Библия
close
selection_close

Копировать цитату из Библии

В закладки

2ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹի(ւն) եւ զխրատ՝
3իմանալ զբանս հանճարոյ։ ընդունել զդարձուածս բանից։ ՛Ի մի́տ առնուլ զարդարութի(ւն) ճմմարիտ, եւ ուղղել զիրաւունս։
4Զի տացէ անմեղաց զխորագիտութի(ւն). մանկանց տղայոց զմիտս եւ զհանճար։
5Որոց իբրեւ լուիցէ իմաստունն՝ իմաստնագոյն լիցի, իսկ որ հանճարեղն իցէ՝ զառաջնորդութի(ւն) ստասցի։
6՛ի մի́տ առցէ զառակս եւ զբանս խորինս, զճառս իմաստնոց եւ զառակս ն(ո)ց(ա)։
7Սկիզբն իմաստու(թ)ե(ան) երկեւղ տ(եառ)ն. հանճա́ր բարի ամենեցուն որ առնեն զնա։ պաշտօ́ն բարի առ ա(ստուա)ծ՝ սկիզբն զգօնու(թ)ե(ան)։ զիմաստու(թ)ի(ւն) եւ զխրատ՝ ամպարիշտք անգոսնեն։

1

21եւ ՛ի գլուխս պարսպաց քարոզի, եւ առ դրունս հզօրաց յաճախէ. եւ ՛ի դրունս քաղաքաց համարձակեալ խօսի։
22Ցորքան ժամանակս անմեղք իցեն զհետ արդարու(թ)ե(ան), մի́ ամաչեսցեն։ Իսկ անմիտք ցանկացօղք թշնամանաց՝ ամպարշտեալք ատեցին զիմաստութի(ւն).
23եւ դատապարտք եղեն յանդիմանութե(ան)ց։ Ահաւասիկ առաջի առնեմ ձեզ զհոգւոյ իմոյ զպատգամս. ուսուցից զբանս իմ ձեզ։
24Քանզի կոչէի եւ ո́չ լսէիք՝ յերկարէի զբանս իմ՝ եւ ո́չ անսայիք։
25Այլ ապա́խտ առնէիք զխորհուրդս իմ. եւ յանդիմանութե(ան)ց իմոց ո́չ անսայիք։

4

8Լո́ւր որդեակ խրատու հօր քոյ, եւ մի́ մերժեր զօրէնս մօր քոյ.
9զի պսակ շնորհաց ընկալցի գլո́ւխ քո. եւ մանեակ ոսկի ՛ի պարանոցի քում։
10Որդեակ՝ մի́ խաբեսցեն զքեզ ա́րք ամպարիշտք. եւ մի́ ախորժեսցես՝
11եթէ կոչեսցեն զքեզ՝ եւ ասիցեն. ե́կ ը(նդ) մեզ՝ կցո́րդ լեր արեան. ծածկեսցուք յերկրի զայր արդար ՛ի տարապարտուց։
12Կլցո́ւք կենդանւոյն իբրեւ դժոխք. եւ բարձցուք զյիշատակս ն(ո)ր(ա) յերկրէ.
13եւ զստացուածս նորա զպէսպէսս ըմբռնեսցուք։ լցցուք զտունս մեր աւարաւ։
14Զվիճակ քո ա́րկ ընդ մեզ. քսակ հասարակա́ց ստասցուք ամենեքեան. գանձարան ՛ի միասին եղիցի մեր։

2

15Որդեակ՝ մի́ երթար ճանապա́րհ ը(նդ) ն(ո)ս(ա). խոտորեա́ զոտն քո ՛ի շաւղաց ն(ո)ց(ա)։
16Զի ոտք ն(ո)ց(ա) ՛ի չարիս ընթանան, եւ արագունք են հեղուլ զարիւն։
17Զի ո́չ եթէ տարապարտուց ձգեն գործիս թռչնոց.
18զի նոքին իսկ որ սպանու(թ)ե(ա)ն հաղորդք են՝ գանձեն անձանց իւրեանց զչարիս։ կործանումն արանց անօրինաց չար է։
19Ա́յս ճանապարհք են ամենեցուն որ գործեն զանօրէնս. զի ամպարշտութ(եամ)բն զանձինս իւրեանց սատակեն։
20Իմաստութի(ւն) յելս ճանապարհաց գովի́, եւ ՛ի հրապարակս համարձակու(թ)ի(ւն) բերէ.

3
Previous
Next