1ԵՒ ԿՈՉԵԱՑ ՏԷՐ ԶՄՈՎՍԷՍ, եւ խօսեցաւ ընդ նմա ՛ի խորանէ անտի վկայու(թ)ե(ան)՝ եւ ասէ. խօսեա́ց դու ը(ստ) որդիսդ ի(սրաէ)լի, եւ ասասցես ցդոսա։
2Ա́յր ոք ՛ի ձէնջ եթէ մատուցանիցէ պատարագ տ(եառ)ն ՛ի խաշանց, յարջառոց կամ յոչխարէ́ մատուցանիցէք զպատարագս ձեր։
3Եթէ ողջակէ́զ իցէ պատարագն նորա յարջառոց, արու անարա́տ մատուսցէ, առ դո́ւրս խորանին վկայութե(ան) ածցէ́ զնա, ընդունելութի(ւն) ՛ի նմանէ՝ առ ՛ի քաւելոյ առաջի տ(եառ)ն։
4Եւ դիցէ́ զձեռն իւր ՛ի վերայ գլխոյ ընծային՝ յընդունելութի(ւն) նմա, առ ՛ի քաւելոյ վ(ա)ս(ն) անձին իւրոյ։
5Եւ սպանցե́ն զզուարակն առաջի տ(եառ)ն. եւ մատուսցեն քահանայքն որդիքն ահարոնի զարիւնն. եւ հեղցե́ն շուրջ զսեղանովն որ կայցէ առ դրան խորանին վկայու(թ)ե(ան)։
6եւ մորթեսցեն զողջակէզն. եւ անդամ անդա́մ յօշեսցեն զնա։
7Եւ դիցեն որդիքն ահարոնի քահանայքն հո́ւր ՛ի վերայ սեղանոյն. եւ կուտեսցե́ն փա́յտ ՛ի վերայ հրոյն։ Եւ դիցեն որդիքն ահարոնի քահանայքն
8զանդամաթիւն եւ զգլուխն, եւ զճարպն ՛ի վ(ե)ր(այ) փայտին որ կայցէ ՛ի վերայ հրոյն որ է ՛ի * սեղանն։
9Եւ զփորոտին եւ զորսն լուասցեն ջրով. եւ դիցեն քահանայքն զա(մենայ)ն ՛ի վերայ սեղանոյն. զի ողջակէ́զ զոհի է ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։
10Ապա թէ յոչխարա́ց իցէ պատարագն տ(եառ)ն, ՛ի գառանց եւ յուլոց ողջակէզ, արո́ւ անարատ մատուցանիցէ զնա։
11Եւ դիցէ զձեռն իւր ՛ի վերայ գլխոյ ն(ո)ր(ա). եւ սպանցե́ն զնա ՛ի կողմանց սեղանոյն ընդ հիւսւսի, առաջի տ(եառ)ն. եւ հեղցեն զարիւնն որդիքն ահարոնի քահանայք շուրջ զսեղանովն։
12Եւ յօշեսցեն զնա անդամ անդամ. եւ զգլուխ ն(ո)ր(ա) եւ զճարպ դիցեն քահանայքն ՛ի վերայ փայտին եւ հրոյ՝ որ ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյն իցէ։
13եւ զփորոտին եւ զոտսն լուասցեն ջրով. եւ մատուսցէ քահանայն զա(մենայ)ն, եւ դիցէ́ ՛ի վերայ սեղանոյն. զի ողջակէզ զոհի է ՛ի հո́տ անուշից տ(եառ)ն։
14Իսկ եթէ ՛ի թռչնոց մատուցանիցէ յողջակէզ պատարագս տ(եառ)ն, ՛ի տատրակաց կամ յաղաւնեա́ց տարցի պատարագն իւր։
15Եւ մատուսցէ զնա քահանայն առ սեղանն. եւ խառեսցէ́ զգլուխ ն(ո)ր(ա). եւ դիցէ́ քահանայն ՛ի վերայ սեղանոյն, եւ քամեսցէ́ զարիւնն առ յատակաւ սեղանոյն։
16Եւ կորզեսցէ́ զարմկունսն թեւօքն հանդերձ. եւ հանցէ́ զնա առ սեղանովն ՛ի տեղի մոխրակուտին։
17եւ ջաղջախեսցէ զայն ՛ի թեւոցն. եւ ՛ի բաց մի́ զատուսցէ. եւ դիցէ զայն քահանայն ՛ի սեղանն ՛ի վերայ փայտին եւ հրոյ. զի ողջակէ́զ զոհի է ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։
1Եւ անձն ոք՝ եթէ մատուցանիցէ պատարագ տ(եառ)ն, նաշի́հ լիցի պատարագն ն(ո)ր(ա). եւ արկցէ զնովաւ եւղ, եւ դիցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) կնդրուկ. զի զո́հ է։
2Եւ տարցի զայն առ քահանայսն որդիս ահարոնի. եւ լցեալ զձեռն իւր ՛ի նաշհւոյ անտի իւղովն հանդերձ, եւ զա(մենայ)ն զկնդրուկն ն(ո)ր(ա), եւ դիցէ քահանայն զյիշատակ ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյն զո́հ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։
3Եւ նշխա́րն ՛ի զոհէ անտի՝ ահարոնի եւ որդւոց իւրոց եղիցի. սրբու(թ)ի(ւն) սրբու(թ)ե(ան)ց ՛ի զոհից անտի տ(եառ)ն։
4Ապա թէ մատուցանիցէ պատարագ զո́հ եփեալ ՛ի թոնրի. պատարագ տ(եառ)ն ՛ի նաշհւոյ՝ պա́նս բաղարջս, ՛ի նաշհւոյ զանգեալ իւղով, եւ քաքա́րս բաղարջս օծեալ իւղով։
5Իսկ եթէ զո́հ ՛ի տապակէ իցէ պատարագն քո. նաշի́հ զանգեալ իւղով, բաղա́րջ լինիցի.
6եւ բրդեսցե́ս զայն պատառս պատառս. եւ արկցես ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) եւղ. զի զո́հ տ(եառ)ն է։
7Ապա թէ զո́հ ՛ի կասկարայից իցէ պատարագն քո, նաշի́հ իւղով գործեսցի.
8եւ մատուսցես զզոհն զոր առնիցես ՛ի նոցանէ տ(եառ)ն. եւ տարցի́ս առ քահանայն։ Եւ մատուցեալ քահանայն առ սեղանն,
9հանցէ́ ՛ի զոհէն զառ ՛ի յիշատակէ ն(ո)ր(ա). եւ դիցէ քահանայն ՛ի վերայ սեղանոյն ընծայ անուշութե(ան) տ(եառ)ն։
10Եւ որ մնայցէ ՛ի զոհէ անտի, ահարոնի́ եւ որդւոց ն(ո)ր(ա) լինիցի. սրբութի(ւն) սրբութե(ան)ց ՛ի զոհիցն քոց։
11Զա(մենայ)ն զոհ զոր մատուցանիցէք տ(եառ)ն, ո́չ առնիցէք խմորուն։ զա(մենայ)ն խմորուն, եւ զա(մենայ)ն մեղրեալ՝ մի́ մատուցանիցէք ՛ի նոցանէ պտո́ւղ ՛ի զոհ տ(եառ)ն։
12պատարագ պտղոյ մատուցանիցէք զայն տ(եառ)ն. բայց ՛ի սեղանն մի́ ելանիցէ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։
13Եւ ա(մենայ)ն պատարագ զոհից ձերոց աղի́ւ տ(եառ)ն յաղեսցի։ մի́ պակասեցուցանէք զա́ղ ուխտին ա(ստուծո)յ ՛ի զոհից ձերոց. ընդ ա(մենայ)ն պատարագս ա́ղ մատուցանիցէք։
14Իսկ եթէ յառաջին արմտեաց մատուցանիցես պատարագ տ(եառ)ն, մուրկ նո́ր փրկեալ եւ մաքրեալ՝ տ(եառ)ն, մատուսցե́ս զոհ զառաջնոց արմտեաց քոց։
15եւ արկցես զնովաւ եւղ, եւ դիցես ՛ի վերայ ն(ո)ր(ա) կնդրուկ, զի զո́հ է։
16Եւ հանցէ́ քահանայն զառ յիշատակէ ն(ո)ր(ա) ՛ի մրկէ անտի հանդերձ իւղովն, եւ զա(մենայ)ն կնդրուկ ն(ո)ր(ա) զի պտուղ տ(եառ)ն է։
1Ապա թէ զոհ փրկութե(ան) իցէ պատարագ նորա տ(եառ)ն, եթէ յարջառոց մատուցանիցէ, եթէ արո́ւ իցէ, եւ եթէ է́գ իցէ, զանարա́տն մատուսցէ առաջի տ(եառ)ն։
2Եւ դիցէ զձեռս իւր ՛ի վերայ գլխո́յ պատարագին. եւ սպանցէ́ զնա առ դրան խորանին վկայու(թ)ե(ան)։ եւ հեղցեն որդիքն ահարոնի քահանայք զարիւնն ՛ի վերայ սեղանոյ ողջակիզացն շուրջանակի։
3Եւ մատուսցէ ՛ի զոհէն փրկութե(ան) պտուղ տ(եառ)ն. զճարպ թաղանթ քաղրթին, եւ զա(մենայ)ն ճարպ փորոտւոյն։
4եւ զերկուս երիկամունսն եւ զճարպն որ ՛ի նոսա, որ առ մսանամբքն իցեն եւ զլերգաբոյթն երիկամամբքն հանդերձ կորզեսցեն։
5Եւ հանցեն զա́յն որդիքն ահարոնի քահանայք ՛ի սեղանն յողջակէ́զ ՛ի վերայ փայտին եւ հրոյն, պտուղ անուշից տ(եառ)ն։
6Ապա թէ յօդեա́ց իցէ պատարագ նորա զոհ փրկութե(ան) տ(եառ)ն. ա́րու կամ էգ, անարատ մատուսցէ զայն։
7Իսկ եթէ գա́ռն մատուցանիցէ զպատարագն իւր, մատուսցէ́ զնա առաջի տ(եառ)ն։
8եւ դիցէ զձեռն իւր ՛ի վ(ե)ր(այ) գլխո́յ պատարագին իւրոյ, եւ սպանցէ́ զնա առ դրան խորանին վկայութե(ան). եւ հեղցեն որդիքն ահարոնի քահանայք զարիւնն շուրջ զսեղանովն։
9Եւ մատուսցեն ՛ի զոհէն փրկութե(ան) պտուղ տ(եառ)ն, զճարպն եւ զմսանն անարատ,
10հանդերձ զըստօքն հանցէ ՛ի նմանէ. եւ զճարպ թաղանթ քաղրթին, եւ զա(մենայ)ն ճարպ փորոտւոյն, եւ զերկուս երիկամունսն եւ զճարպն որ ՛ի ն(ո)ս(ա) որ առ մսանամբքն, եւ զլերդաբոյթն հանդերձ երիկամամբք
11կորզեալ՝ հանցէ́ քահանայն ՛ի սեղանն հո́տ անուշից պտուղ տ(եառ)ն։
12Իսկ եթէ յայծեաց իցէ պատարագն իւր, մատուսցէ́ առաջի տ(եառ)ն.
13եւ դիցէ զձեռն իւր ՛ի վերայ գլխոյ ն(ո)ր(ա). եւ սպանցե́ն զնա առ դրան խորանին վկայութե(ան) առաջի տ(եառ)ն. եւ հեղցեն զնա առ դրան խորանին վկայութե(ան) առաջի տ(եառ)ն. եւ հեղցեն որդիքն ահարոնի քահանայք զարիւնն շուրջ զսեղանովն։
14Եւ հանցեն ՛ի նմանէ պտուղ տ(եառ)ն զճա́րպն զթաղանթ քաղրթին, եւ զա(մենայ)ն ճարպ փորոտւոյն.
15եւ զերկուս երիկամունսն, եւ զճարպն ՛ի նոսա՝ որ առ մսանամբքն. եւ զլերգաբոյթն երիկամամբքն հանդերձ կորզեսցէ.
16եւ հանցէ քահանայն ՛ի սեղանն պտո́ւղ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։
17օրէն յաւիտենական յազգս ձեր, յամենայն բնակութե(ան) ձերում. զա(մենայ)ն ճարպ եւ զամենայն արիւն մի́ ուտիցէք։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
2Խօսեա́ց դու ընդ որդիսդ ի(սրաէ)լի. եւ ասասցես. անձն եթէ մեղիցէ առաջի տ(եառ)ն ակամայ, յա(մենայ)ն հրամանաց տ(եառ)ն, յորոց ո́չ է արժան առնել՝ եւ առնիցէ́ ինչ ՛ի նոցանէ։
3Եթէ քահանայապետն օծեալ մեղանչիցէ առ ՛ի զժողովուրդն յանցուցանելոյ, մատուսցէ́ վ(ա)ս(ն) մեղաց իւրոց զոր մեղաւ՝ զուարա́կ յանդւոյ անարատ տ(եառ)ն՝ վ(ա)ս(ն) մեղացն։
4Եւ ածցէ́ զզուարակն ՛ի դուռն խորանին վկայութե(ան) առաջի տ(եառ)ն. եւ դիցէ զձեռս իւր ՛ի վերայ գլխոյ զուարակին առաջի տ(եառ)ն. եւ սպանցե́ն զզուարակն առաջի տ(եառ)ն։
5Եւ առեալ քահանային օծելոյ կատարելոյ ՛ի ձեռս իւր յարենէ զուարակին, եւ տարցի́ զայն ՛ի խորանն վկայու(թ)ե(ան)։
6եւ թացցէ քահանայն զմա́տն իւր յարեանն. եւ ցանեսցէ́ յարենէ անտի եւթն անգամ մատամբն իւրով առաջի տ(եառ)ն, առ վարագուրաւն սրբութե(ան)։
7Եւ դիցէ́ քահանայն յարենէ զուարակին ՛ի վերայ եղջերաց սեղանոյ խնկոցն հանդերձանաց առաջի տ(եառ)ն՝ որ իցէ ՛ի խորանին վկայութե(ան)։ Եւ զա(մենայ)ն արիւն զուարակին հեղցէ́ առ յատակաւ սեղանոյն ողջակիզաց, որ կայցէ առ դրան խորանին վկայութե(ան)։
8Եւ զա(մենայ)ն ճարպ զուարակին մեղաց կորզեսցէ́ ՛ի նմանէ, եւ զճարպ թաղանթ քաղրթին, եւ զա(մենայ)ն ճարպ փորոտւոյն.
9եւ զերիկամունսն երկոսին. եւ զճարպն որ ՛ի ն(ո)ս(ա) որ առ մսանամբքն, եւ զլերդաբոյթն երիկամամբքն հանդրձ կորզեսցէ։
10Զոր օրինակ առնուցու ՛ի զուարակէ զոհի փրկութե(ա)ն. եւ հանցէ́ քահանայն ՛ի սեղանն ողջակիզաց։
11Եւ զմորթ զուարակին եւ զա(մենայ)ն մարմին ն(ո)ր(ա), հանդերձ գլխովն եւ ոտիւքն. եւ քաղրթաւն, եւ ապաւառաւն.
12հանցեն ողջո́յն զզուարակն արտաքոյ բանակին ՛ի տեղի մի սո́ւրբ, ուր զմոխիրն հեղուցուն. եւ այրեսցեն զնա ՛ի վերայ փայտի հրով. ՛ի վերայ մոխրակուտին այրեսցի։
13Ապա թէ ամենայն ժողովուրդ որդւոցն ի(սրաէ)լի տգիտանայցէ ակամայ. եւ մոռանայցի́ բանն յաչաց ժողովրդեանն. եւ առնիցեն ինչ մի յամենայն պատուիրանաց տ(եառ)ն որ ո́չ առնիցի, եւ յանցանիցե́ն.
14եւ յայտնիցի ն(ո)ց(ա) մեղքն որ մեղան նովաւ. մատուսցէ́ ժողովուրդն զուարակ անարատ յանդւոց վ(ա)ս(ն) մեղաց. եւ ածցեն զնա՛ի դուռն խորանին վկայու(թ)ե(ան)։
15եւ դիցեն ծերք ժողովրդեանն զձեռս իւրեանց ՛ի վերայ գլխոյ զուարակին առաջի տ(եառ)ն. եւ սպանցեն զզուարակն առաջի տ(եառ)ն։
16Եւ տարցի́ քահանայն օծեալ յարենէ զուարակին ՛ի խորանն վկայու(թ)ե(ան),
17եւ թացցէ́ քահանայն զմատն իւր յարեան զուարակին, եւ ցանեսցէ́ եւթն անգամ առաջի տ(եառ)ն, յանդիման վարագուրին սրբութե(ան).
18եւ դիցէ́ յարենէ անտի քահանայն ՛ի վերայ եղջերաց սեղանոյն խնկոցն հանդերձանաց. որ կայցէ առաջի տ(եառ)ն ՛ի խորանին վկայութե(ան)։ Եւ զա(մենայ)ն զարիւնն հեղցէ́ առ յատակաւ սեղանոյն ողջակիզաց, որ է́ առ դրան խորանին վկայութե(ան)։
19եւ զա(մենայ)ն ճարպն կորզեսցէ ՛ի նմանէ՝ եւ հանցէ́՛ի սեղանն։
20Եւ արասցէ́ զուարակին՝ զոր օրինակ արար զուարակին մեղաց, նո́յնպէս արասցէ եւ նմա. եւ քաւեսցէ վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա) քահանայն, եւ թողցի́ն նոցա մեղքն։
21Եւ հանցեն զզուարակն ողջոյն արտաքոյ բանակին, եւ այրեսցեն զզուարակն. զոր օրինակ այրեցին զառաջի́ն զուարակն, զի վ(ա)ս(ն) մեղաց ժողովրդեանն է։
22Եւ եթէ իշխանն մեղիցէ, եւ արասցէ մի ինչ ՛ի պատուիրանաց տ(եառ)ն ա(ստուծո)յ՝ որ ո́չ առնիցի, եւ յանցանիցէ ակամայ.
23եւ յայտնեսցի նմա մեղք զոր մեղաւ. մատուսցէ́ զպատարագն իւր նոխա́զ յայծեաց՝ արու անարատ.
24եւ դիցէ զձեռս իւր ՛ի վերայ գլխոյ նոխազին, եւ սպանցե́ն զնա ՛ի տեղւոջ ուր սպանանիցեն զողջակէզսն առաջի տ(եառ)ն. քանզի մեղա́ց է։
25Եւ առցէ́ քահանայն յարենէ անտի մեղացն՝ մատամբ իւրով եւ դիցէ́ ՛ի վերայ եղջերաց սեղանոյն ողջակիզաց։ Եւ զա(մենայ)ն զարիւն նորա հեղցէ́ առ յատակաւ սեղանոյ ողջակիզացն.
26եւ զա(մենայ)ն զճարպ ն(ո)ր(ա) հանցէ́ ՛ի սեղանն. իբրեւ զճարպ զոհի փրկութե(ա)ն. եւ քաւեսցէ́ վասն ն(ո)ր(ա) քահանայն ՛ի մեղացն իւրոց, եւ թողցի́ նմա։
27Եւ եթէ մեղիցէ անձն ակամայ ՛ի ժողովրդենէ երկրին. յառնե́լ նմա մի ինչ յա(մենայ)ն պատուիրանացն տ(եառ)ն՝ որ ո́չ առնիցի, եւ յանցանիցէ.
28եւ յայտնեսցին նմա մեղքն զոր մեղաւ. մատուսցէ́ զպատարագ իւր՝ ալո́ջ անարատ վ(ա)ս(ն) մեղացն զոր մեղաւ։
29եւ դիցէ զձեռս իւր ՛ի վերայ գլխոյ ն(ո)ր(ա). եւ սպանցե́ն զալոջն վ(ա)ս(ն) մեղացն, ՛ի տեղւոջ ուր սպանանիցեն զողջակէզսն։
30Եւ առցէ́ քահանայն յարենէ մեղացն՝ մատամբ իւրով, եւ դիցէ́ ՛ի վերայ եղջերաց սեղանոյն ողջակիզաց. եւ զա(մենայ)ն արիւն ն(ո)ր(ա) հեղցէ́ առ յատակաւ սեղանոյ ողջակիզացն։
31Եւ զա(մենայ)ն զճարպն կորզեսցէ՝ զոր օրինակ կորզիցի ճարպ յողջակիզէ փրկու(թ)ե(ա)ն. եւ հանցէ́ զայն քահանայն ՛ի սեղանն՝ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն. եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն, եւ թողցի նմա։
32Եւ եթէ ոչխա́ր մատուցանիցէ զպատարագն իւր, է́գ՝ անարա́տ մատուսցէ զնա։
33եւ դիցէ զձեռն իւր ՛ի վերայ գլխոյ ն(ո)ր(ա) որ վ(ա)ս(ն) մեղա́ցն իցէ. եւ սպանցեն զնա ՛ի տեղւոջն՝ ուր սպանանիցեն զողջակէզսն։
34Եւ առեալ քահանային յարենէ ա́յնր՝ որ վ(ա)ս(ն) մեղացն իցէ՝ մատամբն իւրով, եւ դիցէ́ ՛ի վ(ե)ր(այ) եղջերաց սեղանոյ ողջակիզացն. եւ զա(մենայ)ն արիւն ն(ո)ր(ա) հեղցէ́ առ յատակաւ սեղանոյն ողջակիզաց։
35եւ զա(մենայ)ն զճարպ նորա կորզեսցէ՝ զոր օրինակ կորզիցի ճարպ ոչխարին փրկութե(ան)։ եւ դիցէ զայն քահանայն ՛ի վերայ սեղանո́յն յողջակէզ տ(եառ)ն. եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա) քահանայն ՛ի մեղացն զոր մեղաւ, եւ թողցի́ նմա։
1Եւ եթէ մեղիցէ́ անձն, եւ լուիցէ զբարբառ երդման երդմնեցուցանելոյ, եւ նա եցէ վկայ, կամ թէ ետես, կամ թէ իրագէ́տ իցէ, եւ ո́չ հանցէ ՛ի վեր, մե́ղս ընկալցի։
2Եւ անձն որ մերձեսցի յի́րս պղծութե(ան), կամ ՛ի մեռելոտի, կամ ՛ի գազանաբեկ, կամ ՛ի պիղծ ինչ. կամ ՛ի մեռելոտիս անասնոց պղծոց, կամ ՛ի մեռելոտիս սողնոց պղծոց. եւ անցանիցէ́ զնովաւ։ եւ ինքն պղծիցի եւ յանցանիցէ.
3կամ մերձենայցէ ՛ի պղծու(թ)ի(ւն)ս մարդոյ կամ յա(մենայ)ն պղծու(թ)ի(ւն)ս ն(ո)ր(ա), յոր թէ մերձեցեալ պղծիցի. եւ մոռացօնք լինիցին նմա. եւ յետ այնորիկ ՛ի վերայ հասանիցէ եւ յանցեա́լ իցէ։
4Եւ անձն որ ուխտիցէ չա́ր ինչ առնել, կամ բարի. ը(ս)տ ա(մենայ)նի զոր ինչ ուխտիցէ մարդ երդմա́մբ չափ. եւ մոռանայցի այն յաչաց ն(ո)ր(ա). եւ ապա ՛ի վերայ հասանիցէ, եւ մեղանչիցէ միով իւիք ՛ի նոցանէ։
5եւ խոստովա́ն լինիցի զմեղսն՝ զոր մեղաւ։
6Մատուսցէ́ վ(ա)ս(ն) յանցանացն իւրոց՝ զոր յանցեաւ տ(եառ)ն. եւ վ(ա)ս(ն) մեղացն զոր մեղաւ, է́գ յօդեաց որոջ, ակմ ալո́ջ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղացն. եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) նորա քահանայն ՛ի մեղաց անտի. եւ թողցին նմա մեղքն։
7Ապա թէ չիցէ́ ձեռնհաս՝ լինել բաւական ոչխարաւ, մատուսցէ վ(ա)ս(ն) մեղացն զոր մեղաւ, երկուս տատրակս կ(ա)մ երկուս ծագս աղաւնեաց. մին վ(ա)ս(ն) մեղացն, եւ մին՝ յողջակէզ։
8ածցէ առ քահանայն։ Եւ տարցի́ ՛ի ներքս քահանայն նախ՝ զվասն մեղացն, եւ խառեսցէ́ քահանայն զգլուխն յուլանէն՝ եւ մի́ հատցէ։
9եւ ցանեսցէ́ յարենէ անտի ա́յնր որ վ(ա)ս(ն) մեղացն իցէ՝ զորմով սեղանոյն. եւ զմնացեալ արիւնն քամեսցէ́ առ յատակաւ սեղանոյն. քանզի վ(ա)ս(ն) մեղա́ց է։
10Եւ զերկրորդն արասցէ յողջակէ́զ ո(ր)պ(էս) եւ օրէն իցէ. եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն ընդ մեղացն զոր մեղաւ, եւ թողցի́ նմա։
11Եւ եթէ ո́չ գտանիցին ընդ ձեռամբ ն(ո)ր(ա) զոյգք տատրակաց՝ կամ երկու ձագք աղաւնեաց, բերցէ զպատարագն իւր վ(ա)ս(ն) որոյ մեղաւն, զտասանորդ գրուի միոյ նաշիհ վ(ա)ս(ն) մեղացն. եւ եւղ մի́ արկցէ ՛ի նա, եւ կնդրուկ՝ մի́ դիցէ ՛ի վերայ ն(ո)ր(ա), զի վ(ա)ս(ն) մեղաց է։
12Եւ տարցի զայն առ քահանայն. եւ առեալ քահանային ՛ի նմանէ լի́ ափով զառ ՛ի յիշատակէն ն(ո)ր(ա), դիցէ ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյ ողջակիզացն տ(եառ)ն. քանզի վ(ա)ս(ն) մեղաց է։
13եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն զմեղսն զոր մեղաւ՝ որով իւիք եւ իցէ ՛ի նոցանէ. եւ թողցի́ նմա. եւ մնացեալն քահանայի́ն եղիցի իբրեւ զզոհ նաշհւոյ։
14Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
15Անձն՝ որ եթէ վրիպեսցի եւ մեղիցէ ակամայ ՛ի սրբութե(ան)ց անտի տ(եառ)ն. մատուսցէ վ(ա)ս(ն) յանցանացն իւրոց տ(եառ)ն խո́յ անարատ յօգեաց՝ գնո́ց արծաթոյ ՛ի յիսուն սկեղէ՝ ըստ սրբութե(ան) սկեղն,
16վ(ա)ս(ն) որոյ յանցուցեալն իցէ։ Եւ զոր մեղաւն ՛ի սրբութի(ւն)սն, հատուսցէ́. եւ զհինգերորդ եւս մասնն յաւելցէ ՛ի նոյն. եւ տացէ́ ցքահանայն. եւ քաւեսցէ́ ՛ի նմանէ քահանայն խոյիւն որ վ(ա)ս(ն) յանցանացն իցէ, եւ թողցի նմա։
17Եւ անձն՝ որ մեղիցէ, եւ արասցէ մի ինչ յա(մենայ)ն պատուիրանաց տ(եառ)ն զոր չիցէ́ պարտ առնել, եւ ո́չ իմանայցէ, եւ յանցանիցէ, եւ ընդունիցի մե́ղս։
18Ածցէ́ խո́յ անարատ ՛ի խաշանց գնոց արծաթոյ վ(ա)ս(ն) յանցու(թ)ե(ա)ն՝ առ քահանայն. եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն վ(ա)ս(ն) անգիտու(թ)ե(ա)ն զոր անգիտացաւ՝ եւ ինքն ո́չ գիտէր, եւ թողցի նմա։
19քանզի յանցեա́ւ յանցուի յանցանաց առաջի տ(եառ)ն։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
2Ա́նձն ոք եթէ մեղիցէ, եւ արհամարհելով արհամարհեաց զպատուիրանս տ(եառ)ն. եւ ստեսցէ́ ընկերի իւրում. եթէ յաւանդի, եթէ ՛ի զովողութե(ան), եւ եթէ ՛ի յափշտակութե(ան), եւ եթէ վնասեսցէ ինչ ընկերի իւրում։
3Եւ եթէ եգիտ կորուստ ինչ՝ եւ ժխտիցէ ՛ի վերայ ն(ո)ր(ա). եւ երդնուցու սո́ւտ վ(ա)ս(ն) միոյ իրիք՝ յա(մենայ)նէ զոր եւ առնիցէ մարդ
4առ ՛ի մեղանչելոյ ն(ո)ր(ա) նոքօք։ Եւ եղիցի յորժամ մեղանչիցէ եւ յանցանիցէ, հատուսցէ́ զյափշտակութի(ւն)ն՝ զոր յափշտակեաց,
5կամ զվնասն զոր վնասեաց, կամ զաւանդն զոր աւանդեցաւ նմա, կամ զկորուստն զոր եգիտ յա(մենայ)ն իրաց, վ(ա)ս(ն) որոյ երդուաւ սուտ։ Տուժեսցի զգլո́ւխն. եւ զհինգերորդ մասն յաւելցէ ՛ի նոյն. եւ ոյր իցէ՝ հատուսցէ́ նմա յաւուր յորում յանդիմանեսցի։
6Եւ ընդ յանցանաց իւրոց մատուսցէ տ(եառ)ն խո́յ անարատ ՛ի հօտից՝ գնոց արծաթոյ, վ(ա)ս(ն) որոյ յանցեաւն։
7Եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն առաջի տ(եառ)ն. եւ թողցի́ նմա վ(ա)ս(ն) միոյ իրիք յա(մենայ)նէ զոր արար եւ յանցեա́ւ նա։
8Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
9Պատուէ́ր տուր ահարոնի եւ որդւոց ն(ո)ր(ա)՝ եւ ասասցես. ա́յս օրէն է ողջակիզին, վ(ա)ս(ն) այրելոյ ն(ո)ր(ա) ՛ի վերայ սեղանոյն զա(մենայ)ն գիշերն մինչեւ ցառաւօտ. եւ հուր սեղանոյն որ այրիցի ՛ի վերայ ն(ո)ր(ա)՝ մի́ շիջցի։
10Եւ զգեցցի քահանայն պատմուճան կտաւի. եւ անդրավարտիս կտաւիս զգեցցի ՛ի վ(ե)ր(այ) մարմնոյ իւրոյ, եւ հանցէ զընծայս ողջակիզին ՛ի վերայ սեղանոյն՝ զոր հուրն ծախիցէ. եւ դիցէ առ ընթե́ր սեղանոյն։
11Եւ մերկասցի́ զպատմուճանն իւր, եւ զգեցցի ա́յլ պատմուճան. եւ հանցէ զողջակէզն արտաքոյ բանակին ՛ի տաղի́ սուրբ։
12Եւ հուրն որ այրիցի ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյն մի́ շիջցի. եւ այրեսցէ ՛ի վերայ ն(ո)ր(ա) քահանայն փա́յտ ընդ առաւօտս. եւ դիցէ ՛ի վերայ ն(ո)ր(ա) զողջակէզսն. եւ դիցէ́ նմա զճարպ փրկութե(ա)ն.
