ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) ասէ տ(է)ր սաբաւովթ. եւ կորուսից զանուանս ն(ո)ց(ա)՝ եւ զզա́րմ եւ զզաւակ։ Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. արարից զբաբելովն աւերակ,
23զի բնակեսցեն ՛ի նմա ոզնի́ք. եւ եղիցի յոչի́նչ։ եւ արարից զնա խորխորատ աղմոյ ՛ի կորուստ։ Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց.
24զոր օրինակ ասացի՝ ա́յնպէս եղիցի. եւ ո(ր)պ(էս) խորհեալեմ՝
25այն կացցէ. սատակել զասորեստանեայս յերկրի իմում եւ ՛ի վ(ե)ր(այ) լերանց իմոց։ եւ եղիցին ՛ի կոխո́ւմն. եւ բարձցի́ ՛ի ձէնջ լուծ ն(ո)ց(ա), եւ գոռոզութի(ւն) ն(ո)ց(ա) ՛ի պարանոցէ ձերմէ վերասցի́։
26Ա́յս խորհուրդ է զոր խորհեցաւ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) տիեզերաց. եւ ա́յս ձեռն բարձրացեալ ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) ազգաց։
27Զի զոր ս(ուր)բն ա(ստուա)ծ խորհեցաւ, ո՞վ իցէ որ զայն ցրիցէ. եւ զբարձրացեալ ձեռն ն(ո)ր(ա)՝ ո՞վ իցէ որ դարձուցանիցէ։
28Յամին յորում մեռաւ աքազ արքայ, եղեւ պատգամս այս ՛ի վ(ե)ր(այ) այլազգեացն։
29Մի́ ուրախ լինիք ամ(ենայն) այլազգիք, եթէ խորտակեցաւ լուծ հարկանողացն ձերոց. զի ՛ի զաւակէ օձին ելցեն ծնունդք իժից, եւ ՛ի ն(ո)ց(ա) ծննդոց ելցեն օձք թեւաւորք։
30Եւ բուծցի́ն աղքատք նովաւ, եւ տկար մարդիկ ՛ի խաղաղու(թ)ե(ան) բնակեսցեն. եւ սատակեսցեն ՛ի սովոյ զզաւակ քո, եւ զմնացորդս քո սատակեսցէ։
31Ողբացէ́ք դրունք քաղաքաց. ձա́յնս արկցեն քաղաքք խռովեալք ամ(ենայն) այլազգիք. ծո́ւխ ել ՛ի հիւսւսոյ, եւ ո́չեւս գտանիցի։
32Եւ զի՞նչ տայցեն պատասխանի թագաւորք ազգաց. զի տ(է)ր հաստատեաց զհիմունս սիովնի, եւ նովա́ւ փրկեսցին խոնարհք ժողովրդեանն։
1Պատգամ ՛ի վերայ մովաբացւոց։
2Սո́ւգ առէք յանձինս, զի կորեաւ գեդեբոն՝ տեղի մեհենին ձերոյ. ա́նդր ելանիցէք լալ ՛ի նաբա́ւ մովաբացւոց։ Ողբացէ́ք զի ամ(ենայն) գլուխ ՛ի կնդու(թ)ի(ւն), եւ ամ(ենայն) բազուկք խորտակեալք։
3՛ի հրապարակս ն(ո)ր(ա) քո́ւրձ զգեցարուք, եւ ՛ի վ(ե)ր(այ) տանեաց ն(ո)ր(ա) կոծեցարո́ւք, եւ ՛ի փողոցս ն(ո)ր(ա) ողբացէ́ք լալով։
4Զի գուժեաց եսեբոն, եւ ելէիլա. մինչեւ յասա լսելի́ եղեն ձայնք ն(ո)ց(ա)։ վ(ա)ս(ն) այսորիկ երկար մովաբացւոյն գոչէ, եւ անձն իւր ծանիցէ.
5սիրտ մովաբացւոյն գոչէ յանձն իւր մինչեւ ՛ի սեգովր։ քանզի երինջ երեմեա́ն է։ Եւ ընդ ելսն ղովիթայ լալո́վ ելցեն առ քեզ։ ՛ի ճանապարհի արոնիիմ, գոչէ բեկումն եւ շարժումն։
6ջուրն նեմերիմայ պակասեսցէ եւ ցամաքեսցի. եւ խոտ ն(ո)ր(ա) նուազեսցէ. եւ դեղ դալար՝ անդ մի́ գտցի։
7միթէ եւ ա́յնպէս ապրելո՞ց իցէ։ Քանզի ածից ՛ի վ(ե)ր(այ) ձորոց զարաբացիս, եւ առցեն զնա։
8զի կցեցաւ բողոք սահմանաց մովաբացւոյն ընդ բողոքս գաղիմացւոյն. եւ ողբումն ն(ո)ր(ա) մինչեւ ՛ի ջրհորն ելիմ՝ ողբումն ն(ո)ր(ա)։
9Եւ ջուրն ռեմովնայ լցցի́ արեամբ. զի ածի́ց ՛ի վ(ե)ր(այ) ռեմովնայ զարաբացիս, եւ բարձից զզաւակն մովաբու. եւ զարիէլ, եւ զմնացորդսն ադեմայ, առաքեցից իբրեւ սողունս ընդ երկիր։
1Միթէ ապառա՞ժ աւերա́կ իցէ լեառն դստեր սիոնի։
2եւ եղիցի իբրեւ հաւու թռուցելոյ ձա́գ մնացեալ դուստր մովաբացւոց։
3Բայց ապա եւ դո́ւ առնովն աւելի́ ինչ խորհեաց առնել յա́րկս սգոյն ն(ո)ց(ա). հանապա́զ ՛ի միջօրէի իբրեւ ը(նդ) խաւա́ր փախիցեն։
4Զարհուրեցան, եւ ո́չ վարեսցիս. զի պանդխտեսցին առ քեզ փախստականքն մովաբու. եղիցին ձեզ ապաւէն յերեսաց հալածչի. զի բարձաւ ընկեր մարտին քոյ, եւ իշխանն կորեաւ որ կոխէր զերկիր։
5Եւ ուղղեսցի ողորմութ(եամ)բ աթոռ, եւ նստցի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ճշմարտու(թեամ)բ ՛ի յարկսն դաւթի. դատեսցի՝ եւ խնդրեսցէ զիրաւունս, եւ փութասցի́ առնել զարդարութի(ւն)։
6Լուա́ք զամբարտաւանու(թ)ի(ւն)ն մովաբու՝ զի հպարտացեալ էր յոյժ. հպարտութի(ւն) ն(ո)ր(ա) եւ ոխակալու(թ)ի(ւն)՝ եւ զամբարտաւանու(թ)ի(ւն)ն քո բարձի́ ՛ի քէն։ ո́չ այնպէս որպէս դիւթութի(ւն)ն քո։
7եւ ո́չ այնպէս ո(ր)պ(էս) ըղձա́նն ՛ի մովաբ։ Զի ՛ի մովաբ ողբասցեն ամենեքեան զայնոսիկ՝ որ բնակեալ են ՛ի դեսեթ. մրմնջեսցեն՝ եւ ո́չ պատկառեսցեն։
8Դաշտքն եսեբոնայ սո́ւգ առցեն, եւ այգիքն սեբիմայ որ կլանէին զազգս։ կոխեցէ́ք զայգիս ն(ո)ր(ա) մինչեւ յազեր՝ եւ մի́ հասջիք. մոլորեցայք յանապատի։ առաքեալք ն(ո)ր(ա) լքան, քանզի անցին ընդ ծովն։
9Վ(ա)ս(ն) այսորիկ լացուցի́ց իբրեւ զլալիւնն յազերայ զայգիս սեբիմայ։ եւ զծառատունկն քո կոտորեաց եսեբոն եւ ելիլայ։ զի զհունձս քո եւ զկութս քո կոխեցի́ց, եւ ամենեքեան կործանեսցին։
10Եւ բարձցի ուրախութի(ւն) եւ ցնծութի(ւն) յայգեաց, եւ յայգեստանի քում ուրախու(թ)ի(ւն) մի́ լիցի. եւ մի́ կոխեսցեն գինի ՛ի հնծանս քո, քանզի պակասեաց։
11Վ(ա)ս(ն) այսորիկ որովայն իմ ՛ի վ(ե)ր(այ) մովաբու իբրեւ զքնա́ր հնչեսցէ. եւ զփոր իմ իբրեւ զպարիսպ նորոգեցեր։
12Եւ եղիցի քեզ այն յամօ́թ. զի աշխատեցաւ մովաբ ՛ի մեհեանս իւր. եւ մտցէ ուխտաւոր ՛ի ձեռագործս իւր. եւ մի́ կարասցեն փրկել զն(ո)ս(ա)։
13Այս բան է զոր խօսեցաւ տ(է)ր երբեմն ՛ի վերայ մովաբու։
14Եւ այժմ դարձեալ խօսեցաւ եւ ասէ։ Յերի́ս ամս ըստ ամաց վարձանի անարգեսցին փառքն մովաբու յամ(ենայն) ՛ի բազում մեծու(թ)ե(ան) իւրում. եւ մնասցէ սակաւաւո́ր եւ ո́չ պատուական։
1Պատգամ ՛ի վերայ դամասկոսի։
2լքեա́լ յաւիտեան. ՛ի մակաղատե́ղս հօտից, եւ ՛ի հանգրուա́նս անդւոց. եւ ո́չոք իցէ որ հալածիցէ։
3Եւ ո́չ եւս եղիցի ամուր ապաստանի եփրեմի. եւ ո́չեւս կացցէ թագաւորութի(ւն) ՛ի դամասկոս, եւ ո́չ մնասցեն մնացորդք ասորւոց. զի ո́չ դու լա́ւ ես քան զորդիսն ի(սրայէ)լի եւ զփառս ն(ո)ց(ա)։ Այսպես ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց.
4եղիցի յաւուր յայնմիկ պակասու(թ)ի(ւն) փառացն յակովբայ, եւ յաճախութի(ւն) փառաց ն(ո)ր(ա) շարժեսցի։
5Եւ եղիցի ո(ր)պ(էս) ոք զի ժողովէ որա́յ կանգուն ՛ի գիրկս իւր, եւ շրջիցի հասկաքաղ զկնի ն(ո)ր(ա)։ եւ եղիցի ո(ր)պ(էս) քաղիցէ ոք հա́սկ ՛ի ձորն հաստատու(թ)ե(ան).
6եւ մնասցէ ՛ի նմա խողան։ եւ կամ իբրեւ զպտուղս ձիթենւոյ երկո́ւս կամ երի́ս ՛ի բարձրու(թ)ե(ան) ծայրիցն, կամ չո́րք կամ հի́նգ յոստան մնայցեն։ Ա́յսպես ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի.
7յաւուր յայնմիկ յուսացեալ եղիցի մարդն յարարիչ իւր. եւ աչք ն(ո)ր(ա) ՛ի ս(ուր)բն ի(սրայէ)լի հայեսցին։
8Եւ մի́ եւս յուսացեալ եղիցին ՛ի մեհեանս, եւ մի́ ՛ի գործս ձեռաց իւրեանց զոր արարին մատունք ն(ո)ց(ա)։ այլ եղիցին յուսացեալ ՛ի ս՝բն ի(սրայէ)լի. եւ ո́չ եւս հայեսցին յանտառս իւրեանց, եւ ո́չ ՛ի գարշելիսն իւրեանց։
9Յաւուր յայնմիկ եղիցին քաղաքք քո լքեալք. զոր օրինակ լքա́ն ամուրհացիքն եւ խեւացիքն յերեսաց որդւոցն ի(սրայէ)լի, եւ եղիցին աւերա́կք.
10փոխանակ զի թողեր զա(ստուա)ծ զփրկիչ քո, եւ զտ(է)ր զօգնական քո ո́չ յիշեցեր։ վ(ա)ս(ն) այսորիկ տնկեսցես տունկ անհաւատ, եւ սերմն անհաւատ։
11յաւուր յորում տնկեսցես, վրիպեսցիս։ Ընդ առաւօտս եթէ սերմանեսցես, ծաղկեսցէ յամառն։ յաւուր յորում ժառանգեցուսցես՝ ո(ր)պ(էս) հա́յր զի թողուցու զժառանգութի(ւն) որդւոց իւրոց։
12Վա́յ բազմու(թ)ե(ան) ազգաց բազմաց. իբրեւ զծո́վ ալեօք կուտակեալ ա́յնպէս խռովեսջիք. եւ մկանունք ազգաց բազմաց իբրեւ զջուր գոչեսցեն։
13Իբրեւ զջուրս բազումս ազգք բազումք. իբրեւ ջուրց բազմաց բռնութի(ւն) հոսանաց. եւ վատեսցէ́ զն(ո)ս(ա), եւ բացուստ ՛ի բա́ց հալածեսցէ։ Իբրեւ զունգ յարդի հոսեալ յերեսաց հողմոյ, եւ իբրեւ զփոշի́ անուոյ ՛ ի փոթորկէ́ մրրկեալ։
14Ընդ երեկոյս սո́ւգ առցեն. յառաջ քան զառաւօտն՝ եւ այլ ո́չ եւս իցեն։ ա́յս է բաժին աւարառուացն ձերոց,եւ ժառանգու(թ)ի(ւն) որ զձեզն ժառանգէին։
1Վա́յ երկրին ՛ի թեւս նաւացն յայնկոյս գետոյն եթւովպացւոց։
2Որ առաքէր պատարագս ը(նդ) ծով, եւ թուղթս մագաղաթեայս ՛ի վ(ե)ր(այ) ջուրցն մկանանց. զի երթիցեն հրեշտակք երագունք յազգ հպարտացեալ՝ յազգ օտար եւ ՛ի չար։ զի ո́չ եւս ոք իցէ քան զնա անդր, յա́զգ անյոյս եւ ՛ի կոխեալ։
3Եւ այժմ գետք ամ(ենայն) երկրին իբրեւ զաշխարհ բնակեալ. բնակեսցէ աշխարհ ն(ո)ց(ա)՝ իբրեւ զնշան ՛ի լեռնէ բարձցի, եւ իբրեւ զձայն փողոյ լսելի́ եղիցի։
4Զի ա́յսպէս ասաց ցիս տ(է)ր. զգուշու(թ)ի(ւն) եղիցի յիմում քաղաքի՝ իբրեւ զլոյս տօթագին ՛ի միջօրէի, եւ իբրեւ զա́մպ ցօղագին յաւուրս ամարայնոյ։
5Յառա́ջ քան զհունձս յորժամ բովանդակեսցի ծաղոկն. եւ աղոխն ծաղկեսցէ ծաղիկն աղոխացեալ. եւ հատանիցէ զմանր մանր ողկուզացն մանգտղաւ, եւ զուռսն կտրիցէ եւ ՛ի բա́ց հատանիցէ։
6Եւ թողուցու միանգամայն թռչնոց երկնից եւ գազանաց երկրի. եւ ժողովեսցին ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) թռչունք երկնից, եւ ամ(ենայն) գազանք երկրի հասանիցեն ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։
7՛Ի ժամանակի յայնմիկ մատչիցին պատարա́գն տ(եառ)ն զօրութե(ան)ց ՛ի նեղեալ եւ ՛ի խոնարհ ժողովրդենէ. եւ ՛ի մեծէ ժողովրդենէ յայնմհետէ եւ յաւիտեանս ժամանակաց. ա́զգ յուսացեալ եւ կոխեալ՝ որ է ՛ի կողմն գետոյ աշխարհի ն(ո)ց(ա), ՛ի տեղւոջ ուր անուն տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց կոչեցաւ ՛ի վ(ե)ր(այ) լերին սիովնի։
1Ահաւասիկ տ(է)ր նստեալ ՛ի վ(ե)ր(այ) թեթեւ ամպոյ, եկեսցէ́ յեգիպտոս։ եւ շարժեսցի́ն ձեռագործք եգիպտացւոց յերեսաց ն(ո)ր(ա). եւ սիրտք ն(ո)ց(ա) լքցին ՛ի ն(ո)ս(ա)։
2Եւ յարիցեն եգիպտացիքն ՛ի վ(ե)ր(այ) եգիպտացւոցն, եւ տայցեն պատերազմ այր ընդ եղբօր, եւ այր ընդ ընկերի. քաղաք ընդ քաղաքի, եւ օրէնք ընդ օրէնս։
3Եւ խռովեսցին ոգիք եգիպտացւոցն յանձինս իւրեանց. եւ զխորհուրդ ն(ո)ց(ա) ցրեցԷ́ց։ եւ հարցանիցեն զդիսն իւրեանց եւ զպատկերս իւրեանց, եւ զգետնակոչս՝ եւ զվհուկս։
4Եւ մատնեցից զեգիպտացիս ՛ի ձեռս արանց տերանց՝ խստասրտաց. եւ թագաւորք խստասիրտք տիրեսցեն ն(ո)ց(ա)։ Ա́յսպէս ասէ տ(է)ր սաբաւովթ։
5եւ արբցեն եգիպտացիքն զջրշեղջսն ծովափնեայս. քանզի գետն նուազեսցէ, եւ ցամաքեսցի́։
6Եւ պակասեսցեն գետքն եւ ջրադարձք գետոյն, եւ ցամաքեսցին ամ(ենայն) ժողովք ջուրցն. եւ յամ(ենայն) մարգագետինս, եւ յամ(ենայն) ամուրս եղեգան եւ պրտուոյ եւ ՛ի լաւռամարգս։
7ամ(ենայն) կանաչ որ շուրջ զգետովն իցէ, եւ ամ(ենայն) արտավարք որ ընդ գետոյն ջրով վարեալ իցեն խորշակահա́ր ցամաքեսցին։
8Եւ տրտմեսցին ձկնորսքն, եւ յոգո́ց հանիցեն ամ(ենայն) կարթընկէցք գետոյն. եւ ցանցորդքն եւ ուռկանաւորքն աո́ւգ առցեն։
9Ամաչեսցե́ն եւ կտաւագործքն բարակամանք, եւ որ գործեն զբեհեզն։
10եւ եղիցին ճարտարքն ամ(ենայն) լի́ տրտմութ(եամ)բ. եւ ամ(ենայն) տարապազագործք ն(ո)ց(ա) տրտմեսցին, եւ ցաւեսցեն սիրտք իւրեանց։
11Եւ յիմարեսցին իշխանքն տայանու իմաստունք խորհրդականք թագաւորին. եւ յիմարեսցի́ն խորհուրդք ն(ո)ց(ա)։ զի՞արդ ասիցէք ցարքայն՝ թէ որդիք իմաստնո́ց եմք մեք, եւ որդիք թագաւորաց որ իսկզբանէն էին։
12Արդ՝ ո՞ւր են իմաստունքն քո. պատմեսցե́ն քեզ եւ ասասցեն զի՞նչ խորհուրդ խորհեցաւ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ՛ի վ(ե)ր(այ) եգիպտոսի։
13յիմարեցան իշխանք տայանու, եւ բարձրացան իշխանքն մեմփացւոց. եւ մոլորեցուսցեն զեգիպտացիս ըստ ազգաց ազգաց իւրեանց։
14Քանզի տ(է)ր խառնեաց ն(ո)ց(ա) ոգի մոլորու(թ)ե(ան), եւ մոլորեցուցին զեգիպտոս յամ(ենայն) ՛ի գործս իւրեանց. ո(ր)պ(էս) մոլորիցի արբեալ՝ եւ որ փոխիցէն։
15Եւ մի́ եւս եղիցի եգիպտացւոցն գործ՝ մի́ յետս եւ մի́ յառաջ, մի́ իսկզբանն եւ մի́ ՛ի կատարածի։
16Յաւուր յայնմիկ եղիցին եգիպտացիք իբրեւ զկանա́յս դողացեալք եւ զարհուրեալք յերեսաց ձեռին տ(եառ)ն զօրութե(ան)ց՝ զոր արկցէ ինքնին ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։
17Եւ եղիցի երկիրն հրէաստանի ՛ի խրտուի́լ եգիպտացւոցն. եւ ամ(ենայն) որ անուանեսցէ զանուն երկրին առ ն(ո)ս(ա), զարհուրեսցին վ(ա)ս(ն) խորհրդին զոր խորհեցաւ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։
18Յաւուր յայնմիկ եղիցին հինգ քաղաք յերկրին եգիպտացւոց՝ որ խօսիցին զքանանացւոց լեզուն, եւ երդնուցուն յանուն տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց. քաղաք ասեդե́կ կոչեսցի մի քաղաք։
19Յաւուր յայնմիկ եղիցի սեղան տ(եառ)ն յերկրին եգիպտացւոց, եւ արձա́ն կանգնեալ տ(եառ)ն ՛ի սահմանս ն(ո)ր(ա)։
20եւ եղիցի ՛ի նշա́ն յաւիտենից տ(եառ)ն յերկրին եգիպտացւոց։ Զի աղաղակեսցեն առ տ(է)ր վ(ա)ս(ն) նեղու(թ)ե(ան) իւրեանց. եւ առաքեսցէ ն(ո)ց(ա) տ(է)ր ա́յր մի որ փրկեսցէ զն(ո)ս(ա), եւ դատաստանա́ւ փրկեսցէ զն(ո)ս(ա)։
21Եւ ծանիցի́ տ(է)ր եգիպտացւոցն. եւ ծանիցեն եգիպտացիքն զտ(է)ր յաւուր յայնմիկ։ եւ մատուսցեն զոհս եւ պատարագս, եւ դիցեն ուխտս տ(եառ)ն՝ եւ կատարեսցեն։
22Եւ հարցէ տ(է)ր զեգիպտացիսն մեծամե́ծ հարուածովք, եւ բժշկելով բժշկեսցէ զն(ո)ս(ա)։ եւ դարձցի́ն առ տ(է)ր՝ եւ լուիցէ́ ն(ո)ց(ա)՝ եւ բժշկեսցէ́ զն(ո)ս(ա)։
23Յաւուր յայնմիկ եղիցին ճանապա́րհ եգիպտացւոցն առ ասորեստանայս. եւ մտցեն ասորեստանայքն յեգիպտոս, եւ եգիպտացիքն երթիցեն առ ասորեստանայս. եւ ծառայեսցեն եգիպտացիքն ասորեստանեայցն։
24Յաւուր յայնմիկ եղիցի երրո́րդ ի(սրա)էլ ՛ի մէջ եգիպտացւոցն եւ ՛ի մէջ ասորեստանեայցն. օրհնեալ յերկրին
25զոր օրհնեա́ց տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց, եւ ասէ. օրհնեա́լ եղիցի ժողովուրդ իմ որ յեգիպտոս, եւ որ յասորեստանայսն, եւ ժառանգութի(ւն) իմ յ(թեն)էլ։
1Յաւուր յորում էին տանաթան յազովտոս՝ ՛ի ժամանակին իբրեւ արձակեցաւ յառանայ արքայէ ասորեստանեայց. եւ ետ պատերազմ ընդ ազովտայ, եւ առ զնա։
2Յայնժամ խօսեցա́ւ տ(է)ր ընդ եսայայ որդւոյ ամովսայ՝ եւ ասէ։
3Եւ ասէ տ(է)ր. զոր օրինակ գնայ ծառայ իմ եսայի մերկ եւ բոկ, ա́յդպէս զերիս ամս եղիցին նշանք եւ արուեստք եգիպտացւոցն, եւ եթեովպացւոց։
4Եւ ՛ի միտ առցեն՝ թէ այդպէս տարցի արքայն ասորեստանեայց ՛ի գերութե(ան) զեգիպտացիսն՝ եւ զեթւովպացիսն, զերիտասարդս եւ զծերս՝ մերկս եւ բոկս խայտառակեալ զամօթ եգիպտացւոցն։
5Եւ ամաչեսցեն ՛ի պարտութի(ւն) մատնեալ եգիպտացիքն ՛ի վ(ե)ր(այ) եթւոպացւոցն, յորս յուսացեալ էին եգիպտացիքն, որք էին ն(ո)ց(ա) փա́ռք։
6Եւ ասասցեն բնակիչք կղզոյդ այդորիկ յաւուր յայնմիկ. ահաւասիկ մեք յուսացեալ էաք ապաստա́ն լինել ՛ի սոսա յօգնականութի(ւն). եւ սոքա ո́չ կարացին ապրեցուցանել՝ եւ ո́չ զանձինս իւրեանց յարքայէն ասորեստանեայց. եւ մեք զի՞արդ ապրեսցուք։
1Տեսիլ անապատին ՛ի ծովու։
2եւ խստու(թ)ի(ւն) պատմեցաւ ինձ։ որ արհամարհելոցն է՝ արհամարհէ, եւ որ անօրինելոցն է՝ անօրինէ։ ՛Ի վ(ե)ր(այ) իմ հասին ելամացիք, եւ հրեշտակք պարսից գա́ն ՛ի վ(ե)ր(այ) իմ. արդ հեծեծից՝ եւ մխիթարեցի́ց զանձն իմ։
3Վ(ա)ս(ն) այսորիկ լցա́ւ մէ́ջ իմ գողու՝բ, եւ երկունք կալա́ն զիս իբրեւ զծննդական. պնդեցայ՝ զի մի́ լուայց, փութացայ՝ զի մի́ տեսից։
4Սիրտ իմ դարձաւ ՛ի մոլորու(թ)ի(ւն), եւ անօրէնու(թ)ի(ւն) դեռ ընկղմէր զիս. անձն իմ եկաց ՛ի դողու(թ)ե(ան)։ դիտեա́ զդիտաւորու(թ)ի(ւն) քո.
5պատրաստեա́ սեղան, կե́ր ա́րբ. արի́ք իշխանք պատրաստեցէ́ք վահանս։
6Զի ա́յսպէս ասաց ցիս տ(է)ր. գնա́ դու անձամբ անձին գէ́տ լինիջիր, եւ զոր ինչ տեսանիցես պատմեսջի́ր։
7Եւ տեսի հեծեալս երկուս. հեծեալ մի իշոյ, եւ հեծեալ մի ուղտու. լսել լուր բազում* ունկնդրութե(ան)։ Եւ կոչեա́ զուրիա ՛ի դիտանոցդ, ասէ տ(է)ր։
8Եւ կացի զտիւն ողջոյն՝ եւ զգիշերն ամ(ենայն) ՛ի վ(ե)ր(այ) բանակին.
9եւ տեսի զի գայր նո́յն հեծեալ երկձի։ պատասխանի́ ետ եւ ասէ. անկա́ւ կործանեցաւ բաբելովն, եւ ամ(ենայն) պատկերք ն(ո)ր(ա) եւ ձեռագործք իւր կործանեցա́ն յերկրի։
10Լուարո́ւք մնացորդք եւ ցաւագնեալք. լուարո́ւք զոր լուայ ՛ի տ(թեն)է զօրու(թ)ե(ան)ց, զոր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի պատմեաց մեզ։
11Տեսիլ եդովմայեցւոցն։ Առի́ս կոչեա́ ՛ի սէիր լեռնէ. պահեցէ́ք զմահարձանս։
12պահեցի́ց ը(նդ) առաւօտն եւ զցայգ։ եթէ խնդրիցես, խնդրեսջիր եւ առի́ս բնակեսջիր։
13Առած ՛ի վ(ե)ր(այ) արաբացւոց։ Ընդ երեկո́յս ննջեսցես յանտառի ճանապարհին դովդանիմ։
14Բերէ́ք ջուր ընդառաջ ծարաւեաց բնակիչք թեմանու։ Հացի́ւ ընդ առաջ ելէք փախստէից։
15վ(ա)ս(ն) բազմութե(ան) սպանելոցն. եւ վ(ա)ս(ն) բազմութե(ան) մոլորելոցն, եւ վ(ա)ս(ն) բազմու(թ)ե(ան) սրոյն, եւ վ(ա)ս(ն) բազմու(թ)ե(ան) աղաղանցն լարելոց, եւ վ(ա)ս(ն) բազմու(թ)ե(ան) անկելոցն ՛ի պատերազմի։
16Զի ա́յսպէս ասաց ցիս տ(է)ր. ա́մ մի եւս իբրեւ զտարի վարձանի, եւ պակասեսցեն փառք որդւոցն կեդարու։
17Եւ մնացորդք աղեղնաւորաց զօրաւորաց որդւոցն կեդարու եղիցին սակաւաւո́րք։ զի տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի խօսեցաւ։
1Պատգամ ձորոյն սիովնի։
2Լցա́ւ քաղաքդ գուժկանօք,* քաղաքդ պերճացեալ։ վիրաւո́րք քո ո́չ վիրաւորք սուսերի, եւ ո́չ դիակունք քո՝ դիակունք պատերազմաց։
3Ամ(ենայն) իշխանք քո փախստեայք, եւ կալանաւորք քո կապեալք սաստկու(թեամ)բ. եւ հզօրք քո առհասարակ կապեցան, բացէ́ ՛ի բաց փախստականք։
4Վ(ա)ս(ն) այսորիկ ասացի, թո́յլ տուք ինձ լացի́ց դառնապէս. մի́ բռնադատէք մխիթարել զիս ՛ի վ(ե)ր(այ) բեկման դստեր ազգի իմոյ։
5Զի օր խռովութե(ան) եւ կորստեան եւ կոխման եւ մոլորութե(ան) ՛ի տ(թեն)է զօրու(թ)ե(ան)ց ՛ի ձորն սիովնի։ մե́ծ եւ փոքր առհասարակ մոլորեալք դանդաչեն ՛ի վ(ե)ր(այ) լերանց։
6Իսկ ելամացւոց առեալ զկապարճս, հեծեալք յերիվարս. եւ գունդք ճակատելոց։
7եւ ընտիր ընտիր ձորք քո լցցին կառօք, եւ հեծեալք երիվարօք խցցեն զդրունս քո։
8Եւ կործանեսցեն զդրունս յուդայ. եւ տեսցեն յաւուր յայնմիկ զընտի́ր ընտիր ապարանս քաղաքին։
9եւ յայտնեսցեն զծածուկս ապարանից բարձանցն դաւթի։ Եւ տեսին զի բազումք էին։ եւ զի դարձուցին զհին ջրմուղն ՛ի քաղաքն։
10եւ զի քակեցին զապարանսն ե(րուսաղէ)մի յամրութի(ւն) պարսպաց քաղաքին։
11Եւ հանէք ձեզ ջուր ՛ի մէջ երկուց պարսպաց, ներքսագոյն քան զհին ջրմուղն. եւ ո́չ հայեցարուք յայն որ արարն զնա իսկզբանէ, եւ զհաստիչ ն(ո)ր(ա) ՛ի հեռուստ ո́չ ծաներուք։
12Եւ կոչեաց տ(է)ր սաբաւովթ յաւուր յայնմիկ լալո́ւմն եւ կոծումն եւ աշխարումն եւ գերծումն, եւ զգածումն քրձի։
13Եւ նոքա արարին ուրախութի(ւն) եւ ցնծու(թ)ի(ւն). սպանանէին զուարակս եւ զենուին ոչխարս, զի կերիցեն միս՝ եւ արբցեն գինի. եւ ասասցեն՝ կերիցո́ւք եւ արբցո́ւք՝ քանզի վաղիւ մեռանիմք։
14Եւ այն յայտնեալ կայ յականջս տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց, զի ո́չ թողցուն ձեզ մեղքդ այդոքիկ՝ մինչեւ մեռանիցիք* ասէ տ(է)ր զօրութե(ան)ց։
15Ա́յսպէս ասէ տ(է)ր տ(է)ր սաբաւովթ։ գնա́ դու եւ մո́ւտ ՛ի դիւան անդր առ սոմնաս հանդերձապետ, եւ ասասցես ցնա։
16Զի ՞ եկեալ ես այսր. եւ զի՞նչ խնդիր է քո աստ. զի փորեցեր դու քեզ աստ գերեզման, եւ արարեր քեզ յա́րկ ՛ի վիմիդ։
17Ահաւասիկ տ(է)ր զօրութե(ան)ց հանցէ́ եւ սատակեսցէ զքեզ ա́յր դու, եւ հանցէ́ զպատմուճան քո.
18եւ զպսակդ փառաց քոց. եւ ընկեսցէ́ զքեզ յերկիրն մեծ եւ յանչափ, եւ ա́նդ մեռանիցիս։ եւ արասցէ զկառսն քո զգեղեցիկս յանարգութի(ւն), եւ զտուն իշխանութե(ան) քոյ ՛ի կոխումն։
19Եւ մերժեսջի́ր ՛ի պետութ(են)է քումմէ, եւ ՛ի հաստատութ(են)է քումմէ։
20Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ կոչեցից զծառայ իմ զեղիակիմ քեղկէայ,
21եւ զգեցուցից նմա զպատմուճանդ քո, եւ տա́ց նմա զպսակդ քո ճոխու(թեամ)բ, եւ տաց ՛ի ձեռս ն(ո)ր(ա) զհազարապետութի(ւն)դ քո. եւ եղիցի իբրեւ հա́յր բնակչացդ ե(րուսաղէ)մի եւ բնակչացդ յուդայ։
22Եւ տա́ց զփականս դաւթի նմա. իշխեսցէ, եւ ո́չոք իցէ որ նմա ընդդէմ դառնայցէ։
23Եւ կացուցից զնա իշխան ՛ի հաւատարիմ տեղւոջ, եւ նստցի յաթո́ռ փառաց տան հօր իւրոյ։
24Եւ եղիցին ՛ի նա́ յուսացեալք ամ(ենայն) փառաւորք տան հօր իւրոյ, ՛ի փոքրկանց մինչեւ ՛ի մեծամեծս. եւ զամ(ենայն) անօթս ՛ի փոքուէ մինչեւ յանօթս ագանովթայ։ բացցէ՝ եւ ո́չոք իցէ որ փակիցէ, եւ փակիցէ՝ եւ ո́չոք իցէ որ բանայցէ. եւ եղիցին կախեալ զնմանէն,
25յաւուր յայնմիկ։ Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. չարժեսցի մարդ հաստատուն ՛ի հաւատարիմ տեղւոջէ. անկցի եւ կործանեսցի́.* եւ բարձցին փառք ն(ո)ր(ա) ՛ի նմանէն. զի տ(է)ր խօսեցաւ։
1Պատգամ տիւրոսի։
2Ո՞ւմ նմանեցան բնակիչք կղզոյդ այդորիկ։ վաճառականք փիւնիկեցւոց որ անցանեն ընդ ծով, ը(նդ) ջուրս բազումս.
