Bible
close
selection_close

Copy quote from Bible

Add bookmark

1Տիրոջ խօսքը, որ հասաւ Երիի որդի Օսէէին, Յուդայի երկրի թագաւորներ Օզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերին եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի ժամանակ։
2Օսէէին տրուած Տիրոջ խօսքի սկիզբը։ Տէրը ասաց Օսէէին. «Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ եւ պոռնկութեան որդիներ, որովհետեւ երկիրը չափից դուրս պիտի պոռնկանայ Տիրոջ դէմ»։
3Նա գնաց ու առաւ Գոմերին՝ Գաբելայիմի աղջկան, որը յղիացաւ եւ որդի ծնեց նրա համար։
4Եւ Տէրն ասաց նրան. «Նրա անունը Յեզրայէ՛լ դիր, որովհետեւ մի քիչ ժամանակ եւս, եւ ես Յեզրայէլի արեան վրէժը պիտի պահանջեմ Յէուիի տնից եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը։

1

 

4

5Այն օրը պիտի խորտակեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտում»։
6Գոմերը երկրորդ անգամ յղիացաւ եւ մի աղջիկ ծնեց, ու Տէրը ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Չողորմած, որովհետեւ այլեւս պիտի չշարունակեմ ողորմել Իսրայէլի տանը, այլ նրանց դէ՛մ պիտի կանգնեմ հակառակութեամբ։
7Բայց Յուդայի որդիներին պիտի ողորմեմ եւ պիտի փրկեմ նրանց, ես՝ իրենց Տէր Աստուածը, բայց չեմ փրկելու նրանց աղեղով, ո՛չ սրով, ո՛չ պատերազմով, ո՛չ կառքերով, ո՛չ ձիերով եւ ո՛չ հեծեալներով»։
8Եւ Չողորմածին կտրեց կաթից։ Գոմերը դարձեալ յղիացաւ եւ մի որդի ծնեց։
9Տէրը ասաց. «Նրա անունը դի՛ր Ոչ Իմ Ժողովուրդ, քանի որ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես ձեր ոչ մի բանը չեմ»։

2

10Բայց իսրայէլացիների քանակը ծովի աւազի պէս անչափ ու անթիւ կը լինի. եւ այնտեղ, որտեղ ասուեց՝ «Դուք իմ ժողովուրդը չէք», այնտեղ «Կենդանի Աստծու որդիներ կը կոչուեն»։
11Եւ Յուդայի ու Իսրայէլի որդիները միասին կը հաւաքուեն, իրենց համար մի իշխանութիւն կը հաստատեն եւ կ՚ելնեն այն երկրից, քանի որ մեծ է Յեզրայէլի օրը։

3
Previous
Next