13եւ հո́ւր հանապազ այրեսցի ՛ի վերայ սեղանոյն՝ եւ մի́ շիջցի։
14Եւ այս օրէն է զոհին՝ զոր մատուցանիցեն որդիքն ահարոնի քահանայքն առաջի տ(եառ)ն յանդիման սեղանոյն։
15Առցէ ափով իւրով ՛ի նաշհւոյ զոհին հանդերձ իւղո́վ ն(ո)ր(ա) եւ կնդրկաւն որ իցէ ՛ի վերայ զոհին. եւ հանցէ ՛ի սեղանն պտուղ ՛ի հո́տ անուշից յիշատակ ն(ո)ր(ա) տ(եառ)ն։
16Եւ զմնացեալն ՛ի նմանէ կերիցէ ահարոն եւ որդիք նորա. բաղա́րջ կերիցի ՛ի սուրբ տեղւոջ. ՛ի սրահի́ խորանին վկայու(թ)ե(ան) կերիցեն զնա։
17ո́չ եփեսցի խմորեալ։ մա́սն ետու զայն ն(ո)ց(ա) ՛ի պտղոցն տ(եառ)ն. սրբութի(ւն)ք սրբու(թ)ե(ան)ց են։ Որպէս վ(ա)ս(ն) մեղացն իցէ, նոյնպէս եւ վ(ա)ս(ն) յանցանացն.
18ամենայն ա́րու քահանայիցն կերիցեն զայն. օրէն յաւիտենական յազգս ձեր ՛ի պտղոցն տ(եառ)ն. ա(մենայ)ն որ մերձեսցի ՛ի նոսա՝ սրբեսցի́։
19Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
20Ա́յս է պատարագ ահարոնի եւ որդւոցն ն(ո)ր(ա)՝ զոր մատուցանիցեն տ(եառ)ն յաւուր յորում օծանիցե́ս զն(ո)ս(ա)։ Զտասանորդ գրուի միոյ նաշհւոյ զո́հ հանապազորդ. զկէս ն(ո)ր(ա)՝ այգո́ւն, եւ զկէս ն(ո)ր(ա) երիկունն,
21՛ի տապակի իւղո́վ զանգեալ գործեսցի։ Եւ մատուսցէ զայն մաքրեալ զո́հ ՛ի պատառոյ. զո́հ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։
22քահանայն օծեալ՝ փոխանակ ն(ո)ր(ա) յորդւոց իւրոց առցէ́ զայն, օրէ́ն յաւիտենական տ(եառ)ն ամենեւին կատարեսցի։
23Եւ ա(մենայ)ն զոհք քահանային ողջակէ́զ լինիցի, եւ մի́ ուտիցի։
24Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
25խօսեա́ց ընդ ահարոն եւ ը(ստ) որդիս ն(ո)ր(ա)՝ եւ ասասցես. Ա́յս օրէն իցէ վ(ա)ս(ն) մեղացայոյն։ ՛ի տեղւոջ ուր սպանանիցեն զողջակէզն, սպանանիցեն եւ զվասն մեղացն առաջի տ(եառ)ն։ սրբութի(ւն) սրբութե(ան)ց է։
26քահանայն որ մատուցանիցէ զայն, կերիցէ. ՛ի սուրբ տեղւոջ կերիցէ, ՛ի սրահի խորանին վկայութե(ան)։
27Ա(մենայ)ն որ մերձենայցէ ՛ի միս ն(ո)ր(ա)՝ սրբեսցի́. եւ յոյր ձորձոց վերայ սրսկեսցի ՛ի նմանէ արիւն՝ լուասցի́ ՛ի սուրբ տեղւոջ։
28եւ յանօթ կաւեղէն յորում եփեսցի, փշրեսցի́։ եւ եթէ ՛ի պղնձի անօթ եփեսցի́, քերեսցէ́ զնա՝ եւ ջրով ողողեսցէ։
29ամենայն արու քահանայիցն կերիցէ́ զայն։ սրբու(թ)ի(ւն) սրբութե(ան)ց է տ(եառ)ն։
30Եւ յա(մենայ)ն վ(ա)ս(ն) մեղաց յորոց մտանիցէ յարենէ ն(ո)ց(ա) ՛ի խորանն վկայութե(ան) քաւե́լ ՛ի սրբութիսն՝ մի́ կերիցի, այլ հրո́վ այրեսցի։
1Եւ ա́յս օրէն իցէ խոյին՝ որ վ(ա)ս(ն) յանցանացն իցէ։ զի սրբութի(ւն) սրբութե(ան)ց է։
2՛Ի տեղւոջ ուր սպանանիցեն զողջակէզսն, սպանցեն եւ զխոյն յանցանաց առաջի տ(եառ)ն. եւ զարիւնն հեղցէ́ առ յատակաւ սեղանոյն ողջակիզաց շուրջանակի։
3Եւ զա(մենայ)ն ճարպ ն(ո)ր(ա) առցէ, եւ զմկանն. եւ զճարպ թաղանթ քաղրթին. եւ զա(մենայ)ն ճարպ փորոտւոյն.
4եւ զերիկամունսն զերկոսին. եւ զճարպն որ ՛ի վերայ ն(ո)ց(ա) առ մսանամբքն. եւ զլերդաբոյթն երիկամամբքն հանդերձ կորզեսցէ́։
5Եւ հանցէ զայն քահանայն ՛ի սեղանն պտուղ տ(եառ)ն՝ զի վ(ա)ս(ն) յանցանա́ց է։
6ա(մենայ)ն արու քահանային կերիցեն զայն. ՛ի սուրբ տեղւոջ կերիցեն զայն, քանզի սրբութի(ւն) սրբութե(ան)ց է։
7Որպէս զվ(ա)ս(ն) մեղացն՝ նոյնպէս զվասն յանցանացն։ օրէն՝ մի եւ նո́յն կացցէ նոցա. եւ քահանայն որ քաւիցէ նովաւ՝ նմա́ լիցի։
8Եւ քահանայն՝ որ մատուցանիցէ զողջակէզս ինչ մարդոյ, մորթ ողջակիզին զոր մատուցանիցէ՝ նմա́ լիցի։
9Եւ զա(մենայ)ն զոհ որ գործիցի ՛ի թոնրի. եւ ա(մենայ)ն որ գործիցի ՛ի կասկարայս՝ կամ ՛ի տապակի, քահանայի́ն որ մատուցանիցէ զայն՝ եղիցի։
10Եւ ա(մենայ)ն զոհ զանգեալ իւղով՝ եւ որ չիցէ զանգեալ, ամենեցո́ւն որդւոցն ահարոնի իւրաքանչիւր ումեք եղիցի հասարակաց։
11Ա́յս օրէ́ն է զոհիցն փրկու(թ)ե(ան)՝ զոր մատուցանիցեն տ(եառ)ն։
12Իսկ եթէ վ(ա)ս(ն) գոհութե(ան) մատուցանիցէ զայն. մատուսցէ́ վ(ա)ս(ն) զոհի գոհութե(ա)ն պանս բաղարջս ՛ի նաշհւոյ զանգեալ իւղով, եւ քաքարս բաղարջս օծեալ իւղով, եւ նաշիհ զանգեալ իւղով. շօթի́ւք բաղարջ
13հացիւ մատուսցէ զպատարագն իւր, ՛ի վերայ զոհին գոհու(թ)ե(ան) եւ փրկութե(ան). եւ մատուսցէ մի́ ինչ յա(մենայ)ն պատարագաց իւրոց նուէր տ(եառ)ն։
14եւ ա́յն քահանային որ հեղուցու զարիւնն՝ փրկութե(ան) եղիցի. Եւ մի́ս զոհին գոհութե(ան) եւ փրկութե(ան)՝ նորին լինիցի։
15յորում աւուր պատարագիցի՝ կերիցի. եւ մի́ թողուցուն ՛ի նմանէ յայդ։
16Եւ եթէ կամա́ւ ոք ուխտս մատուցանիցէ տ(եառ)ն զպատարագն իւր. յաւուր յորում մատուցանիցի զոհն՝ կերիցի, եւ ՛ի վաղիւն։ եւ մնացեալն ՛ի մսոյ զոհին
17մինչեւ յօրն երրորդ՝ հրո́վ այրեսցի։
18Ապա թէ ուտելով ուտիցի ՛ի մսոյ զոհին փրկութե(ան) իւրոյ յաւուրն երրորդի. մի́ լինիցի ընդունելի մատուցանելեացն, եւ մի́ համարեսցի նմա այն. քանզի ապա́խտ եւ պղծութի(ւն) է. եւ անձն՝ որ կերիցէ ՛ի նմանէ, մե́ղս առնիցէ։
19Եւ միս՝ որ մերձեսցի յա(մենայ)ն պղծութի(ւն)ս, մի́ կերիցի, այլ հրո́վ այրեսցի. ա(մենայ)ն սո́ւրբ կերիցէ զմիսն։
20Եւ անձն՝ որ կերիցէ ՛ի զոհէ փրկութե(ա)ն որ իցէ տ(եառ)ն։ եւ պղծութի(ւն) ն(ո)ր(ա) ՛ի նմա́ իցէ, կորիցէ́ անձն այն ՛ի ժողովրդենէ իւրմէ։
21Եւ անձն՝ որ մերձեսցի յա(մենայ)ն իրս պղծութե(ան). ՛ի պղծու(թ)ի(ւն)ս մարդոյ՝ կամ յանասնոց պղծոց, կամ յամենայն գարշելի́ պղծոց, եւ կերիցէ ՛ի մսոյ զոհին փրկութե(ան) որ իցէ տ(եառ)ն, կորիցէ անձնն այն ՛ի ժողովրդենէ իւրմէ։
22Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
23խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի եւ ասասցես։ Զա(մենայ)ն ճարպ զարջառոյ եւ զոչխարի եւ զայծեաց մի́ ուտիցէք։
24եւ ճարպ մեռելոտւոյ եւ գազանաբեկաց՝ լինիցի յա(մենայ)ն գործ. բայց ՛ի կերակուր՝ մի́ ուտիցի։
25Եւ ա(մենայ)ն որ ուտիցէ ՛ի ճարպոյ անասնոց. զոր մատուցանիցէք պտուղ տ(եառ)ն, կորիցէ́ անձն այն ՛ի ժողովրդենէ իւրմէ։
26Զա(մենայ)ն արիւն մի́ ուտիցէք յա(մենայ)ն բնակութի(ւն)ս ձեր, ՛ի թռչնոց եւ յա(մենայ)ն անասնոց։
27ամենայն անձն որ կերիցէ արիւն՝ կորիցէ́ ՛ի ժողովրդենէ իւրմէ։
28Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
29խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցես։ Որ մատուցանիցէ զոհ փրկութե(ան) տ(եառ)ն. ածցէ́ զպատարագացն իւր տ(եառ)ն ՛ի զոհէ փրկու(թ)ե(ան) իւրոյ։
30ձե́ռք նորա մատուսցեն պտուղ տ(եառ)ն. զճա́րպ երբծոյն, եւ զլերդաբոյթն երիկամամբքն հանդերձ մատուսցէ դնել առաջի տ(եառ)ն.
31եւ հանցէ́ զայն քահանայն ՛ի սեղանն։ Եւ եղիցի երբուծն ահարոնի եւ որդւոց ն(ո)ր(ա).
32եւ զերին զաջոյ՝ տացէք հա́ս քահանային ՛ի զոհից փրկութե(ան) ձերոյ։
33Որ մատուցանիցէ զարիւնն փրկութե(ան) եւ զճարպն առ ՛ի յորդւոցն ահարոնի, նորա́ լիցի երին աջոյ ՛ի մասն։
34Զի զերբուծն վերադրաց եւ զերին նուիրաց՝ առի́ ես յորդւոցն ի(սրաէ)լի ՛ի զոհիցն փրկութե(ան) ձերոյ. եւ ետու զայն ահարոնի քահանայի եւ որդւոց ն(ո)ր(ա). օրէն յաւիտենական յորդւոցն ի(սրաէ)լի։
35Ա́յս օծումն է ահարոնի եւ որդւոց ն(ո)ր(ա) ՛ի պտղոցն տ(եառ)ն. յաւուր յորում մատուցանէր զնոսա տ(եառ)ն. ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր տա́լ ն(ո)ց(ա),
36յաւուր յորում օծ զն(ո)ս(ա) յորդւոցն ի(սրաէ)լի. օրէ́ն յաւիտենական յազգս ն(ո)ց(ա)։
37Ա́յս օրէն է ողջակիզացն, եւ զոհից, եւ վ(ա)ս(ն) մեղացն, եւ վ(ա)ս(ն) յանցանաց, եւ վ(ա)ս(ն) կատարմանն, եւ զոհին փրկութե(ան)։
38Ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր մովսիսի ՛ի լերինն սինայ. յաւուր յորում պատուիրեաց տ(է)ր որդւոցն ի(սրաէ)լի, մատուցանել զպատարագս իւրեանց առաջի տ(եառ)ն յանապատին սինայ։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
2Ա́ռ զահարոն եւ զորդիս ն(ո)ր(ա), եւ զպատմուճանս ն(ո)ց(ա), եւ զեւղն օծութե(ան). եւ զզուարակն զվ(ա)ս(ն) մեղաց, եւ զխոյսն զերկոսին, եւ զխանն բաղարջաց։
3եւ զա(մենայ)ն ժողովուրդն եկեղեցացուսցե́ս ՛ի դուռն խորանին վկայութե(ան)։
4Եւ արար մովսէս՝ ո(ր)պ(էս) հրամայեաց նմա տ(է)ր. եւ եկեղեցացո́յց զժողովուրդն ՛ի խորանն վկայութե(ան)։
5Եւ ասէ մովսէս ցժողովուրդն։ ա́յս բա́ն է զոր պատուիրեաց տ(է)ր առնել։
6Եւ մատո́յց մովսէս զահարոն եւ զորդիս ն(ո)ր(ա). եւ լուաց զն(ո)ս(ա) հրով.
7եւ զգեցոյց ահարոնի զպատմուճանն, եւ ած ընդ մէջ ն(ո)ր(ա) զկամարն, եւ արկ զնովաւ զվտաւակսն, եւ եդ ՛ի վերայ ն(ո)ր(ա) զվակասն։
8եւ խառնեաց ՛ի նմա ըստ գործուածոյ վակասին. եւ պնդեաց զնա ՛ի նմա. եւ եդ ՛ի վերայ ն(ո)ր(ա) զտախտակն, եւ ե́դ ՛ի վերայ տախտակին զյանդիմանութի(ւն)ն եւ զճշմարտութի(ւն)։
9Եւ եդ ՛ի վերայ գլխոյ ն(ո)ր(ա) զխոյրն. եւ եդ ՛ի վ(ե)ր(այ) խուրին յերեսաց կողմանէ զթիթեղնն ոսկի զնուիրեալն եւ զսուրբ. ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր մովսիսի։
10Եւ առեալ մովսիսի յիւղոյն օծու(թ)ե(ան) ցանեա́ց մատամբ ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյն եւթն անգամ.
11եւ օծ զսեղանն, եւ սրբեաց զնա, եւ զա(մենայ)ն սպաս ն(ո)ր(ա)։ Եւ զաւազանն եւ զխարիսխս ն(ո)ր(ա). եւ սրբեաց զն(ո)ս(ա)։ եւ օծ զխորանն եւ զա(մենայ)ն ինչ որ ՛ի նմա, եւ սրբեաց զնա։
12Եւ ա́րկ մովսէս յիւղոյն օծութե(ան) ՛ի գլուխն ահարոնի եւ օծ զնա, եւ սրբեաց զնա։
13Եւ մատոյց մովսէս զորդիսն ահարոնի եւ զգեցոյց ն(ո)ց(ա) զպատմուճանսն. եւ ած ընդ մէջ ն(ո)ց(ա) զկամարսն, եւ ե́դ ն(ո)ց(ա) զխոյրսն. որպէս եւ հրամայեաց տ(է)ր մովսիսի։
14Եւ մատոյց մովսէս զզուարակն զվ(ա)ս(ն) մեղացն. եւ եդի́ն ահարոն եւ որդիք ն(ո)ր(ա) զձեռս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ զուարակին մեղաց եւ սպան զնա.
15եւ ա́ռ մովսէս յարենէ անտի, եւ եդ ՛ի վ(ե)ր(այ) եղջերաց սեղանոյն շուրջանակի մատամբ իւրով. եւ սրբեաց զսեղանն. եւ զարիւնն եհեղ առ յատակաւ սեղանոյն։
16Եւ սրբեաց զնա առնել քաւու(թ)ի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։ եւ ա́ռ զա(մենայ)ն զճարպ փորոտւոյն, եւ զլերդաբոյթն եւ զերկոսին զերիկամունսն, եւ զա(մենայ)ն ճարպն որ ՛ի վերայ ն(ո)ց(ա), եւ եհան մովսէս ՛ի սեղանն։
17Եւ զզուարակն՝ եւ զկաշի ն(ո)ր(ա), եւ զմիսն եւ զապաւառն այրեաց հրով արտաքոյ բանակին. ո(ր)պ(էս) հրամայեաց տ(է)ր մովսիսի։
18Եւ մատոյց մովսէս զխոյն որ յողջակէզ. եւ եդին ահարոն եւ որդիք ն(ո)ր(ա) զձեռս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) գլխո́յ խոյին.
19եւ սպան մովսէս զխոյն. եւ եհեղ զարիւնն շուրջ զսեղանովն։
20եւ զխոյն յօշեա́ց անդամ անդամ։ եւ ա́ռ մովսէս զգլուխն եւ զանդամութի(ւն)ւն, եւ զճարպն եւ զքաղիրթն եւ զոտսն,
21եւ լուաց ջրով։ Եւ եհան մովսէս զխոյն ողջոյն ՛ի սեղանն՝ ողջակէ́զ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն. քանզի պտուղ տ(եառ)ն է. ո(ր)պ(էս) հրամայեաց տ(է)ր մովսիսի։
22Եւ մատոյց մովսէս զխոյն երկրորդ՝ զխոյն կատարման, եւ եդին ահարոն եւ որդիք ն(ո)ր(ա) զձեռս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ խոյին.
23եւ սպանին զնա։ Եւ ա́ռ մովսէս յարենէ ն(ո)ր(ա), եւ ե́դ ՛ի վ(ե)ր(այ) բըլթակի աջոյ ունկանն ահարոնի, եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրի աջոյ ձեռին ն(ո)ր(ա), եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրի աջոյ ոտին ն(ո)ր(ա)։
24Եւ մատոյց մովսէս զորդիսն ահարոնի. եւ եդ մովսէս յարենէ անտի ՛ի վ(ե)ր(այ) բըլթակաց աջուց ականջաց ն(ո)ց(ա), եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրից աջուց ձեռաց ն(ո)ց(ա), եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրից աջուց ոտից ն(ո)ց(ա)։ եւ եհեղ մովսէս զարիւնն շուրջ զսեղանովն։
25Եւ ա́ռ զճարպն եւ զմկանն. եւ զճարպն որ ՛ի վ(ե)ր(այ) քաղրթին, եւ զլերդաբոյթն, եւ զերիկամունսն զերկոսին. եւ զճարպն որ ՛ի վերայ ն(ո)ց(ա), եւ զերին աջոյ։
26Եւ ՛ի խանէն կատարման որ կայր առաջի տ(եառ)ն, ա́ռ պան մի բաղարջ, եւ պան մի յիւղոյ անտի, եւ ե́դ ՛ի վ(ե)ր(այ) ճարպոյն եւ ՛ի վ(ե)ր(այ) երւոյն աջոյ.
27եւ ե́դ զա(մենայ)ն ՛ի վ(ե)ր(այ) ձեռացն ահարոնի, եւ ՛ի վ(ե)ր(այ) ձեռաց որդւոց ն(ո)ր(ա). եւ մատոյց զայն նուէ́ր առաջի տ(եառ)ն։
28Եւ ա́ռ զայն մովսէս ՛ի ձեռաց ն(ո)ց(ա), եւ եհան ՛ի սեղանն յողջակէզ կատարման, որ է ՛ի հո́տ անուշից պտուղ տ(եառ)ն. ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր։
29Եւ առեալ մովսիսի զերբուծն՝ եհան նուէր առաջի տ(եառ)ն ՛ի խոյէ անտի կատարման. եւ եղեւ մովսիսի ՛ի մա́սն, ո(ր)պ(էս) եւ պատուիրեաց տ(է)ր մովսիսի։
30Եւ առեալ մովսիսի յիւղոյն օծու(թ)ե(ան), եւ յարենէն որ ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյն՝ ցանեա́ց զահարոնիւ եւ զպատմուճանօք ն(ո)ր(ա), եւ զորդւովք ն(ո)ր(ա)՝ եւ զպատմուճանօք ն(ո)ց(ա).
31եւ սրբեաց զահարոն եւ զպատմուճանս ն(ո)ր(ա). եւ զորդիս ն(ո)ր(ա) եւ զպատմուճանս որդւոց ն(ո)ր(ա) ը(նդ) նմա։ Եւ ասէ մովսէս ցահարոն եւ ցորդիս նորա. եփեցէ́ք զմիսդ ՛ի սրահի խորանին վկայութե(ան) ՛ի ս(ուր)բ տեղւոջ, եւ ա́նդ ուտիցէք զայն. եւ զպա́նսն որ ՛ի խանի կատարմանն իցեն. զոր օրինակ հրամայեաց ինձ տ(է)ր՝ եւ ասէ. ահարոն եւ որդի́ք ն(ո)ր(ա) կերիցեն զայն։
32եւ զնշխար հացի եւ մսոյ՝ հրո́վ այրեսջիք։
33Եւ ՛ի դրանէ խորանին վկայութե(ան) մի́ ելանիցէք զեւթն օր. մինչեւ յօրն լրման աւուրց կատարմանն ձերոյ. զի զեւթն օր լցցէ զձեռս ձեր.
34ո(ր)պ(էս) եւ արա́րն յաւուրն յայնմիկ. ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր առնել, առ ՛ի քաւելոյ վ(ա)ս(ն) ձեր։
35Եւ առ դրան խորանին վկայութե(ան) նստիցի́ք զեւթն օր, զցա́յգ եւ զցերեկ. եւ պահեսջի́ք զպահպանութի(ւն)ս տ(եառ)ն զի մի́ մեռանիջիք. զի ա́յնպէս պատուիրեաց ինձ տ(է)ր։
36Եւ արար ահարոն եւ որդիք ն(ո)ր(ա) զա(մենայ)ն զբանս՝ զոր պատուիրեաց տ(է)ր մովսիսի։
1Եւ եղեւ յաւուրն ութերորդի. կոչեաց մովսէս զահարոն եւ զորդիս նորա եւ զծերակոյտն ի(սրաէ)լի. եւ ասէ մովսէս ցահարոն.