3զաւակ գնողիցն իբրեւ զարդիւնս ամարայնոյ ամփոփելոյ վաճառականք ազգացն։
4Յամօթ լեր սիդոն՝ ասէ ծով. եւ զօրու(թ)ի(ւն) ծովու ասասցէ, ո՞չ երկնեցի, եւ ո՞չ ծնայ, եւ ո՞չ սնուցի երիտասարդս, եւ ո՞չ բարձրացուցի կուսանս։
5Իսկ յորժամ լո́ւր լիցի, յերկիրն եգիպտացւոց, ցա́ւք կալցին զնա վասն տիւրոսի։
6Երթա́յք ՛ի կարքեդոն. ողբացէ́ք բնակիչք կղզոյդ այդորիկ։
7Ո՞չ ա́յդ իսկ էր ամբարտաւանութի(ւն) ձեր իսկզբանէ, մինչչե́ւ մատնեալ էր ն(ո)ր(ա). եւ վարեսցի́ նա յոտից իւրոց ՛ի պանդխտու(թ)ի(ւն) հեռաւոր։
8Իսկ ո՞ խորհեցաւ զայս ՛ի վ(ե)ր(այ) տիւրոսի. միթէ ՛ի վա՞յր ինչ ոք էր՝ կամ տկա՞ր ոք. նա՝ վաճառականք ն(ո)ր(ա) փառաւորք* քանանացւոց, եւ առգնօղք ն(ո)ր(ա) իշխանք երկրի։
9Տ(է)ր զօրութե(ան)ց խորհեցաւ քակե́լ զամ(ենայն) ամբարտաւանութի(ւն) փառաւորաց. եւ անարգե́լ զամ(ենայն) պատուական ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի։
10Գործեա́ զերկիր քո, զի այսուհետեւ ո́չեւս գան նաւք ՛ի կարքեդոնայ։
11եւ ձեռն քո ո́չ եւս զօրասցի ՛ի վ(ե)ր(այ) ծովու. որ զայրացուցանէիր զթագաւորս։ Տ(է)ր զօրութե(ան)ց հրամայեաց վ(ա)ս(ն) քանանու՝ կորուսանել զզօրու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա)։
12Եւ ասասցեն՝ եթէ այսուհետեւ մի́ եւս յաւելուցուք թշնամանել եւ զրկել զկոյս դուստր սիովնի. այլ յո́տն կաց՝ եւ ա́նց ընդ ծով. եւ թէպէտ եւ դիմեսցես ՛ի կիտիիս. եւ ո́չ անդ լիցի քեզ հանգիստ։
13Եւ եթէ յերկիրն քաղդէացւոց. սակայն եւ ա́յն աւերեալ է յասորեստանեայց. եւ անդ դո́ւլ եւ դադար քեզ ո́չ գտանիցի։ Արկ զհիմն նորա սիհիմ.* կանգնեաց զմահարձանս նորա, եւ յարոյց զաշտարակս ն(ո)ր(ա). արդ անկա́ւ կործանեցաւ պարիսպ ն(ո)ր(ա)։
14Ողբացէ́ք նաւք կարքեդոնացւոց, զի կորեա́ւ ամրու(թ)ի(ւն) ձեր։
15Եւ եղիցի յաւուր յայնմիկ, լքեա́լ լիցի տիւրոս ամս եւթանասուն իբրեւ զժամանակ թագաւորի միոյ, եւ իբրեւ զժամանակ կենաց մարդոյ միոյ։ եւ յետ ամացն եւթանասնից եղիցի տիւրոս իբրեւ ե́րգ պոռնկի միոջ։
16Ա́ռ քնար, յածեա́ց, կործեա́ց լքեալ քաղաք պոռնկութե(ան), քա́ջ հար. յաճախեա́ երգել՝ զի քո́ յիշատակ մնասցէ։
17Եւ եղիցի յետ ամացն եւթանասնից, ա́յց արասցէ տ(է)ր տիւրոսի. եւ միւսանգամ անդրէն ՛ի նոյն յառաջի́ն կարգն հաստատեսցի։ եւ եղիցի ՛ի նմա վաճա́ռ ամ(ենայն) թագաւորաց տիեզերաց* ը(նդ) ամ(ենայն) երեսս երկրի։
18Եւ եղիցի վարձ վաճառի ն(ո)ր(ա) տ(եառ)ն նուիրեալ։ ո́չ անձանց ինչ ժողովեսցեն, այլ բնակելոցն առաջի տ(եառ)ն եղիցին ամ(ենայն) վաճառք ն(ո)ր(ա), ուտել ըմպել՝ եւ ուրախ լինել ՛ի նշան յիշատակաց առաջի տ(եառ)ն։
1Ահաւադիկ տ(է)ր ապականեսցէ́ զտիեզերս. եւ աւերեսցէ́ զնա, եւ տապանեսցէ́ ղատակս ն(ո)ր(ա). եւ ցրուեսցէ́ զբնակեալսն ՛ի նմա։
2Եւ եղիցի ժողովուրդն իբրեւ զքահանայն, եւ ծառայն իբրեւ զտէրն, եւ աղախինն իբրեւ զտիկինն։ եւ եղիցի գնօղն իբրեւ զվաճառականն, եւ փոխատուն իբրեւ զփոխառուն, եւ պարտապանն իբրեւ զպարտատէ́րն։
3Ապականելով ապականեսցի́ երկիր*, եւ յափշտակու(թեամ)բ յափշտակեսցի́ երկիր. զի բերա́ն տ(եառ)ն խօսեցաւ զայս։
4Սո́ւգ առ՝ կործանեցաւ երկիր*. կործանեցան եւ ապականեցան տիեզերք։ սո́ւգ առին բարձունք երկրի։
5Քանզի երկիր անօրինեցաւ բնակչօք իւրովք. վ(ա)ս(ն) զի անցին զօրինօքն տ(եառ)ն, եւ կոխեցին զհրամանս ն(ո)ր(ա)*, եւ ցրեցին զուխտն յաւիտենից։
6Վ(ա)ս(ն) այսորիկ նզո́վք կերիցեն զերկիր. զի մեղան բնակիչք ն(ո)ր(ա)։ վ(ա)ս(ն) այսորիկ տնա́նկք եղիցին բնակիչք ն(ո)ր(ա), եւ մնասցեն մարդք սակաւաւորք։
7Սո́ւգ առցէ գինի, սո́ւգ առցէ այգի. յոգո́ց հանցեն ամ(ենայն) խրախճանք յանձինս իւրեանց։
8Լռեցի́ն ուրախութի(ւն)ք թմբկաց, լռեցին հպարտութի(ւն)ք եւ մեծու(թ)ի(ւն)ք ամպարշտաց. լռեցին ձայնք քնարաց։
9յամօթ եղեն եւ ո́չ ըմպէին գինի. դառնացաւ ցքի ըմպելեաց։
10Աւերեցա́ն ամ(ենայն) քաղաքք. դրունք ապարանից կարկեցա́ն, զի ո́չոք էր որ մտանէր։
11Ողբացէ́ք ՛ի վ(ե)ր(այ) գինւոյ ընդ ամ(ենայն) տեղիս. լռեա́ց ամ(ենայն) ուրախու(թ)ի(ւն). պարտեցա́ւ ուրախու(թ)ի(ւն) երկրի։
12լքցի́ն քաղաքք աւերակք, եւ ապարանք մնացեալք կորիցե́ն։
13Ա́յս ամ(ենայն) եղիցի յերկրի ՛ի մէջ հեթանոսաց։ Զոր օրինակ եթէ ճռաքա́ղ ոք առնիցէ զձիթենի, ա́յնպէս ճռաքա́ղ առնիցեն զնոսա. եւ եթէ դադարեսցեն կութք,
14նոքա մեծաձայն աղաղակեսցեն։ Բայց մնացեալքն յերկրի՝ ուրա́խ լինիցին միանգամայն փառօքն տ(եառ)ն, եւ խռովեսցին ջուրք ծովու։
15Վ(ա)ս(ն) այսորիկ փառք տ(եառ)ն ՛ի կղզիս ծովու, եւ անուն տ(եառ)ն փառաւոր եղիցի։ Տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի.
16՛ի ծագաց երկրի արուեստս լուաք. յո́յս բարեպաշտին, եւ ասիցեն * խորհուրդ իմ ինձ. խորհուրդ իմ ի́նձ եւ իմոցն։ վա́յ արհամարհողաց որ արհամերհեն, եւ արհամարհանօք արհամարհիցեն զօրէնս։
17Ահ, գուբ, եւ որոգայթ ՛ի վ(ե)ր(այ) ձեր բնակիչք երկրի։
18Եւ եղիցի որ փախիցէ յահէ անտի՝ անկցի́ ՛ի գուբն. եւ որ ելանիցէ ՛ի գբոյն, ըմբռնեսցի́ յորոգայթն։ Զի պատուհանք բացան յերկնից, շարժեսցին հիմունք երկրի։
19Խռովու(թեամ)բ խռովեսցի́ երկիր, եւ տարակուսելո́վ տարակուսեսցի երկիր. խոնարհեցաւ։
20Շարժելով շարժեսցի́ երկիր, իբրեւ զտաղաւար մրգապահաց. իբրեւ զարբեալն եւ զսխալակ, գլորեսցի եւ մի́ կարասցէ կանգնել. զի սաստկացաւ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) անօրէնու(թ)ի(ւն)։
21Եւ եղիցի յաւուր յայնմիկ, ածցէ́ ա(ստուա)ծ ՛ի վ(ե)ր(այ) զարդուն երկնից զձեռն իւր. եւ ՛ի վերայ թագաւորաց երկրի՝ որ ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
22Եւ ժողովեսցեն զժողովս ն(ո)ր(ա) ՛ի կապանս, եւ պաշարեսցեն յամուրս. եւ յետ բազո́ւմ ազգաց այցելու(թ)ի(ւն) եղիցի ն(ո)ց(ա)։
23Եւ հալեսցի́ աղիւսն, եւ կործանեսցի́ պարիսպն. զի թագաւորեսցէ տ(է)ր ՛ի լերին սիովնի եւ յե(րուսաղէ)մ, եւ առաջի ծերոց փառաւորեսցի́։
1Տ(է)ր ա(ստուա)ծ իմ փառաւո́ր արարից զքեզ. օրհնեցի́ց զանուն քո, զի արարեր սքանչելի́ իրս, զխորհուրդն առաջին զճշմարիտ։
2Այո́ տ(է)ր. զի եդիր զքաղաքս ՛ի հողաբլուրս, եւ զքաղաքս ամուրս ՛ի կործանումն հիմանց ն(ո)ց(ա). քաղաքք ամպարշտաց յաւիտենից մի́ շինեսցի։
3Վ(ա)ս(ն) այսորիկ օրհնեսցէ́ զքեզ ժողովուրդ աղքատ, եւ քաղաքք մարդկան զրկելոց օրհնեսցե́ն զքեզ։
4զի եղեր ամ(ենայն) քաղաքի խոնարհի օգնական, եւ տրտմելոց վ(ա)ս(ն) կարօտութե(ան)՝ յա́րկ տպաւինի. ՛ի մարդոց չարաց փրկեցեր զն(ո)ս(ա)։
5Ապաւէն ծարաւեաց եւ ոգի մարդկան զրկելոց.* իբրեւ մարդոց թալկացելոց՝ ծարաւեաց ՛ի սիովն. ՛ի մարդոց ամպարշտաց որոց մատնեցե́ր զմեզ։
6Եւ արասցէ տ(է)ր սաբաւովթ ամ(ենայն) հեթանոսաց ՛ի լերինս յայսմիկ։ արբցե́ն ուրախու(թ)ի(ւն), արբցեն գինի. օծցի́ն իւղով ՛ի մրրոյ պարզելոյ,
7եւ ընկլցին ՛ի լերինս յայսմիկ։ Պատմեա́ զայս ամ(ենայն) հեթանոսաց. զի ա́յս խորհուրդ է ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) ազգաց։
8Զօրացա́ւ մահ եւ եկո́ւլ. եւ դարձեալ եհատ ա(ստուա)ծ զամ(ենայն) արտօսր յամ(ենայն) երեսաց, եւ զնախատինս ժողովրդեանն եբա́րձ յամ(ենայն) երկրէ. զի բերան տ(եառ)ն խօսեցաւ։ զտապն հովանեաւ ամպոյ, եւ զբազուկս հզօրաց խոնարհեցուսցէ։
9Եւ ասասցեն յաւուր յայնմիկ. ահաւասիկ տ(է)ր ա(ստուա)ծ մեր յոր յուսացեալեաք, եւ ապրեցուսցէ́ զմեզ. զի սա́ է տ(է)ր, եւ սպասէա́ք սմա. եւ ցնծասցուք՝ եւ ուրա́խ եղիցուք ՛ի փրկու(թ)ե(ան) մերում։
10Եւ տացէ մեզ հանգիստ ա(ստուա)ծ ՛ի լերինս յայսմիկ։ եւ լիցի կոխան մովաբացին, զոր օրինակ կոխիցէ ոք զկա́լ կամնասայլիւք.
11եւ հանգուցանիցէ զձեռս իւր. նոյնպէս եւ նա́ չուառեցոյց զն(ո)ս(ա) ՛ի կորուսանել։ եւ խոնարհեցուսցէ́ զբարձրու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա), յոր արկանէր զձեռս իւր։
12Եւ զբարձրու(թ)ի(ւն) ապաստանի պարսպաց քոց խոնարհեցուսցէ́. եւ իջցե́ն մինչեւ ՛ի յատակս։
1Յաւուր յայնմիկ երգեսցեն զերգս զայս յերկրին հրէաստանի. թե ահա́ւասիկ քաղաք զօրացեալ եւ փրկութի(ւն) մեր. կանգնեսցէ պարիսպ եւ պատուարս։
2Բացէ́ք զդրունս ձեր, եւ մտցէ ժողովուրդ որ պահէ զարդարութի(ւն)։
3եւ պահէ զճշմարտութի(ւն). վերակացո́ւ ճշմարտութե(ան). եւ պահէ զխաղաղութի(ւն). խաղաղութի(ւն)։
4Զի ՛ի քե́զ յուսով յուսացաք տ(է)ր մինչեւ յաւիտեան։
5Որ խոնարհեցուցեր իջուցե́ր զբնակիչս բարձանց. զքաղաքս հզօրս կործանեսցես, եւ իջուսցե́ս զն(ո)ս(ա) մինչեւ ՛ի յատակս։
6Կոխեսցեն զնոսա ոտք հեզոց եւ խոնարհաց, գնացք տնանկաց։
7Ճանապարհք բարեպաշտաց ուղի́ղ են. դիւրեալ եւ պատրաստեալ են ճանապարհք ա(ստուա)ծապաշտաց։
8Զի ճանապարհք տ(եառ)ն իրաւո́ւնք են. յուսացա́ք յանուն քո՝ եւ ՛ի յիշատակս ցանկութ(եամ)բ ոգւոց որում ցանկացա́ւ անձն մեր։
9Գիշերա́ց կանխէ հոգի իմ առ քեզ ա(ստուա)ծ, զի լո́յս են հրամանք քո ՛ի վերայ երկրի. զարդարու(թ)ի(ւն) ուսարուք բնակիչք երկրի։
10զի կարկեցա́ւ ամպարիշտն։ եւ ամ(ենայն) որ ո́չ ուսանի զարդարու(թ)ի(ւն) յերկրի, ո́չ արասցէ ճշմարտու(թ)ի(ւն)։ բարձցի́ ամպարիշտն, զի մի́ տեսցէ զփառս տ(եառ)ն։
11Տ(է)ր բազուկ քո բարձր, եւ ո́չ ծանեան. ծանիցեն՝ եւ ամաչեսցեն, եւ նախա́նձ առցէ զժողովուրդն անխրատ։ եւ այժմ հո́ւր զհակառակորդս կերիցէ։
12Տ(է)ր ա(ստուա)ծ մեր տո́ւր մեզ զխաղաղու(թ)ի(ւն). զամ(ենայն) ինչ հատուցեր մեզ։
13Տ(է)ր ա(ստուա)ծ մեր ստացի́ր զմեզ. տ(է)ր՝ բա́ց ՛ի քէն զայլոք ո́չ գիտեմք, եւ զանուն քո անուանեմք։
14Իսկ մեռեալք՝ զկեանս ո́չ տեսանիցեն, եւ բժիշկք ո́չ յարուսցեն։ Վ(ա)ս(ն) այսորիկ ածե́ր սատակեցե́ր եւ կորուսե́ր զամ(ենայն) արո́ւ ն(ո)ց(ա)։
15յաւե́լ ն(ո)ց(ա) տ(է)ր չարիս, յաւե́լ չարիս ՛ի վ(ե)ր(այ) փառաւորաց երկրի. յերկարեցեր ամ(ենայն) ծագաց երկրի։
16տ(է)ր ՛ի նեղու(թ)ե(ան) յիշեցաք զքեզ, զի փո́քր նեղու(թ)ի(ւն) է խրատ քո մեզ։
17եւ ո(ր)պ(էս) որ երկնիցէն մե́րձ ՛ի ծնանել, եւ առ ցաւս իւր ճչիցե. ա́յնպէս եղեաք սիրելւոյն քում։ Վասն երկիւղի քոյ տ(է)ր,
18յղացաք՝ երկնեցաք՝ եւ ծնաք զհոգի փրկու(թ)ե(ան) քոյ. արարա́ք ՛ի վ(ե)ր(այ) երկրի։ Ո́չ եւս կործանեսցուք մեք, այլ կործանեսցին բնակիչք երկրի։
19Յարիցեն մեռեալք՝ եւ կանգնեսցի́ն որ իցեն ՛ի գերեզմանս, եւուրա́խ եղիցին յերկրի, զի ցօղդ որ ՛ի քէն է՝ բժշկու(թ)ի(ւն) է ն(ո)ց(ա)։ բայց երկիր ամպարշտաց կործանեսցի́։
20Գնա́ ժողովուրդ իմ՝ մուտ ՛ի շտեմարանս քո. փակեա́ զդուրս քո. թաքի́ր առ ժամանակ մի, մինչեւ անցցէ́ բարկութի(ւն) տ(եառ)ն։
21Զի ահաւասիկ տ(է)ր ՛ի սրբու(թեն)է իւրմէ ածցէ բարկու(թ)ի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց երկրի. եւ յայտնեսցէ́ երկիր զարիւն իւր, եւ ո́չ ծածկեսցէ զսպանեալսն։
1Յաւուր յայնմիկ ածցէ́ տ(է)ր զսուրն սուրբ եւ զմեծ եւ զհզօր ՛ի վերայ վիշապ օձին փախուցելոյ, եւ ՛ի վ(ե)ր(այ) վիշապ օձին կամակորի. եւ սպանցէ́ զվիշապն * ՛ի մէջ ծովուն
2յաւուր յայնմիկ։ Այգի վայելուչ ցանկալի տիրել ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։
3Ե́ս քաղաք ամուր. քաղաք զո́ւր պաշարեալ. արբուցից զնա զի առցի́ ՛ի գիշերի, եւ ՛ի տուէ կործանեսցի պարիսպ ն(ո)ր(ա)։
4Զի չէ́ր որ ոչ ձեռնամուխ լինէր ՛ի նա. ո՞ դիցէ զիս պահել զո́ճ արտոյ յագարակի. վ(ա)ս(ն) այսր պատերազմողի անարգեցի́ զնա այսուհետեւ։ Վ(ա)ս(ն) այսորիկ արա́ր տ(է)ր զամ(ենայն) ինչ զոր կարգեաց. այրեցա́ք ասէ.
5բողոքեսցեն բնակիչք ն(ո)ր(ա). արասցուք ընդ նմա խաղաղու(թ)ի́(ւն)։
6Ժողովեալք որդիք լցցին տիեզերք պտղով ն(ո)ր(ա)։
7Միթէ ո(ր)պ(էս) նա́յն եհար, սա այնպէս վիրաւորեսցի՞. կամ ո(ր)պ(էս) նա́յն սպան, այնպէս սատակեսցի՞։
8պատերազմաւ եւ նախատանօք արձակեսցէ զն(ո)ս(ա)։ ո՞չ դու էիր որ խորհէիր խստացեալ մտօք սպանանել զն(ո)ս(ա) ոգւո́վ բարկութ(եամ)բ։
9Վ(ա)ս(ն) այսորիկ բարձցի́ անօրէնու(թ)ի(ւն) յակոբայ. եւ ա́յս է օրհնութի(ւն) ն(ո)ր(ա), յորժամ բարձի́ց ՛ի նմանէ զմեղս ն(ո)ր(ա)։ ՛ի ժամանակի յորում մանրեսցես իբրեւ զփոշի մանր զամ(ենայն) քարինս մեհենաց քոց. եւ մի́ մնասցեն գործք պաշտամանցն ն(ո)ց(ա)։
10Այլ կոտորեսցեն իբրեւ զմայր ՛ի փայտահարաց։ եւ որ շէնն մնասցէ՝ եղիցի իբրեւ զհօ́տ մակաղեալ, եւ իբրեւ զխա́չն լքեալ. եւ եղիցի բազում ժամանակս յարօտս երէոց. եւ ա́նդ հանգիցեն։
11եւ յետ բազում ժամանակաց ո́չ գտցի ՛ի նմա դե́ղ դալար, զի ցամաքեցաւ։ Կանայք՝ որ դիմեալ գայք ՛ի հանդիսէ յառա́ջ մատիք. զի ո́չ եթէ ժողովուրդ է՝ յորում գո́յ իմաստու(թ)ի(ւն)։ վ(ա)ս(ն) այնորիկ մի́ գթասցի ՛ի ն(ո)ս(ա) ա(ստուա)ծ որ արա́րն զնոսա. մի́ որ ստեղծն զն(ո)ս(ա) ողորմեսցի ն(ո)ց(ա)։
12Եւ եղիցի յաւուր յայնմիկ, արգե́լ արկցէ տ(է)ր ՛ի փոսոյ գետոյն մինչեւ ՛ի կողմանս ռինոյ կորուրայ. բայց դուք մի մի ժողովեցէ́ք զորդիսն ի(սրայէ)լի։
13Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ հարցեն փո́ղ աւագափող. եւ եկեսցեն ցրուեալքն յերկրէն ասորեստանեայց, եւ կորուսեալք յերկիրն եգիպտացւոց. եւ երկի́ր պագցեն տ(եառ)ն ՛ի վերայ լերին սրբոյ յե(րուսաղէ)մ։
1Վա́յ ՛ի պսակդ հպարտութե(ան) վարձկանացդ եփրեմի։ ծաղի́կ թօթափեալ ՛ի փառաց ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ լերինդ թանձրացելոյ, որ արբեալդ էք եւ ո́չ ՛ի գինւոյ։
2Ահաւասիկ սաստի́կ եւ խիստ բարկութի(ւն) տ(եառ)ն, իբրեւ զկարկո́ւտ իջեալ՝ եւ ո́չ գուցէ յարկ։ եւ իբրեւ զբռնու(թ)ի(ւն) հեղեղաց ջուրց բազմաց որ ողողէ զերկիր. եւ արասցէ հանգիստ երկրի ձեռօք։
3Եւ կոխան լիցի պսակն հպարտու(թ)ե(ան) վարձկանացդ եփրեմի։
4եւ եղիցի ծաղիկն յուսոյ թօթափեալ ՛ի փառաց անտի՝ ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ լերինն բարձու, իբրեւ զվաղահասուկն թզոյ. զոր տեսեալ ուրուք մինչչե́ւ ՛ի ձեռն առեալ՝ կամիցի կլանել։
5Յաւուր յայնմիկ եղիցի տ(է)ր զօրութե(ան)ց՝ պսակ յուսոյ գործեալ ՛ի փառս մնացելոց ժողօվրդեանն,
6զի մնասցեն ոգւով դատաստանի. եւ դատաստանա́ւ եւ զօրութ(եամ)բ արգելուցու ՛ի ծուլութ(են)է։
7Զի նոքա գինւո́վ մոլորեալ են, մոլորեցան վ(ա)ս(ն) ցքւոյն. քահանայն եւ մարգարէ յիմարեցա́ն վ(ա)ս(ն) ցքւոյ, ընկղմեցա́ն վ(ա)ս(ն) գինւոյ. դանդաչեցի́ն յարբեցութ(են)է ցքոյն. մոլորեցան՝ զի ա́յն ինքն է յիմարութի(ւն)։
8Նզո́վք կերիցեն զխորհուրդն զայն. զի ա́յն խորհուրդ ՛ի յագահու(թեն)է́ է։
9Ո՞ւմ պատմեսցուք զչարիսն, ո՞ւմ գոյժ տացուք. անջատելո՞ցն ՛ի կաթանէ, հատուցելո՞ցն ՛ի ստենէ։
10նեղութի(ւն)ք ՛ի վ(ե)ր(այ) նեղութե(ան)ց։ ընկա́լ կասկածանս ՛ի վ(ե)ր(այ) կասկածանաց։ Փոքր մեւս եւս. փոքր մեւս եւս վասն անզգամութե(ան) շրթանց,
11յօտար լեզուս խօսիցին ընդ ժողովրդեանդ ընդ այդմիկ.
12եւ ասիցեն ցդոսա. թէ ա́յն է հանգիստ քաղցելոյն, եւ սոյն բեկումն. եւ ո́չ կամեցան լսել։
13Եւ եղիցի ն(ո)ց(ա) բանն տ(եառ)ն՝ նեղու(թ)ի(ւն)ք ՛ի վ(ե)ր(այ) նեղութե(ան)ց։ ընկա́լ ընկա́լ կասկածանս ՛ի վ(ե)ր(այ) կասկածանաց։ Փո́քր մեւս եւս. փո́քր մեւս եւս՝ մինչ գնասցեն, եւ յետս ընդդէ́մ կործանեսցին. եւ խորտակեսցին եւ չարչարեսցին եւ սատակեսցին։
14Վ(ա)ս(ն) այսորիկ լուարո́ւք զբան տ(եառ)ն ա́րք նեղեալք, իշխանք ժողովրդեանդ այդորիկ յե(րուսաղէ)մ։
15Զի ասացէք՝ եդաք ո́ւխտ ընդ դժոխս, եւ ընդ մահու դաշի́նս կռեցաք. մրրիկ փոթորկեալ եթէ յարիցէ՝ ո́չ եկեսցէ ՛ի վ(ե)ր(այ) մեր. զի եդաք սուտ զյոյսն մեր, եւ ստու(թեամ)բ ծածկեսցուք։
16Վ(ա)ս(ն) այնորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր տ(է)ր։ Ահաւասիկ ես դնեմ ՛ի հիմունս սիովնի վէմ բազմապատիկ, զընտիր զգլուխ անկեան, զպատուականն ՛ի հիմունս ն(ո)ր(ա). եւ որ հաւատասցէ ՛ի նա՝ մի́ ամաչեսցէ։
17Եւ եդից զիրաւունս ՛ի յո́յս, եւ զողորմու(թ)ի(ւն) իմ ՛ի կշի́ռս. եւ ոյք յուսացեալ իցեն զո́ւր ՛ի ստութի(ւն), թէ ո́չ հասցէ առ մեզ մրրիկն.
18եւ ո́չ բարձցէ զուխտն մեր՝ որ ընդ մահուն է։ Յոյսն ձեր որ ՛ի դժոխս է մի́ հաստատեսցի. զի մրրիկ փոթորկեալ եթէ գայցէ ՛ի վ(ե)ր(այ), եղիջիք նմա ՛ի կոխո́ւմն։
19Զի յորժամ անցանիցէ՝ առցէ́ զձեզ. յառաւօտէ յառաւօ́տ անցցէ, ՛ի տուէ եւ ՛ի գիշերի եղիցի կասկած չարեաց։ Ուսարո́ւք լսել նեղեալքդ։
20մարտնչել եւս ո́չ կարեմք. քանզի տկարացաք ՛ի ժողովելն մերում
21իբրեւ զլեառն ամպարշտաց։ Յարիցէ տ(է)ր իբրեւ ՛ի ձո́րն գաբաւոնացւոց լի́ բարկու(թեամ)բ. գործիցէ զգործ իւր գո́րծ դառնու(թ)ե(ան)։ զի սրտմտու(թ)ի(ւն) նորա օտարաբար դատեսցի, եւ դառնու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) օտարաբար հասցէ։
22Եւ դուք մի́ ցնծայք, եւ մի́ զօրասցին կապանք ձեր. զի ի́րս հաստատեալս եւ համառօտս լուայ ՛ի տ(եառ)նէ։ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց զոր առնելո́ց է ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) երկրի։
23Ո́ւնկն դիք եւ լուարո́ւք բարբառոյ իմոյ. անսացէք եւ լուարո́ւք բանից իմոց։
24միթէ զօրն ա(մենա՞յ)ն հերկիցէ որ հերկէն, կամ թէ սերմն յառաջագոյն ցանիցէ՞, մինչչեւ զերկիրն գործեալ իցէ։
25Ո՞չ ապաքէն նախ կակղէ զերեսս ն(ո)ր(ա)՝ եւ ապա սերմանէ փոքր մի արջնդեղ եւ չաման. եւ ապա սերմանեսցէ ցորեան եւ գարի՝ կորեա́կ եւ հաճա́ր ՛ի սահմանս իւր։
26Եւ խրատեսցիս դու իրաւամբք ա(ստուածո)յ քոյ, եւ ուրա́խ եղիցես։
27զի ո́չ եթէ խստի́ւ ինչ սրբի արջնդեղն, եւ ո́չ զանիւ կամնասայլին ածեն ՛ի վ(ե)ր(այ) չամանոյն. այլ գաւազանաւ թափի արջնդեղն,
28եւ չամանն հացի́ւ ուտի։ Զի ո́չ եթէ յաւիտեան բարկանայցեմ ձեզ, եւ ո́չ ձայն դառնութե(ան) իմոյ կոխիցէ զձեզ։
29Եւ այս նշանք ելին ՛ի սաբաւովթ տ(թեն)է։ արդ խորհեցարո́ւք՝ բարձէ́ք ՛ի ձէնջ զընդունայն մխիթարու(թ)ի(ւն)ն ձեր։
1Վա́յ քեզ արիէլ քաղաք.* արիէլ զոր դաւիթն պաշարեաց, զի տօնքն ամբոխեսցին։ ժողովեցէ́ք արմտիս եւ կերա́յք ամ յամէ. եւ կերիջիք մովաբաւ հանդեձ։
2Զի նեղեցի́ց զարիել, եւ եղիցի զորութի(ւն) եւ մեծութի(ւն) ն(ո)ր(ա) ի́նձ։
3եւ պաշարեցից զքեզ՝ ո(ր)պ(էս) եւ դաւիթն, եւ ածի́ց զքեւ պատնէշ. եւ կանգնեցից շուրջ զքեւ աշտարա́կս։
4Եւ խոնարհեսցին յերկիր բանք քո, եւ պատգամք քո ը(նդ) գետին մտցեն. եւ եղիցի իբրեւ գետնաձայնաց բարբառ քո, եւ ՛ի յատակս բարբառն քո տկարասցի́։
5Եւ եղիցի իբրեւ զփիշի́ անուոյ մեծու(թ)ի(ւն) ամպարշտաց. * Եւ իբրեւ զունգ մաղեալ բազմութի(ւն) զրկողացն քոց։
6Եւ եղիցի որչափ յական թօթափէլ ՛ի սաբաւովթ տ(թեն)է՝ այցելու(թ)ի(ւն) շարժմամբ եւ որոտմամբ եւ մեծաձայն բարբառով, մրրիկ փոթորկեալ եւ բոց հրոյ որ ուտիցէ։
7Եւ եղիցի՝ ո(ր)պ(էս) ոք զի տեսանիցէ երա́զ ՛ի տեսլեան գիշերոյ, մեծութի(ւն) ամ(ենայն) հեթանոսաց յարձակելոց ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի. եւ ամ(ենայն) ժողովելոցն ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ որ նեղեցինն զնա։
8Եւ եղիցին ո(ր)պ(էս) որք յերազի քաղցեալ իցեն՝ եւ ուտիցեն. եւ իբրեւ յառնիցեն՝ զուր է տեսիլն։ եւ զոր օրինակ ծարաւի́ ոք իցէ յերազի եւ ըմպիցէ. եւ յառնիցէ՝ եւ դարձեալ ծարաւիցի, ՛ի զուր յուսացաւ անձն ն(ո)ր(ա). ա́յնպէս եղիցի մեծութի(ւն) ամ(ենայն) հեթանոսաց, որ զօրաժողո́վ եղեն ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) լերին սիովնի։
9Զարմացարո́ւք. յիմարեցարո́ւք. թմբրեցարո́ւք, եւ առաւե́լ թմբրեցարուք. արբեցարո́ւք ոչ ՛ի գինւոյ եւ ո́չ ՛ի ցքւոյ։
10Զի արբո́յց ձեզ տ(է)ր ոգի́ յիմարու(թ)ե(ան). եւ խցցէ զաչս ձեր՝ եւ զմարգարէից ձերոց, եւ զիշխանաց ձերոց, եւ զծածկատեսա́ցն ձերոց։
11Եւ եղիցին ձեզ պատգամքս այս ամ(ենայն) իբրեւ զբան թղթոյ կնքելոյ. զոր իբրեւ տայցեն ցայր մի գրագէտ՝ եւ ասիցեն ցնա, ընթերցի́ր զայդ։ եւ ասիցէ՝ ո́չ կարեմ ընթերնուլ զի կնքեալ է։
12Եւ տացի նո́յն գիր ՛ի ձեռս առն՝ որ ո́չ գիտիցէ գիրս, եւ ասասցեն ցնա՝ ընթերցի́ր զայդ. եւ ասիցէ՝ ո́չ գիտեմ դպրութի(ւն)։
13Եւ ասէ տ(է)ր. մե́րձ է առ իս ժողովուրդս այս բերանով իւրով, եւ շրթամբք իւրեանց պատուեն զիս. եւ սրտիւք իւրեանց հեռացեալ մեկուսի́ են յինէն. զո́ւր պաշտեն զիս, ուսուցանեն զպատուէրս մարդկան՝ եւ զվարդապետու(թ)ի(ւն)ս։
14Վ(ա)ս(ն) այնորիկ ահաւադիկ ես յաւելից փոփոխե́լ զժողովուրդդ զայդ. եւ փոփոխեցի́ց զդոսա։ եւ կորուսի́ց զիմաստութի(ւն) իմաստնոց, եւ զխորհուրդս խորհրդականաց արհամարհեցից։
15Վա́յ այնոցիկ՝ որ խորհին խորհուրդս խորինս՝ եւ ո́չ տ(թեամ)բ. վա́յ այնիցիկ որ խորհին խորհուրդս ծածուկս. եւ եղիցին ընդ խաւար գործք ն(ո)ց(ա), եւ ասիցեն թէ ո՞ տեսանիցէ զմեզ, եւ ո՞ գիտասցէ զինչ գործեմք։
16Ոչ ապաքէն իբրեւ զկաւ բրտի՞ համարեալ իցէք. միթէ ասիցէ՞ ստեղծուածն ցստեղծիչն իւր, թէ ո́չ դու զիս ստեղծեր. կամ արարածն ցարարիչն թէ ո́չ իմաստութ(եամ)բ արարեր զիս։
17Ոչ եւս յետ սակաւ ժամանակի, եւ եղիցի լիբանան իբրեւ զլեա́ռն քերմէլ. եւ քերմէլ յանտա́ռ համարեսցի։
18Եւ լուիցեն յաւուր յայնմիկ խուլք զբանս գրոյն այնորիկ. եւ որք ՛ի խաւարին եւ ՛ի միդին իցեն, տեսցեն աչք կուրացելոցն։
19եւ ցնծասցե́ն աղքատք յաղագս տ(եառ)ն ուրախութ(եամ)բ, եւ անյոյսքն ՛ի մարդկանէ լցցի́ն ուրախութ(եամ)բ։
20Պակասեաց անօրէնն, եւ կորեաւ ամբարտաւանն. եւ սատակեցան անօրէնք ՛ի չարիս,
21եւ ոյք առնեն մեղանչել մարդկան բանիւք։ ամ(ենայն) յանդիմանչացն դնէին ՛ի դրունս զգայթագղու(թ)ի(ւն), եւ խոտորէին անիրաւու(թեամ)բ զիրաւունս։
22Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) տաննյակովբայ զոր ընտրեացն յաբրահամէ. ո́չ այժմ ինչ ամաչեսցէ յակովբ, եւ ո́չ այժմ զերեսս այլագունեսցէ ի(սրա)էլ։
23այլ յորժամ տեսցեն որդիք ն(ո)ր(ա) զգործս իմ. վ(ա)ս(ն) իմ ս(ուր)բ արասցեն զանուն իմ, եւ ս(ուր)բ արասցեն զս(ուր)բն յակովբայ, եւ երկիցեն յա(ստուածո)յն ի(սրայէ)լի։
24Եւ ծանիցեն մոլորեալք հոգւով զիմաստու(թ)ի(ւն). եւ տրտնջօղք ուսցին զհնազանդու(թ)ի(ւն). եւ լեզուք թոթովախօսք ուսցին խօսել զխաղաղութի(ւն)։
1Ա́յսպէս ասէ տ(է)ր. վա́յ ձեզ որդիք ապստամբք, զի խորհեցարուք խորհուրդ եւ ո́չ ինեւ, եւ դաշինս կռեցէք՝ եւ ո́չ իմով հոգւով. յաւելուլ մե́ղս ՛ի վ(ե)ր(այ) մեղաց։
2Որ գնայիք իջանել յերկիրն եգիպտացւոց, եւ զիս ո́չ հարցանէիք. գտանե́լ օգնականու(թ)ի(ւն) ՛ի փարաւոնէ, եւ թիկո́ւնս առնել զեգիպտացին։
3Եւ եղիցի ձեզ թիկունք փարաւոն յամօթ, եւ յուսացելոց յեգիպտացիսն նախատինք։
4Զի են յերկրին տայանու իշխանք հրեշտակք չա́րք։
5զո́ւր ջանան առ ժողովուրդն՝ որ ո́չ լինի դոցա շահ յօգնականութի(ւն). ո́չ յօգուտ, այլ յամօթ եւ ՛ի նախատինս։
6Տեսիլ զորքոտանեաց յանապատի, ՛ի նեղութե(ան) եւ յանձկութե(ան)։ Առեւծ, եւ կորիւն առիւծու. եւ ՛ի նոցանէն իժք, եւ կորիւնք իժից։ թռչունք ամբարձեալ բերեն իշոց զգանձս իւրեանց, եւ լցեալ ուղտուց զմեծութի(ւն) իւրեանց. առ ազգ մի՝ որ ո́չինչ օգուտ լինիցի ն(ո)ց(ա) յօգնականութի(ւն), այլ յամօթ եւ ՛ի նախատինս։
7Եգիպտացիքն որ զո́ւր եւ տարապարտ օգնիցեն ձեզ. պատմեա́ ն(ո)ց(ա) եթէ ՛ի զո́ւր է այդ մխիթարութի(ւն) ձեր։
8Արդ նի́ստ՝ եւ գրեա́ ՛ի տախտակի եւ ՛ի գիրս. զի եղիցի այդ յաւուր իւրում եւ ՛ի ժամանակս յաւիտենից։
9թէ ժողովուրդ անհաւա́ն է, եւ որդիք սո́ւտք. եւ ո́չ կամեցան լսել զօրէնս ա(ստուածո)յ։
10Որք ասէին ցմարգարէսն՝ թէ մի́ պատմէք մեզ. այլ խօսեցարո́ւք ընդ մեզ, եւ պատմեցէ́ք մեզ ա́յլ մոլորութի(ւն)։
11եւ դարձուցէ́ք զմեզ ՛ի ճանապարհէդ յայդմանէ, եւ ՛ի բա́ց արարէք ՛ի մէնջ զշաւիղդ զայդ. եւ հանէ́ք ՛ի մէնջ զօրէնս ա(ստուածո)յ ի(սրայէ)լի։
12Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր՝ ս(ուր)բն ի(սրայէ)լի. փոխանակ զի անարգեցէք դուք զբանսդ զայդոսիկ, եւ յուսացարուք ՛ի ստութի(ւն) սնոտի. եւ զի տրտնջեցէք՝ եւ յուսացարուք ՛ի բանդ յայդ։
13Վ(ա)ս(ն) այնորիկ եղիցին ձեզ մեղքդ այդոքիկ ՛ի նզովս՝ իբրեւ զպարիսպ կործանեալ առժամայն ամո́ւր քաղաքի առելոյ, որում յանկարծակի́ հասանիցէ կործանումն։
14Եւ կործանումն ն(ո)ր(ա) եղիցի իբրեւ զբեկումն խեցեղէն անօթոյ բրտի՝ մա́նր խորտակելոյ, զի մի́ ոք գտանիցէ ՛ի նմանէ որով հուր բառնայցէ՝ կամ որով մարթիցէ́ առնուլ սակաւ մի ջուր։
15Զի ա́յսպէս ասէ տ(է)ր տ(է)ր ս(ուր)բն ի(սրայէ)լի. յորժամ դարձցիս եւ յոգոց հանիցես, յայնժամ կեցցես, եւ գիտասցես՝ թէ ո́ւր իցես։ Զի յուսացեալ էիր դու ՛ի սնոտիսն, սնոտի́ եղեւ եւ զօրութի(ւն) ձեր։ եւ ո́չ կամէիք լսել.
