Աստվածաշունչ
close
selection_close

Աստվածաշնչից մեջբերում կրկնօրինակել

hy:Add bookmark
 
 
Եզեկիէլի մարգարէութիւնը, Գլուխ ԽԴ

25Թող եօթը օր անընդհատ իրենց մեղքերի համար մի նոխազ մատուցեն, նախիրներից՝ մի զուարակ, հօտերից՝ առանց արատի մի խոյ,
26ու եօթը օր սրբագործեն զոհասեղանը, մաքրեն այն։ Թող մաքրեն նաեւ իրենց ձեռքերը։
27Երբ օրերն աւարտուեն, եւ երբ ութերորդ օրը լինի, քահանաները թող սեղանի վրայ անեն ձեր ողջակէզը, եւ դա թող լինի ձեր փրկութեան համար։ Ես էլ կ՚ընդունեմ ձեզ», - ասում է Տէր Աստուածը։

331

1Նա ինձ յետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դէպի արեւելք։ Այն փակուած էր։
2Տէրն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացուելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպէսզի Իսրայէլի Տէր Աստուածը մտնի այդտեղով։ Այն փակ է լինելու,
3որովհետեւ առաջնորդ իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար։ Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով եւ նոյն տեղով էլ դուրս է գալու»։
4Նա ինձ տարաւ մի դռնով, որ դէպի հիւսիս, տաճարի դիմաց էր նայում։ Տեսնում էի՝ ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով։ Երեսս ի վայր ընկայ ու խոնարհութիւն արեցի։

333

11Նրանք իմ սրբարանում, այդ տան դռներին դռնապան ծառաներ են լինելու եւ տաճարի սպասաւորներ։ Նրանք են մորթելու ժողովրդի ողջակէզներն ու զոհաբերութիւնները. նրանք են կանգնելու ժողովրդի առաջ՝ լինելով նրա սպասաւորները։
12Այն բանի համար, որ իրենք սպասաւորներ էին նրանց կուռքերի առաջ, այդ անիրաւութեան համար էլ Իսրայէլի տունը տանջանքների է մատնուել։ Դրա համար է որ ձեռքս բարձրացրի նրանց վրայ, - ասում է Տէր Աստուած, - եւ ըստ իրենց անիրաւութիւնների էլ նրանք պատժուելու են։

336

5Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրտի՛դ մէջ դիր, աչքերո՛վդ տես ու ականջներո՛վդ լսիր այն ամէնը, ինչ որ քեզ կ՚ասեմ Տիրոջ տաճարի բոլոր հրահանգների ու նրա օրէնքների մասին։ Դու սրտիդ մէ՛ջ կը պահես այդ տաճար մտնելու ու նրա սրբարանից ելնելու կարգը։
6Կ՚ասես Իսրայէլի տանը՝ խռովարարների այդ տանը. «Այսպէս է ասում Տէր Աստուած. թող բաւական լինեն ձեր բոլոր անօրէնութիւնները, ո՛վ տունդ Իսրայէլի,
7որ ձեր մէջ էք մտցրել այլազգիներին՝ սրտով անթլփատներին ու մարմնով անթլփատներին։ Նրանք մտել են իմ սրբարանը եւ պղծել այն, մինչ դուք մատուցում էիք իմ հացը՝ ճարպով ու արիւնով։ Դուք, որ զանց էք առնում ուխտս ձեր բոլոր անօրէնութիւններով,

334

8չէք պահել ու պահպանել սրբավայրերս, այլազգիներին էք պահապան կարգել իմ սրբութիւնների սրբութեան վրայ»։
9Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ոչ մի օտարածին զաւակ՝ սրտով անթլփատ ու մարմնով անթլփատ, չի մտնելու իմ սրբարանը, ոչ մէկն այն այլազգիների բոլոր որդիներից, որ կան Իսրայէլի այդ տանը։
10Նաեւ ղեւտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորուել էր, մոլորուել-հեռացել իմ ճանապարհից՝ հետեւելով իրենց խորհուրդներին, - նրանք էլ են պատժուելու ըստ իրենց անօրէնութիւնների։

335

 

332
Previous
Next