2Առ դու քեզ զուարակ մի յանդւոյ վ(ա)ս(ն) մեղաց. եւ խոյ յողջակէզ անարա́տ.եւ մատո́ զն(ո)ս(ա) առաջի տ(եառ)ն։
3Եւ ընդ ծերակոյտ որդւոցն ի(սրաէ)լի խօսեսցի́ս եւ ասասցես. առէ́ք դուք ձեզ նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց. եւ խոյ, եւ զուարակ, եւ գառն տարեւոր, յողջակէզ անարատ։
4Եւ զուարակ եւ խոյ, յողջակէզ փրկութե(ան) առաջի տ(եառ)ն. եւ զո́հ նաշիհ զանգեալ իւղով. զի ա́յսօր երեւեսցի տ(է)ր ՛ի միջի ձերում։
5Եւ առի́ն ո(ր)պ(էս) եւ հրամայեաց մովսէս առաջի խորանին վկայութե(ան)։ եւ մատեան ա(մենայ)ն ժողովուրդքն, եւ կացին առաջի տ(եառ)ն։
6Եւ ասէ մովսէս. ա́յս բան է՝ զոր ասաց տ(է)ր առնել, եւ երեւեսցի́ն ՛ի ձեզ փառք տ(եառ)ն։
7Եւ ասէ մովսէս ցահարոն. մատի́ր առ սեղանն, եւ արա́ զվ(ա)ս(ն) մեղացն քո, եւ զողջակէզն քո. եւ քաւեա́ վ(ա)ս(ն) քո եւ տան քո։ Եւ արա́ զպատարագս ժողովրդեան քոյ, եւ քաւեա́ վասն ն(ո)ց(ա). ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր մովսիսի։
8Եւ մատեաւ ահարոն առ սեղանն, եւ սպան զզուարակն զվ(ա)ս(ն) մեղացն իւրոց։
9Եւ մատուցին որդիքն ահարոնի զարիւնն առ նա. եւ եթաց զմատն իւր յարեանն. եւ ե́դ ՛ի վ(ե)ր(այ) եղջերաց սեղանոյն. եւ զարիւնն եհեղ առ յատակաւ սեղանոյն։
10եւ զճարպն եւ զերիկամունսն, եւ զլերդաբոյթն, զվ(ա)ս(ն) մեղացայոյն եհան ՛ի սեղանն, որպէս պատուիրեաց տ(է)ր մովսիսի։
11եւ զմիսն եւ զկաշին այրեցին հրով արտաքոյ բանակին։
12Եւ սպան զողջակէզն. եւ մատուցին որդիքն ահարոնի զարիւնն առ նա. եւ եհեղ շուրջ զսեղանովն։
13եւ զողջակէզն մատուցին առ նա անդամ անդամ, եւ զգլուխն. եւ եդ ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյն։
14եւ լուաց զքաղիրթն եւ զոտսն ջրով, եւ եդ ՛ի վ(ե)ր(այ) ողջակիզին ՛ի սեղանն։
15Եւ մատուցին զպատարագ ժողովրդեանն. եւ ա́ռ զնոխազն զվ(ա)ս(ն) մեղաց ժողովրդեանն. եւ սպա́ն զնա իբրեւ զառաջինն։
16Եւ մատո́յց զողջակէզն,
17եւ արար զնա որպէս եւ օրէ́ն էր. եւ մատոյց զզոհն, եւ ելից զձեռս ՛ի նմանէն, եւ ե́դ ՛ի վերայ սեղանոյն՝ ուրոյն յառաւօտին ողջակիզէն։
18Եւ սպան զզուարակն եւ զխոյն զոհին փրկութե(ան) ժողովրդեանն. եւ մատուցին որդիքն ահարոնի զարիւնն առ նա. եւ եհե́ղ զայն շուրջ զսեղանովն։
19Եւ զճարպն որ ՛ի զուարակէն եւ ՛ի խոյէն, եւ զմկանն. եւ զճարպ թաղանթ քաղրթին. եւ զերբուծն։
20Եւ եդին զճարպն ՛ի վ(ե)ր(այ) երբծոցն. եւ հանին զճարպն հանդերձ երբծովքն. եւ եդին զճարպն ՛ի վերայ սեղանոյն։
21եւ զերբուծսն եւ զերին աջոյ նուիրեաց նուէ́ր առաջի տ(եառ)ն, ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր մովսիսի։
22Եւ ամբարձեալ ահարոնի զձեռս իւր ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանն՝ եւ օրհնեաց զն(ո)ս(ա)։ եւ էջ արար զվ(ա)ս(ն) մեղացն, եւ զողջակէզսն եւ զփրկութե(ա)ն։
23եւ մտին մովսէս եւ ահարոն ՛ի խորանն վկայութե(ան), եւ ելեալ անտի օրհնեցին զա(մենայ)ն ժողովուրդն։ Եւ երեւեցաւ փառք տ(եառ)ն ա(մենայ)ն ժողովրդեանն։
24Եւ ել հուր ՛ի տ(թեն)է, եւ եկեր զա(մենայ)ն որ ինչ կայր ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյն. զողջակէզն, եւ զճարպն։ եւ ետես ա(մենայ)ն ժողովուրդն, եւ զարհուրեցա́ն անկա́ն ՛ի վերայ երեսաց իւրեանց։
1Եւ առեալ երկուց որդւոցն ահարոնի, նաբադայ եւ աբիուդայ զիւրաքանչիւր բուրուառ՝ եդին ՛ի ն(ո)ս(ա) հուր, եւ արկին խո́ւնկս, եւ մատուցին առաջի տ(եառ)ն հուր օտար. զոր ո́չ հրամայեաց ն(ո)ց(ա) տ(է)ր։
2Եւ ե́լ հուր ՛ի տ(թեն)է եւ եկեր զնոսա. եւ մեռա́ն առաջի տ(եառ)ն։
3Եւ ասէ մովսէս ցահարոն. ա́յս է զոր ասաց տ(է)ր. Ասէ. ՛ի մերձաւո́րս իմ սրբեցայց, եւ առաջի ա(մենայ)ն ժողովրդեան իմոյ փառաւորեցայց։ եւ ստրջացաւ ահարոն։
4Եւ կոչեաց մովսէս զմիսադայի եւ զեղիսափան զորդիս եզիէլի, զորդիս հօրեղբօր ահարոնի, եւ ասէ ցնոսա. մատի́ք եւ բարձէ́ք զեղբարս ձեր, հանդերձ պատմուճանօքն իւրեանց յերեսաց սրբութե(ան)ցդ՝ արտաքոյ քան զբանակն։
5Մատեան եւ բարձին զնոսա՝ հանդերձ պատմուճանօքն իւրեանց արտաքոյ բանակին. զորօրինակ ասա́ց մովսէս։
6Եւ ասէ մովսէս ցահարոն, եւ ցեղիազար, եւ ցիթամար որդիսն ն(ո)ր(ա) մնացեալս։ Զգլուխս ձեր մի́ ապախուրէք, եւ զհանդերձս ձեր մի́ պատառէք, զի մի́ մեռանիցիք. եւ ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ լինիցի բարկութի(ւն)։ Բայց եղբարք ձեր եւ ա(մենայ)ն տունդ ի(սրաէ)լի՝ լացցեն զհրայրեացսն որ այրեցան ՛ի տ(թեն)է։
7եւ ՛ի դրանէ խորանիդ վկայութե(ան) մի́ ելանիցէք, զի մի́ մեռանիցիք. զի եւղն օծութե(ան) որ ՛ի տ(թեն)է՝ ՛ի վ(ե)ր(այ) ձեր է։ եւ արարին ըստ բանին մովսիսի։
8Խօսեցաւ տ(է)ր ընդ ահարոնի՝ եւ ասէ։
9Գինի՝ եւ ցքի՝ մի́ ըմպիցէք դու եւ որդիք քո ընդ քեզ՝ յորժամ մտանիցէք ՛ի խորանն վկայութե(ան), կամ յորժամ մերձենայցէք ՛ի սեղանն. զի մի́ մեռանիցիք։ օրէն յաւիտենական յազգս ձեր.
10զատե́լ ՛ի մէջ սրբոց եւ պղծոց, եւ ՛ի մէջ պարկեշտի́ց եւ անպարկեշտից։
11եւ իմացուցանել ի(սրաէ)լի զա(մենայ)ն զօրէնս՝ զոր խօսեցաւ տ(է)ր ը(ստ) ն(ո)ս(ա) ՛ի ձեռն մովսիսի։
12Եւ ասէ մովսէս ցահարոն, եւ ցեղիազար եւ ցիթամար ցորդիս ն(ո)ր(ա) ցմնացեալս. Առէ́ք զզոհն մնացեալ ՛ի պտղոց անտի տ(եառ)ն, եւ կերա́յք բաղարջ առաջի սեղանոյն. զի սրբութի(ւն) սրբութե(ան)ց է։
13եւ կերիջիք զայն ՛ի սո́ւրբ տեղւոջ. զի օրէ́ն քեզ լինիցի այն, եւ օրէ́ն որդւոց քոց ՛ի պտղոցն տ(եառ)ն. զի այնպէս հրամայեալ է ինձ տ(եառ)ն։
14Եւ զերբուծ նուիրին, եւ զերի հասին կերիջի́ք ՛ի ս(ուր)բ տեղւոջ դու՝ եւ որդի́ք քո եւ տուն քո ը(ստ) քեզ. զի օրէն քեզ է այն, եւ օրէն որդւոց քոց տուաւ՝ ՛ի զոհից փրկութե(ան) որդւոցն ի(սրաէ)լի։
15Զերի́ն հասի՝ եւ զերբուծ նուիրի ՛ի վ(ե)ր(այ) ընծայից ճարպոյն, մատուսցեն նուէր նուիրել առաջի տ(եառ)ն։ եւ եղիցի քե́զ եւ որդւոց քոց եւ դստերաց քոց ընդ քեզ՝ օրէ́ն յաւիտենական. զորօրինակ հրամայեաց տ(է)ր մովսիսի։
16Եւ զնոխազն զվ(ա)ս(ն) մեղաց խնդրելով խնդրեաց մովսէս. եւ այն՝ էր այրեցեալ։ Եւ բարկացաւ մովսէս եղիազարու եւ իթամարայ որդւոցն ահարոնի մնացելոց՝
17եւ ասէ. ընդէ՞ր ոչ կերայք զայն ՛ի սուրբ տեղւոջ. զի սրբութի(ւն) սրբութե(ան)ց է. եւ զայն ետ ձեզ ուտել. զի բառնայցէք զմեղս ժողովրդեանն. եւ առնիցէք քաւութի(ւն) վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա) առաջի տ(եառ)ն.
18քանզի ո́չ եմուտ յարենէ ն(ո)ր(ա) ՛ի սրբութի(ւն)ն յանդիման երեսացն ՛ի ներքս։ Արդ՝ կերա́յք զնա ՛ի ս(ուր)բ տեղւոջ՝ զորօրինակ հրամայեցաւ ինձ։
19Խօսեցաւ ահարոն ընդ մովսիսի՝ եւ ասէ. զի թէ այսօր մատուցին զվ(ա)ս(ն) մեղացն իւրեանց պատարագ, եւ զողջակէզս իւրեանց առաջի տ(եառ)ն. եւ այսպիսի անցք անցին ընդիս, եւ ուտիցե՞մ այսօր զվ(ա)ս(ն) մեղացն, գուցէ չլինիցի́ հաճոյ առաջի տ(եառ)ն։
20Եւ լուաւ մովսէս՝ եւ հաճոյ թուեցաւ նմա։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի եւ ընդ ահարոնի՝ եւ ասէ։
2խօսեցարո́ւք ը(ստ) որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասացէ́ք. Ա́յս անասունք են զոր ուտիցէք յա(մենայ)ն անասնոց որ են ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
3Զա(մենայ)ն անասուն թաթահերձ եւ կճղակաւոր, որոյ յերկուս բաժանեալ իցեն թաթքն՝ եւ որոճիցէ, յանասնոց՝ զայն կերիջիք։
4Բայց յայնցանէ մի́ ուտիցէք, որք որոճիցեն եւ կճղակահերձ ո́չ իցեն։ Ո́ւղտ զի որոճայ՝ եւ թաթն ո́չ բաժանի, պի́ղծ իցէ նա ձեզ։
5Եւ նապաստակ զի որոճայ՝ եւ թաթն ո́չ բաժանի՝ պի́ղծ իցէ նա ձեզ։
6Եւ Ճագար զի որոճայ՝ եւ թաթն ո́չ բաժանի՝ պի́ղծ իցէ նա ձեզ։
7Եւ խոզ՝ զի թաթահերձ է՝ եւ կճղակս ունի՝ եւ որոճայ ո́չ, պի́ղծ իցէ նա ձեզ։
8՛ի մսոյ ն(ո)ց(ա) մի́ ուտիցէք, եւ ՛ի գէշ նոցա մի́ մերձենայցէք. քանզի պի́ղծ իցէ ձեզ այն։
9Եւ այս է զոր ուտիցէք՝ յա(մենայ)նէ որ ՛ի ջուրս իցեն. Ամենայնի որոյ իցեն թեւք եւ թեփ՝ ՛ի ջուրս եւ ՛ի ծովս եւ ՛ի վտակս, զա́յնս ուտիցէք։
10Եւ ա(մենայ)նի որոյ ո́չ իցեն թեւք եւ թեփ՝ ՛ի ջուրս եւ ՛ի ծովս եւ ՛ի վտակս, մի́ ուտիցէք, յա(մենայ)նէ զոր ջուրքն բղխիցեն, եւ յա(մենայ)ն շնչոյ կենդանւոյ որ ՛ի ջուրս։ քանզի պի́ղծ է այն, պի́ղծ լինիցի ձեզ.
11՛ի մսոց նոցա մի́ ուտիցէք, եւ ՛ի մեռելոց ն(ո)ց(ա) գարշեսջի́ք։
12Զի ա(մենայ)նի որոց ո́չ իցեն թեւք եւ թեփ՝ որ ՛ի ջուրս իցեն, պի́ղծ իցէ ձեզ այն։
13Եւ ա́յս իցեն ՛ի թռչնոց՝ յորոց գարշիջիք, եւ ո́չ ուտիցի՝ այլ պի́ղծ իցէ ձեզ. Արծուի, եւ պասկուճ, եւ գետարծուի,
14եւ անգղ, եւ ցին, եւ որինչ նմա́ն իցէ ն(ո)ց(ա).
15եւ ագռաւ, եւ որինչ նմա́ն իցէ նմա։
16եւ ջայլեամն, եւ բու, եւ որոր, եւ որինչ նմա́ն իցէ նոցա։
17եւ բազէ, եւ որինչ նման իցէ նմա. եւ հաւապատիր, եւ հողամաղ։
18եւ քաջահաւ, եւ սոխակ, եւ հաւալուսն, եւ կարափ,
19եւ արագիլ, եւ քարարդ, եւ որինչ նմա́ն իցէ նոցա. եւ յոպոպ, եւ չիղջ։
20Եւ ա(մենայ)ն զեռուն թռչուն՝ որ գնայցէ ՛ի չորս, պի́ղծ լիցի ձեզ։
21Այլ զա́յն ուտիցէք ՛ի զերնոց թռչնոց որ գնայցեն ՛ի չորս. որոյ իցեն կարթք ՛ի վերոյ քան զոտսն. ոստոստել նոքօք յերկրէ։
22Եւ ա́յս իցեն զոր ուտիցէք ՛ի նոցանէ. զջորեակդ, եւ որ ինչ նմա́ն է նմա. եւ զխարագուլ, եւ որ ինչ նմա́ն է նմա. եւ զմարախ, եւ որ ինչ նմա́ն է նմա. եւ զօձամարտ, եւ որ ինչ նմա́ն իցէ նմա։
23Ամենայն զեռուն թռչնոց, որ իցեն չո́րք ոտք, պի́ղծ իցէ ձեզ, մի́ նոքօք պղծիջիք։
24ա(մենայ)ն որ մերձենայցէ ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լինիցի մինչեւ ցերեկոյ։
25եւ ա(մենայ)ն որ բառնայցէ զմեռեալ ն(ո)ց(ա)՝ լուասցէ́ զձորձս իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
26Յա(մենայ)ն անասնոց որ կճղակահե́րձ իցէ եւ մագի́լս սփռիցէ, եւ որոճիցէ ոչ՝ պի́ղծ լիցի ձեզ այն ա(մենայ)ն. եւ որ մերձեսցի ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
27Եւ ա(մենայ)ն որ գնայցէ ՛ի ձեռս իւր, յա(մենայ)ն գազանաց որ գնայցէ ՛ի չորս, պի́ղծ լիցի ձեզ այն. ա(մենայ)ն որ մերձեսցի ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
28եւ որ բառնայցէ ՛ի մեռելոյ ն(ո)ց(ա), լուասցէ́ զձորձս իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ. զի այն ա(մենայ)ն պի́ղծ իցէ ձեզ։
29Եւ ա́յս իցէ ձեզ պիղծ յա(մենայ)ն սողնոց՝ որ սողին ՛ի վ(ե)ր(այ) երկրի. աքիս, եւ մուկն, եւ տիտեռն, յոստին,
30եւ մկնաքիս, եւ գետնառեւծ, եւ կովադիաց, եւ մուղէղ, եւ խլուրդ։
31ա́յս ա(մենայ)ն պի́ղծ իցէ ձեզ յա(մենայ)ն սողնոց որ սողին ՛ի վերայ երկրի. ա(մենայ)ն որ մերձեսցի ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի ձեզ մինչեւ ցերեկոյ։
32եւ յա(մենայ)նի յորոյ վերայ անկանիցի ՛ի մեռելոյ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի։
33Եւ ա(մենայ)ն անօթ խեցեղէն, յոր անկանիցի ինչ ՛ի նոցանէն. եւ որինչ ՛ի ներքս կայցէ, պի́ղծ լիցի, եւ զայն բեկանիջի́ք։
34Եւ ա(մենայ)ն կերակուր որ ուտիցի, եւ անկանի ՛ի վ(ե)ր(այ) նորա ՛ի ջրոյ անտի՝ պի́ղծ լիցի. եւ ա(մենայ)ն ըմպելի որ ըմպիցի յա(մենայ)ն ամանի՝ պի́ղծ լիցի։
35եւ յա(մենայ)ն յոր ինչ անկանիցի ՛ի մեռելոյ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի։ Եւ թոնիրք եւ կասկարայք՝ քակեսցին. քանզի պղծեալ են, եւ պի́ղծք իցեն ձեզ։
36Բա́յց յաղբերաց ջրոց, եւ ՛ի ջրհորոց, եւ ՛ի ջրակուտաց. որ սո́ւրբ լինիցին ձեզ։ Եւ ա(մենայ)ն որ մերձենայցէ ՛ի պղծութի(ւն)ս շնչոյ մեռելոյ ն(ո)ց(ա), պի́ղծ լիցի։
37Իսկ եթէ անկանիցի ինչ ՛ի մեռելոյ ն(ո)ց(ա) ՛ի վերայ ա(մենայ)ն սերման սերմանելոյ, որ սերմանիցի. սո́ւրբ լիցի։
38ապա թէ հեղուցու ջուր ՛ի վերայ ա(մենայ)ն սերման, եւ անկանիցի ինչ անդր ՛ի մեռելոց ն(ո)ց(ա), անսո́ւրբ լիցի ձեզ։
39Եւ եթէ մեռանիցի ի́նչ յանասնոց որ ձեզ ուտելի են, որ մերձենայցէ ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
40եւ որ բառնայցէ ՛ի մեռելոյ նոցա՝ լուասցէ́ զձորձս իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
41Եւ ա(մենայ)ն սողուն որ սողի ՛ի վերայ երկրի, պի́ղծ լիցի ձեզ, եւ մի́ կերիցի։ Ամենայն որ սողի ՛ի վ(ե)ր(այ) որովայնի իւրոյ։
42եւ ա(մենայ)ն որ գնայցէ ՛ի չորս, մինչեւ ցա(մենայ)ն բազմոտանիս, յա(մենայ)ն զեռնոց՝ որ զեռայցեն ՛ի վերայ երկրի, մի́ ուտիցէք. զի պի́ղծ է այն ձեզ։
43Եւ մի́ գարշեցուցանիցէք զանձինս ձեր ա(մենայ)ն սողնովք, որ սողոցին ՛ի վ(ե)ր(այ) երկրի. եւ մի́ պղծիցիք նոքօք, եւ մի́ լինիցիք անսուրբք նոքօք։
44Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր. եւ սրբիջի́ք՝ եւ սո́ւրբք լինիջիք. զի Ս(թեամ)բ եմ ես տ(է)ր ա(ստուա)ծ ձեր. եւ մի́ պղծիցէք զանձինս ձեր ա(մենայ)ն զեռնովք՝ որ շարժիցին ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
45Զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ, որ հանի զձեզ յերկրէն եգիպտացւոց լինել ձեզ ա(ստուա)ծ, եւ եղիջիք սո́ւրբք՝ զի ես ս(ուր)բ եմ։
46Ա́յս օրէն լինիցի վ(ա)ս(ն) անասնոց՝ եւ թռչնոց եւ ա(մենայ)ն շնչոյ որ շրջիցի ՛ի ջուրս, եւ ա(մենայ)ն շնչոյ որ շրջիցի ՛ի վերայ երկրի։
47Որոշել ՛ի մէջ սրբոյն եւ ՛ի մէջ անսրբոյն. եւ խելամուտ առնել զորդիսդ ի(սրաէ)լի ՛ի մէջ ուտելեացն կենդանածնաց. եւ ՛ի մէջ չուտելեացն անասնոց։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
2խօսեա́ց ընդ որդիսն ի(սրաէ)լի՝ եւ ասասցես ցն(ո)ս(ա). Կի́ն ոք՝ եթէ սերմ առցէ եւ ծնանիցի արո́ւ. պի́ղծ լիցի զեւթն օր, ըստ աւուրց զատանելոյ դաշտանին իւրոյ պի́ղծ լիցի։
3Եւ յաւուրն ութերորդի թլփատեսցէ́ զմարմին անթլփատութե(ան) ն(ո)ր(ա)։
4եւ զերեսուն եւ զերիս աւուրս նստցի́ ՛ի սրբութե(ան) արեան իւրոյ։ Յա(մենայ)ն ինչ սուրբ՝ նա մի́ մերձենայցէ. եւ ՛ի սրբութի(ւն)ն մի́ մտցէ. մինչեւ լցցին աւուրք սրբութե(ան) նորա։
5Ապա թէ է́գ ծնանիցի՝ պիղծ լիցի զեւթն օր ըստ դաշտանին. եւ զվաթսուն եւ զվեց օր նստցի́ ՛ի սուրբ արեանն իւրում։
6Եւ յորժամ լնուցուն աւուրք սրբու(թ)ե(ան) ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) ուստերն՝ կամ դստերն, ածցէ́ գառն տարեւոր յողջակէզս. եւ զոյդս աղաւնւոյ կամ տատրակի վ(ա)ս(ն) մեղաց ՛ի դուռն խորանին վկայութե(ան) առ քահանայն։
7եւ մատուսցէ́ առաջի տ(եառ)ն. եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն, եւ սրբեսցէ́ զնա յաղբերէ արեան նորա։ Ա́յս օրէն իցէ այնորիկ՝ որ ծնանիցին արու կամ էգ։
8Ապա թէ ո́չ գտանիցէ ձեռն ն(ո)ր(ա) բաւական լինել գառամբ՝ առցէ́ երկուս տատրակս կամ երկուս ծագս աղաւնեաց, զմին յողջակէզ՝ եւ զմեւսն վ(ա)ս(ն) մեղաց. եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն, եւ սրբեսցի́։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի եւ ընդ ահարոնի՝ եւ ասէ։
2Մարդոյ ուրուք եթէ լինիցի ՛ի մորթ մարմնոյ իւրոյ նշա́ն սպւոյ, կամ պալար, կամ պաղպաջ, եւ լինիցի ՛ի մորթ մարմնոյ ն(ո)ր(ա) արա́ծ բորոտութե(ան), եկեսցէ́ առ ահարոն քահանայ. կամ առ մի յորդւոց ն(ո)ր(ա) քահանայից։
3Եւ տեսցէ́ քահանայն զարածն, ՛ի մորտ մարմնոյ ն(ո)ր(ա), եւ կամ թէ մազ արածին ՛ի սպիտակ դարձեալ իցէ, եւ տեսիլ արածին զնստագոյն իցէ բան զմորթ մարմնոյն, արած բորոտութե(ան) է. եւ տեսցէ քահանայն եւ պղծեսցէ́ զնա։
4Ապա թէ պաղպաջն սպիտա́կ իցէ ՛ի մորթ մարմնոյ նորա, եւ զնստագոյն չիցէ́ տեսիլ ն(ո)ր(ա) քան զմորթն, եւ մազն ՛ի սպիտակ չիցէ́ դարձեալ, եւ ինքն շլագոյն իցէ, զատուսցէ́ քահանայն զարածն զեւթն օր։
5Եւ տեսցէ́ քահանայն յաւուրն եւթներորդի, եթէ կայցէ նոյնպէս արածն առաջի ն(ո)ր(ա), եւ չիցէ́ փոխեալ արածն ՛ի մորթն, զատուսցէ́ զնա քահանայն ա́յլեւս աւուրս եւթն։
6եւ տեսցէ քահանայն յաւուրն եւթներորդի մե́ւս անգամ. եւ ահա շլագոյն իցէ արածն, եւ յա́յլ գոյն չիցէ́ փոխեալ մորթն, սրբեսցէ́ զնա քահանայն. զի նշա́ն ինչ է այն. եւ լուասցէ զձորձս իւր եւ եղիցի սո́ւրբ։
7Ապա թէ շրջելով շրջեսցի նշանն ՛ի մորթն, յե́տ տեսանելոյ զնա քահանային եւ սրբելոյ. եւ երեւեսցի մե́ւս անգամ քահանային, եւ տեսցէ քահանայն, եւ ահա այլագունեալ իցէ նշանն ՛ի մորթն
8պղծեսցէ́ զնա քահանայն՝ զի բորոտութի(ւն) է։
9Եւ արած բորոտութե(ան) եթէ լինիցի մարդոյ, եկեսցէ́ առ ահարոն քահանայ,
10եւ տեսցէ́ քահանայն, եւ ահա պալար սպիտակ իցէ ՛ի մորթն. եւ մազն ն(ո)ր(ա) ՛ի սպիտակ դարձեալ իցէ, եւ յառողջ եւ ՛ի կենդանի մարմնոյն ՛ի պալար՝
11բորոտութի(ւն) հնացեալ իցէ ՛ի մորթ մարմնոյ ն(ո)ր(ա). պղծեսցէ́ զնա քահանայն, եւ զատուսցէ́ զնա՝ զի պիղծ է։
12Ապա թէ սփռելով սփռեսցի բորոտութի(ւն)ն ը(ստ) մորթն. եւ ծածկեսցէ բորոտութի(ւն)ն զա(մենայ)ն մորթ իրանացն, ՛ի գլխոյ մինչեւ ցոտս, ըստ ա(մենայ)ն տեսոյ քահանային։
13Եւ տեսանիցէ քահանայն, եւ ահա ծածկեաց բորոտութի(ւն)ն զա(մենայ)ն մորթ մարմնոյն, սրբեսցէ́ քահանայն զարծաթն. քանզի ա(մենայ)ն ՛ի սպիտակ դարձաւ, սուրբ է։
14Եւ յորում աւուր երեւեսցի ՛ի նմա մարմին կենդանի, պղծեսցի։
15եւ տեսցէ քահանայն զմարմին կենդանի. եւ պղծեսցէ́ զողջ մարմինն. եւ պի́ղծ լիցի՝ ք(ան)զի բորոտութի(ւն) է։
16Ապա թէ անդրէն հաստատեսցի մարմինն ո́ղջ, եւ դարձցի ՛ի սպիտակ.