16այլ ասէիք, երիվարօ́ք մերովք փախիցո́ւք. վ(ա)ս(ն) այսորիկ փախստականք լինիցիք։ եւ ասիցէք՝ երագ երիվարօք մերովք փախիցուք. վ(ա)ս(ն) այնորիկ երագագո́յնք քան զձեզ եղիցին որ հալածենն զձեզ։
17Զի ՛ի միոջէ́ բարբառոյ հազա́րք փախիցեն, եւ ՛ի բարբառո́յ հնգից բազո́ւմք փախիցեն. մինչեւ մնասջիք իբրեւ զձո́ղ ցցեալ ՛ի վ(ե)ր(այ) լերին, եւ իբրեւ զկոթո́ղ կանգնեալ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց։
18Եւ դարձեալ կանխեսցէ ա(ստուա)ծ գթալ ՛ի ձեզ, եւ վ(ա)ս(ն) այսորիկ բարձրասցի ողորմել ձեզ. զի դատաւոր տ(է)ր ա(ստուա)ծ մե́ր է։ Երանի́ ամենեցուն ոյք սպասեն նմա։
19զի ժողովուրդ ս(ուր)բ ՛ի սիոն բնակեսցէ։ եւ ե(րուսաղ)էմ լալով ելաց՝ եթէ ողորմեաց ինձ։ ողորմեսցի́ քեզ։ ձայնի աղաղակի քում իբրեւ ետես՝ եւ լուաւ քեզ։
20Եւ տացէ քեզ տ(է)ր հա́ց նեղու(թ)ե(ան)՝ եւ ջուր կարօտանաց. եւ ո́չեւս մերձեսցին ՛ի քեզ որ մոլորեցուցանէին զքեզ. զի աչք քո տեսցեն ՛ի միլորեցուցիչսն քո,
21եւ ականջք քո լուիցեն բանս զհետ մոլորեցուցչացն քոց. որք ասէին եթէ այս է ճանապարհ, եւ գնասցուք ը(նդ) սա, կամ թէ յա́ջ կամ թէ յահեակ։
22Եւ գարշեցուսցես զկուռսն զարծաթապատս եւ զոսկիապատս. մանրեսցե́ս զն(ո)ս(ա) եւ հոսեսցես իբրեւ զջուր դաշտանաց, եւ իբրեւ զա́ղբ մերժեսցես զն(ո)ս(ա)։
23Յայնժամ եղիցի անձրեւ սերմանեաց երկրին քում, եւ հա́ց արդեանց երկրի քոյ եղիցի յադո́ւրդ եւ ՛ի պարա́ր։ եւ ճարակեսցին խաշինք քո յաւուր յայնմիկ ՛ի տեղւոջ պարարտութե(ան) եւ յանդորրու։
24զուարակք ձեր եւ եզի́նք որ գործեն զերկիր՝ կերիցեն յա́րդ խառնեալ ընդ գարի, հոսեալ ՛ի կալոյ։
25Եւ եղիցի ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) լերանց բարձանց, եւ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց բարձուանդակաց ջուր բղխեալ յաւուր յայնմիկ. յորժամ կորիցեն բազումք, եւ կործանեսցին աշտարակք։
26Եւ եղիցի լոյսն լուսնի իբրեւ զլոյս արեգական, եւ լոյսն արեգական եւթնպատի́կ եղիցի՝ իբրեւ զլոյս աւուրցն եւթանց։ Յաւուր յայնմիկ բժշկեսցէ տ(է)ր զբեկումն ժողովրդեան իւրոյ, եւ զցաւո վիրաց քոց բժշկեսցէ́։
27Ահաւասիկ անուն տ(եառ)ն գա́յ յամայր ամս, յետ բազում ժամանակաց. վառեալ բարկութ(եամ)բ՝ եւ լի́ փառօք։ բանք շրթանց ն(ո)ր(ա), եւ բանք բերանոյ ն(ո)ր(ա) լի́ բարկութ(եամ)բ. եւ բարկու(թ)ի(ւն) սրտմտութե(ան) ն(ո)ր(ա) իբրեւ զհո́ւր կերիցէ։
28եւ հոգի ն(ո)ր(ա) իբրեւ զջուր ձորալիր պարանոցաթա́ղ յորդեսցէ։ Եւ բաժանեսցի խռովեցուցանել զազգս վ(ա)ս(ն) սնոտի մոլորութե(ա)ն. եւ հալածեսցէ զն(ո)ս(ա) մոլորութի(ւն)ն, եւ հասցէ ն(ո)ց(ա) յանդիմա́ն նոցին։
29Միթէ հանապա՞զ պա́րտ իցէ ձեզ ուրախու(թեամ)բ մտանել ՛ի սրբու(թ)ի(ւն)ս իմ. յամ(ենայն) ժամ տօնիւք եւ ուրախութ(եամ)բ եւ փողո՞վք մտանել ՛ի լեառն տ(եառ)ն՝ * առ ա(ստուա)ծ ս՝բն ի(սրայէ)լի։
30Եւ լսելի՞ արասցէ զփառս բարբառոյ իւրոյ, եւ զսրտմտու(թ)ի(ւն) բազկի իւրոյ ցուցցէ՞ բարկու՝բ՝ եւ սրտմտութ(եամ)բ եւ բոցո́վ որ ուտիցէ. եւ սաստիկ բարկութ(եամ)բ հրացանից, եւ ջրով, եւ կարկտիւ միանգամայն հոսելով բռնու(թեամ)բ։
31Զի ՛ի բարբառոյ տ(եառ)ն ընկճեսցին ասորեստանեայք. հարուածովքն զոր հարկանիցէ զն(ո)ս(ա)։
32Եւ եկեսցէ նմա շոերջ յօգնականաց իւրոց՝ յոր կողմ եւ յուսացեալ իցէ։ զի նոքա փողո́վք եւ թմբկաւ՝ * եւ պէսպէս պատերազմաւ փոխփոխ մարտիցեն ընդ նմա։ եւ դու ո́չ յառաջագոյն քան զաւուրսն պահանջիցին։
33Իսկ արդ եւ քե́զ պատրաստեալ իցէ թագաւորել ՛ի վ(ե)ր(այ) ձորոյն խորոյ. փայտ դիզեալ, հուր եւ փայտակոյտ բազում վառեալ. սրտմտու(թ)ի(ւն) տ(եառ)ն իբրեւ զձոր, լի́ ծծըմբով բորբոքեալ։
1Վա́յ ոյք իջանեն յեգիպտոս վ(ա)ս(ն) օգնականու(թ)ե(ան). որ ՛ի հեծեալս եւ ՛ի կառս յուսացեալ իցեն՝ թէ բազումք են, եւ բազմու(թ)ի(ւն) երիվարաց յոյժ. եւ ո́չ էին յուսացեալ՛ի ս(ուր)բն ի(սրայէ)լի, եւ զա(ստուա)ծ ո́չ խնդրեցին։
2Եւ նա իմաստո́ւն էր՝ եւ ածէ́ր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) չարիս. եւ բան ն(ո)ր(ա) ո́չ անարգեսցի։ եւ յարիցէ ՛ի վ(ե)ր(այ) տանց մարդոց չարաց, եւ ՛ի վ(ե)ր(այ) սնոտի յուսոյն ն(ո)ց(ա)։
3Յա́յր եգիպտացի՝ եւ ո́չ յա(ստուա)ծ. ՛ի մարմինս երիվարաց՝ եւ ո́չ գոյր օգնականու(թ)ի(ւն)։ այլ տ(է)ր արկցէ́ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զձեռն իւր, եւ տաժանեսցին օգնականքն, եւ կործանեսցին օգնեալքն ՛ի նոցանէն. եւ առհասարա́կ ամենեքեան սատակեսցին։
4Զի ա́յսպէս ասաց ցիս տ(է)ր. թէ զոր օրինակ գոչեսցէ առեւծ՝ եւ կորիւն առիւծու յո́րս յոր հասանիցէ, կաւշեսցէ ՛ի վ(ե)ր(այ)՝ եւ լցցէ զլերինս բարբառով իւրով. եւ ՛ի պարտութի(ւն) մատնեսցին, եւ ՛ի սաստակութ(են)է սրտմտու(թ)ե(ան) ն(ո)ր(ա) հալեսցին։ Ա́յնպէս իջցէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ՛ի լեառն սիովն, եւ ՛ի վ(ե)ր(այ) լերանց դորա.
5իբրեւ զթռչո́ւնս թռուցեալս, ա́յնպէս հովանի լիցի տ(է)ր զօրութե(ան)ց ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի։ ՛ի թիկունս իջցէ. օգնեսցէ եւ փրկեսցէ եւ կեցուսցէ́։
6Դարձարո́ւք ոյք խորհիք խորհուրդս խորինս եւ զանօրէնս՝ որդիք ի(սրայէ)լի։
7զի յաւուր յայնմիկ բարձցե́ն մարդիկզձեռագործս իւրեանց զարծաթեղէնս եւ զոսկեղէնս՝ զոր արարին ձեռք ն(ո)ց(ա) մեղս։
8Եւ անկցի́ ասորեստանեայն, ո́չ սրով առն, եւ ո́չ սուր մարդոյ կորիցէ զնա. եւ ՛ի փախո́ւստ դարձցի՝ ո́չ յերեսաց սուսերի. եւ երիտասարդք ն(ո)ր(ա) ՛ի պարտու(թ)ի(ւն) մատնեսցին։
9Եւ եղիցին վիմարգելք իբրեւ զորմարգելս. եւ ՛ի պարտութի(ւն) մատնեսցին. եւ որ փախիցէն, ըմբռնեսցի́։
1Զի ահաւասիկ թագաւոր արդա́ր թագաւորեսցէ, եւ իշխանք իրաւա́մբք տիրեսցեն։
2Եւ եղիցի մարդն որ թաքուցանիցէ զբանս իւր, թաքիցէ́ իբրեւ ՛ի ջուրցն սաստկութ(են)է։ Եւ եղիցի սիոն իբրեւ զգետ յորդեալ փառաւոր ՛ի ծարաւուտ երկրի։
3Եւ ո́չ եւս եղիցին յուսացեալ ՛ի մարդիկ. այլ տացեն զականջս առ ՛ի լսել,
4եւ սիրտք տկարաց անսայցեն ՛ի լսել. եւ լեզուք թոթովք՝ արագարա́գ ուսցին խօսել զխաղաղու(թ)ի(ւն)։
5Եւ ո́չ եւս ասասցեն ցյիմարն լինել ն(ո)ց(ա) իշխան։ եւ ո́չեւս ասասցեն պաշտօնեայք քո՝ թէ լո́ւռ լեր։
6Քանզի յիմարն յիմարու(թ)ի(ւն) խօսեսցի, եւ սիրտ ն(ո)ր(ա) զնանրու(թ)ի(ւն) խորհեսցի. կատարել զանօրէնութի(ւն), եւ խօսել առ ա(ստուա)ծ զհայհոյու(թ)ի(ւն). ցրուել զանձինս քաղցեալս, եւ զանձինս ծարաւեալս՝ ունա́յնս արձակել։
7Զի խորհուրդք չարաց՝ անօրէնս խորհին. ապականե́լ զխոնարհս բանիւք անիրաւութ(եամ)բ, եւ ցրուել զբանս տնանկաց ՛ի դատաստանի։
8իսկ ուղիղք իմաստո́ւնս խորհեցան, եւ խորհուրդն այն կա́յ՝ մնայ։
9Կանայք մեծատունք, արի́ք եւ լուարո́ւք բարբառոյ իմոյ. եւ դստերք կասկածանօք լուարո́ւք զբանս իմ։
10Յո́ւշ լիցին ձեզ աւոքրքն տարեկանաց ցաւովք եւ կասկածանօք. նուաղեցա́ն կութք. դադարեցին սերմանք, եւ այլ ո́չ եւս եկեսցեն։
11Զարհուրեցարո́ւք բարեկեցիկք. տրտմեցարո́ւք յանձնապաստանքդ. մերկացարո́ւք՝ կողոպտեցարո́ւք՝ քրձազգա́ծք եղերուք։
12կործեցարո́ւք ՛ի վ(ե)ր(այ) արդեանց, վ(ա)ս(ն) անդոցն ցանկալեաց, եւ վ(ա)ս(ն) այգեացն բերոց։
13Յերկիր ժողովրդեան իմոյ փո́ւշ եւ խո́տ բուսցի. եւ յամ(ենայն) ապարանից ուրախութի(ւն) բարձցի́։ քաղաքիդ մեծացելոյ
14ապարանք լքեալք. զմեծութի(ւն) քաղաքիդ լքցե́ն եւ զտունս ցանկալիս. եւ եղիցին աւանք քո ա́յրք յաւիտենից։ ուրախու(թ)ի(ւն) ցռո́ւց եւ ճարակք հօտից։
15Մինչեւ եկեսցէ ՛ի վ(ե)ր(այ) ձեր հոգի́ ՛ի բարձանց։ եւ եղիցի յանապա́տ քերմէլ, եւ քերմէլ յանտա́ռ համարեսցի։
16եւ հանգիցեն իրաւունք յանապատի, եւ արդարութի(ւն) ՛ի քերմէլ բնակեսցէ։
17Եւ եղիցին գործք արդարու(թ)ե(ան) խաղաղութ(եամ)բ. եւ կալցի արդարու(թ)ի(ւն) զհանգի́ստ. եւ յուսացեալքն եղիցին մինչեւ յաւիտեան։
18Եւ բնակեսցէ ժողովուրդ իմ ՛ի քաղաքին խաղաղու(թ)ե(ան), եւ բնակեսցէ յուսով, եւ հանգիցեն մեծութ(եամ)բ։
19այլ կարկուտ եթէ իջանիցէ, ո́չ ՛ի հեր վ(ե)ր(այ) եկեսցէ։ եւ եղԷցի որ բնակեալ իցեն յանտառին, յանհո́գս իբրեւ զայնոսիկ ոյք իցէնն ՛ի դաշտի։
20Երանի́ որ սերմանիցեն ընդ ամ(ենայն) ջրով ուր ե́զն եւ էշ կոխիցեն։
1Վա́յ այնոցիկ որ թշուառացուցանենն զձեզ. բայց զձեզ ո́չ ոք կարէ թշուառացուցանել։ եւ որ արհամարհէն՝ ո́չ զձեզ արհամարհեաց. զի մատնեսցին ՛ի պարտու(թ)ի(ւն) որ զձեզն արհամարհեն. եւ իբրեւ զցեց ՛ի վ(ե)ր(այ) ձորձոց՝ ա́յնպէս մատնեսցին ՛ի պարտութի(ւն)։
2Տ(է)ր ողորմեա́ց մեզ՝ զի ՛ի քե́զ յուսացաք. եղեւ զաւակ անհաւատիցն ՛ի կորո́ւստ. այլ մեր փրկութի(ւն) ՛ի քէ́ն է ՛ի ժամանակի նեղութե(ան)։
3Վ(ա)ս(ն) բարբառոյ ահի քոյ յիմարեցան ժողովուրդք. եւ յերկիւղէ քումմէ ցրուեցան հեթանոսք։
4Եւ արդ ժողովեսցի կապուտն ձեր մեծի́ եւ փոքու. որպէս ոք զի ժողովեսցէ զմարա́խ իբրեւ ՛ի գբոյ, ա́յնպէս այպն առնիցեն զձեզ։
5ս(ուր)բ է տ(է)ր ա(ստուա)ծ մեր որ բնակեալն է ՛ի բարձունս. լցա́ւ սիոն իրաւամբք եւ արդարութ(եամ)բ։
6օրինօք մատնեսցին, եւ գանձուք եղիցի փրկութի(ւն)ն մեր։ եհաս իմաստու(թ)ի(ւն) եւ հանճար եւ ա(ստուա)ծպաշտութի(ւն) տ(եառ)ն. ա́յս են գանձք արդարութե(ան)։
7Ահաւադիկ յահէդ ձերմէ երկիցեն. յորոց երկնչէիքն՝ երկիցեն ՛ի ձէնջ։ հրեշտա́կս արձակեսցեն որ լայցեն դառնապէս՝ եւ խնդրեսցեն զխաղաղութի(ւն)։
8զի հատա́ն ճահապարհք ն(ո)ց(ա). հանդարտեա́ց ահն հեթանոսաց, եւ բարձա́ւ ուխտն որ ընդ ն(ո)ս(ա). եւ մի́եւս համարիցիք զն(ո)ս(ա) ՛ի մարդիկ։
9Սո́ւգ առ՝ եւ տկարացաւ երկիր. յամօ́թ եղեւ լիբանան, ՛ի դա́շտ մարգագետին համարեցաւ սարոն։ յայտնի́ եղեւ գալիլեա եւ կարմելոս։
10Արդ՝ յարեա́ց ասէ տ(է)ր. արդ՝ փառաւորեցա́յց. արդ՝ բարձրացա́յց։
11արդ՝ տեսջի́ք. արդ՝ յամօթ լիջիք. ընդունա́յն լիցի զօրութի(ւն) ոգւոց ձերոց, եւ հո́ւր կերիցէ զձեզ։
12Եւ եղիցին հեթանոսք խարշեալք իբրեւ զփո́ւշ ագարակի՝ այրեցեալ եւ ընկեցեալ։
13Լուիցե́ն հեթանոսք զոր արարի. ծանիցեն մերձաւորք զզօրու(թ)ի(ւն) իմ։
14մերժեցա́ն ՛ի սիովնէ անօրէնք. դողո́ւմն կալցի զամպարիշտս։ Իսկ արդ ո՞ պատմեսցէ ձեզ եթէ հուր բորբոքեալ կայ. կամ ո՞ պատմեսցէ ձեզ զտեղւոյն յաւիտենից։
15Որ գնայ արդարութ(եամ)բ, խօսի զուղիղ ճանապարհէ. ատեայ զանօրէնու(թ)ի(ւն) եւ զանիրաւու(թ)ի(ւն), թօթափէ զձեռս իւր ՛ի կաշառոց. ծանրացուցանէ զականջս առ ՛ի չլսելոյ զդատաստան արեան, խնո́ւ զաչս իւր զի մի́ տեսցէ զանիրաւութի(ւն)։
16Նա́ բնակեսցէ ՛ի բարձր այրի վիմի հաստատնոյ. հա́ց տացի նմա՝ եւ ջուր ն(ո)ր(ա) հաւատարի́մ։
17Զթագաւորն փառաց տեսջիք։ եւ աչք ձեր տեսցեն զերկիրն ՛ի հեռուստ։
18եւ անձինք ձեր խոկասցե́ն յերկիւղ տ(եառ)ն։ ո՞ւր են դպիրքն. ո՞ւր են խրատտուքն. ո՞ւր է որ ունի զհամար պահակերաց զմեծի եւ զփոքու՝
19ժողովրդեանն, ը(նդ) որում ո́չինչ խորհեցաւ. զի չէ́ր տեղեակ ծանրաձայնին վ(ա)ս(ն) չլսելոյ։ ժողովուրդ յոռացեալ, եւ ո́չ գոյ լսողին ՛ի միտ առնուլ։
20Ահաւասիկ սիոն քաղաք փրկութե(ան) մերոյ. աչք ձեր տասցեն զե(րուսաղէ)մ քաղաք մեծացեալ, խորանք որ ո́չ շարժեսցին. եւ մի́ շարժեսցին ցիցք խորանի ն(ո)ր(ա) յաւիտեանս ժամանակաց, եւ մի́ խզեսցին ապաւանդակք ն(ո)ր(ա).
21զի անուն տ(եառ)ն մեծ է ՛ի ձեզ։ Ձե́զ լիցի տեղին յորում գետք եւ ջրադարձք լայնք եւ ընդարձակք. ո́չ երթիցես ը(նդ) այն ճանապարհ, եւ մի́ գնասցեն նաւք քո վարեալք. զի ա(ստուա)ծ իմ մե́ծ է, եւ ո́չ արասցէ զա́նց զինեւ։
22Տ(է)ր հայր մեր. տ(է)ր դատաւոր մեր. տ(է)ր իշխան մեր. տ(է)ր թագաւոր մեր. տ(է)ր փրկիչ մեր՝ եւ նա́ փրկեսցէ զմեզ։
23Խզեցա́ն պարանք քո զի ո́չ հանդարտեցին. նո́յնպէս եւ կայմն խոնարհեցաւ՝ եւ ո́չ պարզեսցէ զառագաստն, եւ ո́չ արձակեսցէ զնշանն մինչեւ մատնեսցի ՛ի կորուստ։ Այսուհետեւ բազում կաղք աւա́ր առնուցուն։
24եւ մի́ ասասցեն թէ վաստակեցաք, ժողովուրդն որ բնակեալ իցէ ՛ի ն(ո)ս(ա). զի թողա́ն մեղք ն(ո)ց(ա)։
1Մատերուք հեթանոսք եւ լուարո́ւք. ո́ւնկն դիք իշխանք. լուիցէ́ երկիր եւ որ ՛ի նմա տիեզերք, եւ ժողովուրդք որ ՛ի նմա։
2Զի սրտմտութի(ւն) տ(եառ)ն ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) ազգաց, եւ բարկու(թ)ի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) ամ(ենայն) թուոց ն(ո)ց(ա). սատակել զն(ո)ս(ա)՝ եւ մատնել զն(ո)ս(ա) ՛ի սպանումն։
3եւ վիրաւորք ն(ո)ց(ա) դի́ տապա́ստ անկցին, եւ ելցէ հոտ ն(ո)ց(ա). եւ թացցին լերինք յարենէ ն(ո)ց(ա)։
4Եւ հալեսցին ամ(ենայն) զօրու(թ)ի(ւն)ք երկնից. եւ գալարեսցին երկինք իբրեւ զմագաղաթ, եւ ամ(ենայն) աստեղք թօթափեսցին իբրեւ զաերեւ յորթոյ՝ եւ ո(ր)պ(էս) անկանի տերեւ ՛ի թզենւոյ։
5Զի արբեցա́ւ սուր իմ յերկինս. արդ՝ ՛ի վ(ե)ր(այ) եդովմայեցւոցն իջցէ, եւ ՛ի վ(ե)ր(այ) կորստական ժողովրդեանն դատաստանօք։
6Սո́ւր տ(եառ)ն լցաւ արեամբ. ուռուցաւ ճարպով գառանց, եւ ճարպով ցլուց եւ խոյոց։ Զի զոհ տ(եառ)ն է ՛ի բոսոր, եւ սպա́նդ մեծ յերկրին եդովմայեցւոց։
7եւ ընկճեսցին մեծամեծք ը(նդ) ն(ո)ս(ա)՝ եւ խոյք եւ ցուլք. եւ արբեսցի երկիրն յարենէ ն(ո)ց(ա). եւ հող ն(ո)ց(ա) ՛ի ճարպոյ ն(ո)ց(ա) լցցի։
8Զի օր դատաստանի տ(եառ)ն է, եւ տարեկան հատուցման դատաստանի սիովնի։
9եւ դարձցին ձորք ն(ո)ր(ա) ՛ի ձիւթ, եւ երկիր ն(ո)ր(ա) ՛ի ծծումբ։ եւ եղիցի երկիր ն(ո)ր(ա) իբրեւ զձիւթ վառեալ
10՛ի տուէ եւ ՛ի գիշերի. եւ մի́ շիջցի յաւիտեանս ժամանակաց։ Եւ բարձրասցի ծուխ ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ), եւ աւերեսցի յազգս ազգաց. եւ ՛ի բազում ժամանակս աւերեսցի, եւ ո́չոք իցէ որ անցանիցէ ընդ նա։
11Եւ բնակեսցեն ՛ի նմա թռչունք եւ ոզնիք, եւ ցինք եւ ագռաւք. եւ անկցին ՛ի նմա լարաբաժինք աւերակի. եւ յուշկապարիկք բնակեսցեն ՛ի նմա։
12Եւ եղիցին իշխանք ն(ո)ր(ա) իբրեւ չեղեալք, եւ թագաւորք ն(ո)ր(ա) եւ մեծամեծք եղիցին ՛ի կորուստ։
13եւ բուսցի́ ՛ի քաղաքս ն(ո)ր(ա) եւ յամուրս փա́յտ փշաբեր։ Եւ եղիցի բնակու(թ)ի(ւն) համբարեաց եւ հանգիստ ջայլամանց։
14եւ պատահեսցեն դեւք յուշկապարկաց, եւ տայցեն ձայն միմեանց։ Ա́նդ հանգիցեն յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ։
15ա́նդ եհան ձագս ոզնի, եւ սնոյց երկիր զձագս ն(ո)ր(ա) զգուշութ(եամ)բ։ Ա́նդ պատահեցին միմեանց եղջերուք, տեսին զերեսս իրերաց։
16թուով անցին, եւ մի ՛ի նոցանէ ո́չ վրիպեաց. ընկեր զընկեր ո́չ խնդրեցին։ Զի տ(է)ր հրամայեաց ն(ո)ց(ա), եւ ոգի ն(ո)ր(ա) ժողովեաց զն(ո)ս(ա)։
17եւ նոյն վիճակեցոյց զն(ո)ս(ա). եւ ձեռն ն(ո)ր(ա) բաժանեաց ն(ո)ց(ա) ճարակս՝ յաւիտեանս ժամանակաց։ Ժառանգեսցեն ազգաց յազգս, եւ հանգիցե́ն ՛ի նմա։
1Ուրա́խ լեր անապատ ծարաւի. ցնծասցէ անապատն եւ ծաղկեսցէ́ իբրեւ զշուշան։
2Եւ ծաղկեսցէ եւ ցնծասցէ անապատն յորդանանու. եւ փառքն լիբանանու տացի նմա, եւ պատիւն կարմելայ։ եւ ժողովուրդ իմ տեսցէ զփա́ռս տ(եառ)ն, եւ զբարձրու(թ)ի(ւն) ա(ստուածո)յ մերոյ։
3Զօրացարո́ւք ձեռք լքեալք՝ եւ ծունկք կթուցեալք։
4մխիթարեցարո́ւք կարճամիտք սրտիւք. զօրացարո́ւք եւ մի́ երկնչիք։ Ահաւասիկ ա(ստուա)ծ մեր հատուցանէ դատաստան՝ եւ հատուսցէ. ինքնին եկեսցէ՝ եւ փրկեսցէ զմեզ։
5Յայնժամ աչք կուրաց բացցին՝ եւ ականջք խլից լուիցե́ն։
6յայնժամ վազեսցէ կաղն իբրեւ զեղջերու, եւ պա́րզ լիցի լեզու ծանրախօսաց։ Զի ջուր բղխեաց յանապատի, եւ գե́տ ՛ի ծարաւուտ երկրի։
7եւ եղիցի անջուրն յեղտեւրս եւ աղբեւր ջուրց ՛ի ծարաւո́ւտ երկրի։ Անդ եղիցի ուրախու(թ)ի(ւն) հաւուց, եւ մակաղատեղք խաշանց. ա́նդ մարգագետինք եւ խաղք։
8Անդ եղիցին ճանապարհ մաքրեալ, եւ ճանապարհ սո́ւրբ կոչեսցի. մի́ անցցէ ընդ նա պիղծ, եւ մի́ եղիցի անդ ճանապարհ պղծոյ. այլ ցրուեալքն գնասցեն ընդ նա՝ եւ մի́ մոլորեսցին։
9Մի́ եղիցի անդ առեւծ, եւ մի́ ՛ի գազանաց չարաց ընդ այն մի́ անցանիցէ. եւ մի́ ամենեւին գտցի ՛ի նմա. այլ ընդ նա գնասցեն փրկեալքն եւ ժողովեալքն վ(ա)ս(ն) տ(եառ)ն։
10Դարձցին՝ եւ եկեսցեն ՛ի սիովն ցնծու(թեամ)բ՝ եւ ուրախութի(ւն) յաւիտենից ՛ի վ(ե)ր(այ) գլխոց ն(ո)ց(ա). զի ՛ի վերայ գլխոց ն(ո)ց(ա) օրհնութի(ւն) եւ ցնծու(թ)ի(ւն), եւ ուրախու(թ)ի(ւն) հասցէ ն(ո)ց(ա). մերժեցան ցա́ւք՝ եւ տրտմու(թ)ի(ւն)ք եւ հեծութի(ւն)ք։
1Եւ եղեւ ՛ի չորեքտասաներորդի ամի թագաւորու(թ)ե(ա)ն եզեկիայ, ել սենեքերիմ արքայ ասորեստանեայց ՛ի վ(ե)ր(այ) ամուր քաղաքաց հրէաստանի, եւ ա́ռ զն(ո)ս(ա)։
2Եւ առաքեաց արքայն ասորեստանեայց զռափսակ ՛ի լաքիսայ յե(րուսաղէ)մ առ արքայն եզեկիայ զորօք բազմօք. եւ եկն եկաց ՛ի վ(ե)ր(այ) ջրմղի վենրոյ աւազանին ՛ի ճանապարհի ագարակին թափշաց։
3Եւ ելին առ նա եղիակիմ քեղկեայ որ հազարեպե́տն էր, եւ սովմնաս՝ հրովարտակաց դպիր, եւ յովաք ասափայ՝ յիշատակաց դպիր։
4Եւ ասէ ցն(ո)ս(ա) ռափսակ. երթա́յք ասացէ́ք ցեզեկիա, ա́յսպես ասէ մեծ արքայն ասորեստանեայց յո՞ յուսացեալ իցես.
