Աստվածաշունչ
close
selection_close

Աստվածաշնչից մեջբերում կրկնօրինակել

hy:Add bookmark

1Պարսկաստանի Կիւրոս արքայի առաջին տարում, որպէսզի կատարուէր Տիրոջ խօսքը, որ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով, Տէրը զարթնեցրեց Պարսկաստանի Կիւրոս թագաւորի ոգին, եւ նա պատուէր ու հրաման տուեց բոլոր նրանց, ովքեր գտնւում էին իր թագաւորութեան ներքոյ։ Այս էր այդ հրովարտակը.
2«Այսպէս է ասում Պարսկաստանի Կիւրոս թագաւորը. երկնքի Տէր Աստուածն ինձ տուեց երկրի վրայ բոլոր թագաւորութիւնները եւ հրամայեց ինձ, որ ես նրա համար տաճար կառուցեմ Հրէաստանի Երուսաղէմ քաղաքում։

1

8Այդ բոլորը Պարսկաստանի Կիւրոս թագաւորը բերել տուեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշուեց եւ տուեց Յուդայի երկրի իշխան Սամանասարին։
9Այս է ահա դրանց թիւը. ոսկէ մատուցարաններ՝ երեսուն, արծաթէ անօթներ ու մատուցարաններ՝ հազար, դանակներ՝ քսանինը,
10ոսկէ թասեր՝ երեսուն, արծաթէ թասեր՝ դարձեալ հազար։
11Բոլոր ոսկէ ու արծաթէ իրերի թիւը հինգ հազար չորս հարիւր էր։ Այդ բոլորը Սամանասարն իր հետ Բաբելոնից բերեց Երուսաղէմ՝ գերութիւնից վերադառնալու ժամանակ։

4

3Տիրոջ ամբողջ ժողովրդից ով էլ որ կայ ձեր մէջ, եւ ում հետ որ է նրա Աստուածը, թող ելնի ու գնայ Հրէաստան՝ Երուսաղէմ, եւ կառուցի Իսրայէլի Տէր Աստծու տունը. թող Աստուած ինքը, որ բնակւում է Երուսաղէմում, լինի նրա հետ։
4Ամէն մարդ իր ունեցուածքը թող վերցնի իր հետ, տանի այն տեղը, ուր պիտի բնակուի ինքը։ Ամէն մարդ կարող է վերցնել իր ամբողջ ունեցուածքը՝ լինի արծաթ թէ ոսկի, կայք թէ անասուն։ Թող իրենց ընկերների հետ նրանք վերցնեն ամէն ինչ՝ Տէր Աստծու տաճարը Երուսաղէմում կառուցելու համար»։

2

5Այն ժամանակ վեր կացան Յուդայի եւ Բենիամինի ցեղերի տոհմապետները, իշխանները, քահանաները, ղեւտացիներն ու բոլոր նրանք, ում ոգին զարթնեցրել էր Տէր Աստուած՝ վերադառնալու եւ Տէր Աստծու տաճարը Երուսաղէմում կառուցելու համար։
6Բոլորը, ովքեր համախմբուել էին նրանց շուրջը, օգնում էին նրանց, զօրացնում նրանց ձեռքը՝ տալով արծաթ ու ոսկի, գոյք ու անասուն եւ այլ ընծաներ ու նուէրներ։
7Կիւրոս թագաւորը բերել տուեց Տիրոջ տաճարի այն ամբողջ կայքն ու սպասքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղէմից, բերել եւ պահելու էր տուել իրենց աստուածների տանը։

3
Previous
Next