17եկեսցէ́ առ քահանայն. եւ տեսցէ զնա քահանայն. եւ ահա դարձեալ իցէ արածն ն(ո)ր(ա) ՛ի սպիտակ, սրբեսցէ́ քահանայն զարածն՝ ք(ան)զի սո́ւրբ է։
18Եւ մարդոյ եթէ լինիցի ՛ի մորթ մարմնոյ ն(ո)ր(ա) կե́ղ, եւ ողջասցի.
19եւ եղիցի ՛ի տեղի կեղոյն սպիտակ փայլուն, լսնացեալ կամ կարմրացեալ. եւ երեւեսցի քահանային։
20եւ տեսանիցէ քահանայն, եւ ահա խորագո́յն իցէ տեղին քան զմորթն, եւ մազն ՛ի սպիտակ դարձեալ իցէ, պղծեսցէ́ զնա քահանայն. զի բորոտութի(ւն) է ը(ստ) կեղոյն բորբոքեալ։
21Իսկ եթէ տեսանիցէ քահանայն՝ եւ չիցէ ՛ի նմա մազ սպիտակ. եւ ո́չ խորագոյն իցէ քան զմարմինն, եւ ինքն շլագո́յն իցէ. զատուսցէ́ զնա քահանայն զեւթն օր։
22Եթէ սփռեսցի ընդ մորթն, պղծեսցէ́ զնա քահանայն. զի արա́ծ բորոտութե(ան) ընդ կեղոյն բորբոքեցաւ։
23ապա թէ անդէն ՛ի տեղւոջն կացցէ փայլիւնն՝ եւ ո́չ տարածանիցի, սպի́ կեղոյն է. սրբեսցէ́ զնա քահանայն։
24Եւ մարմնոյ եթէ լինիցի ՛ի մորթ ն(ո)ր(ա) այրեցած հրոյ, եւ լինիցի ողջացեալ մորթ ն(ո)ր(ա) յայրեցածէ անտի. եւ լինիցի տեղի այրեցածին փայլուն կամ պաղպաջ սպիտակ, կամ կարմրացեալ, կամ լսնացեալ։
25եւ տեսանիցէ զնա քահանայն, եւ ահա փոխեալ իցէ մազն ՛ի սպիտակ ՛ի փայլուն. եւ տեսիլ ն(ո)ր(ա) զիջագո́յն իցէ քան զմորթն, բորոտութի(ւն) է ընդ այրեցածին բորբոքեալ. պղծեսցէ́ զնա քահանայն՝ զի արա́ծ բորոտութե(ան) է։
26Եւ եթէ տեսանիցէ քահանայն, եւ ահա՝ չիցէ́ ՛ի նմա փայլիւն ինչ՝ կամ մա́զ սպիտակ, եւ ո́չ զնստագոյն քան զմորթն, բայց շլագոյն իցէ. զատուսցէ́ զնա քահանայն զեւթն օր։
27եւ տեսցէ́ զնա քահանայն յաւուրն եւթներորդի, եթէ սփռելով սփռեալ իցէ արածն ընդ մորթն, պղծեսցէ́ զնա քահանայն. զի արած բորոտութե(ան) է ընդ այրեցածին բորբոքեալ։
28Եւ եթէ ՛ի նմի́ն տեղւոջ կացցէ փայլիւնն, եւ ո́չ սփռեսցի ընդ մորթն. եւ ինքն շլագոյն իցէ, սպի́ այրեցածոյն է. սրբեսցէ́ զնա քահանայն՝ զի դրոշմն այրեցածոյն է։
29Եւ առն կամ կնոջ, եթէ լինիցի արա́ծ բորոտութե(ան) ՛ի գլուխ՝ կամ ՛ի մօրուս, եւ տեսանիցէ քահանայն զարածն,
30եւ ահա տեսիլ ն(ո)ր(ա) զնստագո́յն իցէ քան զմորթն. եւ ի նմա մա́զ աղուամազ խարտեշացեալ, պղծեսցէ́ զնա քահանայն. ք(ան)զի հարա́ծ է, բորոտութի(ւն) գլխո́յ է, կամ բորոտութի(ւն) մօրուաց։
31Եւ եթէ տեսանիցէ քահանայն զարած հարածոյն. եւ ահա չիցէ́ տեսիլն զնստագոյն քան զմորթն, եւ ո́չ մա́զ խարտեշացեալ ՛ի նմա. զատուսցէ́ քահանայն զարած հարածին զեւթն օր։
32Եւ տեսանիցէ́ քահանայն զարածն յաւուրն եւթներորդի, եւ ահա չիցէ́ տարածեալ հարածն ը(ստ) մորթն. եւ մազ խարտեշացեալ չիցէ́ ՛ի նմա, եւ ո́չ տեսիլ հարածոյն զնըստագոյն իցէ քան զմորթն՝
33գերծցէ́ զնա. բայց զհարածն մի́ գերծցէ. եւ զատուսցէ́ քահանայն զարածն զեւթն օր կրկին անգամ։
34Եւ տեսանիցէ քահանայն զարածն յաւուրն եւթներորդի. եւ ահա չիցէ սփռեալ արածն ընդ մորթն յետ գերծանելոյն զնա. եւ տեսիլ հարածոյն չիցէ́ զնստագոյն քան զմորթն, սրբեսցէ́ զնա քահանայն. եւ լուացեալ զձորձս իւր՝ եղիցի սուրբ։
35Ապա թէ սփռելով սփռեսցի հարածն ը(ստ) մորթն յետ գերծելոյն զնա եւ տեսանիցէ քահանայն, եւ ահա սփռեալ իցէ հարածն ընդ մորթն.
36մի́ դարմանեսցէ զնա քահանայն վ(ա)ս(ն) խարտեաշ մազոյն զի պի́ղծ է։
37Իսկ եթէ կացցէ ՛ի տեղւոջ հարածն ՛ի մորթն, եւ մազ թո́ւխ եկեսցէ ՛ի նմա, ողջացաւ հարածն սո́ւրբ է. եւ սրբեսցէ զնա քահանայն։
38Եւ առն կամ կնոջ եթէ լինիցի ՛ի մորթ մարմնոյ իւրոյ փայլո́ւն ինչ՝ փայլածիւն լսնացեալ,
39եւ տեսանիցէ քահանայն. եւ ահա ՛ի մորթ մարմնոյ ն(ո)ր(ա) փայլիւն փայլածուն՝ լսնացեալ. թեփո́ւկ է տարածեալ ՛ի մորթ մարմոյ ն(ո)ր(ա). սո́ւրբ է։
40Եւ եթէ մաշտեսցի գլո́ւխ ուրուք՝ կո́ւնտ է, սո́ւրբ է։
41եւ եթէ յերեսաց կողմանէ մաշտիցի գլուխ ն(ո)ր(ա), ճե́ղ է՝ սո́ւրբ է։
42Ապա թէ լինիցի ՛ի կնտու(թ)ե(ան) ն(ո)ր(ա) կամ ՛ի ճեղու(թ)ե(ան) արած սպիտակ կամ կարմրացեալ, բորոտու(թ)ի(ւն) թաքուցեալ է ՛ի կնտու(թ)ե(ան) ն(ո)ր(ա) կամ ՛ի ճեղու(թ)ե(ան)։
43Եւ տեսանիցէ զայն քահանայն, եւ ահա տեսիլ արածին սպիտակ իցէ, կամ կարմրագոյն ՛ի կընդու(թ)ե(ան) ն(ո)ր(ա), կամ ՛ի ճեղու(թ)ե(ան), իբրեւ տեսիլ բորոտութե(ան) ՛ի մորթ մարմնոյ ն(ո)ր(ա). ա́յր բորոտեալ է՝ պի́ղծ է, պղծելով պղծեսցէ́ զնա քահանայն. զի ՛ի գլո́ւխ իւրում է արածն իւր։
44Եւ բորոտ յորում իցէ արած,
45հանդերձ նորա քակեա́լ լիցի, եւ գլուխ ն(ո)ր(ա) մե́րկ, եւ զբերան իւր պատեսցէ́. եւ պիղծ կոչեսցի
46զա(մենայ)ն աւուրս որչափ իցէ ՛ի նմա արածն, պի́ղծ եղիցի. եւ պիղծ է, մեկնեալ նստցի, եւ արտաքոյ բանակի́ն եղիցի բնակութի(ւն) նորա։
47Եւ ձորձ յորում լինիցի արած բորոտու(թ)ե(ան) եթէ ՛ի ձորձ ասուի, եթէ ՛ի ձորձ կտաւի,
48եթէ յառէջ, եթէ ՛ի թեզան, եթէ ՛ի կտաւիս, եւ եթէ յասուիս. եթէ՛ի մորթ, եւ եթէ յա(մենայ)ն մաշկ գործոյ։
49եւ լինիցի արած կանաջացեալ կամ կարմրացեալ՝ ՛ի մորթ կամ ՛ի հանդերձ. կամ յառէջ կ(ա)մ ՛ի թեզան, կ(ա)մ յա(մենայ)ն մորթ գործոյ, կ(ա)մ յանօթ ինչ. արած բորոտու(թ)ե(ան) իցէ. եւ ցուցցէ́ քահանային։
50Եւ տեսցէ քահանայն զարածն, եւ զատուսցէ́ քահանայն զարածն զեւթն օր։
51եւ տեսցէ́ քահանայն զարածն յաւուրն եւթներորդի. եթէ սփռեալ իցէ արածն ընդ ձորձն, կամ ը(ստ) առէջ, կամ ընդ թեզան, կամ ը(ստ) կտաւիս, կամ ընս ասուիս, կամ ընդ մորթ. ըստ ա(մենայ)նի որպէս եւ գործիցի մո́րթ ՛ի գործ, բնա́կ բորոտութե(ան) է արածն։ Պի́ղծ է.
52եւ այրեսցէ́ զձորձն եթէ առէջ իցէ՝ եթէ թեզան, յասուեաց կամ ՛ի կտաւեաց, կամ յա(մենայ)ն մաշկեղէն նիւթոյ, յորում իցէ արածն. քանզի բնակ բորոտութե(ան) է՝ հրո́վ այրեսցի։
53Ապա թէ տեսանիցէ քահանայն՝ եւ ահա չիցէ́ սփռեալ հարածն ը(ստ) հանդերձն, կամ ընդ առէջն, կամ ընդ թեզանն, կամ ընդ ասրն, կամ ընդ կտաւն, կամ ընդ ա(մենայ)ն անօթ մաշկեղէն։
54հրամա́ն տացէ քահանայն, եւ լուասցեն յորում իցէ արածն. եւ զատուսցէ́ քահանայն զարածն զեւթն օր երկիցս անգամ։
55Եւ տեսցէ քահանայն յետ լուանալոյ զարածն. եթէ չիցէ́ ինչ փոխեալ տեսիլ արածին. եւ ո́չ սփռեալ իցէ արածն, պի́ղծ է, հրո́վ այրեսցի. զի հաստատեալ է ՛ի հանդերձն, կամ յառէջն, կամ ՛ի թեզան։
56Եւ եթէ տեսանիցէ քահանայն՝ եւ շլագոյն իցէ հարածն յետ լուանալոյն զնա, պատառեսցէ́ զայն ՛ի հանդերձէ անտի, կամ ՛ի մորթոյ, կամ յառիջէ, կամ ՛ի թեզանոյ։
57Ապա թէ դարձեալ երեւեսցի ՛ի հանդերձին, կամ յառէջ, կամ ՛ի թեզան, կամ յա(մենայ)ն անօթ մեշկեղէն, բորոտութի(ւն) բորբոքեալ է. հրո́վ այրեսցի յորում իցէ արածն, եթէ հանդերձ իցէ, եւ եթէ առէջ, եթէ թեզան,
58եւ եթէ ա(մենայ)ն անօթ մաշկեղէն։ որ լուանայցի՝ եւ ելանիցէ́ ՛ի նմանէ արածն, կրկի́ն լուասցի՝ եւ սո́ւրբ լիցի։
59Ա́յս օրէն իցէ արածի բորոտութե(ան) ասուեա́յ հանդերձի, կամ կտաւոյ, կամ առիջոյ, կամ թեզանոյ, կամ ամենայն մաշկեղէն անօթոյ, ՛ի սրբել կամ ՛ի պղծել զնա։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
2Ա́յս օրէն լիցի բորոտի՝ յաւուր յորում սրբեսցի. ածցի́ առ քահանայն։
3եւ ելցէ քահանայն արտաքոյ բանակին. եւ տեսցէ́ քահանայն, եւ ահա բժշկեալ իցէ արած բորոտութե(ա)ն ՛ի բորոտէ անտի։
4Հրաման տացէ քահանայն, եւ առցեն ՛ի սրբելոյն երկուս հաւս կենդանիս սո́ւրբս, եւ փայտ եղեւնեայ, եւ կարմիր մանեալ, եւ զոպա։
5եւ հրաման տացէ քահանայն, եւ սպանցեն զմի հաւն յանօթ խեցեղէն ՛ի վերայ ջրոյ կենդանւոյ։
6Եւ զհաւն կենդանի առցէ, եւ զփայտն եղեւնեայ, եւ զկարմիրն մանեալ, եւ զզոպայն, եւ թացցէ զնոսա եւ զհաւն կենդանի՝ յարիւն հաւուն սպանելոյ ՛ի վ(ե)ր(այ) ջրոյն կենդանւոյ։
7եւ ցանեսցէ́ ՛ի վերայ սրբելոյն ՛ի բորոտութ(են)է եւթն անգամ, եւ սրբեսցէ զնա։ եւ արձակեսցէ́ զհաւն կենդանի ՛ի դաշտ։
8Եւ լուասցէ́ սրբեալն զձորձս իւր, եւ գերծեսցէ́ զա(մենայ)ն զմազ իւր. եւ լուասցի ջրով, եւ սուրբ լիցի. եւ ապա́ մտցէ ՛ի բանակն, եւ լիցի արտաքո́յ տան իւրոյ զեւթն օր։
9եւ յաւուրն եւթներորդի գերծցէ́ զա(մենայ)ն զմա́զ իւր, եւ զգլո́ւխ, եւ զմօրուս եւ զյօնս. եւ զա(մենայ)ն զմա́զ իւր գերծցէ́. եւ ողողեսցէ́ զհանդերձս իւր, եւ լուասցէ́ զմարմին իւր ջրով, եւ սո́ւրբ լիցի։
10Եւ յաւուրն ութերորդի առցէ́ երկուս գառինս անարատս տարեւորս, եւ որոջ մի անարատ տարեւոր, եւ երիս տասանորդս նաշհւոյ ՛ի զոհ իւղով զանգեալ, եւ ճաշակ մի իւղոյ։
11եւ կացուսցէ քահանայն որ սրբիցէն, զայրն որ սրբիցին, եւ զայն՝ առաջի խորանին վկայու(թ)ե(ան)։
12եւ սպանցէ քահանայն զմի գառնն. եւ մատուսցէ́ զնա վ(ա)ս(ն) յանցանաց, եւ զճաշա́կն իւղոյ. եւ նուիրեսցէ զայն նուէ́ր առաջի տ(եառ)ն։
13Եւ սպանցէ զգառնն զմեւս ՛ի տեղւոջն ուր սպանանիցեն զողջակէզն եւ զվ(ա)ս(ն) մեղացն ՛ի ս(ուր)բ տեղւոջ. զի ո(ր)պ(էս) որ վ(ա)ս(ն) մեղացն իցէ, նո́յնպէս եւ որ վ(ա)ս(ն) յանցանացն իցէ. եւ եղիցի քահանայն. զի սրբու(թ)ի(ւն) սրբու(թ)ե(ան)ց է։
14Եւ առցէ քահանայն յարենէ այնր՝ որ վ(ա)ս(ն) յանցանացն իցէ. եւ դիցէ քահանայն յարենէ անտի ՛ի վ(ե)ր(այ) բլթակի աջոյ ունկան այնորիկ որ սրբիցին, եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրի աջոյ ձեռին ն(ո)ր(ա), եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրի աջոյ ոտին ն(ո)ր(ա)։
15Եւ առեալ քահանային ՛ի ճաշակէ անտի իւղոյն, արկցէ́ ՛ի ձախոյ ձեռին իւր քահանայն։
16եւ թացցէ́ քահանայն զմատն իւր աջոյ յիւղոյ անտի՝ որ իցէ ՛ի ձախոյ ձեռին իւրում. եւ ցանեսցէ́ մատամբ իւրով եւթն անգամ առաջի տ(եառ)ն։
17եւ զմնացեալ եւղն ՛ի ձեռին իւրում դիցէ քահանայն ՛ի վ(ե)ր(այ) բլթակի աջոյ ունկան՝ ա́յնորիկ որ սրբելոցն իցէ. եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրի աջոյ ձեռին ն(ո)ր(ա). եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրի աջոյ ոտին ն(ո)ր(ա), ՛ի տեղւոջ արեանն յանցանաց։
18եւ զմնացեալ իւղն ՛ի ձեռին քահանային, դիցէ́ քահանայն ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ սրբեցելոյն,
19եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն առաջի տ(եառ)ն. Եւ արասցէ́ քահանայն զվասն մեղացն. եւ քաւեսցէ́ քահանայն վ(ա)ս(ն) այնորիկ՝ որ սրբելոցն իցէ ՛ի մեղաց իւրոց։ Եւ ապա սպանցէ քահանայն զողջակէզն,
20եւ հանցէ́ քահանայն զողջակէզն եւ զզոհն առաջի տ(եառ)ն ՛ի սեղանն. եւ քաւեսցէ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն, եւ սրբեսցի։
21Եւ եթէ աղքատ իցէ, եւ չգտանիցէ ձեռն իւր. առցէ գառն մի վ(ա)ս(ն) յանցանաց զոր յանցեաւն ՛ի նուէ́ր առ ՛ի քաւելոյ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա). եւ զտասանորդ նաշհւոյ իւղով զանգեալ ՛ի զո́հ, եւ ճաշակ մի իւղոյ։
22եւ երկուս տատրակս կամ երկուս ձագս աղաւնեաց. որչափ ինչ եգիտ ձեռն ն(ո)ր(ա). եւ եղիցի մին՝ վ(ա)ս(ն) մեղաց. եւ մին՝ յողջակէզ։
23եւ տարցի զայն յաւուրն ութերորդի առ քահանայն, առ ՛ի սրբելոյ զնա առ դրան խորանին վկայութե(ան) առաջի տ(եառ)ն։
24Եւ առեալ քահանայն զգառնն զվ(ա)ս(ն) յանցանացն, եւ զճաշակն իւղոյ. եւ դիցէ́ նուէ́ր առաջի տ(եառ)ն։
25եւ սպանցէ զգառնն զվ(ա)ս(ն) յանցանացն. եւ առցէ քահանայն յարենէ անտի՝ որ վ(ա)ս(ն) յանցանացն իցէ, եւ դիցէ ՛ի վ(ե)ր(այ) բլթակի աջոյ ունկան սրբեցելոյն, եւ ՛ի ծայրի աջոյ ձեռին ն(ո)ր(ա), եւ ՛ի ծայրի աջոյ ոտին ն(ո)ր(ա)։
26Եւ յիւղոյ անտի արկցէ քահանայն ՛ի ձախու ձեռին իւրում,
27եւ ցանեսցէ́ քահանայն մատամբն աջոյ յիւղոյ անտի՝ որ իցէ ՛ի ձախու ձեռին իւրում եւթն անգամ առաջի տ(եառ)ն։
28զի դիցէ́ քահանայն յիւղոյ անտի որ իցէ ՛ի ձեռին իւրում, ՛ի վ(ե)ր(այ) բլթակի աջոյ ունկան սրբեցելոյն, եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրի աջոյ ձեռին ն(ո)ր(ա), եւ ՛ի վ(ե)ր(այ) ծայրի աջոյ ոտին ն(ո)ր(ա), ՛ի տեղւոջ արեանն որ վ(ա)ս(ն) յանցանացն իցէ։
29Եւ զմնացեալ եւղն որ իցէ ՛ի ձեռին քահանային, արկցէ ՛ի գլուխ սրբեցելոյն. եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն առաջի տ(եառ)ն։
30Եւ արասցէ զմի ՛ի տատրակաց անտի կամ ՛ի ձագուցն աղաւնեաց՝ ըստ ընչին զոր եգիտ ձեռն իւր։
31զմին՝ վ(ա)ս(ն) մեղաց, եւ զմին ողջակէզ առաջի տ(եառ)ն հանդերձ զոհիւն. եւ քաւեսցէ́ քահանայն վ(ա)ս(ն) սրբեցելոյն առաջի տ(եառ)ն։
32Ա́յս օրէն իցէ յորում իցէ արած բորոտութե(ան), եւ ոյր ո́չ գտանիցի ՛ի ձեռին բաւական լինելոյ ՛ի սրբութի(ւն) իւր։
33Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի եւ ընդ ահարոնի՝ եւ ասէ։
34Յորժամ մտանիցէք յերկիրն քանանացւոց՝ զոր ե́ս տաց ձեզ ՛ի ստացուածս. եւ տայցեմ արա́ծ բորոտութե(ան) ՛ի տունս երկրին ստացուածոց ձերոց։
35եւ գայցէ́ որոյ տունն իցէ, եւ պատմիցէ քահանային՝ եւ ասիցէ, թէ արա́ծ իմն երեւեցաւ ՛ի տան իմում։
36Հրամա́ն տացէ քահանայն թափե́լ զտունն, մինչչե́ւ մտեալ իցէ քահանային տեսանել զտունն, եւ մի́ պղծեսցէ քահանայն զա(մենայ)ն ինչ որ ՛ի տանն կայցէ. եւ ապա մտցէ́ քահանայն որոնել զտունն։
37Եւ տեսանիցէ քահանայն զարածն յորմս տանն, զնստագոյնս, կանաջս կամ կարմրացեալս. եւ տեսիլ ն(ո)ր(ա) զնստագոյն իցէ քան զորմոցն։
38եւ ելեալ քահանայն ՛ի տանէ անտի ՛ի դուռն տանն, զատուսցէ́ քահանայն զտունն զեւթն օր։
39Եւ եկեսցէ դարձեալ քահանայն յաւուրն եւթներորդի. եւ տեսանիցէ զտունն, եթէ սփռեալ իցէ արած տանն ընդ որմս տանն։
40հրամա́ն տացէ քահանայն, եւ քակեսցեն զքարինսն յորս արածն իցէ. եւ հանցեն զն(ո)ս(ա) արտաքոյ քաղաքին ՛ի տեղի անսուրբ։
41Եւ քերեսցեն զտունն ՛ի ներքոյ շուրջանակի. եւ հանցեն զքերուածն արտաքոյ քաղաքին ՛ի տեղի անսուրբ։
42եւ առցեն ա́յլ քարինս քերածոյս, եւ դիցեն փոխանակ ա́յնց քարանց. եւ ա́յլ հող առցեն եւ ծեփեսցեն զտունն։
43Եւ եթէ անդրէն կրկնեսցի́ արածն, եւ երեւեսցի́ ՛ի տանն յետ զքարինսն քակելոյ, եւ զտունն քերելոյ եւ միւսանգամ ծեփելոյ.
44մտցէ քահանայն եւ տեսցէ́ թէ սփռեալ իցէ արածն ընդ տունն, բնա́կ բորոտութի(ւն) է ՛ի տանն, պի́ղծ է։
45քակեսցե́ն զտունն, եւ զփայտս ն(ո)ր(ա), եւ զքարինս ն(ո)ր(ա), եւ զա(մենայ)ն հող տանն. եւ հանցեն արտաքո́յ քաղաքին ՛ի տեղի անսուրբ։
46Եւ որ մտանիցէ ՛ի տունն զա(մենայ)ն աւուրս զատանելոյ նորա, պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
47եւ որ ննջիցէ ՛ի տան անդ՝ լուասցէ́ զձորձս իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ եւ որ կերիցէ ՛ի տանն՝ լուասցէ́ զձորձս իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ եւ որ կերիցէ ՛ի տանն՝ լուասցէ́ զձորձս իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
48Եւ եթէ եկեալ մտանիցէ քահանայն եւ տեսանիցէ. եւ ահա չիցէ́ սփռեալ արածն ընդ որմս տանն յետ ծեփելոյ զտունն, սրբեսցէ քահանայն զտունն, զի բժշկեցա́ւ արածն։
49Եւ առցէ́ առ ՛ի սրբելոյ զտունն երկուս հաւս կենդանիս ս(ուր)բս, եւ փա́յտ եղեւնեայ, եւ կարմիր մանեալ, եւ զոպա.
50եւ սպանցէ զմի հաւն յաման խեցեղէն ՛ի վ(ե)ր(այ) ջրոյ կենդանւոյ։
51եւ առցէ զփայտն եղեւնեայ, եւ զկարմիրն մանեալ, եւ զզոպա́յն, եւ զհաւն կենդանի. եւ թացցէ́ զնոսա յարեան հաւուն սպանելոյ ՛ի վ(ե)ր(այ) ջրոյ կենդանւոյ. եւ ցանեսցէ́ նոքօք զտամբն եւթն անգամ։
52Եւ սրբեսցէ́ զտունն արեամբ հաւուն, եւ ջրովն կենդանեաւ, եւ հաւուն կենդանեաւ, եւ փայտիւն եղեւնեաւ, եւ զոպայի́ւն, եւ կարմրովն մանելով։
53եւ արձակեսցէ́ զհաւն կենդանի արտաքոյ քաղաքին՝ ՛ի դաշտ. եւ քաւեսցէ վ(ա)ս(ն) տանն եւ մաքրեսցի́, եւ սուրբ եղիցի։
54Ա́յս օրէն լիցի ըստ ա(մենայ)ն արածոյ եւ բորոտու(թ)ե(ան). եւ հարածի,
55եւ բորոտութե(ան) հանդերձի, եւ տան,
56եւ սպւոյ, եւ պալարի, եւ պաղպաջոյ
57նշանակելոյ, թէ յորո́ւմ աւուր պղծիցի, եւ յորո́ւմ աւուր սրբիցի։ Ա́յս օրէն լիցի բորոտութե(ան)։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի եւ ընդ ահարոնի՝ եւ ասէ։
2խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցե́ս ցդոսա։ Ա́ռն ուրուք ա́ռն՝ եթէ լինիցի ծորումն ՛ի մարմնոյ իւրմէ, ծորումն իւր պի́ղծ է։
3Եւ ա́յս օրէն լինիցի սրբութե(ան) ն(ո)ր(ա). որոյ ծորիցէ́ սերմն ՛ի մարմնոյ իւրմէ, կամ թէ հալիցի մարմին իւր ՛ի ծորելոյն. պղծու(թ)ի(ւն) իւր ՛ի նմա́ է զա(մենայ)ն աւուրս ծորելոյ մարմնոյ իւրոյ, կամ թէ հալիցի մարմին նորա ՛ի ծորելոյ անտի. պղծութի(ւն) մարմնոյ է այն.