5միթէ խորհրդո́վ կամ բանիւ շրթանց պատերա՞զմ վճարիցի. իսկ արդ՝ յո՞ յուսացեալ իցես զի ո́չ հնազանդիս ինձ։
6Ահաւասիկ յուսացեալ ես ՛ի ցո́ւպն եղեգնեայ՝ ՛ի ջախջա́խ յեգիպտացին. յոր թէ յենուցու ոք՝ խորտակի եւ ընդ ձեռս ելանէ. ա́յնպէս է փարաւոն արքայն եգիպտացւոց, եւ ամենեքեան որ յուսացեալ են ՛ի նա։
7Իսկ եթէ ասիցէք, եթէ ՛ի տ(է)ր ա(ստուա)ծ մեր յուսացեալ եմք. ո՞չ ապաքէն նա է՝ վ(ա)ս(ն) որոյ քակեաց եզեկիա զբարձունս եւ զսեղանս ն(ո)ց(ա). եւ պատուէր ետ հրէաստանի՝ եւ ե(րուսաղէ)մի, առաջի ն(ո)ր(ա) սեղանոյն միայն երկի́ր պագանել։
8Այլ արդ՝ եկա́յք խառնեցարո́ւք ը(նդ) տեառն իմում արքային ասորեստանեայց. եւ տա́ց ձեզ երկուս հազարս երիվարաց, եթէ կարիցէք տալ հեծեալս ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա)։
9Եւ զի՞արդ կարիցէք ՛ի դիմի́ հարկանել միո́ւմ յաշխարհակալաց ծառայից տեառն իմոյ, որք յուսացեալ էք յեգիպտոս ՛ի հեծեալս եւ յերիւարս ն(ո)ց(ա)։
10Իսկ արդ մեք առանց տ(եառ)ն՞ եկեալ իցեմք յերկիրս յայս տա́լ ընդ սմա պատերազմ. տ(է)ր ասաց ցիս, ե́լ յերկիրն յա́յն, եւ ապականեա́ զնա։
11Եւ ասէ ցնա եղիակիմ, եւ սովմնաս, եւ յովաք. խօսեա́ց ընդ ծառայս քո ասորերէն՝ զի լսեմք, եւ մի́ խօսիր ընդ մեզ հրէարէն. եւ ընդէ՞ր խօսիս յականջս մարդկանս որ անկեալ կան զպարսպաւս։
12Ասէ ցն(ո)ս(ա) ռափսակ. միթէ առ տէ՞րն ձեր՝ կամ առ ձե՞զ առաքեաց զիս տէր իմ խօսել զբանս զայսոսիկ. ո՞չ ապաքէն առ մարդիկդ որ նստին ՛ի վերայ պարսպիդ. զի մի́ ուտիցեն զաղբ եւ ըմպիցեն զմէ́զս իւրեանց ձեւք հանդերձ։
13Յո́տն եկա́ց ռափսակ՝ եւ աղաղակեաց ՛ի ձայն մեծ հրէարէն՝ եւ ասէ. լւարո́ւք զպատգամս թագաւորին մեծի արքային ասորեստանեայց։
14Ա́յսպէս ասէ արքայ. մի́ պատրեսցէ զձեզ եզեկիա բանիւք՝ որովք ոչ կարէ փրկել զձեզ։
15Եւ մի́ խաբեսցէ զձեզ եզեկիա՝ թէ ա(ստուա)ծ փրկեսցէ զձեզ, եւ ո́չ մատնիցի քաղաքս ՛ի ձեռս թագաւորին ասորեստանեայց։
16մի́ անսայք եզեկիայ։ Ա́յսպէս ասէ արքայն ասորեստանեայց. եթէ կամիցիք դիւրե́լ անձանց, եկայք ելէ́ք առ իս. եւ կերիջի́ք իւրաքանչիւր զայգի իւր եւ զթզենի, եւ արբջիք ջուր ՛ի ջրհորոց ձերոց։
17մինչեւ եկից եւ տարա́յց զձեզ յերկիրն՝ որ իբրեւ զերկիրս ձեր է. երկիր ցորենոյ եւ գինւոյ, հացաւետ եւ գինաւետ։
18Մի́ խաբեսցէ զձեզ եզեկիա՝ եւ ասասցէ թէ ա(ստուա)ծ փրկէ զձեզ. միթէ փրկեցի՞ն աստուածք ազգաց զիւրաքանչիւր երկրի ՛ի ձեռաց արքային ասորեստանեայց։
19Ո՞ւր է աստուած եմաթայն՝ եւ արփաթայ. եւ ո՞ւր է աստուած քաղաքին սեփարուիմ. միթէ կարացի՞ն փրկել զսամարիա ՛ի ձեռաց իմոց։
20Ո՞ ոք յաստուածոց ամ(ենայն) ազգացն այնոցիկ կարաց փրկել զերկի́ր իւր ՛ի ձեռաց իմոց, զի եւ ձեր ա(ստուա)ծդ փրկեսցէ զե(րուսաղէ)մ ՛ի ձեռաց իմոց։
21Լո́ւռ եղեն եւ ո́չինչ ետուն պատասխանի, վ(ա)ս(ն) հրամանի թագաւորին չտալ պատասխանի·
22Եւ եմո́ւտ եղիակիմ քեզկեայ որ հազատրապետն էր՝ եւ սովմնաս հրովարտակաց դպիր՝ եւ յովաք ասափայ յիշատակաց դպիր առ եզեկիա՝ զօձիս պատառեալ, եւ պատմեցին նմա զբանս ռափսակայ։
1Եւ եղեւ իբրեւ լուաւ եզեկիա արքայ, պատառեա́ց զպատմուճան իւր՝ եւ քո́ւրձ զգեցաւ, եւ ել ՛ի տուն տ(եառ)ն։
2Եւ առաքեաց զեղիակիմ հազարապետն, եւ զսովմնաս հրովարտակաց դպիր, եւ զձերս ՛ի քահանայից անտի քրձազգածս առ եսայի մարգարէ որդի ամովսայ։
3Եւ ասէ ցնա. ա́յսպէս ասէ եզեկիա՝ ա́յսօր է օր նեղու(թ)ե(ան) եւ նախատանաց, եւ կշտամբու(թ)ե(ան) եւ բարկութե(ան). յորում աւուր հասեալ են երկունք ծննդականի՝ եւ ո́չ կարէ ծնանել։
4Լուիցէ́ տ(է)ր ա(ստուա)ծ քո զբանս ռափսակայ, զոր առաքեաց արքայն ասորեստանեայց տէրն նորա նախատել զա(ստուա)ծ կենդանի. եւ նախատել բանի́ւք զորս լուաւ տ(է)ր ա(ստուա)ծ քո։ եւ արդ խնդրեսցե́ս ՛ի տ(թեն)է ա(ստուածո)յ քումմէ վ(ա)ս(ն) մնացելոցս այսոցիկ։
5Եւ եկին ծառայքն եզեկիայի արքայի առ եսայի։
6եւ ասէ ցնոսա եսայի, զա́յս ասասջիք ցտէրն ձեր. Ա́յսպէս ասէ տ(է)ր. ո́չ երկիցես ՛ի բանիցն զոր լուար, որովք նախատեցին զիս հրեշտակք արքային ասորեստանեայց։
7Ահաւասիկ ես արկանե́մ ՛ի նա ոգի խռովու(թ)ե(ան). եւ լուեալ համբաւ դարձցի յաշխարհ իւր, եւ անկցի ՛ի սո́ւր յերկրի իւրում։
8Եւ դարձեալ անդրէն ռափսակայ եհա́ս առ արքայն ասորեստանեայց, զի պաշարեալ էր զղոբնան. եւ լուաւ թէ արքայն ասորեստանեայց չուեա́ց ՛ի լաքիսայ։
9Եւ ել թարակ արքայ եթւովպացւոց պաշարել զնա. եւ դարձաւ անդրէն։ Եւ առաքեաց հրեշտակս առ եզեկիա՝ եւ ասէ.
10ա́յսպէս ասացէ́ք ցեզեկիա արքայ հրէաստանի. մի́ խաբեսցէ զքեզ ա(ստուա)ծ՝ յոր դու յուսացեալ ես. եւ ասիցէ՝ թէ ո́չ մատնեսցի ե(րուսաղ)էմ ՛ի ձեռս արքային ասորեստանեայց։
11Արդ՝ ահա չիցէ՞ լուեալ քո զորինչ արարին թագաւորք ասորեստանեայց ընդ ամ(ենայն) երկիր, ո(ր)պ(էս) սատակեցին զն(ո)ս(ա). իսկարդ դու ապրելո՞ց իցես։
12միթէ ապրեցուցի՞ն աստուածք ազգացն զայնոսիկ զորս կորուսին հարքն իմ, զգովզան եւ զխառան եւ զռափեթ, որ են յերկիրն եմաթայ։
13ո՞ւր են թագաւորք եմաթայն եւ արփաթայ. եւ ո՞ւր են թագաւորք քաղաքին սեփարուիմ, անայն եւ զաւայ։
14Եւ ա́ռ եզեկիա զհրվարտակն ՛ի ձեռաց հրեշտակացն, ընթերցաւ, եւ եմուտ ՛ի տուն տ(եառ)ն, եւ տարածեա́ց առաջի տ(եառ)ն։
15Եւ եկաց յաղօթս եզեկիա առ տ(է)ր՝ եւ ասէ։
16Տ(է)ր սաբաւովթ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի՝ որ նստիս ՛ի քրովբէս. դո́ւ ես ա(ստուա)ծ միայն՝ ամ(ենայն) թագաւորու(թ)ե(ան)ց տիեզերաց. դո́ւ արարեր զերկինս եւ զերկիր։
17խոնարհեցո́ տ(է)ր զունկն քո՝ եւ լո́ւր. բա́ց տ(է)ր զաչս քո, նայեա́ց տ(է)ր. լո́ւր տ(է)ր, եւ տե́ս զպատգամս զոր առաքեաց սենեքերիմ արքայ ասորեստանեայց նախատե́լ զա(ստուա)ծ կենդանի։
18Եւ արդարեւ աւերեցին թագաւորքն ասորեստանի զաշխարհս ամ(ենայն) եւ զերկիր ն(ո)ց(ա).
19եւ հրձի́գ արարին զկուռս նոցա. քանզի չէին ա(ստուա)ծք, այլ ձեռագործք մարդկան, փայտեղէնք եւ քարեղէնք, եւ կորուսին զն(ո)ս(ա)։
20Բայց արդ տ(է)ր ա(ստուա́)ծ մեր՝ ապրեցո́ զմեզ ՛ի ձեռաց ն(ո)ր(ա). զի ծանիցեն ամ(ենայն) թագաւորութի(ւն)ք երկրի՝ թէ դո́ւ միայն ես ա(ստուա)ծ։
21Եւ առաքեցաւ եսայի որդի ամովսայ առ եզեկիա՝ եւ ասէ ցնա. ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. լուա́յ աղօթիցն զոր աղաչեցեր առ իս՝ վ(ա)ս(ն) սենեքերիմայ արքային ասորեստանեայց։
22արդ ա́յս բան է զոր խօսեցաւ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) ա(ստուա)ծ։ Անգոսնեա՞ց արհամարհեա՞ց զքեզ դուստր սիովնի. գլո՞ւխ շարժեաց ՛ի վ(ե)ր(այ) դո́ւստր ե(րուսաղէ)մի։
23զո՞ նախատեցեր եւ գրգռցեր, եւ առ ո՞ բարձրացուցեր զբարբառ քո. եւ ո́չ ամբարձեր զաչս ՛ի բարձունս ՛ի ս(ուր)բն ի(սրայէ)լի։
24զի՞ ՛ի ձեռն հրեշտակաց նախատեցեր զտ(է)ր։ Դու ասէիր թէ բազմութ(եամ)բ կառաց իմոց ելից ՛ի բարձրու(թ)ի(ւն) լերանց, եւ ՛ի ծագս լիբանանու. եւ կոտորեցից զբարձրութի(ւն) մայրից ն(ո)ր(ա), եւ զգեղեցկու(թ)ի(ւն) նոճից ն(ո)ր(ա)։ եւ մտից ՛ի բարձրու(թ)ի(ւն) կողմանց անտառին։
25եւ արկից կամուրջ, եւ աւերեցից զջուրսն եւ զամ(ենայն) ժողովս ջուրցն։
26Չիցէ՞ լուեալ քո զոր յառաջագոյն արարի ես յաւուրցն առաջնոց. զոր կարգեցի եւ այժմ յայտնեցի́ աւերել զհեթանոսս յամուրս իւրեանց։
27եւ զբնակիչս քաղաքաց յիւրաքանչիւր ամրոցաց, թողի́ ՛ի ձեռաց՝ եւ ցամաքեցան. եւ եղեն իբրեւ զխո́տ ցամաքեալ ՛ի վ(ե)ր(այ) տանեաց՝ եւ իբրեւ զսէզ չորացեալ։
28Արդ զկայս հանգստեան քոյ, եւ զել եւ զմուտ ճանապարհաց քոց ես ինձէն գիտեմ.
29եւ սրտմտութի(ւն) քո զոր սրամտեցեր, եւ դառնու(թ)ի(ւն) քո ե́լ առաջի իմ. եւ արկից վարապան ՛ի ցռուկք քո, եւ դանդանաւանդ ՛ի կզակս քո. եւ դարձուցից զքեզ ընդ նո́յն ճանապարհ ընդ որ եկիր։
30Այլ քեզ ա́յս եղիցի նշան. կերիցես ա́յս ամ զսերմանեալդ, եւ յամէ եւս կերիցես զմնացորդսն. եւ յամին երրորդում սերմանեսջիք եւ հնձեսջի́ք տնկեսջի́ք այգիս՝ եւ կերիջիք զպտուղ ն(ո)ր(ա)։
31Եւ եղիցին մնացորդքն հրէաստանի արձակել արմատս ՛ի խոնարհ, եւ տալ պտուղ ՛ի վեր։
32զի յե(րուսաղէ)մ եղիցին մնացեալք, եւ ՛ի լերին սիովնի ապրեալք։ զի նախանձ տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց արար զայս։
33Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) թագաւորին ասորեստանեաց. մի́ մտցէ ՛ի քաղաքս յայս, եւ մի նետս արկցէ ՛ի վ(ե)ր(այ) դորա. եւ մի́ փակեսցէ զդա վահանօք, եւ մի́ պաշարեսցէ զդա պատնիշօք.
34այլ ճանապարհ ընդ որ եկն ընդ նո́յն դարձցի, եւ ՛ի քաղաքն յայն մի́ մտցէ։ Ա́յսպէս ասէ տ(է)ր.
35վերակացո́ւ եղէց քաղաքիդ այդմիկ ապրեցուցանե́լ զդա, վ(ա)ս(ն) իմ եւ վ(ա)ս(ն) դաւթի ծառայի իմոյ։
36Եւ ել հրեշտակ տ(եառ)ն, եւ սատակեաց ՛ի բանակէ անտի ասորեստանեայցն՝ հարիւր ութսուն եւ հինգ հազար։ եւ յարեան ը(նդ) առաւօտն՝ գտին զայն ամ(ենայն) մարմին մեռեալ։
37Եւ դարձա́ւ անդրէն՝ գնաց սենեքերիմ արքայն ասորեստանեայց, բնակեալ ՛ի նինուէ։
38Եւ մինչդեռ երկի́ր պագանէր ՛ի տան իւրում նասրաքայ կռո́ց իւրոց, ադրամելեք եւ սարասար որդիք ն(ո)ր(ա) սպանին զնա սրով, եւ ինքեանք գնացին փախստական ՛ի հայս։ եւ թագաւորեաց ասորդան որդի ն(ո)ր(ա) ընդ ն(ո)ր(ա)։
1Եւ եղեւ ՛ի ժամանակին յայնմիկ հիւանդանա́լ եզեկիայ մինչեւ ՛ի մահ։ եւ ե́կն առ նա եսայի որդի ամովսայ՝ եւ ասէ ցնա. ա́յսպէս ասէ տ(է)ր. հրաման տուր վ(ա)ս(ն) տան քոյ՝ զի մեռանիս եւ ո́չ կեաս։
2Եւ դարձոյց եզեկիա զերես իւր յորմն անդր, յաղօթս եկաց
3եւ ասէ՝ ո́ տ(է)ր. յիշեա́ զիս տ(է)ր զի գնացի առաջի քո արդարութ(եամ)բ եւ ճշմարտու(թեամ)բ սրտիւ, եւ զհաճոյս առաջի քո արարի։ եւ ելաց եզեկիա լալի́ւն մեծ։
4Եւ եղեւ բան տ(եառ)ն առ եսայի՝ եւ ասէ.
5երթ՝ եւ ասա́ ցեզեկիա. ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ դաւթի հօր քո. լուայ բարբառոյ աղօթից քոց, եւ տեսի զարտասուս քո. ահաւադիկ յաւելո́ւմ ՛ի ժամանակս քո ա́մս հինգետասան։
6եւ ՛ի ձեռաց արքային ասորեստանեայց ապրեցուցի́ց զքեզ եւ զքաղաքդ զայդ, եւ վերակացո́ւ եղէց քաղաքիդ այդմիկ։
7Եւ ա́յս քեզ նշան ՛ի տ(թեն)է, թէ առնիցէ ա(ստուա)ծ զբանդ զայդ զոր խօսեցաւ։
8ահաքասիկ ես դարձուցանեմ զստուեր աշտիճանացդ, ընդ որ իջեալ է շողդ, զտասն աշտիճանաւ տան քոյ. եւ դարձուցից զշողդ զտասնեքումք աշտիճանօքդ։ Եւ ել շողն զտասնեքումք աստիճանօք՝ ընդ որ իջեալ էր ստուերին։
9Աղօթք եզեկիայ արքայի հէաստանի ՛ի ժամանակի յորում հիւանդացաւ՝ եւ յարեա́ւ ՛ի հիւանդութ(են)է իւրմէ։
10Ես ասացի ՛ի վերանալ աւուրց իմոց գնացի́ց ՛ի դրունս դժոխոց։ Թողի́ զմնացորդս ամաց իմոց։
11ասացի թէ ո́չ եւս տեսից զփրկու(թ)ի(ւն) ա(ստուածո)յ ՛ի վ(ե)ր(այ) երկրի, եւ ո́չ եւս տեսից զմարդն բնակչօք իւրովք։
12Պակասեցա́յ ես յազգատոհմէ իմմէ. թողի զմնացորդս կենաց իմոց. ելին եւ գնացին յինէն՝ ո(ր)պ(էս) որ քակէ զտաղաւար կանգնեալ։ եղեւ հոգի իմ առ յինէն իբրեւ ոստայն սատարա́ց մե́րձ ՛ի հատանել։
13Յաւուր յայնմիկ մատնեցա́յ մինչեւ յառաւօտ։ իբրեւ զառեւծ ա́յնպէս խորտակեաց զոսկերս իմ, զի ՛ի տունջենէ մինչեւ ՛ի գիշեր մատնեցայ։
14Իբրեւ զծիծառն ա́յնպէս ճչեցի, եւ իբրեւ զաղաւնի ա́յնպէս մնչեցի. զի նուաղեցան աչք իմ ՛ի հայելոյ ՛ի բարձունս երկնից առ տ(է)ր որ փրկեացն զիս, եւ փարատեցոյց զցաւս անձին իմոյ։
15եւ ինքն կարգեաց զամ(ենայն) ամս իմ ՛ի դառնու(թ)ի(ւն) անձին իմոյ։
16Տ(է)ր վ(ա)ս(ն) այսորիկ պատմեցաւ քեզ, զարթուցեր զհոգի իմ, մխիթարեցայ՝ եւ կեցի։
17Ահաւասիկ ՛ի խաղաղութի(ւն) դարձաւ դառնու(թ)ի(ւն) իմ. փրկեցեր զանձն իմ զի մի́ կորեայց, եւ ընկեցեր յետո́յ իմ զամ(ենայն) զմեղս իմ։
18Զի ո́չ թէ որ ՛ի դժոխս են՝ խոստովան առնիցին առ քեզ. եւ ո́չ մեռեալք օրհնեսցեն զքեզ, եւ ո́չ յուսասցին յողորմու(թ)ի(ւն)ս քո՝ ոյք իջանեն ՛ի գուբ։
19Այլ կենդանի́ք օրհնեսցեն զքեզ. ո(ր)պ(էս) եւ եսս այսուհետեւ մանկունս ծնայց, որ պատմեսցեն զարդարութի(ւն) քո,
20տ(է)ր փրկութե(ան) իմոյ։ Եւ ո́չ դադարեցից օրհնել զքեզ սաղմոսարանաւ զամ(ենայն) աւուրս կենաց իմոց, յանդիման տաճարիդ ա(ստուածո)յ։
21Եւ ասէ եսայի ցեզեկիա. ա́ռ դու պաղատիտս թզոյ՝ մանրեա́ եւ դի́ր ՛ի վ(ե)ր(այ) վիրիդ՝ եւ ողջասցի́ս։
22Եւ ասէ. ա́յդ եղիցի նշան եթէ ելանիցեմ ՛ի տունն ա(ստուածո)յ։
1՛Ի ժամանակին յայնմիկ առաքեաց մարովդաք բաղդան որդի բաղդանայ՝ արքայի բաբելացւոց, հրեշտակս հրովարտակօք՝ եւ պատարագս եզեկիայ. քանզի լուաւ թէ հիւանդացաւ մե́րձ ՛ի մահ՝ եւ յարեաւ։
2Եւ ուրա́խ եղեւ եզեկիա ՛ի ն(ո)ս(ա), եւ եցոյց ն(ո)ց(ա) զտունս գանձուց, եւ զխնկոց, եւ զիւզոց, եւ զոսկւոյ, եւ զարծաթոյ. եւ զամ(ենայն) տունս անօթոյ գանձու, եւ զամ(ենայն) ինչ որ էր ՛ի գանձս իւր. եւ ո́չինչ էր զոր ո́չ եցոյց ն(ո)ց(ա) եզեկիա ՛ի տան իւրում, յամ(ենայն) իշխանութե(ան) իւրում։
3Եւ եկն եսայի մարգարէ առ արքայն եզեկիա եւ ասէ ցնա. զի՞նչ ասեն արքդ այդոքիկ, եւ ուստի՞ եկեալ են առ քեզ։ եւ ասէ եզեկիա, յերկրէ հեռաստանէ եկի́ն առ իս ՛ի բաբելոնէ։
4Եւ ասէ եսայի. զի՞նչ տեսին ՛ի տան քում։ եւ ասէ եզեկիա. զամ(ենայն) ինչ որ ՛ի տան իմում էր՝ տեսին, եւ ո́չինչ էր ՛ի տան իմում զոր ո́չ տեսին. այլեւ զգա́նձս եւս զիմ։
5Եւ ասէ ցնա եսայի. արդ՝ լո́ւր զպատգամս տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց։
6ահա եկեսցեն աւուրք, եւ առնուցո́ւն զամ(ենայն) ինչ՝ որ ՛ի տան քում է, եւ զոր ինչ միանգամ ժողովեցին հարքն քո մինչեւ ցայսօր. տարցի́ն ՛ի բաբելովն, եւ մի́ ինչ ամենեւին թողուցուն։
7Այլ ասաց ա(ստուա)ծ, թէ եւ յորդւոց քոց որ ելանիցեն ՛ի քէն՝ զորս դո́ւն ծնանիցիս, տարցին եւ արասցեն ներքինի́ս ՛ի տան թագաւորին բաբելացւոց։
8Եւ ասէ եզեկիա ցեսայի. բարի́ է բանդ տ(եառ)ն զոր խօսեցաւ. եղիցի արդարութի(ւն) եւ խաղաղութի(ւն) յաւուրս իմ։
1Մխիթարեցէ́ք, մխիթարեցէ́ք զժողօվուրդ իմ, ասէ ա(ստուա)ծ։
2քահանայքդ խօսեցարո́ւք ՛ի սիրտ ե(րուսաղէ)մի՝ եւ մխիթարեցէ́ք զդա, զի լի́ եղեւ տառապանօք։ Թողեա́լ լիցին դմա մեղք իւր, զի ընկալաւ ՛ի ձեռանէ տ(եառ)ն կրկին զհատուցումն մեղաց իւրոց։
3Ձա́յն բարբառոյ յանապատի. պատրաստ արարէք զճանապարհս տ(եառ)ն, եւ ուղի́ղ արարէք զշաւիղս ա(ստուածո)յ մերոյ։
4Ա(մենայ)ն ձորք լցցին, եւ ամ(ենայն) լերինք եւ բլուրք խոնարհեսցին. եւ եղիցին ամ(ենայն) դժուարինք ՛ի դիւրինս, եւ առապարքն ՛ի դաշտս։
5Եւ երեւեսցին փառքն տ(եառ)ն. եւ տեսցէ ամ(ենայն) մարմին զփրկութի(ւն) ա(ստուածո)յ, զի տ(է)ր խօսեցաւ։
6Ձա́յն որ ասէ՝ գոչեա́։ եւ ասեմ, զի՞նչ գոչեցից։ գոգջիր, ամ(ենայն) մարմին խո́տ է, եւ ամ(ենայն) փառք մարդոյ իբրեւ զծաղիկ խոտոյ։
7Ցամաքեցա́ւ խոտն, եւ թօթափեցաւ ծաղիկ ն(ո)ր(ա). զի ոգի տ(եառ)ն շնչեաց ՛ի նա։ արդարեւ խո́տ է ժողովուրդս այս։
8ցամաքեցաւ խոտն, եւ թօթափեցաւ ծաղիկն. եւ բա́ն տ(եառ)ն մնայ յաւիտեան։
9Ե́լ ՛ի վ(ե)ր(այ) լերինդ բարձու՝ աւետարանիչդ սիոնի, բարձրացո́ զօրու(թեամ)բ զբարբառ քո աւետարանիչդ ե(րուսաղէ)մի։ բարձրացուցէ́ք, մի́ երկնչիք. ասա́ ցքաղաքդ յուդայ։
10Ահաւասիկ ա(ստուա)ծ ձեր՝ ահաւասիկ տ(է)ր, տ(է)ր գա́յ զօրութ(եամ)բ եւ բազուկն տ(է)րութ(եամ)բ իւրով. ահաւասիկ վարձք իւր ընդ իւր, եւ գո́րծք առաջի ն(ո)ր(ա)։
11Իբրեւ հովի́ւ մի հովուեսցէ զխաշինս իւր. եւ բազկաւ իւրով ժողովեսցէ́ զգառինս, եւ ՛ի ծո́ց իւր կրեսցէ զն(ո)ս(ա), եւ մխիթա́ր լիցի յղեաց։
12Ո՞ չափեաց ափով իւրով զջուրս, եւ զերկինս թզաւ, եւ զերկիր ամ(ենայն)՝ քլա́ւ։ ո՞ կշռեաց զլերինս կշռով, եւ զդաշտս կշռորդօք։
13Ո՞ գիտաց զմիտս տ(եառ)ն, եւ ո՞ եղեւ նմա խորհրդակից՝ եթէ խելամուտ արասցէ զնա։
14կամ ընդ ո՞ւմ խորհեցաւ՝ եւ արար զնա խելամուտ. կամ ո՞ եցոյց նմա զդատաստան՝ եւ զճանապարհ իմաստու(թ)ե(ան). կամ ո՞ ետ նմա փոխ յառաջագոյն՝ եւ հատուցանիցէ նմա։
15Եթէ ամենայն հեթանոսք իբրեւ զկաթիլ մի ՛ի դուլէ են, եւ իբրեւ զմէտ մի ՛ի կշռոց համարեցան, եւ իբրեւ շիթք ՛ի բերանոյ համարեսցին։
16Եթէ լիբանան՝ չէ́ բաւական յայրումն, եւ ամ(ենայն) չորքոտանիք չե́ն բաւական յողջակէղս.
17եւ ամ(ենայն) հեթանոսք ոչի́նչ են, եւ յոչի́նչ համարեցան նմա։
18Արդ ո՞ւմ նմանեցուցէք զտ(է)ր, եւ որո՞ւմ նմանութե(ան) նմանեցուցէք զնա։
19միթէ պատկե՞ր կոփեաց զնա հեւսն, կամ ոսկերի՞չ ձուլեաց զնա ոսկի՝ եւ պատեաց զնա ոսկւով, ՛ի նմանութի(ւն) պատկերի կերպարանեաց զնա։
20Զփայտ անփուտ ընտրեաց հեւսն, եւ իմաստութ(եամ)բ հնարս խնդրէ զի՞արդ կանգնեսցէ զնա զի մի́ շարժեսցի։
21Ո́չ լսէք եւ ո́չ իմանայք, եւ ո՞չ պատմեցաւ ձեզ իսկզբանէ. ո՞չ գիտացէք թէ ո́ հաստատեաց զհիմունս երկրի։
22Որ ունի զծի́ր երկրի, եւ բնակիչք ն(ո)ր(ա) իբրեւ զմարա́խ։ որ կանգնեաց զերկինս իբրեւ զկամար, եւ ձգեա́ց իբրեւ զխորան. եւ հաստատեաց զերկիր բնակել ՛ի նմա։
23որ տայ զիշխանս յոչի́նչ իշխանու(թ)ի(ւն), եւ զերկիր իբրեւ զոչի́նչ արար։
24Զի ո́չ սերմանեսցեն՝ եւ ո́չ տնկեսցեն, եւ ո́չ հաստատեսցի յերկրի արմատ ն(ո)ց(ա). շնչեաց ՛ի ն(ո)ս(ա)՝ եւ ցամաքեցան. եւ փոթրիկ իբրեւ զխռի́ւ առցէ զն(ո)ս(ա)։
25Արդ՝ ո՞ւմ նմանեցուցէք զիս, եւ զուգեցայց ասէ ս(ուր)բն ի(սրայէ)լի։
26Համբարձէ́ք ՛ի բարձունս զաչս ձեր, եւ տեսէ́ք ո՞ հաստատեաց զայս ամ(ենայն)։ ո՞ հանէ զզարդ ն(ո)ց(ա), եւ զամենեսեան յանուանէ́ կոչէ. բազում փառօք եւ սաստկու(թեամ)բ զօրութե(ան), եւ մի ինչ՝ ոչ ծածկեցաւ ՛ի քէն։
27Մի́ ասիցես յակոբ, եւ զի՞նչ խօսեցար ի(սրա)էլ. թէ ծածկեցան ճանապարհք իմ յա(ստուածո)յ, եւ ա(ստուա)ծ իմ եբարձ զիրաւունս իմ, եւ մեկնեցան։
28նա եւ այժմ ո́չ ծանեար։ Եթէ չէ́ր լւեալ՝ Ա(ստուա)ծ յաւիտենական. ա(ստուա)ծ որ հաստատեաց զծագս երկրի. ո́չ քաղցիցէ, եւ ո́չ վաստակեսցի. եւ չի́ք քննութի(ւն) իմաստու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։
29տա́յ քաղցելոց զօրու(թ)ի(ւն), եւ անցաւաց զտրտմու(թ)ի(ւն)։
30Քաղցիցե́ն երիտասարդք, եւ վաստակեսցին մանկունք. եւ ընտիրք անզԷ́րք եղիցին·
31բայց որ սպասեն տ(եառ)ն, նորոգեսցին զօրութ(եամ)բ. նորափետո́ւր զարդարեսցին իբրեւ զարծուիս. ընթասցին, եւ մի́ վաստակեսցին. գնասցեն՝ եւ մի́ քաղցիցեն։
1Նորոգեցարո́ւք առ իս կղզիք. զի իշխանք նորոգեսցին զօրու(թեամ)բ. մերձեսցին՝ խօսեսցին միանգամայն, եւ ապա զիրաւունս պատմեսցեն։
2Ո՞ զարթոյց յարեւելից զարդարու(թ)ի(ւն), եւ կոչեա́ց զնա զհետ իւր. երթիցէ եւ տացէ հատուցումն յանդիման հեթանոսաց։ զարհուրեցուսցէ զթագաւորս, եւ տացէ հողոյ զսուրս ն(ո)ց(ա). եւ իբրեւ զխռիւ մերժեսցէ զնետս ն(ո)ց(ա)։
3Եւ արասցէ զն(ո)ս(ա) փախստականս. եւ անցցէ խաղաղութ(եամ)բ զճանապարհս ստից իւրոց։ արդ՝ ասիցէ՞ք թէ ո́չ գայցէ։
4ո՞ ազդեաց՝ եւ արար զայս ամ(ենայն). կոչեաց զնա՝ որ կոչէրն յազգացն առաջնոց։ Ե́ս տ(է)ր առաջին, եւ ես նո́յն եմ առ յապա։
5Տեսի́ն զիս հեթանոսք՝ եւ երկեա́ն. եւ սարսեցին ամ(ենայն) ծագք երկրի։ մերձեցան եւ եկի́ն ՛ի միասին։
6եդին ՛ի մտի իւրաքանչիւր ընդ ընկերի եւ ընդ եղբօր օգնակա́ն լինել։ եւ ասիցեն.
