Աստվածաշունչ
close
selection_close

Աստվածաշնչից մեջբերում կրկնօրինակել

hy:Add bookmark

1«Եգիպտոսի կողմերում ապրող հրեայ եղբայրներին ողջո՜յն Երուսաղէմի ու Հրէաստանի հրեայ եղբայրներից։
2Աստուած թող ձեզ յարատեւ խաղաղութիւն պարգեւի, յիշի իր հաւատարիմ ծառաներ Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ կնքած ուխտը,
3ձեզ տայ սիրտ, որ ըստ ամենայնի պաշտէք իրեն, յօժարակամ ու սրտանց կատարէք նրա կամքը,
4իր օրէնքների ու հրամանների համար բաց անէք ձեր աչքերն ու ձեր սրտի ականջները, խաղաղութիւն հաստատէք, եւ նա էլ լսի ձեր խնդրանքները,
5բարեհաճ լինի ձեր նկատմամբ, ձեզ չլքի նեղութեան ժամանակ։
6Ահա այժմ մենք աղօթում ենք ձեզ համար։

1

14որովհետեւ երբ Ատիոքոս թագաւորն ինքը անթիւ-անհամար զօրքերով յարձակուել էր պարսից կողմերի վրայ, նրանք ընկել-կոտորուել էին Նանէի տաճարի շուրջը, նրանց դէմ խորամանկ դաւ էին լարել Նանէի տաճարի քրմերը,
15իբր Անտիոքոսն ինքը եկել էր այդտեղ, երբ ուզում էր բնակուել այդտեղ, իսկ իր հետ եղած բարեկամները մտադրուել էին այդտեղի բոլոր գանձերը վերցնել իբրեւ օժիտ։
16Տաճարի քրմերը բոլոր գանձերը դրել էին նրա առաջ, եւ նա համաձայնել էր ներս մտնել սակաւաթիւ մարդկանցով։ Երբ նա հասած է եղել սրահի մէջտեղը, յանկարծ փակել են պարսպի արտաքին դարպասները, որտեղից մտած է եղել Անտիոքոսը,

4

7Դեմետրիոսի թագաւորութեան օրօք, հարիւր վաթսունինը թուականին մենք՝ հրեաներս, գրեցինք եւ ուղարկեցինք ձեզ այս աղօթքը այն ժամանակ, երբ նեղութիւն է հասել մեզ վրայ, այն ժամանակ, երբ Յասոնն ու նրա հետ եղածները հրաժարուել են սուրբ հողից ու թագաւորութիւնից,
8կրակի մատնել տաճարի դարպասը, անմեղ արիւն թափել։ Այս աղօթքը մենք մատուցեցինք Տիրոջը, եւ նա լսեց մեզ. մենք ուխտ կատարեցինք, մատուցեցինք խունկ ու ընտիր ալիւրի ընծաներ եւ ամենօրեայ հաց։
9Արդ, Տաղաւարահարաց տօնը կատարեցէ՛ք Քասղեւ ամսին։
10Սա գրուեց հարիւր ութսունութ թուականին»։

2

11«Երուսաղէմացիները, Հրէաստանի ծերակոյտը եւ Յուդան ողջունում են ու խաղաղութիւն մաղթում Պտղոմէոս արքայի դաստիարակ Արիստաբուլոսին, որ օծուած քահանաների ցեղից է, ինչպէս նաեւ Եգիպտոսի կողմերում ապրող հրեաներին։
12Մենք՝ Աստծու շնորհիւ մեծամեծ փորձութիւններից փրկուածներս, չափազանց գոհ ենք նրանից, որովհետեւ մենք թէեւ թագաւորի դէմ պատերազմելու պատրաստութիւն էինք տեսել, բայց նա ինքը հետապնդեց նրանց,
13ովքեր եկել, շրջափակել ու պաշարուած էին պահել սուրբ քաղաքը,

3
Previous
Next