4Ա(մենայ)ն անկողին յորում ննջեսցէ սերմնակաթն՝ պի́ղծ լիցի. եւ ա(մենայ)ն յորոյ վ(ե)ր(այ) նստցի՝ պիղծ լիցի։
5Եւ մարդ որ մերձեսցի յանկողին ն(ո)ր(ա)՝ ողողեսցէ́ զձորձս իւր, եւ լուասցի́ ջրով, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
6եւ որ նստիցի ՛ի վ(ե)ր(այ) անօթոյ՝ յորւմ նստեալ իցէ սերմնակաթին, ողողեսցէ́ զհանդերձս իւր եւ լուասցի́ ջրով. եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
7եւ որ մերձեսցի ՛ի մարմին սերմնակաթին, ողողեսցէ́ զձորձս իւր, եւ լուասցի́ ջրով. եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
8Եւ եթէ թուք սերմնակաթին հասանիցէ ՛ի սուրբն, ողողեսցէ́ զհանդերձս իւր, եւ լուասցի́ ջրով. եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
9Եւ ա(մենայ)ն համէ́տ իշոյ՝ յորոյ վերայ նստցի սերմնակաթն, պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
10եւ ա(մենայ)ն որ մերձեսցի յա(մենայ)ն որ ինչ ՛ի ներքո́յ ն(ո)ր(ա) իցէ, պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
11Եւ յորինչ մերձեսցի́ սերմնակաթն, եւ զձեռս իւր ո́չ լուանայցէ ջրով, ողողեսցէ́ զհանդերձս իւր, եւ լուասցէ́ զմարմին իւր ջրով. եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
12եւ անօթ խեցեղէն՝ յոր թէ մերձեսցի սերմնակաթն, փշրեսցի. եւ ա(մենայ)ն անօթ փեյտեղէն լուասցի́ ջրով, եւ եղիցի ս(ուր)բ։
13Եւ եթէ սրբեսցի սերմնակաթն ՛ի բղխմանէ́ իւրմէ, համարեսցի́ իւր եւթն օր ՛ի սրբու(թ)ի(ւն) իւր. եւ ողողեսցէ զհանդերձս իւր, եւ լուասցէ́ զմարմին իւր ջրով կենդանեաւ. եւ եղիցի սո́ւրբ։
14Եւ յաւուրն ութերորդի առցէ երկուս տատրակս, կամ երկուս ձագս աղաւնեաց. եւ տարցի զայն առաջի տ(եառ)ն ՛ի դուռն խորանին վկայութե(ան). եւ տացէ ցքահանայն։
15Եւ արասցէ քահանայն զմին վ(ա)ս(ն) մեղաց, եւ զմին՝ յողջակէզ։ եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն առաջի տ(եառ)ն ՛ի բղխմանէ անտի նորա։
16Եւ ա́յր ոք՝ յորմէ ելանիցէ արու(թ)ի(ւն) սերման, լուասցէ́ զա(մենայ)ն մարմին իւր ջրով. եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
17Եւ ա(մենայ)ն հանդերձ եւ մաշկ, յորոյ վերայ հասանիցէ արութի(ւն) սերման, լուասցին ջրով. եւ պի́ղծ լիցին մինչեւ ցերեկոյ։
18Եւ կին ընդ որում հարկանիցի այր՝ արու(թեամ)բ սերման. լուասցի́ն ջրով, եւ պի́ղծ լիցին մինչեւ ցերեկոյ։
19Եւ կին՝ որոյ բղխիցէ արիւն. եւ լինիցի բղխումն արեան ն(ո)ր(ա) ՛ի մարմնի իւրում, զեւթն օր եղիցի ՛ի դաշտանի իւրում։
20ա(մենայ)ն որ հարկանիցի ընդ նա, պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
21Եւ ա(մենայ)ն յորոյ վ(ե)ր(այ) ննջեսցէ ՛ի դաշտանին իւրում. եւ ա(մենայ)ն յորոյ վ(ե)ր(այ) նստցի՝ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
22եւ ա(մենայ)ն որ մերձենայցէ յանկողին նորա, ողողեսցէ́ զհանդերձս իւր, եւ լուասցէ́ զմարմին իւր ջրով, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
23Եւ ա(մենայ)ն որ մերձենայցէ յա(մենայ)ն անօթ յորոյ վ(ե)ր(այ) նստցի նա. ողողեսցէ́ զհանդերձս իւր, եւ լուասցի́ ջրով, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
24Եւ եթէ տակաւին յանկողնին իւրում իցէ, կամ թէ ՛ի վ(ե)ր(այ) անօթոյ իրիք յորոյ վ(ե)ր(այ) նստեալիցէ, ՛ի մերձենալ ուրուք ՛ի նա՝ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ Եւ եթէ ննջելով ոք ննջեսցէ ընդ նմա, եւ պղծութի(ւն) նորա ՛ի նմա́ իցէ, պի́ղծ լիցի զեւթն օր. եւ ա(մենայ)ն անկողին յորոյ վերայ եւ ննջիցէ՝ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
25Եւ կին՝ որ բղխիցէ բղխումն արեան զաւուրս բազումս. ո́չ ՛ի բաժանակի դաշտանի իւրոյ. եթէ բղխիցէ յետ դաշտանին իւրոյ. ա(մենայ)ն աւուրք բղխման պղծու(թ)ե(ան) իւրոյ, ա́յնպէս իցեն իբրեւ աւուրս դաշտանին իւրոյ. եւ եղիցի պի́ղծ։
26Եւ ա(մենայ)ն անկողին՝ յորում ննջեսցէ զա(մենայ)ն աւուրս բղխման իւրոյ, ըստ անկողնի դաշտանին իւրոյ լիցի անսո́ւրբ։ եւ ա(մենայ)ն անօթ յորոյ վերայ նստցի՝ պի́ղծ լիցի ըստ պղծութե(ան) աւուրց դաշտանին իւրոյ։
27ա(մենայ)ն որ մերձեսցի ՛ի նա՝ պի́ղծ լիցի, եւ ողողեսցէ́ զձորձս իւր, եւ լուասցէ́ զմարմին իւր ջրով. եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
28Ապա թէ սրբեսցի ՛ի բղխմանէ անտի, համարեսցի իւր աւուրս եւթն, եւ ապա́ սրբեսցի։
29Եւ յաւուրն ութերորդի առցէ իւր երկուս տատրակս կամ երկուս ձագս աղաւնեաց. եւ տարցի զայն առ քահանայն ՛ի դո́ւռն խորանին վկայութե(ան)։
30եւ արասցէ քահանայն զմին վ(ա)ս(ն) մեղաց, եւ զմին յողջակէզ. եւ քաւեսցէ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) քահանայն առաջի տ(եառ)ն ՛ի բղխմանէ անտի պղծութե(ա)ն իւրոյ։
31Եւ զգուշագո́յնս առնիցէք զորդիսն ի(սրաէ)լի ՛ի պղծութե(ան)ց իւրեանց. եւ ո́չ մեռանիցին վ(ա)ս(ն) անսրբութե(ան) իւրեանց, առ ՛ի պղծելոյ ն(ո)ց(ա) զխորանն իմ որ է ՛ի նոսա։
32Ա́յս օրէն իցէ սերմնակաթին։ եւ եթէ ելանիցէ յումեքէ արութի(ւն) սերման, առ ՛ի պղծելոյ նովաւ։
33եւ տեռատեսի ՛ի դաշտանի իւրում։ եւ սերմնակաթին ՛ի բղխման իւրում. արուին եւ իգի, եւ առն որ ննջիցէ ընդ դաշտանի։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ. յետ վախճանելոյ որդւոցն ահարոնի, ՛ի մատուցանել նոցա հուր օտար առաջի տ(եառ)ն, եւ սատակել։
2Եւ ասէ տ(է)ր ցմովսէս. խօսեա́ց ը(ստ) ահարոնի եղբօր քում. եւ մի́ մտցեն յա(մենայ)ն ժամ ՛ի սրբութի(ւն)ն ՛ի ներքս քան զվարագոյրն յանդիման քաւութե(ա)ն, որ է ՛ի վերայ տապանակի վկայութե(ա)ն. եւ ո́չ մեռանիցիք։ զի ամպո́վ երեւեցայց ՛ի վ(ե)ր(այ) քաւութե(ա)ն։
3եւ ապա́ մտանիցէ ահարոն ՛ի սրբութի(ւն)ն՝ զուարակաւ յանդւոյ վ(ա)ս(ն) մեղաց, եւ խոյիւ յողջակէզ։
4Եւ պատմուճան կտաւի սրբեա́լ զգեցցի, եւ անդրավարտի́ս կտաւիս ունիցի յանդիմանս իւր. եւ գօտի կտաւի́ ածցէ ընդ մէջ իւր, եւ խոյր կտաւի եդեալ ՛ի գլուխ, զի հանդերձ սրբութե(ան) է. եւ լուասցէ́ ջրով զամենայն մարմին իւր, եւ զգեցցի զնոսա։
5Եւ ՛ի ժողովրդենէ որդւոցն իսրայէլի առցէ երկուս նոխազս յայծեաց վասն մեղաց, եւ խոյ մի յողջակէ́զ։
6եւ մատուսցէ́ ահարոն զզուրակն զվ(ա)ս(ն) մեղաց իւրոց. եւ քաւեսցէ վ(ա)ս(ն) ի́ւր, եւ վ(ա)ս(ն) տա́ն իւրոյ։
7Եւ առցէ երկո́ւս նոխազս եւ կացուսցէ́ զն(ո)ս(ա) առջի տ(եառ)ն առ դրան խորանին վկայութե(ան)։
8եւ արկցէ ահարոն ՛ի վ(ե)ր(այ) երկուց նոխազաց վիճա́կս՝ վիճակ մի տ(եառ)ն, եւ վիճակ մի արձակելոյ.
9եւ մատուսցէ ահարոն զնոխազն՝ յորոյ վ(ե)ր(այ) իջցէ վիճակն արձակելոյ.
10եւ կացուսցէ զնա առաջի տ(եառ)ն կենդանի. քաւե́լ նովաւ՝ առ արձակելոյ զնա յարձակումն, եւ թողլոյ զնա յանապատ։ եւ առցէ նոխազն յինքն զանօրէնութի(ւն)ս նոցա՝ յանկոխն։
11Եւ մատուսցէ ահարոն զզուարակն զվ(ա)ս(ն) մեղաց զի́ւրն. եւ քաւեսցէ վ(ա)ս(ն) ի́ւր եւ վ(ա)ս(ն) տա́ն իւրոյ։ եւ սպանցէ զզուարակն զվ(ա)ս(ն) մեղաց զիւրն։
12եւ առցէ լի́ բուրուառաւ կայծակունս հրոյ ՛ի սեղանոյ անտի, որ է առաջի տ(եառ)ն. եւ լցցէ́ զձեռս իւր խնկով հանդերձանացն մանր աղացելով. եւ տարցի ՛ի նե́րքս քան զվարագոյրն։
13եւ դիցէ զխունկն ՛ի վերայ հրոյն առաջի տ(եառ)ն. եւ ծածկեսցէ́ ծուխ խնկոյն զքաւու(թ)ի(ւն)ն որ իցէ ՛ի վ(ե)ր(այ) վկայու(թ)ե(ան)ցն. եւ ո́չ մեռանիցիք։
14Եւ առցէ́ յարենէ զուարակին, եւ ցանեսցէ մատամբ իւրով ՛ի վ(ե)ր(այ) քաւութե(ա)ն ընդ կողմն արեւելից ընդդէ́մ քաւութե(ա)ն։ եւ ցանեսցէ́ եւթն անգամ յարենէ անտի մատամբ իւրով։
15Եւ սպանցէ́ զնոխազն զվ(ա)ս(ն) մեղաց, որ վ(ա)ս(ն) ժողովրդեանն իցէ առաջի տ(եառ)ն։ եւ տարցի́ յարենէ անտի ՛ի նե́րքս քան զվարագոյրն. եւ արասցէ զարիւն ն(ո)ր(ա) զոր օրինակ արա́ր զարիւն զուարակին. եւ ցանեսցէ զարիւն ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյն յանդիման քաւութե(ա)ն։
16Եւ քաւեսցէ́ զսրբութի(ւն)սն ՛ի պղծու(թ)ե(ան)ց որդւոցն ի(սրաէ)լի, եւ յանիրաւութե(ան)ց ն(ո)ց(ա), եւ վ(ա)ս(ն) ա(մենայ)ն մեղաց ն(ո)ց(ա)։ Եւ ա́յսպէս արասցէ ՛ի խորանին վկայու(թ)ե(ան), ստացելոյ ՛ի նոսա ՛ի մէջ պղծութե(ան)ց ն(ո)ց(ա)։
17եւ ամենեւին մարդ ո́չ լինիցի ՛ի խորանին վկայութե(ան) ՛ի մտանե́լ նորա եւ քաւել ՛ի սրբութե(ա)ն մինչեւ ելանիցէ։ եւ քաւեսցէ վ(ա)ս(ն) իւր եւ վ(ա)ս(ն) տան իւրոյ, եւ վ(ա)ս(ն) ա(մենայ)ն ժողովրդեան որդւոցն ի(սրաէ)լի։
18Եւ ելցէ́ ՛ի սեղանն որ առաջի տ(եառ)ն, եւ քաւեսցէ́ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։ եւ առցէ́ յարենէ զուարակին եւ յարենէ նոխազին, եւ դիցէ́ ՛ի վ(ե)ր(այ) եղջերաց սեղանոյն շուրջանակի։
19եւ ցանեսցէ́ յարենէ անտի մատամբ իւրով ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) եւթն անգամ, եւ մաքրեսցէ́ զնա, եւ սրբեսցէ́ զնա ՛ի պղծութե(ան)ց որդւոցն ի(սրաէ)լի։
20եւ վախճանեսցէ́ առ ՛ի քաւելոյ զսրբութի(ւն)ն, եւ զխորանն վկայու(թ)ե(ան) եւ զսեղանն։ եւ վ(ա)ս(ն) քահանայիցն սրբեսցէ́։ Եւ մատուսցէ զնոխազն կենդանի.
21եւ դիցէ ահարոն զձեռս իւր ՛ի վերայ գլխոյ նոխազին կենդանւոյ. եւ խոստովա́ն լիցի ՛ի վերայ ն(ո)ր(ա) զա(մենայ)ն անօրէնութի(ւն)ս որդւոցն ի(սրաէ)լի, եւ զա(մենայ)ն անիրաւու(թ)ի(ւն)ս ն(ո)ց(ա), եւ զա(մենայ)ն զմեղս ն(ո)ց(ա)։ եւ դիցեն զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ նոխազին կենդանւոյ. եւ արձակեսցէ́ ՛ի ձեռն առն պատրաստելոյ՝ յանապատ։
22Եւ առցէ նոխազն յա́նձն իւր զանօրէնութի(ւն)ս ն(ո)ց(ա)՝ յերկի́ր անկոխ. եւ արձակեսցէ զնոխազն յանապա́տ։
23Եւ մտցէ́ ահարոն ՛ի խորանն վկայու(թ)ե(ան), եւ մերկասցի́ զպատմուճանն կտաւի. զոր զգենոյր ՛ի մտանելն իւրում ՛ի սրբութի(ւն)ն. եւ դիցէ զայն ա́նդ։
24եւ լուասցէ́ զմարմին իւր ջրով ՛ի տեղւոջն սրբութե(ան). եւ զգեցցի́ զպատմուճանն իւր. եւ ելեալ արասցէ զողջակէզն իւր եւ զողջակէ́զ ժողովրդեանն եւ քաւեսցէ վ(ա)ս(ն) իւր եւ վ(ա)ս(ն) տա́ն իւրոյ, եւ վ(ա)ս(ն) ժողովրդեանն, ո(ր)պ(էս) վ(ա)ս(ն) քահանայիցն։
25եւ զճարպն որ վասն մեղացն իցէ՝ հանցեն ՛ի սեղանն։
26Եւ որ արձակէ զնոխազն նուիրեալ յարձակումն, ողողեսցէ́ զձորձս իւր, եւ լուասցէ́ զմարմին իւր ջրով. եւ ապա́ մտցէ ՛ի բանակն։
27Եւ զզուարակն որ վ(ա)ս(ն) մեղաց, եւ զնոխա́զն զվ(ա)ս(ն) մեղաց, որոց արիւնն մուծաւ քաւե́լ ՛ի սրբութե(ա)ն, հանցեն արտաքոյ բանակին եւ այրեսցե́ն զն(ո)ս(ա) հրով, եւ զմորթ ն(ո)ց(ա) եւ զմիս ն(ո)ց(ա), եւ զապաւառ ն(ո)ց(ա)։
28Եւ որ այրիցէն զնոսա, ողողեսցէ́ զհանդերձս իւր, եւ լուասցէ́ զմարմին իւր ջրով. եւ ապա́ մտցէ ՛ի բանակն։
29եւ եղիցի ձեզ այն՝ օրէ́ն յաւիտենական։
30Զի յաւուր յա́յնմիկ լինիցի քաւութի(ւն) վ(ա)ս(ն) ձեր, առ ՛ի սրբելոյ զձեզ յա(մենայ)ն մեղաց ձերոց առաջի տ(եառ)ն. եւ սրբեսջի́ք,
31զի շաբաթ շաբաթուց է։ Եւ եղիցի ձեզ այն հանգի́ստ. եւ լլկեսջի́ք զանձինս ձեր, զի օրէն յաւիտենակա́ն է յազգս ձեր։
32Եւ քաւեսցէ́ քահանայն զոր օծանիցեն, եւ զորոյ կատարիցեն զձեռս ն(ո)ր(ա) քահանայանա́լ յետ հօր իւրոյ. եւ զգեցցի զպատմուճանն կտաւի զպամուճանն սո́ւրբ։
33եւ քաւեսցէ́ զսրբու(թ)ի(ւն) սրբութե(ան)ցն. եւ զխորանն վկայութե(ան), եւ զսեղանն. եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) քահանայիցն, եւ վ(ա)ս(ն) ա(մենայ)ն ժողովրդեանն քաւեսցէ։
34Եւ եղիցի ձեզ այն՝ օրէն յաւիտենական քաւե́լ վ(ա)ս(ն) որդւոցն ի(սրաէ)լի յա(մենայ)ն մեղաց ն(ո)ց(ա)։ մի́ անգամ ՛ի տարւոջ առնիցի. ո(ր)պ(էս) հրամայեաց տ(է)ր մովսիսի։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
2խօսեա́ց դու ընդ ահարոնի եւ ընդ որդիս ն(ո)ր(ա)՝ եւ ընդ ա(մենայ)ն որդիսն ի(սրաէ)լի, եւ ասասցես ցն(ո)ս(ա). ա́յս բա́ն է զոր պատուիրեաց տ(է)ր՝ եւ ասէ։
3Ա́յր ոք այր՝ յորդւոցն ի(սրաէ)լի. որ սպանանիցէ արջառ, կամ ոչխար, կամ այծ ՛ի բանակի. եւ որ ոք սպանանիցէ արտաքոյ բանակին. եւ ՛ի դուռն խորանին վկայութե(ան) ո́չ ածիցէ զայն, առ առնելոյ զնա յողջակէզ վ(ա)ս(ն) փրկութե(ան) տ(եառ)ն ընդունելի ՛ի հո́տ անուշից։ Եւ որ սպանանիցէ արտաքոյ։
4եւ ՛ի դուռն խորանին վկայութե(ան) ո́չ ածցէ առ ՛ի մատուցանելոյ պատարագ տ(եառ)ն, յանդիման խորանին վկայութե(ան) տ(եառ)ն։ Յարի́ւն համարեսցի մարդոյն այնմիկ, ո(ր)պ(էս) թէ արիւն եհեղ՝ սատակեսցի́ անձն այն ՛ի ժողովրդենէ իւրմէ։
5Որպէս զի ածիցեն որդիքն ի(սրաէ)լի զզոհս իւրեանց՝ զոր ինքեանք սպանանիցեն ՛ի դաշտս, եւ մատուսցեն առաջի տ(եառ)ն ՛ի դուռն խորանին վկայութե(ան) առ քահանայն. եւ զենուցուն զն(ո)ս(ա) զենումն փրկոթե(ան) տ(եառ)ն։
6Եւ հեղցէ́ քահանայն զարիւնն առ սեղանովն յանդիման տ(եառ)ն, առ դրան խորանին վկայութե(ան). եւ հանցեն զճարպն ՛ի հո́տ անուշից տ(եառ)ն։
7Եւ ո́չ եւս զոհեսցեն զզոհս իւրեանց սնոտեաց՝ զորոց զհետ ինքեանք պոռնկէին։ օրէ́ն յաւիտենական եղիցի ձեզ յազգս ձեր։
8Եւ ասասցե́ս ցն(ո)ս(ա)։ մա́րդ ոք մարդ՝ յորդւոցն ի(սրաէ)լի, եւ յորդւոց եկաց յեցելոց ՛ի ձեզ. որ առնիցէ ողջակէզ կամ զոհ.
9եւ ՛ի դուռն խորանին վկայութե(ան) ո́չ ածցէ առնել զնա տ(եառ)ն. սատակեսցի́ մարդն այն ՛ի ժողովրդենէ իւրմէ։
10Եւ մա́րդ ոք մարդ յորդւոցդ ի(սրաէ)լի, կամ յեկաց յեցելոց ՛ի ձեզ. որ ուտիցէ զա(մենայ)ն արիւն. հաստատեցից զերեսս իմ ՛ի վերայ անձինն որ ուտիցէ զարիւնն. եւ կորուսի́ց զնա ՛ի ժողովրդենէ իւրմէ։
11Զի շունչ ա(մենայ)ն մարմնոյ արի́ւն իւր է։ եւ ես ետու ձեզ զայն ՛ի սեղանն, քաւե́լ վ(ա)ս(ն) անձանց ձերոց. զի արիւն ն(ո)ր(ա) փոխանակ անձին ս(ո)ր(ա) քաւեսցէ։
12Վ(ա)ս(ն) այնորիկ ասացի ցորդիսն ի(սրաէ)լի. ա(մենայ)ն անձն ՛ի ձէնջ՝ արիւն մի́ կերիցէ։ եւ եկն՝ որ եկեալ յեցեալ իցէ ՛ի ձեզ՝ արիւն մի́ կերիցէ։
13Եւ մա́րդ ոք մարդ՝ յորդւոցն ի(սրաէ)լի, կամ յեկաց յեցելոց ՛ի ձեզ. որ որսայցէ ո́րս երէ ինչ՝ կամ թռչուն որ ուտիցի, հեղցէ́ զարիւն ն(ո)ր(ա) եւ ծածկեսցէ́ հողով։
14զի շունչ ամենայն մարմնոյ արի́ւն իւր է։ Եւ ասացի ցորդիսն ի(սրաէ)լի՝ զարիւն ա(մենայ)ն մարմնոյ մի́ ուտիցէք, զի շունչ ա(մենայ)ն մարմնոյ արի́ւն իւր է։ ա(մենայ)ն որ ուտիցէ զայն՝ սատակեսցի։
15Եւ ա(մենայ)ն անձն որ ուտիցէ զմեռելոտի կամ զգազանաբեկ, յա(մենայ)ն եկա́ց կամ ՛ի պանդխտաց, ողողեսցէ́ զհանդերձս իւր, եւ ո́չ լուասցէ զմարմին իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ. եւ ապա ս(ուր)բ լիցի։
16Եւ եթէ ո́չ ողողեսցէ զհանդերձս իւր, եւ ո́չ լուասցէ զմարմին իւր ջրով, ընկալցի́ զանօրէնութի(ւն)ս յանձն իւր։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
2խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցես ցն(ո)ս(ա)։ Ես եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր.