7քաջալերեսցէ հեւսն զդարբին, կռել կոփել ո́ւռն հարկանել։ եւ ասիցէ նպաստ բարի եղեւ ինձ։ եւ բեւեռեցին զն(ո)ս(ա) բեւեռօք, եւ դիցեն ՛ի գետնի, եւ ո́չ շարժեսցին։
8Բայց դո́ւ ի(սրա)էլ ծառայ իմ, յակովբ՝ զոր ընտրեցի. զաւակդ աբրահամու՝ զոր սիրեցի։
9որում օգնական եղէ ՛ի ծագաց երկրի. եւ ՛ի գիտաց ն(ո)ր(ա) կոչեցի զքեզ, եւ ասացի թէ ծառա́յ իմ ես դու եւ ընտրեցի զքեզ, եւ ո́չ թողից զքեզ։
10Մի́ երկնչիր՝ զի ընդ քեզ եմ. մի́ խաբեր՝ զի ես եմ ա(ստուա)ծ քո, որ զօրացուցի զքեզ. եւ օգնեցի քեզ, եւ զգուշացայ քեզ աջով արդարութե(ան) իմոյ։
11Ահաւադիկ ամաչեսցեն՝ եւ պատկառեսցեն ամ(ենայն) հակառակորդք քո, եւ եղիցին նոքա իբրեւ զչեղեալս. եւ կորիցեն ամ(ենայն) դատախազք քո։
12Խնդրեսցես զն(ո)ս(ա), եւ ո́չ գտցես զմարդսն որ թշնամանիցեն զքեզ. եւ եղիցին իբրեւ զչեղեալս պատերազմողքն քո։
13Զի ես եմ տ(է)ր ա(ստուա)ծ քո, որ ունիմ զաջոյ ձեռանէ քումմէ։ որ ասեմ ցքեզ՝ թէ մի́ երկնչիր. ես օգնեցից քեզ։
14Մի́ երկնչիր, որդնդ յակոբեան զածածդ ի(սրա)էլեան. ե́ս օգնեցի քեզ ասէ ա(ստուա)ծ՝ որ փրկելոցն է զքեզ ս(ուր)բն ի(սրայէ)լի։
15Ահաւասիկ արարի զքեզ իբրեւ զանիւս նո́րա սղոցաձեւ կամնասայլից. կամեսցես զլերինս, եւ մանրեսցես զբլուրս. եւ արասցես զն(ո)ս(ա) իբրեւ զփոշի,
16եւ հոսեսցես. հո́ղմք առցեն զն(ո)ս(ա), եւ մրրիկք ցրուեսցեն։ Բայց դու ուրա́խ լիցիս ՛ի տ(է)ր՝ ՛ի սրբութի(ւն)ս ի(սրայէ)լի։
17եւ ցնծասցեն տնանկք եւ կարօտեալք որ խնդրէին ջուր, եւ ո́չ գտանէին. եւ լեզուք ն(ո)ց(ա) ՛ի ծարաւոյ ցամաքէին։ ես տ(է)ր ա(ստուա)ծ լուայց ն(ո)ց(ա), ա(ստուա)ծ ի(սրայէ)լի, եւ ո́չ թողից զն(ո)ս(ա)։
18Այլ բացից գետս ՛ի վ(ե)ր(այ) լերանց, եւ ՛ի մէջ դաշտաց աղբեւրս։ արարից զանապատն ՛ի ճահիճս ջուրց, եւ զերկիրն ծարաւուտ ՛ի վտակս։
19եւ բղխեցուցից յանջուր երկրին զմայրն, եւ զտաւսախն, զմուրան, եւ զնոճն, եւ զսաւսն. զսարդն, եւ զսարոյն, եւ զկաղամախն, զգին, եւ զփայտն իւղոյ։
20Զի տեսցեն եւ գիտասցեն եւ ծանիցեն եւ իմասցին ՛ի միասին՝ թէ ձեռն տ(եառ)ն արա́ր զայս ամ(ենայն), եւ ս(ուր)բն ի(սրայէ)լի հաստատեաց։
21Մերձեա́լ են իրաւունք ձեր՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ. մերձեա́լ են իրաւունք ձեր՝ ասէ թագաւորն յակովբայ։
22մերձեսցին եւ պատմեսցեն ձեզ որ ինչ անցք անցանելոց իցեն։ Եւ կամ զառաջինսն թէ զի́նչ են՝ ասացէ́ք. ՛ի մտի դիցուք, եւ գիտասցուք զի՞նչ առաջին կամ զի՞նչ առ յապա։
23Ասացէ́ք մեզ. պատմեցէ́ք մեզ որ ինչ ՛ի վախճանի լինիցի, եւ գիտասցուք. եթէ աստուածք իցէք՝ բարի́ արարէք, չա́ր արարէք. զի տեսցուք * միանգամայն եւ զարմասցուք՝ թէ ուստի իցէք դուք,
24եւ ուստի՞ գործած ձեր։ զի յերկրէ պիղծս ընտրեցին զձեզ։
25Բայց ես զարթուցից զհիւսւսայինն, եւ զարեւելեայն. կոչեսցին յանուն իմ. եկեսցեն իշխանք, եւ իբրեւ զկաւ բրտի զոր բրուտն կոխէ՝ ա́յնպէս կոխիցիք։
26Ո՞ պատմեսցէ զայն՝ որ իսկզբանէն է, զի գիտասցուք. եւ զեւս յառաջագոյնսն, եւ ասասցուք թե ճշմարիտ է։ չի́ք որ ասէ յառաջագոյն, եւ ո́չ որ լսէ զբանս ձեր։
27Սկի́զբն արարից զսիովն, եւ զե(րուսաղէ)մ մխիթարեցի́ց ՛ի ճանապարհի։
28զի ՛ի հեթանոսաց աւադիկ ո́չ ոք է, եւ ՛ի կռոց նոցա ո́չ ոք է որ պատմէ. եւ եթէ հարցի́ց եւս զն(ո)ս(ա) թէ ուստի́ էք, ո́չ տացեն ինձ պատասխանի։
29Զի ընդունա́յն են որ առնեն զձեզ, եւ սնոտի́ են որ ստեղծանեն զձեզ։
1Յակովբ ծառա́յ իմ, օգնակա́ն եղէց նմա. ի(սրա)էլ ընտրեալ իմ զոր ընկալա́ւ անձն իմ. ետու զոգի իմ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ իրաւունս հեթանոսաց հանցէ։
2Մի́ աղաղակեսցէ եւ մի́ վիճեսցի, եւ մի́ ոք լուիցէ արտաքոյ զբարբառ ն(ո)ր(ա)։
3զեղէգն ջաղջախեալ մի́ բեկցէ, եւ զպատրոյկն առկայծեալ մի́ շիջուսցէ։
4Այլ հանցէ́ ՛ի ճշմարտութի(ւն) զիրաւունս։ ծագեսցէ՝ եւ մի́ խորտակեսցի. մինչեւ դիցէ յերկիր զդատաստան, եւ յանուն ն(ո)ր(ա) հեթանոսք յուսասցին։
5Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ՝ որ արա́ր զերկինս եւ կանգնեաց զնա, որ հաստատեաց զերկիր եւ որ ՛ի նմա. որ ետ շունչ մարդկան որ ՛ի վերայ ն(ո)ր(ա). ոգի ամենեցուն որ կոխեն զնա։
6Ես տ(է)ր ա(ստուա)ծ կոչեցի զքեզ արդարութ(եամ)բ. կալայ զաջոյ ձեռանէ քումմէ՝ եւ զօրացուցի զքեզ, եւ ետու զքեզ յուխտ ազգին՝ եւ ՛ի լոյս հեթանոսաց։
7բանալ զաչս կուրաց. հանել զկապեալս ՛ի բանտէ եւ ՛ի տանէ կապանաց որ նստէին ՛ի խաւարի։
8Ես տ(է)ր ա(ստուա)ծ՝ ա́յս է անուն իմ. զփառս իմ այլում ո́չ տաց, եւ ո́չ զքաջու(թ)ի(ւն)ս իմ դրօշելոց։
9Որ ինչ իսկզբանէ́ն էր, այն եկն եհաս, եւ զնորս ե́ս պատմիցից ձեզ. եւ մինչչեւ պատմեալ՝ ցուցաւ ձեզ։
10Օրհնեցէ́ք զա(ստուա)ծ յօրհնու(թ)ի(ւն) նոր, զի իշխանութի(ւն) ն(ո)ր(ա) ՛ի բարձունս փառաւորի, եւ անուն ն(ո)ր(ա) ՛ի ծագաց երկրի։ ոյք իջանէին ՛ի ծով նաւօք, կղզիք եւ բնակիչք ն(ո)ց(ա)։
11Ուրա́խ եղիցի անապատն եւ աւանք ն(ո)ր(ա)՝ բանակք եւ բնակիչք կեդարու. ուրա́խ եղիցին բնակիչք վիմին։ ՛ի գլխոց լերանց գոչեսցեն՝
12տացեն զփառս ա(ստուածո)յ. եւ զքաջու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) կղզիք պատմեսցեն։
13Տ(է)ր ա(ստուա)ծ զօրու(թ)ե(ան)ց եկեսցէ, եւ հարցէ զպատերազմ. յարուսցէ զնախանձ, եւ գոչեսցէ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց իւրոց զօրու(թեամ)բ։
14Լո́ւռ եղէ իսկզբանէ, միթէ մի՞շտ լռիցեմ եւ անսայցեմ. ժուժկալեցի́ իբրեւ զծնընդական. արդ զարհուրեցուցի́ց եւ ցամաքեցուցի́ց միանգամայն։
15Զլերինս եւ զբլուրս յատակեցից, եւ զամ(ենայն) խոտ ն(ո)ց(ա) ցամաքեցուցից։ եդից զգետս ՛ի կղզիս, եւ զխաղս ցամաքեցուցից։
16Առաջնորդեցի́ց կուրաց ընդ ճանապարհ զոր ո́չ գիտիցեն. եւ ընդ շաւիղս՝ զոր ո́չ ճանաչէին՝ գնացուցից զն(ո)ս(ա)։ արարից ն(ո)ց(ա) զխաւարն ՛ի լոյս, եւ զդժուարինն՝ ՛ի դիւրինս։ Զայս բանս արարի́ց առ ն(ո)ս(ա), եւ ո́չ թողից զն(ո)ս(ա)·
17բայց նոքա դարձան յինէն յետս։
18Խո́ւլք՝ լուարո́ւք, եւ կո́յրք հայեցարո́ւք տեսանել։
19եւ ո՞վ է կոյրն՝ եթէ ոչ ծառայքն իմ. եւ ո՞վ են խուլքն՝ եթէ ոչ որ տիրենն ն(ո)ց(ա)։ Ո՞վ է կոյրն՝ եթէ ոչ հեռացեալն. եւ կուրացան ծառայքն ա(ստուածո)յ։
20տեսէք բազում անգամ, եւ ո́չ զգուշացարուք. բա́ց էին աչք ձեր՝ եւ ո́չ լուարուք։
21Տ(է)ր ա(ստուա)ծ կամէր՝ զի արդարասցի՝ եւ բարձրացուոցէ զօրհնութի(ւն)։
22եւ տեսի զի եղեւ ժողօվուրդն յափշտակեալ եւ յաւար մատնեալ։ յամ(ենայն) ՛ի շտեմարանս որոգայթք, եւ յամ(ենայն) ապարանս միանգամայն՝ ուր եւ թաքուցին զն(ո)ս(ա). եղեն ՛ի հափշտակութի(ւն), եւ ո́չ ոք էր որ փրկէր զն(ո)ս(ա). յաւար՝ եւ ո́չոք էր որ ասէր թէ տո́ւր ՛ի դուրս։
23Ո՞վ է ՛ի ձէնջ որ ունկնդիր լինիցի այսմ ամ(ենայն)ի. եւ ՛ի մի́տ առնուցու որինչ յապայն գալոց իցէ։
24Ո՞վ ետ յափշտակութի(ւն) զյակովբ, եւ զի(սրա)էլ աւարառուաց, ոչ ապաքէն ե՞ս ա(ստուա)ծ՝ որում մեղանն, եւ ո́չ կամեցան գնալ ընդ ճանապարհս ն(ո)ր(ա), եւ ո́չ լսել օրինաց ն(ո)ր(ա)։
25Եւ ած ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զսրտմտութի(ւն) բարկութե(ան) իւրոյ. եւ պատեց զն(ո)ս(ա) պատերազմ, եւ շուրջ զնոքօք հրձի́գք. եւ ո́չ գիտացին իւրաքանչիւրոք ՛ի նոցանէն, եւ ո́չ եդին ՛ի մտի։
1եւ արդ՝ ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ որ արա́ր զքեզ յակովբ, եւ որ ստեղծ զքեզ ի(սրա)էլ։ մի́ երկնչիր զի փրկեցի́ զքեզ, եւ կոչեցի քեզ զանո́ւն քո՝ թէ ի́մ ես ա(ստուածո)յ։
2Եւ եթէ անցանիցես ը(նդ) ջուրս՝ ընդ քե́զ եմ, եւ գետք՝ զքեզ մի́ ողողեսցեն։ եւ եթէ անցանիցես ընդ հուր՝ մի́ այրեսցիս, եւ բո́ց ն(ո)ր(ա)՝ զքեզ մի́ կիղցէ։
3Զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ քո ս(ուր)բն ի(սրայէ)լի որ փրկեմ զքեզ։ արարի փոխանակ քո զեգիպտոս եւ զեթւովպիա. եւ զսուհէն քեզ փոխանակեցի։
4Ուստի եւ պատուական իսկ եղեր, եւ առաջի իմ փառաւորեցար. եւ ես սիրեցի զքեզ։ եւ տաց զմարդիկ փոխանակ քո, եւ զիշխանս փոխանակ գլխոյ քոյ։
5Մի́ երկնչիր՝ զի ընդ քե́զ եմ. յարեւելի́ց ածից զզաւակ քո, եւ յարեւմտից ժողովեցի́ց զքեզ։
6Ասացից հիւսւսոյ՝ ա́ծ. եւ հարաւոյ՝ թէ մի́ արգելուր. ածէ́ք զորդիս իմ ՛ի հեռաստանէ, եւ զդստերս իմ ՛ի ծագաց երկրէ։
7եւ զամենեսեան որ միանգամ կոչեցեալ են յանուն իմ։ Զի փառօք իմովք հաստատեցի զնա, եւ ստեղծի զնա, եւ արարի զնա։
8եւ հանի զժողովուրդն կոյր։ եւ թէպէտ եւ աչքեն, սակայն նո́յնպէս կուրացեալ են, եւ խցեալ են ականջք իւրեանց։
9ամենայն ազգք ժողովեցան ՛ի միասին, եւ իշխանք ժողովեսցին ՛ի նոցանէ։ ո՞ պատմեսցէ զայս. եւ կամ որինչ իսկզբանէ́ն էր, ո՞ ազդ արասցէ ձեզ։ ածցեն զվկայս իւրեանց՝ եւ արդարասցին. լուիցեն եւ ասասցեն զճշմարիտն։
10Եղերո́ւք ինձ վկայք, եւ ես ձե́զ վկայ՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ. եւ ծառայ իմ զոր ընտրեցի. զի գիտասջիք եւ հաւատասջի́ք ինձ. եւ ՛ի միտ առնուցուք՝ թէ ե́ս եմ։ Յառա́ջ քան զիս ո́չ եղեւ այլ ա(ստուա)ծ, եւ յետ իմ ո́չ եղիցի։
11ե́ս եմ ա(ստուա)ծ՝ եւ չի́ք ոք բա́ց յինէն որ փրկիցէ։
12Պատմեցի եւ փրկեցի. նախատեցի՝ եւ ոչո́ք էր ՛ի միջի ձերում օտար. դուք ինքնի́ն իսկ վկայէք ինձ.
13եւ ես տ(է)ր ա(ստուա)ծ իսկզբանէ, եւ եւս։ եւ ո́չոք իցէ որ ՛ի ձեռաց իմոց հանիցէ. եւ արարից, եւ ո́չոք իցէ որ դարձուցանիցէ։
14Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ, որ փրկելո́ցն է զձեզ՝ ս(ուր)բն ի(սրայէ)լի։ վ(ա)ս(ն) ձեր առաքեցի́ց ՛ի բաբելովն, եւ ընդոստուցի́ց փախստական զամենեսեան. եւ քաղդեացիքն նաւուք պաշարեսցին։
15ե́ս տ(է)ր ա(ստուա)ծ ս(ուր)բն ձեր, որ յա́յտ արարի ձեզ զթագաւորն ի(սրայէ)լի։
16Ա́յսպէս ասէ տ(է)ր որ արար ճանապարհ ընդ ծով, եւ ՛ի ջո́ւրս սաստիկս շաւիղս։
17որ հանէ́ զկառս եւ զերիվարս, եւ բազում զօրս սաստիկս, այլ ննջեցին եւ ո́չ յարիցեն. շիջա́ն իբրեւ զպատրոյկ շիջեալ։
18Մի́ յիշէք զառաջինսն, եւ զհինն մի́ ածէ́ք զմտաւ։
19զի ես աւասիկ նո́ր գործեմ. որ այժմ յայտնեսցի եւ ծանիջի́ք. եւ արարից ճանապարհ ընդ անապատ, եւ յերկիր անջդի գետս բղխեցուցից։
20Օրհնեսցեն զիս գազանք անապատի. համբարուք եւ դստերք ջայլամանց. զի ետո́ւ ես ջուր յանապատ, եւ գե́տ յերկիր անջրդի. արբուցանել զազգն իմ ընտրեալ·
21եւ զժողովուրդն իմ զոր ստացայ, պատմե́լ զքաջութի(ւն)ս իմ։
22Ո́չ այժմ ինչ կոչեցի զքեզ յակովբ եւ ո́չ աշխա́տ արարի զքեզ ի(սրա)էլ։
23ո́չ մատուցեր ինձ խաշինս ողջակիզաց քոց, եւ ո́չ զոհիւք քովք փառաւորեցեր զիս։ ո́չ ծառայեցեր ինձ պատարագօք քովք, եւ ո́չ աշխատ արարի զքեզ ՛ի ծախս կնդրկաց քոց։
24ո́չ գնեցեր ինձ խունկս արծաթոյ, եւ ո́չ ցանկացայ ճարպոյ զոհից քոց. այլ ՛ի մեղս քո եւ յանօրէնու(թ)ի(ւն)ս քո վերակացու եղէց քեզ։
25Ե́ս եմ. ե́ս եմ նոյն որ ջնջեմ զանօրէնու(թ)ի(ւն)ս քո վ(ա)ս(ն) իմ, եւ զմեղս քո այլ ո́չ եւս յիշեցից։
26Բայց քեզ յո́ւշ լիցի քեզ՝ եւ * ընդ միմեանս դատեսցուք։ ասա́ դու նախ զանօրէնու(թ)ի(ւն)ս քո՝ զի արդարասցիս։
27Հարքն ձեր նա́խ մեղան, եւ իշխանքն ձեր անօրինեցա́ն յիս։
28եւ պղծեցին իշխանքն զսրբութի(ւն)ս իմ. եւ մատնեցի ՛ի կորո́ւստ զյակովբ, եւ զի(սրա)էլ ՛ի նախատինս։
1Բայց արդ լո́ւր յակովբ ծառայ իմ, եւ ի(սրա)էլ զոր ընտրեցիդ։
2Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ որ արար զքեզ, եւ որ ստեղծ զքեզ յորովայնէ, եւ տակաւին օգնականու(թ)ի́(ւն) գտցես։ Մի́ երկնչիր ծառայ իմ յակոբ՝ եւ սիրեցեալդ իմ ի(սրա)էլ զոր ընտրեցի։
3զի ես տաց ջո́ւր ՛ի ծարաւ՝ որոց գնա́ն յանջրդւոջ. եդից զոգի իմ ՛ի վ(ե)ր(այ) զաւակի քո՝ եւ զօրհնութի(ւն)ս իմ ՛ի վ(ե)ր(այ) որդւոց քոց։
4Եւ զուարճասցին իբրեւ զխո́տ ջրարբի, եւ ո(ր)պ(էս) զուռ ՛ի մէջ ջրոց գնացից։
5Մին ասասցէ՝ ա(ստուածո)յ եմ ես. եւ մեւսն խրախո́յս բարձցէ յանուն ա(ստուածո)յ յակովբայ. եւ մեւսն գի́ր հանցէ ձեռամբ իւրով՝ թէ ա(ստուածո)յ եմ ես, եւ յանուն ի(սրայէ)լի խրախո́յս բարձցէ։
6Ա́յսպէս ասէ ա(ստուա)ծ թագաւորն ի(սրայէ)լի, եւ որ փրկեացն զնա Ա(ստուա)ծ զօրու(թ)ե(ան)ց. եւ առաջին՝ եւ ե́ս առ յապայ. բա́ց յինէն այլ ո́չ գոյ ա(ստուա)ծ։
7Ո՞վ է իբրեւ զիս, յառա́ջ կացցէ, ձա́յն տացէ. պատմեսցէ եւ պատրաստեսցի́ ինձ՝ յորմէ հետէ արարի զմարդն յաւիտեան. եւ որինչ գալոցն իցէ, մինչչեւ եկեալ իցէ պատմեսցեն ձեզ։
8Մի́ զարմանայք եւ մի́ պատկարէք. ոչ ապաքէն իսկզբանէ՞ լուարուք՝ եւ պատմեցի ձեզ։ դուք ձեզէ́ն իսկ վկայէ́ք ինձ, թէ գուցէ՞ այլ ա(ստուա)ծ բա́ց յինէն։ Եւ յայնժամ իսկ ո́չինչ էին ամ(ենայն)քեան.
9որ ստեղծանէին եւ դրօշէին զսնոտիսն. որ առնէին ըստ ցանկու(թ)ե(ան) իւրեանց,, որք ո́չ օգնիցեն ն(ո)ց(ա)* եւ վկայք դո́ւք էք ն(ո)ց(ա), զի ո́չ տեսանեն եւ ո́չ իմանան։ Զի ամաչեսցէ
10որ ստեղծանէ զստեղծուածն, եւ ձուլէ զդրօշեալն յանօգո́ւտ.
11եւ ամենեքին որ հաղորդեսցին նմա։ Այլ ամաչեսցեն ամենեքեան որ ստեղծանեն կուռս, եւ դրօշեն զանօգուտսն. եւ ամենեքեան ուստի եղենն՝ ցամաքեցան, խլացեալք ՛ի մարդկանէ։ ժողովեսցի́ն ամենեքեան՝ յանդիման կացցեն ՛ի միասին. ամաչեսցեն եւ յամօ́թ լիցին առհասարակ։
12Զի թեքեաց հեւսն զգործի իւր. ուրա́գ սրեաց, եւ կոփեաց զնովաւ. գրով գործեա́ց եւ դրօշեաց զնա, եւ զօրութ(եամ)բ բազկի իւրոյ կանգնեաց զնա. քաղցիցէ եւ տկարասցի, եւ ո́չ արբցէ ջուր։
13Ընտրեաց հեւսն փայտ. չափո́վ կշռեաց զնա՝ եւ դրօշեաց ՛ի նմանութի(ւն) պատկերի. գրով կարգեաց զնա, եւ մածոյց զնա սոսընձով, եւ արար ՛ի պատկեր առն, եւ ՛ի զա́րդ գեղոյ երեսաց մարդոյ. հաստատեա́ց զնա ՛ի տան իւրում։
14Զա́յն փայտ զոր եհատն. զսարոյն՝ կամ զսաւսն, զկաղնին կամ զթեղաւշն. զոր տնկեաց տ(է)ր՝ եւ աճեցոյց անձրեւ,
15զի իցէ մարդկան այրելի. առեալ ՛ի նմանէ այրեաց եւ ջեռաւ. եւ ՛ի կիսոյն արար հա́ց, եւ զկէսն արար պատկեր. եւ երկի́ր եպագ ն(ո)ց(ա)։ եւ զոր իւրովի́ն պատկեր գործեաց, անկեալ առաջի այնմ երկի́ր պագանէ։
16Զորոյ զկէսն այրեաց ՛ի խարուկի, եւ եփեա́ց կայծակամբք ն(ո)ր(ա) հաց՝ եւ խորովեաց միս. կերաւ եւ յագեցաւ եւ ջեռաւ, եւ ասէ՝ վա́շ ինձ զի ջեռայ՝ եւ տեսի զկրակ։
17Եւ զկէսն արար յաստուա́ծ դրօշեալ, եւ խոնարհեալ երկի́ր եպագ նմա. յաղօթս կայ առ նա՝ եւ ասէ. փրկեա́ զիս զի ա(ստուա)ծ իմ ես դու։
18Ո́չ առին ՛ի միտ իմանալ, զի շլացա́ն տեսանել աչօք իւրեանց, եւ իմանալ սրտիւք իւրեանց։
19Եւ ո́չ ածին զմտաւ, զի ոչ ծանեան խորհրդովք՝ թէ զկէս փայտին այրեցին ՛ի հուր, եւ ՛ի վ(ե)ր(այ) կայծականց ն(ո)ր(ա) հա́ց արարին, եւ միս խորովեցին՝ եւ կերան. եւ զկէսն ՛ի նմանէ արարին պատկեր՝ եւ երկի́ր պագանեն նմա։
20Գիտասջիր զի մոխի́ր է սիրտ ն(ո)ց(ա), եւ մոլորեալ են. եւ ո́չ ոք ՛ի նոցանէ կարէ փրկել զանձինս ն(ո)ց(ա)։ տեսէք եւ ո́չ ասացէք՝ թէ խաբէութի(ւն) է ՛ի ձեռս ձեր։
21Յո́ւշ լիցի քե́զ այդ յակովբ, եւ ի(սրա)էլ զի ծառայ իմ ես դու. ի́նձ ստեղծի զքեզ ՛ի ծառայութի(ւն). եւ ի(սրա)էլ՝ մի́ մոռանար զիս։
22զի ահաւասիկ ջնջեցից իբրեւ զամպ զանօրէնու(թ)ի(ւն)ս քո, եւ իբրեւ զմէգ զմեղս քո. դա́րձ առ իս՝ եւ փրկեցից զքեզ։
23Ոարա́խ եղիցին երկինք՝ զի ողորմեցաւ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի։ փո́ղ հարէք հիմունք երկրի. գոչեցէ́ք լերինք զուրախութի(ւն), բլուրք եւ ամ(ենայն) ծառք որ ՛ի նոսա. զի փրկեաց ա(ստուա)ծ զյակովբ, եւ ի(սրա)էլ փառաւորեսցի́։
24Ա́յսպէս ասէ տ(է)ր որ փրկեացն զքեզ, եւ ստեղծ զքեզ յորովայնէ. ե́ս եմ տ(է)ր որ առնեմ, կատարե́մ զամ(ենայն). ձգեցի զերկինս միա́յն, եւ հաստատեցի զերկիր։
25Ո՞ այլոք ցրեաց զնշանս վոհկաց, եւ զըղձութի(ւն)ս ՛ի սրտից։ ո՞ դարձուցանէ զիմաստունս յետս, եւ զխորհուրդս ն(ո)ց(ա) յիմարեցուցանէ։
26եւ հաստատէ զբանս ծառայից իւրոց. եւ զխորհուրդս հրեշտակաց իւրոց արդարացուցանէ։ Ե́ս եմ որ ասեմ ցե(րուսաղէ)մ թէ բնակեսջիր. եւ ցքաղաքս հրէաստանի՝ թէ չինեսջիք վերստին, եւ զաերակս ն(ո)ր(ա) կանգնեցից։
27Որ ասեմ ցանդունդս թէ աւերեսջիր, եւ զգետս ն(ո)ր(ա) ցամաքեցուցի́ց։
28որ ասեմ ցկիւրոս թէ իմաստնասջիր, եւ զամ(ենայն) կամս իմ արասցե́ս։ որ ասեմ ցե(րուսաղէ)մ թէ շինեսջիր, եւ զտաճարն իմ սուրբ՝ հաստատեցի́ց։
1Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ցօծեալն իմ ցկիւրոս, զորոյ կալայ զաջոյ ձեռանէ ն(ո)ր(ա) հնազանդեցուցանել առաջի ն(ո)ր(ա) զազգս, եւ զզօրու(թ)ի(ւն) թագաւորաց խորտակեցից, եւ բացից առաջի ն(ո)ր(ա) զդրունս, եւ քաղաքք մի փակեսցին։
2Ես երթայց առաջի քո. զլերինս հարթեցի́ց. զդրունս պղնձիս խորտակեցի́ց, եւ զնիգս երկաթիս փշրեցի́ց։
3Եւ տա́ց քեզ զգանձս խաւարինս, եւ զաւանդս աներեւոյթս բացի́ց քեզ, զի ծանիցես թէ ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ, որ կոչեցի զանուն քո՝ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի։
4Վասն յակոբայ ծառայի իմոյ, եւ ի(սրայէ)լի ընտրելոյ իմոյ. ես կոչեցից քեզ զանուն քո՝ եւ ընկալայց զքեզ. եւ դու զիս ո́չ ծանեար՝
5եթէ ես տ(է)ր ա(ստուա)ծ, եւ չի́ք այլ ոք։
6եւ ծանիցեն յարեւելից եւ յարեւմտից թէ չի́ք ոք բա́ց յինէն։
7Ե́ս եմ որ հաստատեցի զլոյս՝ եւ արարի զխաւար. ես եմ որ առնեմ զխաղաղութի(ւն)՝ եւ հաստատեմ զչար։ ես եմ տ(է)ր ա(ստուա)ծ՝ որ առնեմ զայս ամ(ենայն)·
8Ո́ւրախ եղիցին երկինք ՛ի վերուստ, եւ ամպք ցօղեսցեն զարդարու(թ)ի(ւն)։ բղխեսցէ երկիր զողորմու(թ)ի(ւն), եւ զարդարու(թ)ի(ւն) առհասարա́կ բղխեսցէ։ Ե́ս եմ տ(է)ր որ հաստատեցի զքեզ իբրեւ զլա́ւ իմն։
9Ստեղծի զքեզ իբրեւ զկա́ւ բրտի։ միթէ զօ՞րն ամ(ենայն) հերկիցէ որ հերկէն զերկիր։ միթէ ասիցէ՞ կաւն ցբրուտն՝ զի՞ կաս՝ զի՞ ո́չ գործես* չիք քո ձեռք։ միթէ ասիցէ՞ ստեղծուածն ցստեղծիչն իւր թէ ընդէ́ր այսպէս ստեղծեր զիս։
10վա́յ որ ասիցէ ցհայր իւր թէ ընդէ՞ր ծնար զիս, եւ ցմայր իւր՝ թէ ընդէ՞ր երկնեցեր զիս։
11Զի ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ս(ուր)բն ի(սրայէ)լի, որ արար զայնս որ յապա́յն գալոց են. հարցէ́ք զիս վասն որդւոցն իմոց եւ դստերաց. եւ վ(ա)ս(ն) գործոց ձեռաց իմոց պատուէր տուք ինձ։
12Ե́ս արարի զերկիր եւ զմարդն ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). ե́ս ձեռամբ իմով հաստատեցի զերկինս. ես ամ(ենայն) աստեղաց ետո́ւ հրաման։
13Ե́ս յարուցի զնա արդարութ(եամ)բ թագաւոր, եւ ամ(ենայն) ճանապարհք նորա ուղի́ղ են. նա́ շինեսցէ զքա́ղաքն իմ, զգերու(թ)ի(ւն) ժողովրդեան իմոյ դարձուսցէ. ո́չ կաշարօք՝ ասէ տ(է)ր զօրութե(ան)ց։
14Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց. վաստա́կ եղեւ երկիրն եգիպտացւոց. եւ վաճառք եթւովպացւոց։ եւ սաբաեցիքն արք մեծամեծք առ քե́զ անցցեն, եւ քե́զ ծառայեսցեն, եւ զկնի́ քո շրջեսցին՝ կապեալք ձեռակապօք* եւ առ քե́զ ելցեն, եւ քքե́զ երկի́ր պագանիցեն, եւ ՛ի քե́զ ուխտադիր լինիցին. զի ՛ի քեզ ա(ստուա)ծ գոյ. եւ ասասցեն թէ ո́չ գոյ ա́յլ ա(ստուա)ծ բաց ՛ի քէն։
15զի դո́ւ ես ա(ստուա)ծ՝ եւ մեք ո́չ գիտէաք. ա(ստուա)ծ ի(սրայէ)լի փրկիչ։
16Ամաչեսցե́ն՝ եւ յամօթ լիցին ամ(ենայն) հակառակորդք քո. եւ գնասցեն ամօթով։ Նորոգեցարո́ւք առ իս կղզիք.
17զի ի(սրա)էլ փրկելոց է զփրկութի(ւն) յաւիտենից. մի́ ամաչեսցեն՝ եւ մի́ եւս յամօթ լիցին մինչեւ յաւիտեանս։
18Զի ա́յսպէս ասէ տ(է)ր որ արար զերկինս. ա(ստուա)ծ՝ որ հաստատեաց զերկիր եւ արար զնա. նա́ է որ սահմանեաց զնա. եւ ՛ի զուր ինչ ո́չ արար զնա այլ ՛ի բնակու(թ)ի́(ւն) ստեղծ զնա։ Ե́ս եմ տ(է)ր՝ եւ չի́ք այլոք։
19ո́չ ՛ի ծածուկ ինչ խօսեցայ՝ եւ ո́չ ՛ի տեղւոջ խաւարին երկրի. չասացի ցզաւակն յակոբայ թէ սնոտիս խնդրեսջիք։ ե́ս եմ. ե́ս եմ տ(է)ր որ խոսի́մ զարդարութի(ւն)՝ եւ պատմեմ զճշմարտութի(ւն)։
20Ժողովեցարո́ւք եւ եկա́յք՝ խորհեցարո́ւք ՛ի միասին ապրեալքդ ՛ի հեթանոսաց. ո́չ ծանեան որ բարձեալ բերէին զփայտն դրօշեալ. եւ կային յաղօթս առ աստուածս որ ո́չ փրկէին զն(ո)ս(ա)։
21Եթէ պատմեսցեն՝ ա́ղէ մերձեսցին զի գիտասցեն ՛ի միասին. ո՞ լսելի արար զայս ամ(ենայն) իսկզբանէ. եւ յայսմհետէ պատմեցա́ւ ձեզ։ Ե́ս եմ ա(ստուա)ծ՝ եւ չի́ք այլ ոք բա́ց յինէն. արդարեւ փրկիչ, եւ չի́ք ոք բա́ց յինէն։
22դարձարո́ւք առ իս՝ եւ ապրեսջիք որ եկեալդ էք ՛ի ծագաց երկրէ։ Ե́ս եմ ա(ստուա)ծ՝ եւ չի́ք այլոք։
23յանձն իմ երդնում, եթէ որինչ ելանէ ՛ի բերանոյ իմոյ՝ արդարու(թ)ի(ւն) է. եւ բանք իմ մի́ եղծցին։
24Զի ի́նձ կրկնեսցի ամ(ենայն) ծունր. եւ խոստովա́ն լիցի ամ(ենայն) լեզու ա(ստուածո)յ։
25եւ ասասցէ՝ թէ արդարու(թ)ի(ւն) եւ փառք՝ առ նա եկեսցեն։ Եւ ամաչեսցեն ամենեքեան՝ որ որոշեն զանձինս իւրեանց ՛ի տ(թեն)է։
26արդարասցի́ն՝ եւ ա(ստուա)ծ փառաւորեսցի ամ(ենայն) զաւակ որդւոցն ի(սրայէ)լի։
1Անկա́ւ բէլ. խորտակեցաւ գագովն. եղեն դրօշեալք ն(ո)ց(ա) ՛ի գազանս եւ յանասունս. բարձէ́ք զնոսա կապեալս իբրեւ զբեռն աշխատելոյն,
2լքելոյ եւ կարօտելոյ ՛ի միասին, որք ո́չ կարացին ապրել ՛ի պատերազմէ. եւ նոքա ՛ի գերու(թ)ե(ան) վարեցան։
3Լուարո́ւք ինձ տունդ յակովբայ, եւ ամ(ենայն) մնացեալքդ ի(սրայէ)լի. ընտրեալքդ յորովայնէ՝ եւ խրատեալք ՛ի մանկութ(են)է
4մինչեւ ցծերու(թ)ի(ւն), թէ ե́ս եմ. եւ մինչեւ կարի́ իսկ ծերասջիք՝ սակայն ե́ս եմ. ե́ս համբերեմ ձեզ. եւ արարի, եւ ե́ս անսացից. ե́ս ընկալայց՝ եւ ապրեցուցի́ց զձեզ։
5Ո՞ւմ նմանեցուցէք զիս. տեսէք հնարեցարո́ւք մոլորեալքդ։
6որ արկանէք ոսկի́ հանգանակ ՛ի քսակէ, եւ կշռէք զարծաթ ՛ի կշիռս, եւ ՛ի վարձո́ւ ունիք զոսկերիչս գործել կուռս ձեռագործս. եւ խոնարհեալ երկի́ր պագանէք նմա։
7Բարձեալ բերէք ՛ի վ(ե)ր(այ) ուսոց. եւ եթէ դնիցէք ՛ի գետնի, անդէ́ն ՛ի տեղւոջ մնան. եւ ո́չ շարժեսցին։ եւ եթէ ոք կարդասցէ առ նա՝ ո́չ լսէ. եւ ՛ի չարեաց ո́չ փրկեսցէ զնա։
8Յիշեցէ́ք զայս եւ յոգո́ց հանէք. ապաշաւեցէ́ք մոլորեալքդ. դարձարո́ւք սրտիւք,
9եւ յիշեցէ́ք զառաջին գործսն յաւիտենից։ զի ե́ս եմ ա(ստուա)ծ, եւ չի́ք այլոք բա́ց յինէն,
10որ պատմիցէ յառաջագոյն զվերջինսն՝ մինչչեւ եղեալ իցեն, եւ միանգամայն կատարեսցին. եւ ասացի թէ ամ(ենայն) խորհուրդք իմ հաստատեսցին, եւ զամ(ենայն) զոր կամիմ արարի́ց։
11Կոչե́լ յարեւելից թռչունս, եւ յերկրէ հեռաստանէ՝ վ(ա)ս(ն) որոյ խորհեցայն, խօսեցայ եւ ածի, հաստատեցի եւ արարի. ածի զնա՝ եւ յաջողեցի զճանապարհս ն(ո)ր(ա)։
12Լուարո́ւք ինձ կորուսեալքդ սրտիւք՝ հեռացեալքդ յարդարութ(են)էն.
