14Դուք ասում էք. «Ինչո՞վ բամբասեցինք քեզ»։ Նրանով, որ ասում էիք, թէ՝ «Զուր է այն ամէնը, ինչ ծառայում է Աստծուն, եւ ի՞նչ աւելի օգուտ եղաւ, որ պահեցինք նրա հրահանգները եւ պաղատանքով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։
15Եւ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին. բարեշէն են բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, Աստծու դէմ դուրս եկան եւ ապրեցին»։
16Այսպէս տրտնջացին Տիրոջից երկիւղ կրողները, իւրաքանչիւրն իր ընկերոջ հետ։ Տէրը անսաց, լսեց եւ յիշատակի գիրք գրեց Տիրոջից երկիւղ կրողների առաջ եւ նրանց առաջ, որոնք սարսում են նրա անունից։
1Ահա պիտի գայ Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքուած, եւ պիտի այրի նրանց. բոլոր այլազգիներն ու ովքեր անօրէնութիւն են գործում, պիտի վառուեն ինչպէս եղէգ այն օրը, որը պիտի գայ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրանցից ոչ մի արմատ եւ ոչ մի ուռ չի մնայ։
2Բայց ձեզ՝ իմ անունից երկիւղ կրողներիդ համար արդարութեան արեգակը պիտի ծագի, եւ բժշկութիւն պիտի լինի նրա շողերի մէջ եւ դուք պիտի ելնէք ու խայտաք ինչպէս կապից արձակուած հորթեր
3պիտի տրորէք անօրէններին եւ նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես եմ պատրաստելու, - ասում է Ամենակալ Տէրը։
4Ահա ես ձեզ մօտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կը գայ Տիրոջ մեծ ու երեւելի օրը,
5որպէսզի նա հօր սիրտը դարձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից։
6Յիշեցէ՛ք իմ ծառայ Մովսէսի օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի նրան Քորէբում, բոլոր հրամաններն ու պատուիրանները։
17Եւ Ամենակալ Տէրն ասում է. «Նրանք իմը կը լինեն այն օրը, երբ ես փրկութիւն կ՚անեմ, կը փայփայեմ նրանց, ինչպէս հայրն է փայփայում իրեն բարութեամբ ծառայած որդուն։
18Դուք կը դառնաք եւ կը տեսնէք այն տարբերութիւնը, որ կայ արդարի ու անօրէնի, Աստծուն ծառայածի եւ չծառայածի միջեւ»։