3ըստ ա(մենայ)ն գնացից երկրին եգիպտացւոց յորում պանդխտեցարուք՝ մի́ առնիցէք։ ը(ս)տ գնացից երկրին քանանացւոց յոր ե́ս տարայց զձեզ՝ մի́ առնիցէք. եւ ըստ օրինաց ն(ո)ց(ա) մի́ գնայցէք։
4Զիրաւունս իմ առնիջի́ք, եւ զհրամանս իմ պահեսջի́ք, գնալ ՛ի ն(ո)ս(ա)։ Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
5եւ պահեսջի́ք զա(մենայ)ն հրամանս իմ, եւ զա(մենայ)ն զիրաւունս իմ, եւ արասջի́ք զն(ո)ս(ա)։ զոր արարեալ մարդոյ՝ կեցցէ́ նոքօք։ ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
6Մա́րդ ոք մարդ՝ առ ա(մենայ)ն ընտանութի(ւն) մարմնոյ իւրոյ մի́ մերձեսցի՝ յայտնել զառականս ն(ո)ր(ա). զի ե́ս եմ տ(է)ր։
7Զառականս հօր քոյ, եւ զառականս մօր քոյ մի́ յայտնեսցես՝ զի մա́յր քո է. մի́ յայտնեսցես զառականս ն(ո)ր(ա)։
8Զառականս կնոջ հօր քոյ մի́ յայտնեսցես. զի առականք մօր քում են։
9Զառականս քեռ քոյ՝ թէ առ ՛ի հօրէ́ իցէ կամ առ ՛ի մօրէ՝ ՛ի տան ծնեալ կամ արտաքոյ, մի́ յայտնեսցես զառականս ն(ո)ր(ա)։
10Զառականս դստեր ուստեր քո, կամ զդստեր դստեր քոյ՝ մի́ յայտնեսցես զառականս նոցա. զի առակա́նք քո են։
11Զառականս դստեր կնոջ հօր քոյ մի́ յայտնեսցես. զի համ հօրեայ քո́յր քո է. մի́ յայտնեսցես զառականս նորա։
12Զառականս հօրաքեռ քոյ մի́ յայտնեսցես. զի ընտանի́ հօր քոյ է։
13Զառականս մօրաքեռ քոյ մի́ յայտնեսցես. զի ընտանի́ մօր քոյ է։
14Զառականս հօրեղբօր քոյ մի́ յայտ տեսցես, եւ առ կին ն(ո)ր(ա) մի́ մտանիցես. զի ազգակա́ն քո է։
15Զառականս նուո́յ քոյ մի́ յայտնեսցես. զի կին որդւո́յ քոյ է. մի́ յայտնեսցես զառականս նորա։ Եւ զդուստր ուստե́ր նորա, կամ զդուստր դստեր նորա մի́ առնուցուս յայտնել զառականս ն(ո)ր(ա). զի ընտանի են քո. ամպարշտութի(ւն) է։
16Զառականս կնօջ եղբօր քոյ մի́ յայտնեսցես. զի առականք եղբօ́ր քում են։
17Զառականս կնօջ եւ զդստեր իւրոյ մի́ յայտնեսցես։ Զդուստր ուստեր նորա՝ եւ զդուստր դստեր ն(ո)ր(ա) մի́ առնուցուս յայտնել զառականս ն(ո)ց(ա). զի ընտանի́ քո են. ամպարշտու(թ)ի(ւն) է։
18Կին առ քե́ռբ իւրով մի́ առնուցուս նախանձընդդէմ, յայտնել զառականս ն(ո)ր(ա), առ նովաւ կենդանւոյն։
19Եւ առ կին ՛ի դաշտանի պղծու(թ)ե(ան) իւրոյ մի́ մտանիցես՝ յայտնել զառականս ն(ո)ր(ա)։
20Եւ առ կին ընկերի քոյ մի́ տացես զարու(թ)ի(ւն) սերման քոյ, առ ՛ի պղծելոյ ընդ նմա։
21Եւ ՛ի սերմանէ քումմէ մի́ տացես ծառայել իշխանի, եւ մի պղծեսցես զանուն իմ ս(ուր)բ. զի ես եմ տ(է)ր։
22Եւ ընդ արուի մի́ մտանիցես զմուտ կանացի, զի պղծութի(ւն) է այն։
23Եւ յա(մենայ)ն անասուն ո́չ տացես զարութի(ւն) սերման քոյ առ ՛ի պղծելոյ ընդ նմա։ Եւ կին՝ մի́ կացցէ առաջի ա(մենայ)ն անասնոյ մտաբերե́լ ՛ի նա. զի գարշելի́ է այն։
24Եւ մի́ պղծիցիք այնու ա(մենայ)նիւ. զի այնու ա(մենայ)նիւ պղծեցան ազգքն, զոր ե́ս մերժեցից յերեսաց ձերոց.
25եւ եղեւ գարշելի երկիրն, եւ հանդէ́ս արարի անօրէնու(թ)ե(ան)ց ն(ո)ց(ա) ՛ի նմանէ. եւ տաղտկացաւ երկիրն ՛ի բնակչաց իւրոց։
26Եւ պահեցէ́ք զօրէնս իմ, եւ զա(մենայ)ն հրամանս իմ. եւ մի́ առնիցէք յա(մենայ)ն պղծութե(ան)ցն այնոցիկ. բնա́կն, եւ եկն, եւ պանդո́ւխտն որ ՛ի ձեզ իցէ։
27Զի զա́յն ա(մենայ)ն պղծութի(ւն)ս արարին մարդիկ երկրին, որ էին անդ յառաջ քան զձեզ. եւ պղծեցաւ երկիրն։
28զի մի́ տաղտկանայցէ եւ ձեւք երկրին՝ ՛ի պղծել ձեր զնա. ո(ր)պ(էս) տաղտկացաւ ազգօքն՝ որ էին յառա́ջ քան զձեզ։
29Զի ա(մենայ)ն մարդ որ արասցէ յա(մենայ)ն պղծութե(ան)ցն այնոցիկ, սատակեսցի́ն անձինքն՝ որ առնիցեն զայն՝ ՛ի միջոյ ժողովրդեան իւրեանց։
30Եւ պահեսջի́ք զպահպանու(թ)ի(ւն)ս իմ. զի մի́ առնիցէք յա(մենայ)ն պղծու(թ)ե(ան) օրինացն՝ որ գործեցան յառաջ քան զձեզ. եւ մի́ պղծիցիք նոքօք, զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
2խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցե́ս ցնոսա։ Սո́ւրբ եղերուք. զի ես ս(ուր)բ եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
3Իւրաքանչիւր ՛ի հօրէ եւ ՛ի մօրէ իւրմէ երկնչիջի́ք։ Եւ զշաբաթս իմ պահեսջի́ք. զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
4Մի́ երթայցէք զհետ կռոց. եւ աստուածս ձուլածոյս մի́ առնիցէք ձեզ։ ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
5Եւ եթէ զոհիցէք զոհ փրկու(թ)ե(ան) տ(եառ)ն, զընդունելի́ս ձեր զոհեսջիք։
6Յաւուր յորում մատուցանիցի՝ կերիցի́, եւ ՛ի վաղիւ անդր. եւ եթէ մնասցէ մինչեւ ցօրն երրորդ՝ հրո́վ այրեսցի։
7Ապա թէ ուտելո́վ ուտիցի յաւուրն երրորդի, անզո́հ է, մի́ ընկալցի.
8եւ որ ուտիցէ զայն՝ մե́ղս առցէ. զի զսրբու(թ)ի(ւն) տ(եառ)ն պղծեաց, եւ սատակեսցին անձինքն որ ուտիցեն՝ ՛ի ժողովրդենէ իւրեանց։
9Եւ ՛ի հնձել հնձողաց ձերոց զհունձս երկրին ձերոյ, մի́ սպառիցէք զհունձս անդոց ձերոց մօտ հնձելով. եւ զանկեալն ՛ի հնձոց քոց մի́ ժողովեսցես։
10Եւ զայգի քոյ ճռաքաղ մի́ առնիցես։ եւ պտղաքաղ այգւոյ մի́ լինիցիս։ տնանկին եւ պանդխտի́ թողուցուս զայն. ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
11Մի́ գողանայցէք. եւ մի́ ստիցէք. եւ մի́ զրպարտիցէք իւրաքանչիւր զընկե́ր իւր։
12Եւ մի́ երդնուցուք սուտ յանո́ւն իմ. եւ մի́ պղծիցէք զանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ. ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
13Մի́ զրկեսցես զընկեր քո, եւ մի́ յափշտակեսցես։ Մի́ ագցին վարձք վարձկանին առ քեզ մինչեւ ցառաւօտ։
14Զհամրն մի́ զզուիցես։ եւ առաջի կուրին գայթագղութի(ւն) մի́ դնիցես։ եւ երկնչիցի́ս ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ։ Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
15անիրաւութի(ւն) ՛ի դատաստանի մի́ առնիցես. եւ ակն աղքատի մի́ առնուցուս. եւ մի́ երեսաց աչառիցես հարստի. արդարու(թեամ)բ դատեսցի́ս զընկեր քո։
16Եւ նենգութ(եամ)բ ընդ ազգի քում մի́ գնայցես։ եւ յարիւն ընկերի քոյ մի́ յօժարիցիս։
17մի́ ատեսցես զեղբայր քո ՛ի մտի քում։ Յանդիմանութ(եամ)բ յանդիմանեսցես զընկե́ր քո, եւ մի́ ընդունիցիս վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) զմեղս։
18Մի́ խնդրեսցէ վրէժ ձեռն քո։ եւ ընդ որդւոց ժողովրդեան քոյ ոխս՝ մի́ ունիցիս։
19զօրէնս իմ պահեսջի́ր։
20Եթէ ոք ննջեսցէ ընդ կնոջ արութ(եամ)բ սերման. եւ նա՝ իցէ աղախին պահեալ առն, եւ փրկանօք չիցէ́ փրկեալ, եւ ազատութ(եամ)բ չիցէ́ ազատեալ. հարց եւ փորձ լիցի ն(ո)ց(ա). եւ մի́ մեռանիցին՝ զի չիցէ́ ազատեալ։
21Եւ մատուսցէ ընդ յանցանաց իւրոց տ(եառ)ն առ դրան խորանին վակյութե(ան) խո́յ յանցանաց։
22եւ քաւեսցէ́ վ(ա)ս(ն) նորա քահանայն խոյի́ւն յանցանաց առաջի տ(եառ)ն վ(ա)ս(ն) մեղացն զոր մեղաւ. եւ թողցի նմա մեղքն՝ զոր մեղաւ։
23Եւ յորժամ մտանիցէք յերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ տացէ ձեզ, եւ տնկիցէք զա(մենայ)ն փայտ ուտելի, սրբեսջի́ք զպղծութի(ւն) ն(ո)ր(ա). եւ պտուղ ն(ո)ր(ա) զերեամ պի́ղծ լիցի ձեզ, եւ մի́ կերիցի։
24Եւ յամին չորրորդի եղիցի ա(մենայ)ն պտուղ ն(ո)ր(ա) սուրբ, օրհնեա́լ տ(եառ)ն.
25եւ յամին հինգերորդ կերիջի́ք զպտուղ ն(ո)ր(ա). յաւելուա́ծ ձեզ լինիցին բերք ն(ո)ր(ա)։ Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր.
26՛ի վ(ե)ր(այ) լերանց մի́ ուտիցէք։ Եւ մի́ հմայիցէք. եւ մի́ հաւահարց՝ եւ մի́ հաւագէտք լինիցիք։
27Ցցունս ՛ի վարսից գլխոց ձերոց մի́ առնիցէք. եւ մի́ ապականիցէք զտեսիլ մօրուաց ձերոց։
28Եւ վէտս ՛ի վ(ե)ր(այ) ոգւոյ մի́ առնիցէք ՛ի մարմինս ձեր։ Եւ գիր կտեալ մի́ առնիցէք ՛ի ձեզ։
29մի́ պղծիցես զդուստր քո պոռնկեցուցանելով զնա. զի մի́ պոռկեսցի երկիրն, եւ լցցի́ երկիրն անիրաւութ(եամ)բ։
30Զշաբաթս իմ պահեսջի́ք, եւ ՛ի սրբու(թ)ե(ան)ց իմոց երկնչիջի́ք, զի ե́ս եմ տ(է)ր։
31Զհետ վհկաց՝ մի́ երթայցէք, եւ ՛ի գէտս մի́ յարիցիք պղծել նոքօք։
32առաջի ալեաց յառնիցէ́ս, եւ պատուեսցե́ս զերեսս ծերոյն։
33Եւ եթէ յարեսցի առ ձեզ եկ՝ յերկրին ձերում, մի́ նեղիցէք զնա։
34իբրեւ զբնակն ձեր լինիցի ձեզ՝ եւ եկն յարեալ ՛ի ձեզ։
35Մի́ առնիցէք անիրաւութի(ւն) ՛ի դատաստանի, չափս, եւ ՛ի կշի́ռս, եւ ՛ի զոյգս։
36Զոյգք արդարք, եւ չափք արդարք, եւ կշիռք արդարք, եւ կապիճ արդա́ր լիցի ձեզ։ Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր՝ որ հանի զձեզ յերկրէն եգիպտացւոց։
37եւ պահեսջի́ք զա(մենայ)ն զօրէնս իմ, եւ զա(մենայ)ն զհրամանս իմ. եւ արասջի́ք զն(ո)ս(ա)՝ զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
2խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցես։ Եթէ ոք յորդւոցդ ի(սրաէ)լի՝ կամ յեկաց պանդխտացդ ի(սրաէ)լի, տացէ զսերմն իւր իշխանի՝ մահո́ւ մեռցի. եւ ազգք երկրին քարկո́ծ արասցեն զնա քարամբք։
3Եւ ես հաստատեցից զերեսս իմ ՛ի վ(ե)ր(այ) մարդոյն այնորիկ. եւ կորուսի́ց զնա ՛ի ժողովրդենէ իւրմէ. զի ե́տ ՛ի սերմանէ իւրմէ իշխանին պղծել զսրբու(թ)ի(ւն)ս իմ. եւ գարշեցուցանել զանուն սրբեցելոցն իմոց։
4Ապա թէ ակնածելով ակնածիցեն բնակիչք երկրին աչօք իւրեանց յառնէն յայնմանէ. ՛ի տալ ն(ո)ր(ա) զսերմն իւր իշխանին՝ չսպանանել զնա։
5հաստատեցի́ց զերեսս իմ ՛ի վ(ե)ր(այ) առնն այնորիկ, եւ ՛ի վերայ ազգի ն(ո)ր(ա), եւ կորուսի́ց զնա եւ զա(մենայ)ն միաբանեալսն ընդ նմա՝ առ ՛ի պոռնկեցուցանելոյ զնոսա ընդ իշխանին, ՛ի միջոյ ժողովրդեան իւրեանց։
6Եւ անձն որ երթիցէ զհետ վհկա́ց կամ գիտա́ց, պոռնկել զկնի ն(ո)ց(ա). հաստատեցից զերեսս իմ ՛ի վ(ե)ր(այ) անձինն այնորիկ, եւ կորուսի́ց զնա ՛ի ժողովրդենէ իւրմէ։
7Եւ սրբեսջի́ք. եւ եղիջիք սո́ւրբք, զի ս(ուր)բ եմ ես տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
8եւ պահեսջի́ք զհրամանս իմ, եւ արասջի́ք զն(ո)ս(ա). ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր՝ որ սրբեմ զձեզ։
9Մա́րդ ոք մարդ՝ որ հայհոյեսցէ զհայր իւր կամ զմայր իւր՝ մահո́ւ մեռցի։ զհայր իւր եւ զմայր իւր, թէ բամբասիցէ՝ մահապա́րտ է։
10Եւ ա́յր ոք թէ շնասցի ը(ստ) առնակնոջ, կամ շնայցէ ը(ստ) կնոջ զընկերի իւրոյ, մահո́ւ մեռցին, շնացօղն եւ շնացեալն։
11Եւ ա́յր ոք՝ որ ննջիցէ ընդ կնոջ հօր իւրոյ, զառականս հօր իւրոյ յայտնեաց. մահո́ւ մեռցին երկոքին, զի ամպարշտեցա́ն, եւ մահապարտք են։
12Եւ եթէ ննջեսցէ ոք ընդ նուո́յ իւրում, մահո́ւ մեռցին երկոքին. զի ամպարշտեցա́ն, եւ մահապարտք են։
13Եւ այր ոք եթէ ննջեսցէ ընդ արուի զգործ կանացի. պղծու(թ)ի(ւն) գործեցին, մահո́ւ մեռցին երկոքին՝ զի մահապարտք են։
14Եւ ա́յր ոք որ առնուցու զկին եւ զմայր ն(ո)ր(ա), անօրէնութի(ւն) է, հրո́վ այրեսցեն զնա՝ եւ զն(ո)ս(ա). եւ մի́ լինիցի ՛ի ձեզ անօրէնութի(ւն)։
15Եւ ա́յր ոք՝ որ տացէ զարութի(ւն) իւր յանասուն՝ մահո́ւ մեռցի. եւ զանասունն սպանջի́ք։
16Եւ կին՝ որ մատչիցի յա(մենայ)ն անասուն պղծել նմա ՛ի նմանէ, սպանանիջի́ք զկինն եւ զանասունն. մահո́ւ մեռանիցին՝ զի մահապարտք են։
17Եւ ա́յր ոք՝ որ առնուցու զքոյր իւր զառ ՛ի հօրէ՝ կամ զառ ՛ի մօրէ, եւ տեսանիցէ զառականս ն(ո)ր(ա), եւ նա տեսանիցէ զառականս նորա՝ նախատի́նք են. սատակեսցի́ն յերեսաց որդւոց ազգին իւրեանց. զի զառականս քե́ռ իւրոյ յայտնեաց. ընկալցի́ն զմեղս իւրեանց։
18Եւ ա́յր՝ որ ննջիցէ՝ը կնոջ դաշտանի, եւ յայտնեսցէ զառականս ն(ո)ր(ա), զի զաղբեւր արեան ն(ո)ր(ա) յայտնեաց, եւ սա՝ յայտնեա́ց զբղխումն արեան իւրոյ, սատակեսցի́ն երկոքեան յազգէ իւրեանց։
19Եա զառականս հօրաքեռ քոյ եւ զմօրաքեռ քոյ՝ մի́ յայտնեսցես. զի զընտանութե(ան) առականս յայտնեցին, զմեղս իւրեանց տարցին, եւ անորդի́ք մեռցին։
20Եւ մա́րդ ոք՝ որ ննջիցէ ընդ կնոջ քեռւոյ իւրոյ, զառականս քեռւոյ իւրոյ յայտնեաց. զմեղս իւրեանց ընկալցին, եւ անորդի́ք մեռցին։
21Եւ մարդ ոք՝ որ առնուցու զկին եղբօր իւրոյ՝ պղծութի(ւն) է. զառականս եղբօր իւրոյ յայտնեաց, անորդի́ք մեռցին։
22Եւ պահեսջի́ք զա(մենայ)ն հրամանս իմ, եւ զա(մենայ)ն իրաւունս իմ, եւ արասջի́ք զն(ո)ս(ա). եւ ո́չ տաղտկասցի ձեւք երկիրն՝ յոր ե́ս տարայց զձեզ բնակել ՛ի նմա։
23Եւ մի́ գնայցէք ըստ օրինաց ազգացն զոր մերժեցի́ց ես ՛ի ձէնջ. զի զա́յն ա(մենայ)ն արարին, եւ գարշեցայ ես ՛ի նոցանէն.
24եւ ասացի ցձեզ. դո́ւք ժառանգեցէք զերկիրն զայն, եւ ես տաց ձեզ զնա ՛ի ստացուա́ծ. երկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր։ Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր՝ որ մեկնեցի զձեզ յա(մենայ)ն ազգաց.
25եւ զատուսջի́ք զանձինս ձեր ՛ի մէջ անասնոց՝ սրբոց եւ անսրբոց, եւ ՛ի մէջ թռչնոց՝ սրբոց եւ անսրբոց. եւ մի́ պղծէք զանձինս ձեր անասնովք եւ թռչնովք, եւ ա(մենայ)ն սողնովք երկրի. զոր ես զատուցի ձեզ ՛ի պղծութի(ւն)։
26Եւ եղիջի́ք ինձ սո́ւրբք, զի ե́ս ս(ուր)բ եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր. որ զատուցի́ զձեզ յա(մենայ)ն ազգաց լինել ի́նձ։
27Եւ ա́յր կամ կին՝ որ լինիցի վհո́ւկ կամ գէտ, մահո́ւ մեռցի. քարամբք քարկոծեցէք զն(ո)ս(ա)՝ զի մահապարտք են։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։ Խօսեա́ց ընդ որդիսդ ահարոնի ը(ստ) քահանայս՝ եւ ասասցես ցդոսա. զի մի́ պղծիցին յոգիս ազգի իւրեանց.
2կամ յընտանի́ կամ ՛ի դրացի իւրեանց։ այլ կամ ՛ի հայր, կամ ՛ի մայր, կամ յուստերս, կամ ՛ի դստերս, կամ յեղբայր,
3կամ ՛ի քոյր, կամ ՛ի դուստր մերձաւոր իւր՝ զոր առն չիցէ տուեալ՝ նոքօք պղծիցին։
4եւ մի́ պղծեսցին վայրապար ՛ի ժողովրդեան իւրում ՛ի պղծութի(ւն) իւրեանց։
5Եւ մի́ գերծուցուն զգլուխս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) մեռելոյ ՛ի կնտութի(ւն)։ եւ զտեսիլ մօրուաց մի́ գերծուցուն. եւ ՛ի մարմինս իւրեանց վէտս մի́ հատանիցեն։
6Զի սո́ւրբ լինիցին տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրեանց։ եւ մի́ գարշեցուսցեն զանուն ա(ստուծո)յ իւրեանց. զի զոհսն տ(եառ)ն պատարագ ա(ստուծո)յ իւրեանց նոքա́ մատուցանեն։ եւ եղիցին սո́ւրբք։
7Կին պոռնիկ եւ պղծեալ՝ մի́ առնուցուն. եւ զկին հանեալ յառնէ իւրմէ մի́ առնուցուն. զի սո́ւրբ է տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրում,
8եւ սրբեսցէ́ զանձն. զի զպատարագն տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ նա́ մատուցանէ. սո́ւրբ եղիցի. զի ս(ուր)բ եմ ես տ(է)ր՝ որ սրբեմ զն(ո)ս(ա)։
9Եւ դուստր ա́ռն քահանայի՝ եթէ ՛ի պոռնկու(թ)ե(ան) պղծիցի, զանուն հօ́ր իւրոյ բամբասեա́ց՝ հրով այրեսցի։
10Եւ քահանայն մեծ՝ յեղբարց իւրոց,. յորոյ վերայ գլխոյն արկեալ իցէ զեւղ օծու(թ)ե(ան). եւ կատարեալ զձեռս ն(ո)ր(ա) զգենո́ւլ զպատմուճանն, զգլուխ իւր մի́ ապախուրեսցէ, եւ զհանդերձս իւր մի́ պատառեսցէ.
11եւ յանձն վախճանեալ մի́ մտցէ։ ՛ի հայր իւր կամ ՛ի մայր իւր մի́ պղծիցի։
12Եւ ՛ի սրբութե(ան)ց անտի մի́ ելանիցէ. եւ մի́ պղծեսցէ զսրբու(թ)ի(ւն) ա(ստուծո)յ իւրոյ. զի ս(ուր)բ եւղն օծու(թ)ե(ան) որ յա(ստուծո)յ՝ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) է. զի ե́ս եմ տ(է)ր։
13Նա՝ կին կո́յս յազգէ իւրմէ առնուցու։
14զայրի եւ զհանեալ, եւ զպոռնիկ, մի́ առնուցու. այլ կոյս յազգէ́ իւրմէ առնուցու կին։ եւ մի́ պղծեսցէ զանուն իմ։
15եւ մի́ պղծեսցէ զսերմն իւր ՛ի ժողովրդեան իւրում. զի ե́ս եմ տ(է)ր՝ որ սրբեմ զնա։
16Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
17խօսեաց ընդ ահարոնի՝ եւ ասասցես. Ա́յր ոք՝ յազգէ քումմէ՝ յա(մենայ)ն ազգս ձեր յորում իցէ́ արատ, մի́ մատիցէ մատուցանել պատարագ ա(ստուծո)յ իւրոյ։
18զի ա(մենայ)ն այր՝ յորում իցէ արատ՝ մի́ մատիցէ։ Այր կաղ, կամ կոյր, կամ կարճունչ, կամ ակընջատ.
19կամ այր ձեռնբեկ, կամ ոտնբեկ,
20կամ սապատողն, կամ շիլ, կամ պտղակն. կամ այր յորում իցէ քոս, կամ քաղցկեղ, կամ միորձի։
21Ա(մենայ)ն այր յորում իցէ արատ, ՛ի զաւակէ ահարոնի քահանայի, մի́ մերձեսցի մատուցանել զոհս ա(ստուծո)յ քում. զի արատ գոյ ՛ի նմա։ եւ զպատարագսն ա(ստուծո)յ մի́ մատչիցի մատուցանել. զի պատարագքն ա(ստուծո)յ՝ սրբու(թ)ի(ւն)ք սրբու(թ)ե(ան)ց են։
22՛Ի սրբու(թ)ե(ան)ց անտի կերիցէ́.
23բայց ՛ի վարագոյրն մի́ մերձեսցի, եւ առ սեղանն մի́ մատիցէ, զի արատաւո́ր է։ եւ մի́ պղծեսցէ զսրբու(թ)ի(ւն) ա(ստուծո)յ իւրոյ, զի ե́ս եմ տ(է)ր որ սրբեմ զնոսա։
24Եւ խօսեցաւ մովսէս ընդ ահարոնի եւ ընդ որդիս ն(ո)ր(ա), եւ ընդ ա(մենայ)ն որդիսն ի(սրաէ)լի։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
2Ասասցե́ս ցահարոն եւ ցորդիս ն(ո)ր(ա), եւ զգո́յշ լինիցին սրբու(թ)ե(ան)ց՝ որդւոցն ի(սրաէ)լի. եւ մի́ պղծեսցեն զանուն իմ ս(ուր)բ՝ զորս նոքայն սրբեն ինձ, զի ե́ս եմ տ(է)ր։
3Ասասցե́ս ցնոսա. յազգս ձեր ա(մենայ)ն այր՝ յա(մենայ)ն զաւակէ ձերմէ որ մերձենայցէ ՛ի սրբութի(ւն)սն, որ սրբիցեն որդիքն ի(սրաէ)լի տ(եառ)ն, եւ պղծութի(ւն) իւր ՛ի նմա́ իցէ, սատակեսցի́ անձնն այն յերեսաց իմոց, զի ե́ս եմ տ(է)ր։
4Եւ ա́յր ոք ՛ի զաւակէ ահարոնի քահանայի́, թէ բորոտ՝ կամ սերմնակաթ իցէ՝ ՛ի սրբութե(ան)ց անտի մի́ կերիցէ մինչեւ սրբեսցի́։ Եւ որ մերձեսցի յա(մենայ)ն պղծութի(ւն)ս ոգւոյ, կամ այր յորմէ ելանիցէ́ արութի(ւն) սերման.
5կամ որ մերձենայցէ յա(մենայ)ն սողուն պիղծ՝ զոր պղծիցեն, կամ ՛ի մարդ որով պղծիցեն զնա ըստ ա(մենայ)ն պղծու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։
6Անձն որ մերձենայցէ́ ՛ի ն(ո)ս(ա)՝ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ եւ մի́ կերիցէ ՛ի սրբու(թ)ե(ան)ց անտի, եթէ ոչ լուանայցէ զմարմին իւր ջրով։
7եւ մտանիցէ արեգակն. սո́ւրբ լիցի, եւ ապա́ կերիցէ ՛ի սրբու(թ)ե(ան)ց անտի. զի հա́ց ն(ո)ր(ա) է այն։
8Զմեռելոտի եւ զգազանաբեկ մի́ ուտիցէ, պղծե́լ նմա նոքօք. զի ե́ս եմ տ(է)ր։
9Եւ պահեսցեն զպահպանու(թ)ի(ւն)ս իմ, զի մի́ ընդունիցին վ(ա)ս(ն) նոցա մեղս. եւ մեռանիցի́ն վ(ա)ս(ն) այնորիկ՝ եթէ պղծիցեն զն(ո)ս(ա). զի ե́ս եմ տ(է)ր որ սրբեմ զն(ո)ս(ա)։
10Եւ ա(մենայ)ն օտարազգի՝ մի́ կերիցէ զսրբութի(ւն)սն։ պանդուխտ քահանային եւ վարձկանն՝ մի́ կերիցեն ՛ի սրբութե(ան)ցն։
11Բայց թէ քահանայն ստասցի ոգի ստացուածով արծաթոյ՝ նա́ կերիցէ ՛ի հացից անտի ն(ո)ր(ա)։ եւ ընտոծինք ն(ո)ր(ա)՝ կերիցե́ն ՛ի հացից անտի նորա։
12Եւ դուստր ա́ռն քահանայի, եթէ լինիցի ա́ռն այլազգւոյ, նա ՛ի պտղոյ սրբութե(ան)ցն մի́ կերիցէ։
13Եւ դուստր ա́ռն քահանայի, եթէ լինիցի այրի, կամ հանեալ. եւ զաւակ ո́չ իցէ նմա, եւ դառնայցէ անդրէն ՛ի տուն իւր հայրենի, ըստ մանկութե(ան) իւրում ՛ի հացից անտի հօր իւրոյ կերիցէ́։ եւ ա(մենայ)ն այլազգի՝ մի́ կերիցէ ՛ի նոցանէ։
14Եւ մարդ՝ որ յանգէտս կերիցէ զսրբու(թ)ի(ւն)սն, յաւելցէ́ ՛ի նոյն զհինգերորդ մասնն. եւ տացէ զսրբութի(ւն)ն ցքահանայն.