13մերձեցուցից զարդարու(թ)ի(ւն) իմ * եւ այլ ո́չ հեռասցի. եւ զճշմարտու(թ)ի(ւն) եւ զփրկու(թ)ի(ւն) իմ ո́չ յամեցուցից. ետո́ւ ՛ի սիոն զփրկու(թ)ի(ւն) ի(սրայէ)լի ՛ի փառաւորու(թ)ի(ւն)։
1Է́ջ նիստ յերկրի օրիորդ դուստր բաբելացւոց։ նիստ ՛ի գետնի, զի չի́ք աթոռ։ մո́ւտ ՛ի խաւար դուստր քաղդեացւոց. եւ ո́չ եւս յաւելուցուս կոչել գի́րգ եւ փափուկ։
2ա́ռ երկան, աղա́ ալեւր. ընկեա́ զքօղ քո, քարշեա́ զալիս քո։ բա́ց զսրունս քո, ա́նց ընդ գետ։
3յայտնեսցի́ ամօթ քո, եւ երեւեսցին նախատինք քո. զի բարձի́ց ՛ի քէն զիրաւունս քո։ Ո́չեւս մատնեսցէ զքեզ մարդկան։
4որ փրկեացն զքեզ, տ(է)ր սաբաւովթ անուն է ն(ո)ր(ա) ս(ուր)բն ի(սրայէ)լի։
5նի́ստ թախծեալ՝ զղջացեալ. մո́ւտ ՛ի խաւար դուստր քաղդեացւոց։ ո́չ եւս կոչեսցիս զօրու(թ)ի(ւն) թագաւորաց։
6Ես բարկացեալ էի ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեան իմոյ, զի պղծեցին զժառանգութի(ւն) իմ։ ես մատնեցի զնա ՛ի ձեռս քո, եւ դու ո́չ արարեր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ողորմու(թ)ի(ւն)։ Ծանրացուցեր զլուծ ձերոց յոյժ։
7եւ ասացեր՝ յաւիտեա́ն կացից իշխան. ո́չ եդիր երբէք զայս ՛ի մտի քում, եւ ո́չ յիշեցեր զվախճան։
8Եւ արդ լո́ւր զայս փափուկդ, որ նստէիր յանձնապաստան.եւ ասէիր ՛ի սրտի քում թէ ե́ս եմ, եւ չի́ք ոք իմ ընկեր։ ո́չ նստայց յայրութե(ան), եւ ո́չ ծանեայց զորբու(թ)ի(ւն)։
9Եւ արդ հասցեն յանկարծակի ՛ի վ(ե)ր(այ) քո երկոքեան սոքա ՛ի միում աւուր. այրութի(ւն), եւ անզաւակու(թ)ի(ւն). եկեսցէ յանկարծակի ՛ի վ(ե)ր(այ) քո՝ վ(ա)ս(ն) դիւթութե(ան)ցդ քոց, եւ վ(ա)ս(ն) զօրացեալ կախարդութե(ան)ցդ քոց։
10եւ վ(ա)ս(ն) վստահութե(ան) չարութե(ան)ց քոց։ զի ասէիր՝ թէ ես եմ, եւ չի́ք ոք իմ ընկեր։ զա́յս գիտասջիր, զի առնուցո́ւս զայդ ՛ի միտ. եւ պոռնկու(թ)ի(ւն)ն քո յամօթ լիցի քեզ. զի ասացեր ՛ի սրտի քում, ե́ս եմ, եւ չիք ոք իմ ընկեր։
11Եւ հասցէ ՛ի վ(ե)ր(այ) քո կորուստ՝ զոր ո́չ գիտիցես, եւ խորխորատ՝ եւ անկցիս ՛ի նա. եւ եկեսցէ ՛ի վ(ե)ր(այ) քո թշուառու(թ)ի(ւն), եւ ո́չ կարասցես սուրբ լինել։ եւ եկեսցէ ՛ի վ(ե)ր(այ) քո յանկարծակի կորուստ, եւ ո́չ ծանիցես։
12Աղէ՝ կա́ց դու այժմ ՛ի դիւթութի(ւն)ս քո, եւ ՛ի բազում կախարդու(թ)ե(ան) քում, զոր ուսար ՛ի մանկու(թեն)է քումմէ. եթէ կարասցե՞ն ինչ օգտել.
13եթէ կարասցե՞ն կազդուրել. զի աշխատեցար ՛ի խորհուրդս քո։ Յարիցեն եւ ապրեցուսցեն զքեզ աստեղագէտքն որ նշմարեն զաստեղս երկնից. պատմեսցեն քեզ զինչ գալոց է ՛ի վ(ե)ր(այ) քո։
14Ահաւասիկ ամենեքեան իբրեւ զխռի́ւ ՛ի հուր այրեսցին, եւ մի́ապրեցուսցեն զանձինս իւրեանց ՛ի բոցոյ անտի. զի նստիս ՛ի վ(ե)ր(այ) կայծականց հրոյ, նոքա́ եղիցին քեզ յօգնականութի(ւն)։
15Վաստակ եղեն ՛ի վաճառս քո ՛ի մանկու(թեն)է իւրեանց. այր ըստ առնէ́ մոլորեցան. եւ քեզ ո́չ եղիցի փրկութի(ւն)։
1Լուարո́ւք զայս տունդ յակովբայ՝ անուանեալդ յանուն ի(սրայէ)լի. ծնեալդ ՛ի զաւակէ յուդայ, որ երդնուք յանուն տ(եառ)ն ա(ստուածո)յ ի(սրայէ)լի, որ յիշատակէքդ ո́չ ճշմարտութ(եամ)բ՝ եւ ո́չ արդարու(թեամ)բ։
2Որ խրախուսէք յանուն քաղաքին սրբոյ, եւ հաստատեալ համարիք յանուն ա(ստուածո)յ ի(սրայէ)լի։ Տ(է)ր սաբաւովթ անուն ն(ո)ր(ա)։
3զառաջինսն տակաւին պատմե́մ. ե́լ ՛ի բերանոյ իմմէ, եւ լսելի́ եղեւ. յանկարծակի́ արարի՝ եւ եկն եհաս։
4Գիտեմ զի խի́ստ ես, եւ ջիլք երկաթի́ք պարանոց քո, եւ ճակատ քո պղնձի́։
5պատմեցա́ւ քեզ առաջինն, եւ մինչչե́ւ հասեալ էր առ քեզ լսելի́ արարի քեզ։ մի́ երբէք ասիցես թէ կուռքն իմ արարին, եւ մի́ ասիցես թէ դրօշմեալքն եւ ձուլածոյքն պատմեցին ինձ։
6Լուարո́ւք զամ(ենայն)՝ եւ ո́չ առէք ՛ի միտ, այլեւ լսելի́ արարի քեզ զնորն՝ որ յայսմհետէ լինելոց է։
7եւ ո́չ ասացեր թէ այժմ լինի, եւ ո́չ ՛ի վաղուց հետէ յաւուրցն առաջնոց. եւ ո́չ եղեր ունկնդիր այնմիկ։ Մի́ ասիցես, թէ այո́ գիտեմ զայդ։
8զի ո́չ գիտես՝ եւ ո́չ իմանաս, եւ ոչ իսկզբանէ բացեր զականջս քո. զի գիտացի թէ արհամարհելով արհամարհեսցես, եւ անօրէն անդոտին յորովայնէ կոչեսցիս։
9Վ(ա)ս(ն) անուան իմոյ ցուցի́ քեզ զբարկու(թ)ի(ւն) իմ եւ զփառաւորու(թ)ի(ւն)ս իմ, զոր ածի ՛ի վ(ե)ր(այ) քո զի մի́ սատակեցից զքեզ։
10Ահաքասիկ վաճառեցի զքեզ ո́չ վ(ա)ս(ն) արծաթոյ, եւ զերծուցի́ զքեզ ՛ի հնոցէ աղքատու(թ)ե(ան).
11վ(ա)ս(ն) ի́մ արարի քեզ զայդ, զի մի́ անուն իմ հայհոյեսցի. եւ զփառս իմ այլում ո́չ տաց։
12Լո́ւր ինձ յակովբ, եւ ի(սրա)էլ զոր եսդ կոչեմ. ե́ս եմ առաջին, եւ ե́ս եմ յաւիտեան։
13Ձե́ռն իմ արկ հիմունս երկրի, եւ աջ իմ հաստատեաց զերկինս. կոչեցից զամենեսեան զն(ո)ս(ա), եւ կայցեն ՛ի միասին.
14ժողօվեսցին ամենեքեան եւ լուիցեն՝ թէ ո՞ պատմեաց ն(ո)ց(ա) զայն։ Առ սէ́ր քո արարի զկամս քո ՛ի վ(ե)ր(այ) բաբելովնի, բառնա́լ զզաւակն քաղդեացւոց։
15ե́ս կոչեցի եւ ե́ս խօսեցայ. ածի́ զնա՝ եւ յաջողեցի զճանապարհս ն(ո)ր(ա)։
16Մատերո́ւք ապիս՝ եւ լուարո́ւք զայս։ ո́չ իսկզբանէ ՛ի ծածուկ ինչ խօսեցայ, եւ ո́չ ՛ի տեղւոջ խաւարին երկրի։ յորժամ լինէրն իսկ՝ ես ա́նդ էի։ Եւ արդ՝ տ(է)ր տ(է)ր առաքեաց զիս, եւ հոգի ն(ո)ր(ա)։
17Ա́յսպէս ասէ տ(է)ր՝ որ փրկեացն զքեզ ս(ուր)բն ի(սրայէ)լի. ե́ս եմ ա(ստուա)ծ քո, ցուցի́ քեզ գտանել ճանապարհ ընդ որ գնայցես։
18Եւ եթէ լուեալ էր քո պատուիրանաց իմոց՝ լինէր քեզ իբրեւ զգե́տ խաղաղութի(ւն) քո, եւ արդարութի(ւն) քո իբրեւ զալիս ծովու։
19Եւ լինէր իբրեւ զաւազ զաւակ քո, եւ ծնունդք որովայնի քոյ իբրեւ զհո́ղ երկրի. սակայն եւ արդ՝ ո́չ սատակեսցիս, եւ ո́չ կորիցէ անուն քո առաջի իմ։
20Ելէ́ք ՛ի բաբելովնէ. փախերո́ւք ՛ի քաղդեացւոց. ձա́յն ուրախութե(ան) պատմեցէ́ք, եւ լսելի́ եղիցի. պատմեցէ́ք մինչեւ ՛ի ծագս երկրի՝ զոր ասէքդ՝ թէ փրկեաց տ(է)ր զծառայս իւր զյակովբ։
21Եւ եթէ ծարաւեսցեն յանապատին, հանցէ́ ն(ո)ց(ա) ջուր ՛ի վիմէ. վէ́մ պատառեսցի, ջուրք բղխեսցեն, եւ արբցէ́ ժողովուրդ իմ։ ո́չ գոյ ուրախութի(ւն) ամպարշտաց, ասէ տ(է)ր։
1Լուարո́ւք ինձ կղզիք, եւ ո́ւնկն դիք հեթանոսք։ յետ բազում ժամանակաց հաստատեսցի́ այդ ասէ տ(է)ր։ Յարգանդէ կոչեաց զիս, եւ յորովայնէ մօր իմոյ կարդաց զանուն իմ։
2եդ զբերան իմ իբրեւ զսուսեր սուր, եւ ընդ հովանեաւ ձեպին իւրոյ թաքո́յց զիս։ եւ եդ զիս իբրեւ զնետ մի ընտիր, եւ ՛ի կապարճս իւր թաքոյց զիս։
3եւ ասէ ցիս. ծառա́յ իմ ես դու ի(սրա)էլ, եւ ՛ի քե́զ փառաւորեցայց։
4Եւ ասեմ, զո́ւր ուրեմն վաստակէի տարապարտուց, յոչի́նչ ետու զզօրու(թ)ի(ւն) իմ։ վ(ա)ս(ն) այսորիկ իրաւունք իմ ՛ի տ(թեն)է, եւ վաստա́կ իմ առաջի ա(ստուածո)յ իմոյ։
5Եւ արդ՝ ա́յսպէս ասէ տ(է)ր որ ստեղծ զիս յորովայնէ ծառայ իւր, ժողովել զյակովբ եւ զի(սրա)էլ առ ինքն. եւ ժողովեցայց եւ փառաւորեցայց առաջի տ(եառ)ն, եւ ա(ստուա)ծ իմ է ինձ զօրու(թ)ի(ւն)։
6Եւ ասէ ցիս. մեծ է քեզ այդ, կոչել զքեզ ծառա́յ իմ. հաստատել զազգսն յակովբայ՝ եւ զցրուեալսն ի(սրայէ)լի դարձուցանել։ Ահաւասիկ եդի զքեզ յուխտ ազգի եւ ՛ի լոյս հեթանոսաց, լինել փրկութի(ւն) մինչեւ ՛ի ծագս երկրի։
7Ա́յսպէս ասէ տ(է)ր որ փրկեացն զքեզ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. սրբեցէ́ք զայն որ խոտէն զանձն իւր, զաղարտեալն յազգաց ՛ի ծառայիցն իշխանաց։ թագաւորք տեսցեն զնա՝ եւ յո́տն կացցեն, իշխանք՝ եւ երկի́ր պագցեն նմա վ(ա)ս(ն) տ(եառ)ն. զի հաւատարի́մ է ս(ուր)բն ի(սրայէ)լի՝ եւ որ ընտրեաց զքեզ։
8Այսպէս ասէ տ(է)ր ցի(սրա)էլ ՛ի ժամանակի ընդունելու(թ)ե(ան) լուա́յ քեզ, եւ յաւուր փրկու(թ)ե(ան) օգնեցի քեզ. եւ ստեղծի զքեզ, եւ ետու զքեզ յո́ւխտ հեթանոսաց հաստատել զերկիր, եւ ժառանգեցուցանել զժառանգու(թ)ի(ւն)ս աւերակ։
9ասել կապելոց՝ թէ ելէ́ք, եւ որ ՛ի խաւարին իցեն՝ թէ յայտնեցարո́ւք։ Յամ(ենայն) ճանապարհս արածեսցին, եւ յամ(ենայն) շաւիղս ճարակք ն(ո)ց(ա)։
10ո́չ քաղցիցեն եւ ո́չ ծարաւեսցին, եւ ո́չ խորշակահար լիցին յարեւու. ա́յլ որ ողորմելոցն է մխիթարեսցէ զն(ո)ս(ա), եւ ընդ աղբիւրակո́ւնս ածցէ զն(ո)ս(ա)։
11եւ եդից զամ(ենայն) լերինս ՛ի ճանապարհ, եւ զամ(ենայն) շաւիղս յարօտս ն(ո)ց(ա)։
12Ահաւասիկ ոմանք եկեսցե́ն ՛ի հեռաստանէ, ոմանք ՛ի հիւսւսոյ եւ ՛ի ծովէ, եւ ոմանք յերկրէ́ պարսից։
13Ուրա́խ լերուք երկինք՝ եւ ցնծասցէ երկիր. գոչեսցե́ն լերինք զցնծութի(ւն), եւ բլուրք զարդարութի(ւն). զի ողորմեցաւ ա(ստուա)ծ ժողովրդեան իւրում, եւ զխոնարհս ժողովրդեան իւրոյ մխիթարեա́ց։
14Բայց սիովն ասաց. եթո́ղ զիս տ(է)ր եւ մոռացաւ զիս ա(ստուա)ծ։
15Միթէ մոռանայցէ՞ կին զմանուկ իւր, կամ թէ ո՞չ գթասցի ՛ի ծնունդս որովայնի իւրոյ։ եւ եթէ մոռանայցէ զայն կին՝ սակայն ես ո́չ մոռացայց զքեզ ասէ տ(է)ր։
16Ահաւասիկ ՛ի վ(ե)ր(այ) ձեռաց իմոց նկարեցի զպարիսպ քո. եւ առաջի́ իմ ես դու յամ(ենայն) ժամ։
17եւ արա́գ շինեսջիր յայնցանէ որ քակեցին զքեզ, եւ որ աւերեցինն զքեզ՝ ՛ի քէն ՛ի բա́ց մերժեսցին։
18Ամբա́րձ շուրջ զքեւ զաչս քո, եւ տե́ս զամենեսին. զի ահաւասիկ ժողովեցան եւ եկի́ն առ քեզ։ կենդանի́ եմ ես ասէ տ(է)ր. զի զամենեսին զն(ո)ս(ա) իբրեւ զպատմուճա́ն զգեցցիս, եւ արկցես զն(ո)ս(ա) զքեւ իբրեւ զզարդ հարսին։
19Զի աւերակքն եւ ապականեալքն՝ եւ կործանեալքն քո, արդ նեղեսցի́ն ՛ի բնակչացն իւրեանց։ եւ հեռասցին ՛ի քէն՝ որ կլանէինն զքեզ։
20Զի ասասցեն յականջս քո որդիքն քո զորս կորուսեր. նե́ղ է մեզ տեղիս, ընդարձակեա́ մեզ զի բնակեսցուք։
21եւ ասասցես ՛ի սրտի քում. ո՞ ծնաւ ինձ զսոսա. զի ես անզաւա́կ եւ այրի́ էի*, պամդուխ եւ արգելական. եւ զսոսա ինձ ո՞ սնոյց, զի ես միայն մնացեալէի, եւ սոքա ո՞ւր էին։
22Այսպէս ասէ տ(է́)ր տ(է)ր. ահաւադիկ ամբարձից զձեռս իմ ՛ի վ(ե)ր(այ) ազգաց, եւ ՛ի կղզի́ս կանգնեցից զնշան իմ. եւ ածցեն զորդիս քո ՛ի ծոցս իւրեանց, եւ զդստերս քո ՛ի վ(ե)ր(այ) ուսոց իւրեանց բարձեալ բերիցեն։
23Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք ն(ո)ց(ա) մանկակա́լք քո. ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի երկի́ր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ե́ս եմ տ(է)ր. եւ ո́չ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
24Միթէ հանիցէ՞ ոք զկողոպտած սկայի. կամ վարիցէ՞ ոք տարապարտուց գերի՝ եւ ապրիցի՞։
25Ա́յսպէս ասէ տ(է)ր. եթէ ոք վարիցէ զսկայ գերի, առցէ զաւա́ր ն(ո)ր(ա). եւ քաջ ապրէ՝ որ առնուցու զաւար սկայի։ Այլ ես զդատաստա́ն իմ դատեցայց. եւ զորդիս իմ փրկեցի́ց։
26եւ կերիցեն նեղիչք քո զմարմինս իւրեանց, եւ արբցեն իբրեւ զգինի նո́ր զարիւնս իւրեանց՝ եւ արբեսցին. եւ ծանիցէ ամ(ենայն) մարմին եթե ես եմ տ(է)ր՝ որ փրկեցի զքեզ, եւ օգնեցի́ քեզ եւ զօրացուցի զյակովբ։
1Ա́յսպէս ասէ տ(է)ր. ո՞ւր է թուղթն ապահարզանի որով արձակեցի զմայրն ձեր. կամ ո՞ւր է գրաւական վաճառականացն, որով վաճառեցի զձեզ։ այլ ՛ի մեղս ձեր վաճառեցայք. եւ վ(ա)ս(ն) անօրէնութե(ան)ց ձերոց արձակեցի զմայրն ձեր։
2Զի եկի, եւ ո́չ գոյր մարդ. կոչեցի՝ եւ ոչո́ք էր որ լսէր։ միթէ ո՞չ կարէ փրկել ձեռն իմ. կամ ո՞չ զօրեմ ապրեցուցանել։ ահա կշտամբու(թեամ)բ իմով աւերեցի զծով, եւ զգետս ապականեցից. եւ ցամաքեսցի́ն ձկունք ն(ո)ց(ա) ՛ի ջուրցն պակասութ(են)է. եւ մեռցին ՛ի ծարաւոյ։
3զգեցուցի́ց զերկինս խաւարաւ, եւ իբրեւ զքո́ւրձ արարից զհանդերձ ն(ո)ր(ա)։
4Տ(է)ր տ(է)ր տա́յ ինձ լեզու խրատու, զի գիտացից խօսե́լ ՛ի ժամու զբանն։ պատրաստեաց զիս ընդ առաւօտս։ յաւե́լ ինձ ունկն ՛ի լսել։
5եւ խրատ տ(եառ)ն բանայ զականջս իմ։ եւ ես ո́չ խստանամ եւ ո́չ ընդդէմ դառնամ։
6Զթիկունս իմ ետո́ւ ՛ի հարուածս, եւ զծնօտս իմ յապակս. եւ զերեսս իմ ո́չ դարձուցի յամօթոյ ընդ երեսս թքանելոյ։
7Եւ տ(է)ր տ(է)ր եղեւ իմ օգնական. վ(ա)ս(ն) այնորիկ ո́չ ամաչեցի. այլ արարի զդէմս իմ իբրեւ զվէ́մ հաստատուն։ Եւ գիտացի թէ ո́չ ամաչեցից։
8զի մե́րձ է որ արդարացուցանէ զիս։ ո՞վ է ոսոխն իմ, եկեսցէ եւ կացցէ́ ՛ի մէջ. եւ ո՞վ է որ դատին զիս, մերձեսցի առ իս։
9զի ահաւասիկ տ(է)ր տ(է)ր օգնակա́ն է ինձ, ո՞վ է որ չարչարիցէն զիս։ Ահաւադիկ դուք ամենեքեան իբրեւ զձորձս հնասջիք, եւ ցեց մեցամէ́ս կերիցէ զձեզ։
10Ո՞վ իցէ ՛ի մէնջ որ երկնչի ՛ի տ(թեն)է, լուիցէ́ զձայն ծառայի ն(ո)ր(ա). որ գնային ընդ խաւար՝ եւ ո́չ գոյր ն(ո)ց(ա) լոյս. յուսացեալք յանուն տ(եառ)ն եւ խրախուսեալք յա(ստուա)ծ։
11Ահաւադիկ դուք ամենեքեան հո́ւրբ վապեալ պարտեսջիք իբրեւ ՛ի բոցոյ. գնասջիք ՛ի լոյս հրո́յ ձերոյ, եւ բորբոքեսջիք բոցով։ վ(ա)ս(ն) ի́մ եղեւ ձեզ այդ, եւ ՛ի տրտմութե(ան) ննջեսջիք։
1Լուարո́ւք ինձ որ հալածէքդ զիրաւունս՝ եւ խնդրէք զտ(է)ր։ Նայեցարո́ւք ՛ի վէմն հաստատուն յորմէ կոփեցարուք, եւ ՛ի գո́ւբ հորոյն յորմէ փորեցարուք։
2նայեցարուք յաբրահամ հայրն ձեր, եւ ՛ի սառա որ երկնեացն զձեզ. զի մի էր՝ եւ կոչեցի զնա. եւ օրհնեցի զնա, եւ սիրեցի զնա եւ բազմացուցի զնա։
3Եւ արդ մխիթարեցի́ց զքեզ սիովն, եւ մխիթարեցից զամ(ենայն) զաւերակս ն(ո)ր(ա). եւ արարից զամ(ենայն) աւերակս ն(ո)ր(ա) իբրեւ զդրախտ, եւ զկողմն արեւմտից իբրեւ զդրախտ տ(եառ)ն. ուրախու(թ)ի(ւն) եւ ցնծու(թ)ի(ւն) գտցեն ՛ի նմա, խոստովանու(թ)ի(ւն) եւ ձա́յն օրհնու(թ)ե(ան)։
4Լուարո́ւք ինձ՝ լուարո́ւք ինձ ժողովուրդ, եւ թագաւորք ունկնդի́ր լերուք ինձ. զի օրէնք յինէ́ն ելցեն, եւ դատաստան իմ ՛ի լո́յս հեթանոսաց։
5Արագ արա́գ մերձեսցի արդարութի(ւն) իմ, եւ ելցէ իբրեւ զլո́յս փրկութի(ւն) իմ. ՛ի բազո́ւկ իմ հեթանոսք յուսասցին. ի́նձ կղզիք սպասեալ մնան, եւ ՛ի բազուկ իմ յուսասցին։
6Ամբարձէ́ք յերկինս զաչս ձեր, եւ հայեցարո́ւք յերկիր ՛ի խոնարհ. զի երկինք իբրեւ զծո́ւխ հաստատեալ են, եւ երկիր իբրեւ զձո́րձս մաշեսցի. եւ բնակիչք ն(ո)ր(ա) իբրեւ զնո́յն կորիցեն։ այլ փրկու(թ)ի(ւն) իմ յաւիտեա́ն կացցէ, եւ արդարու(թ)ի(ւն) իմ մի́ պակասեսցէ։
7Լուարո́ւք ինձ որ գիտէք զիրաւունս, ժողովուրդ իմ՝ որոց օրէնք իմ ՛ի սիրտս ձեր։ Մի́ երկնչիք ՛ի նախատանաց մարդկան. եւ բազմբասանք նոցա զձեզ յամօթ մի́ արասցեն։
8զի իբրեւ ձորձք ընդ ժամանակա́ւ մաշեսցին, եւ իբրեւ զասր որ ուտիցի ՛ի ցեցոյ։ բայց արդարու(թ)ի(ւն) իմ յաւիտեա́ն կացցէ, եւ փրկու(թ)ի(ւն) ազգա́ց յազգս։
9Զարթի́ր զարթի́ր ե(րուսաղ)էմ, եւ զգեցի́ր զզօրութի(ւն) բազկի քո. զարթի́ր իբրեւ յաւուրցն իսկզբանէ, իբրեւ յազգացն յաւիտենից։ Ո՞չ դու այն ես որ տաշեցեր զլայնութի(ւն)ն, վանեցեր զվիշապն։
10ո՞չ դու ա́յն ես որ աւերեցեր զծովն, զբազմու(թ)ի(ւն) ջուրցն անդնդոց. որ արարեր զխորս ծովուն ճանապարհ անցից փրկելոցն եւ ապրելոց։
11Զի ՛ի տ(թեն)է եղիցի դարձ, եւ եկեսցեն ՛ի սիովն ցնծութ(եամ)բ եւ ուրախու(թեամ)բ յաւիտենից։ զի ՛ի վ(ե)ր(այ) գլխոց ն(ո)ց(ա) օրհնութի(ւն), եւ ուրախութի́(ւն) հասցէ ն(ո)ց(ա)։ մերժեցան ցաւք եւ տրտմու(թ)ի(ւն)ք եւ հեծութի(ւն)ք։
12Ե́ս եմ, ե́ս եմ * նոյն որ մխիթարեցի զքեզ։ Ծանի́ր զինչ ոք էիր. եւ երկեար ՛ի մահկանացո́ւ մարդոց, եւ յորդւոյ մարդոյ որ իբրեւ զխո́տ ցամաքեցան։
13Եւ մոռացա՞ր զա(ստուա)ծ զարարիչ քո, որ արար զերկինս եւ հաստատեաց զերկիր։ եւ երկնչէիր միշտ զամ(ենայն) աւուրս յերեսաց սրտմտութե(ան) նեղչին քոյ՝ ո(ր)պ(էս) խորհեցաւ ջնջել զքեզ։ Եւ արդ՝ ո՞ւր է սրտմտութի(ւն) նեղչին քոյ։
14զի ՛ի փրկու(թ)ե(ա)ն քում ո́չ կարասցէ կեալ. եւ ո́չ յամեսցէ, եւ ո́չ սպանցէ զքեզ յապականութի(ւն), եւ ո́չ պակասեսցէ հացն քո։
15Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ քո՝ որ խռովեմ զծով, եւ գոչեցուցանեմ զալիս ն(ո)ր(ա). տ(է)ր սաբաւովթ անուն է իմ։
16Եդի́ց զբանս իմ ՛ի բերանս քո, եւ ընդ հովանեա́ւ ձեռին իմոյ ծածկեցից զքեզ. որով կանգնեցի զերկինս, եւ արկի զհիմունս երկրի. եւ ասացի ցսիովն, ժողովո́ւրդ իմ ես դու։
17Զարթի́ր զարթի́ր արի́ կա́ց ե(րուսաղ)էմ, որ արբեր ՛ի ձեռանէ տ(եառ)ն զբաժակն բարկու(թ)ե(ան) ն(ո)ր(ա). զբաժակն կործանման, զբաժակն սրտմտութե(ան), զոր արբերն՝ եւ սթափեցեր։
18Եւ ո́չոք էր որ մխիթարէր զքեզ յամ(ենայն) որդւոցն քոց զոր ծնար։ եւ ո́չոք էր որ ձեռնտո́ւ լինէր քեզ յամ(ենայն) որդւոցն քոց զորս բարձրացուցեր։
19Երկո́ւ ինչ հակառա́կ կան քեզ. եւ ո՞վ է որ տրտմակից լինիցի քեզ. կործանո́ւմն եւ բեկումն, սո́վ եւ սուր. եւ ո՞ է որ մխիթարիցէ զքեզ։
20Որդիքն քո տարակուսեալք՝ որ ննջեն ՛ի կիցս ամ(ենայն) ճանապարհաց, իբրեւ զճակնդեղ կիսեփեաց, լի́ էին ՛ի բարկութ(են)է տ(եառ)ն. լուծեալք ՛ի տ(թեն)է ա(ստուածո)յ։
21Վ(ա)ս(ն) այնորիկ լո́ւր տառապեալդ՝ որ արբեալդ ես եւ ո́չ ՛ի գինւոյ։
22Ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ որ դատի զժողովուրդ իւր. ահաւասիկ ՛ի բաց արարի ՛ի ձեռանէ քումմէ զբաժակն կործանման, զբաժակն սրտմտութե(ան) իմոյ * եւ ո́չ եւս յառելցես ըմպել զնա։
23Եւ տա́ց ՛ի ձեռս վնասակարացն քոց, եւ ՛ի ձեռս այնոցիկ որ տապապեցուցինն զքեզ։ որք ասէինն ցանձն քո, խոնարհեա́ց՝ թո́ղ անցցուք։ եւ եդին հաւասա́ր երկրի զմէջ քո, արտաքոյ անցաւորաց քոց։
1Զարթի́ր զարթի́ր սիովն. զգեցի́ր զզօրութի(ւն) քո սիովն. եւ դու զգեցի́ր զփառս քո ե(րուսաղ)էմ քաղաքդ սուրբ։ զի ո́չեւս յաւելցեն անցանել ընդ քեզ պիղծք եւ անթլփատք։
2Թօթափեա́ զփոշիդ, յո́տն կաց եւ նի́ստ ե(րուսաղ)էմ։ լո́յծ զկապ պարանոցի քոյ գերիդ դուստր սիովնի։
3Զի ա́յնպէս ասէ տ(է)ր. ձրի́ վաճառեցայք, եւ ո́չ արծաթով փրկեսջիք։
4Ա́յսպէս ասէ տ(է)ր. յերկի́րն եգիպտացւոց էջ ժողօվուրդ իմ զառաջինն՝ բնակել անդ նժդեհու(թեամ)բ։ եւ յասորեստան բռնու(թեամ)բ վարեցան։
5եւ արդ՝ ընդէ՞ր էք աստ։ Ա́յսպէս ասէ տ(է)ր. զի՞ վարեցաւ ժողովուրդն իմ ձրի. զարմացեա́լ էին եւ լային։ Ա́յսպէս ասէ տ(է)ր. վ(ա)ս(ն) ձե́ր անուն իմ հանապազ հայհոյի ՛ի մէջ հաթանոսաց։
6վ(ա)ս(ն) այնորիկ ծանիցէ́ ժողովուրդ իմ զանուն իմ յաւուր յայնմիկ. թէ ես նո́յն եմ որ խօսէին, եւ արդ եկի հասի́։
7Իբրեւ զի գեղեցի́կ են ՛ի վ(ե)ր(այ) լերանց ոտք աւետարանչի համբաւուն խա·աղութե(ան), իբրեւ աւետարանչի́ բարու(թ)ե(ան)ց. զի լսելի́ արարից զփրկութի(ւն) քո, ասել ցսիոն թէ թագաւորեսցէ քեզ ա(ստուա)ծ։
8Զի ձայն պահապանաց քոց բարձրացաւ, եւ ՛ի նո́յն բարբառ առհասարա́կ ցնծասցեն. զի դէմ յանդիման տեսցեն զժամանակ յորում ողորմեսցի տ(է)ր սիովնի։
9Լերինք գոչեսցեն աւերակօքն հանդերձ ե(րուսաղէ)մի զցնծութի(ւն). զի ողորմեցա́ւ նմա տ(է)ր, եւ փրկեաց զե(րուսաղէ)մ։
10Եւ յայտնի արասցէ տ(է)ր զբազուկ իւր ս(ուր)բ առաջի ամ(ենայն) ազգաց։ եւ տեսցեն ամ(ենայն) ծագք երկրի զփրկութի(ւն) ա(ստուածո)յ մերոյ։
11՛Ի բա́ց կացէք, ՛ի բա́ց կացէք. ելէ́ք այտի, եւ ՛ի պիղծս մի́ մերձենայք. ելէք ՛ի միջոյ ն(ո)ց(ա), եւ մեկնեցարո́ւք՝ որ բարձեալ բերէք զսպաս տ(եառ)ն։
