Bible
close
selection_close

Copy quote from Bible

Add bookmark

1Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, ըստ կեանքի խոստման, որ Քրիստոս Յիսուսի մէջ է,
2սիրելի որդի Տիմոթէոսին. շնո՜րհ, ողորմութի՜ւն, եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Քրիստոս Յիսուսից։
3Գոհութիւն եմ մատուցում Աստծուն, որին ծառայում եմ մաքուր խղճով ինչպէս իմ նախնիները, երբ իմ աղօթքներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ յիշում։
4Յիշելով քո արտասուքները՝ բուռն ցանկութիւն ունեմ քեզ տեսնելու, որպէսզի լցուեմ ուրախութեամբ։
5Մտաբերում եմ այն անկեղծ հաւատը, որ քո մէջ է, որը նախապէս կար քո տատի՝ Լաւոդիայի եւ քո մօր՝ Եւնիկէի մէջ. վստահ եմ, որ քո մէջ էլ կայ։

1

15Այս բանը իմացի՛ր, որ մեզնից հեռացան բոլոր նրանք, որ Ասիայից էին, որոնց թւում են Փիգեղոսը եւ Հերմոգենէսը։
16Թող Աստուած ողորմած լինի Օնեսիփորոսի ընտանիքին, որովհետեւ նա ինձ շատ անգամ հանգստացրեց եւ իմ կապանքները ամօթ չհամարեց.
17այլ, երբ Հռոմ եկաւ, եռանդագին փնտռեց ինձ ու գտաւ
18(տայ Տէրը, որ նա ողորմութիւն գտնի Տիրոջից այն օրը). եւ թէ ինչքա՜ն ինձ ծառայութիւն մատուցեց Եփեսոսում, այդ դու ինքդ քաջ գիտես։

4

6Ուստի յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ,
7որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան։
8Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ նրա կապեալին. այլ մասնակի՛ց եղիր Աւետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբ Աստծու,
9որ փրկեց մեզ եւ կոչեց սուրբ կոչումով՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր նախասահմանութեան եւ շնորհի, որ տրուեց մեզ յաւիտենական ժամանակներից առաջ ի Քրիստոս Յիսուս,

2

10բայց յայտնուեց այժմ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երեւալով. նա, որ կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը Աւետարանի միջոցով,
11Աւետարան, որին քարոզիչ կարգուեցի ես եւ առաքեալ ու վարդապետ հեթանոսների։
12Ահա թէ ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամօթ չեմ համարում, քանզի գիտեմ, թէ ո՛ւմ եմ հաւատացել եւ վստահ եմ, որ նա կարո՛ղ է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։
13Որպէս օրինակ ունեցիր այն ողջամիտ խօսքերը, որոնք ինձնից լսեցիր՝ այն հաւատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Յիսուսին միանալով հաւատացողները։
14Պահի՛ր բարի աւանդը մեր մէջ բնակուող Սուրբ Հոգու միջոցով։

3
Previous
Next