15եւ մի́ պղծեսցեն զսրբութի(ւն)ս սրբու(թ)ե(ան)ցն որդւոցն ի(սրաէ)լի, զոր զատուցին նոքա տ(եառ)ն։
16Եւ ածիցեն ՛ի վ(ե)ր(այ) իւրեանց անօրէնու(թ)ի(ւն) յանցանաց, ուտելով իւրեանց զսրբու(թ)ի(ւն)սն սրբու(թ)ե(ան)ցն. զի ե́ս եմ տ(է)ր՝ որ սրբեմ զն(ո)ս(ա)։
17Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
18խօսեա́ց ընդ ահարոնի եւ ընդ որդիս ն(ո)ր(ա), եւ ընդ ա(մենայ)ն ժողովրդեան որդւոցն ի(սրաէ)լի՝ եւ ասասցե́ս ցնոսա։ Ա́յր ոք՝ յորդւոցն ի(սրաէ)լի, կամ յեկացն յարեցելոց ՛ի ն(ո)ս(ա) ՛ի մէջ ի(սրաէ)լի. որ մատուցանիցէ զպատարագս իւր ըստ ա(մենայ)ն խոստովանութե(ան)ց իւրեանց։ կամ ըստ ա(մենայ)ն կամաց իւրեանց՝ զորինչ մատուցանիցեն տ(եառ)ն յողջակէզ
19ընդունելի առ ՛ի ձէնջ, արո́ւ անարատ յանդւոց եւ յօդեաց եւ յայծեաց.
20զա(մենայ)ն արատաւորն մի́ մատուցանիցեն տ(եառ)ն. զի ո́չ լիցի ընդունելի առ ՛ի ձէնջ։
21Եւ այր՝ որ մատուցանիցէ զպատարագս իւր ըստ ա(մենայ)ն խոստովանու(թ)ե(ան) իւրեանց, կամ ըստ ա(մենայ)ն կամաց իւրեանց զոհ փրկու(թ)ե(ան) տ(եառ)ն, ուխտեալ ո́ւխտ, կամ ըստ կամա́ց, կամ ՛ի տօնս ձեր, յանդւոց կամ յոդեաց, անարա́տ լինիցի յընդունելու(թ)ի(ւն). ա(մենայ)ն արատ մի́ լիցի ՛ի նմա։
22Զկոյրն, կամ զկաղն, կամ զբեկն, կամ զլեզուատ, կամ զմարմառոտ, կամ զքոսոտ, կամ զերքոյնոտ, մի́ մատուցանիցեն զայն տ(եառ)ն, եւ յողջակէզ՝ ո́չ տայցէք ՛ի նոցանէ ՛ի սեղան տ(եառ)ն։
23Զարջառ եւ զոչխար՝ զակընջատ, կամ զկրճատ՝ քե́զ արասցես ՛ի զենլիս եւ յուխտ քո մի́ լիցի ընդունելի։
24Զթաղամսաւորն, եւ զմայլեալն, եւ զքածաւարոտն, եւ զհատեալն, մի́ մատուցանիցես տ(եառ)ն. եւ յերկրի ձերում մի́ առնիցէք։
25Եւ ՛ի ձեռանէ այլազգւոյն մի́ մատուցանիցէք զպատարագս ա(ստուծո)յ ձերոյ, յա(մենայ)նէ յայնպիսեաց անտի. զի խեղութի(ւն)ք եւ արատք են ՛ի նոսա. եւ ո́չ լինիցի այն ընդունելի առ ՛ի ձէնջ։
26Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
27Արջառ կամ ոչխար կամ այծ՝ յորժամ ծնանիցին, կացցէ́ զեւթն օր ընդ մարբն. եւ յօրէն ութերորդէ եւ անդր ընդունելի́ լիցի ՛ի պատարագ ընծայ տ(եառ)ն։
28Զարջառ եւ զոչխար՝ եւ զծնունդս իւրեանց՝ մի մտուցանիցէք՝ ՛ի միում աւուր։
29Եւ եթէ զոհեսցես զզոհ գոհու(թ)ե(ան) տ(եառ)ն. զընդունելիսն առ ՛ի ձէնջ զոհեսջիք։
30՛Ի նմի́ն աւուր կերիցի, եւ մի́ թողուցուք ՛ի մսոյ անտի յա́յգ, զի ե́ս եմ տ(է)ր։
31Եւ պահեսջի́ք զպատուիրանս իմ, եւ արասջի́ք զնոսա. զի ես եմ տ(է)ր։
32եւ մի́ պղծիցէք զանուն իմ ս(ուր)բ՝ զի ես եմ տ(է)ր. եւ սրբեցայց ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի։ Ե́ս եմ տ(է)ր որ սրբեմ զձեզ։
33որ հանի զձեզ յերկրէն եգիպտացւոց լինել ձեր ա(ստուա)ծ. ե́ս եմ տ(է)ր։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
2խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցես ցն(ո)ս(ա). տօ́նս տ(եառ)ն զոր առնիցէք, կոչեցեալք եւ սուրբք՝ ա́յնք իցեն իմ տօնք։
3Զվեց օր գործեսցես զգործ. յաւուրն եւթներորդի, Շաբա́թ՝ հանգի́ստ անուանեալ սուրբ տ(եառ)ն. զա(մենայ)ն գործ մի́ գործիցէք, զի շաբաթ տ(եառ)ն է, յա(մենայ)ն բնակութե(ան) նոցա.
4զի ա́յն են տօնք տ(եառ)ն։ եւ նոքա անուանեալք են սո́ւրբք զորս անուանեցէք ՛ի տօնս ն(ո)ց(ա)։
5Յառաջնում ամսեանն ՛ի տասն եւ ՛ի չորս ամսոյն ՛ի մէջ երեկորեացն Զատիկ տ(եառ)ն։
6եւ յաւուրն հնգետասաներորդի նորին ամսոյ՝ տօն բաղարջակերաց տ(եառ)ն, զեւթն օր բաղա́րջ կերիջիք։
7Եւ օրն առաջին անուանեալ՝ սո́ւրբ եղիցի ձեզ. զա(մենայ)ն գործ սպասաւորու(թ)ե(ան) մի́ առնիցէք։
8եւ մատուսջիք ողջակէ́զս տ(եառ)ն. զեւթն օր՝ եւ օրն եւթներորդ՝ սուրբ կոչեցեալ լիցի ձեզ. զա(մենայ)ն գործ սպասաւորու(թ)ե(ան) մի́ գործիցէ́ք։
9Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
10խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցես. յորժամ մտանիցէք յերկիրն զոր ես տա́ց ձեզ. իբրեւ հնձիցէք զհունձս ն(ո)ր(ա), բերիցէ́ք զորայն զպտուղ հնձոց ձերոց առ քահանայն։
11եւ հանցէ́ զորայն առաջի տ(եառ)ն յընդունելութի(ւն) առ ՛ի ձէնջ։ Եւ ՛ի վաղիւ անդր յաւուրն առաջնում հանցէ զայն քահանայն։
12եւ արասցէ յաւուրն յորում մատուցանիցէ զորայն, ոչխա́ր անարատ տարեւոր յողջակէ́զ տ(եառ)ն։
13եւ զզոհն իւր երկուս տասանորդս նաշհւոյ զանգելոյ իւղով, զո́հ տ(եառ)ն ՛ի հոտ անուշից տ(եառ)ն. եւ նուէ́ր ն(ո)ր(ա) չորրորդ մասն դորակի գինւոյ.
14եւ պա́ն մի։ Եւ զա(մենայ)ն մուրկ փխրեալ մի́ ուտիցէք մինչեւ յաւուրն յորում մատուցանիցէք պատարագ տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ. օրէ́ն յաւիտենական յազգս ձեր. յա(մենայ)ն բնակութե(ան) ձերում։
15Եւ համարեսջիք ձեզ ՛ի վաղուէ́ շաբաթուն յօրէ յորմէ մատուցանիցէք զորայ ուխտին, եւթն եւթներորդս բովանդակ թուիցես
16մինչեւ ցվաղիւն յետին եւթներորդին թուիցէք. Յիսուն օր, եւ մատուցանիցէք զոհ նոր տ(եառ)ն։
17՛ի բնակութ(են)է ձերմէ մատուցանիցէք պանս նուիրի. երկուս պանս յերկուց տասանորդաց լինիցի պա́ն մի. խմորեալք եփեսցին յառաջնոց արդեանց քոց տ(եառ)ն։
18Եւ մատուցանիցէք ընդ հացիցն եւթն որոջ անարա́տ տարեւորս, եւ զուարակ մի յանդւոց, եւ խոյս երկուս անարատս։ եւ եղիցին յողջակէ́զ տ(եառ)ն. եւ զոհք նոցա եւ նուէրք ն(ո)ց(ա)՝ զո́հ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։
19Եւ առնիցէք նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց, եւ երկուս գառինս տարեւորս ՛ի զոհ խաղաղականաց
20ընդ պանից առաջնոց արմտեացն։ Եւ նուիրեսցէ́ զայն քահանայն նուէ́ր ընդ պանից առաջնոց տրմտեացն յանդիման տ(եառ)ն. հանդերձ երկո́ւ գառամբքն սրբեսցին տ(եառ)ն. քահանային որ մատուցանիցէ զայն՝ եղիցին։
21Եւ կոչեսջիք զօրն զայն անուանեալ եւ կոչեցեալ օր ա(ստուծո)յ, սո́ւրբ եղիցի ձեզ։ զա(մենայ)ն գործ սպասաւորութե(ան) մի́ գործիցէք ՛ի նմա. օրէն յաւիտենական եղիցի յազգս ձեր յա(մենայ)ն բնակու(թ)ե(ան) ձերում։
22Եւ յորժամ հնձիցէք զհունձս երկրի ձերոյ. մի́ առհասարակ զնշխար հնձոց անդին քոյ ՛ի նհձել քում ամփոփեսցես. եւ զանկեալն ՛ի հնձոցն քոց մի́ ժողովեսցես. այլ աղքատին եւ պանդխտին քում թողուցուս զայն. զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
23Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
24խօսեա́ց ընդ որդիսն ի(սրաէ)լի՝ եւ ասասցես։ յամսեան եւթներորդի՝ որ օր մի իցէ ամսոյն, եղիցի ձեզ հանգի́ստ. Յիշատա́կ փողոց՝ կոչեցեալ ս(ուր)բ տ(եառ)ն։
25զա(մենայ)ն գործ սպասաւորութե(ան) մի́ գործիցէք, եւ մատուցանիցէք ողջակէզ տ(եառ)ն։ Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
26՛Ի տասներորդում աւուր՝ ամսոյն եւթներորդի, որ օրն Քաւութե(ան) է, կոչեցեալ սո́ւրբ եղիցի ձեզ. եւ խոնարհեցուսջի́ք զանձինս ձեր յիններորդէ օրէ ամսեան յերեկորեայ. եւ մատուսջիք ողջակէզս տ(եառ)ն։
27Զա(մենայ)ն գործ մի́ գործիցէք յաւուրն յայնմիկ, զի օր՝ քաւութե(ան) է նա ձեզ. քաւե́լ վ(ա)ս(ն) ձեր առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ։
28Ա(մենայ)ն անձն որ ո́չ խոնարհեսցի յաւուրն յայնմիկ, սատակեսցի́ ՛ի ժողովրդենէ իւրմէ։
29եւ ա(մենայ)ն անձն որ գործիցէ գործ յաւուր յայնմիկ, կորիցէ́ անձն այն ՛ի ժողովրդենէ իւրմէ։
30զա(մենայ)ն գործ՝ մի́ գործիցէք։ օրէ́ն յաւիտենական եղիցի յազգս ձեր, յա(մենայ)ն բնակու(թ)ե(ան) ձերում։
31Շաբա́թ շաբաթուց եղիցի ձեզ. եւ խոնարհեցուսջի́ք զանձինս ձեր յիններորդէ օրէ ամսեանն յերեկորեայ մինչեւ ցերեկոյն. շաբաթացուսջի́ք զշաբաթս ձեր։
32Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
33խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցես. ՛ի հնգետասաներորդի աւուր ամսեանն եւթներորդի տօն Տաղաւարահարաց զեւթն օր տ(եառ)ն։
34եւ օրն առաջին կոչեցեալ սո́ւրբ. զա(մենայ)ն գործ սպասաւորութե(ան) մի́ գործիցէք։
35Զեւթն օր մատուցանիջիք ողջակէզս տ(եառ)ն. եւ օրն եւթներորդ կոչեցեալ, սո́ւրբ եղիցի ձեզ, եւ մատուցանիցէք ողջակէզ տ(եառ)ն. քանզի ե́լք են. զա(մենայ)ն գործ սպասաւորու(թ)ե(ան) մի́ գործիցէք։
36Ա́յս են տօնք տ(եառ)ն՝ զորս կոչիցէք կոչեցեալ սո́ւրբս, առ ՛ի մատուցանելոյ ընծայս տ(եառ)ն, զողջակէզս եւ զզոհս իւրեանց, եւ նուէ́րս օրըստօրէ
37առանց շաբաթուց տ(եառ)ն. եւ առանց ընծայիցն ձերոց, եւ առանց ա(մենայ)ն ուխտիցն ձերոց, եւ առանց կամայականաց ձերոց՝ զոր տայցէք տ(եառ)ն։
38Եւ ՛ի հնգետասաներորդում աւուր ամսոյն եւթներորդի՝ յորժամ բովանդակիցէք զարդիւնս երկրին, տօնեսջի́ք տ(եառ)ն զեւթն օր։ յաւուրն առաջնում հանգի́ստ, եւ յաւուրն եւթներորդի հանգի́ստ։
39Եւ առնուցուք ձեզ յաւուրն առաջնում պտուղս զգեղեցիկ ծառոց, եւ կողե́րս յարմաւենեաց, եւ ոստս ՛ի տերեւախիտ ծառոց եւ յուռեաց, եւ զոստս հագնեաց ՛ի ձորոց. ուրա́խ լինել առաջի տ(եառ)ն զեւթն օր։
40Եւ տօնեսջի́ք զնա տօն տ(եառ)ն զեւթն օր տարւոյն. օրէ́ն յաւիտենական յազգս ձեր, յամսեանն եւթներորդի́ տօնեսջիք զնա։
41՛Ի տաղաւա́րս բնակեսջիք զեւթն օր. ա(մենայ)ն բնակքն ի(սրաէ)լի բնակեսցեն ՛ի տաղաւարս։
42զի գիտասցեն ամենայն ազգք ձեր, թէ ՛ի տաղաւարս բնակեցուցի զորդիսդ ի(սրաէ)լի ՛ի հանե́լ ինձ զնոսա յերկրէն եգիպտացւոց. Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
43Եւ պատմեաց մովսէս զտօնս տ(եառ)ն որդւոցն ի(սրաէ)լի։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
2Պատուիրեա́ որդւոցն իսրայէլի. եւ առցեն քեզ եւղ ձիթենեաց սո́ւրբ խակակութ ՛ի լոյս. եւ այրիցի ճրա́գ հանապազորդ
3արտաքոյ վարագուրին ՛ի խորանին վկայու(թ)ե(ան). եւ լուցցէ́ զայն ահարոն եւ որդիք ն(ո)ր(ա), յերեկորեայ մինչեւ ցառաւօտ առաջի տ(եառ)ն անպակաս. օրէն յաւիտենական յազգս ձեր։
4՛Ի վերայ աշտանակին սրբոյ այրիցէ́ք զճրագունսն առաջի տ(եառ)ն մինչեւ ցառաւօտ։
5Եւ առնուցուք նաշի́հ, եւ առնիցէք զայն՝ երկոտասա́ն պան. յերկո́ւց տասանորդաց լինիցի պան մի։
6Եւ դնիցէք զն(ո)ս(ա) երկո́ւս նուէրս. վե́ց պան զմի նուէր ՛ի վ(ե)ր(այ) սեղանոյն սրբոյ առաջի տ(եառ)ն։
7եւ դիցես ՛ի վ(ե)ր(այ) նուիրին կնդրո́ւկ ս(ուր)բ՝ եւ աղ. եւ եղիցին ՛ի հաց յիշատակի զառաջաւոր տ(եառ)ն։
8Յաւուրն շաբաթուց դնիցէք առաջի տ(եառ)ն, հանապազորդ յորդւոցն ի(սրաէ)լի ո́ւխտ յաւիտենական։
9Եւ եղիցի ահարոնի եւ որդւոցն ն(ո)ր(ա), եւ կերիցեն զայն ՛ի սո́ւրբ տեղւոջ. զի սրբութի(ւն) սրբութե(ան)ց է այն նմա ՛ի զոհաւորա́ցն տ(եառ)ն՝ օրէ́ն յաւիտենական։
10Եւ ել որդի կնոջ ի(սրա)էլացւոյ, եւ նա́ էր որդի ա́ռն եգիպտացւոյ ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի, եւ կռուեցան ՛ի բանակին։ Որ յի(սրա)էլացւոյ անտի էր. եւ ա́յր մի ի(սրա)էլացի,
11եւ անուանեալ կնոջն ի(սրա)էլացւոյ զանունն՝ եւ անէծ։ եւ ածին զնա առ մովսէս. եւ անուն մօր նորա սաղամիթ՝ դուստր դաբրեայ, յազգէ դանայ։
12եւ արկին զնա ՛ի պահ, դատել հրամանաւ տ(եառ)ն։
13Եւ խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
14հանէ́ք զայրն որ անէծն՝ արտաքոյ բանակին. եւ դիցեն որք լուան՝ զձեռս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ նորա, եւ քարկոծեսցե́ն զնա ա(մենայ)ն ժողովուրդն։
15Եւ ընդ որդիսն ի(սրաէ)լի խօսեսցիս եւ ասասցես ցնոսա. Ա́յր ոք այր՝ որ անիծանիցէ զա(ստուա)ծ, մե́ղս ընկալցի.
16զի անուանեաց զանուն տ(եառ)ն՝ մահո́ւ մեռցի. քարընկէցութ(եամ)բ քարկո́ծ արասցեն զնա ամենայն ժողովուրդն. եթէ պանդո́ւխտ իցէ՝ եւ եթէ բնակ, յանուանել ն(ո)ր(ա) զանուն տ(եառ)ն, սատակեսցի́։
17Եւ մարդ ոք՝ որ հարկանիցէ զա(մենայ)ն անձն մարդոյ՝ եւ մեռանիցի, մահո́ւ մեռանիցի եւ նա։
18Եւ որ հարկանէ զանասուն, ա́նձն ընդ անձին տուժեսցի։
19Եւ եթէ եղիցէ́ ոք զընկեր իւր. ո(ր)պ(էս) արարն՝ նոյնպէս արասցի նմա։
20Բեկումն ընդ բեկման, ա́կն ընդ ական, ատամն ընդ ատաման. ո(ր)պ(էս) առնիցէ ոք զխեղու(թ)ի(ւն)՝ նո́յնպէս հատուսցի նմա։
21Եւ որ հարկանէ զմարդ՝ եւ մեռանիցի, մահո́ւ մեռանիցի եւ նա́։
22իրաւունք՝ մի եւ նո́յն կացցեն, եկին, եւ բնակին. զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
23Եւ խօսեցաւ մովսէս ընդ որդիսն ի(սրաէ)լի եւ հանին զայրն որ անէծն՝ արտաքոյ բանակին. եւ քարկոծ արարին զնա՝ ա(մենայ)ն ժողովուրդն քարամբք. եւ որդիքն ի(սրաէ)լի արարին՝ ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր մովսիսի։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ ՛ի լերինն սինայ՝ եւ ասէ։
2խօսեա́ց ընդ որդիսն ի(սրաէ)լի՝ եւ ասասցես ցն(ո)ս(ա)։ Եթէ մտանիցէք յերկիրն զոր ես տա́ց ձեզ, եւ հանգչիցի́ երկիրն զոր տաց ձեզ. զի շաբա́թ տ(եառ)ն է։
3զվե́ց ամ վարեսցես զա́նդ քո, եւ զվե́ց ամ յատցես զայգի քոյ, եւ ժողովեսցե́ս զպտուղ նորա.
4Յամին եւթներորդի շաբաթ հանգիստ եղիցի երկրին. զի շաբաթ տ(եառ)ն է. զանդ քո ո́չ վարեսցես, եւ զայգի քո ո́չ յատցես.
5եւ զինքնեակն անդոյ քոյ որ գայցէ՝ ո́չ հնձեսցես, եւ զխաղող սրբութե(ա)ն քոյ ո́չ կթեսցես. զի ա́մ հանգստեան է այն երկրին։
6Եւ եղիցի շաբա́թ երկրին ձերոյ, կերակուր՝ ձե́զ, եւ ծառային քում, եւ աղախնո́յ քում, եւ վարձակին քում, եւ պանդխտին յեցելոյ ՛ի քեզ.
7եւ անասնոյ քում, եւ գազանաց որ իցեն յերկրին քում. եղիցի ա(մենայ)ն բերն նորա՝ ՛ի կերակուր։
8Եւ թուեսցե́ս դու քեզ եւթն հանգիստ ամաց, եւ եւթն ամ եւթնեկին. եւ եղիցին եւթն եւթներորդքն ամաց՝ քառասուն եւ ինն ամ։
9Եւ ա́զդ առնիցէք բարբառով փողոյ յա(մենայ)ն երկրին ձերում, յամսեանն եւթներորդի՝ որ օր տասն իցէ ամսոյն. յաւուրն քաւութե(ան) ա́զդ արասջիք փողով ընդ ամենայն երկիրն ձեր։
10Եւ սրբեսջի́ք զամն յիսներորդ տարւոյն, եւ քարոզեսջի́ք թողութի(ւն) ՛ի վերայ երկրին՝ ամենայն բնակչաց ն(ո)ր(ա). զի տարի թողու(թ)ե(ա́ն) եղիցի ձեզ այն ազդեցու(թ)ի(ւն)։ Եւ դարձցի́ իւրաքանչիւրոք ՛ի ստացուածս իւր, եւ իւրաքանչիւրոք յա́զգ իւր երթիցէ.
11զի թողութե(ան) ազդեցութի(ւն) է այն։ Ամն յիսներորդ՝ եղիցի ձեզ տարեկա́ն. մի́ սերմանիցէք, եւ մի́ հնձիցէք զինքնեակս ն(ո)ր(ա)՝ որ ելանիցեն. եւ մի́ կթիցէք զսրբեցեալս ն(ո)ր(ա).
12զի թողութե(ան) ազատութի(ւն) է, սո́ւրբ լինիցի ձեզ. ՛ի դաշտա́ց կերիջիք զարմտիսն ն(ո)ր(ա)։
13Յամին ազդեցու(թ)ե(ան) թողու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)՝ դարձցի́ իւրաքանչիւրոք ՛ի ստացուած իւր։
14Ապա թէ վաճառեսցէ ոք վաճառ ընկերի իւրում, եւ ստասցի́ յընկերէ իւրմէ, մի́ նեղեսցէ այր զընկեր իւր.
15Ըստ թուոյ ամացն յետ ազդեցու(թ)ե(ա)ն. ստասցի յընկերէ իւրմէ ը(ս)տ թուոյ ամաց արմտեացն վաճառեսցի քեզ.
16ըստ յաճախելոյ արմտեացն յաճախեսցէ զստացուածն իւր. եւ ը(ս)տ պակասելոյ ամա́ցն պակասեցուսցէ զստացուածսն իւր. զի ըստ թուոյ արդեանցն վաճառեսցէ զնա քեզ։
17մի́ նեղեսցէ այր զընկեր իւր։ Եւ երկնչիցի́ս ՛ի տն(թեն)է ա(ստուծո)յ քումմէ. ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
18Եւ արասջի́ք զա(մենայ)ն իրաւունս իմ, եւ զա(մենայ)ն դատաստանս իմ. եւ պահեսջի́ք եւ արասջիք զն(ո)ս(ա). եւ բնակեսջի́ք յերկրին յուսով։
19եւ տացէ́ երկիրն զբերս իւր, եւ կերիջիք ցյա́գ. եւ բնակեսջի́ք ՛ի նմա վստահութ(եամ)բ։
20Ապա թէ ասիցէք՝ զի՞նչ կերիցուք յամին եւթներորդի յայնմիկ, եթէ ո́չ սերմանիցեմք՝ եւ ո́չ ժողովիցեմք զարմտիս մեր։
21Առաքեցի́ց զօրհնութի(ւն)ս իմ ՛ի ձե́զ յամին վեցերորդի. եւ արասցէ զարդիւնս իւր երի́ց ամաց.
22եւ սերմանեսջի́ք յամին ութերորդի. եւ կերիջիք զհին արդեանցն մինչեւ ցամն իններորդ. մինչեւ գայցեն արմտիք ն(ո)ր(ա), կերիջիք հին ՛ի հնոյ։
23Եւ երկիրն ո́չ վաճառեսցի ՛ի հաստատութի(ւն). զի ի́մ է երկիրն. քանզի պանդուխտք եւ նժդե́հ էք դուք առաջի իմ։
24եւ ըստ ա(մենայ)ն երկրին կալուածոյ ձերոյ՝ փրկա́նս տաջիք երկրին։
25Եւ եթէ աղքատասցի եղբայր քո որ ընդ քե́զ իցէ, եւ վաճառեսցէ́ ՛ի կալուածոց իւրոց. եւ եկեսցէ մերձաւորիչն՝ որ մերձաւո́ր իցէ նորա, եւ փրկեսցէ́ զվաճառ եղբօր իւրոյ։
26Ապա թէ չիցէ́ ուրուք մերձաւորիչ, եւ ձեռնհա́ս իցէ. եւ գտանիցի նմա բաւական փրկանացն իւրոց.