12Զի ո́չ խռովութ(եամ)բ ելջիք. եւ ո́չ փախստեամբ գնասջիք. զի առաջի ձեր տ(է)ր ինքնի́ն գնասցէ. եւ որ ժողովէն զձեզ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի։
13Ահաւադիկ ՛ի մի́տ առցէ մանուկ իմ. վերասցի́ եւ բարձրասցի եւ փառաւորեսցի́ յոյժ։
14Զոր օրինակ զարմասցին բազումք ՛ի վ(ե)ր(այ) քո, ա́յնպէս անշքեսցի տեսիլ քո ՛ի մարդկանէ, եւ փառք քո յորդւոց ՛ի մարդկանէ։
15Ա́յնպէս զարմասցին ազգք բազումք ՛ի վ(ե)ր(այ) քո, եւ կարկեսցե́ն թագաւորք զբերանս իւրեանց. զի որոց ո́չ պատմեցաւ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա)՝ տեսցեն, եւ որոց չիցէ́ լուեալ ՛ի մի́տ առցեն։
1Տ(է)ր ո՞ հաւատաց լրոյ մերում, եւ բազուկ տ(եառ)ն ո́ւմ յայտնեցաւ։
2Պատմեցաք առաջի ն(ո)ր(ա) իբրեւ զմանուկ, իբրեւ զարմատ ՛ի ծարաւո́ւտ երկրէ։ ո́չ գոյր ն(ո)ր(ա) տեսիլ՝ եւ ո́չ փառք. տեսա́ք մեք զնա՝ եւ ո́չ գոյր ն(ո)ր(ա) տեսիլ՝ եւ ո́չ գեղեցկութի(ւն)։
3այլ տեսիլ նորա անա́րգ՝ նուազեալ քան զամ(ենայն) որդւոց մարդկան։ Ա́յր մի ՛ի հարուածս, եւ գիտէ համբերել ցաւոց։ զի դարձուցեալ զերեսս իւր անարգեցաւ. եւ ո́չինչ համարեցաւ։
4Նա զմեղս մեր բառնայ՝ եւ վ(ա)ս(ն) մեր չարչարի́. եւ մեք համարեցաք զնա ՛ի ցաւս եւ ՛ի հարուածս եւ ՛ի չարչարանս իբրեւ յա(ստուածո)յ։
5Բայց նա վիրաւորեցա́ւ վ(ա)ս(ն) մեղաց մերոց, եւ պատժեցա́ւ վ(ա)ս(ն) մերոց անօրէնու(թ)ե(ան)ց. խրատ խաղաղութե(ան) մերոյ ՛ի նմա, եւ ն(ո)ր(ա) վիրօրքն բժշկեցաք։
6Ամենեքեան իբրեւ ոչխարք մոլորեալք. այր ՛ի ճանապարհի իւրում մոլորեցաւ, եւ տ(է)ր մատնեաց զնա առ մեղս մեր։
7եւ նա առ վշտին ո́չ բանայ զբերան իւր։ Իբրեւ ոչխա́ր ՛ի սպանդ վարեցաւ. իբրեւ որոջ առաջի կտրչի անմռունչ կայ. այնպէս ո́չ բանայ զբերան իւր։
8Առ խոնարհութե(ան) ն(ո)ր(ա) դատաստան ն(ո)ր(ա) բարձաւ. եւ զազգատոհմն նորա ո՞ պատմեսցէ. զի բառնան յերկրէ կեանք ն(ո)ր(ա). յանօրէնութե(ան)ց ժողովրդեան իմոյ ՛ի մա́հ վարեցաւ։
9Եւ տաց զչարս փոխանակ գերեզմանի ն(ո)ր(ա). եւ զմեծամեծս փոխանակ մահու ն(ո)ր(ա). զի անօրէնութի(ւն) ո́չ գործեաց, եւ ո́չ գտաւ նենգու(թ)ի(ւն) ՛ի բերան ն(ո)ր(ա)։
10եւ տ(է)ր կամի սրբե́լ զնա ՛ի վիրաց անտի։ Եթէ տաջիք զվ(ա)ս(ն) մեղացն, անձինք ձեր տեսցեն զզաւակ երկայնակեաց։ եւ կամի տ(է)ր ՛ի ձեռս ն(ո)ր(ա) բառնալ ՛ի ցաւոց անձին նորա։
11ցուցանել նմա լոյս՝ եւ ստեղծուլ իմաստու(թեամ)բ։ արդարացուցանել զարդարն՝ որ մտադեւրն ծառայեաց բազմաց, եւ զմեղս ն(ո)ց(ա) նա́ վերացուսցէ։
12Վ(ա)ս(ն) այնորիկ նա́ ժառանգեսցէ զբազումս, եւ զաւար հզօրաց բաշխեսցէ. փոխանակ զի ՛ի մա́հ մատնեցաւ անձն ն(ո)ր(ա), եւ ընդ անօրէնս համարեցաւ։ եւ նա զմեղս բազմաց վերացո́յց՝ եւ վ(ա)ս(ն) անօրէնու(թ)ե(ան)ց ն(ո)ց(ա) մատնեցաւ։
1Ուրա́խ լեր ամուլ որ ո́չ ծնանէիր. գոչեա́ եւ աղաղակեա́ որ ո́չդ երկնէիր. զի բազում են որդիք սկնդկիդ՝ առաւե́լ քան զարամբւոյն։ Քանզի ասաց տ(է)ր։
2ընդարձակեա́ զտեղի խորանաց քոց, եւ զսրահից քոց. կանգնեա́, եւ մի́ խնայեար. երկայնեա́ զապաւանդակս քո. հաստատեա́ զցիցս քո։
3յաջ եւ յահեակ թռուսջիր, եւ զաւակ քո զհեթանոսս ժառանգեսցէ։ եւ զքաղաքս աւերեալս շինեսցես։
4Մի́ երկնշիցիս զի յամօթ արարին զքեզ. մի́ պատկառեսցես զի նախատեցին զքեզ. զի զամօթն յաւիտենից մոռասցիս, եւ նախատինք այրու(թ)ե(ան) քոյ ո́չ եւս յուշ լիցին քեզ։
5Զի տ(է)ր է որ առնէ քեզ զայդ. տ(է)ր սաբաւովթ անուն է ն(ո)ր(ա). եւ որ փրկեացն զքեզ նո́յն ա(ստուա)ծ ի(սրայէ)լի ամ(ենայն) երկրի կոչեսցի։
6Ո́չ եթէ իբրեւ զկին մի լքեալ տարակուսեալ կոչեաց զքեզ տ(է)ր. եւ ո́չ իբրեւ զկին մի ատեցեալ ՛ի մանկու(թեն)է։ այլ ասա́ց ա(ստուա)ծ,
7առ ժամանակ մի թողի զքեզ, եւ ողորմու(թեամ)բ մեծաւ ողորմեցայց քեզ։
8առ փոքր մի սրտմտու(թ)ե(ան) դարձուցի զերեսս իմ ՛ի քէն, եւ ողորմու(թեամ)բ յաւիտենից ողորմեցայց քեզ. ասա́ց որ փրկեացն զքեզ տ(է)ր։
9Եւ ՛ի ջուրցն հեղեղէ առ նոյիւ՝ այս է ինձ, եւ ո(ր)պ(էս) երդուայն նմա ՛ի ժամանակին յայնմիկ չբարկանա́լ երկրի, նո́յնպէս եւ ո́չ քեզ։
10եւ ո́չ ապառնալեօք իմովք շարժել զլերինս, եւ փոփոխել զբլուրս. ո́չ ողորմութի(ւն) իմ պակասեսցէ ՛ի քէն, եւ ո́չ ուխտ խաղաղութե(ան) քոյ անցցէ։ Ասա́ց տ(է)ր։
11Հաշտեա́լեմ ընդ քեզ տառապեալդ եւ խախտեալ, մինչեւ մխիթարեսցիս։ ահաւասիկ պատրաստեալ եմ կարկեհան զքարինս քո, եւ զհիմունս քո շափիղայ։
12եւ կանգնեցից զաշտարակս քո յասպիս, եւ զդրունս քո յականց վանեայց. եւ ածից շուրջ զքեւ պարիսպ յընտիր ականց պատուականաց։
13եւ զամ(ենայն) որդիս քո փրկեալս յա(ստուածո)յ, եւ ՛ի բազում խաղաղու(թ)ե(ան) մանկունք քո։
14եւ արդարու(թեամ)բ շինեսջիր։ ՛Ի բա́ց լեր յանիրաւէ անտի, եւ ո́չ երկիցես. եւ դողումն ՛ի քեզ ո́չ մերձեսցի։
15զի ահաւասիկ եկք՝ առ քեզ վասն իմ մերձեսցին. եւ առ քեզ պանդխտեսցին, եւ զքե́զ ապաստան արասցեն։
16Ահաւասիկ՝ եւ հաստատեցի զքեզ. ո́չ ո(ր)պ(էս) դարբին մի որ փքովք կայծակունս արծարծանէ եւ յառաջ բերէ անօթս ՛ի գործ, այլ ես հաստատեցի զքեզ ո́չ ՛ի կորուստ ապականու(թ)ե(ան)։
17Ամենայն անօթ վնասակար ՛ի քեզ ո́չ աջողեսցի. եւ զամ(ենայն) բարբառ որ յարիցէ ՛ի վերայ քո ՛ի դատաստան, պարտեսցե́ս. եւ ամ(ենայն) դատախաղք քո ՛ի նմին։ Զի գո́յ ժառանգու(թ)ի(ւն) պաշտօնէից տ(եառ)ն. եւ դուք եղիցիք ինձ իրաւացիք ասէ տ(է)ր։
1Ո́ որ ծարաւիդ էք՝ երթա́յք ՛ի ջուր. եւ որ միանգամ ո́չ ունիք արծաթ, երթա́յք գնեցէ́ք. եւ կերիջի́ք առանց արծաթոյ՝ եւ գնոց գինւոյ։
2եւ զճարպ բնաւ ընդէ՞ր իսկ գնէք արծաթոյ՝ եւ ոչ հացի. եւ զվաստակս ձեր ո́չ ՛ի յագուրդ։ Լուարո́ւք ինձ՝ եւ կերիջի́ք զբաբու(թ)ի(ւն)ս. եւ վայելեսցեն ՛ի բարու(թ)ե(ան) անձինք մեր։
3ոենկնդիր լերուք լսելեօք ձերովք՝ զհե́տ եկայք ճանապարհաց իմոց։ Լուարո́ւք ինձ, եւ կեցցեն ՛ի բարու(թ)ե(ան) անձինք ձեր։ եւ եդից ընդ ձեզ ո́ւխտ յաւիտենական զսրբութի(ւն)սն դաւթի զհաւատարիմս։
4Ահաւասիկ ՛ի վկայու(թ)ի(ւն) հեթանոսաց ետու զնա. իշխա́ն եւ հրամանատար ազգաց։
5ազգք որ ո́չ գիտիցեն, կարդասցե́ն առ քեզ. եւ ժողովուրդք որ զքեզ ո́չ ճանաչէին՝ ապաստա́ն արասցեն զքեզ. վ(ա)ս(ն) տ(եառ)ն ա(ստուածո)յ քո սրբոյն ի(սրայէ)լի. զի փառաւո́ր արար զքեզ։
6Խնդրեցէ́ք զտ(է)ր. եւ յորժամ գտանիցէք զնա, կարդացէ́ք առ նա։ եւ իբրեւ մերձեսցի առ ձեզ,
7թողցէ́ ամպարիշտն զճանապարհս իւր, եւ այր անօրէն զխորհուրդս իւր։ եւ դարձցի́ առ տ(է)ր եւ գտէ զողորմութի(ւն). եւ առ ա(ստուա)ծ մեր՝ զի բազմապատիկ թողցէ զանօրէնութի(ւն)ս ձեր։
8Զի ո́չ են խորհուրդք իմ իբրեւ զխորհուրդս ձեր, եւ ո́չ ճանապարհք իմ իբրեւ զճանապարհս ձեր՝ ասէ տ(է)ր։
9Այլ ո(ր)պ(էս) հեռի́ են երկինք յերկրէ. ա́յնպէս հեռի́ են ճանապարհք իմ ՛ի ճանապարհաց ձերոց, եւ խորհուրդք իմ ՛ի խորհրդոց ձերոց։
10Զոր օրինակ եթէ իջանիցէ անձրեւ կամ ձիւն յերկնից, եւ անդրէն ո́չ դառնայ մինչեւ արբուսցէ զերկիր, ծնցի եւ բղխեսցէ. եւ տացէ սերմն սերմանողի՝ եւ հաց ՛ի կերակուր։
11Ա́յնպէս եղիցի բանն իմ, որ ելանէ ՛ի բերանոյ իմմէ. մի́ դարձցի դատարկ՝ մինչեւ կատարեսցէ զորինչ կամիցիմ. եւ դիւրեցից զճանապարհս քո, եւ զճանապարհս իմ պահեսցե́ս։
12Զի ուրախու(թեամ)բ ելջիք, եւ ցնծու(թեամ)բ ուսանիջիք։ զի լերինք եւ բլուրք կայառեսցե́ն ընդունել ուրախութ(եամ)բ. եւ ամ(ենայն) ծառք անտառի ծա́փս հարցեն ոստօք իւրեանց։
13Եւ փոխանակ ցրդւոյն նո́ճ բուսցի, եւ փոխանակ դժնկին՝ մո́ւրտ ելցէ. եւ եղիցի տ(եառ)ն յանուն եւ ՛ի նշա́ն յաւիտենից, եւ մի́ պակասեսցէ։
1Ա́յսպէս ասէ տ(է)ր, զգո́յշ կացէք իրաւանց՝ եւ գործեցէ́ք զարդարու(թ)ի(ւն). զի եկեալ հասեալ է փրկութի(ւն) իմ, եւ յայտնելո́ց է ողորմութի(ւն) իմ։
2Երանի́ առն որ առնիցէ զայն, եւ մարդոյ որ կայցէ ՛ի նմին. եւ պահիցէ զշաբաթս իմ եւ ո́չ պղծիցէ, եւ պահիցէ զձեռս իւր յառնելոյ զանիրաւու(թ)ի(ւն)։
3Մի́ ասիցէ օտարազգին որ եկեալ յեցեալ իցէ ՛ի տ(է)ր, եթէ մերժելով մերժէ զիս տ(է)ր ՛ի ժողովրդենէ իւրմէ. եւ մի́ ասիցէ ներքինին՝ թէ ե́ս եմ փայտ չոր։
4Ա́յսպէս ասէ տ(է)ր ցներքինիսն որ պահիցեն զպահպանութի(ւն)ս իմ, եւ ընտրեսցեն զոր կամիմ, եւ կայցեն յուխտին իմում։
5տա́ց ն(ո)ց(ա) ՛ի տա́ն իմում, եւ ընդ յարկաւ իմով տեղի́ անուանի, առաւե́լ քան զուստերաց եւ զդստերաց. եւ անուն յաւիտենակա́ն տաց ն(ո)ց(ա)՝ եւ մի́ պակասեսցէ։
6Եւ զայլազգիսն որ եկեալ յեցեալ իցեն ՛ի տ(է)ր՝ ծառայել նմա, եւ սիրել զանուն ն(ո)ր(ա), լինե́լ նմա ՛ի ծապայս եւ յաղախնայս. եւ զամ(ենայն) ոյք պահիցեն զշաբաթս իմ՝ եւ ո́չ պղծիցեն, եւ կայցեն յուխտին իմում։
7Տարա́յց զն(ո)ս(ա) ՛ի լեառն սրբութե(ան) իմոյ. եւ ուրա́խ արարից զն(ո)ս(ա) ՛ի տան աղօթից իմոց։ ողջակէզք ն(ո)ց(ա) եւ պատարագք ն(ո)ց(ա) ընդունելի́ եղիցին ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյ իմոյ։ զի տուն իմ տո́ւն աղօթից կոչեսցի ամ(ենայն) հեթանոսաց։
8Ասաց տ(է)ր տ(է)ր, որ ժողովէ զցրուեալսն ի(սրայէ)լի, եթէ ժողովեցից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ժողովս ամ(ենայն) գազանաց անապատի։
9Եկա́յք կերա́յք ամ(ենայն) գազանք անապատի։
10Տեսէ́ք զի կուրացան ամենեքին, եւ ո́չ գիտեն զհանճար. ամենեքին իբրեւ շունք համրացեալք որ ո́չ կարիցեն հաջել։ յերազանան յանկողինս իւրեանց. սիրեն զնիրհել։
11Իբրեւ շո́ւնք լիրբք եղեն յանձինս իւրեանց՝ որ ո́չ գիտեն զյադուրդ. եւ են չարք՝ եւ ո́չ ճանաչեն զհանճար։ ամենեքին ըստ իւրաքանչիւր ճանապարհաց իւրեանց գնացին*։
12Եկա́յք առցո́ւք գինի, եւ գինեհարեսցո́ւք արբեցութ(եամ)բ. եւ եղիցի այնպիսի օրն մեզ զո́հ մեծ առաւել յոյժ։
1Տեսէ՞ք զիարդ կորեաւ արդարն, եւ չիք ոք որ անսայ սրտիւ. եւ արք արդարք բառնան, եւ ո́չոք հայի. զի յերեսաց անիրաւութե(ան) բառնայ արդար։
2Եղիցի խաղաղութ(եա́մ)բ գերեզման նորա, զի բարձաւ ՛ի միջւոյ։
3Բայց մատի́ք յառաջ՝ որդիք անօրէնք. որդիք պոռնկորդիք. որդիք շնութե(ան)։
4ի՞ւ պերճացարուք, կամ յո՞յր վ(ե)ր(այ) բացէք զբերանս ձեր, կամ առ ո՞ արձակեցէք զլեզուս ձեր. ո՞չ դուք որդիք կորստեան էք՝ զաւակ անօրէնութե(ան)։
5որ անկեալ աղաչէիք զկուռսն ձեր ՛ի ներքոյ անտառախիտ ծառոց. զոհէիք զուստերս ձեր ՛ի խորաձորս ՛ի մէջ գլխոց վիմաց,
6եւ ՛ի կողմանս ձորոցն։ Ա́յն է բաժին քո՝ եւ նոյն վիճակ քո. նոցա́ հեղեր նուէրս, եւ նոցին մատուցեր զոհս։ ՛ի վ(ե)ր(այ) այսր ամ(ենայն)ի ո՞չ բարկանայցեմ ասէ տ(է)ր։
7՛Ի լերինն մեծի եւ բարձու՝ անդ է անկողին քո. եւ անդր ելեր զոհել զոհս։
8եւ յետոյ դրանդեաց դրանց քոց հաստատեցեր զյիշատակս քո։ կարծէիր եթէ յինէն ՛ի բաց կայցես՝ աւելի́ ինչ գտանիցես։ Լայնեցեր զանկողինս քո, եւ տարածեցեր զքեզ առ նոքօք. սիրեցեր զհոմանիս քո,
9եւ բազմացուցեր զպոռնկութի(ւն)ս քո առ ն(ո)ս(ա)։ եւ բազումս ՛ի հեռաւորաց արարեր քեզ, եւ առաքեցեր զհրեշտակս արտաքոյ սահմանաց քոց։ Նկո́ւն եղեր եւ իջեր ՛ի դժոխս։
10աշխատեցար ՛ի բազում ճանապարհորդու(թ)ի(ւն)ս քո. եւ ո́չ ասէիր թէ արդ հանգեայց, զի զայն առ ուժի գործէիր. վասն այնորիկ ո́չ հնազանդեցար ինձ։
11Յումէ՞ զանգիտեալ զարհուրեցար. զի ստեցեր ինձ՝ եւ ո́չ յիշեցեր զիս՝ եւ ո́չ ածեր զմտաւ՝ եւ ո́չ եդիր ՛ի սրտի քում։ եւ ես տեսի զքեզ՝ եւ անտե́ս արարի։Ես ա́յն եմ որ յաւիտենիցն եմ, եւ դու յինէն ո́չ զանգիտեցեր։
12Արդ ես պատմեցից զարդարու(թ)ի(ւն) իմ՝ եւ զչարիսն քո, որք ո́չ օգնեսցեն քեզ
13յորժամ աղաղակիցես. եւ ո́չ ապրեցուսցեն զքեզ ՛ի նեղութ(են)է քումմէ. զի զամենեսեան զն(ո)ս(ա) հո́ղմք առցեն եւ մրրի́կք բաժանեսցեն։ Իսկ որ յիսն յուսացեալ են՝ ստասցին զերկիր, եւ ժառանգեսցեն զլեառն սրբու(թ)ե(ան) իմոյ։
14եւ ասասցեն. հորդեցէ́ք առաջի ն(ո)ր(ա) զճանապարհս, եւ ՛ի բա́ց արարէք զխոչ եւ զխութ ՛ի ճանապարհէ ժողովրդեան իմոյ։
15Ա́յսպէս ասէ բարձրեալն՝ որ ՛ի բարձունս բնակեալ է յաւիտեան, ս(ուր)բն ՛ի մէջ սրբոց. որոյ անունն բարձրեալ է՝ եւ ՛ի սուրբս հանգուցեալ. որ տա́յ երկայնմտութի(ւն) տարակուսելոց, եւ կեանս այնոցիկ՝ որ մաշեալ են սրտիւք։
16եւ ո́չ յաւիտեան խնդրեցից վրէժս ՛ի ձէնջ, եւ ո́չ ցանդ բարկացայց ձեզ. զի հոգի յինէն ելցէ, եւ զամ(ենայն) շունչ ես արարի։
17Վ(ա)ս(ն) մեղաց առ սակաւ մի տրտմեցուցի́ զնա. հարի́ զնա՝ եւ դարձուցի զերեսս իմ ՛ի նմանէ. եւ տրտմեցաւ եւ գնաց թախծեալ առաջի իմ զճանապարհս իւր։
18Զճանապարհս սրտի ն(ո)ր(ա) տեսի, եւ բժշկեցի զնա. մխիթարեցի զնա, եւ ետո́ւ նմա մխիթարութի(ւն) ճշմարտութե(ան). եւ սգաւորաց ն(ո)ր(ա)
19հաստատեցի́ պտուղ։ խաղաղութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) խաղաղու(թ)ե(ան)՝ հեռաւորաց եւ մերձաւորաց, ասէ տ(է)ր։ եւ ես բժշկեցի́ց զն(ո)ս(ա)։
20Այլ անօրէնք իբրեւ զծո́վ ծփեսցին, եւ հանգիստ մի́ գտցեն. եւ կորիցէ ջուր ն(ո)ր(ա) ՛ի կոխո́ւմն եւ ՛ի կաւ։
21Ո́չ գոյ խաղաղութի(ւն) ամպարշտաց՝ ասէ տ(է)ր։
1Գոչեա́ զօրութ(եամ)բ, եւ մի́ խնայեար. բարձրացո́ իբրեւ զփողոյ զբարբառ քո. պատմեա́ ժողովրդեան իմում զմեղս ն(ո)ց(ա), եւ տանն յակովբայ զանօրէնութի(ւն)ս ն(ո)ց(ա)։
2Զիս օր ըստ օրէ խնդրեն՝ եւ ճանաչել զճանապարհս իմ ցանկան, իբրեւ ժողովրդեան որոյ զարդարու(թ)ի́(ւն) գործեալ իցէ, եւ զիրաւունս ա(ստուածո)յ իւրոյ չիցէ́ թողեալ. արդ եկեալ խնդրեն զիրաւունս արդարու(թ)ե(ան)։ Կարօտին մերձենա́լ առ ա(ստուա)ծ,
3եւ ասեն. զի՞ է զի պահեցաք մեք՝ եւ դու ո́չ տեսեր. խոնարհեցուցաք զանձինս մեր՝ եւ դու ո́չ գիտացեր։ Զի յաւուրս պահոց ձերոց գտանին կամք ձեր կատարեալ. եւ կսկծեցուցանէք զամենեսեան որ ընդ ձեռամբ ձերով են։
4՛Ի հակառակութի(ւն)ս եւ ՛ի կռի́ւս պահէք, եւ կռփէք զանաւագն. իսկ զի՞նչ պիտոյ է ինձ այնպիսւոյ աւուր պահք. գալ բողոքել ձեր առիս, եւ ինձ ո́չ լսել ձեզ։
5ո́չ զայդպիսի պահս ընտրեցի, եւ ո́չ զօրն յորում կարկամեցուցանէ մարդ զանձն իւր։ Զի եթէ կորացուսցես իբրեւ զանուր զպարանոց քո, եւ քուրձ եւ մոխիր ՛ի ներքոյ տարածանիցես. սակայն եւ ո́չ զայն կոչեցի պահս՝ եւ օր ընդունելի·
6ո́չ զայնպիսի պահս ընտրեցի՝ ասէ տ(է)ր։ Այլ լո́յծ զկնճիռն անիրաւութե(ան). քակեա́ զխարդախու(թ)ի(ւն) բռնու(թ)ե(ան) վաճառաց քոց։ արձակեա́ զնեղեալս թողու(թեամ)բ, եւ զամ(ենայն) մուրհակս անիրաւու(թ)ե(ան) պատառեա́։
7Բրդեա́ քաղցելոց զհաց քո, եւ զաղքատս անյարկս տա́ր ՛ի տուն քո. եթէ տեսանիցես զմերկս՝ զգեցուցանիջի́ր, եւ յընտանեաց զաւակի քոյ՝ զակն մի́ արկանիցես։
8Յայնժամ ծաւալեսցի կանուխ լոյս քո, եւ բժշկու(թ)ի́(ւն) քեզ վաղվաղակի հասցէ. եւ գնասցէ առաջի քո արդարու(թ)ի(ւն) քո, եւ փա́ռքն ա(ստուածո)յ զքեւ փակեսցին։
9Յայնժամ կարդասցես, եւ ա(ստուա)ծ լուիցէ քեզ. եւ մինչդեռ խօսիցիս, ասասցէ թէ ահաւասիկ հասեալ կամ։ Եւ եթէ մերժեսցես դու ՛ի քէն զկնճիռն եւ զձեռնարձակու(թ)ի(ւն)՝ եւ զբանս տրտնջման.
10եւ տացե́ս քաղցելոց զհաց քո սրտի մտօք, եւ զանձինս կարօտեալս յագեցուցես։ Յա́յնժամ ծագեսցէ ՛ի խաւարի լոյս քո, եւ խաւարն քո իբրեւ զմիջօրեայ։
11եւ եղիցի ա(ստուա)ծ քո ընդ քե́զ յամ(ենայն) ժամ. եւ լցցի́ ը(նդ) ցանկութե(ան) անձին քո, եւ ոսկերք քո պարարեսցին. եւ եղիցես իբրեւ զպարտէզ ջրալից, եւ իբրեւ զաղբեւր ուստի ջուր ո́չ պակասեսցէ։
12Եւ շինեսցին աւերակք քո յաւիտենից, եւ եղիցին հիմունք քո մշտնջենաւորք ազգաց յազգս. կանգնեսջիր եւ կոչեսջիր խրամակարկատ ցանգոյ. եւ զընդմիջնաշաւիղս նոցա դադարեցուսցե́ս։
13Եթէ դարձուսցես զոտն քո չառնե́լ զկամս քո յաւուրն սրբու(թ)ե(ան). եւ կոչեսցեն զշաբաթսն փափուկս նուիրեալս ա(ստուածո)յ, եւ փապաւորեալս։ եւ ո́չ փոխեսցես զոտն քո ՛ի գործ, եւ ո́չ խօսեսցիս բա́ն ինչ բարկու(թ)ե(ան) բերանով քով.
14եւ եղիցես յուսացեալ ՛ի տ(է)ր։ Եւ տարցի զքեզ ՛ի բարութի(ւն)ս երկրին, եւ ջամբեսցէ քեզ զժառանգու(թ)ի(ւն) յակովբայ հօր քոյ. զի բերան տ(եառ)ն խօսեցաւ զայս։
1Միթէ ո՞չ իցէ կարօղ ձեռն տ(եառ)ն փրկել. կամ ծանրացո́յց ինչ զունկն իւր՝ զի մի՞ լուիցէ։
2այլ մեղք ձեր որոշեն ՛ի մէջ ձեր՝ եւ ՛ի մէջ ա(ստուածո)յ։ եւ վ(ա)ս(ն) անօրէնութե(ան)ց ձերոց դարձոյց զերեսս իւր ՛ի ձէնջ՝ զի մի́ ողորմեսցի։
3Զի ձեռք ձեր պղծեալ են արեամբ. եւ մատունք ձեր ՛ի մե́ղս։ շրթունք ձեր խօսեցան զանօրէնութի(ւն), եւ լեզուք ձեր խոկա́ն զանիրաւութի(ւն)։
4Չի́ք ոք որ խօսի զարդարու(թ)ի(ւն), եւ ո́չ գոն իրաւունք ճշմարտութե(ան)։ յուսացեա́լ են ՛ի սնոտիս, եւ խօսին զունայնութի(ւն). զի յղանան զցաւս, եւ ծնանին զանօրէնութի(ւն)։
5Զձուս քարբից ծակեցին, եւ զոստայնս սարդից անկանէին. եւ որ կամիցի ուտե́լ ՛ի ն(ո)ց(ա)նէն, ծակեա́ց բա́ց՝ եւ եգիտ ջուր, եւ ՛ի նմին քա́րբ։
6Ոստայնք ն(ո)ց(ա) ո́չ ձորձեսցին, եւ ո́չ զգեցցին ՛ի գործոց ձեռաց իւրեանց. քանզի գործք ն(ո)ց(ա) գո́րծք անօրէնու(թ)ե(ան) են, եւ գործք անօրէնու(թ)ե(ան) ՛ի ձեռս ն(ո)ց(ա)։
7Ոտք ն(ո)ց(ա) ՛ի չարիս ընթանան, վաղվաղեն հեղուլ զարիւն անպարտ։ խորհուրդք ն(ո)ց(ա)՝ խորհուրդք անզգամաց. բեկումն եւ թշուառութի(ւն) ՛ի ճանապարհս ն(ո)ց(ա)։
8եւ զճանապարհս խաղաղու(թ)ե(ան) ո́չ ծանեան, եւ ո́չ գոն իրաւունք ՛ի ճանապարհս ն(ո)ց(ա). զի շաւիղք ն(ո)ց(ա) ընդ որ գնան խոտորեալք են, եւ ո́չ ծանեան զխաղաղութի(ւն)։
9Վ(ա)ս(ն) այնորիկ հեռացա́ն ՛ի նոցանէ իրաւունք, եւ մի́ հասցէ առ ն(ո)ս(ա) արդարութի(ւն)։ մինչդեռ ա́կնունէին լուսոյ՝ եղեւ ն(ո)ց(ա) խաւար. եւ մինչդեռ սպասէին նմա, ընդ մո́ւթ շրջեցան։
10շօշափեսցեն զորմս իբրեւ կոյրք, եւ իբրեւ զաչացո́ւ խարխափեսցեն։ եւ գլորեսցին ՛ի միջօրէի իբրեւ ՛ի հասարակ գիշերի։ եւ իբրեւ օրհասականք ընդ ոգիս ջանա́յցեն։
11եւ իբրեւ զարջ եւ իբրեւ զաղաւնիս առհասարա́կ սահեսցին։ Կացա́ք մնացաք իրաւանց՝ եւ ո́չ էր. փրկու(թ)ե(ան)՝ եւ հեռացաւ ՛ի մէնջ։
12Զի բազո́ւմ են անօրէնու(թ)ի(ւն)ք մեր առաջի քո, եւ մեղք մեր հակառա́կ կացին մեզ. զի անօրէնութի(ւն)ք մեր ՛ի մե́զ են, եւ զանիրաւութի(ւն)ս մեր՝ մեք մեզէ́ն գիտեմք։
13Ամպարշտեցաք եւ ստեցաք տ(եառ)ն, եւ դարձա́ք յետս յա(ստուածո)յ մերմէ։ խօսեցաք զանիրաւու(թ)ի(ւն)՝ եւ հեստեցաք։ յղացաք՝ եւ որոճացաք ՛ի սիրտս մեր զբանս անիրաւու(թ)ե(ան)։
14յե́տս հարաք զիրաւունս, եւ արդարու(թ)ի(ւն) հեռացա́ւ ՛ի մէնջ։ Զի սպառեցաւ ՛ի ճանապարհաց ն(ո)ց(ա) ճշմարտութի(ւն), եւ ընդ ուղորդն ո́չ կարացին գնալ։
15եւ արդարու(թ)ի(ւն) բարձա́ւ ՛ի նոցանէ. մերժեցին զսիրտս իւրեանց յիմանալոյ։ Ետե́ս տ(է)ր՝ եւ ո́չ հաճեցաւ, զի ո́չ գոյին իրաւունք։
16հայեցաւ՝ եւ ո́չ գոյր մարդ. ետես՝ եւ ո́չ գոյր որ օգնական լինէր։ եւ հատոյց ն(ո)ց(ա) բազկաւ իւրով, եւ ըստ ողորմութե(ան) իւրում հաստատեաց։
17Եւ զգեցաւ իբրեւ զրա́հս զարդարութի(ւն). եւ ե́դ ՛ի գլուխ իւր իբրեւ զսաղաւարտ զփրկու(թ)ի(ւն), եւ արկաւ զիւրեւ հանդերձ եւ պատմուճան վրէժխնդրու(թ)ե(ան)՝ հատուցանել զհատուցումն.
