Աստվածաշունչ
close
selection_close

Աստվածաշնչից մեջբերում կրկնօրինակել

hy:Add bookmark
 
 
Երկրորդ Մնացորդաց, Գլուխ Ա

1Դաւթի որդի Սողոմոնը հզօրացաւ իր թագաւորութեան մէջ, իր Տէր Աստուածը նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց։
2Սողոմոնը խօսեց բոլոր իսրայէլացիների՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների ու տոհմերի բոլոր իշխանների հետ։
3Սողոմոնը բոլոր ժողովականների հետ գնաց Գաբաւոնի բարձրաւանդակը, ուր դրուած էր Աստծու վկայութեան խորանը։ Անապատում այն պատրաստել էր Տիրոջ ծառայ Մովսէսը,
4իսկ Դաւիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթարիմ քաղաքից եւ դրա համար վրան էր պատրաստել Երուսաղէմում։
5Պղնձէ զոհասեղանը, որ պատրաստել էր Յորի որդի Ուրի որդի Բեսելիէլը, այնտեղ էր՝ Տիրոջ վրանի առջեւ։

1

14Սողոմոնը հաւաքեց մարտակառքեր ու հեծեալներ եւ ունեցաւ հազար չորս հարիւր մարտակառք ու տասներկու հազար հեծեալ։ Նա դրանք թողեց հեծեալների համար սահմանուած քաղաքներում, իսկ զօրքը արքայի հետ մնաց Երուսաղէմում։
15Արքան Երուսաղէմում ոսկին ու արծաթը այնքան առատ դարձրեց, որքան քարը, իսկ մայրիները Հրէաստանում իրենց շատութեամբ դարձան դաշտում աճող մոլաթզենիների չափ։
16Սողոմոնի ձիերը Եգիպտոսից էին բերւում։ Արքային վաճառուող ձիերի գները սահմանուած էին այսպէս.

4

6Սողոմոնն ու ժողովականները փնտռեցին ու գտան այն։ Սողոմոնը զոհեր բերեց Տիրոջ վրանի առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանի վրայ եւ այնտեղ հազար ողջակէզ մատուցեց։
7Այն գիշեր Տէրը երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։
8Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու իմ հօրը մեծ ողորմածութիւն ես արել եւ ինձ գահ ես բարձրացրել նրա փոխարէն։
9Արդ, Տէ՛ր Աստուած, քո անունը թող հաստատուն մնայ իմ հայր Դաւթի վրայ, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի ժողովրդի վրայ, որը երկրի հողի չափ շատ է։
10Արդ, ինձ իմաստնութիւն ու իմացութիւն տո՛ւր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապէս ո՞վ պիտի ղեկավարի քո այս մեծ ժողովրդին»։

2

11Աստուած ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում, չխնդրեցիր ո՛չ մեծ հարստութիւն, ո՛չ փառք, ո՛չ քո հակառակորդների մահը, ո՛չ էլ երկար կեանք, այլ խնդրեցիր իմաստնութիւն ու իմացութիւն, որ կարողանաս ղեկավարել իմ ժողովրդին, որի թագաւորն եմ դարձրել քեզ,
12ապա քեզ կը տամ իմաստնութիւն եւ իմացութիւն, ինչպէս եւ հարստութիւն, ունեցուածք ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագաւոր չի ունեցել, եւ ոչ էլ քեզանից յետոյ եկողներն են ունենալու»։
13Սողոմոնը Գաբաւոնի Բարձրաւանդակից, վկայութեան խորանի առջեւից եկաւ Երուսաղէմ եւ թագաւորեց Իսրայէլի վրայ։

3
Previous
Next