Библия
close
selection_close

Копировать цитату из Библии

В закладки

1ԵՒ ՅԵՏ ՀԱՐՈՒԱԾՈՑՆ աղեքսանդրի կայսեր մակեդոնացւոց որդւոյ փիլիպպեայ. որ խաղա́ց գնաց նա յերկրէն քետիմացւոց, ՛ի ժամանակի զի հարկանէր զդարեհ արքայ զպարսից եւ զպարթեւաց. եւ որ թագաւորեաց իսկ յետ ն(ո)ր(ա), ՛ի վերայ յունաց աշխարհին եւ հռոմոց։
2Եւ զօրաժողո́վ լինէր մեծա́ւ պատերազմաւ, զամուրս հարկանէր, զբազումս թագաւորս ՛ի սո́ւր սուսերի իւրոյ սատակէր.
3առնո́յր զօր բազում ազգաց ազգաց հեթանոսաց. եւ սարսէր երկիրս ա(մենայ)ն առաջի ն(ո)ր(ա)։
4Զօրաժողո́վ լինէր զօրօք բազմօք, եւ հասանէր ՛ի վ(ե)ր(այ) երկրի, յա(մենայ)ն պետու(թ)ե(ան)ցն զօրութե(ան)ց,
5եւ զաշխարհս ա(մենայ)ն ՛ի հարկի́ կացուցանէր։

1

14յօժարեցին ոմանք ՛ի ժողովրդենէ անտի երթալ յանդիմա́ն լինել թագաւորին։ Եւ ե́տ ն(ո)ց(ա) իշխանու(թ)ի(ւն) թագաւորն՝ գործել զա(մենայ)ն իրաւունս ը(ս)տ օրինա́ցն հեթանոսաց։
15Եւ շինեցին հրապարակս մեհենիցն յ(թ)ե(ան)մ ըստ օրինացն հեթանոսաց.
16եւ հաստատեցին իւրեանց օրէնս անթլփատու(թ)ե(ան), եւ ապստա́մբ եղեն յուխտէ կտակարանացն սրբութե(ան). զուգեցա́ն ընդ հեթանոսս, յօժարեցին կանխեցին առնել զչարիս։
17Եւ իբրեւ աջողեցաւ թագաւորութի(ւն)ն առաջի անտիոքայ, ե́դ ՛ի մտի իւրում նա՝ թագաւորել եւ ՛ի վերայ երկրին եգիպտացւոց՝ միաբանել զերկոսին թագաւորութի(ւն)սն։

4

6Եւ յետ այսր անկանէր ՛ի մահիճս իւր եւ զա́խտս մահու ջերանէր։ եւ իբրեւ ետես թէ մեռանիմ,
7կոչեա́ց նա զծառայսն դայեկորդիսն իւր, զչորեսին փառաւորեալս ՛ի նմանէ, որ ընդ նմա́ իսկ սնեալ էին ՛ի մանկութ(են)է. եւ բաժանեաց եւ ետ ն(ո)ց(ա) զարքայութի(ւն)ն իւր, մինչդեռ ինքն կենդանի́ էր։
8եւ թագաւորեա́ց աղէքսանդրոս ամս երկոտասան՝ եւ մեռաւ։
9Յետ ն(ո)ր(ա) զատեալ հաստատեցան կացին յիւրաքանչիւր տէրութե(ան) դայեկորդիքն իւր,
10թա́գ կապեցին իւրաքանչիւր յետ մահուան ն(ո)ր(ա). եւ որդիք ն(ո)ց(ա) յետ ն(ո)ց(ա)՝ ամս բազումս. բազմացուցին զանօրէնու(թ)ի(ւն)ս, եւ լցի́ն զերկիր չարեօք իւրեանց։

2

11՛Ի նոցանէ բղխէր արմատ չարի, շառաւի́ղ դառնութե(ան) անօրէնն անտիոք, որդի անտիոքայ արքայի, որ էր մնացեալ ՛ի պատա́նդս ՛ի հռոմ քաղաքի։ եւ թագաւորեաց նա յամին հարիւրորդի երեսներորդի եւթներորդի թագաւորութե(ա)ն յունաց։
12Յաւուրս ժամանակացն այնոցիկ, ելի́ն զատա́ն յորդւոցն ի(սրաէ)լի ա́րք անօրէնք, ՛ի բանս պատիրս՝ ՛ի բա́նս հրապուրանաց արկի́ն զբազումս՝ եւ ասեն. եկայք՝ երթիցո́ւք ո́ւխտ դիցուք եւ դաշինս կռեսցուք՝ ընդ ա(մենայ)ն ազգս հեթանոսաց՝ որ շուրջ զմեւքդ բնակեալ են. զի յաւուրցն ժամանակաց հետէ՝ յորմէ անջատաք մեկնեցաք մեք ՛ի նոցանէ, չարիք բազումք կարեւորք եկի́ն հասին ՛ի վերայ մեր։
13հաճօ́յ թուեցաւ բանն ՛ի միտս բազմաց,

3
Previous
Next