18եւ նախատինս հակառակորդաց* եւ կղզեաց հատուսցէ զհատուցումն։
19Եւ երկիցեն յարեւմուտս յանուանէ տ(եառ)ն, եւ յարեւելս ՛ի փառաւորեալ անուանէ ն(ո)ր(ա)։ զի եկեսցէ իբրեւ զգետ բռնութ(եամ)բ բարկու(թ)ի(ւն) ՛ի տ(եառ)նէ. հասցէ́ սրտմտութ(եամ)բ։
20Եկեսցէ ՛ի սիովնէ փրկիչ, եւ դարձուսցէ զամպարշտութի(ւն)ս յակովբայ՝ ասէ տ(է)ր։
21եւ ա́յս ն(ո)ց(ա) որ յինէն ուխտ՝ ասէ տ(է)ր։ հոգին իմ որ է ՛ի քեզ, եւ բանք զոր ետու ՛ի բերան քո, մի́ պակասեսցէ ՛ի բերանոյ քումմէ, եւ ՛ի բերանոյ զաւակի քոյ. եւ ՛ի բերանոյ զաւակէ զաւակի́ քոյ՝ ասէ տ(է)ր, յայսմհետէ մինչեւ յաւիտեան։
1Լուսաւորեա́ց՝ լուսաւորեա́ց ե(րուսաղ)էմ, զի հասեալ է լոյս քո, եւ փառք տ(եառ)ն ՛ի վ(ե)ր(այ) քո ծագեսցեն։
2Զի ահա խաւա́ր ծածկեաց զերկիր, եւ մառախուղ զհեթանոսս. բայց ՛ի քեզ տ(է́)ր յայտնեսցի, եւ փառք ն(ո)ր(ա) ՛ի քե́զ երեւեսցին։
3Եւ գնասցեն թագաւորք ՛ի լոյս քո, եւ հեթանոսք ՛ի ծագել լուսոյ քոյ։
4համբա́րձ շուրջ զքեւ զաչս քո, եւ տե́ս ժողովեալ առ քեզ զամ(ենայն) մանկունս քո. զի եկին հասին ՛ի հեռաստանէ որդիք քո, եւ դստերք քո ՛ի վ(ե)ր(այ) ուսոց ն(ո)ց(ա) բարձեալ բերիցին։
5Յա́յնժամ տեսցես՝ եւ խնդասցես. երկիցե́ս եւ զարհուրեսցիս ՛ի սրտի քում. զի փոխեսցի ՛ի քեզ մեծութի(ւն) ծովու, եւ ազգաց՝ եւ ժողովրդոց։
6Եկեսցեն ՛ի քեզ երամակք ուղտուց, եւ ծածկեսցեն զքեզ ուղտերամակքն մադիամու եւ գեփայ։ ամենեքեան ՛ի սաբա́յ եկեսցեն, բերել ոսկի́ եւ կնդրուկ՝ եւ ականս պատուականս. եւ զփրկութե(ան) տ(եառ)ն առցեն զաւետիս։
7Եւ ամ(ենայն) խաշինքն կեդարու ժողովեսցին առ քեզ, եւ խոյքն նաբէովթայ ածցին եւ մատուսցին ընդունելի պատարագ ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյ իմոյ. եւ տուն աղօթից իմոց փառաւորեսցի́։
8Ո՞վ են սոքա որ իբրեւ զամպս թռուցեալ են, եւ իբրեւ զաղաւնիս ձագախա́ռն երամովին գան առ իս։
9Ի́նձ ակն ունին կղզիք եւ նաւք թարսսի, յառաջագոյն ածել զորդիս քո ՛ի հեռաստանէ. զարծաթն եւ զոսկի ը(նդ) իւրեանս՝ վ(ա)ս(ն) անուան տ(եառ)ն սրբոյն, եւ վասն սրբո́յն ի(սրայէ)լի փառաւորելոյ։
10Եւ շինեսցեն որդիք այլազգեաց զպարիսպ քո, եւ թագաւորք ն(ո)ց(ա) ընծայեսցին քեզ։ զի վ(ա)ս(ն) բարկութե(ան) իմոյ հարի զքեզ, եւ վ(ա)ս(ն) ողորմու(թ)ե(ան) իմոյ սիրեցի́ զքեզ։
11Եւ բացցի́ն դրունք քո հանապազորդք ՛ի տուէ եւ ՛ի գիշերի. եւ մի́ փակեսցին, կրել ՛ի քեզ զզօրու(թ)ի(ւն) ազգաց. եւ զթագաւորս իւրեանց ածիցեն առ քեզ։
12զի ազգք եւ թագաւորք որ քեզ ո́չ ծառայիցեն՝ կորիցեն, եւ ազգքն աւերելո́վ աւերեսցին։
13Եւ փա́ռքն լիբանանու առ քե́զ եկեսցեն. սարդիւն եւ սաւսիւ, եւ նոճով եւ մայրիւ՝ առհասարակ փառաւո́ր առնել զտեղի սրբութե(ան) իմոյ*. եւ զտեղի ոտից իմոց փառաւորեցի́ց։
14Եւ եկեսցեն առ քեզ զարհուրեալք որդիք նեղչացն քոց՝ զայրացուցչաց, երկի́ր պագցեն հետոյ ոտից քոց, ամենեքին որ զարհուրեցուցանէինն զքեզ. եւ կոչեսջիր քաղա́ք տ(եառ)ն սրբոյն ի(սրայէ)լի։
15Վ(ա)ս(ն) զի եղեր դու լքեալ եւ ատեցեալ, եւ ոչոք էր որ օգնէր քեզ։ եւ արարից զքեզ յուրախու(թ)ի(ւն) յաւիտենական. ցնծու(թ)ի(ւն) ազգաց յազգս։
16Եւ դիեսցես զկաթն հեթանոսաց, եւ զմեծութի(ւն) թագաւորաց կերիցես։ եւ ծանիցես թէ ես եմ տ(է)ր, որ ապրեցուցանեմ եւ փրկեմ զքեզ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի։
17Եւ փոխանակ պղնձոյն՝ բերից քեզ ոսկի, եւ փոխանակ երկաթոյն՝ բերից քեզ արծաթ, եւ փոխանակ փայտի՝ բերից քեզ պղի́նձ, եւ փոխանակ քարի՝ տա́ց քեզ երկաթ։ եւ տաց զիշխանս քո ՛ի խաղաղութի(ւն)՝ եւ զայցելոյս քո յարդարութի(ւն)։
18Եւ ո́չ եւս լիցի անիրաւու(թ)ի(ւն) յերկրի քում, եւ ո́չ բեկումն եւ թշուառութի(ւն) ՛ի սահմանս քո. այլ կոչեսցին ՛ի փրկութի(ւն) պարիսպք քո, եւ դրունք քո ցնծու(թ)ի(ւն)։
19Եւ ո́չ եւս եղիցի քեզ արեգակն ՛ի լոյս տունջեան, եւ ո́չ ծագումն լուսնի տացէ քեզ լոյս ՛ի գիշերի. այլ եղիցի քեզ տ(է)ր լոյս յաւիտենական, եւ փառք քո ա(ստուա)ծ։
20Ո́չ մտցէ քեզ արեգակն, եւ լուսին ՛ի քէն ո́չ պակասեսցէ. զի եղիցի քեզ տ(է)ր լո́յս յաւիտենական։ Եւ կատարեսցի́ն աւուրք սգոյ քոյ։
21եւ ժողովուրդ քո ամենեւին արդար, եւ յաւիտեանս ժառանգեսցեն զերկիր։ եւ պահել զնորատունկ գործոց ձեռաց իւրեանց ՛ի փառս։
22Սակաւաւորն հազարաւո́ր եղիցի, եւ կրտսերն յազգ մեծ։ զի ես տ(է)ր ընդ ժամանակս ժամանակս ժողովեցից զն(ո)ս(ա)։
1Հոգի́ տ(եառ)ն ՛ի վ(ե)ր(այ) իմ, վ(ա)ս(ն) որոյ եւ օծ իսկ զիս։ աւետարանե́լ աղքատաց առաքեաց զիս. բժշկել զբեկեալս սրտիւք. քարոզել գերեաց զթողութ(իւն)Ի, եւ կուրաց տեսանել։
2կոչել ա́մ տ(եառ)ն ընդունելի* եւ օր հատուցման ա(ստուածո)յ մերոյ։ Մխիթարել զամ(ենայն) սգաւորս։
3տա́լ սգաւորաց սիովնի փառս. փոխանակ մոխրոյն՝ օծումն ուրախու(թ)ե(ան). եւ սգաւորացն հանդերձ փառաց՝ փոխանակ ոգւոցն վհատութե(ան)։ Եւ կոչեսցին նոքա ազգք արդարու(թ)ե(ան)՝ տունկ տ(եառ)ն ՛ի փառս։
4եւ շինեսցեն զաւերակսն յաւիտենից, եւ զյառաջագոյն աւերեալսն կանգնեսցեն. եւ նորոգեսցեն զքաղաքս աւերեալս ազգաց մինչեւ յազգս։
5Եւ եկեսցեն օտարածինք հովիւք խաշանց քոց. եւ այլազգիք մաճակալք եւ այգեգործք քո։
6Բայց դուք քահանայք տ(եառ)ն կոչեսջիք. պաշտօնեայք ա(ստուածո)յ մերոյ անուանեսջիք. զզօրութի(ւն) ազգաց կերիջիք, եւ մեծու(թեամ)բ ն(ո)ց(ա) սքանչելի́ լինիջիք։
7Փոխանակ ամօթոյ ձերոյ կրկի́ն ուրախու(թ)ի(ւն), եւ փոխանակ անարգանաց ձերոց ցնծութի(ւն). եւ ապա́ զերկիրն յերկրորդում ժառանգեսցեն. եւ ուրախութի́(ւն) յաւիտենից ՛ի վ(ե)ր(այ) գլխոց ն(ո)ց(ա)։
8Զի ե́ս եմ տ(է)ր որ սիրեմ զարդարութի(ւն), եւ ատեամ զյափշտակութի(ւն) յանիրաւութ(են)է. տաց զվաստակս ն(ո)ց(ա) արդարոց, եւ ո́ւխտ յաւիտենից ուխտեցից ընդ ն(ո)ս(ա)։
9Եւ ծանիցի́ ՛ի մէջ ազգաց զաւակն ն(ո)ց(ա), եւ ծնունդք ն(ո)ց(ա) ՛ի մէջ ժողօվրդոց։ ամենեքին որ տեսանիցեն՝ ճանաչիցեն զն(ո)ս(ա)՝ թէ սոքա են զաւակ օրհնեալ յա(ստուածո)յ. եւ ուրախու(թեամ)բ ուրա́խ եղիցին ՛ի տ(է)ր։
10Ցնծասցէ́ անձն իմ ՛ի տ(է)ր, զի զգեցո́յց ինձ հանդերձ փրկութե(ան)՝ եւ պատմուճա́ն ուրախու(թ)ե(ան). իբրեւ փեսայի ե́դ ինձ պսակ, եւ իբրեւ հարսն զարդու զարդարեաց զիս։
11Եւ իբրեւ երկիր որ աճեցուցանէ զծաղիկս իւր, եւ իբրեւ զպարտէզ որ բուսուցանէ զսերմանիս իւր. ա́յնպէս ծագեսցէ տ(է)ր զարդարութի(ւն) իւր, եւ ցնծու(թ)ի(ւն) առաջի ամ(ենայն) ազգաց։
1Վ(ա)ս(ն) սիովնի ո́չ լռեցից, եւ վ(ա)ս(ն) ե(րուսաղէ)մի ո́չ ներեցից. մինչեւ ծագեսցէ իբրեւ զլո́յս արդարու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա), եւ փրկու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) իբրեւ փայլակն վառեսցի։
2Եւ տեսցե́ն ամ(ենայն) հեթանոսք զարդարութի(ւն) քո, եւ թագաւորք զփառս քո։ եւ կոչեսցի քեզ անուն նոր, զոր տ(է)ր անուանեսցէ։
3Եւ եղիցես պսակ վայելչութե(ան) ՛ի ձեռին տ(եառ)ն, եւ թա́գ արքայու(թ)ե(ան) ՛ի ձեռին ա(ստուածո)յ քոյ։
4եւ ո́չեւս կոչեսցիս լքեալ, եւ երկիրն քո ո́չեւս կոչեսցի աւերակ։ Զի քեզ անուն կոչեսցին կա́մք իմ, եւ երկրին քում շինութի(ւն) բնակութե(ան). զի հաճեսցի տ(է)ր ընդ քեզ, եւ երկիրն քո խռնեսցի́ ՛ի բնակու(թ)ի(ւն)։
5Զի օրինակ բնակեսցէ երիտասարդ ընդ կուսի՝ ա́յնպէս բնակեսցեն որդիք քո ՛ի քեզ։ եւ եղիցի զոր օրինակ ուրա́խ լինի փեսայ առ հարսին, ա́յնպէս ուրախ լիցի տ(է)ր ՛ի քեզ։
6Եւ ՛ի վ(ե)ր(այ) պարսպացն քոց ե(րուսաղ)էմ՝ պահապա́նս կացուցից, զօրն ողջոյն եւ զգիշերն ամ(ենայն). որ մինչեւ ցայգ՝ մի́ դադարեսցեն յիշել զտ(է)ր։
7Զի ո́չ գոյ նման քեզ, եթէ ուղղեսցէ՝ եւ, արասցէ զե(րուսաղէ)մ ՛ի պարծանս ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
8Երդուա́ւ տ(է)ր ՛ի փառս իւր՝ եւ ՛ի զօրութի(ւն) բազկի իւրոյ, եթէ ո́չ տաց զցորեան քո եւ զկերակուր ՛ի ձեռս թշնամեաց քոց։ եւ ո́չ արբցեն որդիք օտարաց զգինի քո յորում դուն վաստակեցեր։
9Այլ որ ամփոփեցինն կերիցեն զնա՝ եւ օրհնեսցեն զտ(է)ր. եւ որ ժողովեցինն զնա, արբցե́ն ՛ի սրահս սրբու(թ)ե(ան)ց իմոց։
10Երթայք մտէ́ք ընդ դրունս իմ, կազմեցէ́ք զճանապարհս՝ հորդեցէ́ք զշաւիղս։ գործեցէ́ք ճանապարհ ժողովրդեան իմոյ, եւ զքարինս ՛ի ճանապարհէ անտի ՛ի բա́ց ընկեցէք. առէք նշա́ն ՛ի հեթանոսս։
11զի ա́ւասիկ տ(է)ր լսելի́ արար մինչեւ ՛ի ծագս երկրի։ Ասացէ́ք դստեր սիովնի, ահաւասիկ փրկիչ քո հասեալ գայ՝ եւ ունի զվարձս իւր ը(նդ) իւր. եւ գործք իւր առաջի երեսաց իւրոց։
12եւ կոչեսցէ զնա ժողօվուրդ սուրբ՝ փրկեա́լ ՛ի տ(թեն)է. եւ դու կոչեսցիս խնդրեալ քաղաք՝ եւ ո́չ լքեալ։
1Իսկ այս ո՞վ է որ դիմեալ գայ յեդովմայ, կարմրութի(ւն) ձորձոց իւրոց՛ի բոսորայ, գեղեցի́կ պատմուճանաւ եւ բո́ւռն զօրութ(եամ)բ։ ե́ս խօսիմ զարդարու(թ)ի(ւն)եւ իրաւունս փրկութե(ան)։
2Վ(ա)ս(ն) է՞ր կարմիր են ձորձք քո, եւ հանդերձք իբրեւ հնծանահարի, լիո́յ հնծանի կոխելոյ։
3Հնծան հարի միայն, եւ ՛ի հեթանոսաց ոչոք էր ընդիս. կոխեցի զն(ո)ս(ա) սրտմտութ(եամ)բ՝ եւ ճմլեցի զն(ո)ս(ա) բարկու(թեամ)բ՝ եւ իջուցի յերկիր. եւ զամ(ենայն) հանդերձս իմ թօթափեցի́։
4զի հասեալ էր ՛ի վերայ ն(ո)ց(ա) օր հատուցման, եւ ա́մ փրկութե(ան) եկեալ հասեալ։
5Հայեցայ՝ եւ ո́չոք էր որ օգնէր. զմտա́ւ ածի՝ եւ ո́չոք էր որ ՛ի թիկունս հասանէր։ փրկեաց զն(ո)ս(ա) բազուկ իմ. եւ սրտմտութի(ւն) իմ միայն զդէմ կալաւ։
6կոխեցի զն(ո)ս(ա) բարկութ(եամ)բ իմով, եւ զենի զն(ո)ս(ա) սրտմտու(թեամ)բ իմով, եւ իջուցի́ զն(ո)ս(ա) յերկիր։
7Զողորմութի(ւն) տ(եառ)ն յիշեցի, զքաջութի(ւն) տ(եառ)ն յո́ւշ արարից. յամ(ենայն)ի զոր հատուցանէ մեզ տ(է)ր։ Տ(է)ր դատաւոր բարերար տանն ի(սրայէ)լի, որ ածէ ՛ի վ(ե)ր(այ) մեր ըստ ողորմութե(ան) իւրում եւ ըստ բազում արդարու(թ)ե(ան) իւրոյ։
8եւ ասաց՝ եթէ ժողովուրդ իմ են որդիքն իմ, եւ ո́չ անարգեսցեն զիս. եւ եղեւ ն(ո)ց(ա) ՛ի փրկութի(ւն)
9յամ(ենայն) նեղութ(են)է ն(ո)ց(ա)։ Ո́չ պատգամաւո́ր ոք եւ ո́չ հրեշտակ, այլ ինքնի́ն տ(է)ր փրկեաց զն(ո)ս(ա). վ(ա)ս(ն) սիրելոյ զն(ո)ս(ա) եւ խնայելոյ ՛ի նոսա ինքնի́ն փրկեաց զն(ո)ս(ա). եւ վերացոյց եւ բարձրացոյց զամ(ենայն) աւուրս յաւիտենից։
10Բայց նոքա հեստեցին, եւ բարկացուցին զհոգի ն(ո)ր(ա) ս(ուր)բ. եւ դարձա́ւ ն(ո)ց(ա) տ(է)ր ՛ի թշնամու(թ)ի(ւն). ինքնին տ(է)ր ետ ընդ ն(ո)ս(ա) պատերազմ։
11եւ յիշեաց զաւուրսն յաւիտենից, թէ ո՞ւր է մովսէս եւ ժողովուրդն ն(ո)ր(ա)։ Որ եհան յերկրէ զհովիւն հօտից. ո՞ւր է որ եդ ՛ի ն(ո)ս(ա) զհոգին ս(ուր)բ։
12որ վերացոյց աջով իւրով զմովսէս. եւ բազուկ փառաց ն(ո)ր(ա) յաղթահարեաց զջուրսն առաջի երեսաց ն(ո)ր(ա), առնել ի́ւր անուն յաւիտենական։
13Անցոյց զն(ո)ս(ա) ընդ անդունդս ո(ր)պ(էս) ձի ընդ անապատ,
14եւ իբրեւ զդրաստ ինչ ընդ դաշտ. եւ ո́չ վաստակեցին։ Էջ հոգի տ(եառ)ն, եւ առաջնորդեաց ն(ո)ց(ա)։ ա́յնպէս ածեր զժողովուրդն քո առնել քեզ անուն փառաց։
15Եւ արդ դա́րձ ՛ի յերկնից՝ եւ տե́ս ՛ի տաճարէ սրբոյ քումմէ՝ եւ ՛ի փառաց քոց. ո՞ւր է նախանձ քո եւ զօրու(թ)ի(ւն). ո՞ւր է բազում ողորմութի(ւն) գթու(թ)ե(ան) քոյ, որով ներէիրն մեզ։
16Զի դո́ւ ես հայր. զի աբրահամ ո́չ գիտաց զմեզ, եւ ի(սրա)էլ ո́չ ծանեաւ զմեզ. արդ դու տ(է)ր հայր մեր փրկեա́ զմեզ, զի իսկզբանէ անո́ւն քո է ՛ի վ(ե)ր(այ) մեր։
17Զմէ՞ մոլորեցուցեր զմեզ տ(է)ր ՛ի ճանապարհաց քոց. խստացուցեր զսիրտ մեր չերկնչել ՛ի քէն։ դա́րձ վ(ա)ս(ն) ծառայից քոց. դա́րձ վ(ա)ս(ն) ազգաց ժառանգութե(ան) քոյ։
18գուցէ ո́չ ժառանգիցեմք զլեառն արբութե(ան) քոյ։ Հակառակորդք մեր նեղեցի́ն զմեզ՝ եւ կոխեցին զսրբութի(ւն) քո։
19եղեաք իբրեւ զառաջինն՝ յորժամ ո́չն տիրէիր մեզ, եւ ո́չ կոչեցեալ էր անուն քո ՛ի վ(ե)ր(այ) մեր։
1Եթէ բացցես զերկինս՝ դողո́ւմն կալցի ՛ի քէն զլերինս։
2եւ հալեսցին իբրեւ զմոմ առաջի հրոյ, եւ այրեսցէ հուր զհակառակորդս քո, եւ յայտնի́ լիցի անուն քո ընդդիմակցաց քոց։ եւ յերեսաց քոց հեթանոսք խռովեսցին։
3յորժամ առնիցես փառաւորութի(ւն)ս, դողո́ւմն կալցի ՛ի քէն զլերինս։
4Յաւիտենից ո́չ լուաք, եւ ո́չ աչք մեր տեսին այլ ա(ստուա)ծ բա́ց ՛ի քէն. եւ զգործս քո զոր արասցես այնոցիկ որ ա́կն ունին ողորմու(թ)ե(ան) քում։
5զի ընդառաջ լիցի այնոցիկ ոյք առնեն զիրաւունս, եւ զճանապարհս քո յիշեսցեն։ Արդ՝ ահա դու բարկացար եւ մեք մեղա́ք։ վ(ա)ս(ն) այնորիկ մոլորեցաք։
6եւ եղեաք իբրեւ զպիղծս ամենեքեան. իբրեւ զհանդերձս ապարահից ամ(ենայն) արդարութ(իւն) մեր. եւ թօթափէցաք իբրեւ զտերեւ ամենեքին մեք վ(ա)ս(ն) անօրէնութե(ան)ց մերոց. հողմք մերժեցին զմեզ։
7եւ ո́չոք իցէ որ կարդայցէ զանուն քո, եւ ո́չ որ յիշիցէ ապաստա́ն առնել զքեզ. զի դարձուծեր զերեսս քո ՛ի մէնջ, եւ մատնեցեր զմեզ վ(ա)ս(ն) մեղաց մերոց։
8Եւ ա́րդ տ(է)ր՝ հայր մեր դու ես. մեք կաւ, եւ դու ստեղծիչ մեր. եւ գործք ձեռաց քոց ամենեքին մեք։
9մի́ բարկանար մեզ տ(է)ր յոյժ, եւ մի́ ՛ի ժամանակի յիշեր զմեղս մեր։ Եւ արդ հայեա́ց տ(է)ր. զի ժողովուրդ քո ամ(ենայն),
10եւ քաղա́ք սրբու(թ)ե(ան) քոյ սիովն եղեւ աւերա́կ։ իբրեւ զանապա́տ եղեւ ե(րուսաղ)էմ։
11յանէ́ծս մատնեցաւ տունն սրբու(թ)ե(ան) մերոյ. եւ փառքն զոր օրհնեցին հարքն մեր՝ եղեն հրձիգ, եւ ամ(ենայն) փառաւորութի(ւն) մեր կործանեցա́ւ։
12Եւ ՛ի վերայ ամ(ենայն)ի այսորիկ անսա՞ս տ(է)ր, եւ լռեցե՞ր. եւ խոնարհ արարեր զմեզ մինչեւ յոյժ։
1Յայտնի եղէ այնոցիկ որ զինէն ո́չ հարցանէին. գտա́յ այնոցիկ որ զիսն ո́չ խնդրէին։ ասացի՝ աւասիկ եմ, ցազգն ցայն որ զանուն իմ ո́չ կարդածին։
2Զօ́ր հանապազ ձգեցի զձեռն իմ առ ժողովուրդն անհաւան եւ հակառակօղ. որ գնային զճանապարհ որ ո́չ էր բարւոք, այլ զհետ մեղածն իւրեանց։
3Ժողովուրդս այս որ բարկացուցանէր զիս. առաջի իմ զօրհանապազ զոհէին ՛ի պարտէզս իւրեանց, եւ արկանէին խունկս յաղիւսեայս իւրեանց
4դիւացն որք չէին ՛ի յիշատակս իւրեանց։ Եւ յայրս կողմանեալ ննջին վ(ա)ս(ն) երազ տեսանելոյ. որք ուտէին զխողենին եւ զարգանակ զոհիցն, եւ ամ(ենայն) անօթք ն(ո)ց(ա) պղծեալ էին։
5որք ասէին ՛ի բա́ց կաց յինէն՝ մի́ մերձենար յիս զի սուրբ եմ։ Ա́յս է ծուխ բարկու(թ)ե(ան) իմոյ՝ յորում հուր բորբոքեալ է զամ(ենայն) աւուրս։
6Ահաւասիկ գրեալ է առաջի իմ. ո́չ լռեցից՝ մինչեւ հատուցի́ց ՛ի ծոցս ն(ո)ց(ա)
7զմեղս ն(ո)ց(ա). եւ զմեղս հարց նոցա ՛ի միասին՝ ասէ տ(է)ր։ որք արկանէին խունկս ՛ի վ(ե)ր(այ) լերանց, եւ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց ուր նախատէինն զիս. հատուցի́ց զգործս ն(ո)ց(ա)* յառաջագոյն ՛ի ծոցս ն(ո)ց(ա)։
8Ա́յսպես ասէ տ(է)ր. զոր օրինակ եթէ գտանիցի ճի́ռ ՛ի մէջ ոզկուզոց, եւ ասիցեն. մի́ ապականեր զդա զի օրրհնու(թ)ի(ւն) տ(եառ)ն գո́յ ՛ի դմա. ա́յնպէս արարից վ(ա)ս(ն) ծառային իմոյ, վ(ա)ս(ն) որոյ ո́չ կորուսից զամենեսեան։
9Եւ հանից զզաւակ յակովբայ եւ յուդայ, եւ ժառանգեսցեն զլեառն սրբու(թ)ե(ան) իմոյ. եւ ժառանգեսցեն ընտրեալք իմ եւ ծառայք իմ. եւ բնակեսցեն ՛ի նմա։
10Եւ եղիցի յանտառին մակաղատե́ղք հովուաց, եւ ձորն աքովրայ հանգի́ստ անդւոց ժողովրդեան իմոյ որ խնդրեցինն զիս։
11Այլ դուք որ թողէք զիս, եւ մոռացարուք զլեառն սրբու(թ)ե(ան) իմոյ։ եւ կազմէիք դիւաց սեղան, եւ խառնէիք խառնելիս բախտից։
12Ե́ս մատնեցից զձեզ ՛ի սո́ւր, եւ ամենեքեան կոտորեսջիք։ զի կոչեցի զձեզ՝ եւ ո́չ լւարուք. խօսեցայ՝ եւ ստունգանեցէք. եւ արարէք չա́ր առաջի իմ. եւ զոր ո́չ կամէի՝ ընտրեցէք։
13Վ(ա)ս(ն) ա́յսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւասիկ որ ծառայենն ինձ կերիցեն, եւ դուք քաղցիջիք. ահաւասիկ որ ծառայենն ինձ արբցեն, եւ դուք ծարաւեսջիք. ահաւասիկ որ ծառայենն ինձ, ուրախ լիցին եւ դուք ամաչեսջիք։
14ահաւասիկ որ ծառայենն ինձ ցնծասցեն ուրախութ(եամ)բ սրտից, եւ դուք աղաղակեսջիք առ ցաւս սրտից ձերոց, եւ առ բեկումն ոգւոց ձերոց ողբասջիք։
15զի թողջիք զանուն ձեր ՛ի յագուրդ ընտրելոց իմոց, եւ զձեզ տ(է)ր սատակեսցէ։ Եւ ծառայիցն իմոց կոչեցից անուն նոր,
16որ օրհնեսցի ՛ի վ(ե)ր(այ) երկրի. զի օրհնեսցեն զա(ստուա)ծ ճշմարիտ. եւ որ երդնուցուն ՛ի վ(ե)ր(այ) երկրի՝ երդուիցեն յա(ստուա)ծ ճշմարիտ։ զի մոռասցին զնեղու(թ)ի(ւն)ս առաջինս, եւ ո́չ եւս անկցի ՛ի սիրտս ն(ո)ց(ա)։
17Զի եղիցին երկինք նոր եւ երկիր նոր, եւ ո́չ յիշեսցեն զառաջինսն. եւ ո́չ եւս անկցի ՛ի սիրտս նոցա։
18այլ ուրախութի(ւն) եւ ցնծու(թ)ի(ւն) գտցեն ՛ի նմա,* զոր ե́ս հաստատեցից։ Զի ահաւասիկ ե́ս առնեմ զե(րուսաղէ)մ ցնծութի(ւն), եւ զժողովուրդ իմ ուրախու(թ)ի(ւն)։
19եւ ցնծացա́յց ՛ի վերայ ե(րուսաղէ)մի, եւ ուրա́խ եղէց ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեան իմոյ։ եւ ո́չ եւս լուիցի ՛ի նմա ձայն լալոյ՝ եւ ձայն դուժի։
20Եւ մի́ լիցի անդ տարաժամ աւուրց. եւ ծեր՝ որոյ ո́չ իցէ լցեալ զժամանակս իւր։ զի եղիցի կրտսեր որդին հարիւրեմեան. եւ որ հարիւրեմեանն մեռանիցի, մեղաւոր եւ անիծեա́լ կոչեսցի։
21Շինեսցեն տունս՝ եւ ինքեա́նք բնակեսցեն. տնկեսցեն այգիս՝ եւ ինքեա́նք կերիցեն զպտուղ ն(ո)ց(ա)։
22եւ մի́ եւս նոքա շինեսցեն՝ եւ ա́յլք բնակեսցեն, եւ նոքա տնկեսցեն՝ եւ այլք կերիցեն։ Ըստ աւուրց փայտի կենաց եղիցին աւուրք ժողովրդեան իմոյ. գործք ձեռաց ն(ո)ց(ա) հնասցին։
23Եւ ընտրեալք իմ մի́ եւս վաստակեսցեն ընդունայն. եւ ո́չեւս ծնանիցին որդիս յանէծս, զի զաւակ օրհնեալ են յա(ստուածո)յ՝ եւ ծնունդք ն(ո)ց(ա) ընդ ն(ո)ս(ա)։
24Եւ եղիցի մինչե́ւ կարդացեալ իցէ ն(ո)ց(ա)՝ ե́ս լուայց ն(ո)ց(ա). եւ մինչդեռ խօսեսցին, ասացից՝ թէ զի́նչ խնդրէ։
25Յայնմ ժամանակի գայլք եւ գառինք ՛ի միասին ճարակեսցին, եւ առեւծ՝ իբրեւ զեզն յարդ կերիցէ, եւ օձ՝ զհող իբրեւ զհա́ց կերիցէ. մի́ մեղիցեն եւ մի́ վնասեսցեն ՛ի լերին սրբութե(ան) իմոյ ասէ́ տ(է)ր։
1Ա́յսպէս ասէ տ(է)ր. երկինք աթո́ռ իմ են՝ եւ երկիր պատուանդան ոտից իմոց։ ո՞րպիսի տուն շինիցէք ինձ ասէ տ(է)ր, կամ ո՞րպիսի ինչ իցէ այն տեղի հանգստեան իմոյ։
2զի զայս ամ(ենայն) ձե́ռն իմ արար, եւ ի́մ է ամ(ենայն)՝ ասէ տ(է)ր. Եւ ես յո՞ հայեցայց, եթէ ոչ ՛ի հեղս եւ ՛ի խոնարհս, եւ որ դողան ՛ի բանից իմոց։
3Բայց անօրէնն որ մատուցանէ ինձ եզն պատարագ՝ այնպէ́ս է ո(ր)պ(էս) թէ հարկանիցէ ոք զկառափն մարդոյ. եւ որ մատուցանէ զոչխար պատարագ, այնպէ́ս է ո(ր)պ(էս) թէ զշուն ոք մորթիցէ. եւ որ մատուցանէ ոք նաշիհ, ա́յնպէս է ո(ր)պ(էս) թէ հեղուցու ոք զարիւն խոզի. եւ որ տայցէ զկնդրուկն ՛ի խունկս յիշատակաց, ա́յնպէս է՝ ո(ր)պ(էս) զհայհոյիչն։ եւ ինքեանք ընտրեցին զճանապարհս իւրեանց, եւ զգարշելիս իւրեանց զոր անձինք իւրեանց ախորժեցին։
4Եւ ես առի ՛ի ձեռն զխաբէու(թ)ի(ւն)ս ն(ո)ց(ա), եւ ըստ մե·ա́ց ն(ո)ց(ա) հատուցից ն(ո)ց(ա). զի կոչեցի զն(ո)ս(ա)՝ եւ ո́չ լուան ինձ, խօսեցայ՝ եւ ո́չ անսացին. եւ արարին չա́ր առաջի իմ, եւ զոր ո́չն կամէի ընտրեցին։
5Լուարո́ւք զպատգամս տ(եառ)ն, եւ որ դողայք ՛ի բանից ն(ո)ր(ա)։ խօսեցարո́ւք եղբարք մեր ընդ ատելիս ձեր եւ ընդ գարշեցուցիչս. զի անուն տ(եառ)ն փառաւորեսցի́, եւ երեւեսցի յուրախու(թ)ե(ա)ն ձերում՝ եւ նոքա ամաչեսցեն։
6Ձա́յն բարբառոյ ՛ի քաղաքէ. ձա́յն ՛ի տաՃարէ. ձայն տ(եառ)ն հատուցանէ զհատուցումն հակառակորդաց։
7եւ մինչչե́ւ իցէ յղւոյն ծնեալ, եւ մինչչե́ւ հասեալ իցեն ցաւք երկանց, ապրեցաւ եւ ծնաւ արո́ւ։
8Ո՞ լուաւ, ո՞ ետես այսպիսի ինչ. եթէ երկնեաց երկիր ՛ի միում աւուր, եւ ծնաւ ազգ մի ողջոյն միանգամայն. զի երկնեաց սիովն, եւ ծնա́ւ զմանկունս իւր։
9ե́ս ետու քեզ զյոյսդ զայդ, եւ դու ո́չ յիշեցեր զիս՝ ասէ տ(է)ր։ ո՞չ ապաքէն զամուլն եւ զծննդականն ե́ս արարի՝ ասէ ա(ստուա)ծ քո։
10Ուրա́խ լեր ե(րուսաղ)էմ, եւ ժողովեցարո́ւք առնել տօն ՛ի դմա. ամենեքեան ոյք սիրէք զդա, խնդացէ́ք եւ ուրա́խ լերուք ՛ի միասին որ նստէիք ՛ի սուգ վ(ա)ս(ն) դորա։
11զի դնիցէք եւ յագիցիք ՛ի ստեանց մխիթարութե(ան) դորա. եւ կշտապի́նդ վայելիցէք ՛ի գալստենէ փառաց դորա։
12Զի ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւասիկ ես դարձուցանեմ ՛ի դոսա իբրեւ զգե́տ զխաղաղու(թ)ի(ւն), եւ իբրեւ զհեղեղա́տ յորդեալ զփառս հեթանոսաց. զմանկունս դոցա ՛ի վերայ ուսոց իւրեանց բարձեալ բերիցեն, եւ ՛ի վ(ե)ր(այ) ծնդաց իւրեանց գըգուիցեն։
13ո(ր)պ(էս) մայր որ զմանուկ իւր գըգուիցէ, ա́յնպէս գըգուեցից զձեզ։ եւ յե(րուսաղէ)մ մխիթարեսջիք.
14եւ տասջիք եւ խնդասցեն սիրտք ձեր, եւ ոսկերք ձեր իբրեւ զդալարի զուարճասցին. եւ ծանիցի ձեռն տ(եառ)ն երկիւղածաց իւրոց, եւ սպառնասցի́ անհաւատիցն։
15Զի ահաւասիկ տ(է)ր իբրեւ զհո́ւր եկեսցէ, եւ կառք ն(ո)ր(ա) իբրեւ զմրրիկ. հատուցանել արտմտու(թեամ)բ զհատուցումն իւր, եւ բոցո́վ հրոյ զարհամարհանս իւր։
16Զի ՛ի հուր տ(եառ)ն դատեսցի երկիր ամ(ենայն), եւ ՛ի սո́ւր ն(ո)ր(ա) ամ(ենայն) մարմին։ բազումք եղիցին վիրաւորք ՛ի տ(թեն)է,
17որ սրբինն եւ մաքրին ՛ի պարտէզս եւ ՛ի սրահս իւրեանց։ որ ուտեն միս խոզենի՝ եւ զգարշելիսն՝ եւ զմուկնն, ՛ի միասին սատակեսցին նոքա՝ ասէ տ(է)ր։
18Եւ ես զգործս ն(ո)ց(ա) եւ զխորհուրդս ն(ո)ց(ա) գիտե́մ։ Գա́մ ժողովել զամ(ենայն) ազգս եւ զլեզուս. եկեսցեն եւ տեսցեն զփառս իմ։
19եւ թողից ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) նշան։ Եւ առաքեցից ՛ի նոցանէ փրկեալս յազգս. ՛ի թարսիս, եւ ՛ի փուդ, եւ ՛ի լուդ, եւ ՛ի մոսոգ, եւ ՛ի թոբէլ, եւ յելլադա, եւ ՛ի կղզիս հեռաւորս՝ որոց չիցէ́ լուեալ զանուն իմ, եւ ո́չ եւս տեսեալ զփառս իմ. եւ պատմեսցեն զփառս իմ եւ զանուն իմ ՛ի մէջ ազգաց։
20եւ ածցեն զե́ղբարս իւրեանց յամ(ենայն) ազգաց պատարա́գ տ(եառ)ն. հեծեալս կառօք՝ հանդերձ պալարակապ երիվարօք հովանոցօք ՛ի սուրբ քաղաքն ե(րուսաղ)էմ, ասէ տ(է)ր։ Ո(ր)պ(էս) մատուցին ինձ որդիքն ի(սրայէ)լի զպատարագս իւրեանց սաղմոսիւք ՛ի տան տ(եառ)ն։
21եւ ՛ի նոցանէ առի́ց ինձ ՛ի քահանայս եւ ՛ի ղեւտացիս՝ ասէ տ(է)ր։
22Զոր օրինակ երկինք նոր՝ եւ երկիր, զոր ե́սն առնեմ կալ առաջի իմ, ասէ տ(է)ր. նո́յնպէս կացցէ զաւակն ձեր։
23Եւ եղիցի ամիս յամսոյ՝ եւ շաբաթ ՛ի շաբաթէ, եկեսցէ ամ(ենայն) մարմին երկի́ր պագանել առաջի իմ յե(րուսաղէ)մ՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ։ Եւ ելցեն՝ եւ տեսցեն զոսկերս մարդկան առիս յանցուցելոց. զի որդն ն(ո)ց(ա) ո́չ վախճանեսցի, եւ հուր ն(ո)ց(ա) ո́չ շիջցի։ եւ եղիցին ՛ի տեսիլ ամ(ենայն) մսեղեաց։