27եւ համարիցի զամս վաճառին իւրոյ, եւ հատուսցէ կարողն ա́չնն որում վաճառեա́ց նմա, եւ դարձցի́ ՛ի կալուածս իւր։
28Ապա թէ ո́չ գտցի ՛ի ձեռին նորա բաւականն՝ առ ՛ի հատուցանելոյ նմա. եղիցի վաճառ ն(ո)ր(ա) ա́յնմ որ ստացաւն զնա մինչեւ յամն թողութե(ան)։ եւ ելցէ յամին թողութե(ան), եւ դարձցի́ անդրէն ՛ի կալուածս իւր։
29Եւ եթէ վաճառեսցէ ոք տո́ւն բնակութե(ան) ՛ի պարսպաւո́ր քաղաքի. եղիցին փրկանք ն(ո)ր(ա) մինչեւ ՛ի կատարել տարւոյն աւուրցն վաճառի նորա. օրաթուի́ լինիցին փրկանքն ն(ո)ր(ա)։
30Ապա թէ ո́չ փրկիցի՝ մինչեւ լնուցու ն(ո)ր(ա) տարին ողջոյն, հաստատեսցի́ տունն որ իցէ ՛ի պարսպաւո́ր քաղաքի հաստատու(թեամ)բ ստացողին իւրոյ յազգս իւր. եւ ելցէ ՛ի թողու(թ)ե(ա)ն։
31Իսկ տո́ւնք, որ յաւա́նս իցեն, որոց պարիսպ ո́չ իցէ շուրջանակի, ընդ ա́նդս երկրի համարեսցին, եւ հանապազ ընդ փրկանօք լիցին. եւ ՛ի թողու(թ)ե(ա)ն ելցե́ն։
32Եւ ՛ի քաղաքս ղեւտացւոց տունք, որ ՛ի քաղաքս կալուածոց ն(ո)ց(ա) իցեն, ընդ փրկանօք լինիցին հանապազ որ ՛ի մէջ ղեւտացւոցն իցէ։
33Եւ որոք փրկեսցէ ՛ի ղեւտացւոց անտի, ելցէ վաճառ տա́նց քաղաքաց կալուածոցն ն(ո)ց(ա) ՛ի թողութե(ա)ն. զի տունք քաղաքացն ղեւտացւոցն կալուածք ն(ո)ց(ա) են ա́յն ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի։
34Եւ ագարակք զատուցեալք ՛ի քաղաքս ն(ո)ց(ա)՝ մի́ վաճառեսցին. զի կալուած յաւիտենական է այն ն(ո)ց(ա)։
35Եւ եթէ աղքատանայցէ եղբայր քո եւ տկարանայցէ ձեռօք՝ առ քե́զ պատսպարեսցես զնա, իբրեւ զե́կն եւ զպանդուխտն. եւ կեցցէ́ եղբայրն քո՝ ոե ընդ քեզն իցէ։
36Մի́ առնուցուս ՛ի նմանէ վա́շխ եւ տոկոսիս. եւ երկնչիցի́ս ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ, զի ե́ս եմ տ(է)ր, եւ կեցցէ́ եղբայր քո ընդ քեզ։
37զարծաթ քո մի́ տացես նմա ընդ տոկոսեօք, եւ զկերակուր քո մի́ տացես նմա ը(ստ) շարիատիւ։
38Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր, որ հանի զձեզ յերկրէն եգիպտացուց, տա́լ ձեզ զերկիրն քանանացւոցն, առ ՛ի լինելոյ ձեր ա(ստուա)ծ։
39Եւ եթէ տնանկասցի́ եղբայր քո որ ը(ստ) քեզ՝ եւ վաճառեսցի́ քեզ, մի́ ծառայեսցէ քեզ զծառայութի(ւն) ստրկի,
40իբրեւ զվարձկան։ իբրեւ զպանդո́ւխտ եղիցի քեզ. մինչեւ յա́մն թողութե(ան) գործեսցէ առ քեզ։
41Եւ ելցէ́ ՛ի թողու(թ)ե(ա)ն ինքն եւ որդիք իւր ընդ իւր, եւ դարձցի́ յազգ իւր, եւ ՛ի հայրենի́ կալուածս իւր երթիցէ։
42Զի ծառայք ի́մ են ն(ո)ք(ա) զորս եւ հանի յերկրէն եգիպտացւոց. մի́ վաճառեսցին ՛ի վաճառ ստրկի.
43եւ մի́ տառապեցուսցես զնա ընդ աշխատութ(եամ)բ. եւ երկնչիցի́ս ՛ի տ(թեն)է ա(ստուծո)յ քումմէ։
44Եւ ծառայ՝ կամ աղախին որչափ եւ լինիցին քեզ յազգացն որ շուրջ զքեւն իցեն, ՛ի նոցանէ ստասջի́ք.
45եւ յորդւոց պանդխտացն՝ որ ՛ի միջի́ ձերում իցեն, ՛ի նոցանէ́ ստանայցէք, եւ յազգականա́ց ն(ո)ց(ա) որչափ ինչ լինիցին յերկրին ձերում՝ եղիցին ձեզ ՛ի կալուածս.
46եւ բաժանեսջի́ք զն(ո)ս(ա) որդւոց ձերոց յետ ձեր, եւ եղիցին ձեզ ստրո́ւկք յաւիտեան։ Բայց յեղբարց ձերոց յորդւոցն ի(սրաէ)լի՝ իւրաքանչի́ւրոք զեղբայր իւր մի́ տառապեցուցանիցէք աշխատութ(եամ)բ։
47Եւ եթէ բաւակա́ն իցէ ձեռն եկին եւ պանդխտին որ առ քեզ իցէ. եւ չքաւորեա́լ եղբայր քո վաճառեսցի եկի́ն կամ պանդխտի որ առ քեզ իցէ՝ անդէն ծնելոյ պանդխտին։
48Յե́տ վաճառելոյն ն(ո)ր(ա) փրկա́նք լինիցին նմա։ մի́ ոք՝ որ եւ իցէ յեղբարց իւրոց՝ փրկեսցէ́ զնա։
49եղբա́յր հօր՝ կամ որդի հօրեղբօր փրկեսցէ զնա. կամ ոք յընտանեա́ց մարմնոյ իւրոյ ՛ի ցեղէ́ իւրմէ փրկեսցէ զնա։ Ապա թէ ի́ւր իսկ զձեռամբ իցէ՝ ինքնին փրկեսցէ զանձն.
50եւ համարեսցի́ ընդ ստացողին իւրոյ, յամէ անտի յորմէ վաճառեցաւ նա մինչեւ ցա́մն թողութե(ան). եւ եղիցի արծաթ գնոց ն(ո)ր(ա) իբրեւ վարձկանի. ա́մ յամէ որչափ իցէ́ ընդ նմա։
51Եւ եթէ աւելի́ եւս քան զայն ամս կայցէ, տացէ́ զփրկանս իւր յարծաթոյ ստացուածոյն իւրոյ։
52Եւ եթէ սակա́ւ ինչ կայցէ յամաց անտի մինչեւ ցամն թողութե(ան). համարեսցի́ իւր ըստ ամացն իւրոց, եւ տացէ զփրկանս իւր
53իբրեւ զվարձկան ա́մ յամէ, որչափ եւ իցէ́ ընդ նմա. եւ մի́ տառապեցուցանիցէ զնա աշխատու(թեամ)բ առաջի քո։
54Ապա թէ ո́չ փրկեսցէ զնա ը(ս)տ այսմ օրինակի, ելցէ́ յամին թողութե(ան), ինքն եւ որդիք իւր ընդ նմա։
55զի ի́մ են որդիքն ի(սրաէ)լի ստրուկք. ծառայք ի́մ են, զորս հանի յերկրէն եգիպտացւոց։
1Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։
2Զշաբաթս իմ պահեսջի́ք, եւ ՛ի սրբու(թ)ե(ան)ց իմոց երկնչիջի́ք. զի ե́ս եմ տ(է)ր։
3Եթէ ըստ հրամանաց իմոց գնայցէք, եւ զպատուիրանս իմ պահիցէք, եւ առնիցէք զնոսա՝ Տա́ց ձեզ անձրեւ ՛ի ժամանակի իւրում.
4եւ երկիրն տացէ́ զարմտիս իւր. եւ ծա́ռք դաշտաց տացեն զպտուղս իւրեանց։
5Եւ հասցեն ձեր կա́լք ՛ի կութս, եւ կո́ւթք ՛ի սերմանս հասանիցեն ձեր. եւ կերիջի́ք զհաց ձեր ցյա́գ, եւ բնակեսջի́ք անհոգու(թեամ)բ յերկրին ձերում։
6Եւ տաց խաղաղու(թ)ի(ւն) յերկրին ձերում. եւ պատերազմ մի́ անցցէ ընդ երկիր ձեր. եւ ննջիցէ́ք, եւ ո́չ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ զձեզ. եւ կորուսի́ց զգազանս չա́րս յերկրէ ձերմէ.
7եւ հալածեցից զթշնամիս ձեր, եւ անկանիցի́ն առաջի ձեր սպանմամբ։
8Եւ հալածիցեն ՛ի ձէնջ հինգք զհարիւրս. եւ հարիւրք ՛ի ձէնջ հալածեսցեն զբե́ւրս, եւ անկանիցին թշնամիք ձեր առաջի ձեր սրո́վ։
9Եւ հայեցա́յց ՛ի ձեզ. եւ աճեցուցի́ց զձեզ, եւ բազմացուցի́ց զձեզ. եւ հաստատեցի́ց զուխտ իմ ՛ի ձեզ։
10եւ կերիջի́ք զհին՝ եւ զհնո́յ հին. եւ զհինն յերեսաց նորոյն հանիջի́ք ՛ի բաց։
11Եւ հաստատեցի́ց զուխտ իմ ՛ի ձեզ. եւ ո́չ գարշեսցի անձն իմ ՛ի ձէնջ։
12եւ գնացի́ց ՛ի ձեզ, եւ եղէց ձեր ա(ստուա)ծ. եւ դուք եղիջիք ինձ ՛ի ժողովուրդ։
13Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր՝ որ հանի զձեզ յերկրէն եգիպտացւոց, մինչ էիք դուք ծառայք. եւ խղեցի́ զկապանս լծոյն ձերոյ, եւ ածի զձեզ համարձակութ(եամ)բ։
14Ապա թէ ոչ լսիցէք ինձ, եւ ո́չ առնիցէք զա(մենայ)ն հրամանս իմ զայսոսիկ,
15այլ հեստիցէ́ք սոցա. եւ յիրաւանց իմոց տաղտկանայցեն անձինք ձեր, առ ՛ի չառնելո́յ ձեզ զա(մենայ)ն զպատուիրանս իմ, եւ ցրելո́յ զուխտն իմ։
16Արարից նո́յնպէս եւ ե́ս ձեզ. հաստատեցից ՛ի վ(ե)ր(այ) ձեր տագնապաւ տարակուսա́նս, զքո́ս եւ զդալուկն. որ՝ սորեցուցանիցեն զաչս ձեր, եւ հաչիցէք յանձինս ձեր. եւ սրմանիջիք ՛ի սնոտիս զսերմանիս ձեր. եւ զայն հակառակո́րդք ձեր կերիցեն։
17Հաստատեցի́ց զերեսս իմ ՛ի ձեզ. եւ անկանիջի́ք առաջի թշնամեաց ձերոց. եւ հալածեսցեն զձեզ ատելիք ձեր. եւ լինիջի́ք փախստեա́յք առանց ուրուք հալածելոյ զձեզ։
18Եւ եթէ տակաւին ո́չ լսիցէք ինձ՝ յաւելից խրատել զձեզ եւթնպատի́կ ՛ի վ(ե)ր(այ) մեղացն ձերոց։
19եւ խորտակեցից զհպարտու(թ)ի(ւն) ամբարտաւանու(թ)ե(ան)ց ձերոց. եւ արարից ձեզ զերկինս երկաթի, եւ զերկիր ձեր իբրեւ պղնձի́։
20եւ եղիցի ընդունայն զօրու(թ)ի(ւն)դ ձեր. եւ մի́ տացէ երկիր ձեր զսերմանիս իւր, եւ մի́ ծառ վայրաց տացէ զպտուղ իւր։
21Եւ եթէ տակաւին գնայցէք դուք խոտորնա́կս, եւ ո́չ կամիցիք լսե́լ ինձ. յաւելի́ց ձեզ հարուածս եւթնպատիկ ըստ անօրէնու(թ)ե(ան) ձերում։
22եւ առաքեցից ՛ի վ(ե)ր(այ) ձեր գազա́նս չարս երկրի, եւ կերիցե́ն զձեզ, եւ սատակեսցեն զանասունս ձեր։ եւ նուազո́ւնս արարից զձեզ. եւ կուրասցին ճանապարհք ձեր։
23Ապա թէ այնո́ւ եւս ոչ խրատիցիք. այլ տակաւին խոտորնա́կս գնայցէք ընդիս.
24գնացից եւ ես ը(ստ) ձեզ բարկու(թեամ)բ խոտորնակս. եւ հարի́ց զձեզ եւթնպատիկ փոխանակ մեղաց ձերոց։
25եւ սատակեցի́ց զձեզ սրով, խնդրել զվրէժ ուխտին։ եւ թէ ամրանայցէք ՛ի քաղաքս ձեր, առաքեցից մա́հ ՛ի ձեզ. եւ մատնեսջիք ՛ի ձեռս թշնամեաց։
26՛Ի նեղել զձեզ ռոճկաւ հացի, եփեսցեն տա́սն կին զհացն ձեր ՛ի միում թոնրի, եւ տացեն զհացն ձեր կշռո́վ. եւ կերիջիք եւ մի́ յագիջիք։
27Եւ եթէ այնու ո́չ եւս լուիցէք ինձ. այլ գնայցէք ընդիս խոտորնակս.
28եւ ե́ս գնացից ընդ ձեզ բարկութ(եամ)բ խոտորնակս։ Եւ խրատեցի́ց զձեզ եւթնպատիկ ըստ մեղաց ձերոց.
29եւ կերիջիք զմարմինս ուստերաց եւ դստերաց ձերոց,
30եւ կործանեցի́ց զարձանս ձեր. եւ աւերեցի́ց զփայտեղէն ձեռագործս ձեր. եւ արկից զդիս ձեր զդիակամբք կռոց ձերոց. եւ գարշեսցի́ անձն իմ ՛ի ձէնջ։
31Եւ արարից զքաղաքս ձեր աւերա́կս, եւ թափո́ւր արարից զսրբութի(ւն)ս ձեր. եւ ո́չ հոտոտեցայց ՛ի հոտ զոհից ձերոց։
32եւ աւերեցի́ց զերկիրն ձեր. եւ զարմասցի́ն ընդ նա թշնամիքն ձեր, որ բնակեալ իցեն ՛ի նմա։
33Եւ ցրեցի́ց զձեզ ընդ ազգս. եւ սատակեսցէ́ զձեզ սուրն եկեալ ՛ի վ(ե)ր(այ). եւ եղիցի երկիրն ձեր աւերա́կ, եւ քաղաքքն ձեր թափո́ւրք։
34Յայնժամ հաճեսցի́ երկիրն ընդ շաբաթս իւր զա(մենայ)ն աւուրս աւերածոյն իւրոյ.
35եւ դուք եղիջիք յերկրին թշնամեաց ձերոց յերկի́ր օտար։ Յայնժամ շաբաթասցի́ երկիրն ձեր, եւ հաճեսցի ը(ստ) շաբաթս իւր զա(մենայ)ն աւուրս աւերածոյն իւրոյ. եւ շաբաթասցի զշաբաթսն զոր ո́չ շաբաթացաւ ՛ի շաբաթս ձեր, ՛ի ժամանակի յորում բնակէիքն ՛ի նմա։
36Եւ ՛ի վ(ե)ր(այ) մնացելոցն ՛ի ձէնջ ածից դողո́ւմն ՛ի սիրտս ն(ո)ց(ա) յերկրին թշնամեաց իւրեանց. եւ հալածեսցէ́ զն(ո)ս(ա) ձայն տերեւոյ խարխափելոյ. եւ փախիցեն ո(ր)պ(էս) փախչիցին ՛ի պատերազմէ. եւ անկանիցի́ն առանց ուրուք հալածելոյ։
37Եւ թողցէ́ եղբայր զեղբայր իւր իբրեւ ՛ի պատերազմի՝ առանց ուրուք զհետ մտանելոյ. եւ ո́չ կարիցէք ընդդէմ դառնալ թշնամեաց ձերոց։
38եւ կորնչիցիք ՛ի մէջ ազգաց. եւ կերիցէ́ զձեզ երկիրն թշնամեաց ձերոց։
39Եւ մնացեալքն ՛ի ձէնջ սատակեսցի́ն վ(ա)ս(ն) մեղաց իւրեանց յերկրի́ թշնամեաց իւրեանց. եւ վ(ա)ս(ն) մեղաց հա́րց իւրեանց՝ որ ը(ստ) նոսա մաշեսցին։
40Եւ խոստովա́ն լիցին զմեղս իւրեանց եւ զհա́րց իւրեանց, զի յանցեան, եւ արհամարհեցին զիս։ եւ զի գնացին առաջի իմ խոտորնա́կս.
41եւ ես գնացի́ց ընդ ն(ո)ս(ա) բարկու(թեամ)բ խոտորնակս, եւ կորուսի́ց զն(ո)ս(ա) յերկրի թշնամեաց իւրեանց։ յայնժամ ամաչեսցէ́ սիրտ նոցա անթլփատ. եւ յայնժամ հաճեսցի́ն ընդ մեղս իւրեանց։
42Եւ յիշեցի́ց զուխտն յակոբայ, եւ զուխտն իսահակայ, եւ զուխտն աբրահամու յիշեցի́ց. եւ զերկիրն յիշեցից։
43եւ երկիրն լքցի́ ՛ի ն(ո)ց(ա)է։ յայնժամ ընկալցի երկիրն զշաբաթս իւր, յաւերել ն(ո)ր(ա) վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա). եւ ն(ո)ք(ա) ընկալցի́ն զանօրէնու(թ)ի(ւն)ս իւրեանց. փոխանակ զի զիրաւունս իմ արհամարհեցին, եւ ՛ի հրամանաց իմոց տաղտկացաւ անձն ն(ո)ց(ա)։
44Եւ ես՝ մինչդեռ էին յերկրի թշնամեացն իւրեանց, ո́չ արարի զն(ո)ս(ա) անտես. եւ ո́չ տաղտկացայ նոքօք առ ՛ի սատակելոյ զն(ո)ս(ա)՝ ցրե́լ զուխտ իմ որ ընդ ն(ո)ս(ա). զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ն(ո)ց(ա)։
45Եւ յիշեցի́ց զառաջին ուխտն ն(ո)ց(ա), յորժամ հանի զն(ո)ս(ա) յերկրէն եգիպտացւոց ՛ի տանէ ծառայութե(ան). առաջի ա(մենայ)ն ազգաց՝ լինել ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ. զի ես եմ տ(է)ր։ Ա́յս են իրաւունք եւ հրամանք՝ եւ օրէնք, զոր ետ տ(է)ր ՛ի մէջ իւր՝ եւ ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի ՛ի լերինն սինայ՝ ՛ի ձեռն մովսիսի։
1Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
2խօսեա́ց ընդ որդիսն ի(սրաէ)լի՝ եւ ասասցե́ս ցնս։ Որ ոք ուխտեսցէ ուխտս, տալ զգինս անձին իւրոյ տ(եառ)ն.
3եղիցին գի́նք արուի ՛ի քսանամենից մինչեւ զվաթսնամեանս. եղիցի դինք ն(ո)ր(ա) յիսուն երկդրամեան արծաթոյ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն։
4եւ եգին՝ լիցի́ն գինք՝ երեսուն երկդրամեան։
5Ապա թէ ՛ի հինգամենից մինչեւ ցքսան ամսն լինիցին՝ գինք արուին՝ քսան երկդրամեան, եւ եգին՝ տասն երկդրաման։
6Եւ յամսօրէից մինչեւ ցհինգեմեանս՝ եղիցի արուին՝ հինգ երկդրամեան արծաթոյ, եւ եգին՝ երեք երկդրամեանք արծաթոյ։
7Ապա թէ ՛ի վաթսնամենից եւ ՛ի վե́ր իցէ. եթէ արու իցէ, եղիցին գինք ն(ո)ր(ա) հնգետասան երկդրամեան արծաթոյ. եւ իգին՝ տա́սն երկդրամեան։
8Ապա թէ աղքա́տ իցէ ՛ի գնոցն. կացցէ́ առաջի քահանային, եւ հատցէ́ նմա քահանայն գին։ եւ որչափ ինչ ՛ի կարի իցէ ՛ի ձեռին ուխտաւորին՝ արկցէ́ նմա գինս քահանայն։
9Եւ եթէ յանասնոց մատուցանելեա́ց տ(եառ)ն իցէ պատարագն. որչափ ինչ տացէ ՛ի ն(ո)ց(ա)է տ(եառ)ն սո́ւրբ լիցի։
10եւ մի́ փոխանակեսցէ զլաւն ընդ յոռւոյն, եւ մի́ զյոռին ընդ լաւին։ ապա թէ փոխանակելո́վ փոխանակեսցէ զայն անասուն ընդ անասնոյ, եղիցի եւ ա́յն փոխանակն սո́ւրբ։
11Ապա թէ յա(մենայ)ն անասնոց անսրբո́ց իցէ՝ յորոց ո́չ մատչիցի պատարագ տ(եառ)ն. կացուսցէ́ զանասունն առաջի քահանային։
12եւ արկցէ́ նմա գինս քահանայն ՛ի մէջ լաւին եւ յոռւոյն. եւ որպէս զիարդ արկցէ́ նմա գինս քահանայն՝ ա́յն կացցէ։
13Իսկ եթէ փրկելով փրկեսցէ զնա. եւ զհինգերորդ մասն գնո́ց նորա յաւելցէ ՛ի նոյն։
14Եւ մարդ ոք՝ որ սրբեսցէ զտուն իւր սրբութի(ւն) տ(եառ)ն, արկցէ́ նմա գինս քահանայն ՛ի մէջ լաւին եւ յոռւոյն. եւ որպէս զիարդ արկցէ́ նմա գինս քահանայն, նո́յն կացցէ։
15Ապա թէ որ սրբեացն զնա՝ փրկեսցէ́ զտուն իւր, յաւելցէ́ եւ զհինգերորդ մասն արծաթոյ գնոց ն(ո)ր(ա) ՛ի նոյն. եւ նմա́ իսկ եղիցի։
16Եւ եթէ յանդոյ կալուածոց իւրոց սրբեսցէ ոք ինչ տ(եառ)ն, եղիցին գինք ն(ո)ր(ա) ըստ սերման իւրում։ քոռի միոջ գետնոյ եղիցի յիսուն երկդրամեան արծաթոյ։
17Եւ եթէ յամէ թողու(թ)ե(ա)ն սրբեսցէ զանդն իւր. ըստ գնոցն որչափ ինչ իցեն, կացցէ։
18Ապա թէ յետ թողութե(ա)ն սրբեսցէ զանդն իւր. համարեսցի́ նմա քահանայն զարծաթն յա́յլ եւս ամսն՝ մինչեւ ցտարին թողու(թ)ե(ան). եւ հատցէ́ փոքր ինչ ՛ի գնոց անտի նորա։
19Ապա թէ փրկեսցէ զանդն որ սրբեացն զնա, յաւելցէ́ զհինգերորդ մասն արծաթոյ ՛ի գինս իւր. եւ նորա́ իսկ լիցի։
20Ապա թէ ոք փրկեսցէ զանդն իւր, եւ վաճառեսցէ́ զանդն իւր այլո́ւմ մարդոյ. մի́ եւս փրկեսցի́.
21այլ եղիցի անդն ելեալ՝ ՛ի թողու(թ)ե(ա)ն սո́ւրբ տ(եառ)ն, իբրեւ զերկիր մի զատուցեալ՝ քահանա́յին եղիցի ՛ի կալուած։
22Ապա թէ յանդոյ զոր գնեալ իցէ, եւ չիցէ́ յիւրոց կալուածոց՝ սբեսցէ տ(եառ)ն,
23հաշուեսցի́ ընդ նմա քահանայն ՛ի գնոցն մինչեւ ցտարին թողութե(ան). եւ տացէ զգինսն յաւուր յայնմիկ սրբութի(ւն) տ(եառ)ն։
24Եւ յամին թողու(թ)ե(ան) դարձցի անդն՝ անդրէն առ ա́յրն յորմէ ստացեալ իցէ. որոյ ի́ւր իսկ էր կալուած երկրին։
25Եւ ա(մենայ)ն գինքն եղիցին ըստ սրբութե(ան) կշռոցն. քսա́ն գանգ լիցի երկդրամեանն։
26Եւ ա(մենայ)ն անդրանիկ որ ծնանիցի ՛ի խաշանց քոց՝ տ(եառ)ն լիցի. եւ մի́ ոք փրկեսցէ զայն. եթէ արջա́ռ իցէ, եւ եթէ ոչխար՝ տ(եառ)ն լիցի։
27Եւ եթէ ՛ի չորքոտանեաց անսրբոց՝ փրկիցէ́ ը(ս)տ գնոց իւրոց. զհինգերո́րդ մասն ՛ի նոյն յաւելցէ՝ եւ նորի́ն լիցի։ ապա թէ ոչ փրկեսցի՝ վաճառեսցի́ ըստ գնոց իւրոց։
28Ա(մենայ)ն նուէր՝ զոր նուիրեսցէ ոք տ(եառ)ն՝ յա(մենայ)նէ որ ինչ իւր իցէ ՛ի մարդոյ մինչեւ յանասուն, եւ յանդոյ մինչեւ ցկալուածս իւր, մի́ դարձցի անդրէն՝ եւ մի́ փրկեսցի։ ա(մենայ)ն նուէր՝ ս(ուր)բ սրբու(թ)ե(ան)ց լիցի տ(եառ)ն։
29Ամենայն նուէր՝ որ նուիրիցի ՛ի մարդկանէ, մի́ փրկեսցի, այլ մահո́ւ մեռանիցի։
30Ամենայն տասանորդ յերկրէ՝ ՛ի սերմանեաց երկրին, եւ ՛ի պտղոց ծառոց՝ տ(եառ)ն է ՛ի սրբութի(ւն) տ(եառ)ն։
31Եւ եթէ փրկելո́վ ոք փրկեսցէ զտասանորդ իւր, զհինգերորդ մասն յաւելցէ ՛ի նոյն, եւ նորի́ն լիցի։
32Եւ ա(մենայ)ն տասանորդ՝ արջառոյ եւ ոչխարի, եւ ա(մենայ)ն տասանորդ որ մտանիցէ ընդ թուով գաւազանի՝ սրբու(թ)ի(ւն) տ(եառ)ն լիցի։
33Մի́ լիցի խտիր ընդ բարին եւ ընդ յոռին. եւ մի́ փոխանակեսցես զբարին ընդ յոռւոյ. ապա թէ փոխանակելո́վ փոխանակեսցես. եւ նա́ եւ փոխանակն իւր եղիցին ս(ուր)բ՝ եւ մի́ փրկեսցին։
34Ա́յս են պատուիրանք՝ զոր պատուիրեաց տ(է)ր մովսիսի առ որդիսն ի(սրաէ)լի ՛ի լերինն սինայի։