Աստվածաշունչ
close
selection_close

Աստվածաշնչից մեջբերում կրկնօրինակել

hy:Add bookmark
 
 
Դաւթի սաղմոսների գիրքը, Սաղմոս 71

15Բերանս պիտի պատմի քո արդարութիւնն ու ամէն օր՝ քո գովքը, եւ ես մատեանում արձանագրուած դրանց թիւը չպիտի խարդախեմ։
16Ես պիտի մտնեմ Տիրոջ զօրութեան տակեւ պիտի յիշեմ քո արդարութիւնը միայն, Տէ՛ր։
17Աստուա՛ծ իմ, ինձ սովորեցրիր մանկութիւնից ի վեր, եւ այժմ էլ քո արդարութիւնը պիտի պատմեմ։
18Մինչեւ իմ ալեւորութիւնն ու ծերութիւնը ինձ մի՛ լքիր, Աստուա՛ծ իմ, մինչեւ որ գալիք բոլոր սերունդներին պատմուի ուժը քո բազկի։ Քո զօրութիւնն ու արդարութիւնը հասնում են մինչեւ բարձունքները,
19Նոյնպէս եւ քո մեծամեծ գործերը, ո՛վ Աստուած. ո՞վ է քեզ նման։

231

1Սաղմոս Սողոմոնի համար.
2Աստուա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր, եւ արդարութիւնդ՝ թագաւորի որդո՛ւն, որ քո ժողովրդին արդարութեամբ դատի ու քո աղքատների իրաւունքը պահի։
3Լեռները խաղաղութիւն կը բերեն ժողովրդին, եւ բլուրներն՝ արդարութիւն։
4Թող արքան իրաւունք տայ ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին, եւ ընկճի ամբարտաւաններին։
5Նա թող ապրի ու մնայ որքան որ արեւը լինի, լուսնից առաջ, սերնդից սերունդ։
6Նա թող իջնի որպէս անձրեւ հնձած խոտի վրայեւ որպէս ցօղ՝ երկրի վրայ։
7Նրա օրօք արդարութիւն եւ մեծ խաղաղութիւն թող տիրի, մինչեւ լուսնի վախճանը։

233

 

236

8Նա թող իշխի ծովից մինչեւ ծով, եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի։
9Հնդիկները ծնկի թող գան նրա առջեւ, եւ նրա թշնամիները հող ուտեն։
10Թարսիսի եւ կղզիների թագաւորները նուէրներ թող մատուցեն նրան, Արաբիայի եւ Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան։
11Աշխարհի բոլոր թագաւորները թող խոնարհուեն նրա առաջ,եւ բոլոր ազգերը թող ծառայեն նրան,
12քանզի հզօրի ձեռքից նա փրկեց աղքատին՝ աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն։
13Նա կը խղճայ աղքատին ու տնանկին, եւ տնանկների հոգին կը փրկի։
14Չար վաշխառուներից կ՚ազատի նրանց։Նրա անունը փառաւոր է նրանց առաջ։

234

15Նա կ՚ապրի, եւ արաբների ոսկին նրան պիտի տրուի։Ամէն ժամ աղօթքի կը կանգնեն նրա առջեւ եւ գիշեր-ցերեկ կ՚օրհնեն նրան։
16Ամբողջ երկրում եւ լեռների գագաթներին հաստատութիւն կը տիրի։Նրա բերքի առատութիւնը Լիբանանից աւելի բարձր կը լինի, Տիրոջ քաղաքում նա կը ծաղկի երկրի խոտի նման։
17Տիրոջ անունը կ՚օրհնուի յաւիտեան, քանզի արեւից հին է անունը նրա։ Աշխարհի բոլոր ազգերը կ՚օրհնեն նրան, եւ բոլոր ժողովուրդները երանի կը տան նրան։
18Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ միայն ինքն է սքանչելիքներ գործում։
19Եւ օրհնեալ է յաւիտեան սուրբ անունը նրա փառքի, թող նրա փառքով ողջ երկիրը լցուի. թող լինի, թող լինի։

235

20Որքան էլ որ բազում նեղութիւն եւ չարչարանք ցոյց տուիր ինձ, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ հանեցիր երկրի խոր անդունդներից։
21Բազմապատկեցիր քո զօրութիւնը, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ մի անգամ եւս հանեցիր երկրի խոր անդունդներից։
22Եւ արդ, սաղմոսերգութեամբ գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, ճշմարի՛տդ Աստուած. պիտի օրհնութեամբ սաղմոս երգեմ քեզ, ո՛վ սուրբդ Իսրայէլի։
23Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան շրթունքներն իմ, եւ իմ հոգին, որը դո՛ւ փրկեցիր։
24Ու լեզուս ամէն օր քո արդարութունից պիտի խօսի։ Իր ժամանակին պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն իմ մասին չար խորհողները։

232
Previous
Next